id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
1,037,571 | Հոուգի օբյեկտ | Օձ (համաստեղություն)
Հոագի օբյեկտը օղաձև գալակտիկա է ՝ Օձի համաստեղությունում։ Անվանվել է հայտնաբերողի անունով ՝ Արթուր Հոուգ ։
== Ընդհանուր տեղեկություն ==
Երկրից հեռավորությունը մոտ 600 միլիոն լուսային տարի է ։ Գալակտիկայի կենտրոնում կա համեմատաբար հին դեղին աստղերի փունջ։ Այն շրջապատված է կապույտ երանգով երիտասարդ աստղերի գրեթե կանոնավոր օղակով։ Գալակտիկայի տրամագիծը մոտ 100 հազար լուսային տարի է։
== Պատմություն ==
Այս գալակտիկան հայտնաբերվել է 1950 թվականին Արթուր Հոուգի կողմից ։ Ի սկզբնե նա այն համարում էր մոլորակային միգամածություն։ Դրանից հետո Հոուգը որոշեց, որ այդ օբյեկտը գալակտիկա է, բայց նաև ենթադրեց, որ միջուկը և դրա շուրջ եղած օղակը կարող են ոչ մի կերպ կապ չունենալ (կարծես դրանք գտնվում են միմյանց կողքին)։
Օբյեկտը առաջին հայտնաբերված օղակաձեւ գալակտիկան էր ։ Դրանց ձևավորման գործընթացների վերաբերյալ համաձայնություն չկա։ Ըստ մի վարկածի, դրանք առաջացել են մեկ գալակտիկայի մյուսի սկավառակի միջով անցնելու արդյունքում։
Հոուգի օբյեկտի միջուկի և օղակի միջև տեսանելի է մեկ այլ օղակաձև գալակտիկա (ավելի հեռավոր)։ Դրա անունն է ՝ SDSS J151713.93 + 213516.8 :
== Հղումներ ==
Astronomy Picture of the Day. Hoag's Object: A Strange Ring Galaxy (англ.) (22 августа 2010). Дата обращения 16 февраля 2014.
«Hoag's object // Simbad» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2010-08-22 |
444,803 | Յամալի շրջան | Յամալի շրջան (ռուս.՝ Ямальский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում։
Ստեղծվել է 1930 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Յար-Սալե։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 117410 կմ²։
== Բնակչություն ==
2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 16640 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 0,14 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.) |
944,939 | Սվետլանա Շոլոխովա | Սվետլանա Միխայլովնա Շոլոխովա (ռուս.՝ Светлана Михайловна Шолохова, փետրվարի 9, 1926(1926-02-09), Կարգինսկայա, Բոկովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ), ռուս գրականագետ, տեքստաբան, Ռուսաստանի մեծ գրական մրցանակի դափնեկիր (2011)։
Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Միխայիլ Շոլոխովի ավագ դուստրն է։
== Կենսագրություն ==
Սվետլանա Միխայլովնա Շոլոխովան ծնվել է 1926 թվականի փետրվարի 9-ին, Ռուսաստանի Ռոստովի մարզի Կարգինսկայա ստանիցայում։ 1952 թվականին նա ավարտել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ ռուսագետ է։
Աշխատել է Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
10 տարի նվիրել է իր հոր՝ Միխայիլ Շոլոխովի սևագիր ձեռագրերի վերականգնմանը։ Գրող Ալեքսանդր Ստրուչկովի հետ համատեղ հրատարակության է նախապատրաստել Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի հեղինակային խմբագրությունը։ Այն լույս է տեսել 2011 թվականին։ Գիրքը տպագրվել է այն տեսքով, որը գրել է հեղինակը՝ առանց խորհրդային գրաքննության միջամտությունների, որոնց հետևանքով ստեղծագործությունից դուրս էին մնացել մոտ 2000 բառ, դրվագներ, երկխոսություններ և նույնիսկ գլուխներ։
Սվետլանա Շոլոխովան այժմ ապրում է Վյոշենսկայա ստանիցայում։
== Ընտանիք ==
Ամուսինը՝ Ալեքսանդր Մակսիմովիչ Տուրկովը (1925-1993), եղել է փոխծովակալ (1964)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Продолжатели рода достойны славного имени
Опубликована авторская версия романа Шолохова |
595,827 | Պալնիկ Յոլ (Լեբեդի վտակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալնիկ Յոլ (այլ կիրառումներ) Պալնիկ Յոլ (ռուս.՝ Пальник-Ёль), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով։ Գետաբերանը գտնվում է Լեբեդ գետի ձախ ափին՝ 37 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 12 կմ։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Պեչորա, գետի ենթաավազանը՝ Պեչորա գետի ավազաների վտակները մինչև թափվելը Ուսա, գետի գետային ավազանը՝ Պեչորա։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03050300112103000074413
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103007441
Ավազանի կոդը — 03.05.03.001
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
925,586 | Աննան արևադարձային երկրներում | «Աննան արևադարձային երկրներում» (ռուս.՝ «Anna in the Tropics»), կուբայական ծագում ունեցող ամերիկացի դրամատուրգ Նիլո Կրուզի պիեսը։ 2003 թվականին Կրուզը այդ ստեղծագործության համար ստացել է Պուլիցերյան մրցանակ։
== Գործող անձինք ==
Սանտյագո – սիգարի գործարանի սեփականատեր
Օֆելյա – նրա կինը, որը ղեկավարում է գործարանը
Մարելլա – նրանց դուստրը
Կոնչիտա – նրանց դուստրը
Չեչե – Սանտյագոյի ազգական
Պալոմո – Կոնչիտայի ամուսինը
Խուան Խուլիան – դասախոս
Էլիադես
Գործարանի աշխատողներ
== Սյուժե ==
Պիեի գործողությունները ծավալվում են սիգարի արդյունաբերության կենտրոն Տամպայում, որ տեղակայված է Մայամիից ոչ հեռու։ Գործողության ժամանակը 1929 թվականն է, երբ սիգարները սկսում են դուրս գալ նորաձևությունից, իսկ շուկան գրավում է ծխախոտը։ Սիգարը ձեռքով փաթաթելու ավանդույթը, որ 19-րդ դարում իրենց հետ Ֆլորիդա էին բերել կուբացի ներգաղթյալները, նախատեսում էր, որ աշխատանքն ուղեկցվի բարձրաձայն ընթերցումով։ Հատուկ վարձված դասախոսը աշխատողների համար ընթերցում էր գեղարվեստական գրականություն։ Սակայն 1930-ական թվականներին ֆաբրիկաների սեփականատերերն սկսում են հրաժարվել ձեռքի աշխատանքից և ձեռք բերել սարքավորումներ։
Կուբայից ժամանած նոր դասախոսը ֆաբրիկայի բանվորների համար սկսում է կարդալ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, ինչի արդյունքում վեպն սկսում է անսպասելի ազդեցություն ունենալ պիեսի հերոսների ու նրանց հարաբերությունների վրա, որոնք սկսում են դուրս գալ վերահսկողությունից։
== Ճանաչում ==
Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆլորիդա նահանգի Կորալ Գեյբլս քաղաքի Նոր թատրոնում։ Կրուզի՝ Պուլիտցերյան մրցանակի արժանանալուց հետո պիեսն ակնթարթորեն կուլտային է դարձել լատինաամերիկացիների շրջանում։
«Աննան արևադարձային երկրներում» ներկայացումը 2004 թվականին ներկայացվել է «Թոնի» մրցանակի երկու անվանակարգերում՝ լավագույն ներկայացում և լավագույն գլխավոր դերակատարուհի (Դաֆնա Ռուբին Վեգա)։
== Ծանոթագրություններ == |
299,871 | Ակսյոնովո (գյուղ, Անդրեապոլսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԱկսյոնովոԱկսյոնովո (ռուս.՝ Аксёново), գյուղ Ռուսաստանի Տվերի մարզի Անդրեապոլսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 52 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
307,369 | Ֆեդոտովկա (գյուղ, Ֆյոդորովսկի շրջան) | Ֆեդոտովկա (ռուս.՝ Федотовка, բաշկիրերեն՝ Федотовка), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ֆեոդորովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 2 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
937,871 | Մելուրա | Մելուրա (վրաց.՝ მელურა), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ մարզի Լենտեխի շրջանում։
== Դիրք ==
Գտնվում է ծովի մակարդակից 900 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Լենտեխիից հեռու է 3 կմ։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 28 մարդ։
== Ծանոթագրություններ == |
737,058 | Մարկա Յոլ (այլ կիրառումներ) | Մարկա Յոլ, կարող է վերաբերել՝
Մարկա Յոլ - գետ Ռուսաստանում, Նեմի վտակը
Մարկա Յոլ - գետ Ռուսաստանում, Վելյուի վտակը |
249,094 | Միխայլովկա (գյուղ, Ելանեցի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՄիխայլովկաՄիխայլովկա (ուկրաիներեն՝ Михайлівка), գյուղ Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Ելանեցի շրջանում։ Հիմնադրվել է 1802 թվականին։
2001 թվականի տվյալներով Միխայլովկա գյուղում բնակվում էր 109 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,501 կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
828,547 | Մոնպոտիե | Մոնպոտիե (ֆր.՝ Montpothier), համայնք Ֆրանսիայի Գրանդ Էստ մարզի Օբ գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 319 մարդ, բնակչության խտությունը` 41.32 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 7.72 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 95 կմ արևելք, Շալոն ան Շամպայն քաղաքից` 80 կմ հարավ-արևմուտք, Տրուա քաղաքից` 55 կմ հյուսիս-արևմուտք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 208 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 147-ը, իսկ ոչ ակտիվները` 61։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 70,7 %։ 147 աշխատունակ մարդկանցից աշխատել է 136 անձ (82 տղամարդ և 54 կին)։ Գործազուրկ են եղել 11 անձ (3 տղամարդ և 8 կին)։ 61 անաշխատունակներից 13-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 30-ը` թոշակառուներ, իսկ 18-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Օբ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
458,551 | Զեմլյանկովսկի գյուղական խորհուրդ (Գլոբինսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեմլյանկովսկի գյուղական խորհուրդ (այլ կիրառումներ)Զեմլյանկովսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Землянківська сільська рада), Ուկրաինայի Պոլտավայի մարզի Գլոբինսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Զեմլյանկովսկի գյուղական խորհրդում բնակվում էր 1448 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 81,59 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 17,75 մարդ/կմ²։ Խորհրդում կա 5 բնակավայր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
440,729 | Գրիգորի Գրիգորյան (ճարտարապետ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գրիգորյան (այլ կիրառումներ)Գրիգոր Հայկի Գրիգորյան (օգոստոսի 28, 1936(1936-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2019(2019-08-02)), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1966)։
== Կենսագրություն ==
1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1975-1985 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի, 1985-1991 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալ։ 1993-1999 թվականներին՝ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր ճարտարապետ։ 1968 թվականից դասախոսում է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 2003 թվականից)։
== Ստեղծագործական գործունեություն ==
Գրիգորյանի նախագծերով Երևանում իրականացվել են «Զվարթնոց» օդանավակայանի հրապարակի վերակառուցումն ու վարչական շենքերը (1993-1998 թվականներ), «Եռանկյունի» հյուրանոցային համալիրը (1998), Արմեն Աղալյանի հետ՝ Հայ-պետտրանսնախագիծ (1967), Հայպետջրնախագիծ (1969), Կապի նախագծային (1970, այժմ՝ ԱրմենՏել), էլեկտրոնային արդյունաբերության (1971) ինստիտուտները, միջքաղաքային ավտոմատ հեռախոսային կայանը (1971) և այլն։
== Ծանոթագրություններ == |
313,347 | Մալոե Սարտովո | Մալոե Սարտովո (ռուս.՝ Малое Сартово), գյուղ Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Դանիլովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 0 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
732,565 | Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ | Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ (անգլ.՝ The Battle of Brice's Crossroads), երբեմն՝ Գանթաունի ճակատամարտ, տեղի է ունեցել հունիսի 10-ին, 1864 թվականին, Միսսիսիպի նահանգի Լի շրջանում, Բոլդուինի մոտակայքում, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Գեներալ Նաթան Ֆորեսթի ստորաբաժանումը (մոտ 5000 մարդ) հանդիպել է Սեմուել Սթյորջիսի 8100 հոգանոց դաշնային ստորաբաժանման հետ։ Ճակատամարտն ավարտվեց դաշնային բանակի պարտությամբ և Ֆորեսթին բերեց երկրի լավագույն հեծելազորայինի հռչակը։
== Նախապատմություն ==
1864 թվականի մայիսին Շերմանի Քեմբերլենդյան բանակը սկսեց հարձակումն Ատլանտայի վրա։ Շերմանն ուներ թվային գերակշռություն, սակայն նրան անհանգստացնում էր կապի ցրվածությունը և անմիասնությունը։ Իր հերթին, Թենեսիական բանակի հրամանատարությունը հասկանում էր, որ Շերմանին հաղթելու համար պետք է նրան կտրել իր սնուցման կետից։ Որպեսզի դա չկատարվի, Շերմանը հրամայեց Սեմուել Սթյորջիսին գլխավորել 8500 հոգանոց զորաջոկատը, ներխուժել Միսսիսիպիի հյուսիսային հատվածը և պարտության մատնել գեներալ Ֆորեսթին իր զորաջոկատով հանդերձ։ Հունիսի 1-ին Սեմուել Սթյորջիսը մեկնեց Մեմֆիսից։ Սթյորջիսի տրամադրության տակ կար 4800 հետևակ, 3300 հեծելազոր, 22 թնդանոթ և 250 վագոններից բաղկացած գումակ։ Նրանք փորձառու զինվորներ էին՝ զինված Կոլտի բազմալիցք հրացաններով և կարաբիններով։
Հարավի հրամանատարությունը իմացավ այդ մանևրի մասին և զգուշացրեց Ֆորեսթին, ով գտնվում էր Թենեսիում։ Ֆորեսթը անհապաղ Սթյորջիսին ընդառաջ ուղարկեց իր ողջ հեծելազորը, բացի մի դիվիզիայից։ Հունիսի 9-ին Ֆորեսթը ճամբար խփեց Բունվիլում, որը Խաչմերուկից 18 մղոն հեռավորության վրա էր գտնվում։ Այդտեղ նրա հետ կար 135 հոգուց բաղկացած ուղեկցող խումբ՝ երկու հեծյալ բրիգադ և Ջոն Մորթոնի հրետանին։ Մորթոնի տրամադրության տակ կար երկու մարտկոց՝ որոնցից ամեն մեկը, բաղկացած էր չորս թնդանոթից. Մորթոն մարտկցը և Ռայսի մարտկոցը։
Ֆորեսթի երկու բրիգադները գլխավորում էին գնդապետներ Հայլան Լայոնը (800 մարդ) և Էդմունդ Ռաքերը (700 մարդ)։ Բունվիլից հարավ՝ Խաչմերուկից 6 մղոն հեռու, կանգնած էր գեներալ Ռոդեյի բրիգադը (500 մարդ), որը գլխավորում էր գնդապետ Ուիլյամ Ջոնսոնը։ Այդ ջոկատը ժամանել էր Ալաբամայից՝ հունիսի 9-ի ուշ երեկոյան։
Ֆորեսթը արագ պատկերացրեց, որ դաշնայինների նպատակը Միսսիսիպի նահանգում Տուպելո ավանն է՝ Բրայս Քրոսրոուդս կոչվող խաչմերուկից 24 կիլոմետր հեռավորության վրա։ Հունիսի 9-ին գեներալ-լեյտենանտ Սթիվեն Լին Ֆորեսթին խորհուրդ տվեց նահանջել, որպեսզի միանա բանակի հիմնական մասի հետ։ Սակայն, երեկոյան Ֆորեսթը գումարեց ռազմական խորհուրդ և որոշում կայացրեց Սթյորջիսի վրա գրոհել գետի կամրջի վրայից։ Նա ճակատամարտի համար որպես վայր ընտրեց Բրայս Քրոսրոուդսը՝ հաշվի առնելով վատ ճանապարհները, խիտ անտառները և Տիշիմոգո Քրիք գետի վրայով անցնող միակ կամուրջը։ Ֆորեսթը նաև նկատեց, որ դաշնային հեծելազորը երեք ժամով առաջ է ընկել հետևակից, այդ իսկ պատճառով նա սկզբում որոշեց գրոհել հեծելազորի վրա, որպեսզի հետևակը չկարողանա օգնության հասնել և ճակատամարտի սկզբից ուժասպառ լինի։
== Մարտ ==
Ֆորեսթը նախագծում էր առաջինը ժամանել Խաչմերուկ, սակայն չհասցրեց։ Բենժամեն Գրիերսոնի դաշնային հեծելազորային դիվիզիան խաչմերուկի մոտ հայտնվեց մոտավորապես ժամը 10։00-ին, երբ հարավցիները դեռևս շարժվում էին, այդ իսկ պատճառով էլ Ֆորեսթը ստիպված եղավ հանպատրաստից գործել։
Գրիերսոնը խաչմերուկի մոտ տեղակայեց գեներալ Ուարինգի բրիգադը և պարեկներ ուղարկեց բոլոր ճանապարհներով։ Բոլդուինյան ճանապարհով ընթանում էր Ռոբերտ Հանսոնի պարեկը՝ 4-րդ միսսուրիական հեծելազորային գնդից։ Անցնելով մեկուկես մղոն դեպի արևելք՝ նա հանդիպեց հարավցիների ուղեկալին և փոխհրաձգության բռնվեց։ Գրիերսոնը միանգամից Հանսոնին օգնության ուղարկեց 9-րդ և 3-րդ իլլինոիսյան հեծելազորային գնդերը, 2-րդ նյուջերսյան հեծելազորային գունդը և մի քանի հաուբիցներ։ Ուարինգի մյուս բրիգադին հրամայվեց մարտական դիրք ընդունել՝ դեմքով դեպի արևելք, ճակատի առջևում ունենալով դատարկ դաշտը։Ուարինգը բոլդուինյան ճանապարհի երկայնքով տեղակայեց 4 լեռնային հաուբիցներ, ձախից կանգնեց 7-րդ ինդիանյան հեծելազորային գնդի էսկադրոնը, իսկ աջից՝ նույն գնդի երկու բատալյոններ։ Գնդի մնացած մասերը մնացին որպես պահեստային ուժ։ 2-րդ նյուջերսյան հեծելազորային գունդը նույնպես մնաց որպես պահեստային։ 3-րդ և 9-րդ իլլինոիսյան հեծելազորային գնդերը մարտկոցների առջև տարածվեցին սլաքաձև շղթայի ձևով։ Ի նկատի ունենալով անհարմար տեղանքը՝ բոլոր հեծելազորայինները հետիոտն էին կռվում։ Բելլի, Էդմունդ Ռաքերի (700 մարդ) և Ուիլյամ Ջոնսոնի բրիգադները (500 մարդ) դեռևս չէին հասել մարտադաշտ։ Ֆորեսթը պետք է դիմակայեր մինչև հիմնական ուժերի ժամանումը, սակայն պետք է նաև թույլ չտար հակառակորդին անցնել գրոհի, որովհետև Լայոնի բրիգադը կարող էր չդիմանալ։ Հաշվի առնելով դա՝ նա Լայոնին հրամայեց ակտիվություն ցուցաբերել։ Շուտով ժամանեց Ռեքերի բրիգադը և կանգ առավ ձախ թևում, իսկ հետո եկավ Ջոնսոնի ալաբամյան բրիգադը և կանգնեց աջ թևում։
== Հետևնքաներ ==
Հարավցիների ձեռքն ընկան 16 թնդանոթ, 1 500 հրացան, 300 000 փամփուշտ, 16 սանիտարական վագոն, 176 բեռնասայլ, 161 ջորի, 23 ձի և բոլոր դաշնային պահուստները։ Դաշնային բանակը տվեց 223 զոհ, 394 վիրավոր և 1623 գերեվարված՝ ընդհանուր 2240 մարդ։ Հարավցիները տվեցին 96 զոհ, 396 վիրավոր, ընդհանուր՝ 492 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Stewart Bennett, The Battle of Brice’s Crossroads, The History Press, 2012 ISBN 1609495020
== Արտաքին հղումներ ==
'Fetch Up the Artillery' Archived 2016-10-18 at the Wayback Machine.
Ֆորեսթի հաշվետվությունը
George A. Woodruff’s Account of the Battle of Brice’s Cross Roads
Brice’s Crossroads website
Animated Map of the Battle of Brice’s Crossroads Archived 2013-10-15 at the Wayback Machine.
Ճակատամարտի քարտեզը Archived 2016-06-13 at the Wayback Machine. |
908,508 | Էդգար Ալլան Պոյի մահը | Էգդար Ալլան Պոյի՝ 1849 թվականի հոկտեմբերի 7-ի մահվան պայմանները մինչև այսօր մնում են չբացահայտված, ինչպես նաև չկա ոչ մի տեղեկություն գրողի մահվան պատճառների վերաբերյալ:
Հոկտեմբերի 3-ին Էդգար Պոյին գտնում են ցնորական վիճակում՝ Բալթիմորի (Մերիլենդ) փողոցային նստարանին պառկած։ Գրողին հայտնաբերած Ջոզեֆ Ուոկերի խոսքերով «նրա վիճակը աղետալի էր, նա անհապաղ օգնության կարիք ուներ»։ Նրան հասցնում են Church Home and Hospital[en] հիվանդանոց, որտեղ նա մահանում է հոկտեմբերի 7-ին՝ կիրակի օրը առավոտյան ժամը 5-ին։ Էդգարը այդպես էլ ուշքի չեկավ, որպեսզի իր նման վիճակի մասին որևէ բացատրություն տա։
Պոյի կյանքի վերջին օրերի մասին տեղեկություններ գիտեր նրա բժիշկը՝ Ջոն Մորանը, սակայն այդ տեղեկության ճշմարտացիությունը մնում է կասկածի տակ : Ոչ մեծ արարողությունից հետո Պոն թաղվեց Բալթիմորում Westminster Hall and Burying Ground[en] գերեզմանատանը։ 1875 թվականին նրա մնացորդները վերաթաղվեցին ավելի ազդեցիկ մահարձանի տակ Բալթիմորում։ Կասկած առաջացրեց նաև դիակը շիրիմից հանելուց հետո մնացորդների պատկանելիությունը։ 1875 թվականի հուշարձանի վրա նշված է, որ դրա տակ թաղված են նաև գրողի կինը՝ Վիրջինյա Քլեմինը և զոքանչը՝ Մարիա Քլեմինը։ Առաջացել են մի քանի տեսակետներ Պոյի մահվան հետ կապված. ինքնասպանություն, սպանություն, խոլերա, սիֆիլիս, գրիպ, ինչպես նաև ալկոհոլային թունավորում։
Պոյի մահից հետո Ռուֆուս Ուիլմոթ Գրիզվոլդը Լյուդվիգ մականվան տակ գրեց մահախոսական։ Նա դարձավ Պոյի գրական կտակակատարը, բայց իրականում հանդիսանում էր նրա թշնամին և հետագայում հրապարակեց Էդգար Պոյի առաջին կենսագրականը, որտեղ նրան նկարագրում էր որպես անբարոյական, հարբեցող և թմրամոլ մի խենթ։ Գրիզվոլդի կողմից բերված ապացույցներից մեծամասնությունը, ըստ գրողի ընկերների, եղել են նրա երևակայության արդյունքը։ Նրանք ամբողջովին հերքում էին այդ մեղադրանքները, բայց իրադարձությունների նման մեկնաբանությունը ունեցավ բավականին երկար ազդեցություն։
== Իրադարձությունների ժամանակագրություն ==
1849 թվականի սեպտեմբերի 27-ին Պոն, հեռանալով Ռիչմոնդից (Վիրջինիա նահանգ), ուղևորվեց Նյու-Յորքի տուն[en]: Իր խոսքերով նա Ֆիլադելֆիա էր ուղևորվել, որպեսզի տեսնի և խմբագրի միս Լաուդի բանաստեղծությունները, ինչպես նաև այն հույսով, որ աշխատանքի դիմաց կստանա հարյուր դոլար։ Հեռանալով Ռիչմոնդից՝ Պոն հերթական հոգեկան խանգարումներրի շեմին էր։ Շատերը, որոնք նախօրեին տեսել էին նրան, նկատել էին խոր դեպրեսիայի նախանշաններ, իսկ միսիս Շելթոնը նշում է, որ Պոյի սրտի աշխատանքը հիվանդագին արագ էր։ Ճշմարիտ տվյալներ չեն պահպանվել այն մասին, թե ինչպես է նա անցկացրել սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը, երբ նա հայտաբերվեց Բալթիմորի փողոցում Ryan’s 4th Ward Polls գինետնից (երբեմն աղբյուրներւմ հանդիպում է նաև Gunner’s Hall անվանումը) ոչ հեռու մթագնած գիտակցությամբ։ Ջոզեֆ Ու. Ուոքեր անունով ոմն մեկը Էդգար Պոյի բժշկին՝ դոկտոր Ջոզեֆ Է. Սնոգդրասին ուղարկել է հետևյալ գրությունը.
Ավելի ուշ Սնոգդրասը պնդում էր, որ գրության մեջ ասվում էր՝ իբր Պոն գտնվում է «սաստիկ հարբած վիճակում »:
Սնոգդրասի՝ Պոյի արտաքին տեսքի նկարագրությունը ծայրահեղ արհամարհական էր։ Նա գրողին ներկայացնում էր չխնամված, նիհարած և «խամրած դատարկ հայացքով»։ Ինչպես պնդում է Սնոգդրասը, Պոյի վերնաշապիկը կեղտոտված էր, նա չուներ բաճկոն, իսկ կոշիկները՝ չմաքրված։ Պոյին բուժող բժիշկը՝ Դոկտոր Ջոն Ջոզեֆ Մորանը, տալիս էր իր՝ Պոյի այդ օրվա արտաքին տեսքի նկարագրությունը. «կեղտաբծերով հին բամբազյա վերարկու, տաբատ, մի զույգ մաշված կոշիկներ և ծղոտե գլխարկ»։ Պոն այդպես էլ գիտակցության չեկավ, որպեսզի բացատրություն տա, թե ինչպես էր հայտնվել այդ վիճակում, և համարվում է, որ այն հագուստը, որով նրան գտել են այդ օրը, նրան չի պատկանել, քանի որ նա սովորություն չուներ մաշված հագուստ կրել։
Մորանը Պոյին բուժում էր Washington College Hospital հիվանդանոցում, որը գտնվում էր բալթիմոյան Բրոդվեյում, Ֆայերթ-Սթրիթի անկյունում: Նրա մոտ չէին թողնում այցելուներին, նա գտնվում էր բանտախուց հիշեցնող պալատում ճաղավանդակներով պատուհաններով, իսկ հենց պալատը գնտնվում էր այն մասում, որտեղ տանում էին այն հիվանդներին, որոնց բերել են ալկոհոլային հարբեցության վիճակում։ Նշվում է, որ Պոն իր մահվան գիշերը անհընդհատ տալիս էր ինչ-որ Ռեյնոլդսի անունը։ Ոչ մեկին չհաջողվեց իմանալ, թե ով էր այդ անձնավորությունը։ Հնարավոր է՝ նա հիշում էր իր հանդիպումը խմբագիր և հետազոտող Ջերեմայա Ն. Ռեյնոլդսի[en] հետ, ով ոգեշնչել էր Պոյին գրել «Արթուր Գորդոն Պիմի արկածների մասին պատմություն» վեպը։ Ինչպես նաև հնարավոր էր՝ Պոն նկատի էր ունեցել Հենրի Ռ. Ռեյնոլդսին, որը եղել է Ռայանի պանդոկում տեղակայված Չորրորդ Ընտրական տարածքի տարածքային ընտրական հանձնախմբի անդամ, ում հետ Պոն կարող էր ծանոթանալ ԱՄՆ ընտության օրը։ Կա կարծիք, որ Պոն կարող էր կանչել «Հերինգին», քանի որ Բալթիմորում գրողի հարազատը Հենրի Հերինգն էր։ Սակայն ավելի ուշ իր ցուցումներում Մորանը խուսափեց հիշատակել Ռեյնոլդսին, և ընդհակառակը հիշատակեց «միսիս Հերինգ» այցելուի մասին։
Պոն զառանցանքի մեջ հիշատակում էր Ռիչմոնդում կնոջ մասին։ Նրա մոտ կարող էին առաջանալ իր մահացած կնոջ՝ Վիրջինիա Էլիզա Քլեմի մասին հալյուցինացիաներ։ Պոն չէր հիշում՝ ինչ էր պատահել իր ուղեբեռի հետ, ինչպես հետո պարզվեց, որ այն մնացել էր Ռիպմոնդում Swan Tavern անունով շինությունում։ Ինչպես պնդում էր Մորանը, 1849 թվականի հոկտեմբերի 7-ին Էդգար Ալլան Պոյի՝ մահվանից առաջ արտաբերած վերջին բառերը հետևյալն են.
Պոյի պահպանված թղթերը հանձնվեցին նրա զոքանչին՝ Մարիա Քլեմին, Պոյի գրական կտակակատար Ռուֆուս Գրիսվոլդին։ Սակայն դա մահացածի համբավի համար եղավ կործանարար, քանի որ նրա մասին Գրիսվոլդի մահախոսականը ամենադրականը չէր։ Թաղումից հետո հրապարակված մահախոսականում ասվում էր, որ այդ մահը «կզարմացնի շատերին, բայց չի վշտացնի ոչ մեկի... նա ուներ քիչ ընկերներ կամ ընդհանրապես չուներ»։ Բացի այդ նա գրել էր մահացածի հասցեին վիրավորանքներով և բամբասանքներով հարուստ հիշողություններ։ Գրիսվոլդի տեսակետը պահպանվեց մինչև 19-րդ դարի հարյուրամյակի ավարտը, չնայած ոմանք փորձել են դուրս գալ գրողի հիշատակը բացահայտ պղծողների դեմ։
Գրողի մահվան հետ կապված ֆրանսիացի դասական Շառլ Բոդլերը նկատեց, որ «այս մահը համարյա ինքնասպանություն է, այնպիսի ինքնասպանություն, որը նախապատրաստվել է երկար ժամանակ»։
=== Մորանի խոսքերի ճշմարտացիությունը ===
Քանի որ Պոյի մոտ այցելուների մուտքը արքելված էր, Մորանը միակ մարդն էր, որ տեսել էր Պոյին իր կյանքի վերջին օրերին։ Դրա հետ մեկտեղ Մորանի հայտարարությունների ճշմարտացիությունը մի անգամ չէ որ դրվել է կասկածի տակ։ Պոյի մահից հետո տարիների ընթացքում Մորանի պատմությունը փոխվում էր ամեն դասախոսության և այդ թեմայով հրապարակումների հետ։ Այսպես, նա հայտարարում էր (օրինակ 1875, հետո 1885 թվականներին), որ նա միանգամից կապ էր հաստատել Պոյի զոքանչի՝ Մարիա Քլեմի հետ, որպեսզի հայտնի նրան Պոյի մահվան մասին; իրականում նա գրել էր նրան միայն նոյեմբերի 9-ի դիմումի պատասխանը, ողբերգական դեպքից մեկ ամիս անց։ Ինչպես նաև նա պնդում էր, որ Պոն բավականին պոետիկական ոճով ասել էր, որ պատրաստ է տալ իր վերջին շունչը.
