id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
1,009,115 | Անդրեյ Չելիշչև | Անդրեյ Չելիշչև (անգլ.՝ André Tchelistcheff, դեկտեմբերի 7, 1901(1901-12-07), Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1994(1994-04-05), Նապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գինեգործ, որն աչքի է ընկել Կալիֆոռնիայում արտադրվող «Կաբերնեթ Սովիգնոն» գինով։ Հայտնի լինելով որպես «Ամերկյան գինեգործների դեկան»՝ մի շարք գինեգործության արդյունաբերողներ նրան համարել են իրենց մենթոր։
== Պատմություն ==
=== Մանկություն և կրթություն ===
Ծնվել է 1901 թվականին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում արիստոկրատ ընտանիքում․ Չելիշչևի հայրը եղել է Ռուսական կայսրության պալատի արդարադատության առաջնորդ։ Սովորել է Կիևի զինվորական ակադեմիայում, վերադարձել է ընտանիք, երբ 1917 թվականի ռուսական հեղափոխության պատճառով նրանք հարկադրված են եղել փախչել Մոսկվա։ 1918-1921 թվականները Չելիշչևը ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ Սպիտակ շարժման մասնակից է եղել։ 1921 թվականին Ղրիմի մարտի դաշտում ձնաբուքի ժամանակ ավտոմատի կրակոցից վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո վերջապես վերամիավորվել է իր ընտանիքի հետ, որը փախուստի էր դիմել Ռուսաստանից դեպի Հարավսլավիա։
Ռուսաստանը լքելուց հետո Չելիշչևը սովորել է Չեխոսլովոկիայի գյուղատնտեսական ինստիտուտում, որից հետո կրթությունը շարունակել է Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտում և ազգային ագրոնոմիկայի ինստիտուտում, որտեղ ուսանել է էնոլոգիա, խմորում, մանրէաբանություն։
=== Գինեգործ ===
1938 թվականին եղել է «Բաուլյե Վայնյարդ» (ԲՎ) ընկերության հիմնադիր և սեփականատեր։ Ջորջ դե Լաթուրը այցելել է Ֆրանսիա նոր գինեգործ գտնելու նպատակով, ով պետք է ունենար գիտական հարուստ կենսագրություն։ Ֆրանսիայի ագրոնոմիայի ինստիտուտում ծանոթացել է այնտեղ աշխատող Չելիշչևի հետ, որը միաժամանակ հետազոտություն էր կատարում Պաստերի ինստիտուտում։ Չելիշևը, ստանալով առաջարկներ աշխարհահռչակ գինեգործներից, համաձայնել է միանալ «Բաուլյե Վայնյարդ» (ԲՎ) ընկերությանը և սեպտեմբերին ժամանել է Նապա Վալի, Կալիֆորնիա։ 1938 թվականից եղել է ԲՎ-ի փոխնախագահը և գլխավոր գինեգործը։
Չելիշչևն իր ուժերը կենտրոնացրել է Կալիֆոռնիայի Կաբերնետ Սաուվիգնոն բարձրորակ գինու արտադրության վրա, և ստեղծել «Ջորջիս դե Լատուր Փրայվիթ Ռեզերվ» ապրանքանիշը, ծանոթացել է այդ տարածաշրջանի նոր տեխնոլոգիաներին ու կարգերին, ինչպես նաև գինու հնեցմանը՝ ֆրանսիական կաղնու տակառներում։ 1940-ական թվականների կեսերից «Փրայվիթ Ռեզերվ»-ը լայն ճանաչում է գտել և մատուցվել Սպիտակ Տան բոլոր կարևոր առիթներին։
Չելիշչևը ներդրումներ է արել սառը խմորման տեխնոլոգիայում, խաղողի այգիները ցրտից պաշտպանելու, մալոլակտիկ խմորման և որոշ տարածաշրջանների գինեործության զարգացման մեջ։
Զբաղեցրել է Բաուլյե Վայնյարդի փոխնախագահի պաշտոնը մինչև 1973 թվականին թոշակի անցնելը։ Ավելի ուշ դարձել է էնոլոգիայի խորհրդատու «Ջորդան Վայնյարդ և Վայնրի» ըկերությունում, նաև վարել է մասնավոր գինու լաբորատորիա Սբ. Հեղինեում և խորհրդակցել մի շարք գինու ընկերությունների հետ։
Փոքրամարմին այդ մարդը՝ արագ ու սուր մտքով, նրբագեղ ճաշակով, դուր է եկել Կալիֆոռնիայի գինեգործների երեք սերնդի, ովքեր սիրով նրան կոչել են «Մաեստրո»։ 2007 թվականին Չելիշչևը նշանակվել է Ամերիկայի խոհարարական ինստիտուտի «Վինտերս Հոլի» անվան պաշտոնում։
Անդրեյի թոռնիկ Մարկ Չելիշչևը շարունակում է «Անդրեյ Չելիշչև. Գինու ձայնը» վերնագրով վավերագրական ֆիլմը Անդրեյի մասին։
== Մրցանակներ ==
«Վայն Սպեքթաթոր Դիսթինգուիշդ Սերվիս» մրցանակ, 1986
«Վայն Ման օֆ դհը Յեար, Վայն Ինդսթրի Թեքնիքալ Սիմպոզիում», 1990
«Ռիդերս Չոյս» մրցանակ, «Դհը Փերսոն հու հազ դան դհը մոսթ թու Ադվանս Վայն Քուոլիթի», «Վայն Սպեքթաթոր 2000»
«ՔՕՓԻԱ Լայֆթայմ Աչիվմենթ» մրցանակ, 2004
«Վինթերս Հոլ օֆ Ֆեյմ», Մարտ 2007
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Obituary. (Apr. 7, 1994). San Francisco Chronicle, pg. A24
BV History. Retrieved Jan. 3, 2005.
"Andre Tchelistcheff, America's finest winemaker". (Oct. 12, 2005). Staten Island Advance.
"André Tchelistcheff, 1901-1994". (May 12, 1994). Wine Spectator.
"André: The voice of wine". Feature documentary about André Tchelistcheff |
498,370 | Շահանդուխտի մատուռ | Շահանդուխտի մատուռ, մատուռ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում, Տաթևի վանքի մոտակայքում։ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է, որ գտնվում էր Տաթև-Բաղք ճանապարհին։ Ըստ ավանդության՝ կառուցել է Շահանդուխտ օրիորդը և 30 տարի ճգնել այստեղ։
== Ծանոթագրություններ == |
320,103 | Սմորոդինո (գյուղ, Ալիկովսկի շրջան) | Սմորոդինո (ռուս.՝ Смородино, չուվաշերեն՝ Сморотин), գյուղ Ռուսաստանի Չուվաշիա հանրապետության Ալիկովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2006 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 96 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
1,066,537 | Ընդհատված երգը | «Ընդհատված երգը» (ռուս.՝ «Прерванная песня»), խորհրդային-չեխոսլովակյան ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլին 1960 թվականն։
Ֆիլմը եղել է ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկը․ այն դիտել է 26,9 մլն հանդիսատես։
== Սյուժե ==
— Խորհրդային Վրաստանի կինոարվեստը
Գլխավոր հերոսը՝ Միշո Զվարան, որը Սլովակիայի գյուղերից մեկում երգեցողության համեստ ուսուցիչ է, պատերազմի սկսելու պահին դաս է վարում... Նրան մոբիլիզացնում են հիտլերյան Սլովակիայի դիվիզիա և ուղարկում Արևելյան ճակատ, դիվիզիան գնում է Կովկաս։ Բայց սլովակները չեն ցանկանում պատերազմել, ամեն օր նրանք փախչում են խորհրդային կողմը։ 1942 թվականին, երբ Միշոյին ու նրա ընկերներին ուղարկում են հետախուզության, նրանք նույնպես անցնում են ռուսների կողմը։ Նա հայտնվում է ռազմագերիների ճամբարում։ Ֆաշիստական ինքնաթիռների կողմից սանիտարական գնացքի վրա հարձակման ժամանակ Միշոն նետվում է զենիթային գնդացրի մոտ և գնդակոծում է գերմանական ինքնաթիռը։ Այդտեղ նա ծանոթանում է ռազմական բժիշկ Էլիկոյի հետ, և նրանք սիրահարվում են միմյանց։ Բայց պատերազմը նրանց բաժանում է․ Միշոն՝ որպես նացիստների համոզված թշնամի, հետ են ուղարկում իր զորամաս, որտեղ նա պետք է ներկայանա որպես ճամբարից փախած և զինվորներին համոզի գերի հանձնվել։ Ժամանակի ընթացքում նրա քարոզչության մասին իմանում է գերմանացի սպան, և Միշոյին ձերբակալում են դասակի հետ միասին, բայց զինվորները, կոտորելով ուղեկցող պահակախմբին, անցնում են խորհրդային կողմը։ Առաջադրանքը հաջողությամբ իրականացնելու համար Միշոյին արձակուրդ են տալիս, նա գնում է Սուխում, որտեղ հանդիպում է Էլիկոյի հետ։ Բայց պետք է շարունակել պայքարը․ 1944 թվականը թվականին Սլովակիայում պարտիզանական ապստամբություն է բռնկվում, և Միշոն Չեխոսլովակիայի կորպուսի կազմում օգնության է մեկնում պարտիզաններին։ Վիրավորվելու համար արձակուրդ ստանալուց հետո Միշոն մեկնում է Սուխում, բայց Էլիկոյին այնտեղ չի գտնում... Անցնում է մի քանի տարի, պատերազմը վերջացել է։ Միշոն վերադարձել է հարազատ Սլովակիա և նրա կողքին նրա կինը՝ Էլիկոն։
== Դերերում ==
Ջուլիուս Պանտիկ – Միշո Զվարա, երգեցողության ուսուցիչ Սլովակիայից
Լիա Էլիավա – Էլիկո Գելովանի, ռազմական բժիշկ, ԲԳԿԲ կապիտան
Վերիկո Անջափարիձե – Մարիամ, Էլիկոյի մայրը
Դոդո Ճիճինաձե – Դոդո, Գուրամ Գելովանիի կինը
Օթար Կոբերիձե – Գուրամ Գելովանի, խորհրդային զինվոր
Ալեքսանդր Օմիաձե – Մամուկա Գելովանի, Էլիկոյի և Գուրամի հայրը
Զուրաբ Լապերաձե – Մամեդով, սանիտար
Կարոլ Մահատա – Յանո Սովիար
Ռիմա Շորոխովա – բուժքույր
Սերգեյ Գոլովանով – խորհրդային գեներալԴրվագներում՝ Լյուդովիկ Օզաբալ, Վիլյամ Պոլոնի, Ռուդոլֆ Բախլետ, Դուշան Բլաշկովիչ, Վիլյամ Զաբորսկի, Յուլիուս Վաշեկ և այլն։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Зарубежные отклики на фильм «Прерванная песня» // Литературная Грузия, № 8, 1963. — стр. 90-95
Фильм закончен, дружба продолжается (О работе над груз.-чехословац. худож. фильмом «Прерванная песня». Беседа с постановщиком фильма Н. К. Саннишвили) // Заря Востока, 30 апреля 1960
Прерванная песня // Советские художественные фильмы: 1958—1963 / ВГФК, Москва. — М.: Искуссвто, 1968. — стр. 290 |
253,564 | Պարիևկա (գյուղ, Պոգրեբիշչեի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊարիևկաՊարիևկա (ուկրաիներեն՝ Паріївка), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Պոգրեբիշչեի շրջանում։
2001 թվականի տվյալներով Պարիևկա գյուղում բնակվում էր 157 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,79 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 198,73 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
942,824 | Բուլղարիայի աշխարհագրություն | Բուլղարիա, տեղակայված է հարավ-արևելյան Եվրոպայում, սահմանակցում է Ռումինիայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Հունաստանի, Թուրքիայի հետ և ողողվում է Սև ծովով։ Ռումինիայի հետ հյուսիսային սահմանը անցնում է Դանուբով մինչև Սիլիստրա։ Ընդհանուր առմամբ՝ Բուլղարիայի տարածքը կազմում է 110 550 կմ²։ Երկիրը տեղակայված է Սև ծովի արևմտյան ծովափին, հյուսիսում սահմանակցում է Ռումինիայի, հարավում՝ Հունաստանի և Թուրքիայի, իսկ արևմուտքում՝ Սերբիայի հետ։ Չնայած համեմատաբար փոքր չափսերին, Բուլղարիայի լանդշաֆտը բավականին բազմազան է։ Անգամ երկրի ոչ մեծ շրջաններում կարելի է միանգամից տեսնել հովիտներ, սարահարթեր, բլուրներ, լեռներ, ջրամբարներ, կիրճեր և խորը գետային հովիտներ։ Բուլղարիայի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Ուզանա շրջանում։
Աշխարհագրական կոորդինատներ`
43° հս․. լ. 25° ավ. ե.
== Սահմաններ ==
Չնայած նրան, որ իր գոյության առաջին հարյուրամյակում պատմական իրադարձությունները հաճախ պատճառ են հանդիսացել Բուլղարիայի ազգային սահմանների փոփոխության համար, լանդշաֆտի բնական առանձնահատկությունները նրա սահմանների մեծ մասը սահմանել են 1944 թվականից հետո, բայց դրա հետ կապված մարդկանց ոչ մի խումբ չի կրել որևէ կարևոր տնտեսական դժվարություններ։ Մինչպատերազմյան Բուլղարիայում բնակիչների մեծ մասը եղել են էթնիկ բուլղարացիները, չնայած նրան, որ Բուլղարիան տարբեր ժամանակներում ապրել է բազմաթիվ գաղթեր։ Սահմաններից ոչ մեկը պաշտոնապես չի առարկվել 1991 թվականից հետո, սակայն ազգայնական տրամադրված բուլղարացիները շարունակում են համարել, որ Բուլղարիային պետք է պատկանի Մակեդոնիայի մի մասը, որը այսօր բաժանված է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի միջև։
Բուլղարիայի սահամնների երկարությունը կամզում է 2 264 կմ։ Գետային սահմանը հաշվվում է 680 կմ, իսկ սևծովյան ափը՝ 400 կմ, հարվային և արևմտյան սահմանները հիմնականում սահմանված են լեռնաշղթաներով։ Հյուսիսում սահմանակցում է Ռումինիայի, հարավում՝ Հունաստանի և Թուրքիայի, իսկ արևմուտքում՝ Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Ռումինական սահմանը անցնում է Դանուբ գետի երկայնությամբ երկրի հյուսիս-արևելյան սահմանից 464 կմ երկարության վրա մինչև Սիլիստրա քաղաքը, իսկ հետո գնում է 136 կմ հարավ-արևմուտք։ Դանուբը բուլղարական կողմում իր սուր լանջերով և ռումինականում ցածրադիր ճահճացած մարզով Եվրոպայի գետային սահմաններից ամենատպավորիչներից մեկն է։ Դոբրուդջայով անցնող սահմանի մի մասը վիճելի է եղել և մի քանի անգամ փոփոխվել է միջազգային պայմանագիրներով։ Այդ գործընթացում մեծ ազդեցություն են ունեցել բնիկները, որոնք ընտրել են այն կողմը, որտեղ գերադասել են ապրել։ Հարավային սահմանները անցնում են Հունաստանով և Թուրքիայով, հունական սամանների երկարությունը կազմում է 491 կմ, իսկ թուրքական սահմանների երկարությունը՝ 240 կմ։
== Տարածք և սահմաններ ==
Մակերես՝
Ընդամենը՝
110 910 կմ²
Ցամաք՝
110 550 կմ²
Ջուր՝
360 կմ²
Ցամաքային սահմաններ՝
Ընդմենը՝
1 808 կմ
Ըստ երկրների՝
Հունաստան 494 կմ, Հյուսիսային Մակեդոնիա 148 կմ, Ռումինիա 608 կմ, Սերբիա 318 կմ, Թուրքիա 240 կմ
Ափագիծ՝
354 կմ
Ջրային գոտի՝
Հատուկ ջրային գոտի՝:
24
Տնտեսական գոտի՝
200
Երկրային ջրեր:
12
Բարձրություն՝
Ամենացածր կետ՝
Սև ծով 0 մ
Ամենաբարձր կետ՝
Մուսալա 2 925 մ
== Ռեսուրսներ և հողօգտագործում ==
Բնական ռեսուրսներ՝
Բոքսիտներ, Երկաթ, մագնեզիում, ցինկ, պղինձ, ոսկի, կապար, կալիում, արծաթ, բնափայտ, ածուխ, հիդրոէներգետիկա
Հողօգտագործում՝
'Վարելահող՝
43 %
Մշտական հացահատիկային մշակույթներ՝
2 %
Արոտավայրեր՝
14 %
Անտառներ՝
38 %
Այլ՝
3 % (1999)
Ոռոգվող հողեր՝
12 370 կմ² (1993)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բուլղարիայի աշխարհագրություն
== Աղբյուրներ ==
География на България. Физическа и иконоմическа география։ АИ "մарин Дринов"։ 1997
География на България։ "ФорКоմ"։ 2002։ ISBN 9544641238
Дончев (Donchev) Дончо (Doncho), Каракашев (Karakashev) Христо (Hristo) (2004)։ Теմи по физическа и социално-иконоմическа география на България (Topics on Physical and Social-Economic Geography of Bulgaria) (Bulgarian)։ София (Sofia): Ciela։ ISBN 954-649-717-7 |
458,359 | Յուրևսկի գյուղական խորհուրդ (Պուտիլվսկի շրջան) | Յուրևսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Юр'ївська сільська рада), Ուկրաինայի Սումիի մարզի Պուտիվլսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Յուրևսկի գյուղական խորհրդում բնակվում էր 912 մարդ։ Խորհրդում կա 4 բնակավայր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
763,750 | Չերնովսկի (այլ կիրառումներ) | Չերնովսկի, կարող է վերաբերել՝
Չերնովսկի - գյուղ Ռուսաստանի Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանում
Չերնովսկի - գյուղ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օբլիվսկի շրջանում
Չերնովսկի - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ուֆիմսկի շրջանի կազմում |
740,700 | Հոլմ Մյունթե | Հոլմ Հանսեն Մյունթե (նորվ.՝ Holm Hansen Munthe, հունվարի 1, 1848(1848-01-01)[…], Սթանգե, Հեդմարկ, Նորվեգիա - մայիսի 23, 1898(1898-05-23)[…], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։ Աշխատել է նորվեգական ավանդական ոճով։
== Կենսագրություն ==
Հոլմ Մյունթեն ծնվել է քաղաքական գործչի ընտանիքում. հայրը` Ադոլֆ Ֆրեդերիկ Մյունթեն, երեք անգամ եղել է Նորվեգիայի պաշտպանության նախարար (1877-1879, 1880-1881, 1881-1884)։ Նա նորվեգացի նկարիչ Գերհարդ Մյունթեի ազգականն է եղել։
Հոլմ Մյունթեի ճարտարապետ դառնալը տիպական էր այդ ժամանակների Նորվեգիայի համար։ 1870-ական թվականների սկզբին Մյունթեն աշխատել է ճարտարապետական վարպետանոցում` միաժամանակ նկարչության Արքայական դպրոցում (Tegneskolen) սովորելով ճարտարապետ Վիլհելմ ֆոն Հաննոյի մոտ։ 1872-1877 թվականներին նա սովորել է Գերմանիայում`Հաննովերի համալսարանում (Polytechnische Institut): Մինչև 1878 թվականը եղել է ճարտարապետ Կոնրադ Վիլհելմ Հասեի օգնականը։
Վերադառնալով Նորվեգիա` Մյունթեն 1878-1885 թվականներին աշխատում է ճարտարապետ Հենրիկ Նիսենի հետ։ Նրանք հիմնականում վերականգնում էին եկեղեցիներ, երբ նրանց պատվերով է դիմում բժիշկ, բալնեոթերապիայի ջատագով, ձեռնարկատեր Ինգեբրիհտ Հոլմը։ 1881-1883 թվականներին նրա պատվերով ճարտարապետները կառուցում են երկու օբյեկտ. Օսլոյի մերձակայքում գտնվող Վիկ բնակավայրում կառուցում են լողի համալիր` «Քրիստիանիա Բադ» (քանդվել է 1930-ական թվականներին), իսկ Լարվիկում կառուցում են առողջարան` «Լարվիկ Բադ», որն ուներ լողավազան, սպա-սալոն, երաժշտության սրահ, ճաշասենյակ, գրադարան, բիլիարդի սենյակ։ «Լարվիկ Բադը» կառուցվել էր ազգային ավանդույթներով` (անգլ.՝ Dragestil, Dragon Style, բառացի` վիշապի ոճ) հիմք հանդիսանալով դրա զարգացմանը։ Այդ շենքը ևս չի պահպանվել։
1883 թվականին Մյունթեն ևս մեկ նախագիծ է ստեղծում նորվեգական ավանդական ոճով։ «Saugbrugsforeningen» ընկերության պատվերով, որը զբաղվում էր անտառանյութի մշակմամբ, կառուցվում են դարպասներ, որոնք հանդիսանում են Օսլոյի Արքայական պալատի տարածքում բացված արվեստի և արդյունաբերության ցուցահանդեսի մուտք։ Դարպասները ստանում են «Օսկար II արքայի դարպասներ» անվանումը` հետագայում ընդգրկվելով փայտագործական արվեստի արքայական հավաքածուի մեջ։ Այդ հավաքածուն Նորվեգական ազգային թանգարանի հիմնադրման հիմք է հանդիսացել։
Ինգեբրիհտ Հոլմի գործերը այդ ժամանակ ծաղկում են։ 1887 թվականին նա կրկին դիմում է Մյունթեին` ռեկրեացիոն զբոսաշրջության զարգացման իր գաղափարներով։ 1889 թվականին Օսլոյի Հոլմենկոլեն թաղամասում Մյունթեի նախագծով լճակի մոտ կառուցվում են «Պեյսեստուեն» հյուրանոցը` նավակներով զբոսանք իրականացնելու հնարավորությամբ, և մարզական-առողջարանային կենտրոն` «Հոլմենկոլեն տուրիստհոթել», որ հատկապես մեծ պահանջարկ էր վայելում ամռանը և ձմռանը։ 1892 թվականին Հոլմենկոլենում կառուցվում է դահուկային ցատկահարթակ։ 1895 թվականի մարտի 31-ի գիշերը «Հոլմենկոլեն տուրիստհոթելը» այրվում է մոմի հետ անզգույշ վավելու արդյունքում ծագած հրդեհից. պահպանվում է միայն ռեստորանը։ 1894 թվականին Հոլմենկոլենում Բալթազար Լամգեի նախագծով կառուցվում է «Հոլմենկոլեն սանատորիումը», որը փոխարինում է այրված կառույցին։ 1896 թվականին ճարտարապետ Ուլե Սվերեի նախագծով նույն տեղում կառուցվում է «Հոլմենկոլեն տուրիստհոթել II» կառույցը։
1890-1891 թվականների Օսլոյի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հոլմ Մյունթեի նախագծով ևս երկու շինություն է կառուցվում «վիշապի ոճով»։ Դրանք ռեստորաններ էին այնպիսի տեղում, որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում։ Առաջինը «Սանկտ Հանսհյոուգեն» ռեստորանն էր, որի անունով նաև թաղամաս է կոչվել։ Ռեստորանի շենքը չի պահպանվել. այն այրվել է 1936 թվականին։
«Ֆրոգներսետերեն» ռեստորանը կառուցվել է համանուն թաղամասում։ Այն Հոլմ Մյունթեի առավել հայտնի շինություններից է։ Այն պահպանվել է` հասնելով մեր օրեր։ 1909 թվականին` արդեն Հոլմ Մյունթեի մահից հետո, շինությունը մասամբ վերակառուցվել է ընդարձակվելով։
1890 թվականին Պրուսիայի կայսր Վիլհելմ II-ը պաշտոնական այցի ժամանակ այցելել է Հոլմենկոլեն։ Նա հիացել է Մյունթեի կառույցով` պատվիրելով համանման շինություն կառուցել նաև Պրուսիայում։
1891-1895 թվականներին Հոլմ Մյունթեի նախագծով Պոտսդամի շրջակայքում` Հաֆել գետի ափին, կառուցվել է «Kongsnæs» կայարանը նավաստիների համար գետային զբոսանքների նպատակով։ Այն բաղկացած է եղել Վիլհելմ II-ի ապարանքից և անձնակազմի սպասարկման համար նախատեսված մի քանի շենքերից։ Շինությունների մեծ մասը վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Երկրորդ շինությունը կառուցվել է ներկայիս Կալինինգրադի մարզում։ Այդ տեղում նախկինում եղել են կառավարողների` որսորդության համար նախատեսված շինություններ։ Ճարտարապետներն են եղել Հոլմ Մյունթեն և Ուլե Սվերեն։ Կառույցները հավաքվել են Նորվեգիայում, այնուհետև նավերով Բալթիկ ծովով փոխադրվել Քյոնիգսբերգ։ Հետագա տեղափոխումն իրականացվել է երկաթուղով։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1893 թվականին։ Կառույցը, սակայն, խիստ տուժել է պատերազմի տարիներին։
1885 թվականից Մյունթեն դասավանդել է նկարչության Արքայական դպրոցում (Tegneskolen), որտեղ սովորել էր ժամանակին։ Նա եղել է Նորվեգիայի ճարտարապետների և ինժեներների միության քարտուղարը, ինչպես նաև Ճարտարապետության նորվեգական թանգարանի ղեկավար անդամ։ 1898 թվականին Հոլմ Մյունթեն նշանակվել է Օսլոյի գլխավոր ճարտարապետ, սակայն շուտով մահացել է 50 տարեկան հասակում` չհասցնելով զբաղեցնել պաշտոնը։ Այդ նույն թվականին նա ավարտին է հասցրել կարմիր աղյուսից երկու դպրոցների շինարարությունը Օսլոյում։ Գլխավոր ճարտարապետի պաշտոնում նրան փոխարինել է նրա համախոհ Բալթազար Լանգեն։ Վերջինս Ուլե Սվերեի հետ համարվում է Մյունթեի հետևորդը «վիշապի ոճում», սակայն նանք հաջող նախագծեր են ստեղծել այլ ոճերով ևս։ «Վիշապի ոճում» Մյունթեի ևս մեկ հետևորդ է եղել Կարլ Մարտին Նորումը։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Հոլմ Մյունթեի ընտանիքի տոհմածառը |
264,537 | Անապատ (Բիթլիսի գավառ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ (այլ կիրառումներ)Անապատ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։
Բնակչության մասին տեղեկություններ չեն պահպանվել։
== Աղբյուրներ ==
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
258,545 | Չերվոնոարմեյսկոե (այլ կիրառումներ) | Չերվոնոարմեյսկոե, կարող է վերաբերել՝
Չերվոնոարմեյսկոե - ավան, Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Նիկոլաևի շրջանում
Չերվոնոարմեյսկոե - գյուղ, Ուկրաինայի Խարկովի մարզի Զաչեպիլովի շրջանում
Չերվոնոարմեյսկոե - գյուղ, Ուկրաինայի Խարկովի մարզի Վելիկոբուրլուկիի շրջանում
Չերվոնոարմեյսկոե - գյուղ, Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Բոբրովիցայի շրջանում |
570,933 | Ռոթի Ռուսթորֆ | Ռոթի Ռուսթորֆ (գերմ.՝ Ruhstorf an der Rott), կոմունա Գերմանիայի Բավարիա երկրամասում։
Ենթարկվում է Ստորին Բավարիա ադմինիստրատիվ կենտրոնին։ Մտնում է Պասաու շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 7038 մարդ (դեկտեմբերի 31, 2010 թվական)։ Զբաղեցնում է 51,39 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ՝ 09 2 75 145։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք |
495,684 | Գելաթի վանք (այլ կիրառումներ) | Գելաթի վանք կարող է վերաբերվել.
