|
--- |
|
task_categories: |
|
- text-generation |
|
language: |
|
- hy |
|
dataset_info: |
|
features: |
|
- name: >- |
|
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ Արբատի ամենամեծ շենքը Նիկոլսկի և Դենեժնի նրբանցքների արանքում |
|
էր, հիմա դրանք կոչվում են Պլոտնիկով նրբանցք և Վեսնինի փողոց։ Ութհարկանի |
|
երեք շենք սեղմ շարքով հաջորդում էին միմյանց, առաջինի ճակատը ջնարակած |
|
սալիկներով էր երեսպատված։ Ցուցանակներ էին կախված` «Ցանցկեն կար», |
|
«Կակազության բուժում», «Վեներական և միզասեռական հիվանդություններ» |
|
Ցածրակամար, անկյունները երկաթյա բարակ շերտերով պատված բաց մուտքերը |
|
միացնում էին մթին, խորն ընկած երկու բակերը։ Սաշա Պանկրատովը ելավ տնից ու |
|
թեքվեց ձախ`դեպի Սմոլենսկայա հրապարակ։ Արբատսկի Արս» կինոթատրոնի մոտ արդեն |
|
զույգ-զույգ զբոսնում էին արբատցի և դորոգոմիլովցի, նաև Պլյուշչիխայում ապրող |
|
աղջիկներ, վերարկուների օձիքներն անփութորեն բարձրացրած, շրթունքները ներկած, |
|
արտևանունքները կորացրած, աչքերը`սպասողական, գույնզգույն գլխաշորերը վզներին |
|
փաթաթած`արբատյան աշնանային շքեղությունն էր դա։ Սեանսը վերջացել էր, |
|
հանդիսականներին դուրս էին թողնում բակի կողմից, բազմությունը փողոց էր |
|
հորդում նեղ դարպասից, այդտեղ էլ խռնված էին մի խումբ պատանյակներ`այս տեղերի |
|
մշտական տերուտնօրենները։ Արբատն ավարտում էր իր օրը։ Երթևեկելի մասն |
|
ասֆալտած, բայց դեռ տրամվայի գծերի արանքում քարաշար սալարկի վրայով, հին |
|
կառքերը շրջանցելով, անցնում էին սովետական առաջին «ԳԱԶ» և «ԱՄՕ» |
|
ավտոմեքենաները։ Տրամվայները պարկից դուրս էին գալիս մեկ, երբեմն էլ երկու |
|
կցավագոններով. խոշոր քաղաքի փոխադրական պետքերը հոգալու ապարդյուն մի փորձ։ |
|
Իսկ գետնի տակ մետրոյի առաջին հերթն էին կառուցում, և Սմոլենսկայա |
|
հրապարակում հորատանցքի վրա փայտաշեն աշտարակ էր կանգնած։ Կատյան Սաշային էր |
|
սպասում Դևիչյե պոլեում, «Կաուչուկ» գործարանի ակումբի մոտ, խոշոր |
|
այտոսկրերով, մոխրագույն աչքերով, տափաստանաբնակ աղջիկ էր, գյուղական հաստ |
|
բրդի թելից գործած սվիտերով։ Գինու հոտ էր փչում բերանից։ Աղջկերքի հետ |
|
կարմիր գինի խմեցինք։ Քեզ համար տոն-բան չկա՞։ Ի՞նչ տոն։ Ինչ տոն Աստվածածին։ |
|
Ա՜ Ա» ու`ասել էի Ո՞ւր ենք գնալու։ Ուր Ընկերուհուս մոտ։ Ի՞նչ առնեմ։ Ուտելիք |
|
կա։ Օղի առ։ Բոլշոյ Սավվինսկի նրբանցքով, բանվորական հին կացարանների մոտով, |
|
որտեղից հարբած գոռոցներ, աններդաշնակ երգի, հարմոնի և պատեֆոնի ձայներ էին |
|
գալիս, ապա ֆաբրիկայի փայտյա ցանկապատերի նեղլիկ արանքներով նրանք իջան գետի |
|
ափ։ Ձախ կողմում Սվերդլովի և Լիվերսի ֆաբրիկաների լայն լուսամուտներն էին, աջ |
|
կողմում`Մոսկվա գետը, դիմացը`Նովոդևիչյե մենաստանի պարիսպը, օղակաձև |
|
երկաթուղու կամուրջի մետաղյա հեծաններր, ավելի հեռվում`ճահիճներ ու |
|
մարգագետիններ, Կոչկին և Լուժնիկին… Ո՞ւր ես տանում ինձ, հարցրեց Սաշան։ Ուր, |
|
ուր… Արի, ճամփա գնացողը կարճ ու երկար չի նայի։ Սաշան ձեռքը գցեց Կատյայի |
|
ուսով, աղջիկը փորձեց տղայի ձեռքն իջեցնել։ Կդիմանաս։ Սաշան ավելի պինդ |
|
սեղմեց Կատյայի ուսը։ Կռիվ մի արա։ Քառահարկ, անսվաղ շենքը մեկուսի էր |
|
կանգնած։ Նրանք անցան թույլ լուսավորված, երկու կողմերում անվերջանալի |
|
դռներով, երկար միջանցքով։ Վերջին դռան մոտ Կատյան ասաց. Մարուսյայի մոտ իր |
|
ընկերը պիտի լինի Բան չհարցնես։ Բազմոցի վրա, երեսը պատին արած մի տղամարդ էր |
|
քնած, պատուհանի մոտ տասը-տասնմեկ տարեկան տղա և աղջիկ էին նստած, շրջվեցին |
|
դեպի դուռը, բարևեցին Կատյային։ Սենյակի անկյունում, լվացարանի մոտ, |
|
խոհանոցային սեղանի կողքին կանգնած կինն աման էր լվանում։ Կատյայից բավական |
|
մեծ էր, բարի և սիրունիկ դեմք ուներ`Մարուսյան էր։ Շատ սպասեցինք, կարծեցինք |
|
էլ չեք գա, ասաց նա, ձեռքերը սրբելով, գոգնոցն արձակելով, կարծեցինք, քեֆ եք |
|
անում մի տեղ։ Վասիլի Պետրովիչ, վեր կացեք, հյուրեր են եկել։ Պառկածը վեր |
|
կացավ`նիհար, խոժոռադեմ մարդ էր, ցանցառ մազերը սղալեց, դեմքն ափով շփեց |
|
քունը վանելու համար։ Վերնաշապկի օձիքը ճմրթված էր, փողկապի հանգույցն |
|
իջեցրած։ Թխածս չորացավ, Մարուսյան սրբիչը վերցրեց տարեկանի ալյուրից թխված |
|
բլիթների վրայից։ Էս սոյայով է, էս`կարտոֆիլով, էս մեկն էլ`կաղամբով։ Տոմա, |
|
պնակները բեր։ Աղջնակը սեղանին ափսեներ դրեց։ Կատյան հանեց ժակետը, դանակ ու |
|
պատառաքաղ վերցրեց պահարանից, սեղանն իսկույն գցեց, գիտեր, ինչը որտեղ է, |
|
երևում էր, որ առաջին անգամ չէ այստեղ։ Սենյակը հավաքիր, հրամայեց |
|
Մարուսյային։ Ճաշից հետո քնեցինք-մնացինք, արդարանում էր Մարուսյան, աթոռների |
|
վրայից հավաքելով հագուստը։ Երեխեքն էլ թուղթ-մուղթ են կտրատել։ Վիտյա, |
|
թղթերը հավաքիր։ Տղան, հատակի վրա չոքեչոք, թղթի կտորներն էր հավաքում։ |
|
Վասիլի Պետրովիչը լվացվեց, փողկապը ձգեց։ Մարուսյան մեկական կտոր կտրեց բոլոր |
|