New York Herald թերթի խմբագիրը, որը հրապարակել էր մորիանական պատմության այս տարբերակը, ընդունեց, որ «Մենք չենք կարող պատկերացնել, որ Պոն, նույնիսկ գտնվելով ցնորության մեջ, կարող էր նման նախադասություն կազմել»:
Մորանի պատմության մեջ տարեթվերի շատ տարաձայնություններ կան։ Տարբեր անգամներ նա ասում էր, որ Պոն հիվանդանոց էր բերվել հոկտեմբերի 3-ին երեկոյան ժամը 5-ին, հոկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 9-ին կամ հոկտեմբերի 7-ին (մահվան օրը) ցերեկը ժամը 10-ին։ Ամեն անգամ նա նշում էր, որ իր խոսքերը հաստատում են հիվանդանոցային գրառումները ։ Հարյուր տարի անց փորձ արվեց գնտել այդ գրառումները, հիմնականում մահվան վկայականը, սակայն ոչինչ չհայտնաբերվեց։ Որոշ քննադատներ համարում են, որ Մորանի խոսքերի մեջ սխալներն ու հակասությունները ծերության հետ առաջացող հիշողության ձախողումների հետևանք էր, ինչպես նաև պատմությունը իդեալականացնելու անմեղ ցանկությունը կարող էր ծերունական թուլամտության հետևնաք լինել։ Երբ Մորանը 1885 թվականին գրում էր վերջին հաշվետվությունը 65 տարեկան էր։
== Մահվան պատճառը ==
Բոլոր բժշկանան գրառումներն ու փաստաթղթերը՝ ներառյալ Պոյի մահվան վկայակաը, եթե դրանք ընդհանրապես գոյություն են ունեցել, անհետացել են։ Պոյի մահվան հստակ պատճառն առ այսօր մնում է չհաստատված, գոյություն ունեն մի քանի հիմնական տեսակետներ։ Շատ կենսագիրներ ուսումնասիրել են այս խնդիրը, բայց հանգել են տարբեր եզրակացությունների. Ջեֆերի Մեյերսից և նրա վստահությունը նրանում, որ այն եղել է հիպոգլիկեմիա, մինչև Ջոն Եվանգելիստ Ուոշլին և նրա՝ սպանության նպատակով պայմանավորվածության տեսակետը։ Ինչպես նաև ենթադրվում է, որ Պոյի մահվան պատճառ է հանդիսացել ինքնասպանությունը, որն առաջացել է դեպրեսիայի հետևանքով։ Մահվանից երկու տարի առաջ նա հաճախ էր մտածում սուիցիդի մասի։ Պոյի բժիշկները ախտորոշել էին «ուղեղի բորբոքում» և «հաճախակի սրտխփոցներ»։ Պոն տառապում էր ուժեղ գլխացավով, գամված էր մահճակալին, չէր կարողանում ո՛չ գրել, ո՛չ կարդալ։ Հնարավոր է՝ տանջալից ցավերից ազատվելու ցանկությունն էլ առաջացրել է ալկոհոլի, մորֆինի և ափիոնի կախվածությունը։ 1848 թվականին նա արդեն մահամերձ վիճակում էր ցավազրկող դեղամիջոցների չարաշահումի հետևանքով։ Չնայած նրան, որ անհայտ է այն փաստը՝ արդյոք սա համարվել է ինքնասպանության փորձ թե ոչ, այնուամենայնիվ մեկ տարի անց դա նրա մահվան պատճառ չի հանդիսացել։
Սնոգդրասը համոզված էր, որ Պոն մահացել է հարբեցողությունից, և ջանք չէր խնայում դա ապացուցել։ Նա օժանդակում էր Զգաստության շարժմանը և համարում էր, որ Պոյի պատմությունը հարբեցության դեմ պայքարի լավ օրինակ է։ Սակայն այս հարցի վերաբերյալ Սնոգդրասի աշխատությունները վստահության չարժանացան։ 1885 թվականին Մորանն իր սեփական զեկուցագրում առարկեց Սնոգդրասի տեսակետը և պնդեց, որ Պոն թունավորումից չի մահացել։ Մորանը պնդում էր, որ «Պոյի վրայից ոչ մի ալկոհոլի հոտ չէր գալիս»։ Սակայն որոշ թերթեր այդ պահին հայտնեցին, որ Պոյի մահվան պատճառ է հանդիսացել «ուղեղում արյունազեղությունը» կամ «գլխուղեղային բորբոքումը», որը հանդիսանում է մեղմասություն, ինչը նշանակում էր մահ ամոթալի պատճառներից, այսինքն հարբեցողությունից։ Իր «Էդգար Ա. Պո. Նյարդախտային հետաքննություններ» գրքում հոգեբույժ Ջոն Ռոբերթսոնը ենթադրում էր, որ Պոյի մահվան պատճառ է հանդիսացել մոլի հարբեցողությունը`գինեմոլությունը, դա այն վիճակն է, երբ մարդը չի հասկանում ինչ է իր հետ տեղի ունենում։
Հարկավոր է նշել, որ Պոյի՝ անկառավարելի հարբեցողի կերպարը վիճելի է։ Հիմնականում, Պոյի բաժակակից Թոմաս Մայն Ռիդը խոստովանում էր, որ նրանք երկուսով «բավականին շատ անմտություն ենք արել», բայց Պոն «երբեք ամնեղ ուրախության սահմանից չի անցել, որտեղ ոչ մեկ իրեն չի մերժում...»: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ Պոն ուներ անձնական անհանդուրժողականություն ալկոհոլի հանդեպ և հարբում էր մեկ գավաթ գինուց։ Մեկ այլ տվյալների համաձայն նա խմում էր միայն կայնքի դժվար պահերին, որից հետո կարող էր մի քանի ամիս ալկոհոլ չօգտագործել։ Էդգար Պոյի բժիշկ և բժշկական կրթություն ունեցող Թոմաս Դան Ինգլիշը պնդում էր, որ Պոն թմրամոլ էր։ Այսպես է նա գրում.
Մահվան այլ պատճառների մեջ հետագա տարիներին հնչում էին նաև գլխուղերի տարատեսակ հիվանդություններ և գլխուղերի քաղցկեղ.}}, դիաբետ, սիֆիլիս, կաթված, հարբեցատենդ, էպիլեպսիա, մենինգիտ։ Ջոն Ու. Ֆրանսիս անունով ինչ-որ մի բժիշկ 1848 թվականին հետազոտեց Պոյին և ենթադրեց, որ նրա մոտ սրտային անբավարարություն է։ 2006 թվականին գրողի մազի հետազոտության արդյունքները հերքեցին կապարով թունավորման, սնդիկով թունավորման, ինչպես նաև այլ ծանր մետաղների թունավոր գոլորշիներից թունավորման հավանականությունը։ Մահվան պատճառների մեջ նշվում էր նաև խոլերան։ 1849 թվականի սկզբին Պոն Ֆիլադելֆիա ուղևորության մեջ էր, հենց այդ ժամանակ այնտեղ խոլերայի համաճարակ կար։ Գտնվելով քաղաքում՝ նա վարակվեց և գրեց իր զոքանչ Մարիա Քլեմին, որ «հնարավոր է վարակվել եմ խոլերայով կամ սա ավելի սարսափելի ինչ-որ բանի նոպա է»:
Քանի որ Պոն հայտնաբերվեց ընտրությունների օրը, արդեն 1872 թվականին առաջացան այնպիսի ենթադրություններ, որ Պոն այսպես կոչված
կուպինգի զոհ է դարձել: Ցավալի է, բայց այդ ժամանակ Բալթիմորը հայտնի էր իր քաղաքական կաշառակերությամբ, իսկ քաղաքը ահաբեկչության էր ենթարկվել «ձայների որսորդների» խմբավորումների կողմից, որոնք սպառնալիքների կամ խոստումների օգնությամբ աղքատներին ընտրություններից երեք օր առաջ «հավաբուն» կոչվող հատուկ վայր էին տանում, որտեղ նրանց մինչև ընտրությունների սկիզբը պահում էին ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ և ստիպում էին քվեարկել մի քանի անգամ։ Ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 3-ին, ինչը ավելի հավանական է դարձնում այն տեսակետի ճշնարտացիությունը, որ Պոյին անօգնական վիճակում, ուժով տեղավորել են այդպիսի «հավաբներից» մեկում, որը գտնվում էր հենց այն վայրի մոտ, որտեղից գտել էին նրան։ Կուպինգը Պոյի կենսագրականի մեջ դարձավ նրա մահվան ստանդարտ բացատրությունը մի քանի տասնամյակ շարունակ։ Հարկ է նշել, որ Բալթիմորում Պոյի դիրքը նրան որոշակի ճանաչում էր տվել, և այդպիսի աֆերան քիչ հավանական էր։ Վերջին շրջանում սկսեցին ի հայտ գալ վկայություններ այն մասին, որ Պոն կարող էր վախճանված լիներ կատաղած շան կծոցից. ջրից հրաժարում, ջղաձգություններ, հալյուցինացիաներ և տենդ՝ սրանք կատաղության դասական նշաններն են։
== Հոգեհանգիստ և թաղում ==
Հոգեհանգստի արարողակարգը շատ պարզունակ էր, տեղի է ունեցել 1849 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 4-ին։ Ներկա են գտնվել ընդամենը մի քանի մարդ։ Գրողի հորեղբայրը՝ Հենրի Հերինգը, ձեռք էր բերել պարզ, կարմիր փայտյա դագաղ, իսկ զարմիկը՝ Նելսոն Պոն կազմակերպել էր կատաֆալկը։ Մորանի կինը նրա համար սավան էր գործել։ Արարողությունը կատարեց Պոյի կնոջ՝ Վիրջինիա Քլեմի զարմիկ Սուրբ Ու. Տ. Դ. Քլեմը։ Եկել էին նաև բժիշկ Սնոգդրասը, բոլթիմորյան իրավաբանը և Վիրջինիայի համալսարանի ընկերը Զակհեյ Կոլինս Լին, Պոյի զարմուհին՝ Էլիզաբեթ Հերինգը ամուսնու հետ, նախկին դպրոցի ուսուցիչ Ջոզեֆ Քլարկը։ Ողջ արարողությունը տևեց ընդամենը երեկ րոպե ցուրտ և սառնամանիք եղանակի պատճառով։ Սուրբ Քլեմը, քանի որ մարդիկ շատ քիչ էին, որոշեց արարողությունը անցկացնել առանց քարոզի։ Տիրացու Ջորջ Ու. Սփենսը եղանակի մասին գրում է. «Մռայլ և խոնավ օր էր, անձրև չկար, բայց և՛ թաց էր, և՛ ամպրորը մոտենում էր»: Պոն թաղվեց էժանագին դագաղում, արանց գրչի, առանց անվանական աղյուսակի, ծածկոցի և բարձի։
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Բալթիմորում կայացավ Էդգար Պոյի՝ «նորից նախապատրաստած» հոգեհանգստի արարողաարգը։ Դերասանները ներկայացան Պոյի ժամանակակիցների և ավելի շուտ մահացած գրողների և արտիստների կերպարանքով։ Յուրաքանչյուրը իրենց վերջին պարտքը տվեցին և կարդացին դամբանական խոսքը։ Թաղման ժամանակ օգտագործվեցին նաև դագաղի կրկնօրինակը մոմանյութերով պատրաստված Պոյի մարմնով։ Հրաժեշտի համար դագաղը դրվեց գերեզմանատանը ամենամոտ եկեղեցում։ Հոկտեմբերի 11-ին դագաղով կառքը շրջեց Բալթիմորի կենտրոնական փողոցով՝ Էմիթի Սթրիթում գտնվող Պոյի տուն-թանգարանից մինչև Վեսթմինիստերյան գերեզմանատուն։
=== Հողարկավորումը և վերահողարկավորումը ===
Պոյին հողարկավորեցին տեղի Westminster Hall and Burying Ground գերեզմանատանը, որը այժմ համարվում է Մերիլենդի համալսարանի Իրավագիտության քոլեջի մի մաս։ Գրողի մահից հետո անգամ վեճերն ու լեգենդները չպակասեցին։
Իսկզբանե Պոյի գերեզմանի վրա ոչ մի տապանաքար չկար, թաղված էր գերեզմանատան հեռավոր մի անկյունում իր հորեղբոր՝ Դեվիդ Պո-ավագի կողքին։ Էգդարի զարմիկ Նելսոն Պոյի պատվիրած իտալական մարմարյա տապանաքարը ջարդվել էր դեռ նախքան գերեզմանի վրա դնելը, երբ ռելսերից դուրս եկած գնացքը խոյահարեց գերեզմանոցի պահեստը, որտեղ պահվում էր հուշարձանը։ ՎԵրջինիս փոխարեն գերեզմանի վրա դրվեց քարե սալաքար, որի վրա գրված էր «№ 80»: 1873 թվականին գրող Փոլ Համիլթոն Հայնեն այցելեց Պոյի գերեզմանը և հրատարակեց թերթային գրառում, որտեղ նկարագրվում էր գերեզմանի ողբալի վիճակը և առաջարկում էր տեղադրել ավելի համապատասխան հուշարձան։ Բալթիմորից ուցուցչուհի Սառա Սինգուրնի Ռայսը, օգտվելով Պոյի գերեզմանի հանդեպ առաջացած հետաքրքրությունից, ձեռնարկեց նոր հուշարձանի համար միջոցների հայթայթման նախաձեռնությունը։ Նվիրաբերություններ եղան և՛ ուսանողներից, և՛ Բալթիմորի հասարակ բնակչությունից և ԱՄՆ-ի այլ մասերից։ Վերջին՝ 650 դոլար նվիրաբերությունը եղավ Ֆիլադելֆիայից մարդասեր և հրատարակիչ Ջորջ ՈՒլիլիամ Չիլդսի կողմից։ Նոր հուշարձանի նախագծի հեղինակ դարձավ ճարտարապետ Ջորջ Ա. Ֆրեդերիկը, կառուցմամբ զբաղվեց Հյու Սինսոնը, օգտագործվեց նկարիչ Ադալբերտ Վոլկի՝ Պոյի դիմանկարը։ Բոլոր երեքն էլ Բալթիմորից էին։ Հուշարձանի ընդհանուր արժողությունը կազմում էր 1500 դոլար։
Վերահողարկավորումը տեղի ունեցավ 1875 թվականի հոկտեմբերի 1-ին նոր վայրում՝ եկեղեցու բակում։ Տոնական արարողակարգը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին։ Թաղման նախկին տեղը ծածկվեց մեծ քարով, որը նվիրաբերվել էր ոմն Օրին Ս. Փեյնթերի կեղմից։ Ներկաների մեջ էին Նելսոն Պոն, ով իր խոսքում զարմիկին անվանում է «ամենասրտակից մարդկանցից մեկն է երբևէ ապրած մարդկանցից մեկն է», ինչպես նաև Նատան Բրուքսը, Ջոն Սնոգդրասը, Ջոն Հիլ Հյուիթը։ Հրավիրվել էին նաև մի քանի հայտնի պոետներ, որոնցից եկավ միայն Ուոլթ Ուիթմենը։ Ալֆրեդ Թեննիսոնը գրել է բանաստեղծություններ, որոնք կարդացվին արարողության ժամանակ։
Գերեզմանափորների խումբը, որը զբաղվում էր Պոյի մնացորդների էկսգումացիայով, դժվարությամբ հայտնաբերեց հանրհաժեշտ մարմինը. ամենասկզբում հանվեց 19-ամյա զինվոր Ֆիլիպ Մոշեր-մլ։ Երբ հաջողվեց հայտնաբերել Պոյին, նրանք բացեցին դագաղը, և վկաներից մեկը նշում է, որ «գանգը հիանալի վիճակում էր գտնվում՝ ճակատային հատվածը՝ Պոյի տարբերվող գիծը, թեևակի նշմարելի էր»։
Մի քանի տարի անց այդ թաղված տեղում վերաթաղվեց նրա կնոջ՝ Վիրջինիայի մնացորդները։ 1875 թվականին գերեզմանը, որտեղ նա հողարկավորվեց, քանդվեց, իսկ ժառանգները, որոնք կարող էին վերցնել նրա մասունքները, չկային։ Պոյի կենսագիրներից մեկը՝ Ուիլիամ Ջիլը վերցրեց նրա մասունքները և պահեց տուփի մեջ իր մահճակալի տակ։ 1885 թվականի հունվարի 19-ին Վիրջինիայի մասունքները վերջապես թաղվեցին իր ամուսնու մասունքների կողքին։ Դա տեղի ունեցավ Պոյի 76-ամյակին և նրա նոր հուշարձանի տեղադրումից համարյա տաս տարի անց։
== Տես նաև ==
«Ագռավը» (2012) ֆիլմը
== Ծանոթագրություններ ==
== Նշումներ ==
== Գրականություն ==
Ռուսաց լեզվովАллен Герви Эдгар По. — Молодая гвардия, 1984. — 331 с. — (Жизнь замечательных людей).
Акройд П. Эдгар По. Сгоревшая жизнь. Биография. — М.: Азбука-Аттикус, 2012. — 256 с. — ISBN 978-5-389-03435-8
Бальмонт К. Д. Смерть любви, любовь к любви, смерть // Очерк жизни Эдгара По. — Saint Brévin l'Ocean, 1911.
Динамов С. С. Эдгар По — художник смерти и разложения // Октябрь : журнал. — 1934. — № IV. — С. 159—172.
Кортасар Х. / Пер. с исп. Н. Богомоловой Жизнь Эдгара По. Финал // Иностранная литература : журнал. —М., 1999. — № 3. — ISSN 0130-6545. Архивировано из первоисточника 28 հունվարի 2014.Անգլերեն լեզվովBandy, William T. Dr. Moran and the Poe-Reynolds Myth // Myths and Reality: The Mysterious Mr. Poe. — Baltimore: The Edgar Allan Poe Society of Baltimore, 1987. — 89 p.
Krutch, Joseph Wood Edgar Allan Poe: A Study in Genius. — New York: Alfred A. Knopf, 1926. — 244 p.
Meyers, Jeffrey Edgar Allan Poe: His Life and Legacy. — New York: Cooper Square Press, 1992. — 349 p. — ISBN 0815410387
Phillips, Mary E. Edgar Allan Poe: The Man. — Chicago: The John C. Winston Company, 1926.
Kenneth Silverman Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. — New York: Harper Perennial, 1991. — 592 p. — ISBN 0-06-092331-8
Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. — New York: Checkmark Books, 2001. — 458 p. — (A Literary Reference to His Life and Work). — ISBN 0-8160-4161-X
Quinn, Arthur Edgar Allan Poe: A Critical Biography. — Baltimore: The Johns Hopkins University Press, 1998. — ISBN 0801857309
Walsh, John Evangelist Midnight Dreary: The Mysterious Death of Edgar Allan Poe. — New York: St. Martin's Minotaur, 2000. — 199 p. — ISBN 0312227329
== Հղումներ ==
Փաստավավերագրական ֆիլմ «Մահացածների պատմությունը. Էգդար Ալլան Պո» (Dead Mens Tales: Edgar Allan Poe) (Discovery Channel, 2004) |
301,150 | Բոգոյավլենիե (գյուղ, Սեմյոնովսկի շրջան) | Բոգոյավլենիե (ռուս.՝ Богоявление), գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Սեմյոնովսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
740,757 | Արմատներ | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմատ (այլ կիրառումներ)«Արմատներ», ռեժիսոր Վահե Յանի՝ 2016 թվականին նկարահանած դրաման։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 21-ին Երևանում։ Ֆիլմը նկարահանել է Շարմ Հոլդինգը։
== Սյուժե ==
Ֆիլմը պատմում է Բոստոնում բնակվող մի հայ տղայի՝ Արամի մասին, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին որոշում է մեկնել Հայաստան։ Արամը մասնագիտությամբ բլոգեր է և որոշում է իր բլոգում լուսաբանել այդ ընթացքը։
== Ստեղծագործական կազմ ==
=== Նկարահանող խումբ ===
Ռեժիսոր՝ Վահե Յան
Սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան
Պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան
Կոմպոզիտորներ՝ Անդրանիկ Բերբերյան
Օպերատոր՝ Ռոբերտ Խարազյան։
=== Դերակատարներ ===
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ֆիլմը ՅուԹյուբում
Ֆիլմի մասին http://sharmpictures.am կայքում Archived 2018-11-28 at the Wayback Machine.
«Արմատներ» ֆիլմը IMDB կայքում
«Արմատներ» ֆիլմը Kinopoisk կայքում
«Արմատներ». Ֆիլմ ֆիլմի մասին |
912,405 | Գևորգ Հովնանյան | Գևորգ Հովնանյան (1923, Քիրքուք, Իրաք - սեպտեմբերի 24, 2009(2009-09-24), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ գործարար և շինարար, ով 1959 թվականին հիմնել է Հովնանյան ընկերությունը։ Նա մինչև իր հրաժարական տալը՝ 1997 թվականը, եղել է Հովնանյան ընկերությունների նախագահը և գործադիր տնօրենը։ Չնայած որոշ ֆինանսական դժվարություններին և 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամին, Հովնանյան ընկերությունը շարունակում էր 2009 թվականի սեպտեմբերին լինել ամերիկյան վեցերորդ խոշոր շինարարական ընկերությունը, ինչպես նաև հանդիսանում էր՝ խոշոր շինարարակն ընկերությունը Նյու Ջերսիում։
== Կենսագրություն ==
Գևորգ Հովնանյանը ծնվել է 1923 թվականին Քիրքուքում, ներկայիս Իրաքի տարածքում։ Նա Իրաքում բնակություն հաստատած Ստեփան Հովնանյանի ծնված չորս որդիներից ավագն էր։ Ստեփան Հովնանյանը Քիրքուքում կառավարում էր շինարարական ընկերություն, որն կնքում էր պայմանագրեր տարածաշրջանի նավթային ընկերությունների հետ։
=== Կարիերա ===
Հովնանյանը ընդունեց ընտանեկան շինարարական բիզնեսի ղեկավարման պատասխանատվությունը այն բանից հետո, որբ նրա հայրը հիվանդացավ։ Վերջին հաշվով ընկերությունում աշխատում էր ավելի քան 12 հազար մարդ։ Սակայն 1958 թվականին Հովնանյանը ստիպված էր փախնել Միացյալ Նահանգներ իրաքյան հեղափոխությունից հետո, որի արդյունքում գահընկեց արվեց Իրաքի թագավոր Ֆեյսալ II-ը։ Նրա ընտանիքի մեծ մասն էլ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։
1959 թվականին Գևորգը և նրա երեք եղբայրները՝ Հրայր Հովնանյանը, Ժիրայր Հովնանյանը և Վահագն Հովնանյանը կատարեցին 1000 դոլարի չափով ներդրում՝ 20 000 դոլարի վրա, որն նրանք պարտքով վերցրել էին Պիտեր Վոսբիկյանից, որպեսզի հիմնադրեն Հովնանյան ընկերությունը։ 1969 թվականին Հրայր, Ժիրայր և Վահագն Հովնանյանները հեռացան ընկերությունից, ցանկանալով հիմնել սեփական ընկերությունները։ Հովնանյանը և նրա ընկերությունը հեղինակություն ձեռք բերեցին վաճառելով ոչ թանկ բնակարաններ և թաունհաուսներ, որոնց մեծ մասը գնում էին երիտասարդ ընտանիքները։ Սովորական երկննջանոց տունը, որն կառուցվել է 1980-ական թվականների սկզբին, Հովնանյանը վաճառում էր 30 000 դոլարով, քանի որ նա բացառել էր այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են՝ կոմունալ լողացող լողավազանները, որոնք այլ կառուցապատողներ օգտագործում էին պոտենցիալ գնորդներ գրավելու համար։ 1983 թվականին New York Times-ին տրված իր հարցազրույցում Հովնանյանը բացատրեց իր փաստերը հօգուտ մարկետինգային ոչ թանկ տների․ «Կան սահմանափակ հնարավորություններ հանգստի համար, քանի որ մարդկանց մոտ ժամանակը քիչ է սոցիալականացման համար»։
1989 թվականին Հովնանյան ընկերությունը կառուցել և վաճառել է ավելի քան 30 000 տուն և բնակարան։ 1989 թվականից մինչև 2009 թվականները վաճառվել է ավելի քան 200 000 բնակելի տուն և բացի այդ ընկերությունը ընդլայնել է իր կառուցապատումը, ներառելով դրա մեջ նաև՝ էլիտար, միջին գնային արժեղությամբ և տարեցների համար տներ։
1989 թվականին Գևորգ Հովնանյանը հեռացավ Հովնանյան ընկերության նախագահի պաշտոնից և նրան փոխարինեց որդին՝ Արա Հովնանյանը։ Նա շարունակեց մնալ գլխավոր գործադիր տնօրեն մինչև վերջնականապես թոշակի գնալը՝ 1997 թվականը։ Սակայն նա շարունակում էր մնալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ մինչև իր մահը՝ 2009 թվականը։
=== Բարեգործություն ===
Իր կյանքի ամբողջ ընթացքում Հովնանյանը կատարել է մի շարք բարեգործական նվիրատվություններ, հատկապես ի աջակցություն Նյու Ջերսիի, Հայաստանի և հայկական սփյուռքի։ Բարեգործության մեծ մասը կենտրոնացվել է բժշկական հաստատությունների և հիվանդանոցների վրա։ Նրա բարեգործությամբ վերանորոգվել է Ալթոն Հովնանյանի անվան շտապ օգնության կենտրոնի տաղավարը և Ջերսի Շորի համալսրանաի Գ․ Հովնանյանի անվան մանկական հիվանդանոցը։ Նա նաև նվիրատվություններ է կատարել Նյու Յորքի Պրեսկիպերյան հիվանդանոցին, որն ի պատիվ իր նվիրատուի անվանել է իր սրտաբանության մասնաբաժինը Գ․ Հովնանյանի անվամբ։
Հովնանյանը Նյու Յորքում թաունհաուս է նվիրաբերել, ՄԱԿ-ի հայկական պատվիրակությանը։ Հովնանյանը նույնպես տուն է կառուցել Հայաստանի երկրաշարժի տուժածների համար։
1986 թվականին Հովնանյանը կառուցել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին Էլբերոնյան շրջանում իր մոր հիշատակի պատվին։ Եկեղեցու կառուցմամբ, նա իրականացրեց այն խոստումը, որն նա տվել էր, երբ 1950-ական թվականների վերջին փախնում էր Իրաքից։
== Ժառանգություն ==
Նա վերապրեց իր 60 ամյա կնոջը Սիրվարթին (Էմիլիին), դստրերին՝ Սոսսինե Նաջարյանին, Էսթո Բարրային, Լյուսի Քալիանին և Նադիա Ռոդիիգեսին և որդուն Արա Հովնանյանին։ Նա նաև վերապրեց իր երկու եղբայրներին Հրայրին և Վահագնին, որոնք երկուսն էլ ապրում էին Միդլթաունում, Նյու Ջերսի, իրենց 13 թոռնիկների հետ։
Նյու Ջերսիի շինարարների ասոցիացիայի նախագահ Մայքլ Հ. Քարմաթը Հովնանյանին անվանել է «արդյունաբերական ավանգարդ» նրա մահից հետո։
== Ծանոթագրություններ == |
235,891 | Խոսե Սարուխան | Խոսե Արիստեո Սարուխան Կերմես (իսպ.՝ José Sarukhán Kermez, հուլիսի 15, 1940(1940-07-15), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), կենսաբան, 1989 թ.-ից մինչև 1997 թվականն աշխատել է որպես Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ռեկտոր։
== Ուսումնասիրություններ ==
Ավարտել է բակալավրի աստիճանը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գիտությունների ֆակուլտետում, որտեղ ստացել է կենսաբանի կոչում, ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում Չափինգոյի քոլեջում, և դոկտորի կոչում՝ Մեծ Բրիտանիայի Ուելսի համալսարանում։
== Աշխատանքային փորձ ==
Վերջին 32 տարիների ընթացքում եղել է հետազոտող, առաջինը՝ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենսաբանության ինստիտուտի, ինչպես նաև 1979-1986 թթ.-ին եղել տնօրեն։ 1980 թ.-ին եղել է Մեքսիկայի ակադեմիական գիտությունների հետազոտական մրցանակի հաղթող։ 1990 թ.-ին բժիշկ Սարուխանը ստացել է նաև Գիտությունների և արվեստների ազգային մրցանակ ֆիզիկական, մաթեմատիկական և բնական գիտությունների ոլորտում։
1986-1988 թթ.-ին եղել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գիտական հետազոտությունների համակարգող և 2 տարի՝ բարձրագույն ուսումնական պալատի ռեկտոր, 1989-1997 թթ.-ին Մեքսիկայի և այլ երկրների համալսարաններից ստացել է 6 պատվավոր դոկտորանտուրա։ 2000 թ.-ին նշանակվել է «Սոցիալական և մարդկային զարգացման հարցերով հանձնակատար» նախագահական կաբինետում, սակայն 2002 թ.-ին հրաժարվում է պաշտոնից։
1987 թ.-ի հուլիսի 26-ից բժիշկ Խոսե Սարուխանը Մեքսիկայի ազգային քոլեջի անդամ է։ Նա նաև Հանրապետության նախագահության գիտությունների խորհրդի անդամ էր, ինչպես նշել է Ադոլֆո Մարտինես Պալոմոն նրա երդմնակալության խորհրդաժողովին։ Կոլիմայի համալսարանի և Մեխիկոյի Լա Սալե համալսարանի պատվավոր բժիշկ է։
Բժիշկ Խոսե Սարուխանը «Մեքսիկայի ասոցիացիայի» պատվավոր փոխնախագահ է եղել, որի պատվավոր նախագահ է նաև բժիշկ Մարիո Մոլինան, 1995 թ.-ին քիմիայի նոբելյան մրցանակակիր։
2014 թ.-ի մարտից ի վեր եղել կրթության ոլորտում «Ազգային խորհրդի նախագահ»։ 2016 թ.-ին իր գործունեությունը ավարտվել է։
Նրա որդին՝ Արտուրո Սարուխանը, մինչև 2013 թ.-ը եղել է Մեքսիկայի դեսպան Միացյալ Նահանգներում։
== Գրականություն ==
== Արտաքին հղումներ ==
CONABIO, Página oficial.
