id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
258,685 | Պոպելյուխի (այլ կիրառումներ) | Պոպելյուխի, կարող է վերաբերել՝
Պոպելյուխի - ավան, Ուկրաինայի Վիննիցայի մարզի Պեսչանկայի շրջանում
Պոպելյուխի - գյուղ, Ուկրաինայի Վիննիցայի մարզի Մուրովանիե Կուրիլովցիի շրջանում |
29,814 | ԲիԷսԴի | BSD–ն (անգլ. Berkeley Software Distribution) Յունիքսանման օպերացիոն համակարգ է, որը 1977-1995 թթ.-ներին մշակվել է Բերկլիի համալսարանի Համարգչային հետազոտական խմբի կողմից։
Պատմականորեն, BSD–ն համարվում է UNIX-ի մի ճյուղ՝ “BSD UNIX”, քանի որ այն ելակոդը ներկայացնում է AT&T UNIX օպերացիոն համակարգի տեսքով։
BSD օպերացիոն համակարգի յուրահատկությունն է համարվում հատուկ BSD արտոնագիրը, որը կարճ կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝ ամբողջ սկզբնական կոդը BSD-ի սեփականությունն է և բոլոր փոփոխությունները հանդիսանում են իրենց հեղինակների սեփականությունը։
BSD ընտանիքի անդամներ են հանդիսանում NetBSD-ն, FreeBSD-ն, OpenBSD-ն, MirBSD-ն, DragonFly BSD-ն, PC-BSD-ն, DesktopBSD-ն, SunOS-ը, TrueBSD-ն, Frenzy-ն, Ultrix-ը և մասնավորապես Darwin-ը (Մաք ՕԷս-ի միջուկ)։
BSD–ն «դասական» UNIX տարբերակից տարբերվում է իրականացվող մակարդակների փոխանջատման բացակայությամբ, տպման և ֆայլային համակարգերով, ինչպես նաև պրոցեսորի ղեկավարությամբ։ Սակայն օգտագործողի հրամանները գրեթե միանման են։ |
300,190 | Ատրյակլե | Ատրյակլե (ռուս.՝ Атрякле), գյուղ Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Մենզելինսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
921,914 | Վայրի հնդկահավ | Վայրի հնդկահավ (լատ.՝ Tetraogallus caspius), փասիանների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
== Տարածվածություն ==
Ենթատեսակը տարածված է Հարավային և Արևելյան Թուրքիայում, Փոքր Կովկասի և Անդրկովկասի լեռներում, ինչպես նաև Ադրբեջանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Հայաստանում հանդիպում է համարյա բոլոր բարձրալեռնային լանդշաֆտներում, որտեղ կան ժայռային օջախներ։
== Էկոլոգիա ==
Հանդիպում է ծովի մակարդակից 2500-3500 մ բարձությունների վրա, բարձր լեռներում՝ բնակեցնելով ժայռային բեկորներով թեք լանջերը։ Բնադրում է հողի վրա, ժայռաբեկորների և քարերի ծածկի տակ։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ՝ դնելով 5-8 ձու։ Սնվում է բուսականությամբ՝ կերը հայթայթելով լանջերին։
== Պահպանություն ==
Սակավաթիվ խոցելի տեսակ է։ Գրանցված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։
Զանգեզուրի լեռնաշղթայում խտությունը կազմում է միջին հաշվով 0,05 թռչուն 1 հա-ին, իսկ Վարդենիսի, Փամբակի և Բազումի լեռնաշղթաներում՝ մոտ երկու անգամ պակաս։
Ուլարի թվաքանակի վրա բացասական կարող են ազդել վայրի բույսեր հավաքողների և հովիվների շների կողմից անհանգստացնելը, անասունների գերարածեցումը, ինչպես նաև ապօրինի որսը։
Ապրելավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում։ Գրանցված է CITES-ի Հավելված 1-ում։
== Ծանոթագրություններ == |
299,562 | Ազիկեևո (գյուղ, Բելորեցկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազիկեևո (այլ կիրառումներ)Ազիկեևո (ռուս.՝ Азикеево, բաշկիրերեն՝ Әзекәй), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բելորեցկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 466 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
751,019 | Հոմերոսյան դարաշրջան | Հունական մութ դարեր, կոչվել է նաև Հոմերոսյան դարաշրջան, Հունաստանի մութ դարերի ժամանակաշրջանն է՝ Միկենյան քաղաքակրթության ավարտից մինչև հունական քաղաք-պոլիսների ի հայտ գալը։ Հնագիտական պեղումները վկայում են բրոնզե դարի մեծ ճգնաժամի մասին Արևելյան միջերկրածովյան շրջանում, թե ինչպես են մեծ պալատները և քաղաքները կործանվել կամ լքվել։
Գրեթե այդ ժամանակաշրջանում ցնցումներից լրջորեն տուժել է խեթական քաղաքակրթությունը, և Տրոյա քաղաքից մինչև Գազա կործանվել են։ Անկումից հետո փոքր և ավելի մանր բնակավայրերը պայքարել են վերաբնակեցվելու համար։ Հունաստանում Գծային Բ-ի գործածությունը միկենյան բյուրոկրատիայի շրջանում դադարել է։ Ք. ա.1100-ական թվականներից խեցեգործական և կերամիկական իրերի պատրաստումը սահմանափակվել է;
Սկզբում կարծում էին, որ այդ ժամանակաշրջանում Մայրցամաքային Հունաստանի և այլ իշխանությունների հետ բոլոր կապերը խզվել են, որի պատճառով էլ կանխվել է մշակութային զարգացումը, սակայն պեղումները ցույց են տվել մշակութային և առևտրային էական կապերի առկայությունը Արևելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հետ։
== Անկում ==
Միկենյան քաղաքակրթությունը սկսել է անկում ապրել Ք. ա. 1200 թվականից։ Հնագիտությունը ցույց է տալիս, որ մոտ Ք. ա. 1100-ական թվականներից պալատական կենտրոնները և բարձր կազմակերպվածություն ունեցող միկենյան բնակավայրերը լքվել են կամ կործանվել և Ք. ա. մոտ 1050-ական թվականներին։
Միկենյան մշակույթի առանձնահատուկ գծերը անհետացել են, իսկ բնակչությունը՝ պակասել։
Շատ աղբյուրներում բացատրվում են Միկենյան քաղաքակրթության ճգնաժամի և բրոնզե դարի անկման պատճառները։ Միկենյան մշակույթի անկման առաջին հիպոթեզը կապված է դորիացիների արշավանքի հետ, որոնք տարիների ընթացքում աստիճանաբար շարժվել են դեպի հարավ` ամայացնելով տարածքներ, մինչև որ կարողացել են հաստատվել Միկենյան կենտրոններում։ Ըստ Բրոնզի դարի անկման վերաբերյալ որոշ տեսակետների` անկման պատճառներ են համարվում բնական ոչնչացումը` կլիմայի փոփոխություն, երաշտ, երկրաշարժեր։ Այլ մեկնաբանությունները Միկենյան Հունաստանի անկումը բացատրում են Արևելյան Միջերկրականում «Ծովի ժողովուրդների» ակտիվացմամբ, քանի որ նրանք մեծ տարածքներ էին ամայացնում Անատոլիայում և Լևանտում։
== Միջերկրածովյան պատերազմ և ծովի ժողովուրդներ ==
Գրեթե այս ժամանակաշրջանում մեծ մասշտաբի ապստամբություններ են բռնկվում, որոնք ընդգրկում են Արևելյան Միջերկրականի մի շարք շրջաններ։ Դրանք փորձ են անում տապալել առկա թագավորությունները։ Պատճառը տնտեսական և քաղաքական անկայունությունն է, որի պատճառով տառապում են կորուստ և քաղց տեսած մարդիկ։
Խեթական թագավորություն են թափանցում այսպես կոչված «ծովի ժողովուրդները»։ Տերմինը հորինել են եգիպտացիները ռազմական հաջողությունների վերաբերյալ իրենց՝ սնապարծությամբ արված գրառումներում
։
Այս ժողովուրդները Մերնեպտահի օրոք փորձել են երկու անգամ ներխուժել Եգիպտոս մոտ Ք.ա.1178 թվականին։
== Մշակույթ ==
Պալատական կենտրոնների ճգնաժամի և արքունի կենտրոնների փլուզուման ժամանակ մոնումենտալ շենքեր չեն կառուցվել, և որմնանկարների ստեղծումը հնարավոր է քչացել է։ Գծային Բ-ով գրառումներ անելը պակասել է, անհետացել են
առևտրային կապերը, իսկ քաղաքներն ու գյուղերը՝ դատարկվել։ Գծային Բ-ով գրելու անհրաժեշտություն չի եղել, որովհետև տնտեսական զարգացումը խոչընդոտվել է և գծային Բ-ով հաշիվները գրառելու անհրաժեշտություն չի եղել։ Հունաստանի բնակչությունը պակասել է։ Կազմակերպված պետական կառավարման համակարգը՝ թագավոր, բանակ, պաշտոնյաներ և վերաբաշխման համակարգ, անհետացել են։ Այդ ժամանակաշրջանի վերաբերյալ ինֆորմացիայի մեծ մասը ստանում ենք հուղարկավորության սրահից և այնտեղ ամփոփված գերեզմաններից։ Չհամակարգված, տեղայնացված և մասնատված ինքնավար մշակույթներում նկատվում է բազմազանություն խեցեգործական իրերի պատրաստման ոճերում, թաղման արարողություններում։
Դիակիզումը դարձել էր գերիշխող ծես։ Միկենյան պալատական կենտրոնները, ինչպիսին էին Արգոսը և Կնոսոսը, շարունակում էին զբաղեցված մնալ
։
Հունաստանի որոշ շրջաններ, ինչպիսիք էին Ատտիկան, Եվբեան և կենտրոնական Կրետեն, այդ իրադարձություններից հետո տնտեսությունը կարողացան բարեփոխել մի քիչ ավելի, քան մյուսները։ Աղքատությունը սակայն դեռ կար, և հույների կյանքը մնում էր գրեթե անփոփոխ։ Դեռևս գոյություն ուներ գյուղատնտեսությունը, խեցեգործությունն ու մետաղագործությունը, բայց զարգացման ցածր մակարդակով։ Որոշ տեխնիկական փոփոխություններ են նկատվում Ք․ա․ 1050-ական թվականներին։ Այս ժամանակաշրջանում
խեցեգործական իրերը պատրաստվում էին Պրոտոգեոմետրիկ ( Protogeometric) ոճով, որը հանդիսանում էր հին հունական կերամիկական իրերի պատրաստման ոճը, որը կիրառվում էր Աթենքում Ք․ա․ 1050-900 թվականներին; Այս ոճով իրեր էին պատրաստվում Հունական Մութ դարերում և արխայիկ դարաշրջանի սկզբում։
Հին հունական խեցեգործական իրերի առկայությունը 11-րդ դարի կեսերին վերակենդանացող քաղաքակրթության արտահայտությունն էր։ Խեցեգործության առաջավոր տեխնիկան հնարավորություն էր տալիս, որ բրուտի անիվի արագ պտույտի շնորհիվ ձևավորվեր գեղեցիկ ծաղկաման և գլոբուսի արագ պտույտի միջոցով կատարյալ նախշազարդվեր։ Կատարյալ փայլը հասանելի էր դառնում կավը բարձր տեխնիկայով թրծելու միջոցով։ Կատարման տեխնիկան պարզ էր, օգտագործված նյութը՝ քիչ, իսկ արդյունքում ստեղծվում էր արվեստի գեղեցիկ նմուշ։
Երկաթի ձուլումը հայտնի էր դարձել Կիպրոսից և Լևանտից։ Օգտագործվում էր հանքաքարը, որը նախկինում անտեսված էր միկենացիների կողմից։ Երկաթի ռացիոնալ օգտագործումը Մութ դարերի բնակավայրերի առանձնահատկությունն էր
։
Դեռ անորոշ է, թե երբվանից է մոռացված երկաթը դարձել զենք ու զրահ և գերադասվել բրոնզից։ 1050 թվականից ի հայտ են եկել երկաթի տեղական արդյունաբերության ճյուղեր, իսկ 900 թվականից գրեթե բոլոր զենքերը պատրաստվել են երկաթից։
Պատմական ժամանակաշրջանում հունական զարգացման դիալեկտիկան արտահայտված է եղել Մայրցամաքային Հունաստանից դեպի Անատոլիա և այնպիսի վայրեր տեղաշարժով, ինչպիսիք են Միլեթը, Եփեսոսը և Կոլոփոնը։ Եվ հնարավոր է դա սկսվել է 1000 թվականից, բայց դեռ փաստերը բացակայում են։ Կիպրոսում որոշ հնագիտական ապացույցներ կան հունական կերամիկայի մասին։
Իսկ Euboean հույների գաղութը, որ հիմնադրվել էր սիրիական ափին, զարթոնք է ապրում։ Փոքր Ասիայի ծովափնյա շրջանում, Կրետեում և Սամոսում հայտնաբերվել է պոտոգեոմետրիկ ոճի կերամիկա։
== Հասարակություն ==
Հավանական է, որ Հունաստանը այս ընթացքում բաժանված էր առանձին շրջաններում կազմակերպված տնային տնտեսությունների, ավելի ուշ՝ պոլիսների; Պեղումները ցույց են տվել, որ Մութ շրջանում համայնքը, ինչպիսին Նիկորիան էր Պելոպոնեսում, լքվել էր Ք․ա․ 1150 թվականին, բայց հետո վերականգնվել էր որպես փոքրիկ գյուղ 1175 թվականին։
Հավանաբար այդ ժամանակ կար ընդամենը քառասուն ընտանիք՝ մեծ տարածություն ընդգրկող գյուղատնտեսական հողով, արոտավայրերով ու անասուններով։ Կան շենքի մնացորդներ՝ պահպանված բարձունքի վրա, որոնք եզրակացնել են տալիս, որ դա առաջնորդի տուն է, քանի որ իր չափերով ավելի մեծ է, քան շրջակայքի տները; Սակայն դրանք բոլորն էլ պատրաստված էին միևնույն տեսակի շինանյութից՝ ցեխե աղյուսից ու ունեին ծղոտե տանիք։
Հնարավոր է, որ դա կրոնական նշանակություն ունեցող վայր էր և համայնքային պահեստ՝ հացահատիկի համար պատրաստված։ Գյուղում ապրել են միևնույն կենսամակարդակի մարդիկ, չի եղել ապրելակերպի տարբերություն։ Հույներից շատերը մեկուսացված չէին ագարակներում, այլ ապրում էին բնակավայրերում։ Դա հավանաբար վերաբերվում էր հունական արշալույսին` երկու-երեք հարյուր տարի ավելի ուշ պատմական ժամանակաշրջանին։ Յուրաքանչյուր ընտանիք ուներ հողատարածք` ալոդ։ Առանց դրա մարդը չէր կարող ամուսնանալ։
== Հուղարկավորության սրահ ==
Էֆեբեա կղզու վրա ուշ բրոնզի դարում եղել են բարգավաճ բնակավայրեր
, հնարավոր է, որ դրանք նույնացվել են հին Էրետրիայի (Eretria) հետ։ Բնակավայրերն արագորեն վերականգնվել են միկենյան մշակույթի անկումից հետո, իսկ 1981 թվականի պեղումների ժամանակ հայտնաբերվել է 10-րդ դարի ամենամեծ շենքը, որը մինչև այսօր հայտնի է Հունաստանում ։ Այդ երկար, նեղ շենքն երբեմն անվանվել է հերուն (heroon)։ 50 մ երկարություն և 10 մ լայնություն ( կամ 150 ոտք երկարություն և 30 մ լայնություն) ունեցող շինությունն ունի երկու թաղման սրահ։ Մեկում տեղադրված են չորս ձիեր, իսկ մյուսում արական սեռի ներկայացուցիչն է զենք ու զրահով և կին՝ ոսկյա զարդերով։ Մարդու ոսկորները տեղադրված են կիպրյան բրոնզե սկահակում՝ որսի տեսարանով նախշազարդված։ Կինը զգեստավորված է ոսկե բանվածքով հագուստով, կրում է կիպրյան կամ մերձավորարևելյան վզնոց՝ մտահղացված կնոջ թաղումից դեռևս 200-300 տարի առաջ։
== Ավարտ ==
Տարբեր վայրերից հայտնաբերված հնագիտական նյութերը ցույց են տալիս, որ տնտեսության վերականգնումը Հունաստանում զգալիորեն առաջընթաց է ապրել Ք.ա.8-րդ դարում։ Այդ մասին են վկայում այնպիսի երկու գերեզմանոցները, որ կան Աթենքում և Լեֆկանդում և սրբատեղիները, ինչպիսին Օլիմպիայինն է, նաև վերջերս Դելփիքում կամ Հերեյոն Սամոսում ստեղծվածները։ Առաջին վիթխարի կամ ազատ կանգնած տաճարները հարուստ են զոհաբերություններով, այդ թվում Մերձավոր Արևելքից, Եգիպտոսից բերված առարկաներով` պատրաստված էկզոտիկ նյութերից, ինչպիսիք են սաթը կամ կամ փղոսկրը։ Բացի դրանից, հունական խեցեգործական իրերի արտահանումը ցույց է տալիս մշակույթի տեղաշարժ դեպի այլ շրջաններ։ Կերամիկական զարդարանքները դառնում են ավելի ու ավելի տարատեսակ և ունեն երկրաչափական բազմազան ձևեր, իսկ Երկաթյա գործիքները և զենքերը ավելի որակյալ են։
== Ծանոթագրություններ == |
453,852 | Մեդալիոն (այլ կիրառումներ) | Մեդալիոն (ֆրանսերեն՝ medaillon, իտալերեն՝ medaglione, medaglia-մեդալ),
Կերպարային կամ զարդապատկերային հորինվածք (ծեփածո կամ փորագիր ռելիեֆ, զարդանախշ, խճանկար) շրջանաձև կամ ձվաձև շրջանակի մեջ։ Կիրառվում է շենքերի, կահույքի և այլնի հարդարման համար։
Ոսկերչական զարդ (շրջանաձև կամ ձվաձև տուփիկի տեսքով, հաճախ շղթայով) մանրապատկեր կամ մասունք պահելու համար։ Կրում են պարանոցին։
Հարթապատկերով (սովորաբար դիմապատկեր) ոչ մեծ չափի շրջանաձև կամ ձվաձև վահանիկ։ Հիմնականում պատրաստվում է մետաղից, ձուլման կամ դրվագման տեխնիկայով։ |
471,978 | Բրանիսլավ Նուշիչ | Բրանիսլավ Նուշիչ (սերբ.՝ Бранислав Нушић), հոկտեմբերի 8 (20), 1864, Բելգրադ, Սերբիայի իշխանություն - հունվարի 19, 1938(1938-01-19), Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն), սերբ գրող, Սերբիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
== Կենսագրություն ==
Իսկական անուն-ազգանունը Ալկիվիադ Նուշա է։ Ծնվել է առևտրականի ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Գրացի համալսարանը, այնուհետև իրավաբանական կրթություն ստացել Բելգրադի համալսարանում։ 1883 թվականին գրել է իր առաջին կատակերգությունը՝ «Ժողովրդական պատգամավորը», որը թույլատրվել է բեմադրել տասներեք տարի անց միայն՝ 1896 թվականին, իսկ տպագրել՝ շատ ավելի ուշ՝ 1914 թվականին։ Նուշիչը մասնակցել է սերբ-բուլղարական 1885 թվականի պատերազմին, որն իր արտացոլումն է գտել նրա «Կապրալի պատմությունները» գրքում։ Պատմվածքների այդ ժողովածուն ամբողջովին տոգորված է հակապատերազմական տրամադրությամբ։ 1887 թվականին Սերբիայի այն ժամանակվա թագավոր Միլան Օբրենովիչի դեմ ուղղված «Երկու ստրուկ» ծաղրական երգի պատճառով նետվել է բանտ, որտեղ գրել է իր նշանավոր բանտային նոթերը և «Հովանավորչություն» կատակերգությունը։ Մեկ տարի անց Նուշիչին ներում է շնորհվել, որից հետո նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է դիվանագիտական աստիճանավոր, գավառակի պետ և այլն։ Այդ տարիներին գրած գրքերում(«Օխրիդյան լճի ափերին», «Կոսովո», 1902-1903 թթ.) Նուշիչը հանդես է եկել որպես հրապարակախոս, ազգագրագետ, պատմաբան։ Արևելքի էկզոտիկ պատկերներն են արտացոլված «Ռամազանի երեկոներ» պատմվածքների ժողովածուում (1898 թ,) և «Տաշուլա» վիպակում (1902 թ.): 1900 թվականից Նուշիչը Բելգրադի Ժողովրդական թատրոնի տնօրենի տեղակալն էր և «Թատերական լրագրի» խմբագիրը։ 1904-1905 թվականներին պաշտոնավարել է որպես Նովի Սադ քաղաքի Ժողովրդական թատրոնի, 1913-1915 թվականներին՝ Սկոպյե քազաքի թատրոնի տնօրեն, այնուհետև՝ Բելգրադի Ժողովրդական թատրոնի թատերագրի տեղակալ:Այդ տարիներին գրեթե ամեն օր «Պոլիտիկա» թերթում Բեն Ակիբա ստորագրությամբ լույս են տեսել նրա ֆելիետոնները։ 1908 թվականին Ավստրիայի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի բռնազավթումից հետո Սերբիայով մեկ ծավալված հայրենասիրական շարժմանը մասնակցել է նաև Նուշիչը։ Նրա տղան, մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին, զոհվել է ռազմաճակատում։ Գրողը որդու հիշատակին է նվիրել ,,Հազար ինը հարյուր տասնհինգը,, վերնագրված իր գիրքը, որտեղ բողոքի ձայն է բարձրացնում պատերազմի դեմ և արտահայտում իր՝ որպես հայրենասեր մարդու ցավն ու ցասումը։ 1915-1918 թվականներին Նուշիչը իբրև վտարանդի՝ ապրել է արտերկրում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում։ 1918 թվականին, այն բանից հետո, երբ ստեղծվեց սերբերի, խորվաթների ու սլովենների միասնական թագավորությունը, Նուշիչը վերադարձավ հայրենիք, մինչև 1923 թվականը ծառայեց մշակույթի նախարարությունում, այնուհետև ղեկավարեց Սարաևոյի Ժողովրդական թատրոնը։ 1930-ական թվականներին աշխատակցել է «Մեր իրականությունը» ամսագրին, որի շուրջ էին համախմբվել ֆաշիզմին ընդդիմացող մտավորականներ։
== Ստեղծագործություններ ==
Գրել է բանաստեղծություններ, արձակ, բայց գրականության պատմության մեջ մտել է առավելապես որպես թատերագիր։ Ստեղծագործելով ավելի քան հիսուն տարի՝ Բրանիսլավ Նուշիչը արարել է բազմաթիվ հոյակապ կատակերգություններ, որոնք կարևորագույն դեր են խաղացել հարավսլավական թատերգության ու թատրոնի պատմության ընթացքում։ Նա առաջնակարգ երգիծաբան էր, կոմիկական իրադրությունների տաղանդավոր հորինող, ընդ որում՝ նրա լավագույն ստեղծագործություններում երգիծական էֆեկտները տիրող իրականության տարաբնույթ այլանդակությունների գեղարվեստական սուր արձագանքներն էին։ Սրամտությունները, կատակները, անեկդոտները, ծաղրապատկերները Նուշիչը ծառայեցնում էր որպես քաղաքական երգիծանքի հատու զենքեր։ Նրա տաղանդի ձևավորվման գործում մեծ դեր են խաղացել սերբական ժողովրդական բանահյուսությունը, նախորդած շրջանների սերբ թատերագիրների (Յ. Ստերիա-Պոպովիչ, Կ. Տրիֆկովիչ և այլք) և ռուս գրականության, հատկապես՝ Ն. Վ. Գոգոլի երգիծական ստեղծագործությունները։ Իր «Կասկածելի անձնավորությունը» կատակերգության նախաբանում Նուշիչը գրել է. «Գոգոլը մեր այն ժամանակվա երիտասարդության կուռքն էր, իսկ գոգոլյան «Ռևիզորը» երիտասարդների ամենասիրած ստեղծագործությունն էր։ Ութսունական թվականներին իմ ստեղծած բոլոր թատերգությունները՝ «Ժողովրդական պատգամավորը», «Հովանավորչությունը» և, առաջին հերթին՝ «Կասկածելի անձնավորությունը» գրվել են «Ռևիզորի» մեծ ազդեցությամբ,,։
Նուշիչի ստեղծագործությունը ուսումնասիրող գրականագետները տարբերակում են երեք շրջան.
== Առաջին շրջան ==
Այս շրջանն ընդգրկում է 1883-1903 թվականները, երբ ստեղծվել են «Ժողովրդական պատգամավորը», «Կասկածելի անձնավորությունը», «Հովանավորչություն», «Սովորական մարդը» և այլ սուր երգիծական բնույթի կատակերգություններ, որոնցում սպանիչ ծաղրի են ենթարկված բուրժուական կեղծ պառլամենտարիզմը, ահավոր կեղծիքներով անցկացվող պատգամավորական ընտրությունները, ոստիկանական բյուրոկրատիզմը, կաշառակերության աղտի ու կեղտի մեջ մինչև կոկորդը խրված իշխանությունները։
== Երկրորդ շրջան ==
Երկրորդ շրջանում՝ 1903-1914 թվականներին նկատելիորեն թուլացել են Նուշիչին բնորոշ սուր երգիծական մոտիվները։ Փոխարենը Բելգրադի Ժողովրդական թատրոնում հսկայական հաջողությամբ հաղթարշավել է նրա «Հաջի Լոյա» հերոսական դրաման, որն Ավստրիայի զավթողական ոտնձգությունների արձագանքն էր։ Այս շրջանում են գրվել նաև «Լույսը», «Շուրջերկրյա ճամփորդություն» կատակերգությունները, «Արյան տուրք», «Աստծո թիկունքին» դրամաները և այլ երկեր։
== Երրորդ շրջան ==
Երրորդ շրջանում (1914-1934 թվականներ) նոր ուժով ու թափով դրսևորվեց Նուշիչ երգիծաբանի ու թատերագրի տաղանդը։ 1924 թվականին նա լույս ընծայեց իր երգիծական «Ինքնակենսագրություն» վիպակը, որը լեփ-լեցուն է դեպի բուրժուական Հարավսլավիայի քաղաքական արատավոր կարգերն ու հասարակական այլանդակված նորմերն ուղղված ծաղրասլաքներով։ Քսանական թվականների վերջին և երեսնական թվականներին Նուշիչն ստեղծեց մի շարք կատակերգություններ, որոնք ապշեցնում էին իր ժամանակակիցներին երգիծանքի թափով, ընդգրկումների բազմերանգությամբ, ազգային կոլորիտով։ Ասվածը վերաբերում է հատկապես «Պարոն նախարարուհին»(1929), «Միսթր Դոլարը»(1932), «Տխրամած ընտանիքը»(1935), «Դր.»(1936), ,,Հանգուցյալը»(1937) կատակերգություններին։ Նուշիչի ստեղծագործության ուշ շրջանը զուգադիպեց նախապատերազմյան Սերբիայում տեղի ունեցած հասարակական կտրուկ հեղաբեկումներին։ Եվ երգիծաբան թատերագիրը կրկին անդրադարձավ այն երևույթներին ու նյութերին, որոնք նրա ծաղրի առարկան էին եղել իր ստեղծագործության առաջին, այսպես կոչված՝ «գոգոլյան» կատակերգությունների շրջանում։ Ֆաշիզմի՝ երեսնական թվականներին իրագործած զավթողական հարձակումները ուժեղացրին Նուշիչի հետաքրքրությունը հասարակական մեծ հիմնախնդիրների նկատմամբ։ Նա խարազանում էր բութ ու չարամիտ քաղքենիությունը, ամենայն այլանդակի հետ հարմարվողների սահմանափակ մտածելակերպը, լկտիների՝ սահմաններ չճանաչող սնափառությունը... Բրանիսլավ Նուշիչի լավագույն ստեղծագործությունները, հատելով ազգայինի սահմանները, իրենց հաստատուն տեղն են գտել համաշխարհային գրականության գանձարանում։
== Բրանիսլավ Նուշիչը հայերեն ==
Մինիստրական խոճկոր (երգիծական պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1963, 88 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Խաչիկ Հրաչյան։ Բովանդակությունը՝ Մինիստրական խոճկոր; Լուսնկա գիշեր; Մեր արխիվները; Մաքսիմ; Գիտության զոհը; Դամբանական; Թե ինչպես պատգամավոր ընտրեցին; Ոստիկանական շներ։
Իմ առաջին հարցազրույցը։ «Գարուն», 1999, № 1, էջ 73-74։ Սերբերենից թարգմ.՝ Բաբկեն Սիմոնյան։
Երևանում հայերեն թարգմանությամբ հրատարակվել է նաև Բրանիսլավ Նուշիչի ,,Ինքնակենսագրություն,, երգիծական վիպակը։
== Ծանոթագրություններ == |
582,479 | Գլուտաթիոն սինթետազ | Գլուտաթիոն սինթետազ (GSS, ՖՀ 6.3.2.3), գլուտաթիոնի կենսասինթեզի երկրորդ ֆերմենտը։ Այն կատալիզում է հետևյալ քիմիական ռեակցիան
Սա էուկարիոտներում հոմոդիմեր ֆերմենտ է։ Սուբստրատին կապող մասը ունի երեք շերտ՝ ալֆա/բետա/գամմա։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Gne (NCBI) |
102,841 | (3980) Հվիեզդոսլավ | (3980) Հվիեզդոսլավ (անգլ.՝ Hviezdoslav), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1983 թվականի դեկտեմբերի 4-ին Անտոնին Մրկոսի կողմից Կլետում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,130372 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,6404 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,6203 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2022,98 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,177955 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 2,28° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(3980) Հվիեզդոսլավ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
578,683 | Իտագուայի գավառ | Իտագուայի գավառ (պորտ.՝ Microrregião de Itaguaí), գավառ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Մտնում է Ռիո դե Ժանեյրոյի ագլոմերացիա (մեզոշրջան)ի մեջ։ Բնակչությունը կազմում է 202 602 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Զբաղեցնում է 907,010 կմ² տարածք։ Բնակչության խտությունը՝ 223,37 մարդ/կմ²։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արտադրանքը 2003 թվականին կազմել է 2 089 895 436,00 (ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալների)
Համախառն ներքին արտադրանքը մեկ շնչի հաշվով 2003 թվականին կազմում է 11 070,35 ռեալ (ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալների)
== Գավառի կազմ ==
Գավառի կազմի մեջ են մտնում հետևյալ համայնքները.