թխվածքներից ու դրեց պատուհանին։ Կերեք։ Վասիլի Պետրովիչը օղի լցրեց |
|
բաժակների մեջ։ Տոններդ շնորհավոր։ Սեղանի տակ հանդիպենք, Սաշայից բացի, |
|
բոլորին նայեց Կատյան։ Առաջին անգամ էր տղային բերել իր ծանոթների մոտ, |
|
այստեղ օղի էր խմում, իսկ Սաշայի հետ միայն կարմիր գինի էր խմում։ Էս սև |
|
աչքերով տղին որտեղի՞ց ես գտել, զվարթ ասաց Մարուսյան, գլխով անելով Սաշայի |
|
կողմը։ Սև աչքերով ու խուճուճ մազերով, քթի տակ ծիծաղեց Կատյան։ Ջահել |
|
ժամանակ մազերը խուճուճ են լինում, տարիքն առնելուց`թափվում, հայտարարեց |
|
Վասիլի Պետրովիչը և շիշը նորից ձեռքն առավ։ Հիմա նա խոժոռադեմ չէր թվում |
|
Սաշային, խոսելաձևի մեջ ծանոթությունն ամրապնդելու ցանկություն կար։ Եվ |
|
Մարուսյան նրանց էր նայում սիրալիր, հասկացողի հայացքով։ Սաշային դուր էր |
|
գալիս Մարուսյայի հովանավորությունը, դուր էր գալիս ծայրամասային այդ տունը, |
|
պատից այն կողմ հնչող երգն ու հարմոնի նվագը։ Ի՞նչի բան չեք ուտում, հարցրեց |
|
Մարուսյան։ Շնորհակալ եմ, ուտում եմ, համեղ է։ Թխելու բան լիներ, ավելի |
|
լավերը կթխեի`թթխմորի եղածն ինչ է, չկա։ Ապրի Վասիլի Պետրովիչը, բերեց։ |
|
Վասիլի Պետրովիչն ինչ-որ լուրջ բան ասաց թթխմորի մասին։ Երեխաներն էլի |
|
ուզեցին։ Մարուսյան նորից մեկական կտոր տվեց նրանց։ Մենակ հո ձեզ համար չե՞մ |
|
թխել։ Ձեր քեֆն արեցիք-պրծաք, լվացվեք։ Վերցրեց նրանց անկողիններն ու |
|
սենյակից տարավ դուրս`հարևանուհու մոտ։ Երեխաները գնացին քնելու։ Վասիլի |
|
Պետրովիչն էլ պատրաստվեց գնալ։ Մարուսյան ուղեկցելու ելավ, Կատյային ասելով. |
|
Մաքուր սավան պահարանից կվերցնես։ Այդ մարդը նրա ինչի՞ն է պետք, հարցրեց |
|
Սաշան, երբ դուռը փակվեց Մարուսյայի ետևից։ Սեփական մարդն ալիմենտից փախել է, |
|
գտնել չի լինում, իսկ ապրել պե՞տք է։ Երեխաների աչքի առա՞ջ։ Սոված |
|
նստեն`ավելի՞ լավ է։ Ծեր է։ Մարուսյան էլ ջահել չի։ Իսկ ինչո՞ւ չի |
|
ամուսնանում։ Կատյան հոնքերի տակից նրան նայեց։ Դո՞ւ ինչի չես պսակվում հետս։ |
|
Պսակվե՞լ ես ուզում։ Պսակվել ես ուզում Լավ, արի պառկենք։ Սա էլ էր անսովոր։ |
|
Ամեն անգամ Սաշան ստիպված էր լինում տիրել նրան, կարծես առաջին անգամ էին |
|
հանդիպում, իսկ այսօր ինքն անկողին գցեց, հանվեց։ Միայն ասաց. Լույսը |
|
հանգցրու։ Հետո մատներով խաղում էր նրա մազերի հետ… Ուժեղ տղա ես, աղջիկները |
|
վայ թե սիրում են քեզ, մենակ անզգույշ ես, կռացավ տղայի վրա, նայեց աչքերի |
|
մեջ, սև աչքերով մի ճստիկ բերեմ քեզ համար, չե՞ս վախենա։ Վաղ թե ուշ`լինելու |
|
էր։ Է ինչ, աբորտ կաներ, երեխան ոչ Սաշային էր պետք, ոչ`նրան։ Հղի՞ ես։ |
|
Կատյան գլուխը դրեց նրա ուսին, սեղմվեց ամբողջ մարմնով, կարծես |
|
պաշտպանություն էր որոնում իր կյանքի դժվարություններից ու |
|
ձախորդություններից։ Ի՞նչ գիտե ինքը Կատյայի մասին։ Որտե՞ղ է ապրում։ |
|
Հորաքրոջ մո՞տ։ Հանրակացարանո՞ւմ։ Անկյո՞ւն է վարձում։ Աբո՞րտ։ Ի՞նչ պիտի ասի |
|
տանը, ի՞նչ բյուլետեն պիտի ներկայացնի աշխատանքի վայրում։ Իսկ եթե ուշացրե՞լ |
|
է։ Ի՞նչ է անելու երեխան գրկին։ Եթե հղիացել ես, ծննդաբերիր, կամուսնանանք։ |
|
Առանց գլուխը բարձրացնելու, Կատյան հարցրեց. Անունն ի՞նչ ենք դնելու։ Կդնենք, |
|
ժամանակ շատ կա։ Կատյան նորից ծիծաղեց, ետ քաշվեց։ Ոչ դու կպսակվես, ոչ էլ ես |
|
քեզ կառնեմ։ Քանի՞ տարեկան ես։ Քսաներկո՞ւ։ Ես որ ես եմ, էլի քեզնից մեծ եմ։ |
|
Դու`կրթված, իսկ ե՞ս։ Վեց դասարան… Կպսակվեմ, մենակ թե քեզ հետ չէ։ Իսկ ո՞ւմ |
|
հետ։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր է… Մեր գյուղացի մի տղա կա։ Որտե՞ղ է։ Որտեղ է… |
|
Ուրալում, կգա ու ինձ կտանի։ Ի՞նչ գործի է։ Ինչ գործի է… Մեխանիկ։ Վաղո՞ւց ես |
|
ճանաչում։ Չասի՞`մեր գյուղացի է։ Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չի ամուսնացել հետդ։ |
|
Ման գալուց չի կշտացել, չի պսակվել։ Իսկ հիմա կշտացե՞լ է։ Հիմա արդեն երեսուն |
|
տարեկան է։ Գիտե՞ս, ինչ կնանիք է ունեցել Սիրո՞ւմ ես նրան։ Հա, սիրում եմ։ |
|
Իսկ ինձ հե՞տ ինչու ես հանդիպում։ Հանդիպում… Ես էլ եմ ուզում կյանք անեմ։ |
|
Միլիցիայի պես հարցաքննում ես, հանգիստ թող։ Իսկ ե՞րբ է գալու։ Վաղը։ Ու էլ |
|
չե՞նք հանդիպի։ Հարսանիքիս կանչե՞մ… Աժդահա մարդ է, մի հատ որ տվեց, շունչդ |
|
կփչես։ Կտեսնենք։ Պահ, պահ… Բայց հղի ես, չէ՞։ Ո՞վ ասաց։ Դու։ Ես բան էլ չեմ |
|
ասել։ Ինքդ ես հնարել։ Դուռը կամացուկ թակեցին։ Կատյան բացեց, Մարուսյան ներս |
|
եկավ, նորից պառկեց։ Ճամփու դրեցի, Մարուսյան լույսը վառեց, թեյ կխմե՞ք, |
|
Սաշան ձեռքը մեկնեց`շալվարը վերցնելու։ Ինչի՞, ասաց Մարուսյան։ Մի |
|
անհանգստանաք։ Ամաչկոտ է, քթի տակ ծիծաղեց Կատյան, ամաչում է, որ հետս ման է |
|
գալիս, ուզում է պսակվի։ Պսակվելն էլ է հեշտ, ասաց Մարուսյան, բաժանվելն էլ։ |
|
Մնացած օղին Սաշան լցրեց բաժակի մեջ, խմեց, մի կտոր բլիթ կերավ։ Ընդհանրապես, |
|
շնորհակալ պետք է լիներ Կատյայից, որ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ |
|
Հավանաբար, այդ մեխանիկն իսկապես գոյություն ունի, բայց ըստ էության, խնդիրը |