BIODIVERSIDAD MEXICANA.
Página web de la Asociación Mares de México
== Ծանոթագրություններ == |
940,495 | Լյուբով Դոստոևսկայա | Լյուբով Ֆեոդորովնա Դոստոևսկայա (ռուս.՝ Любовь Фёдоровна Достоевская, սեպտեմբերի 14 (26), 1869, Դրեզդեն, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Հյուսիսգերմանական միություն - նոյեմբերի 10, 1926(1926-11-10), Բոլցանո, Իտալիայի թագավորություն), հուշավիպագիր, Ֆեոդոր Դոստոևսկու և Աննա Դոստոևսկայայի երկրորդ դուստրը։
== Կենսագրություն ==
Լյուբով Դոստոևսկայան ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 14 (26)-ին Դրեզդենում։ Դստեր ծննդից մի քանի ամիս անց՝ 1869 թվականի սեպտեմբերի 14 (26)-ին, Ֆեոդոր Դոստոևսկին Դրեզդենից իր զարմուհի Ս. Իվանովային գրել է.
—
Հետագայում, երբ Լյուբան մեծացել է, հորն ուղարկել է գրություններ (նրանցից պահպանվել են 11-ը)։ Պահպանվել են գրողի երկու պատասխանները՝ գրված 1874 թվականի ապրիլի 26-ին Մոսկվայից և 1879 թվականի օգոստոսի 7 (19)-ին Էմսից։
Լյուբով Դոստոևսկայան եղել է 12 տարեկան, երբ մահացել է Ֆեոդոր Դոստոևսկին։ Հոր հուղարկավորությունը հավանաբար ազդել տպավորվող երեխայի բնավորության վրա, սակայն նրա ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն է ունեցել Լյուբայի հիվանդոտ լինելը։ Դոստոևսկագետ Նիկոլայ Նասեդկինը գրել է. «Դոստոևսկու մեծ հանդիսավորությամբ կազմակերպված հուղարկավորությունն արտակարգ ուժով է ազդել դյուրազգաց Լյուբայի վրա, նրան օգնել են վերջնականապես հասկանալ՝ ՈՒՄ դուստրն է նա, ՈՎ է եղել իր հայրը։ Դա լավագույնս չի անդրադարձել նրա բնավորության վրա։ Ըստ շատերի հուշերի՝ նա եղել է անհաշտ, գոռոզ, ամբարտավան»։
Լյուբով Դոստոևսկի չի աջակցել մորը Դոստոևսկու փառքը հավերժացնելու գործում. ստեղծելով իր կերպարը որպես հայտնի գրողի դուստր՝ նա հետագայում դադարել է շփվել Աննա Գրիգորևնայի հետ։ Լյուբով Դոտոևսկայայի՝ ստեղծագործելու փորձերի արդյունքում ստեղծվել են «Հիվանդ աղջիկներ» (ռուս.՝ «Больные девушки», 1911) պատմվածքների ժողովածուն, «Эмигрантка» (1912), «Адвокатка» (1913) վեպերը, որոնք, սակայն, ճանաչման չեն արժանացել։ Անձնական կյանքում նույնպես Դոստոևսկայան հաջողություն չի ունեցել։
1913 թվականին՝ բուժման նպատակով հերթական արտասահմանյան ուղևորվելուց հետո մնացել է այնտեղ։ Նա սկսել է գրել և հրատարակել (սկզբում գերմաներեն, իսկ հետո նաև եվրոպական այլ լեզուներով) իր կյանքի գլխավոր գործը՝ «Dostoejewski geschildert von seiner Tochter» (München, 1920)։ Այն ռուսերեն լույս է տեսել Ռուսաստանում «Դոստոևսկին իր դստեր՝ Լ. Դոստոևսկայայի պատկերմամբ» (ռուս.՝ «Достоевский в изображении его дочери Л. Достоевской») խիստ կրճատված տարբերակով։ Ն. Նասեդկինը գրել է. «Դոստոևսկու դստեր գիրքը պարունակում է բազմաթիվ փաստական անճշտություններ, սխալներ ու վիճելի պնդումներ, բայց դրա հետ միասին պարունակում է հետաքրքիր ու նոր շատ նյութեր գրողի ստեղծագործության ուսումնասիրողների համար»։ Այդ հուշերի՝ որպես «ականատեսի նոթերի» մասին պատկերացումը, հաշվի առնելով նրա տարիքը հոր մահվան ժամանակ, պետք է համարել ոչ տեղին։ Այնուամենայնիվ, Ֆեոդոր Դոստոևսկու և նրա շրջապատի մարդկանց կիսագրական դիմանկարները, որ ստեղծել է Լյուբով Դոստոևսկայան, ակտիվորեն օգտագործվել են գրողի ստեղծագործությունն ուսումնասիրողների կողմից այն դեպքերում, երբ չի եղել ավելի ստույգ աղբյուր։
Դոստոևսկագետներ Սերգեյ Բելովն ու Վ. Տունիմանովը նշել են Լյուբով Դոստոևսկայայի հուշերի հիմնական թերությունները՝ մի շարք դեպքերում փաստերի հետ կամայական վարվելը և աներկբայելի միտումնավորությունը։
Իր կյանքի վերջին երկու տարիները Լյուբով Դոստոևսկայան անցկացրել է Իտալիայում, որտեղ էլ մահացել է 1926 թվականի նոյեմբերի 10-ին հայտնի բժիշկ Ֆ. Ռյոսլերի մասնավոր հիվանդանոցում՝ սպիտակարյունությունից Հարավային Տիրոլի Գրիես վայրում, որը ներկայում ընդգրկված է Բոլցանո քաղաքի կազմում։ Ռուսաստան ուղարկած իր վերջին նամակում նա իր զարմիկ Անդրեյին խնդրել է «հուղարկավորության ծես կատարել իր տատ ու պապ Դոստոևսկիների համար»։
Լյուբով Դոստոևսկայան թաղվել է տեղի Օլտրիզարկո գերեզմանատանը, որը 1950-ական թվականների երկրորդ կեսին լուծարվել է։ Էմա Դոստոևսկայայի (այդպես է նա իրեն կոչել արտասահմանում) աճյունն ու շիրմաքարը տեղափոխվել են կենտրոնական քաղաքային գերեզմանատուն։
== Մատենագիտություն ==
В барском пансионе. Из романа «Подросток» Ф. М. Достоевского. Изд. Л. Ф. Достоевской. СПб.: Тип. А. С. Суворина, 1887. 16 с.
Достоевская Л. Ф. Dostoyewski geschildert von seiner Tochter Aimée Dostoyewski (Erlenbach-Zürich, 1920)(գերմ.)
Достоевская Л. Ф. Dostoyewski geschildert von seiner Tochter Aimée Dostoyewski (Ernst Reinhardt Verlag: München, 1920)(գերմ.)
Достоевская Л. Ф. Fyodor Dostoyevsky. A study. By Aimée Dostoyevsky (New Haven, 1922)(անգլ.)
Достоевская Л. Ф. Dostoyewski geschildert von seiner Tochter Aimée Dostoyewski (Ernst Reinhardt Verlag: München, 1923)(գերմ.)
Достоевская Л. Ф. Dostoïewsky Aimée Vie de Dostoïewsky par sa fille / Préf. et intr. d’André Suarès. Paris: Éditions Émile-Paul Frères, 1926. XX, 375 p.(ֆր.)
Достоевская Л. Ф. Достоевский в изображении своей дочери / Пер. с нем. Е. С. Кибардиной; вступ. ст., подгот. текста и примеч. С. В. Белова. СПб.: Андреев и сыновья, 1992. 245 с.
Достоевская Л. Ф. Больные девушки. Современные типы.. СПб.: Т-во Р. Голике и А. Вильборг, 1911. 150 с. [первое издание]
Достоевская Л. Ф. Больные девушки. Современные типы. Издание второе. — СПб.: Типография П. П. Сойкина, 1911. — 156 с.
Достоевская Л. Ф. Больные девушки. Современные типы. Издание четвертое. СПб.: Типография П. П. Сойкина, 1913. 156 с.
Достоевская Л. Ф. Эмигрантка. — 1912. Արխիվացված է Օգոստոս 10, 2009 Wayback Machine-ի միջոցով:
Достоевская Л. Ф. Адвокатка. Современные типы.. СПб.: Тип. П. П. Сойкина, 1913. 164 с. [первое издание]
Достоевская Л. Ф. Достоевский в изображении его дочери Л. Достоевской / Под редакцией и с предисловием А. Г. Горнфельда. — М., Петроград: Государственное издательство, 1922. — 105 с.
Достоевская Л. Ф. Мой отец Фёдор Достоевский / Вступительная статья, общая редакция, примечания Б.Н. Тихомирова, перевод с французского Н.Д. Шаховской — М.: ООО "Бослен", 2017. — 512 с., ил.
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Достоевская А. Г. Воспоминания / Вступ. статья, подгот. текста и примеч. С. В. Белова и В. А. Туниманова. — М.: Правда, 1987. — 544 с.
Достоевский Ф. М. Полное собрание сочинений. — Л.: Наука, 1972—1990.
Достоевский Д. А. Достоевские в XX веке // Достоевский и XX век / Под ред. Т. А. Касаткиной. — М.: ИМЛИ РАН, 2007. — Т. 1. — С. 560—585. — 762 с. — ISBN 978-5-9208-0284-2
Наседкин Н. Н. Раздел III. Вокруг Достоевского. Достоевская Любовь Фёдоровна // Достоевский : Энциклопедия. — М.: Алгоритм, 2003. — 800 с. — (Русские писатели). — ISBN 5-9265-0100-8
== Արտաքին հղումներ ==
Наседкин Н. Н. Достоевский: Энциклопедия. — М.: Алгоритм, 2003. С. 577—578. |
1,041,755 | Ռուստամ Աբդուլաև | Ռուստամ Աբդուլաև (դեկտեմբերի 2, 1947(1947-12-02), Խիվա, Խորեզմի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ կոմպոզիտոր։ Ուզբեկստանի կոմպոզիտորների միության նախագահ՝ սկսած
1995–ից։ .
Ծնվել է Խիվայում՝ գյուղատնտեսի և ուսուցչուհու ընտանիքում։ Մանկության տարիներին սովորել է Խիվայի երաժշտական դպրոցում, ինչպես նաև նվագել է ժողովրդական թատրոնի նվագախմբում։ 1970-ականներին սովորել է Տաշքենդի պետական կոնսերվատորիայում։ 1985 թվականից կոնսերվատորիայում դասավանդում է կոմպոզիցիայի և գործիքային ամբիոնում (2010 թվականին դարձել է պրոֆեսոր)։
Նա գրել է ավելի քան հարյուր վեպեր և երգեր, ավելի քան վաթսուն մանկական երգի, տարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է։ Մասնավորապես, «Սադոկատ» («Հավատարմություն») օպերայի հեղինակն է, որը պատմում է բանաստեղծուհի Զուլֆիայի ճակատագրի մասին։ «Խիվա» օպերան պատմական, հերոսական էպոսի մասին է, որը ծավալվում է համանուն քաղաքում։ Աբդուլաևը օգտագործել է Խորասանի դասական երաժշտության տարրերը։
Նրան գնահատել են որպես կոմպոզիտոր և կատարող։ Նա ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր է և հաղթող։ Նրա աշխատանքները թվարկված են ավելի քան քսան երկրներում, այդ թվում ԱՄՆ–ում, Գերմանիայում, Եգիպտոսում, Ճապոնիայում, Թայլանդում, Թուրքիայում և Հարավային Կորեայում։ Աբդուլաևին շնորհվել է Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում և Ուզբեկստանի Հանրապետության պետական մրցանակ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Նրանցից երկուսը՝ Բեխզոդը և Էլյնուրան դաշնակահարներ են։
== Պարգևներ ==
1986 — Համզիի անվան Ուզբեկստանի ԽՍՀ պետական մրցանակ («Երկրպագիր արևին»բալետի երաժշտության համար»)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Официальный сайт
Биография на сайте Союза композиторов и бастакоров Узбекистана
Достояние Республики: композитор Рустам Абдуллаев |
723,860 | Բասու (այլ կիրառումներ) | Բասու, կարող է վերաբերել՝
Բասու - գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում
Բասու - գետ Ռուսաստանում, հոսում Արխանգելսկի մարզում, Կոմի Հանրապետությունում |
557,389 | Պրեորե | Պրեորե (իտալերեն՝ Preore), կոմունա Իտալիայում։ Գտնվում է Տրենտինո Ալտո Ադիջե մարզի Տրենտո գավառում։
Բնակչությունը կազմում է 402 մարդ (2008), բնակչության խտություն՝ 100 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 4 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 38070։ Հեռախոսային կոդ՝ 0465։
== Ժողովրդագրություն ==
Բնակչություն
== Կապի տվյալներ ==
Հեռախոս՝ 0465 321418
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
== Ծանոթագրություններ == |
597,549 | Արեն Վաթյան | Արեն Արմենի Վաթյան (օգոստոսի 3, 1977(1977-08-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։
Գրող Արմեն Վաթյանի որդին։
== Կենսագրություն ==
Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկարարժական համալսարանի գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի բաժինը, զուգահեռ սովորել է Հայֆիլմի կինոյի և թատրոնի դերասանի ստուդիայում։ Այնուհետև ավարտել է Երևանի պետական էստրադային և ջազային քոլեջի վոկալի բաժինը։ 1999 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 2003 թվականից աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես դերասան։ 2008 թվականից զբաղվում է ռեժիսուրայով։ Հայաստանի ազգային կինոկենտրոնում նկարահանել է «Գժուկ» մանկական երգիծական ծրագիրը։
== Ֆիլմեր ==
Ռեժիսոր՝
«Կավե մարդը» (կարճամետրաժ ֆիլմ, 2012, արժանացել է երեք միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակների՝ Գերմանիա, Ավստրիա, Էստոնիա)Սցենարիստ՝
«Հարսնացուն»
«Վանա ծովուն արշալույսը»
«Գժուկ» մանկական հաղորդաշար
== Դերեր ==
Մերկուտիո՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
Հենրի՝ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»
Միլլոն – «Ագռավը»
Աշակերտ՝ Զեյթունցյանի «Հիսուս նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
Գ. Խեղկատակ՝ Սևակի «Անվերջ վերադարձ»
Տղամարդ՝ Ս. Ստրատիևի «Ավտոբուս»
Սինա – «Հուլիոս կեսար»
Այցելու՝ Վ. Սիգարևի «Արնախումի ընտանիքը»
Մարսիալ՝ Խ. Միլիանի «Ցիանակալիում … կաթով կամ առանց կաթի»
Սինա՝ «Հուլիոս Կեսար»
Մ. Սովաժոնի՝ «Չաո»
Մոլիերի՝ «Ակամա բժիշկ»
Գ. Գորինի՝ «Մոռանալ Հերոստրատին»
=== Դերեր ֆիլմերում ===
«Վանա ծովուն արշալույսը»
«Այստեղ» (ԱՄՆ)
«Ադամանդ» (Ռուսաստան)
«Բանալի»
«Ռոմեո և Ջուլիետ»
«Հատուկ բաժին»
«Հերոստրատ»
«Մի վախեցիր»
«Մի նայիր հայելու մեջ»
«Վրեժխնդրություն» (Ռուսաստան)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Արեն Վաթյանը mdb.com կայքում
Արեն Վաթյանը gaiff.am կայքում |
1,090,564 | Փաստերի ստուգման հարթակ | «Փաստերի ստուգման հարթակը» (անգլ․՝ Fact Investigation Platform — FIP) առցանց անկախ լրատվամիջոց է, որը հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության կողմից։ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am) մասնագիտացված է փաստերի ստուգման և հետաքննական լրագրության մեջ։ FIP.am-ի հիմնական նպատակն է բացահայտել հանրային մարմինների ու լրատվամիջոցների կողմից հրապարակված, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները և կանխարգելել ապատեղեկատվության տարածումը։
== Պատմություն ==
«Փաստերի ստուգման հարթակը» ստեղծվել է 2016 թ․ նոյեմբերին։ Մինչև 2018 թ․ սեպտեմբերը կայքը հանդես է եկել Sut.am անվամբ և դոմեյնով։ Փոփոխությունը պայմանավորված էր նոր ընթերցողներին «սուտ» բառով չվանելու և սխալ ընկալում չստեղծելու մարքեթինգային քաղաքականությամբ։ Վերանվանումը, սակայն, չազդեց կայքի բնույթի և նպատակի վրա։ Կայքի գործունեության հիմնական նպատակը շարունակում են լինել ապատեղեկատվության դեմ պայքարը և փաստերի ստուգումը։
== Թեմատիկ ուղղվածություն (Բովանդակություն) ==
Լրատվամիջոցի բովանդակության մեծ մասը կազմում են հանրային և պաշտոնատար անձանց կողմից արված ոչ ճշգրիտ, ապակողմնորոշող, մանիպուլյատիվ և կեղծ պնդումների բացահայտումները։ FIP-ը ստուգում է հեռարձակվող, առցանց և տպագիր լրատվամիջոցներում հաղորդված կամ հրապարակված փաստերը, ինչպես նաև սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները։ Բացի այդ, «Փաստերի ստուգման հարթակը» հանձնառու է ստուգելու ընթերցողներին հետաքրքրող պնդումներն ու տեղեկությունները, որոնք վերջիններս ուղարկում են հարթակի կայքի հատուկ բաժնի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։
== Մեթոդաբանություն ==
«Փաստերի ստուգման հարթակն» ունի կառուցվածքային և խմբագրական անկախություն, ինչպես նաև լրագրողների համար սահմանված վարքագծի կանոնագիրք։ FIP-ը փաստերը ստուգում է բաց աղբյուրների միջոցով կամ կապ հաստատում պետական մարմինների հետ տեղեկատվություն ստանալու հարցմամբ։ Կայքը հիպերհղումների և մեջբերումների միջոցով տրամադրում է այն աղբյուրներն ու գործիքները, որոնք օգտագործվել են տվյալ հայտարարությունը, փաստը կամ տեղեկատվությունը ստուգելու ընթացքում։ Ինչպես նշված է FIP-ի պաշտոնական կայքէջում, այդ ամենն արվում է, որպեսզի ընթերցողը, անցնելով բոլոր հղումներով և աղբյուրներով, կարողանա անցնել նույն ուղին, ինչ FIP-ի մասնագետներն ու լրագրողները, և ստուգել նշված հոդվածի ու տվյալների իսկությունը։
«Փաստերի ստուգման հարթակը» պատրաստած նյութերը գնահատում է «փաստաչափ» վարկանիշային համակարգի միջոցով, որն ունի տեղեկատվության հետևյալ դասակարգումը՝ լիովին ճշմարիտ, մասամբ ճշմարիտ, առանց վճռի, մասամբ սխալ կամ ամբողջությամբ սխալ, կեղծ, մանիպուլյատիվ։
== Ծանոթագրություններ == |
704,650 | Ազրեթ Սուլթան (արգելոց-թանգարան) | Պետական պատմամշակութային արգելոց-թանգարան Ազրետ Սուլթան, արգելոց-թանգարան Ղազախստանի Հարավ-Ղազախստանյան մարզի Թուրքեստան քաղաքում։ Հիմնադրվել է 1991 թվականին Խոջա Ահմադ Յասավի ճարտարապետական համալիր թանգարանի հիմքի վրա։ Արգելոց-թանգարանի կենտրոնական օբյեկտը համարվում է Խոջա Ահմադ Յասավի դամբարանը։ Այն հանդիսանում է Ղազախստանի առաջին հուշարձանը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Արգելոց-թանգարանի հրապարակի տարածքը կազմում է 90 հեկտար։
== Նկարագրություն ==
«Ազրետ Սուլթանը» գիտահետազոտական և գիտալուսավորչական հաստատություն է, որը նպատակ ունի հավաքել, պահպանել և ուսումնասիրել Թուրքմենստանի հնագիտության և ճարտարապետության հուշարձանները։ Արգելոց-թանգարանն ներառում է մի շարք կառույցներ՝ Կուլտոբե քաղաք (4-6-րդ դարեր), կենտրոն (10-12-րդ դարեր) Խիլվետ ստորգետնյա մզկիթով, Շիլդեխանի ծիսական կառույց, անանուն ութանիստ դամբարան, Խոջա Ահմադ Յասավիի դամբարան-մզկիթ (14-րդ դար, կառուցվել է էմիր Թիմուրի հրահանգով), արևելյան բաղնիք (16-րդ դար), Ռաբիգ սուլթան Բեգիմի (15-րդ դար), Եսիմ խանի, Աբիլայ խանի, Ժոլբարիսի, Կասիմ խանի, Ժանիբեկ բատիրի, Կազիբեկ էմիրի և այլոց դամբարաններ, Խումա մզկիթ (19-րդ դար), միջնաբերդի միջնադարյան կառույց, ամրաշինական կառույցներ պաշտպանական պատերով, աշտարակներով, դարբասներով, զինվորական զորանոց, հնագույն Թուրքեստանի լուսաձայնային վիդեոպանարոմայով համալիր, Աուլիե Կումշիկ ատայի ստորգետնյա մզկիթ, Ալխոջա ատայի և Գաուխար անայի դամբարանների մնացորդներ։
== Պատկերասրահ ==
== Գրականություն ==
Ազրետ Սուլթան (արգելոց-թանգարան) Archived 2016-04-03 at the Wayback Machine.
Массон М.Е., Мавзолей Ходжа Ахмеда Ясави, Ташкент, 1930;
Басенов Т., Комплекс мавзолея Ахмеда Ясави, А.-А., 1982. |
577,526 | Մարկասան | Մարկասան (պորտ.՝ Marcação), համայնք Բրազիլիայում՝ Պարաիբա նահանգի կազմում։ Գտնվում է Զոնա դա Մատա Պարաիբանայի մարզում։ Մտնում է Լիտորալ Նորտիի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 6799 մարդ (2006 թվականի տվյալներով)։ Գրավում է 12 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 55,3 մարդ/կմ²։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 17.783.760,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 2.725,06 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,526 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ |
580,592 | Մարոպատի | Մարոպատի (իտալերեն՝ Maropati), կոմունա Իտալիայում` Կալաբրիա մարզի Ռեջիո Կալաբրիա գավառում։ Սահմանակից է Անոյա, Ֆերոլետո դելա Կիեզա, Գալատրո, Ջիֆոնե համայնքներին։
Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 1.524, բնակչության խտությունը կազմել է 174 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 10 կմ² տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 89020։ Հեռախոսային կոդը՝ 0966։
Բնակավայրի հովանավորը համարվում է Սան Ջորջոն։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
http://www.maropatinternet.it/ Archived 2006-02-21 at the Wayback Machine. |
300,282 | Արսինսկի | Արսինսկի (ռուս.՝ Арсинский), գյուղ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Նագայբակսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
254,302 | Պոլոշկի | Պոլոշկի (ուկրաիներեն՝ Полошки), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Գլուխովի շրջանում։
2001 թվականի տվյալներով Պոլոշկի գյուղում բնակվում էր 1 334 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
59,655 | Սուրբ Ամենափրկիչ վանք (Ջուղա) | Սուրբ Ամենափրկիչ վանք, հայկական առաքելական ավերված վանքային համալիր նախկին հայաբնակ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանարեպտության Ջուղայի շրջանի համանուն քաղաքում։
Հանդիսացել է ամենահռչակավոր հայկական վանական համալիրներից մեկը։ Այժմ ամբողջովին ավերված է։
== Տեղադրություն ==
Ջուղայի գերեզմանատնից դեպի հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է Քամու ձոր կոչվող բավականին խոր ձոր։ Գերեզմանատնից այդ ձորով 3 կմ հեռավորության վրա՝ բարձրադիր լեռան լանջին՝ ձորի ծայրին գտնվում էր Սուրբ Ամենափրկիչ վանքը։ Վանքի հարավային մասում՝ Մաղարդայի լեռնաշղթայի ստորոտով հոսում է Արաքս գետը։ Արևելքում՝ վանքի լեռան ստորոտում, Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանատունն էր և քաղաքատեղիի ավերակներ։ Հյուսիսից ու արևմուտքից լերկ լեռներ են։
== Պատմություն ==
Մեսրոպ Սմբատյանցի ենթադրությամբ Ամենափրկիչը հիմնվել է 1271 թվականին պարոն Վահրամի կողմից։ Այնուամենայնիվ վանական համալիրի մասին գրավոր աղբյուրներում 1271 թվականից ավելի հին տեղեկություն կա։ Սուրբ Ամենափրկիչ վանքը հիշատակվում է Խաչիկ կաթողիկոսի՝ 976 թվականին Աշոտ Ողորմած թագավորի կողմից Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանքին կալվածքներ նվիրաբերելու փաստը հաստատող վավերագրերում։ Ենթադրվում է, որ վանական համալիրի սկզբնական շինությունը հիմնվել է ոչ ուշ քան 9-ից 10-րդ դարերում։
== Ճարտարապետական կառուցվածք ==
Սուրբ Ամենափրկիչ վանքային համալիրը կազմված էր փոքր չափսերի եկեղեցուց, գավթից, սեղանատնից, միահարկ և երկհարկ արտադրական ու օժանդակ շինություններից, որոնք շրջապատված էին պարսպով։ Այժմ վանական համալիրն ամբողջությամբ ավերված է։
=== Եկեղեցի ===
Եկեղեցին գտնվում էր վանքային համալիրի հարավ-արևելյան անկյունում։ Այն ավագ աբսիդով և զույգ ավանդատներով, արևմտյան ճակատի մուտքով կենտրոնագմբեթ կառույց էր։ Կառուցվել է կիսամշակ և մասամբ սրբատաշ քարերով ու կրաշաղախով։ Շինության ներսի մասը սվաղված էր և սպիտակեցված։ Գմբեթը բավականին մեծ էր և կլորավուն։ Այն ծածկված էր կլորավուն վեղարով։ Եկեղեցին չուներ ճարտարապետական հատուկ հարդարանք։ Միայն մուտքի շուրջը և որմերի այլ մասերում տեղադրված էին 16-րդ դարի մի քանի խաչքարեր, որոնց վրա առկա էին արձանագրություններ։ Մուտքն ուներ բավականին լայն բացվածք և 12-ից 13-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ օգտագործված թեթևակիորեն սլաքավոր կամար։
=== Գավիթ ===
Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցու արևմտյան ճակատին կցված էր երկու մույթերի հորինվածքով թաղակապ փոքր գավիթը։
=== Օժանդակ շինություններ ===
Եկեղեցու հարավային և հյուսիսային որմերին և անմիջապես պարիսպին կից՝ ներսում, գտնվում էին վանական համալիրի բնակելի սենյակները, հացատուն, խոհանոցը, սեղանատունը, սննդամթերքի պահման ամբարը և արտադրական ու օժանդակ այլ շինություններ։ Այդ շինությունների մեծ մասը ունեցել են խաչաձև և թաղակապ ծածկեր։
=== Պարիսպ ===
Վանական համալիրի բարձր և ամուր պարիսպը քառանկյունի էր։ Մինչև խորհրդային ժամանակաշրջանի կեսերը դեռևս պահպանվել էին 2․5 մետր բարձրությամբ։ Կառուցված է եղել անմշակ և կրաշաղախով։ Միակ մուտքը գտնվում էր հարավային կողմում։ Իր կառուցվածքի ու տեսքի շնորհիվ բերդապարիսպի տպավորություն էր թողնում։
=== Վանքի գերեզմանատուն ===
Սուրբ Ամենափրկիչ վանքն ուներ իր առանձին գերեզմանատունը, որը գտնվում էր վանական համալիրի հարավային կողմում։ Այնտեղ ամփոփված էին միաբանների և եպիսկոպոսների աճյունները։ Գերեզմանատանը կային 15-ից 16-րդ դարերով թվագրվող և հետաքրքիր զարդաձևեր ու պատկերաքանդակներ ունեցող բազմաթիվ խաչքարեր։ Եղել են նաև մատուռ-դամբարաններ։
=== Վանքի աղբյուր ===
Գերեզմանատնից արևմուտք գտնվելիս է եղել երբեմնի արագահոս աղբյուր, որը շրջապատող սաղարթախիտ ծառերին ու փոքր այգուն ջուղայեցիները անվանում էին Վանքի այգի։
== Ծանոթագրություններ == |
898,735 | Աշոտ Թելունց | Աշոտ Մաթևոսի Թելունց (նոյեմբերի 4, 1914(1914-11-04), Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1973(1973-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 4-ին, Խնձորեսկ գյուղում։ 1938 թվականի ավարտել է Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953-1959 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսդպրոցի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1959-62- թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի, 1964-1973 թվականներին՝ Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։
Աշոտ Թելունցի ուսումնասիրությունները վերաբերում են գիտության սոցիալական պրոբլոմներին։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր։ Խմբագրել է Ադո Ադոյանի հանրահայտ «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» երկհատոր (1967-1970 թվականներ) գիրքը։ Տիրապետել է մի շարք օտար լեզուների, զբաղվել բնական գիտություններով։ Իր հետք է թողել խորհրդային շրջանի հայ փիլիսոփայական դպրոցի ձևավորման ու զարգացման վրա։
Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։
== Երկեր ==
Իմացության պրոցեսի հիմնական գծերը, Երևան, 1968։
Социальная природа науки, Ереван, 1975.