Գելաթի վանք, վանք Քութայիսում։
Գելաթի վանք, վանք Կարինի նահանգում։ |
573,098 | Միկիժինա | Միկիժինա (ռուս.՝ Микижина), գետ Կամչատկա թերակղզի, Ռուսաստանում։ Գետի երկարությունը 38 կմ։ Թափվում է Փոքր Կիմիտինա գետի աջ ափին՝ 31 կմ հեռավորության վրա։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Անադիր Կոլսկի ավազանային շրջանին։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը -19070000112120000013802
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
508,163 | Շյոնբորն (Ներքին Լուժիցա) | Շյոնբորն (գերմ.՝ Schönborn (Niederlausitz)), կոմունա Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասում։
Մտնում է Էլբա Էլստեր շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 1647 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի) Տարածքը կազմում է 38,46 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 12 0 62 453։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական էջ |
498,523 | Պաստրոմա | Պաստրոմա (իդիշ՝ פּאַסטראָמע), ուտեստ պատրաստված տավարի մսից։ Այն շատ է օգտագործվում հրեական, մոլդովական և ռումինական խոհանոցներում, հնարավոր է առաջացել է Թուրքիայում։ Պաստրոմա անվանումը ստուգաբանորեն կապված է թուրքերեն բաստուրմա բառի հետ։ Պաստրոման նոր աշխարհ է հասել XX դարում հրեական ներգաղթի ժամանակ և համարվել Բեսարաբիայից և Ռումինիայից գաղթած հրեաների ուտեստ։ Այժմ այն համարվում է հիմնական ավանդական ուտեստ Նյու Յորքի եվրոպական ռեստորանների խոհանոցներում։ Այնտեղ այն սովորաբար պատրաստում են տավարի մսից, իսկ Ռումինիայում խոզի մսից։
Միսը մարինացվում է աղով և հատուկ համեմունքներով՝ հատկապես օգտագործվում է աղացած կարմիր պղպեղ և այնուհետև ապխտվում հատուկ եղանակով։ Այն մատուցվում է բարակ շերտերի տեսքով։ Պաստրոման միսը պահպանելու մի ձև է։
Ըստ մի վարկածի պաստրոմա բառը առաջացել է ռումինական բայից, որը նշանակում է փրկել։ Կա նաև այլ վարկած, ըստ որի պաստրոմա բառը թուրքական բաստուրմա կամ պաստիրմա բառից է առաջացել, որը նշանակում է տավարի միս, որը համեմված է կարմիր պղպեղով և չորացված արևի տակ։
== Արտաքին հղումներ ==
Harry G. Levine, "Pastrami Land, a Deli in New York City", Contexts, Summer 2007 Archived 2009-02-05 at the Wayback Machine., p. 68. |
236,334 | Արշալույս Հարությունյան | Արշալույս Ֆրունզեի Հարությունյան (հունվարի 26, 1977(1977-01-26), Պոտսդամ, Արևելյան Գերմանիա), ռեժիսոր, հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015)։
== Կենսագրություն ==
Արշալույս Հարությունյանը ծնվել է 1977 թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ 1998 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտինցյանի արվեստանոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում։
1984-1994 թվականներին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-1992 թվականներին` Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-1998 թվականներին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1996 թվականից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես ռեժիսոր և դերասան։
1995 թ. առաջին «Թող փառաբանվի ու հարատևի էությունն ու անունը քո թատրոն» ռեժիսորական աշխատանքով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում։ «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար։ 2001 թ. Քրիստոնեության ընդուման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօթյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում։ 2009 թվականից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է։ Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների։ 2013 թ. «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար։
2015 թ. Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով։ 2015 թ. Հանրապետության տոնի առթիվ, բեմական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Արշալույս Ֆրունզեի Հարությունյանին շնորհվել է «ՀայաստանիՀանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում։
== Ֆիլմագրություն ==
2019թ. նկարահանել է «Անհայտ Բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը
2018թ. նկարահանել է «Հանդիպման վայր»(չաշխատող հղում) հեռուստանովելը՝ արտադրությունը Հանրային Հեռուստաընկերություն
2017 նկարահանել է «Մեր երազանքի ճանապարհը / Մեղրամիս» կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարը՝ արտադրությունը «Շարմ փիքչրս»։
2016 նկարահանել է «Հայրեր» արկածային մարտաֆիլմը BERG SOUND (Ռուսաստան)։
2015 նկարահանել է «Սկոտչ և վիսկի» գեղարվեստական կինոնկարը։
2015 Ա. Երնջակյանի «Ժաննա» կինոկատակերգության պրոդյուսեր։
2014 Ա. Երնջակյանի «Խավարում» ֆիլմի պրոդյուսեր։
2014թ. նկարահանել է «Դիպուկահարը 2″ Մահվան իրավունք» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան)։
2013թ. նկարահանել է «Ալպինիստները» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան)
2012թ. հանդիսացել է Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրոդյուսերը։
2011թ. նկարահանել է Ա. Սուքիասյանի «Թափառում» ֆիլմ ռոք օպերան
== Պարգևներ, կոչումներ և րցանակներ ==
2013 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար։
Երևան քաղաքի պատվավոր մշակութային գորշիչ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2015)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Արշալույս Հարությունյան
Արշալույս Հարությունյան
https://www.facebook.com/harutyunyan.arsho
https://www.instagram.com/arsho_harutyunyan/ |
105,283 | (6416) Նյուկասայամա | (6416) Նյուկասայամա (անգլ.՝ Nyukasayama), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1993 թվականի նոյեմբերի 14-ին Մասանորի Հիրասավայի և Շոհեյ Սուզուկիի կողմից Նյուկասայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,084031 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,6439 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,5242 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1978,23 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,181981 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 1,69° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(6416) Նյուկասայամա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
456,090 | Լորտուներ | Լորտուներ (լատ.՝ Colubridae), օձերի ենթակարգի ամենախոշոր ընտանիքը։ Ընդգրկում է շուրջ 303 ցեղի 1827 տեսակ, Հայաստանում՝ 9-12 ցեղի և 2-4 ենթաընտանիքի 16 տեսակ՝ Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, պարսկական պսևդոցիկլոֆիս, վզնոցավոր էյրենիս, հայկական էյրենիս, հանդարտ էյրենիս, Շմիդտի սահնօձ, նայադային սահնօձ, խայտաբղետ իժանման սահնօձ, կապարագույն սահնօձ, անդրկովկասյան մագլցող սահնօձ, Պալլասի մագլցող սահնօձ, սովորական պղնձօձ, սովորական լորտու, ջրային լորտու, սովորական մողեսօձ և կովկասյան կատվաօձ։
== Ընտանիքի նկարագրություն ==
Ընտանիքն ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0,3-3,5 մ)։ Բնորոշվում են բարեկազմ մարմնով։ Գլուխը այս կամ այն չափով տարանջատված է մարմնից։ Մաշկը ծածկված է հարթ կամ կատարավոր թեփուկներով։ Տեսակների մեծամասնության գլուխը ծածկված է համաչափ դասավորված խոշոր հարթ վահանիկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը կլոր է կամ օվալաձև, ուղղահայաց կամ հորիզանական։ Վերին ծնոտային, ատամնային, քունքային և թևանման ոսկրերի վրա կան ատամներ։ լորտուների որոշ ցեղեր բնորոշվում են վերին ծնոտի հետին մասում տեղադրված ակոսավոր թունամուղ ատամների առկայությամբ։ լորտուների միայն աջ թոքն է զարգացած, ձախը մնացորդային է։ Որովայնային մակերեսը ծածկված է լայն վահանիկների 1 շարքով։ Կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ։ Բնակվում են կենսավայրերի շատ լայն շրջանում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանները, հողային ծածկույթն ու ծառերը։ Կան կիսաջրային, անպատայիև, անտառային և լեռնային տեսակներ։
== Տարածվածությունը Հայաստանում ==
Հայաստանում՝ 9-12 ցեղի և 2-4 ենթաընտանիքի 16 տեսակ՝ Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, պարսկական պսևդոցիկլոֆիս, վզնոցավոր էյրենիս, հայկական էյրենիս, հանդարտ էյրենիս, Շմիդտի սահնօձ, նայադային սահնօձ, խայտաբղետ իժանման սահնօձ, կապարագույն սահնօձ, անդրկովկասյան մագլցող սահնօձ, Պալլասի մագլցող սահնօձ, սովորական պղնձօձ, սովորական լորտու, ջրային լորտու, սովորական մողեսաօձ և կովկասյան կատվաօձ։ |
838,639 | Դանիելյան | Դանիելյան, հայկական ազգանուն։
== Ազգանունը կրողներ ==
Անուշավան Սուրենի Դանիելյան (ծնվ. 1956), հայ քաղաքական գործիչ։ ԼՂՀ վարչապետ։
Աշոտ Դանիելյան
Աշոտ Յակովի Դանիելյան, հայ սամբիստ, աշխարհի չեմպիոն։
Աշոտ Ռոմանի Դանիելյան (ծնվ. 1974), հայ ծանրորդ, ծանրամարտի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ։
Արարատ Աշոտի Դանիելյան (1958), Արցախի արդարադատության նախարար։
Արամ Ռազմիկի Դանիելյան (ծնվ. 1962), Հրազդանի քաղաքապետ։
Արմեն Դանիելյան
Արմեն Արամի Դանիելյան, հայ իրավաբան։
Արմեն Սերյոժայի Դանիելյան (ծնվ. 1975), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Արմենակ Մանասի Դանիելյան (1912-1977), հայ իրավաբան։
Բորիս Դանիելյան
Բորիս Ալեքսանդրի Դանիելյան (1959-2000), հայ ազատամարտիկ։
Բորիս Շահենի Դանիելյան (1950), վիրաբույժ-ուրոլոգ։
Գառնիկ Հակոբի Դանիելյան (1955-1992), հայ օդաչու-բորտմեխանիկ։
Գևորգ Բալաբեկի Դանիելյան (ծնվ. 1958), Հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ։
Գրիգոր Արշավիրի Դանիելյան (1946), հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ։
Դերենիկ Մկրտչի Դանիելյան (1912-1994), հայ քանդակագործ։
Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան (ծնվ. 1964), հայ իրավաբան։
Էդուարդ Լիպարիտի Դանիելյան (1944-2017), հայ պատմաբան։
Էլինա Յուրիի Դանիելյան (ծնվ. 1978), հայ շախմատիստուհի, գրոսմայստեր։
Թամարա Հմայակի Դանիելյան, հայ բժիշկ։
Լեոն Դանիելյան (1920-1997), ամերիկյան բալետի պարող, պարուսույց և մանկավարժ։
Լևոն Ֆրանկի Դանիելյան (1920), ամերիկյան բալետի արտիստ, բալետմայստեր։
Կամո Գևորգի Դանիելյան (1961-1992), հայ ազատամարտիկ։
Կարինե Սուրենի Դանիելյան (1947-2022), հայ բնապահպան։
Կարլեն Արտաշեսի Դանիելյան (1931-1998), հայ գրականագետ։
Կոմիտաս Արսենի Դանիելյան (ծնվ. 1947), հայ արձակագիր։
Կոնստանտին Գրիգորի Դանիելյան (1936), հայ հոգեբույժ։
Հայկանուշ Բաղդասարի Դանիելյան (1893-1958), հայ օպերային երգչուհի։
Հովհաննես Յուրիի Դանիելյան (1974-2016), հայ շախմատիստ, գրոսմայստեր։
Հովսեփ Ավետիքի Դանիելյան (1956), հայ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ։
Հրանտ Արամի Դանիելյան (1926-2003), հայ ռենտգենաբան։
Մայք Դանիելյան (ծնվ. 1987), ամերիկահայ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Մարատ Դանիելյան (1984-2015), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։
Մուշեղ Ներսեսի Դանիելյան (1900-1938), պետական աշխատող։
Նելլի Գևորգի Դանիելյան (1978, հունիս 29, Երևան), հայազգի նկարչուհի։
Նորայր Էդուարդի Դանիելյան (1967-1993) հայ ազատամարտիկ։
Սամվել Դանիելյան
Սամվել Սայիկի Դանիելյան, (ծնվ. 1951), հայ ճարտարապետ։
Սամվել Հովհաննեսի Դանիելյան, ուռուցքաբան-արյունաբան։
Սամվել Վլադիմիրի Դանիելյան, (ծնվ. 1971), հայ ըմբիշ։
Սամվել Դանիելյան (դերասան), Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։
Սարո Դանիելյան (1951), հայ դուդուկահար, հոբոյահար։
Սերգեյ Դանիելյան
Սերգեյ Պետրոսի Դանիելյան (1929-2009), օպերային երգիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Սերգեյ Դանիելյան (ծնվ. 1964), դերասան, հումորիստ։
Սմբատ Մելիքի Դանիելյան (1895-1944), զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ։
Սուրեն Դավթի Դանիելյան (ծնվ. 1948), հայ գրականագետ։
Վանցետի Ամիրջանի Դանիելյան (ծնվ. 1927-2013), հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ։
Վյաչեսլավ Իվանի Դանիելյան, (ծնվ. 1965), ԼՂՀ ռազմական գործիչ։
Ֆելիքս Դանիելի Դանիելյան (1938-2021), հայ կենդանաբան։
== Գրական հերոսներ ==
Ժիրայր Դանիելյան, Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» վիպակի հերոսներից։
== Տե՛ս նաև ==
Դանիելյանց
Տեր-Դանիելյան
== Ծանոթագրություններ == |
260,552 | Համամլի | Համամլի, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Կարսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
259,546 | Մերկե Ռաջալ | Մերկե Ռաջալ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խարզանի գավառակում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
1,076,463 | Արու | Արու (♂), օրգանիզմի սեռ, որն արտադրում է գամետ՝ սերմնահեղուկ, որը բեղմնավորման գործընթացում միաձուլվում է ավելի մեծ կանացի գամետի կամ ձվաբջջի հետ։ Արական օրգանիզմը չի կարող սեռական ճանապարհով վերարտադրվել՝ առանց էգից գոնե մեկ ձվաբջջի հասանելիության, սակայն որոշ օրգանիզմներ կարող են վերարտադրվել և՛ սեռական, և՛ անսեռ եղանակներով։
Արու կաթնասունների մեծ մասը, ներառյալ տղամարդիկ, ունեն Y քրոմոսոմ, որը ծածկագրում է ավելի մեծ քանակությամբ տեստոստերոնի արտադրություն՝ տղամարդու վերարտադրողական օրգանների զարգացման համար։ Ոչ բոլոր տեսակները կիսում են սեռը որոշող ընդհանուր համակարգ։ Շատ կենդանիների, այդ թվում մարդկանց, սեռը որոշվում է գենետիկորեն. սակայն, այնպիսի տեսակներ, ինչպիսին է Cymothoa exigua-ն, որը խեցգետնակերպ մակաբույծ է, իրականանում է այլ կերպ։ Մակաբույծը ներխուժում է ձկան բերանի խոռոչ, ներթափանցում խռիկներ, կպչում է ձկան լեզվին և սնվում նրա արյամբ։ Այս մակաբույծին նաև անվանում են «լեզվակեր ոջիլ»։ Սրանք հիմնականում ձկների լեզվին են լինում՝ օրգանիզմ են մտնում ջրի միջոցով ու կպչում լեզվի հիմքին։ Այս մակաբույծներն իրենց առջևի ժանիքներով սկսում են ներծծել արյունն ու շուտով լեզուն արյունաքամ անելով հյուծում այն, որից հետո արդեն մակաբույծի մարմինը կպչում է լեզվի մնացորդի մկաններին ու փաստորեն փոխարինում բուն լեզվին։ Որպես այդպիսին, նրանք վնասակար չեն մարդկանց համար, եթե կենդանի չբռնվեն, որի դեպքում կարող են կծել։ Ունակ են փոխելու սեռը՝ կախված մոտակայքում գտնվող էգերի թվից։
Արու բառը կարող է օգտագործվել նաև սեռին հղում կատարելու համար։
== Բնութագիր ==
Սեռականությունը տարբեր տեսակների մոտ տարբեր կերպ է տեղի ունենում։ Մարդկանց և շատ կենդանիների մոտ սեռը որոշվում է գենետիկորեն, իսկ այլ տեսակների դեպքում այն կարող է որոշվել բնապահպանական գործոնների և արգանդի զարգացման ընթացքում հորմոնալ մակարդակի վրա։ Կարևոր դեր են խաղում նաև սոցիալական գործոնները։
Էվոլյուցիայի ընթացքում սեռը ինքնուրույն առաջացել է օրգանիզմների տարբեր խմբերում։ Քանի որ տարբեր տեսակների սեռերի միջև տարբերությունները հաճախ անկանխատեսելի են, սեռը որոշվում է ամենակարևոր ընդհանուր հատկանիշով` արտադրվող գամետների տեսակով (սերմնահեղուկ կամ ձու)։
Ըստ այդմ, սեռը որոշվում է տեսակների մեջ՝ արտադրված գամետների տեսակով (այսինքն՝ սպերմատոզոիդներ ընդդեմ ձվաբջիջների) և արական և իգական սեռերի տարբերությունները մեկ տոհմից միշտ չէ, որ կանխատեսում են մյուսի տարբերությունները։
Տարբեր սեռերի օրգանիզմների կամ վերարտադրողական օրգանների արական/իգական դիմորֆիզմը չի սահմանափակվում միայն կենդանիներով. արական սեռական բջիջները, ի թիվս այլոց, արտադրվում են սնկերի, դիատոմների և այլ բույսերի կողմից։ Ցամաքային բույսերում էգը և արուն նշանակում են ոչ միայն իգական և արական սեռական բջիջներ արտադրող օրգանիզմներ և կառույցներ, այլև սպորոֆիտների կառուցվածքներ, որոնք առաջացնում են արական և իգական բույսեր։
== Արական օրգանիզմի զարգացում ==
Մինչև 2006 թվականը սեռերի և զուգավորման տեսակների էվոլյուցիոն կապի գենետիկ ապացույցներ չկային։ Մի տեսություն ենթադրում է, որ արուն առաջացել է գերիշխող զուգավորման տեսակից (կոչվում է զուգավորման տեսակ մինուս)։
== Խորհրդանիշ ==
Տղամարդու սեռը ներկայացնելու համար օգտագործվող սովորական խորհրդանիշը Մարսի խորհրդանիշն է՝ շրջան, որի սլաքը ուղղված է հյուսիս-արևելք՝ (♂):