|
նա չէ։ Բանն այն է, որ Կատյան նորից հոգու հետ խաղում է, իսկ ինքը թթվել է |
|
հիմարի պես։ Սաշան վեր կացավ։ Ո՞ւր ես գնում, հարցրեց Կատյան։ Տուն։ Ինչի՞, |
|
անհանգստացավ Մարուսյան, գիշերր կմնաք, առավոտը կգնաք, հարևաններիս մոտ |
|
կմնամ, ոչ ոքի չեք խանգարի։ Պիտի գնամ։ Կատյան խոժոռ էր նայում։ Ճամփան |
|
կգտնե՞ս։ Չեմ մոլորվի։ Կատյան հպվեց նրան. Մնա։ Գնամ։ Հաջողություն։ Բայց և |
|
այնպես, լավ աղջիկ է։ Ինչ խոսք`ափսոս։ Եվ եթե էլ չզանգահարեց, երբեք չեն |
|
հանդիպի, հասցեն չգիտի, Կատյան չի տալիս` «Հորաքույրս կջղայնանա», նույնիսկ |
|
չի ասում, թե որ ֆաբրիկայում է աշխատում` «Կցցվես մուտքի առաջ»։ Մինչ այդ |
|
մեկ-մեկ զանգահարում էր Սաշային ավտոմատից, գնում էին կինո կամ զբոսայգի, |
|
հետո մտնում Նեսկուչնի պուրակի խորքերը։ Լուսնի լույսի տակ սպիտակին էին |
|
տալիս պարուսինե շեզլոնգները, Կատյան երեսը թեքում էր, «Մտքովդ ի՜նչ է |
|
անցնում… «Ի՛ նչ ես կպել…»։ Իսկ հետո սեղմվում էր իրեն, շրթունքները`չոր, |
|
քամահար, փշփշոտ մատներով խաղում էր տղայի մազերի հետ։ Առաջին անգամ քեզ |
|
գնչուի տեղ դրեցի։ Մեր գյուղի մոտ գնչուներ կային… քեզ պես սև էին։ Մենակ թե |
|
մաշկդ փափուկ է։ Ամռանը, երբ մայրը գնում էր քրոջ ամառանոցը, Կատյան գալիս էր |
|
Սաշայի մոտ`բարկացած աչքերով, ամաչում էր մուտքի առաջ նստած կանանցից. |
|
«Աչքները չռում են վրաս։ Կյանքում էլ չեմ գա»։ Զանգահարելիս սովորաբար լռում |
|
էր, հետո կախում խոսափողը, նորից զանգահարում… Կատյա, դո՞ւ ես։ Հա, ես եմ… |
|
Իսկ ինչո՞ւ չես պատասխանում… Ես զանգ չեմ տվել… Հանդիպե՞նք։ Էդ որտե՞ղ |
|
հանդիպենք… Այգու մո՞տ։ Բան գտավ… Կգաս Դեվիչկա։ Վեցի՞ն, յոթի՞ն։ Վեցին |
|
վազեցի, չէ մի… Այս ամենը Սաշան հիշում էր հիմա, սպասում նրա զանգին։ Հաջորդ |
|
օրն ինստիտուտից շուտ ուզեց տուն գնալ`մեկ էլ տեսար, զանգահարեց։ Բայց |
|
մնաց`հոկտեմբերյան տոնի առթիվ պատի թերթը սարքելու։ Իսկ հետո նրան կանչեցին |
|
կուսբյուրոյի նիստի։ Դռան մոտ ազատ տեղ չկար։ Սաշան խցկվեց աթոռների միացրած |
|
շարքերի արանքով, դիպչելով կիպ-կիպ նստած, մարդկանց, կուսբյուրոյի քարտուղար |
|
Բաուլինի դժգոհ հայացքի տակ։ Շիկահեր, պնդակազմ մարդ էր, հասարակ, համառ |
|
դեմքով, սատինե շեղօձիք, կապույտ, երկու սպիտակ կոճակով կարճ վզին կոճկած |
|
վերնաշապկի տակից լայն կուրծքը դուրս ցցած։ Հետևելով, թե Սաշան ինչպես նստեց |
|
անկյունում, Բաուլինը նորից դարձավ Կռիվոռուչկոյին։ Այդ դո՞ւք եք խափանել |
|
հանրակացարանի շինարարությունը, Կռիվոռուչկո։ Օբյեկտիվ պատճառները ոչ ոքի չեն |
|
հետաքրքրում։ Ֆոնդերը փոխանցվել են հարվածային շինարարությունների՞ն։ Դուք |
|
պատասխանատու եք ոչ թե Մագնիտկայի, այլ ինստիտուտի համար։ Ինչո՞ւ չեն |
|
զգուշացրել, որ ժամկետները ռեալ չեն։ Ա՛ հ, ժամկետները ռեալ են… Ինչո՞ւ չեն |
|
կատարվել։ Քսան տարի կուսակցության շարքերո՞ւմ եք… Նախկին ծառայությունների |
|
համար գլուխ ենք խոնարհում, իսկ սխալների համար պիտի խփենք։ Բաուլինի տոնը |
|
զարմացրեց Սաշային։ Դիրեկտորի տեղակալ Կռիվոռուչկոյից ուսանողները վախենում |
|
էին։ Ինստիտուտում խոսում էին նրա զինվորական հռչակավոր կենսագրության մասին. |
|
մինչև հիմա գիմնաստյորկա էր հագնում, գալիֆե և սապոգ։ Կորամեջք, երկար ու |
|
մռայլ քթով, աչքերի տակ կախ տոպրակներով այդ մարդը երբեք և ոչ մեկի հետ խոսքի |
|
չէր բռնվում, նույնիսկ բարևելիս բավարարվում էր միայն գլխի շարժումով։ |
|
Կռիվոռուչկոն ձեռքով հենվել էր աթոռի թիկնակին, Սաշան տեսավ, թե ինչպես են |
|
դողում նրա մատները։ Մշտապես այնքան ահեղատեսք մարդու թուլությունը խղճալի |
|
էր։ Բայց շինանյութ իսկապես չէին տվել շինարարության համար, իսկ հիմա ոչ ոք |
|
չի ուզում մտածել այդ մասին։ Միայն Յանսոնը`Սաշայենց ֆակուլտետի դեկանը, |
|
անդրդվելի մի լատվիացի, դիմելով ինստիտուտի դիրեկտոր Գլինսկայային, |
|
հաշտվողաբար ասաց. Գուցե նորի՞ց ժամկետ տանք։ Ինչ ժամկետ, չարագույժ |
|
բարեհոգությամբ հարցրեց Բաուլինը։ Գլինսկայան լուռ էր։ Նստած էր նեղացած |
|
մարդու տեսքով, որին ահա այդպիսի անպիտան տեղակալ են շնորհել։ Վեր կացավ |
|
ասպիրանտ Լոզգաչևը`բարձրահասակ ու վայելչագեղ, ձեռքերը տարածեց դերասանավարի։ |
|
Մի՞թե բահերն էլ են Մագնիտկա ուղարկել։ Ուսանողները մատներո՞վ էին փորում |
|
սառած հողը։ Ահա, նստած է խմբի կոմերիտական կազմակերպիչը, թող ասի, թե ինչպես |
|
էին աշխատում առանց բահերի։ Բաուլինը հետաքրքրությամբ նայեց Սաշային։ Սաշան |
|
վեր կացավ։ Մենք առանց բահ չենք աշխատել։ Մի անգամ է պահեստը փակ եղել։ Հետո |
|
պահեստապետը եկավ ու բահերը տվեց։ Երկա՞ր սպասեցիք, գլուխը չբարձրացնելով, |
|
հարցրեց Կռիվոռուչկոն։ Տասը րոպե։ Լոզգաչևը, որ անհաջող էր վկայակոչել |
|
Սաշային, կշտամբանքով օրորեց գլուխը, կարծես ոչ քե ինքն էր սխալվել, այլ |
|
Սաշան։ Ամեն ինչ բարեհաջո՞ղ վերջացավ, քմծիծաղ տվեց Բաուլինը։ Բարեհաջող, |
|
պատասխանեց Սաշան։ Իսկ ինչքա՞ն աշխատեցիք, ինչքա՞ն պարապ մնացիք։ Չէ՞ որ |