Условия и особенности развития науки в социалистическом обществе, Ереван, 1963.
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան |
260,605 | Պետրոպավլովկա (Կարսի գավառ) | Պետրոպավլովկա, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Կարսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
602,912 | Բալագեյլախ | Բալագեյլախ, լեռնագագաթ Արցախի Մարտակերտի շրջանում, Փոքր Կովկաս լեռնահամակարգում, Խաչենի վտակ Ջորման գետի ակունքների մոտ, բարձրությունը՝ մոտ 2300 մետր։
== Ծանոթագրություններ == |
428,689 | Ավրտնիկ | Ավրտնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։
== Անվան ստուգաբանություն ==
Ենթադրվում է, որ տեղացիք գյուղը Վարդենիք (Վարդենիկ) են կոչվել, որովհետև շուրջը շատ վարդաստաններ կային։
== Պատմություն ==
Ավրտնիկի մոտ 140 հայ բնակիչներից 130-ը սրի են քաշվել Մեծ եղեռնի ժամանակ։ 12-ին հաջողվել է գաղթել ԱՄՆ։
== Բնակչություն ==
1872-1873 թվականներին ուներ 20 տուն հայ և 26 տուն քուրդ բնակիչ։ XX դարի սկզբներին ուներ մոտ 40 տուն հայ և 25 տուն քուրդ բնակիչ։
== Տնտեսություն ==
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
== Պատմամշակութային կառույցներ ==
Ավրտնիկն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1249 թվականին։ Գյուղում պահպանվել են Բերդաքար (Գեավըրե-կալա) բերդաքաղաքի ավերակները։
== Կրթություն ==
Միջին դարերում եղել է գրչության կենտրոն։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
314,473 | Յանգուզ-Նարատ | Յանգուզ-Նարատ (ռուս.՝ Янгуз-Нарат, բաշկիրերեն՝ Яңғыҙнарат), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Յանաուլսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 120 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
958,745 | Keiino | Keiino (հաճախ ոճավորված որպես KEiiNO, արտաանվում է որպես kæino), նորվեգական ակումբ, որը կազմված է ռեփեր Ֆրեդ Բուլոյից, ինչպես նաև նորվեգացի երգիչներ Ալեքսանդրա Ռոտանից և Թոմ Հյուգոյից։ Խումբը հիմնվել է 2018 թվականի վերջին` Melodi Grand Prix 2019 թվականինին մասնակցելու նախապատրատման շրջանակներում։
Melodi Grand Prix-ը (2019) հաղթելու արդյունքում խումբը ներկայացրեց Նորվեգիան Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում` «Spirit in the Sky» երգով։ Խումբը գրավեց առաջին տեղը հեռուստադիտողի քվեարկությամբ` հավաքելով 291 միավոր, բայց ժյուրիից ստացավ ավելի քիչ միավոր։ Ստանալով ընդհանուր 331 միավոր` ողջ մրցույթում գրավեց վեցերորդ հորիզոնականը ։
== Պատմություն ==
Խումբը ստեղծվել է 2018 թվականի ամռան վերջին, երբ Թոմ Հյուգո Հերմանսենը և իր ամուսին Ալեքս Օլսսոնը սկսեցին գրել «Spirit in the Sky»-ը, երգ, որը ոգեշնչում է պատմական կռիվը հանուն հավասարության։ Ավելի ուշ նրանց են միացել ռեփեր Ֆրեդ-Ռենե Բուլոն և երգչուհի Ալեքսանդրա Ռոտանը։ Խմբի Keiino անվանումը ոգեշնչել է Բուլոյի հայրենի քաղաքի` Կյոտուկեյնի անունով։ Վերջին հատվածը ` -geaidnu, թարգմանվում է որպես «ուղի» կամ «ճանապարհ», որի մասին ասում է Բուլոն. «ներկայացնում է ճանապարհը, որը հասցրել է մեզ միասին», խոստովանեցին խմբի անդամները TV 2-ի հարցազրույցի ժամանակ։
== Սկավառակագրություն ==
«Spirit in the Sky» - 2019«Shallow» - 2019«Praying» - 2019«Vill ha dig» - 2019«Dancing in the smoke» - 2019
== Ծանոթագրություններ == |
235,423 | Մետաֆոր | Մետաֆոր, հայկական մետալ խումբ։ Կազմավորվել է 2010 թվականին Երևանում իրանահայեր Արիս և Արին Քարամյանների կողմից։ Խումբը հանդես է գալիս մետալի տարբեր ոճերում՝ պրոգրեսիվ մետալ, թրեշ մետալ, դում մետալ, սփիդ մետալ և այլն։ 2012 թ. դեկտեմբերի 21-ին խումբը ելույթ է ունեցել «End of the World Metal Requiem» մետալ փառատոնի շրջանակներում։
== Կազմը ==
Արիս Քարամյան - հարվածային գործիքներ, խմբի մենեջեր
Արին Քարամյան - ստեղնաշար, խմբի մենեջեր
Սինա Հոսեյնի - վոկալ
Արին Աբնուսյան - բաս կիթառ
Պատրիկ Ավետիսյան - կիթառ
== Արտաքին հղումներ ==
Հարցազրույց emedia-am-ի հետ Archived 2013-06-14 at the Wayback Machine., 06.12.2012 թ.
== Ծանոթագրություններ == |
960,843 | Ուիլյամ Ռոյ Հոջսոն | Ուիլյամ Ռոյ Հոջսոն, (մայիսի 22, 1892(1892-05-22), Kingston - հունվարի 24, 1958(1958-01-24), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի փոխգնդապետ, զինվորական, պետական ծառայող և դիվանագետ։
Մասնակցել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի ձևավորման գործընթացին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ներկայացրել է Ավստրալիան միջազգային դիվանագիտական մի շարք գիտաժողովներում, եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կազմող հանձնաժողովի անդամ։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1892 թվականի մայիսի 22-ին Կինգսթոնում (Վիկտորիա)։ Ինչպես իր ժամանակի բոլոր ազնվականները, ուսանել է Բալարատի Ականների դպրոցում և Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում գտնվող Դյունթրոնի թագավորական ռազմական քոլեջում։
Ուսումն ավարտել է 1914 թվականին, ներգրավվել Ավստրալիայի առաջին կայսերական ուժի կազմում և նախքան Դարդանելի օպերացիայում կռվելը՝ ուղևորվել Եգիպտոս։
Ուիլյամը վիրավորվել է թուրք դիպուկահարի կողմից և համարվել մահացած։ 1917 թվականին նա վերադարձել է Ավստրալիա։ 1918 թվականին Մելբուռնում միացել է Ավստրալիայի ռազմական ուժերի գլխավոր շտաբին և 1925 թվականին դարձել ռազմական հետախուզության ղեկավար։ 1919 թվականի հոկտեմբերի 18-ին Մելբուռն քաղաքի մոտակայքում գտնվող Հարավային Յարայի Քրիստոսի եկեղեցում ամուսնացել է Մյուրիել Դեյզի ՄաքԴոուելի հետ։
Հոջսոնը ստացել է հաշվապահության որակավորում և Մելբուռնի համալսարանում ուսանել է իրավունք՝ 1929 թվականին ստանալով իրավունքի բակալավրի աստիճան։ Այդ տարի նա վեց ամիս անդամակցել է Զարգացման և միգրացիայի հանձնաժողովին։ 1934 թվականին լքել է պաշտպանության ուժերի ծառայությունը և արժանացել փոխգնդապետի պատվավոր կոչման՝ մինչև 1936 թվականը շարունակելով իր աշխատանքը ռազմական հետախուզությունում։ 1934 թվականին դարձել է վարչապետի վարչության արտաքին գործերով զբաղվող մասնաճյուղի քարտուղարի օգնականը։ 1935 թվականին Հոջսոնը նշանակվել է Արտաքին գործերի վարչության քարտուղար։ Որպես արտաքին հարաբերությունների գծով խորհրդական՝ մասնակցել է 1937 թվականին Լոնդոնում կայացած կայսերական խորհրդաժողովին։ Նախքան 1945 թվականին վարչության պետի պաշտոնից հրաժարական տալը զգալիորեն նպաստել է մասնագիտացված դիվանագիտական ծառայության զարգացմանը։
== Դիվանագիտություն և ՄԱԿ-ի ներգրավվածություն ==
1945 թվականին Հոջսոնը, որպես Գերագույն գործող հանձնակատար, ծառայել է Կանադայում, այնուհետև դեսպան է նշանակվել Ֆրանսիայում։ Նույն տարի մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում կայացած ՄԱԿ-ի միջազգային կազմակերպության գիտաժողովին և գլխավորել Ավստրալիայի պատվիրակությունը Լոնդոնում գտնվող ՄԱԿ-ի նախապատրաստական հանձնաժողովում։
1945-1946 թվականներին Լոնդոնում կայացած Ավստրալիայի Առաջին գլխավոր ժողովում Ուիլյամը պատվիրակ էր և Անվտանգության խորհրդի և Մարդու իրավունքների հանձնաժողովի Ավստրալիայի ներկայացուցիչ։ Նա Ավստրալիայի պատվիրակ էր նաև Փարիզի խաղաղության պայմանագրերի կնքման ժամանակ (1947)։
1946 թվականին ՄԱԿ-ն ստեղծել է Մարդու իրավունքների հանձնաժողովը (տես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով), որտեղ նշանակալից մասնակցություն է ունեցել։ Էլեոնոր Ռուզվելտը դարձել է կոմիտեի ղեկավար և ստանձնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մշակման աշխատանքները. այս կոմիտեում էր նաև Ուիլյամ Հոջսոնը։ Նա հետաքրքրված էր հատկապես մարդու իրավունքների իրացմամբ և միջազգային դատարան էր դիմել բողոքներ ներկայացնելու համար։ Հոջսոնն առաջարկել է, որ հռչակագիրն օրինական ուժի մեջ մտնի, սակայն հանձնաժողովի այլ անդամների համար դա առաջնային չէր։
1947 թվականին Հոջսոնը նշանակվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Ավստրալիայի առաքելության ղեկավար և Ավստրալիայի ներկայացուցիչն է եղել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի հանձնաժողովում։ 1948 թվականին նա ՄԱԿ-ի Բալկանյան հանձնաժողովի ներկայացուցիչ էր, ինչպես նաև Տնտեսական և սոցիալական խորհրդի ներկայացուցիչ և ՄԱԿ-ի Գերագույն ժողովի պատվիրակ։ Նա շարունակել է ծառայել հանձնաժողովների և պատվիրակությունների կազմում մինչև Ճապոնիայում Ավստրալիայի առաքելության ղեկավար և Ճապոնիայի դաշնակից խորհրդի համար Բրիտանիայի Համագործակցության ներկայացուցիչ դառնալը։
1949 թվականին Ուիլյամը նշանակվել է Հարավային Աֆրիկայի գերագույն հանձնակատար և այնտեղ մնացել մինչև 1956 թվականը՝ 1957 թվականին վերադառնալով Ավստրալիա։
== Պարգևներ և կոչումներ ==
1917 թվականին Հոջսոնը պարգևատրվել է Ռազմական խաչ մեդալով։ 1926 թվականի հունվարի 1-ին արժանացել է մայորի կոչման։ 1934 թվականին Հոջսոնին տրվել է Բրիտանական կայսրության սպայի կոչում։ 1951 թվականին արժանացել է Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ մեդալներին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
UN List of Universal Declaration of Human Rights Drafters, https://www.un.org/en/documents/udhr/drafters.shtml
UN Library Entry, https://www.un.org/depts/dhl/udhr/members_whodg.shtml
Civil Liberties Australia Biography, http://www.cla.asn.au/News/dead-to-rights-how-an/ |
242,192 | Տրի Կոպցի (գյուղ, Կորոստիշևի շրջան) | Տրի Կոպցի (ուկրաիներեն՝ Три Копці), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Կորոստիշևի շրջանում։
2001 թվականի տվյալներով Տրի Կոպցի գյուղում բնակվում էր 55 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,279 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 197,13 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
4,803 | Հոկտեմբերի 8 | Հոկտեմբերի 8, տարվա 281-րդ (նահանջ տարիներին՝ 282-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 84 օր։
== Դեպքեր ==
451 - Քաղկեդոնում սկսվում է Քաղկեդոնի ժողովը
1480 - Ուգրա գետի մեծ դիմակայությունը Ռուսաստանում
1860 - Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև բացվում է հեռախոսագիծ
1962 - Ալժիրը միանում է ՄԱԿ-ին
1906 - Լև Տոլստոյը հրաժարվում է Նոբելյան մրցանակից
== Ծնունդներ ==
1585 - Հենրիխ Շյուց Heinrich Schütz գերմ. կոմպոզիտոր (մ. 1672)
1897 - Ռուբեն Մամուլյան Rouben Mamoulian ամերիկահայ ռեժիսոր (մ. 1987)
1922 - Նելսոն Լիդհոլմ Nelson Liedholm շվեդ ֆուտբոլիստ, մարզիչ (մ. 2007)
1949 - Սիգուրնի Ուիվեր Sigourney Weaver ամեր. դերասանուհի
1957 - Լալա Մնացականյան հայ դերասանուհի
1965 - Փիթեր Գրին Peter Greene ամեր. դերասան
1970 - Մեթ Դեյմոն Matt Damon ամեր. դերասան
1973 - Արսեն Ավետիսյան, հայ ֆուտբոլիստ
1980 - Մայք Միզանին (Միզ) The Miz ամեր. ըմբիշ, դերասան
== Մահեր ==
1754 - Հենրի Ֆիլդինգ Henry Fielding անգլ. գրող (ծն. 1707)
1834 - Ֆրանսուա Ադրիան Բուալադյո ֆրանս. կոմպոզիտոր (ծն. 1775)
1953 - Քեթլին Ֆերիեր Kathleen Ferier անգլ. երգիչ (ծն. 1912)
2003 - Գևորգ Աբաջյանը, հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծն. 1920)
2006 - Գեդիմինաս Յակուբոնիս, լիտվացի խորհրդային քանդակագործ
2011 - Ժիրայր Ավետիսյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (ծն. 1927)
== Տոներ ==
Խորվաթիա՝ Անկախության օր (Հարավսլավիայից 1991 թ.)
Հնդկաստան՝ Օդուժի օր
Պերու՝ Նավատորմի օր |
311,714 | Կոչկուրովո (գյուղ, Պոչինկովսկի շրջան) | Կոչկուրովո (ռուս.՝ Кочкурово), գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Պոչինկովսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
623,872 | Կուբա (Չեմալի վտակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուբա (այլ կիրառումներ)Կուբա (ռուս.՝ Куба ), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով։ Գետաբերանը գտնվում է Չեմալ գետի աջ ափից 8 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 47 կմ։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Կոմի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Պեչորա, գետի ենթաավազանը - Բիյա և Կատուն, գետի գետային ավազանը Օբն է մինչեև թափվելը՝ Իրտիշը։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝.
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 13010100312115100006763
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 115100676
Ավազանի կոդը — 13.01.01.003
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
962,575 | Օբլիտերացնող բրոնխիոլիտ | Օբլիտերացնող բրոնխիոլիտը (ՕԲ), ավելի հայտնի ինչպես կոնստրիկտիվ բրոնխիոլիտ և պոպկորն(ադիբուդի) թոքեր, հիվադնություն է, որը բերում է բրոնխիոլների բորբոքման և խցանման։ Ախտանիշներ են չոր հազը, դժվարացած շնչառությունը, շնչահեղձությունը և հոգնածության զգացումը։ Ախտանիշները զարգանում են ամիսների և շաբաթների ընթացքում։ Հիվանդությունը կապված չէ կրիպտոգեն թոքաբորբի հետ, որը նախկինում հայտնի էր՝ որպես թոքաբորբ հարուցող օբլիտերացնող բրոնխիոլիտ։
Պատճառ կորող են հանդիսանալ տոքսինների ներշնչումը, շնչառական ինֆեկցիաները, սրտի կամ ոսկրածուծի փոխպատվաստման բարդությունները և պարենքիմատոզ հիվանդությունները։ Ախտանիշները ի հայտ են գալիս տոքսինի կամ ինֆեկցիայի ներթափանցումից հետո՝ 2-8 շաաբաթվա ընթացքում։
Հիվանդության առաջացման հիմնական մեխանիզմը բորբոքումն է, որի արդյունքում թոքային հյուսվածքում առաջանում են սպիական փոփոխություններ։
Ախտորոշման հիմնական մեթոդներն են ՀՇ սքանը, թոքային ֆունկցիոնալ թեստերը և բիոպսիան։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը սովորաբար նորմալ է։
Չնայած նրան, որ պրոցեսն անձարձելի է, բուժումը կարող է դանդաղեցնել հիվանդության հետագա պրեգրեսիան։ Բուժումը ներառում է կորտիկոստերոիդներ կամ իմունոսուպրեսիվ դեղեր։ Թոքի փոխպատվաստատը կարող է մերժվել։ Բուժման արդյունքները սովորաբար գոհացուցիչ չեն և հիվանդների մեծ մասը մահանում է ամիսների կամ տարիների ընթացքում։
Ընդհանուր պոպուլյացիայում օբլիտերացնող բրոնխիոլիտը հազվադեպ է հանդիպում։ Սակայն թոքի պատվաստումից հետո, 75% բուժառուների մոտ, 10տարվա ընթացքում հայտնաբերվում է օբլիտերատիվ բրոնխիոլիտ, իսկ ոսկրածուծի փոխպատվաստումից հետո՝ 10%։
Հիվանդությունն առաջին անգամ ճշգրիտ նկարագրվել է 1981 թվականին։ Նախկինում հիվանդության մասին հիշատակումներ կան 1956 թվականին, իսկ տերմինն առաջին անգամ գործածվել է Ռեյնոդի կողմից 1835 թվականին։
== Նշաններ և ախտանիշներ ==
Ախտանիշներն են դժվարացած շնչառությունը, շնչահեղձությունը և չոր հազը։ Ախտանիշները կարող են զարգանալ աստիճանաբար կամ միանգամից։ Այս ախտանիշներն անդարձելի են և կայուն են բրոնխոլայնիչ թերապիայի նկատմամբ։
== Պատճառագիտություն ==
Օբլիտերանցող բրոնխիոլիտի պատճառներն են կոլագենային վասկուլյար հիվանդությունները, օրգանների տրանսպլանտացիան, վիրուսային ինֆեկցիաները(adenovirus, respiratory syncytial virus, influenza, HIV, cytomegalovirus), Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշը, Պնևմոցիստային թոքաբորբը, դեղերի փոխազդեցությունները, բրոնխոթոքային դիսպլազիան, տոքսինների ներշնչումը(օրինակ՝ դիացետիլ, ծծմբի դիօքսիդ, նիտատի դիօքսիդ, ամոնիակ, քլոր, թիոնիլ քլորիդ, մեթիլ իզոցիանատ, հիդրոգեն ֆլուորիդ, հիդրոգեն բրոմիդ, հիդրոգեն սուլֆիդ, հիդրոգեն քլորիդ, ֆոսգեն, իպրիտ և օզոն)։ Կարող է ի հայտ գալ նաև այն բուժառուների մոտ, ովքեր ունեն համակարգային լուպուս էրիթեմատոզ, յուվենիլ իդեոպաթիկ արթրիտ, ռևմատոիդ արթրիտ, IgA նեֆրոպաթիա, ատաքսիա տելեանգեկտազիա, գրգռված աղու համախտանիշ և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն։ Ներշնչված ակտիվացրած ածուխը նույնպես կարող է հանդիսանալ պատճառ։ Ի վերջո հիվանդությունը կարող է լինել իդեոպաթիկ(առանց հայտնի պատճառի)։
=== Թոքի փոխպատվաստում ===
Օբլիտերացնող բրոնխիոլիտը հաճախ առաջանում է թոքի փոխպատվաստումից հետո, քանի որ փոխպատվաստումը մեծ ռիսկ է ալլոիմունիզացիայի։ Թոքի և արյունաստեղծ բջիջների փոխպատվաստումից հետո առաջացող բրոնխիոլիտը անվանում են Օբլիտերացնող բրոնխիոլիտային համախտանիշ։ Բուժառուների մոտ թոքի ֆունկցիոնալ թեստերը և կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքները կարող են լինել նորմալ։ Հիվանդության պրոգրեսիվման հետ ի հայտ է գալիս դժվարացած շնչառություն և շնչառական ֆունկցիաները խանգարվում են։ 2001 թվականին Թոքի և սրտի փոխպատվաստման ամսագիրը հրապարակել է Օբլիտերացնող բրոնխիոլիտային համախտանիշի(ՕԲՀ) դասակարգումը։ Պաշտոնական դասակարգումը հրապարակվել է 1993 թվականին Սրտի և թոքի փոխպատվաստման միջազգային ասոցիացիայի կողմից։ Դասակարգումը հիմնված է ԱԱԾ1-ի(Արտաշնչման արագացված ծավալը 1ին վայրկյանում) փոփոխության վրա։
Դասակարգում.
ՕԲՀ 0՝ ԱԱԾ1> 90%, ԱԱԾ25-75 > 75%
ՕԲՀ 0-p՝ ԱԱԾ1 81-89%, ԱԱԾ25-75 <= 75%
ՕԲՀ 1` ԱԱԾ1 66-80%
ՕԲՀ 2՝ ԱԱԾ1 51-65%
ՕԲՀ 3՝ ԱԱԾ1 50% կամ ավելի փոքր
=== Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում ===
Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում ստացած բուժառուների 5.5%ի մոտ հայտնաբերվում է օբլիտերացնող բրոնխոլիտ։ Ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո ամենամեծ ռիսկի գործոնը տրանսպլատատն ընդդեմ տիրոջ հիվանդությունն է։ Հետփոխպատվաստային այլ ռիսկի գործոններ են ծխախոտը, դոնորի տարիքը, ռեցիպիենտի տարիքը, Տիֆնոի ցածր ինդեքսը, IgG-ի ցածր մակարդակը և այլն։ Այսպիսով հաստատված է մեծ քանակի ցողունային բջիջների փոխպատվաստման և օբլիտերացնող բրոնխիոլիտի միջև կապը։ Ռիսկն ավելի բարձր է, եթե առաջին 100օրերի ընթացքում բուժառուն վարակվել է շնչական սինտիցիալ վիրուսով։
=== Ինհալատներ ===
Օբլիտերացնող բրոնխիոլիտը կարելի է դասել մասնագիտական հիվանդությունների շարքին։
Մասնագիտություններ, որոնք գտնվում են ռիսկային գոտում.
