id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
106,817 | (7940) Էրիկմեյեր | (7940) Էրիկմեյեր (անգլ.՝ Erichmeyer), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1991 թվականի մարտի 13-ին Օաք Ռիջ աստղադիտարանի կողմից Հարվարդում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,637061 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,4078 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,8663 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1564,15 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,230157 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 3,72° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(7940) Էրիկմեյեր աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
861,577 | Դորոթեա Էնգելբրեթսդաթթեր | Դորոթեա Էնգելբրեթսդաթթեր (նորվ.՝ Dorothe Engelbretsdotter, հունվարի 16, 1634 թ., Բերգեն, Նորվեգիա - փետրվարի 18, 1716 թ., Բերգեն, Նորվեգիա), Նորվեգիայի առաջին բանաստեղծուհին և կին գրող, նորվեգական գրականության առավել հայտնի գործիչներից։
== Կենսագրություն ==
Դորոթեան ծնվել է Յորգենսոն Էնգելբրեթսդաթթերի (նորվ.՝ Engelbret Jørgenssøn) և Աննա Վրանգելի (նորվ.՝ Anna Wrangel) ընտանիքում։ Նրա հայրը աշխատում էր տեղական դպրոցի տնօրենի պաշտոնում, այնուհետև տաճարի վերակացու։
1652 թվականին Դորոթեան ամուսնանում է թաղումներում հայտնի խոսքասաց, գրող-աստվածաբան Աբրոսիուս Հարդենբեկի (նորվ.՝ Ambrosius Hardenbeck) հետ։ Հոր մահվանից հետո՝ 1659 թվականին, Դորոթեան դարձավ դարձավ տաճարի վերակացու։ Նրա և Ամբրոսիուսի ամուսնությունից ծնվեց հինգ տղա և չորս աղջիկ։ 1678 թվականին Կոպենհագենում լույս տեսավ նրա պոեզիայի առաջին հավաքածուն՝ «Själens aandelige Sangoffer»: Հավաքածույում ներառված էին աստվ ածաշնչյան թեմատիկայով համեմված օրհներգներ և սաղմոսներ։ Հավաքածուն մեծ հռչակ ունեցավ։ Բանաստեղծուհուն հրավիրեցին Դանիա, որտեղ նա ներկայացվեց պալատում։ Նրան նաև հանդիպեց դանիական պոեզիայի «հայր» Թոմաս Կինգոյի հետ։ Գրողները փոխանակվեցին մի շարք ստեղծագործություններով և վերամշակումներով։
1683 թվականին մահանում է Դորոթեայի ամուսինը։ Նրանց ինը երեխաներից յոթը մահանում են, իսկ մյուս երկուսը անհետ կորում։ Նրա հետագա բոլոր ստեղծագործությունները համեմված են դառնությամբ և տխրությամբ, մասնավորապես, «Afften Psalme» վեպը։ Նրա երկրորդ հռչակավոր ստեղծագործությունը հրապարակվեց հենց այն ժամանակ, երբ իր կյանքում սկսվեց դժվարին ժամանակաշրջան։ 1685 թվականին հրապարակվում է «Tåreoffer» («Զոհաբերության արցունքներ») վեպը։ Այն իրենից ներկայացնում է լայնաբովանդակ կրոնական վեպ՝ կազմված չորս գլխից։ Նշված վեպը հրատարակվել է մի քանի անգամ։ 1698 թվականին լույս է տեսնում Դորոթեայի «Et kristeligt Valet fra Verden» («Քրիստոնեական ներում խաղաղությամբ») սաղմոսների երրորդ հավաքածուն; Մեկ այլ նորվեգացի գրականագետ Լյուդվիգ Հոլբերգի կարծիքով Դորոթեա Էնգելբրեթսդաթթերը հանդիսանում է «նորվեգացի ամենահռչակավոր բանաստեղծուհին»։
Դորոթեա Էնգելբրեթսդաթթերը մահացել է 1716 թվականի փետրվարի 19-ին Նորվեգիայի Բերգեն քաղաքում։
Նորվեգական գրականության մեջ Դորոթեայի առանձնահատկությունն այն է, որ նա հանդիսանում է Նորվեգիայի առաջին կին գրականագետը, ով գործե է սեփական գրական գործունեության հաշվին, այսինքն՝ նա եղել է առաջին պրոֆեսիոնալ նորվեգացի բանաստեղծուհին։
== Տես նաև ==
Նորվեգական գրականություն
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Dorothe Engelbretsdatter» (նորվեգերեն)։ National Archives of Norway։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
«Svulstig dødslengsel – Dorothe Engelbretsdotter» (նորվեգերեն)։ Livet leker։ 25 августа 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02
«ДАТСКАЯ, НОРВЕЖСКАЯ И ИСЛАНДСКАЯ ЛИТЕРАТУРЫ»։ ЭНИ "История всемирной литературы"։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-09-02 |
755,215 | Լարիսա Գուզեևա | Լարիսա Անդրեևնա Գուզեևա (ռուս.՝ Лари́са Андре́евна Гузе́ева, մայիսի 23, 1959(1959-05-23), Q18769035?, Բելյաևսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1994)։ «Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության անդամ։ Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Բարեկամության շքանշանով (2011)։
== Կենսագրություն ==
Լարիսա Գուզեևան ծնվել է 1959 թվականի մայիսի 23-ին Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բելյաևսկի շրջանի Բուրտինսկոե գյուղում։ Նրա ծնունդից կարճ ժամանակ հետո ընտանիքը տեղափոխվել է Նեժինկա գյուղ, որտեղ Լարիսան գնացել է առաջին դասարան։
Իր հարազատ հորը Լարիսա Գուզեևան երբեք չի տեսել։ Դաստիարակվել է մոր՝ Ալբինա Անդրեևնայի կողմից, ով ինստիտուտն ավարտելուց հետո գյուղական դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցիչ։ Երբ դուստրը հինգ տարեկան էր, մայրն ամուսնացել է Վադիմ Մակուրինի հետ։ Նրանց առաջին որդին՝ Օլեգը, երեք տարեկանում մահացել է դժբախտ պատահարից։ Դրանից երկու տարի անց ծնվել է ընտանիքի երկրորդ որդին՝ Վիտալին (2009 թվականի տվյալներով՝ նա ապրում է Օրենբուրգում և աշխատում է դպրոցում որպես դահուկավազքի մարզիչ): Լարիսա Գուզեևայի խորթ հայրը մահացել է 1997 թվականին։ Քառասուն օր անց Գուզեևան մորը տարել է իր մոտ՝ Մոսկվա։
Մանկության տարիներից Լարիսա Գուզեևան երազել է դառնալ դերասանուհի։ Ավարտելով դպրոցը՝ դեռ տասնյոթ տարին չլրացած նա մեկնել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ), որտեղ սովորել է Վլադիմիր Պետրովի կուրսում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է որպես մոդել։ Ինստիտուտն ավարտել է 1984 թվականին։
Ինստիտուտն ավարտելուց հետո Լարիսա Գուզեևան սկսել է նկարահանվել կինոյում։ Նրա առաջին ու ամենահայտնի դերը եղել է Լարիսա Օգուդալովայի դերը ռեժիսոր Էլդար Ռյազանովի «Դաժան ռոմանս» (ռուս.՝ «Жестокий романс») ֆիլմում։ 1986-1990 թվականներին եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի դերասանուհի։ 1994 թվականին Լարիսա Գուզեևան արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչման արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար։
«Դաժան ռոմանս» ֆիլմից հետո դերասանուհին նկարահանվել է ևս 60 ֆիլմերում։
2008 թվականի հոկտեմբերի 6-ից վարում է Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» (ռուս.՝ «Давай поженимся») հաղորդումը։ 2009 թվականին այդ աշխատանքի համար արժանացել է ռուսական ազգային «ТЭФИ» հեռուստատեսային մրցանակի «Թոք-շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում։
=== Անձնական կյանք ===
Ինստիտուտում սովորելու տարիներին Լարիսա Գուզեևան հանդիպում էր Սերգեյ Կուրյոխինի հետ։ 1984 թվականին, երբ սկսվել են «Մրցակցուհիներ» ֆիլմի նկարահանումները, դերասանուհին ծանոթացել է Իլյայի հետ, ով աշխատում էր որպես օպերատորի օգնական։ Ամուսնության տարիներին Լարիսա Գուզեևան պայքարել է ամուսնու թմրամոլության դեմ, սակայն անհաջող։ 1991 թվականին՝ ամուսնությունից յոթ տարի անց, նա հեռացել է ամուսնուց, ով հետագայում մահացել է թմրանյութերի չարաշահումից։
Իր երկրորդ ամուսնու՝ Կախա Տոլորդավայի հետ Գուզեևան ծանոթացել է 1991 թվականին Թբիլիսիում, որտեղ նկարահանվում էր ռեժիսոր Միխայիլ Կալատոզիշվիլու «Ընտրյալը» ֆիլմը։ Կախա Տոլորդավան աշխատում էր որպես խմբագիր և կատարում էր վանականի ոչ մեծ դեր։ Նա վրացի մտավորական էր, տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, բանասեր էր, հիանալի գիտեր գրականություն, գրում էր գրքեր։ Լարիսա Գուզեևան 32 տարեկանում ունեցել է իր առաջին երեխային՝ Գեորգիին (ծնվել է 1991 թվականին)։ Զույգն իրենց ամուսնությունը գրանցել է որդու ծնունդից մի քանի օր առաջ։ Ապրելով ամուսնու հետ մի կարճ ժամանակ՝ Գուզեևան ամուսնալուծվել է։
1999 թվականին Լարիսա Գուզեևան ամուսնացել է Իգոր Բուխարովի հետ, ով Ռուսաստանի ռեստորանատերերի ու հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահն է, Մոսկվայում գտնվող «Նոստալժի» ռեստորանի սեփականատերը։ Նրանք ծանոթացել են, երբ Գուզեևան 18 տարեկան էր, իսկ Իգորը՝ 17: Նրանք ընկերներ են եղել երկար տարիներ, սակայն ամուսնացել են միայն այն ժամանակ, երբ Գուզեևան 40 տարեկան էր։ 2000 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Օլգան։
2021 թվականի սեպտեմբերին Գուզեևայի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Նա ընդունվել է Կոմունարկայի թիվ 40 հիվանդանոց։
== Արվեստ ==
=== Դերերը թատրոնում ===
Անտրեպրիզ«Հինգ երեկո» – Թամարա (ըստ Ալեքսանդր Վոլոդինի «Հինգ երեկո» (ռուս.՝ «Пять вечеров») պիեսի, ռեժիսոր՝ Օ. Անոխինա)
=== Ֆիլմագրություն ===
== Ճանաչում ==
=== Պետական պարգևներ ===
1994 թվական – Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար,
2011 թվական – Բարեկամության շքանշան – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար։
=== Հասարակական մրցանակներ, վարկանիշեր ===
2009 թվական – ռուսական ազգային «ТЭФИ» հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Թոք-շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար։ Հաղթողն ստանում է «Օրփեոս» արձանիկ, որ ստեղծել է քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի կողմից։
2009 թվական – ընդգրկվել է Ռուսաստանի 2009 թվականի քսան ամենահայտնի հեռուստահաղորդավարների ցանկում (13-րդ տեղ, Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար), որ կազմվել էր «Семь дней» պարբերականի պատվերով «TNS Gallup Media» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքում։
2011 թվական – ընդգրկվել է Ռուսաստանի 2011 թվականի քսանհինգ ամենահայտնի հեռուստահաղորդավարների ցանկում (14-րդ տեղ, Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար), որ կազմվել էր «Семь дней» պարբերականի պատվերով «TNS Gallup Media» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքում։
2011 թվական – արժանացել է Կոստրոմայի մարզի նահանգապետ Իգոր Ալբինի մրցանակի «Созвездие-2011» կինոդերասանների XIX միջազգային փառատոնի շրջանակներում – կինոարվեստի միջոցով Կոստրոմայի մարզի կերպարի ձևավորման գործում ունեցած անձնական ներդրման համար։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Лариса Гузеева — хиппи из «Жестокого романса» // nashfilm.ru Archived 2008-05-04 at the Wayback Machine. |
316,480 | Պրոգրես (գյուղ, Յանաուլսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊրոգրեսՊրոգրես (ռուս.՝ Прогресс, բաշկիրերեն՝ Прогресс), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Յանաուլսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 772 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
592,807 | Մոտա Սանտա Լուչիա | Մոտա Սանտա Լուչիա (իտալերեն՝ Motta Santa Lucia) կոմունա Իտալիայում, Կալաբրիա մարզի Կատանձարո գավառում։
Բնակչությունը կազմում է 847 մարդ, բնակչության խտությունը կազմում է 34 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 25 կմ² մակերես տարածք։
Փոստային ինդեքսն է՝ 88040 ։ Հեռախոսային կոդը՝ (+39) 0968։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Արտաքին հղումներ ==
Քաղաքապետարանի պաշտոնական կայք Archived 2006-02-02 at the Wayback Machine.
== Ծանոթագրություններ == |
237,887 | Պերսեպտրոն | Պերսեպտրոն, պերցեպտրոն (անզլ․ perception, գերմ․ Perzeptron, < լատ․ perceptio - ճանաչում, ընկալում), ընկալումը մոդելավորող սարք։ Ուսուցվող ճանաչող համակարգ է։ 1957 թվականին ամերիկացի գիտնական Ֆ․ Ռոզենբլատը, ուսումնասիրելով գլխուղեղի և տեսողական զգայարանների կառուցվածքը, մշակել է ընկալման ընթացքի մաթեմատիկական մոդել, որն անվանել է «Մարկ-Ա Պ»։
Պերսեպտրոնը կազմված է նեյրոնները մոդելավորող երեք տեսակի տարրերից․
S ընկալիչներից (ռեցեպտորներ), որոնք կազմում են ցանցաթաղանթը,
A ձևափոխիչներից (ասոցիատիվ տարր)՝ բազմամուտք միաելք շեմային տրամաբանական լուծող և հիշող տարրեր են
R հակազդող տարրերից։Հավանականությունների բաշխման օրենքով A տարրերը պատահական ձևով գրգռող և արգելակող կապերով կապված են ցանցաթաղանթի հետ։ Հակազդող R տարրը նույնպես շեմային տարր է, որի մուտքը կապված է բոլոր A տարրերի ելքերի հետ, իսկ ելքը՝ պերսեպտրոնի ելքի հետ։ Պերսեպտրոնն աշխատում է երկու ռեժիմով՝ սովորելու (ուսուցչի՝ օպերատորի օգնությամբ և ինքնուսուցմամբ) և ճանաչելու։ Առանց նախնական ծրագրավորման ուսուցմամբ պերսեպտրոնը կարող է ճանաչել պատկերներ և ընդունել որոշումներ։ Ուղեղի այլ մոդելներից և ճանաչող համակարգերից պերսեպտրոնը տարբերվում է նրանով, որ նրանում թույլատրվում է կապերի մեծ ընտրություն, և վարքը չի սահմանափակվում նախօրոք տրված տրամաբանական ալգո- րիթմով, այլ աստիճանաբար, ուսուցմամբ բարելավվում է ճիշտ որոշում ընդունելու ունակությունը։ Պերսեպտրոնն աշխատում է նաև անսարք բաղադրիչի և մուտքում աղմուկի առկայության դեպքում։ Պերսեպտրոնը կարևոր դեր է խաղացել պատկերների ճանաչման տեսության, բանական վարքի մոդելավորման, արհեստական ինտելեկտի, ուսուցվող և ինքնասացվող համակարգերի, ինքնահարմարվող համակարգերի ստեղծման գործում։
== Գրականություն ==
Розенблатт Փ․, Принципы нейродинамики, пер․ с англ․, М․, 1965;
Перцептрон-система распознаванния образов, Киев, 1975․ |
612,594 | Բառնալիքթեփեսի | Բառնալիքթեփես, լեռ Թուրքիաում, Արևելա-Պոնտական լեռներում Ճորոխի ավազանում։
== Ծանոթագրություններ == |
666,078 | Ասպետների բերդ | «Ասպետների բերդ»՝ ռեժիսոր Սերգեյ Տարասովի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, «Ժանր» կինոստուդիայի մասնակցությամբ, 1990 թվականին, Ալեքսանդր Բեստուժև-Մարլինսկու «Նեյգաուզենի ամրոց» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 1991 թվականի մայիսին։
== Սյուժե ==
Դեպքերը տեղի են ունենում 14-րդ դարում։ Ֆիլմում նկարագրվում է Լիվոնյան օրդենի և Ռուսիայի պայքարը։ Սահմանի փոխհրաձգությունների ընթացքում Նովգորոդի հարյուրապետ Վսեսլավը ազնվազարմ ասպետ Ռոմուալդ ֆոն Նորդեկի մոտ գերի է ընկնում և նրա Նեյգաուզենի ամրոցում անկնկալվում է ռազմագերիների փոխանակում։ Տանտերերը գերուն որպես հյուր են վերաբերվում։ Շուտով ամրոցում հյուրընկալում է ևս մի ասպետ՝ Էվալդ ֆոն Մեյը, ով աչք էր դրել Ռոմուալդի կնոջ՝ Էմմայի վրա։ Երազելով տիրանալ և՛ ամրոցին, և՛ տանտիրուհուն՝ Էվալդը փախցնում է Էմմային։ Ազնվազարմ Վսեսլավը, ի պատասխան Ռոմուալդի հյուրընկալության, օգնում է նրան փրկել Էմմային։ Որոշ ժամանակ անց Վսեսլավը ու Ռոմուալդը կրկին հանդիպում են մարտի դաշտում։
== Դերերում ==
Ալեքսանդր Կազնով - Վսեսլավ
Օլգա Կաբո - Էմմա՝ Ռոմուալդի կին
Դենիս Տրուշկո - Ռոմուալդ ֆոն Նորդեկ
Պարամոնով Եվգենի - Էվալդ ֆոն Մեյ
Բորիս Խիմիչև - Զիդֆրիդ ֆոն Մեյ
Ալեքսանդր Ինշակով - Կոնրադ
Լիդիա Աննաևա - Աննա
Ալեքսեյ Պանկին - Անդրեյ
Յուրի Սլաբադենյուկ - Պավել
Սերգեյ Նեչայև - Սատտար
Սերգեյ Տարասով - Մանֆրես Վոլֆ
Ալեքսեյ Կոլեսնիկով - Հանս
Եվգենի Դեգտրյարենկո - Ռիխարդ
== Ֆիլմի ստեղծողներ ==
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Սերգեյ Տարասով
Օպերատոր՝ Գրիգոր Բելենկի
Կոմպոզիտոր՝ Իգոր Կատյունկով
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Ասպետական բերդ» ֆիլմը www.kino-teatr.ru կայքում |
267,394 | Տաշտուն | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշտուն (այլ կիրառումներ)Տաշտուն,
գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 19-20 կմ հյուսիս-արևմուտք, Տաշտուն գետի հովտում, ծովի մակարդակից 1900-2000 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 55 կմ։
Տեշտին անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
== Պատմութուն ==
Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Տաշտունը հիշատակվում է Տաթևի վանքին պատկանող (X դար) գյուղերի ցուցակում։ Ուշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն։ Տաշտուն է անվանվել (Դաշտոն ձևով) նաև Սյունիք նահանգի Արևիք գավառի մի մասը։ Գյուղում պահպանվել է քառամույթ գնբեթավոր բազիլիկ Սբ. Ստեփանոս եկեղեցին (XVII դար)։ Շրջակայքում կան գյուղատեղիներ (Ռոմելանց, Քյիլդիզանց, XIV—XVII դդ.), խաչքարերով գերեզմանոցներ։
== Բնակչություն ==
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Տաշտունի մշտական բնակչությունը կազմել է 104 մարդ։ Գյուղը բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
== Տես նաև ==
Տաշտունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-06 at the Wayback Machine.
Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine. |
988,536 | New York City Boy | «New York City Boy» (հայ․՝ «Տղան Նյու Յորքից»), բրիտանական Pet Shop Boys փոփ-խմբի երգը։ Թողարկվել է որպես սինգլ 1999 թվականին և հասել տասնչորսերորդ հորիզոնականին բրիտանական հիթ-շքերթում։
Ֆրանսիայում սինգլը թողարկվել է «Paris City Boy» (անգլ. թարգմանաբար՝ «Տղան Փարիզից») վերնագրով։ Դրա կրկներգը, ի տարբերություն բնօրինակի, երգվում է ֆրանսերեն։
== Երգացանկ ==
=== UK CD single 1: Parlophone CDRS 6525 ===
"New York City Boy" (radio edit)
"The Ghost of Myself"
"New York City Boy" (The Almighty Definitive Mix)
"New York City Boy" (Enhanced video)
=== UK CD single 2: Parlophone CDR 6525 ===
"New York City Boy" (album version)
"Casting a Shadow"
"New York City Boy" (Superchumbo's Uptown Mix)
"Casting a Shadow" (enhanced eclipse video footage)
=== UK cassette single TCR 6525 ===
"New York City Boy" (radio edit)
"The Ghost of Myself"
"New York City Boy" (The Almighty Definitive Mix)
=== US CD single: Parlophone/ Sire Records 35013-2 ===
"New York City Boy" (radio edit)
"New York City Boy" (The Superchumbo uptown mix)
"New York City Boy" (The Superchumbo downtown dub)
"New York City Boy" (The Almighty definitive mix)
"New York City Boy" (The Almighty man on a mission mix)
"New York City Boy" (The Thunderpuss 2000 club mix)
"New York City Boy" (The Thunderdub)
"New York City Boy" (The Morales club mix)
"New York City Boy" (The Lange mix)
=== UK remixes double vinyl: Parlophone 12R 6525 ===
"New York City Boy" (The Morales club mix)
"New York City Boy" (The Almighty man on a mission mix)
"New York City Boy" (The Lange mix)
"New York City Boy" (The Thunderpuss 2000 club mix)
"New York City Boy" (The Superchumbo downtown dub)
=== UK quad vinyl: Parlophone 12RDJS 6525 ===
"New York City Boy" (Almighty definitive mix)
"New York City Boy" (Almighty man on a mission mix)
"New York City Boy" (Superchumbo's uptown mix)
"New York City Boy" (Superchumbo's downtown dub)
"New York City Boy" (The Morales club mix)
"New York City Boy" (Thunderpuss 2000 club mix)
"New York City Boy" (The Lange mix)
== Հիթ-շքերթներ ==
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Pet Shop Boys սկավառակագրություն |
542,265 | Ալ-Նաբք | Ալ-Նաբք (արաբ․՝ النبك), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Ռիֆ Դիմաշկի մարզում։ Ալ-Նաբքի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Դամասկոսից 81 կմ2 հարավ՝ Ըստ 2014 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 90,000 մարդ։ Իսկ համանուն շրջանի բնակչությունն 2004 թվականի տվյալներով կազմում է 50,747 մարդ։
== Տեսարժան վայրեր ==
Դեյր ալ-Մուսա Մար Հաբաշի հայտնի է նաև Սուրբ Մովսեսի Աբիսինիան
== Ժողվրդավարություն ==
Ըստ 2014 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունն 90,000 մադ է։ Բնակչության մեծամասնությունն Սուննի իսլամադավաներ են։ Կան նաև Սիրիական կաթոլիկ և Սիրիական ուղղափառ եկեղեցու հետևորդներ։
== Հայտնի մարդիկ ==
Մոնզեր ալ-Կասար - Զինավաճառ
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Smith, Eli; Robinson, Edward (1841). Biblical Researches in Palestine, Mount Sinai and Arabia Petraea: A Journal of Travels in the Year 1838 3. Crocker and Brewster.
le Strange, Guy (1890), Palestine Under the Moslems: A Description of Syria and the Holy Land from A.D. 650 to 1500, Committee of the Palestine Exploration Fund
== Արտաքին հղումներ ==
Al Nabk.net Archived 2007-04-08 at the Wayback Machine. (արաբ.)
Al Nabk.com (արաբ.) |
434,096 | Դեմպինգ | Դեմպինգ (անգլ.՝ dumping դամփինգ), մեկ երկրից մյուսը ապրանքի արտահանումը ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում։ Որոշ դեպքերում այդ գները կարող են լինել արտադրության ծախսերից էլ ցածր։
Դեմպինգին դիմում են խոշոր մոնոպոլիաները մրցակիցներին հեռացնելու և արտաքին շուկաներ գրավելու համար։ Վնասը հատուցվում է երկրի ներսում բարձր մենաշնորհային գներ հաստատելու հաշվին, իսկ հետագայում՝ շուկան գրավված լինելու պարագայում, արտահանման գների բարձրացման միջոցով։ Դրա տարատեսակներից է արժութային (վալյուտային) դեմպինգը՝ իջեցված գներով արժեքազրկված տարադրամով երկրից ապրանքների արտահանումը ավելի կայուն արժույթ ունեցող երկիր։
Դեմպինգի դեմ պայքարելու համար մտցվում են հատուկ մաքսային տուրքեր՝ հակադեմպինգային տուրքեր։
== Աղբյուրներ ==
Մ․ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ |
971,403 | Էնիսոֆոբիա | Էնիսոֆոբիա, վախ հասարակության կողմից քննադատության հանդեպ։ Այս ֆոբիայով տառապող մարդը սովորաբար վստահ չէ իր կամ իր ուժերի վրա, ինքնամփոփ է և իրեն մեղավոր է զգում այլ մարդկանց մոտ։
== Պատճառներ ==
Էսինոֆոբիան շատ դեպքերում կապված է անցյալի տհաճ փորձի հետ։ Ֆոբիայով տառապող շատ մարդիկ նախկինում ստիպված են եղել ստորացում, ամոթ կամ անհարմարություն զգալ։ Օրինակ, դա կարող է լինել մանկական հիշողությունը, երբ ուսուցիչը վատ սովորած դասի համար ցածր թվանշան է նշանակում։ Ժամանակի ընթացքում փակվածությունն ու անինքնավստահությունը միայն ավելանում են. հասուն տարիքում ղեկավարից նկատողություն ստանալիս մարդն ունենում է նույն ապրումները, ինչ ունեցել է մանկության տարիներին։ Աստիճանաբար մարդն առհասարակ դադարում է ինքն իրեն հավատալ և նախօրոք համոզվում է իր ձախողման մեջ։ Սակայն երբեմն ուղեղը հաղթահարում է վախն առանց տեսանելի պատճառի։ Այս խնդրի սկզբնապատճառը վեր հանելով` կարելի է ազատվել դրանից` պարզապես սադրող գործոնները բացառելով։ Առավել խոցելի են առհասարակ վախին ու տագնապին հակված մարդիկ, ինչպես նաև նրանք, ում հեշտ է վիրավորել ու հուսահատեցնել։
Էնիսոֆոբիան բավականին տարածված վախ է, որը շատ մարդիկ բազմիցս ապրել են, սակայն այն ամեն մարդու մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Սա ֆոբիա է, որի ախտանիշները տարբեր կերպ են դրսևորվում։ Այս հիվանդության ախտանիշները կարող են նման լինել այլ հիվանդությունների ևս, այդ պատճառով այն հեշտ է շփոթել այլ հիվանդությունների հետ։ Վախը կարող է ինչպես ինքնուրույն հիվանդություն լինել, այնպես էլ` ուղեկցել այլ հոգեբանական խնդրին։
== Հետևանքներ ==
Քննադատության հանդեպ վախի պատճառով մարդուն թվում է` ասես ինչ-որ մեկը գողացել է նրա ներշնչանքն ու մոտիվացիան։ Վախն ավերում է երևակայությունը, ստեղծագործականությունն ու որևէ բան անելու ցանկությունը, իսկ անզգույշ ասված բառը կարող է խորապես վիրավորել մարդուն, ծանր ապրումներ ու սթրես առաջացնել։
Էնիսոֆոբիան ունի արտահայտման երկու տարբեր ձև.
սոցիալական հարաբերություններ սկսելու վախ,
հասարակության կողմից ուշադրության պակասի, անտեսված լինելու վախ։
== Ախտանշաններ ==
Ֆոբիայի ախտանշանները տարբեր կերպ են արտահայտվում։ Առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են.
Սրտխառնոց և փսխում
Ձեռքերի և դեմքի կարմրում
Հաճախ քրտնարտադրություն
Վերջույթների դողՔննադատության վախն արտահայտվում է ոչ միայն առողջական խնդիրներով, այլ նաև մարդուն կարող է հասցնել տագնապային իրավիճակի։
Խնդրի յուրաքանչյուր դեպք անհատական է։ Այն կարող է ժամանակի ընթացքում անցնել կամ վերաճել առավել լուրջ հիվանդության։
== Բուժում ==
Բուժման համար հաճախ դիմում են հոգեթերապիայի։ Շատ մասնագետներ ընդգծում են նեյրոլինգվիստիկ ծրագրերի կիրառումը։ Դեղերով բուժման համար օգտագործվում են.
տրիազոլներ
հակադեպրեսանտներՑանկացած դեղամիջոց պետք է ընդունել միայն ըստ նշանակման։
Տարածված է նաև հիպնոսով բուժման տարբերակը։ Մարդն ընկում է հիպնոսային տրանսի մեջ, երբ գիտակցության գործունեությունը նվազում է, և վեր է բարձրանում ենթագիտակցականը։ Մարդը հնարավորություն է ստանում վերապրել կյանքի այն պահերը, որոնք օժանդակել են վախերի զարգացմանը, և փոխել իր վերաբերմունքը դրանց հանդեպ։
== Էնիսոֆոբիայի դրսևորում հանրային ելույթների ժամանակ ==
Շատ մարդիկ վախ են ապրում մեծ լսարանների առջև ելույթ ունենալուց և մեծ բեմերից։ Բեմերի հանդեպ վախն անմիջականորեն կապված է հանրության կողմից քննադատության վախի հետ։ Մարդն սկսում է մտորել, թե որքան է կարևոր տվյալ ներկայացվող նյութը, ինչպիսի տեսք ունի ինքը, ինչ կասեն և կմտածեն իր մասին։ Ըստ հոգեբանների տվյալների` մարդկության 95%-ն ունի մեծ լսարանի առջև ելույթ ունենալու վախ։ Հանրության կողմից քննադատվելու վախն ազդում է ոչ միայն մարդու հոգեբանական վիճակի, այլև նրա կարիերայի աճի վրա. վախի պատճառով մարդը հաճախ ինքնամփոփ է դառնում, ինչը խանգարում է նրան հաջողությունների հասնել։
== Ծանոթագրություններ == |
889,477 | Կոճապղպեղ (համեմունք) | Կոճապղպեղ կամ իմբիր, համեմունք։
== Արտադրություն ==
Նախնական պատրաստման եղանակից կախված՝ առանձնացնում են կոճապղպեղի 2 տեսակ.
Սպիտակ կոճապղպեղը նախապես լվացված կոճապղպեղն է, որը մաքրված է արտաքին ավելի հաստ շերտից։
Սև կոճապղպեղը նախնական վերամշակման չենթարկված կոճապղպեղն է։
== Արտաքին հատկանիշներ ==
Հումքի դեղագործական նկարագիրը
Ձևը՝ գլանաձև, մի փոքր տրորված
Չափը՝ երկարությունը՝ 5-7 սմ, տրամագիծը՝ 2-4 սմ
Արտաքին մակերեսի բնութագիրը՝ հարթ
Կոտրված տեղի տեսքը՝ մանրահատիկավոր
Արտաքին մակերեսի գույնը՝ բաց դարչնագույն
Թարմ կոտրված տեղի գույնը՝ դարչնագույն
Հոտը՝ թունդ, առանձնահատուկ, բուրավետ
Համը՝ կծու, այրող
== Քիմիական բաղադրություն ==
Չոր կոճղարմատներում եթերային յուղերի պարունակությունը կազմում է 1,5-3 տոկոս, հիմնական բաղադրիչը հանդիսանում է ցինգիբեռն, կամֆեն, ցինեոլ, բոռնեոլ, ցիտրալ, բիսաբոլեն, լինալոոլ։ Իմբիրը պարունակում է նաև ասկորբինաթթու, տիամին, վիտամին B2։
== Խոհանոցում ==
Կոճապղպեղը լայնորեն կիրառվում է ռուսական խոհանոցում։ Այն ավելացնում են կվասի, թուրմերի, տնական գարեջրի, մեղրի, քաղցրաբլիթի, կուլիչների, բուլկիների մեջ։ Կա հակում կոճապղպեղն ավելացնել հրուշակեղենի, քաղցր ուտեստների և խմիչքների մեջ։ Աշխարհի շատ ավանդական խոհանոցներում սառնաշաքարը, մուրաբան, թխվածքները, կեկսերը, բիսկվիտները, կոմպոտները, պուդինգները, գարեջուրը, լիկյորները պարունակում են կոճապղպեղ։ Քաղցր քացախի մեջ մարինացված երիտասարդ կոճապղպեղը սուշիի և ռոլլայի համար օգտագործվում է և որպես համեմունք։
Կոճապպեղն օգտագործում են նաև որպես առանձին մթերք։ Հարավարևելյան Ասիայում թարմ կոճապղպեղը շաքարապատում ենև նրանից մուրաբա են պատրաստում, Չինաստանում, Հնդկաչինում, Բրիմայում և Անգլիայում իմբիրի մուրաբայի մեջ ավելացնում են նարնջի կեղև. մուրաբան հայտնի է չոու-չոու անունով։
Անգլիայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում կոճապղպեղից պատրաստում են կոճապղպեղի գարեջուր, ինչպես նաև թեթև ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ, օրինակ կոճապղպեղի գարեջուր։
Մսային սուուսների, բանջարեղենային և մրգային թթուների համար կոճապղպեղի օգտագործումը հատուկ է եվրոպական և ամերիկյան խոհանոցին։ Ասիական երկրներում կոճապղպեղն օգտագործվում է մսեղենի և ընտանի թռչունների շոգեխաշման ժամանակ։ Կոճապղպեղը մսին ոչ միայն բույր է հաղորդում, այլև այն ավելի փափուկ է դարձնում։
Տարբեր ուտեստների մեջ կոճապղպեղն ավելացնում են տարբեր ժամերի.
