metadata
task_categories:
- text-generation
language:
- hy
dataset_info:
features:
- name: >-
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ Արբատի ամենամեծ շենքը Նիկոլսկի և Դենեժնի նրբանցքների
արանքում էր, հիմա դրանք կոչվում են Պլոտնիկով նրբանցք և Վեսնինի փողոց։
Ութհարկանի երեք շենք սեղմ շարքով հաջորդում էին միմյանց, առաջինի ճակատը
ջնարակած սալիկներով էր երեսպատված։ Ցուցանակներ էին կախված` «Ցանցկեն
կար», «Կակազության բուժում», «Վեներական և միզասեռական հիվանդություններ»
Ցածրակամար, անկյունները երկաթյա բարակ շերտերով պատված բաց մուտքերը
միացնում էին մթին, խորն ընկած երկու բակերը։ Սաշա Պանկրատովը ելավ տնից ու
թեքվեց ձախ`դեպի Սմոլենսկայա հրապարակ։ Արբատսկի Արս» կինոթատրոնի մոտ
արդեն զույգ-զույգ զբոսնում էին արբատցի և դորոգոմիլովցի, նաև
Պլյուշչիխայում ապրող աղջիկներ, վերարկուների օձիքներն անփութորեն
բարձրացրած, շրթունքները ներկած, արտևանունքները կորացրած,
աչքերը`սպասողական, գույնզգույն գլխաշորերը վզներին փաթաթած`արբատյան
աշնանային շքեղությունն էր դա։ Սեանսը վերջացել էր, հանդիսականներին դուրս
էին թողնում բակի կողմից, բազմությունը փողոց էր հորդում նեղ դարպասից,
այդտեղ էլ խռնված էին մի խումբ պատանյակներ`այս տեղերի մշտական
տերուտնօրենները։ Արբատն ավարտում էր իր օրը։ Երթևեկելի մասն ասֆալտած,
բայց դեռ տրամվայի գծերի արանքում քարաշար սալարկի վրայով, հին կառքերը
շրջանցելով, անցնում էին սովետական առաջին «ԳԱԶ» և «ԱՄՕ» ավտոմեքենաները։
Տրամվայները պարկից դուրս էին գալիս մեկ, երբեմն էլ երկու կցավագոններով.
խոշոր քաղաքի փոխադրական պետքերը հոգալու ապարդյուն մի փորձ։ Իսկ գետնի տակ
մետրոյի առաջին հերթն էին կառուցում, և Սմոլենսկայա հրապարակում հորատանցքի
վրա փայտաշեն աշտարակ էր կանգնած։ Կատյան Սաշային էր սպասում Դևիչյե
պոլեում, «Կաուչուկ» գործարանի ակումբի մոտ, խոշոր այտոսկրերով, մոխրագույն
աչքերով, տափաստանաբնակ աղջիկ էր, գյուղական հաստ բրդի թելից գործած
սվիտերով։ Գինու հոտ էր փչում բերանից։ Աղջկերքի հետ կարմիր գինի խմեցինք։
Քեզ համար տոն-բան չկա՞։ Ի՞նչ տոն։ Ինչ տոն Աստվածածին։ Ա՜ Ա» ու`ասել էի
Ո՞ւր ենք գնալու։ Ուր Ընկերուհուս մոտ։ Ի՞նչ առնեմ։ Ուտելիք կա։ Օղի առ։
Բոլշոյ Սավվինսկի նրբանցքով, բանվորական հին կացարանների մոտով, որտեղից
հարբած գոռոցներ, աններդաշնակ երգի, հարմոնի և պատեֆոնի ձայներ էին գալիս,
ապա ֆաբրիկայի փայտյա ցանկապատերի նեղլիկ արանքներով նրանք իջան գետի ափ։
Ձախ կողմում Սվերդլովի և Լիվերսի ֆաբրիկաների լայն լուսամուտներն էին, աջ
կողմում`Մոսկվա գետը, դիմացը`Նովոդևիչյե մենաստանի պարիսպը, օղակաձև
երկաթուղու կամուրջի մետաղյա հեծաններր, ավելի հեռվում`ճահիճներ ու
մարգագետիններ, Կոչկին և Լուժնիկին… Ո՞ւր ես տանում ինձ, հարցրեց Սաշան։
Ուր, ուր… Արի, ճամփա գնացողը կարճ ու երկար չի նայի։ Սաշան ձեռքը գցեց
Կատյայի ուսով, աղջիկը փորձեց տղայի ձեռքն իջեցնել։ Կդիմանաս։ Սաշան ավելի
պինդ սեղմեց Կատյայի ուսը։ Կռիվ մի արա։ Քառահարկ, անսվաղ շենքը մեկուսի էր
կանգնած։ Նրանք անցան թույլ լուսավորված, երկու կողմերում անվերջանալի
դռներով, երկար միջանցքով։ Վերջին դռան մոտ Կատյան ասաց. Մարուսյայի մոտ իր
ընկերը պիտի լինի Բան չհարցնես։ Բազմոցի վրա, երեսը պատին արած մի տղամարդ
էր քնած, պատուհանի մոտ տասը-տասնմեկ տարեկան տղա և աղջիկ էին նստած,
շրջվեցին դեպի դուռը, բարևեցին Կատյային։ Սենյակի անկյունում, լվացարանի
մոտ, խոհանոցային սեղանի կողքին կանգնած կինն աման էր լվանում։ Կատյայից
բավական մեծ էր, բարի և սիրունիկ դեմք ուներ`Մարուսյան էր։ Շատ սպասեցինք,
կարծեցինք էլ չեք գա, ասաց նա, ձեռքերը սրբելով, գոգնոցն արձակելով,
կարծեցինք, քեֆ եք անում մի տեղ։ Վասիլի Պետրովիչ, վեր կացեք, հյուրեր են
եկել։ Պառկածը վեր կացավ`նիհար, խոժոռադեմ մարդ էր, ցանցառ մազերը սղալեց,
դեմքն ափով շփեց քունը վանելու համար։ Վերնաշապկի օձիքը ճմրթված էր,
փողկապի հանգույցն իջեցրած։ Թխածս չորացավ, Մարուսյան սրբիչը վերցրեց
տարեկանի ալյուրից թխված բլիթների վրայից։ Էս սոյայով է, էս`կարտոֆիլով, էս
մեկն էլ`կաղամբով։ Տոմա, պնակները բեր։ Աղջնակը սեղանին ափսեներ դրեց։
Կատյան հանեց ժակետը, դանակ ու պատառաքաղ վերցրեց պահարանից, սեղանն
իսկույն գցեց, գիտեր, ինչը որտեղ է, երևում էր, որ առաջին անգամ չէ այստեղ։
Սենյակը հավաքիր, հրամայեց Մարուսյային։ Ճաշից հետո քնեցինք-մնացինք,
արդարանում էր Մարուսյան, աթոռների վրայից հավաքելով հագուստը։ Երեխեքն էլ
թուղթ-մուղթ են կտրատել։ Վիտյա, թղթերը հավաքիր։ Տղան, հատակի վրա չոքեչոք,
թղթի կտորներն էր հավաքում։ Վասիլի Պետրովիչը լվացվեց, փողկապը ձգեց։
Մարուսյան մեկական կտոր կտրեց բոլոր թխվածքներից ու դրեց պատուհանին։
Կերեք։ Վասիլի Պետրովիչը օղի լցրեց բաժակների մեջ։ Տոններդ շնորհավոր։
Սեղանի տակ հանդիպենք, Սաշայից բացի, բոլորին նայեց Կատյան։ Առաջին անգամ