Իտագուաի
Մանգարատիբա
Սերոպեդիկա |
301,507 | Բորիսոգլեբ (գյուղ, Մուրոմսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲորիսոգլեբԲորիսոգլեբ (ռուս.՝ Борисоглеб), գյուղ Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Մուրոմսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 659 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
894,436 | Կովկասի գերին (պատմվածք) | «Կովկասի գերին» (ռուս.՝ Кавказский пленник), Լև Տոլստոյի պատմվածք (երբեմն կոչվում է վիպակ), որտեղ ներկայացված է ռուս սպայի գերությունը լեռնաբնակների մոտ։ Գրվել է «Այբբենարանի» համար, առաջին անգամ տպագրվել է 1872 թվականին՝ «Զարյա» ամսագրում։ Գրողի ամենահայտնի գործերից է, բազմակի անգամ հրատարակվել է և տեղ է գտել դպրոցական ծրագրում։
Պատմվածքի անվանումը դա հղում է Պուշկինի «Կովկասի գերին» պոեմից։
== Պատմություն ==
Պատմվածքի հանգուցալուծումը մասամբ հիմնված է իրական դեպքերի վրա, որը տեղի է ունեցել Տոլստոյի հետ նրա ծառայության ընթացքում, 1850-ական թվականներին, Կովկասում։ 1853 թվականի հւնիսի 23-ին նա գրում է իր օրագրում. «Հազիվ չընկա գերի, բայց այս դեպքում պահել եմ ինձ թեև շատ զգայուն»։ Ըստ Ս. Ա. Բերսի հիշողությունների, գրողի աներոջ։
Տոլստոյի դուստրը պատմում է այդ մասին հետևյալ կերպ։
«Այբբենարանը» կազմելու ժամանակ Տոլստոյը գրել է պատմվածք Կովկասի գերու մասին։ 1872 թվականի մարտին ուղարկելով պատմվածքը Ն. Ն. Ստրախովին, Տոլստոյը նշել է։
«Կովկասի գերի» պատմվածքը տպագրվել է «Զարյա» ամսագրում (1872, № 2)։ Նա տեղ է գտել «Ընթերցանության համար չորրորդ ռուսսական գրքում», որը լույս է տեսել 1872 թվականի նոյեմբերի 1-ին։
Ինքը՝ Տոլստոյը բարձր է գնահատել իր պատմվածքը և հիշատակել է դրա մասին «Ի՞նչ է արվեստը» տրակտատում հետևյալ կոնտեքստով։
Ընդ որում լավ արվեստ «երկրորդ տեսակը»ը, նրա կողմից դիտարկվում է որպես «արվեստ, որը ներկայացնում է տարբեր առօրեական զգացմունքներ, որոնք հասանելի են բոլոր մարդկանց՝ համաշխարհային արվեստ»։
Մեկնաբանելով տվյալ տրակտատը, փիլիսոփա Լև Շեստովը նկատում է, որ «... նա իրականում հիանալի հասկանում է, որ ոչ մի անգամ նրա «Կովկասի գերին» կամ «Աստված ճիշտը գիտի, բայց շուտ չի ասի» (միայն նրա երկու պատմվածքն է, որ նա համարում է լավ արվեստ)», չեն ունենա կարդացողի համար այն նշանակությունը, որն ունեն նրա մեծածավալ վեպերը, նույնիսկ «Իվան Իլիչի մահը»։
== Սյուժե ==
Գործողությունը տեղի է ունենում Կովկասյան պատերազմի ժամանակ։ Կովկասում ծառայում է սպա Ժիլինը։ Նրա մայրը նամակ է ուղարկում, որում խնդրում է այցելել նրան և Ժիլինը դուրս է գալիս բերդից գումակի հետ։ Ժիլինը և Կոստիլինը որոշում են առաջ անցնել գումակից։ Նրանք հանդիպում են մի խումբ «թաթար» հեծելազորայինների, երբ Կոստիլինը տեսնում է թաթարներին հեռանում է, թողնելով Ժիլինին մենակ։ Իսկ նրանք, վնասելով Ժիլինի ձին, նրան վերցնում են գերի։ Ժիլինին բերում են գյուղ, որտեղ նրան վաճառում են Աբդուլ-Մուրաթին։ Նրա մոտ հետո կհայտնվի նաև Կոստիլինը։ Աբդուլը ստիպում է նրանց նամակ գրել տուն, պահանջելով փրկագին։ Ժիլինը նամակի վրա նշում է սխալ հասցե, գիտենալով, որ նրա մայրը միևնուն է չի կարող հավաքել տվյալ գումարը։ Ժիլինը և Կոստիլինը ապրում են ախոռում, ցերեկը ոտքերին հագցնում են փայտե կոշիկ։ Ժիլինը տիկնիկներ էր պատրաստում, գրավելով երեխաների ուշադրությունը՝ նախ և առաջ Աբդուլի 13 տարեկան աղջկա՝ Դինայի ուշադրությունը։ Գյուղի մեջ զբոսնելու ժամանակ Ժիլինը փորձում է գտնել հնարավորություն վերադառնալ ամրոց։ Երեկոյան ախոռում նա պատրաստում է նալ։ Դինան նրան երբեմն բերում է բլիթներ կամ գառան մսի կտորներ։ Երբ Ժիլինը նկատում է, որ գյուղացիները անհանգստացած են համագյուղացու մահից և կարող են իրենց զայրութը թափել գերիների վրա, նա որոշում է դիմել փախուստի։ Նրանք Կոստիլինի հետ գիշերով փոս են փորում և փորձում են հասնել անտառ, իսկ այնտեղից դեպի ամրոց։ Սակայն Կոստիլինի դանդաղկոտության և գիրության պատճառով, թաթարները նրանց նկատում և հետ են վերադարձնում։ Հիմա նրանց նստեցնում են փոսում և չեն հանում ոտքերից փայտե կոշիկները։ Դինան շարունակում է երբեմն ուտելիք բերել Ժիլինին։ Հասկանալով, որ թաթարները վախենում են ռուսների հարձակումից և կարող են սպանել գերիներին, ժիլինը մի անգամ մութն ընկնելուն պես խնդրում է Դինայից երկար փայտ, փայտի օգնությամբ նա դուրս է գալիս փոսից։ Նա փորձում է կոտրել փայտե կոշիկը, բայց չի կարողանում անել դա նույնիսկ Դինայի օգնությամբ։ Անցնելով անտառը, լուսաբացին Ժիլինը հասնում է ռուսական զորքի գտնվելու վայրը։ Հետագայում Կոստիլինին, առողջությունը խաթարված, ազատում են փրկագին վճարելով։
== Արձագանք ==
Հեղինակի աղջկա վկայությամբ, պատմվածքի հրատարակումից հետո անհայտ հեղինակ «Համաշխարհային նկար» թերթում գրել է։
Վիկտոր Շկլովսկի։
Սամուիլ Մարշակը Տոլստոյի ստեղծագործությունն անվանել է պսակ «Գրքեր կարդալու», նշելով, որ « հազիվ թե կարելի է գտնել ամբողջ համաշխարհային գրականությունում կատարյալ պատմվածքի օրինակ երեխաների համար»։
== Էկրանավորում ==
Կովկասի գերին՝ դասական էկրանավորում, 1975 թվական, ռեժիսոր՝ Գեորգի Կալատոզիշվիլի, Յուրի Նազարովը Ժիլինի դերում։
Կովկասի գերին՝ ֆիլմ, 1996 թվական, որտեղ օգտագործված են պատմվածքի թեմատիկան, սակայն գործողությունը տեղափոխված է Չեչենական պատերազմի ժամանակներ՝ 1990-ական թվականներ։ Ռեժիսոր՝ Սերգեյ Բոդրով մեծ, Ժիլինի դերում՝ Սերգեյ Բոդրով փոքր։
== Աուդիոբեմադրություններ ==
Գոյություն ունեն պատմվածքի մի քանի աուդիոտարբերակներ
Լ. Տոլստոյ «Կովկասի գերին», կարդում է Բրունո Ֆրենդլիխը, 1960 թվականի ձայնագրություն։
Լ Տոլստոյ «Կովկասի գերին», (Շարք, Սերիա, Աուդիոհավաքածու, Հատոր 4) կարդում է Վյաչեսլավ Գերասիմովը, ԱՌԴԻՍ ստուդիա, 2003։
Լ Տոլստոյ «Կովկասի գերին, կարդում է Վլադիմիր Շևյակովը։ Գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի վաստակավոր դերասան Նատալիյա Լիտվինովա։ Ընդհանուր տևողություն՝ 67 րոպե։ 1С: Աուդիոգրքեր 2006։ ISBN 5-9677-0344-6։
== Տես նաև ==
Կովկասի գերին, Պուշկինի հարավային բայրոնական առաջին շարքի պոեմներից
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Толстой Л. Н. Кавказский пленник. — Собрании сочинений Льва Толстого в 22 томах. — Русская виртуальная библиотека.
== Արտաքին հղումներ ==
Վալերիա Զեմսկովա Ինչպես է կազմված տեքստը Կովկասիգերին Լև Տոլստոյի // syg.ma. — 2018. |
586,476 | Բորնմութ ՖԱ | Բորնմութ անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է համանուն քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1899 թվականին, տնային խաղերն անցկացնում է Դին Կորտ մարզադաշտում, գույներն են սև-կարմիր-սպիտակ։ Ներկայումս թիմը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։
== Պատմություն ==
1890 թվականին առաջին անգամ հիշատակվում է Boscombe St. John's Lads’ Institute F.C. անունով Սեյնթ-Ջոն համալսարանի ուսանողական թիմը, որը հանդես էր գալիս շրջանային առաջնությունում։ 1890-ականներին ակումբն ուներ տեղական մակարդակ և միայն 1899 թվականի աշնանը թիմն առանձնացավ համալսարանից և շրջանի անունով կոչվեց «Բոսկոմբ»։ 1899/1900 մրցաշրջանում «Բոսկոմբը» հանդես եկավ Բորնմութի շրջանային պատանեկան լիգայում և Հեմփշիրի պատանեկան գավաթում։ 1905/06 մրցաշրջանի ավարտին ակումբը թույլտվություն ստացավ հանդես գալ մեծահասակների սիրողական լիգայում։
1910 թվականին ստանալով հողատարածք՝ «Բոսկոմբը» սկսեց Դին Կորտ մարզադաշտի շինարարությունը։ Նույն տարի ակումբը ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ 1913/14 մրցաշրջանում «Բոսկոմբն» առաջին անգամ Անգլիայի գավաթում հանդես գալու թույլտվություն ստացավ, սակայն առաջին համաշխարհային պատերազմը թույլ չտվեց ակումբը զարգանա և այն վերադարձավ Հեմփշիրի լիգա։
1920 թվականին ստեղծվեց երրորդ դիվիզոնը և «Բոսկոմբը» Հեմփշիրի լիգայից տեղափոխվեց Հարավային լիգա։ Հարավային լիգայում իր երրորդ մրցաշրջանում ակումբը զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ ֆուտբոլային լիգա։ Ֆուտբոլային լիգայում հանդես գալու թույլտվություն ստանալուց հետո ակումբը վերանվանվեց «Բորնմութ», որն արդեն ներկայացնում էր ողջ քաղաքը։ 1970 թվականին «Բորնմութը» 47 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց երրորդ դիվիզիոնից։ 1987/88 մրցաշրջանում «Բորնմութը» Հարի Ռեդնապի գլխավորությամբ նորամուտը նշեց երկրորդ դիվիզոնում, սակայն երեք տարի հետո կրկին վերադարձավ երրորդ դիվիզոն։
2009 թվականին ակումբը գլխավորեց թիմի նախկին ֆուտբոլիստ Էդդի Հաուն։ Առաջին մրցաշրջանի ընթացքում Հաուն ակումբը դուրս բերեց երրորդ լիգա։
2010-ականների սկզբին ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնեց ռուս գործարար Մաքսիմ Դեմինը։
«Բորնմութը» 2012/13 մրցաշրջանում բարձրացավ Չեմպիոնշիպ։ 2014/15 մրցաշրջանի արդյունքում «Բորնմութն» իր պատմության մեջ առաջին անգամ Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճեց։
== Ներկա կազմ ==
2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
== Նվաճումներ ==
Անգլիայի երկրորդ դիվիզիոն
Հաղթող. 2014–15
Անգլիայի երրորդ դիվիզիոն
Հաղթող. 1986–87
Երկրորդ տեղ (2). 1947–48, 2012–13
Անգլիայի չորրորդ դիվիզիոն
Երկրորդ տեղ (2). 1970–71, 2009–10
Փլեյ օֆֆի հաղթող. 2002–03
Անցում հաջորդ փուլ. 1981–82
Հարավային առաջնություն
Երկրորդ տեղ. 1922–23
Ֆուտբոլային Լիգայի մրցանակ
Հաղթող. 1983–84
Երկրորդ տեղ. 1997–98
Ֆուտբոլային Լիգայի երրորդ դիվիզիոնի հարավային գավաթ
Հաղթող. 1945–46
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բորնմութի պաշտոնական կայքը (անգլ.)
Բորնմութի մասին տեղեկություն Պրեմիեր Լիգայի հայալեզու կայքում (հայ.) |
579,405 | Կրոպալատի | Կրոպալատի (իտալերեն՝ Cropalati), կոմունա Իտալիայում, Կալաբրիա մարզում՝ Կոզենցա գավառում։
Բնակչությունը կազմում է 1263 մարդ, բնակչության խտությունը կազմում է 39 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 32 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 87060։ Հեռախոսային կոդը՝ (+39) 0983։
== Ծանոթագրություններ == |
579,051 | Երվանդ Օրդյան | Երվանդ Մակիչի Օրդյան (1918, Ղուլալի, Հայաստան - 1973), հայ գնդապետ, մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1941)։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1918 թվականին Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում։
1935-1936 թվականների ուսումնական տարում ավարտում է շրջկենտրոն Բերդի միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցնում հայրենի Այգեձոր գյուղի դպրոցում՝ նախ որպես պիոներական ավագ ջոկատավար, ապա՝ ուսուցիչ։ 1939 թվականի դեկտեմբերին զորակոչվում է կարմիր բանակ։ Երեք ամիս ծառայելուց հետո գնդի հրամանատարությունը Երվանդ Օրդյանին ուղարկում է Ուկրաինայի Վինիցա քաղաքի գնդացրային ուսումնարան։ 1941 թվականին անցել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերը։
1943 թվականին «Շամշադինի կոլխոզնիկ» շրջանային թերթում լույս տեսավ ռազմի վաշտից ստացված մի նամակ՝ ստորագրված զորամասի հրամանատար, գվարդիայի փոխգնդապետ Սոլովյովի և շտաբի պետ, գվարդիայի մայոր Միրոշնիչենկոյի ստորագրությամբ։ Նամակն ուղղված էր Երվանդ Օրդյանի հորը՝ Մակիչին, որտեղ նշված էր Երվանդի կատարած անօրինակ քաջության, Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրվելու և հրամանատարության կողմից ծնողներին հղված շնորհակալության մասին։
Երվանդ Օրդյանը եղել է նախ՝ վաշտի, ապա՝ 287-րդ գումարտակի հրամանատար։ Նա հերոսաբար կռվել է Վոլգայի ափին, Ստալինգրադի մատույցներում, Վորոնեժի, Դոնեցկի ազատագրման համար մղված մարտերում։ 1943 թվականին շատ կարևոր մի բարձունք գրավելու համար Երվանդը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։ Արյունահեղ մարտերում վիրավորվել է երեք անգամ։ Պարգևատրվել է «Կարմիր աստղի» երկրորդ շքանշանով, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և 17 տարբեր մեդալներով։ Գվարդիայի մայոր Երվանդ Օրդյանը վերջին անգամ վիրավորվելուց և ապաքինվելու հետո ծառայում էր 5-րդ գվարդիական բանակում՝ որպես սպայական ռեզերվի գնդի հրամանատար։ Նա շարքային զինվորից հասավ գնդապետի զինվորական բարձր կոչման։ Հաջողությամբ ավարտեց գնդի հրամանատարի դասընթացները, նշանակվեց գվարդիական հրաձգային գնդի հրամանատար (1--ին Ուկրաինական ռազմաճակատ)։
Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո Օրդյանը նշանակվել է Օդեսայի զինվորական պարետ։ Մի քանի անգամ ընտրվել է կուսակցության քաղաքային կոմիտեի պլենումի անդամ, Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավոր։
Վախճանվել է 1973 թվականին։
== Ծանոթագրություններ == |
308,569 | Շիխան (գյուղ, Իշիմբայսկի շրջան) | Շիխան (ռուս.՝ Шихан, բաշկիրերեն՝ Шихан), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Իշիմբայսկի շրջանի կազմում։
Բնակչությունը վերջին գրանցված տվյալներով կազմում էր 19 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
1,077,949 | Հանֆորդ (Կալիֆոռնիա) | Հանֆորդ (անգլ.՝ Hanford), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։ Քինգս շրջանի շրջանային կենտրոնն է։ Բնակչությունը 53 967 մարդ է (2010)։
== Պատմություն ==
1877 թվականին ներկայիս Հանֆորդ քաղաքի տարածքում կառուցել են Գոշենից մինչև Կոալինգ ձգվող Հարավային խաղաղօվկիանոսյան երկաթգիծը, որտեղ տեղակայված էր ճամբար, որը ժամանակի ընթացքում վերածվել է քաղաքի։ Քաղաքի անունը դրվել է Հանֆորդ՝ ի պատիվ Ջեյմս Մեդիսոն Հանֆորդի։ Հանֆորդում հաճախ էին տեղի ունենում հրդեհներ։ 1887 թվականին բացվել է փոստային գրասենյակը։ 1891 թվականի հուլիսի 19-ին գործարարների մի խումբ գործարարներ և քաղաքացիական առաջնորդներ խնդրագիր են հղել Տուլարի շրջանի վարչությանը՝ քաղաքի ինկորպորացիայի մասին։ 1891 թվականի օգոստոսի 12-ին քաղաքը ինկորպորացվել է։ Քինգս շրջանը կազմավորվել է 1893 թվականին, և Հանֆորդը դարձել է շրջանային կենտրոն։ Քաղաքը շատ արագ էր զարգանում, կառուցվել է օպերայի կառույցը (Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև միակը)։
== Աշխարհագրական դիրք ==
Հանֆորդը գտնվում է Կալիֆոռնիայի կենտրոնում և համարվում է Քինգս շրջանի շրջանային կենտրոնը։ Գտնվում է Սան Խոակին հովտում։ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով Հանֆորդի ընդհանուր մակերեսը կազմում է 42,966 կմ քառակուսի։ Քաղաքը սպասարկում է Հանֆորդի քաղաքային օդանավակայանը։
=== Կլիմա ===
Կյոպպենի կլիմաների դասակարգման տվյալներով Հանֆորդի կլիման կիսաանապատային է։ Այդպիսի կլիման բնորոշ է կիսանապատային տափաստանային անապատներին ծայրամասային շրջաններում։ Սեզոնային ջերմաստիճանի տատանումները բավականին մեծ են։ Տարեկան միջին տեղումների քանակը՝ 213,4 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 16,8°C է, ամենատաք ամիսը հուլիսն է (միջին ջերմաստիճանը՝ 26,8°C), ամենացուրտը՝ հունվարը (միջին ջերմաստիճանը՝ 7,2°C)։
== Բնակչություն ==
2010 թվականի մարդահամարի տվյալներով Հանֆորդի բնակչությունը կազմում է 53 967 մարդ (49,0%-ը տղամարդ, 51,0%-ը կին), քաղաքում կային 17 492 տնային տնտեսություններ և 13 128 ընտանիք։ Ռասայական կազմ․ սպիտակամորթներ՝ 62,5%, բնիկ ամերիկացիներ՝ 1,3%, աֆրոամերիկացիներ՝ 4,9%, ասիացիներ՝ 4,3% և երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ՝ 5,4%։ Բնակչության 47,1%-ը լատինոամերիկացիներ են (43,1%-ը մեքսիկացիներ)։
17 492 տնային տնտեսություններից 52,0%-ը միասին բնակվող ամուսնացած զույգեր են (26,6%-ը 18 տարեկանից երիտասարդ երեխաների հետ), 16,2%-ը կանայք առանց ամուսին, 6,9%-ը տղամարդիկ առանց կին, իսկ 24,9%-ը չուներ ընտանիք։ Միջինում ընտանեկան տնտեսություն են վարում 3,03 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը 3,49 մարդ է։
2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը ըստ տարիքային խմբի բաշխվում է հետևյալ կերպ․ 31,0%-ը 18 տարեկանից երիտասարդ բնակիչներ են, 4,5%-ը՝ 18-21 տարեկանի սահմաններում, 54,6%-ը՝ 21-65 տարեկանի սահմաններում, և 9,9%-ը՝ 65 տարեկանից ծեր տարիքում։ Բնակչության միջին տարիքը 30,9 տարեկան է։ Հանֆորդում յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է հասնում 96,3 տղամարդ, այդ թվում՝ 100 չափահաս կնոջ բաժին է հասնում 96,9 ծեր տղամարդ։
Բնակչության քանակի և բնակիչների ծագման դինամիկան․
== Տնտեսություն ==
2014 թվականին քաղաքում կար 16 տարեկանից բարձր 24 988 մարդ, որոնք աշխատանք ունեին (տղամարդկանց 54,8 տոկոսը և կանանց 45,2 տոկոսը)։ Ընդ որում, տղամարդիկ տարեկան 47 018 ԱՄՆ դոլար միջին եկամուտ են ունեցել, իսկ կանայք՝ 36 259 դոլար։ 2014 թվականին ընտանիքի միջին եկամուտը գնահատվել է 59 543 դոլար, տնային տնտեսության համար՝ 53 543 դոլար։ Մեկ շնչի հաշվով եկամուտը տարեկան 22 307 $ է։ Հանֆորդում ընտանիքների 18,7%-ը և բնակչության 22,4%-ը մարդահամարի պահին աղքատության գծից այն կողմ էին, որոնցից 32,1%-ը 18-ից ցածր և 14,6%-ը 65-ից բարձր տարիք ունեցող բնակիչներ էին։
== Ծանոթագրություններ == |
769,922 | Կրակով (այլ կիրառումներ) | Կրակով, կարող է վերաբերել՝
Կրակով - Լեհաստանի ամենահին քաղաքներից
Կրակով - Կրակովի կենտրոնական թաղամասը |
548,463 | Տալեջո | Տալեջո (իտալերեն՝ Taleggio), կոմունա Իտալիայում, տեղակայված է Լոմբարդիա մարզի Բերգամոյի գավառում։
Բնակչությունը՝ 618 մարդ։ Խտությունը կազմում է 13 մարդ/կմ²։ Տարածքը ՝ 47 կմ²։ Փոստային ինդեքս՝ 24010։ Հեռախոսային կոդ՝ 0345։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայքի կարգավորում (իտալ.)
Ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
== Քաղաքի վարչակազմ ==
Հեռախոսահամար։ 0345 47021
Էլեկտրոնային հասցե։ [email protected]
Պաշտոնական կայք։ http://www.comune.taleggio.bg.it/
== Ծանոթագրություններ == |
476,143 | Հայ դպրոց | «Հայ դպրոց», մանկավարժական ամսագիր, Հայ ուսուցչական միության հրատարակություն։ Հրատարակվել է 1933 թվականից, Կահիրեում։ Խմբագիր՝ Բենյամին Թաշյան։ Մինչև 1935 թվականը լույս են տեսել 1-ին հատորի 10 պրակները։ Հետագայում հրատարակումը ընդհատվել է, վերստին լույս է տեսել 1938 թվականին (մեկ տարի)։
Տպագրել է հասարակական–քաղաքական հոդվածներ, քննարկել հայ դպրոցին և ուսուցչությանը վերաբերող ուսումնա–դաստիարակչական, ծրագրա–մեթոդական խնդիրներ։ Կարևոր տեղ է հատկացրել երեխաների առողջապահական, ֆիզիկական աճի խնդիրներին։ Հանդեսն անդրադարձել է հայկ. վարժարաններում հայոց լեզվի դասավանդման, ուղղագրության, օտար լեզուների ուսուցման դրվածքին, նշել ծնողների և դպրոցի համագործակցության կարևորությունը։ «Հ. դ.»-ում հոգեբանական–մանկավարժական ուսումնասիրություններ են տպագրել Վ. Արծրունին, Բ. Մինասյանը, Գ. Պոյաճյանը, Հ. Շեմսը, Ս. Պետրոսյանը, Վ. Հապեշյանը և ուրիշներ: |
1,069,687 | Եվրո 2020 Խումբ E |
=== Լեհաստան - Սլովակիա ===
=== Իսպանիա - Շվեդիա ===
=== Շվեդիա - Սլովակիա ===
=== Իսպանիա - Լեհաստան ===
=== Սլովակիա - Իսպանիա ===
=== Շվեդա - Լեհաստան ===
== Ծանոթագրություններ == |
934,994 | Զադիանթկարի | Զադիանթկարի (վրաց.՝ ზადიანთკარი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Շիդա Քարթլի մարզի Կասպի շրջանում։
== Դիրք ==
Գտնվում է ծովի մակարդակից 810 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Կասպից հեռու է 22 կմ։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 37 մարդ։
== Ծանոթագրություններ == |
267,269 | Առեն | Առեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում կամ Արճեշի գավառակում, Վանա լճից հյուսիս, սարահարթի վրա։
== Պատմություն ==
Հիշատակվում է XIII-XIV դարերում։
Առենն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։ Եղեռնից հետո գյուղն իսպառ դադարկվեց։
== Բնակչություն ==
1895-1896 թվականների կոտորածից առաջ ուներ 102-110 տուն՝ 625-650 հայ բնակչով։ Կոտորածից հետո մնաց 60 տուն։
1909 թվականին ուներ 102 տուն՝ 625 հայ բնակիչներով։
== Տնտեսություն ==
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ։ Առենը ճանապարհներով կապված էր Արծկե և Արճեշ քաղաքների հետ։
== Պատմամշակութային կառույցներ ==
Գյուղում կար եկեղեցի։
== Կրթություն ==
Առենն ուներ հայկական վարժարան։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
1,033,948 | Վաթեռլոոյի համալսարան | Վաթեռլոոյի համալսարան (անգլ.՝ University of Waterloo), գտնվում է Վաթեռլոոյում, Օնտարիո, Կանադա։
== Պատմություն ==
Վաթեռլոոյի համալսարանը բացվել է 1957 թվականին։ Այս համալսարանը Կանադայի քոլեջների ու համալսարանների և ԵՄ համալսարանների ասոցիացիայի անդամ է։ Համալսարանը առաջարկում է արվեստի, ճարտարագիտության, էկոլոգիայի, առողջապահության, անկախ գիտությունների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրեր։ Համալսարանը ստացել է համաշխարհային ճանաչում (ըստ QS World University Rankings-ի` համալսարանը 160-րդն է աշխարհում, Times Higher Education World University Rankings-ի տվյալներով այն զբաղեցնում է 201—225 տեղը) կրթական գործընթացի կազմակերպման իր նորարարական մոտեցման համար, դրա վառ օրինակն է ուսումնական գործընթացի միավորումը աշխատանքի հետ ուսումնասիրվող առարկաների ոլորտում։ Մեծ ուշադրություն է դարձվում գիտական հետազոտությունների անցկացմանը ու բիզնեսի ոլորտի և արդյունաբերական ձեռնարկությունների հետ սերտ համագործակցությանը, ինչին նպաստում է իր պատերին ստեղծվող մտավոր սեփականության ոլորտում համալսարանական ազատական քաղաքականությունը։
Համալսարանում կան մի շարք միջազգային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին դառնալ նրա ուսանողը։
Վաթեռլոոյի համալսարանի խնդիրն է ապահովել բարձրորակ կրթություն Օնտարիոյի և Կանադայի սահմաններից դուրս, այն ներառում է միջազգային բիզնես և հետազոտություն։
Maclean's ամսագրի ամենամյա վարկանիշի տվյալներով Վաթեռլոոյում տեղակայված Ուիլֆրիդ Լորյեի համալսարանը և Վաթեռլոոյի համալսարանը ճանաչվել են տարածաշրջանային լավագույն ուսումնական հաստատություններ նույն տիպի համալսարանների շրջանում, իսկ Վաթեռլոոյի համալսարանի հեղինակությունը լավագույնն է ճանաչվել Կանադայի բոլոր բուհերի ընդհանուր հաշվարկում։
Երկու համալսարանների ղեկավարները հայտարարել են, որ իրենք չափազանց գոհ են վարկանիշի արդյունքներից` հաշվի առնելով, որ այլ նահանգների բարձրագույն ուսումնական հաստատությունները Օնտարիո նահանգի համեմատ ավելի բարձր ֆինանսավորում են ստանում։
2005 թվականի հոկտեմբերի 13-ին Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը այցելում է Վաթեռլոոյի համալսարան, որտեղ ելույթ է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի և ինժեներական գիտությունների ֆակուլտետների առաջին կուրսեցիների առջև։ Հանդիպումը տեղի է ունենում Գեյթսի հյուսիսամերիկյան շրջագայության շրջանակներում` ԱՄՆ-ի և Կանադայի լավագույն համալսարաններ և քոլեջներ։
Իր դասախոսության ընթացքում Windows համակարգի հիմնադիրը խոսում է համակարգչային արդյունաբերության ապագա մասնագետների հետ ոլորտի զարգացման փայլուն հեռանկարների մասին` հատուկ ընդգծելով, որ այդ գործը ոչ միայն հետաքրքիր է, այլև չափազանց շահութաբեր։ Վաթեռլոոյի համալսարանը միակ Կանադական բուհն է, որն արժանացել է Microsoft-ի ղեկավարի այցին իր «ուսանողական շրջագայության» շրջանակներում, որը, բացի Վաթեռլոոյից, ներառում է ևս հինգ հասցե` Միչիգանի, Վիսկոնսինի համալսարաններ, Կոլումբիայի համալսարան, Հովարդի և Փրինսթոնի համալսարաններ։ «Բիլ Գեյթսի այցը,- այդ իրադարձությունը մեկնաբանում է Վաթեռլոոյի համալսարանի նախագահ Դեյվիդ Ջոնսթոնը,- ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ուսանողների մակարդակը աշխարհում համարվում է ամենաբարձրերից մեկը, իսկ մեր ուսումնական ծրագրերը համապատասխանում են աշխարհի լավագույն չափանիշներին»։
Դեյվիդ Ջոնսթոնը, որը համալսարանի նախագահ է եղել 1999-ից մինչև 2010 թվականը, Կանադայի գեներալ-նահանգապետ է նշանակվել 2010 թվականին։
2018 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է համալսարանի պրոֆեսոր Դոննա Սթրիքլենդին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
University of Waterloo(անգլ.) |
92,457 | Մարիա Բելլո | Մարիա Էլենա Բելլո (անգլ.՝ Maria Elena Bello, ապրիլի 18, 1967(1967-04-18)[…], Norristown, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Մումիա. Վիշապների կայսրի դամբարանը», «Փոխհատուցում», «Բար «Գարշելի Կոյոտ», «Այստեղ ծխում են» և «Կյանքն ըստ Ջեյն Օստինի» ֆիլմերից։ Երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1967 թվականի ապրիլի 18-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մոնտգոմերի շրջանի Նորիսթաուն քաղաքում։ Հայրը՝ Ջո Բելլոն, իտալացի է, աշխատել է որպես կապալառու, մայրը՝ Քեթի Բելլոն՝ լեհուհի, աշխատել է որպես բուժքույր։
Մարիան ավարտել է Ֆիլադելֆիայի մերձակայքում գտնվող Վիլանովայի համալսարանը, ստացել քաղաքագետի ու իրավաբանի որակավորում։ Դեռ համալսարանի բարձր կուրսերում սովորելիս միաժամանակ դերասանական արվեստ է ուսումնասիրել։ Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել թատերական ուսումնարան, խաղացել փոքր բյուջե ունեցող մի քանի բեմադրություններում։ 1995 թվականին դերասանուհին տեղափոխվել է Լոս Անջելես։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Maria Bello Internet Movie Database կայքում
Maria Bello on Twitter
Maria Bello on Instagram |
590,468 | Հունա-հայկական պապիրուս | Հունա-հայկական (Հայա-հունական) պապիրուս` գտնված Եգիպտոսում XIX դարի վերջերին, որը պարունակում է հունարեն տեքստ` հայերեն տառերով։
Թվարկվում է V-VII դարերի միջև։ Հնագույն ձեռագիր և միակ պապիրուսն է՝ գրված հայերեն տառերով, ինչի համար երբեմն այն անվանում են պարզապես «Հայկական պապիրուս»։
== Պատմություն ==
Պապիրուսը ձեռք է բերվել XIX դարի ավարտին ֆրանսիացի գիտնական Օգյուստ Կարիերի կողմից մի արաբ վաճառականից։ Վերջինս չի բացահայտել ապրանքի ծագումը, բայց Կարիերը գտնում էր, որ այն հայտնաբերվել է Էլ Ֆայումում պեղումների ժամանակ։
1892 թվականին նա հայտարարեց այդ մասին հայ Վիեննայի Մխիթարյաններին և Վենետիկին, ուղարկելով պապիրուսի մի մասի լուսանկարը։ Մխիթարյաններն ակտիվորեն սկսեցին զբաղվել հետազոտությամբ. տեքստի առաջին հատվածները տպագրվեցին Ղևոնդ Ալիշանի կողմից 1892 թվականին, իսկ 1897-1898 թվականներին հայտնվեցին Հակոբ Տաշյանի հոդվածները, որոնք ուսումնասիրում էին ձեռագրի Հայկական հնագրության նշանակությունը։ Այդ առաջին ուսումնասիրությունները տպագրվել են հայերեն և անհասանելի էին միջազգային հանրությանը։
1930-ական թվականներին գտածոյով հետաքրքրված էին շվեյցարացի հայագետ Ջորջ Կուենդեն, բելգիացի լեզվաբան Մորիս Լերոյը և պապիրոլոգ Կլեր Պրեոն, սակայն պապիրուսն այդ ժամանակ կորել էր։
Չկարողանալով ճշտել բնօրինակի գտնման վայրը, նրանք սկսեցին տեքստի ուսումնասիրության գործը Կարիերի լուսանկարից և հրապարակեցին վերծանման առաջին արդյունքները.