|
շինանյութ չկար։ Որտեղի՞ց գիտես։ Բոլորն էլ գիտեն։ Իզուր ես փաստաբանություն |
|
անում, Պանկրատով, խստորեն ասաց Բաուլինը, անտեղի։ Աշխատելով չնայել |
|
Կռիվոռուչկոյին, բյուրոյի անդամները քվեարկեցին`նրան կուսակցությունից |
|
վտարելու համար։ Ձեռնպահ մնաց միայն Յանսոնը։ Ավելի կորամեջք դարձած |
|
Կռիվոռուչկոն դուրս եկավ սենյակից։ Ստացվել է դոցենտ Ազիզյանի դիմումը, |
|
հայտարարեց Բաուլինը և նայեց Սաշային, կարծես հարց տալով, հիմա՞ ինչ կասես, |
|
Պանկրատով։ Սաշայենց խմբում Ազիզյանը սոցիալիստական հաշվառման հիմունքներ էր |
|
դասավանդում։ Սակայն խոսում էր ոչ թե հաշվառման, ոչ նույնիսկ հիմունքների |
|
մասին, այլ նրանց, ովքեր այդ հիմունքներն աղավաղում են։ Սաշան ուղղակի ասել |
|
էր, որ չէր խանգարի իրենց պատկերացում տալ ինքնին հաշվապահության մասին։ |
|
Գանգրամազ Ազիզյանը`խորամանկ մի ստահակ, ընդամենը ծիծաղել էր։ Իսկ հիմա |
|
մեղադրել էր Սաշային, որ վերջինն հանդես է եկել հաշվառման մասին գիտության |
|
մարքսիստական հիմնավորման դեմ։ Այդպիսի բան եղե՞լ է, Բաուլինը Սաշային էր |
|
նայում երկնագույն, պաղ աչքերով։ Ես չեմ ասել, թե տեսություն պետք չէ։ Ասել |
|
եմ, որ հաշվապահական գիտելիքներ չենք ստացել։ Գիտության կուսակցականությունը |
|
քեզ չի՞ հետաքրքրում։ Հետաքրքրում է։ Կոնկրետ գիտելիքները`նույնպես։ |
|
Կուսակցականության և կոնկրետության մեջ տարբերությո՞ւն կա։ Նորից վեր կացավ |
|
Լոզգաչևը։ Գիտեք ինչ, ընկերներ… Երբ բացահայտորեն գիտության |
|
ապաքաղաքականություն են քարոզում… Եվ հետո`Պանկրատովը փորձեց կուսակցական |
|
բյուրոյի վզին փաթաթել իր հատուկ կարծիքը Կռիվոռուչկոյի մասին, ուսանողական |
|
լայն զանգվածների ներկայացուցիչ ձևացրեց իրեն։ Պանկրատով, իսկ ո՞ւմ եք դուք |
|
այստեղ ներկայացնում, ի դեպ։ Յանսոնը նստած էր մռայլված, հաստլիկ մատներով |
|
կտկտացնում էր ցմփոր պայուսակը։ [...] Գլինսկայան դարձավ Բաուլինին։ Գուցե |
|
կոմերիտական կազմակերպությա՞նը հանձնենք… Նրա ձայնի մեջ մեծավորական |
|
հոգնածություն կար. հարցը մանր է, ուսանողի անձնավորությունը`աննշմար։ |
|
Լոզգաչևը նայեց Բաուլինին, նրան թվաց, թե վերջինս դժգոհ պիտի լիներ |
|
Գլինսկայայի առաջարկից։ Կուսակցական բյուրոն չպետք է շեղվի… Այս անզգույշ |
|
խոսքն ամեն ինչ վճռեց։ Ոչ ոք չի շեղվում, խոժոռվեց Բաուլինը։ Բայց կարգ |
|
գոյություն ունի։ Թող կոմսոմոլը քննարկի։ Տեսնենք, թե ինչպիսին է նրա |
|
քաղաքական հասունությունը։ Կախիչից կաշվե դարչնագույն վերարկու էր կախված… |
|
Քեռի Մա՜րկը։ Մա՞ն ես գալիս… Սաշան համբուրեց քեռու խնամքով սափրված այտը։ |
|
Մարկից ծխամորճի ընտիր ծխախոտի, նուրբ օդըկոլոնի հոտ էր գալիս, «ամուրի |
|
մարդու տնական հոտ»` ինչպես մայրն էր ասում։ Իր երեսունհինգ տարիներից ավելի |
|
մեծ էր թվում Մարկը`լիքը-լիքը, զվարթաբարո, ճաղատացող քեռի էր։ Եվ միայն |
|
ակնոցի դեղնավուն ապակիների տակից նայող սուր աչքերն էին մատնում |
|
արդյունաբերության հրամանատարներից մեկի, համարյա առասպելական այդ մարդու |
|
երկաթյա կամքը, որ առասպելական էր Արևելքում իր վիթխարի շինարարության պես. |
|
Սովետական Միության մետալուրգիական նոր բազան էր կառուցում նա, թշնամու |
|
ավիացիայի համար անմատչելի, պրոլետարական տերության ստրատեգիական թիկունքը։ |
|
Կարծում էի, չեմ տեսնի քեզ, մի տեղ մնացած կլինես։ Սաշան միշտ տանն է |
|
գիշերում, ասաց մայրը։ Սեղանին պորտվեյն էր դրված, վարդագույն երշիկ, շպրոտ, |
|
«թրքական չորահաց»` Մարկը միշտ բերում էր այդ ամենը։ [...] Մոր ավանդական |
|
թխվածքն էլ էր սեղանին, ըստ երևույթին, Մարկը զգուշացրել էր, որ գալու է։ |
|
Երկա՞ր ժամանակով ես եկել, հարցրեց Սաշան։ Այսօր եմ եկել, վաղը գնալու եմ։ |
|
Նրան Ստալինն է կանչել, ասաց մայրը։ Նա հպարտանում էր իր եղբորով, հպարտանում |
|
էր տղայով. հպարտանալու ուրիշ ոչինչ չուներ`ամուսնուց լքված, միայնակ կին էր, |
|
փոքրամարմին, գիրուկ, դեռևս գեղեցիկ, ճերմակ դեմքով, խիտ ու գանգուր ճերմակած |
|
մազերով։ Մարկը ձեռքը պարզեց բազմոցին դրված կապոցին։ Բաց արա։ Սոֆյա |
|
Ալեքսանդրովնան փորձեց արձակել հանգույցը։ Սաշան դանակով կտրեց քուղը։ Քրոջ |
|
համար Մարկը վերարկուի կտոր էր բերել և նուրբ բրդյա գլխաշոր։ Սաշայի |
|
համար`մուգ կապույտ բոստոնից կոստյում։ Թեթևակի ճմրթված պիջակը շատ լավ նստեց |
|
տղայի վրա։ Վրայով է կարված, հավանություն տվեց Սոֆյա Ալեքսանդրովնան, |
|
շնորհակալ եմ, Մարկ, հագնելու բան չուներ բոլորովին։ Սաշան հաճույքով իրեն էր |
|
նայում հայելու մեջ։ Մարկը միշտ պետքական բան է նվիրում։ Փոքր ժամանակ իրեն |
|
տարել էր կոշկակարի մոտ, որը տղայի համար քրոմե երկարաճիտք սապոգներ էր |
|
կարել, այն ժամանակ ոչ ոք այդպիսի սապոգ չուներ, ոչ բակում, ոչ դպրոցում, շատ |
|
էր հպարտանում իր ունեցածով և մինչև հիմա հիշում էր դրանց հոտը, հիշում էր |
|
նաև կաշվի և կուպրի սուր հոտը կոշկակարի խցիկում։ Այդ երեկո Մարկին մի քանի |
|
անգամ հեռախոսի մոտ կանչեցին։ Թավ, տիրական ձայնով նա հրամաններ էր տալիս |