էր տղային բերել իր ծանոթների մոտ, այստեղ օղի էր խմում, իսկ Սաշայի հետ
միայն կարմիր գինի էր խմում։ Էս սև աչքերով տղին որտեղի՞ց ես գտել, զվարթ
ասաց Մարուսյան, գլխով անելով Սաշայի կողմը։ Սև աչքերով ու խուճուճ
մազերով, քթի տակ ծիծաղեց Կատյան։ Ջահել ժամանակ մազերը խուճուճ են լինում,
տարիքն առնելուց`թափվում, հայտարարեց Վասիլի Պետրովիչը և շիշը նորից ձեռքն
առավ։ Հիմա նա խոժոռադեմ չէր թվում Սաշային, խոսելաձևի մեջ ծանոթությունն
ամրապնդելու ցանկություն կար։ Եվ Մարուսյան նրանց էր նայում սիրալիր,
հասկացողի հայացքով։ Սաշային դուր էր գալիս Մարուսյայի հովանավորությունը,
դուր էր գալիս ծայրամասային այդ տունը, պատից այն կողմ հնչող երգն ու
հարմոնի նվագը։ Ի՞նչի բան չեք ուտում, հարցրեց Մարուսյան։ Շնորհակալ եմ,
ուտում եմ, համեղ է։ Թխելու բան լիներ, ավելի լավերը կթխեի`թթխմորի եղածն
ինչ է, չկա։ Ապրի Վասիլի Պետրովիչը, բերեց։ Վասիլի Պետրովիչն ինչ-որ լուրջ
բան ասաց թթխմորի մասին։ Երեխաներն էլի ուզեցին։ Մարուսյան նորից մեկական
կտոր տվեց նրանց։ Մենակ հո ձեզ համար չե՞մ թխել։ Ձեր քեֆն արեցիք-պրծաք,
լվացվեք։ Վերցրեց նրանց անկողիններն ու սենյակից տարավ դուրս`հարևանուհու
մոտ։ Երեխաները գնացին քնելու։ Վասիլի Պետրովիչն էլ պատրաստվեց գնալ։
Մարուսյան ուղեկցելու ելավ, Կատյային ասելով. Մաքուր սավան պահարանից
կվերցնես։ Այդ մարդը նրա ինչի՞ն է պետք, հարցրեց Սաշան, երբ դուռը փակվեց
Մարուսյայի ետևից։ Սեփական մարդն ալիմենտից փախել է, գտնել չի լինում, իսկ
ապրել պե՞տք է։ Երեխաների աչքի առա՞ջ։ Սոված նստեն`ավելի՞ լավ է։ Ծեր է։
Մարուսյան էլ ջահել չի։ Իսկ ինչո՞ւ չի ամուսնանում։ Կատյան հոնքերի տակից
նրան նայեց։ Դո՞ւ ինչի չես պսակվում հետս։ Պսակվե՞լ ես ուզում։ Պսակվել ես
ուզում Լավ, արի պառկենք։ Սա էլ էր անսովոր։ Ամեն անգամ Սաշան ստիպված էր
լինում տիրել նրան, կարծես առաջին անգամ էին հանդիպում, իսկ այսօր ինքն
անկողին գցեց, հանվեց։ Միայն ասաց. Լույսը հանգցրու։ Հետո մատներով խաղում
էր նրա մազերի հետ… Ուժեղ տղա ես, աղջիկները վայ թե սիրում են քեզ, մենակ
անզգույշ ես, կռացավ տղայի վրա, նայեց աչքերի մեջ, սև աչքերով մի ճստիկ
բերեմ քեզ համար, չե՞ս վախենա։ Վաղ թե ուշ`լինելու էր։ Է ինչ, աբորտ կաներ,
երեխան ոչ Սաշային էր պետք, ոչ`նրան։ Հղի՞ ես։ Կատյան գլուխը դրեց նրա
ուսին, սեղմվեց ամբողջ մարմնով, կարծես պաշտպանություն էր որոնում իր
կյանքի դժվարություններից ու ձախորդություններից։ Ի՞նչ գիտե ինքը Կատյայի
մասին։ Որտե՞ղ է ապրում։ Հորաքրոջ մո՞տ։ Հանրակացարանո՞ւմ։ Անկյո՞ւն է
վարձում։ Աբո՞րտ։ Ի՞նչ պիտի ասի տանը, ի՞նչ բյուլետեն պիտի ներկայացնի
աշխատանքի վայրում։ Իսկ եթե ուշացրե՞լ է։ Ի՞նչ է անելու երեխան գրկին։ Եթե
հղիացել ես, ծննդաբերիր, կամուսնանանք։ Առանց գլուխը բարձրացնելու, Կատյան
հարցրեց. Անունն ի՞նչ ենք դնելու։ Կդնենք, ժամանակ շատ կա։ Կատյան նորից
ծիծաղեց, ետ քաշվեց։ Ոչ դու կպսակվես, ոչ էլ ես քեզ կառնեմ։ Քանի՞ տարեկան
ես։ Քսաներկո՞ւ։ Ես որ ես եմ, էլի քեզնից մեծ եմ։ Դու`կրթված, իսկ ե՞ս։ Վեց
դասարան… Կպսակվեմ, մենակ թե քեզ հետ չէ։ Իսկ ո՞ւմ հետ։ Հետաքրքիր է։
Հետաքրքիր է… Մեր գյուղացի մի տղա կա։ Որտե՞ղ է։ Որտեղ է… Ուրալում, կգա ու
ինձ կտանի։ Ի՞նչ գործի է։ Ինչ գործի է… Մեխանիկ։ Վաղո՞ւց ես ճանաչում։
Չասի՞`մեր գյուղացի է։ Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չի ամուսնացել հետդ։ Ման
գալուց չի կշտացել, չի պսակվել։ Իսկ հիմա կշտացե՞լ է։ Հիմա արդեն երեսուն
տարեկան է։ Գիտե՞ս, ինչ կնանիք է ունեցել Սիրո՞ւմ ես նրան։ Հա, սիրում եմ։
Իսկ ինձ հե՞տ ինչու ես հանդիպում։ Հանդիպում… Ես էլ եմ ուզում կյանք անեմ։
Միլիցիայի պես հարցաքննում ես, հանգիստ թող։ Իսկ ե՞րբ է գալու։ Վաղը։ Ու էլ
չե՞նք հանդիպի։ Հարսանիքիս կանչե՞մ… Աժդահա մարդ է, մի հատ որ տվեց, շունչդ
կփչես։ Կտեսնենք։ Պահ, պահ… Բայց հղի ես, չէ՞։ Ո՞վ ասաց։ Դու։ Ես բան էլ
չեմ ասել։ Ինքդ ես հնարել։ Դուռը կամացուկ թակեցին։ Կատյան բացեց,
Մարուսյան ներս եկավ, նորից պառկեց։ Ճամփու դրեցի, Մարուսյան լույսը վառեց,
թեյ կխմե՞ք, Սաշան ձեռքը մեկնեց`շալվարը վերցնելու։ Ինչի՞, ասաց Մարուսյան։
Մի անհանգստանաք։ Ամաչկոտ է, քթի տակ ծիծաղեց Կատյան, ամաչում է, որ հետս
ման է գալիս, ուզում է պսակվի։ Պսակվելն էլ է հեշտ, ասաց Մարուսյան,
բաժանվելն էլ։ Մնացած օղին Սաշան լցրեց բաժակի մեջ, խմեց, մի կտոր բլիթ
կերավ։ Ընդհանրապես, շնորհակալ պետք է լիներ Կատյայից, որ ամեն ինչ
բարեհաջող վերջացավ։ Հավանաբար, այդ մեխանիկն իսկապես գոյություն ունի,
բայց ըստ էության, խնդիրը նա չէ։ Բանն այն է, որ Կատյան նորից հոգու հետ
խաղում է, իսկ ինքը թթվել է հիմարի պես։ Սաշան վեր կացավ։ Ո՞ւր ես գնում,
հարցրեց Կատյան։ Տուն։ Ինչի՞, անհանգստացավ Մարուսյան, գիշերր կմնաք,
առավոտը կգնաք, հարևաններիս մոտ կմնամ, ոչ ոքի չեք խանգարի։ Պիտի գնամ։
Կատյան խոժոռ էր նայում։ Ճամփան կգտնե՞ս։ Չեմ մոլորվի։ Կատյան հպվեց նրան.