1993 թվականին պապիրուսը վերագտնվեց ամերիկահայ գիտնական Դիկրան Քույմջյանի (անգլ.՝ Dickran Kouymjian) կողմից Փարիզի ազգային գրադարանի Արևելյան ձեռագրերի հավաքածուի մեջ։ Այնտեղ էլ Քույմջյանը հայտնաբերեց տեքստի ամբողջական ձեռագիրը, ամենայն հավանականությամբ կատարված Կարիերի կողմից։ Այս անգամ ձեռագիրն իր վրա հրավիրեց ակադեմիական լայն շրջանակի ուշադրությունը։ Տեքստի մանրամասն հետազոտմամբ սկսեցին աշխատել Քույմջյանը և բրիտանացի լեզվաբան Ջեյմս Կլակսոնը (անգլ.՝ James Clackson)։
== Բովանդակություն ==
Պապիրուսը բաղկացած է չորս վնասված կտորներից. երկու մեծ մասերից (27-30 տող պարունակող ամեն կողմերում), և երկու փոքր մասերից (4-6 տող)։ Խոշոր կտորները ըստ երևույթին պարունակում են ամբողջական չխզված տեքստ։ Բովանդակությունը թույլ չի տալիս որոշել, թե պապիրուսի որ կողմն է գրվել սկզբում։ Ամբողջ տեքստը հունարեն լեզվով է՝ գրված հայերեն տառերով։ Նյութը կարելի է բաժանել չորս տարբեր տեսակների։
Խոսակցական արտահայտություններ,
Բայի խոնարհում,
Թեմայի վերաբերյալ բառերի ցուցակ,
Խրիա (հին հունարեն՝ χρεία) և Սենտենցիա (լատ.՝ sententia, տառացիորեն կարծիք, քննարկում)։Նույն կառուցվածքն ունեն դեռևս III դարից հույների գործիքները լատիներենն ուսումնասիրելու համար՝ հայտնի ինչպես Hermeneumata: Այդ նյութի ընտրությունն ու հայերեն տառերի օգտագործումը ըստ երևույթին ցույց է տալիս, որ տեքստը ստեղծվել է հունարեն սովորեցնելու համար հայի կողմից, ով չի տիրապետել հունարեն այբուբենին, բայց իմացել է հայերեն գրերը։
Հնարավոր է նա լսողությամբ է գրել տեքստը ինչ-որ մի մարդու թելադրանքով, որն ինքն էլ է ունեցել աղոտ պատկերացում կրթության մասինՕրինակներ տեքստից
== Ծագում և ժամանակագրություն ==
Հաշվի առնելով, որ ձեռագիրը ըստ երևույթին գրվել է Բյուզանդական Եգիպտոսում, ամենաուշ ժամանակագրմամբ (terminus ante quem) հարկավոր է թվարկել 640 տարի (Եգիպտոսի նվաճումը Արաբների կողմից)։ Ժամանակագրության բնական ստորին սահմանը (terminus post quem) համարվում է համարվում է հայերեն գրերի գյուտի ժամանակաշրջանը (մոտ. 400-ական թվականներ)։ Պապիրուսի ավելի ճշգրիտ ժամանակագրումը կապված է որոշակի դժվարությունների հետ։ Հայկական ձեռագրերի V-VII դարերի ոչ հարուստ ժառանգությունը թույլ չի տալիս անել հստակ եզրակացություններ անել հիմնված հնագրության (ռուս.՝ Палеография) տվյալների վրա։ Պապիրուսի բովանդակությունը նույնպես ոչինչ չի հաղորդում իր ստեղծման ժամանակաշրջանի մասին։ Այնուամենայնիվ, համեմատելով վաղ միջնադարի վիմագիր արձանագրությունների հետ, Քույմջյանը եկավ այն եզրակացության, որ պապիրուսի տառերի ձևերը ավելի նման են V դարի արձանագրություններին և առաջարկեց պապիրուսը թվագրել որպես V դարի ավարտի կամ VI դարի սկզբի գործ։ Կլակսոնի լեզվագրական հետազոտությունները նույնպես հաստատում են վաղ թվագրությունը։
== Գիտական նշանակություն ==
Հունական լեզվի եգիպտական բարբառի ուսումնասիրության նշանակությունը
=== Հնչյունաբանություն ===
Պապիրուսի գտնվելը չափազանց կարևոր է Եգիպտոսում մ.թ. I հազարամյակում բարբառային հունարենն ուսումնասիրելու համար։ Ի տարբերություն մնացած բոլոր հունարեն ձեռագրերի, որոնք ենթակա էին հին հունարենի ուղղագրական կանոններին, այս ձեռագրի հեղինակը ակնհայտորեն վատ է տիրապետել հունարենին և չի իմացել ոչ հունարեն լեզվի ուղղագրությունը, և ոչ էլ նույնիսկ այբուբենը։ Տառերի այդ կերպ գրառումը պետք է որ նույնությամբ փոխանցեր արտասանությունը։ Հատկանշական է, որ պապիրուսում հանդիպում են հայերեն այբուբենի 36 տառերից միայն 24-ը, այսինքն՝ հին հունարեն լեզվում գոյություն ունեցող տառ-հնչյունները։ Որոշ տեղերում օգտագործված են ձևեր, որոնք, համաձայն նախորդ ենթադրությունների, դուրս են եկել գործածությունից մինչև IV դարը։ Դա վերաբերում է առաջին հերթին խուլ բաղաձայններին։ Բացի այդ, պապիրուսում χ տառին համապատասխանում է հայերեն ք [kʰ] տառը և ոչ թե խ [x] տառը, ինչը մոտեցնում է տեքստը դասական նորմին (որտեղ χ-ն արտաբերվում է շնչեղ [kʰ]-ի ձայնը, այլ ոչ թե [x]-ի)։ Նմանորեն β տառը հիմնականում արտահայտված է հայերեն բ տառի միջոցով [b], այլ ոչ թե վ-ի, որը նշանակում է շփական բաղաձայն [v], չնայած այն բանին, որ միջին հունարենում β-ն ծառայում էր արտաբերելու շփական բաղաձայն [β]-ն, այլ ոչ թե [b]-ն՝ ինչպես դասական հին հունարենում։
Այսպիսի համապատասխանությունը ցույց է տալիս Հունական Եգիպտոսի խոսակցականի բավականին հեռացվածությունը նրա ժամանակակից գրական լեզվից, համենայն դեպս՝ հնչյունաբանությամբ։ Դրությունն ավելի է բարդանում նրանով, որ երկու դեպքերում էլ β-ն գրված է ւ [w]-ի օգնությամբ։ Բացի այդ, պապիրուսի նյութը թույլ է տալիս ֆիքսել υ տառի հնչյունափոխությունը, որը մեծ մասամբ համապատասխանում է հայերեն ւ [w]-ին, բայց որոշ դեպքերում գրված է ի [i]:
Պապիրուսը ցուցադրում է նաև հունարեն λ տառի տարբեր արտահայտումներ. դասական հայերենում գոյություն ունեն երկու հնչյուն [l], որը տարբերվում է փափկությամբ և արտահայտվում է հայերեն լ-ով, և կոշտ [ł]-ով, որն արտահայտվում է հայերեն ղ-ով։ Հունարեն λ-ն արտաբերվում է հայերեն երկու տառերով։ Եգիպտական հունարենի հնչյունափոխության պահպանողականությունը հաստատվում է նաև որոշ բառերում [հ]-ի առկայությամբ։
=== Բառապաշար ===
Եթե պապիրուսի տրանսկրիպցիան ցույց է տալիս բավականաչափ պահպանողականություն հնչյունափոխության մեջ, ապա նրա բառապաշարը, ընդհակառակը, բավականին զարգացած է։ Մասնավորապես պապիրուսում հանդիպող վերջածանցներ -ioν, -αρioν և -ακιον շատ հազվադեպ են հանդիպում այդ ժամանակաշրջանի հունական պապիրուսներում։ Տեքստում պարունակվում են և' տարօրինակ, և' շատ հազվագյուտ բառեր, որոնք բացակայում են այլ պապիրուսներում, օրինակ λεπτοραψις (լավ պաշտպանված), ανωβλεφαρον ռուս.՝ (վերին կոպ), σκνοφος (խավար), τουβια (սռնապաններ)։ Այնուամենայնիվ պապիրուսի գրեթե բոլոր բառերը կարելի է գտնել մինչև VII դարի այլ հունական աղբյուրներում։ Այսպիսի իրավիճակը ավելի շուտ վկայում է Բյուզանդական Եգիպտոսում գրերի ավանդույթի պահպանողականության և նրա խոսակցական լեզվի բառապաշարի առաջադիմության մասին։
Որոշ դեպքերում վերջածանցները անտեսվեցին, ինչը կապված է նրա հետ, որ հայերենում շեշտը միշտ դրվում է բառի վերջին վանկի վրա։ Այդ կերպով հայալեզու մարդու համար շեշտը նախավերջին վանկի վրա (նույնիսկ վերջից երրորդում) կարող է ազդարարել բառի ավարտը։ Մնացած դեպքերում, սակայն, պապիրուսի լեզուն լավ է համապատասխանում եգիպտական հունարենի հետ՝ հայտնի բյուզանդական շրջանի բազմաթիվ այլ պապիրուսներից։
=== Հայերեն այբուբենի հնագրության ուսումնասիրության նշանակությունը ===
Հայերեն այբուբենի հնագրությունն ուսումնասիրելու համար Հունա-հայկական պապիրուսին յուրահատուկ նշանակություն է տալիս այն փաստը, որ ավելի հին հայ ձեռագրերը ամբողջությամբ կորել են, պահպանվել են միայն ոչ շատ մեծ կտորներ՝ թվարկված 5—7-րդ դարերում և միայն երկու ամբողջական 7—8-րդ դարերի ձեռագրեր։ Հայերեն հնագիտությունն ուսումնասիրել սկսելու հիմնական պատճառը հանդիսացել է հենց XIX դարում պապիրուսի բացահայտումը։ Առաջին հիմնական աշխատանքն այս ոլորտում ընդունված է համարել 1898 թվականին տպագրված Մխիթարական Յա. Տաշյանի «Հայերեն հնագիտության ակնարկ»-ը, որտեղ նա անդրադարձել է նաև պապիրուսի տառատեսակին։ Պապիրուսի բացի հին ժամանակների լինելը, կարևոր նշանակություն ունի նաև բովանդակության ոչ ֆորմալ բնույթը։ Նման բովանդակությամբ պահպանված առաջին հայերեն ձեռագրերը գրվել են հարյուր տարի անց։
Պապիրուսը գրված է շեղագիր և այդ տառատեսակը չունի իր նմանը այլ հայկական ձեռագրերում։ Տառերի մեծամասնությունը ունեն «կլորացված երկաթագրի» ձև, իսկ մյուսները ավելի նման են բոլորգիր կամ նույնիսկ շղագիր տառատեսակներին։ Տաշյանն ուսումնասիրելով պապիրուսի տառատեսակը, նկատեց, որ այն «ոչ երկաթագիր է, և ոչ էլ բոլորգիր, թեև վերջինս գերիշխում է»։ Որոշ տեղերում այն շատ նման է 5—6-րդ դարերի վիմագիր տառատեսակին, օրինակ Երուսաղեմի հայկական խճանկարներից և Տեկորյան բազիլիկի (անգլ.՝ Tekor Basilica) արձանագրությունից։ Պապիրուսի տառատեսակը որոշ առումներով ամրապնդում է այն տեսակետը, որ «բոլորգիր»-ն ու «երկաթագիր»-ը գոյություն են ունեցել կողք-կողքի հին ժամանակներից։ Հավանաբար արդեն 5-րդ դարում պաշտոնական «երկաթագրի» հետ գոյություն է ունեցել «շղագիրը», որը հետագայում դարձել է «բոլորգիր»։
== Պատկերասրահ ==
Պապիրուսի սև-սպիտակ ֆոտոպատճեների մասեր
== Ծանոթագրություններ ==
== Նշումներ == |
617,811 | Բալլուջա (գետակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալլուջա (այլ կիրառումներ)Բալլուջա, Բալլու, Պալուճա, գետակ Արցախում, Ասկերանի շրջանում, ապին գտնվում է Բերքաձոր գյուղը։
== Ծանոթագրություններ == |
240,145 | Գոլմովսկի | Գոլմովսկի (ուկրաիներեն՝ Гольмівський), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գորլովկայի քաղաքային խորհուրդում։ Հիմնադրվել է 1875 թվականին։
2012 թվականի տվյալներով Գոլմովսկի քաղաքատիպ ավանում բնակվում էր 7 104 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (ուկր.)
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
575,126 | Վարզեա (Պարաիբա) | Վարզեա (պորտ.՝ Várzea), համայնք Բրազիլիայում՝ Պարաիբա նահանգի կազմում։ Գտնվում է Բորբորեմայի մարզում։ Մտնում է Սերիդո Օսիդենտալ Պարաիբանուի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 2000 մարդ՝ 2007 թվականի տվյալներով։ Գրավում է 190,444 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 10,1 մարդ/կմ²։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 5.292.754,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 2.663,69 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,697 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ |
611,277 | Կաննել | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաննել (այլ կիրառումներ)Կաննել (էստ․՝ kannel), գուսլիանման ժողովրդական նվագարան Էստոնիայում։
== Պատմություն ==
Մինչև 19-րդ դարի կեսեր ուներ 5-7 լար, հետո նվագարանը զգալի փոփոխությունների է ենթարկվել և լարերի թիվը հասել է 30-ի, ստեղծվել է նաև ակորդային կաննել, մաժոր և մինոր եռահնչյուններով։
Կաննելը օգտագործվում է որպես մենակատարային, նվագակցող և անսամբլային նվագարան, ստեղծված են խրոմատիկ կաննելի տարատեսակներ՝ սոպրանո, տենոր և բաս։
Կաննելը Էստոնիայի ազգային խորհրդանիշն է։ 1875-1876 թվականների Հակոբ Հուրտի էստոնական ժողովրդական երգերի հրատարակությունն անվանվել է Vana Kannel («Հին կաննել»)։
Էստոնական Վանեմույնե աստվածուհին նվագել է կաննել։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Simon Broughton; Mark Ellingham; Richard Trillo (1999). World Music: Africa, Europe and the Middle East. Rough Guides. pp. 18–. ISBN 978-1-85828-635-8. Retrieved 13 June 2012.
David John Puderbaugh (2006). "My Fatherland is My Love": National Identity and Creativity and the Pivotal 1947 Soviet Estonian National Song Festival. ProQuest. pp. 50–. ISBN 978-0-542-83396-0. Retrieved 13 June 2012. |
625,729 | Օմուգա (Պլյուսսի վտակ) | Օմուգա (ռուս.՝ Омуга), գետ Ռուսաստանում, հոսում է Յարոսլավլի մարզով։ Գետաբերանը գտնվում է Պլյուսսի գետի ձախ ափից 256 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 19 կմ, ավաանի տարածքը 206 կմ2 է։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Նարվա, գետը ենթաավազան չունի, գետի գետային ավազանը Նարվա։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 01030000412102000026727
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 102002672
Ավազանի կոդը — 01.03.00.004
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 2
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
579,095 | Պիեդրա Սոլա | Պիեդրա Սոլա (իսպ.՝ Piedra Sola) բնակավայր Ուրուգվայի հարավարևելյան մասում, Պայսանդու դեպարտամենտում։
== Բնակչություն ==
Բնակչությունը ըստ 2011 թվականի տվյալների կազմում է՝ 210 մարդ.
Աղբյուր։ Instituto Nacional de Estadística de Uruguay։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Карта Пьедра-Сола |
323,401 | Այտուգան (այլ կիրառումներ) | Այտուգան, կարող է վերաբերել՝
Այտուգան - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ալշեևսկի շրջանի կազմում։
Այտուգան - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Մելեուզովսկի շրջանի կազմում։
Այտուգան - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ստերլիբաշևսկի շրջանի կազմում։ |
21,027 | Սիմոնիդես Քիոսացի | Սիմոնիդես Քիոսացի (հին հունարեն՝ Σῐμωνίδης ὁ Κεῖος, մ. թ. ա. 556, Ioulis, Kea Municipality, Kea-Kythnos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - մ. թ. ա. 468 կամ մ. թ. ա. 469, Ագրիջենդո, Սիցիլիա, Իտալիա և Սիրակուսե), հին հույն բանաստեղծ։
Սիմոնիդես Քիոսացին խմբական քնարերգության բարձր շրջանի վարպետներից է, որի երգերի մասին Հերոդոտոսը հիշատակում է իր պատմության մեջ։
Սիմոնիդեսը ծնվել է Քիոս կղզու Իսլիդես քաղաքում մ.թ.ա. 556 թվականին։ Սիմոնիդեսի հոր անունը Լեոպրեպես էր, իսկ վերջինիս հայրը բանաստեղծ էր, իսկ քույրը՝ Բաքքիլիդես մեծ բանաստեղծի մայրը։ Սիմոնիդեսը երիտասարդ հասակում աչքի է ընկնում իր բանաստեղծական տաղանդով, նա Կորթեոս քաղաքի խմբի ղեկավարն էր. նրա համբավը տարածվել էր Հունաստանում, երբ Պիսիստրատի որդի Հիպարքոսը բռնապետ է դառնում. իր ազդեցությունը ուժեղացնելու նպատակով պալատ է հրավիրում Հունաստանի նշանավոր գրականագետներին ու փիլիսոփաներին, որոնց թվում նաև Սիմոնեդեսին, որին տալիս է նվերներ և մեծ ռոճիկ։
30 տարեկան հասակում նա գալիս է Աթենք և ապրելով Հիպպարքոսի պալատում, ծանոթանում է ժամանակի արվեստագետների՝ Անակրեոնի և բանաստեղծ Լասոսի հետ. վերջինիս հետ նա մրցում է Դիոնիսյան տոներին։ Բանաստեղծը վայելում էր աթենացիների և պալատական արվեստագետների համակրանքը։ Երբ ընկնում են պիսիստրատըանները, այն ժամանակ Սիմոնիդեսը տեղափոխվում է Սկոպադի պալատը (Թեսալիա) և երկար ժամանակ ապրում է այստեղ։ Այնուհետև նա վերադառնում է Աթենք։ Այս ժամանակ հույները պատերազմում էին պարսիկների դեմ և աշխատում թոթափել պարսկական բռնակալության լուծը։ Թերմոփիլեի և Մարաթոնի ճակատամարտերում ընկած հերոսների մասին նա հեղինակում է իր նշանավոր էլեգիաները, մասնակցում մրցությունների և տանում հաղթանակներ։ Նա ճանապարհորդում է Սիցիլիա, ամբողջ Հունաստանի քաղաքները և մեծ սիրով հյուրընկալվում ամեն տեղ։
Մեռնում է Սիցիլիայում, հասնելով խորին ծերության (89 տարեկան հասակում)։
Սիմոնիդեսը օժտված է եղել սուր հիշողությամբ։ Նրան են վերագրում մնեմոնիկայի (հիշողության ամրապնդման արվեստ) հայտնագործումը։
Սիմոնիդեսի գրիչը բեղմնավոր է եղել։ Գրել է բազմաթիվ ոտանավորներ, էլեգիաներ, էպիգրամներ և այլն։
== Աղբյուրներ == |
305,689 | Վիշեստեբլիևսկայա | Վիշեստեբլիևսկայա (ռուս.՝ Вышестеблиевская), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 4257 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
934,283 | Ալդեանուևա դե լա Վերա | Ալդեանուևա դե լա Վերա (իսպ.՝ Aldeanueva de la Vera), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Լա Վերա շրջանում (կոմարկայում), Սիեռա դե Գրեդոս լեռներում։ Զբաղեցնում է 37,6 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 2229։ Տնտեսության հիմնական ուղղություններն են ծխախոտի, մրգերի, կարմիր պղպեղի (pimenton la casareña) և "pitarra" գինու արտադրությունը։
== Պատմություն ==
Ալդենուևա դե լա Վերայի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախահռոմեական ժամանակներում։ Հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են կաստրոների, վետոնների, հին հռոմեացիների բնակավայրերի հետքեր, հին հռոմեական, ապա նաև՝ վեստգոթական դամբանատեղիներ (նեկրոպոլիսներ)։
Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Խարանդիլյայի դատական տարածաբաժնի կազմում։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 440 տուն և 2410 բնակիչ։
=== Ժողովրդագրություն ===
1900 թվականից ի վեր՝ Ալդեանուևա դե լա Վերայի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը(INE).
== Ժառանգություն ==
Սուրբ Պետրոս Առաքյալ ծխական կաթոլիկ եկեղեցի. կառուցվել է 14-րդ դարում, 15-րդ և 16-րդ դարերում վերակառուցվել։ Ունի նաև ոչ մեծ թանգարան։
San Miguel մատուռ
Cristo de la Pasión մատուռ
Cristo de la Salud մատուռ
=== Santa Catalina de Siena վանք ===
Ֆիլիպ Երկրորդի թագավորության տարիներին կառուցված դոմինիկյան այս վանքի ավերակները գտնվում են Խարանդիլյա դե լա Վերայից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Վանքը վերջնականապես լքվել է 1835 թվականին։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
"Aldeanueva de la Vera: un pueblo con historia". Teodoro Martín Martín. Ed. Ayuntamiento de Aldeanueva de la Vera 2009.
"El Convento de Santa Catalina de la Vera". Teodoro Martín Martín. Ed. San Esteban Salamanca 2002.
"Dos escritores de la Vera en el siglo XVII: Pedro de Godoy y Martín de la Vera". Teodoro Martín Martín. Editado por la Asociación Obispo Manzano. Jaraíz de la Vera 2003.
== Արտաքին հղումներ == |
597,382 | Սիգովիս Վիս | Սիգովիս Վիս (ռուս.՝ Сиговый Вис), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով, Նենեցյան ինքնավար օկրուգով։ Գետաբերանը գտնվում է Դիկիյ Յու գետի ձախ ափին՝ 0,3 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 18 կմ։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Պեչորա, գետի ենթաավազանը՝ Պեչորա գետի ավազաների վտակները մինչև թափվելը Ուսա, գետի գետային ավազանը՝ Պեչորա։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03050300212103000084503
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103008450
Ավազանի կոդը — 03.05.03.002
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
309,875 | Կանտյուկովկա | Կանտյուկովկա (ռուս.՝ Кантюковка, բաշկիրերեն՝ Кантюковка), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ստերլիտամակսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 214 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
763,787 | Չիչերինո (այլ կիրառումներ) | Չիչերինո, կարող է վերաբերել՝
Չիչերինո - ավան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանում
Չիչերինո - գյուղ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վոլնովախսկի շրջանում |
842,525 | Մինեսոտա (ֆիլմ) | «Մինեսոտա», 2009 թվականին նկարահանված ռուսական ֆիլմ, ժանր՝ դրամա։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Պորոշկինը, սցենարի հեղինակը Ալեքսանդր Մանդաձեն է։
== Սյուժե ==
Բուդնիկ եղբայրները «Դիզել» հոկեյի խմբի գլխավոր աստղներ են։ Նրանք ցուցադրում են վստահ ու կոպիտ խաղ։ Ավագը՝ Միխայիլը, փոքր-ինչ խելագար էր, քշում էր կարմիր ճապոնական մեքենա, որի արգելակները սարքին չէին, ուներ կին ու սիրուհի։ Փոքրը՝ Իգորը (մեծ եղբայրը նրան դիմում էր մականունով «Չեպչիկ»), ամաչում էր երկրպագուներից և կանանցից։ Հավաքագրորդ Գատաուլինը կրտսեր եղբորը համոզում է գնալ Ամերիկա, որտեղ նրան սպասում է փայլուն ապագա։ Նա սկզբում հրաժարվում է մեկնել առանց եղբոր, սակայն հեռավոր Մինեսոտան գրավում է, ինչպես նաև նա ցանկանում է ազատվել եղբոր խնամակալությունից։
== Դերերում ==
Սերգեյ Գորոբչենկո — Միխայիլ Բուդնիկ
Անտոն Պամպուշնի — Իգոր Բուդնիկ
Վիտալի Խաև — Գատաուլին
Ալեքսեյ Շևչենկո — Բուդնիկ եղբայրների հայրը
Լիդիա Մատասովա — Բուդնիկ եղբայրների մայրը
Աննա Ուկոլովա — Միխայիլի սիրուհին
Տատյանա Կոպիլովա — Միխայիլի կինը
Անդրեյ Գուրկին — օմոնական, Բուդնիկ եղբայրների դասընկերը
Նատալյա Տերեշկովա — երկրպագուհի
Անդրեյ Բելմաչ — սպորտային գործակալ
== Նկարահանող խումբ ==
Բեմադրող ռեժիսոր — Անդրեյ Պրոշկին
Սցենարի հեղինակ — Ալեքսանդր Մինդաձե
Բեմադրող օպերատոր — Յուրի Ռայսկի
Բեմադրող նկարիչ — Յուրի Կարասիկ
Կոմպոզիտոր — Մարկ Էրման
Հնչյունային ռեժիսոր — Անդրեյ Խուդյակով
Մոնտաժի ռեժիսոր — Նատալիա Կուչերենկո
Հագուստի նկարիչ — Վլադիմիր Նիկիֆորով, Դմիտրի Անդրեև
Նկարահանող խմբի ղեկավար — Վալենտին Կորոլև
Գլխավոր պրոդյուսեր — Ռուբեն Դիշիշյան
Պրոդյուսերներ – Արամ Մովսեսյան, Սերգեյ Դանիելյան
== Ստեղծում ==
Սկզբնապես ֆիլմի սցենարը կոչվել է «Խզում»։ Սակայն հետո սցենարի հեղինակ Ալեքսանդր Մինդաձեն՝ որպես ռեժիսոր, նկարահանել է այդ վերնագրով ֆիլմ ուրիշ սցենարով։ Պրոշկինի ֆիլմը կոչվել է «Մինեսոտա»։ Նա դա ուղղակի նահանգի անուն է, հետո ինչ-որ անիրականանալի, բայց ցանկալի բան է։
Նկարահանումները տեղի են ունեցել Յարոսլավլում, Ռիբինսկում և Կոստրոմայում։
== Մրցանակները և պարգևներ ==
2009 թվական — Բլագովեշչենսկի «Ամուրյան աշուն» կինոյի և թատրոնի փառատոնՎ. Պրիմոյիխովի անվան Գրան պրի
Մրցանակ լավագույն սցենարի համար — Ալեքսանդր Մինդաձե
Մրցանակ լավագույն դերասանի համար — Սերգեյ Գորոբչենկո
2009 թվական — «Արբանյակ Լեհաստանի վրա» ռուսական ֆիլմերի փառատոն Վարշավայում, մասնակցություն «Նոր կինո» ծրագրին - Անդրեյ Պրոշկին
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Մինեսոտա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Миннесота на сайте «Энциклопедия отечественного кино» Archived 2014-11-07 at the Wayback Machine.
Прошкина поманила «Миннесота» Московский Комсомолец, № 25131, 15 августа 2009 г.
Американская мечта с русским акцентом (о фильме «Миннесота») Синематека.ru 5 ноября 2009 г.