Խորհրդանիշը նույնական է Մարսի մոլորակային խորհրդանիշին։ Այն առաջին անգամ օգտագործվել է Կարլ Լիննեուսի կողմից սեռը նշելու համար 1751 թվականին։ Խորհրդանիշը երբեմն դիտվում է որպես հռոմեական աստծո վահանի և նիզակի ոճավորված ներկայացում։ Մարս. Ըստ Սթիրնի, այնուամենայնիվ, այս ածանցյալը «երևակայական» է, և բոլոր պատմական ապացույցները նպաստում են «ֆրանսիացի դասական գիտնական Կլոդ դը Սոմեզի (Սալմասիուս, 1588-1683) եզրակացությանը», որ այն բխում է θρ- ից, հունական անվան կծկումից։ Մարս մոլորակի համար, որը Թուրոսն է։
== Օգտագործումը ==
Կենսաբանության համատեքստում դրա իմաստից բացի, արական սեռը կարող է վերաբերել նաև սեռին կամ միակցիչների ձևին։
== Սեռի որոշում ==
Որոշակի օրգանիզմների սեռը կարող է որոշվել մի շարք գործոններով։ Դրանք կարող են լինել գենետիկ կամ բնապահպանական, կամ կարող են բնականաբար փոխվել օրգանիզմի կյանքի ընթացքում։ Թեև տեսակների մեծ մասն ունի միայն երկու սեռ (արու կամ էգ), հերմաֆրոդիտ կենդանիները, ինչպիսիք են որդերը, ունեն ինչպես արական, այնպես էլ էգ վերարտադրողական օրգաններ։
== Գենետիկական որոշում ==
Կաթնասունների մեծ մասը, ներառյալ մարդիկ, գենետիկորեն որոշվում են որպես XY սեռի որոշման համակարգի միջոցով, որտեղ տղամարդիկ ունեն XY (ի տարբերություն XX) սեռական քրոմոսոմ։ Հնարավոր է նաև, որ տարբեր տեսակների, այդ թվում՝ մարդկանց, լինեն XX արուներ կամ ունենան այլ կարիոտիպեր։ Վերարտադրման ընթացքում արուն կարող է տալ կամ X սերմ կամ Y սերմ, իսկ էգը կարող է տալ միայն X ձու։ Y սերմնահեղուկը և X ձուն արտադրում են արու, մինչդեռ X սերմնահեղուկը և X ձվաբջիջը առաջացնում են էգ։
Y- քրոմոսոմի այն մասը, որը պատասխանատու է տղամարդկային հատկանիշների համար, Y- քրոմոսոմի սեռը որոշող շրջանն է` SRY: SRY-ն ակտիվացնում է Sox9- ը, որը առաջացնում է սեռական գեղձերի FGF9 և PGD2 հետհոսքեր, ինչը թույլ է տալիս այդ գեների մակարդակը բավականաչափ բարձր մնալարական օրգանիզմ առաջացնելու համար, օրինակ, Fgf9- ը պատասխանատու է սերմնաբջիջների զարգացման համար։ Սերտոլի բջիջների բազմացումը՝ (սոմատիկ բջիջներ են, որոնք տեղակայված են ամորձիների խճճված խողովակներում`կաթնասունների ամորձիներում, որոնք մաս են կազմում արյուն-ամորձու պատնեշի՝ զարգացող արական սեռական բջիջների շուրջ)։
Այն զարգանում է ուղեղի լարերի կելոմային էպիթելիայի մեծ մասում, ունեն թեթև ցիտոպլազմա, որոնք երկուսն էլ վճռորոշ նշանակություն ունեն տղամարդու սեռական զարգացման համար։
ZW սեռի որոշման համակարգը, որտեղ տղամարդիկ ունեն ZZ (ի տարբերություն ZW) սեռական քրոմոսոմ, կարելի է գտնել թռչունների և որոշ միջատների (հիմնականում թիթեռների և ցեցների) և այլ օրգանիզմների մեջ։ Միջատների Hymenoptera կարգի անդամները, ինչպիսիք են մրջյուններն ու մեղուները, հաճախ որոշվում են հապլոդիպլոիդիայի միջոցով, որտեղ արուների մեծ մասը հապլոիդ է, իսկ էգերը, իսկ որոշ անպտուղ արուներ՝ դիպլոիդ։
== Շրջակա միջավայրը որոշիչ ==
Սողունների որոշ տեսակների՝ ալիգատորների մոտ, սեռը որոշվում է կախված ձվի ինկուբացիայի ջերմաստիճանից։ Այլ տեսակներ, օրինակ՝ որոշ խխունջներ, սեռափոխություն են կատարում՝ փոփոխվելով սեռից-սեռ։ Արևադարձային ծաղրածու ձկների խմբի մեջ գերակշռող անհատը դառնում է էգ, իսկ մյուսները՝ արու։
Շատ հոդվածոտանիների մոտ սեռը որոշվում է Wolbachia սեռի ամենատարածված մակաբույծ միկրոբներով պայմանավորված և, հավանաբար, կենսոլորտում ամենատարածված վերարտադրողական մակաբույծն է,որը էնդոսիմբիոտիկ բակտերիաներով վարակվելով կարող է փոխանցվել միայն վարակված ձվաբջիջների միջոցով, իսկ իգական սեռական կենսունակության համար կարող է պահանջվել պարտադիր էնդոպարազիտի առկայություն։
== Երկրորդային սեռական հատկանիշներ ==
Տարասեռ օրգանիզմները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ մարմնի կառուցվածքով, արտաքին տեսքով, էգի ու արուի մարմնի զանգվածի տարբերությունների մի շարք դրսևորումներով, մկանային զանգվածի և մազածածկույթի դոմինանտ վիճակով։
Թռչունների արու տեսակը հաճախ ցուցադրում է էգերին գրավող գունագեղ փետուրները
== Սեռական դիմորֆիզմ ==
Ի լրումն վերարտադրողական համակարգի էգերի հետ տարբերությունների, կենդանիների թագավորության մաս կազմող արուներն ունեն արտաքին մի շարք տարբերություններ։
Կենսաբանական տեսակների ճնշող մեծամասնությունում էգերն ավելի մեծ են, քան արուները, չնայած կաթնասունների մոտ հակառակն է (մեծ թվով բացառություններով)։
Ավելի մեծ չափսերը և զարգացած մկանային ապարատը, որոշ տեսակների դեպքում, օգնում են արուներին գոյատևել և փոխանցել իրենց գենոֆոնդը ավելի մեծ թվով էգերին։
Ինչպես արու թռչունների, այնպես էլ որոշ այլ տեսակների ավելի պայծառ տեսքը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել զուգավորման գործընթացը։ Նման պարագայում արուները զուգավորման ավելի մեծ հնարավորություն ունեն, օրինակ՝ սիրամարգերը, որոնց արուները աչքի են ընկնում իրենց գունագեղ, փարթամ փետուրներով, հակառակ էգերի, որոնք ունեն անշուք, մոխրագույն փետուրներ։
Կենսաբանական հարմարվողականությունները՝ եղջյուրները, ժանիքները և այլ նմանատիպ կազմավորումներ օգնում են արուներին էգերի հետ զուգավորվելու իրավունքի, հակառակ սեռին ու ձագերին գիշատիչներից պաշտպանելու համար մղվող պայքարում՝ եղնիկ կամ խոյ։
== Տես նաև ==
Տղա
Տղամարդ
Հերմաֆրոդիտիզմ
== Ծանոթագրություններ == |
252,643 | Վիշնվե (գյուղ, Կալինովկայի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԺովտնևոեՎիշնվե (ուկրաիներեն՝ Вишневе), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Կալինովկայի շրջանում։
2001 թվականի տվյալներով Վիշնվե գյուղում բնակվում էր 478 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,12 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 3983,33 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
467,382 | Սևավիզ քարաթռչնակ | Սևավիզ քարաթռչնակ (Oenanthe finschii), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
== Մարմնի կառուցվածքը ==
Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 17-30 գ։ Պոչի սև շերտը միջին լայնության է, եզրային փետուրները՝ նեղ, սպիտակ ծայրերով։ Արուն վերևից ու ներքևից աղոտ սպիտակ է, դեմքի և կոկորդի սև հատվածները միաձուլվում են թևի սև հատվածին։ Էգը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ունկընկալը՝ նարնջագույն երանգով, թևի թափահարող փետուրները՝ բաց գույնի երիզներով, մարմինը ներքևից աղոտ սպիտակ է։
== Արուների տարբերությունը ==
Արուներն այլ քարաթռչնակների արուներից տարբերվում են բաց գույնի մեջքով, կոկորդն ու թևերը միաձուլող սև հատվածով։ Էգերն այլ քարաթռչնակների էգերից տարբերվում են պոչի նախշի, նարնջագույն ունկընկալի և մարմնի ներքևի աղոտ սպիտակի համադրությամբ։ Նստում է փոքր թփուտների ծայրերին կամ քարերին։ Բնակվում է թփուտածածկ կիսաանապատներում, քարքարոտ լեռնալանջերին։
== Սննդառություն ==
Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։
== Բազմացումը ==
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 1-ին տասնօրյակին։ Բնադրագույգերը ձևավորում են ապրիլին։ Արուն հարսանեկան խաղերը ցուցադրում է՝ պոչը՝ հովհարանման, թևերը լայն բացած, անընդմեջ սուլոցներ ու մեղմ սրնգային ձայներ է արձակում և մեղմ ու սահուն վայրէջք կատարում քարերի կատարին։ Բույնը գավաթաձև է՝ մանր ճյուղերից, խոտաբույսերից, պատրաստում է էգը։ Բնադրում է գետնին՝ ոչ խորը փորվածքներում, քարերի արանքում։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-ին տասնօրյակից հուլիսի սկիզբը, որը հավանաբար կապված է բնադրման հետ։ Դնում է 20 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Թռիչքին տիրապետող ձագերը գրանցվում են հունիս-հուլիսին։ Դաշտային պայմաններում սևավիզ քարաթռչնակն (հատկապես՝ արուն) անզգույշ է։ Էգը թխսակալման ընթացքում թաքնված է, նրա գործողությունները մշտապես գտնվում են արուի հսկողության տակ։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ |
502,336 | Սան Մարտին դե Պուսա | Սան Մարտին դե Պուսա(իսպ.՝ San Martín de Pusa), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում, Կաստիլիա-Լա Մանչ ինքնավար համայքնի Տոլելդո պրովինցիայի Լա Խարա շրջանում։ Տարածքը՝ 104 կմ²։ Բնակչությունը՝ 850 մարդ (ըստ 2010 թվականի տվյալների)։
== Բնակչություն ==
== Ծանոթագրություններ ==
== Պատկերասրահ ==
== Արտաքին հղումներ ==
պաշտոնական կայք(չաշխատող հղում)
San Martin de Pusa, nuestro pueblo
Diputación de Toledo
Web no oficial |
813,022 | Ամուրսկ | Ամուրսկ, քաղաք Ռուսաստանում, Խաբարովսկի երկրամասի վարչական կենտրոնն է։ Հիմնադրվել է 1958 թվականի հունիսի 19-ին։
== Աշխարհագրություն ==
Քաղաքը գտնվում է Միջին ամուրյան դաշտավայրի հյուսիս արևելքում՝ Ամուր գետի ձախ ափին։ Փաստորեն այն արդյունաբերական արբանյակ է։ Քաղաքը բաղկացած է գրեթե երկու հավասար շրջաններից։
== Պատմություն ==
1958 թվականին սկսվել է շինարարությունը։
1962 թվականին Ամուրսկ ավանը դառնում է շրջանային կենտրոն։ 1973 թվականին Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Ամուրսկը վերածվել է քաղաքի։ 1983 թվականին քաղաքում աշխատում էր կահույքի գործարան։ 1990-ականներին այն դարձել է փայտամշակման գործարան։
== Բնակչություն ==
Քաղաքի բնակչությունը բավական արագ է աճել մինչև 1990-ական թվականների սկիզբը, այնուհետև սկսել է նվազել։ 2005 թվականին կտրուկ նվազել է բնակչության թիվը։
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքների կազմում բնակչության թվով 383-րդ տեղն է զբաղեցնում։
== Տնտեսություն ==
Ամուրսկի հիդրոմետալուրգիական գործարան։
«Վիմպել» փամփուշտի գործարան։
== Էներգետիկա ==
Ամուրսկի ՋԷԿ-ը քաղաքի համար արտադրում է էլեկտրական և ջերմային Էներգիա։
== Բնապահպանություն ==
2003 թվականին քաղաքում բնապահպանական խնդիր է եղել։ 2012 թվականին բնապահպանական իրավիճակը կայունացել է։
Խաբարովսկի շրջանի երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպություն։
ՍՊԸ «Դեմերկուրիզացիա տարածաշրջանի բնապահպանական կենտրոն»
== Կրթություն ==
Յոթ դպրոց
Յոթ մանկապարտեզ
Ամուրսկի պոլիտեխնիկական քոլեջ
Մանկապատանեկան մարզադպրոց
«Տեմպ» ստեղծագործական կենտրոն
«Ռուսաստանի պատանիները» մանկապատանեկան կենտրոն
Երկու երաժշտական դպրոց
Նկարչական դպրոց
ՆՆՈՒԴՈ (ННУДО) «Լեզվաբանական դպրոց»
ՆՈՒԴՈ (НУДО) «Օտար լեզուների դպրոց»
== Կապեր ==
Բջջային կապի օպերատորներն են՝ «Էմ Տե Էս», «Բիլայն», «ՄեգաՖոն», «Յոտա»
Ռոստելեկոմ
== Ռադիո և ТВ ==
Ամուրսկում հեռարձակվում են «Love Radio» и «Ретро FM» ռադիոկայանները։
Քաղաքում հեռարձակվում է երկու տեղական ալիք՝ «ԱՄԲ» («АМВ») և «Ամուրսկ» («Амурск»):
== Սպորտ ==
«Կիոկուշինկա կարատե» շրջանային հասարակական կազմակերպություն
== Տեսարժան վայրեր ==
Խաբարովսկի շրջանում միակ բուսաբանական այգին, որը հիմնադրվել է 1988 թվականին։ Այնտեղ կա 1500 տեսակի բույսեր։ 1 տարվա ընթացքում ունենում է 15000 այցելու։
Ամուրսկի քաղաքային թանգարանը, որը հիմնադրվել է 1972 թվականին։
Կենտրոնական «Բոլոնսկի» արգելոց։
«Մոլոդոստ» կինոթատրոն։
Մշակույթի պալատ։
== Կլիմա ==
Տարվա միջին ջերմաստիճան — -0,2 °C
Տարվա միջին խոնավությունը — 72%
Քամու միջին արագությունը — 3,1մ/վՔաղաքը գտնվում է չափավոր գուտում։ Կլիման մուսոնային է։ Ձմեռը ցուրտ է, նույնիսկ հնարավոր է ցունամիներ։ Ամառը շատ տաք է և բավական զով։ Ամառը սկսվում է հունիսի սկզբին և ավարտվում է սեպտեմբերի սկզբին։ Նոյեմբերի 10-ից հետո ձևավորվում է ձյան կայուն շերտը։ Ապրիլի սկզբին ձյունը սկսում է առատորեն հալվել, սակայն ողջ ամսվա ընթացքում հնարավոր է ձյան տեղումներ։
Առավելագույն թվով տեղումները արձանագրվել են 2005 թվականին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Амурск / А. А. Агирречу // А — Анкетирование. — М. : Большая Российская энциклопедия, 2005. — С. 635. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] * / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 1). — ISBN 5-85270-329-X.
Амурск // Города России: энциклопедия. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — С. 20. — 559 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-026-6.
Сайт города Амурск
Амурск | Любимый и родной
Амурский городской краеведческий музей
Первый интернет-провайдер Амурска — САТ-ДВ |
916,391 | Իշտվան I (Հունգարիայի թագավոր) | Իշտվան I, հայտնի է նաև որպես Սուրբ Իշտվան I արքա (հունգ.՝ Szent István király, մոտ 975, Էստերգոմ, Esztergom County, Հունգարիայի թագավորություն - օգոստոսի 15, 1038, Szentkirály (Esztergom), Էստերգոմ, Esztergom County, Հունգարիայի թագավորություն), հունգարների վերջին մեծ իշխանը (997-1001), ում պետականամետ գործունեության արդյունքում 1001 թվականին ստեղծվում է Հունգարիայի թագավորությունը և վերջինս դառնում է միապետության առաջին արքան։ Իշտվանը Հունգարիայի արքայի պաշտոնում կառավարում է մինչև մահը՝ 1038 թվականը։ Իշտվանի ծննդյան հստակ ամսաթիվ աղբյուրները մեզ չեն հաղորդում, թեպետ ուսումնասիրությունները հավաստում են, որ «հունգարների առաջին արքան» ծնվել է 975 թվականին Էստերգոմում։ Ծնվելուն պես նա ստանում է «Վայկ» անունը, որը թարգմանաբար նշանակում է «զինվոր»։ Իշտվանը եղել է Հունգարիայի մեծ իշխան Գեզայի որդին։ Հունգարիայում քրիստոնեության ընդունումից հետո Իշտվանը դառնում է ընտանիքի առաջին անդամը, ով մկրտվում է որպես քրիստոնյա։ Ամուսնացել է սաքսոնական ծագմամբ Գիզելա Բավարացու հետ։
Հունգարական իշխանաց գահը հորից ժառանգելոււ համար 997 թվականին Իշտվանը ստիպված է լինում առճակատվել իր բարեկամներից մեկի՝ ռազմական հասարակության շրջանում մեծ ժողովրդականություն վայելող Կոպպանի հետ։ Երկարատև մարտերից հետո Իշտվանը՝ բազմաթիվ արտասահմանյան ասպետների և տեղացի ազնվականների օժանդակությամբ կարողանում է հաղթել մրցակցին՝ դառնալով հունգարական գահի միակ հավակնորդը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Իշտվանը թագադրվել է 1000 թվականի դեկտեմբերի 25-ին կամ 1001 թվականի հունվարի 1-ին՝ Հռոմի պապ Սիլվեստր II-ի ուղարկած թագով։ Թագավորական իշխանությունն էլ ավելի կենտրոնացնելու և ուժեղացնելու նպատակով Իշտվանը արշավանք է ձեռնարկում կիսանկախ կարգավիճակ ունեցող սև հունգարներին հպատակեցնելու և հորեղբոր՝՝ Հյուլա Երիտասարդի ապստամբական ուժերը ջլատելու համար։ Այս ամենից հետո Հունգարիայի թագավորությունը տարածվում է մինչև Միջինդանուբյան դաշտավայր։ Իշտվանը 1030 թվականին դիմագրավում է Սրբազան Հռոմեական կայսրության ասպատակություններին և պահպանում իր պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Իշտվանն իր կառավարման ժամանակ մեծ տեղ է հատկացրել քրիստոնեական արժեքներին։ Նրա օրոք Հունգարիայում կառուցվել է առնվազն մեկ արքեպիսկոպոսարան, վեց եպիսկոպոսարան և շուրջ երեք բենեդիկտյան վանքեր։ Նա խրախուսում է քրիստոնեական ուսմունքի տարածումը և խիստ պատիժներ է նախատեսում այն անտեսողների համար։ Հունգարիան, որն աչքի էր ընկնում որպես համեմատականորեն խաղաղ երկիր, կարճ ժամանակահատվածում դառնում է կարևոր հատուղի Արևմտյան Եվրոպա գնացող առևտրականների կամ Երուսաղեմ և Կոստանդնուպոլիս գնացող ուխտավորների համար։
== Տես նաև ==
Մեծ Հունգարիա
== Ծանոթագրություններ == |
233,086 | Գիտական ֆանտաստիկա | Գիտական ֆանտաստիկա, գրականության, կինոյի և արվեստի այլ տեսակների ժանր։ Ֆանտաստիկայի այլ ժանրերից տարբերվում է նրանով, որ իր ֆանտաստիկ ենթադրություններում դուրս չի գալիս իրականության՝ գիտականորեն հիմնավորված պատկերացումներից ինչպես բնագիտության, այնպես էլ հումանիտար բնագավառներում։ Այլ կերպ ասած՝ տվյալ ժանրի ստեղծագործությունները հիմնված են գիտական ենթադրությունների վրա, հակառակ դեպքում դրանք կվերաբերեն ֆանտաստիկայի այլ ենթաժանրերին (ֆենտեզի, միստիկա)։
Գիտաֆանտաստիկ գրականության սկզբնավորողը համարվում է Ֆրենսիս Բեկոնը։ 17-18-րդ դարերին Երևան եկան միջմոլորակային ճանապարհորդությունների մասին վեպեր և ֆուտուրիստական պատմվածքներ։ 19-րդ դարի գիտաֆանտաստիկ գրականությանյան նշանավոր ներկայացացիչը Ժյուլ Վեռնն է՝ իր «Արտասովոր ճանապարհորդություններ» ընդհանուր խորագրի տակ ամփոփված վեպերով։
Գիտական ֆանտաստիկայի առաջացումը կապվում է 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխության հետ։ Գիտաֆանտաստիկ գրականության հայտնի հեղինակներից են Կուրդ Լասվիցը, Բեռնարդ Քելլերմանը, Հերբերտ Ուելսը և ուրիշներ։ 20-րդ դարի գիտաֆանտաստիկ գրականությանյան ականավոր ներկայացուցիչներ են Ստանիսլավ Լեմը, Այզեկ Ազիմովը, Ռեյ Բրեդբերին, Քոբո Աբեն։
== Տես նաև ==
Ֆենտեզի
Ֆանտաստիկա
== Հղումներ ==
Գիտաֆանտաստիկ ժանրի գրքեր (անգլ.)