Մնա։ Գնամ։ Հաջողություն։ Բայց և այնպես, լավ աղջիկ է։ Ինչ խոսք`ափսոս։ Եվ
եթե էլ չզանգահարեց, երբեք չեն հանդիպի, հասցեն չգիտի, Կատյան չի տալիս`
«Հորաքույրս կջղայնանա», նույնիսկ չի ասում, թե որ ֆաբրիկայում է աշխատում`
«Կցցվես մուտքի առաջ»։ Մինչ այդ մեկ-մեկ զանգահարում էր Սաշային ավտոմատից,
գնում էին կինո կամ զբոսայգի, հետո մտնում Նեսկուչնի պուրակի խորքերը։
Լուսնի լույսի տակ սպիտակին էին տալիս պարուսինե շեզլոնգները, Կատյան երեսը
թեքում էր, «Մտքովդ ի՜նչ է անցնում… «Ի՛ նչ ես կպել…»։ Իսկ հետո սեղմվում
էր իրեն, շրթունքները`չոր, քամահար, փշփշոտ մատներով խաղում էր տղայի
մազերի հետ։ Առաջին անգամ քեզ գնչուի տեղ դրեցի։ Մեր գյուղի մոտ գնչուներ
կային… քեզ պես սև էին։ Մենակ թե մաշկդ փափուկ է։ Ամռանը, երբ մայրը գնում
էր քրոջ ամառանոցը, Կատյան գալիս էր Սաշայի մոտ`բարկացած աչքերով, ամաչում
էր մուտքի առաջ նստած կանանցից. «Աչքները չռում են վրաս։ Կյանքում էլ չեմ
գա»։ Զանգահարելիս սովորաբար լռում էր, հետո կախում խոսափողը, նորից
զանգահարում… Կատյա, դո՞ւ ես։ Հա, ես եմ… Իսկ ինչո՞ւ չես պատասխանում… Ես
զանգ չեմ տվել… Հանդիպե՞նք։ Էդ որտե՞ղ հանդիպենք… Այգու մո՞տ։ Բան գտավ…
Կգաս Դեվիչկա։ Վեցի՞ն, յոթի՞ն։ Վեցին վազեցի, չէ մի… Այս ամենը Սաշան
հիշում էր հիմա, սպասում նրա զանգին։ Հաջորդ օրն ինստիտուտից շուտ ուզեց
տուն գնալ`մեկ էլ տեսար, զանգահարեց։ Բայց մնաց`հոկտեմբերյան տոնի առթիվ
պատի թերթը սարքելու։ Իսկ հետո նրան կանչեցին կուսբյուրոյի նիստի։ Դռան մոտ
ազատ տեղ չկար։ Սաշան խցկվեց աթոռների միացրած շարքերի արանքով, դիպչելով
կիպ-կիպ նստած, մարդկանց, կուսբյուրոյի քարտուղար Բաուլինի դժգոհ հայացքի
տակ։ Շիկահեր, պնդակազմ մարդ էր, հասարակ, համառ դեմքով, սատինե շեղօձիք,
կապույտ, երկու սպիտակ կոճակով կարճ վզին կոճկած վերնաշապկի տակից լայն
կուրծքը դուրս ցցած։ Հետևելով, թե Սաշան ինչպես նստեց անկյունում, Բաուլինը
նորից դարձավ Կռիվոռուչկոյին։ Այդ դո՞ւք եք խափանել հանրակացարանի
շինարարությունը, Կռիվոռուչկո։ Օբյեկտիվ պատճառները ոչ ոքի չեն
հետաքրքրում։ Ֆոնդերը փոխանցվել են հարվածային շինարարությունների՞ն։ Դուք
պատասխանատու եք ոչ թե Մագնիտկայի, այլ ինստիտուտի համար։ Ինչո՞ւ չեն
զգուշացրել, որ ժամկետները ռեալ չեն։ Ա՛ հ, ժամկետները ռեալ են… Ինչո՞ւ չեն
կատարվել։ Քսան տարի կուսակցության շարքերո՞ւմ եք… Նախկին ծառայությունների
համար գլուխ ենք խոնարհում, իսկ սխալների համար պիտի խփենք։ Բաուլինի տոնը
զարմացրեց Սաշային։ Դիրեկտորի տեղակալ Կռիվոռուչկոյից ուսանողները վախենում
էին։ Ինստիտուտում խոսում էին նրա զինվորական հռչակավոր կենսագրության
մասին. մինչև հիմա գիմնաստյորկա էր հագնում, գալիֆե և սապոգ։ Կորամեջք,
երկար ու մռայլ քթով, աչքերի տակ կախ տոպրակներով այդ մարդը երբեք և ոչ
մեկի հետ խոսքի չէր բռնվում, նույնիսկ բարևելիս բավարարվում էր միայն գլխի
շարժումով։ Կռիվոռուչկոն ձեռքով հենվել էր աթոռի թիկնակին, Սաշան տեսավ, թե
ինչպես են դողում նրա մատները։ Մշտապես այնքան ահեղատեսք մարդու
թուլությունը խղճալի էր։ Բայց շինանյութ իսկապես չէին տվել շինարարության
համար, իսկ հիմա ոչ ոք չի ուզում մտածել այդ մասին։ Միայն Յանսոնը`Սաշայենց
ֆակուլտետի դեկանը, անդրդվելի մի լատվիացի, դիմելով ինստիտուտի դիրեկտոր
Գլինսկայային, հաշտվողաբար ասաց. Գուցե նորի՞ց ժամկետ տանք։ Ինչ ժամկետ,
չարագույժ բարեհոգությամբ հարցրեց Բաուլինը։ Գլինսկայան լուռ էր։ Նստած էր
նեղացած մարդու տեսքով, որին ահա այդպիսի անպիտան տեղակալ են շնորհել։ Վեր
կացավ ասպիրանտ Լոզգաչևը`բարձրահասակ ու վայելչագեղ, ձեռքերը տարածեց
դերասանավարի։ Մի՞թե բահերն էլ են Մագնիտկա ուղարկել։ Ուսանողները
մատներո՞վ էին փորում սառած հողը։ Ահա, նստած է խմբի կոմերիտական
կազմակերպիչը, թող ասի, թե ինչպես էին աշխատում առանց բահերի։ Բաուլինը
հետաքրքրությամբ նայեց Սաշային։ Սաշան վեր կացավ։ Մենք առանց բահ չենք
աշխատել։ Մի անգամ է պահեստը փակ եղել։ Հետո պահեստապետը եկավ ու բահերը
տվեց։ Երկա՞ր սպասեցիք, գլուխը չբարձրացնելով, հարցրեց Կռիվոռուչկոն։ Տասը
րոպե։ Լոզգաչևը, որ անհաջող էր վկայակոչել Սաշային, կշտամբանքով օրորեց
գլուխը, կարծես ոչ քե ինքն էր սխալվել, այլ Սաշան։ Ամեն ինչ բարեհաջո՞ղ
վերջացավ, քմծիծաղ տվեց Բաուլինը։ Բարեհաջող, պատասխանեց Սաշան։ Իսկ
ինչքա՞ն աշխատեցիք, ինչքա՞ն պարապ մնացիք։ Չէ՞ որ շինանյութ չկար։ Որտեղի՞ց
գիտես։ Բոլորն էլ գիտեն։ Իզուր ես փաստաբանություն անում, Պանկրատով,