Фильм Андрея Прошкина «Миннесота» в программе Александра Гордона «Закрытый показ» Archived 2015-04-04 at the Wayback Machine. 1tv.ru 11 марта 2011 г. |
1,048,537 | Սերյոժա Մնացականյան | Սերյոժա Սմբատի Մնացականյան (1922, Մեղրու շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
== Կենսագրություն ==
Սերյոժա Մնացականյանը ծնվել է 1922 թվականին, Մեղրու շրջանի Կալեր գյուղում։ 1939 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատել հայրենի գյուղի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
1941 թվականի հունիսի վերջին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Հայրենական պատերազմին մասնակցել է 1942 թվականին որպես գնդացրորդ։ 1943 թվականին Մնացականյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասում ծավալված մարտերին։ Մնացականյանը 5-րդ գվարդիական բրիգադում մասնակցել է Կրասնոդարի և Կրիմսկայի ստանիցիայի ուղղությունում մղված հակագրոհներին։ Ճակատամերձ բարձունքի շրջանում գնդացրորդների վաշտի խիզախ զինվորները Մնացականյանի հետ համառորեն ու անվախ դիմադրել են մինչև օժանդակ ուժերի մոտենալը։ Հակառակորդը կորուստներ կրելով ստիպված նահանջել է։ Այդ մարտում Մնացականյանը ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո նորից մեկնել է գործող բանակ։
56-րդ բանակի 65-րդ գվարդիական դիվիզիայում Մնացականյանը մասնակցել է Նովոռոսիյսկի ազատագրմանը որպես հետախույզ։ Հետախույզների խումբը գիշերով, մթության մեջ սողալով երկու կիլոմետր, մոտեցել են հակառակորդի կրակակետին և պայթեցրել ցեմենտապատնեշը։ 1943 թվականի սեպտեմբերի 13-ին քաղաքն ազատագրվել է թշնամուց։ Նովոռոսիյսկի ազատագրման գրոհներից մեկում Մնացականյանը ծանր վիրավորվել է։ Հիվանդանոցում երկար բուժվելուց հետո զորացրվել է, որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ։
Մնացականյանը վերադարձել է հայրենի գյուղ, աշխատանքի նշանակվել Լիճքի միջնակարգ դպրոցում։ Մեկ տարի անց դարձել է նույն դպրոցի տնօրենը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Աշխատանքի է նշանակվել Շահումյանի շրջանի № 95 միջնակարգ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ։
Մնացականյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, մարտական մեդալներով, հոբելյանական հուշամեդալներով ու պատվոգրերով։
== Պարգևներ ==
Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
== Ծանոթագրություններ == |
770,345 | Ռոմանովսկի շրջան (այլ կիրառումներ) | Ռոմանովսկի շրջան, կարող է վերաբերել՝
Ռոմանովսկի շրջան - մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասում
Ռոմանովսկի շրջան - շրջան Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում
Ռոմանովսկի շրջան - մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզում |
889,275 | Այբասար | Այբասար, ամրոց Ելիզավետպոլի նահանգի Կարյագինի գավառում, Հագարի գետի վերին հոսանքի ձախ կողմում, լեռնային վայրում։
== Ծանոթագրություններ == |
253,748 | Օլեշնյա (գյուղ, Ախտիրկայի շրջան) | Օլեշնյա (ուկրաիներեն՝ Олешня), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Ախտիրկայի շրջանում։
2001 թվականի տվյալներով Օլեշնյա գյուղում բնակվում էր 1 062 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
990,332 | Սամտավրոյի վանք | Սամտավրոյի վանք, վանական համալիր՝ կազմված Սամտավրո-Պայծառակերպության եկեղեցուց և Սուրբ Նունեի (Նինո) կանանց վանքից, որը գտնվում է Կուր և Արագվի գետերի միախառնման տեղում (քաղաք Մցխեթա, Վրաստան)։ Վանքը գտնվում է ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոսի, Մցխեթի և Թբիլիսիի արքեպիսկոպոսի տնօրինության ներքո։ Ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկումԱյս վայրում առաջին եկեղեցին, ինչպես համարվում է, կառուցվել է IV դարում Միհրան III թագավորի կողմից։ Վախուշտի Բագրատիոնիի վկայությամբ. «Միհրանը կառուցել է քարե գմբեթով, շքեղաշուք եկեղեցի, և ինքն էլ թաղված է այդտեղ»։ Սամտավրոյի եկեղեցին դարձել է գերեզմանատուն. «և թաղվել էր Միհրանը միջին սյունից դեպի հարավ, և չորրորդ տարում մահացել է Նանա թագուհին և թաղվել է այն սյունից դեպի արևմուտք, որտեղ թաղված էր թագավորը»։ Խոշոր նվիրատվությունների շնորհիվ տաճարը եղել է ամենահարուստներից մեկը Վրաստանում։
Վանքը բազմիցս ավերվել և վերականգնվել է։ XI դարի առաջին կեսին՝ Գեորգի I-ի օրոք, ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Մելխիսեդեկ I-ի հրամանով վանքը ընդարձակել են, կառուցել հարավային դարպասները և զարդարել օրիգինալ զարդապատկերով, որի նմանը չկա վրացական ճարտարապետության մեջ։ Զարդարել են նաև վանքի ինտերիերը։
Պահպանվել են խաչաձև-գմբեթավոր Սամտավրո-Պայծառակերպության վանքը, Սուրբ Նունեի փոքր եկեղեցին, XV-XVII դարերի զանգակատունը, XVIII դարի գլանաձև աշտարակ-ամրոցը, XV դարի իկոնոստասը, XVII դարի որմնանկարները։ Հարավային դարպասներում Միքայել Հրեշտակապետի եկեղեցին է։ Վանքի հյուսիսային թևում երկու եկեղեցիներ են` արևելյանը` Սուրբ Հովհաննես Մկրտչի, իսկ արևմտյանը` Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի։ Մեծ խորանից ձախ զոհասեղանն է, աջում` Սուրբ Մարիանայի և Սուրբ Նունեի եկեղեցին։
Սամտավրոյի վանքում կան բազմաթիվ սրբություններ. կենսատու կոթողի մի մասը, հրաշագործ Իվերական Աստվածամոր սրբապատկերը, Սուրբ Նունեի հրաշագործ սրբապատկերը, որը Գեորգի XII-ը նվիրաբերել է իր թոռնիկների հետ միասին 1870 թվականին, սուրբ թագավորներ Միհրանի և Նանայի գերեզմանները, սուրբ Աբիբոս Նեկրեսցու մասունքները (գտնվում են խորանում՝ գահի տակ), Շիո Մղվիմեցու և Գաբրիել Սամտավրացու մասունքները, Բոդբեում գտնվող սուրբ Նունեի գերեզմանից քարի կտոր և այլ մասունքներ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Սուրբ Նինայի Սամտավրոյի վանքը Православие.Ru կայքում։ |
413,461 | Լիդերության տիպեր | Լիդեր, մարդկանց մոտիվացնելու, ուղղություն ցույց տալու և ծրագրեր իրականացնելու ոճ և եղանակ։
== Լիդերության տիպեր ==
Ժամանակակից գիտության մեջ գոյություն ունեն բազմաթիվ փորձեր առանձնացնելու և կառուցելու լիդերության տիպերը։
Հետազոտողներից առաջինը Ե. Ս. Բոգարդուսն էր նշել հետևյալ տիպերը՝
Ինքնակալ- ուժեղ է կազմակերպության մեջ։ Հենց այսպիսի լիդերներն են կարողանում շատ արդյունավետ կերպով կազմակերպել խմբի աշխատանքը և ցանկացած կազմակերպչական աշխատանք նրանց հաջողվում է իրագործել։
Դեմոկրատական- խմբի շահերը ներկայացնող։ Ցանկացած լիդեր, ով ղեկավարում է դեմոկրատական ոճով, արդեն իսկ հաջողության ճանապարհով է գնում, քանի որ միայն այդ պարագայում են ներկայացվում խմբի անդամների շահերը։
Կատարողական- ինչ-որ տեսակի աշխատանք կատարող։ Այս տիպի լիդերները չեն գերագնահատում իրենց դիրքը և պատրաստ են յուրաքանչյուր հարցում աջակցել խմբին և կատարել ցանկացած աշխատանք, որը բխում է խմբի շահերից և ուղղված է ի նպաստ ընդհանուր նպատակներին հասնելուն։
Ռեֆլեքսիվ-ինտելեկտուալային- կարողունակ չէ կառավարել մեծ խումբ։ Երբեմն իրոք մենք կարող ենք նկատել, որ կան այնպիսի լիդերներ, որոնք առաջնորդվում են ռեֆլեքսիվ-ինտելեկտուալային գործոնով։ Այդպիսի լիդերները ուղղակի ի զորու չեն կառավարել մեծ խմբեր, նրանց ավելի հարմար է աշխատել ինտելեկտուալ անձանց հետ։Հետագայում մեկ այլ հեղինակ՝ Ֆ. Բարտլետտը լիդերության տիպերը ներկայացրեց հետևյալ ձևով՝
Ինստիտուցիոնալ տիպ- իր զբաղեցրած դիրքի համար լիդեր
Դոմինանտող տիպ- ընդունում և պահպանում է իր դիրքը ուժի և ներազդելու կարողության շնորհիվ )
Համոզող տիպ- ներազդում է ենթակաների տրամադրության վրա և դրդում է նրանց գործունեություն կատարելուն։Մեկ այլ մոտեցում Ջ. Վ. Գետցելի և Ե. Գ. Գուբայի կողմից՝
«Օրենսդրական լիդերություն», երբ դերերը և սպասումները սահմանում են հասարակական համակարգերում գործունեության նորմատիվային չափումները,
«Գաղափարագրական լիդերություն», որի դեպքում անհատների պահանջմունքները և նախատրամադրվածությունները սահմանում են խմբային գործունեության անձնային չափումները,
« Համադրական, սինթետիկ լիդերություն », այս դեպքում այն հարթեցնում, հաշտեցնում է կոնֆլիկտող կողմերին։Վ. Բելլը, Ռ. Ջ. Հիլլը և Ս. Վ. Միլլզը դիտարկում են հետևյալ տիպերը՝
1. « Ձևական» - տվյալ լիդերները գործում են պաշտոնական դիրքերում,
2. « Հայտնի» - համարվում են ազդեցիկ հասարակության մեջ,
3. « Ազդեցիկ» - իսկապես ազդեցություն գործող,
4. «Հասարակական» - ինքնագործողական կազմակերպություններում ակտիվ մասնակցություն ցուցաբերող։
Մ. Կոնվեյը ուսումնասիրել է ամբոխի լիդերներին և առանձնացրել է 3 լիդերային դերեր։ Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին՝
Դրանք առաջնորդներն են, պարագլուխները, որոնք ձգտում են <տանել, քաշել> ամբոխին, որը գտնվում է հիպնոտիկ էքստազի մեջ, և ձգտում են տանել այն իր ետևից՝ իրենց իսկ ընտրած ճանապարհով, օրինակ Նապոլեոնը։
Ամբոխի ներկայացուցիչը, որը արտահայտում է ժողովրդի կողմից ընտրված <ճիշտ> կարծիքները, օրինակ Ռուզվելտը։
Կարծիքների մեկնաբան, որը ձգտում է արտաբերել, ասել այն, ինչը աղոտ կերպով զգում է ամբոխը, նրա թաքնված վախերը և անհանգստությունները։Իհարկե չի կարելի չնշել Մ. Վեբերի կողմից առաջարկած քաղաքական լիդերի տիպերը և կնշենք միայն լիդերային լեգիտիմության 3 տիպ՝
Լեգալ (օրինական) լեգիտիմություն- այստեղ ենթարկումները հանդիսանում են օրինական կերպով հաստատված կանոնակարգի հետևանք և դուրս չեն գալիս կազմակերպության ֆորմալ իշխանության շրջանակներից։ Սա պաշտոնի, «աթոռի» իշխանությունն է, «բյուրոկրատային» տիպ է և համապատասխանաբար էլ այդպիսի լիդերության ոճը։ Մարդիկ ենթարկվում են բյուրոկրատին, քանի որ իրենց անզոր են զգում իշխանության բազմաթիվ ատրիբուտների առջև։
Ավանդական լեգիտիմություն- սրա հիմքը կազմում է խորը արմատային հավատը դեպի հին ավանդույթները և ղեկավարողների ստատուսի լեգիտիմությունը։ Ենթարկումը այս դեպքում հանդիսանում է անձնային պատկանելիության արտահայտում և սահմանվում է որոշակի պարտականությունների շրջանով։ Սա լիդերության «ավանդական» տիպն է, միապետի իշխանություն է, որը նա ստանում է ավտոմատ կերպով, առանց արտահայտելու սեփական կարողությունները։
Խարիզմատիկ լեգիտիմություն- սրա աֆֆեկտիվ հիմքը տանում է դեպի անհատի յուրատիպ պատկանելիությանը և բացառիկ սրբությանը, հերոսությանը և օրինակելի բնավորությանը։ «Խարիզման» դա այն դրոշն է, որը իր ձեռքերում տանում է այն մարդը, որը ղեկավարում է, գլխավորում է ինչ-որ մասսայական շարժումը։ Ենթարկվելով, մարդիկ այնքան էլ չեն գնում անձի ետևից, ինչքան որ իր խարիզմայի ետևից։ Խարիզմատիկ լիդերի իշխանությունը սիմվոլի իշխանություն է և, միաժամանակ, այն պահի, երբ այդ սիմվոլը կբարձրացվի ամբոխի վրա։ Դա վառ անհատի իշխանությունն է, ինչպես այն դրոշի վառ լինելը, որը նա տանում է։ Այդպիսի իշխանությունը ֆանատային է, բայց իրավիճակային։ Կփոխվի իրավիճակը, կստեղծվի ուրիշ պահ, և այդպիսի լիդերը կարող է շատ արագ կորցնել իր ազդեցությունը։Նշենք նաև, որ ուսումնասիրելով լիդերության տիպերը պետք է նաև անդրադառնալ քաղաքական գործչի «Ես» կոնցեպցիային, որը համապատասխանում է ընկալման, պատկերացումների և զգացմունքների ընդհանուր քանակին ինքն իր հանդեպ։ Դրանք կարող են շատ կամ քիչ ձևով արտահայտված լինել «Ես» պատկերի մեջ, որում տարբեր հեղինակներ առանձնացնում են այնպիսի մասեր, ինչպիսիք են ֆիզիկական Ես-ը, սեքսուալ Ես-ը, ընտանեկան Ես-ը, սոցիալական Ես-ը, հոգևոր Ես-ը, ստեղծագործ Ես-ը և կոնֆլիկտային Ես-ը։ Հարկ է նշել, որ քաղաքական գործչի Ես-ը բնութագրում է իր ինտեգրացված սուբյեկտիվությունը քաղաքական ինքնաիրականացման մեջ։ Գիտենք, որ մարդու ձգտման հիմքում ճիշտ գնահատել իր կարծիքը և կարողությունները, համեմատելով այլ մարդկանց հետ, ընկած է պահանջմունք ունենալ հստակ և սահմանված Ես կոնցեպցիա։ Սոցիալական համեմատության գործընթացի միջոցով մարդու մոտ սկսվում է Ես-ի դիտարկումը այլ կողմերից։ Հաստատված է, որ այն մարդիկ, ովքեր ունեն Ես կոնցեպցիայի բարդ կառուցվածք, ձգտում են որոշում կայացնելուց առաջ ստանալ մաքսիմալ տեղեկատվություն, քան այն մարդիկ, որոնք ունեն Ես-ի պարզ կառուցվածք։ Քանի որ Ես կոնցեպցիայի բարդությունը կապված է ընկալման նմանությունից այլ մարդկանց հետ, ապա բարդ Ես կոնցեպցիայով քաղաքական գործիչները ավելի հավանական է, որ ընդունեն ինֆորմացիան ուրիշներից։ Այդպիսի քաղաքական գործիչները միտում ևնեն ասսիմիլյացիայի ենթարկել (յուրացնել) ինչպես դրական, այնպես էլ բացասական ինֆորմացիան, և այդպիսով իրավիճակին հակազդում է հետադարձ կապով։ Միևնույն ժամանակ որքան բարձր է ինքնագնահատականը քաղաքական գործչի մոտ, այնքան ավելի վատ են նրանք ռեակցիա տալիս իրավիճակին, այնքան ցածր է նրանց ռեակտիվությունը։
Ռ. Զիլլերը և նրա կոլեգաները մշակել են քաղաքական լիդերների անձնային տիպերը՝ հիմք ընդունելով ինքնագնահատականի և Ես կոնցեպցիայի հետազոտությունները։
Ապաքաղաքական տիպ- բարձր ինքնագնահատական + Ես կոնցեպցիայի բարդություն։ Նրանք յուրացնում են նոր ինֆորմացիան առանց որևէ սպառնալիքի Ես-ի համար, բայց նրանց ռեակտիվության համար գոյություն ունեն լուրջ սահմանափակումներ։ Նրանք իրենց զգում են մեկուսացած ուրիշներից և դժվարությամբ են հակազդում իրենց հետևորդներին։
Պրագմատիկ տիպ (քաղաքականության մեջ ավելի հաջողված տիպ), ցածր ինքնագնահատական + Ես կոնցեպցիայի բարդություն։ Պատասխանատու է սացիալական ստիմուլների լայն շրջանակի համար։ Նրանք լսում են ուրիշների կարծիքները և վերափոխում են իրենց քաղաքական վարքը հետադարձ կապով։
Գաղափարախոս տիպ- բարձր ինքնագնահատական + Ես կոնցեպցիայի պարզ կառուցվածք, չի լսում ուրիշի կարծիքները։ Նրանց ճանաչողական գործընթացները և վարքը շատ դաժան են, իսկ ինքնագնահատականը՝ չափազանց ստաբիլ։
Ոչ դետերմինացված տիպ- ցածր ինքնագնահատական + ցածր կառուցվածքով Ես կոնցեպցիա, որը ուժեղ հակազդում է սոցիալական ստիմուլների նեղ շրջանակին։Եթե քաղաքական լիդերի ինքնագնահատականը ցածր է, ապա անգոհունակությունը ինքն իր նկատմամբ կարող է շարժիչ ուժ լինել, որը դրդում է նրան իր վարքի արտաքին և ներքին ոլորտի նորանոր արգելքների։ Բարձր ինքնագնահատականով լիդերները չեն նկատում ռեակցիաները իրենց վարքի վերաբերյալ, վայելում են սեփական հաջողությունները։ Կամ էլ բախվում են քննադատությանը, խիստ տառապում են ոչ ադեկվատության աֆֆեկտից։ Ադեկվատ ինքնագնահատականով լիդերների քաղաքականությունը ուղղորդված չէ ինքնահաստատման ձգտմանը, հետադարձ կապը գործում է ստաբիլ։ Այդպիսի քաղաքական լիդերը հարգանքով և բարձր է գնահատում այլ լիդերներին։
Եվ իհարկե նշենա նաև լիդերության տիպաբանության կլասիկ, դասական մոդելը՝
Ավտորիտար,
Դեմոկրատական,
Լիբերալ-անարխիկ,
Ոչ հետևողական կամ ալոգիկ։Ավտորիտար ոճին հատուկ է այն, որ կազմակերպությունում բոլոր որոշումները ընդունվում են մեկ անձի՝ ղեկավարի կողմից, որը նաև խիստ հսկողություն է սահմանում իր կողմից ընդունված որոշումը իրագործողների վրա պատժի սպառնալիքով։ Այստեղ ղեկավարին չի հետաքրքրում աշխատողի անձնային առանձնահատկությունները։ Անընդմեջ հսկողության պայմաններում ավտորիտար ոճը ապահովում է բավականին ընդունելի արդյունք՝ եկամուտ, արտադրողականություն, արտադրանքի բարձր որակ։ Սակայն հոգեբանության տեսանկյունից կարելի է ասել, որ ավտորիտար ոճը պայմանավորում է որոշումների երբեմն անհամապատասխան ընդունումների մեծ հավանականություն, նորամուծությունների բացակայություն, նախաձեռնողականություն և ստեղծագործականության ճնշում, աշխատակիցների պասիվություն, չբավարարվածություն սեփական աշխատանքից և սեփական դիրքից կոլեկտիվում։ Այստեղ կարող է տիրել անբարենպաստ հոգեբանական մթնոլորտ, որը կարող է առաջացնել սթրեսային լարվածություն։ [3]
Կառավարման դեմոկրատական ոճը համարվում է ավելի արդյունավետ, քան նախորդը։ Այստեղ որոշումներ կայացնելիս հաշվի են առնվում նաև բոլոր աշխատակիցների կարծիքները, և յուրաքանրյուր արխատակցի կողմից կատարված աշխատանքը հսկվում է թե՛ ղեկավարի, թե՛ մյուս աշխատակիցների կողմից։ Ղեկավարը ուշադիր է աշխատակիցների նկատմամբ, բարյացակամ է, հաշվի է առնում նրանց հետաքրքրությունները, առանձնահատկությունները, պահանջմունքները։ Այս ամենի շնորհիվ կազմակերպությունում տիրում է բարենպաստ հոգեբանական մթնոլորտ։ Դեմոկրատական ոճի ռեալիզացիան անհամեմատ բարդ գործընթաց է և հնարավոր է միայն ղեկավարի բարձր ինտելեկտուալ, կազմակերպչական, հոգեբանական-կոմունիկատիվ ընդունակությունների շնորհիվ։
Կառավարման հաջորդ ոճը լիբերալ-անարխիկ ոճն է, կամ այլ կերպ ասած նեյտրալ, չեզոք ոճը։ Այն առանձնահատուկ է նրանով, որ մի կողմից կազմակերպության անդամները իրավունք ունեն, կարող են արտահայտել սեփական դիրքորոշումները, որոնք, սակայն չեն համաձայնեցվում մեկը մյուսի հետ, այսինքն՝ աշխատակիցների միջև չկա համագործակցում, մյուս կողմից կայացրած որոշումները չեն ռեալիզացվում, քանի որ ղեկավարի կողմից չկա հսկողություն։ Կոլեկտիվում տիրող հոգեբանական մթնոլորտը հետևաբար բացասական է, աշխատակիցները բողոքում են աշխատանքից, իսկ աշխատանքի բարձր որակն ապահովող դրդապատճառները բացակայում են։
Ոչ հետևողական կամ ալոգիկ ոճ- բնորոշվում է ղեկավարի անհասկանալի փոփոխականությամբ կառավարման մի ոճից մյուսին՝ կամ նեյտրալ ոճին, կամ ել դեմոկրատական ոճին և այլն։ Այս ոճը տալիս է աշխատանքի ցածր արդյունք։ Կոլեկտիվում դիտվում են մեծ քանակությամբ կոնֆլիկտներ և խնդիրներ։ [2]Քաղաքական-հոգեբանական տիպաբանությունը ուսումնասիրելիս պետք է նաև ուսումնասիրել Ջ. Դ. Բարբերի կողմից առաջարկած նախագահների տիպաբանությունը։ Ջ. Դ. Բարբերը «Նախագահական բնավորություն» հանրաճանաչ գրքում, որը հիմնված է պատմական և կենսագրական տվյալների վրա, ուսումնասիրել է ամերիկյան նախագահների անձնային հոգեբանական կառուցվածքը։ Պարզվեց, որ նախագահի անձը բաղկացած է 3 հիմնական տարրերից՝
ոճ (քաղաքական դերերի իրականացման սովորական միջոց),
աշխարհայացքը (այն պրիզման, որի միջոցով նախագահը նայում է աշխարհին),
և բնավորություն (կենսական կողմնորոշումը)։
Սակայն նախագահի անձի վրա ազդում են ամենաքիչը քաղաքական իրավիճակի երկու ասպեկտներ՝ իշխող հարաբերությունները և այսպես կոչված «սպասման մթնոլորտը» (ժողովրդի կողմից նախագահին ուղղված հիմնական պահանջները)։ Ջ. Դ. Բարբերը, իր տեսության համար հիմք ընդունելով այս բոլոր տարրերը, առանձնացրել է 2 կողմ՝
ա) ակտիվ-պասիվ,
բ) դրական-բացասական
Դիտարկենք այս տիպերը՝
Ակտիվ-դրական տիպը տարբերվում է ոչ միայն բարձր ակտիվությամբ, այլև անձնային բավարարվածությամբ։ Այս տիպը ցուցաբերում է կողմնորոշվածություն արդյունաբերության վրա՝ որպես արժեքի։ Նա տեսնում է իրեն որպես որոշակի սահմանված նպատակների իրականացնող, այսինքն՝ ձգտում է իր իմիջին։ Նա ռացիոնալիստ է, այդ պատճառով էլ հաճախ չի գերագնահատում իռացիոնալությունը քաղաքականության մեջ։
Ակտիվ-բացասական տիպը բնութագրվում է ինտենսիվ փորձերով և դրանց բավարարմանը հասնելու համար համեմատաբար ցածր հուզականությամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ անձը փախչում է տագնապայնությունից և փորձում է այն փոխարինել բարդ, ծանր աշխատանքով։ Նա ագրեսիվ է շրջակա գործընթացների նկատմամբ և նրան դժվար է թաքցնել ագրեսիվ զգացմունքները։
Պասիվ-դրական տիպը բնութագրվում է լսող, հանգիստ բնավորությամբ, ամբողջ կյանքում սեր փնտրող և ձգտող համաձայնության։ այսպիսի տիպը օգնում է փափկեցնել քաղաքական սրությունը, սակայն նրա փխրուն հույսերը և շրջապատողների կողմից աջակցման կախվածությունը հաճախ նրան տանում են դեպի հուսահատություն։
Պասիվ-բացասական տիպը չի տարբերվում ոչ գործունեությամբ, ոչ էլ դրանից հաճույք ստանալով։ Պարտքի զգացումը կոմպեսացնում է ցածր ինքնագնահատականը և նրան տանում է դեպի քաղաքականություն։ Այսպիսի տիպը կարող է լավ ադապտացված լինել տարբեր ոչ քաղաքական դերերին, սակայն նա չունի արդյունավետ քաղաքական լիդերության համար անհրաժեշտ ճկունությունը և փորձը։ Նրան բնորոշ է փախուստը կոնֆլիկտներից և անորոշությունից։Անդրադառնանք նաև լիդերության պարադոքսին։ Փորձենք շատ հակիրճ կերպով ներկայացնել դրա իմաստը և հիմնական գաղափարը։
== Լիդերության պարադոքս ==
«Լիդերության պարադոքսի» էությունը շատ պարզ է արտաքնապես, այն է՝ հավերժ լիդերներ գոյություն չունեն։ Դառնալով որևէ խմբի լիդեր, ձեռքբերելով լիդերությանը բնորոշ հմտություններ և հեղինակություն, ցանկացած լիդեր դրանով իսկ սկսում է իր լիդերության ավարտին պատրաստվել։ Օրինակ՝ հասնելով բարձունքի՝ Կեսարը սպանվեց իր կողմից մեծացրած և նրան աստվածացնող Բրուտի կողմից։
Տվյալ պարադոքսը ներկայացվում է 2 տարբերակով՝
Պարադոքս № 1. Դառնալոց մեծ խմբի լիդեր, լիդերը արդեն սկսում է գործել այն փոքր խմբի շահերին ոչ համապատասխան, որն իրեն տվել է այդ իշխանությունը։ Եվ այդ ժամանակ էլ տվյալ փոքր խումբը սկսում է մերժել նրան լիդերության մեջ և փնտրում է փոխարինողի։
Պարադոքս № 2. Որքան ավելի ակտիվ, գործունյա է լինում լիդերը, այնքան ավելի շատ է նա բարդեցնում խմբում միջանձնային հարաբերությունները, դա վատացնում է հոգեբանական մթնոլորտը։ Եվ, համապատասխանաբար էլ, որքան քիչ գործունյա, բայց ավելի ոչ պաշտոնական և ընկերական է լինում լիդերը, այնքան ավելի քիչ է ենթակաների նկատմամբ պահանջկոտությունը, դա ավելացնում է խմբի նվաճումները և բարձրացնում է լիդերի նկատմամբ նրանց գոհունակությունը։
== Գրականության ցանկ ==
А.И. Пирогов-Политическая психология/ Учебное пособие для вузов, М.։ Академический проект, 2005.
Л.Д., Психология управления, Ростоя н/Д., 1997.
Некрасов Н. А. Типы руководителей- стили управления. Новосибирск, 1992.
Основы общей и прикладной акмеологи. — М.։ РАГС, 2000. Самыгин С. И.
Основы политической психологии / Д.В. Ольшанский- Учебное пособие для вузов. Москва 2001.
Политическая психология. Учебное пособие для вузов/ Под ред. А.А. Деркача, В. И. Жукова, Л. Г. Лаптаева, М.։ Академический проект, Екатеренбург։ Деловая Книга, 2006.
Фрейд 3. Психология масс и анализ человеческого «я».— Минск, 1994.151.
Enciclopedia of Psychology /Ed. H.J. Eyzenk, W. Arnold and R. Meili — Herder&Herder, N.Y., 1972.
Laswell H.D. The Theory of Political Propaganda // Public Opinion, 1996.
http://www.vuzlib.net/beta3/html/1/24581/24664/ Archived 2008-08-30 at the Wayback Machine.