|
ֆոնդերի, լիմիտների, էշելոնների մասին, նախազգուշացնում էր, որ գիշերելու է |
|
Արբատում, և կարգադրեց առավոտյան ժամը ութին մեքենա ուղարկել։ Ետ գալով |
|
սենյակ, Մարկը շեղակի նայեց շշին։ Օհո՜։ Խմիր, իմ ընկեր, քանի լիքն է գավը, |
|
կյանքի դառնությունը քամուն տանք, երգեց Սաշան քեռու սիրած երգը, որ հենց |
|
նրանից էր լսել դեռևս փոքր հասակում։ Վանենք, իմ ընկեր, վանենք մեր հոգսերը, |
|
քանի կանք, միացավ Մարկը, այսպե՞ս էր։ Ճիշտ այդպես։ Սաշան նորից երգեց. Վաղը |
|
գուցե հենց այս ժամին Այստեղ գա ուժը Չեկայի, Գուցե նաև հենց այս պահին Մենք |
|
վերջը տանք Կոլչակի Ձայն և լսողություն մորից էր ժառանգել, ժամանակին Սոֆյա |
|
Ալեքսանդրովնային հրավիրում էին երգելու ռադիոյով, բայց հայրը չթողեց։ Վաղը |
|
գուցե հենց այս ժամին Մեր ընկերները գան, Գուցե նաև հենց այս պահին Մեր |
|
համազարկը տան Լավ երգ է, ասաց Մարկը։ Միայն թե վատ եք երգում, նկատեց Սոֆյա |
|
Ալեքսանդրովնան, կույրերի երգչախմբի պես։ Կույրերի զույգի, ծիծաղեց Մարկը։ |
|
Նրա անկողինը բազմոցին գցեցին, Սաշան պառկեց պարուսինե տապճակի վրա։ Մարկը |
|
հանեց պիջակը, տաբատակալները, վերնաշապիկը և, մնալով օձիքին ու թևքերին |
|
երկնագույն երիզներով շապկով, գնաց լողասենյակ։ Ձեռքերը գլխատակին դրած, |
|
Սաշան պառկած նրան էր սպասում։ Նիստից հետո, աստիճաններով իջնելիս, Յանսոնը |
|
թփթփացրել էր իր ուսին։ Բարեսիրտ ու քաջալերիչ այդ միակ ժեստն ընդամենն |
|
ընդգծեց այն դատարկությունը, որ զգում էր Սաշան։ Մյուսները ձևացրեցին, թե |
|
շտապում են. որը`տուն, որը`ճաշարան։ Տրամվայի կանգառ տանող ճանապարհին, |
|
քանդքնդված արվարձանի կեղտոտ սալարկի վրայով մարդատար սև մեքենա անցավ։ |
|
Գլինսկայան նստած էր առջևում, գլուխը շրջած ինչ-որ բան էր ասում ետևում |
|
նստածներին։ Եվ այն, թե ինչպես էին խոսում ու ինչպես սլացան իր կողքով, |
|
չնկատելով ու չմտածելով իր մասին, դատարկության, անարդարացի լքվածության |
|
զգացում հարուցեց կրկին։ Սաշան Գլինսկայային ճանաչում էր դեռևս դպրոցից, |
|
տեսնում էր ծնողական կոմիտեի նիստերին, նրա տղան`Յանը, իրենց դասարանում էր. |
|
մռայլ, սակավախոս, միայն ալպինիզմով հետաքրքրվող տղա էր։ Գլինսկայան |
|
Կոմինտեռնի աշխատակցի կին էր, լեհական առոգանությունը նրա անվերապահ |
|
կարծիքներին անբնականության երանգ էր հաղորդում։ Այդուհանդերձ, թվում էր, թե |
|
նա չպետք է լռեր բյուրոյի ժամանակ, հանրակացարանների խնդրում պակաս |
|
պատասխանատու չէ, քան Կոիվոռուչկոն։ Բայց լռեց։ Մարկը ետ եկավ`լվացված, թարմ, |
|
պայուսակից հանեց օդըկոլոնը, շփվեց, պառկեց բազմոցին, շուռումուռ եկավ հարմար |
|
տեղավորվելով, ակնոցը հանեց և կարճատես աչքերով դնելու տեղ փնտրեց։ Որոշ |
|
ժամանակ լուռ պառկած էին, հետո Սաշան հարցրեց. Ստալինն ինչո՞ւ է քեզ կանչել։ |
|
Ինձ Ստալինը չի կանչել, ինձ կանչել են, որ հայտնեն նրա ցուցումը։ Ասում են, |
|
նա կարճահասակ է։ Իմ ու քո նման։ Բայց ամբիոնի վրա բարձրահասակ է թվում։ Այո։ |
|
Երբ նրա հիսնամյակն էր, ասաց Սաշան, ինձ դուր չեկավ նրա պատասխանը |
|
ողջույնների առթիվ, այսպիսի մի բան ասաց, թե «ինձ կուսակցությունն է ծնել, |
|
ըստ պատկերի յուրում»։ Իմաստն այն է, որ ողջույնները վերաբերում են |
|
կուսակցությանը, և ոչ թե անձամբ իրեն։ Ճի՞շտ է, Լենինը գրել է, որ Ստալինը |
|
կոպիտ է և կողմնակալ։ Որտեղի՞ց գիտես։ Ինչ նշանակություն ունի… Գիտեմ։ Չէ՞ որ |
|
գրել է։ Այդ հատկանիշները զուտ անձնական են, ասաց Մարկը, դրանք չեն գլխավորը։ |
|
Գլխավորը քաղաքական գիծն է։ Մի՞թե դրանք կարելի է բաժանել, առարկեց Սաշան, |
|
այդ պահին հիշելով Բաուլինին և Լոզգաչևին։ Կասկածո՞ւմ ես դրանում։ Կարծես`չեմ |
|
մտածել։ ՉԷ որ ես էլ եմ Ստալինին կողմ։ Բայց կուզեի ավելի քիչ լիներ |
|
փառաբանությունը`ականջ է սղոցում։ Անհասկանալին դեռևս ոչ ճիշտը չէ, |
|
պատասխանեց Մարկը, հավատա կուսակցությանը, նրա իմաստնությանը։ Խիստ |
|
ժամանակներ են սկսվում։ Սաշան քթի տակ ծիծաղեց։ Այսօր մաշկիս վրա եմ զգացել։ |
|
Նա պատմեց կուսբյուրոյի նիստի մասին։ Հաշվապահությո՞ւն։ Դա՞ է այն |
|
սկզբունքային հարցը, որով պետք է… Գիտես ինչ։ Սկզբունքային հարցին կարող ես |
|
սպասել ամբողջ կյանքիդ ընթացքում Լսարանում վիճաբանելն անտակտություն է։ Ինձ |
|
մեղադրում են ոչ թե անտակտության, այլ ապաքաղաքականության մեջ։ Եվ պահանջում |
|
են, որ ես դա ընդունեմ, հասկանո՞ւմ ես։ Եթե սխալվել ես, կարելի է և ընդունել։ |
|
Այդ մեկը չեն տեսնի։ Ի՞նչն ընդունեմ։ Կեղծիք է։ Ձեր դիրեկտորն էլի |
|
Գլինսկայա՞ն է։ Այո։ Ներկա՞ էր բյուրոյին։ Ներկա էր։ 2. Մարկ Ալեքսանդրովիչը |
|
վարորդին կարգադրեց առաջ անցնել, իսկ ինքը ոտքով գնաց։ Աշնան թափանցիկ առավոտ |
|
էր, առույգացնող ու չափավոր ցուրտ։ Աշխատանքի էին շտապում ծառայողները, |
|
կանանց աղմկոտ հերթը խռնվել էր հացի խանութի, տղամարդկանց լուռ հերթը`ծխախոտի |
|
կրպակի մոտ։ Մարկ Ալեքսանդրովիչը Սոնյային միշտ տարբերում էր իր մյուս |
|