խմորի մեջ՝ հունցման ժամանակ կամ դրա վերջում
մսի շոգեխաշման ժամանակ՝ պատրաստ լինելուց 20 րոպե առաջ
կոմպոտների, կիսելների, մուսսերի, պուդինգների և այլ քաղցր ուտեստների դեպքում՝ պատրաստ լինելուց 2-5 րոպե առաջ
սոուսների մեջ՝ ջերմային մշակումից հետո
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Лекарственные растения в быту, медицине, косметике. Том 3: Описание растений(չաշխատող հղում) |
822,792 | Հոգսը | «Հոգսը», Հերման Զուդերմանի վեպը, որը հրատարակվել է 1887 թվականին։ Վեպը բաղկացած է 23 մասից։
== Հայերեն հրատարակություններ ==
Վեպի հայերեն բոլոր հրատարակությունները եղել են Գևորգ Ալթունյանի թարգմանության հիման վրա։
=== Հայերեն առաջին հրատարակություն ===
Վեպն առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1913 թվականին Թիֆլիսում, Ն. Աղանյանի տպարանում, «Հանրային մատենադարան» մատենաշարով։ 298 էջ։
=== Հայերեն երկրորդ հրատարակություն ===
Վեպը երկրորդ անգամ հայերեն հրատարակվել է 1958 թվականին Հայպետհրատում։ Խմբագիր՝ Արփիկ Վարդապետյան։ 237 էջ։
=== Հայերեն երրորդ հրատարակություն ===
Վեպը երրորդ անգամ հայերեն հրատարակվել է 2014 թվականին «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ 240 էջ։
==== Հայերեն երրորդ հրատարակության հանձնարարականը ====
Գերմանացի գրող Հերման Զուդերմանի «Հոգսը» վեպը հայերեն առաջին անգամ լույս է տեսել ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1913 թվականին, Թիֆլիսում։ Այս հրատարակության մեջ կատարվել են անհրաժեշտ խմբագրական միջամտություններ՝ պահպանելով, սակայն, թարգմանչի ժամանակին հատուկ ոճական-շարահյուսական որոշ ձևեր։
Այս հրատարակության հիման վրա Հայաստանի կույրերի միավորման հրատարակությունը վեպը 2015 թվականին լույս է ընծայել բրայլյան գրատիպով։
== Ծանոթագրություններ == |
763,720 | Չապաևսկոե (այլ կիրառումներ) | Չապաևսկոե, կարող է վերաբերել՝
Չապաևսկոե - գյուղ Ռուսաստանի Դաշնության Կարաչայ-Չերքեզական Հանրապետության Մերձկուբանյան շրջանի կազմում
Չապաևսկոե - գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Չուգուևի շրջանում |
596,725 | Աղբաբա (Ղարաբաղի բարձրավանդակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբաբա (այլ կիրառումներ)Աղբաբա, լեռ Ղարաբաղի բարձրավանդակում, Թարթառ և Խաչեն գետերի ջրբաժանում, Մեծ Ալագյոլ լճից մոտ 48 կմ հյուսիս-արևելք, նախկին Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառում։ Արևելյան և արևմտյան կողմերում կան անտառներ։ Ունի հրաբխային ծագում։
== Ծանոթագրություններ == |
864,417 | Բելառուսի Հանրապետության նախագահ | Բելառուսի Հանրապետության նախագահ (բելառուս․՝ Прэзідэнт Рэспублікі Беларусь), հանդիսանում է պետության գլուխը, Բելառուսի Հանրապետության սահմանադրության, մարդու իրավունքների, ազատությունների և քաղաքացու երաշխավորը։ Նա ներկայացնում է Բելառուսի Հանրապետությունը այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում։
Նախագահ կարող է ընտրվել ծննդով Բելառուսի Հանրապետության քաղաքացի, ոչ փոքր, քան 35 տարեկան, ընտրական իրավունք ունեցող և Բելառուսի Հանրապետությունում մշտապես բնակվող, ոչ պակաս, քան տասը տարի, անմիջապես ընտրություններից առաջ։
Նախագահը պաշտոնապես ընտրվում է 5 տարի ժամկետով։
Բելառուսի Սահմանադրության համաձայն, նախագահը ամբողջ լիազորությունների ժամանակահատվածում դադարում է անդամակցել քաղաքական կուսակցություններին և այլ հասարակական միավորումներին, որոնք հետապնդում են քաղաքական նպատակներ։
== Պատմություն ==
1991-1993 թվականներին Գերագույն Խորհրդում քննարկվել է Բելառուսի նախագահի պաշտոնի ներածման գաղափարը։ Առանձնապես այս գաղափարին աջակցում էին այս պատգամավորներ Վիկտոր Գոնչարը, Անատոլի Լեբեդկոն, Դմիտրի Բուլախովը, Լեոնիդ Սինիցինը։ 1993 թվականի մայիսին Գերագույն Խորհրդի տասներկուերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել երկրի Սահմանադրությունում փոփոխություններ, լրացումներ կատարելու և նախագահի պաշտոնի սահմանման մասին հարցեր։ Այնուհետև որոշվել է ներկայացնել նախագահի պաշտոնը, նշանակվել է ընտրության օրըԲելառուսի նախագահական առաջին ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 23-ին (առաջին փուլ) և 1994 թվականի հուլիսի 10-ին, (երկրորդ փուլ), այդ ժամանակ էլ ներկայացվել են սահմանադրական առաջին փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս 35 տարեկանից բարձր թեկնածուներին մասնակցելու ընտրություններին։ Մասնակցում էին 6 թեկնածուներ։ Առաջին փուլում առաջատարների եռյակը հավաքել էր՝ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 44,82 %, Վյաչեսլավ Կեբիչը՝ 17,32 %, Զենոն Պոզնյակը՝ 12,82 %: Երկրորդ փուլում հաղթում է մոտ 80 %-ով հաղթում է Ալեքսանդր Լուկաշենկոն։
1996 թվականի նոյեմբերի 24-ին Բելառուսում անցկացվեց հանրաքվե, որոնցում կատարվել են փոփոխություններ, ընդլայնել են գործադիր իշխանության և նախագահի լիազորությունները և մի շարք այլ հարցեր։ Փոփոխությունների ընդունմանը կողմ են արտահայտվել ընտրողների մեծամասնությունը։ Տվյալ հանրաքվեն և Բելառուսի Հանրապետության հետագա բոլոր նախագահական ընտրությունները միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել ժողովրդավարական և կանոններին համապատասխան ։
== Ծանոթագրություններ == |
440,943 | Եռացող (աղբյուր) | Եռացող, աղբյուր Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Քարագետիկ գետի ձախափնյակում, Աղբերք գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք։
== Ծանոթագրություններ == |
1,036,179 | Նենսի Քերրի | Նենսի Ջեյն Քերրի (Շերլոկ) (անգլ.՝ Nancy Jane Sherlock Currie, դեկտեմբերի 29, 1958(1958-12-29), Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ), ՆԱՍԱ-ի տիեզերագնաց։ Կատարել է չորս տիեզերական թռիչք՝ STS-57 (1993, «Ինդևոր»), STS-70 (1995, «Դիսքավերի»), STS-88 (1998, «Ինդևոր») և STS-109 (2002, «Կոլումբիա»)։ ԱՄՆ բանակի գնդապետ։
== Կենսագրություն ==
Նենսի Քերրին ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 29-ին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում, սակայն իրեն ավելի հոգեհարազատ է համարում Օհայո նահանգի Տրոյա քաղաքը, որտեղ 1977 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1980 թվականին ստացել է բակալավրի աստիճան կենսաբանության ոլորտում՝ գերազանցությամբ ավարտելով Օհայոյի պետական համալսարանը։ 1985 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1997 թվականին ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Հյուսթոնի համալսարանում։
Ամուսնացած է Դեյվիդ Վ. Քերիի հետ, ով Պենսիլվանիա նահանգի Կուկստաուն քաղաքից է։ Ունեն դուստր։
== Մինչ ՆԱՍԱ-ն ==
Քերրին ԱՄՆ բանակում ծառայել է ավելի քան 22 տարի։ Մինչև 1987 թվականին ՆԱՍԱ-յին անդամակցելը, նա թռիչքային ուսումնարանում ուսում է անցել վինտոկրիլային սարքերի օդաչուի համար և հետագայում որպես օդաչու-հրահանգիչը գործուղվել է ԱՄՆ բանակ։ Նա աշխատել է տարբեր ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ եղել է բաժանմունքի, դասակի և ավիացիոն օղակի հրամանատար։ Այն կատարել է ավելի քան 3 900 ժամ տարբեր տեսակի ուղղաթիռների և ինքնաթիռների թռիչք։
== Տիեզերական թռիչքների նախապատրաստում ==
1987 թվականի սեպտեմբերին մասնակցել է տիեզերագնացների 12-րդ հավաքին, որից հետո սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում որպես ինժեներ «բորտային սիմուլյատոր» համալիրում, որը մոդելավորում էր շաթլի թռիչքային բնութագրերը։ 1990 թվականի հունվարին ՆԱՍԱ-ի ջոկատում ընդգրկվել է տասներեքերորդ հավաքածուի կազմում, որպես տիեզերագնացության թեկնածու։ Սկսել է նախապատրաստական դասընթացներ անցնել։ Դասընթացի ավարտից հետո 1991 թվականի հուլիսին ստացել է «թռիչքի մասնագետի» որակավորում։
== Թռիչքներ դեպի տիեզերք ==
Առաջին թռիչք՝ STS-57։ 1993 թվականի հունիսի 21-ից հուլիսի 1-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Թռիչքի հիմնական նպատակը եվրոպական ռոբոտ-մանիպուլյատորի շաթլով փոխադրելն էր, անձնակազմի երկու անդամների բաց տիեզերք դուրս գալը, առաջին թռիչքի ընթացքում տարբեր փորձարկումների անցկացումը, բժշկակենսաբանական հետազոտությունների և աստղագիտական դիտարկումների շարունակությունը։ Թռիչքի տևողությունը կազմել է 9 օր 23 ժամ 46 րոպե։Երկրորդ թռիչք՝ STS-70։ 1995 թվականի հուլիսի 13-ից 22-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Անձնակազմը կատարել է տարբեր փորձարկումներ և ուղեծիր է դուրս բերել ՆԱՍԱ-ի վեցերորդ և վերջին արբանյակը՝ տվյալների հետևելու և վերահեռարձակման համար։ Թռիչքի տևողությունը կազմել է 8 օր 22 ժամ 21 րոպե։Երրորդ թռիչք՝ STS-88։ 1998 թվականի դեկտեմբերի 4-16-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Սա առաջին շինարարական առաքելությունն էր, որը ՆԱՍԱ-ն իրականացրել է Միջազգային տիեզերական կայանի կառուցման ծրագրով։ Թռիչքի տևողությունը կազմել է 11 օր 19 ժամ 19 րոպե։Չորրորդ թռիչք` STS-109: 2002 թվականի մարտի 1-ից 12-ը եղել է «թռիչքի մասնագետ»։ Աստղադիտակի 3-րդ առաքելության հիմնական խնդիրը Հաբլ անունով տիեզերական աստղադիտակի վերանորոգումն ու վերազինումն էր։ Թռիչքի տևողությունը կազմել է 10 օր 22 ժամ 11 րոպե։Տիեզերք թռիչքների ընդհանուր տևողությունը 41 օր 15 ժամ 32 րոպե է։
== Թռիչքներից հետո ==
2002 թվականի հունիսին հեռացել է տիեզերագնացների ջոկատից, իսկ 2005 թվականի հունվարին նաև ՆԱՍԱ-ից։ 2005 թվականի սեպտեմբերին վերադարձել է ՆԱՍԱ աշխատաքի, աշխատում է Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոնի ավտոմատիկայի, ռոբոտատեխնիկայի և մարզասարքերի բաժնում։
== Պարգևներ և մրցանակներ ==
Պարգևատրվել է «տիեզերական թռիչքի համար» մեդալով (1993, 1995, 1998 և 2002), «Գերազանց ծառայության համար» մեդալ (ԱՄՆ) (կրկնակի), «Պատվո լեգիոն» շքանշան, «Գովելի ծառայության համար» մեդալ (ԱՄՆ), «Ականավոր առաջնորդության համար» մեդալ, «Բացառիկ վաստակի համար» մեդալ (2003), «Արծաթե Սնուպի» մրցանակ և շատ ուրիշներ։
== Ծանոթագրություններ == |
925,166 | Մայրա Մուհամեդ-կըզի | Մայրա Մուհամեդ-կըզի (ղազախերեն՝ Майра Мұхамедқызы, բեմական անունը՝ Maira Kerey — Մայրա Քերեյ, սեպտեմբերի 5, 1965(1965-09-05), Yining City, Սինծյան, Չինաստան)), ղազախ օպերային երգչուհի (տրագիկ սոպրանո, իտալական բելկանտո), փարիզյան Գրանդ օպերայի առաջին և առայժմ միակ ղազախստանցի երգչուհին, Ղազախստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր։
== Կենսագրություն ==
Մայրան ծնվել ու մեծացել է Չինաստանում։ Նրա պապերը, խույս տալով խորհրդային իշխանությունների կամայականություններից, սովի տարիներին՝ 1930-ական թվականներին ղազախական տափաստաններից գաղթել էին Չինաստան։ Մայրայի հայրը Չինաստանում հայտնի կոմպոզիտոր է, ղազախական ժողովրդական երգերի հավաքորդ, մայրը՝ անվանի երգչուհի, Չինաստանի ժողովրդական արտիստուհի։ Հենց մայրն էլ դստերը սովորեցրել է դաշնամուր նվագել ու երգել։ Ծնողները երազում էին, որ իրենց աղջիկը մի օր հայտնի օպերային երգչուհի դառնա ու վերադառնա հայրենի Ղազախստան [1]: Մայրան ավարտել է երաժշտական դպրոցը, ապա՝ Չինաստանի ժողովուրդների կենտրոնական համալսարանի երաժշտական ֆակուլտետը, այնուհետև՝ Պեկինի կոնսերվատորիան (պրոֆեսոր Գո Շու Ջենի դասրանը)։ 1987 թվականից սկսած՝ նա համերգներ է տվել, սիստեմատիկաբար մասնակցել վոկալիստների համաչինական «Ոսկե վիշապ» մրցույթներին, չորս անգամ հաղթող է ճանաչվել, մի քանի անգամ էլ մրցանակային տեղեր գրավել։ Բացի այդ, վեց տարի դասախոսել է համալսարանում։
Պեկինի օպերայում, որտեղ աշխատում էր երգչուհին, տարեկան ընդամենը երկու եվրոպական օպերա էր բեմադրվում, և նա այդտեղ իր գործունեության համար հեռանկար չէր տեսնում։ 1991 թվականին Մայրան ամուսնու հետ այցելել է Մոսկվայի կոնսերվատորիա։ Այստեղ նրան ունկնդրելուց հետո անմիջապես առաջարկել են տեղ զբաղեցնել ասպիրանտուրայում, բայց չինական իշխանությունները դեմ են գնացել։ 1994 թվականին Մայրան, որպես վոկալիստների՝ Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մասնակից, կրկին հայտնվել է Մոսկվայում և այդտեղից տառացիորեն փախել է Ղազախստան՝ իր պատմական հայրենիքը [2]: Բայց Ղազախստանի քաղաքացիություն ստացել է երկու տարի հետո միայն և այն էլ՝ երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ հանդիպման շնորհիվ։ Ավելի ուշ նրան հաջողվել է հայրենիք բերել իր ամբողջ ընտանիքը։
1995 թվականին Մայրան, մասնակցելով Սանկտ Պետերբուրգում անցկացված օպերային երիտասարդ երգիչների Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթին, արտիստականության համար արժանացել է հոտուկ մրցանակի։
1996 թվականին նա դարձել է Ալմաթիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի երգչուհի։
1997 թվականին հրավեր է ստացել մասնակցելու Պորտուգալիայում կայանալիք օպերային երգիչների միջազգային մրցույթին։ Հովանավորներ չեն գտնվել, Ալմաթիի օպերային թատրոնի տնօրենը կարողացել է մեկ տոմսի հարց լուծել, ու երգչուհին մեկնել է, հիանալի ելույթ ունեցել, 17 երկրներից ժամանած 66 երգիչների մեջ ճանաչվել առաջինը, արժանացել Գրան պրիի և 10 հազար ամերիկյան դոլար դրամական մրցանակի։ Ուշագրավ փաստ է, որ մրցույթի արդյունքները հայտարարվելու պահին երգչուհին ուշաթափվել է... քաղցից։ Այդ հաղթանակից հետո Ալմաթիի քաղաքապետարանը՝ ակիմաթը, Մայրայի ընտանիքին երկսենյականոց բնակարան է հատկացրել (մինչ այդ վարձով էին ապրում)։
1998 թվականին, երբ Մայրան դարձավ Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (ղազախստանցի օպերային երգիչ-երգչուհիների մեջ առաջինը և առայժմ միակը), հայրենիքում նրան շնորհեցին վաստակավոր արտիստի կոչում և հատկացրեցին հինգսեյականոց բնակարան։
2002 թվականին ֆրանսիացի իմպրեսարիոները, ունկնդրելով երգչուհու «Сoloratura arias» խորագրով խտասկավառակի ձայնագրությունները, նրան երկամյա պայմանագիր առաջարկեցին Փարիզի Գրանդ օպերայում [3]: Այստեղ նրա առաջնելույթը Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում Մյուզետի դերն էր, որը նա մինչև հիմա էլ համարում է իր թիվ մեկ դերը [4](չաշխատող հղում):
2015-ի դեկտեմբերին Մայրային հրավիրել են «Աստանայի օպերա»՝ որպես առաջատար երգչուհու։ Այդ նույն տարում նրան շնորհվել է մշակույթի ասպարեզում Ղազախստանի Հանրապետության պետական թոշակ։
== Սկավառակագրություն ==
2001 — «Сoloratura arias» («Գունաազարդ արիաներ»)
2007 — «Инжу Маржан» («Մարգարտաշար», Չինաստանում ապրող ղազախների ժողովրդական երգեր)
== Ֆիլմագրություն ==
2003 թվականին ղազախ ռեժիսոր Ամիր Կարակուլովի «Жылама» («Մի՛ լա») ֆիլմում կատարել է գլխավոր հերոսուհու՝ իր ձայնը կորցրած օպերային երգչուհու դերը [5]:
2007 թվականին նկարահանվել է «Елимай» փաստավավերագրական կինոնկարում, որը տարբեր երկրներից Ղազախստան հայրենադարձվող ղազախների մասին է [6](չաշխատող հղում):
== Ընտանիքը ==
Ինչպես Մայրան, այնպես էլ նրա ամուսինը՝ Աքսան Ասխատ-ուլին, Չինաստանում ծնված ու մեծացած ղազախ է, մոտոարշավորդ, Ասիայի կրկնակի և Չինաստանի տասնակի չեմպիոն։ Ներկայումս թողել է սպորտը, դարձել իր երգչուհի կնոջ մենեջերը։ Ամուսնական զույգը ունի մեկ դուստր՝ 02.02.2012 թ. ծնված Աիդան։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Maira Kerey Getty
«Мухамедкызы Майра»։ el.kz ақпараттық-танымдық сайт (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-27-ին։ Վերցված է 2018-03-27 |
53,814 | Վեստֆիրդիր | Վեստֆիրդիր (իսլ.՝ Vestfirðir - «Արևմտյան ֆիորդ»), թերակղզի Իսլանդիայի հյուսիսային մասում, որը նաև 8 տարածաշրջաններից մեկն է։ Վարչական կենտրոնը Իսաֆյորդյուր է։
== Բնակչություն ==
== Տես նաև ==
Իսլանդիայի վարչական բաժանում |
907,180 | Իմաբեցու | Իմաբեցու (ճապ.՝ 今別町 Imabetsu-machi), քաղաք Ճապոնիայում՝ Աոմորի պրեֆեկտուրայում։ 2017 թվականի նոյեմբեր ամսի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 2 763 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 22 մարդ/կմ2։ Քաղաքը զբաղեցնում է 125,27 կմ2 տարածք։
== Աշխարհագրություն ==
Իմաբեցուն տեղակայված է Աոմորի պրեֆեկտուրայում։ Քաղաքի մեծ մասը գտնվում է «Ցուգարու Պենինսուլա» ազգային պարկի տարածքում։
=== Քույր քաղաքներ ===
Աոմորի պրեֆեկտուրա
Գոսոգավարա
Սոտոգահամա
== Բնակչություն ==
Իմաբեցուի բնակչության աճը ներկայացված է աղյուսակում։
=== Կլիմա ===
Իմաբեցուում ցուրտ մերձարևադարձային մուսսոնային կլիմա է՝ կարճ և տաք ամառներով և ցուրտ և երկար, ձնառատ ձմեռներով ։
== Կրթություն ==
Իմաբեցուն ունի մեկ նախնական, մեկ միջանկարգ և մեկ ավագ դպրոց։
== Տրանսպորտ ==
=== Երկաթգիծ ===
East Japan Railway Company՝ Ցուգարուի երկաթգիծ
Hokkaidō Railway Company՝ Հոկայդո Սինկանսեն
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
http://www.town.imabetsu.lg.jp/ Իմաբեցու. պաշտոնական կայք |
58,343 | Քինգ Վիդոր | Քինգ Ուելլիս Վիդոր (անգլ.՝ King Wallis Vidor, փետրվարի 8, 1894(1894-02-08)[…], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1982(1982-11-01)[…], Պասո Ռոբլես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ։
== Կենսագրություն ==
Քինգ Վիդորը ծնվել է 1894 թ. ԱՄՆ-ում։ Դպրոցն ավարտելուց հետո հեռացել է տնից։ Մեկ տարի անց վերադարձել է տուն և ծնողները ուղարկել են նրան սովորելու ռազմական ակադեմիա։ 1915 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է աշխատել կինոխրոնիկայում։ Աշխատել է կինոյում որպես տոմսավաճառ, ապա փորձել է իր կինեմատոգրաֆիական հմտությունները աշխատելով որպես կինոժապավենի երևակող, կինոմեխանիկ, օպերատոր, մոնտաժող ապա նաև ռեժիսոր։
Երկու անգամ ամուսնացած է եղել, ուենեցել 3 երեխա։ 1926-1931 թթ. դերասանուհի Էլինոր Բորդմանի հետ (երկու դուստր), ումից բաժանվելուց հետո ամուսնացել է Ֆլորին Վիդորի հետ (նորից ամուսնալուծվել է, 1 երեխա)։
== Կարիերան ==
1918 թ. նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Ճանապարհի շրջադարձ»։ 1926 թ. նկարահանել է իր նշանավոր ֆիլմերից մեկը՝ «Մեծ շքերթ»։ 1928 թ. նկարահանել է ևս մեկ իր հայտնի ֆիլմ՝ «Ամբոխ», իսկ մինչ այդ նկարահանել է 2 զվարճալի ֆիլմ։ Նրա մյուս հայտնի ֆիլմերից են «Մենամարտ արևի տակ» և «Պատերազմ և խաղաղություն»։
Քինգ Վիդորը համարվում է ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը։ Նա ամերիկյան ռեժիսորներից առաջին հնչյունային ֆիլմերի հեղինակներից մեկն է։ Նրա առաջին հնչյունային ֆիլմը «Ալելուիա» ֆիլմն էր, որտեղ Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ նկարահանվեցին սևամորթ դերասաններ։
== Ֆիլմագրություն ==
Ընդհանուր առմամբ մոտ 75 ֆիլմի ռեժիսոր է, 27 ֆիլմերի սցենարի հեղինակ, 23 ֆիլմերի պրոդյուսեր և խաղացել է նաև 4 ֆիլմում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
1919 - Ճանապարհի շրջադարձ / The Turn in the Road
1919 - Ուրիշ կեսը / The Other Half
1920 - Ընտանիքի պատիվը / The Family Honor
1923 - Բրոնզե կինը / The Woman of Bronze
1923 - Երեք խելոք հիմարներ / Three Wise Fools
1924 - Վայրի նարինջ / Wild Oranges
1924 - Երիտասարդ գինի / Wine of Youth
1924 - Նրա ժամը / His Hour
1924 - Կենտավրոսի կինը / The Wife of the Centaur
1925 - Մեծ շքերթ / The Big Parade
1926 - Բոհեմ / La Bohème
1926 - Բարդուղեմիոս Հիանալին / Bardelys the Magnificent
1928 - Ամբոխ / The Crowd
1928 - Արվեստի մարդիկ / Show People
1929 - Ալելիուա / Hallelujah!