== Տես նաև ==
Լիդերություն |
771,401 | Պոտապով (այլ կիրառումներ) | Պոտապով, կարող է վերաբերել՝
Պոտապով - գյուղակ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Վոլգոդոնսկի շրջանում
Պոտապով - գյուղ Ռուսաստանի Ռոստովի մարզի Տացինսկի շրջանում |
565,024 | Կոմյոլա | Կոմյոլա (ռուս.՝ Комёла), գետ Ռուսաստանում, հոսում է Վոլոգդայի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Լեժա գետի ձախ ափում՝ 26 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 60 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դոնի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Հյուսիսային Դոն գետն է։ Գետի ենթաավազանը Սուխոնան գետն է։ Գետի գետային ավազանը՝ Հյուսիսային Դոն։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020100312103000006790
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103000679
Ավազանի կոդը - 03.02.01.003
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
255,652 | Ստարոսելիե (գյուղ, Մանևիչի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍտարոսելիեՍտարոսելիե (ուկրաիներեն՝ Старосілля), գյուղ Ուկրաինայի Վոլինի մարզի Մանևիչի շրջանում։
2001 թվականի տվյալներով Ստարոսելիե գյուղում բնակվում էր 1 557 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 30,39 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 51,23 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
46,302 | Մ.թ.ա. 604 |
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
737,569 | Միջավայրում էլեկտրամագնիսական դաշտի հավասարումները | Համարելով միջավայրում կատարվող պրոցեսները տեղակայված և ոչ իներցիոն հաստատենք հետևյալ կապերը
D
→
=
ε
0
ε
E
→
{\displaystyle {\overrightarrow {D}}=\varepsilon _{0}\varepsilon {\overrightarrow {E}}}
(1)
B
→
=
μ
0
μ
H
→
{\displaystyle {\overrightarrow {B}}=\mu _{0}\mu {\overrightarrow {H}}}
(2)
j
→
=
E
→
σ
{\displaystyle {\overrightarrow {j}}={\overrightarrow {E}}\sigma }
(3)
Հիշեցնենք, որ
ε
{\displaystyle \varepsilon }
և
μ
{\displaystyle \mu }
կոչվում են հարաբերական դիէլեկտրիկ և մագնիսական թափանցելիություն,
σ
{\displaystyle \sigma }
-ն տեսակարար հաղորդականություն։
(1) - (3) կկոչվեն միջավայրի նյութական հավասարումներ։
Առհասարակ, նյութը ինքնուրույն չի ստեղծում մակրոսկոպիկ հետազոտելի դաշտ(բացառություն է կազմում հաստատուն մագնիսը)։
Դա բացատրվում է ներքին պրոցեսների հավասարակշռությամբ նյութի միկրոսկոպիկ մակարդակում։ Մասնավորապես, դրական և բացասական լիցքերը չեզոք են ։ Բայց արտաքին (կողմնային) դաշտի ազդեցության տակ այդ լիցքերի փոխադարձ կոմպենսացիան այսպես թե այնպես խախտվում է։ Կարելի է ասել , որ արտաքին էլեկտրական դաշտի առկայության դեպքում որոշակիորեն դեֆորմացվում և ապակողմնորոշվում են ատոմներն ու մոլեկուլները, որոնց լիցքերը շարունակում են կապված մնալ նյութի կայուն կառուցվածքում։ Լիցքերի շեղման արդյունքում գոյանում է չկոմպենսացված ներքին դաշտ, որը արտաքինին վերադրվելով բավականաչափ փոփոխում է վերջինիս։ Դա կոչվում է միջավայրի բևեռացում։ Համապատասխան պրոցեսը, կապված մագնիսական դաշտի հետ, կոչվում է մագնիսացում։
Որևէ միջավայրում գոյություն ունեցող դաշտի ինդուկցիաները կլինեն
D
→
=
P
→
+
D
z
→
{\displaystyle {\overrightarrow {D}}={\overrightarrow {P}}+{\overrightarrow {D_{z}}}}
B
→
=
M
→
+
B
z
→
{\displaystyle {\overrightarrow {B}}={\overrightarrow {M}}+{\overrightarrow {B_{z}}}}
P
→
{\displaystyle {\overrightarrow {P}}}
և
M
→
{\displaystyle {\overrightarrow {M}}}
ավելացումները կկոչվեն բևեռացվածություն(էլեկտրական բևեռացում) և մագնիսացվածություն (մագնիսական բևեռացում) ։ Այդ երկու պրոցեսները իրարից անկախ են հանդես գալիս , այսինքն առաջինը կապված է միայն էլեկտրական դաշտի հետ , իսկ երկրորդը մագնիսականի ։
P
→
=
E
→
ε
0
χ
e
{\displaystyle {\overrightarrow {P}}={\overrightarrow {E}}\varepsilon _{0}\chi ^{e}}
M
→
=
H
→
μ
0
χ
m
{\displaystyle {\overrightarrow {M}}={\overrightarrow {H}}\mu _{0}\chi ^{m}}
որտեղ չափ ունեցող
χ
m
{\displaystyle \chi ^{m}}
և
χ
e
{\displaystyle \chi ^{e}}
գործակիցները կոչվում են միջավայրի էլեկտրական և մագնիսական ընկալունակություներ։ Նրանք արտահայտում են արտաքին դաշտի ազդեցության միջավայրի պատասխանի չափը։
ε
=
1
+
χ
e
{\displaystyle \varepsilon =1+\chi ^{e}}
μ
=
1
+
χ
m
{\displaystyle \mu =1+\chi ^{m}}
(1) և(2) -ում
ε
a
=
ε
ε
0
{\displaystyle \varepsilon _{a}=\varepsilon \varepsilon _{0}}
և
μ
a
=
μ
μ
0
{\displaystyle \mu _{a}=\mu \mu _{0}}
- իրական կամ կոմպլեքս թվեր են։ Եվ
D
→
∥
E
→
{\displaystyle {\overrightarrow {D}}\parallel {\overrightarrow {E}}}
,
B
→
∥
H
→
{\displaystyle {\overrightarrow {B}}\parallel {\overrightarrow {H}}}
, եթե միրավայրը իզոտրոպ է ։ Անիզոտրոպ միջավայրում
ε
a
{\displaystyle \varepsilon _{a}}
և
μ
a
{\displaystyle \mu _{a}}
տենզորի տեսք ունեն
∥
ε
a
∥
{\displaystyle \parallel \varepsilon _{a}\parallel }
,
∥
μ
a
∥
{\displaystyle \parallel \mu _{a}\parallel }
(նկարագրվում են 9 թվով)։
μ
a
=
‖
μ
x
x
μ
x
y
μ
x
z
μ
y
x
μ
y
y
μ
y
z
μ
z
x
μ
z
y
μ
z
z
‖
{\displaystyle \mu _{a}={\begin{Vmatrix}\mu _{xx}&\mu _{xy}&\mu _{xz}\\\mu _{yx}&\mu _{yy}&\mu _{yz}\\\mu _{zx}&\mu _{zy}&\mu _{zz}\end{Vmatrix}}}
Անիզոտրոպական միշտ կապված է այն երևույթի հետ , երբ նյութերում առկա է մի ինչ որ տարածական առավելագույն ուղղություն:այդպիսի նյութի օրինակներ են. քվարցի բյուրեղավանդակը՚ իր մի հատկորոշիչ առանցքի գոյությամբ և ֆեռոմագնետիկ նյութը՚ արտաքին մագնիսական դաշտում։ |
85,761 | Ուիլյամ Զ. Ֆոստեր | Ուիլյամ Զ. Ֆոստեր (անգլ.՝ William Z. Foster, փետրվարի 25, 1881(1881-02-25), Taunton, Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 1, 1961(1961-09-01)[…], Մոսկվա, ԽՍՀՄ), ամերիկյան բանվորական և կոմունիստական շարժման գործիչ։ 1924 - 1957 թվականներին գլխավորել է ԱՄՆ կոմունիստական կուսակցությունը։ Երեք անգամ եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու (1924, 1928, 1932)։
== Ծանոթագրություններ == |
246,096 | Մագնիշևկա | Մագնիշևկա (ուկրաիներեն՝ Магнишівка), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Յարմոլինի շրջանում։
2001 թվականի տվյալներով Մագնիշևկա գյուղում բնակվում էր 201 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,83 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 242,17 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
994,488 | Շոտլանդական խոհանոց | Շոտլանդական խոհանոց, Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Շոտլանդիայի Թագավորության ազգային խոհանոց։
Տեղական խոհանոցն ինքնին ձևավորվել է կելտական ժողովուրդների խոհարարական ավանդույթների հիման վրա, որը հետագայում հակասական ազդեցությունն է ունեցել հյուսիսային և արևմտաեվրոպական բազմաթիվ խոհանոցների վրա՝ հատկապես ֆրանսիական և անգլիական։
Ընդհանրապես տեղի բնակչության մեծ մասի խոհանոցը (բացառությամբ արիստոկրատիայի և ազնվականության սովորույթների, որոնք գրեթե ամբողջությամբ փոխառնված են օտար, ավելի նորաձև ավանդույթներից) հիմնվում է հին շոտլանդական գյուղացիական ավանդույթների, ընտանեկան բաղադրատոմսերի և ազգային արտադրության մեթոդների վրա (թթու դնել, ծխեցնել)։ Այստեղի բերրի հողը, հարուստ ծովը և յուրահատուկ կլիման հնարավորություն են տվել շոտլանդացիներին, որ նրանց սեղաններին հայտնվեն բազմաթիվ հիանալի սննդամթերքներ, որոնք այժմ հայտնի են ամբողջ աշխարհում` գառ, ձուկ և բանջարեղեն։
== Պատմություն ==
Շոտլանդիան, իր բարեխառն կլիմայով, հազարամյակներ ի վեր իր բնակիչներին ապահովել է բազմաթիվ սննդամթերքներով։ Ծովափնյա շրջաններում առկա ծովամթերքների հարստությունը ամենավաղ բնակիչներին ապահովում էր ծովային մթերքներով։ Զարկ է տրվում նաև գյուղատնտեսության զարգացմանը և վարսակը արագորեն դառնում է շոտլանդացիների կերակրատեսակների հիմնական բաղադրիչը։
Նախկինում շոտլանդական հասարակության շարժական բնույթը պահանջում էր այնպիսի սնունդ, որը չպետք է շուտ փչանար։ Սովորական երևույթ էր վերցնել վարսակի ալյուրի մի փոքրիկ տոպրակ, որը կարող էր վերածվել հիմնական շիլայի կամ վարսակի տորթի։ Կարծիքներ կան, որ Շոտլանդիայի ազգային ուտեստը՝ «հագիսը», ծագել է նման ձևով. փոքր քանակությամբ, ամենաէժան անորակ մսից` ոչխարի կամ խոզի փորոտիքից, որը տեղափոխվել է տոպրակի մեջ։ Առաջարկվել է նաև, որ այս ուտեստը ներկայացվի նորվեգացի զավթիչների կողմից, ովքեր փորձում էին պահպանել իրենց սնունդը Սկանդինավիա կատարվող երկար ճանապարհորդության ընթացքում։
== Ավանդույթներ և ծեսեր ==
Ընդհանրապես, շոտլանդական խոհանոցի ինքնատիպությունը չի հենվում սննդամթերքի յուրօրինակության վրա, քանի որ դրանք և դրանց անալոգները լայնորեն հանդիպում են հարևան երկրների խոհանոցներում, բայց առանձնահատուկ են նրանց հատուկ համադրությունը, խնամքով պահպանված խոհարարության ավանդույթները, կազմը, խոհարարության գործընթացի մանրակրկիտությունը, օգտագործման առանձնահատկությունները և նույնիսկ որոշակի տեսակի մենյուի ժամկետները` նախատեսված որոշակի ժամանակի, ամսաթվի կամ իրադարձության համար։
== Ապուրներ ==
Շոտլանդացիները շատ բազմազան են սնվում։ Տեղական թանձր, յուղալի ապուրներն իրենց խտությամբ հիշեցնում են գուլյաշ։ Հաճախ դրանց մեջ ավելացնում են «իմպրովիզացված» մթերքներ՝ բանջարեղեն, հացահատիկ և միս, մինչև անգամ ձուկ և խոտաբույսեր։
Հանրաճանաչ ապուրներ։
«կոկի լոկի», ապուր`սոխով, հավի մսով և սալորաչրով
«կուլեն սկինկ», ապուր` ապխտած ձկով
բրնձով ապուր` խեցգետնի ձողիկներով
ոսպով ապուր բեկոնով
գարեձավարի ապուր` բանջարեղենով և գառան մսով
== Երկրորդական ուտեստներ ==
Շոտլանդիայի բոլոր շրջանների ավանդական հիմնական ուտեստը գուլյաշն է, ուտեստ, որը պատրաստվում է շոգեխաշած մսից, թռչնամսից, բանջարեղենից և հացահատիկից` բաց կրակի վրա։ Թռչնամիսը (հավ, բադ) և միսը (հիմնականում գառ, տավար) նույնպես ապխտում կամ շոգեխաշում են գարեջրում (էլ), իսկ ձկներն ու ծովամթերքները խաշում կամ տապակում են։ Ձևավորման համար օգտագործում են տաք, պինդ հացահատիկային շիլաներ (վարսակի ալյուր) և խաշած բանջարեղեն (շաղգամ, ռուտաբագա, կարտոֆիլ, գազար, սոխ, ոլոռ), որոնք հաճախ նույնպես խառնում և տապակում են։
Հայտնի խավարտներ։
«սքիրլի», ավանդական ճաշալրաց` տապակած սոխով և վարսակի ալյուրով
«նիպս -տատիս», պյուրե՝ տապակած ռուտաբագայից և կարտոֆիլով
«կլապսխոտ», կարտոֆիլի պյուրե և շաղգամ սև պղպեղով
շոգեխաշած պրաս
թանձր շիլաներ (վարսակի, գարեձավարի, ոսպի)Երկրորդ հայտնի ուտեստներ։
«հագիս», ոչխարի փորոք` լցոնված համեմունքների խառնուրդով
կոլոլակ ձվով
խոզի մսով գուլյաշ` գարեջրով և մարինացված ընկույզով
կարկանդակ ոչխարի երիկամից
ձկան կարկանդակ` սոխով և կարտոֆիլով
հավ
տավարի միս` գարեջրով տապակած
լցոնած բադ
սաղմոն` խաշած դոնդողում
== Խմիչք և քաղցրավենիք ==
Շոտլանդական հիմնական ազգային ըմպելիքը տաք թեյն է, որն ուղեկցվում է բազմաթիվ քաղցրավենիքներով (բլիթներ, նրբաբլիթներ, վարսակի տորթեր, մաֆիններ, մուրաբաներ, մարմելաթ), ինչպես նաև ապխտած մսով։ Նման «մեծ թեյը» սովորաբար կազմակերպվում է ուշ երեկոյան՝ ի տարբերություն անգլիական ժամը հինգի թեյախմության։ Այսօր թեյի մեջ կարելի է ավելացնել անուշաբույր խոտաբույսեր կամ մրգահյութեր։ Ամբողջ աշխարհում հրուշակեղեններից հայտնի են հատապտուղներով տեղական կարկանդակները, ինչպես նաև կոճապղպեղը, կարճատևը և վարսակի ալյուրից պատրաստված բլիթները (Շոտլանդիան, ի դեպ, համարվում է վերջիններիս ծննդավայրը)։ Տոներին այստեղ պատրաստում են կոն խմիչքը, ինչպես նաև կեքս` նուշով և չամիչով։ Այնուամենայնիվ, ամենատարածված տեղական աղանդերը քրանահանն է` վարսակի ալյուրի, թարմ հատապտուղների, մեղիր և հարած սերուցքի խառնուրդի տապակա։
Թագավորության ամենատարածված սպիրտային խմիչքը շոտլանդական վիսկին է, ինչպես նաև դրա հիմքով պատրաստված տարատեսակ լիկյորներ։ Գրեթե յուրաքանչյուր գյուղ արտադրում է տնական գինիներ և գարեջուր։
== Տես նաև ==
Եվրոպական խոհանոց
Շոտլանդական վիսկի
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շոտլանդական խոհանոցի մասին
Շոտլանդիայի խոհանոցը։ ինչ կհամտեսի զբոսաշրջիկը |
410,127 | Work (երգ, Իգի Ազալիա) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Work (այլ կիրառումներ)«Work» (հայերեն՝ Աշխատանք), ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի երգն է։ Այն թողարկվել է 2013 թվականի մարտի 13-ին որպես նրա «The New Classic» (2014) դեբյուտային ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Երգը գրվել է Իգի Ազալիայի, The Invisible Men-ի, Տրոկոն Մարկուս Ռոբերտսի և Նատալի Սիմսի կողմից։ Երգի պրոդյուսերներն են The Invisible Men-ը և 1st Down of FKi-ը։ «Work»-ը սնեպ-թրեպ երգ է, որը իր բովանդակությամբ Իգիի կյանքի պատմության մասին է։
Իր թողարկումից հետո, երգը արժանացել է տարբեր կարծիքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր գնահատել են երգի բառերը և Իգիի վոկալի մատուցումը։ Կոմերցիոն առումով երգը ունեցել է չափավոր հաջողություններ։ Այն հասել է 17-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթում և 54-րդ հորիզոնականը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում։ Երգը նաև ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի UK R&B Charts-ում և Միացյալ Նահանգների Billboard Hot Dance Club Songs հիթ շքերթի թոփ 10-ում։
Երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է ֆրանսիական Jonas & Francois ռեժիսորական թիմի կողմից, ներկայացվել է 2013 թվականի մարտի 13-ին։ Ներշնչված մի քանի ֆիլմերից, տեսահոլովակը ներկայացնում է Իգիի կյանքի ճանապարհորդությունը դեպի Հոլիվուդի փողոցներ։ Քննադատները բարձր են գնահատել տեսահոլովակի պատմությունը և նորաձևությունը, ինչպես նաև Իգիի պարային ունակությունները։ Տեսահոլովակը ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել MTV VMA-ում և UK Music Video մրցանակաբաշխությունների անվանակարգերից մեկում ներկայացվելուց հետո։ 2013-ին Իգին երգը կենդանի կատարել է մի քանի միջոցառումների ժամանակ, ինչպես նաև բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի շրջագայությունների բացման ժամանակ։ 2014-ին նա կատարել է երգը Jimmy Kimmel Live! հեռուստածրագրի շրջանակներում և իր «The New Classic» ալբոմի շրջագայությունների ժամանակ։
== Նախապատմություն և թողարկում ==
2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013-ի հունվարը, «Work» երգը մշակվել է Իգի Ազալիայի կողմից որպես նրա դեբյուտային «The New Classic» ստուդիական ալբոմի երեք սինգլներից մեկը։ Երգը գրվել է Ուելսում մի հորդառատ անձրևի ժամանակ, որը նրան ոգեշնչում է ստեղծել երգ որը «տխուր է, բայց տարօրինակ ձևով, կարծես ուրախ կամ հանգստացնող է, կամ էլ խաղաղ տեսակով»։ WZMX ռադիոկայանի հետ հարցազրույցում Իգին նշում է․ «Իսկապես ես երբեք չեմ գրել երգ իմ կյանքի մասին, քանի որ ես կարծում եմ որ եթե դու երբեմն անում ես ինչ-որ բան այդքան լուրջ, դու չգիտես թե ինչպես այդ ամենը ճիշտ տեղադրել երգում։» Երգի բովանդակությունը ոգեշնչված է այն ժամանակահատվածից երբ Իգին տառապում էր դեպրեսիայով և մոր հետ աշխատելու համար դուրս էր եկել ավագ դպրոցից։ Երգում նշվում է թե ինչպես է Իգին իր վաստակած գումարով թռիչքի տոմս գնում և մինչև 16 տարեկանը լրանալը թողնում իր բնակավայր Մուլումբիմբին և մեկնում Մայամի։ Որպես անօրինական ներգաղթյալ Միացյալ Նահանգներ ժամանելուց հետո, Իգին ունեցել է բազում ֆինանսական խնդիրներ և սկզբնական շրջանում հասարակության կողմից արժանացել է կոպիտ կարծիքների։
Իգի Ազալիան երգը համատեղ գրել է Տրոկոն Մարկուս Ռոբերտսի, Նատալի Սիմսի և The Invisible Men-ի հետ, ով վերջինս նաև երգի պրոդյուսերն է 1st Down of FKi-ի հետ։ Իգին իր վոկալը երգի համար ձայնագրել է Rockfield և Monnow Valley ձայնագրման ստուդիաներում։ Ձայնագրման աշխատանքներից հետո տարբեր հարցազրույցներում Իգին նշել է երգը հասել է իր նպատակին և սա այն երգն է որով նա ամենաշատն է հպարտ։ Նա նաև նշել է որ իր ընկերներից շատերը առաջին անգամ երգը լսելուց հետո արտասվել են քանի որ այն ճիշտ իր կյանքի պատմությունն է։ Chicago Sun-Times-ի հետ հարցազրույցում Իգին խոստովանել է որ «Work» և «Rolex» երգերը իր դեբյուտային ալբոմի ամենա անձնական երգերն են։
2013 թվականի հունվարի 28-ին Իգին առաջին անգամ երգը կատարում է բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի շրջագայություններից մեկի բացման ժամանակ Մանչեստրում։ Փետրվարի 11-ին կայանում է երգի պրեմիերան բրիտանական BBC Radio 1Xtra ռադիոկայանի եթերում, որից հետո Իգին գրում է իր Թվիթթերի էջում․ «Շնորհակալություն ինձ աջակցելու համար և ես ուրախ եմ ունենալ առաջին սինգլը իմ պատմության մասին և ոչ թե ինչ-որ անիմաստ բանի։ Հույս ունեմ այն ոգեշնչում և դրդում է։» Մարտի 17-ին երգը պաշտոնապես թողարկվում է, որից հետո նաև թողարկվում է նաև երգի մինի ալբոմ և տարբեր ռեփերների կողմից ռեմիքսներ։
== Տեսահոլովակ ==
Երգի տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում 2013 թվականի փետրվարի 25-ին։ Այն նկարահանվել է ֆրանսիական Jonas & Francois ռեժիսորական թիմի կողմից և ներկայացվել է Իգիի VEVO էջում մարտի 13-ին, 2013։
=== Սյուժե ===
Տեսահոլովակի սկզբում Իգին քայլում է մի ամայի ճանապարհով, որի ընթացքում ցուցադրվում են նաև վառվող կոշիկների և անիվների կադրեր։ Հաջորդ կադրում նա կանգնած է այդ կրակների առջև, իսկ մյուսում մի քանի պարուհիների հետ մեքենայի առջև։ Այնուհետև նա վարում է հեծանիվ, որից հետո իր երկու ընկերների հետ նա հայտնվում է մի բարում։ Այդ բարի հաճախորդներից մեկի համար պարելու ժամանակ նա գողանում է նրա մեքենայի բանալիների և ընկերների հետ դուրս փախչում։ Հաջորդ կադրում նա և ընկերները մեքենայով փախչում են, որի ընթացքում Իգին կանգնած է մեքենայի մեջ և վերև է պարզում մի բարակ շորի կտոր։ Վարելով մեքենան մի ամբողջ ցերեկ և գիշեր, առավոտյան նրանք հասնում են Հոլիվուդ, որտեղ Իգին դուրս գալով մեքենայից սկսում է միայնակ քայլել մայթով։
== Երգացանկ ==
== Հիթ-շքերթներ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Երգի տեսահոլովակը ՅուԹուբում |
23,327 | 104 |
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր ==
104 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երեքշաբթի օրը։ Սա մեր թվարկության 104 թվականն է,
II դարի 4-րդ տարին։ |
62,701 | Հիպերիոն (արբանյակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիպերիոն (այլ կիրառումներ)Հիպերիոն (հին հունարեն՝ Ὑπερίων), Սատուրնի արբանյակն է, հայտնաբերվել է Ուիլիամ Բոնդի, Ջորջ Ֆիլիպ Բոնդի և Ուիլիամ Լասսելի կողմից 1848 թվականին։ |
955,365 | Եվրոպական միության քաղաքացիական ծառայության տրիբունալ | Եվրոպական քաղաքացիական ծառայության տրիբունալ, Եվրամիության Արդարադատության դատարանում գործած մասնագիտացված դատարան։ Ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, լուծարվել՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին։
== Իրավական հիմք ==
Նիցայի համաձայնագիրը նախատեսում էր որոշակի հատուկ ոլորտներում դատական հանձնաժողովների ստեղծում։ Այս դրույթը հետագայում փոփոխվում և կոդավորվում է Լիսաբոնի պայմանագրի և Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 257-րդ հոդվածով («մասնագիտացված դատարաններ»)․
2004 թվականի նոյեմբերի 2-ին Եվրամիության խորհուրդն այդ հիմքով ընդունել է որոշում՝ հիմնել Եվրամիության քաղծառայության տրիբունալը։ Յոթ դատավորից բաղկացած այս նոր մասնագիտացված դատարանը ստեղծվել է Եվրամիության և նրա քաղաքացիական ծառայության միջև վեճերի վերաբերյալ որոշում կայացնելու համար․ իրավասություն, որը մինչև 2005 թվականը պատկանում էր Ընդհանուր դատարանին։ Դրա վճիռները օրենքի հարցերով ենթակա էին ապելյացիայի միայն Ընդհանուր դատարանում, իսկ բացառիկ դեպքերում՝ ենթակա վերանայման Եվրոպական Արդարադատության դատարանի կողմից։ Հիմնվել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, լուծարվել՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, չնայած Գլխավոր դատարանի չափերը կրկնապատկելու իր մանդատի հաջողություններին։
=== Քաղծառայության տրիբունալի նախագահներ ===
== 2016 թվականի քաղծառայության տրիբունալի դատավորներ ==
Աղբյուր
== Ծանոթագրություններ ==
== Հետագա ընթերցանություն ==
Butler Graham (2019)։ «An Interim Post-Mortem: Specialised Courts in the EU Judicial Architecture after the Civil Service Tribunal»։ International Organizations Law Review 16։ doi:10.1163/15723747-2019010
== Արտաքին հղումներ ==
European Union Civil Service Tribunal: official website |
245,604 | Սլոբոդկա-Ռախնովսկայա | Սլոբոդկա-Ռախնովսկայա (ուկրաիներեն՝ Слобідка-Рахнівська), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Դունաևցիի շրջանում։
2001 թվականի տվյալներով Սլոբոդկա-Ռախնովսկայա գյուղում բնակվում էր 593 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1763 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 336,36 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
435,684 | Made in Heaven | Made in Heaven, բրիտանական Քուին խմբի տասնհինգերորդ և վերջին ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1995 թվականի նոյեմբերի 6-ին «Parlophone» և «Hollywood» ստուդիաներում։ Մերկուրիի մահից հետո Դիկոնը թմբկահար Ռոջեր Թեյլորը և կիթառահար Բրայան Մեյն աշխատել են այն վոկալային և դաշնամուրային մասերի հետ, որոնք Մերկուրին ձայնագրել էր իր մահից առաջ՝ ավելացնելով նոր գործիքավորում այդ ձայնագրություններին։ Աշխատանքները ավարտին են հասցվել խմբի ստուդիայում, որը գտնվում է Montreux-ում (Շվեյցարիա)։ Ալբոմը առաջատար էր Մեծ Բրիտանիայում։ Ըստ The Guardian-ի՝ ալբոմը վաճառել է 20 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։
== Երգացանկ ==
«It's a Beautiful Day»-2։32
«Made in Heaven»-5։25
«Let Me Live»-4։45
«Mother Love»-4։49
«My Life Has Been Saved»-3։15
«I Was Born to Love You»-4։49
«Heaven for Everyone»-5։36
«Too Much Love Will Kill You»-4։20
«You Don't Fool Me»-5։24
«A Winter's Tale» Queen Freddie Mercury 3։49
«It's a Beautiful Day (Reprise)»-3։01
«Yeah»-0։04
«Untitled Hidden Track»-22։32
== Հիթ-շքերթներ ==
=== Հավաստագրումներ ===
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Տեսանյութը ՅուԹյուբում |
100,564 | (1721) Ուելս | (1721) Ուելս (անգլ.՝ Wells), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1953 թվականի հոկտեմբերի 3-ին Ինդիանայի համալսարանի կողմից Բրուկլինում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,149207 ա. մ., առավելագույնը մոտենում է 3,0056 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,2928 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2041,27 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,176361 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 16,12° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(1721) Ուելս աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
1,052,424 | Գերմանիայի կոշիկի թանգարան | Գերմանիայի կոշիկի թանգարան (գերմ.՝ Deutsches Schuhmuseum Hauenstein, նաև Գերմանական կոշիկի թանգարան), թանգարան գերմանական Հաուենշտեյն կոմունայում, որը գտնվում է Ռայնլանդ Պֆալց դաշնային հողում։ Հիմնադրվել է 1886 թվականին կառուցված կոշիկի նախկին գործարանի տեղում, շենքը բաղկացած է չորս հարկերից, որոնք բաց են այցելուների համար։
== Ցուցանմուշներ ==
Թանգարանը տարբեր կոշիկների հավաքածու ունի, որոնցից կարելի է առանձնացնել 180 համարի կոշիկը, կամ մ.թ.ա. 200 տարի առաջ ապրած մարդու սանդալները։
== Մրցանակներ ==
Թանգարանը «գերազանց» գնահատական է ստացել Եվրոպական թանգարանների հանձնաժողովից, քանի որ, ըստ գնահատող խմբի, թանգարանը միավորում է կոշիկի արվեստն ու սոցիալական պատմությունը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Официальный сайт музея Archived 2021-01-27 at the Wayback Machine.(գերմ.) |
924,874 | Կացխ (Ճիաթուրայի շրջան) | Կացխ (վրաց.՝ კაცხი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Իմերեթի մարզի Ճիաթուրայի շրջանում։
== Դիրք ==
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 610 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Ճիաթուրայից հեռու է 11 կմ։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 403 մարդ։
== Ծանոթագրություններ == |
263,261 | Բոյուք-Շարիթիա | Բոյուք-Շարիթիա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Սեբաստիայի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
671,786 | Վերնեք | Վերնեք (գերմ.՝ Werneck), համայնք Գերմանիայում՝ Բավարիա երկրամասի Շվանդորֆ շրջանում։
Ենթարկվում է Ստորին Ֆրանկոնիայի վարչական շրջանին։ Բնակչությունը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կազմում է 10 376 մարդ։ Զբաղեցնում է՝ 73,56 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ 09 6 78 193։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք |
258,099 | Քոխեր Ստորին | Քոխեր Ստորին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
623,647 | Գեորգի Դեմետրաձե | Գեորգի Դեմետրաձե (վրաց.՝ გიორგი შალვას ძე დემეტრაძე, սեպտեմբերի 26, 1976(1976-09-26), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), նախկին վրացի ֆուտբոլիստ, հարձակվող, Ռուսաստանի 1999 թվականի և Ուկրաինայի 2004 թվականի առաջնությունների լավագույն ռմբարկու։
== Կենսագրություն ==
Համարվում է «Դինամո» Թբիլիսիի երիտասարդական թիմի սանը։ Ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել է 1994 թվականին։ Բայց մինչ այդ 2 տարի խաղացել է «Կախեթում»։
1997 թվականին վարձակալվեց Ռոտերդամի «Ֆեյենոորդում», սակայն վնասվածքը թույլ չտվեց նրան հաճախ հայտնվելու խաղադաշտում։ Նիդերլանդներից վերադառնալուց հետո խաղաց ռուսական «Ալանիայում»։ Ակումբի կազմում դարձավ 1999 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
2000 թվականին 3 միլիոն դոլլարով վաճառվեց Կիևի «Դինամոյին», որի կազմում դարձավ Ուկրիանայի չեմպիոն։ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում կարող էր անգլիական ակումբին մրցաշարից դուրս հանել, միայն թե դատարկ դարպասներին չկարողացավ խփել։
2001 թվականի սկզբին 5 միլիոն դոլլարի դիմաց տեղափոխվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադ», միայն թե ամբողջ տարվա ընթացքում խաղաց 13 խաղ։ Պատճառը ծնկի վնասվածքն էր։ 2002 թվականին վարձակալվեց Մոսկվայի «Լոկոմոտիվում» և «Ալանիայում»։
2003 թվականին խաղաց Դոնեցկի «Մետալուրգում», բայց 2005 թվականի կեսերին երրորդ անգամ վերադարձավ «Ալանիա»։ Վերջինիս Ռուսաստանի Պրեմիեր Լիգայից հեռանալուց հետո, վարձակալվեց Թել Ավիվի «Մաքաբիում», բայց բարձրագույն մակարդակի խաղ ցույց տալ չկարողացավ և կես տարի անց վերադարձավ «Մետալուրգ»։
2007 թվականին տեղափոխվեց Կիևի «Արսենալ»։ 2008 թվականի սեպտեմբերից սկսեց հանդես գալ «Բաքու» ակումբում։
2010 թվականի ապրիլին վերադարձավ հայրենիք և սկսեց խաղալ «Սպարտակ Ցխինվալում»։
2014 թվականի հունվարին նշանակվեց «Տորպեդո» Քութայիս ֆուտբալային ակումբի նախագահի պաշտոնում։
=== Ձերբակալությունը և դատավճիռը ===
2010 թվականի հուլիսի 8-ին Թիբիլիսիի Գլխավոր վարչության անդամները և Վրաստանի ՆԳՆ հակաահաբեկչության կենտրոնի ղեկավարությունը Դեմետրաձեին ձերբակալել են գողական աշխարհի, մասնավորապես, գող հեղինակություն Վատո Ղիփիանի հետ կապ ունենալու, ինչպես նաև գաղտնի ձիարշավագրազի մասնակցության (որտեղ նա հանդիսանում էր կոլեկտոր և ձիարշավագրազի խաղադրույքի պարտապաններից դրամ էր շորթում) մեղադրանքով։ 2011 թվականի մարտի 23-ին Վրաստանի քաղաքային դատարանը նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ 2012 թվականի դեկտեմբերին համաներմամբ ազատ է արձակվել։
== Ձեռքբերումներ ==
=== Թիմային ===
Վրաստանի չեմպիոն՝ 1995, 1996, 1997
Ուկրաինայի չեմպիոն՝ 1999-2000
3-րդ տեղը Ուկրաինայի առաջնությունում՝ 2002-2003, 2004-2005
3-րդ տեղը Ադրբեջանի առաջնությունում՝ 2008-2009
=== Անձնական ===
Վրաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1996-1997
Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1999
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2003-2004
== Արդյունքները մրցաշրջաններում ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պրոֆիլը National Football Teams կայքում
«Պրոֆիլը «Դինամո» Կիևի երկրպագուների պաշտոնական կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2015-10-17
«Դեմետրաձեյի մասին տեղեկություն Կիևի «Արսենալի» պաշտոնական կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2015-10-17
«Վիճակագրությունը «Футбольные легионеры» կայքում(статистика)»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2015-10-17
«Ինքն իրեն ռեժիսոր («СЭ»-ի հարցազրույցը, 2006)»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2015-10-17 |
508,710 | Հաուզեն ամ Բուսեն | Հաուզեն ամ Բուսեն (գերմ.՝ Hausen am Bussen), կոմունա Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։
Մտնում է Ալբ Դունայ շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 275 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)։ Տարածքը կազմում է 3,52 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 08 4 25 055։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական էջ |
1,109,575 | Զմմառի Տիրամոր տաճար | Զմմառի Տիրամոր տաճար (իսպ.՝ Catedral Católica Armenia Nuestra Señora de Bzommar), հայ կաթողիկե եկեղեցու մայր տաճարը Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի Պրադո շրջանում, որը հանդիսանում է Լատինական Ամերիկայի և Մեքսիկայի Հայ Կաթողիկե էկզարխատի մայր տաճար։
Տաճարը նվիրված է հայ կաթոլիկների հովանավոր Զմմառի Սուրբ Տիրամորը։ Այն կարևորագույն կրոնական կենտրոն է տեղի հայ համայնքի համար։
== Նույն նվիրվածությունը ==
Մոնտեվիդեոյում կա Զմմառի Տիրամորը նվիրված ևս մեկ եկեղեցի՝ Լա Կոմերսիալի Զմմառի Տիրամոր ծխական եկեղեցին։
== Տես նաև ==
Սուրբ Ներսես Շնորհալի Մայր տաճար
Հայերը Ուրուգվայում
== Ծանոթագրություններ == |
945,520 | Ելենա Ջիչոևա | Ելենա Գեորգիևնա Ջիչոևա (ռուս.՝ Елена Георгиевна Джичоева, հունիսի 16, 1939(1939-06-16), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գրաքննադատ, լրագրող, գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1989), Ռուսաստանցի գրողների միության անդամ (1991), Ռուսաստանի լրագրողների միության անդամ, պատվավոր ռադիստ։
== Կյանք և ստեղծագործություն ==
Ելենա Գեորգիևնան ծնվել է 1939 թվականի հունիսի 16-ին, Դոնի Ռոստով քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1956 թվականին, ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի (ՌՊՀ) պատմաբանասիրական ֆակուլտետ։ Համալսարանում նրա մեջ հետաքրքրություն է առաջացել գրականության ոլորտում հետազոտական աշխատանքների նկատմամբ. Է. Մ. Ռեմարկի մասին նրա հոդվածը, որը կարդացվել է ֆակուլտետի գիտական համաժողովում, տպագրվել է ՌՊՀ-ի ժողովածուում։ Դիպլոմային աշխատանքի թեմա է դարձել Ջոն Գոլսուորդիի ստեղծագործությունների ուսումնասիրությունը, որի պատմվածքներից շատերը, որոնք այն ժամանակ դեռևս ռուսերեն չէին թարգմանվել, Ե. Ջիչոևան հատուկ թարգմանել է դիպլոմայինի համար։
Համալսարանն ավարտելուց հետո Ելենա Ջիչոևան աշխատել է Վյոշենսկայայի շրջանային թերթում, դպրոցում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Ավելի ուշ նա աշխատել է որպես «Ռոստիզդատի» խմբագիր, «Մոլոտ» մարզային թերթի գրական աշխատող, Ռոստովի հեռուստատեսության գրական- դրամատիկական հաղորդումների ավագ խմբագիր, ռադիո «Դոն-ՏՌ»-ի գեղարվեստական-հրապարակախոսական հաղորդումների խմբագիր։
Ե. Գ. Ջիչոևայի «Հաղթահարում» առաջին գիրքը (ակնարկներ Վ. Սյոմինի կյանքի և ստեղծագործության մասին), որը լույս է տեսել 1982 թվականին «Ռոստիզդատում», դրական արձագանքներ է ստացել «Նովի միր», «Վոպրոսի լիտերատուրի», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», «Դոն», «Պոդյոմ» ամսագրերում, Ռոստովի և մարզի թերթերում։
1988 թվականին «Ռոստիզդատ» հրատարակչությունում լույս է տեսել Բորիս Իզյումսկու ստեղծագործագործությունների մասին Ելենա Ջիչոևայի «Ժամանակի երկու դեմքը» գիրքը։
Ելենա Ջիչոևայի հետագա գրքերն ու հոդվածները նվիրված էին ռազմական արձակին և ճշմարտացի ու կեղծ գրականության վերաբերյալ մտորումներին։
1989 թվականին Ելենա Գեորգիևնա Ջիչոևան ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն որպես քննադատ։ 1991 թվականից Ռուսաստանցի գրողների միության անդամ է։
Ելենա Ջիչոևայի հոդվածներն ու ակնարկները տպագրվել են Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Վորոնեժի ամսագրերում, հավաքական ժողովածուներում։ 1992 թվականից «Դոն-ՏՌ» պետական հեռուստառադիոընկերությունում նա վարում է «Գրական Դոն» ռադիոհաղորդաշարը։
Ելենա Գեորգիևնա Ջիչոևան Ն. Պոգոդինի անվան մարզային լրագրողական մրցանակի դափնեկիր է։
Ե. Գ. Ջիչոևան ապրում է Դոնի Ռոստովում։
== Ստեղծագործություններ ==
Առանձին հրատարակություններ.