Գիտական ֆանտաստիկա standardebooks.org֊ում |
739,377 | Վիլհելմ Տելլ (պիես) | Վիլհելմ Տելլ (գերմ.՝ Wilhelm Tell), գերմանացի պոետ, փիլիսոփա և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերի պիեսը, հինգ գործողությամբ ներկայացումը գրվել է 1803-1804 թվականներին և առաջին անգամ բեմադրվել է 1804 թվականին գերմանական Վեյմարում։ Դա Շիլլերի վերջին ավարտված ստեղծագործությունն է։ Ներկայացվում է Շվեցարիայի առասպելական ազգային հերոս Վիլհելմ Տելլի (XIII դարի վերջի և XIV դարի սկիզբ)` հմուտ աղեղնավորի, իր երկրի անկախության համար Գաբսբուրգ կայսրությունից պայքարողի կերպարը։ Պիեսի պատմական ֆոնը եղել է Նապոլեոնի իշխանության ի հայտ գալը և Եվրոպայում նապոլեոնական պատերազմների սկսվելը։ Ազատասիրությունը, հայրենասիրական ներշնչանքը, օտարերկրացիների դեմ ազգային պայքարը պիեսի հիմնական գաղափարներն են։
Ստեղծագործության ֆրանսիական թարգմանությունը ընկած էր իտալացի կոմպոզիտոր Ջոակաո Ռոսսիի նույնանուն օպերայում(1829)։
== Հիմնական տարեթվեր ==
1804 թվականի փետրվարի 18-ին Շիլլերն իր օրագրում գրել է. «Վերջացրել եմ Թելլան»։ Մարտ, առաջին բեմադրությունները գրեթե միասին են եղել Վեյմարում և Բեռլինում, որտեղ հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Հետևանքն այն եղավ, որ Շիլլերին առաջարկեցին տեղափոխվել Բեռլին, ինչը տեղի չունեցավ հեղինակի մահվան պատճառով (1805 թվական մայիսի 9)։
1829 թ. առաջին ռուսերեն թարգմանությունը (Ա. Գ. Ռոտչևա)։
1941 թ. «Վիլհելմ Տելլ»-ի ներկայացումը, ինչպես նաև` շիլլերյան «Դոն Կառլսոնը», Հիտլերի հրամանով արգելված է եղել Գերմանիայում։
=== Կարճ բովանդակություն ===
Վիլհելմ Տելլը օգնության է հասնում Բաումգարտենին, ում հետևում էին ավստրիական նահանգապետի զինվորները։ Տելլն օգնում է նրան, կյանքի համար վտանգի փոթորկում` անցնելով լիճը։ Մեկ այլ գավառում գյուղացի Շտաուֆֆախերին սպառնում է գույքի և տնտեսության կորուստ. իր տան վրա աչք էր դրել այդ տարածքի վերահսկիչը։ Կնոջ խորհրդով Շտաուֆֆախերը մեկնեց Ուրի` փնտրելու մարդկանց, ինչպես նաև` իշխանությունից դժգոհ օտարերկրացիներին։ Ուրում ապաստան գտավ նաև Արնոլդ Մելխտալը, դառնալով հանցագործ` չխանգարելով գողությանը սեփական բակում, մինչդեռ խիստ պատժվեց նրա հայրը։ Մշակվում է միասնական պլան, որը պետք է բերեր ընդհանուր երդման երեք նահանգների քրիստոնյաներին (Շվիցա, Ունտերվալդեն և Ուրի) սարերում, Րյուտլի հարթավայրում, որտեղ հանդիպում են սահմանները։
Տեղացի բարոն Ատտինգաուզեն ֆոնը խնդրում է բարեկամին ավստրիացիների մոտ ծառայության չանցնել։ Բարեկամի սիրելի հարսնացուն ավստրիական հարուստ ժառանգորդ Բերտ ֆոն Բրունեկն է։
Իրադարձությունից դուրս Վիլհելմ Տելլը հյուրընկալվում է իր աներոջը` Ֆյուրստին։ Քաղաքային հրապարակում ժառանգորդ Գեսլերի հրամանով հաստատվել է գլխարկով կարգ, որին բոլորը պարտավոր էին խոնարհավել, ինչպես Գեսլերին։ Պահակները բռնում է ալպիական նետաձիգին իր որդու հետ, բայց նրանց պաշտպանում են տեղի բնակիչները։ Բայց հայտնվում է թագաժառանգը և «զվարճախաղ» է կազմակերպում` ստիպելով Տելլին որդու գլխի վրա տեղադրված խնձորը նետահարել։ Որդին ինքն է տեղադրում գլխին խնձորը։ Տելլը հանում է երկու աղեղ և նրանով խփում է չարաբաստիկ խնձորին։ Երկրորդ աղեղը պատրաստված էր թագաժառանգի համար։ Անկեղծ պատասխանի համար, թե ինչու էր երկրորդ աղեղը, Տելլին ձերբակալում են։ Անհանգիստ լիճն անցնելուց, նրան հաջողվում է փախչել։
Մահամերձ բարոն ֆոն Ատտինգաուզենին տեղեկացնում են Րյուտլի դաշտավայրի անեծքի գաղտնիքի մասին։ Իր բարեկամ ֆոն Րուդենցը երդվում է հավատարիմ մնալ իր ժողովրդին և օգնություն է խնդրում գտնել գողացված հարսնացուին։
== Ծանոթագրություններ == |
671,567 | Որսորդության և բնության թանգարան (Փարիզ) | Որսորդության և բնության թանգարան (ֆր.՝ Musée de la chasse et de la nature), թանգարան Փարիզում, որ նվիրված է որսորդական զենքերին, խորհրդանիշերին, արվեստի՝ որսորդության հետ կապ ունեցող գործերին։ Թանգարանը ճանապարհորդական գրքույկներում հայտնի է որպես ապշեցուցիչ, տարօրինակ և անսպասելի։
== Հավաքածու ==
Թանգարանը պարունակում է մոտ 6.000 ցուցանմուշ՝ մեծ մասամբ զենք և նկարներ։
Հավաքածուում են գտնվում Ռուբենսի, Յան Բրեյգել Ավագի, 15-րդ դարից մինչև ժամանակակից նկարիչների գործեր։
Զենքի ցուցադրությունը սկսվում է որսորդական սառը զենքերից՝ նիզակից, որսորդական դանակներից, 16-17-րդ դարերի խաչաղեղներից։
Հրազենի ցուցադրությունը սկսվում է 16-17-րդ դարերի զինատեսակներից՝ ներկայացնելով որսորդական զենքի զարգացման բոլոր հիմնական փուլերը։
== Պատմություն ==
Սկզբնական շրջանում թանգարանը զբաղեցրել է մի մասը Գեգենո առանձնատան (ֆր.՝ Hôtel de Guénégaud), որը պատկանել է թանգարանը կառավարող Որսորդության և բնության ֆոնդին։ 1971 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության որոշմամբ թանգարանի հավաքածուի նկարների մի մասը փոխադրվել է Շամբորի ամրոց, որը նախապես կառուցված է եղել որպես Ֆրանցիսկ 1-ինի որսորդական տուն։ 2002 թվականին Որսորդության և բնության ֆոնդը փեռք է բերում ևս մեկ առանձնատուն (ֆր.՝ Hôtel de Mongelas)՝ առաջինից ոչ հեռու գտնվող, իսկ 2007 թվականին այնտեղ է տեղափոխում իր ողջ հավաքածուն։
== Գործնական տեղեկություն ==
Թանգարանը գտնվում է Փարիզի 3-րդ շրջանում. մետրոյի մոտակա կայարաններն են Hôtel de Ville, République և Rambuteau:
Թանգարանի հասցեն է՝ 62, rue des Archives, 75003 Paris:
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթիից կիրակի, ժամեր՝ 11:00 — 18:00:
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Թանգարանի պաշտոնական կայքէջ Archived 2009-05-01 at the Wayback Machine. |
247,851 | Դերիևկա (գյուղ, Օնուֆրիևի շրջան) | Դերիևկա (ուկրաիներեն՝ Деріївка), գյուղ Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Օնուֆրիևի շրջանում։
2001 թվականի տվյալներով Դերիևկա գյուղում բնակվում էր 1 141 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
659,946 | Մարիամա Բա | Մարիամա Բա (ֆր.՝ Mariama Bâ, ապրիլի 17, 1929(1929-04-17), Դակար, Սենեգալ - օգոստոսի 17, 1981(1981-08-17), Դակար, Սենեգալ), սենեգալցի գրող և ֆեմինիստ, ստեղծագործել է ֆրանսերենով։ Ծնվել է Դակարում և մեծացել է որպես մուսուլման։ Դեռ վաղ տարիքից նա եկել էր քննադատելու այն, ինչ նա ընկալել էր որպես աֆրիկյան ավանդույթների արդյունքում հորիզոն եկած սեռական անհավասարություն։ Մեծացել է իր ավանդապաշտ տատիի և պապիի մոտ, և հենց վաղ շրջանից էլ նա ստիպված է եղել պայքար մղել կրթություն ստանալու համար, քանի որ նրանք չէին հավատում, որ աղջիկը պետք է կրթություն ստանա։ Բան ավելի ուշ ամուսնանում է Սենեգալի Խորհրդարանի անդամ Օբեյե Դիոպ-Տալլի հետ, սակայն բաժանվել է նրանից՝ միայնակ մեծացնելով ինը երեխայի։
== Կենսագրություն ==
Մարիամա Բան ծնվել է 1929 թվականի ապրիլի 17-ին, Սենեգալի մայրաքաղաք Դակարում՝ ապահով ընտանիքում։ Նրա հայրը եղել է պետական պաշտոնյա, ով հետագայում դարձավ Սենեգալի առաջին առողջապահության նախարարներից մեկը (1956), իսկ նրա պապը ֆրանսիական գաղութներում աշխատում էր որպես թարգմանիչ։ Մոր մահից հետո, Մարիաման տատիկի և պապիկի մոտ մեծացել է ավանդական իսլամական ոճով։
Ավարտել է ֆրանսիական համալսարանը և ուսումնասիրել Ղուրան։
1947 թվականից մինչև 1959 թվականը աշխատել է դպրոցում։
Ամուսնացել է Սենեգալի խորհրդարանի անդամներից մեկի հետ, սակայն բաժանվել է, թողնելով ինը երեխաներին Մարիամայի ուսերին։
Մահացել է 1981 թվականին քաղցկեղից։
== Ստեղծագործություններ ==
Մարիամա Բան գրել է ֆրանսերենով։ «Ի՜նչ երկար արահետ» (1979) վեպի հեղինակն է։ Նրա ստեղծագործության հիմքում ընկած է կանանց ազատության խնդիրը և նրանց անբարենպաստ դրություն, հատկապես ամուսնացած կանանց դիրքը աֆրիկյան հասարակությունում։
1980 թվականին պարգևատրվել է Նոմայի մրցանակով։
Ակտիվ պաշտպանել է կանանց իրավունքները, նպաստել նրանց իրավունքների և կրթության զարգացմանը։
== Աշխատանքներ ==
So Long a Letter (1979),
La fonction politique des littératures Africaines écrites (1981)
Scarlet Songs (1982),
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Mariama Ba Archived 2015-09-24 at the Wayback Machine.(անգլ.) |
821,051 | Էմրի Ալոն | Էմրի Ալոն (ֆր.՝ Esmery-Hallon), համայնք Ֆրանսիայի Պիկարդիա մարզի Սոմ գավառում։
Բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում է 766 մարդ, բնակչության խտությունը` 40.53 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 18.9 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 110 կմ հյուսիս-արևելք, Ամյեն քաղաքից 55 կմ արևելք։
== Բնակչություն ==
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 488 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 347-ը, իսկ ոչ ակտիվները` 141։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 71,1 %։ 347 աշխատունակ մարդկանցից աշխատել է 308 անձ (171 տղամարդ և 137 կին)։ Գործազուրկ են եղել 39 անձ (18 տղամարդ և 21 կին)։ 141 անաշխատունակներից 42-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 46-ը` թոշակառուներ, իսկ 53-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Սոմ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
1,113,141 | Մի անգամ գիշերը (ֆիլմ, 1959) | «Մի անգամ գիշերը» (ռուս.՝ «Однажды ночью», ղազ.՝ «Бір түні»), 1959 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Գինցբուրգը և Էմիր Ֆայկը։
== Սյուժե ==
Հացահատիկ տեղափոխող ավտոշարասյունը ընկնում է ձնաբքի մեջ ղազախական տափաստանում։ Ավտոշարասյան բեռնատարներին հետևում է նկարիչ Շալտայի մարդատար մեքենան, որը ճանապարհ է գնում իր կնոջ՝ Տանայի և երեխայի հետ։ Տանան ավտոշարասյան վարորդներից մեկի՝ Քեմելի նախկին կինն է, որը այլ համարձակների հետ ոտքով գնում է շրջկենտրոն՝ օգնության համար։ Նրանց հետ գնում է նաև Շալտայը, որին Տանան ստիպել է գնալ, բայց նա հիվանդ է ձևանում, ինչի պատճառով վարորդներն ստիպված են լինում հետ վերադառնալ։ Արգելափակված շարասյան մեջ գտնվող մարդիկ պայքարում են ձյան տարերքի դեմ, բայց միայն առավոտյան են որոնողները նրանց գտնում հարևան աուլների բնակիչների օգնությամբ։ Տանան, որը տենում է, թե ինչպես է գիշերը բնության դեմ պայքարում Շալտայը սոսկ եղել է համարձակ վարորդների պատահական ուղեկիցը, հասկանում է, թե ով է նա և վերադառնում է Քեմելի մոտ, որին նա միայն հիմա է ճանաչում և իսկապես սիրում։
== Դերերում ==
Քենենբայ Կոժաբեկով – Քեմել Քերիմբաև
Մուխտար Բախտիգերեև – Կայրատ
Նուրմուխան Ժանտուրին – Շալտայ Դեմեսինով
Իվան Ժևագո – Սավելև
Անատոլի Իգնատև – Իվան Աֆոնին
Իդրիս Նոգայբաև – վարորդ
Գուլֆայրուս Իսմայիլովա – Տանա
Ալեքսեյ Դոբրոնրավով – Սերգեյ Իվանովիչ
Կապան Բադիրով – Աբիլ Ժականով
Կալիբեկ Կուանիշպաև – Ժարաս պապ
Ալեքսանդր Խվիլյա – Գուլիենկո
Շահան Մուսին – Բաուկենով
Վալենտին Բրիլեև – Կոպտև
Վսեվոլոդ Տյագուշև – Անդրեև
Վալենտինա Խարլամովա – Օլգա
== Նկարահանող խումբ ==
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Գինցբուրգ
Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Գինցբուրգ, Էմիր Ֆայկ
Օպերատոր՝ Իսկանդեր Տինիշպաև
== Քննադատություն ==
Ֆիլմի հեղինակների՝ հերոսների հերոսականությունն առօրյա աշխատանքում ցույց տալու փորձը քննադատների կողմից համարվել է անհաջող։
— Искусство кино, 1960
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Колесникова Н. — На первый взгляд — всё в порядке. (О кинофильме «Однажды ночью») // Искусство кино, № 2, 1960. — стр. 45-46
== Աղբյուրներ ==
Однажды ночью // Советские художественные фильмы: 1958—1963 / ВГФК, Москва. — М.: Искусство, 1968. — стр. 182
«Մի անգամ գիշերը» Արխիվացված է Ապրիլ 11, 2021 Wayback Machine-ի միջոցով: // Ղազախֆիլմ |
432,561 | Կոնդոտիերներ | Կոնդոտիերներ (իտալերեն՝ condottieri, condotta՝ պայմանագիր վարձու զինծառայության մասին), թագավորներին և Հռոմի պապին ծառայող վարձու զինվորական ջոկատների առաջնորդներ Իտալիայում, 14-16-րդ դարերում։ Իտալական պետությունների միջև մղվող մշտական պատերազմների պայմաններում կոնդոտիերները մեծ նշանակություն ստացան։ 14-րդ դարում դրանք հիմնականում օտարերկրյա ասպետներ էին, դարավերջից՝ մեծ մասամբ իտալացիներ։ Կոնդոտիերներիի թալանն ու ավերածությունները թուլացնում էին երկիրը։ 15-րդ դարի վերջից հետևակազորի և հրետանու դերի մեծացմամբ կոնդոտիերները, որոնց հիմնական ուժը հեծելազորն էր, աստիճանաբար վերացան։ |
1,056,844 | Աշշուր-ներարի V | Աշշուր-նիրարի V, Ասորեստանի թագավոր (մ.թ.ա. 755-745): Ադադ-նիրարի III-ի որդին։ Հաջորդել է եղբորը՝ Աշշուր-դան III-ին։
== Գործունեությունը ==
Աշշուր-նիրարի V իր կառավարման սկզբում արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք ընդդեմ Արպադի։ Մ.թ.ա. 754թ. պարտության մատնելով Արպադի արքա Մատիելին, Աշշուր-նիրարի V նրա հետ կնքում է պայմանագիր որի համաձայն Մատիելը պարտավորվում էր ենթարկվել Ասորեստանին և վեջինիս ցույց տալ ռազմական օժանդակություն։ Սակայն այդ ամենը պատահական հաջողություն էր, որը և շատ կարճ տևեց Ասորեստանում տեղի ունեցող ներքին հակասությունների պատճառով։ Համաձայնագրի ծանր պայմաններն անգամ ի զորու չէին պարալիզացնելու Մատիելի հետագա նախաձեռնությունը։ Որոշ ժամանակ անց Մատիելին հաջողվում է Արպադի շուրջը համախմբել ամբողջ Վերին և Ներքին Արամը(այսինքն ողջ Սիրիան) և ստեղծել հակաասորեստանյան հզոր կոալիցիա, որի մաս էին կազմում Մելիդը, Գուրգումը, Կարքեմիշը, Սամաալը և այլ քաղաքներ։
Վանում գտնված Սարդուրի II-ի արձանագրությունը հայտնում է Աշշուր-նիրարի V-ի նկատմամբ ուրարտացիների տարած հաղթանակի և Արամի նվաճման մասին, ՈՒրարտուի հարավ-արևմտյան հատվածում։ Սարդուրի II-ի մեկ այլ հաղորդագրություն հայտնում է, իր կողմից Մելիդ քաղաքի և Ցուպանիի 9 բերդերը գրավելու, ինչպես նաև Կումմախայի արքա Կուշտաշպի նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Այնժամ երբ Սարդուրի II-ի զորքը հայտնվեց Կումմախայում, Մատիելը փաստացի խախտելով իր և Աշշուր-նիրարի V-ի միջև կնքված պայմանագիրը, սիրիական բոլոր պետությունների անունից նոր պայմանագիր կնքեց Կատակի(հավանաբար կասկեր) արքա Բար Գայեի հետ։ Պայմանագրի տոնայնությունից պարզ է դառնում Մատիելի ավելի թույլ կողմ լինելը, քանի որ Բար Գայեի թիկունքում կանգնած էր ավելի զորեղ ուժ, որը անկասկած ՈՒրարտուի արքա Սարդուրի II էր։ Էպոնիմների շարքից հայտնի է, որ Աշշուր-նիրարի V կատարել է ևս 2 արշավանք դեպի Նամար(Նամրի) իր թագավորության 4-րդ(մ.թ.ա. 751) և 5-րդ(մ.թ.ա. 750) տարիներին։ Աշշուր-նիրարի V-ի գահակալության տարիներին երկրի կառավարման գործում չափից ավելի մեծ իշխանություն է ունեցել տուրտան(գլխավոր զորահրամանատար) Շամշի-իլուն, որը վկայում է թագավորական իշխանության թույլ լինելը։ Աշշուր-նիրարի V թագավորել է 10 տարի և հավանաբար գահընկեց է եղել Կալհուի ազնվականության ապստամբության պատճառով, որի արդյունքում գահը գրավել է Թիգլաթպալասար III:
== Գրականություն ==
Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1. |
265,845 | Երկան (Դերսիմի գավառ) | Երկան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Խարբերդի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
307,993 | Նովոիվանովկա (գյուղ, Ստերլիբաշևսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՆովոիվանովկաՆովոիվանովկա (ռուս.՝ Новоивановка, բաշկիրերեն՝ Яңы Ивановка), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ստերլիբաշևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 5 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
814,292 | Battlelore | Battlelore (անգլ.՝ ասք ճակատամարտի մասին), ֆիննական անգլալեզու խումբ՝ ստեղծված 1999 թվականին Յուրի Վահվանենի և Միկա Քոկկոլայի կողմից։ Խմբի երգերի տեքստի թեման բրիտանացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի արվեստն է։
== Ոճ ==
Battlelore-ի ոճը յուրահատուկ է և չի տեղավորվում մեկ ժանրի մեջ։ Նրանք համատեղում են այնպիսի ժանրերի տարրեր, ինչպիսիք են գոթական մետալը, փաուեր մետալը, մելոդիկ-դեթ մետալը, ֆոլկ մետալը և սիմֆոնիկ մետալը։ Խումբը համադրում է տղամարդկային բրուտալ գրոուլը և կանացի վոկալը դուետը, որը քննադատնները «գեղեցկուհի և հրեշ» են անվանում։ Իրենք՝ կատարողները, իրենց ոճը բնութագրում են որպես true arctic fantasy metal։
== Դադար ==
2011 թվականի հոկտեմբերի 23-ին խումբը հայտարարեց իր գործունեության ժամանակավոր դադարի մասին։ Battlelore-ի պաշտոնական կայքում հումորային տեղեկություն տեղադրվեց այն մասին, որ խումբը «ուղևորվել է համերգային շրջագայության դեպի անդրաշխարհ»։ 2012 թվականի հունիսի 11-ին խումբը վերադարձավ արձակուրդից, իսկ օգոստոսի 9-ին Հելսինկի քաղաքի Nosturi ակումբում ակուստիկ համերգ ունեցավ։ 2016 թվականի հունվարի 16-ին Battlelore-ը կրկին վերադարձավ բեմ։
== Կազմ ==
=== Ներկայիս անդամներ ===
Կաիսա Յոուկի (Kaisa Jouhki) — կանացի վոկալ
Թոմի Մյուքանեն (Tomi Mykkänen) — տղամարդու վոկալ
Յուսսի Ռաութիո (Jussi Rautio) — կիթառ
Յուրի Վահվանեն (Jyri Vahvanen) — կիթառ
Թիմո Հոնքանեն (Timo Honkanen) — բաս կիթառ
Մարիա Հոնքանեն (Maria Honkanen) — ստեղնաշարային գործիքներ, ֆլեյտա
Հենրի Վահվանեն (Henri Vahvanen) — հարվածային գործիքներ
=== Նախկին անդամներ ===
Միկա Քոկկոլա (Miika Kokkola) — բաս կիթառ (1996—2005)
Պատրիկ Մեննանդեռ (Patrik Mennander) — վոկալ(1999—2004)
Թոմմի Հավո (Tommi Havo) — վոկալ, կիթառ (1998—2002)
Gorthaur — հարվածային գործիքներ
== Սկավառակագրություն ==
=== Ալբոմներ ===
2001 — …Where the Shadows Lie
2003 — Sword's Song
2005 — Third Age of the Sun
2007 — Evernight
2008 — The Last Alliance
2011 — Doombound
=== Պրոմո ===
1999 — Warrior's Tale
2000 — Dark Fantasy
=== Վիդեո ===
2004 — The Journey (DVD)
2002 — Journey to undying Lands
2005 — Storm of the Blades
2007 — House of Heroes
2008 — Third Immortal
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Battlelore խմբի պաշտոնական կայքը
Russian Darkside e-Zine |
939,735 | Դիետիկ սնունդ | Դիետիկ սնունդ (կամ դիետային սնունդ), վերաբերում է ցանկացած տեսակի խմիչքի և սննդի, որի բաղադրությունն օրգանիզմում փոխում է ճարպերի, ածխաջրերի կամ շաքարի չափաբաժինը և հանգեցնում ավելորդ քաշի կորստի։ Նման տեսակի կերակուրները հիմնականում նախատեսված են քաշի կորստի և կազմվածքի փոփոխության համար, չնայած սպորտային սնունդը (բոդիբիլդեռների համար նախատեսված սննդային հավելումները) հանգեցնում է նաև քաշի կուտակմանն ու մկանների զարգացմանը։
== Տերմինաբանություն ==
Ի հավելումն դիետա բառի՝ օգտագործվում են նաև այլ բացատրություններ և տերմիններ, ինչպիսիք են՝ թեթև, զրո կալորիականություն, քիչ կալորիականություն, ոչ գեր, շաքարազերծ։ Որոշ տարածաշրջաններում այս տերմինների օգտագործումը կանոնակարգվում է օրենքով։ Օրինակ՝ ԱՄՆ-ում քիչ կոլորիականություն նշումով արտադրանքը չպիտի պարունակի 3 գրամից ավելի ճարպ, իսկ առանց ճարպեր նշումով արտադրանքը չպետք է գերազանցի 0,5 գրամը։
== Գործընթաց ==
Դիետիկ սննդակարգ կազմելու գործընթացը սովորաբար պահանջում է բարձր էներգետիկ սնունդի փոխարինում ցածր էներգետիկ սնունդով։ Օրինակ՝ կարելի է սովորական շաքարը փոխարինել քաղցրացուցիչներով, կամ զովացուցիչ ըմպելիքների, ինչպիսին է Կոկա-Կոլան, փոխարեն խմել Կոկա-Կոլա լայթ։ Որոշ ուտելիքներ թխվում են տապակելու փոխարեն` այդպիսով փոխելով պատրաստուման եղանակը և իջեցնելով սննդի կալորիականությունը։ Մյուս դեպքերում ցածր յուղայնությամբ բաղադրիչները կարող են օգտագործվել որպես փոխարինողներ։
== Հակասություններ ==
Կա հավանականություն, որ դիետիկ սննդի մեջ շաքարավազը ցածր սննդային էներգիայի փոխարինողներն իսկ վնասակար են օրգանիզմի համար։
Արհեստական քաղցրացուցիչները տասնամյակներ շարունակ ենթարկվել են ինտենսիվ զննումների, բայց համաձայն Քաղցկեղի ազգային ինստիտուտի և առողջապահական այլ գործակալությունների, չկա հիմնավորված գիտական որևէ ապացույց, որ ԱՄՆ-ում օգտագործման համար հաստատված արհեստական քաղցրացուցիչներից որևէ մեկն առաջացնում է քաղցկեղ կամ առողջության հետ կապված այլ լուրջ խնդիրներ։ Բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ արհեստական քաղցրացուցիչները, ընդհանուր առմամբ, անվտանգ են սահմանափակ քանակությամբ, նույնիսկ հղի կանանց համար։
Ցածր յուղայնությամբ և առանց յուղայնությամբ շատ մթերքներում ճարպը փոխարինվում է շաքարով, ալյուրով կամ այլ լիարժեք սննդային էներգիայի բաղադրիչներով, իսկ սննդի էներգետիկ արժեքը համեմատաբար նվազում է։
== Տես նաև ==
Դիետա
== Ծանոթագրություններ == |
828,736 | Գրիգորի Պոմազկով | Գրիգորի Պետրովիչ Պոմազկով (ռուս.՝ Григорий Петрович Помазков, դեկտեմբերի 15, 1924(1924-12-15) - 2012), գրող, ԽՍՀՄ, Ռուսաստանի գրողների միության անդամ։
== Կենսագրություն ==
Գրիգորի Պոմազկովը ծնվել է 1924 թվականին Ռոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանի Միրոշնիկովկա գյուղում` դարբնի ընտանիքում։ Պատանեկությունն անցել է Տացինսկի շրջանի Մակեևո խուտորում, ուր ծնողները տեղափոխվել էին 1940 թվականից։
Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին Պոմազկովն աշխատել է պաշտպանական ամրությունների շինարարությունում։ 1943 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ Եղել է գնդացրորդ, ջոկի հրամանատար, հրաձիգների դասակի օգնական, մասնակցել է կռիվներին 5-րդ զրահատանկային, 12-րդ և 18-րդ բանակների կազմում, անցել է Հարավային Բուգ։ Պատերազմն ավարտել է Արևելյան Սիլեզիայում։
Հայրենական մեծ պատերազմից հետո` 1947 թվականին ավարտել է Լվովի ռազմահետևակային ուսումնարանը, ծառայել է Կարպատյան ռազմական օկրուգում որպես դասակի հրամանատար, գնդում կատարել կոմերիտական և կուսակցական աշխատանք։ 1950-1955 թվականներին սովորել է ռազմական ակադեմիայում։ Զինվորական ծառայության տարիներին ավարտել է դատախազների բարձրագույն դասընթացները (1970) և ինքնուրույն յուրացրել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի ծրագիրը։ Մինչև 1973 թվականը զբաղեցրել է ռազմական արդարադատության տարբեր պաշտոններ։ 1980-ական թվականներին աշխատել է Ռոստովի գրողների կազմակերպության գեղարվեստական քարոզչության բյուրոյում։
== Ստեղծագործական ուղի ==
Երիտասարդ տարիքից զբաղվել է բանաստեղծական գործունեությամբ։ Պահեստազոր անցնելուց հետո զբաղվել է գրական աշխատանքով։ Նրա բանաստեղծությունները հրատարակվել են «Դոն», «Նևա», «Մոսկվա», «Նոր աշխարհ» ամսագրեում, «Գրական թերթ», «Իզվեստիա» և այլ թերթերում։
1977 թվականին Պոմազկովի առաջին բանաստեղծական գիրքը լույս է տեսել «Հանուն սրտի» (Վոենիզդատ)։ Այնտեղ, պատերազմի, ժամանակակից բանակի մասին բանաստեղծությունների հետ միասին, լույս է տեսել «Մակեև խուտոր» պոեմը։ Այսպիսով, Գրիգորի Պոմազկովի աշխատանքում անդրադարձ է կատարվում երկու թեմաների` պատերազմ և խաղաղ կյանք։
Բանաստեղծի ռազմական կենսագրությունը արտացոլվել է նրա հաջորդ գրքերում` «Կոռնևի երկիրը», «Ռասկոլոսե», «Գետի ափին»։
Գրիգորի Պետրովիչի «Մեհեև խուտոր», «Անունը և հայրանուն», «Լյուբիստոկ» բանաստեղծությունները ինքնակենսագրական են և ներկայացնում են բանաստեղծի կյանքի լիրիկական տարեգրությունը` ծնողներին, նրա մանկությունը, երիտասարդությունը, միամիտ սիրը։
Հեղինակը հաճախ կամրջում է պատերազմի տարիները մինչև մեր օրեր, նա բանաստեղծություններ է նվիրում Ատոմմաշի շինարարներին, Դոնի գյուղացիներին։ Դոնյան երկրում ոչինչ օտար չէ նրան։
== Պարգևներ ==
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
«Մարտական արժանիքների համար» երկու մեդալ
Այլ զինվորական շքանշաններ
== Ստեղծագործություններ ==
Именем сердца. Стихи, поэма. – М.: Воениздат, 1977.