քույրերից, սիրում ու խղճում էր նրան, առանձնապես անօգնական`հիմա, երբ |
|
հեռացել էր ամուսինը, Սաշային էլ էր սիրում։ Ի՞նչ են կպել տղայից։ Չէ որ |
|
ազնվորեն է ասել, բայց հոգին ոտնակոխ են անում, պահանջում զղջալ չարածի |
|
համար։ Ինքն էլ համոզեց Սաշային`զղջալ։ Մարկ Ալեքսանդրովիչը հատեց Արբատսկայա |
|
հրապարակը և քայլեց Վոզդվիժենկայով, ուր անսպասելի խաղաղ էր և ամայի |
|
եռուզեռով լի Արբատից հետո։ Միայն բազմամարդ հերթ էր սպասում Զինառի խանութի |
|
բացվելուն և ավելի սակավամարդ հերթը սեղմվել էր Կալինինի ընդունարանի պատին։ |
|
Մարկ Ալեքսանդրովիչը նստեց իրեն սպասող մեքենան և Մոխովայա փողոցով, Օխոտնի |
|
ռյադով, Տեատրալնայա և Լուբյանսկայա հրապարակներով գնաց Նոգինի հրապարակ, ուր |
|
նախկին Արհեստագործական վարչության վիթխարի, հինգհարկանի մոխրագույն, երկար |
|
միջանցքներով ու անհամար սենյակներով շենքում տեղավորված էր Ծանր |
|
արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատը։ Երկրի բոլոր ծայրերից հազարավոր |
|
մարդիկ էին գալիս այս շենքը, այստեղ էր ամեն ինչ վճռվում, պլանավորվում, |
|
հաստատվում։ Ինչպես միշտ, Ժողկոմատում իր շրջագայությունը Մարկ |
|
Ալեքսանդրովիչը սկսեց ոչ թե գլխավոր վարչությունների պետերից, այլ բաժիններից |
|
ու սեկտորներից։ Եվ այն, որ Ռյազանովը`աշխարհում խոշորադույն շինարարության |
|
ղեկավարը, Օրջոնիկիձեի սիրելին, նախ շարքային աշխատողների մոտ էր գալիս, |
|
հաճելի էր նրանց համար. հաշվի է նստում իրենց հետ, հասկանում է իրենց ուժը, |
|
ապարատի ուժը։ Ու նրանք հաճույքով զբաղվում էին նրա գործերով, վճռում այնպես, |
|
ինչպես պահանջում էին գործարանի`հնգամյակի զարդ ու պարծանքի շահերը, այսինքն |
|
այնպես, ինչպես կամենում էր Մարկ Ալեքսանդրովիչը։ Բաժիններում շրջելուց հետո |
|
նա բարձրացավ երկրորդ հարկ, անցավ մի քանի միջանցքներով, նորից բարձրացավ |
|
սանդուղքով, իջավ մեկ ուրիշով և հայտնվեց շենքի խաղաղ, սակավամարդ թևում, ուր |
|
ժողկոմի և նրա տեղակալների աշխատասենյակներն էին։ Գորգապատ ընդունարանում, |
|
հեռախոսներով ծանրաբեռնված սեղանների մոտ նստած էին քարտուղարուհիները։ Նրանք |
|
ճանաչում էին Ռյազանովին, և առանց զգուշացնելու, նա մտավ Բուդյագինի մոտ։ |
|
Կուսակցության Կենտկոմի անդամ, դեռևս աքսորավայրից Ստալինին ծանոթ |
|
Բուդյագինին մի քանի ամիս առաջ ետ էին կանչել արտասահմանից։ Եվրոպական |
|
խոշորագույն տերություններից մեկի նախկին դեսպանին նշանակել էին ժողկոմի |
|
տեղակալ։ Խոսում էին, որ դիվանագիտական աշխատանքից նրան ետ կանչելը պատահական |
|
չէ, Բուդյագինից դժգոհ էին։ Սակայն Բուդյագինի չորչորուկ, սևաբեղ դեմքին, թավ |
|
հոնքերի տակ նրա մոխրագույն աչքերի մեջ ոչինչ կարդալ չէր լինի։ Այդ բանվոր |
|
մտավորականները, որոնք զինվորական կոմիսարի շինելը դիվանագիտական ֆրակով, |
|
գավչեկայի նախագահի կաշվե բաճկոնը տրեստների դիրեկտորների կոստյումով էին |
|
փոխարինել, Մարկ Ալեքսանդրովիչի համար միշտ էլ մարմնավորում էին |
|
Հեղափոխության ահեղ ոգին, Դիկտատուրայի ամենակործան ուժը։ Խոսքը չորրորդ |
|
դոմնայի մասին էր։ Դոմնան պիտի վառեին կուսակցության Տասնյոթերորդ |
|
համագումարի նախօրեին, հինգ և ոչ թե ութ ամիս անց, ինչպես նախատեսված էր |
|
պլանով։ Այն, որ տնտեսական նպատակահարմարությունը զոհաբերվում է քաղաքական |
|
անհրաժեշտությանը, հասկանում էին թե՛ Մարկ Ալեքսանդրովիչը, թե՛ Բուդյագինը։ |
|
Սակայն դա էր Ստալինի կամքը։ Երբ ամեն ինչի մասին պայմանավորվեցին, Մարկ |
|
Ալեքսանդրովիչը հարցրեց. Դուք ճանաչո՞ւմ եք Սաշա Պանկրատովին, իմ ազգականն է, |
|
ձեր աղջկա հետ մի դպրոցում է սովորել։ Ճանաչում եմ, Բուդյագինի դեմքը վերստին |
|
անթափանց դարձավ։ Մի փուչ պատմության մեջ է ընկել Մարկ Ալեքսանդրովիչը գործի |
|
էությունը պատմեց Բուդյագինին։ [...] Պատկերացնում եք`հաշվապահության |
|
ապաքաղաքականություն։ Նրանց դիրեկտորը Գլինսկայան է, ես չեմ ճանաչում, դուք |
|
գիտեք նրան։ Եթե ձեզ համար դժվար չէ, խոսեք հետը։ Ափսոս է տղան, կհետապնդեն։ |
|
Ես կարող եմ դիմել Չեռնյակին, բայց չէի ուզենա շրջկոմ հասցնել։ Չեռնյակն |
|
արդեն քարտուղար չէ, ասաց Բուդյագինը։ Ինչպե՞ս։ Այդպես Ո՞ւր ենք հասնելու |
|
մենք։ Բուդյագինն ուսերը թոթվեց։ Համագումարը հունվարին է առանց որևէ դադարի |
|
շարունակեց. փառավոր տղա է Սաշան, մեր տանը լինում է։ Տարօրինակ է, ինձ ոչինչ |
|
չի ասել։ Օգնություն խնդրողներից չէ։ Գլինսկայան ի վիճակի՞ է ինչ-որ բան |
|
անել, երկմտեց Բուդյագինը։ Չգիտեմ։ Բայց չեմ թողնի տղային հոշոտեն։ Չի կարելի |
|
խեղել երեխաներին, նոր-նոր են սկսում ապրել։ Նման բան հիմա միայն քո ազգականի |
|
հետ չի կատարվում, ասաց Բուդյագինը։ Մարկ Ալեքսանդրովիչն իջավ վարսավիրանոց, |
|
մազերը կտրեց և սափրվեց`ինչ երբեք չէր անում այստեղ։ Եվ զղջաց. վարսավիրն |
|
օդըկոլոն ցողեց, որի բարկ հոտը դուր չեկավ։ Օտար, օծանելիքի կպչուն հոտի տհաճ |
|
այդ զգացումով մտավ կոլեգիայի անդամներին սպասարկող ճաշարանը։ |
|