Преододение. Очерк жизни и творчества Виталия Сёмина. — Ростов-н/Д: Ростовское кн. изд-во, 1982.
Два портрета (в соавт. С. А. Истогиной) — Воронеж: Центрально-Чернозёмное кн. изд-во, 1986.
Притяжение. Сборник литературно-критических статей. — Воронеж: Центрально-Чернозёмное кн. изд-во, 1987.
Два лика времени. Очерк жизни и творчества Б. В. Изюмского. — Ростов-н/Д: Ростовское кн. изд-во, 1988.
Сотворение художественного. Статьи и рецензии — Ростов н/Д: Ростовское кн. изд-во, 1990.
Ходите чаще в гости к старикам. — Ростов-н/Д: МП «Книга», 1999.
Серебряная дорога. — Ростов н/Д: изд-во журнала «Ковчег», 2008.
Вспоминать и жить. Воспоминания, эссе, беседы, размышления о пиателях. — Ростов-н/Д: изд-во «Булат», 2011.
== Աղբյուրներ ==
Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5
== Արտաքին հղումներ ==
Джичоева Елена Георгиевна
Елена Георгиевна Джичоева
Писатель в интерьере времени. Грустная проза современной культурной жизни
Радиожурнал «Дон литературный» |
320,587 | Սուլակ (գյուղ, Կրասնոպարտիզանսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուլակ (այլ կիրառումներ)Սուլակ (ռուս.՝ Сулак), գյուղ Ռուսաստանի Սարատովի մարզի Կրասնոպարտիզանսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
766,051 | Laboum (խումբ) | Laboum (կոր։ 라붐) - Հարավային Կորեայի իգական խումբ, որը ստեղծվել է 2014 թ-ին NH Media-ի ղեկավարությամբ և նրա համատեղ ձեռնարկմամբ Global H Media Nega Network-ի հետ։ Անունն ընտրվել է ֆրանսիական Laboum ֆիլմից։
== Կենսագրություն ==
=== 2014: Դեբյուտ Petit Macaron-ի հետ ===
2014թ․ օգոստոսին, NH Մեդիա-ն и Nega Network—ն հայտարարեցին սպասվող Laboum իգական փոփ խմբի դեբյուտի մասին, որը մարզվել էր չորս տարվա ընթացքում։ Խումբը գովազդվել էր ինչպես քույր խումբ U-KISS NH Մեդիա- համար և Brown Eyed Girls Nega Network-ից համար։
Laboum թողարկել է իր դեբյուտային EP Petit Macaron-ը օգոստոսի 28 2014 թ․, իրենց տեսահոլովակից դուրս գալուց հետո գլխավոր երգի «Pit-A-Pet». Երգը գրել է Սո Ջի Յոմը, հայտնի դարձած հիթերով «Electric Shock» f (x) և «Twinkle» TaeTiSeo, իսկ երաժշտությունը գրել է Չոն Չժե Յոբը։ Հոկտեմբերի 24-ին խումբը հայտարարեց իր վերադարձի մասին Petit Macaron DATA PACK-ով՝ վերաթողարկումով Petit Macaron-ի լրացուցիչ թվային պարունակությամբ և «What about you?>> երգի մշակմամբ։ 31 հոկտեմբերին խումբն անցկացրել է վերադարձ Երաժշտության բանկի ժամանակ և թողարկել է տեսահոլովակ, որտեղ առաջնորդում էր տիկնիկային թեման։ Նոյեմբերի 3- ին դուրս է եկել Petit Macaron ալբոմը Data PACK:
=== 2015։ Sugar Sugar և Aalow Aalow ===
Փետրվարի վերջին 2015 թ. ZN նկարահանվել է Kevin-ի հետ ՝U-KISS-ից, երկու դրվագներում «Milky Love» դորամայում։ Երկու դրվագներն ազատ են արձակվել մարտի 2-ին Naver Tv Cast-ում։
Մարտի 16-ին, խումբը հայտարարեց վերադարձի մասին ավելի հասուն , բայց թարմացնող հայեցակարգով «Sugar Sugar»-ում , որտեղ կլիներ թեման աղջկական խնջույքների մասին։ Օգոստոսի 14-ին, դուրս է եկել երգ՝ ուղեկցվող EP և տեսահոլովակով։ Յուչժոնը հյուրն է եղել մայիսյան թողարկման ժամանակ հայտնի ռադիոծրագրի «Kiss the Radio»` կազմակերպված Super Junior-ի կողմից։
Հունիսին Սիլբինը նկարահանվել է ժամանցային շոուում ։Շոուն կենտրոնացած էր փոքրագույն ոչ հայտնի անդամներից կազմված կանանց խմբերի վրա և գնահատում էր դրանք հիմնվելով իրենց կատարման կոնկրետ խնդիրների վրա, որոնք ընդգծում են հատկանիշները կին այդոլների՝ անհրաժեշտ ցույց տալու հավատարիմ երկրպագուներին։ Տասը մասնակիցներից Սոլբինը մրցեց Տահեհոյ-ի դեմ՝ զբաղեցնելով վեցերորդ տեղը։
Նոյեմբերի 26-ին 2015 թ. Laboum բեռնեց տեսահոլովակ՝ վերադարձնելու «Aalow Aalow» երգը խմբի YouTube-ի պաշտոնական ալիք։ Տեսանյութը թողարկվել է դեկտեմբերի 1-ին, և ցույց տվեց էլեգանտ, բայց ռետրո ֆանկ ոճում։ Դեկտեմբերի 4-ին խումբը անցկացրեց շոուկեյս «Aalow Aalow»-ով Music Bank—ի ժամանակ։ EP պաշտոնապես թողարկվել է դեկտեմբերի 6-ին։
=== 2016 : Makestar campaign, Fresh Adventure և Love Sign ===
Փետրվարի 15-ին 2016 թ. Laboum-ը բացել է արշավ իրենց առաջիկա տեսահոլովակը ֆինանսավորելու համար crowdfunding Makestar հարթակում։ Խումբը ստացել է կոչում «Պատվավոր պրոդյուսեր»՝ թիվս այլ պարգևների։ Նրանց քարոզարշավը հասել էր իր նպատակին՝ ստանալով $ 8261 դոլար ընդամենը չորս ժամում։
Makestar քարոզարշավի ընթացքում ի վերջո հավաքվեց 27.832 - 336,9% -ը նախնական թիրախի։ Ապրիլի 6-ին 2016թ․ խումբը թողարկել է տեսահոլովակ «Ճանապարհորդություն դեպի Ատլանտիս» երգի վրա և նրան հաջորդող EP Fresh Adventure։
Օգոստոս 9-ին 2016 թ. Խումբը հայտարարեց իր վերադարձի մասին։ Երկար սպասելուց հետո, նրանք թողարկում են տեսահոլովակ «Կրակող սեր» երգի վրա, ինչպես նաև հաջորդող EP Love Sign օգոստոսի 23-ին, 2016 թ.։
== Անդամներ ==
Կիմ Յու Ջոն (կոր.: 김유정), ծնվել է 14 փետրվար-ին 1992 թ-ին. (25 տ)
Չոն Սո Յոն(կոր.:정소연), ծնվել է 4 մայիս-ին 1994 թ․-ին (23 տ)
ZN (կոր.: 지엔), իրական անունը։ Բե Ջին Ի(կոր.: 배진예) ծնվել է 9 հունիս-ին 1994 թ-ին. (22 տ)
Յում Խե Ին (կոր.: 염해인), ծնվել է 19 մայիս-ին 1995 թ․-ին. (21 տ)
Ան Սոլ Բին (կոր.: 안솔빈), ծնվել է 19 օգոստոս-ին 1997 թ-ին. (19 տ)
Կիմ Յուլ Խի (կոր.: 김율희), ծնվել է 27 նոյեմբեր-ին 1997 թ-ին. (19 տ)
=== Մինի-ալբոմներ ===
=== Սինգլ ալբոմներ ===
=== Սինգլներ ===
=== Սաունդտրեկեր ===
== Վիդեոգրաֆիա ==
=== Տեսահոլովակներ ===
=== Մասնկացությունը տեսահոլովակներում ===
== Ֆիլմոգրաֆիա ==
=== Դորամաներ ===
=== Ժամանցային ծրագիր ===
=== Фильм ===
=== Ռեալիթի շու ===
=== Երաժշտական ծրագիր ===
==== Music Bank ====
== Համերգներ ==
Dream Concert (2016)
Dream Concert (2017)
== Հղումներ ==
http://www.wowkorea.jp/news/enter/2015/0227/10139942.html
https://www.soompi.com/2015/02/26/u-kisss-kevin-zeas-dongjun-and-laboums-zn-star-in-omnibus-web-drama-about-love/
http://tenasia.hankyung.com/archives/353250 Archived 2014-10-27 at the Wayback Machine.
http://tenasia.hankyung.com/archives/306257 Archived 2014-10-13 at the Wayback Machine.
http://tenasia.hankyung.com/archives/299539 Archived 2016-01-30 at the Wayback Machine.
https://www.makestar.co/projects/singer-laboum
http://www.makestar.co/project/singer-laboum/update/#tab Archived 2016-02-24 at the Wayback Machine.
http://www.bntnews.co.uk/app/news.php?nid=27021 Archived 2015-12-10 at the Wayback Machine.
http://www.koreadaily.com/index.html?branch=HOME
http://tenasia.hankyung.com/archives/548875 Archived 2015-06-08 at the Wayback Machine.
http://tenasia.hankyung.com/archives/473321 Archived 2015-05-08 at the Wayback Machine.
http://entertain.naver.com/read?oid=109&aid=0003018668
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=16&hitYear=2017&termGbn=week
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=35&hitYear=2016&termGbn=week
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=15&hitYear=2016&termGbn=week
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=50&hitYear=2015&termGbn=week
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=14&hitYear=2015&termGbn=week
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=46&hitYear=2014&termGbn=week
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=36&hitYear=2014&termGbn=week
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=04&hitYear=2016&termGbn=month
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=12&hitYear=2015&termGbn=month
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=03&hitYear=2015&termGbn=month
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=11&hitYear=2014&termGbn=month
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=08&hitYear=2014&termGbn=month
http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=09&hitYear=2016&termGbn=month
http://www.allkpop.com/article/2016/11/laboum-tease-new-solo-reality-show-laboum-project
http://tenasia.hankyung.com/archives/900637 Archived 2016-04-04 at the Wayback Machine.
http://sunnyvisual.com/portfolio/laboum-winter-story/ Archived 2017-02-27 at the Wayback Machine.
https://vimeo.com/183223517
https://vimeo.com/110386465
http://gaonchart.co.kr/main/section/chart/online.gaon?nationGbn=T&serviceGbn=S1020&targetTime=16&hitYear=2017&termGbn=week
== Նշումներ ==
Official website Archived 2016-11-30 at the Wayback Machine. |
74,853 | Ստուբեն շրջան (Նյու Յորք) | Ստուբեն շրջան (անգլ.՝ Steuben County), ԱՄՆ Նյու Յորք նահանգի 62 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 3.636 կմ² է, բնակչությունը՝ 98.990 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Բեթ բնակավայրը։ Կազմավորվել է 1796 թ.։ |
1,108,316 | Սայմոն Քեյ | Սայմոն Փիթեր Ջաբիր Քեյ, բրիտանացի պլաստիկ վիրաբույժ, ծնվել և կրթություն է ստացել Գերնսիում, Նորմանդական կղզիներ, հիմնված Լիդսում։ Քեյն իրականացրել է Մեծ Բրիտանիայում ձեռքի փոխպատվաստման առաջին վիրահատությունը։ Քեյը վերապատրաստվել է պլաստիկ վիրաբուժության ոլորտում Միացյալ Թագավորության Ուեքսամ, Բիրմինգհեմ և Մանչեստրի համալսարաններում, ինչպես նաև գործուղվել է Ադելաիդա, Ավստրալիա և Լուիսվիլ, Կենտուկի, Միացյալ Նահանգներ։
Քեյի որոշումը՝ դառնալու վիրաբույժ, մասնավորապես պլաստիկ վիրաբույժ, առաջացել է իր մանկության պատճառով, երբ հինգ տարեկանում նա այրել է իր մատը փոքր էլեկտրական կրակի վրա։ Նա ստիպված էր դիմանալ բազմաթիվ վիրահատությունների, որոնք, ըստ նրա, ավելորդ էին և ստիպեցին իրեն վիրաբույժ դառնալ, բայց նա նաև ցանկանում էր լինել այն մեկը, ով միշտ կհարցներ, թե «ինչն է բխում հիվանդի շահերից»։
2019 թվականի ամանորյա պարգևատրման ժամանակ արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ ձեռքի համալիր վերականգնողական վիրաբուժության, ինչպես նաև ձեռքի փոխպատվաստման ծառայությունների համար։ 2001 թվականի նոյեմբերին «Թայմս»-ը Քեյին անվանեց այդ ժամանակ Բրիտանիայում աշխատող լավագույն բժիշկներից մեկը։
== Ծանոթագրություններ == |
89,463 | Աստերոիդների ցանկ (207501-207600) | Աստերոիդների ցանկ (207401-207500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (207601-207700)
Աստերոիդների ցանկ (207401-207500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (207601-207700) |
1,007,380 | Նիգերիայի տնտեսություն | Նիգերիա, նավթով հարուստ երկիր։ Չնայած դրան, երկրի տնտեսությունը երկար ժամանակ անկում է ապրել չդադարող հակամարտությունների պատճառով։ 2014 թվականին Նիգերիան՝ Աֆրիկայում նավթի առաջատար արտադրողը, դարձել է Աֆրիկայի խոշորագույն տնտեսությունը ունեցողը՝ ՀՆԱ-ի չափով առաջ անցնելով ՀԱՀ-ից։
== Գյուղատնտեսություն ==
Մինչ օրս նիգերիացիների մեծ մասը (1989-ին մոտ 65%) աշխատում են գյուղացիական ընտանեկան տնային տնտեսություններում, ապահովելով իրենց սննդամթերքների բազան և աճեցնելով մեկ կամ մի քանի ապրանքային մշակաբույսեր՝ վաճառքի համար։ Քաղաքային բնակչության արագ աճը և որոշ շրջաններից գյուղական բնակչության հեռանալը, օրինակ, կակաոյի Յորուբյան գոտուց, տեխնիկական մշակաբույսերի աճեցումը հանգեցրել են պարենի պակասի, ընդ որում ոչ միայն քաղաքներում, այլև գյուղական վայրերում։ Հարավային և կենտրոնական գոտու հիմնական պարենային մշակաբույսերն են յամսը, բրինձը և եգիպտացորենը։ Հյուսիսային շրջաններում հիմնականում զբաղվում են սորգոյի, կորեկի ու բրինձի մշակությամբ։ Երկրի այս հատվածում զարգացած է անասնաբուծությունը։ Մանիոկը, լոլիկը և հատիկաընդեղեն բույսերը աճեցվում են ամբողջ երկրում, իսկ սոխը՝ մարգագետիններում և արոտավայրերում, օրինակ՝ լճի ավազանում։ Այս նպատակով օգտագործում են Կանջիի ոռոգվող հողերը։ Սննդամթերքի մշակաբույսերի արտադրությունը բնութագրվում է ցամաքային հողամասերում խառը մշակաբույսերի մշակմամբ, որի տարածքը հարավում հազվադեպ է գերազանցում 0.4 հեկտարը, իսկ հյուսիսային մարգագետիններում և արոտավայրերում`1,2 հեկտարը։ Գյուղացիական հողերի հատկացումը, որպես կանոն, բաղկացած է մի շարք հողամասերից, որոնք գտնվում են տարբեր վայրերում։ Հյուսիսային նահանգների խոշոր գետերի ափերի երկայնքով տարածված հողերում օգտագործվում է պարզունակ ոռոգումը։ Տեռասային գյուղատնտեսությունը գոյատևեց այն լանջերին, որտեղ ստրուկների արշավանքների և քաղաքացիական պատերազմների ժամանակ կառուցվեցին դիտակետեր։ Ապրանքային այգեգործությունը զարգացած է խոշոր քաղաքների մերձակայքում։ Լագոսի շրջանում բարենպաստ կլիմայական պայմանները թույլ են տալիս բերքը հավաքել երկու անգամ։ Սուրճը, ծխախոտը և կոլայի ընկույզը աճեցվում են ներքին շուկայի համար, բամբակը, արմավենու յուղը, գետնանուշը և կաուչուկատու բույսերը` ներքին շուկայի և արտահանման համար, իսկ կակաոյի լոբին` միայն արտահանման համար։
== Արդյունաբերություն ==
=== Նավթագազային ոլորտ ===
Նավթարդյունաբերությունը Նիգերիայի տնտեսության հիմքն է։ Նավթը տալիս է երկրի արտահանման եկամուտների 90 տոկոսը (2002 թվականին դա կազմել է տարեկան շուրջ 8 մլրդ դոլար)։ Նիգերիան Աֆրիկայի առաջին և աշխարհում նավթ արտահանող ութերորդ երկիրն է։ Նիգերիայում առաջին նավթահորը հորատվել է 1958 թվականին։ Նավթի պաշարների մեծ մասը կենտրոնացած է Նիգեր գետի դելտայում։ Եկամուտներն ավելացնելու համար Նիգերիան շարունակում էր մեծացնել նավթի արդյունահանումը, սակայն 90-ականներին գները ցածր չէին։ Նիգերիայում օրական արդյունահանվում է 2,1 մլն բարել նավթ։ Նավթի մշակումն իրականացվում է Նիգերիայի ազգային նավթային ընկերության (նավթի վաճառքից ստացված եկամուտների 75%-ը), ինչպես նաև Royal Dutch Shell ընկերության կողմից։
Նիգերիայի բնական գազի պաշարները գնահատվում են 5,22 տրիլիոն խորանարդ մետր, որոնց կեսը գտնվում է նավթագազային հանքավայրերում։ 2010 թվականին երկիրը դարձել Է հեղուկացված բնական գազի արտահանման առաջատարներից մեկը. արտահանման տարեկան ծավալը կազմել է 21,9 մլն տոննա։
=== Արտադրական արդյունաբերություն ===
Արտադրական հիմնական արդյունաբերությունները սննդի և նավթի վերամշակումն են։ Արդյունաբերական հիմնական կենտրոնը Լագոսն է։ Ինչպես նաև Աջաոկուտում մետալուրգիական գործարանը, որի շինարարության մեծ մասը իրականացվել է խորհրդային ինժեներների մասնակցությամբ։ Աջաոկուտայի պողպատաձուլական ընկերությունը 1980-ական թվականներին ծրագրվում էր որպես խոշորագույն մետաղամշակման ձեռնարկություն Արևմտյան Աֆրիկայում։ 1990-ականների սկզբին շինարարությունը գրեթե ավարտվել էր, սակայն Խորհրդային Միության փլուզման հետևանքով գործարանը շահագործման չէր հանձնվել։
=== Հանքարդյունաբերություն ===
Հանքանյութերը ապահովում են Նիգերիայի ազգային եկամտի զգալի մասը։ Նիգերիայում հանքարդյունաբերության առաջին արտահանման արտադրանքը անագի հանքաքարն էր և ածուխը։ 1904 թվականից ի վեր Ջոս սարահարթի վրա կասիտերիտի հանքաքարի արդյունահանումը միշտ եղել է մասնավոր ընկերությունների ձեռքում, մինչդեռ Էնուգուի շրջանում ածուխի արդյունահանումը վերահսկվում է կենտրոնական կառավարության կողմից։ Կասիտերիտի և ուղեկցող հանքային կոլումբիտի (նիոբիումի հանքաքար) արդյունահանումը իրականացվում է բացահորում։ 1962 թվականին անագի գործարանի շահագործման հանձնելուց հետո անագի մեծ մասը արտահանվում է թիթեղների տեսքով։ 1960 թվականից հետո, երկաթուղային տրանսպորտի դիզելային վառելիքի տեղափեխման և ավելի էժան ու էկոլոգիապես մաքուր նավթամթերքների առաջացման հետ կապված, սկսվեց ածուխի արդյունահանման կրճատումը։
1970 թվականից նավթը դարձել է Նիգերիայի հանքարդյունաբերության հումքի բազայի հիմքը։ Նավթի հանքավայրեր են հայտնաբերվել շելֆում, Նիգերի դելտայի շրջանում և Անամբրայի ավազանում։ Նավթարդյունահանման հիմնական շրջանները գտնվում են Պորտ-Հարքորտի շուրջ՝ Նիգերի դելտայում և Ուգելիում, սակայն հեռանկարում նախապատվությունը կտրվի Կրոսի գետաբերանում օֆշորային հանքավայրերի մշակմանը։ 1979 թվականին նավթի արդյունահանման ռեկորդային մակարդակ է գրանցվել՝ 114 միլիոն տոննա, բայց ՕՊԵԿ-ի որոշմամբ, որը շահագրգիռ է նավթի բարձր գների պահպանմամբ, 1983 թվականին Նիգերիայի քվոտան սահմանվել է տարեկան ընդամենը 61 միլիոն տոննա։ Արտարժույթի վաստակը բարձրացնելու համար Նիգերիան մեծացրեց նավթի արդյունահանումը, բայց 1990-ական թվականների սկզբին համաշխարհային գները շարունակում էին մնալ ցածր։ 1991 թվականին Նիգերիան աշխարհում յուղի խոշոր արտադրողների շարքում զբաղեցրեց ութերորդ տեղը, իսկ նավթի եկամուտները բաժին են ընկնում արտահանման վաստակի 96%-ը։ 1990-ականների սկզբին Նիգերիան ուներ երեք լիովին ավտոմատացված նավթային տերմինալ՝ Բոննիում, Վարրիում և Բրասում։
== Մակրոէկոնոմիկա ==
== Ներդրումներ ==
Չինաստանը Նիգերիայի տնտեսության մեջ ներդրել է 10 միլիարդ դոլար արդյունաբերության, նավթի և գազի, երկաթուղային ընկերությունների զարգացման համար։
Ըստ վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների Նիգերիայի ՀՆԱ-ն 2018-ի հունվար-մարտի ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,95%-ով։
«Ֆինմարկետի» հաղորդմամբ երկրի տնտեսությունը չորս եռամսյակ անընդեջ գրանցել է ֆինանսական աճ նավթի արդյունահանման և գների բարձրացման շնորհիվ։
Ըստ թարմացված տվյալների՝ նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճը կազմել է 2.11%, և ոչ թե 1.92%, ինչպես նախկինում էր հայտարարվում։ Այսպիսով, տնտեսական վերականգնումը որոշ չափով դանդաղեց։
Միևնույն ժամանակ, Նիգերիայի ՀՆԱ-ի ծավալը հունվար-մարտ ամիսներին նախորդ երեք ամիսների համեմատ նվազել է 13,4% -ով։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Максим Майорец, Константин Симонов Сжиженный газ — будущее мировой энергетики. — М.: Альпина Паблишер, 2013. — 360 с. — ISBN 978-5-9614-4403-2 |
573,179 | Կայք (այլ կիրառումներ) | Կայք եզրը կարող է վերաբերել՝
Կայք, տեքստեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ թվային միջոցներ պարունակող փոխկապակցված վեբ-էջերի հավաքածու։
Կայք (Արագածոտնի մարզ), գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում։ |
637,201 | Արմենակավան | Արմենակավան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 31 կմ հեռավորության վրա։
== Աշխարհագրություն ==
Համայնքը հարթավայրային է, ունի 526.52 հա տարածք, որից 428.65 հա գյուղատնտեսական նշանակության, 28.12 հա անտառային հողեր։ Արմենակավան համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։
== Բնակչություն ==
Արմենակավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 83 մարդ, կա 17 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը.