խստորեն ասաց Բաուլինը, անտեղի։ Աշխատելով չնայել Կռիվոռուչկոյին, բյուրոյի
անդամները քվեարկեցին`նրան կուսակցությունից վտարելու համար։ Ձեռնպահ մնաց
միայն Յանսոնը։ Ավելի կորամեջք դարձած Կռիվոռուչկոն դուրս եկավ սենյակից։
Ստացվել է դոցենտ Ազիզյանի դիմումը, հայտարարեց Բաուլինը և նայեց Սաշային,
կարծես հարց տալով, հիմա՞ ինչ կասես, Պանկրատով։ Սաշայենց խմբում Ազիզյանը
սոցիալիստական հաշվառման հիմունքներ էր դասավանդում։ Սակայն խոսում էր ոչ
թե հաշվառման, ոչ նույնիսկ հիմունքների մասին, այլ նրանց, ովքեր այդ
հիմունքներն աղավաղում են։ Սաշան ուղղակի ասել էր, որ չէր խանգարի իրենց
պատկերացում տալ ինքնին հաշվապահության մասին։ Գանգրամազ Ազիզյանը`խորամանկ
մի ստահակ, ընդամենը ծիծաղել էր։ Իսկ հիմա մեղադրել էր Սաշային, որ վերջինն
հանդես է եկել հաշվառման մասին գիտության մարքսիստական հիմնավորման դեմ։
Այդպիսի բան եղե՞լ է, Բաուլինը Սաշային էր նայում երկնագույն, պաղ աչքերով։
Ես չեմ ասել, թե տեսություն պետք չէ։ Ասել եմ, որ հաշվապահական գիտելիքներ
չենք ստացել։ Գիտության կուսակցականությունը քեզ չի՞ հետաքրքրում։
Հետաքրքրում է։ Կոնկրետ գիտելիքները`նույնպես։ Կուսակցականության և
կոնկրետության մեջ տարբերությո՞ւն կա։ Նորից վեր կացավ Լոզգաչևը։ Գիտեք
ինչ, ընկերներ… Երբ բացահայտորեն գիտության ապաքաղաքականություն են
քարոզում… Եվ հետո`Պանկրատովը փորձեց կուսակցական բյուրոյի վզին փաթաթել իր
հատուկ կարծիքը Կռիվոռուչկոյի մասին, ուսանողական լայն զանգվածների
ներկայացուցիչ ձևացրեց իրեն։ Պանկրատով, իսկ ո՞ւմ եք դուք այստեղ
ներկայացնում, ի դեպ։ Յանսոնը նստած էր մռայլված, հաստլիկ մատներով
կտկտացնում էր ցմփոր պայուսակը։ [...] Գլինսկայան դարձավ Բաուլինին։ Գուցե
կոմերիտական կազմակերպությա՞նը հանձնենք… Նրա ձայնի մեջ մեծավորական
հոգնածություն կար. հարցը մանր է, ուսանողի անձնավորությունը`աննշմար։
Լոզգաչևը նայեց Բաուլինին, նրան թվաց, թե վերջինս դժգոհ պիտի լիներ
Գլինսկայայի առաջարկից։ Կուսակցական բյուրոն չպետք է շեղվի… Այս անզգույշ
խոսքն ամեն ինչ վճռեց։ Ոչ ոք չի շեղվում, խոժոռվեց Բաուլինը։ Բայց կարգ
գոյություն ունի։ Թող կոմսոմոլը քննարկի։ Տեսնենք, թե ինչպիսին է նրա
քաղաքական հասունությունը։ Կախիչից կաշվե դարչնագույն վերարկու էր կախված…
Քեռի Մա՜րկը։ Մա՞ն ես գալիս… Սաշան համբուրեց քեռու խնամքով սափրված այտը։
Մարկից ծխամորճի ընտիր ծխախոտի, նուրբ օդըկոլոնի հոտ էր գալիս, «ամուրի
մարդու տնական հոտ»` ինչպես մայրն էր ասում։ Իր երեսունհինգ տարիներից
ավելի մեծ էր թվում Մարկը`լիքը-լիքը, զվարթաբարո, ճաղատացող քեռի էր։ Եվ
միայն ակնոցի դեղնավուն ապակիների տակից նայող սուր աչքերն էին մատնում
արդյունաբերության հրամանատարներից մեկի, համարյա առասպելական այդ մարդու
երկաթյա կամքը, որ առասպելական էր Արևելքում իր վիթխարի շինարարության պես.
Սովետական Միության մետալուրգիական նոր բազան էր կառուցում նա, թշնամու
ավիացիայի համար անմատչելի, պրոլետարական տերության ստրատեգիական թիկունքը։
Կարծում էի, չեմ տեսնի քեզ, մի տեղ մնացած կլինես։ Սաշան միշտ տանն է
գիշերում, ասաց մայրը։ Սեղանին պորտվեյն էր դրված, վարդագույն երշիկ,
շպրոտ, «թրքական չորահաց»` Մարկը միշտ բերում էր այդ ամենը։ [...] Մոր
ավանդական թխվածքն էլ էր սեղանին, ըստ երևույթին, Մարկը զգուշացրել էր, որ
գալու է։ Երկա՞ր ժամանակով ես եկել, հարցրեց Սաշան։ Այսօր եմ եկել, վաղը
գնալու եմ։ Նրան Ստալինն է կանչել, ասաց մայրը։ Նա հպարտանում էր իր
եղբորով, հպարտանում էր տղայով. հպարտանալու ուրիշ ոչինչ չուներ`ամուսնուց
լքված, միայնակ կին էր, փոքրամարմին, գիրուկ, դեռևս գեղեցիկ, ճերմակ
դեմքով, խիտ ու գանգուր ճերմակած մազերով։ Մարկը ձեռքը պարզեց բազմոցին
դրված կապոցին։ Բաց արա։ Սոֆյա Ալեքսանդրովնան փորձեց արձակել հանգույցը։
Սաշան դանակով կտրեց քուղը։ Քրոջ համար Մարկը վերարկուի կտոր էր բերել և
նուրբ բրդյա գլխաշոր։ Սաշայի համար`մուգ կապույտ բոստոնից կոստյում։
Թեթևակի ճմրթված պիջակը շատ լավ նստեց տղայի վրա։ Վրայով է կարված,
հավանություն տվեց Սոֆյա Ալեքսանդրովնան, շնորհակալ եմ, Մարկ, հագնելու բան
չուներ բոլորովին։ Սաշան հաճույքով իրեն էր նայում հայելու մեջ։ Մարկը միշտ
պետքական բան է նվիրում։ Փոքր ժամանակ իրեն տարել էր կոշկակարի մոտ, որը
տղայի համար քրոմե երկարաճիտք սապոգներ էր կարել, այն ժամանակ ոչ ոք
այդպիսի սապոգ չուներ, ոչ բակում, ոչ դպրոցում, շատ էր հպարտանում իր
ունեցածով և մինչև հիմա հիշում էր դրանց հոտը, հիշում էր նաև կաշվի և