Բուֆետապանուհին դիմեց նրան. Ընկեր Ռյազանով, խնդրեցին անցնեք ընկեր |
|
Սյոմուշկինի մոտ։ Նա վեր բարձրացավ։ Անատոլի Սյոմուշկինը`Օրջոնիկիձեի |
|
քարտուղարը, չոր-չոր բարևեց, դժկամությունն արտահայտելով, որ հարկ եղած |
|
րոպեին Մարկ Ալեքսանդրովիչն իր տրամադրության տակ չէր։ Սյոմուշկինը բոլորին |
|
«դու» ով էր դիմում, ոչ ոքի չէր հավանում, Սերգոյից բացի, ու նրանից պակաս |
|
չէին վախենում, քան Սերգոյից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա համհարզն |
|
էր, քսանմեկ թվականից`քարտուղարը թե՛ Անդրկովկասում, թե՛ ԿՎՀ-ԲԳՏ-ում, թե՛ |
|
այստեղ`Ծանր արդյունաբերության ժողկոմատում։ Դեմքի`անկրկնելի նշանակալից ու |
|
նախկին դժգոհ արտահայտությամբ Սյոմուշկինը հավաքեց հեռախոսի համարը Ընկեր |
|
Ռյազանովը հեռախոսի մոտ է… Եվ լսափողը հանձնեց Մարկ Ալեքսանդրովիչին։ Ժամը |
|
չորսին նրան սպասում են Կրեմլում Մարկ Ալեքսանդրովիչը կռահում էր, որ հենց |
|
դրա համար էլ իրեն կանչել են։ Սակայն վերադարձի տոմսն իրեն հանձնել էին |
|
արդեն, և վճռել էր, որ հանդիպումը հետաձգվում է։ Իսկ հիմա`քառասուն րոպե հետո |
|
Ստալինի մոտ պիտի լիներ։ Մյուս հեռախոսով Սյոմուշկինը կապվեց Բոբրինսկի |
|
քիմկոմբինատի հետ, այնտեղից պատասխանեցին, որ Գրիգորի Կոնստանտինովիչր |
|
շինհրապարակում է։ Բայց Սյոմուշկինը շարունակում էր զանգահարել, սպասեցնում |
|
Մարկ Ալեքսանդրովիչին, ենթադրելով, որ ավելի լավ է ուշանալ Ստալինի մոտ, քան |
|
ներկայանալ`առանց Օրջոնիկիձեի ցուցումները ստանալու։ Բայց Մարկ |
|
Ալեքսանդրովիչն այդպես չգտավ։ Սյոմուշկինն ընդամենը շփվում էր`բարձր |
|
մակարդակով, իսկ ինքը գործում էր`նույն մակարդակով։ Եվ Սյոմուշկինի |
|
քարտուղարական ջանադրությունը չպետք է խանգարեր իրեն։ Նա հանգիստ էր և |
|
անդրդվելի։ Խանգարում էր միայն օտար, վարսավիրանոցային հոտը։ Անհեթեթ բան |
|
կլիներ Կրեմլ, Ստալինին ներկայանալ այդ թարմաշունչ տեսքով։ Նորից մտավ |
|
վարսավիրանոց, լվաց դեմքը և գլուխը։ Հաճախորդին բազկաթոռին նստած թողնելով, |
|
վարսավիրը կանգնած էր նրա առաջ, սրբիչը ձեռքին։ Բարեհոգի այն Մարկ |
|
Ալեքսանդրովիչը, որը կես ժամ առաջ կատակում էր նրա հետ`ճաղատացող տղամարդկանց |
|
վերաբերյալ, արդեն չկար։ Տիրական դեմքը, հատկապես հիմա, երբ ակնոցր հանել էր, |
|
անողոք էր թվում։ Տրոիցկիյե դարպասի մոտ Մարկ Ալեքսանդրովիչը փոքր պատուհանից |
|
ներս պարզեց կուսակցական տոմսը։ Ակնատը փակվեց, ապա նորից բացվեց, ապակու |
|
ետևից երևաց զինվորականի ուրվագիծը, որը կռացավ, և Մարկ Ալեքսանդրովիչը նոր |
|
միայն զննեց դեմքը։ Զենք ունե՞ք։ Ոչ։ Ի՞նչ կա պայուսակի մեջ։ Մարկ |
|
Ալեքսանդրովիչը բարձրացրեց պայուսակը, բացեց։ Հերթապահը վերադարձրեց |
|
կուստոմսը`անցաթուղթը մեջն էր։ Հատուկ մուտքի դռան մոտ հրացանակիր երկու |
|
զինվոր էին կանգնած։ Զննելով կուստոմսի լուսանկարը, պահակապետը |
|
ուշադիր-պաշտոնական հայացքը սահեցրեց նրա դեմքի վրայով։ Մարկ Ալեքսանդրովիչը |
|
հանվեց փոքր հանդերձարանում ու բարձրացավ երրորդ հարկ։ Աշխատասենյակի դռան |
|
մոտ քաղաքացիական հագուստով մի մարդ նորից ստուգեց նրա փաստաթղթերը։ |
|
Աշխատանքային մեծ սենյակում, սեղանի մոտ նստած էր Պոսկրեբիշևը։ Մարկ |
|
Ալեքսանդրովիչն առաջին անգամ էր տեսնում նրան և մտածեց, թե ինչ կոպիտ, անդուր |
|
դեմք ունի։ Ռյազանովը հայտնեց իր ով լինելը։ Պոսկրեբիշևը նրան առաջնորդեց |
|
հաջորդ սենյակը`ընդունարանն էր, մատնացույց արեց բազմոցը, ինքը մտավ |
|
առանձնասենյակ, դուռն ամուր փակելով ետևից։ Ապա ետ եկավ։ Ընկեր Ստալինը |
|
սպասում է ձեզ։ Ստալինի ընդարձակ աշխատասենյակը ձգված էր երկարությամբ։ Ձախ |
|
կողմում, պատից կախված էր ՍՍՀՄ հսկայական քարտեզը։ Աջ կողմում`պատուհանների |
|
արանքներում, գրապահարաններն էին, դռան մոտի անկյունում, պատվանդանի վրա |
|
խոշոր գլոբուս կար, դիմացի անկյունում գրասեղանը և բազկաթոռը։ Սենյակի |
|
մեջտեղում կանաչ մահուդով ծածկված երկար սեղանն էր և աթոռներ։ Ստալինը |
|
գնում-գալիս էր աշխատասենյակում և կանգ առավ, երբ բացվեց դուռը։ Գորշ կանաչ, |
|
համարյա դարչնագույն կտորից ֆրենչ էր հագինը, նույն կտորից շալվար`փողքերը |
|
սապոգների մեջ մտցրած։ Միջահասակից ցածր էր թվում, պնդակազմ էր, թեթևակի |
|
չեչոտ, քիչ մոնղոլանման աչքերով։ Նեղ ճակատից վեր խիտ մազերը ճերմակել էին |
|
սկսել։ Ստալինը մի քանի թեթև, զսպանակվող քայլ արեց Մարկ Ալեքսանդրովիչին |
|
ընդառաջ և պարզեց ձեռքը`սովորական, քաղաքավարի, սակայն գիտակցելով այդ |
|
ձեռքսեղմումի նշանակությունը։ Հետո սեղանի մոտից երկու աթոռ քաշեց, նստեցին։ |
|
Մարկ Ալեքսանդրովիչը շատ մոտիկից տեսավ Ստալինի աչքերը`բաց խաժ էին, կենդանի, |
|
անգամ զվարթ թվացին նրան։ Մարկ Ալեքսանդրովիչը զեկույցը սկսեց շինարարության |
|
ընդհանուր նկարագրությունից։ Ստալինն անմիջապես ընդհատեց նրան. Ընկեր |
|
Ռյազանով, ժամանակ մի կորցրեք։ Կենտրոնական կոմիտեն և նրա քարտուղարը գիտեն, |
|
թե որտեղ է շինարարությունը և ինչի համար է շինարարությունը։ Նա խոսում էր |
|