1930 - Ոչ այնքան հիմար / Not So Dumb
1931 - Չեմպիոն / The Champ
1933 - Անծանոթուհու վերադարձը / The Stranger’s Return
1935 - Ամուսնական գիշեր / The Wedding Night
1936 - Տեխասյան ռեյնջերներ / The Texas Rangers
1937 - Ստելլա Դալլաս / Stella Dallas
1938 - Ցիտադել / The Citadel
1940 - Հյուսիս-արևմտյան անցում / Northwest Passage
1940 - Ընկեր Իքս / Comrade X
1946 - Մենամարտ արևի տակ / Duel in the Sun
1949 - Աղբյուր / The Fountainhead
1949 - Անտառի հետևում / Beyond the Forest
1955 - Մարդ առանց աստղի / Man Without a Star
1956 - Պատերազմ և խաղաղություն / War and Peace
1959 - Սողոմոնը և Սաբայի թագուհին / Solomon and Sheba
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
King Vidor: The Editor's Director, Peter Tonguette, Senses of Cinema 59
King Vidor at Virtual History |
447,620 | Ռուսական վարգուն | Ռուսական վարգուն, ռուսական վարգաձի, թեթև լծկան ձիերի ցեղ։ Ստացվել է նախկին ԽՍՀՄ-ում օրլովյան և ամերիկյան վարգաձիերի վերարտադրական տրամախաչումից։ Հաստատվել է 1949 թվականին։ Ունի ամուր կոնստիտուցիա և լավ զարգացած մկանունք։ Գլուխը՝ չոր, պարանոցը՝ մկանուտ, կրծքավանդակը՝ խոր, իրանը՝ ուղիղ, վերջավորությունները՝ չոր և ամուր։ Թույրը՝ առավելապես աշխետ, սև, շիկավուն և մոխրագույն։ Հովատակների մարմնի միջին չափերն են մնդավի բարձրությունը՝ 161, 6, իրանի թեք երկարությունը՝ 162,5, կրծքավանդակի փաթը՝ 184, դաստակինը՝ 20։
Ռուսական վարգաձիերն արժեքավոր տոհմային և սպորտային ձիեր են։ օգտագործվում է լծկան ձիերի ցեղերի բարելավման գործում, ինչպես նաև ձիասպորտում։ Բուծվում է Կուրսկում, Պոլտավայում, Սարատովում, Սմոլենսկում։ |
847,708 | Պերինյակ (Շարանտի գավառ) | Պերինյակ (ֆր.՝ Pérignac), համայնք Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզի Շարանտ գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 530 մարդ, բնակչության խտությունը` 20.77 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 25.52 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 420 կմ հարավ-արևմուտք, Պուատիե քաղաքից` 130 կմ հարավ, Անգուլեմ քաղաքից` 22 կմ հարավ։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 329 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 246-ը, իսկ ոչ ակտիվները` 83։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 74,8 %։ 246 աշխատունակ մարդկանցից աշխատել է 224 անձ (126 տղամարդ և 98 կին)։ Գործազուրկ են եղել 22 անձ (9 տղամարդ և 13 կին)։ 83 անաշխատունակներից 25-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 32-ը` թոշակառուներ, իսկ 26-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Շարանտ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
737,613 | Շանտել (այլ կիրառումներ) | Շանտել, կարող է վերաբերել՝
Շանտել - կանտոն Ֆրանսիայում
Շանտել - համայնք Ֆրանսիայում, որը գտնվում է Օվերն մարզի Ալյեի գավառում |
921,515 | Լոբու ընդակեր | Լոբու ընդակեր (լատ.՝ Acanthoscelides obtectus), ընդակերների ընտանիքի բզեզ, լոբազգիների վնասատու։
== Արտաքին տեսք ==
Մարմնի երկարությունը 2-5 մմ։ Բզեզը օվալաձև է և ունի ձութանման գորշավուն գույն։ Վերջույթները թևավոր են և ունի դեղնակարմրավուն փոր։
Գլուխը փոքր է, աչքերի միջև գտնվող ճակատն ունի նեղ ողնուց։ Աչքերը մեծ են, կլորավուն, խոշոր ցանցավոր։ Բեղիկները մուգ են, 1-ին և վերջին 4 հատվածները կարմրավուն են, 3-րդ հատվածը հակադարձ կոնաձև է, գրեթե կրկնակի երկար 2-րդից, 4-րդը եռանկյունաձև է, 5-10-ը՝ սուր ձգված և եռանկյունաձև, արուի մոտ լավ փոշոտ։ Առաջնամեջքը կոնաձև է, բավականին խիտ խավավորված, 2 երկայնական մուգ գծերով։ Կողային եզրերը համարյա ուղիղ են, առաջնամեջքի հիմքի մոտ միջին թաղանթը խոյանում է դեպի վեր, խոր երկայնական ակոսիկով, ծածկված է խիտ, սպիտակավուն-անփայլ խավով։
Վահանիկն ուժեղ խավավոր է։ Վերնաթևերի կողային եզրերը փոքր-ինչ կլորացած են, ուսերը՝ դեպի վեր ուղղված։ Մեկ վերնաթևի լայնությունը համարյա երեք անգամ քիչ է երկարությունից։ Խավը դեղնավուն է, հիմքից մինչև վերջին քառորդ հատվածը ձգվող 2-րդ ճեղքը ուժեղ խավավորված է բաց գույնի մազիկներով, 4-րդ, 6-րդ և 8-րդ ճեղքերը՝ նման, սակայն ավելի կարճ մազիկներով, որոնք գծերով տեղակայված են վերին մասին մոտ։ Վերնաթևերի կողերին տեղակայված են մուգ բծեր։
Պիգիդիան կարմրավուն է, վերնամասում երկու կողմերից ունի մուգ բծեր։ Հետին ազդրերն արտաքինից և ներսից ունեն երկար ատամիկ։ Արտաքին ատամիկը բթացած է։ Ձվի երկարությունը 0.8 մմ է, լայնությունը՝ 0.55 մմ։ Ձուն սպիտակավուն կաթնագույն է։ Թրթուրը սպիտակ է, կորացած, մինչև 5 մմ երկարությամբ։ Հարսնյակը, որպես կանոն, սպիտակ է, մինչև 3 մմ երկարությամբ
== Բազմացում և զարգացում ==
Լոբու ընդակեր բզեզները հայտնվում են լոբու հասունացման սկզբում։ Բազմացումը տեղի է ունենում դաշտում և պահեստում` 13-31 °C ջերմաստիճանի պայմաններում։ Միջինը 45 ձու է դնում։ Իգականները խմբավորվում են չոր լոբում, սերմերում և սերմերի միջև և այլն։ Թրթուրները 4 օրվա ընթացքում ազատվում են և ապա կծում են սերմերը, որտեղ նրանց զարգացումը անցնում է մետամորֆոզի (կերպարանափոխության)։ Տարբեր ջերմաստիճաններում լոբու ընդակերի զարգացման փուլը տևում է 34-ից 60 օր։ Հյուսիսում այս բզեզը տարեկան 3-4 սերունդ է տալիս։
Լոբու ընդակերի կենսակերպը նման է չինական և չորսբծանի ընդակերների կենսակերպին։ Բրազիլիայում և Հավայան կղզիներում այս տեսակի զարգացման տևողությունը 27 °C ջերմաստիճանի պայմաններում շարունակվում է 67 օր, իսկ 30 °C-ի դեպքում՝ 27 օր։ Եվրոպայում կարող է բազմանալ հատիկների պահեստներում։ Իր հայրենիքում համարվում է դոլիխոսի լուրջ վնասատու։
Էգը ձվերը դնում է մեկական կամ 3-6 հատ կույտերով սերմերի վրա։ Դոլիխոսի կամ դրան չափերով նման մեկ հատիկում կարող է զարգանալ 1-ին սերնդի 4-5 բզեզ, իսկ կրկնակի վարակման դեպքում՝ մինչև 14 բզեզ։ Հարսնյակից դուրս եկած բզեզներն անմիջապես զուգավորվում են և նույն օրը սկսում են ձվադրել։
Այս վնասատուն կարող է տարածվել լոբազգիների վարակված սերմերով։
== Տարածվածություն ==
Նրանք ապրում են Եվրոպայում։ Ռուսաստանում հիմնականում հանդիպում են Անդրկովկասում և Կրասնոդարի երկրամասում։
== Մարդկանց համար կարևորություն և վերահսկողության միջոցներ ==
Այն հիմնականում վնասում է լոբին, հազվադեպ նաև սիսեռը, տափոլոռը, ոլոռը, ոսպը, ձիալոբին և սոյան։ Սերմանումը վատանում է և սերմերի սննդային որակը։ Վերահսկողության միջոցառումներ։ Լոբու հասունացման ժամանակ մշակաբույսերի քիմիական բուժում, պահածոների հոտազերծում, պահեստների վնասազերծում, պեստիցիդների հետ լոբի մշակման, վարակված լոբու սառեցում և սառեցում կամ սերմացուների ջեռուցման համար 20 -ից մինչև 48 °C:
== Գրականություն ==
Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978
Категория:Насекомые-вредители
Категория:Животные, описанные в 1831 году |
241,987 | Լեոնովկա (գյուղ, Լուգինսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԼեոնովկաԼեոնովկա (ուկրաիներեն՝ Леонівка), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Լուգինսկի շրջանում։ Հիմնադրվել է 1880 թվականին։
2001 թվականի տվյալներով Լեոնովկա գյուղում բնակվում էր 233 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1,42 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 164,08 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
1,074,178 | Իգդալու Ֆարաջբեկլու | Իգդալու Ֆարաջբեկլու, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
== Բնակչություն ==
1907-1908 թվականներին գյուղն ունեցել է 168 քուրդ բնակիչ։
== Տես նաև ==
Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
1,059,280 | Ուկի Աժիև | Ուկի Աժիև (ռուս.՝ Ажиев, Уки Ажиевич), (դեկտեմբերի 23, 1924(1924-12-23), Dzhetysuy Governorate, Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2015(2015-05-07), Ալմաթի, Ղազախստան), խորհրդային և ղազախստանցի նկարիչ, ջրաներկի վարպետ։ Ղազախական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1985 թվական), Չոքան Վալիխանովի անվան պետական և «Թարլան» անկախ մրցանակների դափնեկիր (2006 թվական)։
== Կենսագրություն ==
Ծնվել է Ալմաթիի շրջանում, գյուղական ընտանիքում։ Ծագումով Ավագ ժուզի դուլատների տոհմից էր։ 1938-1939 թվականներին Աժիևը դարձել է Ալմաթիի գեղարվեստական ուսումնարանի ուսանող։ 1939 թվականին որպես առավել շնորհալի աշակերտ ուղարկվել է Լենինգրադի նկարիչների Ակադեմիայի դպրոց։ Հայրենական մեծ պատերազմից սկսվելուց հետո մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը։ 1948-1950 թվականներն համաշխարհային պատերազմից հետո սովորել է Ալմաթիի գեղարվեստական ուսումնարանում գեղանկարչության դասարանում։ 1959 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
== Ստեղծագործություն ==
Ջրաներկի գեղանկարչության վարպետ։ Նկարների, հայտնի մարդկանց, աշխատավորների, գյուղական աշխատավորների, գիտնականների, ժամանակակից երիտասարդների դիմանկարների հեղինակ է։ «Ա. Կաստաևի դիմանկարը», «Ղազախստանյան տիրամայր», «Ինքնանկար», «Չոկան Վալիխանովի ճանապարհորդությունը» (1959 թվական), «Պրոֆեսոր Մ. Բալակաևը» (1962 թվական), «Բակիտ ուսանողուհին» (1965 թվական), «Մանգիլշակի տափաստանում» (1976 թվական), «Երամակապան» (1980 թվական), «Իմ կողակցի նկարը» (1995 թվական), «Սարերի նկարը» (1997 թվական) և այլ նկարների հեղինակ է։
Աժիևի ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Լոնդոնի ճարտարապետության և արվեստի թանգարանում, Ա. Կաստեևի անվան Ղազախստանի արվեստի պետական թանգարանում, հանրապետության և ԱՊՀ երկրների, Կիևի, Բաքվի, Վիլնյուսի, Ռիգայի տարբեր այլ թանգարաններում ինչպես նաև` Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆում, Շվեյցարիայում, Հարավային Կորեայում։ Ըստ փորձաքննական հաշվարկների` նա ստեղծել է մոտավորապես 10.000 ստեղծագործություն։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Любовь Шашкова (2006-01-09)։ «Маэстро акварели Уке Ажиев»։ megapolis.kz։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-18-ին։ Վերցված է 2015-02-10 |
724,191 | Ալիբեկ Հաջի Ալդամով | Ալիբեկ Հաջի Ալդամով (ռուս.՝ Алибек-Хаджи Алдамов, 1850 - մարտի 9, 1878(1878-03-09), Գրոզնի), կովկասցի զինվորական գործիչ, Չեչնիայի իմամաթ։
== Կենսագրություն ==
Ալիբեկ Հաջի Ալդամովը ծնվել է 1850 թվականին Հյուսիսային Կովկասում, հավանաբար՝ Չեչնիայի Զանդակ գյուղում։ Կազմակերպել է Չեչնիայի 1877 թվականի ապստամբությունը՝ ընդդեմ Ռուսական կայսրության։
Մինչ 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմը ղեկավարել է հակառուսական ապստամբությունը, որի նպատակն էր վերականգնել Շամիլի օրոք ստեղծված Կովկասյան իմամաթը։
Ռուս-թուրքական պատերազմում կռվում է Թուրքիայի կողմում և գլխավորում չեչնիական բանակը։ Սակայն պատերազմի կեսից Ալիբեկը հանձնվում է։
1878 թվականի մարտի 9-ին Գրոզնի քաղաքում մահապատժի է ենթարկվել՝ կախաղանի միջոցով։
== Նշումներ ==
== Արտաքին հղումներ ==
Ալիբեկ Հաջի Ալդամով — Չեչնիայի իմամաթ(չաշխատող հղում)
1877 թվականի Չեչնիաի ապստամբությունը
Դաղստանի և Չեչնիայի ապստամբություններ
Չեչնիացիների ապստամբությունը ընդդեմ Ռուսական կայսրության Archived 2012-05-05 at the Wayback Machine. |
250,899 | Գորկի (գյուղ, Լոխովիցայի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորկի (այլ կիրառումներ)Գորկի (ուկրաիներեն՝ Гірки), գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Լոխովիցայի շրջանում։
2001 թվականի տվյալներով Գորկի գյուղում բնակվում էր 59 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,567 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 104,06 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
26,962 | Մ.թ.ա. 67 |
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
245,631 | Բորիսով (գյուղ, Իզյասլավի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիսով (այլ կիրառումներ)Բորիսով (ուկրաիներեն՝ Борисів), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Իզյասլավի շրջանում։
2001 թվականի տվյալներով Բորիսով գյուղում բնակվում էր 1 491 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
432,516 | Կոյլավ | Կոյլավ (Coilav), Կոյլավյան, ռումինահայ ազնվական գերդաստան XVII—XX դարերում։
== Պատմություն ==
Տոհմում պահպանված ավանդության համաձայն, Կոյլավների նախնիները գաղթել են Հայաստանի Անի քաղաքից։ Նախ անցել են Ղրիմ, ապա՝ Գալիցիա, Հունգարիա և ի վերջո հանգրվանել Մոլդովայի Սուչավա (այժմ՝ Ռումինիայում) մայրաքաղաքում։ Սակայն մայրաքաղաքը Յասսի (այժմ՝ Ռումինիայում) փոխադրելու ժամանակ (XVI դ.) տեղափոխվել և վերջնականապես հաստատվել են Բոտոշան քաղաքում։ Կոյլավների նախապապ Աստվածատուրը (Բոտոշան, 1667-?) զբաղվել է գյուղատնտեսությամբ, անասնաբուծությամբ և առևտրով։ Նրա սերունդներից Կոյլավ Դավիթը (Բոտոշան, 1748—1821) երկրին մատուցած ծառայությունների համար Մոլդովայի իշխան Ալեքսանդրու Մորուզիից ստացել է (1804) ազնվականության տիտղոս և նշանակվել իշխանական պալատի կլուչեր (մատակարար)։ 1845-ին ազնվականական աստիճաններ ու նշանակումներ են ստացել Դավթի որդի Խաչերեսը (Քրիստեա, 1802—1883)՝ սերդար (զորքի հրամանատար), Կոյլավ Գասպարը՝ սպըտար (իշխանի թիկնապահ և բանակի հրամանատար) և ուրիշներ։ 1865-ին Կոյլավները ձեռք են բերել Ռնգիլեշտի կալվածքը (Պրուտի ափին), զբաղվել անասնաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկի մշակությամբ (ցորեն են արտածել նույնիսկ Անգլիա), կառուցել ջրաղացներ, սպիրտի գործարան և զարկ տվել Բոտոշան գավառի ու քաղաքի տնտեսական կյանքի բարգավաճմանը։ Հատկապես մեծ դեր են կատարել տեղի հայ գաղութի մշակութային կյանքում։ Սերնդեսերունդ ստանձնել են Բոտոշանի հայոց եկեղեցիների հոգաբարձությունն ու հայկական դպրոցների վերատեսչությունը (Գասպար, Ստեփան, Հարություն, Գրիգոր և այլն), նորոգել Ս. Աստվածածին (1826), Ս. Երրորդություն (1829—1838) եկեղեցիները, կառուցել արական (1839—1840) և իգական (1866—1867) դպրոցների շենքերը, հայոց գերեզմանատան Ավետում Ս. Աստվածածին մատուռը (1884), հիմնադրել (1866) «Բարեգործական ընկերություն»։ Կոյլավների գործունեությունն առավել ծավալվել է Մոլդովայի հայերի՝ քաղաքացիական իրավունքներ ստանալուց (1856) հետո, երբ նրանք մուտք են գործել երկրի հասարակական-քաղաքական կյանք, տարածվելով Մոլդովայի և Ռումինիայի 44 տարբեր բնակավայրերում։ XIX դ. երկրորդ կեսին միայն Բոտոշանում հաշվվել է 70 Կոյլավ, իսկ ամբողջ երկրում՝ հարյուրավոր Կոյլավներ։
Կոյլավների շառավիղները հիմա էլ ապրում են Բոտոշանում, Սուչավայում, Բուխարեստում, Պիատրայում, Գալացում և այլուր։ Նրանց մեջ կան իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ և այլն։
== Հայտնի Կոյլավներ ==
Կոյլավ Ժան (Հովհաննես, 1851—1926), իրավաբան, քաղաքական գործիչ։ Հայեցի կրթություն է ստացել Թեոդոսիայի խալիբյան վարժարանում, ապա՝ ուսանել Ստրասբուրգում և Ժնևի ու Բրյուսելի համալսարաններում. վերջինում էլ ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան։ Եղել է Դորոհոյի (Ռումինիայում) դատական ատյանի նախագահ, Ռումինիայի պահպանողական կուսակցության, պառլամենտի անդամ և սենատոր։
Կոյլավ Դիոնիսիե (Բոտոշան, 1861-1926), բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ։ Սովորել է Վիեննայի համալսարանում, որտեղ և ստացել է դոկտորի աստիճան։ Եղել է Բոտոշանի քաղաքապետ և Ռումինիայի պառլամենտի անդամ։
Կոյլավ Պայ Մարի (Մարիե, 1887—1929), երաժիշտ, թարգմանիչ։ Սովորել է Մյունխենում և Իռլանդիայում։ Կազմել է Կոյլավների տոհմածառը (1930)։
Կոյլավ Բոգդան (1890—1974), թարգմանիչ, լրագրող, հասարակական գործիչ։ Հրատարակել է (1916) «Երկրի լոզունգը՝ ոչ մի դեպքում Ռուսաստանի դեմ» գրքույկը։
== Տես նաև ==
Գրիգոր Կոյլավ |
616,156 | Բուրջի | Բուրջի, լեռ Հայկական լեռնաշխարհում, Զանգեզուրի լեռնաշղթաում, Կապան քաղաից 5 կմ հարավ։ Բարձրությունը ծովի մակարդակից 2400 մ է։ Անտառապատ է։
== Ծանոթագրություններ == |
93,832 | Դիլանօղլի | Դիլանօղլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում։ Գտնվում էր Բոլոմոր ջրի աջ ափին, Մեծկերտ գյուղաքաղաքի մոտակայքում։
Տարածքը լեռնային էր։
== Պատմություն ==
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
== Բնակչություն ==
Հնում եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբներին ուներ 128 հայ և 50 քուրդ բնակիչ։
== Տնտեսություն ==
Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
== Պատմամշակութային կառույցներ ==
Դիլանօղլիի անշուք եկեղեցին կիսախարխուլ վիճակով պահպանվել էր մինչև XX դարի սկզբները։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
== Տես նաև ==
Խարբերդի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
976,747 | Saint Motel | Saint Motel, ամերիկյան ինդի փոփ խումբ Լոս Անջելեսից, որի երաժշտությունը նկարագրվում է որպես ամեն ինչ «դրիմ փոփից» սկսած մինչև «ինդի պրոգ»։ Խմբի կազմի մեջ են մտնում Ա․ Ջ․ Ջեքսոնը (առաջնային վոկալ, կիթառ, դաշնամուր), Աարոն Շարփը (առաջնային կիթառ), Դաք Լերդամորնփոնգը (բաս) և Գրեգ Իրվինը (հարվածայիններ)։
== Կարիերա ==
=== 2007-2011․ «ForPlay» ===
Խումբը ստեղծվել է այն ժամանակ, երբ Ջեքսոնը և Շարփը հաճախում էին Հարավային Կառլիֆոռնիայի ֆիլմերի դպրոցը։ Դուոն հետագայում հանդիպել է Լերդամորնփոնգին սուշի ռեստորանում, որտեղ նա աշխատում էր, և Գրեգին, ով հաճախում էր մոտ գտնվող դպրոցը։ Խումբը՝ բացի իր երաժշտությանն, ընդգծում է նաև տեսողական տեսքը; նրանց 2009 թվականի դեբյուտային մինի ալբոմը՝ «ForPlay»-ը, ներառել է տեսահոլովակներ վեց երգերից բոլորի համար։
=== 2012-2013․ «Voyeur» ===
Խմբի առաջին ստուդիական ալբոմը՝ «Voyeur»-ը, դեբյուտել է ռադիո շքերթի 18-րդ հորիզոնականին և դրա 11 երգերից 6-ն ընգրկվել են Hype Machine հիթ-շքերթներում։ Ալբոմը բարձր է գնահատվել բոլորի կողմից՝ սկսած The Washington Post-ից մինչև Daytrotter-ը։
=== 2014-2015․ «My Type» ===
Խումբը թողարկել է «My Type» մինի ալբոմը օգոստոսի 7-ին Parlophone լեյբլում։ «My Type»-ն ընդգրկվել մի շարք եվրոպական երկրների հիթ-շքերթների թոփ-40-ում, իսկ Իտալիայում այն պլատինե է հավաստագրվել։ Խումբը հայտարարել է երկու եվրոպական և մեկ ամերիկյան շրջագայությունների մասին՝ մինի ալբոմի աջակցության համար։ Նրանք նաև հայտարարել են, որ նոր ստուդիական ալբոմ են թողարկելու 2015 թվականի վերջին։ 2014 թվականի դեկտեմբերին Saint Motel-ը հայտարարել է, որ միացել է Elektra Records-ին։ Խումբը հայտնվել է որպես երաժշտական հյուր ABC-ի «Ջիմի Քիմել! Կենդանի ելույթ!» (Jimmy Kimmel Live!) շոուում, հանդես գալով «My Type» և «Cold Cold Man» երգերով։ 2015 թվականի ապրիլին Saint Motel-ը ելույթ է ունեցել Կոաչելլա փառատոնի գլխավոր բեմին երկու շաբաթների ընթացքում։ Նրանք նաև հանդես են եկել Piqniq-ում և KROQ Weenie Roast-ում։
=== 2016-2018․ «saintmotelevision» ===
2016 թվականի հուլիսի 11-ին Saint Motel-ը հայտարարել է իր երկրորդ ստուդիական ալբոմի՝ «saintmotelevision»-ի մասին, որը պետք է թողարկվեր 2016 թվականի հոկտեմբերի 21-ին։ Խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայով շրջագայության մասին՝ ալբոմի աջակցության համար։ Շրջագայությանը նաև մասնակցել են Hippo Campus-ը և JR JR-ը։ Օգոստոսի 12-ին Saint Motel-ը թողարկել է ալբոմ առաջին սինգլը՝ «Move»-ը, նվագակցող 360-աստիճան տեսահոլովակով։ Սեպտեմբերին նրանք թողարկել են ալբոմի մյուս երգը՝ «You Can Be You»-ն։ Saint Motel թողարկել է 10 վիրտուալ իրականության բաղադրիչներ ալբոմի ամեն երգի համար։ Այս քայլի շնորհիվ Saint Motel-ը դարձել է առաջին խումբը, որը թողարկել է մի ամբողջ ալբոմ վիրտուալ իրականության VR-ի նվագակցությամբ ամեն թրեքի համար։ Մեկ տարի անց երբևիցե առաջին վիրտուալ իրականությամբ ալբոմի թողարկումից հետո, Saint Motel-ը շարունակել է փորձեր անել նոր տեխնոլոգիաների հետ, թողարկելով երբևիցե առաջին լրացված իրականությամբ «saintmotelevision»-ի տարբերակը։ Դրա հետ մեկտեղ նրանք նաև ստեղծել են «ForPlay» և «Voyeur» ալբոմների այսպիսի տարբերակներ, որոնք օգտատերերը կարող էին գնել բիթքոյնով։
=== 2019-այժմ․ «The Original Motion Picture Soundtrack» և սպասվող երրորդ ստուդիական ալբոմ ===
2019 թվականի հոկտեմբերի 16-ին խումբը թողարկել է «The Original Motion Picture Soundtrack: Part 1» մինի ալբոմը՝ նրանց սպասվող երրորդ ստուդիական ալբոմի երգերից բաղկացած երեք մինի ալբոմներից առաջինը։ Ստուդիական ալբոմը պետք է թողարկվի 2020 թվականին։ 2020 թվականի մարտի 16-ին խումբը թողարկել է «A Good Song Never Dies» սինգլը։ Այն նորագույն մինի ալբոմի՝ «The Original Motion Picture Soundtrack: Part 2» մի մասն էր, որը նրանց սպասվող ալբոմի երկրորդ մասն էր։
== Կենդանի շոուներ ==
Saint Motel-ը ստեղծել և հանդես է եկել բազմազան շոու ծրագրերով, ներառյալ The Kaleidoscopic Mind Explosion 3D-ում, Future Fathers Day-ը, The Black & White շոուն, Make Contact-ը և Valentine's Zombie Prom-ը, և շրջագայել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Band of Skulls-ը, Nico Vega-ն, Imagine Dragons-ը, Races-ը, Hockey-ը, Arctic Monkeys-ը, Weezer-ը և Lights-ը։ Խումբը հանդել է եկել Իտալիայի Սան Ռեմո քաղաքի 2015 թվականի Sanremo Music Festival-ում և Կոաչելլա փառատոնում։ Դեկտեմբերի 12-ին նրանք ելույթ են ունեցել Live Out-ում (Մոնտեռեյ, Մեքսիկա)։ Խումբը բացել է Panic! At The Disco-ի Death of a Bachelor շրջագայությունը։
== Սկավառակագրություն ==
=== Ստուդիական ալբոմներ ===
=== Մինի ալբոմներ ===
=== Սինգլներ ===
=== Տեսագրություն ===
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«News»։ Saint Motel-ի պաշտոնական կայք։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-07-ին |
929,199 | Դանիիլ Գրիդնև | Դանիիլ Անատոլևիչ Գրիդնև (ռուս.՝ Даниил Анатольевич Гриднев, փետրվարի 2, 1986(1986-02-02), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ։
== Կարիերա ==
=== Ակումբային ===
Վորոնեժի «Էներգիա» մանկապատանեկան սպորտային դպրոցի սան է։ Կարիերան սկսել է Գերմանական «Շտուտգարտի» երիտասարդական թիմում, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն։ 2006 թվականին Դանիիլը վերադարձել է Ռուսաստան՝ պայմանագիր կնքելով Վորոնեժի «Ֆակել» ակումբի հետ, որտեղ մայիսի 25-ին հեղինակել է 2006 թվականի առաջին դիվիզիոնի առաջնության ամենաուշ խփված գոլը։ Դա տեղի է ունեցել Տոլյատիի «Լադա» ակումբի դեմ խաղի հիմնական ժամանակին ավելացված հինգերորդ րոպեին։
2007 թվականի փետրվարին տեղափոխվել է «Անժի»։ Մախաչկալայի թիմի հիմնական կազմում Դանիիլն արժանացել է փոքր ոսկե մեդալի՝ հաղթելով 2009 թվականի առաջին դիվիզիոնի առաջնությունում։ Միջմրցաշրջանում հեռացել է «Անժիից»՝ դառնալով Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի խաղացող, բայց շուտով փոխվել է ակումբի մարզիչը, և Դանիիլը դադարել է ընդգրկվել թիմի կազմում, ինչը նպաստել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելուն։
Մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է Նալչիկ՝ տեղի ակումբի հետ կնքելով մեկ տարվա պայմանագիր։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Դանիիլը խփել է իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում։ Այդ գնդակը մնում է միակը Գրիդնևի կարիերայում, որը նա խփել է Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ Նալչիկի թիմի կազմում Դանիիլն ընդհանուր առմամբ անցկացրել է 22 հանդիպում:.
2012 թվականի փետրվարի 4-ին Դանիիլը պայմանագիր է կնքել Յարոսլավլի «Շիննիկ» ամուկբի հետ։ 2012/13 մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստն անցկացրել է «Վոլգարի» կազմում։ 2013 թվականի հուլիսին՝ Աստրախանի ակումբի՝ երկրորդ լիգա անցնելուց հետո, պայմանագիր է կնքել Վլադիվոստոկի «Լուչ» ակուբի հետ։ 2014 թվականի փետրվարի 14-ին հայտարարվել է խաղացողի հետ պայմանագիրը երկողմանի համաձայնությամբ խզելու մասին։
2014 թվականի հունվարի 27-ին պայմանագիր է կնքել Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկ» ակումբի հետ։ Դանիիլի նորամուտը նոր ակումբում կայացել է 2014 թվականի մարտի 10-ին ՖԱԼ առաջնության 26-րդ տուրի՝ «Տորպեդո» ակումբի դեմ խաղում։ Նիժնեկամսկի թիմի՝ երկրորդ փուլ անցնելուց հետո Դանիիլը վերադարձել է Յարոսլավլ՝ դառնալով «Շիննիկ» ակումբի ֆուտբոլիստ։
2015 թվականի ամռանը վերադարձել է Վորոնեժի «Ֆակել» ակումբ։ Մեկ տարի անց տեղափոխվել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբ։ 2017 թվականին խաղացել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբում, 2018/19 մրցաշրջանն անցկացրել է «Նեֆտեխիմիկում»։
Մասնակցել է ՊՖԼ «Հույս» գավաթի խաղարկությանը 2006, 2008 և 2009 թվականներին։
=== Հավաքականում ===
Հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Երիտասարդական հավաքականում անցկացրել է 8 խաղ, որտեղ խփել է մեկ գոլ։
== Ձեռքբերումներ ==
Առաջին դիվիզիոնի հաղթող – 2009
ՊՖԼ առաջնության հաղթող – 2018/2019 (Ուրալ-Պրիվոլժիե խումբ)
ՊՖԼ «Հույս» գավաթի խաղարկության լավագույն խաղացող – 2009
== Անձնական կյանք ==
Կինը՝ Տատյանա։
== Ելույթների վիճակագրություն ==
(2014 թվականի ապրիլի 15-ի տվյալներով)
== Ծանոթագրություններ == |
321,836 | Ստարոսելե (գյուղ, Յարցևսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍտարոսելեՍտարոսելե (ռուս.՝ Староселье), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Յարցևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 345 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
1,106,495 | Նիկոլայ Ժիրնով | Նիկոլայ Նիկոլաևիչ Ժիրնով (ուկրաիներեն՝ Микола Миколайович Жирнов, մայիսի 2, 1966(1966-05-02), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր, ԶՈւ աջակցության ուժերի հրամանատարության նախկին ղեկավար։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1966 թվականի մայիսի 2-ին Ստեփանավան քաղաքում (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ 1987 թվականին կրթություն է ստացել Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն ռազմատեխնիկական հրամանատարական ուսումնարանում։ 2001-2002 թվականներին ծառայության է եղել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմում (ՅՈւՆԻՖԻԼ)։
2009 թվականին ավարտել է Իվան Չերնյախովսկու անվան Ուկրաինայի պաշտպանության ազգային համալսարանը։ 2020 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի օգոստոսը ղեկավարել է Ուկրաինայի ԶՈւ աջակցության ուժերի հրամանատարությունը։
2022 թվականի մարտի 1-ին ռուսական զորքերից Կիևի ինքնապաշտպանության ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ժիրնովին նշանակել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 21-ը։
== Պարգևներ ==
Բոգդան Խմելնիցկու շքանշան, II աստիճան (2014 թվականի նոյեմբերի 27)` «Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ անձնական արիության և հերոսության ցուցաբերման ու ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ զինվորական երդմանը հավատարիմ լինելու համար»։
Բոգդան Խմելնիցկու շքանշան, III աստիճան (2008 թվական)։
== Ծանոթագրություններ == |
434,070 | Կոնստանտին Օրբելյան Կրտսեր | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտին Օրբելյան (այլ կիրառումներ)Կոնստանտին Գարիի Օրբելյան (օգոստոսի 27, 1956(1956-08-27), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ (2004)։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2016-ից)։
Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի եղբոր՝ Գարեգին Օրբելյանի որդին է։
== Կենսագրություն ==
Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Կոնստանտին Օրբելյանն իր դեբյուտը որպես վունդերքինդ դաշնակահար ունեցել է 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Շրջագայում է ամերիկյան աստղերի հետ ռուսական երաժշտական կենտրոններում և ռուսական աստղերի հետ՝ Հյուսիսային Ամերիկայի երաժշտական կենտրոններում, և այդ հիանալի համագործակցությունը հասել է Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Կորեա և ամբողջ աշխարհի երաժշտական մայրաքաղաքները։
2004 թ. հունվարին նախագահ Պուտինը Օրբելյանին պարգևատրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը երբևէ չէր շնորհվել ոչ Ռուսաստանի քաղաքացու։ «Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» և նշել, որ վոկալ երկացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»։ Օրբելյանը հաճախ է համագործակցում Դմիտրի Խվորոստովսկիի հետ, որոնց երկացանկը ներառում է «Դելոս» ֆիրմայի արտադրած «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները, որ ներկայացվել են բազմաթիվ շրջագայությունների ժամանակ և կենդանի հեռարձակմամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։
Օրբելյանի առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», նկարահանված Պետերբուրգի ամենից փառահեղ վայրերում, որ ներկայացնում է Ռենե Ֆլեմինգին և Դմիտրի Խվորոստովսկիին օպերայի տեսարաններում և արիաներ կատարելիս։
Դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույնը կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։
Իր գեղարվեստական նվաճումները Օրբելյանը մշտապես օգտագործել է միջազգային բարի կամքի գործերին ի նպաստ։ Նա և նրա նվագախմբերը մասնակցում են նաև երիտասարդների մշակութային հարստացման ծրագրերին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ 2001 թ. Օրբելյանին շնորհվել է Էլիս Այլենդի Պատվո մեդալը, որով պարգևատրվում են ներգաղթյալներին կամ նրանց զավակներին, որոնք բացառիկ ներդրում են կատարել Միացյալ Նահանգներում։ 2012 թ. Ռուսաստանի կողմից պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուս մշակույթը երկրից դուրս ճանաչել տալու գործում ներդրման համար։
2016 թվականին նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Ս. Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (2000), Ս. Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր։
== Պարգևներ, մրցանակներ ==
Էլիս Այլենդի Պատվո մեդալ, 2001
ՌԴ վաստակավոր արտիստ, 2003
Բարեկամության շքանշան (Ռուսաստան), 2012՝ ռուսական մշակույթը երկրից դուրս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ներդրման համար
Բարեկամության շքանշան (Հայաստան), 2015՝ Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար
ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Կոնստանտին Օրբելյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
Հայտնի հայեր՝ Կոնստանտին Գարիի Օրբելյան (ռուս.) |
461,544 | Կենտուրիոնը՝ Հռոմի պաշտպանը | Կենտուրիոնը՝ Հռոմի պաշտպանը (անգլ.՝ Centurion: Defender of Rome) համակարգչային քայլային ստրատեգիական խաղ է։ Խաղը թողարկվել է Էլեկտրոնիք Արթսի կողմից 1990 թ., DOS համատեղելի օպերացիոն համակարգերի համար։ Հետագայում խաղը նաև հարմարացվել է Ամիգա և Մեգա Դրայվ պլատֆորմների համար։
== Բովանդակությունը ==
Խաղը սկսվում է Հին Հռոմում մ․թ․ա․ 275 թվին, որտեղ խաղացողը դառնում է կենտուրիոն՝ լեգիոնի հրամանատար։ Խաղացողի նպատակն է դառնալ Կեսար, գրավելով ամբողջ հայտնի աշխարհը, վարելով դիվանագիտություն, հարկային քաղաքականություն ինչպես նաև կազմակերպելով կրկեսներ։ Խաղում կան պատմական Հռոմի հիմնական ախոյանները՝ Կարթագեն, Գալիա, Պարթևներ, Գերմաններ ինչպես նաև Հայաստանը։
== Ծանոթագրություններ == |
459,228 | Սեսիլ Ջոն Ռոդս | Սեսիլ Ջոն Ռոդս (անգլ.՝ Rhodes) (հուլիսի 5, 1853(1853-07-05)[…], Բիշոպս Սթորտֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 26, 1902(1902-03-26)[…], Muizenberg, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ), անգլիական գաղութային գործիչ։
19-րդ դարի 1980-1990-ական թվականների սահմանագծին Սեսիլ Ջոն Ռոդսը ոգեշնչել և կազմակերպել է անգլիական գաղութարարների նվաճումները Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում, զավթած հսկայական տարածքների մի մասը կազմելով գաղութ (1895)՝ նրա անունով կոչվել է Ռոդեզիա։ Ռոդսը եղել է ալմաստ և ոսկի արդյունահանող հարավաֆրիկյան մի շարք կոմպանիաների հիմնադիրներից և համատերերից։ 1890-1896-ին Կապի գաղութի պրեմիեր մինիստրն էր։ 1899-1902 թվականների անգլո-բուրական պատերազմի նախաձեռնողներից։
== Ծանոթագրություններ == |
566,831 | Ռուտանա շրջան | Ռուտանա շրջանը (Ֆրանսերեն՝ Province de Rutana) մեկն է Բուրունդիի Հանրապետության 17 շրջաններից մեկն է։ Տարածքը կազմում է մոտ 2,000 քառ. կմ, իսկ բնակչությունը անցնում է 333 հազարից։
== Համայնքները ==
Կարուզի շրջանը բաժանված է հետևյալ համայնքների.
