armvectores/wikipedia_arlis_tokens_fasttextskipgram_300_5
Feature Extraction
•
Updated
•
4
id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
104,440 | (5576) Ալբանես | (5576) Ալբանես (անգլ.՝ Albanese), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1986 թվականի հոկտեմբերի 26-ին CERGA հետազոտական կենտրոնի կողմից Կոսոլում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,759853 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,5633 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,9564 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1674,66 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,214969 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,61° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(5576) Ալբանես աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
108,046 | (9135) Լակայլ | (9135) Լակայլ (անգլ.՝ Lacaille), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1960 թվականի հոկտեմբերի 17-ին Կոռնելիս վան Հաուտենի, Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի և Թոմ Գերելսի կողմից Պալոմարում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,309637 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0033 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,616 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1282,08 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,280794 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 6,46° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(9135) Լակայլ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
465,916 | Հայերը Հռոմում | Հայերը Հռոմում։ Հռոմում հայերի մասին հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 1-ին դարից։ Մ.թ. 65 թվականին Հայոց թագավոր Տրդատ Ա շուրջ 3 հազարանոց շքախմբով այցելել է Հռոմ՝ Ներոն կայսեր կողմից թագադրվելու։ 5-րդ դարի Հռոմում մեծ հռչակ է վայելել հայազգի հռետոր Պարույր Հայկազնը (որի պաավին Հռոմում հուշարձան է կանգնեցվել)։ 552 թվականին բյուգանդական զորքերի հայազգի հրամանատար, Ռավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը Հռոմը ազատագրել է գոթերից, այնուհետև շինարարական լայն գործունեություն ծավալել՝ կառուցելով «Սալարեան» կամուրջը (արձանագրություններում հիշատակված է եղել նրա անունը)։ Ավանդությունը Նարսեսին է վերագրում նաև «Կիլիկյան» վանքի շինարարությունը։ 7-րդ դարում Հռոմում գոյություն է ունեցել հայկական մի վանք, որի աբբա Թաղասիոսը մասնակցել է 649 թվականի Լատերանի ժողովին։ 11-րդ դարում Հռոմում կար Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի, կից՝ վանք և կացարան։ Հայերի անունով է կոչվել մի թաղամաս։ 13-14-րդ դարերում Հռոմի հայ համայնքը, ինչպես նաև իաալահայ մյուս համայնքները ստվարացել են։ Հռոմ են եկել հայ մտավորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ 12-14-րդ դարերում Հռոմի հայ գաղութի համար եղել է մշակույթի ծաղկման շրջան, օրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, 1584 թվականին լույս է տեսել Հռոմում տպագրված առաջին հայերեն գիրքը Հովհաննես Տերգընցու և Սուլթանշահ Թոխաթեցու «Տոմար Գրիգորյանը»։ 1883 թվականին հիմնադրվել է Լևոնյան հայ վարժարանը, որը կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց է։ 19-րդ դարի առաջին կեսին Վենեսփկի Մխիթարյաններն իրենց ներկայացուցիչներն են ունեցել Հռոմում, իսկ 1922 թվականից՝ նաև ուսանողական մի կացարան՝ Հռոմի համալսարան հաճախող իրենց ուսանողների համար։ 19-րդ դարում (մինչև 1870-ական թվականներին) Հռոմում իր ներկայացուցիչներն է ունեցել նաև Անսանյան հայ կաթոլիկ վանականների միաբանությունը, որը հետագայում դադարել է գոյություն ունենալուց։ 1966-1967 թվականներին Հռոմի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ (պրոֆեսորներ Գեզա Ֆրանկովիչը, Ֆեռնանդա դե Մաֆֆեին, Պաոլո Կունեոն, ճարտարապետ Հերման Վահրամյանը) սկսել են զբաղվել հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ, կատարել բազմաթիվ գիտարշավներ Արևմտյան Հայաստանի տարածքներ և Հայաստանի Հանրապետություն։ 1968 թվականին Հռոմում կայացել է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված առաջին ցուցահանդեսը, իսկ վերը նշված խումբը լույս է ընծայելհայ ճարտարապետությանը նվիրված չորս մենագրություն։ 1988 թվականին Պապո Կունեոն հրատարակել է հայ ճարտարապետական հուշարձանների ընդարձակ մի ուսումնասիրություն և ցուցակ, որը բովանդակում է 500-ից ավելի հուշարձանների նկարագրություն։ Հայաստան։ 1976 թվականին հիմնվել է Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը։ 1986 թվականին Հակոբիկ և Արմեն Մանուկյան եղբայրները Հերման Վահրամյանի և Լյուդվիգ Բազիլի հետ Միլանում հիմնել են OEMME հրատարակչությունը։ 1991 թվականին հրատարակչությունն ու Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը Մխանից տեղափոխվել են Վենետիկ։ 1992 թվականից գործում է «Ստեփան Սրապյան» բարեգործական հիմնարկությունը (նախագահ՝ Արտավազդ Սրապյան), որի նպատակն է նպաստել հայ մշակութային ձեռնարկումներին։ Ներկայումս (2003) Հռոմում բնակվում է շուրջ 300 հայ (այս թիվն ավելանում է Հռոմի բուհերն ուսանելու եկած հայ երիտասարդների հաշվին)։ |
728,732 | Դափնու տերև | Դափնու տերև, դափնեծառի (Laurus nobilis) տերևների հավաքական անվանումը, որն օգտագործում են խոհարարության մեջ որպես համեմունք։ Պատրաստի ուտեստների միջից դափնու տերևը հեռացնում են, քանի որ դրանք կոշտ են։ Խոհարարության մեջ օգտագործում են նաև դափնու տերևի փոշին։
Դափնու տերևը նաև բուժական հատկություններ ունի։ Այն միզամուղ է, ունի հանգստացնող և արյան ճնշումն իջեցնող հատկություն։
Դափնու տերևը չի կարելի պահել մեկ տարուց ավելի, քանի որ այն կկորցնի իր բույրն ու համը։
== Համ և բյուր ==
Դափնու տերևն ունի սուր, կծու համ։ Ինչպես շատ համեմունքներ, այնպես էլ դափնու տերևն ավելի շատ առանձնանում է իր բույրով, քան համով։ Չորացրած տերևն ունի ծաղկային հոտ, որն ավելի շատ նման է խնկածաղիկի բույրին։ Այն պարունակում է նաև եթերային յուղեր (էվգենոլ)։
== Անվտանգություն ==
Կան դափնու տերևի մի քանի տեսակներ, որոնք թունավոր են մարդկանց և ընտանի կենդանիների համար։ Բոլոր երկրներում չէ, որ դափնետերևը վաճառվում է խոհարարական նպատակներով։ Դա հանգեցրել է նրան, որ ուտեստի պատրաստումից հետո, այն անպայման պետք է հանել ուտեստից, քանի որ թունավոր է։ Սակայն իրականում դափնու տերևը եփելիս չի փափկում և շատ կոշտ է մնում, այն ուտելիս կարող է վտանգավոր լինել աղեստամոքսային համակարգի համար և վնասել։ Այսպիսով, բոլոր բաղադրատոմսերում, որտեղ օգտագործում են դափնու տերև, խորհուրդ է տրվում ուտեստի պատրաստումից հետո դափնու տերևը հանել։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Лавровый лист
Специя лавровый лист |
445,289 | Ապանասենկովսկոեի շրջան | Ապանասենկովսկոեի շրջան (ռուս.՝ Апанасенковский муниципальный район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում։
Ստեղծվել է 1924 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Դիվնոե։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 3583,98 կմ²։
== Բնակչություն ==
2012 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 32562 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 9,09 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.) |
1,004,334 | Մասինա | Մասինա, ինքնավար քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի Տշանգու շրջանում։
Այն սահմանակից է հյուսիսում գտնվող Մալբոյին և հարավում գտնվող Բուլվար Լումբումբային։
Տարածքը հայտնի է «Chine Populaire» մականունով («Ժողովրդական Չինաստան») մականունով։
== Աշխարհագրական դիրք ==
Մասինան, Նդջիլիի և Կիմբանսեկեի համայնքների հետ միասին, պատկանում է Տշանգոյի շրջանին՝ Կենտրոնական Կինշասայից 20 կմ արևելք։ Այն համարվում է աշխարհի ամենախոնավ ինքնավար քաղաքներից մեկը։ Այստեղ, մեծամասամբ, խոնավությունը ապահովում է Փուլ Մալեբո լիճը։ Քաղաքային տարածքը, որը ձգվում է Բուլվարդ Լամումբաի երկայնքով, հասնում է բնակչության այնպիսի խտությունների, որոնք համեմատելի են Կինշասայի կենտրոնում գտնվող այլ համայնքների քաղաքների բնակչությունների խտությունների հետ (մոտ 50,000 բնակիչ մեկ կմ²)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
City Map of Kinshasa (2001)
Map of Léopoldville(չաշխատող հղում) (1954) |
570,950 | Ունտերգրիսբախ | Ունտերգրիսբախ (գերմ.՝ Untergriesbach), կոմունա Գերմանիայի Բավարիա երկրամասում։
Ենթարկվում է Ստորին Բավարիա ադմինիստրատիվ կենտրոնին։ Մտնում է Պասաու շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 6122 մարդ (դեկտեմբերի 31, 2010 թվական)։ Զբաղեցնում է 73,60 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ՝ 09 2 75 153։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք |
836,371 | Էպինե սյուր Օդոն | Էպինե սյուր Օդոն (ֆր.՝ Épinay-sur-Odon), համայնք Ֆրանսիայի Ստորին Նորմանդիա մարզի Կալվադոս գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 594 մարդ, բնակչության խտությունը` 51.30 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 11.58 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 220 կմ արևմուտք, Կան քաղաքից` 22 կմ հարավ-արևմուտք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 429 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 325-ը, իսկ ոչ ակտիվները` 104։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 75,8 %։ 325 աշխատունակ մարդկանցից աշխատել է 308 անձ (163 տղամարդ և 145 կին)։ Գործազուրկ են եղել 17 անձ (9 տղամարդ և 8 կին)։ 104 անաշխատունակներից 33-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 51-ը` թոշակառուներ, իսկ 20-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Կալվադոս գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
601,419 | Թավուտների ճակատամարտ | Թավուտների ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Wilderness), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել 1864 թվական-ի մայիսի 5-7-ին, Ուլիսես Գրանթի հրամանատարության տակ գտնվող Միության բանակի և Ռոբերտ Էդուարդ Լիի հրամանատարության տակ գտնվող Համադաշնության բանակի միջև։ Այն տեղի է ունեցել դժվարանցանելի անտառոտ վայրում, որը հայտնի էր ինչպես Թավուտ (Wilderness), ընդհանուր 181 կմ² մակերեսով։ Կամպանիայի առաջին ճակատամարտն էր, որ տեղի ունեցավ Լիի և Գրանթի բանակների միջև։ Հարավի բանակը պարտության եզրին էր, բայց նրան փրկեց գեներալ Լոնգսթրիթի գլխավորած 1-ին կորպուսի անսպասելի հայտնվելը։
Այս ճակատամարտը նաև առաջինն էր Վիրջինիայի տարածքում, որից հետո ԱՄՆ-ի բանակը չսկսեց ետ գնալ դեպի հյուսիս։
== Նախապատմություն ==
Մայիսի սկզբին Հյուսիսվիրջինյան բանակը գտնվում էր ամուր դիրքերում՝ Մայն Ռանի մոտ, իսկ Պոտոմաքսյան բանակը՝ Կալպերայի մոտ գտնվող ճամբարներում։ Մայիսի 4-ին Գրանթը բանակը շրջեց ճամբարներից և սկսեց Ռափիդան գետի անցումը։ Նրա նպատակն էր ոչնչացնել Հյուսիսվիրջինյան բանակը. նա ակնկալում էր, որ հակառակորդը ստիպված կլինի լքել ամրությունները կամ էլ կկտրվի Ռիչմոնդից։
Մայիսի 4-ին Լիի դիտորդները հաղորդեցին դաշնային բանակի շարժման մասին։ Դա կարող էր լինել և՛ ընդհանուր հարձակում, և՛ քայքայիչ տեղաշարժ, այդ իսկ պատճառով Լին Անդերսոնի դիվիզիան թողեց տեղում՝ Ռափիդան գետի գետանցումնեի պահպանման համար, իսկ Յուելլի կորպուսը և Հիլի երկու դիվիզիաները ուղարկեց արևելք, Գրանթին կանգնեցնելու համար։ Մարտի ուղարկված ուժերի քանակը հաշվվում է մոտ 28 000 մարդ։ Միաժամանակ Լին հրամայեց Լոնգսթրիթին Ռիչմոնդի մոտից վերցնել Պիկետի դիվիզիան և արագ գալ բանակի ամրապնդման համար։
== Կողմերի ուժերը ==
Կամպանիայի սկզբում գեներալ Գրանթի բանակը կազմում էր 118 700 մարդ և 316 թնդանոթ։ Այն կազմված էր գեներալ Միդի Պոտոմաքսյան բանակից և 9-րդ կորպուսից։ Ընդհանուր հաշվով գեներալ Գրանթի տրամադրության տակ կար հինգ կորպուս։
Ուինֆիլդ Հենքոքի 2-րդ կորպուս. Դեվիդ Բիրնի, Ֆրենսիս Բերնլոուի, Ջոն Գիբոնի և Գերշոմ Մոտի դիվիզիաներ։
Գովերնոր Ուորենի 5-րդ կորպուս. Չարլզ Գրիֆինի, Ջոն Ռոբինսոնի, Սամուել Կրոուֆորդի և Ջեյմս Ուոդսվորթի դիվիզիաներ։
Ջոն Սեջվիքի 6-րդ կորպուս. Հորացիո Ռայթի, Ջորջ Գետիի և Ջեյմս Ռիքեթսի դիվիզիաներ։
Էմբրոուզ Բերնսայդի 9-րդ կորպուս. Թոմաս Սթիվենսոնի, Ռոբերտ Փոթերի, Օրլանդո Ուիլքոքսի և Էդվարդ Ֆեռերոյի դիվիզիաներ։
Ֆիլիպ Շերիդանի Հեծելազորային կորպուս. Ալֆրեդ Տորբերտի, Դեվիդ Գրեգի և Ջեյմս Ուիլսոնի դիվիզիաներ։Գեներալ Լիի Հյուսիսվիրջինյան բանակը կազմում էր մոտավորապես 64 000 և 274 թնդանոթ, և բաժանված էր չորս կորպուսների միջև։
Ջեյմս Լոնգսթրիթի 1-ին կորպուս. Չարլզ Ֆիլդի և Ջոզեֆ Քերշոուի դիվիզիաներ։
Ռիչարտ Յուելի 2-րդ կորպուս. Ջուբալ Էրլիի, Էդվարդ Ջոնսոնի և Ռոբերտ Ռոդսի դիվիզիաներ։
Էմբրոուզ Հիլի 3-րդ կորպուս. Ռիչարդ Անդերսոնի, Հենրի Հետի և Կադմուս Ուիլքոքսի դիվիզիաներ։
Ջեբ Ստյուարտի Հեծելազորային կորպուս. Ուեյդ Հեմփթոնի, Ֆիցհյու Լիի և Ռունի Լիի դիվիզիաներ։
== Մարտը ==
Մայիսի 5-ի վաղ առավոտյան, երբ գեներալ Ուորենի 5-րդ դաշնային կորպուսը շարժվեց դեպի Պլանկ Ռոուդ, արևմուտքում երևաց Յուելի կորպուսը։ Գրանթը հասկացավ, թե ինչ կարող էր կատարվել, և խորհուրդ տվեց.