վրացական զգալի առոգանությամբ։ Եվ, ինչպես համոզվեց Մարկ Ալեքսանդրովիչը, |
|
քաջատեղյակ էր գործի ընթացքին։ Կոմերիտականները փախչո՞ւմ են։ Այո։ Ուրեմն, |
|
մոբիլիզացրեցինք, որ փախչեն։ Ինչքա՞ն են փախել։ Ութսուներկու հոգի։ Ստալինի |
|
հայացքը դարձավ ծակող, քննող… Ցույց տվեք տեղեկանքը։ Մարկ Ալեքսանդրովիչը |
|
պայուսակից հանեց բանվորական ուժի շարժման աղյուսակը, ցույց տվեց հարկավոր |
|
սյունակը։ Ինչո՞ւ եք ինքներդ ձեզ զրպարտում, ընկեր Ռյազանով։ Եթե որևէ |
|
գործարանից ընդամենը ութսուներկու հոգի փախած լինեին, գործարանի դիրեկտորն |
|
իրեն հերոս կզգար։ Նա ժպտաց։ Աչքերի պոչերին հստակ գծագրվեց կնճիռների ցանցը։ |
|
Մարկ Ալեքսանդրովիչը բողոքեց սարքավորումներ մատակարարող գործարանից։ Ստալինը |
|
հարցրեց, թե ով է այդ գործարանի դիրեկտորը։ Ազգանունը լսելուց հետո ասաց. |
|
Խելոք մարդ չէ, ամեն ինչ կտապալի։ Նրա աչքերը հանկարծ դեղնավուն դարձան, |
|
ծանր, վագրային, բիբերի մեջ չարություն ցոլաց այն մարդու նկատմամբ, որին Մարկ |
|
Ալեքսանդրովիչը գիտեր որպես լավ աշխատողի`ընկած դժվարին պայմանների մեջ։ |
|
Ռյազանովն անցավ ամենանուրբ հարցին`մարտենյան երկրորդ արտադրամասի |
|
շինարարությանը։ Մի տարվա ընթացքում կկառուցե՞ք։ Ոչ, ընկեր Ստալին։ Ինչո՞ւ։ |
|
Ես տեխնիկական բախտախնդիր չեմ։ Եվ տեղնուտեղը վախեցավ իր ասածից։ Ստալինն |
|
ուշադիր նրան էր նայում։ Աչքերը նորից դեղնավուն դարձան, ծանրացան, հոնքերից |
|
մեկը բարձրացել էր համարյա ուղղաձիգ։ Դանդաղ, բառերը ձգելով, արտասանեց. |
|
Ուրեմն, Կենտկոմը`տեխնիկական բախտախնդիրնե՞ր են։ Ես այդպես չարտահայտվեցի, |
|
ներեցեք։ Նկատի ունեի հետևյալը Մարկ Ալեքսանդրովիչը մանրամասն ու համոզիչ |
|
զեկուցեց, թե ինչու մարտենյան արտադրամասի երկրորդ հերթը չի կարելի ավարտել |
|
հաջորդ տարի։ Ստալինն ուշադիր լսում էր, բռունցքի մեջ սեղմած ծխամորճով ձախ |
|
ձեռքը կրծքին սեղմած. թվում էր, այդ ձեռքը վատ է ծալվում։ Դուք ազնվորեն |
|
ասացիք։ Մեզ հարկավոր չեն այնպիսի կոմունիստներ, որոնք ինչ ասես կխոստանան։ |
|
Մեզ հարկավոր են նրանք, ովքեր ճշմարտությունն են ասում։ Ստալինը սա ասաց |
|
առանց ժպտալու, շատ նշանակալի, սույն խոսքերը նախատեսված էին ամբողջ երկրի |
|
համար։ Մարկ Ալեքսանդրովիչն ուզում էր շարունակել զեկույցը, բայց Ստալինը |
|
ձեռքը դիպցրեց նրա բազկին. Ես ձեզ լսեցի, հիմա դուք ինձ լսեք։ Նա սկսեց խոսել |
|
մետալուրգիայի մասին, Արևելքի մասին, երկրորդ հնգամյակի մասին, երկրի |
|
պաշտպանության մասին։ Խոսում էր դանդաղ, հստակ, մեղմ ու խուլ ձայնով, |
|
պարզորոշ, ասես թելադրում էր մեքենագրուհուն, ամենքին հայտնի բաներ էր ասում, |
|
սակայն հիմա, նրա բերանից, այդ ամենը թվում էր նոր և առանձնապես ծանրակշիռ։ |
|
Բայց չորրորդ դոմնայի մասին չհիշատակեց, կարծես չկամենալով Մարկ |
|
Ալեքսանդրովիչին դրդել առարկությունների, որոնք պիտի չընդուներ, որոնք միայն |
|
կվնասեին Ռյազանովին։ Դուք ե՞րբ եք մեկնում, հարցրեց Ստալինը, ոտքի ելնելով։ |
|
Այսօր, Մարկ Ալեքսանդրովիչը նույնպես վեր կացավ։ Հետաձգեք երկու օրով, եթե |
|
հնարավոր է, կարծում եմ, ընկերների համար հետաքրքիր կլինի ձեզ լսել |
|
Քաղբյուրոյում։ Անհարմարության և տագնապի զգացողությունը, որ Մարկ |
|
Ալեքսանդրովիչն ուներ Ստալինի հետ խոսակցության ընթացքում, տեղի տվեց, մնաց |
|
լոկ զգացողությունն այն մեծ բանի, ինչին հպվել էր։ Աննախադեպ |
|
շինարարությունը, որ ինքն էր ղեկավարում, երկաթյա կամք էր պահանջում։ Եթե |
|
նրանից վեր չլիներ Ստալինի երկաթյա կամքը, նա չէր կարող դրսևորել իրեն։ Խիստ |
|
էր այդ կամքը։ Ի՞նչ արած։ Պատմական շրջադարձերը բարեգթությամբ չեն |
|
իրականանում։ Ժողկոմատում գիտեին Ստալինի հետ Մարկ Ալեքսանդրովիչի |
|
խոսակցության մասին, և իրավասու մարդիկ արդեն պատրաստում էին Քաղբյուրոյի |
|
որոշման նախագիծը։ Երեկոյան և գիշերը աշխատելու մնացին նրանք, ովքեր կարող |
|
էին պետք գալ. գլխավոր վարչության աշխատակիցները, մեքենագրուհիները, հերթապահ |
|
բուֆետապանուհին։ Կոլեգիայի անդամները, որոնց ստորագրությունն էր պահանջվում |
|
որոշման նախագծի վրա, Ժողկոմատ կներկայանան առաջին իսկ զանգից հետո, և |
|
փաստաթղթերն առավոտյան հատուկ մեկը կհասցնի Կենտկոմ։ Մարկ Ալեքսանդրովիչից ոչ |
|
ոք չէր հարցնում, թե ինչ ասաց Ստալինը։ Վերապատմելիս ինչ-որ բան կարող է |
|
աղավաղվել։ Ստալինն ինքն է ասում ժողովրդին այն, ինչ հարկ է համարում։ Մարկ |
|
Ալեքսանդրովիչը ժամկետները, օբյեկտներն էր ասում`հենց դա էլ Ստալինի կամքն |
|
էր։ Գլխավորն այն էր, որ մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությունն |
|
ավարտելու ժամկետը հետաձգված է մեկ տարով։ Դա կանխագուշակում էր նոր, |
|
ռեալիստական մոտեցում`երկրորդ հնգամյակի պլանը կազմելիս. մետաղն |
|
dtype: string |
|
splits: |
|
- name: train |
|
num_bytes: 1525824 |
|
num_examples: 27 |
|
download_size: 1413391 |
|
dataset_size: 1525824 |
|
size_categories: |
|
- 100K<n<1M |
|
--- |
|
|
|
0.7M tokens |