Բուկեմբա համայնք
Գիհարո համայնք
Գիտանգա համայնք
Մպինգա-Կավոյե համայնք
Մուսոնգատի համայնք
Ռուտանա համայնք
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
[https://en.wikipeր}} |
1,039,225 | Սերգեյ Բագապշ | Սերգեյ Բագապշ (աբխ.՝ Сергеи Василий-иԥа Багаԥшь, վրաց.՝ სერგეი ვასილის ძე ბაგაფში, մարտի 4, 1949(1949-03-04), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 2011(2011-05-29), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կուսակցական և աբխազ պետական գործիչ, 2005-2011 թվականներին՝ Աբխազիայի Հանրապետության երկրորդ նախագահը։ Աբխազական կողմում մասնակցել է Սուխումի խռովություններին, վիրավորվել է պարանոցից։ Անկախ Աբխազիայի կազմավորումից ի վեր կառավարությունում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, 2004 թվականից քաղաքական ճգնաժամի ընթացքում երկու անգամ ընտրվել է Հանրապետության նախագահ։ Սերգեյ Բագապշի օրոք Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան և անկախ պետություն։ Իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում նա տառապել է թոքերի քաղցկեղից և դրա հետ կապված բարդություններից, որոնք առաջացել են չափից շատ ծխելուց։ 2011 թվականի գարնանը մահացել է Մոսկվայում վիրահատությունից հետո։
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
Սերգեյ Բագապշը ծնվել է 1949 թվականի մարտի 4-ին Սուխումում՝ աբխազական բազմանդամ Վասիլի և Շուշաննա Բագապշների ընտանիքում։ Սերգեյի նախապապը՝ Ռաջափը, Թուրքիայից Աբխազիա է վերադարձել 20-րդ դարի սկզբին մուհաջիրիզմից հետո։ Սայիդ պապն իր ընտանիքի հետ 1928 թվականին աբխազների կողմից ճնշված ալիքից հետո հաստատվել է Ջգերդա գյուղում։
Աբխազիայի 10-րդ միջնակարգ դպրոցից հետո ավարտել է Վրաստանի մերձարևադարձային տնտեսության ինստիտուտը՝ «ագրոնոմ» մասնագիտությամբ։ Համալսարանում սովորելու ընթացքում նա աշխատել է գինու գործարանում որպես բանվոր, Պետական բանկում որպես գանձիչ։ Ուսանողական տարիներին զբաղվել է սպորտով, եղել է Աբխազիայի բասկետբոլի հավաքականի ավագ ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում։
1972 թվականին դարձել է Մոսկվայի եթերայուղի պետական տնտեսության ագրոնոմիկայի բաժնի պետ։ 1973-1974 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո նշանակվել է Աբխազիայի կոմսոմոլի մարզկոմի հրահանգչի պաշտոնում։
=== Կուսակցական գործունեություն ===
1978 թվականին Սերգեյ Բագապշը նշանակվել է Վրաստանի Լենինի երիտասարդական կոմունիստական միության կենտկոմի տեղեկատվության սեկտորի վարիչ, համատեղության կարգով նաև՝ Վրաստանի Լենինի երիտասարդական կոմունիստական միության կենտկոմի աշխատանքային և գյուղական երիտասարդության բաժնի վարիչ, իսկ 1980 թվականին՝ Վրաստանի Լենինի երիտասարդական կոմունիստական միության աբխազական մարզկոմի առաջին քարտուղար։ 1982 թվականին Բագապշը դարձել է Վրաստանի Օչամչիրայի շրջանի կոմունիստական կուսակցություն առաջին քարտուղար։ Ակտիվորեն աջակցել է աբխազական ազգային-ազատագրական շարժմանը։ Մասնակցել է 1989 թվականի աբխազական խռովություններին, փորձելով կանխել զանգվածային զինված բախումները, հրազենային վնասվածք է ստացել պարանոցին, սակայն շարունակել է ամբոխին հանգստացնելու փորձերը։ Նույն տարում տեղի ունեցած հուզումներից հետո Բագապշը զրկվել է կուսակցական պաշտոնից՝ որպես աբխազական ինքնորոշման կողմնակից։ 1989-1991 թվականներին եղել է Աբխազիայի ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահի տեղակալ։
=== ԽՍՀՄ փլուզումից հետո ===
1992 թվականին Սերգեյ Բագապշը դարձել է Աբխազիայի ՀԽՍՀ Սովմինի նախագահի 1-ին տեղակալ։ 1992-1993 թվականներին վրաց-աբխազական պատերազմի առաջին օրերին Բագապշը ապահովել է Սուխումից ելքը տասնյակ ընտանիքների համար, բանակցություններ է վարել վրացական կողմի հետ Սուխումում և Թբիլիսիում, այդ թվում՝ Էդուարդ Շևարդնաձեի հետ։ Մարտական գործողությունների ընթացքում զբաղվել է Աբխազիայի պաշտպանության նյութատեխնիկական ապահովմամբ, առաջին հերթին՝ զենքով, զինամթերքով, վառելանյութով, դեղորայքով, պարենով։ Կազմակերպել է կազմակերպչական աշխատանք Ռուսաստանի հարավի և Հյուսիսային Կովկասի կամավորների շրջանում, մասնակցել վրաց-աբխազական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։ Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ կամավորական ջոկատի ղեկավարը մասնակցել է Սուխումի համար մարտերին։
Պատերազմի ավարտին Աբխազիայի նախարարների խորհրդի նախագահի 1-ին տեղակալի պաշտոնում ուղարկվել է Մոսկվա՝ փախստականներին օգնելու և Ռուսաստանի կառավարության հետ կապ պահպանելու համար։ 1995 թվականին Վլադիսլավ Արձինբան Բագապշին նշանակել է Աբխազիայի Հանրապետության 1-ին փոխվարչապետի պաշտոնում, ընդ որում նա դեռ մնում էր Մոսկվայում որպես Աբխազիայի ներկայացուցիչ։
1997-1999 թվականներին զբաղեցրել է Աբխազիայի չճանաչված հանրապետության վարչապետի պաշտոնը։ Այդ ժամանակ նա ղեկավարել է աբխազական պատվիրակությունը Վրաստանի հետ բանակցություններում, զբաղվել է Աբխազիայում ավերված ենթակառուցվածքների վերականգնմամբ։ Հրաժարականից հետո 1999-2004 թվականներին գլխավորել է աբխազական Չեռնոմորէներգո էներգետիկ ընկերությունը։
Եղել է Աբխազիայի բասկետբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահը։
=== Աբխազիայի Հանրապետության ղեկավարում ===
2004 թվականին Վլադիսլավ Արձինբայի շուրջ ձևավորվել է հզոր ընդդիմություն, որն իր մեջ համախմբել է ինչպես իշխող դասի մարդկանց, ինչպիսիք են Սերգեյ Բագապշը կամ Ալեքսանդր Անկվաբը, այնպես էլ տարբեր հասարակական-քաղաքական շարժումներ, որոնցից ամենանշանակալին «Ամցախարան» ու «միասնական Աբխազիան» էին։ Գործող նախագահին մեղադրում էին երկրում կոռուպցիայի բորբոքման, քաղաքացիների կյանքի ցածր մակարդակի, արտաքին քաղաքական ասպարեզում անկարողության մեջ։ 2004 թվականի նախագահական ընտրություններում, ի հակակշիռ Արձինբայի հետնորդ Ռաուլ Հաջիմբայի, ընդդիմությունից առաջադրվել է Սերգեյ Բագապշը։ Թեկնածուի նախընտրական արշավի հիմնական գաղափարը դարձել է ավտորիտարիզմը փոխելու անհրաժեշտությունը, որն, ըստ նրա, վերջին 11 տարիների ընթացքում հանրապետությունում առկա էր։
Հոկտեմբերի 3-ի ընտրությունների արդյունքում՝ փոքր առավելությամբ, հավաքելով ձայների 50,08%-ը, հաղթել է Բագապշը, Հանրապետությունում ստեղծվել է ծայրահեղ լարված իրավիճակ, որը հղի էր ներհանրապետական զինված հակամարտությամբ։ Հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան և նրա դրածո Ռաուլ Հաջիմբան հրաժարվել են ճանաչել քվեարկության արդյունքները։ Աբխազիայի Գերագույն դատարանը կրկնակի ընտրություններ է նշանակել հոկտեմբերի 29-ին, սակայն Բագապշը հրաժարվել է մասնակցել, իսկ Աբխազիայի ԶԼՄ-ները հրաժարվել են հայտարարել ընտրությունների նոր ամսաթվի մասին, ինչի կապակցությամբ Հաջիմբայի կողմնակիցները փակցրել են սյուների վրա կրկնակի քվեարկության մասին հայտարարություններ։ Ռուս միջնորդների մասնակցությամբ կոմպրոմիսային որոշում է կայացվել չեղյալ համարել 2004 թվականի հոկտեմբերի 3-ի ընտրությունների արդյունքները և նշանակել կրկնակի ընտրություններ 2005 թվականի հունվարի 12-ին, այդ ընտրությունների գլխավոր ֆավորիտները պայմանավորվել էին առաջադրվել միասնական դաշինքով՝ Բագապշը որպես նախագահ, Հաջիմբան որպես փոխնախագահ։
Նոր ընտրություններում Բագապշ-Հաջիմբա տանդեմը ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը։ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է 129127 գրանցված ընտրողներից 75719-ը։ Բագապշի օգտին քվեարկել է 69728 մարդ, իսկ նրա մրցակից Յակուբ Լակոբայի օգտին՝ 3549։ 2005 թվականի փետրվարի 12-ին տեղի է ունեցել Սերգեյ Բագապշի երդմնակալության արարողությունը։
2006 թվականից իրավիճակը Վրաստանի և Աբխազիայի միջև գնալով ավելի լարված էր դառնում։ 2006 թվականի հուլիսի 25-ին Էմզար Քվիցիանիի հակակառավարական հայտարարություններից հետո վրացական ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել Կոդորի կիրճի վերին հատվածում, որն ավարտվել է հուլիսի 27-ին։
Սերգեյ Բագապշը շատ էր ծխում, ինչը ժամանակի ընթացքում սկսել է ազդել նրա առողջական վիճակի վրա։ Այսպես 2007 թվականի ապրիլին նա հոսպիտալացվել է «անգինայի նոպա ծայրահեղ հոգնածության ֆոնին» ախտորոշմամբ և հաջորդ օրը մեկնել Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու համար։ Բագապշին հետազոտել են «Ռոսզդրավա» սրտաբանական գիտաարտադրական համալիրում, ինչպես նաև ՌԴ նախագահի գործերի կառավարման կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Այդ դեպքից հետո Բագապշը բժիշկների առաջարկությամբ որոշել է թողել ծխելը։
2007 թվականի սեպտեմբերի 20-ին վրացական հատուկ նշանակության ջոկատը հարձակում է գործել մի խումբ աբխազ զինծառայողների վրա Տկվարչելի շրջանի տարածքում։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին ԱՊՀ-ի խաղաղապահ ուժերի պարեկային ծառայությունը, որը զինաթափել էր վրացական ոստիկանության ագրեսիվ տրամադրված ներկայացուցիչներին, շրջապատված էր Վրաստանի հատուկ նշանակության ուժերի գերազանցությամբ։ 2008 թվականի սկզբին վրացական բանակի կողմից Աբխազիայի հետ սահմանի անմիջական մերձակայքում զորավարժություններ են անցկացվել, հաճախացել են ինքնաթիռների թռիչքները սահմանի և Աբխազիայի տարածքի վրայով անօդաչու թռչող սարքերի մերձակայքում։ Մարտի 18-ին և ապրիլի 20-ին անվտանգության գոտու վրա երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։ 2008 թվականի հունիսի 26-ին Սերգեյ Բագապշը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որի շրջանակներում քննարկվել է նաև Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման հարցը։ Դա խիստ բացասական արձագանք է առաջացրել վրացական իշխանությունների կողմից։
2008 թվականին Հարավային Օսիայում զինված հակամարտության ժամանակ Բագապշը Աբխազիայի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Այդ պատերազմի ընթացքում Աբխազիան ռազմական գործողություններ էր վարում Հարավային Օսիայի կողմում և իր վրա էր քաշում վրացական զորքերի մի մասը։ 2008 թվականի օգոստոսի 9-12-ին տեղի ունեցած ուժային գործողության ընթացքում Աբխազիան կարողացել է վերականգնել իր վերահսկողությունը Կոդորի կիրճի վերին հատվածի տարածքի նկատմամբ՝ ամբողջությամբ մաքրելով այն վրացական զորքերից, ոստիկանությունից և «արտաքսման մեջ գտնվող Աբխազիայի կառավարության» ներկայացուցիչներից։
2008 թվականի օգոստոսի 14-ին Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ ստորագրել է վրաց-հարավօսական և վրաց-աբխազական հակամարտությունների կարգավորման վեց սկզբունքներ, որոնք նախկինում մշակվել էին Մեդվեդևի և Սարկոզիի կողմից։
2008 թվականի օգոստոսի 21-ին Աբխազիայի խորհրդարանը դիմել է ՌԴ նախագահին, Դաշնության խորհրդին և Պետդումային՝ անկախության ճանաչման խնդրանքով։ Օգոստոսի 25-ին ՌԴ Դաշնության խորհուրդը և ՌԴ Պետական դուման միաձայն ընդունել են դիմում ՌԴ նախագահին՝ Աբխազիայի անկախությունը ճանաչելու առաջարկով։ Օգոստոսի 26-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել «Աբխազիայի Հանրապետությունը ճանաչելու մասին», որի համաձայն Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է այդ հանրապետությունը «որպես ինքնիշխան և անկախ պետություն», որոշել դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ և կնքել բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին ճանաչմանը միացել է Նիկարագուան, 2009 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Վենեսուելան։
2009 թվականի դեկտեմբերի 12-ին Աբխազիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում Բագապշը կրկին հաղթանակ է տարել։ 2010 թվականի փետրվարի 12-ին Սերգեյ Բագապշը կրկին ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը։
2010-2011 թվականներին Սերգեյ Բագապշը կենտրոնացել է Աբխազիայի Հանրապետության միջազգային ճանաչման հարցերի վրա։ 2010 թվականին նախագահն այցելել է Ռուսաստան, Կուբա, Վենեսուելա և Նիկարագուա, որտեղ հանդիպել է պետական ղեկավարության ներկայացուցիչների հետ և բանակցություններ վարել։
=== Հիվանդություն և մահ ===
2011 թվականի ապրիլին Բագապշը մասնավոր այցով եղել է Թուրքիայում՝ աբխազական սփյուռքի հրավերով։ Այդ օրը Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ աբխազական առաջնորդի այցը պայմանավորված է նրա առողջական վիճակով։ Հիվանդության բնույթը և բժշկական միջամտության միջոցները չեն հստակեցվել։ Մայիսի 21-ին Բագապշը վիրահատվել է ռուս և ֆրանսիացի մասնագետների կողմից Մոսկվայի թիվ 83 կլինիկական հիվանդանոցում՝ աջ թոքի խնդիրների պատճառով։ Բժիշկները խոստովանել են, որ Սերգեյ Բագապշը հիվանդ է եղել թոքերի քաղցկեղով։ Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Բագապշի վիճակը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ նրան միացված է եղել արհեստական շնչառության ապարատ։ Մայիսի 28-ին առաջացել են նաև այլ խնդիրներ։ Չնայած ինտենսիվ թերապիային՝ նախագահին կոմայի վիճակից դուրս բերել բժիշկներին չի հաջողվել։ Նա մահացել է 2011 թվականի մայիսի 29-ին՝ գիտակցության չգալով։
=== Հուղարկավորություն ===
2011 թվականի մայիսի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի զինված ուժերի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել քաղաքացիական հոգեհանգստի արարողություն, որին ներկա էր Դմիտրի Մեդվեդևը։ Նույն օրը երեկոյան մարմինը Սուխում է տեղափոխվել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռով։
Հոգեհանգիստն անցկացվել է հունիսի 2-ին Սուխումում։ Այնուհետև մարմինը տեղափոխվել է Աբխազիայի ֆիլհարմոնիայի շենք, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են Հյուսիսային Կովկասի հանրապետությունների, մասամբ ճանաչված Հարավային Օսիայի, չճանաչված Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի պատվիրակությունները, Ռուսաստանի կառավարության պատվիրակությունը և Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները։ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ սգո հանրահավաքից հետո Սերգեյ Բագապշի դագաղը Աբխազիայի պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի ուղեկցությամբ, փոխադրել են Սուխումի փողոցներով, որից հետո մարմինը տարել են Բագապշ-Ջգերդի տոհմական գյուղ։ Այնտեղ Աբխազիայի երկրորդ նախագահի մարմինը հողին է հանձնվել նրա ծնողների գերեզմանների կողքին՝ զինվորական 10 համազարկով և ազգային օրհներգի փողային նվագախմբի կատարմամբ։
== Ընտանիք ==
Կինը՝ Մարինա Գեորգիևնա Շոնիան, Վրաստանի Գալսկի շրջանից է, բժիշկ է,
Որդին՝ Զուրաբը, գործարար է,
Դուստրը՝ Լիանան, բժիշկ-մաշկաբան է,
Ունի մի քանի թոռ։
== Գործունեության գնահատում ==
Շատերը ինչպես Աբխազիայում և Ռուսաստանում, այնպես էլ արևմուտքում արտահայտվում էին Բագապշի մասին որպես «փոխզիջումների վարպետ», որն ամենաբարդ իրավիճակներում կարող էր լուծում գտնել, որը ձեռնտու էր երկու կողմերին, ինչը խիստ անհրաժեշտ էր հանրապետությունում, որը տանջվում էր ոչ միայն Վրաստանի հետ պատերազմով, այլև բազմաթիվ ներքին հակամարտություններով, որոնք կարող էին վերաճել քաղաքացիական պատերազմի։ Նրա նախագահության ընթացքում սկսվել է հանրապետության տարածքում Ռուսաստանի քաղաքացիների անշարժ գույքի գրանցման խնդրի լուծումը, սկսվել է առողջարանների և սպասարկման ոլորտի վերականգնումը, թուլացել է հանրապետությունում գործող քրեական և որ ամենակարևորն է՝ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները և պաշտոնական ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ընդդիմության մի մասը գնահատել է, որ այդ շփումները չափազանց սերտ են և ոտնձգություն են կատարում հանրապետության ինքնիշխանության նկատմամբ։
Վրաստանի հետ հարաբերություններում Բագապշը պահպանել է կոշտությունն ու մշտապես հռչակել Աբխազիայի անկախությունը՝ չնայած այն հույսերին, որոնք իր հանդեպ տածում էր վրացական ղեկավարությունը։ Այդ հույսերը կապված էին Բագապշի աշխատանքի հետ Վրացական ԽՍՀ կոմերիտմիության ղեկավարության և այն ժամանակվանից նրա մոտ պահպանված անձնական շփումները Վրաստանի որոշ պետական գործիչների հետ։ Ընդ որում, Սերգեյ Բագապշը թույլ է տվել լավ հարաբերություններ հաստատել հարևան պետության հետ այն դեպքում, եթե նա ճանաչի Հանրապետության անկախությունը։
Բագապշի հետ կապված է երկրում հարաբերական կայունության շրջանը։ Խարիզմատիկ Արձինբայից հետո Աբխազիային պետք էր նախագահ, որը կհանգստացներ լարվածության մեջ գտնվող հասարակությանը և երկիրը կտեղափոխեր խաղաղ ռելսերի։ Եվ Սերգեյ Բագապշը որքան հնարավոր է լավ մոտեցավ այդ խնդրին։
Բնակչության շրջանում Սերգեյ Բագապշը վայելում էր անփոփոխ հարգանք, ոմանք նրան դնում էին Վլադիսլավ Արձինբայի հետ նույն շարքում։ Նրա մահից հետո կազմակերպությունների մեծ մասում հայտնվել են մահացածի լուսանկարները, որոնց մոտ ծաղիկներ են դրվել։ Առավել մեծ ժողովրդականություն է վայելում հանրապետության առաջին և երկրորդ նախագահների համատեղ լուսանկարը, որն արվել է 2005 թվականին։
== Մրցանակներ ==
Աբխազիայի մրցանակներԱբխազիայի հերոսի կոչում (2011 թվական, հետմահու),
«Փառք և պատիվ» I աստիճանի շքանշան (2011, հետմահու)։Այլ պետությունների մրցանակներԱրիության շքանշան (Ռուսաստանի Դաշնություն, 2011, հետմահու),
Պատվո շքանշան (Հարավային Օսիա, 2005),
Բարեկամության շքանշան (Հարավային Օսիա, 2006),
«Արժանիքների համար» 1-ին աստիճանի շքանշան (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, 2006),
Սուվորովի II աստիճանի շքանշան (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, 2008),
Մոսկվայի կառավարության պատվոգիր (2009 թվականի մարտի 3)։
== Հիշատակ ==
Սերգեյ Բագապշի պատվին անվանակոչվել են՝
Տարածք Սուխումում (նախկին ԽՍՀՄ Սահմանադրության հրապարակը),
Օչամչիրա քաղաքի կենտրոնական հրապարակը,
Թամիշ-Ջգերդա ավտոճանապարհը։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Ленский И. Л. Багапш С. В. «Говорю и мыслю по-русски» // Свидетели абхазской беды. Допросы с пристрастием / газета «Правда». — М.: Деловой ритм, 2008.
== Արտաքին հղումներ ==
«Пресс-конференция С. В. Багапша»։ 2008-03-10։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2016-06-17 |
88,484 | Աստերոիդների ցանկ (110101-110200) | Աստերոիդների ցանկ (110001-110100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (110201-110300)
Աստերոիդների ցանկ (110001-110100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (110201-110300) |
1,098,207 | Իսրայելա-լիբանանյան հարաբերություններ | Իսրայելա-լիբանանյան հարաբերությունները վերելքներ ու վայրէջքներ են ապրել 1940-ական թվականներին դրանց հաստատումից ի վեր։ Լիբանանը պաշտոնապես մասնակցել է 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմին Իսրայելի դեմ, սակայն Լիբանանը Արաբական պետությունների լիգայի առաջին երկիրն էր, որը ազդարարեց Իսրայելի հետ զինադադարի պայմանագիր կնքելու ցանկությունը 1949 թվականին։ Լիբանանը չի մասնակցել 1967թվական-ի վեցօրյա պատերազմին, ոչ էլ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմին, և մինչև 1970-ականների սկիզբը Լիբանանի սահմանը Իսրայելի հետ ամենահանգիստ սահմանն էր Իսրայելի և Արաբական պետությունների լիգայի հարակից որևէ այլ պետության միջև։ Երկկողմ հարաբերություններում ամենաբուռն ժամանակաշրջանը 1970-ական և 1980-ական թվականներն էին` Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Պատերազմի առաջին փուլերում Իսրայելը դաշնակցեց քրիստոնյա լիբանանյան զինյալների հետ, որոնք ղեկավարում էին Լիբանանի կառավարությունը 1980-ականների սկզբին։ Երկրները փաստացիորեն կարգավորեցին հարաբերությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված մայիսի 17-ի համաձայնագրով 1983 թվականին, սակայն այն չեղարկվեց Լիբանանի կողմից 1984 թվականի սկզբին դրուզների և շիա աշխարհազորայինների կողմից իշխանության գրավումից հետո։ Իսրայելը նաև 1979-1984 թվականներին աջակցել է անջատողական Ազատ Լիբանան պետությանը և նրա իրավահաջորդ Հարավային Լիբանանի բանակին։
Իսրայելի իրավապահները Լիբանանին վերաբերվում են՝ որպես «թշնամի պետության» ։ Իսրայելի քաղաքացիներին կամ ցանկացած այլ անձի, ով ունի Իսրայելի կողմից տրված կնիք կամ վիզա ունեցող անձնագիր, խստիվ արգելվում է մուտք գործել Լիբանան և կարող է ձերբակալվել կամ կալանավորվել հետագա քննության համար ։ 2008 թվականին Pew Research Center-ի հետազոտությունը ցույց տվեց, որ հրեաների վերաբերյալ բացասական տեսակետներն առավել տարածված են Լիբանանում, որտեղ լիբանանցիների 97%-ը բացասական կարծիք ունի հրեաների մասին ։ 2011 թվականին Pew Research Center-ի կողմից կրկին անցկացված հարցման ժամանակ, որը անցկացվել էր մուսուլմանական մեծամասնություն ունեցող Մերձավոր Արևելքի երկրներիում, հարցվածները հրեաների նկատմամբ խիստ բացասական հայացքներ ունեին։ Հարցաշարում լիբանանցիների միայն 3%-ն է հայտնել, որ դրական է վերաբերվում հրեաներին ։
== Երկրների համեմատություն ==
== Ժամանակագրություն ==
=== 1940-1975 թվականներ ===
Լիբանանը փոքր մասնակցություն ունեցավ 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմին, որտեղ նրա բանակը մասնակցեց միայն ալ-Մալիքիայի ճակատամարտին 1948 թվականի հունիսի 5-6-ին։ «Հիրամ» գործողության ընթացքում Իսրայելը գրավեց 15 գյուղ Հարավային Լիբանանում մինչև Լիտանի գետը։ Մինչ իսրայելցի գեներալներից մեկն առաջարկեց գրավել Բեյրութը, ինչը, նրա պնդմամբ, կարող էր իրականացվել տասներկու ժամում, Իսրայելի վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը մերժեց առաջարկը։ Լիբանանի և Իսրայելի միջև զինադադարի պայմանագիրը համեմատաբար պարզ էր։ Ի տարբերություն այլ զինադադարի համաձայնագրերի, չկար որևէ կետ, որը մերժում էր Կապույտ գիծը որպես միջազգային սահման Լիբանանի և Պաղեստինի նախկին բրիտանական մանդատը միջև (կապված չէ Պաղեստինի ներկայիս կառավարության հետ), որը շարունակվում է դիտարկվել՝ որպես դե յուրե միջազգային սահման։ Արդյունքում իսրայելական ուժերը նահանջեցին այն գյուղերից, որոնք գրավել էին 1948 թվականի հոկտեմբերին հարձակողական գործողությունների ժամանակ։
Ի տարբերություն արաբական այլ պետությունների՝ Լիբանանի հրեական բնակչությունն աճել է 1948 թվականին Իսրայել պետության հիմնադրումից հետո, հիմնականում Լիբանանում մեծ թվով քրիստոնյա բնակչության շնորհիվ։
1950-ականների սկզբին Բեյրութը Արևելյան Երուսաղեմի հետ կապող ուղիղ չվերթները քիչ չէին։ 1951 թվականին Middle East Airlines-ը՝ լիբանանյան ազգային ավիափոխադրողը, ընդլայնեց իր տարածաշրջանային ցանցը՝ ներառելով Արևելյան Երուսաղեմը, Հորդանանը։ Նաև «Էյր Լիբան»-ը՝ լիբանանյան մեկ այլ ավիափոխադրող, 1945 թվականից Բեյրութը Երուսաղեմի հետ կապող երթուղիներ ուներ։ Այնուամենայնիվ, 1967 թվականի վեցօրյա պատերազմը մոտ երկու շաբաթով խափանեց Middle East Airlines-ի գործունեությունը և հանգեցրեց դեպի Երուսաղեմ թռիչքների դադարեցմանը։ Լիբանանը չնչին դեր խաղաց Վեցօրյա պատերազմում՝ իրականացնելով մեկ օդային հարձակում պատերազմի առաջին օրը, երբ կորցրեց մեկ ինքնաթիռ ։
Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ Լիբանանը ռադիոլոկացիոն ստորաբաժանումներ ուղարկեց Սիրիա՝ հակաօդային պաշտպանության համար, սակայն ձեռնպահ մնաց պատերազմին մասնակցելուց ։
1970–1971 թվականներին Հորդանանում «Սև սեպտեմբերից» հետո ՊԱԿ-ը Հորդանանից տեղափոխվեց Հարավային Լիբանան, որտեղից հարձակումներ էր իրականացրել Իսրայելի դեմ։ Իսրայելը զերծ չմնաց լիբանանյան ենթակառուցվածքների թիրախավորումից, երբ վրեժխնդիր էր լինում ֆիդայինների հարձակումներին, հատկապես 1968 թվականին Բեյրութի օդանավակայանի գրոհի ժամանակ ։ Սա Լիբանանին, որը հիմնականում դուրս էր մնացել արաբա-իսրայելական զինված հակամարտություններից, վերածեց Իսրայելի և պաղեստինյան ֆիդայիների միջև մարտադաշտի։
=== Լիբանանի քաղաքացիական պատերազմ (1975–1990 թվականներ) ===
Լիբանանի քաղաքացիական պատերազմը սկսվել է 1975 թվականին, երբ քաթայիբական զինյալները դարանակալել էին ավտոբուսի վրա՝ սպանելով ինքնաթիռում գտնվող 27 պաղեստինցի ուղևորներին։ Պատերազմի բարդությունները կապված էին Լիբանանի բաժանված քաղաքական կառուցվածքի հետ, որը բաժանում էր շիա ու սուննի մահմեդականներին և քրիստոնյաներին։
1982 թվականին՝ քաղաքացիական պատերազմի կեսին, Իսրայելը ներխուժեց Լիբանան այն բանից հետո, երբ «Աբու Նիդալի» կազմակերպության զինված անձը մահափորձ կատարեց Շլոմո Արգովի դեմ։ Իսրայելի վարչապետը միջադեպի համար մեղադրեց ՊԱԿ-ին և օգտագործեց այն որպես պատրվակ՝ սկսելու «Խաղաղություն Գալիլեայի համար» գործողությունը և 1982 թվականի Լիբանանյան պատերազմը ։ Ներխուժման ժամանակ Իսրայելը դաշնակցեց Քաթայիբ քրիստոնեական զինյալ խմբավորման հետ՝ ընդդեմ ՊԱԿ-ի և շիա աշխարհազորայինների։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) գրել է, որ 1982 թվականի հունիսի 4-ի իսրայելական հարձակման սկզբից մինչև օգոստոսի 15-ը Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 29506 լիբանանցի և պաղեստինցի, որոնց 80 տոկոսը խաղաղ բնակիչներ էին ։ Մի քանի հազար մարդ ձերբակալվել և պահվել է Իսրայելի կողմից վերահսկվող բանտերում։ Իսրայելական բանակը դադարեցրել է Արևմտյան Բեյրութի էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, ինչի հետևանքով մոտ 3 ամսով ջրից և էլեկտրականությունից զրկվել է առնվազն 300 հազար խաղաղ բնակիչ ։ Նրանց կողմից Արևմտյան Բեյրութի բնակելի թաղամասերի ռմբակոծությունները լայնածավալ էին, և տեղի ունեցան քաղաքացիական գույքի համատարած ոչնչացում ։ Հիվանդանոցի ոչնչացման դեպքերում հանձնաժողովը հայտարարել է, որ հաստատություններում զենք կամ զինամթերք չի եղել, սակայն Գազայի հիվանդանոցը երեք ժամ շարունակ ուժեղ ռմբակոծվել է ։
Այն բանից հետո, երբ 1982 թվականի ամռանը ՊԱԿ-ը դուրս մղվեց Բեյրութից, Իսրայելը հույս ուներ օգնել Քրիստիան Բաչիր Գեմայելին իշխանության անցնել Լիբանանի նախագահի պաշտոնում։ Բաչիր Գեմայելը գնաց Իսրայելի ափամերձ Նագարիա քաղաք՝ հանդիպելուՄենախեմ Բեգինի և Արիել Շարոնի հետ։ Բեգինը և Շարոնն առաջարկեցին Իսրայելին և Լիբանանին հաստատել լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, սակայն Գեմայելն առաջարկեց պաշտոնական չհարձակման պայմանագիր։ Երբ Շարոնը հիշեցրեց Գեմայելին, որ Իսրայելն այդ ժամանակ վերահսկում էր Լիբանանի մեծ մասը, և որ խելամիտ կլինի հետևել Իսրայելի հրահանգներին, Գեմայելը ձեռքերը մեկնեց և պատասխանեց.` «Ձեռնաշղթաներ դրե՛ք։ ․․․Ես ձեր վասալը չեմ» ։ Գեմայելը հեռացավ Իսրայելից՝ առանց որևէ պաշտոնական համաձայնության։ Ընտրություններից առաջ նա սպանվեց Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցության կողմից՝ կրկին ճգնաժամի մեջ գցելով Լիբանանը։
Ընդդիմադիր խմբավորումների կողմից Լիբանանի նախագահի սպանությունից հետո իսրայելական բանակը գրավեց Բեյրութը և թույլ տվեց լիբանանյան ուժերին մտնել Սաբրա և Շատիլա փախստականների ճամբարներ, որտեղ նրանք իրականացրել են հիմնականում պաղեստինցիների և լիբանանցի շիաների կոտորած։ Կոտորվել է 1390-3500 խաղաղ բնակիչ ։ Այն առաջացրեց միջազգային զայրույթ Իսրայելի գործողությունների հանդեպ, հատկապես այն պատճառով, որ ՊԱԿ-ն արդեն հեռացվել էր Լիբանանից։ Իսրայելի կառավարության Կահանի հանձնաժողովը արյունահեղության համար անձամբ պատասխանատու է համարել պաշտպանության նախարար Արիել Շարոնին։ Միջադեպը հանգեցրեց նրան, որ նա հրաժարական տվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, սակայն նա մնաց Իսրայելի նախարարների կաբինետում, հետագայում՝ 2001 թվականին, դարձավ Իսրայելի վարչապետ։
Իսրայելը և Լիբանանը 1983 թվականի մայիսի 17-ին ստորագրեցին համաձայնագիր, որը խաղաղության պայմանագիր էր ։ Լիբանանը պայմանագիրը ստորագրել է ամերիկյան և իսրայելական ճնշման ներքո, սակայն դրան դեմ է եղել Սիրիան։ Համաձայնագիրը պայմանավորված էր սիրիական ուժերի դուրսբերմամբ, ինչը տեղի ունեցավ միայն 2005 թվականի ապրիլին։ Պայմանագրի բովանդակության մեծ մասը պարունակվում էր գաղտնի արձանագրություններում և հուշագրերում, և այն չարժանացավ Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ակնկալվող հավանությանը։ Լիբանանի օրենսդիր մարմինը վավերացրեց պայմանագիրը 80 ձայների տարբերությամբ, սակայն շատ թույլ և անկայուն ներքին դիրքերում գտնվող նախագահ Ամին Գեմայելը չեղյալ հայտարարեց խաղաղության պայմանագիրը 1984 թվականի մարտի 5-ին սիրիական անդադար ճնշման և դրուզների և շիա աշխարհազորայինների կողմից Արևմտյան Բեյրութի գրավման տակ։ ԱՄՆ ծովայինները նահանջեցին այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց դուրս գալ Լիբանանից։
=== 1990-ական թվականներ ===
Լիբանանի քաղաքացիական պատերազմը աստիճանաբար կանգ առավ 1989 թվականի Թաիֆի համաձայնագրից հետո։ Ավելին, 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմի հաջողությունը նոր հնարավորություններ ստեղծեց Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար։ 1991 թվականի հոկտեմբերին, Միացյալ Նահանգների և այն ժամանակվա Խորհրդային Միության հովանավորությամբ, Մադրիդում տեղի ունեցան Մերձավոր Արևելքի խաղաղ բանակցություններ, որտեղ Իսրայելը և նրա արաբ հարևանների մեծամասնությունը ուղիղ երկկողմ բանակցություններ վարեցին՝ հասնելու համար արդար, երկարատև և համապարփակ խաղաղության՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 242 եւ 338 (և 425՝ Լիբանանի հետ) բանաձևերի եւ «հող խաղաղության դիմաց» հայեցակարգի վրա։ Լիբանանը, Հորդանանը, Սիրիան և պաղեստինցիների ներկայացուցիչները շարունակել են բանակցությունները մինչև 1993 թվականի սեպտեմբերին Իսրայելի և պաղեստինցիների միջև Օսլոյի միջանկյալ խաղաղության համաձայնագրերի կնքումը, իսկ 1994 թվականի հոկտեմբերին Հորդանանն ու Իսրայելը համաձայնագիր ստորագրեցին։ 1996 թվականի մարտին Սիրիան և Իսրայելը մադրիդյան բանակցությունների ևս մեկ փուլ անցկացրեցին. Լիբանանի հետ բանակցությունները չշարունակվեցին։
Այս ընթացքում Իսրայելը շարունակում էր ռազմական ճանապարհով գրավել լիբանանյան հողերի 10%-ը հարավային գոտում, որը կոչվում էր Հարավային Լիբանանի անվտանգության գոտի։ Ի պատասխան՝ Սիրիայի և Իրանի աջակցությամբ ստեղծվեց «Հեզբոլլահ» շիա խմբավորումը։ Նրանք պարտիզանական պատերազմ վարեցին Իսրայելի դեմ՝ օկուպացիային դիմակայելու համար։ 1990 թվականին իսրայելական բանակը այրեց ձիթապտղի այգիները՝ «Հեզբոլլահի պարտիզաններին թաքնվելուց զրկելու համար» ։ Իսրայելական բանակը մոտ 130,000 ական է տեղադրել ամբողջ գոտում, ինչը մահացու է դարձնում գյուղատնտեսությամբ զբաղվելը ։ Մինչ լարվածությունը շարունակվում էր աճել, 1993 թվականին Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը սկսեց «Հաշվետվություն» գործողությունը՝ նպատակ ունենալով կտրել Հեզբոլլահի մատակարարման գծերը, ոչնչացնել նրա ճամբարները և ստիպել լիբանանցի խաղաղ բնակիչներին փախչել հյուսիս ։ 1996 թվականի ապրիլի սկզբին Իսրայելը իրականացրեց «Ցասման ողկույզ» ռազմական գործողությունը՝ ի պատասխան Լիբանանի հարավում իսրայելական ռազմակայանների վրա Հեզբոլլահի գործողությունների։ 16 օր տևած գործողությունը պատճառ է դարձել, որ Հարավային Լիբանանի հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ լքել են իրենց տները։ Ապրիլի 18-ին իսրայելական մի քանի արկերը հարվածել են փախստականների բնակավայրերին, ինչի հետևանքով զոհվել է այնտեղ ապաստանած 102 խաղաղ բնակիչ։
1990-ականների ընթացքում Իսրայելում մեծանում էր դժգոհությունը Լիբանանի որոշ մասերի օկուպացիայի վերաբերյալ։ Դժգոհությունը մեծացավ 1997 թվականին ուղղաթիռի կործանման պատճառով, որի հետևանքով զոհվեցին 73 իսրայելցի զինվորներ, որոնք մեկնում էին Լիբանան։ Էհուդ Բարաքը վարչապետի նախընտրական քարոզչություն է իրականացրել՝ առաջ քաշելով Լիբանանից զորքերի դուրս բերումը։ 1999 թվականի հունիսի 28-ին ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Ֆարիդ Աբաուդը դիմեց Լոս Անջելեսի Համաշխարհային գործերի խորհրդին՝ խաղաղության գործընթացին նոր թափ հաղորդելու համար ։ Ի վերջո, 2000 թվականի մայիսի 23-ին իսրայելացի զինվորականները իրականացրել են իսրայելական զորքերի դուրսբերում հարավից և Բեքաայի հովտից՝ փաստացիորեն վերջ տալով 22 տարվա օկուպացիային։ Հարավային Լիբանանի բանակը (ՀԼԲ) փլուզվեց և մոտ 6000 ՀԼԲ անդամներ և նրանց ընտանիքները լքեցին երկիրը, թեև ավելի քան 2200-ը վերադարձել էին մինչև 2001 թվականի դեկտեմբերը։ Իսրայելական զորքերի դուրսբերումից հետո Լիբանանում շատերը սկսեցին կոչ անել վերանայել սիրիական զորքերի շարունակական ներկայությունը, որը 2001 թվականի վերջին գնահատվում էր մոտավորապես 25,000։
Լիբանանի ենթակառուցվածքների ավերակները, որոնք թողել են իսրայելացի զինվորականները, մասնավորապես ջրային ենթակառուցվածքների, կործանարար են եղել Հարավային Լիբանանի համար։ Լիբանանի կառավարությունը դիմեց այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Արաբական հիմնադրամը, Քուվեյթի հիմնադրամը և Զարգացման ու վերակառուցման խորհուրդը, որոնք մոտ 50 միլիոն դոլար են ներդրել ջրային ցանցերի վերականգնման համար, և 63 միլիոն դոլար՝ վերակառուցելու ավերված դպրոցների, հիվանդանոցների և էլեկտրակայանների ենթակառուցվածքները ։
=== Հարաբերությունները զորքերի դուրս բերումից հետո (2000-ականներ) ===
2000 թվականի հունիսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Գլխավոր քարտուղարի զեկույցը, որը ստուգում էր Իսրայելի համապատասխանությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 425 բանաձևին և իսրայելական զորքերի դուրսբերումը սահմանազատված լիբանանյան-իսրայելական բաժանման գծից («Կապույտ գիծ»), որը գծվել էր ՄԱԿ-ի քարտեզագիրների կողմից։ (Լիբանանի և Իսրայելի միջև միջազգային սահմանը դեռ պետք է որոշվի խաղաղության համաձայնագրի շրջանակներում։) Օգոստոսին Լիբանանի կառավարությունը ավելի քան 1000 ոստիկան և զինվոր է տեղակայել նախկին անվտանգության գոտում, սակայն Հեզբոլլահը նաև դիտորդական կետեր է պահպանել և պարեկություն է իրականացրել Կապույտ գծի երկայնքով։ Մինչ Լիբանանն ու Սիրիան համաձայնել են հարգել Կապույտ գիծը, երկուսն էլ առարկություններ են գրանցել և շարունակում են պնդել, որ Իսրայելն ամբողջությամբ դուրս չի եկել լիբանանյան հողից։ Երբ 2000 թվականի սեպտեմբերին պաղեստինյան ինթիֆադայի հետ տարածաշրջանային լարվածությունը սրվեց, Հեզբոլլահը վկայակոչեց Կապույտ գծի անհամապատասխանությունները, երբ հոկտեմբերի 7-ին կրկին ներխուժեց Իսրայելի տարածք՝ գերի վերցնելով երեք իսրայելցի զինվորների Շեբայի դաշտեր կոչվող տարածքում։ Լիբանանի և Սիրիայի միջև սահմանի երկայնքով Իսրայելի կողմից վերահսկվող այս հիմնականում անբնակ տարածքին հավակնում է Լիբանանը, թեև ՄԱԿ-ը և Իսրայելը համաձայն են, որ Շեբայի դաշտերը Սիրիայի մի մասն է ։ Հեզբոլլահը ձգտում էր գերիներին օգտագործել՝ որպես լծակներ լիբանանցի բանտարկյալներին ազատելու համար։
=== Մայրիների հեղափոխություն ===
Մայրիների հեղափոխության սկզբից ի վեր հույսերը մեծացել էին իսրայելա-լիբանանյան խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ։ 2005 թվականի մայիսին Newsweek-ի հարցազրույցում Սաադ Հարիրին ասել է. «Մենք կցանկանայինք խաղաղություն հաստատել Իսրայելի հետ։ Մենք պատերազմներ չենք ուզում։ Մենք հուսով ենք, որ խաղաղ գործընթացն առաջ է ընթանում մեր, սիրիացիների, արաբական բոլոր երկրների հետ», բայց նա ավելացրեց, որ Լիբանանը չի ստորագրի առանձին խաղաղության պայմանագիր, ինչպես դա արել են Հորդանանն ու Եգիպտոսը։ Լիբանանի մյուս առաջնորդները էլ ավելի կոշտ էին արձագանքում։
==== 2006 թվականի լիբանանյան պատերազմ ====
Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան 2006 թվականի օգոստոսին ասել էր, որ Լիբանանը կլինի «վերջին արաբական երկիրը, որը խաղաղություն կկնքի Իսրայելի հետ», քանի որ 2006 թվականին լիբանանյան պատերազմի ժամանակ զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ ։ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարեց «Մահ Իսրայելին» և խոստացավ «ազատագրել» Երուսաղեմը։
Wikileaks-ի կողմից հրապարակված դիվանագիտական հեռագրերի պահոցում պարզվել է, որ 2008 թվականին Լիբանանի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի միջոցով հաղորդագրություն է ուղարկել Իսրայելին, որում ասվում էր, որ լիբանանյան բանակը ձեռնպահ կմնա Իսրայելի և Հեզբոլլահի միջև ապագա հակամարտություններից, և որ բանակը, ինչպես նշված է հեռագրերում, «այդ ստորաբաժանումների հետ կտեղափոխվեն նախնական դիրքը, որպեսզի նրանք կարողանան մնալ իրենց բազաներում, երբ Իսրայելը գա «Հեզբոլլահի» համար, ավելացրել է Մուրը ։ Բացի այդ, նա Իսրայելին խորհուրդ է տվել ապահովել «չռմբակոծել կամուրջներն ու ենթակառուցվածքները քրիստոնեական շրջաններում»։ Ըստ Լիբանանում ԱՄՆ նախկին դեսպան Միշել Սիսոնի՝ «Մուրն առաջարկել է որոշ գաղափարներ, որոնք ուղղված են խուսափելու քրիստոնյա բնակչությանը Իսրայելի դեմ շրջելուց, երբ Հեզբոլլահի հետ հաջորդ պատերազմը տեղի ունենա։ . . Մուրը նաև ներկայացրել է իր հրամանները լիբանանյան բանակին, երբ/եթե Իսրայելը ներխուժի Հեզբոլլահին հակազդելու համար»։
=== Ընդհանուր հանգիստ՝ սահմանային միջադեպերով (2010-ականներ) ===
2010 թվականի օգոստոսի 3-ին Լիբանանի սահմանամերձ Ադաիսսե գյուղի մոտ բախում է տեղի ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի և Լիբանանի զինված ուժերի միջև այն բանից հետո, երբ սահմանին գործող իսրայելական պարեկը բախվել է լիբանանյան զորքերի հետ։ Իսրայելը պնդում էր, որ զորքերը մնացել են Իսրայելի տարածքում, մինչդեռ Լիբանանը պնդում էր, որ զինվորները հատել են սահմանը՝ ծառեր արմատախիլ անելու համար։ Դրան հաջորդած կրակահերթը հանգեցրեց երեք լիբանանցի զինվորների և իսրայելցի մեկ բարձրաստիճան հրամանատարի մահվան. Վիրավորվել են նաև երկու իսրայելցի և հինգ լիբանանցի զինվորներ։ Սպանվել է նաև լիբանանցի լրագրող։ Այնուհետև իսրայելական հրետանին և ուղղաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան բանակի մի քանի դիրքերի և Լիբանանի բանակի հարավային կենտրոնակայանի վրա՝ ոչնչացնելով մի քանի ռազմական մեքենաներ։
2010 թվականի նոյեմբերի 13-ին Իսրայելի հյուսիսային սահմանի երկայնքով պարեկություն իրականացնող Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է 80-ամյա լիբանանցի կնոջ, ում հագուստը խճճվել էր սահմանի փշալարերին լիբանանյան կողմում։ Տարեց կինը խճճվել էր փշալարերի մի հատվածում, որը հարակից է եղել ականապատ դաշտին, և երբ պարզվել է, որ լիբանանյան բանակը չի կարող օգնել նրան, ներս է մտել Իսրայելի պաշտպանության բանակը։ Ինժեներական, հետախույզների և Գոլանիի զորքերի միացյալ ռազմական ուժերը կնոջը բերեցին Իսրայելի տարածք, մինչ լիբանանյան բանակը հետևում էր փրկարարական գործողություններին ։ Համոզվելով, որ կինը չի տուժել, ՅՈՒՆԻՖԻԼ-ի ներկայացուցիչները կապ հաստատեցին լիբանանյան բանակի հետ և համաձայնեցրին նրա վերադարձը Լիբանան Ռոշ ՀաՆիկրա անցակետով։
2013 թվականի դեկտեմբերի 15-ին լիբանանցի զինվորը Ռոշ ՀաՆիկրա անցակետում կրակել և սպանել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորին։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Իսրայելի սահմանի ուղղությամբ հրթիռային հարվածներից մեկ օր անց, Հասան Նասրալլահը ասաց, որ Հեզբոլլահը կսկսի թիրախավորել իսրայելական անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչում են Լիբանանի օդային տարածքում, և հայտարարեց, որ Իսրայելի դեմ պայքարում «կարմիր գծեր» չկան։ Եթե կրկին հարձակվեն, նա ասաց, որ Հեզբոլլահը կհարվածի Իսրայելի «ներսին» ։
=== 2020 թվականի Բեյրութի պայթյունը ===
2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո Իսրայելի Թել Ավիվ քաղաքը իր քաղաքապետարանի շենքը լուսավորեց լիբանանյան դրոշով՝ ցանկանալով կիսել համերաշխությունը, չնայած երկու ազգերը պաշտոնական հարաբերություններ չունեն ։ Իսրայելը նաև առաջարկել է օգնել Լիբանանին երրորդ կողմի միջոցով ։ Շատ լիբանանցիներ և իսրայելցիներ թերահավատորեն էին արձագանքել ։
=== Աբրահամի արձանագրությունները ===
2020 թվականին Իսրայելը պատմական խաղաղության պայմանագրեր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ՝ երկու արաբական երկրների, որոնք ընդհանուր մշակութային կապ ունեն Լիբանանի հետ, և դա հնարավորություն է տալիս Լիբանանին խաղաղության պայմանագիր կնքել Իսրայելի հետ՝ հիմնականում հակաիրանական տրամադրությունների աճի պատճառով Հեզբոլլահի դեմ ։
== Ենթադրյալ լրտեսների ձերբակալություններ Լիբանանում ==
2009 թվականի ապրիլից մինչև 2010 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում Լիբանանի իշխանությունները ձերբակալել են գրեթե 100 մարդու, ովքեր կասկածվում էին Իսրայելի համար լրտեսության մեջ։ Շատերին սպասվում էր մահապատիժ, որը Լիբանանի կառավարությունը հայտարարեց, որ մտադիր է իրականացնել։ Սակայն մահապատիժները հետագայում դե ֆակտո կասեցվեցին Լիբանանում՝ փոխարինելով ցմահ բանտարկությամբ՝ որպես առավելագույն պատիժ ։
== Վեճ բնական գազի շուրջ ==
2010 թվականին Իսրայելը Միջերկրական ծովում իր ափերի մոտ բնական գազի հսկայական պաշարներ հայտնաբերեց։ Թեև Իսրայելի գտածոն գտնվում է իր տարածքային բացառիկ տնտեսական գոտում, վեճը բխում էր այն հավանականությունից, որ գազի հանքավայրն անցնում է մինչև Լիբանանի սահմանը։ Նման իրավիճակում ընդհանուր սկզբունքը գրավման կանոնն է, որտեղ յուրաքանչյուր կողմին թույլատրվում է վերցնել այնքան, որքան կարող է իր կողմից։ Իսրայելն արդեն սկսել է հետախուզումն ու շինարարությունը իր կողմից, մինչդեռ լիբանանյան իշխանությունները դեռ պաշտոնապես չեն սահմանազատել իր բացառիկ տնտեսական գոտին կամ չեն նախաձեռնել հետախուզական իրավունքների համար հայտեր ներգրավելու գործընթացը ։ Լիբանանի էներգետիկայի նախարար Ջեբրան Բասիլը նախազգուշացրել է, որ Լիբանանը թույլ չի տա Իսրայելին կամ «իսրայելական շահերին սպասարկող» որևէ ընկերության՝ «մեր տարածքում գտնվող» գազ արդյունահանել։ Բեյրութն ավելի վաղ զգուշացրել էր ամերիկյան «Noble Energy» ընկերությանը չմոտենալ իր տարածքին։ Ի պատասխան՝ Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանդաուն զգուշացրել է Լիբանանին, որ Իսրայելը պատրաստ է ուժ կիրառել՝ իր ափերի մոտ հայտնաբերված գազի պաշարները պաշտպանելու համար ։
2010 թվականի օգոստոսի 17-ին Լիբանանի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս ծովում նավթի և գազի հանքավայրերի հետախուզումն ու հորատումը։ Օրենքը կոչ էր անում ստեղծել գանձարան և կոմիտե, որը կվերահսկի հետախուզման և հորատման աշխատանքները։ Խոսնակ Նաբիհ Բերրիի խորհրդական Ալի Համդանն ասել է, որ ակնկալում է, որ իրավունքները աճուրդի կհանվեն մինչև 2011 թվականի վերջը։ «Սա, անկասկած, գլխավոր հիմնաքարն է Լիբանանի նավթային քաղաքականության մեջ... և կօգնի Լիբանանին իր պաշարները բաժանել բլոկների, ի վերջո մրցույթներ հրավիրել և սկսել իրավունքների բաշխման համաձայնագրերի ուսումնասիրությունը»։
Վեճի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ հյուրընկալված բանակցությունները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ։
== Ծանոթագրություններ == |
2,707 | Տիգրան Պետրոսյան | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիսի 17, 1929(1929-06-17)[…], Թիֆլիս, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 1984(1984-08-13), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդահայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1952) և շախմատի աշխարհի չեմպիոն 1963-1969 թվականներին, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Նրա մականունն էր «Երկաթե Տիգրան», որը նրան շնորհվել է իր գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղաոճի պատճառով, որտեղ գլխավոր շեշտը դրվում էր ավտանգության վրա։ Պետրոսյանին են վերագրում Հայաստանում շախմատի մասսայականացումը։
Պետրոսյանը Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդ է եղել 8 անգամ (1953, 1956, 1959, 1962, 1971, 1974, 1977 և 1980 թվականներին)։ Նա 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի դեմ խաղում հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 1966 թվականին Բորիս Սպասկու դեմ խաղում հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, իսկ 1969 թվականին նույն Սպասկու դեմ խաղում՝ կորցրել։ Այսպիսով նա աշխարհի գործող չեմպիոն կամ Հավակնորդների մրցաշարի հաղթող է եղել մոտ տասը տարի՝ 3 հաջորդական եռամյա փուլերի ընթացքում։ Նա 4 անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում (1959, 1961, 1969 և 1975 թվականներին)։
== Կենսագրություն ==
=== Վաղ կյանք ===
Պետրոսյանը ծնվել է Խորհրդային Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում՝ հայկական ընտանիքում, 1929 թվականի հունիսի 17-ին։ Մանուկ հասակում նա իր եղբայր Հմայակի և քույր Վարդուշի նման հիանալի աշակերտ էր և սիրում էր սովորել։ Շախմատ խաղալ սովորել է 8 տարեկանում։ Չնայած իր անգրագետ լինելուն՝ Տիգրանի հայրը՝ Վարդանը, քաջալերել է որդուն, որպեսզի նա շարունակի ուսումը, քանի որ նա կարծում էր, որ շախմատը դժվար թե իր որդուն ինչ-որ հաջողություն բերի կարիերայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պետրոսյանը որբացել է և ապրուստ վաստակելու համար ստիպված է եղել ավլել փողոցները։ Այդ ժամանակ էր, որ Պետրոսյանի լսողությունը սկսել է վատանալ․ այդ խնդիրը հետագայում ուղեկցել է նրան ամբողջ կյանքի ընթացքում։ 1969 թվականին Time ամսագրին տված հարցազրույցում նա հիշում էր․
Պետրոսյանը օգտագործել է իր օրաբաժինը, որպեսզի գնի դանիացի գրոսմայստեր Արոն Նիմցովիչի «Շախմատային պրակտիկա»-ն՝ գիրք, որը, ինչպես հետագայում Պետրոսյանը նշել է, իր շախմատիստ դառնալու վրա ունցել է հսկայական ազդեցություն։ Նա գնել է նաև Ռուդոլֆ Շպիլմանի «Զոհաբերության արվեստը շախմատում» գիրքը։ Մյուս խաղացողը, որը Տիգրան Պետրոսյանի վրա ունեցել է մեծ ազդեցություն, եղել է Խոսե Ռաուլ Կապաբլանկան։ 12 տարեկանում նա Արչիլ Էբրալիձեի ղեկավարությամբ սկսել է մարզվել թբիլիսյան Պիոներների պալատում։ Էբրալիձեն եղել է Նիմցովիչի և Կապաբլանկայի կողմնակից, և շախմատի հանդեպ նրա գիտական մոտեցումը չէր քաջալերելում վարել ագրեսիվ մարտավարություն և կակածելի կոմբինացիաներ։ Դրա արդյունքում Պետրոսյանը մշակել է ծանրակշիռ դիրքային սկզբնախաղերի ռեպերտուար, ինչպիսիք են Կարո-Կաննի պաշտպանությունը։ Թբիլիսյան Պիոներների պալատում մեկ տարի մարզվելուց հետո նա միաժամանակյա ցուցահանդեսի ժամանակ հաղթել է հրավիրված խորհրդային գրոսմայստեր Սալո Ֆլորին։
1946 թվականին Պետրոսյանը ստացել է սպորտի վարպետի կոչում։ Միայն այդ տարվա ընթացքում նա Վրաստանի շախմատի առաջնության ժամանակ ոչ ոքի է խաղացել Պաուլ Կերեսի հետ, ապա տեղափոխվել Երևան, որտեղ հաղթել է Հայաստանի շախմատի առաջնությունը և համամիութենական պատանեկան առաջնությունը։ Պետրոսյանը վարպետի կոչում է ստացել 1947 թվականին ընթացող ԽՍՀՄ առաջնության ժամանակ՝ չնայած չի կարողացել որակավորել եզրափակչի համար։ Նա որոշել է բարելավել իր խաղը՝ ուսումնասիրելով Նիմցովիչի «Իմ համակարգն իրականում» և տեղափոխվելով Մոսկվա՝ ավելի մեծ մրցակցություն փնտրելու համար։
=== Գրոսմայստեր Մոսկվայում ===
1949 թվականին Մոսկվա մեկնելով՝ Պետրոսյանի շախմատային կարիերան արագորեն աճ է գրանցել և խորհրդային մրցաշարերի ժամանակ նրա արդյունքները կայուն կերպով բարելավվել են։ 1951 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ առաջնության ժամանակ նա գրավել է 2-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ վաստակել է միջազգային վարպետի կոչում։ Հենց այս մրցության ժամանակ էր, որ Պետրոսյանն առաջին անգամ հանդիպել է աշխարհի այդ ժամանակվա գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկին։ Խաղալով սպիտակներով և ստանալով մի փոքր ավելի վատ դիրք հենց խաղասկզբից՝ նա պաշտպանվել է։ Երկու անգամ խաղը հետաձգելուց հետո, երբ ընդհանուր առմամբ հակառակորդները տասնմեկ ժամ արդեն խաղացել էին, Պետրոսյանը հասել է ոչ-ոքիի։ Այս մրցաշարի արդյունքում Պետրոսյանը որակավորվել է Ստոկհոլմում անցկացվող միջփնջային մրցաշարին։ Այս մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը՝ Պետրոսյանը ստցել է գրոսմայստերի տիտղոս և որակավորել 1953 թվականին անցկացվող Հավակնորդների մրցաշար։
1953 թվականին Հավակնորդների մրցաշարում Պետրոսյանը գրավել է 5-րդ տեղը, ինչից հետո նրա կարիերայում սկսել է լճացման ժամանակաշրջանը։ Նա, թվում էր, գոհ էր ավելի թույլ խաղացողների դեմ խաղից և գրոսմայստերի իր կոչման պահպանումից, այլ ոչ թե իր շախմատի բարելավումից կամ աշխարհի չեմպիոն դառնալու փորձից։ Այս ամենն ավելի պատկերավոր է, օրինակ, 1955 թվականի ԽՍՀՄ առաջնությունում․ Պետրոսյանը 19 պարտիաներում անպարտելի էր, բայց հաղթել էր միայն չորս պարտիայում և ոչ-ոքի խաղացել մյուս պարտիաներում, ընդ որում յուրաքանչյուր ոչ ոքի տևում էր քսան քայլ կամ ավելի քիչ։ Թեև նրա հետևողական խաղն ապահովում էր մրցաշարի համեստ արդյունքներ, բայց հասարակությունը, խորհրդային շախմատային ԶԼՄ-ները և իշխանությունները դրան ավելի բարձր էին նայում։ Միջոցառման ավարտին լրագրող Վասիլի Պանովը հետևյալ մեկնաբանությունն է գրել մրցաշարի հավակնորդների մասին․ «Հաղթանակի իրական շանսեր, բացի Բոտվիննիկից և Իմաստովից, մինչև 15-րդ տուրն ունեն Գելլերը, Սպասկին և Թայմանովը։ Ես այդ խմբից միտումնավոր բացառում եմ Պետրոսյանին, քանի որ առաջին իսկ փուլերից վերջինս հասկացրեց, որ խաղում է ավելի թեթև, բայց նաև պատվավոր նվաճման համար՝ տեղ միջփնջային քառյակում։»
Այս լճացման շրջանն ավարտվել է 1957 թվականին ԽՍՀՄ առաջնության ժամանակ, որի ընթացքում Պետրոսյանը խաղացել է 21 խաղ, հաղթլ 7-ը, պարտվել 4-ը և ոչ ոչքիով ավարտել մնացած 10-ը։ Թեև այս արդյունքը բավարար էր միայն 22 մասնակիցներից 7-րդ տեղի նվաճման համար, սակայն մրցաշարային խաղի նկատմամբ նրա ավելի հավակնոտ մոտեցումը մեծ երախտագիտությամբ է ընդունվել խորհրդային շախմատային հանրության կողմից։ 1959 թվականին նա նվաճել է ԽՍՀՄ-ի իր առաջին չեմպիոնությունը, իսկ ավելի ուշ՝ նույն թվականին Հավակնորդների մրցաշարում հաղթել է Պաուլ Կերեսին՝ ցուցադրելով իր հաճախ անտեսված տակտիկական ունակությունները։ Պետրոսյանը 1960 թվականին արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման, իսկ 1961 թվականին նվաճել է երկրորդ խորհրդային տիտղոսը։ Նրա գերազանց խաղը շարունակվել է մինչև 1962 թվականը, երբ նա հաղթել է Հավակնորդների մրցաշարում, ինչից հետո պիտի տեղի ունենար աշխարհի առաջնության՝ Պետրոսյանի առաջին հանդիպումը։
=== Աշխարհի չեմպիոն (1963) ===
1962 թվականին Ստոկհոլմում անցկացվող միջփնջային մրցաշարին մասնակցելուց հետո Պետրոսյանը որակավորվել է Կյուրասաոյում անցկացվող Հավակնորդների մրցաշարին, որի ընթացքում մրցել է Պալ Բենկոյի, Միրոսլավ Ֆիլիպի, Բոբբի Ֆիշերի, Էֆիմ Գելլերի, Պաուլ Կերեսի, Վիկտոր Կորչնոիի և Միխայիլ Տալի հետ։ Ներկայացնելով Խորհրդային Միությունը՝ Պետրոսյանը հաղթել է մրցաշարը՝ հավաքելով 17½ միավոր․ նրան հաջորդում էին խորհրդային շախմատիստներ Գելլերը և Կերեսը (17 միավոր), ապա Բոբի Ֆիշերը (14 միավոր)։ Ավելի ուշ Ֆիշերը խորհրդային շախմատիստներին մեղադրել էր ոչ ոքիների կազմակերպման մեջ, ինչպես նաև այն բանում, որ նրանք «միավորվել են» իր դեմ, որպեսզի խանգարեն նրան հաղթել մրցաշարում։ Նա որպես այդ պնդման ապացույց բերել է այն փաստը, որ Պետրոսյանի, Գելլերի և Կերեսի միջև խաղացած բոլոր 12 խաղերը ավարտվել էին ոչ ոքիով։ Վիճակագիրները նշել են, որ երբ խորհրդային շախմատիստները խաղում էին միմյանց դեմ, միջինում 19 քայլ էին անում, իսկ մյուս երկրները ներկայացնող շախմատիստների դեմ՝ 39,5 քայլ։ Չնայած Ֆիշերի մեղադրանքները միանշանակ չէին, ՖԻԴԵ-ն հետագայում ճշգրտել է կանոններն ու ձևաչափը, որպեսզի փորձի կանխել Հավակնորդների մրցաշարում տեղի ունեցող ապագա հավանական խարդախությունները։
Հաղթելով Հավակնորդների մրցաշարում՝ Պետրոսյանը իրավունք է ստացել վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հետ, ինչի համար պիտի խաղար 24 խաղ։ Բացի շախմատով զբաղվելը՝ Պետրոսյանը խաղին նախապատրաստվում էր նաև ամեն օր մի քանի ժամ դահուկ քշելով։ Նա կարծում էր, որ այդպիսի երկար մրցման ժամանակ կարևոր դեր էր խաղալու նաև ֆիզիկական պատրաստվածությունը։ Եթե մրցաշարերում բազմաթիվ ոչ ոքիները կարող էին խանգարել խաղացողին զբաղեցնել առաջին տեղը, ապա դեմ առ դեմ խաղի դեպքում ոչ ոքիները չէին ազդում վերջնական արդյունքի վրա։ Այս առումով Պետրոսյանի խաղի զգուշավոր ոճը լավ էր ընտրված խաղի համար, քանի որ նա կարող էր պարզապես սպասել, մինչև իր հակառակորդը սխալներ թույլ տար, ինչից հետո նա օգուտ քաղեր դրանցից։ Պետրոսյանը, 15 անգամ ոչ ոքիի խաղալով՝ 5:2 հաշվով հաղթել է Բոտվիննիկին՝ ապահովելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մրցախաղի հաղթողը ստացավ 2000, պարտվողը՝ 1200 ռուբլի։ Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո Հայկական ԽՍՀ կոմպոզիտորների միությունը Պետրոսյանին նվիրեց ԳԱԶ-21 նոր ավտոմեքենայի բանալիներ։ Պետրոսյանը մեքենան վարում էր վատ և դժկամությամբ։
=== Աշխարհի չեմպիոն տիտղոսի պահպանում և կորուստ ===
Դառնալով աշխարհի չեմպիոն՝ Պետրոսյանը հանդես է եկել ոչ միայն Մոսկվայի, այլև Խորհրդային Միության համար շախմատային թերթ հրատարակելու օգտին։ Այս թերթը հայտնի է դարձել «64» անվամբ։ Պետրոսյանը, սովորելով Երևանի պետական համալսարանում, ստացել է փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի աստիճան․ նրա 1968 թվականի թեզը կոչվում էր «Շախմատային տրամաբանություն․ շախմատային մտածողության տրամաբանության որոշ խնդիրներ»։
1966 թվականին՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց 3 տարի անց, Պետրոսյանը պիտի պաշտպաներ իր տիտղոսը Բորիս Սպասկու հետ խաղում։ Պետրոսյանը, ավելի շատ հաղթանակներ տանելով, քան խաղը ոչ ոքի ավարտելով, պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը․ դա հաջողվել էր նաև Ալեքսանդր Ալյոխինին, որը 1934 թվականին հաղթել էր Էֆիմ Բոգոլջուբովին[22]։ Այնուամենայնիվ, 1969 թվականին Մոսկվայում անցկացվող Հավակնորդների մրցաշարում Սպասկին հաղթանակի է հասել Էֆիմ Գելլերի, Բենտ Լարսենի և Վիկտոր Կորչնոիի հանդեպ, ինչի արդյունքում հնարավորություն է ստացել ռևանշի հասնել Պետրոսյանի նկատմամբ։ Պետրոսյանը պարտվել է խաղը 12½–10½ հաշվով և կորցրել աշխարհի չեմպիոնի կոչումը։
=== Հետագա կյանք ===
1971-1980 թվականներին հավակնորդների մրցախաղերում շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մասնակցել է միջփնջային մրցաշարերի․ Բիլ (1976)՝ 2-4-րդ տեղեր, Ռիո դե Ժանեյրո (1979)՝ 1-3-րդ տեղեր։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում (1958—1974), 8 անգամ (1957—1983)՝ Եվրոպայի թիմային առաջնություններում։ 16 անգամ մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին, երկրի թիմային առաջնությունների հաղթող է, Մոսկվայի չեմպիոն (1951 և 1956), միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել Անգլիայի, Արգենտինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի Շվեդիայի, Հարավսլավիայի և այլ երկրների շախմատիստների դեմ։ 1970 թվականին կայացած «դարի մրցախաղի» (ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի) մասնակից է։
Տիգրան Պետրոսյանին են պատկանում բազմաթիվ ռեկորդներ։ ԽՍՀՄ վեց առաջնություն նա անցկացրել է առանց պարտության։ Շախմատի տասը համաշխարհային օլիմպիադայում (1958-1978) նա հասել է տպավորիչ արդյունքի` 79 հաղթանակ, 50 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն։ Հիսուն տարեկանում նա երկրորդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող (Պորտիշի և Հյուբների հետ համատեղ)։
1964 թվականին Արփադ Էլոն հրապարակել է Էլոյի վարկանիշի առաջին ոչ պաշտոնական միջազգային ցուցակը, որը 2690 վարկանիշով գլխավորում էին Պետրոսյանն ու Ռոբերտ Ֆիշերը։ Զիջելով շախմատային թագը` Պետրոսյանը դեռ երկար տարիներ աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում էր։
1984 թվականից շախմատիստի կենտրոնական տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։
== Խաղաոճ ==
Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։
== Ակումբներ ==
Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը (Ֆրանսիա), պատվավոր նախագահն էր շախմատի միջազգային կազմակերպիչ Գագիկ Հովհաննիսյանը (Հայաստան), քարտուղարն է Հելեն Բայրամյանը (Ֆրանսիա)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Տիգրան Պետրոսյանը նյումեգում
Տիգրան Պետրոսյանի Գահերի խաղը |
476,702 | Ողորմություն | Ողորմություն, ըստ Աստվածաշունչ Աստծո ողորմածության արդյունք, շնորհ, սիրուց ու գթությունից բխող արարմունք. քրիստոնեական առաքինություններից մեկը։ Ողորմությամբ, Արարչից զատ, կարող է տոգորվել նաև մարդը։ Ըստ «Հայկազեան բառարանի» նշանակում է «գթութիւն», որի բացատրությունը և իմաստը «փափուկ սիրտ, ողորմած սիրտ» ունենալն է։ Ողորմության մասին շատ ենք կարդում Սուրբ Գրքում, բայց շեշտված ձևով հանդիպում ենք Հիսուսի Լեռան քարոզի երանիների մեջ. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմութիւն պիտի գտնեն»։ Ողորմություն կամ գթությունը, ավետարանական ոգու համաձայն, հավատացյալի ներքին իղձն է՝ օգնելու և բարձրացնելու իր նմանին, որը ընկերային կյանքի խախտված ներդաշնակության պատճառով հայտնվել է ծանր վիճակում։ Ողորմություն կամ գթություն անող քրիստոնյայի մոտ բացառվում է վրեժի, չարամտության, ատելության, քինախնդրության ոգին։ Հիսուսը հորդորել է Ողորմություն կատարել գաղտնաբար, ոչ ի ցույց մարդկանց. «...թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»։ |
447,432 | Անտուան Բերեզովսկի-Օլգինսկի | Անտուան Բերեզովսկի-Օլգինսկի (ռուս.՝ Антуан Березовский-Ольгинский) հայտնի նաև Տ. Օլգենին (Т.Ольгенин) ծածկանվամբ, ռուս հրապարակախոս, Պետերբուրգի «Բիրժեիե վեդոմոստի» ("Биржевые ведомости") թերթի թղթակից։
Այցելել է Բալկաններ, ականատես եղել պատերազմական գործողություններին։ 1912 թվականի վերջին և 1913 թվականի սկզբին եղել է Թիֆլիսում։ Իր դասախոսություններում անդրադառնալով հայկական հարցին Օլգենինը նշել է, որ դա հերթական քաղաքական հարցն է (բալկանյան խնդիրներից հետո), որը պետք է լուծվի։ Եղել է Արևմտյան Հայաստանում և ուսումնասիրել արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը։ Իր տպավորությունները ներկայացրել է «Անհետացող Հայաստանը» խորագիրը կրող հոդվածաշարով, որը տպագրվել է «Բիրժևիե վեդոմոստիում»։ Օլգենինի գործունեությունից անհանգստացած՝ թուրքական իշխանությունները մեղադրել են նրան հակաթուրքական քարոզչության մեջ և հարկադրել հեռանալ երկրից։ Օլգենինը Թիֆլիսում և Բաքվում հանդես է եկել հայկական հարցի մասին դասախոսություններով՝ նշելով, որ Հայաստանը տնտեսական, քաղաքական և ռազմական առումներով չափազանց էական դեր է խաղում Ռուսաստանի համար, ուստի «Հայկական հարցը լուծելու նախաձեռնությունը պետք է իր վրա վերցնի Ռուսաստանը։ Այդ են պահանջում ինչպես նրա պետական շահերը, այնպես էլ նրա բարոյական պարտքը։ Ռուսաստանը պետք է ուղղի իր անցյալի սխալները, եթե այսօր էլ Հայկական հարցը չստանա իր լուծումը, ռուսական պետությանը ապագայում կսպառնա շատ մեծ վտանգ... հապաղումն այս հարցում մահացու հարված կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայերի համար» («Բաքվի ձայն», 11.6.1913)։
== Գրականություն ==
Զաքարյան Ա, Ռուս հրապարակախոս Տ. Օլգենինը Հայաստանի և Հայկական հարցի մասին, ՊԲՀ, 1989, N4։
== Ծանոթագրություններ == |
301,179 | Բոժոնկա (գյուղ, Խոլմ-Ժիրովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲոժոնկաԲոժոնկա (ռուս.՝ Божонка), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Խոլմ-Ժիրովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 17 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
997,200 | Էրին Կարպլակ | Էրին Կարպլակ (անգլ.՝ Erin Karpluk, հոկտեմբերի 17, 1978(1978-10-17), Jasper, Ալբերտա, Կանադա), ուկրաինական ծագումով կանադացի դերասանուհի։
== Կենսագրություն ==
Էրին Կարպլակը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 17-ին Ջասպերում՝ Ալբերտայում։ Նրա մայրը միջնակարգ դպրոցի տնоրեն է եղել, իսկ հայրը աշխատել է երկաթուղիում։ Ունի ուկրաինական արմատներ։ Սովորել է Վիկտորիա համալսարանի թատերական ֆակուլտետում, որտեղ և ստացել է արվեստների բակալվարի աստիճան։ Համալսարանը ավարտել է 2000 թվականին։
== Կարիերա ==
Նա սկսել է իր կարիերան Վանկուվերում, որտեղ 2000-2005 թվականներին նկարահանվել է ավելի քան տասնյակ հեռուստասերիալներում և ֆիլմերում, նախքան «Godiva’s» հեռուստասերիալում Քեյթի դերը ստանալը։ 2002 թվականին Էրինը նկարահանվել է «Glory Days» կարճ սերիալում։ 2004 թվականին նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Միջերկրական ծովի կախարդը» և «Դահիճ Ջեկի վերադարձումը 2», որտեղ խաղացել է սերիական մարդասպանի դերը։ Կարպլակը առաջադրված է եղել որպես «Leo» մրցանակակիր «Godiva’s» առաջին սեզոնի համար և 2006 թվականաին՝ «Gemini» որպես կնոջ ամենալավ դերակատարող (Գլխավոր դրամատիկական դեր)։ 2009 թվականին նա հաղթել է «Gemini» մրցանակը կնոջ լավագույն դրամատիկական կերպարի համար «Լինել Էրիկա» սերիալում։
«Godiva’s» սերիալից հետո Էրինը շարունակեց աշխատել հեռուստատեսությունում և նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում։ 2007 թվականին նա նկարահանվեց «Bionic Woman», «Ֆլեշ Գորդոն» և «The L Word» սերիալներում։ 2008 թվականին Կարպլակը «Smokejumpers» ֆիլմում ստացավ գլխավոր դերը (ռեժիսոր Ջոն Թերլեսկի)։ 2009 թվականին նա նկարահանվեց «Լինել Էրիկա» սերիալում, որը նրան մեծ ճանաչում բերեց։ Նրան առաջարկեցին գլավոր Էրիկա Սթրենջ դերը, երբ նա Լոս-Անջելեսում նկարահանվում էր «The L Word» սերիալում։ 2010 թվականին Կարպլակը երկրորդական դերով նկարահանվեց «Կյանքը անկանխատեսելի է» սերիալի առաջին եթերաշրջանում, որտես նա մարմնավորում էր ռադիոկայանի ղեկավարին՝ Էրիսին։
== Մրցանակներ ==
2009 թվական - Gemini Award մրցանակ որպես լավագույն ներկայացում անընդհատ դրամատիկական դերակատարման համար (Լինել Էրիկա)
2010 թվական - Leo Award մրցանակ որպես լավագույն գլխավոր դերասանուհի (Լինել Էրիկա)
== Ֆիլմագրություն ==
== Ծանոթագրություններ == |
1,082,384 | Ֆրանսին Հաուբեն | Ֆրանսին Մարի Ժաննե Հաուբեն (հոլ.՝ Francine Marie Jeanne Houben, հուլիսի 2, 1955(1955-07-02), Սիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ), հոլանդացի ճարտարապետ։ Գերազանցությամբ ավարտել է Դելֆտի տեխնիկական համալսարանը։ Նա հոլանդական ճարտարապետական Mecanoo բյուրոյի հիմնադիրներից և ստեղծարար տնօրենն է, որը ղեկավարում է անձամբ այն բանից հետո, երբ սկզբնական գործընկերները լքել են ընկերությունը։ Զբաղվում է լայնապատկեր ճարտարապետական կառույցներով, հայտնի է մի ամբողջ շարք հանրային գրադարանների նախագծմամբ։ Մամուլում նրան հաճախ են անվանում Նիդերլանդների կարևորությամբ երկրորդ կինը թագուհուց հետո։
== Կենսագրություն ==
Մանկուց հետաքրքրվել է ճարտարապետությամբ և լիովին գիտակցել է իր կոչումը, երբ Դելֆտի տեխնիկական համալսարանում տեսել է ճարտարապետական մոդելներ, որն էլ 1984 թվականին ավարտել է գերազանցությամբ։ 1984 թվականին համակուրսեցիներ Էրիկ վան Էգերատի, Հենկ Դյոլլի, Ռուլֆ Ստինհյուսի և Քրիս դեե Վեյերի հետ հիմնադրել է ճարտարապետական Mecanoo բյուրոն, որը գտնվում էր Դելֆտում։ Ներկայումս անձամբ է ղեկավարում Mecanoo ընկերությունը, քանի որ հիմնադիր գործընկերները լքել են այն։ Հաուբենի ճարտարապետական արվեստի ընկալումը չափազանց լայն է և բազմազան։ Այն իր մեջ ընդգրկում է տարբեր նախագծեր, ինչպես՝ համալսարաններ, գրադարաններ, թատրոններ, բնակելի թաղամասեր և հյուրանոցներ։ Հաուբենը հաջողությամբ համադրում է ճարտարապետության, քաղաքաշինության և լանդշաֆտային ճարտարապետության տարբեր ճյուղեր։ Իր աշխատանքում նա հենվում է «ինտուիցիայի համադրմամբ ճշգրիտ վերլուծության վրա, որն ստեղծվել է երեք տասնամյակի ընթացքում սոցիալական, տեխնիկական, տարածական որոշումների հեգնական և մարդկային տեսանկյունների հատմամբ՝ յուրաքանչյուր ճարտարապետական մրցահրավերի համար ստեղծելու յուրահատուկ որոշումներ»։
Հաուբենի գլխավորած ճարտարապետական ընկերության գործունեության մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում գրադարանների կառուցման և վերակառուցման նախագծերը։ Առաջին այդպիսի խոշոր օբյեկտը եղել է Դելֆտի տեխնիկական համալսարանի գրադարանը 1997 թվականին։ 2013 թվականին ավարտվել է Բեիրմիգհեմի համալսարանի գրադարանի վերակառուցումը, որը դարձել է ամենախոշոր հանրային գրադարանը Մեծ Բրիտանիայում և ամենամեծ շրջանային գրադարաններից մեկը Եվրոպայում։ Այդ նախագիծը միջազգային ճանաչում է ստացել և 2014 թվականին առաջադրվել Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի Ստեռլինգի մրցանակին, իսկ մասնագիտացած Architects' Journal-ը Հաուբենին ճանաչել է տարվա ճարտարապետ։ Այդ առիթով նա նշել է, որ իր և գործընկերների համար մեծ պատիվ է եղել զբաղվել Բիրմինգհեմի գրադարանի նախագծմամբ. «Ճարտարապետությունը թիմային աշխատանք է, դա միաժամանակ աջակցել և երազել է։ Հատկապես կանայք դրանից լավ են գլուխ հանում»։
Ֆրանսին Հաուբենը պրոֆեսորի կոչում է ստացել Նիդերլանդներում և արտասահմանում, հանդես է եկել հանրային դասախոսություններով, դասավանդել է եվրոպական հայտնի համալսարաններում, իսկ 2007 թվականին եղել է Հարվարդի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։ Ունի Բերգենի համալսարանի և Ուտրեխտի համալսարանի պատվավոր կոչումներ։ 2001 թվականին հրապարակել է իր ճարտարապետական «Կոմպոզիցիա, Հակադրություն, Դժվարություն» հրովարտակը։ 2003 թվականին Ռոտերդամում որպես առաջին Միջազգային ճարտարապետական բիենալեի հսկիչ՝ առաջ է քաշել ճարտարապետական շարժունության գեղագիտության թեման։ 2010 թվականին Հաուբենը ցմահ ստացել է Բեռլինի արվեստի ակադեմիայի անդամություն։ 2015 թվականի նոյեմբերին Նիդերլանդների թագուհի Մաքսիման Հաուբենին պարգևատրել է արքայազն Բերնհարդի մշակութային ֆոնդի մրցանակով։ Ճարտարապետին մամուլում հաճախ են անվանում Նիդերլանդների ճանաչվածությամբ երկրորդ կինը թագուհուց հետո։
== Անձնական կյանք ==
Առաջին ամուսնությունը համակուրսեցու հետ անհաջող է եղել. ամուսինը լքել է նրան և երեք երեխաներին, ինչից հետո Ֆրանսինը երկու տարի եղել է դեպրեսիայի մեջ։ Երկրորդ ամուսնու՝ Հանս Անդերսենի հետ ծանոթացել է աշխատանքի ընթացքում։ Ամուսինը ևս աշխատում է կազմակերպությունում, գլխավորում է մի քանի կոմիտեներ։ Հաուբենը ապրում է երեխաների և ամուսնու հետ Ռոտերդամի մոտ սեփական նախագծած ընտանեկան վիլլայում։
== Ընտրյալ նախագծեր ==
Դելֆտի տեխնիկական համալսարանի գրադարան (1997)
Սուրբ Մարիամի մատուռ (Ռոտերդամ, 2001)
«Մոնտեվիդեո» բնակելի երկնաքեր (Ռոտերդամ, 2006)
«FiftyTwoDegrees» բարձրահարկ շինություն (Նեյմեյխեն, 2007)
Նելսոն Մանդելայի այգին Բիյլմերմեերիում (Ամստերդամ-Զյուդոստ, 2010)
«La Llotja» թատրոն և Կոնգրես կենտրոն (Լյեյդա, 2010)
Kaap Skil, Maritime and Beachcombers Museum (Աուդեսհիլդ , Տեքսել, 2012)
Բիրմինգհեմի գրադարան (Բիրմինգհեմ, 2013)
«Westelijke Mijnstreek» խորհրդատվական կենտրոն Rabobank-ի համար(Սիթարդ, 2014)
Երկաթուղային կայարան և քաղաքային գրասենյակներ (Դելֆտ, 2015)
Ժամանակակից արվեստի «HOME» կենտրոն (Մանչեստր, 2015)
Տեղական ինքավարական «Bruce C. Bolling» կենտրոն (Բոստոն, Մասաչուսեթս, 2015)
Մարտին Լյութեր Քինգի հիշատակի գրադարանի վերականգնում (Վաշինգտոն)
Արվեստի ազգային կենտրոն (Գաոսյուն)
Երեք մշակութային կենտրոն և գրախանութ (Շենժեն)
== Ընտրյալ մրցանակներ և պատվավոր կոչումներ ==
2001՝ Պատվավոր անդամություն, Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ,
2007՝ Պատվավոր անդամություն, Կանադայի թագավորական ճարտարապետական ինստիտուտ,
2007՝ Պատվավոր անդամություն, Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտ,
2008՝ Տարվա գործարար կին, Վդովա Կլիկո ընկերություն,
2014՝ Տարվա ճարտարապետ, Architects'Journal,
2015՝ Արքայազն Բերնհարդի մշակութային ֆոնդի մրցանակ,
2016՝ Ուտրեխտի համալսարանի պատվավոր դոկտոր։
== Անդամություն կազմակերպությունների ==
2015 թվականից այժմ՝ Նիդերլանդների գիտությունների և արվեստի թագավորական ակադեմիայի արվեստի միավորման կառավարման անդամ,
2015 թվականից այժմ՝ Նյու Յորքի Վան Ալենի ինստիտուտի անդամ,
2010 թվականից այժմ՝ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ,
2008 թվականից այժմ՝ Քարնեգի ֆոնդի կառավարման անդամ,
2005 թվականից այժմ՝ Կրյոլլեր-Մյուլլերի թանգարանի հետազոտական խորհրդի անդամ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Mecanoo ճարտարապետական կենտրոնի պաշտոնական կայք |
23,452 | 208 | 208 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ օրը։ Սա մեր թվարկության 208 թվականն է,
III դարի 8-րդ տարին։
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
Հոկտեմբերի 1 - Ալեքսանդր Սևերոս, Հռոմի կայսր 222 առ 235 թթ., Սևերոսների հարստության վերջին շառավիղը
== Մահեր == |
542,803 | Շարաշ | Շարաշ (ռուս.՝ Шараш), գետ Ռուսաստանում, հոսում է Ալթայի երկրամասում, Ալթայի Հանրապետությունում։ Գետաբերանը տեղակայված է Չուգունա գետի ձախ ափով՝ 5 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 10 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Վերին Օբի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը Կատուն գետն է, գետի ենթաավազանը Բիա և Կատուն գետերն են։ Գետի գետային ավազանը (Վերին) Օբ գետն է՝ մինչև Իրտիշի.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 13010100312115100006039
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 115100603
Ավազանի կոդը - 13.01.01.003
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 15
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 1
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
607,663 | Չիուաուա (նահանգ) | Չիուաուա (իսպ.՝ Chihuahua, ( tʃiˈwawa), պաշտոնական անվանումը՝ Չիուաուայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Chihuahua), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Ունի 67 համայնք, մայրաքաղաքը՝ Չիուաուա (քաղաք)։
== Տվյալներ ==
Նահանգը գտնվում է Հյուսիս-արևմտյան Մեքսիկայում։ Արևմուտքում սահմանակից է Սոնորա նահանգին, հարավ-արևմուտքում՝ Սինալոային, հարավում՝ Դուրանգոյին, արևելքում՝ Կոաուիլային, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ Նյու Մեքսիկո նահանգին և Տեխասին։
Տարածքով Մեքսիկայի ամենամեծ նահանգն է, զբաղեցնում է 247,455 կմ 2, ավելի մեծ է, քան ՄԹ։ Այս նահանգը հաճախ անվանում են El Estado Grande («Մեծ նահանգ»)։
== Վարչական բաժանում ==
Չիուաուան բաժանվում է 67 համայնքների՝
== Կրթություն ==
Համաձայն Instituto Nacional de Estadística, Geografía e Informática (INEGI) տվյալների՝ 15 տարեկանից բարձր բնակչության 95,6 % կարողանում են կարդալ և գրել իսպաներեն, 8-14 տարեկան երեխաների 97,3%-ը նույնպես կարդում և գրում է իսպաներեն, 6-14 տարեկանների 93,5 %-ը հաճախում են կրթական հաստատություններ։
Բարձրագույն ուսումնական հաստատություններից են՝
Instituto Tecnológico de Chihuahua
Instituto Tecnológico de Chihuahua II
Universidad Autónoma de Chihuahua
Instituto Tecnólogico y de Estudios Superiores de Monterrey Campus Chihuahua
Universidad La Salle
Universidad Tecnológica de Chihuahua
== Հանցագործություններ ==
Արևմտյան կիսագնդի սպանությունների ամենաբարձր թիվը Չիուաուայում է՝ 100 000 մարդուց՝ 134։ Վերջին տարիներին Խուարես քաղաքը նարկոկարտելների ամենաթեժ բախումների վայրն է։
== Չիուաուայի կենդանական և բուսական աշխարհը ==
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
(Իսպաներեն) Chihuahua state government
(Իսպաներեն) Secretariat of Industrial Development of Chihuahua State Government Archived 2007-06-08 at the Wayback Machine.
(Իսպաներեն) Chihuahua's municipal governments Archived 2007-06-14 at the Wayback Machine.
(Իսպաներեն) Chihuahua photos Archived 2008-05-13 at the Wayback Machine.
(անգլերեն) Encyclopaedia Britannica, Chihuahua
(անգլերեն) Chihuahuan Frontier Archived 2011-02-02 at the Wayback Machine. |
313,819 | Միլջինո | Միլջինո (ռուս.՝ Мыльджино), գյուղ Ռուսաստանի Տոմսկի մարզի Կարգասոկսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2012 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 419 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
246,042 | Պիլիպի (գյուղ, Կրասիլովի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊիլիպիՊիլիպի (ուկրաիներեն՝ Пилипи), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կրասիլովի շրջանում։
2001 թվականի տվյալներով Պիլիպի գյուղում բնակվում էր 169 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,908 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 186,12 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
573,551 | Ալյանդրա (Պարաիբա) | Ալյանդրա (պորտ.՝ Alhandra), համայնք Բրազիլիայում՝ Պարաիբա նահանգի կազմում։ Գտնվում է Զոնա դա Մատա Պարաիբանայի մարզում։ Մտնում է Լիտորալ Սուլի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 17 868 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 182,656 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 97,8 մարդ/կմ²։
== Պատմություն ==
Քաղաքը հիմնադրվել է 1959 թվականի ապրիլի 24-ին։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 174.347.688,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 10.272,67 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,605 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ |
268,150 | Նոխածանա | Նոխածանա, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Տրապիզոնի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Տրապիզոնի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
50,399 | Ֆերմայի թիվ | Ֆերմայի թվերը այս՝
F
n
=
2
2
n
+
1
{\displaystyle F_{n}=2^{2^{n}}+1}
տեսքի թվերն են, որտեղ
n
{\displaystyle n}
-ը ոչ բացասական ամբողջ թիվ է։ Ֆերմայի թվերի հաջորդականությունը սկսվում է այսպես.
3, 5, 17, 257, 65537, 4294967297, 18446744073709551617, …
== Պատմություն ==
Այս տեսքի թվերի ուսումնասիրությունը սկսել է Ֆերման, և ըստ նրա առաջ քաշած հիպոթեզի դրանք բոլորը պարզ են։ Սակայն դա հերքել է Էյլերը 1732 թվին, վերլուծելով
F
5
{\displaystyle F_{5}}
-ը պարզ արտադրիչների՝
F
5
=
4294967297
=
641
⋅
6700417
{\displaystyle F_{5}=4294967297=641\cdot 6700417}
== Հատկություններ ==
Հավասարակողմ n-անկյունը կարելի է կառուցել կարկինի և քանոնի միջոցով, այն և միայն այն դեպքում, եթե
n
=
2
r
⋅
p
1
⋅
p
2
⋯
p
k
{\displaystyle n=2^{r}\cdot p_{1}\cdot p_{2}\cdots p_{k}}
, որտեղ
p
i
{\displaystyle p_{i}}
տարբեր պարզ թվեր են։ (Գաուս-Վանցելի թեորեմ)
2
n
+
1
{\displaystyle 2^{n}+1}
թվերի շարքում պարզ կարող են լինել միայն Ֆերմայի թվերը (այսինքն n-ը պիտի լինի 2-ի աստիճան)։ Իսկապես, եթե
n
{\displaystyle n}
-ն ունի ոչ զույգ արտադրիչ
m
>
1
{\displaystyle m>1}
, ապա ըստ Բեզուի թեորեմի.
2
n
+
1
=
(
2
m
+
1
)
(
1
−
2
m
+
2
2
m
−
⋯
+
2
n
−
m
)
,
{\displaystyle 2^{n}+1=(2^{m}+1)(1-2^{m}+2^{2m}-\cdots +2^{n-m}),}
և այդ պատճառով
2
n
+
1
{\displaystyle 2^{n}+1}
-ն չեն հանդիսանում պարզ։Ֆերմայի թվերի պարզությունը կարելի է էֆֆեկտիվորեն պարզել Պեպինի թեստի միջոցով։
Այս պահի դրությամբ հայտնի է միայն 5 Ֆերմայի պարզ թիվ. 3, 5, 17, 257 և 65537:
Հայտնի է, որ
F
n
{\displaystyle F_{n}}
հանդիսանում են բաղադրյալ, եթե
5
≤
n
≤
32
{\displaystyle 5\leq n\leq 32}
։
== Պարզ արտադրիչների վերլուծություն ==
F
0
=
2
2
0
+
1
=
2
1
+
1
=
3
{\displaystyle F_{0}=2^{2^{0}}+1=2^{1}+1=3}
F
1
=
2
2
1
+
1
=
2
2
+
1
=
5
{\displaystyle F_{1}=2^{2^{1}}+1=2^{2}+1=5}
F
2
=
2
2
2
+
1
=
2
4
+
1
=
17
{\displaystyle F_{2}=2^{2^{2}}+1=2^{4}+1=17}
F
3
=
2
2
3
+
1
=
2
8
+
1
=
257
{\displaystyle F_{3}=2^{2^{3}}+1=2^{8}+1=257}
F
4
=
2
2
4
+
1
=
2
16
+
1
=
65537
{\displaystyle F_{4}=2^{2^{4}}+1=2^{16}+1=65537}
F
5
=
2
2
5
+
1
=
2
32
+
1
=
4294967297
=
(
5
⋅
2
5
+
2
+
1
)
⋅
(
52347
⋅
2
5
+
2
+
1
)
=
641
⋅
6700417
{\displaystyle F_{5}=2^{2^{5}}+1=2^{32}+1=4294967297=(5\cdot 2^{5+2}+1)\cdot (52347\cdot 2^{5+2}+1)=641\cdot 6700417}
F
6
=
2
2
6
+
1
=
2
64
+
1
=
18446744073709551617
=
(
1071
⋅
2
6
+
2
+
1
)
⋅
(
262
′
814
′
145
′
745
⋅
2
6
+
2
+
1
)
=
274177
⋅
67280421310721
{\displaystyle F_{6}=2^{2^{6}}+1=2^{64}+1=18446744073709551617=(1071\cdot 2^{6+2}+1)\cdot (262'814'145'745\cdot 2^{6+2}+1)=274177\cdot 67280421310721}
F
7
=
2
2
7
+
1
=
2
128
+
1
=
340282366920938463463374607431768211457
=
=
(
116
503
103
764
643
⋅
2
7
+
2
+
1
)
⋅
(
11
141
971
095
088
142
685
⋅
2
7
+
2
+
1
)
=
=
59
649
589
127
497
217
⋅
5
704
689
200
685
129
054
721
{\displaystyle {\begin{array}{lll}F_{7}=2^{2^{7}}+1=2^{128}+1&=&340282366920938463463374607431768211457=\\&=&(116\,503\,103\,764\,643\cdot 2^{7+2}+1)\cdot (11\,141\,971\,095\,088\,142\,685\cdot 2^{7+2}+1)=\\&=&59\,649\,589\,127\,497\,217\cdot 5\,704\,689\,200\,685\,129\,054\,721\end{array}}}
F
8
=
2
2
8
+
1
=
2
256
+
1
=
115792089237316195423570985008687907853269984665640564039457584007913129639937
=
=
(
3853149761
⋅
157
⋅
2
8
+
3
+
1
)
⋅
<
(
1057372046781162536274034354686893329625329
⋅
31618624099079
⋅
13
⋅
7
⋅
5
⋅
3
⋅
2
8
+
3
+
1
)
=
=
1238926361552897
⋅
93461639715357977769163558199606896584051237541638188580280321
{\displaystyle {\begin{array}{lll}F_{8}=2^{2^{8}}+1=2^{256}+1&=&115792089237316195423570985008687907853269984665640564039457584007913129639937=\\&=&(3853149761\cdot 157\cdot 2^{8+3}+1)\cdot \\&&<(1057372046781162536274034354686893329625329\cdot 31618624099079\cdot 13\cdot 7\cdot 5\cdot 3\cdot 2^{8+3}+1)=\\&=&1238926361552897\cdot 93461639715357977769163558199606896584051237541638188580280321\end{array}}}
== Հղումներ ==
Леонид Дурман «Гонки по вертикали. Числа Ферма от Эйлера до наших дней: սկիզբ Archived 2009-08-22 at the Wayback Machine., շարունակություն Archived 2009-08-22 at the Wayback Machine., ավարտ Archived 2009-08-22 at the Wayback Machine.». №№ 393-395, 2001. (այլընտրանքային հղում) |
737,638 | Շաշկի (այլ կիրառումներ) | Շաշկի, կարող է վերաբերել՝
Շաշկի - խաղ բազմավանդակ տախտակի վրա երկու խաղացողի միջև
Շաշկի - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Խիսլավիչսկի շրջանի կազմում |
14,661 | Կիլիկիա | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիլիկիա (այլ կիրառումներ)Կիլիկիա (հուն․՝ Κιλικία, լատ.՝ Cilicia, միջին պարսկերեն՝ Klikiyā, պարթևերեն՝ Kilikiyā, թուրքերեն՝ Kilikya), Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածն ընդգրկող շրջան։ Որպես վարչաքաղաքական հատված՝ եղել է առանձին միավոր՝ Խեթական թագավորության ժամանակներից մինչև Բյուզանդական կայսրություն՝ ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Այժմ գրեթե ամբողջությամբ պատկանում է Թուրքիայի Հանրապետությանը, բացի Քեսաբի շրջանից (Սիրիայի Արաբական Հանրապետություն)։
== Անվանում ==
«Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։
Կիլիկիայի հայկական պետության դարաշրջանի հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանվում էր աշխարհ կամ տուն, Աշխարհ Կիլիկիո կամ Աշխարհ Հայոց։ Արաբների օրինակով, որոնք Կիլիկիան անվանում էին Սիսի երկիր, 7-րդ դարի հայ մատենագիրներից մեկը՝ Գրիգոր Տղան (1173-1193), Կիլիկիան անվանում էր Սիսվան կամ Սիսուան անուններով, հայկական պետության մայրաքաղաք Սիսի անունով։ Ղևոնդ Ալիշանը Կիլիկիայի պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված իր աշխատությունում ևս անվանել է Սիսվան (Սիսի աշխարհ)։ 19-20-րդ դարերի հայ մի քանի հեղինակներ, որոնց թվում և Ալիշանը, հայկական պետության գոյության դարաշրջանի (11-14-րդ դարեր) Կիլիկիան անվանում էին Հայկական Կիլիկիա։ Ակադեմիկոս Հ. Օրբելին իր աշխատաույթուններում օգտագործում էր Կիլիկյան Հայաստան տերմինը։ Այս տերմինը ավելի ճիշտ է, քանի որ այն վերացնում էր առաջացած խառնաշփոթը, որը պայմանավորված էր նրանով, որ որոշ պատմաբաններ Կիլիկիան համեմատում էին Փոքր Հայքի հետ՝ ենթադրելով, թե Փոքր Հայքը գոյություն է ունեցել Միջերկրական ծովի ափերին՝ Հուստինիանոսի ժամանակներից սկսած։
== Սահմանները ==
Կիլիկիայի հայկական պետության տարածքը կազմվել է բուն Կիլիկիայից և հարակից մարզերից։ Կիլիկիայի սահմանները որոշվում էին հետևյալ կերպ.
1. արևմուտքից սահմանակից էր Պամփիլիային, Իսավրիային և Պիսիդիային
2. հյուսիսից սահմանակից էր Լիկաոնիային ու Կապադովկիային
3. արևելքից սահմանակից էր Կատաոնիային ու Կոմագենեին
4. հարավ-արևելքից սահմանակից էր Սիրիային
Բուն Կիլիկիայի սահմանները փոփոխվում էին։ Հին ժամանակներում Կիլիկիայի սահմանները շատ ավելի ընդարձակ էին՝ հասնում էին մինչև Հալիս գետի միջին հոսանքներ։ Այդ մարզը, որի կենտրոնը Մաժակ քաղաքն է եղել (Մազակա, այժմ՝ Կեսարիա), անվանուվում էր Կիլիկիա (ավելի հին Կիլակուից), որից և այս անվանումը տարածվել է ամբողջ տարածքի վրա։ Արևելքում Կիլիկիան տարածվում է մինչև Եփրատ։
== Աշխարհագրություն ==
Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։
Կիլիկիան վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, խեթերով, հուրիներով, հույներով, ասորիներով և սեմական այլ ժողովուրդներով։ Այս ժողովուրդներին, առաջին հերթին՝ հույներին է վերագրվում Կիլիկիայի բաժանումը երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։
Հայտնի քաղաքներից էին Տարսոնը, Ադանան, Զեյթունը, Սիսը, Այասը։ Վերջինս գտնվում էր Սարոս գետի երկու ափերին՝ համանուն Այասի ծոցում։ Կիլիկիայի թագավորության գոյության դարաշրջանում և դրանից հետո այն կոչվում էր Հայկական ծոց (այժմ՝ Իսքենդերունի ծոց, թուրքերեն՝ İskenderun Körfezi)։ Այժմ Ադանա քաղաքը Թուրքիայի խոշորագույն քաղաքներից է, թվով չորրորդը՝ Ստամբուլից (հունարեն՝ Κωνσταντινούπολις, Կոնստանդինուպոլիս), մայրաքաղաք Անկարայից (հունարեն՝ Άγκυρα, նախկին Անգորա) և Իզմիրից հետո (հունարեն՝ Σμύρνη, Զմյուռնիա)։ Արևմտյան հատվածում Անթալիայի ծովածոցն է՝ համանուն նավահանգստով, իսկ արևելքում՝ Իսքենդերուն ռազմական նավահանգիստը (հունարեն՝ Αλεξανδρέττα, Ալեքսանդրետտա)։ Թուրքիայի կազմի մեջ է մտնում նաև հնագույն քաղաքներից Անտիոքը հուն․՝ Ἀντιόχεια, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ), որն այժմ վերանվանվել է Անթաքյա (թուրքերեն՝ Antakya), որը Սիրիայից, Ալեքսանդրետի շրջանի հետ 1923 թվականին Ֆրանսիան բռնակցել էր Թուրքիային։
== Պատմություն ==
Կիլիկիայի մասին առաջին վկայությունները հասնում են նախնադար՝ մեզանից ավելի քան տասը հազար տարի առաջ՝ նոր քարի դարի, պղնձի և բրոնզի դարաշրջաններ։ Հայտնաբերվել են բազմաթիվ բերդեր ու ամրոցներ, հոգևոր շինություններ, քաղաքների ու գյուղերի մնացորդներ։
Առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակին, երբ այն նվաճվում է Խեթական թագավորության կազմի մեջ։ Մինչ այդ Կիլիկիայի տարածքը մտել է Մերձավոր Արևելքի այլ պետությունների կազմում՝ Հին Եգիպտոսի թագավորություն, Աքքադ, Էբլա, Ասորեստան։ Խաթթիի անկումից հետո՝ մ.թ.ա. XII դարից սկսած, Կիլիկիայի տարածքում կային մի քանի անկախ թագավորություններ։ Դրանք հիմնադրվում էին գլխավորապես արամեացիների, փյունիկեցիների կամ հույների կողմից։ Պետության ամենահայտնի մայրաքաղաքներից էր Ադանան, որն այն ժամանակվա տեքստերում կոչվում է Ադանավանա։ Կիլիկիայի քաղաքները աշխույժ առևտրական կապեր էին հաստատել Արևելյան Միջերկրականի (Փյունիկիա, Քանաան) քաղաք–պետությունների հետ։ Կիսանկախ այս վիճակը տևում է մինչև մ.թ.ա. VI դարը, երբ Կիլիկիան մտնում է Աքեմենյանների թագավորության կազմի մեջ։ Մ.թ.ա. 333 թվականին Կիլիկիան նվաճվում է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Վերջինիս մահից հետո տերությունը բաժանվում է երեք մասի՝ Մակեդոնիան արևմուտքում՝ Հունաստանի հետ միասին, Եգիպտոսը՝ հարավում՝ Պտղոմեոս զորավարի ենթակայության տակ, իսկ մնացած ամբողջ տարածքները անցնում են Սելևկոս Նիկատոր զորավարին, ով հիմնում է Սելևկյան տերությունը (մ.թ.ա. 297 - մ.թ.ա. 84)։
Մ.թ.ա. 84 թվականին Դաշտային Կիլիկիան մտնում է Տիգրան Մեծի հայկական աշխարհակալ տերության կազմի մեջ։ Շուտով հայոց թագավորը կործանում է Արևելքի ժողովուրդներին բռնությամբ զավթած այդ կայսրությունը։ Մյուս կողմից, նա թուլացրել էր Պարթևական թագավորությանը։ Սակայն այս իրավիճակը երկար չի տևում և տարածաշրջանում հայտնվում է նոր բռնապետական կայսրություն։ Արտաշատի պայմանագրի համաձայն, մ.թ.ա. 66 թվականին Կիլիկիան անցում է Հռոմի հանրապետությանը և նրա կազմում մնում շուրջ կես հազարամյակ։ 395 թվականին, Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով, Կիլիկիան հայտնվում է Բյուզանդիայի կազմի մեջ։ Հետագայում այն դառնում է կռվախնձոր արաբների և Բյուզանդիայի միջև, մինչև 965 թվականին Նիկեփորոս Փոկաս կայսրն այն վերջնականապես ազատագրում է մուսուլմանների լծից։
Արդեն 11-րդ դարի վերջում, սելջուկ թուրքերից Մանազկերտում կրած պարտության հետևանքով Բյուզանդիան կորցնում է վերահսկողությունը Կիլիկիայի նկատմամբ, որտեղ 1080 թվականին Ռուբեն Ա-ն հիմնում է հայկական իշխանություն։ Այն հետագայում վերածվում է թագավորության։ Սակայն շուտով Կիլիկիան ենթարկվում է Եգիպտոսի մամլուքների ավերիչ հարձակումներին, մինչև որ նվաճվում է նրանց կողմից 1375 թվականին։ Չնայած դրան լեռնային որոշ շրջաններում իրենց անկախությունը պահպանեցին մի քանի հայկական իշխանություններ։ Դրանցից Զեյթունը պահպանեց իր կիսանկախ վիճակը մինչև 1915 թվականը։ 1515 թվականին Կիլիկիան նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից։ Չնայած դարավոր օտար տիրապետությանը, մինչև 1915 թվականը Կիլիկիայում հայ ժողովուրդը մեծ քանակ էր կազմում։ 1909 թվականին Կիլիկիայում տեղի է ունենում Երիտթուքերի կողմից կազմակերպված Կիլիկիայի հայության կոտորած։
Վեց տարի անց Կիլիկիան հայաթափ է արվում է Հայոց Ցեղասպանության հետևանքով։ Չնայած ծանր կորուստներին, Հայոց Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր շուտով սկսում են վերադառնալ Կիլիկիա, որն ըստ Սևրի պայմանգրի անցնելու էր Ֆրանսիային։
=== Հայկական լեգեոն ===
=== Կիլիկիայի Հայկական Կառավարությունը և նրա զինված ուժերի ղեկավարը ===
1920 թվականի մայիսի 4-ին հայերը հռչակում են Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիայի մանդատի ներքո։
=== Ֆրանսիան հանձնում է Կիլիկիան ===
==== Կիլիկիայի գրավումը քեմալականների կողմից՝ Ռուսաստանի օգնությամբ և Լեգիոնի լուծարումը ====
1920-1921 թթ. տեղի ունեցավ Կիլիկիայի գրավումը քեմալականների կողմից՝ Ռուսաստանի օգնությամբ։ Դրանից հետո՝ Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920 թվականի օգոստոսին՝ վերջնական լուծարման։
1920 թվականի վերջին և 1921 թվականի սկզբին լեգեոնականները հեռացան Կիլիկիայից։ Մի մասն էլ մնաց և տարեվերջին կիլիկիահայության հետ բռնեց վերջին տարագրության դժվարին ճանապարհը։
Կիլիկիայում մեր վերջին զորասյունը՝ Օսմանյան Թուրքիայի, ապա քեմալական բանակների դեմ որևէ պարտություն չկրած Հայկական լեգեոնը, արևմտահայության՝ իր հողի վրա մարող կանթեղի վերջին առկայծումն էր՝ պայծառ, բարձր, հզոր, և կամավորների մեղքը չէր, որ իրենց ազատագրած Կիլիկիան վերստին մնաց թշնամուն...
Սակայն թուրքական գրոհների ներքո, Ֆրանսիան միայնակ է թողնում հայ գաղթականներին։ Չնայած հերոսական դիմադրությանը գերակշռող ու զինված թուրք հրոսակներին, հայ ժողովուրդը կրկին թողնում է Կիլիկիան։ Իսկ 1921 թ-ին կնքված Անկարայի պայմանագրով Ֆրանսիան հանձնում է Կիլիկիան Թուրքիային։
== Ծանոթագրություններ == |
597,377 | Marvel Comics | Marvel Comics (անգլ.՝ marvel - հրաշք), կոմիքսներ թողարկող ամերիկյան ընկերություն, «Marvel Entertainment»-ի դուստր ընկերությունն է։ Երկրպագուները նրան անվանել են «Մտքերի տուն», «Marvel»-ը հայտնի է իր կոմիքսների շարքով՝ «Ֆանտաստիկ քառյակը», «Սարդ մարդը», «Հալք», «Երկաթե մարդը (ֆիլմ, 2008)», «Երկաթե մարդը 2», «Վրիժառուները», «Երկաթե մարդը 3», «Ուրվական հեծնող», «Բժիշկ Սթրենջ», «Թոր», «Կապիտան Ամերիկա», «Իքս մարդիկ», «Պատժիչ» և «Դեդփուլ».«Marvel»-ի կոմիքսների կերպարների մեծամասնությունը ապրում է հորինված տիեզերքում, որի անունն է Երկիր մոլորակ-616.
1960-ականներից Marvel Comics ընկերությունը կոմիքս թողարկող ամերիկյան երկու ամենամեծ ընկերություններից մեկն է։
2009 թվականի օգոստոսի վերջին «Ուոլթ Դիսնեյ ընկերությունը» հայտարարեց, որ գնում է «Marvel» ընկերությունը։ Գործարքը կատարվեց 2009 թվականի դեկտեմբերին, և նրա գինը կազմում էր $4,24 միլիարդ.
== Ծանոթագրություններ == |
452,153 | Ռաֆայել Մամիկոնյան | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիկոնյան (այլ կիրառումներ)Ռաֆայել Սամվելի Մամիկոնյան (մարտի 20, 1927, Թիֆլիս), հայ խորհրդային թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969)։ Նեֆրոլոգիայի հիմնադիրներից է ՀԽՍՀ-ում։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։
Վարդան Ռաֆայելի Մամիկոնյանի հայրը։
== Կենսագրություն ==
1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1955 թվականից աշխատում է նույն ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում, 1968 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1973-1780 թվականներին եղել է բուժական ֆակուլտետի դեկան։ 1970 թվականին Ռաֆայել Մամիկոնյանի նախաձեռնությամբ ֆակուլտետային թերապիայի ամբիոնին կից հիմնվել է նեֆրոլոգիայի լաբորատորիա, ուր մշակվել են երիկամների քրոնիկական անբավարարության, երիկամաավազանաբորբերի և երիկամաքարային հիվանդության պահպանողական բուժման հրատապ հարցերը։ Նրա գիտական աշխատանքները նվիրված են ներքին հիվանդություններին, հիմնականում՝ երիկամային ախտաբանությանը։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեֆրոլոգ (1983-1995):
== Երկեր ==
Շաքարախտ և շաքարախտային անգիոպաթիաներ, Երևան, 1971 (համահեղինակ) |
427,778 | Կալանա (այլ կիրառումներ) | Կալանա անունը կամ տերմինը կարող է վերաբերել հետևյալ հոդվածներին․
Կալանա - գյուղ Էստոնիայի Կիռգեսաառե շրջանի կազմում։
Կալանա - գյուղ Էստոնիայի Պայուսի շրջանի կազմում։ |
63,108 | Մեթյու Հոլման | Մեթյու Հոլման (անգլ.՝ Matthew J. Holman, ծնվել է 1967 թ., Աստղաֆիզիկոս Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանում), դասավանդում է Հարվարդի համալսարանում։
Սովորել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ էլ ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան 1989 թ. և փիլիսոփայություն դոկտորի աստիճան մոլորակագիտություն բնագավառում 1994 թ.։
Գիտնականների թիմում աշխատելով իր ներդրումն է ունեցել մի շարք հայտնագործությունների մեջ՝ Յուպիտերի մի շարք անկանոն արբանյակներ, Սատուրնի Ալբիորիկս արբանյակը, Ուրանի Պրոսպերո, Սետեբոս, Ստեֆանո, Տրինկուլո, Մարգարիտա, Ֆրանցիսկո, Ֆերդինանդ արբանյակները և Նեպտունի Հալիմեդե, Սաո, Լաոմեդեյա, Նեսո։
Նրա պատվին անվանել են 3666 Հոլման (1979 HP) աստերոիդը։
== Ծանոթագրություններ == |
1,002,861 | Արսեն Լյուպեն | Արսեն Լյուպեն (ֆր.՝ Arsène Lupin), ֆրանսիացի գրող Մորիս Լեբլանի (1864-1941) վեպերի ու նովելների գլխավոր հերոսը, «ջենթլմեն-կողոպտիչ»։ Առաջին անգամ հայտնվել է «Արսեն Լյուպենի ձերբակալությունը» նորավեպում, որը տպագրվել է ֆրանսիական Je sais tout ամսագրում 1905 թվականի հուլիսին։ Լեբլանը գրել է 24 գիրք Լյուպենի մասին։ Դրանից բացի, գոյություն ունեն մի շարք շարունակություններ, այդ թվում նաև գրված հայտնի համահեղինակներ Պիեռ Բուալոյի և Տոմա Նարսեժակի կողմից, ինչպես նաև բազմաթիվ բեմադրությունները, էկրանավորումներ և կոմիքսներ։
Լյուպենի կերպարը մեծապես ոգեշնչվել է «ազնիվ ավազակի» և առաջին հերթին Ռոկամբոլի կերպարից, որը Պոնսոն դյու Տերրայի (1829-1871) հերոսն է։
== Արսեն Լյուպենի կենսագրությունը ==
Բազմիցս փորձ է արվել ներկայացնել Արսեն Լյուպենի ամբողջական կենսագրությունն այն տեղեկությունների հիման վրա, որոնք առկա են Մորիս Լեբլանի ստեղծագործություններում։ Առավել հաջողված են համարվում Ֆ. Լակասենի և Անդրե-Ֆրանսուա Ռուդի աշխատանքները։ Համապատասխանաբար, այդ կենսագրությունները տարբերվում են մի շարք կետերով։
Առավել հավանական է, որ Արսեն Լյուպեն Ռաուլը՝ Հենրիետա դ’Անդրեզիի և Թեոֆրաստ Լյուպենի որդին, կարող է ծնված լինել 1874 թվականին («Կոմսուհի Կալիոստրո» ստեղծագործության մեջ, որի գործողությունները ծավալվում են 1894 թվականին, Արսեն Լյուպենը քսան տարեկան է)։ Նրա ենթադրյալ ծննդավայրը կարող է լինել Բլուա քաղաքը (կախված այն հանգամանքից, թե արդյոք դա ընդունվում է որպես ճշմարտություն, թե այն Լյուպենի հերթական սուտն է)։
Արսենի ծնունդից մի քանի տարի անց նրա մայրը հեռացել է Թեոֆաստ Լյուպենից և որդու հետ բնակություն հաստատել Դրյո-Սուբիզ ընտանիքի տանը։ Այդտեղ Հենրիետան մշտապես ստորացվել է տանտերերի կողմից։ Այդ պատճառով Արսեն Լյուպենը վեց տարեկանում գողանում է Մարի Անտուանետ թագուհու մանյակը, որը Դրյո-Սուբիզ ընտանիքի պարծանքն էր («Թագուհու նոր մանյակը», «Կոմսուհի Կալիոստրո»)։ Չնայած հետաքննությանն այդպես էլ չի հաջողվում պարզել, թե ով և ինչպես է կատարել գողությունը, կասկածն ընկնում է Հենրիետա դ’Անդրեզիի վրա, որն ստիպված է լինում հեռանալ գյուղ, որտեղ էլ մահանում է մի քանի տարի անց։
Արսեն Լյուպենը սովորել է իրավաբանություն, բժշկություն և դարձել մաշկաբանության մասնագետ։ Նա գիտի դասական լատիներեն և հունարեն։ Նրա հայրը եղել է բռնցքամարտի, սուսերամարտի և մարմնամարզության ուսուցիչ և որդուն սովորեցրել է մարտարվեստներ։ Արսենը սովորել է նաև ջուջուցու։
== Արտաքին տեսք ==
Արսեն Լյուպենը վերափոխումների վարպետ է և հաճախ է փոխում իր դիմագծերը, մազերի գույնը, հագուստի ոճն ու նույնիսկ բնավորությունը։ Այդ պատճառով դժվար է հստակ նկարագրել նրան։ Միայն հայտնի է, որ հերոսը բավական բարեկազմ է, գեղեցիկ և արտասովոր ուժեղ, ինչն օգնում է նրա գողի մասնագիտությանը։
== Բնավորություն ==
Արսեն Լյուպենը ցույց է տվել իր տաղանդն ու խելքը բազմաթիվ արկածներում՝ հանդես գալով ոչ միայն որպես կողոպտիչ, այլ նաև որպես դետեկտիվ և լուծելով մինչ այդ անլուծելի հանելուկներ, ինչը հաճախ զգալի շահույթ է բերել նրան։ Սակայն բացառված չեն նաև կերպարի ձախողումները, որոնցից նա դուրս է գալիս իր ունակությունների ու հաջողության շնորհիվ, ինչը ջենթլմեն-կողոպտիչին մոտեցնում է սվորական մարդու։ Դրանից բացի, հերոսն արժանանում է ընթերցողի համակրանքին իր բարոյական սկզբունքների շնորհիվ, որոնցից են սպանության բացառումն ու նուրբ քաղաքավարությունը կանանց հանդեպ։ Լյուպենը հաճախ կանանց օգնում է հաղթահարել դժվարին իրավիճակը, ավելին, նա հանուն կնոջ պատրաստ է հրաժարվել իր հանցագործ մտադրություններից։ Հերոսին խորթ չէ հայրենասիրությունը, ինչն առավել վառ արտահայտվում է այն դրվագներում, որոնցում ներկայացված գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նա տանձնում է Ֆրանսիայի օգտին մի շարք դիվանագիտական գործընթացների պատախանատվությունը։ Դրանից բացի, Արսեն Լյուպենն ընդգրկվել է Արտասահմանյան Լեգեոնի կազմում և կռվել Ֆրանսիայի օգտին Հյուսիսային Աֆրիկայում («Վագրի ատամները»)։
== Մորիս Լեբլանի ստեղծագործություններն Արսեն Լյուպենի մասին ==
== Այլ հեղինակների ստեղծագործություններ ==
Սերգեյ Կոլբասև
Արսեն Լյուպեն (ռուս.՝ Арсен Люпен, 1930, Լենինգրադ, «Поворот всё вокруг» եռագրության կազմում)
Անտոնի Բուշե / ֆր.՝ Anthony Boucher
Արսեն Լյուպենն ընդդեմ գնդապետ Լիննոյի / ֆր.՝ Arsène Lupin versus Colonel Linnaus (Ellery Queen’s Mystery Magazine ամսագիր, հատոր 5, № 19, նոյեմբեր, 1944 թվական)
Վալերի Կատոգան / ֆր.՝ Valère Catogan (կեղծանունը՝ ֆր.՝ Raymond Lindon)
Ֆրանսիայի թագավորի գաղտնիքը, կամ Արսեն Լյուպենի իրական դեմքը / ֆր.՝ Le Secret des rois de France ou la véritable identité d’Arsène Lupin (1955, Paris, Édition de Minuit, ռոմանտիկ էսսե)
Բուալո-Նարսեժակ (ֆր.՝ Boileau-Narcejac)
Էներվիլի գաղտնիքը / ֆր.՝ Le Secret d’Eunerville (1973, վեպ)
Վառոդի տակառ / ֆր.՝ La Poudrière (1974, վեպ)
Արսեն Լյուպենի երկրրդ դեմքը / ֆր.՝ Le Second Visage d’Arsène Lupin (1975, վեպ)
Արսեն Լյուպենի արդարադատությունը / ֆր.՝ La Justice d’Arsène Lupin (1977, վեպ)
Արսեն Լյուպենի երդումը / ֆր.՝ Le Serment d’Arsène Lupin (1979, վեպ)
/ ֆր.՝ L’Affaire Oliveira (Տոմ Նարսեժակի պատմվածքը)
Քրիստիան Պոսլանեց / ֆր.՝ Christian Poslaniec
Իդեալական հանցագործություն / ֆր.՝ Crimes parfaits (École des loisirs, 1999)
Դանիել Սալմոն / ֆր.՝ Daniel Salmon
Ջեյնի ատամը/ ֆր.՝ La dent de Jane (2001)
Միշել Զինկ (ֆր.՝ Michel Zink)
Արսեն Լյուպենն ու դ’Արսոնվալի գաղտնիքը / ֆր.՝ Arsène Lupin et le mystère d'Arsonval (2004, роман)
Կարլինա և Դիդյո Կայոլ (ֆր.՝ Caroline et Didier Cayol)
Վինսանի գայլերը / ֆր.՝ Les Lupins de Vincent (2006, վեպ)
Միշել Բյուսի / ֆր.՝ Michel Bussi
Լյուպենի կոդը / ֆր.՝ Code Lupin (2006)
Բորիս Ակունին
Աշտարակի կալանավորուհին, կամ Երեք իմաստունների կարճ, բայց հիանալի ուղին / ռուս.՝ Узница башни, или Краткий, но прекрасный путь трёх мудрых (2007, վիպակ)
Գաբրիել Տովերոն / ֆր.՝ Gabriel Thoveron
Ո՞վ է վախեցրել Վիրջինիա Վուլֆին (…պարզից պարզ է, իմ թանկագին Լյուպեն) / ֆր.՝ Qui fait peur à Virginia Woolf? (...élémentaire mon cher Lupin!) (վեպ)
Պատրիկ Ֆերտե / ֆր.՝ Patrick Ferté
Արսեն Լյուպենը՝ մեծագույն հանելուկը։ Մորիս Լեբլանի տեքստերի կոդի բանալին / ֆր.՝ Arsène Lupin Supérieur Inconnu - La clé de l'œuvre codée de Maurice Leblanc (հոդված Մորիս Լեբլանի ստեղծագործությունների էզոթերիկ կողմերի վերաբերյալ)
Կաձուհիկո Կատո
Lupin III (մանգա, որի գլխավոր հերոսը Արսեն Լյուպենի թոռն է)
== Ֆիլմեր և հեռուստասերիալներ ==
1910 – Արսեն Լյուպենն ընդդեմ Շերլոկ Հոլմսի (Arsène Lupin contra Sherlock Holmes), Գերմանիա
1916 – Արսեն Լյուպեն (Arsene Lupin), Մեծ Բրիտանիա
1917 – Արսեն Լյուպեն (Arsene Lupin), ԱՄՆ
1932 – Արսեն Լյուպեն (Arsene Lupin), ԱՄՆ
1937 – Արսեն Լյուպեն (Arsène Lupin détective), Ֆրանսիա
1938 – Արսեն Լյուպենը վերադառնում է (Arsène Lupin Returns)
1947 – Արսեն Լյուպեն (Arsenio Lupin), Մեքսիկա
1957 – Արսեն Լյուպենի արկածները, Ֆրանսիա, Իտալիա
1959 – Подписано: Арсен Люпен (Signé: Arsène Lupin), Ֆրանսիա
1962 – Արսեն Լյուպենն ընդդեմ Արսեն Լյուպենի (Arsène Lupin contre Arsène Lupin), Ֆրանսիա, Իտալիա
1971-1973 – Արսեն Լյուպեն (Arsene Lupin), Ֆրանսիա, Իտալիա
1980 – Արսեն Լյուպեն (Arsène Lupin joue et perd), մինիսերիալ, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա (ԳՖՀ)
1989 – Արսեն Լյուպենի վերադարձը (Le Retour d’Arsène Lupin)
1995-1996 – Արսեն Լյուպենի նոր սխրանքները (Les Nouveaux Exploits d’Arsène Lupin)
2004 – Արսեն Լյուպեն (Arsène Lupin), Ֆրանսիա
2018 – Kaitou Sentai Lupinranger VS Keisatsu Sentai Patranger
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Zink M. Arsène Lupin et le mystère d’Arsonval. Paris: Éditions de Fallois, 2004
== Արտաքին հղումներ ==
Արսեն Լյուպենի թանգարան |
830,198 | Լը Բուսքե | Լը Բուսքե (ֆր.՝ Le Bousquet), համայնք Ֆրանսիայի Օկսիտանիա մարզի Օդ գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 47 մարդ, բնակչության խտությունը` 1.81 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 25.99 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 680 կմ հարավ, Մոնպելիե քաղաքից` 170 կմ հարավ-արևմուտք, Կարկասոն քաղաքից` 55 կմ հարավ։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 23 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 14-ը, իսկ ոչ ակտիվները` 9։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 60,9 %։ 14 աշխատունակ մարդկանցից աշխատել է 13 անձ (8 տղամարդ և 5 կին)։ Գործազուրկ են եղել 1 անձ (0 տղամարդ և 1 կին)։ 9 անաշխատունակներից 1-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 6-ը` թոշակառուներ, իսկ 2-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Օդ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
414,769 | Կաստի (գյուղ, Մյառյամաա շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿաստիԿաստի (էստ․՝ Kasti), գյուղ Էստոնիայի Ռապլամաա նահանգի Մյառյամաա շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 179 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
1,035,164 | Բանյիցայի համակենտրոնացման ճամբար | Բանյիցայի համակենտրոնացման ճամբար (սերբերեն՝ Logor Banjica, գերմ.՝ KZ Banjica), Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Բանյիցա արվարձանում 1941 թվականի հունիսին Երրորդ ռայխի բացած համակենտրոնացման ճամբար, որը գործել է մինչև 1944 թվականի սեպտեմբեր ամիսը։ Ստեղծվել է ռազմագերիներին պահելու սկզբնական նպատակադրումով, սակայն հետագայում այստեղ կալանքի տակ գտնվել են նաև հրեաներ, սերբ կոմունիստներ, գնչուներ, պարտիզաններ։ Գրանցված կալանավորների թվաքանակը կազմել է 23 637։ Ճամբարի պարետը գեստապոյի սպա Վիլլի Ֆրիդրիխն էր, նրա օգնականները՝ սերբ պոլիցայներ Սվետոզար Վույկովիչը (սերբ.՝ Svetozar Vujković) և Ջորջե Կոսմայացը (սերբ.՝ Đorđe Kosmajac), որոնք վատահամբավվել են կալանավորների նկատմամբ դրսևորած սադիստական վերաբերմունքով։
Առաջին զանգվածային կոտորածը կազմակերպվել է 1941 թվականի դեկտեմբերի 17ին. այդ օրը գնդակահարվել են 170 կալանավոր։
Զանգվածային կոտորածների իրականացման վայր էր ընտրվել մոտակա Յաինցի գյուղի մերձակայքը։ 1944 թվականի կեսերին գնդակահարել են ողջ մնացած բոլոր կալանավորներին և ճամբարը լուծարել։
Համակենտրոնացման ճամբարի տեղում 1969 թվականին թանգարան է բացվել։
== Գրականություն ==
Sima Begović, Logor Banjica 1941–1944, 1–2, ISI, Beograd, 1989.
Mesta stradanja žrtava fašističkog terora na području grada Beograda, Beograd, 2008.
Logor Banjica: Logoraši, knjige zatočenika Koncentracionog logora Beograd-Banjica 1941–1944. I–II, (pr. Evica Micković i Milena Radojčić), Beograd, 2009.
Глишић Венцеслав (1970)։ ТЕРОР И ЗЛОЧИНИ НАЦИСТИЧКЕ НЕМАЧКЕ У СРБИЈИ 1941-1945։ Београд: Институт за историју радничког покрета Србије, Рад։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-22-ին։ Վերցված է 2020-09-17
Petranović Branko (1992)։ Srbija u Drugom svetskom ratu 1939—1945։ Beograd: Vojnoizdavački i novinski centar
Архив града Београда (бањичке књиге логораша)
Сима Беговић, Логор Бањица, књиге 1 и 2, Београд, 1989.
Група аутора, Бањица, Београд, 1978.
J. Дорбић, Живи Љешеви у кући смрти на Бањици, Београд 1945.
В. Глигорић, Кућа смрти, Београд 1945.
Д. Д. Дрча, Специјална полиција Бањица, Јајинци, Сарајево 1947.
Д. Азањац, Само на пролазу, Београд 1952.
С-С, Милинчевић, Хроника мога времена, 1953.
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Музеј Бањичког логора
Милорад Митрашиновић: Жртве бањичког логора 1941—1944. pp. 69–87, у часопису „Гласник“, број 6, Историјски архив Ваљево, 1971. године.
Војна академија/Сећање на логор Archived 2014-02-02 at the Wayback Machine.
Републички завод за заштиту споменика културе - Београд
Листа споменика
Републички завод за заштиту споменика културе-Београд/База непокретних културних добара |
827,434 | Ստայցելե | Ստայցելե (լատիշ․՝ Staicele), քաղաք Լատվիայի Ալոյայի շրջանում։
Գտնվում է Ռիգա մայրաքաղաքից 130 կմ հեռավորության վրա, Վալմիերա քաղաքից՝ 62 կմ, Լիմբաժի քաղաքից՝ 45 կմ, իսկ Այնաժի քաղաքից՝ 30 կմ։ Քաղաքի մակերեսը կազմում է 5.16 կմ²։
Ստայցելե, արագիլների քաղաքն է, որտեղ արագիլը համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկը։
== Տեսարժան վայրեր ==
Պրոֆեսորի բույնը այն բույնն է, որի մեջ ծնվում է Ստայցելե քաղաքի խորհրդանիշը՝արագիլը։
Քարի քանդակի ցուցադրություն դրսում։ Հնարավորություն է տալիս ծանոթանալ Լատվիայի հայտնի քանդակագործների աշխատանքներին։ Ցուցադրությունը բացվել է 1999 թվականից մինչև 2000 թվականը։
Հուշարձան։ Քանդակը խորհրդանշում է լատվիացիներին և էստոնացիներին։
== Տրանսպորտ ==
=== Ավտոճանապարհներ ===
Ստայցելե քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Այնաժի - Մատիշի ավտոճանապարհը։
Տեղական ավտոճանապարհների շարքում հարկ է նշել Մազսալացա - Ստայցելե ավտոճանապարհը։
=== Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն ===
Հիմնական երթուղիներն են՝ Ստայցելե - Լիմբաժի - Ռիգա, Ստայցելե - Այնաժի - Սալացգրիվա, Ստայցելե - Ալոյա - Վալմիերա։
== Քույր քաղաքներ ==
Բուսկ (ուկրաիներեն՝ Буськ), Ուկրաինա
Կոմարովցե (սլովակ.՝ Komárovce), Սլովակիա
Լուկա- նադ- Յիգլավիի (չեխ․՝ Luka nad Jihlavou), Չեխիա
Շտորկի (գերմ.՝ Storkow), Գերմանիա
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Официальный сайт Стайцеле (լատիշերեն)Информация о Стайцеле на туристическом портале mesta.lv (ռուս.)
Информация о Стайцеле в топонимической базе данных (լատիշերեն) |
1,047,718 | Ուվե Յոնսոն | Ուվե Յոնսոն (գերմ.՝ Uwe Johnson, հուլիսի 20, 1934(1934-07-20)[…], Kamień Pomorski, Gmina Kamień Pomorski, Kamień County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան - փետրվարի 22, 1984(1984-02-22), փետրվարի 24, 1984(1984-02-24) կամ փետրվարի 23, 1984(1984-02-23), Sheerness, Swale, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), գերմանացի գրող և թարգմանիչ։
== Կենսագրություն ==
Յոնսոնի ընտանիքը 1944 թվականին առաջ ընթացող Կարմիր բանակից փախել է Մեկլենբուրգ։ Նրա հայրը ձերբակալվել, արտաքսվել է ԽՍՀՄ և մահացել ստալինյան համակենտրոնացման ճամբարներում։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Գյուստրով, որտեղ Յոնսոնն ավարտել է ավագ դպրոցը։ 1952-1954 թվականներին գերմանական փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռոստոկում, իսկ 1954-1956 թվականներին՝ Լայպցիգում։ Քաղաքական պասիվության համար հեռացվել է համալսարանից, այնուհետև վերականգնվել։ Արևելագերմանական հրատարակիչները մերժել են նրա առաջին վեպը։ Յոնսոնի մայրը տեղափոխվել է Արևմտյան Բեռլին։ Այդ պատճառով նա աշխատանքի չի ընդունվել իր մասնագիտությամբ, այլ զբաղվոել է թարգմանությամբ, այդ թվում թարգմանել է Հերման Մելվիլի ստեղծագործությունները, Նիբելունգների երգը գերմանական ազգային էպոսը և այլն։
1959 թվականին Յոնսոնը տեղափոխվել է Արևմուտք։ Զուրկամպ խոշոր հրատարակչությունն այս անգամ հրապարակել էր նրա «Ենթադրություններ Հակոբի մասին» վեպը։ Յոնսոնը մտերմացել է գերմանալեզու հեղինակների Խումբ 47 միության անդամների հետ։ 1960 թվականին ճանապարհորդել է, Հռոմում ապրել է կրթաթոշակով, աշխատել է ԱՄՆ-ում։ 1974 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Նա ստեղծագործական ճգնաժամ է ապրել, քիչ է գրել և հանդես է եկել դասախոսություններ կարդալով։ Գրողի առողջությունը սկսել է վատանալ։ Նա Ամերիկա մեկնելու պատրատություն տեսնելով պայմանավորվածություն է ձեռք բերել Մ. ֆրիշի հետ՝ նրա Նյու Յորքի բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվելու համար։
== Մահ ==
Յոնսոնը մահացել է սրտի կաթվածից միայնակ։ Գյուղացիական տանը նրա դին հայտնաբերվել է միայն նրա մահից երեք շաբաթ անց ՝ մարտի 13։
== Ստեղծագործություններ ==
Յոնսոնը կրել է Ջոյսի, Ֆոլքների և ֆրանսիական «նոր վեպի» ազդեցությունը։ Վեպերում և պատմվածքներում նա ներկայացրել է 1930-1960-ական թվականների գերմանական հասարակության դրամատիկ պատկերը։
1959 թվական, Ենթադրություններ Հակոբի մասին (անգլ.՝ Mutmassungen über Jakob)
1961 թվական, Ախիմի մասին երրորդ գիրքը (անգլ.՝ Das dritte Buch über Achim)
1964 թվական, Քարշ և այլ արձակներ (անգլ.՝ Karsch, und andere Prosa)
1965 թվական, Երկու տեսակետ (անգլ.՝ Zwei Ansichten)
1970-1983 թվական Տարեդարձ (անգլ.՝ Jahrestage) հեռուստասերիալ 2000
1974 թվական Ուղևորություն դեպի Կլագենֆուրտ էսսե (անգլ.՝ Eine Reise nach Klagenfurt)
1975 թվական Բեռլին (անգլ.՝ Berliner Sachen, Aufsätze) էսսե
1982 թվական Հոդված վթարի զոհի մասին (անգլ.՝ Skizze eines Verunglückten)։
== Ճանաչում ==
Յոնսոնի գրական և բարոյախոսական հեղինակությունը իր ժամանակակիցների շրջանում չափազանց մեծ է եղել։ Մահից հետո նրա ազդեցությունը շարունակում է աճել։ 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանական գրականության դասականները նրա շուրջ բուռն քննարկումներ են ունենում։ Իր կենդանության օրոք Յոնսոնն արժանացել է մրցանակների․
1960 թվական, Թեոդոր Ֆոնտանե, Արևմտյան Բեռլին
1962 թվական, Փորմենտոր, միջազգային
1971 թվական, Գեորգ Բյուխներ
1975 թվական, Վիլհեմ Ռաբե, Բրաունշվայգ
1978 թվական, Թոմաս Ման, Լյուբեկ
1983 թվական, Քյոլն1994 թվականից Մեքլենբուրգ-Վորպոմերն քաղաքում շնորհվում է Ուվե Յոնսոնի մրցանակ, որը կոչվում է նրա անունով։ Այդ նույն թվականից Գյոթինգեն քաղաքում լույս է տեսնում Ուվե Յոնսոնի Տեղեկագիրքը։ Առանձին հատորներով հրատարակվել են նրա նամակագրությունը Հ.Արենդտի, Մ. Ֆրիշի, Ֆրից Ռադացի և այլոց հետ։
== Հրապարակումներ ռուսերեն լեզվով ==
Ես իմ մասին եմ, պատմվածքներ Յոնսոնի և Մարքս Ֆրիշի նամակագրությունից, արտասահմանյան գրականություն, 2003 թվական № 9:
Երկու տեսակետ, Պատմություն, արտասահմանյան գրականություն, 2007թվական № 2:
== Գրականություն գրողի մասին ==
Schwarz W.J. Der Erzähler Uwe Johnson. Bern; München: Francke, 1970.