Միդը կանգնեցրեց բանակը և հրամայեց Ուորենին հարձակվել, նախատեսելով, որ գործ ունի փոքրաթիվ ջոկատի, այլ ոչ թե մի ամբողջ հետևակային կորպուսի հետ։ Յուելի մարդիկ միանգամից սկսեցին ամրություններ և պաշտպանական գծեր կառուցել Սանդերս Ֆիլդի արևմտյան եզրում։ Ուորենը տեղակայվեց արևելյան դաշտի եզրին՝ երկու դիվիզիաներով. Չարլզ Գրիֆինի դիվիզիան կանգնեց աջից, իսկ Ջեյմս Ուոդսվորթի դիվիզիան՝ ձախից։ Սակայն, Ուորենը չորոշեց գրոհել, քանի որ վախենում էր աջից հայտնվել թևահար կրակի տակ։ Նա Միդից թույլտվություն խնդրեց երկարաձգել հարձակումն այնքան, մինչև Սեջվիքի 6-րդ կորպուսը հասցնի երկարացնել նրա գիծը աջից։ Այդպիսի որոշշումից դժգոհ՝ Միդը ժամը 13։00-ին Ուորենին հրամայեց գրոհել մինչև Սեջվիքի մոտենալը։
Ուորենը ճիշտ դուրս եկավ, երբ զգուշանում էր իր աջ թևի համար։ Երբ հյուսիսցիները հարձակման անցան, Ռոմեյն Այրեսի բրիգադը ստիպված եղավ հարթավայրերում պաշտպանվել թևահար կրակից։ Այրեսից ձախ գտնվում էր գեներալ Ջոզեֆ Բաթլերի բրիգադը, նրան հաջողվեց խափանել Ջոն Ջոնսի բրիգադին, իսկ ինքը՝ Ջոնսը, սպանվեց մարտի ժամանակ։ Սակայն, Այրեսի ետ մնալու պատճառով, Բաթլերի բրիգադի թևը բաց մնաց, և բրիգադը ստիպված նահանջեց։ Բարլեթի ձին սպանվեց, և Բարլեթը հազիվ կարողացավ փրկվել գերեվարվելուց։
Բարլեթից ձախ գտնվում էր գեներալ Լիզանդեր Քաթլերի Երկաթե Բրիգադը։ Այն անտառով շարժվում էր դաշտից հարավ և գրոհեց գեներալ Քալեն Բաթլի Ալաբամական բրիգադի վրա։ Ալաբամացիները սկզբում նահանջեցին, բայց հետո նրանց միացավ նաև Ջոն Գորդոնի բրիգադը, և նրանք հակագրոհի անցան՝ ստիպելով Երկաթե Բրիգադին իր գոյության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ նահանջել։
Ավելի ձախում Ռոյ Սթոունի և Ջեյմս Ռայսի բրիգադները գրոհեցին Դոլսի ջորջիանացիների և Դանիելի հյուսիսկարոլինացիների վրա։ Երկու հարձակումներն էլ ետ մղվեցին, և Կրոուֆորդը իր մարդկանց հրամայեց հեռանալ։ Ուորենը հրետանուն հրամայեց Սանդերսի դաշտի վրա պահել հարձակումը, բայց հարավցիները մարտկոցից հրաձգային կրակ բացեցին և մինչև մթնշաղ թույլ չտվեցին տեղաշարժել թնդանոթները։
Սեջվիքի կորպուսի առաջնապահ հատվածները Սանդերսի դաշտ հասան ժամը 15։00-ին, երբ Ուորենի մարդիկ արդեն ավարտել էին մարտը։ Սեջվիքը Յուելի կորպուսի վրա հարձակվեց ճանապարհի հյուսիսից, և մոտ մեկ ժամ երկու կողմերից փոխանակվում էին գրոհներով ու հակագրոհներով, մինչև, վերջապես բաժանվեցին, ամրությունների աշխատանքներ անցկացնելու համար։ Այդ մարտում մահացու վիրավորվեց Համադաշնության գեներալ Լերոյ Սթաֆորդը։ Մինյե գնդակը վնասել էր նրա ողնաշարը, բայց նա շարունակում էր գլխավորել իր լուիզիանացիներին։ Ավելի ուշ նրան տարան Ռիչմոնդ, որտեղ նա երեք օր անց մահացավ։
=== Մայիսի 5, Օրանժ Պլանկ Ռոուդ ===
Էմբրոուզ Հիլի կորպուսը չկարողացավ անակնկալի բերել դաշնային բնակին և նկատվեց Սամուել Կրոուֆորդի դիվիզիայի զինվորների կողմից, ովքեր գտնվում էին Չեվինգ ագարակում։ Միդը Գետիի դիվիզիային հրամայեց պաշտպանել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օրանժ Պլանկ Ռոուդ և Բրոք Ռոուդ խաչմերուկը։ Ջեյմս Ուիլսոնի դդաշնային հեծելազորը, զինված բազմատարողունակ կարաբիններով, կարողացավ մի քիչ կանգնեցնել Հիլի հարձակումը։ Գետիի մոտերքում գտնվող դիվիզիան գրոհի նետվեց և մի քանի հարյուր մետր հետ շպրտեց հակառակորդին։ Մինչ այդ գեներալ Լին իր շտաբն էր տեղակայում Տապա ագարակում։ Նա Հիլի և Ստյուարտի հետ ուղղակի գտնվում էր այնտեղ, երբ զարմանքով նկատեցհակառակորդի զինվորներին, ովքեր դաշտ էին դուրս գալիս։ Գեներալները ստիպված եղան արագ հեռանալ, իսկ դաշնայինները ետ վարադարձան անտառ, այդպես էլ չիմանալով, թե իրենք որքան մոտ էին ամերիկայի պատմության ընթացքը փոխելուն։ Մինչ այդ Միդը Հենքոքի կորպուսն ուղարկեց, որպեսզի օգնության հասնի Գետիին։
Ժամը 16։00-ին ժամանեցին Հենքոքի կորպուսի առաջին մասերը, և Միդը Գետիին հրամայեց գրոհել հակառակորդի դիրքերի վրա։ Բայց հենց հյուսիսցիները մոտեցան Հենրի Հետի դիվիզիայի դիրքերին՝ հայտնվեցին ուժեղ հրաձգային կրակի տակ՝ մի փոքրիկ բլուրից։ Աստիճանաբար ժամանեցին Հենքոքի դիվիզիայի նոր զորամասեր, և Հենքոքը նրանց ուղարկեց մարտի, այնպես որ գեներալ Լին ստիպված էր դուրս բերել իր պահեստազորը՝ Կադմուս Ուիլքոքսի դիվիզիան։ Մարտը շարունակվեց մինչև մթնշաղ՝ առանց որևէ նշանակալի փոփոխությունների։
=== Մայիսի 6-ի ծրագրերը ===
Մայիսի 6-ին գեներալ Գրանթը որոշեց հակառակորդին մաս առ մաս պարտության մատնել։ Հիլի կորպուսը նրան ավելի թուլացած թվաց, այդ իսկ պատճառով նա վաղ առավոտյան Գետիի դիվիզիային և 2-րդ կորպուսին հրամայեց հարձակում գործել։ Միաժամանակ 5-րդ և 6-րդ կորպուսները շարունակում էին Յուելի դիրքերի վրա գրոհը, որպեսզի նրան թույլ չտան Հիլին օգնական զորքեր ուղարկել։ Բերնսայդի 9-րդ կորպուսը ուղարկվել էր, որպեսզի շրջանցի Հիլի կորպուսը հյուսիսից։ Հաջողության դեպքում Հիլը կջախջախվեր, և այդ ժամանակ կարելի կլիներ ողջ ուժերը կենտրոնացնել Յուելի դեմ։
Մինչդեռ Լոնգսթրիթի կորպուսն արդեն մարտի դաշտից 10 մղոնի վրա էր գտնվում, դրա համար էլ Լին որոշեց նրան ուղարկել դիրքեր՝ Հիլի փոխարեն, իսկ Հիլին էլ, իր հերթին տեղափոխե դեպի ձախ, որպեսզի փակի երկու կորպուսների միջև եղած ճեղքվածքը։ Սակայն, Լոնգսթրիթը, մտածելով, որ շատ ժամանակ ունի, իր հոգնած մարդկանց թույլ տվեց քնել մինչև կեսգիշեր։ Մեկնելով մթունյան մեջ՝ նրանք չէին կարողանում շատ ճանապարհ անցնել՝ ժամանակ առ ժամանակ կորցնելով ճիշտ ճանապարհը, այդ իսկ պատճառով նրանք չկարողացան արևածագին զբաղեցնել իրենց տրված դիրքերը։
=== Մայիսի 6, Լոնգսթրիթի հարձակումը ===
Գործելով ճիշտ ըստ ծրագրի՝ ժամը 05։00-ին Հենքոքի 2-րդ կորպուսըգրոհեց հիլի դիրքերի վրա Ուոդսվորթի, Բիրնի և Մոտի ուժերով։ Գետիի և Գիբոնի դարձան պահեստազոր։ Ավելի շուտ՝ ժամը 04։45-ին, հարձակման անցան գեներալ Յուելի մարդիկ, սակայն ետ մղվեցին գեներալներ Սեջվիքի և Ուորենի կորպուսների կողմից։ Հիլի կորպուսի մի հատվածում 16 թնդանոթներ ինտենսիվ կրակ էին բացել դիրքերից՝ Տապա կույսի տան ուղղությամբ, և Հիլի բոլոր զինվորները սկսել էին նահանջել։ Իրավիճակն աղետալի էր, բայց ժամը 06։00-ին անսպասելիորեն հայտնվեց գեներալ Լոնգսթրիթի կորպուսի առաջնապահ ջոկատը՝ Ջոն Գրեգի տեխասյան բրիգադը, որը կազմում էր 800 հոգի։ Տեղի ունեցավ հետագայում հայտնի դարձած տեսարանը։
Ըստ մի վարկածի՝ Գեներալ Լին, թեթևացած և հուզված, գլխավերևում թափահարել՝ իր գլխարկը և բացականչել. «Texans always move them!» (թարգմանաբար. «Անվեհեր տեխասցիները միշտ առջևու՜մ են»)։ Հուզմունքից տարված՝ գեներալ Լին սկսել է ընդառաջ գնալ առաջնապահ բրիգադին։ Երբ տեխասցիները հասկացել են դա, կանգ են առել և վերցրել Լիի ձիու՝ Ճանապարհորդի սանձերը և ասել, որ առաջ կգնան, եթե միայն, գեներալ Լին իրենց թիկունքն անցնի։ Այստեղ է ասվել «General Lee To The Rear!» («Գեներալ Լի՛, դեպի թիկու՛նք։») արտահայտությունը։
Լոնգսթրիթի կորպուսը մարտի բռնվեց երկու ճակատային դիվիզիաներով. Չարլզ Ֆիլդի դիվիզիան (տեխասյան բրիգադի հետ) գնում էր ձախից, իսկ Ջոզեֆ Քերշոուի դիվիզիան ընթանում էր աջից։ Հյուսիսցիները, իրենց հարձակումից կազմակերպվածությունը կորցրած, չկարողացան դիմադրել ուժգին գրոհին, և մի քանի հարյուր մետր ետ մսվեցին Տապայի տան մոտից։ Տեխասյան բրիգադը ընթանում էր առջևից, և, հատկապես, նրա կորուստները մեծ եղան. 800-ից միայն 250-ը շարքի մեջ մնացին։ Սակայն, Հիլի կորպուսը փրկվեց։
Առավոտյան ժամը 10։00-ին Լոնգսթրիթի ինժեներները տեղեկացրի, որ Պլանկ Ռոուդի մոտ հայտնաբերել են կիսակառույց երկաթուղային ճանապարհ, որով հեշտությամբ կարելի է հակառակորդի թիկունք անցնել։ Լոնգսթրիթը փոխգնդապետ Մոքսլի Սորելին հրամայեց այդ ճանապարհով չորս մարտունակ բրիգադ անցկացնել, որպեսզի անսպասելի հարձակում գործեն հակառակորդի վրա։ Սորելը և իր հրամանատար Ուիլյամ Մահոունը կատարեցին առաջադրանքը և ժամը 11։00-ին գրոհեցին Հենքոքի կորպուսի վրա։ Հետագայում Հենքոքը գրել է, որ այդ թևահար գրոհը պատռեց իր գիծն, «ինչպես մի թաց սրբիչ»։ Այդ ժամանակ Լոնգսթրիթը կրկնեց ճակատային գրոհը, և դաշնային կորպուսը ետ շպրտվեց դեպի Բրոք Ռոուդ, որի ընթացքում մահացու վիրավորվեց գեներալ Ջեյմս Ուոդսվորթը։
=== Լոնգսթրիթի վիրավորումը ===
Երբ Լոնգսթրիթը իր շտաբի սպաների հետ Պլանկ Ռոուդով վերև էր գնում, նրանք հանդիպեցին Մահոունի մարդկանց, ովքեր իրենց գրոհներից հետո նահանջում էին։ Վիրջինացիները որոշեցին, որ հեծյալները դաշնային բանակի հեծելազորից են, և կրակ բացեցին նրանց ուղղությամբ։ Լոնգսթրիթը պարանոցի շրջանում ծանր վիրավորվեց, իսկ գեներալ Միկա Ջենքինսը սպանվեց։ Լոնգսթրիթը հասցրեց գեներալ Չարլզ Ֆիլդին հրահանգ տալ, որպեսզի «Ճնշում գործադրի հակառակորդի վրա» («Press the enemy»), սակայն հարավցիների շարքերում անկարգություն էր մտել, և մինչ նրանք կկազմակերպվեին, Հովարդի հյուսիսցիները ամուր պաշտպանական դիրքեր զբաղեցրեցին Բրոք Ռոուդի հողաշեն ամրությունների մոտ։ Հաջորդ օրը Լին Ռիչարդ Անդերսոնին հանձնեց 1-ին կորպուսի հրամանատարությունը։ Լոնգսթրիթը մինչև հոկտեմբերի 13-ը չկարողացավ վերադառնալ բանակ։ Այնպես ստացվեց, որ Լոնգսթրիթը իր մարդկանց կողմից վիրավորվեց հենց հենց այն վայրում, որտեղից 6 կմ հեռավորության վրա, դրանից մեկ տարի առաջ նման ձևով վիրավորվել էր Թոմաս Ջեքսոնը։
=== Մայիսի 6, Գորդոնի հարձակումը ===
Մարտի դաշտի հյուսիսային հատվածում տևում էին մինչև վերջ՝ առանց որևէ մեկի առավելության։ Վաղ առավոտյան գեներալ Ջոն Գորդոնը հակառակորդի գծում հետախուզում անցկացրեց և իր դիվիզիայի հրամանատարին՝ Ջուբալ Էրլիին, առաջարկեց թևահար գրոհ կազմակերպել, հենց նույն ճշտությամբ, ինչպես մեկ տարի առաջ Ջեքսոնը կազմակերպեց։ Սակայն, Էրլին մտածեց, որ դա շատ ռիսկային տարբերակ է։ Պատերազմից հետո Գորդոնը պնդում էր, որ գեներալ Լին անձամբ է այցելել Յուելին և հրամայել նրան իրագործել Գորդոնի ծրագիրը։ Սակայն, որոշ այլ հեղինակներ կասկածում են գեներալ Լիի անձնական միջամտության վրա։ Ամեն դեպքում, Յուելը հրամյեց նրան արագորեն սկսել գործողությունը մինչև արևամուտը։ Դաշնային բանակի աջ թևում կռվում էին անփորձ Նյույորքյան զորամասերը, ովքեր ողջ պատերազմն անցկացրել էին Նյու Յորքի ամրոցներում։ Գորդոնի գրոհը նրանց հանկարծակիի բերեց, բայց արդյունքում վրա հասնող մթությունը և խիտ բուսականությունը հարձակման դիմացն առան, և դաշնայինները, գործի դնելով իրենց պահեստազորը, կայունացրեցին աջ թևը։ Գիշերվա ընթացքում Սեջվիքի գիծը տարածվեց մինչև Գերման Պլանկ Ռոուդ։ Շատ տարիներ անց Գորդոնը փոշմանել է, որ ինչ-որ համաձայնությունների պատճառով իր գրոհը հետաձգվել է, պատճառաբանելով, որ «մեծագույն հնարավորությունը, որը տրվել էր գեներալ Լիի բանակին, բաց թողնվեց»։
Դաշնային բանակի թևի տապալման մասին հաղորդագրությունը վախեցրեց Գրանթի շտաբում գտնվողներին, և սկսվեց մի երկխոսություն, որը հաճախ է մեջբերվում հուշագրություններում։
=== Մայիսի 7 ===
Մայիսի 7-ի առավոտյան Գրանթը կանգ առավ հակառակորդի լավ ամրացված դիրքերի վրա կատարվելիք մի անխուսափելի, հեռանկարային գրոհի մտքի վրա։ Գեներել Գրանթը չէր սիրում մանևրումներ, բայց այս անգամ նա ստիպված էր դեմ գնալ իր սկզբունքներին։ Նա սկսեց իր ուժերը Բրոք Ռոուդով դեպի հարավ նետել, որպեսզի հասցնի Սփոթսիլվեյնիի մետ գտնվող խաչմերուկը զբաղեցնի։ Հաջողվելու դեպքում նա կհայտնվեր Լիի և Ռիչմոնդի արանքում և հակառակորդին կստիպեր մարտը վարել ոչ շահավետ դիրքից։ Նա գիշերային մարշի հրաման տվեց, այն բանի հետ միասին, որ նրանք 16 կիլոմետր պետք է անցնեին մայիսի 8-ի առավոտյան, մինչև Սփոթսիլվեյնի։ Սակայն, նա չկարողացավ տեղաշարժն աննկատ կատարել, և Լին Սփոթսիլվենի հասավ ավելի շուտ, քան Գրանթը։ Արդյունքում, Գրանթը կրկին ստիպված էր գրոհել ամուր դիրքերի վրա։
== Հետևանքներ ==
=== Կորուստներ ===
Գոյություն ունեն այս ճակատամարտի կորուստների մասին տարբեր տեղեկություններ։ Ներքևում ներկայացված են այդ տեղեկությունները ըստ տարբեր աղբյուրների։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
General Lee In The Wilderness Campaign Archived 2015-09-10 at the Wayback Machine.
General Lee To The Rear! Archived 2015-07-09 at the Wayback Machine.
Կամպանիայի անիմացված պատմությունը Archived 2009-02-27 at the Wayback Machine.