== Տնտեսություն ==
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
== Պատմություն ==
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
== Հասարարակական կառույցներ ==
Համայնքում գործում են գյուղապետարան, գործում է բուժկետ, Խրամորթի միջնակարգ դպրոցի Արմենակավանի մասնաճյուղը, որտեղ սովորում են 8 աշակերտներ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ. |
704,370 | Տոպիլին (այլ կիրառումներ) | Տոպիլին, կարող է վերաբերել՝
Տոպիլին - գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ուստ-Դոնեցկի շրջանում
Տոպիլին - գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկի շրջանում |
412,360 | Աբուլբեգլի | Աբուլբեգլի, գյուղ Արևելյան Հայաստանում, Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառում։ Գտնվում էր Տավուշ գետի միջին հոսանքի ափերին՝ սարահարթի վրա։
XX դարի սկզբին ուներ 13 տուն ադրբեջանցի բնակիչ։ Բնակիչների հիմնական զբաղվածությունը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
== Տես նաև ==
Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
1,047,046 | Նեոռեալիզմ (քաղաքագիտություն) | Նեոռեալիզմը կամ կառուցվածքային ռեալիզմը միջազգային հարաբերությունների տեսության ենթադպրոցներից է, ըստ որի ՝ ուժը միջազգային հարաբերությունների ամենակարևոր գործոնն է։ Այն առաջին անգամ ուրվագծել է Քենեթ Ուոլցը իր՝ 1979 թ․ գրված «Միջազգային քաղաքականության տեսություն» գրքում։ Ի շարս Նեոլիբերալիզմի, նեոռեալիզմը միջազգային հարաբերությունների երկու ամենաազդեցիկ ժամանակակից մոտեցումներից մեկն է։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում այս երկու մոտեցումները գերակշռել են միջազգային հարաբերությունների տեսությունումներում։ Նեոռեալիզմը ծագում է հյուսիսամերիկյան քաղաքագիտության գիտակարգից և վերաձևակերպում է Է․Հ․ Քարրի, Հանս Մորգենթաուի, Ջորջ Քենանի և այլոց դասական ռեալիստական ավանդույթը։
== Ծագումը ==
Նեոռեալիզմը գաղափարապես դիստանցավորվում է դասական ռեալիզմի մասին Հանս Մորգենթաուի մոտեցումներից ։ Դասական ռեալիզմն ի սկզբանե բացատրում էր, որ միջազգային քաղաքականության իրողությունները հիմնված են մարդկային էության վրա և, հետևաբար, ենթակա են համաշխարհային առաջնորդների էգոյին և հույզերին։ Փոխարենը, նեոռեալիստ քաղաքական փիլիսոփաները առաջարկում են, որ աշխարհակարգի ու միջազգային հարաբերությունների որոշիչ գործոն են ոչ թե ռազմավարությունը, էգոիզմը կամ մղումները, այլ կառուցվածքային սահմանափակումները։
== Տեսություն ==
Կառուցվածքային ռեալիզմը գտնում է, որ միջազգային կառուցվածքի բնույթը որոշվում է դրանում առկա կարգավորման սկզբունքի (անարխիա), համակարգի միավորների (պետություններ) և կարողությունների բաշխման միջոցով (կախված միջազգային համակարգում առկա մեծ տերությունների քանակից), որոնցից միայն վերջինն է համարվում անկախ փոփոխական՝ իվիճակի ենթարկվել որևէ զգալի փոփոխություան ժամանակի ընթացքում։ Միջազգային համակարգը կարգավորող անարխիան ապակենտրոնացված է, այսինքն `չկա պաշտոնական կենտրոնական կառավարություն։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն այս համակարգում ֆորմալ առումով հավասար է։ Այս պետությունները գործում են էգոիզմի տրամաբանության համաձայն, այսինքն պետությունները ձգտում են իրենց շահերին և չեն ստորադասում իրենց շահերն այլ պետությունների շահերին։ |
850,038 | Blow Up Your Video | Blow Up Your Video (անգլ.՝ Blow Up Your Video), ավստրալիական AC/DC հարդ ռոք խմբի ալբոմը, որը թողարկվել է 1988 թվականի հունվարի 18-ին (ԱՄՆ-ում 1988 թվականի փետրվարի 1-ին)։ Ալբոմը ձայնագրվել է Ֆրանսիայում՝ Miraval ստուդիայում, 1988 թվականի օգոստոս-սեմպտեմբեր ամիսներին։ 2003 թվականին ալբոմը վերաթողարկվել է՝ որպես AC/DC remasters-ի մաս։
== Ալբոմի մասին ==
Ալբոմի պրոդյուսերները եղել են Հարի Վանդան և Ջորջ Յանգը, ովքեր աշխատել են խմբի նախորդ ալբոմների վրա (մինչև 1978 թվական)։ Ալբոմը համարվում է վերջինը, որի ձայնագրմանը մասնակցել է թմբկահար Սայմոն Ռայթը (1989 թվականին նա դուրս է գալիս խմբից և նրան փոխարինում է Քրիս Սլեյդովը), և վերջինը, որում Բրայան Ջոնսոնը համարվել է երգի հեղինակ (հաջորդող բոլոր ալբոմների հեղինակները եղել են Անգուս և Մալքոլմ Յանգերը)։ Ալբոմի անվանումը վերցված է եղել «That’s the Way I Wanna Rock 'n' Roll» երգից։
Blow Up Your Video-ն համարվում է կոմերցիոն առավել հաջողված ստուդիական ալբոմը խմբի For Those About to Rock (We Salute You) ալբոմից։ Ալբոմն ստացել է դրական կարծիքներ քննադատներից (համեմատած նախորդ Flick of the Switch և Fly on the Wall ստուդիական ալբոմների հետ) և արագ հասել ԱՄՆ-ի պլատինային կարգավիճակին (1988 թվականի ապրիլի 29-ին)։
1989 թվականին ալբոմը ճանաչվել է Գրեմմիի «Գրեմմի» լավագույն հարդ ռոք վոկալային կամ գործիքային կատարման համար մրցանակ՝ զիջելով միայն Ջեթրո Թալի Crest of a Knave ալբոմին։
Ալբոմը թողարկելու համար խումբը 1989 թվականի հունվարի 28-ից նոյեմբերի 13-ն անցկացրել է «Blow Up Your Video World Tour» համերգային տուր, որին չի մասնակցել ռիթմի կիթառահար Մալքոլմ Յանգն՝ ալկոհոլի խնդրի պատճառով, սակայն պաշտոնապես հայտարարվել է, որ նա բաց է թողել տուրը որդու հիվանդության պատճառով։ Տուրի ժամանակ Մալքոլմին փոխարինել է իր եղբորորդի Սթիվի Յանգը։ Հայտնի է, որ որոշ երկրպագուներ չեն նկատել Մալքոլմի փոխարինումը, քանի որ Սթիվին շատ նման է նրան։
== Ստեղծագործությունների ցանկ ==
Բոլոր երգերը գրել են Անգուս Յանգը, Մալքոլմ Յանգը և Բրայան Ջոնսոնը։
«Snake Eye» և «Borrowed Time» երգերը ձայնագրվել են ալբոմի աշխատանքների ժամանակ, բայց թողարկվել է կողմ «Բ»-ում՝ «Heatseeker» և «That’s the Way I Wanna Rock 'n' Roll» սինգլների մի քանի տարբերակներում։ «Down On The Borderline» երգը նույնպես ձայնագրված է եղել, բայց հրապարակվել է միայն 1990 թվականին «Moneytalks» երգի ավստրալիական տարբերակում՝ կողմ «Բ»-ում։ Բոլոր 3 երգերը 2009 թվականին ներառվել են Backtracks-ի կազմում։ «Let it Loose» և «Alright Tonight» երգերի ձայնագրման ժամանակ գողացվել են դրանց ցուցադրական տարբերակները, այդ պատճառով էլ վերջին տարբերակը չի ներառվել։
== Ձայնագրման մասնակիցներ ==
Բրայան Ջոնսոն — վոկալ
Անգուս Յանգ — սոլո կիթառ
Մալքոլմ Յանգ — ռիթմի կիթառահար
Քլիֆ Վիլլիամս — բաս կիթառ
Սայմոն Ռայթ — հարվածային
== Հիթ-շքերթներ ==
== Սինգլներ ==
== Վաճառք ==
== Ծանոթագրություններ == |
1,089,082 | Սվյատոսլավ Լունյով | Սվյատոսլավ Իգորևիչ Լունյով (ուկրաիներեն՝ Святослав Ігорович Луньов, ապրիլի 19, 1964(1964-04-19), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կոմպոզիտոր։
== Կենսագրություն ==
Ավարտել է Կիևի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը (1993, պրոֆեսոր՝ Լև Կոլոդուբ)։ Դասավանդել է արվեստի մանկական դպրոցում (1993-1999), 1999 թվականից եղել է Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիայի երաժշտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս։ Լունյովի ստեղծագործությունները հնչել են այնպիսի փառատոներում, ինչպիսիք են «Երիտասարդական երաժշտության միջազգային ֆորումը» (Կիև), «Սեզոնի պրեմիերաները» (Կիև), «Мистецьке Березілля»-ն (Կիև), «Կիև Մուզիկ Ֆեստ»-ը, «Գոգոլֆեստ»-ը (Կիև), «Հակադրություններ»-ը (Լվով), «Երկու օր և երկու գիշեր»-ը (Օդեսա), Ժամանակակից հոգևոր երաժշտության փառատոնը (Ուժգորոդ)։ Ուկրաինայի կոմպոզիտորների միության անդամ է (1994)։
== Ստեղծագործություններ ==
1993 «Սև տրիո» ձայնի, թավջութակի և դաշնամուրի համար՝ Իոսիֆ Բրոդսկու խոսքերով («Երկնակամարը սև էր...»),
1993 «Գործողություն» դաշնամուրի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար,
1994 «Սիմֆոնիկ տաղեր» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար,
1995 «Musicktoheare» - Ուիլյամ Շեքսպիրի 8-րդ սոնետի հատվածի երաժշտական վերլուծություն չորս դաշնամուրային սոնատներում,
1995–1998 «Cantusaeternus» խառը երգչախմբի համար, ակապելա կանոնական տեքստերի վրա,
1996 «Վատ տեմպերացված երգեր» - 24 երգ ձայնի և կամերային նվագախմբի համար՝ Լուիս Քերոլի բառերով,
1997 «Letargia» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար,
1998 «Փորձնական ներկայացում նվագախմբի համար» 13 կատարողների համար,
1998 «Liberame» բարձր ձայնի և երգեհոնի համար,
1999 «TRIAS», սիմֆոնիա երգեհոնի, դաշնամուրի և լարային գործիքների համար,
2000 Կոաններ բաս կլառնետի, ջութակի, թավջութակի, դաշնամուրի և հարվածային գործիքների համար,
2000 «Pezzidella Piazza» - կոնցերտ ակորդեոնի (բայանի) և լարային նվագախմբի համար՝ Աստոր Պիացոլայի թեմաներով,
1998–2001 «Երգեր օտարերկրյա բանաստեղծների ոտանավորների հիման վրա» (Ինոկենտի Անենսկի, Մարինա Ցվետաևա, Ալեքսանդր Բլոկ, Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով),
2001 Ապոկրիֆ երգեհոնի համար,
2001 «Նոր ռուսական պարեր» - 20 պար երկու դաշնամուրի համար,
2002 «Melencolia» - մուլտիմեդիա կոմպոզիցիա Իոսիֆ Բրոդսկու «Մեծ էլեգիա Ջոն Դոնին» ոտանավորների վրա,
2004 «VorDeinenThron» / Քո գահի առաջ - երաժշտական նվիրաբերություն Յոհան Սեբաստիան Բախին երկու ջութակների, կլավեսինի, դաշնամուրի, երգեհոնի և նվագախմբի համար,
2004 «TRISTIUM» լարային նվագախմբի համար,
1992–2005 «Մարդոնգներ» - 24 պիեսներից բաղկացած շարք դաշնամուրի համար,
2005 «TUTTI» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար,
2006 «Unicorn'sGames» ֆլեյտայի, հոբոյի, կլառնետի, ֆագոտի և շեփորի համար,
2007 Սոնատ թիվ 5 (սոնատ հինգ նոտաների համար) դաշնամուրի համար,
2008 «PantaRhei» - ուտոպիա մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար,
2008 «Zehn Stück» սեքստետի համար,
2009 «Ave-Because-Adieu» - երեք պիես ջութակի և դաշնամուրի համար,
2009 Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար,
2010 «Սերենադ» ջութակի և դաշնամուրի համար,
2010 «Երկու խաղ» ջութակի և դաշնամուրի համար,
2010 «Փառաբանական երգեր Ատլանտիդա քաղաքի բնակիչների հիշատակին» սիմֆոնիկ նվագախմբի համար,
2011 «Voxaeterna» - պատարագ խառը երգչախմբային ակապելլայի համար,
2011 «Passion Week» - սիմֆոնիա խառը երգչախմբային ակապելլայի համար,
1992-2012 «Մոսկվա-Պետուշկի»՝ օպերա Վենեդիկտ Երոֆեևի մոտիվներով,
2012 «Չորս բանաստեղծություն» լարային ակապելայի համար,
2013–2014 «TheNoelConsort» - կոնցերտ խառը երգչախմբային ակապելայի համար՝ ավանդական Սուրբ Ծննդյան երգերի թեմաներով,
2015 «Գիշերային երաժշտություն» լարային նվագախմբի համար,
2015 «Ցերեկային երաժշտություն» լարային նվագախմբի համար,
2015 «Նոկտյուրնմորտ» սիմֆոնիկ նվագախմբի համար,
2016 «Witness» երկու մանկական ձայնի, երեք ջութակի և բեք-թրեքի համար,
2016 «Mariologia» տավիղի, հարվածային գործիքների և խառը երգչախմբի համար Մարիանյան անտիֆոնների տեքստերի վրա,
2016 «InvisibleAx» - աուդիո ինստալացիա «Тіні забутих предків» նախագծի համար,
2017 «Յոթ դիմանկար» դաշնամուրի համար,
2017 Երեք էտյուդ դաշնամուրի համար,
2017 «Տրոլինգներ» դաշնամուրի համար,
2018 «Նոկտյուրնալիներ» դաշնամուրի համար,
2018 «Խնջույք ժանտախտի ժամանակ» - երաժշտական դրամա (դերասանների և կատարողների անսամբլի համար),
2018 «13 սենյակ դեպի հյուսիս-արևմուտք» դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար,
2018 «Սատուրնալիա» (սոնատ № 6) դաշնամուրի համար,
2021 Սոնատ No 7 («Երկրի ումպը») դաշնամուրի համար։
== Ճանաչում ==
Երիտասարդ կոմպոզիտորների Սերգեյ Ռախմանինովի անվան համաուկրաինական մրցույթի (1992) և «GradusadParnassum» Համաուկրաինական մրցույթի դափնեկիր (1993)։ Ուկրաինայի մշակույթի և արվեստի նախարարության Լև Ռևուցկու մրցանակի դափնեկիր (1997)։ Ուկրաինայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Բորիս Լյատոշինսկու մրցանակի դափնեկիր (2007)։ Միխայիլ Վերիկովսկու անվան մրցանակի դափնեկիր (2017)։ Witness երաժշտական պերֆորմանսի հեղինակ, որը ստացել է բրոնզե առյուծ 2017 թվականին «Կաննի առյուծներ» միջազգային փառատոնում։
== Գրականություն ==
Моцар Александра. Памятник жителям Атлантиды (об опере Святослава Лунёва «Москва — Петушки»)
Муха Антон. Композитори України та української діаспори: Довідник. — К.: Музична Україна, 2004. — 352 с. — ISBN 966-8259-08-4
Павлишин Стефанія. Повернення з забуття // Музика. — 2004. — № 3
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Официальный сайт композитора https://web.archive.org/web/20190331144855/https://www.lunyov.com/
Информация на сайте Союза композиторов Украины(ուկր.)
Информация на сайте ассоциации «Нова музика»(ուկր.)
Биография, дискография
Интервью, 2002
«Святослав Лунёв. Para Pacem – Para Bellum.»։ umka.com.ua։ Վերցված է 2010-09-04
Дмитрий Десятерик։ «Степень пристальности взгляда: Интервью с С. Лунёвым»։ «День» (Киев), №15։ Վերցված է 2011-11-15
«Лабораторія безсрібників /ДЕНЬ/» (ուկրաիներեն)։ day.kiev.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 2010-09-04 |
928,236 | Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն | Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, որը գրվել է 1919 թվականի նոյեմբերի 21-ին։
== Պատմություն ==
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է երեք ինքնագիր։ Առաջին անգամ ստեղծագործությունը տպագրվել է Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 25֊րդ էջում, Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 499-րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 56-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 210-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից ։
== Ծանոթագրություններ == |
895,166 | Քենթերվիլյան ուրվականը (մուլտֆիլմ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քենթերվիլյան ուրվականը (այլ կիրառումներ)«Քենթերվիլյան ուրվականը» (ռուս.՝ «Кентервильское привидение»), նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից Օսկար Ուայլդի համանուն նովելի հիման վրա։
== Սյուժե ==
Ամերիկացիների ընտանիքը տեղափոխվում է նոր գնված Քենթերվիլյան ամրոցն Անգլիայում, որն ավելի քան 300 տարեկան է։ Պարզվում է, որ այդ ամրոցում ապրում է ուրվական՝ սըր Սայմոն Քենթերվիլի հոգին։ Սակայն նոր պրագմատիկ տանտերերը չեն վախենում նրանից, իսկ նրանց երեխաները՝ երկվորյակ եղբայրները, ընդհակառակը, ամեն կերպ ծաղրում են ուրվականին, որն ինքն է սկսում վախենալ նրանցից։
Փոքրիկ Վիրջինիան՝ ամերիկացիների դուստրը, ուրվականին օգնում է ազատություն ստանալ՝ խղճալով նրան և դրանով իսկ կատարելով հնագույն կանխագուշակությունը. «Եթե պատանի մաքուր հոգին խղճա նրան, նա կկարողանա հեռանալ ամրոցից և ձեռք բերել հանգստություն»։
== Ստեղծողներ ==
== Ստեղծման պատմություն ==
«Քենթերվելյան ուրվականը» մուլտֆիլմում օգտագործվել է «ողողում» (ռուս.՝ «размывка») կիսաթափանցիկ լցվածքի մեթոդը՝ որպես տեխնոլոգիական նորարարություն նկարված մուլտիպլիկացիայի բնագավաում պատկերը ցելյուլոիդի վրա անցկացնելու բազմաթիվ մեթոդների շարքում։
Մուլտֆիլմի բեմադրող նկարիչ Լանա Ազարխը պատմել է, որ ստեղծագործական կոլեկտիվը շատ լրջորեն է մոտեցել բեմադրմանը.
— Սերգեյ Կապկով, Հարցազրույց Լանա Ազարխի հետ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Քենթերվիլյան ուրվականը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
«Քենթերվիլյան ուրվականը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Кентервильское привидение: история призрака — Статья на сайте Наш фильм.ру (авт. Светлана Верхоланцева).
«Քենթերվիլյան ուրվականը»
Наши мультфильмы (авт. Ирина Марголина, Наталья Лозинская, «Интеррос», 2006)
Московская энциклопедия (авт. С. О. Шмидт, «Москвоведение», 2007)
Мастера советской мультипликации (авт. Дмитрий Наумович Бабиченко, «Искусство», 1972)
Музыка из бывшего СССР (авт. Валерия Тсенова, «Kompozitor», 1996) |
235,266 | Խարուխ | Խարուխ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Բուրսայի վիլայեթի Կեմլեյիկ գավառակում։ XX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կային եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ |
873,713 | Յուշո | Յուշո (ֆր.՝ Uchaux), համայնք Ֆրանսիայում, Վոքլյուզ դեպարտամենտում, Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասում։ Պատկանում է Օրանժ Էստ կանտոնին։
== Աշխարհագրական դիրք ==
Յուշոն գտնվում է Ավինյոնից 26 կմ հյուսիս։ Հարևան կոմունաներն են՝ հյուսիսից՝ Ռոշգյուդ, հյուսիս-արևելքից՝ Լագարդ Պարեոլ։ Հարավ-արևելքից սահմանակից է Սերնյան դյու Կոնտային, հարավ-արևմուտքից՝ Պիոլենկին, արևմուտքից՝ Մորնասին, իսկ հյուսիս-արևմուտքից՝ Մոնդրագոնին։
== Ժողովրդագրություն ==
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 1386 մարդ։
== Տեսարժան վայրեր ==
Ժան Անրի Ֆաբրի թանգարան՝ Յուշոյի և Սերնյան դյու Կոնտայի միջև։ Իր մեջ ընդգրկում է բուսաբանական այգի
Յուշոյի ամրոցը Կաստելլասում
Սենտ Էստևի ամրոց
Սենտ Միշելի եկեղեցին Կաստելլասում, առաջին անգամ հիշատակվել է 1128 թվականին
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ազգային վիճակագրության ինստիտուտ |
1,098,114 | Քառակող կոթող (Ուջան) | Քառակող կոթող, կենդանակերպ քառակող կոթող և չպահպանվող պատմամշակութային հուշարձան Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, նրանից մոտ 1 կմ հյուսիս գտնվող «Ատամի բաղեր» տեղավայրում, փոքր ձորակի եզրին՝ երկու բլուրների միջև ընկած սարահարթում գտնվող փոքրիկ ամրոցի (հաշվառված է որպես դղյակ) կենտրոնական շինության հարավային ճակատի մոտ։ Հուշարձանը ներառված չէ Ուջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
== Տեղագրություն ==
Քառակող կոթողը և նրա պատվանդանը գտնվում են զարգացած միջնադարով թվագրվող (9-13-րդ դարեր) փոքրիկ ամրոցի կենտրոնական շինության հարավային ճակատի մոտ, կանգնած վիճակում։
== Նկարագրություն ==
Կոթողը պատրաստված է ամբողջական տուֆ քարից, որի բարձրությունը 141 սմ է, լայնությունը՝ 54 սմ, իսկ հաստությունը՝ 48 սմ։ Դիմերեսին պատկերված է եղջերավոր կենդանու, ենթադրաբար խոյի երկրաչափական պատկեր, որի ներքնամասից սկսվում է նիզակաձև պատկեր՝ սլաքը դեպի ներքև։ Այս ամբողջը պատկերված է մեկ ուղղությամբ, որի մեջ ակոսագծերով ամբողջ իմաստապատկերն է։ Եղջյուրները և դունչը կլոր են, որոնց մեջ առկա են երեք եռանկյունիներ՝ կազմելով դեմքի առաջնային մասը։ Ներքին եռանկյունին վերնամասում չի հատվում, այլ կլորանալով՝ վերարտադրում է աչքերը։
Դարձերեսը հարդարված է ավելի վատ և բավականին մաշված վիճակում է։ Վերջնամասում՝ կենտրոնական դիրքում, նշմարվում է առանձնացված շրջանակի մեջ ներառված և դեպի ծայրերը շեշտակի լայնացող խաչապատկեր։ Աջ կողմում պատկերը չի երևում, իսկ ձախում՝ վերնամասում, կենտրոնական դիրքով նույն խաչապատկերից է, որից թեքությամբ երկու տարբեր ուղղություններով ճառագայթներ են արված։ Անմիջապես տակից մինչև վերջ ձգվում է սլաքը՝ դեպի ներքև ուղղված նիզակի պատկերը։
== Պատվանդան ==
Կոթողի աջ կողմում գտնվում է խորանարդաձև պատվանդանը՝ ձախ կողը կորացող է, տեղ-տեղ թերի մշակված, որի բարձրությունը 60 սմ է, լայնությունը՝ 78 սմ, իսկ հաստությունը՝ 72 սմ։ Պատվանդանի վերնամասում փոս է արված՝ 25 սմ տրամագծով և 29 սմ խորությամբ։ Պատվանդանի դիմերեսին առկա է հազիվ նշմարելի ճառագայթաձև խաչապատկեր։ Այն կենտրոնում ունի պարույր։
== Առանձնահատկություններ ==
Այս կոթողն իր պատկերագրական առանձնահատկություններով մտնում է վաղ միջնադարյան քառակող կոթողների՝ «Շիրակի խմբի» մեջ, որոնք անկյուններում ունեն որմնասյուներ և ավելի ոճավորված պատկերներ։ Այս խմբում գտնվող կոթողներում առկա են կենդանիների և կենդանագլուխ ֆիգուրների պատկերները։
Արագած լեռան հարավահայաց հատվածում կան նաև այլ կոթողներ, որոնք ունեն սլաքի պատկերներ։ Քանդակագործության մեջ այսպիսի զարդերը Ասատուր Մնացականյանը համարում է «Հայկական քանդակագործության հնագույն նմուշներից մեկը», որոնք հանդիսանում են պտղաբերության խորհրդանիշ։ Ըստ Մովսես Խորենացու վկայության, Արշակ Ա-ն Փոքր Ասիա կատարած հաղթական արշավանքի կապակցությամբ քարե կոթող է կանգնեցնում, որի վրա քանդակված է եղել նիզակ։ Այդ կոթողը, ըստ Սեդրակ Բարխուդարյանի, համարվում է հաղթության խորհրդանիշ, որի ակունքները հասնում են դեպի Վանի թագավորության Մուսասիրի տաճարի նիզակնեի պատկերագրությունը։ Քառանիստ կոթողների վրա եռանկյունաձև զարդերի առկայությունը ուրարտական պատկերագրության հետ է կապում նաև Գրիգոր Գրիգորյանը։ Իսկ Լևոն Ազարյանը սլաքը և եռանկյունաձև սեպի պատկերը համարում է աստվածայինի խորհրդանիշ և այն կապում է Տիրի հետ։
Ուջանի այս քառակող կոթողը համարվում է Հայկական վաղ միջնադարյան արվեստի կարևոր օրինակներից։ Այն առաջին հայացքից հիշեցնում վիշապ քարակոթողներին բնորոշ ցլի կամ խոյի առաջնային պատկերները, ինչը պատահական չէ, քանի որ Արագած լեռը համարվում է վիշապ քարակոթողների տարածման էպիկենտրոններից մեկը։
== Նշումներ ==
== Ծանոթագրություններ == |
506,546 | Ալմանսհոֆեն | Ալմանսհոֆեն (իտալերեն՝ Allmannshofen), կոմունա Գերմանիայում, գտնվում է Բավարիա երկրամասում։ Գտնվում է Շվաբիա վարչական կենտրոնում։ Աուգսբուրգ շրջանում։
Բնակչությունը կազմում է 817 մարդ (31 դեկտեմբեր 2010 թվական) ։ Տարածքը կազմում է 10,31 կմ²։ Պաշտոնական կոդ 09 7 72 111։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական էջ |
259,940 | Արա Մինասյան (շախմատիստ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Մինասյան (այլ կիրառումներ)Արա Շոթայի Մինասյան (ապրիլի 14, 1974(1974-04-14), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2004)։ Գյումրեցի առաջին գրոսմայստերը։
== Կենսագրություն ==
1994-ին Կստովոյում (Ռուսաստան) կայացած մրցաշարում բաժանել է 3 - 7-րդ տեղերը։
1996-ին 2-4-րդ հորիզոնականներն է բաժանել Դեչինի (Չեխիա) մրցաշարում։
2003-ին Թեհրանի (Իրան) GM Saipa շրջանային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով իրանցի գրոսմայստեր Էսհան Ղաեմ Մաղամիին։
2009-ին, զիջելով Ռինատ Ջումաբաևին և Արթուր Չիբուխչյանին, 3-րդ տեղն է բաժանել Թամազ Գելաշվիլու հետ Գյումրիի «Գյումրի-2009» մրցաշարում։
1996-ին Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային։ Չորրորդ խաղատախտակի վրա Մինասյանն անցկացրել է 8 պարտիա և վաստակել 3 միավոր)։
Գրոսմայստերի նորմաները լրացրել է Կրասնոդարում (1998-ին՝ Ռուսաստանի գավաթի ընտրական մրցաշար) և երկու անգամ Բաթումում (2002-ին՝ Եվրոպայի առաջնություն, 2003-ին՝ շախմատի սևծովյան ասոցիացիայի առաջնություն)։ Կոչումը ստացել է 2004-ին, երբ վարկանիշը հասցրել է անհրաժեշտ մակարդակի։
== Վարկանիշի փոփոխության գրաֆիկ ==
== Ծանոթագրություններ ==
== Հղումներ ==
Արա Մինասյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
Արա Մինասյանի պարտիաները chessgames.com կայքում (անգլ.)
Արա Մինասյանի անձնական քարտը 365chess.com կայքում (անգլ.) |
61,786 | Յուպիտերի արբանյակներ | Յուպիտերի արբանյակներ, Յուպիտեր մոլորակի բնական արբանյակներ։ Այսօրվա դրությամբ հայտնի են Յուպիտերի 79 արբանյակ, սա Արեգակնային համակարգի մոլորակների մեջ առավելագույն ցուցանիշն է, եթե հաշվի չենք առնում Սատուրնի օղակներում հայտնաբերված փոքրիկ արբանյակները։ Յուպիտերի ուղեծրում գտնվող մարմինների ընդհանուր զանգվածի մոտ 99,997% կազմում են չորս Գալիլեյան արբանյակները, բոլոր մնացած արբանյակները և օղակները միասին կազմում են ընդամենը 0,003%։
Արբանյակներից ամենամեծերն են չորս Գալիլեյան արբանյակները, որոնք իրարից անկախ 1610 թվականին հայտնաբերել են Գալիլեո Գալիլեյը և Սիմոն Մարիուսը։ 19-րդ դարի վերջից սկսած հայտնաբերվել են մոլորակի տասնյակ զգալիորեն ավելի փոքր արբանյակներ, որոնք անվանվում են Հռոմեական աստված Յուպիտերի կամ նրա Հունական տարբերակ Զևսի սիրուհիների և դստրերի անուններով։
Յուպիտերի արբանյակներից ութը ուղիղ շարժում ունեն, ուղեծրերը համարյա շրջանաձև են և թեքումը չափազանց փոքր է Յուպիտերի հասարակածային հարթության նկատմամբ։ Գալիլեյան արբանյակները ունեն համարյա գնդաձև ձև, և կարող են գնահատվել որպես առնվազն գաճաճ մոլորակներ։ Մյուս չորս կանոնավոր արբանյակները շատ ավելի փոքր են, և պտտվում են մոլորակին մոտ, այս արբանյակները ծառայում են մոլորակի օղակների համար որպես մասնիկների աղբյուր, որոնք արտանետվում են այս արբանյակներից երկնաքերերի հետ բախումների արդյունքում։
Յուպիտերի մյուս բոլոր արբանյակները անկանոն են և պտտվում են հակադարձ ուղղությամբ, ուղեծրերը շատ ավելի հեռու են մոլորակից, ունեն համեմատաբար մեծ ուղեծրի թեքում և էքսցենտրիսիտետ, այսինքն ուղեծրերը էլիպսային են։ Այս արբանյակները հավանաբար որսացվել են մոլորակի ձգողական դաշտի կողմից արեգակնային ուղեծրերից։
== Արբայակների ցանկ ==
== Տես նաև ==
Յուպիտեր
Անկանոն արբանյակ
Բնական արբանյակ
== Նշումներ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Յուպիտերի արբանյակները (ռուս.)
Յուպիտերի արբանյակների դիրքը այս պահին (ռուս.)
Յուպիտերի հայտնի արբանյակները (անգլ.)
Յուպիտերի արբանյակների էջ (անգլ.)
Յուպիտերի արբանյակների դիրքերը ցույց տվող սիմուլացիա (անգլ.)
Յուպիտերի արբանյակները Archived 2017-07-27 at the Wayback Machine. ՆԱՍԱ-ի Solar System Exploration կայքում (անգլ.)
Յուպիտերի համակարգի մասին հոդվածների արխիվ Planetary Science Research Discoveries կայքում (անգլ.)
Յուպիտերի համակարգի արբանյակների անիմացիա (անգլ.)