կուպրի սուր հոտը կոշկակարի խցիկում։ Այդ երեկո Մարկին մի քանի անգամ
հեռախոսի մոտ կանչեցին։ Թավ, տիրական ձայնով նա հրամաններ էր տալիս
ֆոնդերի, լիմիտների, էշելոնների մասին, նախազգուշացնում էր, որ գիշերելու է
Արբատում, և կարգադրեց առավոտյան ժամը ութին մեքենա ուղարկել։ Ետ գալով
սենյակ, Մարկը շեղակի նայեց շշին։ Օհո՜։ Խմիր, իմ ընկեր, քանի լիքն է գավը,
կյանքի դառնությունը քամուն տանք, երգեց Սաշան քեռու սիրած երգը, որ հենց
նրանից էր լսել դեռևս փոքր հասակում։ Վանենք, իմ ընկեր, վանենք մեր
հոգսերը, քանի կանք, միացավ Մարկը, այսպե՞ս էր։ Ճիշտ այդպես։ Սաշան նորից
երգեց. Վաղը գուցե հենց այս ժամին Այստեղ գա ուժը Չեկայի, Գուցե նաև հենց
այս պահին Մենք վերջը տանք Կոլչակի Ձայն և լսողություն մորից էր ժառանգել,
ժամանակին Սոֆյա Ալեքսանդրովնային հրավիրում էին երգելու ռադիոյով, բայց
հայրը չթողեց։ Վաղը գուցե հենց այս ժամին Մեր ընկերները գան, Գուցե նաև
հենց այս պահին Մեր համազարկը տան Լավ երգ է, ասաց Մարկը։ Միայն թե վատ եք
երգում, նկատեց Սոֆյա Ալեքսանդրովնան, կույրերի երգչախմբի պես։ Կույրերի
զույգի, ծիծաղեց Մարկը։ Նրա անկողինը բազմոցին գցեցին, Սաշան պառկեց
պարուսինե տապճակի վրա։ Մարկը հանեց պիջակը, տաբատակալները, վերնաշապիկը և,
մնալով օձիքին ու թևքերին երկնագույն երիզներով շապկով, գնաց լողասենյակ։
Ձեռքերը գլխատակին դրած, Սաշան պառկած նրան էր սպասում։ Նիստից հետո,
աստիճաններով իջնելիս, Յանսոնը թփթփացրել էր իր ուսին։ Բարեսիրտ ու
քաջալերիչ այդ միակ ժեստն ընդամենն ընդգծեց այն դատարկությունը, որ զգում
էր Սաշան։ Մյուսները ձևացրեցին, թե շտապում են. որը`տուն, որը`ճաշարան։
Տրամվայի կանգառ տանող ճանապարհին, քանդքնդված արվարձանի կեղտոտ սալարկի
վրայով մարդատար սև մեքենա անցավ։ Գլինսկայան նստած էր առջևում, գլուխը
շրջած ինչ-որ բան էր ասում ետևում նստածներին։ Եվ այն, թե ինչպես էին
խոսում ու ինչպես սլացան իր կողքով, չնկատելով ու չմտածելով իր մասին,
դատարկության, անարդարացի լքվածության զգացում հարուցեց կրկին։ Սաշան
Գլինսկայային ճանաչում էր դեռևս դպրոցից, տեսնում էր ծնողական կոմիտեի
նիստերին, նրա տղան`Յանը, իրենց դասարանում էր. մռայլ, սակավախոս, միայն
ալպինիզմով հետաքրքրվող տղա էր։ Գլինսկայան Կոմինտեռնի աշխատակցի կին էր,
լեհական առոգանությունը նրա անվերապահ կարծիքներին անբնականության երանգ էր
հաղորդում։ Այդուհանդերձ, թվում էր, թե նա չպետք է լռեր բյուրոյի ժամանակ,
հանրակացարանների խնդրում պակաս պատասխանատու չէ, քան Կոիվոռուչկոն։ Բայց
լռեց։ Մարկը ետ եկավ`լվացված, թարմ, պայուսակից հանեց օդըկոլոնը, շփվեց,
պառկեց բազմոցին, շուռումուռ եկավ հարմար տեղավորվելով, ակնոցը հանեց և
կարճատես աչքերով դնելու տեղ փնտրեց։ Որոշ ժամանակ լուռ պառկած էին, հետո
Սաշան հարցրեց. Ստալինն ինչո՞ւ է քեզ կանչել։ Ինձ Ստալինը չի կանչել, ինձ
կանչել են, որ հայտնեն նրա ցուցումը։ Ասում են, նա կարճահասակ է։ Իմ ու քո
նման։ Բայց ամբիոնի վրա բարձրահասակ է թվում։ Այո։ Երբ նրա հիսնամյակն էր,
ասաց Սաշան, ինձ դուր չեկավ նրա պատասխանը ողջույնների առթիվ, այսպիսի մի
բան ասաց, թե «ինձ կուսակցությունն է ծնել, ըստ պատկերի յուրում»։ Իմաստն
այն է, որ ողջույնները վերաբերում են կուսակցությանը, և ոչ թե անձամբ իրեն։
Ճի՞շտ է, Լենինը գրել է, որ Ստալինը կոպիտ է և կողմնակալ։ Որտեղի՞ց գիտես։
Ինչ նշանակություն ունի… Գիտեմ։ Չէ՞ որ գրել է։ Այդ հատկանիշները զուտ
անձնական են, ասաց Մարկը, դրանք չեն գլխավորը։ Գլխավորը քաղաքական գիծն է։
Մի՞թե դրանք կարելի է բաժանել, առարկեց Սաշան, այդ պահին հիշելով Բաուլինին
և Լոզգաչևին։ Կասկածո՞ւմ ես դրանում։ Կարծես`չեմ մտածել։ ՉԷ որ ես էլ եմ
Ստալինին կողմ։ Բայց կուզեի ավելի քիչ լիներ փառաբանությունը`ականջ է
սղոցում։ Անհասկանալին դեռևս ոչ ճիշտը չէ, պատասխանեց Մարկը, հավատա
կուսակցությանը, նրա իմաստնությանը։ Խիստ ժամանակներ են սկսվում։ Սաշան քթի
տակ ծիծաղեց։ Այսօր մաշկիս վրա եմ զգացել։ Նա պատմեց կուսբյուրոյի նիստի
մասին։ Հաշվապահությո՞ւն։ Դա՞ է այն սկզբունքային հարցը, որով պետք է…
Գիտես ինչ։ Սկզբունքային հարցին կարող ես սպասել ամբողջ կյանքիդ ընթացքում
Լսարանում վիճաբանելն անտակտություն է։ Ինձ մեղադրում են ոչ թե
անտակտության, այլ ապաքաղաքականության մեջ։ Եվ պահանջում են, որ ես դա
ընդունեմ, հասկանո՞ւմ ես։ Եթե սխալվել ես, կարելի է և ընդունել։ Այդ մեկը
չեն տեսնի։ Ի՞նչն ընդունեմ։ Կեղծիք է։ Ձեր դիրեկտորն էլի Գլինսկայա՞ն է։