Battle of The Wilderness Քարտեզներ, լուսանկարներ, գրություններ։
LEE TO THE REAR — Ջոն Ռեբեյն Թոմփսոնի բանաստեղծությունը։ |
595,676 | Վալերիան Օսինսկի | Վալերիան Վալերիանովիչ Օբոլենսկի (ռուս.՝ Валериан Валерианович Оболенский, մարտի 25 (ապրիլի 6), 1887 կամ փետրվարի 25, 1887(1887-02-25), Byki, Kursk Oblast, Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 1, 1938(1938-09-01), Կոմմունարկայի կրակահրապարակ), հայտնի նաև որպես Վալերիան Օսինսկի, ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ, մարքսիստ տեսաբան, տնտեսագետ, Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ (1907)։
1905 թվականին սովորել է Մոսկվայի համալսարանում, 1906 թվականին՝ Գերմանիայում։ 1907-1917 թվականներին կուսակցական ագիտացիոն աշխատանքներ է տարել Մոսկվայում, Տվերում, Խարկովում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել էր ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի մարզային բյուրոյի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ 6-րդ համագումարի պատգամավոր։ 1917 թվականի հոկտեմբերին՝ Իյարկովի ՌՀԿ–ի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո՝ ՌԽՖՍՀ պետական բանկի կառավարիչ, ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ) նախագահ (մինչև 1918 թվականի մարտը), ապա աշխատել է «Պրավդա» թերթի խմբագրությունում և ԺՏԲԽ–ում։ 1918 թվականի գարնանը եղել է «ձախ կոմունիստներ»-ի պլատֆորմի հեղինակներից մեկը։ 1920 թվականին՝ Տուլայի նահանգային գործադիր կոմիտեի նախագահ, Պարենժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1920-1921 թվականներին՝ «Դեմոկրատական ցենտրալիզմ» հակակուսակցական խմբի ակտիվ գործիչներից։ 1921-1923 թվականներին՝ Հողժողկոմի, ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Հարել էր տրոցկիստական օպոզիցիային, ապա հեռացել դրանից։ 1923-1924 թվականներին եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը Շվեդիայում։ 1925-1928 թվականներին՝ ԽՍՀՄ պետպլանի նախագահության անդամ, Կենտրոնական վիճվարչության կառավարիչ։ 1929 թվականից՝ ԽՍՀՄ ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Կուսակցության 7-11, 14-17-րդ համագումարների պատգամավոր, 10, 14-17-րդ համագումարներում ընտրվել էր ԿԿ–ի անդամության թեկնածու։ Կոմինտերնի 1-ին կոնգրեսի (1919 թ.) պատվիրակ։ Եղել է տնտեսագիտական հարցերի վերաբերյալ աշխատությունների հեղինակ։
Գնդակահարվել է Խորհրդային բռնաճնշումների ժամանակահատածում՝ 1938 թվականի սեպտեմբերի 1-ին։
== Ծանոթագրություններ == |
542,366 | Կրովա | Կրովա (իտալերեն՝ Crova), կոմունա Իտալիայում, Պիեմոնտ մարզում։ Մտնում է Վերչելի գավառի կազմի մեջ։ Զբաղեցնում է 14 կմ² տարածք։ Բնակչությունը 2008 թվականի տվյալներով 435 մարդ է։ Բնակչության խտությունը կազմում է՝ 31 մարդ/կմ²։ Փոստային ինդեքս՝ 13040 Հեռախոսային կոդը՝ 0161։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության դինամիկա |
79,295 | Ուկրաինան Եվրատեսիլ երգի մրցույթում | Ուկրաինան Եվրատեսիլ երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2003 թվականին։ Ուկրաինան իր մասնակցության երկրորդ տարում դառնում է հաղթող՝ Ռուսլանայի "Wild Dances" երգի շնորհիվ։ Քանի որ Ուկրաինան հաղթել էր այդ տարվա մրցույթում 2005 թվականի մրցույթը անցկացվելու էր Կիևում։
Ուկրաինան մրցույթի այն հաջողակ երկրներից մեկն է որը ամեն անգամ հաղթահարում է կիսաեզրափակչի փուլը։
2009 թվականին Ուկրաինայում մրցույթը հեռարձակող "NTU" հեռուստաընկերությունը հայտարարեց, որ մասնակցելու է Եվրատեսիլ 2009 թ.-ին, չնայած բոլոր այն խոսակցություններին, որ հեռուստաընկերությունը ունի ֆինանսական խնդիրներ։ 2015 թ.-ին Ուկրաինան հրաժարվում է մասնակցել ֆինանսական խնդիրների և երկրում տեղի վիճակի պատճառով։
== Մասնակիցներ ==
XX կիսաեզրափակիչներում նշանակում են ավտո-որակավորում։ Սա կարող է լինել արդյունք հետևյալ երկու պատճառներից։ Եթե երկիրը հաղթել է նախորդ տարվա մրցույթը, հաջորդ տարի նա չի մրցելու որևէ կիսաեզրափակչում։ Մյուս պատճառն այն է, որ Մեծ Քառյակի (Հնգյակի) երկիր-անդամները չեն մասնակցում որևէ կիսաեզրափակիչ փուլում։
XX եզրափակիչներում նշանակում է, որ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
== Քվեարկության պատմություն (2003-2012) ==
Ուկրաինան ամենաշատ միավորները տվել է...
Ուկրաինան ամենաշատ միավորները ստացել է...
== Եվրատեսիլը Ուկրաինայում ==
== Տես նաև ==
Ուկրաինան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
Ռուս-ուկրաինական հարաբերությունները Եվրատեսիլ երգի մրցույթում
== Հղումներ ==
Ուկրաինայի էջը Eurovision.tv կայքում |
456,738 | Լա Ռոշել 8 (կանտոն) | Լա Ռոշել 8 (ֆր.՝ Canton de La Rochelle-8), Ֆրանսիայի կանտոն է, գտնվում է Պուատու Շարանտա շրջանում։ Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի կանտոնն է։ Մտնում է Լա Ռոշել օկրուգի մեջ։ Համաձայն 2006 թվականի մարդահամարի կանտոնի բնակչությունը 15296 մարդ էր։Կանտոնի համարը 1749 է։ Կանտոնում կա 3 կոմունա։
== Տես նաև ==
Ֆրանսիայի կոմունաներ
Ֆրանսիայի օկրուգներ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրության ազգային կոմիտե Archived 2007-06-29 at the Wayback Machine. (ֆր.) |
566,945 | Պալացուոլո սուլ Սենիո | Մոնտեսպերտոլի (իտալերեն՝ Palazzuolo sul Senio), կոմունա Իտալիայի Տոսկանա մարզի Ֆլորենցիա գավառում։
Բնակչությունը կազմում է 1234 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 11 մարդ/կմ²։ Տարածքը՝ 109 կմ²։ Փոստային ինդեքս՝ 50035։ Հեռախոսային կոդ՝ 055։
Կոմունայի հովանավորն է Սուրբ Ստեփանոսը։ Տոնը նշվում է դեկտեմբերի 26-ին։
== Ժողովրդագրություն ==
Բնակչություն
== Կապի տվյալներ ==
Հեռախոսահամար՝ 055 8046008
Պաշտոնական կայքը՝ http://www.palazzuolo.it/
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (իտալ.)
Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. |
7,154 | Էլեկտրոնիկա | Էլեկտրոնիկան համեմատաբար նոր տեխնոլոգիա է։ Տրանզիստորները՝ միկրոսխեմաների կարևոր բաղադրամասերը, հայտնագործել են 1947 թվականին։ ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիան պայմանավորող միկրոսխեմաներն անհայտ էին մինչև 1962 թվականը։ էլեկտրոնիկայի հիմքում էլեկտրականության օգտագործման ձևերն են՝ փոքր քանակության էլեկտրաէներգիայով մեծ քանակության էլեկտրաէներգիա վերահսկելու հնարավորությունը։ էլեկտրոնային անջատիչը, ի տարբերություն սովորական լույսի անջատիչի, կարելի է աշխատեցնել մի այլ էլեկտրոնային անջատիչով։ Ուստի պարզ միկրոսխեմայում կարելի է հավաքել անջատիչների (տրանզիստորների) հսկայական հանգույցներն, մեկով վերահսկել մյուսը՝ բարդ հաջորդականությամբ իրականացնելով գործողություններ, որոնք էլեկտրականության մի տեսակը փոխարկում են մյուսին։ էլեկտրոնիկայի զարգացման ապշեցուցիչ արագությունն ապահովում է հենց էլեկտրոնիկան, այնպես, ինչպես հենց համակարգիչների օգնությամբ են ստեղծում առավել կատարյալ համակարգիչներ։ Համակարգիչներն այսօր կատարում են հազարավոր անգամ ավելի շատ գործողություններ, քան 50 տարի առաջ։
== Սիլիցիումի մշակումը ==
էլեկտրոնային սխեմաները պատրաստում են՝ մաքուր սիլիցիումիս խառնուրդներ ավելացնելով և մշակելով։ Միկրոսխեմաներն օգտագործում են՝ էլեկտրական հոսանքը վերահսկող մանրաչափ սարքեր ստեղծելու համար։ Այստեղ ճարտարագետը ստուգում է վակուումային խցիկը։
== Տրանզիստոր ==
Տրանզիստորներն աշխատում են Էլեկտրոնների շարժումը կառավարելով, բայց նրանցում մասնիկները շարժվում են պինդ մարմնի և ոչ թե վակուումի միջով ու անջատվելու համար տաքացման կարիք չունեն։ Անհատական տրանզիստորներն օգտագործում Են տարբեր սարքեր կառավարելու համար։ Քանի որ տրանզիստորները պատրաստում են միայն մի նյութի՝ սիլիցիումի մշակմամբ, ապա մեկ սխեմայի վրա կարելի Է հավաքել հազարավոր տրանզիստորներ։
== Առաջին Էլեկտրոնային Լամպը ==
1904 թվականին հայտնագործեցին, որ էլեկտրոն կոչվող շատ փոքր մասնիկները, պոկվելով տաք | լարերից և թափառելով վակոտւմամ, կարող են օգտագործվել էլեկտրական շղթայում։ 1906 թվականին ամերիկացի Լի դը Ֆորեսթը (1873-1961) հայտնագործեց այդ էլեկտրոններն էլեկտրականությամբ կառավարելու եղանակ և ստեղծեց առաջին Էլեկտրոնային սարքը՝ Էլեկտրոնային լամպը։
== Հզորացված Միկրոսխեմա ==
Միկրոսխեմաների շնորհիվ Էլեկտրոնիկան վերածվեց աշխարհը վերափոխող ուժի։ Առաջին փորձնական սիլիցիումային սխեման ստեղծվեց 1958 թվականին։ Առաջին արդյունաբերական սխեմաները պարունակում Էին ընդամենը մի քանի տասնյակ, իսկ ներկայիս
սխեմաները՝ միլիարդից ավելի տրանզիստորներ։ Առաջին պրոցեսորը, որը պարունակել է միլիարդից ավել տրանզիստորներ, արտադրվել է Intel ընկերության կողմից 2006 թ.:
== Սկավառակի Շարժաբեր ==
Համակարգչի գլխավոր արժանիքը հիշողությունն Է, առանց որի բոլոր տեղեկություններն ու հրահանգները ձեռքով պիտի հաղորդեինք մեքենային և հետ ստանայինք։ Համակարգիչներն ունեն արագընթաց Էլեկտրոնային հիշողություն, որը պահեստավորում է ընթացիկ բոլոր տեղեկությունները։ Ավելի դանդաղընթաց հիշողությունը, ինչպիսին Է անհատական համակարգչի այս մագնիսական սկավառակի հիշողությունը, օգտակար Է այլ տվյալների համար. սա Էժան Է և հոսանքի անջատման դեպքում հիշողությունը չի կորցնում։ Համակարգիչը սկավառակի վրա գտնվող տվյալները գտնում Է մեկ ակնթարթում։ |
314,848 | Նեկրասովսկոե | Նեկրասովսկոե (ռուս.՝ Некрасовское), քաղաքատիպ ավան Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Նեկրասովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 6164 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
555,502 | Ռանկո | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռանկո (այլ կիրառումներ)Ռանկո (իտալերեն՝ Ranco), քաղաք Իտալիայում, գտնվում է Իտալիայի պրովինցիայի Լոմբարդիա մարզում՝ Վարեզե գավառում։
Բնակչությունը 1208 մարդ։ Բնակչության միջին խտությունը՝ 635 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 9 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 21020: Հեռախոսային կոդը՝ 0331։
Համայնքի հովանավորներն են Սուրբ Կիրիկը և Սուրբ Լավրենտին։
== Ժողովրդավարություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Արտաքին հղում ==
Վիճակագրության ազգային ինստիտուտ(իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
== Ծանոթագրություններ == |
443,150 | Սամվել Ապրեսյան (այլ կիրառումներ) | Սամվել Ապրեսյան, կարող է վերաբերել՝
Սամվել Յուրիի Ապրեսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից
Սամվել Սերգեյի Ապրեսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից |
961,050 | Սվետլանա Ագապիտովա | Սվետլանա Յուրևնա Ագապիտովա (ռուս.՝ Светлана Юрьевна Агапитова, փետրվարի 8, 1964(1964-02-08), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս իրավապաշտպան, հասարակական և պետական գործիչ։ Սանկտ Պետերբուրգում երեխաների իրավունքների հանձնակատար։
== Կենսագրություն ==
Սվետլանա Ագապիտովան ծնվել է 1964 թվականի փետրվարի 8-ին, Լենինգրադում։ 1986 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2012 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով իրավաբանի որակավորում։
1989 թվականին Ագապիտովան դարձել է IMA-PRESS տեղեկատվական և գովազդային գործակալության հիմնադիրը։ 1991 թվականից աշխատել է ГТРК «Петербург — 5-й канал»-ում, եղել է «Информ-ТВ»-ի թղթակից, խմբագիր, մեկնաբան, «У всех на виду» և «Пять вечеров» հաղորդումների հեղինակ և վարող։ «Россия» հեռուստաալիքով եղել է «Погода в доме» և «Детский вопрос» հաղորդումների հեղինակը և վարողը։ 2009 թվականի դեկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում ստանձնել է երեխայի իրավունքների հանձնակատարի պաշտոնը։ 2015 թվականի հունվարի 21-ին Սանկտ Պետերբուրգում վերընտրվել է Երեխայի իրավունքների հանձնակատարի պաշտոնում։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Բազմիցս մեղադրվել է Ռուսաստանի ուղղափառ ակտիվիստների կողմից աբորտի, համասեռամոլության և սոդոմիայի խթանման համար։
== Ավանդ ==
Սվետլանա Ագապիտովայի կողմից իրականացված օրենսդրական նախաձեռնությունները`
Ռուսաստանի Դաշնության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (127-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ կետ և 146-րդ հոդվածի 3-րդ կետ)` ընտանիքում երեխայի տեղաշարժի սահմանափակումները վերացնելու նպատակով, եթե այդ ընտանիքի անդամների մեջ կան ՄԻԱՎ-ով կամ հեպատիտով (B, C) տառապող մարդիկ։ Քանի որ որդեգրող ծնողները (խնամակալները), որոնք ժամանակին հիվանդ երեխա են որդեգրել, զրկվել են մեկ այլ որբի վերցնելու և դաստիարակելու հնարավորությունից.
մասնակցություն Սանկտ Պետերբուրգի օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելուն` ծնողազուրկ երեխաներին բնակարան տրամադրելու վերաբերյալ.
2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունվեց «Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգիրքում և Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 380-FZ դաշնային օրենքը։ Այս փոփոխությունները կատարվել են այն բանից հետո, երբ հանձնակատարը բազմիցս դիմել է Պետդումայի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատգամավորներին 2012-2013 թվականներին, նշելով, որ սեռական հասունության տարիքի չհասնելը, որը արտացոլված է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 134-րդ և 135-րդ հոդվածներում, թույլ է տալիս մանկապիղծներին խուսափել քրեական պատասխանատվությունից.
հովանավորչության խթանումը (արհեստավարժ խնամատար ընտանիք)` որպես որբերի ընտանեկան դաստիարակության ձև;
2015 թվականի հունվարի 1-ից՝ ՄԻԱՎ-ով վարակված երեխաների և չարորակ նորագոյացություններով տառապող երեխաների ծնողներին հիվանդության թերթիկ տրամադրելու կարգի փոփոխության մասին։ Նախկինում ծնողները իրավունք չունեին հիվանդության թերթիկ ստանալ` 120 օրից ավելի երեխաների խնամքի համար 120 օրից ավելի և 15 տարեկանից բարձր երեխաների խնամքի համար, մայրերը ստիպված էին լինում կորցնել աշխատանքը։
նախաձեռնություն` փոփոխելու Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշումը` ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենով գնացքներով երթևեկելու արգելքը վերացնելու մասին։
«Քրոնի հիվանդություն ունեցող երեխաների համար քաղաքային բյուջեի միջոցների հաշվին դեղամիջոցների արտոնյալ տրամադրման մասին» տարածաշրջանային օրենքում լրացումների կատարում։
Սանկտ Պետերբուրգի որդեգրող ծնողներին փոխհատուցման ավելացում (100000 ռուբլի, մինչ այդ այն կազմում էր մոտ 23000)
երեխաների առողջարարական ճամբարի ուղեգրերի սոցիալական արժեքի ավելացումը` 12000-ից մինչև 21000 ռուբլի
=== Պարգևներ ===
ԽՍՀՄ լողի սպորտի վարպետ, աղջիկների շրջանում ԽՍՀՄ չեմպիոն
«Կնոջ մասին սիրով» միջազգային մրցույթի դափնեկիր («Կին լրագրող» անվանակարգում) (1996)
Միս մեդիա — 1997
Լրագրողների միության «Քաղաք և քաղաքացիներ» մրցույթի դափնեկիր (1997)
«Ոսկե հավալուսն» հասարակական բարեգործական շարժման «Գթասրտության և մեծահոգության համար» «Լրագրող» անվանակարգի դափնեկիր (2003)
ԶԼՄ-ների ոլորտում Սանկտ Պետերբուրգի Կառավարության մրցանակի դափնեկիր (2008)
ՍԵԶԱՄ-2008 մրցանակի դափնեկիր
«Ռուսաց լեզուն էլեկտրոնային լրատվամիջոցներում» համառուսաստանյան մրցույթի առաջին մրցանակակիր (2008)
«Լավագույն ջերմ ծրագրի համար» (2005) հատուկ մրցանակի հաղթող և «Ոսկե գրիչ-2008» մրցույթի դափնեկիր՝ «Լավագույն հրապարակախոսական ծրագիր» անվանակարգում
«Հավերժական արժեքները լրատվամիջոցների հայելու մեջ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր՝ «Երեխայի ժպիտը» անվանակարգում
== Քննադատություն ==
2014 թվականի դեկտեմբերի 27-ին Դիմիտրի Սմիրնովը հավատացյալներին դիմեց՝ թույլ չտալ Սանկտ Պետերբուրգում երեխաների իրավունքների հանձնակատար Սվետլանա Ագապիտովայի վերընտրվելը։ Սվետլանա Ագապիտովան մանրամասն պատասխանեց Դիմիտրի Սմիրնովին և հայտարարեց աշխատանքային հեղինակությունը պաշտպանելու համար դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։ Սվետլանա Ագապիտովան վերընտրվեց 2015 թվականի հունվարին «ձայների մեծ առավելությամբ»։ Այնուհետև տարաձայնություն առաջացավ հայտնի դերասան Ալեքսեյ Պանինի և Սվետլանա Ագապիտովայի միջև։ Պանինը իրեն անհարգալից պահեց, մեղադրեց օմբուդսմենին՝ իր և իր դստեր առնչությամբ օրենքը խախտելու մեջ։
VKontakte սոցիալական ցանցում ստեղծվել է Ագապիտովայի հակառակորդների խումբ АГАПАТОВА.net խումբը։
== Պատասխան քննադատությանը ==
Դիմիտրի Սմիրնովի դիմումը քննադատվեց ավետարանչական գիտնական և հրապարակախոս Անդրեյ Դեսնիցկու կողմից «ուղղափառության քողի ներքո թշնամություն քարոզելու և վատաբանելու մի մարդու, ով իսկապես քրիստոնեական շատ գործեր է արել»։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Светлана Юрьевна АГАПИТОВА Archived 2019-04-03 at the Wayback Machine. |
956,474 | Ամանորյա խոստումներ | Ամանորյա խոստումներ (անգլ.՝ New Year’s Resolutions՝ «ամանորյա խոստում, երդում»), ամանորյա ավանդույթ, որը հիմնականում տարածված է անգլալեզու համայնքում. նոր կյանք սկսելու, վնասակար սովորույթներից ձերբազատվելու իդեալիստական բնույթի խոստում, որը տրվում է հունվարի 1-ին։ Չնայած կատակային բնույթին` խոստումը հաճախ տրվում է օրագրում գրավոր ձևով կամ ընկերների ներկայությամբ։
== Պատմություն ==
Ամանորյա խոստումների ավանդույթը սկիզբ է առնում ամանորյա տոնակատարության անտիկ սովորույթներից։ Աստվածների դիրքը պահպանելու համար հին բաբելոնացիները տարեվերջին տերերին էին վերադարձնում գրավված իրերը, վճարում էին պարտքերը և հաշտվում հարևանների հետ։ Հունվարին հին հռոմեացիները իրար բարոյական օգուտի խոստում էին տալիս։ Ենթադրվում էր, որ նրանք կարող են սիրաշահել երկերեսանի Յանուսին (աստված, որի պատվին կոչվել է տարվա առաջին ամիսը)։ Աստվածը մի դեմքով նայում էր անցյալին, մյուսով՝ ապագային։ Անտիկ ժամանակներից հաջողակ էր համարվում Ամանորի առաջին օրերին ձեռնարկել գործնական բնույթի աշխատանքներ, քանի որ այն հաճելի էր Յանուսին։ Միջնադարում գոյություն ուներ այսպես կոչված «երդում սիրամարգի վրա» (անգլ.՝ peacock vow), երբ Ամանորի նախօրեին ասպետ-վասալները կրկնում էին հավատարմության երդումը իրենց սյուզերեններին։
Ավանդույթին վերադարձը տեղի է ունեցել ռեֆորմացիայի ժամանակ և Սուրբ ծննդի և Ամանորի հակադրության միջոցով։ Միջնադարում սուրբծննդյան տոներն ուղեկցվել են խնջույքներով, դիմակահանդեսներով և հռոմեական սատուրնալիաներից բխող մարմնական հաճույքներով։ Եվրոպայում արագ տարածվող պուրիտանության գաղափարների համաձայն՝ նման ավելորդությունները չէին համապատասխանում կրոնական տոնակատարությունների ոգուն։ 16-17-րդ դարերում սկզբունքային տարաձայնությունները դարձել են Անգլիայի կաթոլիկների և բողոքականների բախման պատճառներից մեկը։ Փորձելով հաշտեցնել բանակներին՝ Եղիսաբեթ I թագուհին սահմանել է երկիրը խիստ կրոնական նորմերի վերադարձնող մի քանի օրենք։ Այսպիսով 1559 թվականի փաստաթուղթը պարտավորեցնում էր հավատացյալներին մասնակցել ժամերգություններին։ 1640-1650 թվականներին Անգլիայում բռնկվել է Անգլիական բուրժուական հեղափոխությունը։ Պուրիտանների hաղթանակի արդյունքում հաստատվել է կրոնական տոների ձևաչափը, որտեղ շեշտը զվարճանքի բաղադրիչից տեղափոխվել է մարդու բարոյական և հոգևոր կողմերի վրա։ Հավատացյալների կողմից խրախուսվում էր պարկեշտ և անմեղ պահվածքի ուխտ անել։ Գրիգորյան օրացույցի մուտքի հետ միաժամանակ տեղի է ունեցել եվրոպական երկրների օրացույցի միասնականացումը, և հունվարի 1-ի տոնը համընդհանուր ճանաչում է ստացել։ Հնազանդության և պարկեշտ վարքի երդումները ընդունված է տալ Ամանորի նախօրեին։
Ամանորյա խոստում տալու ավանդույթը ձևավորվել է 17-րդ դարի սկզբին։ Օրինակի համար «I’m resolved» («Ես վճռական եմ») կամ «Resolution» անգլերեն արտահայտությունը, որը վերաբերում է խոստմանը, ի սկզբանե կրել է կրոնական երանգ։ Այսպես, Սաղմոս 17:3 անգլալեզու խմբագրությունում հայտնում է. «I have resolved that my mouth will not sin» («Ես որոշել եմ մեղք չգործել իմ լեզվով»)։ Ճանաչում են ձեռք բերել շոտլանդացի բանաստեղծուհի Էնի Հալկեթի բարոյախոսական օրագրերը, որոնք հրատարակվել են 1671 թվականին և վերնագրվել «Resolutions»։
== Ժամանակակից ավանդույթ ==
Առաջին իսկ փաստաթղթային վկայությունները ցույց են տալիս, որ ամանորյա խոստումների պահպանման հետ առաջացել են դժվարություններ։ 1661 թվականի դեկտեմբերի 31-ին «Ստյուարտների վերականգնում» օրագրի հեղինակ Սեմյուել Փիփսը երդվել է ավելի քիչ գինի խմել։ 1662 թվականի հունվարի 20-ից պահպանվել է անդորրագիրը նրա տուն չորս գալոն մալագա (գինի) տանելու մասին։ 19-րդ դարից խրատական խոստումը գործնականորեն կորցրել է իր արդիականությունը։ Օսկար Ուայլդը գրել է. «Լավ խոստումները սովորական չեկեր են, որոնք մարդիկ դուրս են գրում՝ իմանալով, որ բանկում հաշիվը դատարկ է»։ Մարկ Տվենը սրան արձագանքել է. «Ամանոր՝ հիանալի ժամանակ խոստումների համար։ Կանցնի մի շաբաթ, և դուք դրանով ճանապարհ կհարթեք դեպի դժոխք»։
Անգլալեզու աշխարհի թերթերն ու ամսագրերը հունվարյան համարներում հաճախ հրապարակել են նյութեր խոստումների և դրանց իրականացման մասին։ Հայտնի են New Year resolutions-ի տարածված օրինակով բացիկները և տարեգրերը։
== Վիճակագրություն և գնահատականներ ==
Ամենահաճախ օգտագործվող ամանորյա խոստումները ԱՄՆ-ում.
Սկսել նիհարել, վարել առողջ ապրելակերպ
Վճարել պարտքերը
Սկսել փող կուտակել«Ֆորբս» ամսագրի գնահատականներով 2000-ական թվականների սկզբներին շուրջ 40 % ամերիկացիներ տվել են ամանորյա խոստումներ, իսկ Ավստրալիայում՝ բնակչության շուրջ 42 %։ Սքրանթոնի համալսարանի ուսումնասիրողների գնահատականներով նրանց 8 %-ից ոչ ավելին է հասել իր նպատակին։ Ավստրալիացիների 35 %-ը հայտնել են, որ դրել են բացարձակապես անիրագործելի նպատակներ, 23 %-ը հայտնել են, որ ուղղակի մոռացել են դրանց մասին։
Վարքագծային հոգեբանության տեսանկյունից արդյունքը կարելի է համարել բավարար։ Ամանոր՝ ժամանակ, երբ մարդիկ հեշտությամբ են փոխում կյանքը և հաստատուն սովորույթները։ Սա մի տեսակ հնարավորության պատուհան է՝ որոշված նպատակին հասնելու համար։ Հոգեբանները խորհուրդ են տալիս իրատեսական նպատակներ դնել, դրանց մասին հաղորդել մերձավորներին, վարել նվաճումների կամ հաջողությունների մանրամասն օրագիր և վերլուծել սեփական առաջընթացը։
== Մշակույթում ==
«Ընկերներ» («The One With All The Resolutions») հեռուստասերիալի 5-րդ սեզոնի 11-րդ էպիզոդում գլխավոր հերոսները միմյանց ամանորյա խոստումներ են տալիս։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Jane Struthers The Book of Christmas. — Random House, 2012. — 288 с. — ISBN 9781448148936
Bas Verplanken The Psychology of Habit: Theory, Mechanisms, Change, and Contexts. — Springer, 2018. — 418 с. — ISBN 9783319975290
David L. Katz, M.D. Disease-Proof: Slash Your Risk of Heart Disease, Cancer, Diabetes, and More--by 80 Percent. — Penguin, 2013. — 304 с. — ISBN 9780698137110
William D. Crump Encyclopedia of New Year's Holidays Worldwide. — McFarland, 2014. — 319 с. — ISBN 9780786495450 |
661,094 | Միգրե | Միգրե (ֆր.՝ Migré ), համայնք Ֆրանսիայում, Պուատու Շարանտա մարզի Ծովափնյա Շարանտի գավառում։ Մտնում է Լուլե կանտոնի կազմի մեջ։ Հանդիսանում է Սեն Ժան դ՛Անժելի շրջանը։
Համայնքի INSEE կոդ՝ 17234։
== Բնակչություն ==
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 348 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
Ֆրանսիայի շրջանների ցանկ
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրության ազգային ինստիտուտ. Միգրե (ֆր.) |
434,127 | Կոմիտասի անվան պետական լարային քառյակ | Կոմիտասի անվան պետական լարային քառյակ, Հայաստանի առաջին քառյակներից։ Հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։
== Պատմություն ==
1920-ական թվականների վերջերին քառյակի գործունեությունը բարձր են գնահատել Մ. Իպոլիտով-Իվանովը, Կ. Իգումնովը, Ս. Վասիլենկոն, Ռ. Գլիերը, Կ. Սարաջյանը։ 1931 թվականից անվանվել է Հայկական ՀԽՍ պետական քառյակ, մեկ տարի անց՝ կոչվել Կոմիտասի անվան քառյակ։ 1932 թվականից համերգներով շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններում։
1933 թվականին, Լ. Օհանջանյանի մահից հետո, որպես 2-րդ ջութակահար հանդես է եկել Գ. Սարաբյանը, 1938 թվականից՝ Ն. Բալաբանյանը։ 1934 թվականին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում։
1938 թվականին, լարային քառյակների համամիութենական մրցույթում արժանացել է մրցանակի։
1939 թվականին Կոմիտասի անվան քառյակը արժանացել է 1-ին մրցանակի (Մեծ թատրոնի անվան քառյակի հետ մեկտեղ)։ 1939 թվականին և 1956 թվականին մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակներին, հանդես եկել ռուսական, եվրոպական և հայ երաժշտության տարբեր նմուշների բարձրարվեստ կատարումներով։
1938 թվականին քառյակի երաժիշտներին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1945 թվականին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում, 1946 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
1953 թվականից քառյակը պարբերաբար մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի (Գերմանիա, Անգլիա, Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Հոլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա և այլն)։ Քառյակի հետ տարբեր տարիներ ելույթներ են ունեցել Ա. Գոլդենվեյզերը, Կ. Իգումնովը, Գ. Նեյգաուզը, Ս. Ռիխտերը, Դ. Շոստակովիչը, Է. Գիլելսը, Վ. Մերժանովը, Մ. Գրինբերգը, Ս. Կնուշևիցկին։
1965 թվականին այն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Հակոբ Խանջյանը քառյակի մասին ասել է
2014 թ. նոյեմբերի 27-ին Հայաստանի կառավարության որոշմամբ քառյակին շնորհվել է «ազգային» կարգավիճակ։
== Քառյակի կազմը՝ տարբեր տարիներին ==
1925-1933
Ավետ Գաբրիելյան
Լևոն Օհանջանյան
Միքայել Տերյան
Սերգեյ Ասլամազյան1933-1936
Ավետ Գաբրիելյան
Գրիգորի Սարաբյան
Միքայել Տերյան
Սերգեյ Ասլամազյան1936-1938
Ավետ Գաբրիելյան
Գրիգորի Սարաբյան
Նիկիտա Բալաբանյան
Սերգեյ Ասլամազյան1938-1947
Ավետ Գաբրիելյան
Նիկիտա Բալաբանյան
Միքայել Տերյան
Սերգեյ Ասլամազյան1947-1968
Ավետ Գաբրիելյան
Ռաֆայել Դավիդյան
Հենրիկ Թալալյան
Սերգեյ Ասլամազյան1968-1970
Ավետ Գաբրիելյան
Ռաֆայել Դավիդյան
Հենրիկ Թալալյան
Արմեն Գեորգիան1970-1972
Ավետ Գաբրիելյան
Էդուարդ Թադևոսյան
Հենրիկ Թալալյան
Արմեն Գեորգիան1972-1976
Ավետ Գաբրիելյան
Էդուարդ Թադևոսյան
Գրիգորի Մարկազյան
Դավիթ Գրիգորյան1976-1984
Էդուարդ Թադևոսյան
Հակոբ Մեքինյան
Յակով Պապյան
Ֆելիքս Սիմոնյան1984-1990
Էդուարդ Թադևոսյան
Սուրեն Հախնազարյան
Յակով Պապյան
Ֆելիքս Սիմոնյան1990-2000
Էդուարդ Թադևոսյան
Սուրեն Հախնազարյան
Ալեքսանդր Կոսեմյան
Ֆելիքս Սիմոնյան2000-2008
Էդուարդ Թադևոսյան
Սուրեն Հախնազարյան
Ալեքսանդր Կոսեմյան
Արամ Թալալյան2008-2010
Էդվարդ Թադևոսյան
Սյուզի Երիցյան
Ալեքսանդր Կոսեմյան
Արամ Թալալյան2010 թվականից
Էդվարդ Թադևոսյան
Սյուզի Երիցյան
Ալեքսանդր Կոսեմյան
Հասմիկ Վարդանյան
== Հղումներ ==
Լարային քառյակի պաշտոնական կայքը
Կոմիտասի անվան քառյակ
== Ծանոթագրություններ == |
248,786 | Պոլյանկա (գյուղ, Արբուզինկայի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊոլյանկաՊոլյանկա (ուկրաիներեն՝ Полянка), գյուղ Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Արբուզինկայի շրջանում։ Հիմնադրվել է 1841 թվականին։
2001 թվականի տվյալներով Պոլյանկա գյուղում բնակվում էր 390 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
418,429 | Վիննու (Էստոնիայի շրջան) | Վիննու շրջան (էստ․՝ Võnnu vald), շրջան Էստոնիայի Տարտումաա նահանգում։ Շրջանի կենտրոնն է Վիննու գյուղական ավանը։
== Բնակչություն ==
2006 թվականի տվյալներով շրջանում բնակվում էին 1218 մարդ։ Բնակչության խտությունը շրջանում կազմում էր 5,32 մարդ/կմ²։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շրջանի վարչության պաշտոնական վեբ կայքը (էստոներեն) |
519,622 | Սամվել Գասպարով | Սամվել Վլադիմիրի Գասպարով (հունիսի 7, 1938(1938-06-07), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 2020(2020-05-26), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան։
== Կենսագրություն ==
Սամվել Գասպարովը ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում հայ ընտանիքում։ Մինչ կինոկարիերան աշխատել է որպես բեռնատարի վարորդ։
1970 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Միխայիլ Ռոմի արվեստանոցը)։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է 1977 թվականին։ Հիմնականում նկարահանում էր քաղաքացիական պատերազմի մասին արկածային ֆիլմեր, դետեկտիվներ և մարտաֆիլմեր, որոնք քննադատվում էին հոգեբանության բացակայության և արյունոտ տեսարանների առկայության պատճառով։
1990 թվականից հետո Գասպարովը հեռացավ կինոյից և սկսեց զբաղվել այլ գործունեությամբ, այդ թվում՝ 1993 թվականին կազմակերպեց Մայքլ Ջեքսոնի հյուրախաղերը Մոսկվայում՝ Լուժնիկի մարզադաշտում։
2008 թվականին վերադարձավ կինո՝ «Ծուղակ մարդասպանի համար» ֆիլմով։
Մահացել է 2020 թվականի մայիսի 26-ին՝ 82 տարեկան հասակում։
== Ֆիլմագրություն ==
=== Ռեժիսոր ===
=== Սցենարիստ ===
=== Պրոդյուսեր ===
=== Դերերը կինոյում ===
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Սամվել Գասպարովի մասին avproduction.am կայքում |
66,875 | Բուդյոննովսկայա | Բուդյոննովսկայա (ռուս.՝ Будённовская), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Պրոլետարսկի շրջանում։ Բուդյոննովսկի գյուղական համայնքի վարչական կենտրոնն է։
Հիմնվել է 1803 թվականին։ |
622,331 | Գըչոըղ Քյոփրու | Գըչոըղ Քյոփրու, կամուրջ Սեբաստիայի նահանգում, նրա հարավային մասում, Ալիս գետի վրա։ Ունեցել է 6 կամար։
== Ծանոթագրություններ == |
518,679 | Բորգոմալե | Բորգոմալե (իտալերեն՝ Borgomale), կոմունա Իտալիայի Պիեմոնտ մարզի Կունեո գավառում։
Բնակչությունը կազմում է 401 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 50 մարդ/կմ²։ Տարածքը՝ 8 կմ²։ Փոստային ինդեքս՝ 12050։ Հեռախոսային կոդ՝ 0173։
Բնակավայրի հովանավորն է համարվում՝ սուրբ Մադոննա դել Կարմինեն։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Կոմունայի վարչակազմ ==
Հեռախոս. 0173-529031
Էլեկտրոնային փոստ. [email protected]
Պաշտոնական կայք. http://www.comune.borgomale.cn.it/
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (իտալ.)
(իտալ.) Վիճակագրության ազգային ինստիտուտ
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. |
1,074,893 | Հեմիշ Բոնդ | Հեմիշ Բայրոն Բոնդ (անգլ.՝ Hamish Byron Bond, փետրվարի 13, 1986(1986-02-13), Դանիդին, Նոր Զելանդիա), նորզելանդացի թիավար (ակադեմիական թիավարություն), օլիմպիական եռակի չեմպիոն (2012, 2016 և 2020), 2008 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։ Աշխարհի ութակի չեմպիոն (երկյակների կազմում՝ 2009, 2010, 2011, 2013, 2014 և 2015, քառյակի կազմում՝ 2007)։ Նոր Զելանդիայի Արժանիքների շքանշանի անդամ (MNZM, 2013):
== Կենսագրություն ==
Բոնդը ծնվել է Դանիդինում։ Ընդունվել է Օտագոյի տղաների միջնակարգ դպրոց՝ միանալով նրան «Օլլ Բլեքսի» նախկին ավագ Ռիչի ՄաքՔոուի հեռանալուց մեկ տարի անց։ 2010 թվականին ավարտել է Մեսսի համալսարանը՝ բիզնես հետազոտությունների բակալավրի աստիճանով («Ֆինանսներ» մասնագիտություն) և անձնական ֆինանսական պլանավորման գծով շրջանավարտի դիպլոմով։ Բոնդն ամուսնացել է 2015 թվականի ապրիլին։ Զույգի առաջին երեխան ծնվել է 2018 թվականին, երկրորդը՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ։
== Կարիերա ==
Հաղթանակների մեծ մասը, ներառյալ առաջին երկու օլիմպիական ոսկին և աշխարհի չեմպիոնի բոլոր կոչումները, նվաճել է իր հայրենակից Էրիկ Մարեյի հետ։ Հինգ նորզելանդացիներից մեկն է, որոնք իրենց կարիերայի ընթացքում նվաճել են առնվազն երեք ոսկե մեդալ Օլիմպիական խաղերում, և նրանց թվում ակադեմիական թիավարության միակ ներկայացուցիչն է։
2018 թվականին Թիավարության սպորտի միջազգային ֆեդերացիան (FISA) Հեմիշ Բոնդին և Էրիկ Մարեյին պարգևատրել է Թոմաս Քելլերի մեդալով՝ ի նշան թիավարության ոլորտում ականավոր կարիերայի ճանաչման։
Հեմիշ Բոնդն զբաղվում է նաև հեծանվավազքով, 2018 թվականին Գոլդ Քոստում կայացած Համագործակցության խաղերում նվաճել է բրոնզե մեդալ խճուղային բաժնում, ինչպես նաև նվաճել է այդ կատեգորիայում Թասմանիայում անցկացված Օվկիանիայի առաջնությունում։ 2018 և 2020 թվականներին հաղթել է Նոր Զելանդիայի առաջնությունում։ 2018 թվականին հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին խճուղային հեծանվավազում, բայց արդյունքում որոշել է կենտրոնանալ ակադեմիական թիավարության ելույթների վրա, քանի որ ութնյակի որակավորման փուլերն անցել է նույն օրը, ինչ խճուղային հեծանվավազքինը (հուլիսի 28)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Հեմիշ Բոնդի էջը FISA կայքում
Հեմիշ Բոնդ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.) |
983,948 | Արմեն Ջիգարխանյանի ֆիլմագրություն | Արմեն Ջիգարխանյանի ֆիլմագրությունը.
Թատրոնի և կինոյի հայտնի Դերասան Վալենտին Գաֆտը մի անգամ կատակել է. «Աշխարհում ավելի քիչ հայ կա, քան Ջիգարխանյանի մասնակցությամբ ֆիլմ»։
== Ֆիլմեր ==
=== Դերակատարումներ ===
== Հնչյունավորում ==
=== Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն ===
1955 թվական - «Իվան Ռիբակով» Վ. Գուսևա
1957 թվական - «Նվաստացվածները և վիրավորվածները» Ֆ. Դոստոևսկի
1957 թվական - «Անհանգիստ կիրք» Լ. Ռախմանովա
1958 թվական - «Կարմիր գլխարկ» (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Արջ
1958 թվական - «Բաժանումից հետո» Ն. Սկատովա
1958 թվական - «Հեղափոխության անունից» Մ. Շատրովա (ռեժիսոր Ա. Գուլակյան) - Լենին
1958 թվական - «Հայրերի պատանեկությունը» Բ. Գորբատովա
1958 թվական - «Պամելա Ժիրո» Օ. դը Բալզակ
1959 թվական - «Շոպենի էտյուդը»
1959 թվական - «Չար ոգին» Ն. Նեուստրոևա
1959 թվական - «Կրեչինսկու հարսանիքը» Ա. Սուխովո-Կոբիլինա (ռեժիսոր Լ. Քալանթար) - Նելկին
1959 թվական - «Ամպրոպ» Ա. Օստրովսկի
1959 թվական - «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» Ա. Տոլստոյ
1960 թվական - «Իրկուտսկյան պատմություն» Ա. Արբուզովա(ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Սերգեյ
1960 թվական - «Աննա Կարենինա» Լ. Տոլստոյ
1960 թվական - «Լավատեսական ողբերգություն» Վ. Վիշնևսկի
1961 թվական - «Խոհարար» Ա. Սոֆրոմով
1961 թվական - «Կորսված որդին» Ա. Արբուզովա
1963 թվական - «Տեսիլքներ» Է. դե Ֆիլիպո
1963 թվական - «Երկուսը ճոճանակի վրա» Ու. Գիբսոն (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Ջերրի
1963 թվական - «Չոսը մեկ տանիքի տակ» Մ. Սմիրնովա և Մ. Կրայնդել
1963 թվական - «Հատակում» Մ. Գորկի (ռեժիսոր Ա. Ռիդալ) - Դերասան
1964 թվական - «Պահանջվում է ստախոս» Դ. Փսաֆաս (ռեժիսոր Ռ. Խարազյան) - Թոդորոս
1964 թվական - «Խիղճ» Յու. Չեպուրին
1965 թվական - «Վերջին կանգառ» Է. Ռեմարկ
1966 թվական - «Ռիչարդ III» Ու. Շեքսպիր (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Ռիչարդ
=== Մոսկվայի Լենկոմ թատրոն ===
1967 թվական - «Վախ և հուսահատություն Երրորդ կայսրությունում» Բ. Բրեխտ (բեմադրիչներ Ս. Շտեյն, Լ. Դուրով) - օդաչու
1967 թվական - «Դատական ժամանակագրություն» Յ. Վոլչեկ
1967 թվական - «Նկարահանվում է կինո» Է. Ռադզինսկի (բեմադրիչներ Ա. Էֆրոս, Լ. Դուրով) - Նեչաև
1967 թվական - «Մոլիեր» Մ. Բուլգակով (բեմադրիչներ Ա. Էֆրոս, Լ. Դուրով) - Ժան Բատիստ Մոլիեր
1968 թվական - «104 էջ սիրո մասին» Է. Ռադզինսկի (ռեժիսոր Ա. Էֆրոս) - Կարցև
1968 թվական - «Հայրենիքի ծուխը» Կ. Սիմոնով (ռեժիսոր Ա. Էֆրոս) - Բասարգին
=== Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոն ===
1969 թվական - «Ջախջախում» Ի. Պրուտ և Մ. Զախարով, ըստ Ա. Ֆադևևի վեպի (բեմադրիչ Մ. Զախարով) - Լևինսոն
1970 թվական - «Ցանկություն տրամվայը» Տ. Ուիլյամս (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Սթենլի Կովալսկի
1971 թվական - «Մարտին Գրոուի երեք րոպեները» Գ. Բորովիկ (բեմադրիչ Ա. Գոնչարով, Ե. Կրասնիցկի) - Դևիս
1975 թվական - «Հրաժեշտ» Ի. Դվորեցկի (բեմադրիչ Ա. Գոնչարով, Բ. Կոնդրատև) - Ստարոսելսկի
1975 թվական - «Զրույցներ Սոկրատի հետ» Է. Ռադզինսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Սոկրատ
1977 թվական - «Կեցցե Թագուհին, վիվատ» Ռ. Բոլտ (բեմադրիչ А. Гончаров, ռեժիսոր В. Кондратьев) - Лорд Ботвел
1978 թվական - «Վազք (Ութ երազ)» Մ. Բուլգակով (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Վ. Տարասենկո) - Խլուդով
1981 թվական - «Կատուն շիկացած տանիքում» Տ. Ուիլյամս (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Մեծ Պա
1981 թվական - «Ձմեռման օրենքը» Բ. Գորբատով (բեմադրիչ Ե. Լազարև) - Բուտ
1985 թվական - «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» Է. Ռադզինսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Ներոն
1988 թվական - «Մայրամուտ» Ի. Բաբել (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Յու. Իոֆֆե) - Մենդել Կրիկ
1991 թվական - «Հաղթանա՞կ..» Տ. Ռետտիգան (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Նելսոն
1994 թվական - «Դարի զոհը» Ա. Օստրովսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Յու. Իոֆֆե) - Սալայ Սալթանիչ
=== Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ ===
1994 թվական - «Ընթրիք» Ժ.-Կ. Բրիսվիլ (ռեժիսոր Ա. Սմիրնով) - Ֆուշե, Օրտանտի հերցոգ
=== Մոսկվայի դրամատիկական թատրոն Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ ===
1996 թվական - «Կրեպի վերջին ժապավենը» Ս. Բեկկետ (ռեժիսոր Կ. Ազարյան) - Կրեպ
1997 թվական - «Տասներկուերորդ գիշեր» Ու. Շեքսպիր (ռեժիսոր Կ. Ազարյան) - Մալվոլիո
1998 թվական - «Փոքրիկ ողբերգություններ» ըստ Ա. Պուշկինի ստեղծագործությունների (ռեժիսոր Վ. Սարկիսով) - Սալիերի
1998 թվական - «Իսկ թատրոնն ապրում է...» ըստ Ա. Լենսկու և Ա. Բոնդի վոդևիլի (ռեժիսոր Վ. Դրուժինին) - Լև Գուրիչ Սինիչկին
1999 թվական - «Վերադարձ տուն» Գ. Պինտեր (ռեժիսոր Ս. Գազարով) - Մակս
2011 թվական - «Ներոնի և Սենեկայի ժամանակաշրջանի թատրոն» Է. Ռադզինսկի - Սենեկա
=== Մոսկվայի Լենկոմ պետական թատրոն ===
1997 թվական - «Բարբարոս և հերետիկոս» ըստ Ֆ. Դոստոևսկու վեպի (բեմադրություն Մ. Զախարովի) - Զագորյանսկի
2000 թվական - «Միլլիոնատերերի քաղաքը» ըստ Է. դե Ֆիլիպպոյի պիեսի (ռեժիսոր Ռ. Սամգին) - Դոմենիկո
=== «Ամեթիստ» թատերական գործակալություն ===
2000 թվական - «Սեր և ճագարներ» Վ. Պավլով (ռեժիսոր Վ. Պավլով) - Դուստ
2002 թվական - «Սիրո պատմություն» ըստ Ա Գուրնաի պիեսի (ռեժիսոր Վ. Յաչմենյով) - Էնդի Լեդ
=== «Սոբիտիե» մոսկովյան թատրոն ===
2012 թվական - «անտիԳՈՆԱ» Սոֆոկլես, ռեժիսոր Վ. Չիբիսով - Թիրեսիուս (ձայնավորում)
=== Որպես ռեժիսոր ===
2008 թվական - «Շահերեզադեի հազար ու մեկ գիշերը» ըստ Վ. Սմեխովի պիեսի
=== Ռադիոբեմադրություն ===
1970 թվական - Գալինա Դեմիկինա «Կամո» - Շանշիաշվիլի
1970 թվական - Եվգենի Սլաստենկո «Կենդանի էջեր» - Ռահյա
1973 թվական - Միխայիլ Բուլգակով «Մոլիեր» - Ժան Բատիստ Մոլիեր
1973 թվական - Ալեքսանդր Պուշկին «Կրակոց» - Սիլվիո
1973 թվական - Հենրիխ Բորովիկ «Մարտին Գրոուի երեք րոպեները» - Դևիս
1973 թվական - Ռիչարդ Կոնել «Ամենավտանգավոր որսը» - Ծովային
1974 թվական - Ալեքսանդր Ֆադեև «Ջախջախում» - Լևինսոն
1974 թվական - Նոդար Դումբաձե «Ես տեսնում են արևը» - Դաթիկո
1975 թվական - Պյոտր Պրոսկուրին «Ճակատագիր» - Անիսիմով
1975 թվական - Յուրի Ռիտհէու «Երբ հեռանում են կետերը» - Գիվու
1975 թվական - Վ. Վիտկովիչ, Պ. Արսենով «Հալվայի համը» - Էմիր
1976 թվական - Իգնատի Դվորեցկի «Հրաժեշտ» - Ստարոսելսկի
1976 թվական - Վլադիմիր Պոպով «Խիզախների ճակատագիրը» - Զբանտուդ, գործարանի տնօրեն
1977 թվական - Ռոբերտ Բոլտ «Կեցցե Թագուհին, վիվատ» - լորդ Բոտվել
1977 թվական - Ալեքանդր Միշարին «Ուղևորություն հին ընկերոջ մոտ» - Սամարին
1977 թվական - Դմիտրի Ստախորսկի «200 հազար» - Խաչատուրով
1978 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Սպասում»
1978 թվական - Միխայիլ Կոլեսնիկով «Դա իմ գործն է» - Լյադով, գլխավոր ինժեներ
1978 թվական - Յուրի Կլարով «Սև եռանկյունի» - Ռիչալով
1979 թվական - Յուպի Կուրանով «Տուն ռումբայի վրա» - Տղամարդ սրճարանում
1979 թվական - Ն. Սվետովիդովա «Պրոմեթեյ» - Պրոմեթեյ
1979 թվական - Նոդար Դումբաձե «Նոդար թոռը» - Կիշվարդի Լանջարիա
1980 թվական - Միխայիլ Բուլգակով «Վազք (ութ երազ)» - Խլուդով
1980 թվական - Վասիլի Գեյդեկո «Ընթացիկ օրեր» - Կալաբաև
1981 թվական - Ալեքսանդր Ֆադեև «Ճանապարհ դեպի ինձ» - Գիմմեր
1981 թվական - «Ալի Բաբան և քառասուն ավազակները» - Հասան, ավազակների պարագլուխ
1981 թվական - Միխայիլ Կոլեսնիկով «Նախարարների դպրոցը»
1981 թվական - Շոթա Ռուսթավելի «Ասք Տարիելի մասին» (ըստ «Դյուցազունը վագրենակաշվի մեջ» վեպի) - Զոհրապ
1981 թվական - Մուստայ Քարիմ «Երկար-երկար մանկություն» - հեղինակի կողմից
1981 թվական - Նիկոլայ Եվդիոկիմով «Հիշողությունն իր կանոններն ունի» - Պոլյակով
1982 թվական - Ալեքսանդր Միշարին «Հին սեր» - Կոռնիլով
1983 թվական - Վլադիմիր Ալեքսանդրով, Վլադիմիր Կարպով «Մարշալի գայիսոնը» - գնդի հրամանատար
1983 թվական - «Ալլադինի կախարդական լամպը» - մահրիբացի
1983 թվական - Նազիմ Հիքմեթ - Բանաստեղծություններ
1983 թվական - Ջեյմս Բոլդուին «Ամերիկայի որդու գրությունները»
1983 թվական - Գի դը Մոպասան «Վերադարձ»
1984 թվական - Մայն Ռիդ «Անգլուխ ձիավորը» - Կասսի Կոլհաուն
1984 թվական - Անատոլի Կորոլյով «Սկսիր քեզնից» - Սեմյոն Պետրովիչ
1984 թվական - Շապի Կազիև «Դեպի ԲԱՄ, որ՚դուս մոտ» - Հազբուլատ
1984 թվական - Մաշրաբ Բաբաև «Երկրի պուլսը» - Արիպով
1984 թվական - Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունները
1984 թվական - Գրական հանդիպումներ։ Գևորգ Էմինի բանաստեղծությունները
1984 թվական - Յարոսլավ Իվաշկևիչ։ Կյանքի և գործունեության էջերը
1984 թվական - Էդուարդաս Մեժելայտիս։ Բանաստեղծություններ
1984 թվական - Ն. Տիխոնով «Սիմոն-երկրպագու»
1984 թվական - Բ. Գորբատով «Ձմեռման օրենքը»
1985 թվական - Միխայիլ Լերմոնտով «Դիմակահանդես»
1985 թվական - Ուիլյամ Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» - Լորդ Կապուլետտի
1985 թվական - Վենիամին Կավերին «Ռուս տղան» - Գուրամիշվիլի
1985 թվական - Պատմության կենդանի ձայները. Սպարտակի սպստամբությունը։ Զբոսանք Հռոմով - Սպարտակ
1986 թվական - Զգորժ Անտոնիոնի «Преодоление» - Капельмейстер Нефе слушать
1986 թվական - Հովհաննես Թումանյան «Տերն ու ծառան»
1987 թվական - Միգել դե Սերվանտես «Դոն Քիշոտ» - Հինես
1988 թվական - Նոդար Դումբաձե «Մի վախեցիր, մայրիկ» - Ալի Խորավա
1988 թվական - Նոդար Դումբաձե «Կուկարաչա» - հեղինակի կողմից
1988 թվական - Վյաչեսլավ Շիշկով «Պրոխոր Գրոմովի կյանքն ու կործանումը» - Իբրահիմ
1988 թվական - Համաշխարհային պոեզիայի գլուխգործոցները. Х - ХII դարերի ֆարսի լեզվով դասական պոեզիայից
1989 թվական - Ֆյոդոր Գավրին «Փնտրվում է Խոջա Նասրեդինը» - Խոջա Նասրեդին
1989 թվական - Աստրիդ Լինդգրեն «Ավազակի դուստր Ռոնին» - Ատաման Մատտիս
1989 թվական - Ռոբերտ Լուիս Սթիվենսոն «Նավապետ Ֆլինտի գանձերը» - Ջոն Սիլվեր
1989 թվական - Ռոբերտ Շեկլի «Այդ ամենը մեր մեջ է» - Կապիտան
1989 թվական - Վիլյամ Սարոյան «Էդջիբուևների ցեղի 38 լոկոմոտիվը»
1989 թվական - Հրանտ Մաթևոսյան «Կանաչ հովիտ»
1989 թվական - Վառլամ Շալամով «Մայոր Պուգաչյովի վերջին մարտը»
1989 թվական - Ջիլբերտ Կիտ Չեստերտոն «Հայր Բրաունի գողտնիքը» - Բեգշոու
1989 թվական - Ժորժ Սիմենոն «Սեսիլի մահը»
1989 թվական - Սոմերսեթ Մոեմ «Ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ»
1989 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Հինգերորդ սյունակը» - հեղինակի կողմից
1990 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Կղզիներ օվկիանոսում» - հեղինակի կողմից
1990 թվական - Պեր Վալե, Մայ Շյովալ «Անպիտանը Սեֆյլոից» - Կոլբերգ
1990 թվական - Գրեմ Գրին «Խեղկատակները» - Մաժիո
1991 թվական - Վիլհելմ Հաուֆ «Ղալիֆ արագիլը» - Սելիմ- գիտնական
1991 թվական - Անատոլի Պրոցենկո «Սև օր» - Ժորա
1993 թվական - Անտոն Չեխով «Առաջարկություն» - Ստեպան Ստեպանովիչ Չուբուկով
1994 թվական - Թենեսսի Ուիլյամս «Կատուն շիկացած տանիքում» - Մեծ Պա
1995 թվական - «Ֆունտիկ խոզուկի արկածները» - Քեռի Մոկուս
1996 թվական - Սոմերսեթ Մոեմ «Լուիզա»
1999 թվական - Ջանգար (կալմիկական էպոս) - պատմիչ
2003 թվական - Աստրիդ Լինդգրեն «Կալլե-խուզարկուի արկածները» - պատմիչ
2003 թվական - Ռեդյարդ Կիպլինգ «Մաուգլի» - պատմիչ
2006 թվական - Միխայիլ Սալտիկով-Շչեդրին «Պատմվածք այն մասին, թե ինչպես մի մուժիկ կերակրեց գեներալներին» - պատմիչ
2007 թվական - Ստանիսլավ Լեմ «Սոլյարիս» - Սնաուտ
2008 թվական - Լազար Լագին «Ծերունի Խոտաբիչը» - Խոտաբիչ
=== Մասնակցություն վավերագրական ֆիլմերում ===
1971 — Սիրված դեր («Ջախջախում» ներկայացում-Լևինսոն) (վավերագրական)
1996 — Արմեն Ջիգարխանյան (Հայաստան, վավերագրական)
1996 — Էդմոն Քյոսայան («Որպեսզի հիշեն») (վավերագրական)
1999 — Հանդիպման վայրը փոխել չի կարելի. 20 տարի անց(վավերագրական)
2006 — Եվգենի Լեոնով. Խոստովանություն (վավերագրական)
2006 — Անկշիռ կյանք (Մեր մուլտժամանակի հերոսը սերիա 2») (վավերագրական)
2006 — Առնո Բաբաջանյան (վավերագրական)
2007 — Յուլի Կարասիկ (վավերագրական)
2007 — Նադեժդա Ռումյանցևա.Վերջին 24 ժամը (վավերագրական)
2008 — Արմեն Ջիգարխանյան (վավերագրական)
2008 — Գեորգի Բուրկովի ճակատագրի հեգնանքը (վավերագրական)
2008 — Իմ խաբուսիկ մռայլությունը. Մարկ Զախարով(վավերագրական)
2008 — Վիկտոր Պավլով («Կղզիները» փաստագրական շարքից)
2008-2010 — Լեոնիդ Յարմոլնիկ (2008), Գեորգի Տուսուզով (2010), Դավիդ Չերկասկի(2010), Էդուարդ Նազարով (2010) (վավերագրական)
2008 — Ալեքսանդր Շիրվինդտ. Երջանիկ մարդու երջանիկ կյանքը (վավերագրական)
2009 — Վլադիմիր Իվաշով. Բալլադ սիրո մասին (վավերագրական)
2009 — Ինչպես են նկարահանել «Հին պատերը» ֆիլմը (ֆիլմ № 22) («Լենֆիլմի պատմություններն ու լեգենդները» վավերագրական ծրագրերի շարքից)
2009 — Ի՞նչ անել, ինչի՞ց նեղվել.. (վավերագրական)
2010 — Իննոկենտի Սմոկտունովսկի. Իմ ազգանունը ձեզ ոչինչ չի ասի… (վավերագրական)
2010 — Իրինա Պեչերնիկովա. Մենակության դեմ բուժում (վավերագրական)
2010 — Կլարա Լուչկո. Ուշ սեր (վավերագրական)
2010 — Լյուդմիլա Գուրչենկո. Կառնավալի մյուս կողմում (վավերագրական)
2010 — Մի կռվիր Աստծո հետ. Անատոլի Ռոմաշին(վավերագրական)
2010 — Արմեն Ջիգարխանյան
2011 — Լյուդմիլա Չուրսինա . «Ես ոչ-ոքի» (վավերագրական)
2011 — Խորհրդային կինոդուբլյաժի լեգենդները (վիդեո) (վավերագրական)
2012 — Առնո (վավերագրական)
2012 — Եվգենի Գերասիմով. Հերոս լինելու սովորությունը (վավերագրական)
2012 — Եվգենի Մատվեև. Ամբողջ սրտով - Մեկ անգամ և ընդմիշտ(վավերագրական)
2012 — Բարև ձեզ, ես ձեր Կալյագինն եմ(վավերագրական)
2013 — Վասիլի Մերկուրև(վավերագրական)
2013 — Թամարա Սեմինա. Միշտ հակառակ (վավերագրական)
2014 — Դոնատաս Բանիոնիս. Թավշյա սեզոն (վավերագրական)
2014 — Դոնատաս Բանիոնիս. Ես լրիվ մենակ եմ մնացել (վավերագրական)
2014 — Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ. (ТВЦ հեռուստաալիքի «Խորհրդային կինոյի գաղտնիքները» վավերագրական ֆիլմերի)
2014 — Վլադիմիր Թաթոսով. Թռիչք դեպի հավերժություն (վավերագրական)
2015 — Իննոկենտի Սմոկտունովսկի. Մարգարեություն հանճարի մասին(վավերագրական)
== Ծանոթագրություններ == |
999,214 | UDFj-39546284 | UDFj-39546284 մի փոքր գալակտիկա է, կազմված կապույտ աստղերից, որոնք առաջացել էին դեռևս 13,4 միլիարդ տարի առաջ, այսինքն Մեծ պայթյունից մոտ 380 միլիոն տարի հետո։ Այն մինչ օրս հայտնաբերված ամենահեռավոր գալակտիկաներից մեկն է։
== Հեռավորությունը ==
Գալակտիկան հայտնաբերվել է Hubble Ultra Deep Field ծրագրի շրջանակներում։ 2011 թվականի հունվարին պարզվեց, որ այն մոտ 150 միլիոն լուսային տարով ավելի հեռու է քան նախորդ ռեկորդակիրը՝ UDFy-38135539- ից : Այս գալակտիկան կարող է մնալ հայտնաբերված ամենահեռավոր օբյեկտը, մինչև այս տասնամյակի ընթացքում James Webb տիեզերական աստղադիտակի պլանավորված մեկնարկը։ Գալակտիկայի կարմիր շեղումը նախ գնահատվեց
z
≈
10
{\displaystyle z\approx 10}
, բայց, ի տարբերություն UDFy-38135539, UDFj-39546284- ի համար ան սպեկտրոսկոպիկորեն հաստատված չէր , ինչի պատճառովկասկածի տակ դրվեց կարմիր շեղման որոշված արժեքը և դրա հետ միասին դրա հեռավորությունը։
Այս գալակտիկայի հայտնաբերումից առաջ ամենահեռավոր գալակտիկան UDFy-38135539- ն էր Վառարան համաստեղությունից, որը գտնվում է 13,1 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա։ 2012-ի նոյեմբերին հայտնաբերվեց ավելի հեռավոր օբյեկտ` Ընձուղտի համաստեղությունում, որը նշանակվեց MACS0647-JD: Այս գալակտիկան գտնվում է Երկրից 13.3 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա (կարմիր շեղումը z = 10.7) : Այնուամենայնիվ, արդեն 2012-ի դեկտեմբերին UDFj-39546284- գալակտիկայի կարմիր շեղումը որոշվեց՝ z = 11.9, և հետևաբար դրա հեռավորությունը առնվազն 13.42 միլիարդ լուսային տարի է :
== Պատկերներ ==
Hubble Ultra Deep Field
Hubble խորքային դաշտ
Hubble Deep Field South
Distանկը ամենահեռավոր աստղագիտական օբյեկտների
GN-z11- ը ամենահեռավոր սպեկտրոսկոպիկ հաստատված գալակտիկան է
== Ծանոթագրություններ == |
104,014 | (5150) Ֆելինի | (5150) Ֆելինի (անգլ.՝ Fellini), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1960 թվականի հոկտեմբերի 17-ին Կոռնելիս վան Հաուտենի, Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի և Թոմ Գերելսի կողմից Պալոմարում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,477703 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,2173 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,7381 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1424,53 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,252715 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 6,66° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(5150) Ֆելինի աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
457,849 | Պրոտոպոպովսկի գյուղական խորհուրդ (Դերգաչովսկի շրջան) | Պրոտոպոպովսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Протопопівська сільська рада), Ուկրաինայի Խարկովի մարզի Դերգաչյովսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Պրոտոպոպովսկի գյուղական խորհրդում բնակվում էր 1009 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 25.96 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 38.87 մարդ/կմ²։ Խորհրդում կա 6 բնակավայր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
959,045 | Juice Wrld-ի սկավառակագրություն | Ամերիկացի ռեփեր Juice Wrld-ը թողարկել է երեք ստուդիական ալբոմ, ութ մինի ալբոմներ, երկու միքսթեյփ, 30 սինգլ և մեկ գովազդային սինգլ։
== Ալբոմներ ==
=== Ստուդիական ալբոմներ ===
=== Միքսթեյփեր ===
== Մինի ալբոմներ ==
== Սինգլներ ==
=== Որպես գլխավոր արտիստ ===
=== Որպես աջակցող արտիստ ===
=== Գովազդային սինգլներ ===
== Չարթերում ընդգրկված այլ երգեր ==
== Հյուր կատարումներ ==
== Տեսահոլովակներ ==
== Ծանոթագրություններ == |
845,203 | Լեսակ (Շարանտի գավառ) | Լեսակ (ֆր.՝ Lessac), համայնք Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզի Շարանտ գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 588 մարդ, բնակչության խտությունը` 17.22 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 34.14 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 340 կմ հարավ, Պուատիե քաղաքից` 65 կմ հարավ-արևելք, Անգուլեմ քաղաքից` 65 կմ հյուսիս-արևելք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 367 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 267-ը, իսկ ոչ ակտիվները` 100։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 72,8 %։ 267 աշխատունակ մարդկանցից աշխատել է 239 անձ (128 տղամարդ և 111 կին)։ Գործազուրկ են եղել 28 անձ (14 տղամարդ և 14 կին)։ 100 անաշխատունակներից 19-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 43-ը` թոշակառուներ, իսկ 38-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Շարանտ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
258,318 | Նեստերենկի (այլ կիրառումներ) | Նեստերենկի, կարող է վերաբերել՝
Նեստերենկի - գյուղ, Ուկրաինայի Խարկովի մարզի Խարկովի շրջանում
Նեստերենկի - գյուղ, Ուկրաինայի Խարկովի մարզի Վալկիի շրջանում
Նեստերենկի - գյուղ, Ուկրաինայի Պոլտավայի մարզի Պոլտավայի շրջանում
Նեստերենկի - գյուղ, Ուկրաինայի Սումիի մարզի Լիպովա Դոլինայի շրջանում |
741,189 | Սուրբ Հովսեփ եկեղեցի (Ամման) | Ամմանի Սուրբ Հովսեփի եկեղեցի (արաբ․՝ كنيسة القديس يوسف) կամ Ամմանի լատինական եկեղեցի, կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Հորդանանի թագավորության մայրաքաղաք Ամմանում։
Ամմանի այս եկեղեցին կրում է քրիստոնեական եկեղեցու սուրբ Հովսեփ Նազովրեցու անունը։ Սուրբ Հովսեփի եկեղեցին Լատինական պատրիարքարանի կազմի մեջ մտնող եկեղեցիներից է։
2015 թվականից ի վեր եկեղեցին ոչ միայն մատուցում է կրոնական ծառայություններ, այլև ծառայում է, որպես բնակավայր Իրաքի պատերազմից հետո այստեղ ապաստանած փախստականների համար։
Այս շրջանում նման նախաձեռնությամբ հանդես են եկել աշխարհի ավելի քան 40 եկեղեցիններ։ Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը ևս պաշտոնապես հրավիրել է Իրաքի քրիստոնյաներին Հորդանանի տարածք։ Այս ամենից հետո պաշտոնական Վատիկանը հայտարարեց, որ հավանություն է տալիս նախագահի որոշմանն ու պատրաստ է օգնել այս հարցում։
== Ծանոթագրություններ == |
259,579 | Մսուրի | Մսուրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։
Բնակչության մասին տեղեկություններ չեն պահպանվել։
== Աղբյուրներ ==
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր |
235,038 | Խարբերդի բարբառ | Խարբերդի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախմբին։ Գրական հայերենի ձայնավորներից բացի ունի ա, ու, օ քմայիններ (վերջին երկուսը միայն փոխառյալ բառերում)։ Գրաբարի ձայնավորները Խարբերդի բարբառում համարյա փոփոխություն չեն կրել։ Երկբարբառները պարզեցվել են՝ այ>ա, ոյ>օ, իւ>ի (հայր>հար, քոյր> քօր, ալիւր>ալիր)։ Բառասկզբի ձայնեղ պայթականներին համապատասխանում են խուլեր, խուլերին՝ ձայնեղներ (բերան>պէրան, տուն>դուն)։ Բառամիջում՝ հ>յ (սահման>սայման)։ Տն հնչյունակապակցության դիմաց առկա է նն, տր-ի և եր-ի դիմաց՝ յր (գտնել>կըննէլ, կոտրել>գօյրէլ, ծանր>ձայր)։ Բառասկզբում սպ, ստ հնչյունակապակցությունների ս ընկել է (սպանել>բաննէլ, ստեպղին>դէղբինդ)։
Խարբերդի բարբառի հոգնակիակերտներն են՝ էր, նէր, վի/վընի/վըներ, աոան։ Գոյականը հանդես է գալիս չորս հոլովաձևով՝ ուղղական-հայցական, սեռական-տրական, բացառական, գործիական։ Բացառականի թեքույթներն են՝ էն, մէն, մընէ, գործիականինը՝ օվ, մօվ։ Կան ի, ու, օչ, վա, ան, ց, ա, օ և, հոգնակի թվում, ու հոլովումները։ Առատ է ցուցական դերանուններով՝ աս, ասի, ըս, սը, սըվի, սըվիլ։ Բայը հանդես է գալիս երեք լծորդությամբ՝ է, ի, ա, որոնք իբրև խոնարհիչներ պահպանվում են խոնարհման համակարգում։ Դերբայներն են՝ անորոշ (էլ, իլ, ալ), վաղակատար (էր, ար), հարակատար (ած), ենթակայական (օղ), ժխտման (էր, իր, ար), ընթացակցական (էն)։ Բայը խոնարհվում է երեք եղանակով՝ սահմանական, ըղձական, հրամայական։ Ներկա ժամանակում կը նախադաս է։ Ապառնի ժամանակը կազմվում է դը, դի (<պիտի) մասնիկով։ Կը-ով և դը-ով ձևերը բազմիմաստ են։ Առաջինն արտահայտում է նաև բուն ապառնիի և պայմանական եղանակի ժամանակների, երկրորդը՝ հարկադրական եղանակի իմաստներ։ |
1,067,159 | Իսթիգլալիաթ փողոց | Իսթիգլալիաթ փողոց (ադրբ.՝ Istiqlaliyyət küçəsi), Բաքվի հնագույն և կենտրոնական փողոցներից մեկը։
== Պատմություն ==
Փողոցի անունը եղել է «Նիկոլայեվսկայա» փողոց, (ռուսական ցար Նիկոլայ I-ի պատվին), ռուսական հեղափոխությունից հետո՝ «Պառլամենտական», խորհրդային տարիներին՝ «Կոմունիստական»։ 1991 թվականին Ադրբեջանի անկախացումից հետո փողոցը վերանվանվեց «Իսթիգլալիաթ», որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «Անկախություն»։
== Հատկանշական շենքեր և շինություններ փողոցի վրա ==
Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա
Բաքվի Կ. Յա. Զուբալովի ժառանգների տուն (այժմ ՝ ՄԱԿ-ի գրասենյակ Ադրբեջանում)
Իչարի Շահար (մետրոյի կայարան)
Բաքվի քաղաքապետարան
Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտ։ Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Իսմայիլիայի պալատ
Նախագահի աշխատակազմի շենք
Ադրբեջանի արևմտյան համալսարան
Միրզաբեկովների տուն
Նարիման Նարիմանովի տուն-թանգարան
Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարան
== Պատկերասրահ ==
Նիկոլայեվսկայա
Կոմունիստական
Իսթիգլալիաթ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բաքվի փողոցների և հրապարակների հին անվանումները |
615,370 | Արդյունաբերական աշխարհագրություն | Արդյունաբերական շինարարություն, միութենական հանրապետական մինիստրություն, որը ղեկավարում է արդյունաբերական շինարարությունը ՀՍՍՀ-ում։ Ստեղծվել է 1967 թվականի նոյեմբերի 3-ին։ Աշխատանքներ է տանում կապալային կարգով արդ․, քաղաքացիական և բնակարանային կառույցների շինարարության ու շահագործման ուղղությամբ։ 1954 թվականի մայիսից գործել է որպես Քաղաքացիական բնակարանային շինարարության միութենական-հանրապետական, նույն թվականի օգոստոսից՝ Քաղաքային և գյուղական շինարարության հանրապետական, 1957 թվականի հունիսից՝ շինարարության մինիստրություն։ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն ունի տեխնիկական, արտադրական, պլանային-տնտեսական վարչություններ, կապիտալ շինարարության, տրանսպորտի, ֆինանսական, դիսպետչերական, վերահսկիչ-վերստուգիչ, քաղաքացիական բնակարանային շինարարության, կապիտալ շինարարության և այլ բաժիններ։ Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Քաջարան, Ջերմուկ և այլ քաղաքներում Արդյունաբերական շինարարությունն ունի շինարարական տրեստներ։ Մինիստրներ են եղել՝ Մ․ Սարուխանյանը (1954-1961), Կ․ Մարությանը (1961—1965), Ս․ Շահնազարյանը (1965—1973)։ 1973 թվականից մինիստր է Կ․ Հակոբյանը։ |
1,064,018 | Խնձորը գետում | «Խնձորը գետում» (լատիշ․՝ Ābols upē), ռեժիսոր Այվար Ֆրեյմանիսի գեղարվեստական ֆիլմը, որը նա նկարահանել է սեփական սցենարով Ռիգայի կինոստուդիայում 1974 թվականին։ Համամիութենական պրեմիերան կայացել է 1976 թվականի օգոստոսի 16-ին։
Ֆիլմը նկարահանվել է քվազիդոկումենտալ ոճով՝ ռեժիսորի մտածած, բայց չնկարահանված «Գետ» վավերագրական ֆիլմի սցենարի հիման վրա և փորձ է՝ հետևելու ժամանակակից պայմաններում Ռիգայի կղզիներից մեկի բնակիչների կենցաղի փոփոխություններին։
== Սյուժե ==
Երիտասարդ դոկերը, որն ապրում է Ռիգայի Զակյուսալա կղզում, Ռիգայի ՀԷԿ-ի ամբարտակի շինարարության շրջանում հնագիտական պեղումների վայրում ծանոթանում է փոքրիկ ձկնորսական գյուղից Ռիգա ժամանած ուսանողուհի Անիտայի հետ։ Աղջիկը ընդունում է իրեն դուր եկած երիտասարդի հրավերը՝ երեկոն անցկացնել ակումբում, որտեղ նա նվագում է ինքնագործ վոկալ-գործիքային անսամբլում։ Պարերից հետո նրանք գնում են Յանիսի տուն, բայց հաջորդ օրը Անիտան անսպասելիորեն վերադառնում է տուն։ Յանիսի բոլոր փորձերը՝ գտնել նրան Ռիգայի իր հարազատների բնակարանում, ավարտվում են անհաջողությամբ։ Որոշ ժամանակ անց աղջիկն ինքն է գտնում Յանիսին և հայտնում իր հղիության մասին։ Յանիսը նրան առաջարկում է տեղափոխվել իր մոտ՝ վերջերս ստացած բնակարան։ Նրա առաջարկը համարելով խղճահարության հետևանք՝ Անիտան մերժումով է պատասխանում։
== Դերերում ==
Իվար Կալնինշ – Յանիս
Ակվելինա Լիվմանե – Անիտա
== Նկարահանող խումբ ==
Սցենարիստ և բեմադրող ռեժիսոր՝ Այվարս Ֆրեյմանիս
Բեմադրող օպերատոր՝ Դավիս Սիմանիս
Կոմպոզիտոր՝ Պետերիս Պլակիդիս
== Ծանոթագրություններ == |
104,316 | (5452) 1937 NN | (5452) 1937 NN, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1937 թվականի հուլիսի 5-ին Սիրիլ Ջեքսոնի կողմից Յոհանեսբուրգում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,2215 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,7269 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,7161 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1209,39 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,29767 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 6,16° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(5452) 1937 NN աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
704,319 | Տրուդովկա (այլ կիրառումներ) | Տրուդովկա, կարող է վերաբերել՝
Տրուդովկա - գյուղ Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Ալեքսանդրիայի շրջանում
Տրուդովկա - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Աուրգազինսկի շրջանի կազմում |
443,792 | Չեչելնիկի շրջան | Չեչելնիկի շրջան (ուկրաիներեն՝ Чечельницький район), շրջան Ուկրաինայի Վիննիցայի մարզում։
Ստեղծվել է 1923 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Չեչելնիկ։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 760 կմ²։
== Բնակչություն ==
2011 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 22800 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 30 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Պետական վիճակագրական ծառայության կայքը (ուկր.) |
255,776 | Զամշանի (գյուղ, Ռատնովի շրջան) | Զամշանի (ուկրաիներեն՝ Замшани), գյուղ Ուկրաինայի Վոլինի մարզի Ռատնովի շրջանում։ Հիմնադրվել է 1500 թվականին։
2001 թվականի տվյալներով Զամշանի գյուղում բնակվում էր 1 712 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 3358 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 509,83 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
1,082,055 | Ֆաթհ Ալի շահ | Ֆաթհ Ալի շահ Ղաջար (1771, Դամղան, Սեմնան, Իրան - հոկտեմբերի 23, 1834(1834-10-23), Սպահան, Իրան), Իրանի շահ 1797-1834 թթ., Ղաջարական հարստությունից Իրանի երկրորդ տիրակալը, հարստության հիմնադիր Աղա Մոհամմադ խան Ղաջարի զարմիկը։ Երիտասարդ տարիքում հայտնի է եղել որպես Բաբա խան։
Երիտասարդ տարիքից եղել է Աղա Մոհամմադ շահի պաշտոնական ժառանգը։ 1797 թվականի հունիսի 17-ին Շուշիում վերջինիս սպանության լուրը ստացել է Շիրազում, որտեղից փոքր զորքով շարժվել է դեպի Թեհրան, որտեղ կարողացել է գալ իշխանության։ Գահի այլ հավակնորդներից Աղա Մոհամմադ շահի եղբայր Ալիղուլի խանն այդ ընթացքում կուրացվել է։ Պաշտոնապես թագադրվել է 1798 թվականի մարտի 19-ին։ Նոր շահի կողմից Թեհրանում և Շիրազում հատված առաջին դրամների վրա նրա անունը նշվել է որպես Սուլթան Բաբա խան, հետագայում՝ Ֆաթհ Ալի շահ։
== Արտաքին քաղաքականություն ==
Ֆաթհ Ալի շահի օրոք Իրանը բախվեց Ռուսական կայսրության հետ, որը ձգտում էր նվաճել Անդրկովկասը։
=== 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմ ===
Հիմնական հոդվածը` Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)
1801 թ. վրացական Քարթլի-Կախեթի թագավորությունը միացավ Ռուսաստանին։ 1803 թ. Ռուսաստանին միացվեցին նաև Մեգրելիան և Իմերեթական թագավորությունը։ Ռուսական զորքերի ակտիվ գործողությունները Գանձակի (որը նրանք գրոհով գրավեցին 1804 թ.սկզբին) և ապա Երևանի ուղղությամբ բերեցին 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի սկզբին։
Պատերազմն ուներ անբարեհաջող ընթացք պարսիկների համար; 1805 թ. Ռուսաստանին միացվեցին Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունները, 1806 թ. ռուսները գրավեցին Դերբենտի, Ղուբայի և Բաքվի խանությունները։ Պատերազմի վերջին տարվա ընթացքում ռուսները ջախջախեցին թագաժառանք Աբբաս-Միրզայի բանակն Ասլանդուզի ճակատամարտում 1812 թ. և ապա 1813 թ. հունվարին գրոհով գրավեցին Լենքորանը։
Վախենալով ռուսների հետագա առաջխաղացումից` շահը ստիպված եղավ սկսել բանակցություններ և ապա կնքել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, որով ընդունեց Վրաստանի և Դերբենտի, Ղուբայի, Բաքվի, Գանձակի, Ղարաբաղի, Շիրվանի, Շաքիի խանությունների անցումը Ռուսաստանին։
=== 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմ ===
Հիմնական հոդվածը` Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)
Այս պատերազմում ևս պարսիկները կրեցին ծանր պարտություն։ 1828 թ. ստորագրված Թուրքմենչայի հաշտւոթյան պայմանագրով շահը ստիպված եղավ ոչ միայն վերահաստատել Գյուլիստանի պայմանագրով ամրագրված տարածքային կորուստները, այլ նաև ընդունել Երևանի, Նախիջևանի և Թալիշի խանությունների միացումը Ռուսաստանին։
Երկու պատերազմների արդյունքում Իրանը կորցրեց Արաքս և Կուր դեպի հյուսիս ընկած ողջ տարածքը, ինչպես նաև Թալիշական խանությունը և Սուրմալուի գավառը։
== Ծանոթագրություններ ==
Կատեգորիա:Իրանի շահեր |
596,622 | Սերգեյ Դանիելյան (այլ կիրառումներ) | Սերգեյ Դանիելյան անունը կարող է վերաբերել հետևյալ անձանց.
Սերգեյ Դանիելյան (երգիչ) (1929 - 2009), օպերային երգիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Սերգեյ Դանիելյան (դերասան) (1964), դերասան, հումորիստ։ |
90,567 | Աստերոիդների ցանկ (317401-317500) | Աստերոիդների ցանկ (317301-317400) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (317501-317600)
Աստերոիդների ցանկ (317301-317400) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (317501-317600) |
65,119 | Պլուտինո | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պլուտինո (այլ կիրառումներ)
Աստղագիտության մեջ պլուտինո են կոչվում այն տրանսնեպտունային մարմինները, որոնց ուղեծիրը ստեղծում է 2։3 ուղեծրային ռեզոնանս Նեպտուն մոլորակի ուղեծրի հետ։ Ամեն անգամ, երբ պլուտինոն կատարում է երկու պտույտ Արեգակի շուրջ, Նեպտունը կատարում է երեքը։ Պլուտինո անվանումը ստացվել է Պլուտոն գաճաճ մոլորակի անունից, որը պտտվում է այս ռեզոնանսի մեջ գտնվող ուղեծրով։ Անվանումը վերաբերում է միայն ուղեծրային ռեզոնանսին և չի վերաբերում սովորական ֆիզիկական առանձնահատկություններին։ Այս սահմանումը օգտագործելի է երկնային մարմինների համար, որոնց չափերը փոքր են Պլուտոնից, և որոնք շարժվում են նման ուղեծրերով։ Տվյալ դասի մեջ են մտցվել նաև Պլուտոնը և նրա արբանյակները։
Պլուտինոները կազմում են Կոյպերի գոտու ներքին մասը և քանակապես մոտավորապես կազմում են կոյպերի գոտու մարմինների քառորդ մասը։ Պլուտինոները կազմում են Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմինների խոշորագույն դաս (այսինքն մարմինների, որոնց ուղեծիրը գտնվում է Նեպտունի ուղեծրի հետ ռեզոնանսում)։
Բացի Պլուտոնից և նրա արբանյակ Քարոնից, առաջին պլուտինոն՝ 1993 RO հայտնաբերվել է 1993 թվականի սեպտեմբերի 16-ին։
Առավել մեծ պլուտինոներն են Պլուտոնը, Օրկը, Իքսիոնը, Խույան, 1998 SN165 և Ռադամանտը։
== Տես նաև ==
Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ |
257,398 | Բարվար | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարվար (այլ կիրառումներ)Բարվար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շիրվանի գավառակում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
27,915 | Դոն Ժուան (օպերա) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն Ժուան (այլ կիրառումներ)
Դոն Ժուան կամ Պատժված անառակը (K. 527; իտալերեն՝ Il dissoluto punito, ossia il Don Giovanni), Լորենցո դա Պոնտեի լիբրետտոյով Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկու արարից բաղկացած օպերա կամ ուրախ դրամա (իտալերեն՝ dramma giocoso)։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1787 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Պրահայի Սոսլովնի թատրոնում։ Համարվում է ավստրիացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր մշտական տեղն է զբաղեցնում աշխարհի օպերային թատրոնների խաղացանկում։
== Գործող անձինք ==
Դոն Ժուան (բաս/բարիտոն), երիտասարդ ազնվական՝ ծայրահեղ անառակ վարքի տեր մարդ
Կոմանդոր (բաս)
Դոննա Աննա (սոպրանո), նրա դուստրը, դոն Օտավիոյի նշանածը
Դոն Օտավիո (տենոր)
Դոննա Էլվիրա (սոպրանո), տիկին Բուրգոս քաղաքից՝ դոն Ժուանի կողմից լքված
Լեպորելլո (բաս), դոն Ժուանի ծառան
Ցերլինա (սոպրանո/մեցցո-սոպրանո), գեղջկուհի
Մազետտո (բաս), Ցերլինայի փեսացուն
== Ծանոթագրություններ == |
1,041,868 | Իռլանդիայի աշխարհագրություն | Իռլանդիա ( իռլանդերեն՝ Éire, անգլ.՝ Ireland, լատ.՝ Hibernia), կղզային երկիր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում, գտնվում է Եվրոպայի երրորդ ամենամեծ կղզում, այն Բրիտանիական երկու ամենամեծ կղզիներից ամենաարևմտյանն է։
== Ֆիզիկա–աշխարհագրական բնութագիր ==
Իռլանդիան գտնվում է 6° 20'-10° 20' արմ․ երկ և 51° 25'-55° 23' հս․ լ (հյուսիսային ծայրակետը Մալինի հրվանդան)։ Արևելքից ափերը ողողում են Իռլանդական ծովը, ինչպես նաև Սուրբ Գեորգիի և Հյուսիսային նեղուցները, արևմուտքից, հյուսիսից և հարավից ՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Ձգվածությունն արևմուտքից արևելք՝ մոտ 300 կմ է, հյուսիսից հարավ՝ մոտ 450 կմ։
Ընդհանուր մակերեսը՝ 70.279 կմ²։ Ափագծի երկարությունը՝ 1.488 կմ է։ Ամենաբարձր կետը Կարրանտուիլ (Carrauntoohil) լեռն է՝ 1,041 մ։
Մեծ Բրիտանիայի հետ սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 360 կմ։
== Ռելիեֆ ==
Իռլանդիայի ափերը (հատկապես հյուսիսում, հարավում և արևմուտքում) ժայռոտ են, խիստ մասնատված են ծովախորշերով, որոնցից ամենամեծը՝ Գելվեյը, Շաննոնը, Դինգլը և Դոնեգալը արևմուտքում, Լոֆ Ֆոյլը՝ հյուսիսում։ Իռլանդիայի ափերին կան բազմաթիվ ժայռոտ կղզիներ։
Մակերեսը հիմնականում հարթավայրային է, ներքին տարածքները զբաղեցնում է Կենտրոնական ցածրադիր շրջանը, որը տարածվում է դեպի կղզու ափեր՝ դեպի արևմուտք և արևելք։ Կղզու մատույցներում կան ցածր լեռներ (ամենաբարձր կետը ՝ Կարանտուիլ լեռը, 1041 մ) և սարահարթ (ամենամեծը՝ Անտրիմ, հյուսիս-արևելքում)։
== Ներքին ջրեր ==
Կան շատ գետեր և լճեր։ Գետերից ամենակարևորը՝ Շաննոն գետն է։ Մյուս խոշորներից են՝ Լի, Բլեքվոթեր, Շուր, Նոր, Էռն, Բանն գետերը։ Բազմաթիվ լճերից են՝ Լոխ Նեյ, Լոխ Դերգ, Լոխ Մասկ, Կիլլարնի և այլ լճերը։ Կենտրոնական շրջաններում տարածվում են ճահիճներ։ Իռլանդիայի տարածքով՝ արևմուտքից արևելք ուղղությամբ անցնում են մի շարք ջրանցքներ՝ Մեծ, Արքայական, Ուլտենսկ, Լոգանյան և այլ ջրանցքները։
== Կլիմա ==
Գերակշռում են տաք արևմտյան քամիները։ Կլիման չափավոր ծովային է՝ խոնավ, ձմեռը մեղմ է, ամառը`զով։ Իր մեղմ կլիմայի պատճառով Իռլանդիան ամբողջ տարվա ընթացքում ծածկված է կանաչով, ինչի համար այն հայտնի է դարձել որպես Զմրուխտյա կղզի։
== Բուսականություն ==
Մարգագետիններ և հավամրգու մացառուտները (верещатники) հիմնական բուսականությունն է, որտեղ աճում են ինչպես հյուսիսային ալպյան բույսեր, այնպես էլ հարավային Եվրոպային բնորոշ տեսակներ (որպես կանոն՝ կղզու արևմուտքում)։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
68,904 | Մայլեմ շրջան (Տեխաս) | Մայլեմ շրջան (անգլ.՝ Milam County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 2.634 կմ² է, բնակչությունը՝ 24.238 մարդ (2000 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Քամերոն բնակավայրը։ Կազմավորվել է 1836 թ.։ |
587,029 | Աղսին (այլ կիրառումներ) | Աղսին անվանումը կարող է վերաբերել Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի հետևյալ գյուղերին
Աղսին (Նորդուզի գավառ) - Նորդուզի գավառում
Աղսին (Մոկսի գավառ) - Մոկսի գավառում |
458,793 | Սոլոնցովսկի գյուղական խորհուրդ (Միրգորոդսկի շրջան) | Սոլոնցովսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Солонцівська сільська рада), Ուկրաինայի Պոլտավայի մարզի Միրգորոդսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Սոլոնցովսկի գյուղական խորհրդում բնակվում էր 762 մարդ։ Խորհրդում կա 4 բնակավայր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
96,900 | Լամբդա (տառ) | Լամբդան (հունարեն` λάμδα), հունական այբուբենի տասնմեկերորդ տառն է։ Թվային արժեքն է` 30։ Այս տառից է առաջացել կիրիլիցայի Л տառը։
== Համագրություններ ==
Հայկական` Լ
Կիրիլիցայի` Л
Լատինական` L
Թամիլական` ல்
Վրացական` ლ
Եբրայական` ל
== Տես նաև ==
Հունական այբուբեն |
983,597 | Անքնության դեղը | «Անքնության դեղը» (անգլ.՝ The Cure for Insomnia), Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցված է որպես ամենաերկար ֆիլմ։ Ռեկորդը տևել է տասնինը տարի՝ մինչև 2006 թվականի ապրիլի 23-ը, երբ թողարկվել է «Մատրյոշկա» ֆիլմը։
== Սյուժե ==