Boulby М. Uwe Johnson. New York: Ungar, 1974
'Wo ich her bin…' — Uwe Johnson in der D.D.R./ Roland Berbig, Erdmut Wizisla (Hrsg.) Berlin, Kontext, 1993.
Die Katze Erinnerung. Uwe Johnson — Eine Chronik in Briefen und Bildern/ Eberhard Fahlke (Hrsg). Frankfurt: Suhrkamp, 1994
Wohin ich in Wahrheit gehöre. Ein Johnson Lesebuch mit einem Nachwort versehen von Siegfried Unseld. Frankfurt: Suhrkamp, 1994
Uwe Johnson zwischen Vormoderne und Postmoderne. Internationales Uwe-Johnson-Symposium/ Carsten Gansel, Nicolai Riedel (Hrsg.). Berlin; New York: Walter de Gruyter, 1995
Grambow J. Uwe Johnson. Reinbek: Rowohlt, 1997
Lübbert H. Der Streit um das Erbe des Schriftstellers Uwe Johnson. Frankfurt/Main: Suhrkamp, 1998.
Baker H.L. Understanding Uwe Johnson. Columbia: University of South Carolina Press,1999.
Internationales Uwe-Johnson-Forum: Beiträge zum Werkverständnis und Materialien zur Rezeptionsgeschichte/ Carsten Gansel, Nicolai Riedel (Hrsg.). Frankfurt/Main; Berlin; Bern: P. Lang, 2000
Uwe Johnson/ Heinz Ludwig Arnold (Hrsg). München: edition text + kritik, 2001
Befreundungen. Gespräche, Dokumente, Essays/ Herausgeg. von Roland Berbig. Berlin: Kontext Verlag 2002.
Krellner U. 'Was ich im Gedächtnis ertrage'. Untersuchungen zum Erinnerungskonzept von Uwe Johnsons Erzählwerk. Würzburg: Königshausen & Neumann, 200
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«404 - Philosophische Fakultät - Universität Rostock»։ www.phf.uni-rostock.de։ Վերցված է 2020-12-29
«Uwe Johnson»։ web.archive.org։ 2004-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2004-02-25-ին։ Վերցված է 2020-12-29
«Wayback Machine»։ web.archive.org։ 2004-06-05։ Արխիվացված է օրիգինալից 2004-06-05-ին։ Վերցված է 2020-12-29
https://literaturhaus-uwe-johnson.de/
«Literaturhaus „Uwe Johnson“» (de-DE)։ Վերցված է 2020-12-29 |
440,206 | Դառնուկ | Դառնուկ (լատ.՝ Rhodeus sericeus), ծածանազգիների ընտանիքի ձուկ։ Հայաստանի ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել Է 1996-ին։ Հանդիպում է Արաքս, Հրազդան, Մեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում։ Մանր ձուկ է։
== Արտաքին կառուցվածք ==
Մարմինը լայն է՝ կողքերից սեղմված, երկարությունը՝ 4-5 (երբեմն՝ մինչև 8) սմ, զանգվածը՝ 6 գ և ավելի։ Արուները սովորաբար էգերից խոշոր են։ Բերանը փոքր է, գտնվում է դնչի ծայրին։ Թեփուկները խոշոր են, 1 երկայնական շարքում՝ 30-38 հատ։ Կողագիծն արտահայտվում է միայն առաջին 1-7 թեփուկների վրա կամ ընդհանրապես բացակայում է։ Կլանային ատամները միաշարք են, յուրաքանչյուր կողմում՝ 5-ական։ Պոչային լողակը մկրատաձև, է, մեջքային լողակը՝ 12-13-ճառագայթանի, հետնալողակը՝ 11-13։ Մեջքը մոխրականաչավունից սև. է, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ սպիտակ։
Մարմնի միջին մասից մինչև պոչային լողակի հիմքը ձգվում է սև՝ կանաչավուն նրբերանգով նեղ շերտ։ Լողակները բաց մոխրագույն են։ Աչքի ծիածանաթաղանթը դեղին է, վերին մասում՝ կարմիր։ Հարսանեկան շրջանում արուների մարմնի գունավորումը հիմնովին փոխվում է. կողքերը ձեռք են բերում ծիածանային գունավորում՝ վարդագույն, երկնագույն և կանաչ նրբերանգներով, մեջքային լողակը և հետնալողակը մոխրագույնից վերածվում են վառ կարմրի, բերանի անկյունային մասերում հայտնվում է սպիտակավուն մաշկային ցան։ Էգերի գունավորումն այդ ընթացքում չի փոխվում, նրանց մոտ հայտնվում է երկար ձվադիր, որը կարող է հասնել մարմնի երկարությանը։
== Բազմացում և զարգացում ==
Սեռահասուն է դառնում 1 տարեկանում։ Բազմանում է գարնանից մինչև աշնան սկիզբը։ Յուրաքանչյուր առանձնյակ կարող Է ձվադրել մինչև 9 անգամ՝ որոշակի ընդմիջումներով և փոքր քանակներով։ Ընդհանուր բեղունությունը հասնում է մինչև 600 ձկնկիթի։ Երկարավուն ձվադիրի օգնությամբ էգերը դեղնավուն ձկնկիթը դնում են երկփեղկանի փափկամարմինների՝ անատամիկների սիֆոնի մեջ, որտեղ և կատարվում է նրա բեղմնավորումը։ Ձկնկիթի զարգացումը, մանրաձկների կյանքի առաջին փուլերն ընթանում են փափկամարմնի թիկնոցային խոռոչում։ Հասնելով մոտ 1 սմ երկարության՝ երիտասարդ ձկները թողնում են իրենց ապաստարանը և սկսում ինքնուրույն կյանք վարել։
Բնակվում է վտառներով՝ գետերի և ջրանցքների դանդաղահոս և բույսերով հարուստ տեղամասերում։
== Սննդառություն ==
Սնվում է բույսերով, ինչպես նաև մանր անողնաշարավորներով՝ միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, որդերով։
== Տնտեսական նշանակություն ==
Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է որոշակի վնաս հասցնել՝ սնվելով արժեքավոր ձկնատեսակների (ծածան, հաջամ, ճանար, կողակ) ձկնկիթներով և թրթուրներով։ |
87,823 | Աստերոիդների ցանկ (48601-48700) | Աստերոիդների ցանկ (48501-48600) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (48701-48800)
Աստերոիդների ցանկ (48501-48600) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (48701-48800)
== Աղբյուր ==
«Discovery Circumstances: Numbered Minor Planets (45001)-(50000)»։ www.minorplanetcenter.net |
299,291 | Գիշանգղ | Գիշանգղ, եգիպտական անգղ (լատ.՝ Neophron percnopterus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
== Նկարագրություն ==
Փետրավորումը սպիտակ գույնի է։ Թռչելիս երևում են թևերի եզրերի երկար սև փետուրները։ Կոկորդի մոտ փետուրներն ունեն դեղնավուն երանգ։ Գլուխը վառ դեղին է, երբեմն՝ նարնջագույն։ Նույն գույնի են կտուցի հիմքը և թաթերը։ Կտուցի ծայրը սև է։ Աչքերի եղջերաթաղանթը կարմրադարչնագույն է։ Չափահաս անգղի երկարությունը 60-70 սմ է, քաշը՝ 1,5-2,2 կգ։ Թևերի բացվածքը 165 սմ է։
== Բազմացում ==
Բնադրվում են ժայռերի վրա, որտեղ որպես բույն են ծառայում ճեղքերն ու անցքերը, ինչպես նաև փոքր անձավները։ Գիշանգղն ածում է դարչնագույն պուտերով երկու ձու և երկու ծնողները թուխս են նստում 42 օր։ Ծնվելուց 80 օր հետո ձագերը սկսում են թռչել։
== Տարածվածություն ==
Հանդիպում են Եվրասիա մայրցամաքի բարեխառն գոտիներում, հիմնականում միջերկրածովյան տարածաշրջանում և Հնդկաստանում, Աֆրիկայում և Պակիստանում։
Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում։
== Պահպանություն ==
Սակավաթիվ և վտանգված տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 40-60 բնադրող զույգ։ 8 առանձնյակ պահվում է Երևանի կենդանաբանական այգում, 73 առանձնյակ էլ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։
Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով թունաքիմիկատների օգտագործումը, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թակարդներում դրված կերով թունավորումը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը։
10 զույգը բնադրում են «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում։ Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։
== Գիշանգղը եգիպտական հիերոգլիֆներում ==
== Ծանոթագրություններ == |
563,001 | Արապիրակա | Արապիրակա (պորտ.՝ Arapiraca), համայնք Բրազիլիայում՝ Ալագոաս նահանգի կազմում։ Գտնվում է Ալագոաս նահանգի գյուղատնտեսական շրջանում։ Մտնում է Արապիրակայի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 202 390 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 351 կմ² տարածք։ Բնակչության խտությունը՝ 576,6 մարդ/կմ²։
Քաղաքի հովանավորն է համարվում Աստվածամայր դու-Բոն-Կոնսելյուն։
== Պատմություն ==
Տեղանքի կլիման կիսաանապատային է։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը 2005 թվականի դրությամբ կազմում է 477 205 000,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով 2005 թվականի դրությամբ կազմում է 2 416,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը 2000 թվականի դրությամբ կազմում է 0,656 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի) |
1,039,319 | Գլորիա Բամիլոյե | Գլորիա Օլուշոլա Բամիլոյե (անգլ.՝ Gloria Olusola Bamiloye, փետրվարի 4, 1964(1964-02-04), Ilesa, Օսուն, Նիգերիա և Օսուն, Նիգերիա), նիգերիացի ժամանակակից թատերագիր, կինոդերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր։ Mount Zion Drama Ministry ուխտի համահիմնադիրն է։
== Կենսագրություն ==
Գլորիա Օլուշոլա Բամիլոյեն ծնվել է Նիգերիայի հարավարևմտյան մասում գտնվող Օշուն նահանգի Իլեշա քաղաքում։ Սովորել է Իպետումոդու քաղաքի Divisional Teachers Training College-ում՝ պատրաստվելով դառնալ ուսուցչուհի։ 1985 թվականի օգոստոսի 5-ին ամուսնու՝ Մայք Բամիլոյեի հետ հիմնադրել է Zion Drama Ministry ուխտը։ Դերակատարումներով հանդես է եկել նիգերիական մի շարք կինոնկարներում, դրսևորել է նաև կինոռեժիսորի ձիրք և ինքը ևս մի քանի ֆիլմ է նկարահանել։ Բացի այդ, իր ուժերը փորձել է գրականության ասպարեզում և 2002 թվականին լույս է ընծայել իր հեղինակած «The Anxiety of Single Sisters» գիրքը։
== Հատընտիր ֆիլմագրություն ==
The Haunting Shadows 1 (2005)
The Haunting Shadows 2 (2005)
The Haunting Shadows 3 ( 2005),
== Ծանոթագրություններ == |
417,548 | Սուուռպեա | Սուուռպեա (էստ․՝ Suurpea), գյուղ Էստոնիայի Հարյումաա նահանգի Կուուսալու շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 107 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
528,667 | Սեբիստեյ | Սեբիստեյ, գետ Ռուսաստանում, հոսում է Ալթայի երկրամասում։ Գետաբերանը գտնվում է Կոկուզեկ գետի աջ ափից 24 կիլոմետր հեռավորության վրա։ Գետի երկարությունը 31 կիլոմետր է։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցման պետական տվյալների համաձայն՝ գետը պատկանում է Վերին Օբի ավազանային շրջանին, Կատուն գետի ջրօգտագործման մասն է, Բիա և Կատուն գետերի գետային ենթաավազանն է։ Վերին Օբի գետային ավազանն է մինչև Իրտիշ թափվելը։
Աշխարհատեղեկատվական համակարգի ՌԴ տարածքի ջրատնտեսական շրջանացման տվյալներով՝
Ջրային գրանցման տվյալների կոդ՝ 13010100312115100005483
Հիդրոլոգիական ստուգման կոդ՝ 115100548
Ավազանի կոդ՝ 13.01.01.003
Հիդրոլոգիական ուսումնասիրության ծավալի համար՝ 15
Հիդրոլոգիական ուսումնասիրության թողարկում՝ 1։
== Ծանոթագրություններ == |
734,204 | Ֆրեդ (կատու) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրեդ (այլ կիրառումներ)Ֆրեդ (մայիս 2005, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 9, 2006(2006-08-09)), կարճաբուրդ կատու, որը ճանաչում է գտել այն բանի համար, որ աշխատել է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքում և օգնել է ձերբակալել մի քանի հանցագործների։
== Կենսագրություն ==
Ֆրեդը ծնվել է 2005 թվականի գարնանը Բրուքլինում։ 2005 թվականի սեպտեմբերին ծանր թոքաբորբ և թոքի կոլապս ունեցող կատվին իր մոտ վերցրեց շրջանային դատախազի օգնական Քերոլ Մորանը։
2006 թվականի փետրվարին Ֆրեդը համալրեց Բրուքլինի շրջանային դատախազության աշխատակիցների շարքերը որպես գաղտնի գործակալ։ Ոստիկանները Ֆրեդին ներկայացրին որպես հիվանդ կատու, երբ ցանկանում էին դիմակազերծել մի անասնաբույժի, ում կասկածում էին խաբեբայության մեջ, առանց արտոնագրի աշխատելու, ավազակության և կենդանիների հանդեպ բռնություն գործադրելու մեջ։ Ֆրեդի աշխատանքի շնորհիվ անասնաբույժը ենթարկվեց քրեական պատասխանատվության։
Հաջող հատուկ գործողությանը մասնակցելու համար Ֆրեդը մրցանակ ստացավ քաղաքապետի կողմից։ Հատուկ գործողությունից հետո Ֆրեդը նախապատրաստվեց կենդանաբուժության մասնակցելու համար։ Ֆրեդի տերերը բազմիցս առաջարկներ էին ստանում տարբեր ռեժիսորներից գովազդներում նկարահանվելու համար։
Ֆրեդը փախավ տնից և նույն օրն էլ մահացավ վրաերթից 2006 թվականի օգոստոսի 10-ին։
== Տես նաև ==
Օսկար
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Fred’s Obituary in the New York Times |
763,748 | Չերնովկա (այլ կիրառումներ) | Չերնովկա, կարող է վերաբերել՝
Չերնովկա - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բելորեցկի շրջանի կազմում
Չերնովկա - գյուղ Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Նովոսելիցայի շրջանում |
232,596 | Ֆիլիպ Մեքսես | Ֆիլիպ Մեքսես (ֆր.՝ Philippe Mexès, մարտի 30, 1982(1982-03-30), Թուլուզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս Միլան ակումբում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Մեքսեսի պրոֆիլը «Միլան» ակումբի պաշտոնական կայքում |
298,327 | Ալաբեյլի | Ալաբեյլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Պելյանի գավառակում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Կիլիկիայի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
27,041 | Մ.թ.ա. 146 |
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
301,451 | Բոյարինցևո (գյուղ, Միխայլովսկի շրջան) | Բոյարինցևո (ռուս.՝ Бояринцево), գյուղ Ռուսաստանի Ռյազանի մարզի Միխայլովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 34 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
56,372 | Միհրդատ Իբերացի | Միհրդատ Իբերացի (ծն.թ. անհայտ-51), Մեծ Հայքի դրածո թագավոր 35-37, 47-51 թվականներին, Իբերիայի Փարսման թագավորի եղբայրը։ Գահ է բարձրացել հռոմեական զորքերի օգնությամբ։ Տակիտոս պատմիչը վկայում է, որ դաժան Միհրդատ Իբերացին, հայոց մեջ հենարան չգտնելով, ապավինել էր Գառնիում և այլ բերդերում տեղակայված հռոմեական զորքերի ուժին։ Խեղդամահ է եղել իր եղբորորդու՝ գահատենչ Հռադամիզդի ձեռքով։ |
449,780 | Մ.թ.ա. 1-ին դար | null |
30,311 | Վարդան Սեդրակյան | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Սեդրակյան (այլ կիրառումներ)Վարդան Ժորժիկի Սեդրակյան (1967, օգոստոսի 20, Երևան), հայ էպոսագետ։ 1998 թվականից զբաղվել է ինչպես հայկական, այնպես էլ մյուս ազգերի էպոսների, հեքիաթների և առասպելների հետազոտությամբ և վերլուծությամբ։
2013 թվականին 14 տարով ազատազրկվել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու գործով։ 2020 թվականի մայիսի 27-ին դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին որոշում է կայացվել։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 20-ին Երևանում։
1984 թ. ավարտել է №103 միջնակարգ դպրոցը։
1984 թ. ավարտել է №6 երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը։
1984 թ. ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։
1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։
1992 թ. ավարտել է Երևանի Ճարտարապետա–Շինարարական ինստիտուտը։
1998 թ-ից զբաղվում է հայկական էպոսի ուսումնասիրությամբ։
1998 թ. Օլեգ Բաբայանի հետ միասին, «Ար» հեռուստաընկերությունում ներկայացրել է «Սասնա Ծռեր-Ի՞նչ է լինելու վերջը» հաղորդաշարը։
1999 թ. զբաղվում է աշխարհի մյուս ժողովուրդների էպոսների և կրոնների ուսումնասիրությամբ։
2000 թ. «Պրոմեթևս», 2001 թ. «Արմենիա» և 2004 թ. «Ար» հեռուստաընկերություններում բազմիցս ներկայացրել է հայկական էպոսի և արդի իրականության համեմատական վերլուծություններ։
2004 թ. «Հ-1» հեռուստընկերության «Հայեր» հաղորդաշարում հանդես է եկել երկու մենախոսություններով՝ «Տնտեսությունը հայոց էպոսում» և «Հայկական և ռուսական էպոսները» թեմաներով։
2005 թ. Երկու՝ «Հայկական էպոս» և «Հայկական և պարսկական էպոսների կապերը» թեմաներով հանդես է եկել Թեհրանի հայկական համայնքի առջև։
2006 թ. նույն թեմաներով հարցազրույց է տվել «Ռադիո Հայ» ռադիոընկերությանը։
1988–2007 թ. սմսագրերում և թերթերում հրատարակել է իր պատմվածքներն ու ուսումնասիրությունները, տվել տասնյակից ավելի հարցազրույցներ էպոսի և քաղաքականության թեմաներով։ Բազմիցս դասախոսություններ է ունեցել դպրոցներում, ինստիտուտներում, հասարակական կազմակերպություններում և կուսակցություններում։
2006 թ. Հրատարակել է «Deusvult-Կամոքն Աստծո» գիրքը, որտեղ առաջին անգամ ներկայացրել է հայ-ռուսական և հայ֊անգլոսաքսոնական էպոսների համեմատական վերլուծությունները։
2007 թ. մասնակցել է Ազգային Ժողովի ընտրություններում և հավաքելով 5525 ձայն, տանուլ է տվել։
2013 թ. փետրվարի 18-ին մասնակցել է Հայաստանի նախագահի ընտրություններին և ստացել է ձայների 0.42% կամ 6203 ձայն։
2013 թ. մարտի 5-ին կալանավորվեց նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով։ Դատապարտվել է ազատազրկման՝ 14 տարի ժամկետով։
2020 թ. մայիսի 27-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
== Ընտանիք ==
Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ։
== Ստեղծագործություններ ==
=== Գրքեր ===
DEUSVULT!! - Կամոքն Աստծո
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղում ==
Անձնական կայք Archived 2012-08-30 at the Wayback Machine.
Կամոքն Աստծո Archived 2012-07-02 at the Wayback Machine. |
760,040 | Իրակլի Կոբախիձե | Իրակլի Կոբախիձե (վրաց.՝ ირაკლი კობახიძე, սեպտեմբերի 25, 1978(1978-09-25), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պետական և քաղաքական գործիչ, որը 2016 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2019 թվականի հունիսի 21-ը ստանձնել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը։
== Կենսագրություն ==
Իրակլին ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
2000 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2002 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։ Դրանից հետո արժանացել է Դյուսելդորֆի համալսարանի իրավագիտական գիտությունների դոկտորի թեկնածուի աստիճանի։
2005-2006 թվականներին Կոբախիձեն դասավանդել է Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում և միաժամանակ ծառայել է, որպես ՄԱԶԾ-ի ծրագրի ղեկավար։
Նա զբաղվել է Վրաստանի Եվրոպական միությանն ինտեգրվելու գրասենյակի հարցերով, որպես մարդու իրավունքների մասնագետ։ 2015 թվականի հունվարին Իրակլի Կոբախիձեն միացել է իշխող «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցությանը՝ դառնալով վերջինիս գործադիր քարտուղարը։ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո նույն թվականի նոյեմբերի 3-ին Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի նախագահ։ Նրա ընտրությունը առաջացրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ դժգոհությանը։ Նրանք նորընտիր պաշտոնյային մեղադրել են «հանրային պառակտման» մեջ։
=== Ցույցերին հաջորդած հրաժարական ===
2019 թվականի հունիսի 20-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին հայտնվել է շարունակական բողոքի ակցիաների կիզակետում։ Հակառուսական ալիքը կարճ ժամանակում վերաճում է կառավարության դեմ ցույցերի․ ցուցարարների գլխավոր պահանջը խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն էր։
Իրակլի Կոբախիձեն իր հրաժարականի մասին հայտնում է 2019 թվականի հունիսի 21-ին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում։ Խորհրդարանի խոսնակի հրաժարականի հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի քարտուղար Կախա Կալաձեն։
== Տես նաև ==
Բողոքի ցույցեր Վրաստանում (2019)
== Ծանոթագրություններ == |
568,210 | Թանգո | Թանգո, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն Թանգ կամ Թանգիկ անունից կոչականի ո մասնիկով։ Թանգավ ձևով հիշատակված է 1645 թվականին, իսկ Թանգա ձևով՝ 1453 թվականից հետո գրված անթվական մի հիշատակարանում։
== Ծանոթագրություններ == |
729,144 | Օպիատներ | Օպիատներ, ափիոնի թմրեցուցիչ ալկալիներ: Գոյություն ունի նաև օփիոիդներ դեղամիջոցների մի խումբ, որը մարդու օրգանիզմի վրա ազդում է ինչպես ափիոնը և նույնպես հանդիսանում է ափիոնային ընկալիչների ագոնիստ: Հաճախ օպիատներ անվանում են խաշխաշի ալկալիները և դրա ածանցյալները, իսկ օփիոիդները դրանց սինթետիկ և կիսասինթետիկ ածանցյալներն են :
Օպիատների շարքին են դասվում ինչպես ափիոնի բնական ալկալիները (օրինակ՝ մորֆին, կոդեին, թեբաին, նարկոտին), այնպես էլ դրանց կիսասինթետիկ ածանցյալները (ինչպես օրինակ՝ հերոին, դեզոմորֆին):
== Օպիատների աղբյուրներ ==
Խաշխաշ
Ափիոն
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Машковский М. Д. Лекарственные средства. — 15-е изд. — М.: Новая Волна, 2005. — 1200 с. — ISBN 5-7864-0203-7. |
472,151 | Շեշտ (ամսագիր) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեշտ (այլ կիրառումներ)«Շեշտ», խորհրդային շրջանի հայկական երգիծական ամսագիր։ Լույս է տեսել 1923 թվականին, Երևանում (3 համար)։ Խմբագիր՝ Վահան Թոթովենց։ Հանդիսացել է հայ խորհրդային անդրանիկ երգիծական պարբերականը։ «Դեսից դենից», «Դեմքեր ու դեպքեր» բաժիններում ֆելիետոնի, թևավոր խոսքի, ժողովրդական իմաստության, աֆորիզմի, եզովպոսյան լեզվի և այլ միջոցներով քննադատել է նոր հասարակարգին խորթ բարքերը, սնապարծությունը, տգիտությունը։ «Շեշտ» երգիծանքի սուր սլաքը ուղղել է նաև նոր կյանքի կառուցման թերությունների դեմ։ Սուր ծաղրի է ենթարկել կրոնն ու նրա սպասավորներին։ Աշխատակցել են Խոջիկը, Լեռ Կամսարը և ուրիշներ։
2018 թվականին լույս է տեսել Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի հեղինակած «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գիրքը։ Այն նվիրված է «Շեշտ», «Զուռնա», «Կարմիր մոծակ» երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը։ |
242,911 | Գուբենկովո | Գուբենկովո (ուկրաիներեն՝ Губенкове), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Վոլոդարսկ-Վոլինկիի շրջանում։
2001 թվականի տվյալներով Գուբենկովո գյուղում բնակվում էր 152 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 5,48 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 27,74 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
598,957 | Atlas (երգ) | «Atlas», բրիտանական Քոլդփլեյ խմբի երգը, ամերիկյան «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» ֆանտաստիկ ֆիլմի սաունդթրեքը։ Համաշխարհային թողարկումը եղել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին, իսկ Մեծ Բրիտանիայում այն թողարկվել է երկու օր հետո։ Նաև նկարահանվել է երգի բառերով համակարգչային տեսահոլովակ, որի պրեմիերան նույնպես տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։
== Երգի մասին ==
«Atlas»- խմբի առաջին երգն է, որը գրվել է ֆիլմի համար։ Երգը հայտնվել է 16 երկրների վարկանշային աղյուսակներում, որոնցից երեքում լավագույն տասնյակում է հայտնվել։ Hollywood Film Awards մրցանակաբաշխության ժամանակ «Atlas»-ը հաղթել է «Լավագույն երգ» անվանկարգում։ Երգը նաև ստացել է Գրեմմի մրցանակ «Լավագույն երգ ֆիլմի համար» անվանակարգում և «Լավագույն երգ»՝ «Ոսկե գլոբուս»-ում։
== Երգացանկ ==
== Շաբաթական հիթ-շքերթներ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Սինգլի էջը (անգլ.) Քոլդփլեյի պաշտոնական կայքում
«Atlas» Discogs կայքում
«Atlas» երգի բառերը Archived 2014-05-08 at the Wayback Machine. (անգլ.) Քոլդփլեյի պաշտոնական կայքում
«Atlas» (Երգի բառերով տեսահոլովակը) ՅուԹյուբում |
3,723 | 1948 | 1948 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է հինգշաբթի օրը։ Սա մեր թվարկության 1948 թվականն է,
XX դարի 48-րդ տարին։
== Դեպքեր ==
Հունվարի 30 - Փետրվարի 8 - Շվեյցարական Սանկտ Մորից քաղաքում անցկացվեցին V Ձմեռային Օլիմպիական խաղերը։
Սեպտեմբեր 24 - Հոնդա մեքենաների միությունը հիմնադրվեց
Դեկտեմբերի 11 -ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
== Ծնունդներ ==
Հունվարի 10 - Միշա Մայսկի, հրեա թավջութակահար
Փետրվարի 5 - Սվեն Յորան Էրիքսոն, շվեդ ֆուտբոլային մարզիչ
Փետրվարի 19 - Թոնի Այոմի, անգլիացի կիթառահար, երգահան, նշանավոր Բլեք Սաբաթ խմբի հիմնադիր և միակ անփոփոխ անդամ
Փետրվարի 28 - Ստիվեն Չու, ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր
Մարտի 20 - Նիկոս Փափազոգլու, հույն երգիչ, երգահան, երաժիշտ (մ. 2011)
Ապրիլի 8 - Գալուստ Սահակյան, Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ։
Ապրիլի 13 - Միխայիլ Շուֆուտինսկի, ռուս էստրադային երգիչ
Մայիսի 6 - Լևոն Վարդանյան, քանդակագործ
Մայիսի 16 - Ռուզան Ասատրյան, հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ
Հունիսի 19 - Խաչատուր Ազիզյան, հայ նկարիչ
Հունիսի 22 - Վարուժան Վարդանյան, նկարիչ
Հուլիսի 1 - Նորայր Կարգանյան, հայ քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2009)
Հուլիսի 7 - Լուիս Էստրադա (ֆուտբոլիստ), մեքսիկացի ֆուտբոլիստ, հարձակվող
Հուլիս 13 - Կատրին Բրեյան, ֆրանսիացի կինոռեժիսոր, վիպասան
Օգոստոսի 24 - Նանա Ջորջաձե, վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ուսուցիչ, Կաննի կինոփառատոնի հաղթող
Օգոստոսի 28 - Ժան Միշել Ժառ, ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ
Նոյեմբերի 9 - Սերգեյ Բոնդարենկո, ԽՍՀՄ ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանության և պաշտպանության դիրքերում
== Մահեր ==
Մարտի 23 - Նիկոլայ Բերդյաև, ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող
Եղիա Գասպարյան, հայ նկարիչ և գրող
Ապրիլ 4 - Վահան Թեքեյան, հայ ժողովրդական բանաստեղծ (ծ. 1878)
Ապրիլի 24 - Յազեպ Վիտոլ, լատվիացի կոմպոզիտոր, ուսուցիչ, երաժշտական քննադատ
Հակոբ Օշական - արևմտահայ գրող (ծ. 1883)
Հոկտեմբերի 13 - Սեմուել Հինդս, ամերիկացի դերասան (ծնվ. 1875)։
Արշիլ Գորկի - Հայ նշանավոր նկարիչ (ծ. 1904 թ.) |
592,810 | Լյոկ Յու (Լիժայի վտակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լյոկ Յու (այլ կիրառումներ)Լյոկ Յու (ռուս.՝ Лёк-Ю), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով։ Գետաբերանը գտնվում է Լիժա գետի ձախ ափից 36 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 42 կմ։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Պեչորա, գետի ենթաավազանը Պեչորա գետն է մինչև թափվելը Ուսա, գետի գետային ավազանը
Պեչորա։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03050100212103000065324
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103006532
Ավազանի կոդը — 03.05.01.002
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
1,082,859 | Ունգենի | Ունգենի (մոլդ.՝ Ungheni, Унгень), քաղաք, նույնանուն համայնքի ու շրջանի վարչական կենտրոն Մոլդովայի կենտրոնական մասում՝ սահմանային Պրուտ գետի արևելյան ափին, Ռումինիայի հետ Մոլդովայի ունեցած պետական սահմանի մոտ, երկրի մայրաքաղաք Քիշնևից 107, Բելցի քաղաքից 85, Յասսիից 45 կիլոմետր հեռավորության վրա, գետի հակառակ ափին գտնվող ռումինական նույնանուն քաղաքի դիմաց։ Գործում է սահմանային մաքսատունը։ Մոլդովայի ցամաքային կապը Ռումինիայի հետ թե՛ երկաթուղով և թե՛ավտոմայրուղով ապահովվում է այս քաղաքի վարչական տարածքում Պրուտ գետի վրա գցված կամրջով։ Մոլդովական Ունգենին զբաղեցնում է 16,4 կմ² տարածք։ 2004 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 32 530, որոնցից 27 617-ը մոլդովացիներ ու ռումիններ, 2494-ը ուկրաինացիներ, 2086-ը ռուսներ էին։ 2014 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 30 804։
== Ժողովրդագրություն ==
== Պատմություն ==
Ունգենին առաջին անգամ հիշատակվել է 1462 թվականի օգոստոսի 20-ին Ստեֆան III Մեծի հրամանագրում։ 19-րդ դարի սկզբներին բակավայրը հայտնվել է ռուսական կայսրության կազմում։ 1875 թվականին ռուսները, նախապատրաստվելով թուրքերի դեմ պատերազմելուն, կառուցել են Քիշնև-Ունգենի երկաթգիծը։ Հաջորդ տարվա գարնանը Պրուտի հեղեղումների պատճառով երկաթուղային կամուրջը շարքից դուրս է եկել, և դրա վերակառուման նպատակով հրավիրվել է ֆրանսիացի անվանի ճարտարագետ Գուստավ էյֆելը, ում նախագծով կառուցված կամուրջը՝ որպես ստրատեգիական կարևոր կառույց, գործում է մինչև օրս։ Ունգենիով անցնող երկաթուղին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձել է հաղորդակցության գլխավոր միջոցի ԽՍՀՄ-ի և Ռումինիայի միջև։ 1940 թվականին Ունգենին ստացել է քաղաքի և շրջկենտրոնի կարգավիճակ։
== Քույր քաղաքներ ==
Ռեգին, Ռումինիա
Ուինստոն-Սեյլեմ, ԱՄՆ.
Մանքեյթո, ԱՄՆ
Աուցե, Լատվիա.
Կոնին, Լեհաստան.
Կաշկայշ, Պորտուգալիա.
Դմիտրովսկ, Ռուսաստան.
Վասիլկով, Ուկրաինա
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Сайт і історія Унген
Сайт Унген(ռում.)
Brezianu, Andrei and Spânu, Vlad (eds.) (2007) "Ungheni" Historical Dictionary of Moldova (2nd ed.) Scarecrow Press, Lanham, Maryland, USA, p. 371, 978-0-8108-5607-3 |