Նեյլոնի արտադրամասերում աշխատողներ
Պոլիամիդ-ամին ներկերով աշխատողներ
Մարտկոցի հետ աշխատողներ, ովքեր ենթարկվում են թիոնիլ քլորիդի ազդեցությանը
Բուրավետիչների արտադրամասում աշխատողներ (օրինակ՝ դիացետիլ)Դիացետիլը քիմիական միացություն է, որն օգտագործվում է բուրավետիչնեչի արտադրության մեջ։ Այն օգտագործվում է նաև ադիբուդիի արտադրությունում, սննդարդյունաբերությունում և գինեգործությունում։ Դիացետիլն առաջին անգամ գրավեց հանրության ուշադրությունը, երբ ադիբուդիի արտադրամասում աշխատող Գլիստեր-Մերի Լիի մոտ հայտնաբերվեց օբլիտերացնող բրոնխիոլիտ։ Այս դեպքից հետո հիվանդությունը հայտնի դարձավ «Պոպկորն(ադիբուդի) թոքեր» կամ «Պոպկորն պատրաստողի թոքեր» անվանումներով։ Հայտնի է նաև «Թոքերի հիվանդություն, որը առաջանում է բուրավետիչներից» անվանումով։
=== Հետինֆեկցիոն ===
Առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Ի հայտ է գալիս տարած վիրուսային ինֆեկցիայից հետո(օրինակ՝ Ադենովիրուս(տիպեր 3, 7, և 21), Կարմրուկի վիրուս, Գրիպի վիրուս, Պարագրիպի վիրուս, Ցիտոմեգալովիրուս և Միկոպլազմա)։ Սվայեր-Ջեյմսի համախտանիշը կարմրուկի կամ ադենովիրուսի հետևանքով առաջացած օբլիտերացնող բրոնխիոլիտի բարդություն է։ Հետինֆեկցիոն բրոնխիոլիտն ավելի հաճախ հանդիպում է հարավային կիսագնդում, օրինակ՝ Բրազիլիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Չիլիում և Նոր Զելանդիայում։ Հիվանդությունը մեծ տարածում գտավ 1990ականներին և 2000ականների սկզբին։ Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկում ՝ Ռիկարդո Գուտիերեզի մանկական հիվանդանոցում, 1993-2002թթ. ընկած ժամանակահատվածում, շնչառական հիվանդություններով ստացիոնար դիմած բուժառուների 14%ի մոտ ախտորոշվել է օբլիտերացնող բրոնխիոլիտ։ Հարավային Ամերիկայում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ ամենաակնառու ռիսկի գործոններն են ադենովիրուսային ինֆեկցիայով վարակումը և օդափոխումը։ Ի տարբերություն Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշի, հետինֆեկցիոն բրոնխիոլիտը ունի քրոնիկ, չպրոգրոսիվող ընթացք։ Հիվանդությունը կարող է ազդել երեխաների կյանքի որակի վրա։ Թոքերի ցածր ֆունկցիայով երեխաների տոլեռանտությունը ֆիզիկական ակտիվության նկատմամբ նվազած է, մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։ Այսպիսով հիվադնությունն ազդում է նրանց առօրյա գործունեության և կյանքի որակի վրա։
=== Աղբի այրում ===
Կոնստրիկտիվ բրոնխիոլիտի մի այլ տեսակ նկարագրվել է Աղվանստանի և Իրաքի վետերանների մոտ։ Բրոնխիոլիտ ախտորոշվել է այն վետերանների մոտ, ովքեր ենթարկվել են պատերազմական աղբի բաց այրման արգասիքների ազդեցությանը։ Բուժառուներն ունեին դժվարացած շնչառություն և այլ ասթմայի նման ախտանիշներ։ Ախտորոշման ամենահուսալի մեթոդը բիոպսիան է, քանի որ կրծքավանդակի ռենտգենը և ՀՇ սքանը հաճախ նորմալ են։ Կառավարությունը մինչ օրս ժխտում է հիվանդության և այրման արգասիքների միջև կապը, սակայն ստեղծվել է «Բաց այրման և օդային վտանգների» խորհուրդ, որը հետևում է վետերանների առողջությանը և փորձում է հաստատել կամ ժխտել կապը։ ։
== Ախտաֆիզիոլոգիա ==
Հիմնական մեխանիզմը էպիթելիալ և սուբէպիթելիալ բջիջների բորբոքումն է։ Էպիթելիալ բջիջները մասնակիորեն կորցնում են ռեգեներացիայի ունակությունը, ինչը հանգեցնում է շարակցական հյուսվածքի աճին և սպիագոյացմանը։ Կա ախտաֆիզիոլոգիայի նկարագրված մի քանի մեխանիզմ՝ ֆիբրոզային, լիմֆոցիտային և հակամարմին-միջնորդված։ Չնայած նրան, որ յուրաքանչյուր ախտաֆիզիոլոգիական մեխանիզմ յուրօրինակ է, այնուամենայնիվ, բոլորի վերջնարդյունքը բորբոքում ու սպիագիոյացումն է։ Սպիագոյացումը դժվարեցնում է շնչառության արտաշնչման փուլը։ Օդը դուրս չի գալիս ալվեոլներից և այս երևույթը հայտնի է «օդային ծուղակ» անվանումով։ Սպիագոյացումն անդարձելի պրոցես է և հիվանդության արագ պրոգրեսիվումը կարող է բերել մահվան։
== Ախտորոշում ==
Օբլիտերացնող բրոնխիոլիտ ախտորոշումը դրվում է կլինիկական ախտանիշների հիման վրա։ Վերջնական ախտորոշումը հաստատվում է հյուսվածաբանական քննությունից հետո, սակայն քանի որ բիոպսիան ինվազիվ մեթոդ է և հիվանդության տեղակայումը փոփոխական է, հաճախ այդ մեթոդը չի կիրառվում։
Ախտորոշման հիմնական մեթոդներն են սպիրոմետրիան, թոքերի դիֆուզիոն ունակության որոշման թեստերը, թոքի ֆունկցիոնալ թեստերը, կրծքավանդակի ռենտգենը, ՀՇ-ն և թոքի բիոպսիան։
=== Թոքի ֆունկցիոնալ թեստեր ===
Ըստ սպիրոմետրիայի տվյալների՝ նվազած է ԱԱԾ1 և Թիֆնոի ինդեքը։ Սպիրոմետրիկ չափումներն իրականացնում ենք առանց բրոնխոլայնիչների և բրոնխոլայնիչներ օգտագործելուց հետո։ Ծավալային թեստերով հայտնաբերվում է հիպերինֆիլյացիա՝ պայմանավորված «օդային ծուղակ»ներով։ Թոքերի դիֆուզիոն ունակությունը սկզբնական շրջանում սովորաբար չի տուժում։ ԱԱԾ1-ը(Արագացված արտաշնչման ծավալը 1 վայրկյանում) նորմայում բարձր է 80%-ից։ Օբլիտերատիվ բրոնխիոլիտի ժամանակ այն կազմում է 16-21%։
=== Բժշկական պատկեր ===
Հիվանդության սկզբնական շրջանում կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքները նորմալ են։ Եթե հիվանդությունը պրոգրեսիվում է, դիտվում է շնչուղիների պատերի հաստացում և շարակցական հյուսվածքի աճ։ ՀՇ-ն կարող է հայտնաբերել «օդային ծուղակ»ները և պատերի հաստացումը։
=== Թոքի բիոպսիա ===
Կոնստրիկտիվ բրոնխիոլիտի ժամանակ տրանսթորակալ թոքի բիոպսիան գերադասելի է տրանսբրոնխիալից, քանի որ հիվանդությունը անհամասեռ է, իսկ տեղակայումը՝ փոփոխական։ Բիոպսիայի ժամանակ պարտադիր պետք է ուսումնասիրել մի քանի նմուշներ։ Օբլիտերացնող բրոնխիոլիտը դասակարգվում է 2 տիպի՝ կոնստրիկտիվ և պրոլիֆերատիվ։ Կոնստրիկտիվ տիպն ուղեկցվում է պերիբրոնխիալ բջիջների ինֆիլտրացիայով և բորբոքումով, ինչը հանգեցնում է սուբէպիթելիալ ֆիբրոզի։ Բրոնխիալ մկանները ենթարկվում են ֆիբրոզ փոփոխության։ Ֆիբրոզ հյուսվածքը հայտնաբերվում է տրիքրոմային ներկերով։ Պրոլիֆերատիվ տիպի ժամանակ առաջանում են ներլուսանցքային բջջային կուտակումներ, որոնք խցանում են բրոնխիոլի լուսանցքը։ Պրոլիֆերատիվ տիպի ժամանակ հյուսվածաբանական պատկերն ունի թիթեռնիկի թևերի տեսք։ Կոնստրիկտիվ և պրոլիֆերատիվ տիպերի տարբերակիչ ախտորոշման միակ մեթոդը բիոպսիան է։ Տեղակայումը երկու դեպքում էլ նույնն է, սակայն պրոլիֆերատիվ տիպի ժամանակ բորբոքումը անընդհատ բնույթ ունի, իսկ կոնստրիկտիվի ժամանակ՝ ընդհատ։
=== Տարբերակիչ ախտորոշում ===
Պետք է տարբերակել թոքերի այլ օբստրուկտիվ հիվանդություններից, ասթմայից, բրոնխէկտազներից, գերզգայուն պնևմոնիտից և թոքաբորբից։
== Կանխարգելում ==
=== Ինհալացիաներ ===
Հիվանդությունը հարուցվում է արտադրական փոշիներով և այրման արգասիքներով, ինչը կարելի է կանխել՝ սահմանելով սանիտարահիգիենիկ նորմերը(փակ համակարգեր, դիմակներ,հակագազեր)։ Գործատուն պետք է ապահովի աշխատակիցների անհատական պաշպանությունը, հետևողական լինի տուժած աշխատողների առողջական վիճակին և բոլոր աշխատակիցներին նախապես ծանոթացնի սանիտարահիգիենիկ նորմերին։
=== Փոխպատվաստում ===
Եթե օբլիտերացնող բրոնխիոլիտն առաջացել է թոքի կամ ցողունային բջիջների փոխպատվաստման հետևանքով, ապա բուժման հիմնական մեթոդը իմունոսուպրեսիան է։ Թոքի փոխպատվաստումից հետո հիմնական դեղամիջոցներն են գլյուկոկորտիկոիդները և կալցինեյրինի ինհիբիտորի ու պուրինային սինթեզի ինհիբիտորի կոմբինացիան։ Ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո իմունոսուպրեսիվ թերապիան ընդգրկում է Մեթոտրեքսատ՝ կոմբինացված կալցինեյրինի ինհիբիտորի հետ, որը ճնշում է «Տրանսպլատանտն ընդդեմ տիրոջ» ռեակցիան։
== Բուժում ==
Հիվանդությունը անդարձելի է, սակայն բուժումը դանդաղեցնում է հիվանդության ընթացքը։ Բուժումը ներառում է կորտիկոստերոիդներ կամ իմունոսուպրեսիվ դեղամիջոցներ։ Եթե հիվանդների մոտ դժվարացած է շնչառությունը, ապա կարելի է իրականացնել թթվածնային թերապիա։ Քրոնիկ թոքային հիվանդներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի վիրուսի դեմ՝ 2րդային ինֆեկցիաները և բարդությունները կանխելու համար։ Բուժման արդյունքները դրական են, եթե հիվանդությունը ախտորոշվել է վաղ շրջանում։
== Տերմինալոգիա ==
«Օբլիտերացնող բրոնխիոլիտ» տերմինը նախկինում պաթոլոգների կողմից օգտագործվել է շնչառական ուղիների 2 ախտաբանության համար։ Առաջինը թոքաբորբ հարուցող օբլիտերացնող բրոնխիոլիտն է, որը հայտնի է նաև կրիպտոգեն թոքաբորբ անվանումով, իսկ մյուսը հենց օբլիտերացնող բրոնխիոլիտն է։ Ներկայումս կրիպտոգեն են անվանում այն բրոնխիոլիտը, որի պատճառագիտությունն անհայտ է։
Օբլիտերացնող բրոնխիոլիտը չպետք է խառնել ո՛չ կրիպտոգեն թոքաբորբի, ո՛չ էլ օբլիտերացնող բրոնխիոլիտային համախտանիշի հետ։ Օբլիտերացնող բրոնխիոլիտի համախտանիշը առաջանում է ցողունային բջիջների կամ թոքի փոխպատվաստման հետևանքով, որն ախտորոշվել է կլինիկական և ռադիոլոգիական մեթոդներով, սակայն չի հաստատվել հյուսվածաբանական քննությամբ։
== Ծանոթագրություններ ==
== Հետագայում կարդալու համար == |
102,104 | (3247) Դի Մարտինո | (3247) Դի Մարտինո (անգլ.՝ Di Martino), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1981 թվականի դեկտեմբերի 30-ին Էդվարդ Բոուելի կողմից Անդերսոն Մեսայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,377488 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0719 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,683 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1338,99 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,26886 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 3,93° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(3247) Դի Մարտինո աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
299,593 | Ալատիր (գյուղ, Պերվոմայսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալատիր (այլ կիրառումներ)Ալատիր (ռուս.՝ Алатырь), գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Պերվոմայսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
17,714 | Լայպցիգի համալսարան | Լայպցիգի համալսարան (գերմաներեն՝ Universität Leipzig), Գերմանիայի երկրորդ հնագույն համալսարանը։ Համալսարանը հիմնադրվել է 1409 թվականին և 1951 թվականին վերանվանվել է Լայպցիգի Կառլ Մարքսի անվան համալսարան մինչև 1990 թվականը, երբ Արևմտյան Գերմանիան և Արևելյան Գերմանիան միացվել են։ 2009 թվականին մեծ շուքով նշվել է համալսարանի 600-ամյակը։
2007-2008 թվականների ուստարում ուսանողների թիվը կազմել է 26 978 մարդ։
== Ֆակուլտետներ ==
Աստվածաբանություն
Իրավաբանություն
Պատմություն, Արվեստ, Արևելագիտություն
Բանասիրություն
Մանկավարժություն
Փիլիսոփայություն
Տնտեսագիտություն
Սպորտ
Բժշկություն
Մաթեմատիկա և ինֆորմատիկա
Կենսաբանություն, հոգեբանություն
Ֆիզիկա
Քիմիա
Անասնաբուժություն
== Նշանավոր ուսանողներ ==
Վեցհարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը տվել է բազմաթիվ նշանավոր ուսանողներ, ինչպես օրինակ՝
Կ. Բախ, 1731-1734
Յ. Վ. Գյոթե 1765–1768
Ա. Մերկել 1973–1978
Ֆ. Նիցշե 1865–1869
Ռ. Շուման 1828
Ռ. Վագներ 1831
== Համալսարանի հայազգի ուսանողներ ==
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում Լայպցիգի համալսարանում են սովորել բազմաթիվ հայ ուսանողներ։ Նրանցից մեծ մասն ուսանել է բժշկություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և այլն։
Առավել հայտնի են.
Ավետիք Իսահակյանը
Գարեգին Ա Հովսեփյանը
Հայկ Գյուլիքեվխյան
Գևորգ Զ Չորեքչյանը
Արշակ Տեր-Միքելյանը
Երվանդ Տեր-Մինասյանը
Կարապետ Տեր-Մկրտչյանը
Մանուկ Աբեղյանը
Լևոն Շանթը
Տիգրան Ռաշմաճյանը
Պապա Քալանթարյանը
Կոնստանտին Աբովյանը՝ քիմիկոս, դասախոս, Խաչատուր Աբովյանի թոռը2009 թվականի դրությամբ Լայպցիգի համալսարանում ուսանող հայերի թիվը հասնում է մոտ երկու տասնյակի։ Նրանք ուսանում են տարբեր բաժիններում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, տնտեսագիտություն, իրավաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստի պատմություն, արևելագիտություն, երաժշտություն։
Նրանց ջանքերով 2003 թվականի ապրիլին ստեղծվել է Հայ ուսանողների միություն, որն ակտիվ գործունեություն է ծավալում ներհամալսարանական կյանքում և Հալլեի հայ ուսանողների հետ միասին աջակցում Հայ համայնքի մշակութային, եկեղեցական կյանքի ակտիվացմանը։
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
«Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999։
Mitteilungen und Berichte für die Angehörigen und Freunde der Universität Leipzig, Leipzig, 1999
Hacik Gazer "Die Armenische Kirche in Sowjetarmenien zwischen den Weltkriegen: Anatomie einer Vernichtung", Halle, 2001
== Արտաքին հղումներ ==
Լայպցիգի համալսարանի պաշտոնական կայք Archived 2009-07-21 at the Wayback Machine.
Լայպցիգի համալսարան 600
Լայպցիգի Հայ ուսանողական միություն Archived 2008-02-16 at the Wayback Machine. |
669,459 | Սեն Մարսել ան Մյուրա | Սեն Մարսել ան Մյուրա (ֆր.՝ Saint-Marcel-en-Murat), համայնք Ֆրանսիայում, որը գտնվում է Օվերն մարզի Ալյեի գավառում։ Մտնում է Մոնմարո կանտոնի կազմի մեջ։ Հանդիսանում է Մոնլյուսոն շրջանը։
Համայնքի INSEE կոդ՝ 03243։
== Բնակչություն ==
Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 132 մարդ։
== Տնտեսություն ==
2007 թվականի տվյալներով 85 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 67-ը տնտեսապես ակտիվ էին, 18-ը անգործունակ (ակտիվության ցուցանիշը 78,8 %, 1999 թվականին եղել է՝ 70,0 %)։ 67 աշխատունակ բնակիչներից 66-ը աշխատում էին (35 տղամարդ և 31 կին), անաշխատանք էր 1-ը (կին)։ 18 անգործունակ մարդկանցից 8-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 5-ը թոշակառու, 5-ը անաշխատունակ էին այլ պատճառներով։
== Տեսարժան վայրեր ==
Սեն Մարսել եկեղեցի՝ XI-XII դարեր
== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
Ֆրանսիայի շրջանների ցանկ
== Արտաքին հղումներ ==
«Վիճակագրության ազգային ինստիտուտ՝ Սեն Մարսել ան Մյուրա» (ֆրանսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-7-4
«Սեն Մարսել ան Մյուրա» (ֆրանսերեն)։ cassini.ehess.fr։ Արխիվացված օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-12-30 |
319,805 | Սիրոկասկա | Սիրոկասկա (ռուս.՝ Сирокасска), գյուղ Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 55 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
308,626 | Շմակովո (գյուղ, Պոչինկովսկի շրջան) | Շմակովո (ռուս.՝ Шмаково), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Պոչինկովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 209 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
90,268 | Աստերոիդների ցանկ (287501-287600) | Աստերոիդների ցանկ (287401-287500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (287601-287700)
Աստերոիդների ցանկ (287401-287500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (287601-287700) |
711,427 | Բրյուս Բուենո դե Մեսկիտա | Բրյուս Բուենո դե Մեսկիտա (անգլ.՝ Bruce Bueno de Mesquita, ծնվ. նոյեմբերի 24, 1946(1946-11-24), ԱՄՆ), ամերիկացի քաղաքագետ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, Սթենֆորդի համալսարանի Հուվեր ինստիտուտի ավագ գիտաշխատող։
== Կենսագրություն ==
Բրյուս Բուենո դե Մեսկիտան ավարտել է Սթայվեսանթ ավագ դպրոցը 1963 թվականին, բակալվրի աստիճան է ստացել Նյու Յորքի Քուինս քոլեջում 1967 թվականին և իր մագիստրոսական կոչումն ու փիլիսոփայության դոկտորի կոչումը ստացել է Միչիգանի համալսարանում։ Նա մասնագիտացած է միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և ազգային կառուցման մեջ։ Նա սելեկտորատ տեսության հեղինակներից մեկն է։
Բրյուս Բուենո դե Մեսկիտան հիմնադրել է Mesquita & Roundell ընկերությունը, որը մասնագիտացված է քաղաքականության և արտաքին քաղաքականության վերաբերյալ կանխատեսումներ անելու մեջ։ Բուենո դե Մեսկիտան 2009 թվականի օգոստոսի 16-ին New York Times Magazine-ում քննարկման է ներկայացրել «Կարո՞ղ է Խաղերի տեսությունը կանխորոշել, թե երբ է Իրանը ստանալու ռումբը» ("Can Game Theory Predict When Iran Will Get the Bomb?") վերնագրով հոդվածը։ 2008 թվականի դեկտեմբերին նա նաև History հեռուստաալիքով երկժամյա "Հաջորդ Նոստրադամուսը" հատուկ հաղորդմանն է մասնակցել։
== Հրապարակումներ ==
The War Trap։ New Haven: Yale University Press։ 1981։ էջեր 226։ ISBN 0-300-03091-6
Forecasting Political Events: The Future of Hong Kong (with David Newman and Alvin Rabushka). New Haven: Yale University Press, 1985. ISBN 9780300042795
Predicting Politics. Columbus, OH: Ohio State University Press, 2002. ISBN 9780814259849
The Logic of Political Survival։ Cambridge: MIT Press։ 2003։ էջեր 480։ ISBN 0-262-52440-6 (with Alastair Smith, Randolph M. Siverson, James D. Morrow)
The Strategy of Campaigning: Lessons from Ronald Reagan and Boris Yeltsin։ Ann Arbor: University of Michigan Press։ 2007։ էջ 356։ ISBN 978-0-472-03319-5 (with Kiron K. Skinner, Serhiy Kudelia, Condoleezza Rice)
The Predictioneer's Game: Using the Logic of Brazen Self-Interest to See and Shape the Future։ Random House։ 2009։ էջ 272։ ISBN 1-4000-6787-1։ OCLC 290470064
The Dictator's Handbook: Why Bad Behavior is Almost Always Good Politics։ Random House։ 2011։ էջ 272։ ISBN 9781610390446։ OCLC 701015473
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բրյուս Բուենո դե Մեսկիտան Նյու Յորքի համալսարանի կայքում
Բրյուս Բուենո դե Մեսկիտայի կենսագրությունը Hoover-ում Archived 2007-09-16 at the Wayback Machine.
Ապագան տեսնելու համար օգտագործե՛ք ինքնահետաքրքրության տրամաբանությունը – NPR աուդիո հոլովակ
Appearances on C-SPAN
Բրյուս Բուենո դե Մեսկիտա TED-ում
Նոր Նոստրադամուսը Archived 2015-09-30 at the Wayback Machine. - Բրյուս Բուենո դե Մեսկիտայի ռացիոնալ ընտրության տեսության գործածումը քաղաքականության մեջ
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված մոդելի օրինակը Archived 2016-10-11 at the Wayback Machine.
Ռոբերթս Ռաս։ «Բրյուս Բուենո դե Մեսկիտա պոդկաստներ»։ EconTalk։ Library of Economics and Liberty |
69,736 | Սկոտ շրջան (Կանզաս) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սկոտ շրջան (այլ կիրառումներ)Սկոտ շրջան (անգլ.՝ Scott County), ԱՄՆ Կանզաս նահանգի 105 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 1.860 կմ² է, բնակչությունը՝ 5.120 մարդ (2000 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Սկոտ Սիթի բնակավայրը։ Կազմավորվել է 1873 թ.։ |
252,755 | Կուկավկա (գյուղ, Մոգիլյով-Պոդոլսկիի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿուկավկաԿուկավկա (ուկրաիներեն՝ Кукавка), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Մոգիլյով-Պոդոլսկիի շրջանում։ Հիմնադրվել է 1661 թվականին։
2001 թվականի տվյալներով Կուկավկա գյուղում բնակվում էր 1 281 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2,6 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 492,69 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
416,654 | Պիկռու | Պիկռու (էստ․՝ Pikru), գյուղ Էստոնիայի Վիլյանդիմաա նահանգի Տառվաստու շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 42 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
103,584 | (4720) Տոտորի | (4720) Տոտորի (անգլ.՝ Tottori), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1990 թվականի դեկտեմբերի 19-ին Սեյձի Ուեդայի և Հիրոսի Կանեդայի կողմից Կուշիրոյում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,225396 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,9025 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5483 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1212,58 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,296888 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,87° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(4720) Տոտորի աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
934,982 | Գամդլիսծկղարո | Գամդլիսծկղարո (վրաց.՝ გამდლისწყარო), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Շիդա Քարթլի մարզի Կասպի շրջանում։
== Դիրք ==
Գտնվում է ծովի մակարդակից 680 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Կասպից հեռու է 10 կմ։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 107 մարդ։
== Ծանոթագրություններ == |
467,001 | Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակում |
== Պետական կարգը ==
1918 թվականի գարնան վերջին առաջացած ազգ-տարածքային վեճերի, քաղաքական իրարամերժ կողմնորոշումների, միջկուսակցական հակամարտությունների պատճառով Հարավային Կովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունը հայտնվել էր քաղաքական խոր ճգնաժամում։ Չկար միասնություն պատերազմի և խաղաղության հարցում, հայերը, մասամբ նաև վրացիները, փորձում էին կասեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը, իսկ ադրբեջանցիները հրաժարվում էին կռվել Թուրքիայի դեմ։
1918 թվականի մայիսի 26-ի կեսօրին գումարված Անդրկովկասի Սեյմի վերջին նիստը որոշել է կազմալուծել Անդրկովկասի դաշնությունը և վայր է դրել լիազորությունները։ Նույն օրը ժամը 5-ին Վրաց ազգային խորհուրդը, Նոյ ժորդանիայի նախագահությամբ, Վրաստանը հռչակել է անկախ պետություն։
Մայիսի 27-ին մուսուլմանների ազգային խորհուրդը հայտարարել է «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» անկախության մասին, որը հենց այդ ժամանակ թուրքերն առաջին անգամ անվանել են «Ադրբեջան»։
Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Արամյանցի տանը, բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ) վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։ Միաժամանակ որոշվել է Բաթումի բանակցություններում ընդունել թուրքերի վերջնագիրը և «հանուն անկախ Հայաստանի» հաշտություն կնքել։
Նորակազմ պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան մեկնել է Բաթում, որովհետև մայիսի 29-ին լրանում էր վերջնագրի եռօրյա ժամկետը։ 1918 թվականի
մայիսի 31-ին մամուլում հրապարակվել է Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը, որտեղ ասվում էր. «...Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։
Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների՝ քաղաքական և վարչական ղեկավարելու համար»։ 1918 թվականի մայիսի 30-ին Բաթումում սկսված հայ-թուրքական անջատ բանակցություններն ընթացել են հայերի համար խիստ անբարենպաստ պայմաններում։
Հունիսի 4-ին ստորագրվել է հաշտության պայմանագիր. Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում ավարտվել է թուրք-հայկական պատերազմը։ Ի դեպ՝ Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան, որը հասել էր մինչև Ղարաքիլիսա, հայերի՝ որպես լավ կռվողների վերաբերյալ ասել է. «...Նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։
Բաթումի պայմանագրով՝ Թուրքիային են անցել Կարսը, Կաղզվանը, Արդահանը, Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության շենքը Երևանում, Ախալքալաքը, Սուրմալուն, Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլ քաղաքը և Ալեքսանդրապոլի ու էջմիածնի գավառների 3/4-ը, Երևանի գավառի կեսը և Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-ը։
Հայաստանին մնացել էր ընդամենը 12 հազար կմ² տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆի պատկերավոր արտահայտությամբ՝ «թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու համար տեղ չտվեցին»։
Պայմանագիրը նվաստացուցիչ էր հայ ժողովրդի ու նրա նորաստեղծ պետականության համար։ Մյուս կողմից՝ դա անկախ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայաստանի անկախությունը։ Հայաստանը դարձել է անկախ (ինքնիշխան) պետություն և մի ջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերականգնվել է 543 տարի առաջ կորցված հայոց անկախ պետականությունը։ Այդուհանդերձ, Բաթումի պայմանագիրը միանշանակ չեն ընդունել հայ գործիչներն ու հասարակական-քաղաքական ուժերը։
Այն իր ուժը պահպանել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թվականին նոյեմբերին։ Առաջնահերթ խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Մինչ ՀԱհ-ն ու կառավարությունը (ոչ լիակազմ) Թիֆլիսից կժամանեին (1918 թվականի) հուլիսի 19 մայրաքաղաք Երևանի, տեղում Արամ Մանուկյանի ջանքերով ստեղծվել էր գործադիր մարմին, որը կոչվել է ժամանակավոր վարչություն կամ վարիչների մարմին։
Արամ Մանուկյանը վարել է Երևանի նահանգային վարչության նախագահի և զինվորական գործերի վարիչի պաշտոնը։ 1918 թվականի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ (վարչապետ), Արամ Մանուկյան (Ներքին Գործերի նախարար), Ալեքսանդր Խատիսյան (Արտաքին Գործերի նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար), Գրիգոր Տեր-Պետրոսյան (արդարադատության նախարար)։
Բացի վերջին երկուսից՝ մյուսները դաշնակցականներ էին։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվել է նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ (ՀԽ), որի կազմում 18 պատգամավոր ներկայացրել է դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։
Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ՀԽ-ն գումարել է առաջին նիստը և ընտրել նախագահ Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ, ՀՅԴ) և փոխնախագահներ (Գրիգոր Տեր-Խաչատրյան, Հայ ժողովրդական կուսակցական, Գավիթ Զուբյան, սոցիալիստ-հեղափոխական կուսակցական]։
Գործունեությունը կազմակերպելու համար Հայ Խորհուրդն կազմել է 14 հանձնաժողով։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ կազմվել է կոալիցիոն (միջկուսումնական) կառավարություն՝ բաղկացած 4 դաշնակցական, 4 հայ ժողովրդական և 1 անկուսակցական նախարարներից։
1919 թվականի մարտի 31 ֊իև ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը (շուրջ 70 %)։
Նորընտիր խորհրդարանի 80 պատգամավորից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919 թվականի օգոստոսի 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, ընտրվել է նաև 12 հանձնաժողով։ Կազմվել է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը ղեկավարել է մինչև 1920 թվականի մայիսի 5-ը։ Նույն օրը կազմվել է նոր կառավարություն՝ ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամներից՝ Համազասպ Օհանջանյանի ևախագահությամբ։
Բյուրո-կառավարությունը գործել է մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-ը։ Հաջորդ օրը կազմվել է հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ժամանակավորապես (որոշ փոփոխություներով ու լրացումներով) ղեկավարվել է հիմնականում Ռուսական կայսրության «Հավաք օրինաց»-ով։ Հետագայում երկիրը կառավարվել է խորհըրդարանի ընդունած որոշումներով և օրենքներով։
== Հայաստանի դատական իշխանությունը ==
Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման
ուղղությամբ։ 1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։
1919 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է պետական լեզվի մասին օրենքը։ Հայերենը ճանաչվել է որպես պետական լեզու։ Հայաստանի խորհրդարանի ընդունած կարևոր ակտերից էր անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, «Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հայտարարությունը, որով կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը, և Հայաստանը հռչակվում էր միասնական պետություն։ Այս որոշումը վտանգավոր համարելով՝ հայ ժողովրդական կուսակցության 4 նախարար դուրս է եկել կառավարության կազմից։ Խորհրդարանը 1920 թվականին ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դարձել են նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ։ 1919 թվականի հունվարի 17-ին ընդունվել է օրենք տոների մասին։
== Հայաստանի պետական տոներ ==
Սահմանվել են հետևյալ ազգային և պետական տոները՝ Նոր տարի, Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Մեռելոց, Տյառնընդառաջ, Վարդանանց ու Բարեկենդանի շաբաթ, Լուսավորչի մուտն ի Վիրապ, Ջատկի երկուշաբաթի և երեքշաբթի, Համբարձման ու Թարգմանչաց։
== Հայաստանի վարչատարածքային բաժանում ==
1919 թվականի ամռանն ստեղծվել են գավառային և քաղաքային ինքնավարություններ (զեմստվոներ)։ Կառավարության կողմից վերահսկվող տարածքը բաժանվել է 13 գավառի։ 1920 թվականի ամռանը Հայաստանի տարածքը բաժանվել է 4 նահանգի՝
Արարատյան,
Շիրակի,
Վանանդի
Սյունիքի, որոնք էլ իրենց հերթին բաժանվել են գավառների։
== Հայաստանի զինված ուժեր ==
Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է 1918 թվականի սեպտեմբերին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919 թվականի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։ 1919 թվականին հայկական բանակը վերակառուց վել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։
Հուլիսին Հայաստանի զինված ուժերը բաղկացած էին 2-ական գունդ ունեցող 3 հետևակային բրիգադներից, դեռևս ձևավորվող 2 հեծյալ գնդերից, տեղական նշանակության և առանձին զորամասերից, հրետանային մարտկոցներից և 1 զրահագնացքից։
Զորքի քանակը հասնում էր 18 հազարի։ Հայկական բանակում ծառայել են ավելի քան 400 այլազգի սպաներ (հիմնականում՝ ռուսախոս)։ Կարսում ստեղծվել է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվել են
Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը։ 1920 թվականի սեպտեմբերին Սևանա լճում ջրարկվել է «Աշոտ Երկաթ» ռազմանավը։ 1919 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920 թվականի հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները։ |
952,455 | Ֆուրմ-դ'Ամբեր | Ֆուրմ-դ'Ամբեր (ֆր.՝ Fourme d'Ambert)` ֆրանսիական պանիր կովի կաթից` բորբոսի բծերով։ Պանիրը ծածկված է մոխրագույն կամ կարմրավուն բարակ չոր կեղևով։ Ֆուրմ-դ'Ամբերը համարվում է «կապույտ պանիրներ»ի ամենանուրբ պանիրներից մեկը։
== Պատմություն ==
Պանրի անվանումը ծագում է forme (ձև) բառից։ Ֆուրմ-դ'Ամբեր պանիրը պատրաստում էին արդեն իսկ Հռոմեական կայսրության ժամանակներին։ 1972 թվականի մայիսի 9-ին Ֆուրմ դը Մոնբրիզոն և Ֆուրմ-դ'Ամբեր պանիրներն ստացան AOC սերտիֆիկատը։ 2002 թվականի ֆետրվարի 22-ին պանիրներն ստացան առանձին իսկական հսկվող անվանումները և ճանաչվեցին նրանց արտադրման տարբերությունները։
== Պատրաստում ==
Ֆուրմ-դ'Ամբերը պատրաստում են վեց փուլով։ Արտադրման ժամանակահատվածը` հունիսից հոկտեմբեր։ Այն հասունանում է 28 օրից ոչ պակաս։ File:Fourme d'Ambert.JPG
2006 թվականին արտադրվել է 6200 տոննա Ֆուրմ-դ'Ամբեր պանիր։
Ֆուրմ-դ'Ամբերն արտադրում են մեծ տարածքում`
Պյուի դը Դոմ դեպարտամենտի 43 կանտոն
Լուարա դեպարտամենտի 3 կանտոններից 8 կոմունա
Կանտալ դեպարտամենտի 5 հյուսիս-արևելյան կանտոններ
== Նկարագրություն ==
Պանրի գլուխը գլանաձև է` 19-20 սմ բարձրությամբ և 13 սմ տրամագծով, քաշը ~2 կգ։
Ֆուրմ-դ'Ամբերն մատուցում են աղանդերից առաջ և օգտագործում նախուտեստների, աղցանների, սուֆլեների պատրաստման համար և որպես նրբաբլիթի լցոնում։ Պանրի հետ ամենից լավ են գնում Chinon, Saint Nicolas de Bourgueil, Coteaux du Layon գինիները։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Fourme d’Ambert sur le site des fromages AOP
Site officiel du Syndicat interprofessionnel de la fourme d’Ambert (SIFAm)
Fromage AOP d’Auvergne : Fourme d’Ambert (site de l’Association des fromages d’Auvergne)
Informations sur le site de la Chambre d’agriculture d’Auvergne Archived 2006-08-24 at the Wayback Machine.
Maison de la fourme d’Ambert et des fromages
Décret du 22 février 2002 relatif à l’appellation d’origine contrôlée " Fourme d’Ambert " — J.O n° 47 du 24 Février 2002 |
539,689 | Պոմարետո | Պոմարետո (իտալերեն՝ Pomaretto), կոմունա Իտալիայի Պիեմոնտ մարզի Թուրին գավառում։
Բնակչությունը՝ 1.085 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 136 մարդ/կմ²։ Տարածքը՝ 8 կմ²։ Փոստային ինդեքսը՝ 10063։ Հեռախոսային կոդը՝ 0121։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Համայնքի վարչակազմ ==
Հեռախոսահամար՝ 12181241
Էլեկտրոնային հասցեն՝ [email protected]
Պաշտոնական կայք՝ http://www.comune.pomaretto.to.it/
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրի պաշտոնական կայք (իտալ.)
Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. |
589,071 | Ալլահգյադուկ (լեռ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալլահգյադուկ (այլ կիրառումներ)Ալլահգյադուկ, լեռնագագաթ Մեծրաց լեռնաշղթայի կենտրոնական շրջանում։ Այստեղ է գտնվում համանուն լեռնանցքը, որով անցնում է Կարսի մարզի Կաղզվանի օկրուգից դեպի Օլթիի օկրուգ տանող ճանապարհներից մեկը։ Բարձրությունը 2602 մ։
== Ծանոթագրություններ == |
591,733 | Կարլ Ալմքվիստ | Կարլ Յունաս Լովե Ալմքվիստ (շվեդերեն՝ Carl Jonas Love Almqvist, նոյեմբերի 28, 1793(1793-11-28)[…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա - սեպտեմբերի 26, 1866(1866-09-26)[…], Բրեմեն, Գերմանիա), շվեդ գրող։
== Կենսագրություն ==
Ծնվել է նոյեմբերի 28-ին, Ստոկհոլմում։ Ստեղծագործություններում արծարծել է «գյուղացիական նարոդնիկության» և ուտոպիական սոցիալիզ]ի գաղափարները։ Վաղ շրջանի գործերը («Պալատ», «Մատուռ» և այլն) ավելի ռոմանտիկական են։
== Ռեալիստական գործեր ==
Ռեալիստական գործերից հայտնի է գյուղացիների կյանքը պատկերող «Ջրաղացը Շյոլնուրում» (1838) վիպակը, ուր Ալմքվիստ պաշտպանել է ժողովրդի շահերը։
«Մոդինո» (1839) վեպում շոշափել է կանանց ազատագրության հարցը, «Սմոլանի երեք տիրուհիները» (1843) վեպում հանդես եկել մարդկանց եղբայրության կրոնական քարոզով։ Մահացել է սեպտեմբերի 26-ին, Բրեմենում։
== Ծանոթագրություններ == |
603,967 | Համաշխարհային պատերազմ Զ (ֆիլմ) | Համաշխարհային պատերազմ Զ (անգլ.՝ World War Z) ամերիկյան ապոկալիպտիկ սարսափ ֆիլմ, ռեժիսորը Մարք Ֆորսթերն է։ Էկրանավորումը Մեթյու Մայքլ Քարնահանի, Դրյու Գոդարդի և Դեյմոն Լինդելոֆի, սցենարը հիմնված է Մաքս Բրուքսի համանուն գրքի վրա։ Գլխավոր դերում Բրեդ Փիթն է։ Ֆիլմի սցենարը գրվել է 2009 թվականից, նկարահանումները սկսվել են 2011-ից նախ Մալթայում, որտեղ ծախսվել է շուրջ 125 միլիոն դոլար, ապա 2011 թվականի օգոստոսին տեղափոխվել են Գլասգո և 2011 թվականի հոկտեմբերին՝ Բուդապեշտ։ Նախապես ծրագրվել էր, որ ֆիլմի նկարահանումները պիտի ավարտված լինեն 2012 թվականի դեկտեմբերին։ Այս առումով նկարահանման կազմը բավականին տառապեց մի շարք խանգարող արգելքներից։ 2012 թվականի հունիսին ֆիլմի թողարկման օրը հետաձգվեց, և անձնակազմը վերադարձավ Բուդապեշտ՝ 7 շաբաթ լրացուցիչ նկարահանումներ իրականացնելու։ 2013 թվականի հունիսի 2-ին Լոնդոնում եղավ ֆիլմի պրեմիերան։ Այն ընտրվեց Մոսկվայի միջազգային ֆիլմ փառատոնը բացող ֆիլմ։ ԱՄՆ-ում առաջին անգամ հեռարձակվեց 2013 թվականի հունիսի 21-ին։ Ֆիլմն արժանացավ ինչպես դրական, այնպես էլ բացասական քննադատությունների, ունեցավ մեծ առևտրական հաջողություն՝ 190 միլիոն դոլլարի ծախսերի դիմաց ստանալով 540 միլիոն շահույթ։ Այն դարձավ բոլոր ժամանակների լավագույն զոմբիների մասին ֆիլմը։ Ֆիլմի թողարկումից կարճ ժամանակ անց հայտարարվեց ֆիլմի 2-րդ մասի մասին, որը ծրագրվում է հեռարձակել 2017 թվականի հունիսի 9-ին։
== Սյուժե ==
Աշխարհի տարբեր ծայրերում ի հայտ են գալիս զոմբիներ։ Նրանք, ում կծում է զոմբին, վայրկյանների ընթացքում իրենք էլ դառնում են զոմբիներ և իրենց համար զոհեր փնտրում։ Հետախույզ Ջերի Լայնը, նրա կինը՝ Կարինը և 2 դուստրերը կարողանում են փախչել աղետի մի գոտուց Ֆիլադելֆիա և ապաստան գտնել մի իսպանախոս ընտանիքի հետ։ Սակայն նրանց տանտերերը որոշեցին չուղեկցել նրանց, երբ նրանք փախչում էին, և հետագայում նրանք վերածվեցին զոմբիների։ Նրանց որդի Թոմին, որը կարողացել էր փախչել, գտնում է Ջերին, և Գերիի ընտանիքը վերցնում է տղային իր խնամակալության տակ։ Ջերիի ընկեր Թերի Ումատոնին ուղղաթիռ է ուղարկում նրանց հետևից և տեղափոխում ընտանիքին անվտանգ մի տեղ։ Ջերիին առաջարկում են միանալ հետախուզական խմբին և վերջ տալ համաշխարհային այս աղետին։ Գիտնականները պարզում են, որ զոմբիների առաջին հարձակումները եղել են Հարավային Կորեայում, և հետախուզական խումբը գործուղվում է այնտեղ։ Ջերիին պարտադրում են գնալ խմբի հետ Կորեա՝ սպառնալով նրա ընտանիքն ուղարկել փախստականների անապահով մի ճամբար։ Հետախույզները վայրէջք են կատարում Կորեայում, որտեղ զինվորները պայքարում էին և փորձում ճնշել զոմբիների հարձակումները։ Ջերին պարզում է, որ կորեացի բժիշկն առաջինն էր հասել կատաղության այն բանից հետո, երբ իր հիվանդներից մեկին փորձում էր բուժել։ Այդ տղային բռնել էին տեղի գյուղացիները և իրենց փրկելու ու տղային խելքի բերելու նպատակով նրան հանձնել էին հիվանդանոց։
Հյուսիսային Կորեային զենք մատակարարող օպերատիվը պարզաբանում է, որ Իսրայելում մի մեծ պատնեշ են կառուցել՝ զոմբիների հարձակումները խանգարելու համար։ Ջերին գնում է Երուսաղեմ, այստեղ գտնում գործակալ Վարմբրանին։ Գործակալ Մոսադն ասում է, որ նրանք Հնդկաստանից մի նամակ են ստացել՝ զոմբիների դեմ պայքարելու։ Նա և մյուս իսրայելցիները համոզել են կառավարությանը կառուցել մի հսկայական պատ՝ իրենց պաշտպանելու համար։
Նրանք իրենց երջանիկ էին զգում՝ կարծելով, թե պաշտպանված են, և զոմբիները չեն կարող մագլցել պատը։ Սկսում են երգել, պարել։ Աղմուկը զոմբիների ուշադրությունը կենտրոնացնում է այդ կողմի վրա։ Նրանք նետվում են դեպի պատը ` կազմելով մարմինների մի բլուր, որը թույլ է տալիս նրանք մագլցել պատը և անցնել մյուս կողմը` դեպի մարդիկ։ Քաղաքը շատ արագ հարձակման է ենթարկվում զոմբիների կողմից։ Ջերին և Իսրայելի պաշտպանության ուժերի անդամները պայքարում են՝ փախուստի ու ելքի իրենց ճանապարհը։ Այդ ընթացքում Ջերին նկատում է, որ զոմբիները խուսափում են ծեր մարդու վրա հարձակվելուց և մի այլ դեպքում էլ՝ երիտասարդ, բայց տկար երեխայի վրա հարձակվելուց։ Անցնում են նրանց կողքով՝ կարծես չնկատելով նրանց։ Զոմբիներից մեկը կծում է Ջերի իսրայելցի ուղեկցորդուհու ձեռքը, և նա արագորեն անդամահատում է նրա ձեռքը, ինչն էլ կանխում է նրա զոմբիանալը։ Ջերին և այս ուղեկցորդուհին՝ Սեգենը, կարողանում են լքել քաղաքը՝ նստելով վերջին ուղևորափոխադրող ուղղաթիռը։
Ջերին հաշվում է զոմբիների հարձակումները և միևնույն ժամանակ հիշում հիվանդ ու վատառողջ երեխային, այն ծեր մարդկանց, որոնք կողքով զոմբիներն անցնում էին անտարբեր։ Սա նրան դառնում է մի հիմք՝ զոմբիների դեմ պայքարելու։ Նա կապվում է Թերի Յումանտոնիի հետ, խնդրում համոզել օդաչուներին տալիս իրենց Քարդիֆ, որտեղ գտնվում էր առողջապահական կազմակերպությունը։ Հանկարծ օդանավի մեջ մի զոմբի է հայտնաբերվում, և գրեթե ողջ անձնակազմը դառնում է նրա զոհը։ Այլ ելք չտեսնելով՝ Ջերին օգտագործում է նռնակը, նետում այն հարևան խցիկ և ոչնչացնում զոմբիները՝ միևնույն ժամանակ վնասելով նաև օդանավը։ Այն ընկնում է։ Ջերին և Սեգենը պայքարում են և դուրս ելնում հողի վրա, չնայած Ջերին վնասված էր օդանավի բեկորներից։ Նրանք բռնում են դեպի առողջապահական կենտրոն տանող ուղին, որտեղ Ջերին ուշաթափվում է և ընկնում կոմայի մեջ։ Նա արթնանում է մի քանի օր անց։ Կապ է հաստատում Յումանտոնիի հետ, խնդրում նրան հիվանդանոցի աշխատողների համար հաստատել իր ինքնությունը՝ ապացուցելու, որ ինքը զոմբի չէ։ Նա նաև տեղեկանում է, որ իր ընտանիքն ուղարկվել է մի ճամբար, քանի որ բոլորը մտածում էին, թե նա մահացել է օդանավի վթարի ժամանակ։ Ջերին բացատրում է իր համոզմունքը, որ զոմբիները, այսպես ասած, արհամարհում են հիվանդ մարմինները։ Նա առաջարկում է ներարկել իրենց որևէ մահացու, բայց բուժելի հիվանդության հարուցիչներ՝ այսպես իրենց համար դիմակ ստեղծելով՝ զոմբիներից պաշտպանվելու համար։ Առողջապահական կենտրոնի բժիշկները համաձայնվում են, բայց նախ պետք էր գտնել անհրաժեշտ նյութերը՝ հարուցիչները։ Դրանք գտնվում էին լաբորատորիայում, որը գրավված էր զոմբիների կողմից։ Ջերին, Սեգենը և մի բժիշկ շատ զգուշորեն և անձայն անցնում են լաբորատորիաներով, որտեղ շրջում էին զոմբիները։ Մի կտրուկ շարժում, մի ձայն, և զոմբիները կշրջվեին նրանց կոմն ու կհոշոտեին նրանց։ Բայց ահա պատահում է դժբխատությունը. զոմբիները նկատում են նրանց։ Ջերին փախչում է և մտնում հենց այն լաբորատորիան, որտեղ պահվում են հարուցիչները։ Սեգենը և բժիշկը կարողանում են ապահով վայր գտնել։ Ջերին, փակված խցում, փորձում է հասկանալ, թե հարյուրավոր սրվակներից որն է իրեն հարկավորը։ Նրան լաբորատորիայի պատուհանից այն կողմ վայրենի հայացքով սպասում է մի զոմբի։ Վտանգելով իր կյանքը և հավատալով իր կանխազգացմանը՝ Ջերին իրեն ներարկում է մի սրվակի պարունակությունը։ Բարեբախտաբար, հարուցիչը չի սպանում նրան։ Ջերին, հասկանալով, որ ինքն արդեն հիվանդ է ինչ-որ մահացու հիվանդությամբ, բացում է լաբորատորիայի դուռը և առաջ շարժվում։ Անհավատալի է. զոմբին անցնում է նրա կողքով և կարծես չի նկատում, որ այնտեղ մարդ կա։ Սա թույլ է տալիս նրան անվտանգ դուրս գալ զոմբիների շրջափակած տարածքից։ Հետագայում Ջերիին բուժում են իր հիվանդության դեմ։
Ջերին և Սեգենը գնում են Նոր Շոտլանդիա, որտեղ Ջերին վերամիավորվում է իր ընտանիքի հետ։ Նա բացատրում է, որ հիվանդությունների հարուցիչները կօգնեն իրենց ստանալու զոմբիների դեմ մի հակաթույն, որը կպաշտպանի դեռևս առողջ մարդկանց նոր հարձակումներից։ Նա ասում է, որ սա վերջը չէ, պատերազմը դեռ նոր է սկսվում։ Ֆիլմն ավարտվում է։
== Դերասանական կազմ ==
Բրեդ Փիթը խաղում է Ջերի Լեյնի դերը։ Նա Միացյալ ազգերի հետախույզ է, ով վերադառնում է իր աշխատանքին՝ հետախուզելու մի համաճարակ, որը գրավել է ողջ երկրագունդը։
Միրեյլ Էնոսը խաղում է Կարին Լեյնի դերը։ Նա Ջերիի կինն է։
Դանիլա Քերտեզը խաղում է իսրայելցի զինվորի դերը, որը ներկայանում է որպես Սեգեն և աջակցում Ջերիին։
Ֆանա Մոկոենան խաղում է Թերի Յումոտոնիի դերը։ Նա Միացյալ ազգերի գաղտնի վարչության գեներալ է։
Լուդի Բոքենը խաղում է Վարմբրունի դերը։ Նա Մոսադի տնօրենն է, պատասխանատու է Իսրայելում պաշտպանական միջոցների ձեռնարկման համար։
Ստերլինգ Ջերինսը խաղում է Քոնստանս Լեյնի դերը։ Նա Ջերիի և Կարինի փոքր դուրստրն է։
Աբիգալի Հարգրովը խաղում է Ռեյչլ Լեյնի դերը։ Նա Ջերիի և Կարինի ավագ դուստրն է։
== Երաժշտություն ==
2011 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Մարկո Բելթրամին գրել է ֆիլմի երաժշտությունը։ 2013 թվականի մայիսին Muse բրիտանական ռոք խումբն իր յութուբյան ալիքում տեսահոլովակ տեղադրեց՝ տեղեկացնելով, որ իրենք են կատարելու ֆիլմի սաունդթեքը, գործիքային դաբսթեփ տարբերակները «The 2nd Law: Isolated System» և «Follow Me» երգերի՝ ըստ Nero խմբի։ ևս օգտագործվեցին Հունիսին Warner Bros. Records-ը հրապարակեց ֆիլմի համար սաունդթրեքների ալբոմը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
http://www.worldwarzmovie.com Համաշխարհային պատերազմ Զ (ֆիլմ). պաշտոնական կայք
«World War Z»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
World War Z(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
[1]|Christensen, J. Riber (2015). "The Icon of the Zombie Mob", Academic Quarter Spring 2015, Vol. 10, pp. 21–34. ISSN: 1904-0008
www.worldwarzmovie.ru фильма «Война миров Z». պաշտոնական կայք (անգլ.)
www.wwz-film.ru фильма «Война миров Z». պաշտոնական կայք (ռուս.)
Группа MUSE даст живой концерт в поддержку «Войны миров Z» |
900,919 | Մոկսի գավառակ | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոկս (այլ կիրառումներ)Մոկս, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավային կողմում։ Կենտրոնը Մոկս գյուղաքաղաքն էր։
Տարածքով մոտավորապես համապատասխանում էի Մեծ Հայքի Մոկք աշխարհի Առանձնակ գավառին։ Երբեմն գավառակը բաժանվում էր 2 մասի՝ Արևելյան Մոկսի և Արևմտյան Մոկսի։
== Աշխարհագրություն ==
Գավառակի երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 25 կմ։ Այն հյուսիսից եզերվում է Եղեր, արևելքից՝ Կոռաշապահ և Առնոս, արևմուտքից՝ Կակռկառ, իսկ հարավաից՝ Բարվար լեռներով։
Ունի խիստ լեռնային տարածք, խմելու և ոռոգելու առատ ջուր, սաղարթախիտ անտառներ, փարթամ ծառեր։
== Կլիմա ==
Կլիման զով է և առողջարար։
== Բնակչություն ==
1877-1878 թվականներին ուներ 37420 բնակիչ, որից հայեր՝ 19260, քրդեր՝ 18160: 1980-ական թվականներին ուներ 12514 բնակիչ, որից հայեր՝ 8432, քրդեր՝ 3660, այլք՝ 422: XIX դարի վերջին ըստ թուրքական տվյալների գավառակն ուներ 7903 բնակիչ, որից հայեր՝ 4272, քրդեր՝ 3631: Ըստ Ադոյի 1909 թվականին Մոկս ուներ 48 զուտ հայաբնակ գյուղ, 868 տուն՝ 5076 բնակիչ։
Հայերը խոսում էին Մոկսի բարբառով։
== Պատմություն ==
Մոկսը թուրքերի կողմից 1895 թվականին ենթարկվել է ջարդերի, իսկ 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայությունը զանգվածաբար կոտորվել կամ տարագրվել է։
== Տնտեսություն ==
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին այգեգործությամբ, պտղաբուծությամբ, մեղվապահությամբ, շալագործությամբ, ջուլհակությամբ, գզրարությամբ և այլ արհեստներով։ Տեղ-տեղ նաև մշակում էին բամբակ և կտավատ։
== Պատմամշակութային կառույցներ ==
Մոկսն ուներ մի քանի վանք ու եկեղեցի։
== Կրթություն ==
1909 թվականին գավառակում գործում էր 8 հայկական դպրոց։
== Վարչական բաժանում ==
1877-1878 թվականներին Մոկսն ուներ 179 գյուղ, 1980-ական թվականներին՝ 63 գյուղ։ XIX դարի վերջին ըստ թուրքական տվյալների գավառակն ուներ 54 գյուղ։
Գավառակը բաժանված է յոթ գլխավոր գյուղախմբերի.
Բառագյալին
Հառնջուգյալին
Հառնանցգյալին
Տալանից ձոր
Տինինգյալին
Տուրկագյլաին
Փութկուգյալին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
== Տես նաև ==
Մոկք
Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
601,964 | ST (ռեփեր) | Ալեքսանդր Անդրեևիչ Ստեպանով (ռուս.՝ Александр Андреевич Степанов, սեպտեմբերի 23, 1988(1988-09-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ավելի հայտնի է ST բեմական անվանումով։ Ռուս ռեփեր, Phlatline միության նախկին անդամ, «Կռիվ հարգանքի համար» շոուի առաջին եթերաշրջանի եզրափակչի մասնակից։
2011 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերը Dino MC 47-ի հետ վարել է RapInfo հեռուստահաղորդումը։
2013 թվականի Муз-ТВ-ի մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «Լավագույն հիփ-հոփ ծրագիր» անվանակարգում։ Ինչպես նաև հանդիսանում է «Սպարտակ Մոսկվա» ֆուտբոլային ակումբի երկրպագու, որին նվիրել է իր երգերից մի քանիսը։
== Կենսագրություն ==
=== Souljar's Family ===
Իր առաջին ձայնագրությունը կատարել է 2003 թվականին Souljar's Family-ի կազմում, որի կազմի մեջ եղել են ST-ն (այդ ժամանակ $t Soulja), Shodi-ն և Lil’ Soulja-ն։
=== KingRing ===
Իսկ 2006 թվականին նրա ստեղծագործությունը գրավեց Սերյոգայի՝ KingRing լեյբլի ղեկավարի ուշադրությունը, որն էլ նույն պահին ST-ին առաջարկեց պայմանագիր կնքել պրոդյուսերական ընկերության հետ։
Արագ գրավելով ունկնդիրների ուշադրությունն ու սերը, ռեփերը դարձավ Մոսկվայի լավագույն ակումբների ամենասպասված հյուրը, ինչպես նաև բազմաթիվ զանգվածային միջոցառումների մասնակից («Կոֆեմոլկա» միջոցառումը, RMA-ում և «Զոլոտոյ Գրամոֆոն»-ում Սերյոգայի հետ համատեղ ելույթը, «Splash!» հիփ-հոփ միջոցառումը և ուրիշներ)։ 2008 թվականին ST-ն լքել է KingRing լեյբլը։
=== Phlatline ===
2007 թվականին սկսում է ակտիվ համագործակցությունը Ռուսաստանում առաջին հիփ-հոփ-գործակալության՝ Phlatline-ի հետ։ Նույն թվականի հոկտեմբերին, «Մոնոլիտ» ձայնագրման ստուդիայի հետ համատեղ, երգիչը թողարկում է իր դեբյուտային ալբոմը՝ «Հարյուրը հարյուրից»։
Ալբոմը ST-ին բերում է էլ ավելի շատ ճանաչում, նա դառնում է մայրաքաղաքի հեղինակային ակումբների պատվավոր հյուր (B-Club, ЖАРА, R&B cafe, Black October DJ Bar, Diamond Hall, Bar Fly), սկսում է մասնակցել տարբեր տեսակի մասսայական միջոցառումներին և երաժշտական մրցանակաբաշխություններին։
Phlatline-ի աջակցությամբ նկարահանվում են ST-ի բազմաթիվ տեսահոլովակներ, որոնք երկար ժամանակ գտնվում են այնպիսի հայտնի հեռուստաալիքների եթերում, ինչպիսիք են A-One, RU.TV, Music Box, «Муз-ТВ» и MTV: Այն ժամանակվա նրա ամենահայտնի տեսահոլովակներից մեկն է հանդիսանում «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва») երգի հիման վրա տեսահոլովակը, նաև նրա հաշվին են «BEEF», «Respect», «Սիրահարվել» («Влюбиться»), «Ուրիշ կերպ» («По-другому») (Գուֆի մասնակցությամբ), «We Made It Remix» և «Քո տան մեջ» («В твоём доме»)։
Փետրվարի 11-ին անց են կացվում ST-ի նոր հոլովակի նկարահանումները «Աղջիկը արվարձանից» («Девочка с периферии») տրեկի հիման վրա՝ «Իրականը» («На100ящий») ալբոմից։ Տրեկի պրոդյուսերն էր Nel-ը՝ «Marselle» խմբից, իսկ կրկներգը կատարող դերասանուհի Ալեքսանդրա Ստրելցովան կատարում է գլխավոր հերոսուհու դերը։
«Աղջիկը արվարձանից»-ը կմտնի ST-ի «Իրականը» երկրորդ ալբոմի տրեկ-ցուցակի մեջ, որի թողարկումը նախատեսված է դեկտեմբերի սկզբին։
Տեսահոլովակի նկարահանման ռեժիսորն է հանդիսանում Սարիկ Անդրեասյանը, որը նկարահանել է «Լոպուխի» և «Ծառայողական սիրավեպ»-ի ժամանակակից տարբերակը։
2011 թվականի մարտի 31-ին, անհայտ պատճառներով, նա լքում է Phlatline լեյբլը, երգիչներ Marselle-ի և DJ Booch-ի հետ միասին։
=== Invisible Management / «Մշակույթի հանրախանութ» («Универсам Культуры») ===
2012 թվականին ST-ն սկսում է համագործակցությունը «Մշակույթի հանրախանութ» ՍՊԸ-ի հետ։
«Մշակույթի հանրախանութ»-ը անկախ ընկերություն է, որը ստեղծվել է 2005 թվականին Գրիգորի Զորինի և Ասյա Կալյասինայի կողմից։
Հետագա երեք տարիների ընթացքում ընկերությունը ուժգնորեն աշխատում է շուկայում իր արտիստների կարգավիճակի ամրապնդմամբ և զարգացմամբ, ինչպես նաև գտնվում էր նոր տաղանդների ակտիվ փնտրտուքում։
==== «Rap’N’Roll» և նոր փուլ ստեղծագործ աշխատանքներում ====
Ամառային շրջանի ամենաեռուն փուլում, երբ ամբողջ ժամանակակից երիտասարդությունը փորձում է բաց չթողնել լիցքաթափվելու և «ամբողջ ծրագրով» հանգստանալու հնարավորությունը, ST-ն ուղևորվում է օվկիանոսից այն կողմ՝ Լոս Անջելես քաղաք։ Դրա առիթն է հանդիսանում ռադիոեթերը պայթեցրած և արդեն հիթ դարձած «Rap’N’Roll» տրեկի հեսահոլովակի ծրագրավորված նկարահանումները։ Ակումբային հիփ-հոփ սինգլ, ժանրին բնորոշ առույգ ռեչիտատիվ շարժուն բիտի ազդեցությամբ։
Նկարահանման գործընթացի ղեկավարությունը իր վրա վերցրեց Motion Family-ն։ «Rap’N’Roll»-ը առաջին սինգլն է ռեփ-կատարող ST-ի «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый») անվանումով երրորդ ստուդիական ալբոմից։
==== «Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну») ====
2012 թվականի դեկտեմբերի 22-ին թողարկվում է «Գնում եմ դեպի հատակ» երգի տեսահոլովակը։ Երգը դեռ մինչև էկրանացումը մեծ արձագանք ունեցավ հիփ-հոփ-ընկերակցությունում։ Անմիջապես տրեկի թողարկումից հետո պարզվեց, որ նրա հեսահոլովակը արդեն նկարահանված է և գտնվում է պոստ-պրոդակշնում։ Հոլովակի վրա աշխատանքներ է իրականացրել «2rbina 2rista» պրոդյուսերական խումբը։ Ինքը՝ ST-ն ասում է, որ այդ տրեկը ամենաանձնականն է այն բոլորից, որոնք կմտնեն ապագա ալբոմի մեջ։
«Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый») ալբոմի թողարկումը կայացավ 2013 թվականի մարտի 5-ին, իսկ ներկայացումը կայացավ մարտի 9-ին։
Սեպտեմբերի 23-ին, իր ծննդյան օրը, Ալեքսանդրը մատուցում է «Beef» երգի վերափոխվաց տարբերակի տեսահոլովակը, որի բնօրինակը թողարկվել էր դեռևս 2008 թվականին։
2013 թվականի վերջին Ալեքսանդրը դադարեցնում է համագործակցությունը Invisible Management ընկերության հետ։
2014 թվականին մասնակցություն է ունենում «Versus Battle» ինտերնետ-շոուին։ Թողարկումը եթեր է հեռարձակվում 2014 թվականի մարտի 9-ին։ Նրա ընդիմախոսն է հանդիսանում պիտերյան ռեփեր Գարրի Տոպորը, որը այդ նույն նախագծում ջախջախել էր այնպիսի հայտնի հիփ-հոփ կատարողների, ինչպիսին են Billy Milligan-ը, Czar-ը և Noize MC-ին։ Մրցամարտը ավարտվում է ST-ի հաղթանակով։
== «Կռիվ Հարգանքի համար» ==
2008 թվականին Ալեքսանդրը իրեն վառ կերպով դրսևորեց «Կռիվ հարգանքի համար» («БиTVа за респект» (Муз-ТВ)) ռեալիթի շոուում և դարձել է այսօրվա դրությամբ ռուսական հեռուստատեսության պատմության մեջ ամենահիշվող Հիփ-հոփ հեռուստանախագծի եզրափակչի մասնակից։
Նախընտրական փուլ, Mad-a ընդդեմ ST (հաղթանակ)
1/4 եզրափակիչ, D.masta ընդդեմ ST (հաղթանակ)
1/2 եզրափակիչ, L’One ընդդեմ ST (հաղթանակ ըստ հանդիսատեսի ձայների)
Եզրափակիչ. Ант ընդդեմ ST (պարտություն. 49 % ST-ի օգտին ընդդեմ 51 % Ант-ի օգտին)
== Versus Battle ==
Versus Battle 2x2, Գարրի Տոպոր ընդդեմ ST (հաղթանակ 1:2 հաշվով)
Versus Battle All Stars: ST ընդդեմ D.Masta (հաղթել է ST-ն)
== Սկավառակագրություն ==
=== Ստուդիական ալբոմներ ===
2008 թվական - «Հարյուրը հարյուրից» («Сто из ста»)
2011 թվական - «Իրականը» («На100ящий»)
2013 թվական - «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
2015 թվական - «Ձեռագիր» («Почерк»)
=== Միքստեյպեր ===
2008 թվական - «Մենք ակումբում ենք» («Мы в клубе») (L’One-ի հետ համատեղ)
2008 թվական - «Ռուսերենի դասեր» («Уроки русского»)
2008 թվական - «Russian Club Bangers» (DJ Booch-ի հետ համատեղ)
2009 թվական - «Ուրախանալու ժամանակն է» («Пора порадоваться») (DisbalanZ-ի հետ համատեղ)
2009 թվական - «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва») (DJ Pill.One-ի հետ համատեղ)
2009 թվական - Phlatline In Da Building (Marselle խմբի հետ համատեղ)
2010 թվական - «Ասա ինձ, ո՞վ» («Скажи мне, кто?») (DJ Maxxx-ի հետ համատեղ)
=== Հավաքածուներ ===
2013 թվական - 25
=== Մինի ալբոմներ ===
2010 թվական - «Խոկկու» («Хокку»)
=== Մասնակցություն ===
2007 թվական - «Ես ռեփ եմ» («Я - рэп») (ST1M’-ի ալբոմը)։ Երգ 09։ «Во даю» (Սերյոգայի մասնակցությամբ)։
2007 թվական - I Am The Russian Dream vol.1 (Phlatline-ի միքստեյպ/պրոմո-հավաքածու)
2008 թվական - Poetry Nights (DJ Nik-One-ի միքստեյպ)։ Երգ 13։ «All вand» (մասնակցությամբ 5Плюх-ի, MC Молодой-ի, Le Truk-ի, Mezza Morta-ի)։
2008 թվական - «Լույսի ռազմիկները vol.1» (GLSS լեյբլի ալբոմ)։ Երգ 01։ «Ինտրո» («Интро»), 10: «Լույսի ռազմիկներն այստեղ» («Войны света здесь») (մասնակցությամբ 5Плюх-ի), 17։ «Երազանք» («Мечта») (մասնակցությամբ L’One-ի, Մաշա Մալինովսկայաի)։
2008 թվական - Mars (Marselle խմբի ալբոմ)։ Երգ 13. «Հեյ Yo» («Хэй Yo»)։
2008 թվական - Mars Mic ON (Marselle խմբի միքստեյպ)։ Երգ 04։ «Ինչպիսին կլինեմ ես» («Каким буду я»)։
2008 թվական - Mars FM (Marselle խմբի միքստեյպ)։ Երգ 11։ «Շրջվիր» («Оглянись»)։
2008 թվական - Novi Den (Kadi և Zoit-ի համատեղ ալբոմը)։
2009 թվական - «Նավթ» (Dino MC 47-ի ալբոմ)։ Երգ 11։ «Բայեր» («Глаголы») (մասնակցությամբ Ռոմա Ժիգանի, 5Плюх-ի), 17։ «Տուր ինձ իմ mic…» («Дай мне мой mic…»)։
2009 թվական - «Լույսի ռազմիկները vol.2» (GLSS լեյբլի հավաքածու)։ Երգեր 04։ «Մի անգամ աշխարհը կծռվի» («Однажды мир прогнётся»), 20. «Բայեր» («Глаголы») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Ռոմա Ժիգանի, 5Плюх-ի)։
2010 թվական - «Դելյուգա» («Делюга») (Ռոմա Ժիգանի և Տրիբալաի համատեղ մաքսի-սինգլը)։ Երգ 07. «Բայներ» («Глаголы») (մասնակցությամբ Dino MC 47-ի, 5Плюх-ի)։
2010 թվական - 3G (Ջի Վիլկսի ալբոմ)։ Բոնուս տրեկ 09։ «Արևազատություն» («Солнцесвобода»)։
2010 թվական - «Ալբոմ չէ» («Не альбом») (Artik’a-ի հավաքածու)։ Երգ 05։ «Այնպես ինչպես ես» («Так как я») (մասնակցությամբ L’One-ի, Կեքսի, Իլյա Կիրեևի)։
2010 թվական - «Մոսկվա 2010» («Москва 2010») (Miko-ի ալբոմ)։ Երգեր 05. «Մոսկվա» («Москва») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Ռոմա Ժիգանի, Նաստյա Կոչետկովայի), 18։ «Պատասխանելու համար» («В ответе за») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Նաստյա Կոչետկովայի)։
2010 թվական - «Ուրիշները 2» («Другие 2») (Գիգիի և Մետա Կվոտի համատեղ մինի-ալբոմը)։ Երգ 02։ «Կրիմինալ չէ» («Не криминал»)։
2011 թվական - Ein Fall für Zwei (альбом DJ Sweap և DJ Pfund 500-ի ալբոմ)։
2011 թվական - The Show by MaxiGnom (MaxiGnom’а-ի ալբոմ)։
2012 թվական - «Բնակության միջավայր» («Среда обитания») (Dino MC 47-ի ալբոմ)։ Երգ 03։ «Մենք շարունակում ենք Rock&Roll-ը»(«Мы продолжаем Rock&Roll»), 17: «Պատասխանելու համար» («В ответе за») (մասնակցությամբ Նաստյա Կոչետկովայի)։
2012 թվական - «Ամերիկական 2» («Американщина 2») (Կարանդաշի ալբոմը)։ Երգ 16։ «Տիտանիկ» («Титаник») (մասնակցությամբ Luina-ի)։
2012 թվական - «Հին գաղտնիքներ» («Старые тайны») (Պտախայի ազբոմը)։ Սկիտ 22։ «Մինուսոկի համար» («За минусок»)։
2013 թվական - «Էպիզոդ 3» («EP’зод 3») («Նոր Միություն» խմբի մինի-ալբոմ)։ «Վզակապից կարճ» («Короче поводка») երգ։
2013 թվական - «Սոմատիկա» («Соматика») (Գիգիի ազբոմ)։ «Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») երգ (մասնակցությամբ Խամիլի)։
2013 թվական - «Ցանկանում են, որ լինեն բոլոր ընկերները» («Хочу, чтоб были все друзья») (4atty-ի հավաքածու)։ «Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп») երգ (մասնակցությամբ 5Плюх-ի, Jenee-ի)։
2013 թվական - #4eva (Cosmostars խմբի ալբոմ)։ «Ես երբեք չեմ թողնի խմելը» («Я никогда не брошу пить») երգ (մասնակցությամբ L’One-ի, Կարանդաշի)։
2014 թվական - «#Քարհանք» («#Каменоломня») (DJ Philchansky և DJ Daveed-ի միքստեյպ)։ «#ST» երգ։
2014 թվական - XO (Nel’a-ի մինի-ալբոմ)։ «Rock’n’Roll» երգ։
2014 թվական - Decamerone («Վինտաժ» խմբի ալբոմ)։ «ЛР» երգ։
=== Սինգլներ ===
«Կուտի» («Скушает») (ինտերներ-ռելիզ)
«Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп»)
«Արթնացրու իմ մեջ երաժշտությունը» («Разбуди во мне музыку»)
«Ուղղակի ամուր բռնիր իմ ձեռքը» («Просто держи мою руку крепче»)
«Rap’N’Roll»
«Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну»)
«Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») (մասնակցությամբ Գիգայի և Խամիլի)
«Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
«Ես երբեք չեմ թողնի խմելը» («Я никогда не брошу пить») (մասնակցությամբ L’One-ի, Կարանդաշի, Cosmostars-ի)
«Ճակատագրի հեգնանքը» («Ирония судьбы») (մասնակցությամբ Անդրեյ Grizz-lee-ի)
«Ժպտալ քեզ հետ» («Улыбаться с тобой») (մասնակցությամբ «Մոխիտո»-ի)
«Նամակ կնոջը» («Письмо к женщине») (Стих Ս. Ա. Եսենինի բանաստեղծությամբ)
== Տեսագրություններ ==
=== Տեսահոլովակներ ===
2007 թվական - «Ես ռեփ եմ» (Long mix) (ST1M, СД, Սերյոգա, Միշա Կրուպին, Լիոն, Artik («Караты»), Վալաչի (G-Style)
2008 թվական - «Beef»
2008 թվական - «Respect»
2008 թվական - «Russian Club Bangers» / «We Made It» (Linkin Park & Busta Rhymes instr.)