Այո։ Ներկա՞ էր բյուրոյին։ Ներկա էր։ 2. Մարկ Ալեքսանդրովիչը վարորդին
կարգադրեց առաջ անցնել, իսկ ինքը ոտքով գնաց։ Աշնան թափանցիկ առավոտ էր,
առույգացնող ու չափավոր ցուրտ։ Աշխատանքի էին շտապում ծառայողները, կանանց
աղմկոտ հերթը խռնվել էր հացի խանութի, տղամարդկանց լուռ հերթը`ծխախոտի
կրպակի մոտ։ Մարկ Ալեքսանդրովիչը Սոնյային միշտ տարբերում էր իր մյուս
քույրերից, սիրում ու խղճում էր նրան, առանձնապես անօգնական`հիմա, երբ
հեռացել էր ամուսինը, Սաշային էլ էր սիրում։ Ի՞նչ են կպել տղայից։ Չէ որ
ազնվորեն է ասել, բայց հոգին ոտնակոխ են անում, պահանջում զղջալ չարածի
համար։ Ինքն էլ համոզեց Սաշային`զղջալ։ Մարկ Ալեքսանդրովիչը հատեց
Արբատսկայա հրապարակը և քայլեց Վոզդվիժենկայով, ուր անսպասելի խաղաղ էր և
ամայի եռուզեռով լի Արբատից հետո։ Միայն բազմամարդ հերթ էր սպասում Զինառի
խանութի բացվելուն և ավելի սակավամարդ հերթը սեղմվել էր Կալինինի
ընդունարանի պատին։ Մարկ Ալեքսանդրովիչը նստեց իրեն սպասող մեքենան և
Մոխովայա փողոցով, Օխոտնի ռյադով, Տեատրալնայա և Լուբյանսկայա
հրապարակներով գնաց Նոգինի հրապարակ, ուր նախկին Արհեստագործական
վարչության վիթխարի, հինգհարկանի մոխրագույն, երկար միջանցքներով ու
անհամար սենյակներով շենքում տեղավորված էր Ծանր արդյունաբերության
ժողովրդական կոմիսարիատը։ Երկրի բոլոր ծայրերից հազարավոր մարդիկ էին գալիս
այս շենքը, այստեղ էր ամեն ինչ վճռվում, պլանավորվում, հաստատվում։ Ինչպես
միշտ, Ժողկոմատում իր շրջագայությունը Մարկ Ալեքսանդրովիչը սկսեց ոչ թե
գլխավոր վարչությունների պետերից, այլ բաժիններից ու սեկտորներից։ Եվ այն,
որ Ռյազանովը`աշխարհում խոշորադույն շինարարության ղեկավարը, Օրջոնիկիձեի
սիրելին, նախ շարքային աշխատողների մոտ էր գալիս, հաճելի էր նրանց համար.
հաշվի է նստում իրենց հետ, հասկանում է իրենց ուժը, ապարատի ուժը։ Ու նրանք
հաճույքով զբաղվում էին նրա գործերով, վճռում այնպես, ինչպես պահանջում էին
գործարանի`հնգամյակի զարդ ու պարծանքի շահերը, այսինքն այնպես, ինչպես
կամենում էր Մարկ Ալեքսանդրովիչը։ Բաժիններում շրջելուց հետո նա բարձրացավ
երկրորդ հարկ, անցավ մի քանի միջանցքներով, նորից բարձրացավ սանդուղքով,
իջավ մեկ ուրիշով և հայտնվեց շենքի խաղաղ, սակավամարդ թևում, ուր ժողկոմի և
նրա տեղակալների աշխատասենյակներն էին։ Գորգապատ ընդունարանում,
հեռախոսներով ծանրաբեռնված սեղանների մոտ նստած էին քարտուղարուհիները։
Նրանք ճանաչում էին Ռյազանովին, և առանց զգուշացնելու, նա մտավ Բուդյագինի
մոտ։ Կուսակցության Կենտկոմի անդամ, դեռևս աքսորավայրից Ստալինին ծանոթ
Բուդյագինին մի քանի ամիս առաջ ետ էին կանչել արտասահմանից։ Եվրոպական
խոշորագույն տերություններից մեկի նախկին դեսպանին նշանակել էին ժողկոմի
տեղակալ։ Խոսում էին, որ դիվանագիտական աշխատանքից նրան ետ կանչելը
պատահական չէ, Բուդյագինից դժգոհ էին։ Սակայն Բուդյագինի չորչորուկ, սևաբեղ
դեմքին, թավ հոնքերի տակ նրա մոխրագույն աչքերի մեջ ոչինչ կարդալ չէր լինի։
Այդ բանվոր մտավորականները, որոնք զինվորական կոմիսարի շինելը
դիվանագիտական ֆրակով, գավչեկայի նախագահի կաշվե բաճկոնը տրեստների
դիրեկտորների կոստյումով էին փոխարինել, Մարկ Ալեքսանդրովիչի համար միշտ էլ
մարմնավորում էին Հեղափոխության ահեղ ոգին, Դիկտատուրայի ամենակործան ուժը։
Խոսքը չորրորդ դոմնայի մասին էր։ Դոմնան պիտի վառեին կուսակցության
Տասնյոթերորդ համագումարի նախօրեին, հինգ և ոչ թե ութ ամիս անց, ինչպես
նախատեսված էր պլանով։ Այն, որ տնտեսական նպատակահարմարությունը
զոհաբերվում է քաղաքական անհրաժեշտությանը, հասկանում էին թե՛ Մարկ
Ալեքսանդրովիչը, թե՛ Բուդյագինը։ Սակայն դա էր Ստալինի կամքը։ Երբ ամեն
ինչի մասին պայմանավորվեցին, Մարկ Ալեքսանդրովիչը հարցրեց. Դուք ճանաչո՞ւմ
եք Սաշա Պանկրատովին, իմ ազգականն է, ձեր աղջկա հետ մի դպրոցում է սովորել։
Ճանաչում եմ, Բուդյագինի դեմքը վերստին անթափանց դարձավ։ Մի փուչ
պատմության մեջ է ընկել Մարկ Ալեքսանդրովիչը գործի էությունը պատմեց
Բուդյագինին։ [...] Պատկերացնում եք`հաշվապահության ապաքաղաքականություն։
Նրանց դիրեկտորը Գլինսկայան է, ես չեմ ճանաչում, դուք գիտեք նրան։ Եթե ձեզ
համար դժվար չէ, խոսեք հետը։ Ափսոս է տղան, կհետապնդեն։ Ես կարող եմ դիմել
Չեռնյակին, բայց չէի ուզենա շրջկոմ հասցնել։ Չեռնյակն արդեն քարտուղար չէ,
ասաց Բուդյագինը։ Ինչպե՞ս։ Այդպես Ո՞ւր ենք հասնելու մենք։ Բուդյագինն
ուսերը թոթվեց։ Համագումարը հունվարին է առանց որևէ դադարի շարունակեց.
փառավոր տղա է Սաշան, մեր տանը լինում է։ Տարօրինակ է, ինձ ոչինչ չի ասել։
Օգնություն խնդրողներից չէ։ Գլինսկայան ի վիճակի՞ է ինչ-որ բան անել,
երկմտեց Բուդյագինը։ Չգիտեմ։ Բայց չեմ թողնի տղային հոշոտեն։ Չի կարելի
խեղել երեխաներին, նոր-նոր են սկսում ապրել։ Նման բան հիմա միայն քո
ազգականի հետ չի կատարվում, ասաց Բուդյագինը։ Մարկ Ալեքսանդրովիչն իջավ
վարսավիրանոց, մազերը կտրեց և սափրվեց`ինչ երբեք չէր անում այստեղ։ Եվ
զղջաց. վարսավիրն օդըկոլոն ցողեց, որի բարկ հոտը դուր չեկավ։ Օտար,
օծանելիքի կպչուն հոտի տհաճ այդ զգացումով մտավ կոլեգիայի անդամներին
սպասարկող ճաշարանը։ Բուֆետապանուհին դիմեց նրան. Ընկեր Ռյազանով, խնդրեցին
անցնեք ընկեր Սյոմուշկինի մոտ։ Նա վեր բարձրացավ։ Անատոլի
Սյոմուշկինը`Օրջոնիկիձեի քարտուղարը, չոր-չոր բարևեց, դժկամությունն
արտահայտելով, որ հարկ եղած րոպեին Մարկ Ալեքսանդրովիչն իր տրամադրության
տակ չէր։ Սյոմուշկինը բոլորին «դու» ով էր դիմում, ոչ ոքի չէր հավանում,
Սերգոյից բացի, ու նրանից պակաս չէին վախենում, քան Սերգոյից։ Քաղաքացիական
պատերազմի ժամանակ նրա համհարզն էր, քսանմեկ թվականից`քարտուղարը թե՛
Անդրկովկասում, թե՛ ԿՎՀ-ԲԳՏ-ում, թե՛ այստեղ`Ծանր արդյունաբերության
ժողկոմատում։ Դեմքի`անկրկնելի նշանակալից ու նախկին դժգոհ արտահայտությամբ
Սյոմուշկինը հավաքեց հեռախոսի համարը Ընկեր Ռյազանովը հեռախոսի մոտ է… Եվ
լսափողը հանձնեց Մարկ Ալեքսանդրովիչին։ Ժամը չորսին նրան սպասում են
Կրեմլում Մարկ Ալեքսանդրովիչը կռահում էր, որ հենց դրա համար էլ իրեն
կանչել են։ Սակայն վերադարձի տոմսն իրեն հանձնել էին արդեն, և վճռել էր, որ
հանդիպումը հետաձգվում է։ Իսկ հիմա`քառասուն րոպե հետո Ստալինի մոտ պիտի
լիներ։ Մյուս հեռախոսով Սյոմուշկինը կապվեց Բոբրինսկի քիմկոմբինատի հետ,
այնտեղից պատասխանեցին, որ Գրիգորի Կոնստանտինովիչր շինհրապարակում է։ Բայց
Սյոմուշկինը շարունակում էր զանգահարել, սպասեցնում Մարկ Ալեքսանդրովիչին,
ենթադրելով, որ ավելի լավ է ուշանալ Ստալինի մոտ, քան ներկայանալ`առանց
Օրջոնիկիձեի ցուցումները ստանալու։ Բայց Մարկ Ալեքսանդրովիչն այդպես չգտավ։
Սյոմուշկինն ընդամենը շփվում էր`բարձր մակարդակով, իսկ ինքը գործում
էր`նույն մակարդակով։ Եվ Սյոմուշկինի քարտուղարական ջանադրությունը չպետք է
խանգարեր իրեն։ Նա հանգիստ էր և անդրդվելի։ Խանգարում էր միայն օտար,
վարսավիրանոցային հոտը։ Անհեթեթ բան կլիներ Կրեմլ, Ստալինին ներկայանալ այդ
թարմաշունչ տեսքով։ Նորից մտավ վարսավիրանոց, լվաց դեմքը և գլուխը։
Հաճախորդին բազկաթոռին նստած թողնելով, վարսավիրը կանգնած էր նրա առաջ,
սրբիչը ձեռքին։ Բարեհոգի այն Մարկ Ալեքսանդրովիչը, որը կես ժամ առաջ
կատակում էր նրա հետ`ճաղատացող տղամարդկանց վերաբերյալ, արդեն չկար։
Տիրական դեմքը, հատկապես հիմա, երբ ակնոցր հանել էր, անողոք էր թվում։
Տրոիցկիյե դարպասի մոտ Մարկ Ալեքսանդրովիչը փոքր պատուհանից ներս պարզեց
կուսակցական տոմսը։ Ակնատը փակվեց, ապա նորից բացվեց, ապակու ետևից երևաց
զինվորականի ուրվագիծը, որը կռացավ, և Մարկ Ալեքսանդրովիչը նոր միայն զննեց
դեմքը։ Զենք ունե՞ք։ Ոչ։ Ի՞նչ կա պայուսակի մեջ։ Մարկ Ալեքսանդրովիչը
բարձրացրեց պայուսակը, բացեց։ Հերթապահը վերադարձրեց կուստոմսը`անցաթուղթը
մեջն էր։ Հատուկ մուտքի դռան մոտ հրացանակիր երկու զինվոր էին կանգնած։
Զննելով կուստոմսի լուսանկարը, պահակապետը ուշադիր-պաշտոնական հայացքը
սահեցրեց նրա դեմքի վրայով։ Մարկ Ալեքսանդրովիչը հանվեց փոքր
հանդերձարանում ու բարձրացավ երրորդ հարկ։ Աշխատասենյակի դռան մոտ
քաղաքացիական հագուստով մի մարդ նորից ստուգեց նրա փաստաթղթերը։
Աշխատանքային մեծ սենյակում, սեղանի մոտ նստած էր Պոսկրեբիշևը։ Մարկ
Ալեքսանդրովիչն առաջին անգամ էր տեսնում նրան և մտածեց, թե ինչ կոպիտ,
անդուր դեմք ունի։ Ռյազանովը հայտնեց իր ով լինելը։ Պոսկրեբիշևը նրան
առաջնորդեց հաջորդ սենյակը`ընդունարանն էր, մատնացույց արեց բազմոցը, ինքը
մտավ առանձնասենյակ, դուռն ամուր փակելով ետևից։ Ապա ետ եկավ։ Ընկեր
Ստալինը սպասում է ձեզ։ Ստալինի ընդարձակ աշխատասենյակը ձգված էր
երկարությամբ։ Ձախ կողմում, պատից կախված էր ՍՍՀՄ հսկայական քարտեզը։ Աջ
կողմում`պատուհանների արանքներում, գրապահարաններն էին, դռան մոտի
անկյունում, պատվանդանի վրա խոշոր գլոբուս կար, դիմացի անկյունում
գրասեղանը և բազկաթոռը։ Սենյակի մեջտեղում կանաչ մահուդով ծածկված երկար
սեղանն էր և աթոռներ։ Ստալինը գնում-գալիս էր աշխատասենյակում և կանգ առավ,
երբ բացվեց դուռը։ Գորշ կանաչ, համարյա դարչնագույն կտորից ֆրենչ էր
հագինը, նույն կտորից շալվար`փողքերը սապոգների մեջ մտցրած։ Միջահասակից
ցածր էր թվում, պնդակազմ էր, թեթևակի չեչոտ, քիչ մոնղոլանման աչքերով։ Նեղ
ճակատից վեր խիտ մազերը ճերմակել էին սկսել։ Ստալինը մի քանի թեթև,
զսպանակվող քայլ արեց Մարկ Ալեքսանդրովիչին ընդառաջ և պարզեց
ձեռքը`սովորական, քաղաքավարի, սակայն գիտակցելով այդ ձեռքսեղմումի
նշանակությունը։ Հետո սեղանի մոտից երկու աթոռ քաշեց, նստեցին։ Մարկ
Ալեքսանդրովիչը շատ մոտիկից տեսավ Ստալինի աչքերը`բաց խաժ էին, կենդանի,
անգամ զվարթ թվացին նրան։ Մարկ Ալեքսանդրովիչը զեկույցը սկսեց
շինարարության ընդհանուր նկարագրությունից։ Ստալինն անմիջապես ընդհատեց
նրան. Ընկեր Ռյազանով, ժամանակ մի կորցրեք։ Կենտրոնական կոմիտեն և նրա
քարտուղարը գիտեն, թե որտեղ է շինարարությունը և ինչի համար է
շինարարությունը։ Նա խոսում էր վրացական զգալի առոգանությամբ։ Եվ, ինչպես
համոզվեց Մարկ Ալեքսանդրովիչը, քաջատեղյակ էր գործի ընթացքին։
Կոմերիտականները փախչո՞ւմ են։ Այո։ Ուրեմն, մոբիլիզացրեցինք, որ փախչեն։
Ինչքա՞ն են փախել։ Ութսուներկու հոգի։ Ստալինի հայացքը դարձավ ծակող,
քննող… Ցույց տվեք տեղեկանքը։ Մարկ Ալեքսանդրովիչը պայուսակից հանեց
բանվորական ուժի շարժման աղյուսակը, ցույց տվեց հարկավոր սյունակը։ Ինչո՞ւ
եք ինքներդ ձեզ զրպարտում, ընկեր Ռյազանով։ Եթե որևէ գործարանից ընդամենը
ութսուներկու հոգի փախած լինեին, գործարանի դիրեկտորն իրեն հերոս կզգար։ Նա
ժպտաց։ Աչքերի պոչերին հստակ գծագրվեց կնճիռների ցանցը։ Մարկ
Ալեքսանդրովիչը բողոքեց սարքավորումներ մատակարարող գործարանից։ Ստալինը
հարցրեց, թե ով է այդ գործարանի դիրեկտորը։ Ազգանունը լսելուց հետո ասաց.
Խելոք մարդ չէ, ամեն ինչ կտապալի։ Նրա աչքերը հանկարծ դեղնավուն դարձան,
ծանր, վագրային, բիբերի մեջ չարություն ցոլաց այն մարդու նկատմամբ, որին
Մարկ Ալեքսանդրովիչը գիտեր որպես լավ աշխատողի`ընկած դժվարին պայմանների
մեջ։ Ռյազանովն անցավ ամենանուրբ հարցին`մարտենյան երկրորդ արտադրամասի
շինարարությանը։ Մի տարվա ընթացքում կկառուցե՞ք։ Ոչ, ընկեր Ստալին։ Ինչո՞ւ։
Ես տեխնիկական բախտախնդիր չեմ։ Եվ տեղնուտեղը վախեցավ իր ասածից։ Ստալինն
ուշադիր նրան էր նայում։ Աչքերը նորից դեղնավուն դարձան, ծանրացան,
հոնքերից մեկը բարձրացել էր համարյա ուղղաձիգ։ Դանդաղ, բառերը ձգելով,
արտասանեց. Ուրեմն, Կենտկոմը`տեխնիկական բախտախնդիրնե՞ր են։ Ես այդպես
չարտահայտվեցի, ներեցեք։ Նկատի ունեի հետևյալը Մարկ Ալեքսանդրովիչը
մանրամասն ու համոզիչ զեկուցեց, թե ինչու մարտենյան արտադրամասի երկրորդ
հերթը չի կարելի ավարտել հաջորդ տարի։ Ստալինն ուշադիր լսում էր, բռունցքի
մեջ սեղմած ծխամորճով ձախ ձեռքը կրծքին սեղմած. թվում էր, այդ ձեռքը վատ է
ծալվում։ Դուք ազնվորեն ասացիք։ Մեզ հարկավոր չեն այնպիսի կոմունիստներ,
որոնք ինչ ասես կխոստանան։ Մեզ հարկավոր են նրանք, ովքեր ճշմարտությունն են
ասում։ Ստալինը սա ասաց առանց ժպտալու, շատ նշանակալի, սույն խոսքերը
նախատեսված էին ամբողջ երկրի համար։ Մարկ Ալեքսանդրովիչն ուզում էր
շարունակել զեկույցը, բայց Ստալինը ձեռքը դիպցրեց նրա բազկին. Ես ձեզ
լսեցի, հիմա դուք ինձ լսեք։ Նա սկսեց խոսել մետալուրգիայի մասին, Արևելքի
մասին, երկրորդ հնգամյակի մասին, երկրի պաշտպանության մասին։ Խոսում էր
դանդաղ, հստակ, մեղմ ու խուլ ձայնով, պարզորոշ, ասես թելադրում էր
մեքենագրուհուն, ամենքին հայտնի բաներ էր ասում, սակայն հիմա, նրա բերանից,
այդ ամենը թվում էր նոր և առանձնապես ծանրակշիռ։ Բայց չորրորդ դոմնայի
մասին չհիշատակեց, կարծես չկամենալով Մարկ Ալեքսանդրովիչին դրդել
առարկությունների, որոնք պիտի չընդուներ, որոնք միայն կվնասեին Ռյազանովին։
Դուք ե՞րբ եք մեկնում, հարցրեց Ստալինը, ոտքի ելնելով։ Այսօր, Մարկ
Ալեքսանդրովիչը նույնպես վեր կացավ։ Հետաձգեք երկու օրով, եթե հնարավոր է,
կարծում եմ, ընկերների համար հետաքրքիր կլինի ձեզ լսել Քաղբյուրոյում։
Անհարմարության և տագնապի զգացողությունը, որ Մարկ Ալեքսանդրովիչն ուներ
Ստալինի հետ խոսակցության ընթացքում, տեղի տվեց, մնաց լոկ զգացողությունն
այն մեծ բանի, ինչին հպվել էր։ Աննախադեպ շինարարությունը, որ ինքն էր
ղեկավարում, երկաթյա կամք էր պահանջում։ Եթե նրանից վեր չլիներ Ստալինի
երկաթյա կամքը, նա չէր կարող դրսևորել իրեն։ Խիստ էր այդ կամքը։ Ի՞նչ արած։
Պատմական շրջադարձերը բարեգթությամբ չեն իրականանում։ Ժողկոմատում գիտեին
Ստալինի հետ Մարկ Ալեքսանդրովիչի խոսակցության մասին, և իրավասու մարդիկ
արդեն պատրաստում էին Քաղբյուրոյի որոշման նախագիծը։ Երեկոյան և գիշերը
աշխատելու մնացին նրանք, ովքեր կարող էին պետք գալ. գլխավոր վարչության
աշխատակիցները, մեքենագրուհիները, հերթապահ բուֆետապանուհին։ Կոլեգիայի
անդամները, որոնց ստորագրությունն էր պահանջվում որոշման նախագծի վրա,
Ժողկոմատ կներկայանան առաջին իսկ զանգից հետո, և փաստաթղթերն առավոտյան
հատուկ մեկը կհասցնի Կենտկոմ։ Մարկ Ալեքսանդրովիչից ոչ ոք չէր հարցնում, թե
ինչ ասաց Ստալինը։ Վերապատմելիս ինչ-որ բան կարող է աղավաղվել։ Ստալինն
ինքն է ասում ժողովրդին այն, ինչ հարկ է համարում։ Մարկ Ալեքսանդրովիչը
ժամկետները, օբյեկտներն էր ասում`հենց դա էլ Ստալինի կամքն էր։ Գլխավորն
այն էր, որ մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությունն ավարտելու
ժամկետը հետաձգված է մեկ տարով։ Դա կանխագուշակում էր նոր, ռեալիստական
մոտեցում`երկրորդ հնգամյակի պլանը կազմելիս. մետաղն
dtype: string
splits:
- name: train
num_bytes: 1525824
num_examples: 27
download_size: 1413391
dataset_size: 1525824
size_categories:
- 100K<n<1M
0.7M tokens