Ֆիլմը որպես այդպիսին չունի սյուժե։ Ֆիլմի ողջ ընթացքում, որը տևում է երեքուկես օր, դերասան Լի Գրոբանը հեռուստադիտողի համար կարդում է իր 4080 էջանոց «Անքնության բուժումը» (The Cure for Insomnia) պոեմը։ Մի քանի տեղում պատմվածքն անսպասելիորեն ընդհատվում է «հևի մետալ» և պոռնո ժանրի տեսահոլովակներով։
== Ցուցադրություն ==
Պրեմիերան տեղի է ունեցել Չիկագոյի արվեստի ինստիտուտի լի սրահում 1987 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, առանց ընդհատումների։
== Տես նաև ==
Իմփայեր
Մատրյոշկա (ֆիլմ)
Աշխարհի ամենաերկար և անիմաստ ֆիլմը
Ամենաերկար ֆիլմերի ցանկ
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Հատված «Անքնության դեղը» պոեմից, որը գլխավոր հերոսը կարդում է ամբողջ ֆիլմի ընթացքում։ ստուգված է 13-02-2010
Ֆիլմի մասին կայք wisegeek.com-ում. Ստուգված է 13-02-2010(անգլ.) |
843,057 | Դո Ջի Հան | Դո Ջի Հան (հանգըլ՝ 도지한, սեպտեմբերի 24, 1991(1991-09-24), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Առավել հայտնի է իր «Ճանապարհներ» (2012) ֆիլմում խաղացած դերով։ «Հվարանգ. Երիտասարդ մարտիկ պոետը» հեռուստատեսային սերիալում խաղացած դերի համար հաղթում է Լավագույն նոր դերասան անվանակարգում։
== Ֆիլմագրություն ==
=== Ֆիլմեր ===
=== Հեռուստատեսային սերիալներ ===
=== Երաժշտական վիդիոներ ===
=== Մրցանականեր և պարգևներ ===
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Դո Ջի Հան Ինստագրամում
Do Ji-han at Yuleum Entertainment
Do Ji-han Internet Movie Database կայքում |
813,435 | Tool (խումբ) | Tool, ամերիկյան ռոք խումբ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից։ Այս ստեղծվել է 1990 թվականին։ Խմբի կազմում են թմբկահար Դեննի Քերին, կիթառահար Ադամ Ջոնսը և վոկալիստ Մեյնարդ Ջեյմս Քինանը։ 1995 թվականին խմբի բաս-կիթառահար Փոլ Դամուրին փոխարինելու եկավ Ջասթին Չենսելորը։ Խումբը արժանացել է երեք Գրեմմիի մրցանակի, ունեցել է շրջագայություններ ամբողջ աշխարհով և մի քանի երկրում թողարկել է ալբոմներ, որոնք գլխավորում են չարթերը։
Խումն իր կարիերան սկսեց հևի-մետալ ոճով, որը արտացոլված է նրանց առաջին՝ Undertow (1993) ալբոմի մեջ։ 1996 թվականին խումբը իր երկրորդ՝ Ænima ալբոմով ալտերնատիվ մետալ շարժման մեջ առաջատար դիրք գրավեց։ Նրանք ջանում էին միավորել երաժշտական փորձարկումները, տեսողական արվեստները և մարդու ինքնազարգացման մասին հաղորդագրությունը։ 2001 թվականին խումբը թողարկեց Lateralus ալբոմը, իսկ 2006 թվականին՝ 10,000 Days ալբոմը, որը արժանացավ քննադատների հիացմունքին և մեծ հաջողություն և ճանաչում բերեց խմբին ամբողջ աշխարհով։
Քանի որ Tool-ը միավորում է տեսողական արվեստը և երկար ու բարդ երաժշտական թողարկումները, խմբին ընդհանուր առմամբ նկարագրում են որպես ոճը և կանոնները կոտրող, պրոգրեսիվ ռոքի և արտ ռոքի մի մաս։
== Պատմություն ==
=== Վաղ շրջան (1988–1992) ===
1980-ականներին Tool խմբի ապագա անդամները տեղափոխվել են Լոս Անջելես։ Փոլ Դամուրը և Ադամ Ջոնսը ցանկանում էին սկսել կարիերա ֆիլմարտադրության մեջ, մինչդեռ Մեյնարդ Քինանը Միչիգանում տեսողական արվեստ սովորելուց հետո աշխատանքի է անցել կենդանիների խանութի վերակառուցման աշխատանքներում։
Քինանը և Ջոնսը 1989 թվականին հանդիպել են ընդհանուր ընկերոջ միջոցով։ Երբ Քինանը Ջոնսի համար միացրել է իր ձայնագրություններից մեկը, Ջոնսը այնքան տպավորված է եղել Քինանի ձայնից, որ սկսել է համոզել նրան ստեղծել իրենց սեփական խումբը։ Այնուհետև նրանք սկսել են փնտրել բաս-կիթառահար և թմբկահար։ Քերին այդ ժամանակ Քինանի հարևանն էր, և նա ծանոթանում է Ջոնսի հետ Թոմ Մորելլոյի միջոցով, ով Ջոնսի ավագ դպրոցի ընկերն էր։ Քերին սկսել է նվագել խմբի համար միայն այն պատճառով, որ նրանք չէին կարողանում լավ երաժիշտներ գտնել։ Tool-ի կազմը ամբողջական է դառնում, երբ Ջոնսի ընկերը նրանց ծանոթացնում է բաս-կիթառահար Դամուրի հետ։ Ավելի վաղ խումբը հորինել էր մի պատմություն, ըստ որի՝ նրանք միացել են «լակրիմոլոգիա» կեղծ փիլիսոփայության համար, չնայած «լակրիմոլոգիա»-ն կարող էր դառնալ նաև խմբի անվանումը։
Գրեթե երկու տարի Լոս Անջելեսում փոքր համերգներ տալուց հետո խմբի անդամներին մոտեցել են ձայնագրային ընկերություններ, և խումբը վերջապես պայմանագիր է կնքել Zoo Entertainment-ի հետ։ 1992 թվականի մարտին, ընկերությունը թողարկել է խմբի առաջին աշխատանքը, որը կոչվում է Opiate: Խումբը այն նկարագրում էր որպես «հարվածող և պայթեցնող»։ Ալբոմը ներառում էր երկու սինգլ՝ «Hush» և «Opiate»:
=== Undertow ալբոմ ===
Հաջորդ տարի, երբ ալտերնատիվ ռոքը և գրանջը հասել էին իրենց գագաթնակետին, Tool-ը թողարկեց իր երկրորդ ալբոմը՝ Undertow: Այն իր բազմազանությամբ գերազանցում էր Opiate ալբոմին և ներառում էր երգեր, որոնք խումբը չէր ցանկանում ներառել նախորդ ալբոմի մեջ՝ ընտրելով ավելի ծանր հնչողությամբ երգեր։ Խմբի շրջագայություններն անցնում էին այնպես, ինչպես նախագծվել էին, բացառությամբ մի դեպքի 1993 թվականի մայիսին։ Tool-ը պետք է հանդես գար Հոլիվուդի այգու տաղավարում, բայց շուտով իմանում է, որ դա Սայենթոլոգիայի եկեղեցու սեփականույթւնն է, որը հակասում էր խմբի անդամների կրոնական տեսակետին։ Խումբը չեղյալ չհայտարարեց համերգը, սակայն ամբողջ համերգի ընթացքում ցուցաբերեց ծաղրական վերաբերմունք հանդիսատեսի նկատմամբ։
Լոլլափալուզա փառատոնի ընթացքում Tool-ը մի քանի համերգներ տվեց։ Վերջին համերգի ընթացքում Լոս Անջելեսում կոմիկ Բիլ Հիքսը ներկայացրեց խմբին հանրությանը։ Հիքսը դարձել էր խմբի ընկերը և Undertow ալբոմի համար եղել է ոգեշնչում։ Նա կատակով 10.000-անոց հանդիսատեսին խնդրել է օգնել իրեն գտնել կորցրած կոնտակտային ոսպնյակը։
=== Ænima և Salival (1996–2000) ===
1996 թվականի սեպտեմբերի 17-ին Tool-ը թողարկեց իր երկրորդ ալբոմը Ænima-ն։ Այն նվիրված էր Բիլ Հիքսին, ով մահացել էր 2,5 տարի առաջ։ Խմբի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հիքսի մտքերն ու գաղափարները, քանի որ նրանք գտնում էր, որ Tool-ը և Հիքսը կիսում էին միևնույն գաղափարները։
Մանավորապես, Ænima-ի վերջին երգի ՝ «Third Eye»-ի սկզբում տեղադրված է Հիքսի ներկայացումներից մի հատված, և ալբոմի փաթեթավորման լենտիկուլյար պատյանը, ինչպես նաև «Ænema» երգի կրկներգը հղում են կատարում Հիքսի Արիզոնա Բեյ ալբոմից մի էսքիզի, որում նա խորհում է Լոս Անջելեսի՝ Խաղաղ օվկիանոսի տակ անցնելու մասին։
Առաջին սինգլը՝ «Stinkfist»-ի հեռարձակումը սահմանափակ էր։ Այն կարճեցվել էր ռադիո-ծրագրավորողների կողմից։ Բացի այդ, անվանումը փոխվել էր «Երգ No. 1»- ի, քանի որ իր մեջ պարունակում էր վիրավորական արտահայտություններ, իսկ երգի բառերը փոփոխվել էին։
1996 թվականի հոկտեմբերին՝ Ænima'-ի թողարկումից երկու շաբաթ անց, սկսվեց մի շրջագայություն։ Եվրոպայում և Միացյալ նահանգներում մի շարք համերգներ տալուց հետո Tool-ը 1997 թվականի մարտին ուղևորվեց դեպի Ավստրալիա և Նոր Զելանդիա։ Նույն թվականի ապրիլի 1-ին ապրիլյան որոշ կատակներ վերաբերում էին խմբին։ Խմբի կիսապաշտոնական էջում գրվել էր, թե ավտովթարի պատճառով Tool-ի անդամներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս նորությունը մեծ ուշադրության էր արժանացել երկրպագուների շրջանում, սակայն հետո այն պաշտոնապես հերքվել էր, և կայքը ներողություն էր խնդրել այդ անխոհեմ արարքի համար։
Վերջապես վերադառնալով Միացյալ նահանգներ՝ Tool-ը հուլիսի 7-ին հայտնվեց Լոլլափալուզային, որտեղ արժանացավ Նյու Յորք Թայմս թերթի քննադատական գովասանքին։ Այնտեղ ասվում է. «Tool-ը մեծ հաջողությամբ վերադառնում էր Լոլլափալուզա 1993 թվականին քիչ հայտնի խմբերի հետ հանդես գալուց հետո։ Այժմ շատ փառատոններ ձգտում են ներառել Tool-ին իրենց համերգների մեջ, քանի որ այն պայքարում է իր նպատակներին հասնելու համար...Tool-ը օգտագործում է արգելքները կոտրող պատկերներ, որոնք բարոյականացնում են նրանց երգերի ամբողջ դժոխային կրակը, որոնք շեղում են դառը կշտամբանքից դեպի նիհիլիստական դատապարտում։ Խմբի երաժշտությունը վերամշակել է գրանջի ամբողջ պղտորված մեծությունը»։
Ænima-ին սպասվում էր առևտրային մեծ հաջողություն։ Այն արժանացավ Գրեմմի մրցանակի՝ անվանվելով 1996 թվականի լավագույն ալբոմներից մեկը։
Tool-ը պատրաստվում էր նոր ալբոմ թողարկել, սակայն դրան խանգարեց մի իրավական վեճ։ Volcano Entertainment-ը՝ Zoo Entertainment-ի իրավահաջորդը, պնդում էր, որ Tool-ը խախտել է պայմանագիրըև դատական գործ բացեց։ Ըստ ընկերության՝ խումբը խախտել է պայմանագիրն այն ժամանակ, երբ ընդունել է ձայնագրման այլ ընկերությունների առաջարկները։ Այնուհետև խումբը դիմում ներկայացրեց, որտեղ պնդում էր, որ ընկերությունը թերացել է պայմանագրով սահմանված իր պարտականություններում։ 1998 թվականին Tool-ը կնքեց նոր պայմանագիր։
Այս ընթացքում Քինանը միացել էր A Perfect Circle խմբին, որը հիմնադրել էր Բիլլի Հովերդելը, մինչդեռ Ջոունսը միացել էր Melvins խմբին, իսկ Քերին՝ Dead Kennedys խմբին։ Չնայած շատերը կարծում էին, որ խումբը բաժանման եզրին է, Չենսելորը , Ջոնսը և Քերին աշխատում էին նոր նախագծի վրա, մինչև Քինանը կվերադառնար։ 2000 թվականին թողարկվեց Salival հավաքածուն և վերջ տվեց խմբի բաժանվելու մասին անտեղի բամբասանքներին։
=== Lateralus (2001–2005) ===
2001 թվականի հուլիսին Tool-ը թողարկեց մի նոր ալբոմ՝ Systema Encéphale-ն մ12 երգ ունեցող երգերի մի շարքի հետ, որում ներառված էին «Riverchrist», «Numbereft», «Encephatalis», «Musick» և «Coeliacus» երգերը։
Մեկ ամիս անց, խումբը հայտարարեց, որ ալբոմի իսկական անունը «Lateralus » է, իսկ նախկին անվանումն ուղղակի խորամանկություն էր։ Ալբոմը խմբին ևս մեկ քայլով մոտեցրեց արտ ռոքի և պրոգրեսիվ ռոքի ոլորտին։
Ալբոմը համաշխարհային հռչակ ձեռք բերեց՝ հասնելով Billboard 200-ի առաջին տեղին։ Խումբն արժանացավ իր երկրորդ Գրեմմի մրցանակին 2001 թվականի «Schism» երգի կատարման համար։
== Ծանոթագրություններ == |
459,894 | Մույունկում | Մույունկում, ավազային անապատ Ղազախստանի հարավում, Կարատաու, Կիրգիզական լեռնաշղթաների և Չու գետի ստորին հոսանքի միջև։
Տարածությունը մոտ 37 հազար կմ² է, բարձրությունը՝ 300-ից 700 մ։ Տիրապետում են կիսաբուսածածկ, ռելիեֆի տարբեր ձևերով և խորը մասնատված ավազուտները, հանդիպում են մասնակիորեն մերկացած բարխանային ավազները։ Տարեկան տեղումները 150-ից 200 մմ են։ Հունվարի միջին ջերմաստիճանը —6 °C-ից մինչև-9,6 °C է, հուլիսինը՝ մոտ 26 °C։ Մույունկումը հարուստ է ստորգետնյա ջրերով։ Բուսածածկին բնորոշ են սպիտակ սաքսաուլը, գազը, օշինդրը, տափաստանային կերասեզը ևն։ Օգտագործվում է որպես արոտավայր, երբեմն՝ հողագործության համար։
== Ծանոթագրություններ == |
252,613 | Սոկոլեց (գյուղ, Կազատինի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍոկոլեցՍոկոլեց (ուկրաիներեն՝ Сокілець), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Կազատինի շրջանում։ Հիմնադրվել է 1722 թվականին։
2001 թվականի տվյալներով Սոկոլեց գյուղում բնակվում էր 539 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 18,38 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 29,33 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
887,323 | Նորա Ջոնս | Նորա Ջոնս (անգլ.՝ Norah Jones, ամբողջական անունը` Գիթհալի Նորա Ջոնս Շանկար, անգլ.՝ Geethali Norah Jones Shankar, մարտի 30, 1979(1979-03-30), Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի ջազային երգչուհի և դաշնակահարուհի, սեփական երգերի հեղինակ և կատարող, դերասանուհի։
Ռավի Շանկարի դուստրն է։ Նրա արյունակից քույրն է Անուշկա Շանկարը։
== Կենսագրություն և ստեղծագործություններ ==
2002 թվականին թողարկել է իր դեբյուտային «Come Away With Me» ալբոմը, որը վաճառել է ավելի քան 20 միլիոն օրինակով և գերազանցել բոլոր ռեկորդները՝ արժանանալով հինգ «Գրեմմի» մրցանակի, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր անվանակարգերում, ինչպես՝ «տարվա ալբոմ», «տարվա ձայնագրություն» և «տարվա հայտնություն»։ Հաջորդ՝ «Feels Like Home» ալբոմը (2004), գրեթե նույնչափ հաջողակ էր։ Այն ևս երգչուհուն Գրեմմի մրցանակներ բերեց «Հայտնի երաժշտության լավագույն կանացի կատարում», «Հայտնի երաժշտության լավագույն դուետ կատարում» և «Տարվա ձայնագրություն» («Here We Go Again» երգի համար, զուգերգ Ռեյ Չարլզի հետ) անվանակարգերում։
2007 թվականին թողարկեց իր երրորդ՝ «Not Too Late» ալբոմը և դարձավ տասնամյակի ամենահաջողակ երաժիշտներից մեկը՝ վաճառելով ավելի քան 16 միլիոն ձայնագրություն ԱՄՆ-ում և 39 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում։ Ջոնսի ձայնի հնչերանգն ու հուզական ձայնածավալը հաճախ են համեմատում Բիլլի Հոլիդեյի հետ։
2007 թվականին Նորա Ջոնսը (Ջուդ Լոուի հետ միասին) կատարեց «Իմ հապալասե գիշերներ» ֆիլմի գլխավոր դերը։ Դա հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայի առաջին անգլալեզու աշխատանքն էր։ Ֆիլմի և Ջոնսի դերասանական խաղի նկատմամբ արձագանքները տարբեր էին։ «New York Post» թերթը առանց ակնարկների հայտարարել է. «Ասենք անկեղծորեն՝ տիկին Ջոնսը չի կարողանում խաղալ»։ Դրա հետ մեկտեղ, հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը հայտարարել է, որ տպավորված է Նորայի դեբյուտով և նրա համար մյուզիքլ է փնտրում։
2014 թվականի փետրվարին Նորան լույս աշխարհ է բերել իր անդրանիկ որդուն, իսկ 2016 թվականի հուլիսին՝ երկրորդ երեխային։
== Սկավառակագրություն ==
=== Ալբոմներ ===
2002: «Come Away with Me»
2003: «New York City»
2004: «Feels like Home»
2007: «Not Too Late»
2009: «The Fall»
2010: «…Featuring»
2010: «Chasing Pirates» (Remix EP)
2012: «Little Broken Hearts»
2012: «Covers»
2016: «Day Breaks»
2019: «Begin Again»
=== Սինգլներ ===
== Ֆիլմագրություն ==
2002 «Ծանուցմամբ սեր» («անգլ.՝ Two Weeks Notice») - ռեստորանի դաշնակահարուհի
2007 «Իմ հապալասե գիշերներ» («անգլ.՝ My Blueberry Nights») - Էլիզաբեթ
2012 «Թեդ» («անգլ.՝ Ted») - խաղում է ինքն իրեն
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
http://www.norahjones.com/ Նորա Ջոնս. պաշտոնական կայք
Նորա Ջոնսը stylemedia.am կայքում Archived 2020-05-12 at the Wayback Machine. |
Armenian wikipedia at date 04.2023
80M tokens
296.539 articles