2009 թվական - «Սիրահարվել» («Влюбиться»)
2009 թվական - «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва»)
2009 թվական - «Այլ կերպ» («По-другому») (Guf)
2009 թվական - «Քո տան մեջ» («В твоём доме») (Marselle)
2010 թվական - «Մայրիկ» («Мама»)
2010 թվական - «20 տող» («20 строк») (DJ Maxxx)
2010 թվական - «Ասա ինձ, ո՞վ» («Скажи мне, кто?») (DJ Maxxx)
2010 թվական - «Ռեփը չի դրոշմվում» («Рэп не штампуется») (Nel)
2011 թվական - «Աղջիկն արվարձանից» («Девочка с периферии») (Ալեքսանդր Ստրելցով)
2011 թվական - «Կապիր իմ աչքերը» («Завяжи мои глаза»)
2011 թվական - «Նա-նա-նա» («На-на-на») (Իլյա Կիրեև)
2011 թվական - «So High» (DJ Sweap և DJ Pfund500)
2011 թվական - «Միայնակը» («Одиночка»)
2011 թվական - «Հույս» («Надежда») (OZ)
2011 թվական - «Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп»)
2012 թվական - «Մարիխուանա» («Марихуана») (Լինդա)
2012 թվական - «Դայակները» («Няньки»)
2012 թվական - «Ուղղակի ամուր բռնիր իմ ձեռքը» («Просто держи мою руку крепче»)
2012 թվական - «#Դեհաջողություն» («#Давайдосвидания») (Տիմատի, L’One, Nel, Jenee, 5 Плюх, Միշա Կրուպին)
2012 թվական - «Մենք շարունակում ենք Rock&Roll-ը» («Мы продолжаем Rock&Roll») (Dino MC 47, DJ Kid)
2012 թվական - «#Ծխում եմ ռեփ եմ կարդում» («#Курючитаюрэп») (5 Плюх, Jenee, 4atty)
2012 թվական - «Rap’N’Roll»
2012 թվական - «Տիտանիկ» («Титаник») (Կարանդաշ, Luina)
2012 թվական - «Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») (Գիգա և Խամիլ)
2012 թվական - «Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну»)
2013 թվական - «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
2013 թվական - «Արոսի» («Рябина»)
2013 թվական - «ՔիչՔիչ» («МалоМало») (L’One, DJ Pill.One)
2013 թվական - «Թռչել» («Лететь»)
2013 թվական - «Ամեն ինչ լավ կլինի» («Будет всё гуд») (MC T, Անդրեյ Grizz-lee)
2013 թվական - «Ես երբեք չեմ թողնի խմելը» (Cosmostars, L’One, Կարանդաշ)
2013 թվական - «Ճակատագրի հեգնանքը» («Ирония судьбы») (Անդրեյ Grizz-lee)
2013 թվական - «Beef /2013» (Noises)
2013 թվական - «Այդքան կարևոր» (Տրիբալ)
2014 թվական - «Slam» (DJ Pill.One)
2014 թվական - «Ժպտալ քեզ հետ» («Улыбаться с тобой») («Մոխիտո»)
2014 թվական - «Ոտնակներ» («Педали») (DJ Kid, Stewart)
2014 թվական - «Rock’n’Roll» (Nel)
2014 թվական - «Փյունիկ» («Феникс») (Տրիբալ, Անդրեյ Կիլլա)
2014 թվական - «Էսթետներ» («Эстеты») (Մարթա Կոտ)
2014 թվական - «Ես այստեղ եմ» («Я здесь») (Big Som, Morison)
2015 թվական - «Մերձշոուբիզ» («Околошоубиз»)
2015 թվական - «Ջրի տակ» («Под водой») («Պիցցա»)
=== Մասնակցություն հեսահոլովակներում ===
2007 թվական - «Իմ խաղը» («Моя игра») (Բասթա և Guf)
2012 թվական - «XXIV» (Nel)
2013 թվական - «Ժամանակ» («Время») (Պտախա)
2013 թվական - «Ռենտգեն» («Рентген») (Տիմատի)
2013 թվական - «Magical» (Տիմատի և Snoop Dogg)
== Ֆիլմագրություն ==
=== Սաունդտրեկ ===
2009 թվական - «Լոպուխի» («Лопухи»)
2012 թվական - «Դայակներ» («Няньки»)
2012 թվական - «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» («С новым годом, мамы!»)
2013 թվական - «Սեր մեծ քաղաքում 3» («Любовь в большом городе 3»)
=== Որպես դերասան ===
2011 թվական - «Հղին» («Беременный») - Էպիզոդիկ դեր, ծխող երիտասարդ, որը մտածում էր, որ հալուցինացիաներ ունի։
2013 թվական - Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը - Էպիզոդիկ դեր, մեկը ամբոխից, որը շանը այգում բաց էր թողնում հրթիռի վրա։
2014 թվական - «ЦАО Фильм» - Կամեո։
== Հետաքրքիր փաստեր ==
Guf’-ի հետ ձայնագրել է «Ուրիշ կերպ», «Հոդված», «Դե ի՞նչ» տրեկները, որոնք համապատասխանաբար ընդգրկվել են ST-ի երեք համարակալված ալբոմների ցանկում։ Ելույթ է ունեցել նրա հարսանիքին։ ST-ն ծնվել է նույն օրը, ինչ Guf’-ը (սեպտեմբերի 23), սակայն Դիլմաթովը Ստեպանովից մեծ է ինը տարով։ 2009 թվականին թողարկված «Ուրիշ կերպ» տեսահոլովակը հարմարեցված էր երկու կատարողների ծննդյան օրվան։
«Իմաստային հալուցինացիաներ» («Смысловые галлюцинации») խմբի հետ վերաձայնագրել է «Հավերժ երիտասարդ» («Вечно молодой») տրեկը՝ նվիրված Սերգեյ Բոդրով-կրտսերին։
Ապրում է Կուտուզովի պողոտայում (Մոսկվա)։
Հունվարի 10-ին СТС հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել «Բիթի պոեզիա» համերգային շոուն, որտեղ ռեփերները կարդում էին դասական-բանաստեղծների բանաստեղծությունները սեփական մինուսի ներքո։ ST կարդաց Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինի «Նամակ կնոջը» բանաստեղծությունը՝ Nel’-ի մինուսի ներքո, որով առաջացրեց բուռն ծափահարություններ։
== Աղբյուրներ ==
ST на A-ONE
ST Թվիթթերում
ST էջը Յություբ տեսահոսթինգում
ST Ֆեյսբուքում
== Ծանոթագրություններ == |
571,525 | Միրանգաբա | Միրանգաբա (պորտ.՝ Mirangaba), համայնք Բրազիլիայի հյուսիսարևելյան տարածաշրջանում՝ Բաիա նահանգի կազմում։ Գտնվում է Հյուսիս-կենտրոնական նահագի Բաիա մարզում։ Մտնում է ժակոբինա գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 13 977 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 1 952,295 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 7,2 մարդ/կմ²։
Քաղաքի տոնը նշվում է նոյեմբերի 24-ին։
== Պատմություն ==
Քաղաքը հիմնադրվել է 1961 թվականին։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 26.232.997,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 1.859,57 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,589 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
== Ծանոթագրություններ == |
90,035 | Աստերոիդների ցանկ (264301-264400) | Աստերոիդների ցանկ (264201-264300) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (264401-264500)
Աստերոիդների ցանկ (264201-264300) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (264401-264500) |
23,897 | 368 | 368 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երկուշաբթի օրը։ Սա մեր թվարկության 368 թվականն է,
IV դարի 68-րդ տարին։
== Դեպքեր ==
368 - 369 - Հայաստանի նշանավոր քաղաքների՝ Արտաշատի, Վաղարշապատի, Երվանդաշատի, Զարեհավանի, Զարիշատի և Վանի ավերումը պարսից զորքերի կողմից։
== Ծնունդներ ==
== Մահեր == |
458,770 | Ռյասկովսկի գյուղական խորհուրդ (Մաշևսկի շրջան) | Ռյասկովսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Ряськівська сільська рада), Ուկրաինայի Պոլտավայի մարզի Մաշևսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Ռյասկովսկի գյուղական խորհրդում բնակվում էր 1203 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 82,01 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 14,67 մարդ/կմ²։ Խորհրդում կա 1 բնակավայր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
595,986 | Ելենա Բոյկո | Ելենա Վիկտորովնա Բոյկո (ռուս.՝ Еле́на Ви́кторовна Бо́йко, օրիորդական ազգանունը՝ Տոլպինսկայա [Толпи́нская], օգոստոսի 9, 1981(1981-08-09), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս վոլեյբոլիստ։ Կենտրոնական մեկուսացնող։ Հասակը՝ 184 սմ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Անձի պրոֆիլը
Անձի պրոֆիլը |
258,731 | Պրոսեկա (այլ կիրառումներ) | Պրոսեկա, կարող է վերաբերել՝
Պրոսեկա - գյուղ, Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Եմելչևի շրջանում
Պրոսեկա - գյուղ, Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Գլիբոկայայի շրջանում |
622,893 | Եկատերինա Վերուլաշվիլի | Եկատերինա Վառլամի Վերուլաշվիլի (վրաց.՝ ეკატერინე ვერულაშვილი, հուլիսի 27, 1917(1917-07-27) - սեպտեմբերի 29, 1973(1973-09-29)), կինոյի և թատրոնի վրացի դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)։
== Կենսագրություն ==
Եկատերինա Վերուլաշվիլին ծնվել է 1917 թվականին։ Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1940 թվականին և ընդունվել Քութայիսի դրամատիկական թատրոնի թատերախումբ։ Այնտեղ աշխատել է մինչև 1942 թվականը, երբ կամավոր մեկնել է ռազմաճակատ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակում՝ զենիթային զորամասում։
1943 թվականին վերադարձել է պատերազմից և խաղացել Խաշուրի (Խաշուրիի բանվորական դրամատիկական թատրոն), Գորի (Գորիի Գ. Էրիսթավիի անվան դրամատիկական թատրոն), Թելավ (Թելավի դրամատիկական թատրոն) քաղաքների թատրոններում։ 1956 թվականին Եկատերինա Վերուլաշվիլին դարձել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի դերասան։
== Պարգևներ ==
1966 – Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
== Ֆիլմագրություն ==
1963 – Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը – գյուղացի կին
1964 – Հարսանիք
1965 – Հիմա ժամանակներն ուրիշ են
1966 – Ես տեսնում եմ արևը – այծի տիրուհին
1966 – Հանդիպում անցյալի հետ – Ակվարինե
1966 – Ալադինի կախարդական լամպը – Ալադինի մայրը
1969 – Մի՛ վշտանա – Թամար
1969 – Երջանիկ գյուտերի ժամանակ
1969 – Տատիկն ու թոռները
1970 – Իմ քաղաքի աստղը
1971 – Խաթաբալա – լացող կին
1972 – Ընդհանրապես կորած – միսս Ուոթսոն
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Եկատերինա Վերուլաշվիլին Internet Movie Database կայքում (անգլ.) |
66,794 | Բոլշևիկ (Օռլովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլշևիկ (այլ կիրառումներ)Բոլշևիկ (ռուս.՝ Большевик), գյուղ Ռուսաստանի Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանում։ Մտնում է Օստրովյանսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ |
723,157 | Հրաչիկ Բաբայան | Հրաչիկ Բաբայան (օգոստոսի 1, Հայաստան, Երևան), հայ հրաձիգ։ Հրաչիկը պատանեկան Օլիմպիական խաղերի և աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է։ Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի ժամանակ նա սահմանել է Եվրոպայի երիտասարդների ռեկորդ։ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի հայազգի միակ հրաձիգն է։
== Կենսագրություն ==
Հրաչը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 1-ին Երևանում, Հայաստան։ Այժմ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանում։
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Հրաչիկի հարցազրույցը Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի էջում |
253,648 | Կուդրյավոե (գյուղ, Ախտիրկայի շրջան) | Կուդրյավոե (ուկրաիներեն՝ Кудряве), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Ախտիրկայի շրջանում։
2001 թվականի տվյալներով Կուդրյավոե գյուղում բնակվում էր 640 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
588,655 | Անցմնցուկ (գետակ) | Անցմնցուկ, Ալափար, Ասմնձակ, Ասմնցուկ, գետակ Դաշտային Կիլիկիայում, Պիռամոս գետի ավազանում։ Ըստ Ղ. Ալիշտնի թերևս թափվհևէ է Ստաբան կամ Սսի գետը (Սեո ջուր)։ Երբեմն կոչվում է ափին գտնվող Ալափար գյուղի անունով։
== Ծանոթագրություններ == |
241,982 | Դիբրովա (գյուղ, Լուգինսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԴիբրովաԴիբրովա (ուկրաիներեն՝ Діброва), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Լուգինսկի շրջանում։ Հիմնադրվել է 1939 թվականին։
2001 թվականի տվյալներով Դիբրովա գյուղում բնակվում էր 80 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,79 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 101,27 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
89,680 | Աստերոիդների ցանկ (229001-229100) | Աստերոիդների ցանկ (228901-229000) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (229101-229200)
Աստերոիդների ցանկ (228901-229000) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (229101-229200) |
107,365 | (8487) 1989 SQ | (8487) 1989 SQ, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1989 թվականի սեպտեմբերի 29-ին Յոշիկանե Միզունոյի և Թոշիմասա Ֆուրութայի կողմից Կանիում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,364953 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,8183 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,9116 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1328,41 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,271001 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 4,26° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(8487) 1989 SQ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
621,829 | Բողազմադեն | Բողազմադեն, լեռնանցք Կիլիկիայում, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայում, Ալադաղի լեռների Ափիշքար գագաթի և Յոջեմիշի գետաձորի միջև, Բադեմքյոլ գյուղից մոտ 6 կմ արևելք։
== Ծանոթագրություններ == |
605,647 | Դոշ Շայեն | Դոշ Շայեն Ճանապարհային կայան։
== Ծանոթագրություն == |
767,519 | Քամելեոն (պատմվածք) | Քամելեոն (ռուս.՝ «Хамелеон»), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից։ Առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրի 36-րդ համարում 1884 թվականի սեպտեմբերի 8-ին «Անտոն Չեխոնտե» ստորագրությամբ։ 1886 թվականին աննշան փոփոխություններով հրատարակվել է «Օսկոլկի» ամսագրում Չեխովի «Երփներանգ պատմվածքներ» ժողովածուի հետ։
Չեխովի կենդանության ժամանակ պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն, ֆիններեն և չեխերեն լեզուներով։ Մտնում է Ռուսաստանի հիմնական կրթական ծրագրի մեջ։ Պատմվածքը էկրանավորվել է 1971 թվականին որպես սովետական հեռուստաֆիլմի մի հատված՝ «Այս տարբեր, տարբեր տարբեր դեմքեր» վերնագրով։ Նաև 2009 թվականին պատմվածքի մոտիվներով ստեղծվել է «Օչումելով» կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմը։
== Սյուժե ==
Ոստիկանապետ Օչումելովը շուկայի հրապարակում ականատես է լինում մի միջադեպի։ Ոսկե գործերի վարպետ Խրյուկինը ամբոխին է ցույց տալիս իր արյունոտ մատը, որը կծել էր մի անտեր թափառական շուն։ Մինչև ամբոխը պարզում է, արդյո՞ք թափառական է, թե՞ գեներալի շունն է։ Օչումելովը կախված շան կարգավիճակից բազմիցս փոխում է իր հրահանգները։ Խրյուկինի սպառնալիքներից ելնելով մե՛կ հրամայում է ոչնչացնել շանը, մե՛կ հակառակն է ասում։
== Ծանոթագրություններ == |
1,066,884 | Շուկայական խորշ | Շուկայական խորշ (կամ որմնախորշ), շուկայի առանձին հատված է, որի համար թիրախավորվում է կոնկրետ ապրանքը։
== Շուկայական խորշ ==
Շուկայական խորշը սահմանում է ապրանքի հատկանիշները, որոնք ուղղված են թիրախային լսարանի առանձնահատուկ պահանջմունքները բավարարելուն։ Որպես այդպիսի պահանջմունքներ կարող են հանդես գալ ապրանքի գնային միջակայքը, որակը, լսարանի ժողովրդագրական կազմը։ Շուկայական խորշը ամբողջ շուկայի փոքր սեգմենտ է, և երբեմն որոշակի ապրանք կամ ծառայություն կարող է ստեղծվել բավարարելու համար հենց որոշակի շուկայական խորշի։ Ի տարբերություն զանգվածային լսարանների, որոնք ներառում են մեծ թվով մարդկանց, որմնախորշային լսարանը առավել քիչ թվով անձանցից է կազմված։
Ոչ բոլոր ապրանքները կարող են բնութագրվել իրենց շուկայական խորշով։ Շուկայական խորշը շատ առանձնահատուկ է ու ենթադրում է մասնագիտացված արտադրանքի պահանջարկ։ Որոշ կայացած ընկերություններ էլ արտադրում են ապրանքներ հատուկ որևէ շուկայական խորշի համար․ Hewlett-Packard֊ը ունի բազմաֆունկցիոնալ սարքավորմներ նախատեսված տպագրության, ծրման (սքանավորման) և ֆաքսի համար միաժամանակ, որոնց թիրախը տնային գրասենյակների շուկայական խորշն է, այնինչ ունի նաև այս գործողություններից յուրաքանչյուրի համար նախատեսված առանձին սարքավորումներ մեծ բիզնեսների համար։
Սովորաբար փոքր կապիտալով մատակարարաներն ու վաճառքով զբաղվող բիզնեսները ընտրում են որոշակի ժողովրդագրական հատկանիշներով նեղ շուկայական խորշ որպես իրենց շահույթի մարժայի մեծացման միջոց։ Այստեղ ոչ թե վերջնական ապրանքի որակն է (բարձր կամ ցածր) կախված պահանջարկի ճկունությունից, այլ առանձնահատուկ պահանջմունքերը, որոնց բավարարմանն են դրանք ուղղված, իսկ որոշ դեպքերում նաև ապրանքանիշի համբավը (ճանաչվածություն, կիրառելիություն, խնայողականություն, թանկություն, բնապահպանական կամ սոցիալական պատասխանատվություն)։ Երբ կան առանձնահատուկ և նույնիսկ բարդ հատկանիշներ ունեցող կարիքներ կամ պահանջմունքներ, շուկայական խորշը պահանջում է մասնագիտացված մատակարարներ, որոնք ընդունակ են բավարարել նման սպասումները։
== Մարքեթինգը շուկայական խորշերում ==
Որմնախորշերի մարքեթինգը ընկերության կողմից ապրանքների և ծառայությունների առաջարկի ձևավորումն է, որը զգալիորեն հարմարեցված է շուկայի մեկ կամ մի քանի ենթահատվածների սպառողների առանձնահատուկ կարիքներին և հաճախ բնութագրվում է մրցակցության ավելի ցածր աստիճանով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը բերել է փոփոխությունների նաև մարքեթինգի բնագավառում, այդ թվում՝ որմնախորշային մարքեթինգի։ Որմնախորշային վեբ կայքերը կարող են երբեմն զարգանալ ավելի արագ՝ սպասարկելով շուկայի խիստ որոշակի հատվածի։ Սրանք կարող են ապահովել համեմատաբար քիչ եկամուտ, բայց հիմնականում՝ առավել կայուն։ Ոչ մեծ որմնախորշային վեբ կայք է SewingSpot֊ը։ Մեծ խորշերի համար առավել բարդ է իրացնել իրենց շուկայում, քանի որ գովազդային ծախսերը մեծանում են օգտագործվող բանալի բառերի տարածվածությանը համամասնորեն։ Նույնիսկ հեռուստատեսային ոլորտը խորշավորվում է լսարանի առանձնահատուկ պահանջմունքների ձևավորմանը զուգահեռ․ սա հնարավորություն է տալիս գովազդատուներին ունենալ ավելի ուղիղ լսարան։
Որոշակի խորշեր կարող են գերհագեցվել շուկայավարողներից `ավելացնելով մրցակցությունը և այդպիսով նվազեցնելով յուրաքանչյուր մրցակցի համար շուկայական մասնաբաժինը։ Լուծման եղանակ է դեռևս անհայտ բայց եկամտաբեր խորշերի բացահայտումը։ Սրա իրականացման ամենատարածված եղանականերից է ամենաորոնվող բանալի բառերի ուսումնասիրությունը։ Որմնախորշային խաղացող դառնալու առավելություն է ոչ միայն լրացուցիչ եկամտի ապահովումն ու լոյալ լսարանի ձեռքբերումը, այլև այդ շրջանակի համար հիմնական դերակատար դառնալու հնարավորությունը։
== Հղումներ == |
575,151 | Ալմենարայի գավառ | Ալմենարայիի գավառ (պորտ.՝ Microrregião de Almenara) գավառ Բրազիլիայում, մտնում է Մինաս Ժերայս նահանգի մեջ։ Մտնում է Ժեկիտինոնիա նահանգի մարզի մեջ։ Բնակչությունը կազմում է 175 070 մարդ 2006 թվականի տվյալով։ Զբաղեցված տարածքը 15 452,364 կմ²։ Բնակչության խտությունը 11,3 մարդ/կմ²։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արտադրանքը կազմել է 456 930 587,00 (ըստ Բրազիլիայի ինստիտուտի աշխարհագրության և վիճակագրության տվյալների)
Համախառն ներքին արտադրանքը մեկ շնչի հաշվով 2003 թվականին կազմում է 2 622,27 ռեալ (ըստ Բրազիլիայի ինստիտուտի աշխարհագրության և վիճակագրության տվյալների)
Մարդկային զարգացման ինդեքսի պոտենցիալը 2000 թվականին կազմել է 0,640
== Գավառի կազմ ==
Գավառի կազմի մեջ են մտնում հետևյալ համայնքները.
Ալմենարա
Ռուբին
Ռիու դու Պրադու
Մոնտի Ֆորմոզու
Բանդեյրա |
246,118 | Սոկոլովկա (գյուղ, Յարմոլինի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍոկոլովկաՍոկոլովկա (ուկրաիներեն՝ Соколівка), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Յարմոլինի շրջանում։
2001 թվականի տվյալներով Սոկոլովկա գյուղում բնակվում էր 1 773 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 3,75 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 472,8 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
252,931 | Գոնորովկա (գյուղ, Յամպոլի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԳոնորովկաԳոնորովկա (ուկրաիներեն՝ Гонорівка), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Յամպոլի շրջանում։ Հիմնադրվել է 1900 թվականին։
2001 թվականի տվյալներով Գոնորովկա գյուղում բնակվում էր 565 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,56 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 1008,93 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
1,076,569 | Արտեմի Լեբեդևի ստուդիա | «Արտեմի Լեբեդևի ստուդիա» (ռուս.՝ Студия Артемия Лебедева), ռուսական դիզայներական ընկերություն, որը հիմնադրել է Արտեմի Լեբեդևը 1995 թվականին։ Զբաղվում է գրաֆիկական, արդյունաբերական և վեբ դիզայնով։ 2018 թվականի դրությամբ ստուդիայում աշխատել են 369 աշխատակից։ Հետազոտական «Тэглайн» խմբի կարծիքով ընկերությունը 7 տարի գլխավորել է Ռունետի 100 առաջատար վեբ ստուդիաների ցանկը (մինչև 2013 թվականը)։
Լեբեդևի ստուդիան պատկանում է Art. Lebedev Group (ALG) ընկերությանը, դրա մեջ են ներառված նաև ADEX գովազդային ընկերությունը, «Տելեթայմ» ընկերությունը և գրաֆիկական դիզայնի «Արտոգրաֆիկա» ստուդիան։ Ստուդիայի սեփականատերերն են Արտեմի Լեբեդևը, Դենիս Շոխին և Մորշենևը։
== Պատմություն և նկարագրություն ==
Ստուդիան հիմնադրվել է 1995 թվականին և ի սկզբանե կոչվել է WebDesign, իսկ ներկայիս անվանումը ստացել է 1998 թվականին։ Իր կանոններին համաձայն՝ ստուդիան մասնավոր դեմքերի, քաղաքական և կրոնական կազմակերպությունների հետ չի աշխատում։ Ընկերության կարգախոսն է՝ «Դիզայնը կփրկի աշխարհը»։
Ստուդիան հայտնի է իր ոչ ֆորմալ ոճով (այդ թվում՝ անարգական բառապաշարով), հաճախ անընդունելի է այսպես կոչված «ավանդական կորպորատիվ արժեքների տեսանկյունից»։
2020 թվականի դրությամբ ստուդիայում աշխատում էր 295 աշխատակից։
== Ստուդիայի կայք ==
Ստուդիայի կայքը հասանելի է ռուսերենով և անգլերենով։
Կայքում կարելի է տեսնել ստուդիայի բոլոր աշխատանքները, հաճախ դիզայնի նրբությունների նկարագրությամբ և այս կամ այն լուծումների իմաստների բացատրությամբ։
Բաց հասանելիության մեջ է գտնվում «Կովոդստվո» բաժինը, որը հասանելի է նաև առանձին գրքի տեսքով։ Բացի այդ՝ կայքում հասանելի են ստուդիայի այլ մշակողների անվճար խորհուրդներ HTML, XML, XSLT, JavaScript, CSS և այլ վեբ-տեխնոլոգիաների գծով։
Կայքում առկա է նաև «Ուղեղ» («Мозг») և «Իդեոտեկա» («Идиотека») բաժինների ամենօրյա թարմացում։ Ավելի վաղ վարվել են «Նկարազարդումներ», «Պոնոս» («Понос»), «Դրյուկենցիա» («Дрюкенция»), «Ստրիպներ» («Стрипы»), «Օրվա լուսանկար», «Բիզնես լինչ» (որտեղ ստուդիայի աշխատակիցները գնահատում էին ուղարկված աշխատանքները) и «Տեխդիզայն» (ներկայումս չեն թարմացվում)։
== Աշխատանքներ ==
=== Վեբ-դիզայն ===
Ստուդիան հայտնի է խոշոր և հանրահայտ ընկերությունների ինտերնետ կայքերի ստեղծմամբ։ Աշխատանքներից են՝ «Яндекс» ընկերության դիզայն-կայքերը (այդ թվում՝ ընկերության պատկերանիշի), Գազպրոմ ընկերության կայքը, Microsoft-ի կայքերի ռուսական տարբերակները, Եվրոսետ ընկերության՝ «Եվրոսետ։ Մարդիկ» կայքը, Lenta.ru լրատվական գործակալության կայքը, Բիլայնի, «Գազետա ռու» («Газета.ру») պարբերականի, «Օգոնյոկ»-ի («Огонёк»), «Московский комсомолец»-ի կայքերը, նաև ինչպես նաև Մեգապլան բիզնեսի կառավարման համակարգի ինտերֆեյսը։
=== Գրաֆիկական դիզայն ===
Ստուդիայի պորտֆոլիոյում կան մեծ քանակությամբ գրաֆիկական դիզայնի նախագծեր, որոնք բավականին լայն ուղղվածություն ունեն։ Դրանք ֆիրմային ոճի և պատկերանիշի, գրքերի, պաստառների, շապիկների, սկավառակների, օրացույցների ձևավորումներ, հայտնի հրատարակությունների նկարազարդումներ են և այլն։
=== Շրջակա միջավայրի դիզայն և ճարտարապետություն ===
2000-ական թվականներից սկսած՝ ստուդիան զբաղվում է շրջակա միջավայրի դիզայնով, այդ թվում՝ ինտերիեր, արտ օբյեկտներ, թեմատիկ ձևավորում և ցուցահանդեսային ստենդներ։
=== Արդյունաբերական դիզայն ===
Ստուդիայում մշակվել է ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական շատ առարկաների դիզայններ։
2005 թվականի մայիսին Samsung ընկերությունը թողարկել է միկրոալիքային «Sweetheart» վառարանը, որի դիզայնը մշակվել է Լեբեդևի ստուդիայում։
==== Օպտիմուս ստեղնաշարեր ====
Մշակվել է հատուկ ստեղնաշար, որտեղ բոլոր ստեղներն ունեն ներկառուցված OLED դիսփլեյ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ կոճակները պիտի լինեն գունավոր, սակայն հետագայում Արտեմին հայտարարել է, որ էկրանները կլինեն սև-սպիտակ, ապա կրկին հայտնել է, որ Ստուդիան դադարեցնում է ծրագրի վրա աշխատանքները և վերադառնում է գունավոր տարբերակին։
Ստեղնաշարի աշխատանքը այնպես է կառուցված, որ այն փոխներգործելով օգտատիրոջ համակարգչում գտնվող որոշ հավելվածների հետ՝ պատկերում է նրա միջոցով հանձնարարված նկարները, տեքստերը և որոշ խորամանկություններ կիրառելու դեպքում նաև տեսանյութերը։ Սա միակ ստեղնաշարն է, որը բնորոշվում է որպես սկավառակային կուտակիչ։
2007 թվականի դեկտեմբերի 29-ին ստուդիան ազդարարել է «Օպտիմուս Տակտուս» կոչվող առանց որևէ կոճակի ստեղնաշարի հայեցակարգը։ Ողջ ստեղնաշարը սենսորային էկրան է, ինչը, հեղինակների մտահաղացմամբ, հանում է ստեղնաշարի չափսերի և ձևի բոլոր սահմանափակումները։
Եվս մեկ բարելավում՝ «Օպտիմուս»-ը դարձել է «Optimus AUX» ստեղնաշար՝ բաղկացած 15 OLED-կոճակից և հիմնական ստեղնաշարի լրացումն է։
=== Այլ աշխատանքներ ===
Բացի այդ, ստուդիան զբաղվում է օգտագործողների ինտերֆեյսների մշակմամբ, միջավայրի դիզայնով (օրինակ՝ ստուդիայում մշակվել են ՎՏԲ-ի շենքերի և բաժանմունքների ինտերիերն ու էքստերիերները)՝ տեսահոլովակների և շնորհանդեսների ստեղծմամբ։
Լայն ճանաչում է ստացել ստուդիայի կողմից ստեղծված և արտադրվող «Օպտիմուս Մաքսիմուս» (որի յուրաքանչյուր ստեղնը մինի դիսփլեյ է, որը կարող է ծրագրային փոխել պատկերը՝ կախված ընտրված ռեժիմից) և դրա փաքրացված տարբերակը՝ «Օպտիմուս մինի երեք» ստեղնաշարերը։
Ստուդիան մշակել է իր սեփական Արտեմիուս տառատեսակը (ստեղծել է Լետերհեդ ստուդիայից Յուրի Գորդոնը) և ազատորեն մատչելի HTML սերնդի էջերի լեզուն։
2013 թվականին ստուդիան շահել է Մոսկվայի մետրոպոլիտենի նախագծման սխեման։
2014 թվականին ստուդիան ստուդիան թողարկել Է Մոսկվայի ոչ պաշտոնական լոգոտիպը՝ կարմիր հնգաթև աստղի տեսքով։ 2019 թվականին ստուդիան դարձել է ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնների գավաթի հեղինակ։
2020 թվականին թողարկել են Բելառուսի գերբը (պատվերը մասնավոր անձից էր քրաուդֆանդինգի գումարներով)։
=== Նիկոլայ Իրոնով ===
Ստուդիան ստեղծել է «արհեստական դիզայնի բանականություն»՝ արհեստական նեյրոնային ցանց, որը կարող է կատարել դիզայների աշխատանք։ Նախագիծը իրականացվել է խիստ գաղտնիության պայմաններում։ Արհեստական նեյրոնային ցանցը ներկայացվել է որպես իրական մարդ, առանձնացված աշխատակից և նրան տրվել է Նիկոլայ Իրոնով («նեյրոն» բառից) անվանումը, Նիկոլայի լուսանկարը ստեղծել են ստուդիայի աշխատակիցների լուսանկարից։ Ծրագիրը մեկ տարուց ավելի կիրառվել է «էքսպրես դիզայն» ծրագրում, այդ ժամանակամիջոցում կատարել է 20-ից ավելի առևտրային նախագիծ․ Իրոնովի պարտֆոլիոյում են գտնվել 17 նախագիծ։ Ստեղծվել են պատկերանիշներ հայտնի բլոգերների, տարբեր հաստատությունների ու ապրանքների համար, պատվիրատուները չեն հասկացել, որ դիզայնը մարդը չի ստեղծել։ 2020 թվականի հունիսի 26-ին Ստուդիան գաղտնազերծել է նախագիծը։ Մամուլի գրախոսականներում նշվել են արհեստական նեյրոնային ցանցի կողմից ստեղծված դիզայնի նորարարությունն ու համարձակությունը՝ համեմատած մարդկանց ստեղծածի հետ։ Նախագծի գաղտնիությունն անհրաժեշտ էր նեյրոնային ցանցերի աշխատանքը անաչառ գնահատելու համար։
== Մրցանակներ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Официальный сайт студии
Дом-страница — личный сайт Артемия Лебедева
Студия Артемия Лебедева выиграла каннского льва
Комикс «Студии Лебедева» о цензуре внесли в реестр запрещенных сайтов
Большой куш
Art. Lebedev Group регистрирует свои товарные знаки
Лучшей схемой московского метро стал проект студии Артемия Лебедева
Тиньков поссорился со Студией Артемия Лебедева, которая задержала разработку сайта
«Студия Лебедева» выпускает наклейки с надписью «Фотографировать разрешено» для торговых центров
Обнародован Единый рейтинг веб-студий
Интервью с основателем
Страница Студии Артемия Лебедева на Adposium Archived 2020-08-15 at the Wayback Machine. |
510,489 | Մերցհաուզեն | Մերցհաուզեն (գերմ.՝ Merzhausen), կոմունա Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում։
Ենթարկվում է Ֆրաիբուրգ շրջանին։ Մտնում է Բրայսգաու Վերին Շվարցվալդի շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 4824 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)։ Տարածքը կազմում է 2,76 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 08 3 15 073։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
պաշտոնական կայք |
841,606 | Ֆավրոլ (Կանտալի գավառ) | Ֆավրոլ (ֆր.՝ Faverolles), համայնք Ֆրանսիայի Օվերն մարզի Կանտալ գավառում:
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 303 մարդ, բնակչության խտությունը` 9.41 մարդ/կմ²: Բնակավայրը զբաղեցնում է 32.19 կմ² տարածք:
2016 թվականի հունվարից Լուբարես, Սեն Ժուստ և Սեն Մարկ համայնքների հետ միասին հանդիսանում է Վալ դ'Արկոմի համայնքի մաս:
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 440 կմ հարավ, Կլերմոն Ֆերան քաղաքից` 95 կմ հարավ, Օրիյակ քաղաքից` 60 կմ արևելք:
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 181 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 129-ը, իսկ ոչ ակտիվները` 52: Ակտիվության ցուցանիշը կազմում է 71,3 %: 129 աշխատունակ մարդկանցից աշխատել է 122 անձ (72 տղամարդ և 50 կին): Գործազուրկ են եղել 7 անձ (2 տղամարդ և 5 կին): 52 անաշխատունակներից 15-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 21-ը` թոշակառուներ, իսկ 16-ը չեն աշխատել տարբեր պատճառներով:
== Տես նաև ==
Կանտալ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
565,847 | Խոպան | Խոպան, ժամանակակից ժարգոնային բառ, որով բնութագրում են այլ երկրներում ցածր որակի աշխատանքներում ներգրավված Հայաստանի քաղաքացիներին։ Համաձայն Արդի հայերենի բացատրական բառարանի, խոպան նշանակում է «չզարգացած, անկիրթ մնացած», որով էլ բացատրվում է եզրի ժամանակակից օգտագործումը, քանի որ խոպան գնացողների հիմնական մասը կազմում են ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական կրթություն չունեցող քաղաքացիներ։
== «Խոպանչիների մասին» օրենքը ==
2015 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված՝ «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որով կառավարությունը սահմանում է, որ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով, որը պետք է վճարվի Հայաստանում։
«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին։ Այսինքն՝ կառավարությունը սահմանում է, որ արտերկրում աշխատողներն էլ Հայաստանի Հանրապետությունում պետք է օրինական ձևակերպում ստանան և պետբյուջե հարկեր վճարեն։
«Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան արտերկրում շինարարական աշխատանքների կատարման ծրագրեր, և այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոսի չափով։
Քվեարկությամբ՝ 65 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ, օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
== Ծանոթագրություններ == |
604,387 | Դուգլաս Կոստա | Դուգլաս Կոստա (պորտ.՝ Douglas Costa de Souza, սեպտեմբերի 14, 1990(1990-09-14), Sapucaia do Sul, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, մյունխենյան Բավարիայի կիսապաշտպան։
== Կենսագրություն ==
=== Ակումբային կարիերա ===
==== «Գրեմիո» ====
Դուգլաս Կոստան իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2008 թվականին «Գրեմիո» ակումբի հետ։ Պայմանագիրը ուներ 5 տարի ժամկետ։ Իր դեբյուտային խաղը «Գրեմիո»-ում սկսեց գոլով, որն օգնեց թմին հաղթել «Բոտաֆոգո»-ին 2։1 հաշվով։
==== «Շախտյոր Դոնեցկ» ====
2010 թվականի հունվարին գալիս է ուկրաինական ակումբ՝ Դոնեցկի Շախտյոր, ակումբը նրա համար վճարեց 6 մլն եվրո ։ 2010 թվականի սեզոնում նա իրեն դրսևորեց լավագույնս, դարձավ տուգանային հարվածների հեղինակ։
2011 թվականին նրան ավելի մեծ հաջողություններ էին սպասվում։ Սկզբից «Շախտյոր»-ը անցավ չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ, հաղթեց «Բարսելոնա»-ին, իսկ հետո հաղթում են Ուկրաինայի առաջնությունը։ Ընդհանուր առմամբ այս սեզոնում 42 խաղերի ժամանակ դարձել է 7 գոլերի հեղինակ։
==== «Բավարիա» ====
2015 թվականի հուլիսի 1-ին Կոստան գալիս է «Բավարիա» ֆուտբոլային ակումբ, ակումբը նրան վճարել էր 30 մլն եվրո ։ Պայմանագիրը կնքվեց 5 տարի ժամկետով։ Առաջին գոլը Բունդեսլիգայում բրազիլիացին հարվածեց Համբուրգի դարպասին։ Մյունխենյան Բավարիան հաղթեց 5։0 հաշվով։
=== Ազգային Կարիերա ===
2009 թվականին հաղթել է Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների Առաջնությանը՝ մրցաշարում վաստակելով 3 գոլ։ Այդ տարի ևս մասնակցում է Աշխարհի մինչև 20 տարեկանների Առաջնությանը, որի ժամանակ հավաքականը զբաղեցնում է երկրորդ հորիզանականը։ 2010 թվականի օգոստոսին Մանո Մանեզեսը կանչեց նրան՝ սեպտեմբերին Բարսելոնայում խաղալու համար։ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Կոստան կատարում է իր դեբյուտը ազգային թիմում Թուրքիայի դեմ ընկերական խաղում։
== Վիճակագրություն ==
=== Ակումբային ===
2015 թվականի Նոյեմբերի 24-ի տվյալներով։
Այլ- Ուկրաինայի Սուպերգավաթ, Գերմանիայի Սուպերգավաթ և Գաուշու լիգա
== Ձեռքբերումներ ==
Գրեմիո
Բրազիլիայի փոխչեմպիոն -2008 Բրազիլիա Մ-20
Հարավային Ամերիկայի չեմպիոն - 2009
Աշխարհի փոխչեմպիոն-2009
Ընդհանուր 1 մրցանակ Շախտյոր
Ուկրաինայի չեմպիոն (5)- 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
Ուկրաինայի արծաթե մեդալակիր (1)-2014/15
Ուկրաինայի գավաթի հաղթող (3)- 2010/11, 2011/12, 2012/13
Ուկրաինայի գավաթի ֆինալիստ (2)- 2013/14, 2014/15
Ուկրաինայի Սուպերգավաթի հաղթող (4)- 2010, 2012, 2013,2014
Ընդհանուր 11 մրցանակ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բավարիայի պաշտոնական կայք
Дуглас Коста на Topforward |
699,204 | Գուրիայի իշխանություն | Գուրիայի իշխանություն (վրաց.՝ გურიის სამთავრო` գուրիիս սամթավրո), ուշմիջնադարյան պետություն Վրաստանի արևմուտքում 1490-1829 թվականներին։ Հիմնադրել է Գուրիայի իշխան Գիորգի Դադիանին՝ 1490 թվականին՝ որպես Իմերեթի թագավորության վասալ պետություն։ Երկիրը կառավարել է Դադիանիների տոհմը, ովքեր ծագում էին Բագրատիոնիներից։ Տարածքը կազմել է առավելագույնը 5 000 քառ. կմ՝ Մամիա II իշխանի օրոք (1600-1625)։
Պետության մայրաքաղաքն էր Օզուրգեթը։ Հզորության շրջանում, երբ թուլանում էր Օսմանյան կայսրության գերիշխանությունը Սև ծովի արևելյան ափերի վրա, գուրիացիները գրավում են Աջարիան։ Ընդհանուր առմամբ՝ իշխանությունը զբաղեցրել է ժամանակակից Վրաստանի Գուրիայի մարզի տարածքը։
Ուշ միջնադարում՝ 16-18-րդ դարերում, իշխանությունը եղել է Իմերեթի թագավորությունից կախյալ վարչական միավոր, որն իր հերթին ենթարկվում էր Օսմանյան կայսրությանը։ Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ։ 19-րդ դարում Կովկասում ուժեղանում է Ռուսական կայսրության իշխանությունը, և կարճ ժամանակում այն ամբողջապես նվաճվում է։ Իշխանության տարածքը բռնակցվում է Ռուսաստանին՝ սկզբում՝ Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Քութայիսի նահանգի կազմում։ 20-րդ դարի սկզբին՝ Ռուսական հեղափոխության տարիներին, գուրիացիները կարողանում են ժամանակավորապես ինքնիշխանություն նվաճել՝ ստեղծելով Գուրիայի հանրապետությունը։
Գուրիայի իշխանությունը Մերձավոր Արևելքի երբեմնի հզորագույն քրիստոնեադավան պետության՝ Վրաց թագավորության մասն էր։ Վրաստանն իր շուրջ էր համախմբել հայերին, աբխազներին, օսերին, ասիաբնակ հույներին և աղվաններին։ Գուրիայի իշխանությունը՝ որպես վարչական միավոր, ստեղծվել էր դեռ 1385 թվականին։
== Պատմություն ==
Բագրատիոնիների արքայատոհմի գլխավորած Վրաց թագավորությունը 14-րդ դարում թուլացել էր և դարձել Մոնղոլական կայսրության մի մասը։ 1386 թվականին անկախանալով և վերամիավորվելով՝ մեկ դար անց այն բաժանվել 3 մասի՝ Քարթլիի, Կախեթի և Իմերեթի թագավորությունների։ Վերջինիս կազմում ձևավորվել էին մի քանի քաղաքական միավորներ, որոնք փաստացիորեն ինքնիշխան էին (Մեգրելիա, Սվանեթիա, Գուրիա)։ Գուրիայի իշխանությունը, որ ստեղծվել էր դեռ 1386 թվականին, Վրաց թագավորության անկումից հետո (1690) դառնում է անկախ միավոր։
16-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը սկսում է Մերձավոր Արևելքի նվաճումը. թուրքական զորքերը մտնում են Փոքր Ասիայի արևելյան շրջաններ։ Գուրիայի իշխանները օգնում են հունաբնակ Տրապիզոնի կայսրությանը՝ օսմանցիների դեմ պայքարում։ Վերջին կայսր Դավիթը Գուրիայի իշխան Մամիային ամուսնացնում է իր դստեր հետ։ Մինչև 16-րդ դարը Գուրիան ձևականորեն ընդունում էր Իմերեթի գերիշխանությունը։
Իշխանությունը ղեկավարում էին Վարդանիձե-Դադիանի տոհմի ճյուղերից մեկի ներկայացուցիչներրը, ովքեր հայտնի էին որպես Գուրելի։ Գուրիայից բացի, պետության կազմ էր մտնում նաև Աջարիան՝ Բաթում քաղաքով։ 15-18-րդ դարերում Գուրիայի իշխանները փոխադարձ հաջողություններով պատերազմներ են վարել օսմանցիների դեմ՝ հարավային տարածքների համար։ 16-րդ դարի կեսին թուրքերը նվաճում են Ճանեթի մարզը (Լազիստան) և ներխուժում են Աջարիա։ 1609 թվականին գուրիացիները վերադարձնում են Բաթումը, սակայն 18-րդ դարում ամբողջ Աջարիան վերագրավվում է թուրքերի կողմից։ Գուրիայի իշխանությյունը թուլանում է և վերջնականապես դառնում Իմերեթի վասալը։
1801 թվականին, երբ Քարթլի-Կախեթի թագավորությունը միանում է Ռուսական կայսրությանը, Գուրիայի իշխան Մամիա V-ը 1810 թվականի հունիսի 19-ին կնքում է մի պայմանագիր, որի համաձայն իր Գուրիան ընդունում է Ռուսաստանի գերիշխանությունը, սակայն մնում է ինքնիշխան։ 1828 թվականին՝ հերթական Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ՝ Դավիթ Գուրիելիի կառավարման տարիներին, իշխանությունը վերացվում է։ Գուրիան ավելի ուշ դառնում է Քութայիսի նահանգի մի մասը՝ որպես Օզուրգեթի գավառ։
== Գուրիայի իշխաններ ==
== Պատկերասրահ ==
== Տես նաև ==
Գուրիայի հանրապետություն
== Ծանոթագրություններ == |
594,992 | Հունաստանի ֆուտբոլի առաջնություն 1960-1961 | Հունաստանի ֆուտբոլի առաջնություն 1960-1961, Հունաստանի 25-րդ ֆուտբոլի առաջնությունը։ Մրցաշարի չեմպիոն է դարձել «Պանաթինաիկոսը»։ Մրցաշարին մասնակցել է 16 թիմ։
== Արտաքին հղումներ ==
Հունաստանի առաջնությունը rsssf.com կայքում |
258,141 | Մալինովկա (այլ կիրառումներ) | Մալինովկա, կարող է վերաբերել՝
== Ուկրաինայի բնակավայրեր ==
Մալինովկա - ավան, Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վոլոդարսկիում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկիում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վոլնովախսկի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Բրուսիլովի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Մալինի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Նովգորոդ-Վոլինսկի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Չեռնյախովսկի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Խարկովի մարզի Բարվենկովոյի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Պետրովսկի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բախչիսարայի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բելոգորսկի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Նովոսելիցայի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Պոլտավայի մարզի Գլոբինոյի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Պոլտավայի մարզի Միրգորոդի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Վիննիցայի մարզի Լիտինկայի շրջանում
Մալինովկա - գյուղ, Ուկրաինայի Վոլինի մարզի Ռոժիշչեի շրջանում
Մալինովկա - քաղաքատիպ ավան, Ուկրաինայի Խարկովի մարզի Չուգուևի շրջանում
== Ռուսաստանի բնակավայրեր ==
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բելեբեևսկի շրջանի կազմում։
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Զիանչուրինսկի շրջանի կազմում։
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Կարատուզսկի շրջանի կազմում։
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Կստովսկի շրջանի կազմում։
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Պերվոմայսկի շրջանի կազմում։
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Սևերնի շրջանի կազմում։
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ուգրանսկի շրջանի կազմում։
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Տոմսկի մարզի Տոմսկի շրջանի կազմում։
Մալինովկա - գյուղ Ռուսաստանի Տվերի մարզի Կալինինսկի շրջանի կազմում։ |
962,086 | Pompeii (երգ) | Pompeii (հայերեն՝ Պոմպեյ), բրիտանական ինդի ռոք ոճի Bastille խմբի երգը։ Խմբի դեբյուտային Bad Blood ալբոմի չորրորդ սինգլն է և առաջինը, որ ստացել է շոկային ռոտացիա ռադիոյում և պրոմոընկերությունում։ Երգի թողարկումը կայացել է 2013 թվականի հունվարի 11-ին։ Մեծ Բրիտանիայի UK Singles Chart հիթ-շքերթում երգը հասել է №2 հորիզոնականի, Ավստրալիայի ARIA Charts հիթ-շքերթում՝ №4-ի, իսկ ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում՝ №5-ի։
Երգի տեքստը Հռոմեական կայսրության նույնանուն քաղաքի մասին է, որն ավերվել է 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումից։ Երգը «Տարվա բրիտանական սինգլ» կատեգորիայով անվանակարգվել է BRIT Awards 2014 մրցանակի։
Audien-ի կողմից ստեղծված ռեմիքսը անվանակարգվել է «Գրեմմի» մրցանակի «ոչ դասական, լավագույն ռեմիքսացված ձայնագրություն» կատեգորիայում, բայց պարտվել է "All of Me" երգին, որի ռեմիքսացումը կատարել էր Tiesto-ն։
== Առևտրական հաջողություն ==
Երգը բարձրացել է Իռլանդիայի հիթ-շքերթի առաջին հորիզոնականին, իսկ Իտալիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում երկրորդ հորիզոնականի։ Սինգլը ռեկորդ է սահմանել (հիմա ռեկորդը պատկանում է Clean Bandit-ին "Rather Be" երգով), Official Streaming Chart հիթ-շքերթում հորիզոնական զբաղեցնելու տևողությամբ, մնալով այնտեղ 7 շաբաթ և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը տարեվերջյան հիթ-շքերթում։ Սինգլը վաճառքը Մեծ Բրիտանիայում կազմել է 895 000 օրինակ։ ԱՄՆ-ի Billboard Hot 100 հիթ-շքերթում երգը 29 շաբաթ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, իսկ երգի ընդհանուր վաճառքը կազմել է 3.4 միլիոն օրինակ։ 2013 թվականի հոկտեմբերին Alternative Songs հիթ-շքերթում երգը բարձրացել է առաջին հորիզոնականի։
== Չարթեր ==
== Հավաստագրումներ ==
== Թողարկման պատմություն ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Երգի տեքստը MetroLyrics կայքում |
104,771 | (5906) 1989 SN5 | (5906) 1989 SN5, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1989 թվականի սեպտեմբերի 24-ին Ալան Գիլմորի և Պամելա Կիլմարտինի կողմից Լեյք Տեկապոյում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,283787 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,7556 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,812 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1260,61 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,285575 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 3,42° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(5906) 1989 SN5 աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
305,619 | Վերյակուշի (գյուղ, Դիվեևսկի շրջան) | Վերյակուշի (ռուս.՝ Верякуши), գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Դիվեևսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
685,361 | Նևիլ Սենտ Աման | Նևիլ Սենտ Աման (ֆր.՝ Neuville-Saint-Amand), համայնք Ֆրանսիայում, գտնվում է Պիկարդիայի մարզում՝ Էնա գավառում։ Մտնում է Սեն Կանտեն 3 կանտոնի կազմի մեջ։ Համայնքի շրջանը՝ Սեն Կանտեն։
Համայնքի INSEE կոդը՝ 02549։
== Բնակչություն ==
2010 թվականի տվյալներով՝ համայնքի բնակչությունը կազմում է 893 մարդ։
== Տնտեսություն ==
2010 թվականին համայնքի 608 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչներից 404-ը տնտեսապես ակտիվ էին, 204-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 66,4 %, 1999 թվականին եղել է 687,6%)։ 404 տնտեսապես ակտիվ բնակիչներից աշխատում էին 355-ը (192 տղամարդ և 163 կին), գործազուրկ էր մեկ տղամարդ։ 49 տնտեսապես ոչ ակտիվ բնակիչներից 26-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 23-ը՝ թոշակառուներ, 204-ը տնտեսապես ոչ ակտիվ էին այլ պատճառներով։
== Տես նաև ==
Ֆրանսիայի շրջանների ցանկ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրության ազգային ինստիտուտ, Նանտյոյ Նոտր Դամ (ֆր.) |
946,500 | Ֆանտիկ (նախնադարյան պատմություն) | Ֆանտիկ (նախնադարյան պատմություն) (ռուս.՝ Фантик (Первобытная история)), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1975 թվականին, ռեժիսոր Եֆիմ Գամբուրգի կողմից։ Սցենարի հեղինակն է Բորիս Զախոդերը։
== Սյուժե ==
Մուլտֆիլմը փոքրիկ փղիկ Ֆանտիկի և սարսափելի հրեշի` չար Շտուշե-Կուտուշեի մասին է, որն ամբողջ ջունգլիով մեկ հետապնդում է «փոքրիկ, քաղցրիկ» փղիկին` Ֆանտիկին։ Փոքրիկ փղիկ Ֆանտիկը շտապում էր լճակի մոտ, որպեսզի ջրի իր` ծարավից արտասվող փուշը, սակայն անընդհատ շեղվում էր, որպեսզի օգնի ընկերներին և ակամա խուսափում էր Շտուշե-Կուտուշեի հետ հանդիպելուց։ Արդյունքում փոքրիկ փուշը ծառ է դառնում և կախարդական պտուղներ է տալիս, որոնք կատարում են բոլոր ցանկությունները։ Մեծանում է նաև Ֆանտիկը, և նրա անունն այժմ արդեն Էլիֆանտ է։ Եվ նրա ականջներն արդեն էլ չեն կախվում։
== Հեղինակներ ==
== Մրցանակներ ==
1976 թվականի 9-րդ համամիութենական կինոփառատոն (Ֆրունզե), Ֆանտիկ մուլտֆիլմն արժանացել է երկրորդ կարգի մրցանակի։
== Մուլտֆիլմի մասին ==
Մուլտֆիլմը հարուստ է այդ ժամանակվա համար զարմանալի ձայնային էֆեկտներով, որոնք ձայնագրվել են էլեկտրոնային երաժշտության փորձարառական ստուդիայում։
Նկարիչ Դանիել Մենդելեիվիչը բոլոր կերպարներին պատկերել է սև ֆոնի վրա` բարակ գունավոր գծերով, ինչի պատճառով անտառն ու դրա բնակիչները դարձել են ավելի հեքիաթային ու խորհրդավոր։
«Երեկոյան Մոսկվա» թերթի վարկանիշային ցանկում «Ֆանտիկը» մտել է Եֆիմ Գամբուրգի 10 լեգենդար մուլտֆիլմերի ցանկի մեջ։
Մուլտֆիլմի հակահերոս Շտուշա-Կուտուշան ընդգրկվել է խորհրդային մուլտիպլիկացիայի ոսկե ֆոնդի ամենայուրահատուկ սարսափ կերպարների շարքի մեջ, որոնք ստեղծվել են խորհրդային մուլտիպլիկատորների երևակայության շնորհիվ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ֆանտիկ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Ֆանտիկ մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Մուլտֆիլմը BCDb կայքում (անգլ.)
Մուլտֆիլմի ֆան-կայքը(չաշխատող հղում) |