Корневая земля. Лирика. – Ростов н/Д: Ростиздат, '31978.
Расколосье. Стихи и поэмы. – М.: изд-во «Советский писатель», 1982.
Берёзовая речка. Стихи и поэмы. – Ростов-н/Д: Ростиздат, 1984.
Поле первой любви. – Ростов-н/Д: Ростиздат, 1990.
Возвращение к Свету. Духовно-нравственная книга. – Новосибирск: изд-во Государственной научно-технической библиотеки Сибирского отделения Российской Академии Наук, 1995 – 1996.
От Дона до Оби. Духовные стихословия. – Новосибирск: изд-во Государственной научно-технической библиотеки Сибирского отделения Российской Академии Наук, 1997.
В поисках истины во имя человека и закона. Документальные новеллы, очерки, фельетоны, зарисовки, юморески, стихи. – Ростов н/Д: Ростиздат, 2002.
=== Պոմազկովի կյանքի և գործունեության մասին ===
Сухорученко Г. Земное притяжение// Дон, 1994, № 11.- с.144-146.
== Գրականություն ==
Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5
== Արտաքին հղումներ ==
Поэт шолоховского края
Помазков Григорий Петрович |
985,584 | Լեռնային մարգագետին։ Սեն Պոլ ֆերման | «Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» (հոլ.՝ Korenvelden voor berglandschap), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,5 × 92 սմ։
Այսօր «Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում (Օթերլո, Նիդերլանդներ)։
== Պատմություն ==
1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում։ Այստեղ նկարիչը հարևան հիվանդասենյակ մտնելու թույլտվություն ուներ, որն օգտագործում էր որպես ստուդիա։ Սկզբի շրջանում Գոգը միայն հոգեբուժարանի հիվանդասենյակի պատուհանից երևացող աշխարհն էր նկարում՝ բաղեղով պատված ծառեր, եղրևանի և հիրիկներ։ Նա կարող էր տեսնել նաև ցորենի մոտակա դաշտերը՝ Սեն Ռեմիում նկարած շատ նկարների հիմնական առարկան։ Հիվանդանոցից դուրս գալիս հեղինակը կտավին էր հանձնում ցորենի դաշտերը, ձիթենու այգիները, նոճիները, որոնք նա համարում էր «տիպիկ Պրովանսյան»։ Մեկ տարում Վինսենթը նկարեց ավելի քան 150 կտավ։
== Նկարագիր ==
«Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Գոգը պատկերել է ցորենի դաշտ։ Հորիզոնին մանուշակագույն լեռներ են։ Երկինքը դեղին է։ 1890 թվականի հունվարի 3-ին Վան Գոգը այս կտավն ուղարկել է եղբորը՝ Թեոյին. նկարը հեղինակն անվանել է «Դաշտ»։
== Ծանոթագրություններ ==
«Korenvelden voor berglandschap»։ Կյոլլեր-Մյուլլերի թանգարան։ Վերցված է 2020-04-18 (նիդեր.) |
87,138 | Սիեթլ | Սիեթլ (անգլ.՝ Seattle), խոշոր քաղաք ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում՝ Վաշինգտոն նահանգում։ Այն Վաշինգտոնի ամենամեծ քաղաքն է։ Խոշոր նավահանգիստ է Խաղաղ օվկիանոսի ափին։ Այստեղ են ծնվել Ջիմմի Հենդրիքսը, Բիլ Գեյթսը, Քուրտ Կոբեյնը, Բրյուս Լին և այլք։ 2020 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 737 015 մարդ։
== Կլիմա ==
== Քույր քաղաքներ ==
Բերգեն (նորվ.՝ Bergen), Նորվեգիա
Բեեր Շևա (եբրայերեն՝ באר שבע), Իսրայել
Գդինյա (լեհ.՝ Gdynia), Լեհաստան
Թարազ (ղազ.՝ Тараз), Ղազախստան
Գոլուէյ (անգլ.՝ Galway, իռլ. Gaillimh), Իռլանդիա
Գաոսյուն ( չինարեն հեշտ. 高雄市 , պինին: Gāoxióng), Թայվան
Կոբե (ճապ.՝ 神戸市), Ճապոնիա
Կրայստչորչ (անգլ.՝ Christchurch), Նոր Զելանդիա
Լիմբե (ֆր.՝ Limbe), Կամերուն
Մասաթլան (իսպ.՝ Mazatlán), Մեքսիկա
Մոմբասա (անգլ.՝ Mombasa), Քենիա
Նանտ (ֆր.՝ Nantes), Ֆրանսիա
Պեչ (հունգ.՝ Pécs), Հունգարիա
Պերուջա (իտալերեն՝ Perugia), Իտալիա
Ռեյկյավիկ (իսլ.՝ Reykjavík), Իսլանդիա
Սիանուկվիլ, Կամբոջա
Սեբու (անգլ.՝ Cebu), Ֆիլիպիններ
Սուրաբայա (անգլ.՝ Surabaya), Ինդոնեզիա
Տաշքենդ (ուզբ.՝ Toshkent, Тошкент), Ուզբեկստան
Թեդժոն (կորեերեն՝ 대전 광역시, 大田廣域市), Հարավային Կորեա
Հայֆոն (վիետ․՝ Hải Phòng, 海防), Վիետնամ
Չունցին ( չինարեն հեշտ. 重庆 , պինին: Chóngqìng), Չինաստան
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
451,687 | Հետաքննությունների դաշնային բյուրո | Հետաքննությունների դաշնային բյուրո, ՀԴԲ (անգլ.՝ Federal Bureau of Investigation, FBI), ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի գերատեսչություն, որը կոչված է հետաքննելու դաշնային օրենսդրության խախտումներն ու ապահովելու երկրի պետական անվտանգությունը։ Հիմնվել է 1908 թվականին։
ՀԴԲ արխիվներում պահվում են միլիոնավոր ամերիկացիների դոսյեներ և մոտ 200 միլիոն մարդու մատնահետքեր։ Ունի 20000 մշտական և մեծ քանակությամբ արտահաստիքային (հիմնականում լրատու) աշխատակիցներ, մասնաճյուղեր ԱՄՆ-ի բոլոր նահանգներում և ներկայացուցչություններ մի շարք արտասահմանյան պետություններում։ Բյուրոյի ղեկավարին նշանակում է երկրի նախագահը և հաստատում սենատը։
== Ծանոթագրություններ == |
564,943 | Օկա (այլ կիրառումներ) | Օկա, կարող է վերաբերել՝
Օկա, գետ Ռուսաստանում (Օրյոլի մարզ, Տուլայի մարզ, Կալուգայի մարզ, Մոսկվայի մարզ, Ռյազանի մարզ, Վլադիմիրի մարզ և Նիժնի Նովգորոդի մարզ),
Օկա, գետ Ռուսաստանի Դաշնությունում (Բուրյաթիա, Իրկուտսկի մարզ)։ |
559,767 | Ակբերդա (Ուսկալիկի վտակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակբերդա (այլ կիրառումներ)Ակբերդա (ռուս.՝ Акберда), գետ Ռուսաստանում, հոսում է Բաշկորտոստան հանրապետությունում։ Գետաբերանը տեղակայված է Ուսկալ գետի ձախ ափին՝ 15 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 25 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 12010000612112200006344
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 112200634
Ավազանի կոդը - 12.01.00.006
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
699,111 | Պիչիլեմու | Պիչիլեմու (Կաղապար:Lang-arn, արտասանություն: [pitʃiˈlemu] ( )), հայտնի է նաև՝ Պիչիլիմո անվամբ, լողափնյա առողջարանային քաղաք և կոմունա կենտրոնական Չչլիում, Կարդենալ Կարո նահանգի մայրաքաղաքը։ Կոմունան կազմված է քաղաքային կենտրոնից և 22 գյուղերից։ Գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի հարավ-արևմուտքում։ 2012 թվականի դրությամբ Պիչիլեմուն ունի 13․000 բնակիչ։
== Ժողովրդագրություն ==
17-րդ դարում Պիչիլեմուն ուներ 1․468 բնակիչ, 1787 թվականին՝ 1,688, 1895-ին՝ 11․829։ Որից հետո քաղաքի բնակչությունը աստիճանաբար նվազել է․ 7․787 բնակիչ 1907 թվականին, 7․424՝ 1920 թվականին, 6․929՝ 1930 թվականին, 6․570՝ 1940 թվականին։ 1952 թվականին քաղաքի բնակչությունը աճել է՝ հասնելով 7․150 բնակչի, սակայն 1960 թվականի մարդահամարը թվյալներով բնակչությունը կրկին ավազել էր՝ հասնելով 5․724 բնակչի, բնակչության անկումը շարունակվել է և 1970 թվականին հասել 5․459 բնակչի։ 1982 թվականին բնակչությւոնը հասել է 8․844-ի իսկ 1992 թվականին՝ 10․510-ի։ Ըստ 2002 թվականի մարդահամար քաղաքի բնակչությունը կաղմում է 12․392 մարդ և 6․228 տուն։
Ըստ 2002 թվականի մարդահամարի բնակչության 76,3%-ը (9․459 մարդ) ապրում է քաղաքային իսկ 23,7%-ը (2․933 մարդ)՝ գյուղական տարածաշրջանում, որոնց 52,0%-ը (6․440 մարդ) տղամարդ է, 48,0%-ը (5․952 մարդ)՝ կին։ Ըստ 2002 թվականի «Քասեն» հետազոտության՝ բնակչության 4.4%–ը (544 մարդ) ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ համեմատած Օ'Հիգինս տարածաշրջանի միջին հետ (4.5%), իսկ 15,7%-ը (1․946 մարդ)՝ միջին աղքատության մեջ՝ համեմատած տարածաշրջանային միջին հետ (16.1%)։
Ըստ Չիլիի ազգային վիճակագրական ինստիտուտի՝ 2010 թվականին բնակչության 78.96%-ը ապրում է քաղաքային իսկ 21.04%-ը՝ գյուղական տարածաշրջանում, որոնց 52.4%-ը տղամարդ է, 47.5%-ը՝ կին, բնակչության խտությունը՝ 49.4 մարդ/կմ²։ 2012 թվականի մարդահամարով Պիչիլեմուն ունի 13․916 բնակիչ, չնայած նախկին գնահատումները ավելի բարձր թիվ էին խոստանում։
Բնակչության մեծ մաս կաթոլիկ է․ 2002 թվականի դրությամբ՝ 7․611 մարդ (83,44%), որը ազգային և տարածաշրջանային միջինից բարձր է (համապատասխանաբար՝ 69.96% և 79.08%)։ Ավետարանական բնակչությունը կազմում է 689 մարդ (7,55%), 361 մարդ (3,96%) իրեն համարում է աթեիստ կամ ագնոստիկ, մնացած 460-ը (5.04%) դավանում են այլ կրոնների։ Ըստ «Քասեն» հետազոտության՝ 2006 և 2009 թվականներին Պիչիլեմուում ապրում էր 24 այմարա, 390՝ բնիկ մապուչե, հետազությունը ցույց է տալիս, որ քաղաքում բնիկ ատակամենո և ռապանույիցի բնիկ ցեղերից բնակչություն չկա։
== Տնտեսություն ==
Պիչիլեմուի տնտեսության հիմանական ճյուղն է, հատկապես կենտրոնական քաղաքային և որոշ գյուղական տարածաշրջաններում, ինչպես օրինակ՝ Քավիլը և Սիրուելոսը։ Անտառաբուծությունը, հիմանականում սոճու և էվկալիպտի, նույնպես խոշոր տնտեսական ճյուղ են։ Տարածաշրջանը նաև հայտնի է արհեստներով։ Չնայած ձկնորսությունը Օ'Հիգինս տարածաշրջանում մեծ նշանակություն չունի, Պիչիլեմուում այն տարածված է։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտանական կայք (Իսպաներեն)
News site of Pichilemu (Իսպաներեն) |
1,095,575 | Էնսիելի | Էնսիելի (յակուտ.՝ Эҥсиэли хочото), հովիտը Կենտրոնական Յակուտիայի հարթավայրում՝ Լենա գետի ձախ ափին։ Հովիտներից մեկը գտնվում է Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական մասում, Տույմաադա և Էրկեենի հովիտների հարևանությամբ։
== Պատմություն ==
Էնսիելին գտնվում է Տույմաադայի հյուսիսում։ Նամսկի ուլուս (շրջան) ադմինիստրատիվ շրջանի միավոր է, կարևոր գյուղատնտեսական կենտրոն։
Թվարկված երեք հովիտներից Էնսիելին ամենամեծն է իր մակերեսով և երկարությամբ։
Ըստ ավանդության՝ Էնսիելին Օմագա Բայայի հետնորդների՝ Նամսկի ուլուսի բնօրրանն է։
Կարծիք կա, որ նամսկիուլուսցիների նախնիները կրել են Էնսիելի տոհմական անունը, որն առաջացել է Օմագա Բայա ցեղի նախամայր Ենգասալի անունից։
Ռուս ժողովրդագրագետ Պեկարսկին գրել է․ «Էնսիի նշանակել է ալեբախություն, ջրի ճողփյուն։ Լենա գետի ալիքները ճողփյունով բախվել են հովտի ափերին, այստեղից էլ առաջացել է հովտի անվանումը՝ Էնսիելի»։
== Տես նաև ==
Տույմաադա
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Долина Энсиэли в Викимапии |
299,610 | Ալեքսանդրիա (գյուղ, Սուրսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդրիա (այլ կիրառումներ)Ալեքսանդրիա (ռուս.՝ Александрия), գյուղ Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Սուրսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
585,827 | Արփաթափա | Արփաթափա, լեռ Սյունիքի բարձրավանդակումում, Սյունիքի մարզում։
== Ծանոթագրություններ == |
483,857 | Երկարատև պառլամենտ | Երկարատև պառլամենտ (անգլ.՝ Long parliament), Անգլիայի թագավոր Կառլոս I Ստյուարտի` 1640-ի նոյեմբերի 3-ին հրավիրած պառլամենտը։ Հրավիրվել է Վեստմինստրում և գործել է 1640—1652 (և 1659—1660) թվականներին։ Վերածվել է 17-րդ դարի անգլիական բուրժուական հեղափոխության օրենսդիր մարմնի։ Պառլամենտի 511 անդամներից 91-ն ուղարկված էին կոմսությունների կողմից, 4-ը` համալսարանների, իսկ մյուսները ներկայացնում էին քաղաքները։ Պառլամենտը ցրել է Օլիվեր Կրոմվելը 1653-ի ապրիլի 20-ին։ |
1,038,121 | Պացիֆիկ | Պացիֆիկ (անգլ.՝ pacific - «խաղաղ, խաղաղասեր, հաշտարար»), խաղաղության, զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլ։ Այս նշանն (☮) ի սկզբանե ստեղծվել է բրիտանական միջուկային զինաթափման շարժման համար։ 1958 թվականի փետրվարի 21-ին այն մշակել և ավարտին է հասցրել պրոֆեսիոնալ բրիտանացի նկարիչ և դիզայներ Ջերալդ Հոլթոմը՝ Ատոմային պատերազմի դեմ ուղղակի գործողությունների կոմիտեի երթի համար։ Երթը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 4-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակից մինչև Անգլիայի Էլդերմեստոն քաղաքի միջուկային զենքի հետազոտությունների վարչությունը։ Դրանից հետո խորհրդանիշն ընդունվել Է Միջուկային զինաթափման շարժման կողմից (CND) և 1960-ական թվականներին դարձել այդ ժամանակվա հակապատերազմական շարժման և հակամշակույթի միջազգային խորհրդանշանը։
== Նկար ==
Նշանը N և D սեմաֆորային ազդանշանների համադրությունն է, ինչը նշանակում է «միջուկային զինաթափում» (անգլ.՝ nuclear disarmament)։ Սեմաֆորական այբուբենի մեջ N տառը փոխանցվում է՝ շրջված V տառի տեսքով երկու դրոշ պահելով, իսկ D տառը՝ մեկ դրոշը վեր է պահում, մյուսը՝ ներքև։ Այս երկու ազդանշանները, միմյանց վրա դրված, պատկերել են խաղաղության նշանի ձևը։ CND-ի առաջին պաշտոնական տարբերակում գծերը լայնացել են կենտրոնից, և նշանն սպիտակ էր սևի վրա։
Հոլթոմը հետագայում «Peace News» («Խաղաղության լուրեր») ամսագրի խմբագիր Հյու Բրոքին ավելի մանրամասն բացատրել է գաղափարի ծագումը։
«Պացիֆիկ» նշանի մեկ այլ հնարավոր նշանակությունը կարող է լինել բոլոր ճանապարհների միավորումը որպես մարդկության միասնության խորհրդանիշ։
Կան նաև այս խորհրդանիշի՝ որպես աղավնու ոտնաթաթի հետքի մեկնաբանություններ։
Խաղաղության նշանն առաջին անգամ Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել 1958 թվականին՝ այն բանից հետո, երբ Ալբերտ Բիգելոուն խաղաղության նշանով դրոշով զարդարված իր փոքրիկ նավակով ժամանել Է միջուկային փորձարկումների վայր։ Խորհրդանիշը 1960 թվականին Ամերիկա է բերել Չիկագոյի համալսարանի ուսանող Ֆիլիպ Օլթբեկը, որն Անգլիա էր մեկնել որպես Խաղաղության ուսանողական միության (SPU) պատվիրակ՝ խաղաղության անգլիացի կողմնակիցների հետ հանդիպելու համար։ Օլթբեկը գնել է «հավի հետքերով» պատկերանշանների պարկը և վերադարձել Չիկագո, որտեղ SPU-ն համոզել է վերատպել պատկերանշանները և օգտագործել այդ նշանը որպես իր խորհրդանիշ։ Հաջորդ չորս տարվա ընթացքում SPU-ն հանրակացարաններում տպագրել և վաճառել է հազարավոր պատկերանշաններ։ 1960-ական թվականների վերջին խաղաղության նշանը դարձել է պատերազմի հակառակորդների կողմից ընդունված միջազգային խորհրդանիշը։
Յունիկոդում խաղաղության նշանը U+262E-ն է՝ ☮, և, հետևաբար, HTML-ում կարող է պատկերված լինել որպես ☮ կամ ☮։ Այնուամենայնիվ, բրաուզերը կարող է չունենալ համապատասխան տառատեսակը՝ այն պատկերելու համար։
CND-ի նշանի բնօրինակ պատկերը պահվում է Անգլիայի խաղաղության թանգարանում, որտեղ ցուցադրված է ճշգրիտ օրինակը։
== Փաստեր ==
1973 թվականին ՀԱՀ-ի կառավարությունը փորձել է արգելել ապարտհեյդի հակառակորդների կողմից խորհրդանիշի օգտագործումը։
== Տես նաև ==
Պացիֆիզմ
Խաղաղ օվկիանոս
Խորհրդանիշ Աղավնի
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
☮-ը Scriptsource.org կայքում(անգլ.)
«Խաղաղության խորհրդանիշ «պացիֆիկը» նշում է իր հոբելյանը․ այն 50 տարեկան է»։ Newsru.com։ Վերցված է 2015-11-09 (ռուս.) |
324,469 | Կապուստինո (այլ կիրառումներ) | Կապուստինո, կարող է վերաբերել՝
Կապուստինո - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Մոնաստիրշչինսկի շրջանի կազմում։
Կապուստինո - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Նովոդուգինսկի շրջանի կազմում։
Կապուստինո - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Սիչովսկի շրջանի կազմում։ |
460,973 | Մետաղաֆիզիկա | Մետաղաֆիզիկա, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է մետաղների ու համաձուլվածքների էլեկտրոնային և ատոմա-բյուրեղային կառուցվածքը, ինչպես նաև դրանց ֆիզիկական հատկությունները։
Մետաղաֆիզիկան պայմանականորեն կարելի է տրոհել երեք բաժինների, որոնք իրարից տարբերվում են հետազոտման մեթոդներով և խնդիրներով։ Առաջին բաժինը վերաբերում է մետաղներում և համաձուլվածքներում ֆազային հավասարակշռության պայմանների, տարբեր պրոցեսների կինետիկայի ուսումնասիրությանը, երկրորդը՝ մետաղների և համաձուլվածքների ամրության ու պլաստիկության հարցերի ուսումնասիրությանը՝ կապված ցանկալի հատկություններով նյութեր ստանալու անհրաժեշտության հետ։ Նշված երկու բաժինները կազմում են այսպես կոչված տեսական մետաղագիտության հիմքը։ Երրորդ բաժինը վերաբերում է ժամանակակից մետաղաֆիզիկաի հիմքը կազմող միկրոսկոպիկ տեսությանը, որը հնարավորություն է տալիս բացատրելու մետաղների, հիմնականում նաև համաձուլվածքների ֆիզիկական հատկությունները՝ ելնելով դրանց ատոմական կառուցվածքից։ Միկրոսկոպիկ տեսության պարզագույն տարբերակը, որը հայտնի է մետաղների դասական էլեկտրոնային տեսություն անունով, 1900-ական թվականներին մշակել են Պ․ Դրուդեն և Հ․ Լորենցը։ Ըստ այդ տեսության, էլեկտրոնները մետաղում կազմում են էլեկտրոնային իդեալական գազ և իրենց քաոսային շարժման ընթացքում ժամանակ առ ժամանակ բախվում են միայն բյուրեղային ցանցի հանգույցներում «նստած» իոններին։ Այդ մոդելով տրվեց Օհմի և Ջոուլ-Լենցի փորձնական օրենքների տեսական հիմնավորումը։ Դասական էլեկտրոնային տեսությունը հաստատեց նաև մետաղի էլեկտրոնային հաղորդականության (а) և ջերմահաղորդականության (x) միջև գոյություն ունեցող պարգ կապը (х/cгT= const), որը բավարար ճշտությամբ մեծ թվով մետաղների համար համընկնում է փորձնական արդյունքներին (100-400 K ջերմաստիճանային տիրույթում)։ Սակայն դասական էլեկտրոնային տեսությունը, լինելով խիստ մոտավոր, ի վիճակի չէր բացատրելու փորձերից հայտնի դարձած մի շարք կարևոր փաստեր (օրինակ, բարձր ջերմաստիճաններում մետաղների և դիէլեկտրիկների ջերմունակությունների գործնականում իրար հավասար լինելը և այլն)։ Էլեկտրոնային ազատ գազի մոդելը զարգացրել է Ա․ Զոմմերֆելդը (1927), առաջին անգամ էլեկտրոնների համար կիրառելով քվանտային վիճակագրական բաշխման ֆունկցիան (Ֆերմի-Դիրակի ֆունկցիա), որում հաշվի էին առնված միկրոմասնիկների համար գործող նոր սկզբունքները՝ նույնականության սկզբունքը և Պաոդիի սկզբունքը։ Քվանտային վիճակագրության կիրառումը հանգեցրեց կարևոր արդյունքի․ պարզվեց, որ մետաղների էլեկտրական, ջերմային, ինչպես նաև սպինային պարամագնիսական հատկությունները պայմանավորված են ոչ թե բոլոր ազատ էլեկտրոններով, այլ միայն EF Ֆերմիի էներգիայի շրջակայքի շատ նեղ՝ KT էներգետիկական տիրույթում գտնվող էլեկտրոններով։ Էլեկտրոնային գազի այդպիսի ուժեղ «այլասերման» պատճառով էլեկտրոնները բարձր ջերմաստիճաններում նկատելի ներդրում չեն ունենում ջերմունակության մեջ։ |
673,994 | Cogito ergo sum | Cogito, ergo sum (լատ.՝ «Մտածում եմ, հետևաբար, գոյություն ունեմ»), Ռենե Դեկարտի փիլիսոփայական արտահայտությունը, նոր ժամանակների արևմտյան ռացիոնալիզմի հիմնարար տարրերից մեկը։
Այս արտահայտությունը Դեկարտը ներկայացրել է որպես առաջնային ճշմարտություն, որն անհնարին է կասկածել և որով, հետևաբար, կարելի է սկսել կառուցել հավաստի գիտելիքի կառույցը։
Փաստարկը պետք չէ հասկանալ որպես եզրակացություն («նա, ով մտածում է, գոյություն ունի. ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ») հակառակը, նրա էությունը ակներևությունն է, իմ գոյության հավաստիությունը որպես մտածող սուբյեկտի (res cogitans — «մտածող իրի»). մտածելու ցանկացած գործողություն (առավել լայն կերպով՝ ցանկացած պատկերացում, գիտակցության վերապրում, cogito-ն չի սահմանափակվում մտածողությամբ) բացահայտվում է՝ նրա՝ իմ, մտածողի, այդ գործողությունը կատարողի վրա ռեֆլեքսիվ հայացք գցելով։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Մարտին Հայդեգեր, Եվրոպական նիհիլիզմ։ Գլուխներ «Դեկարտի Cogito-ն որպես cogito me cogitare» և «Դեկարտյան cogito sum»։
Էդմունդ Գուսերլ, Մաքուր Ֆենոմենոլոգիայի և ֆենոմենոլոգիական փիլիսոփայության գաղափարներ։ Հ. 1. — Մ., 1999. § 46:
== Արտաքին հղումներ ==
Routledge Encyclopedia of Philosophy: Descartes — The Cogito Argument Archived 2009-02-22 at the Wayback Machine. (անգլ.) |
1,104,738 | Կոկորդիլոսի արցունքներ | Կոկորդիլոսի արցունքներ, դարձվածք, որն օգտագործվում է բազմաթիվ լեզուներում և նշանակում է կեղծ զգացմունքի արտահայտություն, ձևական լաց։
== Ծագում ==
Արտահայտությունը գալիս է հին հավատալիքից, թե իբր կոկորդիլոսները լաց են լինում զոհին հոշոտելու ժամանակ։ Պլուտարքոսի ստեղծագործություններից մեկում կոկորդիլոսի վարքագիծը համեմատվում է այն մարդկանց հետ, որոնք ցանկանում են ինչ-որ մեկին սպանել, բայց հետո ողբում են զոհին։ Ըստ Կոնստանտին Բոգդանովի՝ կոկորդիլոսի արցունքների մասին առաջին տեղեկությունը հայտնաբերվում է Փոտ պատրիարքի «Միրիոբիբլիոն»-ում (գրված է IX դարի կեսերին)։ Միջնադարում արտահայտության իմաստը միանշանակ չի եղել. այդ ժամանակի որոշ բեստիարիաներում կոկորդիլոսը սգում է զոհին՝ զղջալով իր արածի համար։ Ժամանակակից նշանակության հաստատմանը նպաստել է Էրազմ Ռոտերդամցին իր «Առածներ» գրքում, ավելին, ըստ Ա. Ե. Մախովի՝ «հենց Էրազմն է կոկորդիլոսի արցունքները «կենդանաբանականից» դարձրել առած, «իրերից»՝ «բառեր»։ «Ազբուկովնիկը» (բառարան) XVII դարում հաղորդում է. «Կոկորդիլոսը ջրային կենդանի է. երբ ուտում է մարդուն, լալիս է, բայց ուտել չի դադարում։ Իսկ գլուխը մարմնից պոկելով՝ լաց է լինում»։
Կենսաբանության բնագավառում արտահայտությունը բացատրվում է աչքերի մոտ կոկորդիլոսի քրտնքագեղձերի առկայությամբ։ Երբ կոկորդիլոսը ուտում է զոհին, նրա քրտինքը դուրս է գալիս գեղձերից։ Հնարավոր է, որ դա է պատճառ դարձել առասպելի առաջացման համար։
== Կոկորդիլոսի արցունքների համախտանիշ ==
Կոկորդիլոսի արցունքի համախտանիշը կամ Բոգորադի համախտանիշը առաջացել է Բելի կաթվածիի ոչ պատշաճ բուժման պատճառով, որի պատճառով արցունքագեղձերը գրգռվում են ուտելիս։ Համախտանիշն առաջին անգամ նկարագրել է խորհրդային ֆիզիոլոգ Ֆ. Ա. Բոգորադը 1928 թվականին և առաջարկել է անունը։
== Գրականության մեջ ==
Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմության» մեջ գրված է․ «Նրա այդ բոլոր արցունքները կոկորդիլոսի էին» (ռուս․՝ «Все те его слёзы были крокодиловы»)։ Ալեքսանդր Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (ռուս.՝ «Волки и овцы») կատակերգական պիեսում գրված է․ «Եվ կոկորդիլոսները լացում են, բայց այնուամենայնիվ ամբողջական հորթ են կուլ տալիս» (ռուս․՝ «И крокодилы плачут, а всё-таки по целому телёнку глотают»)։ «Կոկորդիլոսի արցունքներ» արտահայտությունն օգտագործվել է նաև Վլադիմիր Վիսոցկու «Песенке ни про что, или Что случилось в Африке» երգում․ «Льют жираф с жирафихой // Слёзы крокодильи», նկատի ունենալով, որ ընձուղտներն իրենց աղջկան ամուսնացրել են բիզոնի հետ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«No Faking It, Crocodile Tears Are Real»։ Science Daily։ 2007-10-07։ Վերցված է 2008-08-14
Straight Dope article on crocodile tears (6.10.1978)
Updated Straight Dope article on crocodile tears (3.05.2002) |
238,929 | Ջիլիզայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ) | Այս հոդվածը ներկայացնում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2004 թվականին հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 38 հուշարձան (12 միավոր)։
== Տես նաև ==
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
== Ծանոթագրություններ == |
465,113 | Հայելի վարուց | Հայելի Վարուց, միջնադարյան բարոյախրատական զրույցների ժողովածու։ Բնօրինակը ստեղծվել է 1480 թվականին, հրատարակվել 1481 թվականին՝ «Հայելի օրինակաց» վերնագրով։ Ժողովածուն ընդարձակել, լրացրել և վերամշակել է բելգիացի մատենագիր Հովհաննես Մայորը և անվանել «Մեծ հայելի»։ 14–16-րդ դարերում բազմաթիվ հեղինակների և զրուցապատում տարբեր հավաքածուների նյութեր պարունակող, քարոզիչների համար նախատեսված լատիներեն ժողովածուն միջնադարյան արձակի յուրատեսակ շտեմարան է։ Խորապես արտացոլել է միջնադարյան մարդու աշխարհընկալումը, նրա մտածելակերպն ու հավատալիքները, ըմբըռնումներն ու մտապատկերները։ «Մեծ հայելին» 17–18-րդ դարերում լայն ճանաչում է ստացել, թարգմանվել մի շարք լեզուների, հրատարակվել։ Ժողովածուն լեհերենից հայերեն է թարգմանել Ստեփանոս Լեհացին (թարգմանել՝ 1651, հրատարակվել է՝ «Գիրք հայելի վարուց որ ասի հարանց վարք», 1702)։ Նա վերականգնել է լատինական նախօրինակի վերնագիրը՝ «Հայելի վարուց»։ Լատինական և լեհական 2000 զրույցից թարգմանել է ընդամենը 247-ը։ Թարգմանության թեմաներից յուրաքանչյուրը մի առանձին գլուխ է (ընդամենը 71), որտեղ զետեղված են աստվածաշնչյան տասը պատվիրանները բովանդակող, միմյանց հարակցող զրույցներ։ Ձեռնարկելով կաթոլիկական միջավայրում ստեղծված երկի թարգմանությունը՝ Ստեփանոս Լեհացին ջանացել է ձերբազատվել կաթոլիկական միտումներից, արել է զրույցների խիստ ընտրություն չի ընդգրկել կաթոլիկ եկեղեցու հայտնի դեմքերին, հրաժարվել է տեղանուններից, թվականներից, կաթոլիկական բնույթը բացահայտող մեծաթիվ արտահայտություններից, կատարել բառափոխություններ։ Ստեփանոս Լեհացին տեղայնացրել է զրույցները՝ հասկանալի դարձնելով հայ ընթերցողին, պարզաբանել ոչ միայն իր վերաբերմունքը ժամանակի հուզող հարցերի նկատմամբ, այլև Հայ եկեղեցու դավանանքի դիրքորոշումը, հայերի կրոնական պատկերացումները, բարոյականության առանձնահատկությունները։ 17-րդ դար մշակութային զարթոնքի շրջանում «Հայելի Վարուց»-ի բարոյախրատական զրույցները համահունչ են եղել հայ մշակույթի, եկեղեցու առաջադեմ գործիչների գաղափարներին։
== Արծարծված թեմաները ==
Զրույցներում ձաղկվել են աշխարհիկ իշխանավորների և հոգևորականության արատները, քանզի եկեղեցու սպասավորները միայն «զգեստիւք և ոչ վարուք, անուամբ և ոչ արդեամբք» էին կրոնավոր և ջանում էին «ժողովել զինչս և զստացուածս և փառս աշխարհիս՝ քան թէ, հոգալ վասն փրկութեան ժողովրդեան, և բարի օրինակ լինել հօտին իւրոյ»։ «Հայելի Վարուց»-ի ժողովրդականացմանը առավել նպաստել են վիպական հարուստ նյութերը՝ առակները, քրիստոնեական լեգենդները, հեքիաթները, պատմական զրույցները, զվարճախոսությունները, որոնք միջնադարյան արձակի գողտրիկ նմուշներ են («Յաղագս իմաստասիրութեան», «Յաղագս նախանձու», «Յաղագս կամապաշտութեան»)։ Հիշարժան են երևակայական-հեքիաթային սյուժեներով զրույցները դրանք, հարակցվելով նրա գաղափարական պահանջներին, պարուրվել են կրոնախրատական երանգով՝ չկորցնելով իրենց գեղարվեստական հմայքը։ Ժողովածուի զրույցների՝ հատկապես տեսիլքների ու հրաշապատումների ակունքը բանարվեստին հատուկ հեքիաթային-առասպելական, երևակայական-գերբնական տարրերն են՝ կերպափոխումներ, կախարդանք, տարերային աղետների առաջացում ևն։ Ժողովածուի զրույցները, նրա ամբողջական գլուխներ ներհյուսվել են առակագրքերին, քարոզգրքերին, վարքագրքերին երկերին, թափանցել բանավոր խոսքարվեստ, տեղայնացել, հաճախ ձուլվել հայ մատենագրությանը հնուց ի վեր հայտնի սյուժեներին, ընկալվել որպես սեփական արժեք։ Այս ամենի շնորհիվ հայկական տարբերակը նույնպես ընդգրկել է ընթերցողների լայն շրջանակ, բազմիցս ընդօրինակվել։ «Հայելի Վարուց» իր ուրույն հետքն է թողել ուշ միջնադարի գեղարվեստական գրականության արձակում։ |
245,369 | Շիմկովցի (գյուղ, Բելոգորսկի շրջան) | Շիմկովցի (ուկրաիներեն՝ Шимківці), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Բելոգորսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Շիմկովցի գյուղում բնակվում էր 454 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,152 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 2986,84 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
504,745 | Պլայսկիրխեն | Պլայսկիրխեն (գերմ.՝ Pleiskirchen), կոմունա Գերմանիայի Բավարիա երկրամասում։
Ենթարկվում է Վերին Բավարիա վարչական շրջանին։ Մտնում է Ալտյոտինգի շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 2357 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)։ Տարածքը 52,59 կմ² է։ Պաշտոնական կոդ՝ 09 1 71 127։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական էջ |
675,375 | Պառնի Ֆիլեն | Պառնի Ֆիլեն (ֆր.՝ Pargny-Filain), համայնք Ֆրանսիայում՝ Պիկարդիա մարզի Էնա գավառում։ Մտնում է Ֆեր ան Տարդենուա կանտոնի կազմի մեջ։ Համայնքի շրջանը՝ Սուասոն։
Համայնքի INSEE կոդը՝ 02589:
== Բնակչություն ==
2010 թվականի տվյալներով՝ համայքնի բնակչությունը կազմում է 234 մարդ։
== Տնտեսություն ==
2010 թվականին համայնքի 155 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչներից 130-ը տնտեսապես ակտիվ էին, 25-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 83,9 %, 1999 թվականին եղել է 69,9 %։ 130 տնտեսապես ակտիվ բնակիչներից աշխատում էին 114-ը (59 տղամարդ և 55 կին), գործազուրկ էին 16 մարդ (10 տղամարդ և 6 կին)։ 25 տնտեսապես ոչ ակտիվ բնակիչներից 7-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 10-ը՝ թոշակառուներ, 8-ը տնտեսապես ոչ ակտիվ էին այլ պատճառներով։
== Տես նաև ==
Ֆրանսիայի շրջանների ցանկ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրության ազգային ինստիտուտ. Պառնի Ֆիլեն (ֆր.) |
901,094 | Նոել (ֆիլմ) | Նոել (անգլերեն Noel) — ամերիկյան դրամա՝ նկարահանված ռեժիսոր Չեզ Պլամինտերի կողմից 2004 թվականին
== Սյուժե ==
Նյու Յորքում Սուրբ Ծնունդը տարվա ամենագեղեցիկ ժամանակն է։ Ամբողջ քաղաքում լուսավորվում են հազարավոր տոնածառներ, որոնք ստեղծում են խաղաղության եւ երջանկության զգացում։ Սակայն, որոշ մարդկանց համար դա բավարար չէ։ Նրանք սպասում են անհավատալի, կախարդական ինչ-որ բան, որպեսզի խուսափեն ամենօրյա անհանգստություններից եւ դժվար հիշողություններից
Գեղեցկուհի Նինան Պենելոպե Քրուզ ստիպված է շուտով ամուսնանալ ոստիկանության աշխատակից Մայքի Պոլ Ուոքեր հետ, սակայն հերթական խանդի տեսարանից հետո, նա հեռանում է Մայքից:Գալով իր հարազատների մոտ նա հանդիպում է Ռոզային՝քառասունամյա հրատարակչին, ով վերջին տասը տարում ստիպված էր խնամել իր հիվանդ մորը՝ Հելենին, ինչի հետևանքով իր մոտ չէին ստացվում հարաբերությունները տղամարդկանց հետ:ԵՎ ահա Ռոզան բախվում է այն հրաշքին, որը տեղի էր ունենում կողքի սենյակում։ Այդ ժամանակ Մայքին հետապնդում էր Արտին(Ալան Առկին)՝սրճարանի տարեց սեփականատերը, ով համոզված էր որ ռեյնկարնացիայից հետո իր կնոջ հոգին ամփոփվել էր ոստիկանի մարմնում։
Արտիի սրտի կաթվածից հետո, Մայքը ծերունուն տեղափոխում է հիվանդանոց, այդտեղ է գալիս նաև ժյունը, ով պատրաստ է վնաս պատճառել իրեն հիվանդանոցում Սուրբ Ծնունդ նշելու համար՝ ինչպես տասնչորս տարի առաջ,որը իր կյանքի լավագույն Սուրբ Ծնունդն էր։
Այս բոլոր հանդիպումները փոխում են հերոսների կյանքը։ Վերջում նրանք հասկանում են, թե ինչ են ուզում կյանքից. Նրանք պարզապես փորձում են գտնել իրենց մարդկային երջանկությունը եւ կիսել այն ուրիշների հետ, քանի որ նրանք գիտեն որ Սուրբ Ծնունդին, բոլոր ցանկությունները կատարվում են ...
=== Դերերում՝ ===
Դերասան - Դեր
Պենելոպա Քրուզ - Նինա Վասքես
Սյուզան Սարանդոն - Ռոուզ Կոլինս
Փոլ Վոքեր - Մայք Պայլի
Ռոբին Վիլյամս - Չարլի Բոյդ
Ռաշել Լեֆեվր - Խոլի
Ալեն Արկին - Արտի ՎԵنիսելոս
Չեզ Փալմինտեր- Արիզոն
Մարկուս Թոմաս - Ջուլս Կալվերտ
Ջոն Դոման - բժիշկ՝ Մատյու Բարոն
Դենիել Սանջատա- Մարկո
Սոնի Մարինելի - Դենիս
Պորտեր, Բիլի - Ռենդի
Կարմեն Էջինո - բժիշկ Բատիստ
=== Հետաքրքիր փաստեր ===
Նկարի խորագիրը «Miracles are closer than you think…».
Ֆիլմը ցուցադրվել է DVD-ով կինոէկրանին ցուցադրվելուց 2 օր անց
Նկարահանումները անցկացվել են Նյու-Յորքում և Մոնրաելում (Կանադա)4)Նկարահանման հրապարակում հայտնվելու համար Սյուզան Սարադոնը ստիպված էր 45 րոպե թռչել ինքնաթիռով՝ որպեսզի Նյու-Յորքից տեղափոխվեր Կանադա՝Տորոնտո քաղաք:Սակայն թռիչքներից մեկը դարձավ 14-ժամյա փորձություն դերասանուհու համար քանի որ բոլոր թռիչքները դեպի առևելյան ափ հետաձգվել էին ձնաբքի պատճառով։
Սաունթրեք
«Angels We Have Heard on High» կատարում են Սուրբ Պողոս երգչախմբի դուստրերը
«Micaela» կատարում է Սոնորա Կարուսելս
«Joy to the World» և «O Christmas Tree» կատարում է Սիդնի Ջեյմսը
«Do Love You» в исполнении Ադրիան փայնտերը
«Something» կատարում են Կարի եղբայրները
«The First Noel» կատարում են Գինա Ռենեն և Գաբրիել Ռենեն
«Silent Night» и «Good King Wenceslas» կատարում է Արթուր Հոլդմենը
«Winter Light» կատարում է Ադամ Պասկալը
Ինչպես նաև «Three Kings», «Deck the Halls», «We Wish You a Merry Christmas», «Greensleeves», «Letras de Taberna» и «Home for the Holidays».
== Ծանոթագրություններ == |
730,469 | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (այլ կիրառումներ) | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, կարող է վերաբերել՝
Գեղարվեստի թագավորական ակադեմիա - Բելգիայի Անտվերպեն քաղաքում գործող եվրոպայի արվեստի ամենահին ակադեմիաներից մեկը
Գեղարվեստի թագավորական ակադեմիա - գեղարվեստի ակադեմիա Հաագայում
Գեղարվեստի թագավորական ակադեմիա - Լոնդոնի Փիքադիլի փողոցի Բերլինգտոն շենքում տեղակայված արվեստի հաստատություն |
894,357 | Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք | Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք, գրական տարածաշրջանային կազմավորում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
== Պատմություն ==
Հիմնադրվել է 1957 թվականի հուլիսի 21-ին՝ որպես ՀՍԳՄ Կիրովականի գրական միավորում։ Նախագահ է նշանակվել Նոր-Այրը, ով բաժանմունքը ղեկավարել է 17 տարի։
Միավորման ստեղծումն առաջինը ողջունել է Ավետիք Իսահակյանը՝ այդ մասին ասելով.
1960 թվականին լույս է տեսել «Լոռի» ալմանախը, իսկ մի քանի տարի անց հրատարակվել են Նորիկ Սաֆարյանի, Սերո Անտոնյանի, Ռազմիկ Պողոսյանի, Մհեր Բեժանյանի, Գրետա Մկրտչյանի, Հրաչյա Սարուխանի բանաստեղծական առաջին գրքերը, Գալուստ Գալստյանի պատմվածքների ու նովելների ժողովածուն։
1968 թվականի նոյեմբերի 21-ին Կիրովականում անցկացվել է հանրապետության երիտասարդ և սկսնակ գրողների ութերորդ խորհրդակցությունը (մասնակիցներ էին Նաիրի Զարյանը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Անահիտ Սահինյանը, Մկրտիչ Սարգսյանը, Սուրեն Աղաբաբյանը, Հրանտ Թամրազյանը, Սերգեյ Սարինյանը և այլք), որի արդյունքում Կիրովականի գրական միավորումը վերակազմավորվել է ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի, իսկ 2006 թվականից՝ Լոռու մարզային բաժանմունքի։
Հայաստանի սովետական գրողների միության Կիրովականի բաժանմունքի առաջին հաշվետու ընտրական ժողովը կայացել է 1974 թվականի փետրվարի 26-ին, որտեղ զեկուցումով հանդես է եկել Նոր-Այրը և իր խնդրանքի համաձայն ազատվել բաժանմուքի պատասխանատու քարտուղարի պարտականությունից։
2010 թվականին Վանաձորի ավագանու որոշմամբ բաժանմունքը նոր մասնաշենք է ստացել՝ տեղափոխվելով Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ։
== Նկարագրություն ==
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը միավորում է Հայաստանում և դրա սահմաններից դուրս հայտնի ավագ, միջին և երիտասարդ սերունդների ստեղծագործողներին։ Բաժանմունքում կազմակերպվում են տարաբնույթ գրական միջոցառումներ՝ քննարկումներ, ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, գրողների հոբելյաններ։
1997 թվականից հրատարակվում է մարզային գրական բաժանմունքի «Երկունք» թերթը (հիմնադիր-խմբագիր՝ Մանվել Միկոյան), որը դարձել է գրական կյանքի տարեգիրը։ Ի տարբերություն մյուս գրական-մշակութային պարբերականների՝ «Երկունք»-ը տպագրում է բացառապես գրական նյութեր։
== Ղեկավարներ ==
Ռազմիկ Պողոսյան (1974-1990)
Հրաչյա Սարուխան (1990-1992)
Նելլի Շահնազարյան (1992-1997)
Սամվել Զուլոյան (1997-2000)
Հրաչյա Սարուխան (2000-2009)
Մանվել Միկոյան (2009 թվականից)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում |
41,472 | Մոկսի բարբառ | Մոկսի բարբառ, ըստ Հրաչյա Աճառյանի՝ հայերենի կը ճյուղի բարբառներից։
== Ծանոթագրություններ == |
105,854 | (6985) 1994 UF2 | (6985) 1994 UF2, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1994 թվականի հոկտեմբերի 31-ին Սեյձի Ուեդայի և Հիրոսի Կանեդայի կողմից Կուշիրոյում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,414935 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,1903 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,6396 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1370,74 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,262631 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 6,7° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(6985) 1994 UF2 աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
315,116 | Նիկոլաևկա (գյուղ, Ալշեևսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՆիկոլաևկաՆիկոլաևկա (ռուս.՝ Николаевка, բաշկիրերեն՝ Николаевка), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ալշեևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 4 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
491,868 | Իսահակյաններ | Իսահակյաններ, հայ գերդաստան։ Իսահակյաններն Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից 1828 թվականին եկել և հաստատվել են Գյումրի քաղաքում և մերձակա Ղազարապատ (այժմ՝ Իսահակյան) գյուղում։ Գերդաստանի նահապետն է եղել Նիկողայոս Իսահակյանը (1800-1878)։ Նրա թոռն է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։
Իսահակյանների տոհմից սերում են հայ մշակույթի մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանահավաքներ Մկրտիչ Իսահակյանը (1870-1920) և Հայկ Իսահակյանը (1875-1947), թարգմանիչ Արամ Իսահակյանը (1867-1940), բանաստեղծ Իսահակ Իսահակյանը, բանասեր Աբաս Իսահակյանը, կինոօպերատոր Վիգեն Իսահակյանը, գրականագետ Ավետիք (Ավիկ) Իսահակյանը՝ Ավետիք Իսահակյանի թոռը։ |
1,039,939 | Ալեքսանդր Եֆիմով (նկարիչ) | Ալեքսանդր Եֆիմով (ռուս.՝ Александр Алексеевич Ефимов, հոկտեմբերի 5, 1905(1905-10-05), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1964(1964-12-03), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, արվեստագիտության թեկնածու, Լենինգրադի նկարիչների միության անդամ։
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Եֆիմովը ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 5-ին, Սանկտ Պետերբուրգում։ 1928 թվականին ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ 1932 թվականին ավարտել է ինստիտուտը` գեղանկարչի կոչումով։ Մի քանի ավելի վաղ աղբյուրներում նշվում է 1936 թվականը` որպես ինստիտուտը ավարտելու թվական, ինչպես նաև դիպլոմային աշխատանքների անվանումը` «Ձկնորսների հավաք»։ Այնտեղ Ալեքսանդր Եֆիմովի մանկավարժների թվում նշվում են նաև Ի. Բրոդսկին և Դ. Կարդովսկին։
1939 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Աշխատել է յուղաներկերով և ջրաներկերով։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ալեքսանդր Եֆիմովի աշխատանքները հիմնականում նվիրված են եղել է ռազածովային նավատորմին։ 1952-1962 թվականներին աշխատել է ռազմածովային նավատորմի ծովանկարիչների ստուդիայում։ Նկարչի ստեղծագործություններից են «Լենինգրադուհիները», «Լենինգրադուհին», «Զինվորական ընկերություն», «Շելոնյան անտառներում», «Ձմեռ», «Նավաստիները Բուդապեշտի համար մարտերում», «Օնեգյան նավատորմի նավաստիների մասնակցությունը Պետրոզավոդսկի ազատագրմանը. 1944 թվականի հունիսի 29», «Ֆիդոնիս կղզու ճակատամարտը. 1788 թվականի հուլիսի 3», «Նեխուրժման ավարտը Հյուսիսում. 1919 թվականի հունվարի 23», «Հյուսիսային նավատորմ», «Մռայլ օրը», «Կլայպեդա», «Կասպից Ծովի վրա», «Ձկնորսը», «Հյուսիսում» և այլն։
1937-1938 թվականներին դասավանդել է Լենինգրադի գեղարվեստական միջնակարգ դպրոցում, իսկ 1944-1952 թվականներին դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Արվեստագիտության թեկնածու է (1946 թվական)։ Ամուսնացած է եղել Եկատերինա Եֆիմովայի հետ (1910-1996 թվական)։ Լենինգրադցի նկարչուհի Օլգա Եֆիմովայի (1934-1994 թվական) հայրն է։
Մահացել է 1964 թվականի դեկտեմբերի 3-ին Քիշնևում` 60 տարեկան հասակում։
Ալեքսանդր Եֆիմովի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
== Տես նաև ==
Լենինգրադի նկարիչների միություն
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Молодые художники РСФСР. Каталог выставки. М: Всекохудожник, 1941.
Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.20.
Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л—М: Искусство, 1951. — с.16.
Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.17.
Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2. — Санкт-Петербург: Гуманитарное агентство Академический проект, 1995. — с.66.
Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.287.
Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
Летописцы флота России. 50 Лет студии художников маринистов ВМФ. СПб, ЦВММ, 2002. С.8,10,29-30,51.
Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.383. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.39-40. |
580,628 | Աուգուստու Կոռեա | Աուգուստու Կոռեա (պորտ.՝ Augusto Corrêa), համայնք Բրազիլիայում՝ Պարա նահանգի կազմում։ Գտնվում է Պարա նահանգի հյուսիսարևելյան մարզում։ Մտնում է Բրագանտինայի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 34 998 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 1 091,043 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 32,1 մարդ/կմ²։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 55.920.747,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 1.640,53 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,618 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ |
416,077 | Մուլգի | Մուլգի (էստ․՝ Mulgi), գյուղ Էստոնիայի Վիլյանդիմաա նահանգի Հալլիստե շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 47 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
767,734 | Պետար Գոլուբովիչ | Պետար Գոլուբովիչ (սերբ.՝ Petar Golubović / Петар Голубовић, հուլիսի 13, 1994(1994-07-13), Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Պիստոյիզե» ակումբի աջ պաշտպան (խաղացողի իրավունքները պատկանում են «Ռոմա»-յին), 2013 թվականին մինչև 19 տարեկանների շրջանի Եվրոպայի չեմպիոն։
== Կարիերա ==
=== Ակումբային ===
«Ցրվենա Զվեզդա» ակումբի դպրոցի սան. վաղ տարիներին նրա տաղանդը նկատել է Ալեքսանդր Յանկովիչը։ «Ցրվենա Զվեզդա» ակադեմիայի ապագա անդամ, Պետարը 2012 թվականին հայտնվել է Nike «The Chance» ֆուտբոլային ակադեմիայի եզրափակիչ մրցաշարում։ 2013 թվականից մինչև 2014 թվականը նա հանդես եկավ ՕՖԱ ակումբում, որտեղ իր դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 3-ին 18 տարեկան հասակում, խաղալով «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղում (նրա մարզիչը այդ ժամանակ եղել է Զորան Միլինկովիչը, ՕՖԱ-ն հաղթեց նվազագույն 1։0 հաշվով)։
2014 հունվարի 31-ին Պետարը 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռոմա» և չորս ու կես տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ։ Այնուհետև վարձավճարով տեղափոխվեց Սերիա Բ-ում հանդես եկող «Նովարա» ակումբ, մինչև 2013/2014 մրցաշրջանի ավարտ, իսկ այնուհետև կարիերան շարունակեց «Պիստոյիզե»-ում։
=== Հավաքականում ===
Գոլուբովիչը 2013 թվականին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում խաղացել է Սերբիայի հավաքականի կազմում և թիմի հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը։ Երիտասարդ հավաքականի կազմում նա դեբյուտը նշել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին, խաղալով Կիպրի դեմ (հաղթելով 2։1 հաշվով)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
=== Հարցազրույց ===
Звезди није био добар, купила га "вучица": Голубовић у Роми (սերբ.)
Петар Голубовић импресионирао тренере Барселоне и ушао у полуфинале "Шансе" (սերբ.)
Изабран најбољи млади фудбалер Србије без потписаног професионалног уговора (սերբ.)
Голубовић у рикверцу: Из Суперлиге у Серију Б, па у трећу лигу (սերբ.) |
571,187 | Սան Մարկո դեյ Կավոտի | Սան Մարկո դեյ Կավոտի (իտալերեն՝ San Marco dei Cavoti), կոմունա Իտալիայի Կամպանիա մարզի Բենևենտո գավառում։
Բնակչությունը կազմում է 3638 մարդ, բնակչության խտությունը կազմում է 77 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 49 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքս՝ 82029, հեռախոսային կոդ՝ 0824։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Կապի տվյալներ ==
Հեռախոս՝ 0824 984009
Էլեկտրոնային փոստ՝ [email protected]
Պաշտոնական կայք՝ http://www.comune.sanmarcodeicavoti.bn.it/
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (իտալ.)
Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
== Ծանոթագրություններ == |
602,892 | Բայբուրդ (գետ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բայբուրդ (այլ կիրառումներ)Բայբուրդ, գետ Թուրքիայում, Կարս գետի ձախակողմյան վտակը։ Հոսելով հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք անցնում է համանուն գյուղով հասնում է մայր գետին։
== Ծանոթագրություններ == |
630,893 | Անզե | Անզե (ֆր.՝ Annezay), համայնք Ֆրանսիայում՝ Պուատու-Շարանտ երկրամասի Ծովափնյա Շարանտի գավառի Սեն Ժան դ՛Անժելի շրջանում։ Մտնում է Տոննե Բուտոն կանտոնի կազմի մեջ։
Համայնքի INSEE կոդ՝ 17012։
== Բնակչություն ==
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 160 մարդ։
== Տնտեսություն ==
2010 թվականի տվյալներով 89 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 65-ը տնտեսապես ակտիվ էին, 24-ը անգործունակ (ակտիվության ցուցանիշը 73.0 %, 1999 թվականին եղել է՝ 57.1 %)։ 65 աշխատունակ բնակիչներից 60-ը աշխատում էին (31 տղամարդ և 29 կին), անաշխատանք էին 5-ը (1 տղամարդ և 4 կին)։
24 անգործունակ մարդկանցից 13-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 5-ը թոշակառու, 6-ը անաշխատունակ էին այլ պատճառներով։
== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
Ֆրանսիայի շրջանների ցանկ
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրության ազգային ինստիտուտ․ Անզե (ֆր.)
Անզե |
260,962 | Կալաքյոյ (Արղանա-Մադենի գավառ) | Կալաքյոյ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Դիարբեքիրի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
83,698 | Խաչաղբյուր (Դաշկեսանի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչաղբյուր (այլ կիրառումներ)Խաչաղբյուր կամ Խաչբուլաղ (այժմ կոչվում է Խոշբուլաղ ադրբ.՝ Xoşbulaq), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։
== Տես նաև ==
Դաշկեսանի շրջան
== Արտաքին հղումներ ==
Թազաքենդ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
== Ծանոթագրություններ == |
885,060 | Դատական համակարգ | Դատական համակարգ, հայտնի է նաև որպես իրավական համակարգ, արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։ Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը օրենսդիր մարմնի անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը գործադիր մարմնի անմիջական պարտականությունն է) գործընթացներում։ Չնայած այդ ամենին՝ դատարանը կարող է սահմանել դատական նախադեպ, որը հաջորդաբար կարող է կիրառվել մյուս դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս։ Դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը։ Վերաքննիչ դատարանը կարող է անվավեր հայտարարել պետության բարձրագույն մարմինների ընդունած որոշումները, երբ դրա համար առկա է համապատասխան օրենսդրական հիմքեր։ Տվյալ պարագայում այդ որոշումը պիտակվում է որպես անհամատեղելի և հայտարարվում առ ոչինչ։ Կառավարական որոշումը կամ նոր ընդունված օրենքը կարող է անվավեր համարվել միայն բարձրագույն իրավական հիմքերի առկայության դեպքում։ Այդպիսի գերակա հիմքեր կարող են ծառայել սահմանադրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Դատավորներն անձեռնմխելի անձինք են և կոչված են սահմանադրության մեկնաբանման և սահմանադրական կարգի իրականացման համար։ Պետությունների մեծ մասում դատավորները դե ֆակտո համարվում են դատական իշխանությունն անմիջականորեն իրականացնող մարմիններ։ Իրավական պետություն ստեղծելու և պահպանելու համար կարևոր պայման է անկախ դատական համակարգի առկայությունը, որը նախատեսում է անաչառ և օրինական, ինչպես նաև պետականամետ որոշումների ընդունում, կոռուպցիոն ռիսկերի և բացարկի (դատական վճռի վրա գերակա կողմերից մեկի անմիջական ազդեցության) բացառում և արդար դատավարության անցկացում։
Երկրորդ իմաստով «դատական համակարգ» եզրույթը վերաբերվում է կոնկրետ հավաքական խմբի։ Այդ անձնակազմի մաս են կազմում առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ և հատուկ դատարանների դատավորները, մագիստրները և իրավապահ մարմինները, որոնք ձևավորում են դատական համակարգի հիմքը։ Որոշ երկրներում (այդ թվում և Հայաստանում) դատական ոլորտը մասամբ ընդլայնված է և ներառում է դատախազների, պետական փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների, հանրային նոտարների, դատաոստիկանական ծառայողների և իրավաբանական գրասենյակների։ Այդ հաստատությունները ևս երբեմն ղեկավարվում են նույն դատական իշխանությունների կողմից, որոնք կառավարում են դատարանները և որոշ դեպքերում նաև դատական իշխանության վարչակազմն ու իրավաբանական մասնագիտացված կառավարման մարմինները, ի դեմս՝ իրավաբանական և նոտարական գրասենյակների։
== Հայաստանի դատական համակարգ ==
Հայաստանում արդարադատությունն իրականացնում են դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ (օրինակ՝ սնանկության մասնագիտացված դատարան)։ Հայաստանում բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ և արդարացի կիրառությունը։ Սահմանադրական դատարանի դատավորը և անդամն անփոփոխելի են և պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը։
Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով։ Հայաստանում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։ Սահմանադրությամբ սահմանված կարգով ձևավորվում և գործում է Արդարադատության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 9 դատավոր, Հայաստանի նախագահի և ԱԺ-ի նշանակած 2-ական իրավաբան գիտնականներ։
== Տես նաև ==
Հայաստանի Հանրապետության դատական համակարգ
Արցախի Հանրապետության դատական համակարգ
== Ծանոթագրություններ == |
1,074,540 | Տաղարան (5306) | Տաղարան (5306), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5306 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում։ Գրված է թղթի վրա, որը ունի 11,5x8,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 99 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով։ Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ զարդահյուս սև մետաքս։ Հիշատակարան հետագայի՝ 96բ (1792 թ.):
== Բովանդակություն ==
Տաղք (Սրիկ Կոստանդ, Յովհ. Երզնկացի, Շամս, Գր. Աղթամարցի, Յովհ. Թլկուրանցի, Մարտ. Հիզանցի, Ֆարման Մանուկ, Մկր. Նաղաշ, Առ. Բաղիշեցի, Արբ. Անկիւրացի, Յակ. Արծկեցի, Ծանր Խոջայ, Սադաղա Պոռեցի, անանունք)։
== Ծանոթագրություններ == |
102,051 | (3194) Դորսեյ | (3194) Դորսեյ (անգլ.՝ Dorsey), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1982 թվականի մայիսի 27-ին Կարոլին Շումեյկերի կողմից Պալոմարում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,009059 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,6961 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,322 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1906,53 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,188824 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 10,96° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(3194) Դորսեյ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
34,265 | Հորդացում | Հորդացում, գետի ջրային ռեժիմի անկանոն վիճակ, ջրի մակարդակի կտրուկ տատանումով արագ, կարճատև բարձրացում և իջեցում՝ նույն արագությամբ։ Հաճախ նկատվում է գարնանը և աշնանը գետերի ջրերի բարձրացումով և իջեցումով, ուղեկցվում է հունից ափ դուրս գալով։
== Նկարագրություն ==
Հորդացման տևողությունը հստակ չէ, կարող է տատանվել մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Բարձրությունը կարող է տատանվել՝ առանձին դեպքերում գերազանցելով վարարումների ամենամեծ թվին։ Տարվա ընթացքում կրկնվում է տարբեր ուժգնությամբ, և նույն վայրում հորդացման տևողությունը լինում է տարբեր։
Հորդացման պատճառները տարբեր են՝ տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով առաջացած հալոցքային ջրերն, հորդառատ անձրևներ, ջրամբարի պատվարի քանդվել (արհեստական հորդացում) և այլն։
Հայաստանում հորդացման հոսքի առավելագույն ցուցանիշները եղել են հետևյալ թվականներին՝ 1936, 1938, 1946, 1951, 1953, 1963, 1968, 1979, իսկ նվազագույնը՝ 1961 թվականին։ Հայաստանում հորդացման հետևանքով սելավներ առաջանում են հետևյալ գետերի և գետակների վրա՝ Գետառ, Դալար, Շաղափ, Ողջի, Տաշիր և Արեգունու լեռնաշղթայից Սևանա լիճ հոսող գետակներ։ Եղել են նաև դեպքեր, երբ սելավներն առաջացրել են ավերածություններ, օրինակ՝ Երևանում 1946 թվականին մայիսի 25-ին Գետառի և 1956 թվականի օգոստոսի 28-ին Ողջիի հորդացումները։
== Ծանոթագրություններ == |
256,991 | Պաղին (Բալուի գավառ, Բալուից հյուսիս-արևմուտք) | Պաղին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում կամ Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք` լենռահովտում։
== Պատմություն ==
Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ Բնակիչներն այստեղ են եկել Պաղին քաղաքի ամայացումից հետո` XV դարի սկզբներին։
== Բնակչություն ==
XX դարի սկզբին 674 հայ բնակիչ։
== Տնտեսություն ==
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու վաճառականությունն էր։
== Պատմամշակութային կառույցներ ==
Պաղինն ուներ Ս. Սարգիս անունով վանք և Ս. Աստվածածին անունով եկեղեցի և ևս մի ավերակ վանք։
== Կրթություն ==
Գյուղում գործում էր դպրոց։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Դիարբեքիրի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
604,339 | Բելեդու | Բելլեդու (ֆր.՝ Belleydoux), համայնք Ֆրանսիայում, գտնվում է Ռոն Ալպեր մարզում՝ Էն գավառում՝ Նանյուտա շրջանում։
Համայնքի INSEE կոդը 01035։
== Աշխարհագրություն ==
Համայնքը գտնվում է Փարիզից հարավ-արևմուտք 390 կմ հեռավորության, Լիոնից հյուսիս-արևմուտք 95 կմ հեռավորության և Բուրկ ան Բրեսից արևմուտք 45 կմ հեռավորության վրա։
Համայնքի տարածքով հոսում է Սեմեն գետը։ Համայնքի տարածքի մեծ մասը պատված է անտառներով։
== Կլիմա ==
Կլիման՝ կիսամարցամաքային՝ ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Անձրևները լինում են ոչ հաճախ՝ հիմնականում ամռանը։
== Բնակչություն ==
Համայնքի բնակչությունը 2010 թվականի տվյալներով կազմում է 321 մարդ։
== Ադմինիստրացիան ==
== Տնտեսություն ==
2010 թվականի տվյալներով աշխատունակ տարիքում (15-64 տարեկան) գտնվող 216 մարդկանցից 180-ը վարում են ակտիվ տնտեսական կյանք, 36 ՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 83,3 %, 1999 թվականին՝ եղել է 79,7 %)։ 180 ակտիվ բնակիչներից 171 աշխատել են (91 տղամարդ և 80 կին), գործազուրկ են եղել 9 բնակիչ (4 տղամարդ և 5 կին)։ 36 ոչ ակտիվ բնակիչներից 10 եղել են աշակերներ կամ ուսանողներ, 14՝ թոշակառուներ, 12 եղել են ոչ ակտիվ այլ պատճառներով։.
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Բելլեդու» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի տնտեսության և վիճակագրության ազգային համալսարանը։ Վերցված է 2014-05-20
«Բելլեդու» (ֆրանսերեն)։ cassini.ehess.fr։ Վերցված է 2014-05-20 |
991,901 | Ալտու Դորու | Ալտու Դորու (պորտ.՝ Região Vinhateira do Alto Douro), պատմական մաս Պորտուգալիայի Թրաս ուշ Մոնտիշ ի Ալտու Դորու մարզում, որտեղ ավանդական եղանակով գինի է արտադրվում արդեն ավելի քան 2.000 տարի։ Շրջանը գտնվում է Դուերո գետի հովտում՝ Պորտու քաղաքից վերև. այստեղից էլ առաջացել է շրջանի անունը՝ Ալտու Դորու, որը նշանակում է Վերին Դորու։
Այստեղ արտադրվում են տարբեր տեսակի գինիներ՝ բորդոյի թույլ տեսակից մինչև բուրգունդյան հագեցած տեսակներ, սակայն Ալտու Դորուի հիմնական արտադրանքն իրավամբ համարվում է պորտվեյնը, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 18-րդ դարից։
2001 թվականին գինեգործական այս շրջանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «որպես արտասովոր գեղեցկության մշակութային լանդշաֆտ, որն արտացոլում է շրջանի տեխնոլոգիական, սոցիալական և տնտեսական էվոլյուցիան»։
== Պատմություն ==
Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ այս շրջանում գինեգործությունը զարգացած է եղել դեռևս մ. թ. ա. 3-4-րդ դարերում, իսկ խաղողի հայտնաբերված որոշ սերմեր վերաբերում են ավելի վաղ շրջանի։ Միջնադարում՝ սկսած 12-րդ դարից, շրջանի վրա մեծ ազդեցություն են թողել ցիստերիականները, որոնք այս տեղանքում երեք եկեղեցի են կառուցել։
Պորտվեյնի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 1675 թվականին։ Այն բանից հետո, երբ Անգլիայի և Պորտուգալիայի միջև կնքվել է Մետուենի պայմանագիրը (1703), Պորտուում կառուցվել են բրիտանական բազմաթիվ նավահանգիստներ, որոնք նպաստել են պորտվեյնի տարածմանը։ Նպատակ ունենալով վերահսկել այս արտադրատեսակի արտադրությունն ու առևտուրը՝ Պորտուգալիայի թագավորը 1756 թվականի սեպտեմբերի 10-ին հրաման է ստորագրել պորտվեյնի արտադրության համար հողատարծքներ հատկացնելու մասին։ Ալտու Դորուն դարձել է աշխարհում գինեգործական առաջին շրջանը՝ օրենքով ամրագրված սահմաններով։ Ի սկզբանե խաղողի սանդղավանդները տեղակայված են եղել ժամանակակից Ալտու Պորտուի արևմտյան հատվածում, սակայն ժամանակի հետ դրանք տարածվել են դեպի արևելյան առավել տաք կլիմա ունեցող հատված։
19-րդ դարում Ալտու Դորուի խաղողի սանդղավանդները մի քանի անգամ վնասվել են հիվանդություններից. 1852 թվականի դրանք վնասվել են կեղծ ալրացողային սնկերից, իսկ 1863 թվականին՝ ֆիլոսկերայից։
20-րդ դարի կեսերին այստեղ արտահանման նպատակով սկսել են արտադրել սեղանի գինի, որը մինչ այդ դուրս չէր հանվել շրջանից։ Էնոլոգ Ֆերնանդու Նիկոլաու դե Ալմեյդան առաջին անգամ այս շրջանում սեղանի գինի է արտադրել այն բանից հետո, երբ պատերազմի տարիներին այցելել է ֆրանսիական Բորդո։ Արդյունքում 1952 թվականին առաջին անգամ Դորու Սուպերիոր ենթաշրջանի խաղողի վազերից արտադրվել է Barca Velha գինի։ Գինու նոր տեսակներն արտադրվել են նաև 1970-ական թվականներին՝ հատկապես 1990-ականներին։ Վերջինս պայմանավորված է եղել Պորտուգալիայի՝ Եվրամիություն մտնելով (1986) և այս ոլորտում մենաշնորհների վերացմամբ։
== Աշխարհագրություն ==
Շրջանն ատլանտյան քամիներից պաշտպանված է Մարան և Մոնտեմուրո լեռներով և բնորոշվում է չափավոր ցամաքային կլիմայով։ Ամառները շատ շոգ են, ձմեռները՝ ցուրտ։
Ալտու Դորուն սովորաբար բաժանում են երեք ենթաշրջանների։ Արևմուտքից արևելք ուղղությամբ դրանք են.
Ստորին Կորգո (պորտ.՝ Baixo Corgo): Զբաղեցնում է 14.000 հա ցանքատարածք։ Այս շրջանում ամենից շատ են տեղումներ լինում, կլիման մեղմ է։ Չնայած ենթաշրջանը պատմականորեն առաջինն է գինի արտադրել, սակայն ընդհանուր առմամբ տեղի խաղողը պակաս արժեքավոր է մյուս երկու ենթաշրջանների խաղողի համեմատությամբ։
Վերին Կորգո (պորտ.՝ Cima Corgo): Ամենախոշոր ենթաշրջանն է, որն ունի 19.000 հա ցանքատարածք։ Կենտրոնը Պինյան գյուղն է։
Դորու Սուպերիոր (պորտ.՝ Douro Superior), առավել չոր և շոգ ենթաշրջան է։ Զբաղեցնում է 8.700 հա ցանքատարածք, փռվում է մինչև Իսպանիայի սահման։Խաղողը հիմնականում աճեցվում է սանդղահարթերի եղանակով։ Պորտվեյնի արտադրության համար խաղողի վազերը տնկում են թերթաքարային հողում, սեղանի գինիների համար՝ գրանիտային հողում։
== Խաղողի տեսակներ ==
Ալտու Դորուում աճեցվող խաղողի հիմնական տեսակներն են բաշտարդուն, մորիշկու տինտան, բարոկա տինտան, տինտա կանը, տինտա ռորիշը, տորիգա ֆրանցեզան, տորիգա նասիոնալը (մուգ տեսակներ) դոնզելինյո բրանկուն, գովեյուն, մալվազիան, ռաբիգատուն և վիոզինյոն։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
The Wine Anorak: Spotlight on Portugal's Douro region |
251,018 | Մացկովա Լուչկա (գյուղ, Լուբնիի շրջան) | Մացկովա Լուչկա (ուկրաիներեն՝ Мацкова Лучка), գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Լուբնիի շրջանում։
2001 թվականի տվյալներով Մացկովա Լուչկա գյուղում բնակվում էր 109 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
457,520 | Մեհրաբյան (այլ կիրառումներ) | Մեհրաբյան, կարող է վերաբերել
Անդրանիկ Մեհրաբյան, հայ խորհրդային հոգեբույժ (1904)։
Հմայակ Մեհրաբյան, խորհրդային բանակի գնդապետ (1901-1942)։
Սերժ Մեհրաբյան, (հոկտեմբերի 8, 1931, Երևան), հայ քանդակագործ։ |
592,022 | Այղրըջա | Այղրըջա, լեռ Հայկական լեռնաշխարհում, Գեղամա լեռնահամակարգում։ Հիշատակվում է Պ. Սեմյոնովը («Географическо-статистическiй словарь Россiйской Имперiи» т.1)։ Բարձր՝ մոտ 950 մետր։
== Ծանոթագրություններ == |
1,043,741 | Այգու անկյուն Մոնժերոնում | «Այգու անկյուն Մոնժերոնում» (ֆր.՝ Coin de jardin à Montgeron), Կլոդ Մոնեի նկարը, որը ներկայում պահվում է Էրմիտաժի հավաքածուում։
Նկարում պատկերված է Ռոտեբուրգ ամրոցի այգու մի հատված․ առջևի պլանում ծաղկած վարդեր են լճակի ափին։
== Պատմություն ==
Կտավն ստեղծվել է շուրջ 1876 թվականին ֆինանսիստ և բարերար Էռնեստ Օշեդեի պատվերով որպես Մոնժերոնի Ռոտեբուրգ ամրոցի չորս դեկորատիվ պաննոներից մեկը․ նույն շարքի մյուս աշխատանքներն են՝ «Լճակ Մոնժերոնում» (Էրմիտաժ), «Հնդկահավեր» (Օրսե), «Որս» (մասնավոր հավաքածու)։
«Այգու անկյուն Մոնժերոնում» նկարը ցուցադրվել է իմպրեսիոնիստների երրորդ ցուցահանդեսում։ Գեղանկարչության քննադատ Ժ․ Ռիվերը այն կոչել է «Լճակի անկյուն գեորգիններով»։ Սակայն Ա. Բարսկայան հնարավոր է համարում, որ այդ ժամանակ ցուցադրվել էր ոչ թե այդ նկարը, այլ դրա էսքիզը։ Այդ էսքիզը նկարագրվել է Մոնեի ստեղծագործության կատալոգում, որը կազմել է Դ. Վիլդենշտեյնը՝ նշելով, որ այն գտնվում է ԱՄՆ-ում՝ Նեյսոն Հարիսի հավաքածուում։ Ա. Գ. Կոստենևիչը կարծում է, որ իմպրեսիոնիստների երրորդ ցուցահանդեսում ցուցադրվել է Էրմիտաժի կտավը։ Նկարում, ի տարբերություն էսքիզի, «կոմպոզիցիան մի քիչ ընդլայնված է, իսկ վարդերն առաջին պլանում ավելի ընդգծված են»։
1877 թվականին Օշեդեն սնանկացել է, և նրա ունեցվածքը (ներառյալ իմպրեսիոնիստների հավաքածուն) վաճառվել է, ինչի հետևանքով նկարն այդպես էլ իր տեղը չի գրավել ամրոցում։ Նկարը գնել է Փարիզի հայտնի կոլեկցիոներ Ժ. Բ. Ֆորը, 1900 թվականից այն պահվել է Դյուրան-Ռյուելի պատկերասրահում, որը 1907 թվականի մարտի 13-ին այն գնել է և անմիջապես 40000 ֆրանկով վաճառել մոսկվացի վաճառական և կոլեկցիոներ Իվան Մորոզովին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա հավաքածուն ազգայնացվել է, և այդ կտավը ի թիվս այլոց հայտնվել է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում, իսկ թանգարանի լուծարումից հետո 1948 թվականին փոխանցվել է Էրմիտաժին։ 2014 թվականի վերջից ցուցադրվում է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (սրահ 403)։
Պետական Էրմիտաժի արևմտաեվրոպական կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Ալբերտ Կոստենևիչը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ֆրանսիական արվեստին նվիրված իր ակնարկում, նկարագրելով «Այգու անկյուն Մոնժերոնում» նկարը, նշել է․
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
Импрессионизм. Письма художников. Воспоминания Дюран-Рюэля. Документы / Пер. с франц. П. В. Мелковой; вступ. статья и общ. ред. А. Н. Изергиной, прим. А. Г. Барской (сост. Л. Вентури). — Л.: Искусство, 1969. — 388 с.
Костеневич А. Г. Французское искусство XIX — начала XX века. Очерк-путеводитель. — Л.: Искусство, 1984. — 294 с.
Ревалд Д. История импрессионизма / Пер. с англ. П. В. Мелковой; вступ. ст. и общ. ред. М. А. Бессоновой. — М.: Республика, 1994. — 415 с. — ISBN 5-250-02391-6
Michel de Decker, Claude Monet, éd. Pygmalion, 2009․ |
924,213 | Մշվիդոբիան | Մշվիդոբիան (վրաց.՝ მშვიდობიანი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Կախեթի մարզի Լագոդեխի շրջանում։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 532 մարդ։
== Ծանոթագրություններ == |
102,105 | (3248) Ֆարինելա | (3248) Ֆարինելա (անգլ.՝ Farinella), աստերոիդ աստերոիդների գոտու արտաքին մասում։ Հայտնաբերվել է 1982 թվականի մարտի 21-ին Էդվարդ Բոուելի կողմից Անդերսոն Մեսայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,200772 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7074 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,6942 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2091,61 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,172116 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 10,86° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(3248) Ֆարինելա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
745,702 | Գալիցիա | Գալիցիա, Գալիչինա, արևմտաուկրաինական հողերի (Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի) և հարավային և հարավ-արևելյան լեհական հողեր (Կրակով, Տարնուվ, Նովի Սոնչ, Ժեշուվ, Պշեմիշլ) մարզերը։ 9-11-րդ դարերում մտել է Կիևյան Ռուսիայի, այնուհետև Գալիցիա Վոլինյան իշխանության 1352 թվականից` Լեհաստանի թագավորության կազմի մեջ։ 1772 թվականին եղել է Ավստրիայի կայսրության կազմում։ 1918 թվականին Գալիսիան կրկին մտավ Լեհաստանի կազմում, 1939-1941 թվականներին՝ խորհրդային և գերմանական, 1941-1944 թվականներին՝ գերմանական օկուպացիայի տակ, իսկ 1945 թվականին բաժանվեց Լեհաստանի և ԽՍՀՄ-ի, իսկ 1991 թվականից՝ Լեհաստանի և Ուկրաինայի միջև։
1945 թվականին ԽՍՀՄ կազմի մեջ մտած Գալիցիայի այն հատվածում բնակվող լեհերը հիմնականում տեղահանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ենթադրվում է, որ այսօր այս տարածքներում մնացել է ընդամենը 100 հազար։ լեհերը, մինչդեռ մինչ պատերազմը նրանց թիվը գերազանցում էր 2 միլիոնը։ Բացի այդ, Գալիսիայից մոտ 100,000 լեհեր սպանվել են ուկրաինացիների կողմից ուկրաինացիների կողմից լեհերի ցեղասպանության ժամանակ 1943-1945 թվականներին։
== Հայերը Գալիցիայում ==
Հայերը Գալիցիայում հիշվում են 12-13-րդ դարերում։ Գալիցիայի իշխան Դանիիլ Ռոմանովիչը հրավիրել է հայ ռազմիկներին արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար։ Կամենեց-Պոդոլսկը մոնղոլներից պաշտպանելու համար 1241 թվականին Ղրիմի Կաֆա քաղաքից հայկական մի զորամաս է օգնության գնում։ 14-րդ դարում այստեղ հայեր են եկել մերձվոլգյան վայրերից, ապա Կիլիկիայից, 15-րդ դարի վերջերին` Ղրիմից, 16-րդ դարի վերջերին Ջալալիների ապստամբության և 17-րդ դարի սկզբին Աբաս I-ի բռնագաղթի հետևանքով`բուն Հայաստանից։
Հայկական հնագույն գաղթօջախ է եղել Լվովը, որի շինարարությանը Լև Դանիլովիչ իշխանը հրավիրել է հայ արհեստավորների։ Տարբեր ժամանակներում հայեր են հաստատվել Ստանիսլավում, Լիսեցում, Տիսմենեցում, Գորոդենկայում և այլուր։ Լեհական թագավորները հայերին տվել են արտոնություններ Հայաբնակ քաղաքներում ինքնավարության գերագույն մարմինը 40 հոգուց բաղկացած ավագների խորհուրդն էր (40 եղբարց խորհուրդ), որն ընտրվել է հարուստներից և ցմահ։ Հայ արհեստավորները ունեցել են իրենց համքարությունները։ 17-րդ դարում Վատիկանի հրամանով հայերին պարտադրվել է կաթոլիկություն լեհական Իշխանությունների և կաթոլիկ հոգևորականության կողմից։
Գալիցիայի հայերի 40-ամյա պայքարն ավարտվել է պարտությամբ։ Կաթոլիկության պարտադրումից հետո հայերն աստիճանաբար ձուլվել են, և 18-րդ դարի վերջերին երբ Գալիցիան միացվել է Ռուսաստանին, Գալիցիայի հայերի մեծ մասն արդեն լեհացել էին։
=== Լեհահայ հարաբերություններ ===
Գալիցիայի հայերը սերտ հարաբերությունների մեջ են եղել իրենց հարևանների`լեհերի և ուկրաինացիների հետ։ 1621 թվականին նրանք լեհ-թուրքական պատերազմի ժամանակ կռվել են թուրքերի դեմ, իսկ 1672 թվականին Կամենեցը պաշտպանել են թուրքերից։ Հայերը հանգանակություն են արել լեհ գերիներին փրկագնով ազատելու համար։ Նրանք լեհական արքունիքում դիվանագիտական կարևոր պաշտոններ են զբաղեցրել։ Գալիցիայի շատ հայեր մասնակցել են Դավիթ Բեկի ապստամբությանը։
== Ծանոթագրություններ == |
574,487 | Յունգաս (գետ) | Յունգաս (ռուս.՝ Юнгас), գետ Ռուսաստանում, հոսում է Կարելական ինքնավար հանրապետությունում։ Թափվում է Տարազմո Գումարինա լիճ։ Գետի երկարությունը 20 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Բարենցի Սպիտակ ծովի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Սեգեժա գետի ակունքն է մինչև Սեգեժսկի հիդրոհանգույց, գետի ենթաավազանը բացակայում է։ Գետի գետային ավազանը Կոլսկի թերակղզին և Կարելիի, թափվում է Սպիտակ ծով։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 02020001112102000005807
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 102000580
Ավազանի կոդը - 02.02.00.011
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 02
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
1,006,166 | Ռութ Քիրնի | Ռութ Քիրնի (անգլ.՝ Ruth Kearney, նոյեմբերի 11, 1984(1984-11-11), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), իռլանդացի դերասանուհի։
== Կենսագրություն ==
Քիրնին ծնվել է Լոնդոնում, իռլանդական ընտանիքում։ Երբ նա հինգ տարեկան էր, ծնողների հետ տեղափոխվել է Դուբլին։ Վաղ տարիքում որոշել է դերասանուհի դառնալ։ Քիրնին սովորել է Թրինիթի քոլեջի դրամայի դպրոցում, այնուհետև վերադարձել Անգլիա և շարունակել ուսումը Բրիստոլ Օլդ Վիկի թատերական դպրոցում։ Ուսման վարձը վճարելու համար Ռութը մատուցողուհի է աշխատել և կես դրույքով այլ աշխատանքներ է կատարել։ 2009-2010 թվականներին նա խաղացել է թատրոնում, մասնակցել «Օ, ինչ հրաշալի պատերազմ է», «Օթելլո», «Որքան կարևոր է լուրջ լինելը», «Երեք քույր» և այլն ներկայացումների։ 2010 թվականին ուսումն ավարտելուց հետո Քիրնին ստացել է Ջես Փարքերի դերը «Յուրայի շրջանի պորտալ» գիտաֆանտաստիկ սերիալում, որտեղ նկարահանվել է երկու եթերաշրջանների ընթացքում։
2012 թվականին Քիրնին նորամուտը նշել է ամերիկյան հեռուստատեսությամբ՝ դրվագային դեր խաղալով «Գաղտնի կապեր» սերիալում, 2014 թվականին նկարահանվել է «Տիրան» սերիալի երկու դրվագներում։ Ավելի խոշոր` սերիական մարդասպան Դեյզի Լոկի դերը նա ստացել է Fox հեռուստաալիքի «Հետևորդներ» դետեկտիվ սերիալում, որտեղ նրա հերոսուհին պարբերաբար հայտնվում էր երրորդ եթերաշրջանի ընթացքում, որն էկրան էր բարձրացել 2015 թվականին։ Այս սերիալում նկարահանումների ավարտից հետո Քիրնիին հրավիրել են Լոս Անջելես՝ Netflix-ի նոր կատակերգական սերիալում դերի համար։ Այնուհետև Ռութը «Մաքուր էջից» սերիալում ստացել է Լոնդոն անունով մատուցողուհու դերը։ Նրա հերոսուհին սերիալի կենտրոնական կերպարներից մեկն է, որը սիրային եռանկյունում է Ուիլ Առնետի և Դևիդ Սալիվանի հերոսների հետ։ Առաջին հաջող խաղաշրջանից հետո սերիալը երկարացվել է երկրորդով, որտեղ նույնպես Քիրնին նկարահանվել է։ Քիրնին նաև նկարահանվել է Epix հեռուստաալիքի «Հասնել գաճաճին» սերիալի երեք դրվագներում, որի ցուցադրությունը սկսվել է 2017 թվականին։
== Անձնական կյանք ==
2009 թվականին Քիրնին սկսել է հանդիպել դերասան Թեո Ջեյմսի հետ, որի հետ սովորել է Բրիստոլի թատերական դպրոցում։ Նրանց հարաբերությունների մասին հանրությանը հայտնի է դարձել 2012 թվականին, հաղորդվել էր, որ 2015 թվականին նրանք նշանադրվել են։
== Ֆիլմագրություն ==
== Ծանոթագրություններ == |
990,436 | Երջանկության համաշխարհային զեկույց | Երջանկության համաշխարհային զեկույց (անգլ.՝ World Happiness Report), ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների որոնման հանձնաժողովի (անգլ.՝ UN Sustainable Development Solutions Network) կողմից հրապարակվող ամենամյա զեկույց։
2011 թվականի հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում գնահատել իրենց ժողովրդի երջանկությունը և այն օգտագործել որպես կողմնորոշիչ պետության քաղաքականության մեջ։ Դրան հաջորդել է 2012 թվականի ապրիլի 2-ին կայացած ՄԱԿ-ի «Երջանկություն և բարեկեցություն։ Նոր տնտեսական պարադիգմայի սահմանում» բարձր մակարդակի առաջին նիստը, որը վարել է Բութանի վարչապետ Ջիգմե Թինլեյը։ Բութանն աշխարհում առաջին և առայժմ միակ երկիրն է, որը պաշտոնապես ընդունել է համախառն ազգային երջանկությունը (ՀԱԵ) համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) փոխարեն՝ որպես զարգացման հիմնական ցուցանիշ։
Երջանկության առաջին համաշխարհային զեկույցը հրապարակվել է 2012 թվականի ապրիլի 1-ին՝ որպես հանդիպման հիմնարար տեքստ։ Այն միջազգային հանրության ուշադրությունը գրավել է որպես աշխարհում երջանկության առաջին համընդհանուր հետազոտություն։ Զեկույցում շարադրվել են համաշխարհային երջանկության սկզբունքները, երջանկության և աղքատության պատճառները, ինչպես նաև թեմատիկ հետազոտություններում լուսաբանված հետևանքները։ 2013 թվականի սեպտեմբերին երջանկության երկրորդ համաշխարհային զեկույցում առաջարկվել է առաջին միջազգային տեսությունը, և այդ պահից ի վեր՝ զեկույցը հրապարակվում է ամեն տարի։ Զեկույցում օգտագործվում են Գելապի ինստիտուտի հարցումների տվյալները։ Զեկույցները կարելի է տեսնել «World Happiness Report» կայքէջում։
2018, 2019, 2020 թվականներին վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Ֆինլանդիան։
== Երկրների վարկանիշ ==
Ազգային երջանկության գնահատման համար օգտագործվում է 6 գործոն՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ, սոցիալական աջակցություն, կյանքի միջին տևողություն, քաղաքացիների ազատությունն ինքնուրույն կենսականորեն կարևոր որոշումներ կայացնելու, առատաձեռնությունն ու վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ։ Յուրաքանչյուր գործոն գնահատվում է 10 բալանոց սանդղակով։ Յուրաքանչյուր երկիր նույնպես համեմատվում է հիպոթետիկ երկրի հետ, որը կոչվում է «Հակաուտոպիա»։ Հակաուտոպիան ներկայացնում է ամենացածր ազգային միջին արժեքները յուրաքանչյուր առանցքային փոփոխականի համար և մնացորդային սխալի հետ օգտագործվում որպես ռեգրեսիայի էտալոն։
=== 2017 ===
=== 2018 ===
=== 2020 ===
2020 թվականի զեկույցում երրորդ անգամ անընդմեջ առավել երջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան։ Վարկանիշում հաջորդ տեղերը զբաղեցրել են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան և Նորվեգիան։ Միացյալ Նահանգներն զբաղեցրել է 11-րդ տեղը, Ռուսաստանը՝ 73-րդ, Հայաստանը՝ 116-րդ։ Վերջին տեղում Աֆղանստանն էր։ Ընդհանուր առմամբ՝ վարկանիշում 156 երկիր է եղել։
== Տես նաև ==
Համախառն ներքին երջանկություն
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
World Happiness Report 2020 : [անգլ.] : [арх. 23 Մարտի 2020] / J. F. Helliwell, R. Layard, J. Sachs, J.-E. De Neve, eds.. — New York : Sustainable Development Solutions Network, 2020. — 151 p. — ISBN 978-1-7348080-0-1.
== Արտաքին հղումներ ==
«World Happiness Report»-ի պաշտոնական էջ
Sustainable Development Solutions Network
Տեղեկապատկեր |
745,934 | Ժողովածու (3501) | Ձեռագրի անվանումը (Ժողովածու), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 3501 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1778 թվականին Սիմեոն գրիչի կողմից։ Գրված է թղթի վրա, որը ունի 18,5x12,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 303 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգիր-ով։ Ունի կխ մանրանկարներ։ Հիշատակարաններ՝ 42ա։
== Բովանդակություն ==
Արիստոտէլի ստորադութիւնք, Պերի արմենիաս, Յաղադս առաքինութեանց, Յաղադս աշխարհի։ Դավթի վերլուծութիւն ներածութեանն Պորփիւրի, Մեկնութիւն պերի արմենիասին, Մեկնութիւն Ստորողութեանցն Արիստոտէլի։ Յովհ․ Քոնեցայ գիրք Բ բնութեանց և մի անձնատրութեան ի Քրսիտոս։ Ամենայն չար տանջելի։ |
609,419 | Ալուջան | Ալուջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 8 կմ հյուսիս՝ ցածրադիր հարթավայրում։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
67,364 | Շահումյանի շրջան (այլ կիրառումներ) | Շահումյանի շրջան եզրը կարող է նշանակել.
Շահումյանի շրջան, շրջան Արցախի Հանրապետությունում,
Շահումյանի շրջան, շրջան Խորհրդային Ադրբեջանում։
== Տես նաև ==
Շահումյան (այլ կիրառումներ) |
106,131 | (7257) Յոշիյա | (7257) Յոշիյա (անգլ.՝ Yoshiya), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1994 թվականի հունվարի 7-ին Տակաո Կոբայաշիի կողմից Օիզումիյում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,360995 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,1158 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,6062 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1325,08 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,271682 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 3,71° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(7257) Յոշիյա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
236,079 | Կարմրաշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրաշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (այլ կիրառումներ)Այս հոդվածը ներկայացնում է Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ. հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 20 հուշարձան (15 միավոր)։
== Տես նաև ==
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
== Ծանոթագրություններ == |