Քեյն Ֆրեյզեր. Astronomy Cast Ep 57: Jupiter's Moons (անգլ.) |
827,860 | Մանջոու-Գո | Մանջոու-գոն Մանջուրիան (չինարեն՝ 滿洲國, Մանջուրիայի Պետություն (չինարեն՝ 大滿洲帝國), «Դամանջոու-դիգոն» Մեծ Մանջուրական Կայսրություն), խամաճիկային պետություն (կայսրություն), ստեղծված ճապոնական ռազմական վարչակարգի կողմից ճապոնացիների կողմից օկուպացրած Մանջուրիայի տարածքում ստեղծվել է 1932 թվականի մարտի 1-ին մնալով մինչև 1945 թվականի օգոստոսի 19-ը։ Սահմանակցում էր Ճապոնական կարսրության, ԽՍՀՄ-ի, Չինաստանի հանրապետության, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության և Մենցզյանի հետ։
Մայրաքաղաքը Սինցզին (ներկայումս Չանչուն)։ Որպես պետության գլուխ էր կանգնել վերջին չինական կայսրը՝ (մանջուրական Ցին դինաստիայից) Պու Ին (1932-1934 թվականներին գերագույն գլխավոր առաջնորդ, իսկ 1934-ից մինչև 1945 թվականը կայսր)։
Փաստացի Մանջոու-գոն կառավարվում էր Ճապոնիայի կողմից ամբողջովին հետևելով նրա քաղաքականությանը։ 1939 թվականին Մանջու-գոյի զինված ուժերը մասնակցել են Խալխին-գոլում տեղի ունեցած կռիվներին (ճապոնական պատմական փաստաթղթերում սա արձանագրված է որպես «Դեպք Նամոնհանի մոտ»)։ Սովետա-ճապոնական պատերազմի արդյուքում Մանջոու-գոն դադարեց գոյություն ունենալ։ Ամեն ինչ ավարտվեց, երբ 1945 թվականի օգոստոսի 19-ին Կարմիր բանակի դեսանտային ուժերը գրավեցին Ֆենտյանում տեղակայված օդանավակայանը, որտեղով էլ ուզում էր փախչել Պու Ին։ 1949 թվականի Մանջոու-գոյի տարածքը մտավ ՉԺՀ-ի կազմի մեջ։
== Պատմություն ==
Նվաճելով Մին կայսրությունը, 17-րդ դարում մանջուրական ցեղերը միացրեցին Չինաստանն արդեն իրենց կողմից ստեղծված Ցին կայսրությանը։ Սակայն նրան պատմական հայրենիք հանդիսացող Մանջուրիան այդպես էլ կարողացավ ամբողջովին ինտեգրվել Չինաստանին պահպանելով էթնիկ և իրավական տարբերությունները։
19-րդ դարում Չինական կայսրության անընդհատ թուլացումն առաջ բերեց նրա ծայրամասային տարածքների քիչ քիչ անջատմանը և մի շարք այլ գերտերությունների կողմից Չինաստանում իրենց ազդեցության ավելացմանը։ 1858 թվականին համաձայն Պեկինյան տրակտատի Ռուսաստանին անցան այսպես կոչված Արտաքին Մանջուրիայի տարածքները (ժամանակակից Պրիմորյեն, Ամուրյան շրջանը, Խաբարովսկի շրջանի հարավային մասը և Հրեական ինքնավար մարզը)։ Սակայն Չինական իշխանությունների հետագա թուլացումը առաջ բերեց հենց Չինական կայսրությունում Ռուսաստանի ազդեցության ավելացմանը, օրիանակ Ներքին Մանջուրիայում որտեղ կառուցվել էր Արևելաչինական երկաթ գիծը անցնելով Հարբինից-Վլադիվաստոկ։ Ռուսական իշխանությունները նաև դիտարկում էին «Ժելտոռոսիյա» ծրագրը, որի համար հիմք պիտի դառնար Արևելաչինական երկաթգիծը շրջապատող տարածը, նորաստեղծ կազակների բանակը և ռուսական գաղութարարները։
Ռուսական և ճապոնական շահերի բախումը առաջ բերեցին 1904-1905 թվականներին ընթացած ռուս-ճապոնական պատերազմին, որի արդյունքում Մանջուրիայում ռուսական ազդեցությունը փոխարինվեց ճապոնականով։ 1905-ից 1925 թվականների ընթացքում Ճապոնիան հենվելով իր տնտեսական ձգաններին զգալիորեն ավելացրեց Ներքին Մանջուրիայում իր ազդեցությունը ։
1918-ից 1921 թվականներին Ռուսաստանում ընթացած քաղաքացիական պատերազմից օգտվելով Ճապոնիան օկուպացրեց Արտաքին Մանջուրիան։ Մանջուիան վերածվեց Ռուսաստանի, Չինաստանի և Ճապոնիայի համար պայքարի կիզակետի։
Սովետական Ռուսաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվեց բուֆերային Մերձարևելյան հանրապետություն, սակայն հետագայում բոլշևիկների ուժեղացումը և Ճապոնիայի հետ այլ երկրների հարաբերությունների վատթարացումը առաջ բերեց 1925 թվականին օկուպացիոն զորքերի հեռացմանը և ռուսական իշխանությունների վերահաստատմանը։
1925 թվականից սկսած Չինաստանը սկսում է պայքարը մայրցամաքում անընդհատ հզորացող Ճապոնիայի դեմ։ Քաղաքացիական պատերազմի ընթացում նախկին Չինական կայսրրության գեներալ Չժան Ցզաոլինը ճապոնացիների օգնությամբ գրավել էր Ներքին Մանջուրիան, սակայն մնաց միայն մինչև 1928 թվականը, որից հետո վերացվեց։ 1931 թվականին ճապոնացիները ներխուժեցին Մանջուրիա և հրավիրեցին վերջին Չինական կայսերը Պու Իին վրականգնել Մանջուրական պետությունը։ 1932 թվականի մարտի 1-ին համամանջուրական անսամբլիայի որոշումով ստեղծվեց Մանջուրիայի Պետությունը, որը նույն պահին ճանաչվեց Ճապոնիայի կողմից։ Նոր պետությունը միանգամից վերածվեց չինական և ճապոնական զինված խմբաավորումների բախման կենտրոնի, ինչն էլ շարունակվեց հետագա մի քանի տարիների ընթացքում ։
Պու Ին ի սկզբանե նշանակվել էր որպես Պետության Ղեկավար կամ Գերագույն Առաջնորդ (գործի է անցել 1932 թվականի մարտի 9-ին) 2 տարի անց կայսր հայտարարվելով։ Նրա կառավարման կարգախոսը դարձավ «Կանդե» (康德) կամ «Հանգստություն և բարիություն»։ 1934 թվականի մարտի 1-ին Մանջոու-գոն հայտարավեց Մեծ Մանջուրական Կայսրություն (Մանջու-դի-գո)։ Ճապոնիայի ներդրումների և հարուստ բնական պաշարների առկայույթյան միջոցով կայսրությունը շատ արագ անցավ արդյունաբերացման ժամանակաշրջան։
Մանջոու-Գոն ճապոնացիների համար ծառայում էր որպես Չինաստանի վրա հարձակվելու հարմար պլացդարմ։ 1939 թվականի ամռանը Մանջուրիայի և Մոնղոլիայի ժողովրդավարական հանրապետության միջև եղած տարածքային պահանջները առաջ բերեցին Հալկին-գոլի մոտ տեղի ունեցած խոշոր ռազմական բախումներին, որտեղ իրար դեմ բախվեցին սովետա-մոնղոլական և ճապոնա-մանջուրական զորքերը։
1945 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Յալթայի կոնֆերանսի ժամանակ ընդունած որոշման համաձայն Ճապոնիային պատերազմ հայտարարեց հարձակվելով Մանջոու-Գոյի վրա օգտագործելով հարձակման համար արտաքին Մոնղոլիայի և նախկին Ներքին Մանջուրիայի տարածքները։ Կայսր Պու Ին փորձեց փախչել Ճապոնիա հետագայում ամերիկացիներին հանձնվելու համար, սակայն ձերբակալվեց Կարմիր բանակի կողմից, որն էլ նրան հանձնեց չինական կոմունիստական կուսակցության դատին։
1945-ից 1948 թվականների ընթացքում Ներքին Մանջուրիայի տարածքը վերադարձվեց չինական կոմունիստներին վերածվելով Չինասատանի ազգային-ազատագրական բանակի գլխավոր բազայի։
=== Դիվանագիտական ճանաչում ===
Ազգերի լիգան հրաժարվել էր ճանաչել Մանջոու-Գոն, որը հանգեցրեց Ճապոնիային այդ կառույցից դուրս գալուն։ Սակայն նույն ժամանակ Մանջոու-Գոն ճանաչվել էր այդ պահին գոյություն ունեցած 80 պետություններից 23-ի կողմից։ ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները փաստացի հաստատվել էին 1935 թվականի մարտի 23-ին, իսկ իրավաբանորեն 194 թվականի ապրիլի 13-ին։ Նաև դիվանագիտական կապեր են հաստատվել Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի հետագայում նաև ՎԻշի ռեժիմի տակ գտնվող Ֆրանսիայի հետ։ Պետությունը նաև ճանաչվել է Սակվադորի և Դոմինիկյան Հանրապետության կողմից։
ԽՍՀՄ-ի հյուպատոսարանը տեղակայված էր Մանջուրիա քաղաքում, Սիցզինում նաև եղել է գլխավոր դեսպանատուն Հարբինում։ Մանջոու-Գոյի դեսպանատները ԽՍՀՄ-ում տեղակայված էին Չիտայում, Մոսկվայում և Բլագովեշինսկում։
== Քաղաքականություն ==
Պատմաբանները հաճախ դիտարկում են Մանջոու-Գոն որպես տիկնիկային պետություն։ Չինաստանում այդ պետությունը սովորաբար անվանվում է «Վեյ Մանջոու-Գո» (Մանջուրիայի կեղծ պետություն), թեև նա հանդիսացել է մանջուրների օրինական հետնորդ, այն մանջուրների, որոնք նախկինում ստեղծել էին Ցին կայսրությունը։
1934 թվականի մարտի 1-ին Մանջուրիան միապետություն հաստատվեց։ Միապետը կառավարում էր հենվելով Գաղտնի Խորհրդի և Պետական Խորհրդի վրա։ Հենց Պետական խորհուրդն էլ հանդիսանում էր պետական իշխանության կենտրոնը։ Այն կազմված էր մի քանի նախարարություններից, որոնցից յուրաքանչյուրում գտնվում էր ճապոնացի նախարարի օգնականը։
Մանջոու-Գոն ուներ պետական նշաններ դրոշ, զինանշան և օրհներգ։
Կվանտունական բանակի հրամանատարը միառժամանակ հանդիսանում էր Մանջոու-Գոյում Ճապոնիայի դեսպանը և կարող էր ուղիղ կերպով կառավարել կայսերը։ 1932 թվականից 1945 թվականը այս պաշտոնում միմյանց փոխեցին 6 մարդ։
Նոբոըյոսի Մուտո (օ1932 թվականի օգոստոսի 8-ից —1933 թվականի հուլիսի 25-ը)
Տակասի Խիսակարի(1933 թվականի հուլիսի 29— 1934 թվականի դեկտեմբերի 10 )
Հիրո Մինամի (1934 թվականի դեկտեմբերի 10— 1936 թվականի մարտի6)
Կենկիտի Ուեդա (1936 թվականի մարտի 6 — ի սեպտեմբերի 7-ին 19391939 թվականի սեպտեմբերի 7)
Եսիդզիրու Ումեդզու (1939 թվականի սեպտեմբերի 7— 1944 թվականի թվականի օգոստոսի 11)
Օտոդզո Յամադա (1944 թվականի հուլիսի 18 — 1945 թվականի օգոստոսի 11)Պետությունում գոյություն է ունեցել Օրենսդիր Ժողով, որի հիմնական ֆունկցիան կազմում էր Պետական Խորհրդի որոշումների հաստատումը։ Պետությոան տարածքում միակ թույլ տրվող կուսակցությունը հանդիսանում էր պետության կողմից հովանավորվող Համաձայնության Հասարակություն կուսակցությունը, բացի դրանից սեփական քաղաքական շարժումներ թույլատրվում էր ունենալ միայն մի քանի էմիգրանտական խմբերի (օրիանկ Ռուսական Ֆաշիստկան կուսակցությունը, Մանջուրական կայսրությունում ռուս էմիգրանտների գործերի բյուրոն)
== Վարչական բաժանում ==
== Համաձայնության հասարակություն ==
Մանոու-Գոյի տարածքում կարևորագույն տեղերից մեկն էր զբաղեցնում Համաձայնության Հասարակությունը։ Այս անունը առաջացել է ճապոնացիների պանասիակն կոնցեպտից «ազգերի համաձայնություն»։ Սրա հետ մեկ տեղ հասկացվում էր նաև մի շարք ազգերի ազատ կյանքը մեկ կենտրոնական պետական համակարգի ներքո, որը կարող էր պաշտպանել հնարավոր թուլացումներից։ Համաձայնության հասարակությունը իրենից ենթադրում էր տարբեր ազգերի համար ինքնակարգավորման համակարգը, նրա մեջ կային մանջուրներ, մոնղոլներ, կորեյացիներ, ճապոնացիներ, մուսուլմաններ, ռուս էմիգրանտներ և չինական մեծամասնություն։ Ըբնդ որում կազմակերպության համար բնորոշ էր և հիմք էր հանդիսանում ամեն ազգության համար այդ ազգի համար ավանդական դարձած հոգևորական առաջնորդների առկայությսւնը։
Հասարակությունը նախատեսված էր, որպես Մանջոու—Գոյում հիմնական քաղաքական ուժ, որը հետագայում պիտի փոխարիներ այդ գործում Կվանտունական բանակին։ Սակայն Համաձայնության Հասարակությունը ճապոնական զինվորականների ձեռքում վերածվեց ուղակի տեղի բնակչությանը կառավարով զենքի։ 1930 ական թվականների կեսերին Կվանունական բանակի ղեկավարությունը հրամայեց Համաձույնության Հասարակությանը մաքրումներ կատարել րիենց առաջնորդենի մեջ, մեղադրելով նրանց ձախ հայացքների մեջ։ Մաքրումներից հետո կուսակցությունը սկսեց փաստացի ոչնչով չտարբերվել իր նախնիներից այսինքն այդ ժամանակաշրջանի Եվրոպայի ֆաշիստական կուսակցություններից, որոնք քարոզում էին հակակոմունիզմ։
Հասարակության մեջ մտնում էին բոլոր պետ աշխատողնեերը հասնելով ուսուցիչներից մինչև բարձրագույն քաղաքայժկան դեմքերին։ 1937 թվականից սկսած 16-ից 19 տարեկանի ամբողջ երիտասարդությունը ավտոմատ կերպով մտնում էր կուսակցության շարքերը։ 1943 թվականի դրությամբ մանջուրիայի բնակչույժթյան 10%-ը արդեն պաշտոնապես համալրել էր կուսակցության շարքերը։
Չնայած նրան, որ Մանջոու-Գոյում միակուսակցական համակարգը հաստատված չեր օրենքով, փաստացի միայն Համաձայնության հասարակությունը քաղաքական գործունեություն իրականացներու իրավունք ուներ։ Սրա մեջ միայն բացառությունները իրենից ներկայացնում էին իմիգրանտների կողմիից ստեղծված տարբեր քաղաքական շարժումները։
== Զինված ուժեր ==
Մանջոու-Գոյի ստեղծման և հետագա զարգացման համար կարևորագույն դեր էր զբաղեցնում Կվանտունյան բանակը, որն իրենց ներկաայացնում էր Հեռավոր Արելևելքում տեղակայված ճապոնական բանակ։ 1932 թվականին Մանջուրիայի գրավումը նախագծվել և իրականացվել էր Կվանտունյան բանակի կողմից առանց Ճապոնիայի խորհրդարանի հետ որոշումը համաձայնեցնելու։
Հետագայում Կվանտունական բանակի հրամանատարը իրականացնում էր նաև Մանջոու-Գոյում Ճապոնիայի դեսպանի գործառնությունները, և կարող էր ուժից զրկել կայսեր որոշումները։ Այսպիսով Մանջոու-Գոն սկսեց ոչնչով չտարբերվել եվրոպական գաղութական կայսրությունների կողմից ստեղծված գաղութներց։
Կվանտունական անակաը կազմավորեց և պատրաստեց Մանջուրական կայսերական բանակը։ Նրա համար հիմք էր հանդիսանում գեներալ Չժան Սյուելյանի Հյուսիս-Արևելյան բանակը, իր 160 հազար զիզվորով։ Այս զորքերի հիմանակ թերությունները հանդիսանում էին սպակայալան անձնակազմի պատրասվածության ցածր մակարդակը, շատերի վատ պատրասվածությունը և հաշվվում էին օփիումից կախվածությունով տառապող զինվորներ, որոնք մեծամասնությում էին կազմում։ Մանջուրական զորքերը հակված էին դասալքության։ Այդպես 1932 թվականին 2000 զիվորականներ Վուկումիխոյի կայազորից փախուստի դիմեցին, իսկ 7-րդ հեծելազորական բրիգադան բողոք բարձրացրեց։ Այս բոլոր ուծերը միացան չինացի պարտիզաններին, որոնք կռվում էին ճապոնացիների դեմ։
1933 թվականի փետրվարին էթնիկ մանջուրներից ձևավորվեց Մանջոու-Գոյի Կայսերական Գվարդիան, որը պիտի մայրաքաղաքում կայազորային գործունեություն կատարեր և պահպաներ Պու Իի անվտանգությունը։
Մանջոու-Գոն ուներ իր սեփական նավատորմը։
== Դեմոգրաֆիա ==
1934 թվականի դրությամբ, Մանջոու-Գոյի բնակչությունը կազմում էր 30 մլն 880 հազար մարդ։ Միջինում մեկ ընտանիքի հաշվին ընկնում էր 6,1 մարդ, տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը 1,22-ը 1-ի։ Բնակչությունը կազված էր 29 մլն 510 հազար չինացիներից և մանջուրներից, 590 հազար 796 ճսպոնացիներից, 680 հազար կորեյացիներից և 98 հազար 431 այլ ազգերի ներկայացուցիչներոից։ Բնակչության 80%-ը բնակվում էր գյուղերում։
Մանջոու-Գոյի գոյության ընթացքում այս տարածքում բնակչությունն ավելացավ 18 մլն մարդկանցով։
1934 թվականին Ճապոնիան դիտարկումմ էր «Ֆուգուի ծրագիրը», ըստ որի Մանջոու-Գո պիտի գրավվեին միչև 18-ից 600 հազար հրեաներ։ Այս ծրագիրը նախագծվեց փրբ ԽՍՀՄ-ն սկսեց նախկին Արտաքին Մանջուրիայի տարածքում ձևավորել Հրեական ինքնավար մարզը (ձևավորվել է 1934 թվականին)։ 1938 թվականին ծրագիրը նախարարների խորհրդում ուժեղ դեբատների պատճառ դարձավ, իսկ 1941 թվականին ծրագրից ընդհանրապես հրաժարվեցին։
Ճապոնիայում հրեական բնակչությունը համարյա թե բացակայում էր, իսկ «Ֆուգույի պլանը» կազմվել էր առանց հրեաների մասին պատկերացում ունենալու։ Նրանք մտածում էին,որ հարուստ հրեաները կկարողանան Մանջոու-Գոն վերածել հզոր «եկամտաբեր գաղութի»։ Սակայն Ճապնիային ենթակա տարածքներում հրեաների բնակչություն կազմում ընդամենը մի քանի հազար մարդ, իսկ Եվրոպայից Ճապոնիա փախած հրեաների մեծ մասը այստեղ էր փախչում ընդհանրապես առանց մի դրամ ունենալու՝ դատարկ ձեռքերով։
Ճապոնական իշպխանությունները նաև զբաղված էին Մանջուրիայի տարածք Ճապոնացի բնակիչների գրավմանը։ 1932 թվականին հաշվվում մոտավորապես 100 հազար ճապոնացի քրիստոնյաներ։ Այլ տվյալներ հիշատակում են նաև 590 հազար 796 ճապոնացի նացիստների մասին։ Ճապոնական իշխանությունները ծրագրում էին 1936-ից 1956 թվականների ընթացքում Մանջուրիա ուղարկել 5 մլն ճապոնացիների՝ հիմնական բնակություն հաստատելու համար։ 1938-ից 1942 թվականների ընթացքում Մանջոու-Գո տեղափոխվեցի 200 հազար երիտասարդ ճապոնացի նոր բնակիչներ։ Սակայն հետագայում Ճապոնիան կորցրեց Դեղին ծովում իր ազդեցությունը։ Դրանով էլ ավարտելով միգրացիան։
Նրանից հետո երբ Սովետական Բանակը 1945 թվականին Մանջուրական օպերացիայի ընթացքում գրավեց Մանջոու-Գոն, ԽՍՀՄ-ն ձեռբակալեց 850 հազար ճապոնացի բնակիչների։ Մի քանի զինվորականերից և պետ աշխատողներից բացի մնացած բոլոր մարդկանց 1946-ից 1947 թվականներին հետ ուղարկեցին Ճապոնիա։ Երեխաների մի մասը խառնաշփոթում կորցրեցին իրենց ծնողներին, հետագայում որդեգրվելով չինական ընտանիքների կողմից։ Սակայն նրանց մի մասը 1980 ական թկականներին ընթացած «մշակությաին հեղափոխության» ժամանակ հալածանքների ենթարկվեցին և Ճապոնիան կազմակերպեց Ճապոնիա հետ վերադառնալու ծրագիրը։
== Էկոնոմիկա ==
Էկոնոմիկայի հիմք էին դարձել ճապոնացիների կողմից նախագծված նհգամյա ծրագրերը, որոնք ապրանքների արտադրությոան ավելացում էին ծրագրում սակայն այս ծրագրերը այդպես էլ չիրականացան։ Չնայած ծրագրերի չկատարմանը Մանջուրիայում շարունակում էին մանալ հսկայական քանակությամբ օգտԿր համածոներ։ 1944 թվականի տվյալներով Մանջոու-Գոյում արդյունաբերական տվյալները Ճապոնիայի հետ համեմատությամբ կազմում էին 228% երկաթի հանքաքարի արդյունահանում, 52% քարածխի արդյունահանում և 58% չուգունի ձուլում
== Ծանոթագրություններ == |
764,604 | Սերգեյ Գրիբով | Սերգեյ Գրիբով (ռուս.՝ Сергей Ефимович Грибов, հուլիսի 5, 1895(1895-07-05), Ռոսլավ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1938(1938-07-29), ԽՍՀՄ), խորհրդային ռուս ռազմական գործիչ, Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, կոմկոր։ ԽՄԿԿ անդամ (1926)։ Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների մասնակից։
== Կենսագրություն ==
Սերգեյ Գրիբովը ծնվել է 1895 թվականին Ռոսլավում, բանվորի ընտանիքում։ 1915 թվականին ավարտել է պրապորշչիկների դպրոցը։ Եղել է գումարտակի հրամանատար, ցարական բանակի շտաբս-կապիտան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է Խորհրդային իշխանության կողմը։ Եղել է գնդի հրամանատարի տեղակալ, այնուհետև գնդի և բրիգադի հրամանատար։ Մասնակցել է Ուկրաինայում (1919) պետլյուրովցիների, Արևմտյան ռազմաճակատում (1920) սպիտակ լեհերի, Բելառուսիայում Բուլակ-Բալախովիչի (1920) բանդաների դեմ մղվող մարտերին։ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կազմում է եղել 1918 թվականից որպես 65-րդ հրաձգային գնդի հրամանատարի պաշտոնակատար, այնուհետև` 8-րդ հրաձգային դիվիզիայի 2-րդ հրաձգային գնդի հրամանատար, 23-րդ հրաձգային բրիգադի 8-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնակատար, հրաձգային դիվիզիայի հրամանատարի օգնական, 5-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, 1937-1938 թվականներին` Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի հրամանատար, ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի Ռազմական Խորհրդի անդամ։
1938 թվականի հունվարի 28-ին ձերբակալվել է և 1938 թվականի հուլիսի 29-ին ՀԽՍՀ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից դատապարտվել մահապատժի, նույն օրը գնդակահարվել է։ Հետմահու` 1956 թվականի ապրիլի 21-ին արդարացվել է։
== Գրականություն ==
Селиванов П. А. Комкор Сергей Грибов. Минск, 1972.
Советская военная энциклопедия в 8-ми томах, том 3.
Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь. - М.: Кучково поле; Мегаполис, 2012. - С. 74-75. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Состав Военного совета при народном комиссаре обороны СССР (Февраль 1936 года)
Биография на сайте Хронос
Репрессии в Красной Армии |
705,577 | Սինտա | Սինտա (հուն․՝ Σίντα, թուրքերեն՝ İnönü), գյուղ Կիպրոս կղզու հյուսիս-արևելքում՝ Կիպրոսի Հանրապետության Ֆամագուստայի շրջանում։
1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ռազմակալումից հետո գյուղը դե ֆակտո մտնում է անկախ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մեջ։
== Բնակչություն ==
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների գյուղի բնակչությունը կազմում է 2,893 մարդ, հիմնականում՝ թուրքեր։
== Ծանոթագրություններ == |
264,319 | Քերծ (Վանի գավառ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քերծ (այլ կիրառումներ)Քերծ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
557,536 | Ռոնյանո | Ռոնյանո (իտալերեն՝ Rognano), կոմունա Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում։ Բնակչության թիվը կազմում է 499 մարդ՝ ըստ 2008 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության խտությունը կազմում է 54 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 9 կմ² տարածք։ Հեռախոսի կոդ՝ +39 0382։ Փոստային ինդեքս՝ 27012։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Կոմունայի վարչակազմ ==
Հեռախոսահամար՝ 0382 926172
Էլեկտրոնային հասցե՝ [email protected]
Պաշտոնական կայք՝ http://www.comune.rognano.pv.it/
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (իտալ.)
Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
== Ծանոթագրություններ == |
938,360 | Ամերիկյան կենդանիներ | Ամերիկյան կենդանիներ, 2018 թվականին ռեժիսոր Բարտոմ Լեյտոնոմի կողմից նկարահանված բրիտանա-ամերիկյան արտադրության քրեական դրամա։ Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է 2004 թվականին՝ Կենտուկիի Լեքսինգթոն քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանում տեղի ունեցած գրադարանային կողոպուտը։
== Սյուժե ==
Ֆիլմի գլխավոր հերոսները չորս մտերիմ ընկերներ են, որոնք միասին ապրում էին Միացյալ Նահանգների ամենավտանգավոր թաղամասերից մեկում։ Նրանք միասին գնում էին դպրոց, բայց, որպես կանոն, դպրոց չէին հասնում, գողանում էին հեծանիվներ, ավելի փոքր երեխաների նախաճաշը, փոքր խանութից քաղցրավենիք։ Հիմնական հերոսները մեծացել ու դարձել էին իսկական հանցագործներ, որոնք ծրագրել էին ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր կողոպուտներից մեկը։ Նրանք ծրագրել էին հափշտակել աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը՝ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները»։
== Դերերում ==
Էվան Փիթերս՝ Ուորեն Լիպկա
Բարրի Կեոգան՝ Սպենսեր Ռեյնխարդ
Բլեյկ Ջեններ՝ Չես Ալեն
Ջարեդ Աբրահամսոն՝ Էրիկ Բոնսուկ
Ուդո Կիր՝ պարոն Վան Դեր Հուկ
Էն Դաուդ՝ Բետտի Ջին Գուչ
== Արտադրություն ==
Նկարահանումները սկսվել են 2017-ի փետրվարին՝ Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում։ Ֆիլմի շատ դրվագներ նկարահանվել են Դևիդսոնի քոլեջի տարածքում։
== Էկրանավորում ==
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 19-ին՝ «Սանդենս» կինոփառատոնում։ Ֆիլմի տարածման արտոնություն գնել են երկու խոշոր ընկերություններ՝ 3 միլիոն դոլարով։ Ֆիլմը թողարկվել է 2018 թվականի հունիսի 1-ին։
== Ծանոթագրություններ == |
460,849 | Մթնոլորտի շրջանառություն | Մթնոլորտի շրջանառություն, ընդհանուր, Երկրագնդի վրա մոլորակային մասշտաբի օդային հոսանքների համակարգ։ Տրոպոսֆերայում Մթնոլորտի շրջանառության օղակների շարքին են դասվում պասսատները, մուսսոնները, ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեությամբ պայմանավորված օդային հոսանքները, ստրատոսֆերայում՝ օդային զանգվածների գերազանցապես զոնալ (արևմտյան և արևելյան) տեղափոխությունները։ Մթնոլորտի շրջանառությունը կլիմայի կազմավորման կարևորագույն պրոցեսն է։ Եղանակի փոփոխությունները բնորոշվում են ոչ միայն երկրի մակերևույթի և մթնոլորտի միջև գոյություն ունեցող տեղական մասշտաբի ջերմա- և ջրապտույտի, այլև Մթնոլորտի շրջանառության պայմաններով։ Մթնոլորտի շրջանառությունը պայմանավորված է մթնոլորտային ճնշման անհավասարաչափ բաշխմամբ (բարիկական գրադիենտի առկայությամբ), որն ամենից առաջ արդյունք է արեգակնային ճառագայթման անհավասարաչափ հոսքի (ըստ աշխարհագրական լայնությունների) և հատկապես ծովային ու ցամաքային տարածությունների ստորաբաժանման հետ կապված երկրի մակերևույթի ֆիզիկական հատկությունների տարբերության։ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխումը և դրա հետևանքով առաջացած տարբեր ինտենսիվության ջերմափոխանակությունը հանգեցնում են Մթնոլորտի շրջանառության մշտական գոյությանը։ Կորիոլիսի ուժի շնորհիվ օդի շարժումը Մթնոլորտի շրջանառության մեջ դառնում է քվազիգեոսարա-ֆիկական, այսինքն՝ մեծ մասամբ (բացառությամբ մերձարևադարձային լայնությունների և սահմանային շերտի) բավական մոտ է գեոստրաֆիկական քամուն։ Վերջինս ուղղված է իզոբարների ուղղությամբ, այսինքն՝ բարիկական գրադիենտներին ուղղահայաց։ Երկրամերձ շերտերում (մինչև 1-1,5 կմ բարձրության վրա) քամին, շփման ուժի ազդեցության հետևանքով. զգալիորեն տարբերվում է գեոստրաֆիկական քամուց ինչպես արագությամբ, այնպես էլ ուղղությամբ։ Սակայն 5 կմ-ից վեր, որտեղ ցամաքների, ծովերի և ցիկլոնների ու անտիցիկլոնների գործունեության ազդեցությունը թուլանում է, հաստատվում է օդի զոնալ (արմ.-արլ.) տեղափոխություն համարյա ամբողջ Երկրագնդի վրա։ Բացառություն է կազմում միայն հասարակածային, ունի արևելյան ուղղություն։ Ստորին տրոպոսֆերայում և երկրամերձ շերտերում ճնշման զոնալ բաշխումն ավելի բարդ է, որովհետև այն պայմանավորված է հիմնականում ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեությամբ։ Ցիկլոնները շարժվում են հիմնականում դեպի արևելք, շեղվելով դեպի ավելի բարձր, իսկ անտիցիկլոնները՝ ավելի ցածր լայնություններ։ Դրանով է պայմանավորված երկրամերձ շերտերում գոյություն ունեցող հասարակածային գոտու ցածր ճնշման, մերձարևադարձային գոտու 2 բարձր, մերձբևեռային գոտու 2 ցածր և բևեռային գոտու 2 բարձր ճնշման զոնաները։ Իրական մթնոլորտի պայմաններում Մթնոլորտի շրջանառությունը շատ ավելի բարդ է, կախված ջերմային աղբյուրների և ցիկլոնային ու անտիցիկլոնային գործունեության սեզոնային բաշխումից, շարունակ փոփոխվում է։ Այդ փոփոխությունները (հատկապես ցիկլոնային և անտիցիկլոնային գործունեության) առաջ են բերում միջօրեականի ուղղությամբ օդի տեղաշարժեր, որոնք պասսատների, անտիպասսատների և մուսսոնային հոսանքների ձևով խախտում են Մթնոլորտի շրջանառության նկարագրված պարզ պատկերը։ Ջերմափոխանակությունը վերջին դեպքում ավելի ինտենսիվ է։ Մթնոլորտի շրջանառության առավել ընդհանուր և կայուն հատկանիշները ուսումնասիրելու համար օգտագործվում են մթնոլորտի տարբեր բարձրության շերտերի ճնշման և քամիների երկարամյա դիտարկումների միջին տվյալները։ Դրան զուգընթաց օդերևութաբանական քարտեզների միջոցով ուսումնասիրվում է նաև Մթնոլորտի շրջանառության օրական փոփոխությունների ռեժիմը։ Դրանք հնարավորություն են տալիս առանձնացնել Մթնոլորտի շրջանառության տիպերը և պարզել նրանց կրկնման ու ձևափոխման հաճախականությունը, որոնք կարևոր են եղանակի երկարատև կանխատեսումների համար։ Տարբերում են նաև Մթնոլորտի շրջանառության տեղական, որն ընդգրկում է աշխարհագրական պայմաններով սահմանափակված նեղ շրջանների օդային հոսանքները՝ լեռնահովտային քամիներ, բրիզներ։ |
308,973 | Ուստե (գյուղ, Սիչովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՈւստեՈւստե (ռուս.՝ Устье), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Սիչովսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |