id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
1,106,871 | Պուցկ | Պուցկ (լեհ.՝ Puck). |p|u|c|k, Պուտցիգ (գերմ.՝ Putzig), քաղաք Լեհաստանի Պոմերանյան վոյեվոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է 1999 թվականից։ Ունի քաղաքային գմինայի (համայնքի) կարգավիճակ։ Ընկած է Պոմերանիա մարզի արևելյան մասում՝ Կաշուբիայում, Գդանսկից դեպի արևմուտք, Պլուտնիցայի գետաբերանի մոտ։ Ունի նավահանգիստ Բալթիկ ծովի Պուցկի ծոցի ափին։ Զբաղեցնում է 4,9 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 11 361, 2017 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1 265, 2021 թվականի հունիսի 30-ի տվյալներով՝ 11 089: Բնակչության միջին խտությունը կազմել է 2351,8 մարդ/կմ2։
XVI դարի երկրորդ կեսին Պուցկն ունեցել է թագավորական քաղաքի կարգավիճակ և ընդգրկված է եղել Պոմերանյան վոյեվոդության կազմում։ 1975–1998 թվականներին եղել է Գդանսկի վոյեվոդությունում։
=== Ժողովրդագրություն ===
2011 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Պուցկի բնակչության թվաքանակը եղել է 11 562։
== Պատմություն ==
Պուցկի ներկայիս տարածքում շուկա ունեցող բնակավայր ու նավահանգիստ է եղել դեռևս 7-րդ դարում։ Միջնադարյան փաստաթղթերում այդ բնակավայրի անվանումը տարբեր կերպ է հիշատակվել. 1277 թվականի մի փաստաթղթում՝ Putzc, 1277 թ.՝ Pusecz, 1288 թ.՝ Puczse և Putsk, 1289 թ.՝ Pucz: Լեհաստանի կազմում գտնված բնակավայրը 1309 թվականին անցել է Դանցիգի (ներկայիս Գդանսկի) տևտոնյան ուխտի ասպետների տիրապետության տակ։ 1348 թվականին վերադարձվել է Լեհաստանին, քաղաքի կարգավիճակ ստացել։ 14-րդ դարի երկրորդ կեսին այստեղ կառուցվել է առաջին հիվանդանոցը, դարավերջին կամ 15-րդ դարի սկզբներին՝ ամրոցը։
1440 թվականին քաղաքը մտել է Պրուսական համադաշնության կազմի մեջ, որը պայքարում էր տևտոնների իշխանության դեմ, 14 տարի անց՝ Կազիմիր IV Յագելոն թագավորի օրոք վերադարձել Լեհաստանի կազմ։ Լեհ թագավորները բազմիցս փորձել են այստեղ նավահանգիստ կառուցել ռազմական նավատորմի համար, սակայն թշնամական միջամտությունների պատճառով նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Վերսալյան պայմանագրի համաձայն՝ Լեհաստանին դեպի ծով ելք է տրամադրվել (այսպես կոչված՝ Լեհական միջանցք), Պուցկը վերստին հայտնվել է Լեհաստանի տարածքում և հենց այդտեղ էլ 1920 թվականի փետրվարի 10-ին տեղի է ունեցել ծովի հետ Լեհաստանի պսակադրության խորհրդանշական ծեսը։
1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Երկրորդ աշխարհամարտի առաջին իսկ օրը, Պուցկը ռմբակոծվել է ֆաշիստական Գերմանիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Նացիստների տիրապետության տարիներին Պուցկում գործել է Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղը։ Պատերազմից հետո քաղաքը հայտնվել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կազմում։
== Պուցկը մշակույթում ==
Պուցկը հիշատակվում է Քրիստինա Պրոնկոյի կատարմամբ հնչող «Բալլադ Պուցկի մասին» („Ballada o Pucku”) երգում, որի տեքստի հեղինակը Մարեկ Գաստն է, երաժշտությանը՝ Յացեկ Միկուլան։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Johann Friedrich Goldbeck: Volständige Topographie des Königreichs Preußen. Teil II: Topographie von West-Preußen. Marienwerder 1789, S. 52–53, Nr. 3.)
August Eduard Preuß: Preußische Landes- und Volkskunde. Königsberg 1835, S. 412, Nr. 28.
Hans Prutz: Geschichte des Kreises Neustadt in Westpreußen. Danzig 1872 (Digitalisat).
Franz Schultz: Geschichte der Kreise Neustadt und Putzig. 1907.
== Արտաքին հղումներ ==
Stadt Putzig, Kr. Neustadt (Westpr.) (Rolf Jehke, 2005)
Blackie & Sons Atlas 1882, Edinburg: Landkarte Putzig in Westpreußen
Քաղաքի պաշտոնական կայքէջը
Galeria zdjęć historycznych |
59,580 | Խաժակ Դրամփյան | Խաժակ Անդրանիկի Դրամփյան (հունվարի 1, 1923 թ․, Արմավիրի մարզի Նալբանդյան, նախկինում՝ Մեծ Շահրիար գյուղ – հունվարի 17, 2016 թ․, Երևան), հասարակական-քաղաքական գործիչ, հանրապետության կառավարության Գազաֆիկացման գլխավոր վարչության պետ, ՀԽՍՀ Ավտոտրանսպորտի նախարարի տեղակալ, նախարար, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
== Կրթություն ==
Սովորել է Մռավյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա մինչև Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկիզբն ավարտում է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը։ Պատերազմի առաջին օրերին Վրաստանում հատուկ դասընթաց անցնելուց հետո քսանամյա պատանին մտնում է Հյուսիսկովկասյան ճակատի 43-րդ հատուկ հրաձգային գունդ՝ որպես դասակի հրամանատարի տեղակալ։ Չթողնելով աշխատանքային գործունեությունը՝ 1955 թ. Խ. Դրամփյանը սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երեկոյան բաժնում, որն ավարտելուց հետո 1960 թ. ստանում է արդյունաբերության ոլորտում տնտեսագետի որակավորում։
== Աշխատանքային գործունեությունը ==
1942 թվականի դեկտեմբերին ծանր վիրավորվում է Մոզդոկի համար մղվող մարտում։ Գրեթե մեկ տարի պառկելով նախ մերձճակատային հոսպիտալում, ապա՝ Բաքվի Արմենիկենտ թաղամասի զինվորական հիվանդանոցի վերածված հայկական դպրոցում, և հետագայում Երևանի Թոխմախի հոսպիտալում՝ Դրամփյանը զորացրվում է 1943 թվականի վերջին՝ որպես ոչ պիտանի զինվորական ծառայության համար։
Զորացրվելուց հետո Խ. Դրամփյանն աշխատանքի է անցնում Երևանի ավտոդողերի գործարանում, որն հանդիսանում էր երկրի կարևորագույն պաշտպանական արտադրական ձեռնարկությունը, որտեղ մինչև 1951 թ. աշխատում է որպես մասնագետ, արտադրամասի պետ, այնուհետև՝ գլխավոր էներգետիկ։ Միաժամանակ կատարում է գործարանի կուսակցական կազմակերպության քարտուղարի պարտականությունները։
Հայրենական Մեծ պատերազմի սկզբին էլեկտրատեխնիկումի դիպլոմի հաշվառմամբ Խաժակ Դրամփյանը ուղարկվում է ավիադպրոց՝ վերապատրաստման։ Ուսումն ավարտելուց հետո ավագ սերժանտի կոչումով և բորտ-մեխանիկի կարգավիճակով ուղարկվում է Հյուսիսկովկասյան ճակատ։ 1951-1953 թթ. երկրորդ անգամ է զորակոչվում Սովետական բանակի շարքերը՝ որպես պահեստային սպա՝ հատուկ առաջադրանքով, կապված բանակում նոր զենքի ձեռք բերման հետ։
Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո Խ. Դրամփյանն անցնում է կուսակցական աշխատանքի։ Աշխատում է կուսակցության Լենինյան շրջկոմի տրանսպորտի և արդյունաբերական բաժնում որպես բաժնի վարիչ, այնուհետև ուսման է անցնում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմին կից բարձրագույն պարտիական դպրոցում։
1957-1960 թթ աշխատում է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի համակարգում՝ արդյունաբերության և տրանսպորտի բաժիններում, կուսակցական մարմիններում՝ որպես հրահանգիչ, այնուհետև՝ պատասխանատու կազմակերպիչ։
1960 թ. Խ. Դրամփյանն առաջադրվում է պատասխանատու աշխատանքի՝ կուսակցության Իջևանի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնի, որտեղ և աշխատում է ավելի քան չորս տարի։ Հենց այստեղ են բացահայտվում Խ. Դրամփյանի՝ իբրև արտադրության կազմակերպչի մեծ կազմակերպչական կարողությունները։ Իր աշխատանքային տարիներին պետության հյուսիսային դարպասներն արմատականորեն կերպարանափոխվում են և բարեկարգվում։ Իջևան քաղաքում առաջին անգամ կառուցվում է բարձրահարկ շենքերի մի ամբողջ թաղամաս, վերակառուցվում է Աղստև գետի՝ մի քանի կիլոմետր երկարությամբ ձգվող գետափը, կառուցվում են նոր կամուրջներ։ Սկսվում է երկու խոշորագույն, միութենական նշանակություն ունեցող ձեռնարկությունների կառուցումը՝ Իջևանի գորգագործական կոմբինատը՝ Անդրկովկասի խոշորագույն արդյունաբերական օբյեկտներից մեկը, և բենտոնիտի գործարանը։ Կառուցվեցին նաև այլ սոցիալ-կոմունալ օբյեկտներ՝ հիվանդանոց, երաժշտական դպրոց և այլն։ Խ. Դրամփյանի աշխատանքային տարիների օրոք շրջանի տնտեսությունը նկատելիորեն ամրապնդվեց և զարգացավ։
1964 թ. Խ. Դրամփյանը կրկին աշխատանքի է անցնում ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի համակարգում և մինչև 1967 թ. աշխատում այնտեղ որպես Կենտկոմի գործերի կառավարիչ։
Սկսած 1967 թ. Խ. Դրամփյանն անցնում է տնտեսական աշխատանքի։ Նշանակվում է ավտոտրանսպորտի նախարարի տեղակալ, որտեղ աշխատում է մինչև 1971 թվականը։
Հանրապետության ղեկավարությունը, բարձր գնահատելով Խ. Դրամփյանի մեծ պոտենցիալը, կազմակերպչական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նրա գործունեության արդյունքները պատասխանատու կուսակցական և տնտեսական պաշտոններում, նշանակում է Խ. Դրամփյանին հանրապետության կառավարության Գազաֆիկացման գլխավոր վարչության պետ՝ հանձնարարելով ղեկավարել հանրապետության տնտեսության ամենադժվար բնագավառներից մեկը, որտեղ նա աշխատում է մինչև 1978 թվականը։ Խ. Դրամփյանի այդ բնագավառում աշխատած տարիները նշանավորվեցին մեծ հաջողություններով։ Կառուցվում են նոր գլխավոր գազամուղեր, գազաֆիկացվում են նոր քաղաքներ ու գյուղեր։ Մի քանի անգամ ավելանում է գազի սպառումը կենցաղի և արդյունաբերության մեջ։ Հենց այս տարիների ընթացքում ողջ հանրապետության տարածքում հազարավոր կաթսայատներ մասսայական կերպով անցնում են մազութից գազի։ Ավտոտրանսպորտը սկսում է անցում կատարել դեպի գազային վառելիքը։ Այս միջոցառումները հանգեցնում են հանրապետության բնապահպանական իրադրության բարելավվմանը։ Հանրապետության բոլոր ջերմային էլեկտրակայաններն անցնում են գազային վառելիքի։ Խ. Դրամփյանի աշխատանքային տարիներին բազմակիորեն ընդլայնվում են ստորգետնյա գազապահեստարանների ծավալներն ու տեխնոլոգիական հնարավորությունները։ Ստեղծվում են գազով աշխատող արդյունաբերական օբյեկտների անվտանգության ավտոմատացված համակարգեր։ Այս բոլոր միջոցառումների անցկացման հետևանքով Հայաստանը՝ իր գազախողովակների երկարությամբ, գազիֆիկացված բնակարանների քանակով և մեկ շնչին ընկնող բնական գազի ծախսով ԽՍՀՄ-ում զբաղեցնում է առաջատար դիրքերը։ 1978 թ. վերջերին հանրապետության տարածքում բնական գազով չգազիֆիկացված մնացին 37 շրջաններից ընդամենը 5-ը։
Սկսած 1978 թ. Կարեն Դեմիրճյանի առաջարկությամբ Խ. Դրամփյանը նշանակվում է հանրապետության ավտոտրանսպորտի նախարարի պաշտոնում, ուր և աշխատում է ավելի քան #ՎԵՐԱՀՂՈՒՄ էճ տարի։ Նրա գործունեությունն այդ պաշտոնում կապված է լուրջ բարեփոխումների և հանրապետության ավտոտրանսպորտի զարգացման հետ։ 70-ական թվականների վերջերին ավտոտրանսպորտը, հատկապես ուղևորատար ծառայությունը, գտնվում էին դժվարին իրադրության մեջ։ Չէր ապահովվում անհրաժեշտ քանակի ավտոբուսների բաց թողումը, մարդիկ ժամերով կանգնում էին կանգառներում, երեկոյան ժամերին հաճախ ստիպված էին լինում գնալ տուն ոտքով։ Գրեթե բացակայում էր տեխնիկական բազան։ Չէր իրականացվում ավտոտրանսպորտի վերանորոգում և պրոֆիլակտիկա։ Ինքնաթափերն ու բեռնատարները ենթարկվում էին պարապուրդի, խախտվում էին շինարարության գրաֆիկը և քաղաքների կապը գյուղերի հետ։ Իրեն զգալ էր տալիս նաև ոչ բավարար քանակի վարորդական կազմը, հատկապես ավտոպարկերում։ Ավտոտրանսպորտի համակարգում առկա էին մի շարք խնդիրներ՝ կապված մասնագիտական ղեկավար կադրերի հետ։ Այս հարցերին պետք է անհապաղ լուծում տրվեր, գտնվեին ֆինանսական միջոցներ, նախագծային կազմակերպություններ, բանվորներ, սկսվեր անհրաժեշտ օբյեկտների շինարարությունը և այլն։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում Խ. Դրամփյանին հաջողվեց արմատականորեն լուծել այդ խնդիրների մեծ մասը։ Նոր բազաների կառուցումն ու հին ավտոձեռնարկությունների վերակառուցումն հնարավորություն տվեցին հանրապետության ավտոձեռնարկությունները համալրել այն ժամանակ ամենաժամանակակից համարվող ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով։
Ուժերի կենտրոնացման, ֆինանսական միջոցների, արդյունաբերական պոտենցիալի ամրապնդման, կադրերի (հատկապես՝ մասնագիտական) ճշգրիտ ընտրության միջոցով հաջողվեց այդ բնագավառը տեղափոխել առաջատար դիրքերը։ Միայն 1980-1990-ական թթ. կառուցվեցին և վերակառուցվեցին ավելի քան 40 ավտոձեռնարկություններ, որոնց համար ծախսվեց ավելի քան 450 մլն ռուբլի կապիտալ ներդրում։ Նոր բազաների կառուցումն և հին ավտոձեռնարկությունների վերակառուցումն հնարավորություն տվեցին հանրապետության ավտոձեռնարկությունները համալրել այն ժամանակ ամենաժամանակակից համարվող ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով, այդ թվում նաև հունգարական արտադրության «Իկարուսներով», ԿՌԱԶ-ներով, ՄԱԶ-ներով, ԿԱՄԱԶ-ներով, որոնց արտադրությունը իրականացնում էր միայն ԽՍՀՄ-ի արդյունաբերությունը։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտը, գերատեսչականի համեմատ, զարգանում էր բուռն տեմպերով. բեռների փոխադրումը միայն 1985 թ-ին, համեմատած 1970 թ. հետ, ավելացել էր ավելիր քան 3 անգամ։ Այս բնագավառը սկսեց գործել համաչափորեն՝ հանրապետության տնտեսությանը համընթաց։ Նկատելիորեն բարելավվեց ավտոձենարկությունների ֆինանսական դրությունը, որն և հնարավորություն տվեց ավելացնել սոցիալական կարիքների ծախսերը, բարելավվել այդ բնագավառում աշխատող տասնյակ հազարավոր աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանները։ Հենց այդ տարիներին կառուցվեցին խոշորագույն հանգստյան տներն ու պանսիոնատները Արզաքանում, Սևանի ափին և Ծաղկաձորի պիոներական ճամբարը։ Ձռնարկություններին կից կառուցվում են ճաշարաններ, համաբուժարաններ և այլ կենցաղային օբյեկտներ։ Երթուղի են մտնում էքսպրես ավտոբուսներ դեպի հանրապետության բոլոր շրջկենտրոններ։ Ավտոբուսային հաղորդագրություն էր գործում Խորհրդային միության բոլոր կողմերում, որտեղ հայկական համայնք կար։ Հայաստանում պարապուտների տեղում կառուցվում են 40 ավտոտրանսպորտային հավաքակայաններ՝ ցանկապատով և անցատեղով, սարքավորված վերանորոգման արտադրամասերով, բաղնիքով ու ճաշարանով, վարորդների և վերանորոգողների համար նախատեսված պոլիկլինիկայով։ Մեծ քանակությամբ ներկրվում են Կրազներ և Կամազներ, հիմք է դրվում բեռնատար մեքենաների համար պահեստամասերի արտադրություն, իսկ Լենինականում կառուցվում է գործարան «Իկարուսների» կապիտալ վերանորոգման համար։ Որակյալ մասնագետների նախապատրաստման համար Դավիթաշենում բացվում է ուսումնական կոմբինատ, իսկ ընդհանուր առմամբ՝ ոլորտում սկսում են աշխատել 36000 մարդ։ 1982 թ. քսան տարվա ընթացքում առաջին անգամ սոցիալիստական մրցույթի արդյունքում այդ բնագավառը հաղթող է դուրս գալիս՝ նվաճելով ԽՍՀՄ ավտոտրանսպորտային աշխատողների արհմիության Կենտկոմի փոխանցիկ դրոշն ու շքանշանը։
Խ. Դրաամփյանի կյանքի ուղին ու քաղաքական կարիերան ձևավորվել են այնպիսի պետական-քաղաքական գործիչների անմիջական ղեկավարության ներքո, ինչպիսիք են Գ. Հ. Հարությունյան, Սուրեն Թովմասյանը, Յակով Զարոբյանը, Կարեն Դեմիրճյանը, Գ. Ա. Արզումանյանը, Բ. Ա. Մուրադյանը, Ֆադեյ Սարգսյանը և այլք։
Խ. Դրամփյանը բազմիցս ընտրվել է հանրապետության Գերագույն սովետի և Երևանի քաղաքային սովետի դեպուտատ, ավելի քան 30 տարի անընդմեջ ընտրվել է Հայաստանի կոմկուսի բարձրագույն մարմինների շարքերում։ Եղել է Կենտկոմի անդամ և անդամության թեկնածու, վերահսկիչ հանձնաժողովի անդամ։ Ընտրվել է Սովետական Միության Կոմունիստական կուսակցության 22-րդ համագումարի պատգամավոր։
Թոշակի անցնելուց հետո՝ 66 տարեկան հասակում 1989 թվականի դեկտեմբերի 25-ին «Գիտելիք» գիտալուսավորչական հասարակական կազմակերպության վարչության հրամանով Խ. Դրամփյանը նշանակվում է գործերի կառավարչի պաշտոնին, իսկ 1990 թ.՝ տնտեսության և ֆինանսների հարցերով ռեկտորի տեղակալ։ Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2002 թվականը՝ շուրջ 12 տարի։ 1991 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է նաև Հայկական բաց համալսարանում (ներկայիս՝ Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան)։
== Հուշագրություններ ==
Հեղինակել է «Արարման բերկրանքը», (Երևան, 2007 թ., 320 էջ) և «Մտորումներ անցյալի և ապագայի մասին» (Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2010 թ., 500 էջ), որտեղ կիսվում է իր հուշերով, օգտակար խորհուրդներով ու բազմամյա փորձով։
== Պարգևներ ==
Երկու անգամ պարգևատրվել է հանրապետության Գերագույն սովետի պատվոգրով։ Ավտոտրանսպորտում աշխատած տարիների ընթացքում պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվո նշանի» և «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով։ Հետխորհրդային շրջանում պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Ունի նաև բազմաթիվ մարտական պարգևներ։
== Ծանոթագրություններ ==
Խ. Դրամփյան, «Արարման բերկրանքը», «Էդիթ Պրինտ», 2006
== Ծանոթագրություններ == |
730,570 | Գնիլուշկա (այլ կիրառումներ) | Գնիլուշկա, կարող է վերաբերել՝
Գնիլուշկա - գետ Ռուսաստանում, Արգուբլիի վտակը
Գնիլուշկա - գետ Ռուսաստանում, Բիտյուգի վտակը
Գնիլուշկա - գետ Ռուսաստանում, Զոլկայի վտակը |
237,803 | Ստորին Նորմանդիա | Ստորին Նորմանդիա, երկրամաս Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, որը ստեղծվել է 1956 թվականին, երբ Նորմանդիան բաժանվեց Ստորին Նորմանդիայի և Վերին Նորմանդիայի։ Գլխավոր քաղաքը Կանն է։ Բնակչությունը կազմում է 1 475 684 մարդ․ գրավում է 17-րդ տեղը երկրամասերի շարքում։
== Աշխարհագրություն ==
Երկրամասի մակերեսը 17 589 կմ² է, ծովափի երկարությունը՝ 470 կմ։ Անտառների մակերեսը կազմում է 192 000 հա։ Այստեղ տեղակայված են նաև երկրամասի 3 ազգային զբոսայգիները։ Ամենաբարձր կետը՝ Սինյալ դ'Էկուվն է։ Այնտեղով են հոսում Օրն, Մայեն և Սեն գետերը։
== Վարչական բաժանում ==
Երկրամասի մեջ են մտնում Կալվադոս, Մանշ և Օրն դեպարտամենտները։
== Արտաքին հղումներ ==
Site du Conseil régional Archived 2005-04-06 at the Wayback Machine. (ֆր.)
Basse-Normandie Meteo Archived 2020-05-21 at the Wayback Machine. (ֆր.)
Basse-Normandie sur Wikivoyage (ֆր.) |
475,261 | Վարչական դատավարության իրավունք | Վարչական դատավարության իրավունք, իրավունքի ճյուղ, որը կարգավորում է պետական կառավարման ոլորտում անհատական վարչական գործեր քննելու և լուծելու ընթացքում առաջացած հասարակական հարաբերություններ։ Վարչական դատավարության իրավունքի նորմերը որոշում են պետական կառավարման ապարատում քաղաքացիների դիմումների ու բողոքների ընդունման և քննարկման, վարչական որոշ (այդ թվում՝ վարչական հարկադրանքի կիրառման) ակտերի հրապարակման կարգը, ամրապնդում են վարչաիրավական հարաբերությունների մասնակիցների միջև առաջացող վեճերի լուծման կարգը, սահմանում քաղաքացիների և վարչական դատավարության այլ մասնակիցների իրավունքների երաշխիքները, որոշում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննարկման և ընդունված որոշումների կիրառման կարգը։ իրավաբանական գրականությունում տարբերում են Վարչական դատավարության իրավունքի հետևյալ նորմերը՝
վարչական իրավունքի ընդհանուր սկզբունքներ,
վարչական դատավարության մասնակիցների կոնկրետ իրավունքներ,
վարչական գործեր քննող մարմինների իրավասություններ և այդ գործերի քննության կարգը,
վարչական դատավարության բոլոր փուլերի ժամկետները,
ընդունված որոշումների բողոքարկման և գանգատարկման կարգը սահմանող նորմեր։ |
937,307 | Մագնետո (Marvel Comics) | Մագնետո (անգլ.՝ Magneto), կարդացվում է Մագնիտո, նաև հանդիպում են Մագնիտո թարգմանությունները, իրական անունն է Էրիկ Լենշեր՝ Marvel Comics կոմիքսների հրատարակության սուպերչարագործ։ Ստեղծել են գրող Սթեն Լին և նկարիչ Ջեք Քիրբին և ավանդաբար կապված է Իքս մարդկանց թիմի հետ։ Մագնետոն այդ թիմի առաջին և ամենահայտնի թշնամիներից է, որոնց հետ մեկտեղ նա առաջին անգամ հայտնվել է X-Men № 1 հրատարակությունում (1963 թվականի սեպտեմբեր)։ Նաև ենթադրաբար Մագնետոն ունի ուժի ութերորդ մակարդակ՝ ըստ մուտացիայի ուժեղության սանդղակի։
Մագնետոն մուտանտ է, որն ունի Մագնիսական դաշտերին կառավարելու գերմարդկային ունակություն։
== Կենսագրություն ==
Մագնետոն համարվում է Marvel տիեզերքի ամենահզոր մուտանտներից մեկը, որը տիրապետում է մագնիսականության կառավարման ուժին։ Նա ամերիկյան կոմիքսների բարոյապես ամենաբարդ կերպարներից է։ Մագնետոն գերմանական ծագմամբ հրեա է (իրական անունը՝ Էրիկ Լենշեր), նա վերապրել է Գերմանիայում երրորդ ռեյխի ժամանակաշրջանի Հոլոքոսթը և ցանկանում է պաշտպանել մուտանտների ռասան նմանատիպ դեպքերից։ Մագնետոյի կերպարը փոփոխվել է շատ տարիների ընթացքում՝ սուպերչարագործից մինչև հակահերոսի և նույնիսկ հերոսի, սակայն հաճախ նա պատկերված է շատ մարտական, ահաբեկչական ակտերի դիմող, որպեսզի, ինչպես նրան թվում է, պաշտպանի մուտանտներին մարդկությունից։ Մուտանտների իրավունքների համար պայքարը նրան դարձնում է Չարլզ Քսավյերի ընկերը, որը իրեն հավատարիմ Իքս մարդկանց հետ ձգտում է մնացած մարդկության հետ մուտանտների խաղաղ գոյատևմանը։ Քսավյերի բացակայության ժամանակ հսկում է երիտասարդ մուտանտներին և նույնիսկ՝ Իքս մարդկանց։
Մագնետոն հանդես է գալիս որպես Իքս մարդկանց գլխավոր անտագոնիստ իր առաջին և նրանց ի հայտ գալուց սկսած։ Նա ստեղծել է նրանց միջև մարտական միություններ, ներառյալ Մուտանտների եղբայրությունը և Ծառայողները։
Մագնետոն սուպերհերոսներ Սնդիկի, Ալ կախարդուհու և Պոլյարիսի հայրն է՝ Մագդա Մաքսիմոֆի նախկին ամուսինը և Լունա Մաքսիմոֆի պապը։ Original Sin կոմիքսներից հետո տեղեկություն է հայտնվում այն մասին, որ Մագնետոն հանդիսանում է Պյետրոյի և Վանդայի ազգականը։
== Այլ տարբերակներ ==
=== Ապոկալիպսիսի դարաշրջան ===
Այս տիեզերքում Էրիկ Լենշերը մուտանտ է և Չարլզ Քսավյեի ընկերը։ Երբ Դեյվիդ Հելլերը՝ Չարլզի տղան ապագայից, փորձում է սպանել ապագա Մագնետոյին, Չարլզը տեսնում է, որ նրա ընկերը վտանգի մեջ է գտնվում, իրեն հարվածի տակ է դնում և մահանում։ Մագնետոն իր ձեռքերում է պահում Քսավյերի անշարժացած մարմինը և խոստում է տալիս շարունակել նրա երազանքը՝ որպես ընկերության նշան։ Այն բանից հետո, երբ Ապոկալիպսիսը մարդկության պատերազմ է հայտարարում և Կաին Մարկոն զոհաբերում է իրեն, որպեսզի գտնեն մուտանտների համար ապաստան, որը հայտնի է Ավալոն անունով, Էրիկը հայտնի է դառնում Մագնետո անունով՝ դրանով իսկ հավաքելով Իքս մարդկանց և տանում նրանց դեպի Չարլզի երազանքը։ Նա և Շելման երեխա են ունենում, որին կոչում են՝ ի պատիվ Չարլզի։
=== Ultimate Մագնետո ===
Էրիկը միշտ տարված է եղել սովորական մարդկանց նկատմամբ մուտանտների իշխանության մտքով։ Ի դեմս Չարլզ Քսավյեի դաշնակից գտնելով, Լենշերը հիմնում է Մուտանտների եղբայրությունը՝ հասարակություն, որը պաշտպանում էր մուտանտներին մարդկանց հարձակումներից։ Իր ազգի ապագայի պայքարի համար, Էրիկը հրաժարվում է սովորական կյանքից և նույնիսկ լքում ընտանիքը, քանի որ նրա կինը մարդ էր։ Երբ եղբայրությունը հասնում է Վայրի հող, Էրիկը նոր լեզու է հորինում իր ազգի համար։
Ժամանակի ընթացքում Էրիկի հայացքները կոշտանում են. նա ցանկանում էր մուտանտների իշխանություն և մարդկանց ստրկացում։ Վայրի հողը դադարում է լինել խաղաղ բնակավայր, դառնում է ռազմական կայանատեղի և Էրիկը հրաժարում է իր անունից և ինքն իրեն կոչում Մագնետո Քսավյերի հետ վեճերի պատճառով։ Նա կասկածում է ընկերոջը, որ նա տելեպատիկ ազդեցության տակ է և Մագնետոն սկսում է կրել իր սաղավարտը։ Երբ Չարլզ Քսավյերը մի քանի համակախոհների հետ փորձում է լքել Վայրի հողը, զայրացած Մագնետոն վնասում է ընկերոջը ողնաշարը պողպատյա ձողով, ինչի արդյունքում էլ Չարլզը հետագայում կորցնում է քայլելու ունակությունը։
Երբ Մագնետոն հարձակվում է Վաշինգտոնի վրա վերակազմավորված Պահակների բանակով, նրա ծրագրերը խափանում են Իքս մարդիկ՝ հավաքված Քսավյերի կողմից։ Նրանց հաջողվում է կանգնեցնել Մագնետոյին, և Պրոֆեսոր Իքսը, ամբողջ աշխարհին ցույց տալով իր մահվան իլյուզիան, փրկում է նրան՝ ջնջելով հիշողությունը և վերադարձնում է նրան նորմալ կյանքի։ Որոշ ժամանակ անց Մուտանտների եղբայրության անդամները հասնում են Էրիկին և վերադարձնում նրան իր հիշողությունները։ Զայրացած Մագնետոն նորից փորձեր է ձեռնարկում՝ մարդկությանը ոչնչացնելու համար՝ փոփոխելով երկրի մագնսական դաշտերը՝ Գյուտարարի օգնությամբ, որն ավելի է հզորացնում նրա մեքենան։ Իքս մարդիկ նորից խափանում են նրա ծրագրեը և չարագործը ազատազրկվում է Տրիսկելիոնի բանտում։ Շուտով նրա բանտախուց է ընկնում Պոլյարիսը, որն ուներ նմանատիպ ունակություններ, Մագնետոն փորձում է նրան գրավել իր կողմը, բայց Լորնան մերժում է։ Էրիկ աթոռով հարվածում է նրա գլխին։ Հետ հայտնվում է նրա սիրեցյալը՝ Միստիկը և Գյուտարարը։ Հետո Մագնետոն Լորնային օգտագործում է որպես պատանդ, որ փախչի խիստ ռեժիմի բանտից։ Բայց Իքս մարդկանց հաջողվում է կանգնեցնել Մագնետոյին և փրկել Պոլյարիսին։ Սակայն ՄԱգնետոն կարողանում է փախչել, իսկ նրա փոխարեն բանտախցում մնում է նրա կերպարանքն ընդունած Միստիկը։
Մագնետոն ցանկանալով վրեժխնդիր լինել իր երեխաների՝ Ալ Կախարդուհու և Սնդիկի մահվան համար, Թորի մուրճի օգնությամբ շարժում է երկրի մագնիսական կենտրոնները, դրանով իսկ բերելով բնության սարսափելի կատակլիզմեր ամբողջ մոլորակով։ Հետո Մագնետոն գնում է Պրոֆեսոր Իքսի մոտ և սպանում է նրան։ Շուտով Ալթմեյսթ խմբի անդամները և Իքս մարդիկ հարձակվում են հյուսիսային կիսագնդում գտնվող Մագնետոյի միջնաբերդի վրա։ Վալկիրիան զրկում է Մագնետոյին մեկ ձեռքից և պահանջում է իրեն տալ Թորի մուրճը։ Մագնետոն մտադիր չի լինում հանձնվել և պատրաստվում է հերոսներին հակահրված տալ, հետո նա սպանում է Կուղխին։ Մուտանտների եղբայրության անդամները լքում են միջնաբերդը, Ջին Գրեյը տելեպատիկ ունակություններով իրար է կապում Մագնետոյի և Նիք Դյուրիի ուղեղները։ Ֆյուրին Մագնետոյին ասում է, որ մուտանտները ստեղծվել են մարդկանց կողմից, այլ ոչ թե Աստծո, ինչպես կարծում էր Մուտանտների եղբայրության առաջնորդը։ Սթափված Մագնետոն հետ նույն տեղ է վերադարձնում Երկրի մագնիսական կենտորնները, ինչից հետո, վերջնականապես սպանվում է Կիկլոպի կողմից Ուլտիմատումի ժամանակ։
ԱՎելի ուշ Ultimate Comics X-Men հրատարակություններից մեկում Ալ կախարդուհին գնում է իր եղբոր՝ Պյետրոյի մոտ, որպեսզի փոխանցի, որ ինչ-որ մեկը սպասում է նրան Եգիպտոսում։ Պյետրոն Վանդայի օգոնւթյամբ գտնում է գերեզման, որում գտնում են փրկված Բազմապատկիչի կրկնօրինակներից։ Արդյունքում Պյետրոն գտնում է իր հորը, որ փրկված է լինում Ուլտիմատումի ժամանակ։ Արդյունքում ընտանիքը վերամիավորվում է։
== Ուժեր և ունակություններ ==
Մագնետոն ունի Երկրի մագնիսական և էլեկտրոմագնիսական դաշետերին կառավարելու ունակություն։ Դա նրան տալիս է ունակությունների մեծ պաշար, որոնք տարբեր են տարբեր կոմիքսներում։ Մագնետոյի հիմնական ունակությունը, որը նա ունի բոլոր տարբերակներում՝ մետաղի կառավարումն է։ Դրա սահմանները փոխվում են, բայց մնում են ահայտ, որոշ հրատարակություններում նա նաև կառավարում էր աստերոիդները։
Հատուկ ուժերից է էլեկտրոմագնիսական ալիքների և մագնիսականության, մագնիսոկինեզի, ֆերոկինեզի, էլեկտրամագնիսական ուժային դաշտերի կառավարումը, մետաղը զգալու և մետաղի հետ կապը, մոլեկուլային մակարդակում նյութի մանիպուլյացիան և լեվիտացիան։ Ունակություններից է թաքնված փսիոնիկ ուժերը և մեծ կամքի ուժը։ Հանդերձանքից է պաշտանական փսիոնիկ սաղավարտը և զրահները։
Դրանից բացի Մագնետոն ունի մեծ ինտելեքտ և ունի գիտելիքների մեծ պաշար գենետիկայում, ֆիզիկայում, և ինժիներիայում։ Դրա շնորհիվ նա կառուցում է անհավանական տեխնիկական սարքեր։ Մագնետոն հանդիսանում է ի ծնե առաջնորդ, որը կարողանում է կառավարել մեծաքանակ հետևորդների և դաշանկիցների։ Մարտական տարիների ընթացքում նա բավականաչափ փորձ է ստացել և դարձել է ստրատեգիայի և տակտիկայի մեծ վարպետ։ Նա ունի որոշակի նախապատրաստություն ձեռնամարտի ոլորտում։ Նաև նա կարող է զգալ մարդու էմոցիաները նրա մի հայացքով և օգտագործել թշնամու զգացմունքները իր իսկ դեմ։
== Կոմիքսներից դուրս ==
=== Հեռուստատեսություն ===
Մագնետոն առաջին անգամ հայտնվել է 1978 թվականի «Ֆանտաստիկ քառյակ» մուլտսերիալում, որտեղ նրան հնչյունավորել է Ջոն Սթեֆենսոնը։ Այստեղ նա հանդես է գալիս որպես հզոր մուտնանտ, որը բանկ է թալանում։ Նա փոխադրվում է անսովոր մեքենայով որը կառավարվում է իր սուպերունակությունների շնորհիվ։ «Մագնետոյի սպառնալիքը» էպիզոդի վերջում նրան խաբեությամբ հաղթում է Միստր Ֆանտաստիկը։
1981 թվականի «Սարդ-Մարդ» մուլտսերիալում Մագնետոն հանդիսանում է Իքս մարդկանց գլխավոր թշնամին։ Այս մուլտսերիալում նա առևանգում է մի քանի արբանյակներ և դրանց փոխարեն պահանջում է 100 միլիոն դոլլար։ Այդ սերիայի վերջում նրան հաղթում է Սարդ-Մարդը։
Մագնետոն հայտնվում է «Սարդ-Մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալում։ Նա առևանգում է բանտապահներին, որպեսզի նրանք ազատեն նրա համախոհներին։ Բացի այդ Մագնետոյին հաղթում են Սարդ-Մարդը, Սառույց-Մարդը և Հրե Աստղը։
Մագնետոն հանդես է գալիս որպես «Խիզախ Իքս մարդիկ» անիմացիոն ֆիլմի գլխավոր չարագործ։ Այստեղ նա առաջին անգամ նա կռվում է Իքս մարդկանց հետ և կրում է պաշտոնական կոմիքսներում նշված բնավորության գծերը։
Մագնետոն հանդես է գալիս որպես 1992 թվականի «Իքս մարդիկ» մուլտսերիալի գլխավոր կերպարներից մեկը։ Այստեղ նրա դերը այդքան էլ միանշանակ չի։ Նա հայտնվում է և՛ որպես չարագործ, և՛ որպես չեզոք կերպար, իսկ երբեմն էլ որպես Պրոֆեսոր Քսավյեի և Իքս մարդկան դաշնակից։ Մուլտսերիալի վերջում նա բանակ է հավաքում Ջենոշայում և պատրաստ է նույնիսկ պատերազմել մարդկության հետ, բայց իմանալով, որ պրոֆեսոր Քսավյեն մահամերձ է, կանգնեցնում է հարձակումը։
Մագնետոն հայտնվում է «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» մուլտսերիալում։ Առաջին եթերաշրջանում հավաքում է Մուտանտների եղբայրությունը Միստիկի միջոցով։ Երկրորդ եթերաշրջանում հայտնվում է իր օգնականների հետ և ողջ աշխարհին բացահայտում է մուտանտների մասին գաղտնիքը։ Երրորդ եթերաշրջանում փորձում է խանգարել Ապոկալիպսիսի վերածննդին, իսկ չորրորդ եթերաշրջանի վերջում հանդես է գալիս որպես Ապոկալիպսիսի հեծյալ։ Ապագայում անցնում է Իքս մարդկանց կողմը և դառնում նոր մուտանտների ուսուցիչը։
Հայտնվում է «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում որտեղ նա Ջենոշա կղզում մուտանտների համար դրախտ է ստեղծում։ Բայց իրականում նա այնտեղ բանակ է պատրաստում մարդկության դեմ պատերազմելու համար և նույնիսկ ուժով պահում էր այլ մուտանտների վանդակներում։ Եթերաշրջանի վերջում որոշում է զոհաբերել տասնյակ մուտանտների լրացուցիչ մոտիվացիայի համար։ Նա վերածրագրավորում է Պահակներին և նրանց հետ ուղևորվում է ԱՄՆ, որտեղ տեսնելով Փյունիկին վերադառնում է Ջենոշա։
=== Ֆիլմեր ===
Հայտնի դերասան Իեն Մաքքելլենը կատարել է ծեր Մագնետոյի դերը՝ «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ։ Վերջին մարտւը», «Կուղխ։ Անմահ» և «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմերում։ Նրան ալտեր էգոն Էրիկ Լենշերն է, կեղծանուն, որը նա կրում էր կոմիքսներում։
Սակայն առաջին և երրորդ ֆիլմերում հանդես է գալիս որպես գլխավոր չարագործ, երկրորդ մասում նա օգնում է Իքս մարդկանց։ Բոլոր այդ ֆիլմերում նա բարգավաճում է ցանկանում մուտանտների համար, բայց միայն նրանց համար, ովքեր կլինեն նրա տիրապետությա տակ։ Իքս մարդկանց հետ պայքարի ժամանակ Մագնետոն չի վախենում սպառնալիքներից կամ անմեղների սպանություներից, ցուցաբերում է իր հպարտությունը և ծաղրում է Շելմային, նաև տասնյակներով զոհաբերում է իր հետևորդ մուտանտներին, ուղարկելով նրանց կռվելու, մինչև իր մարտի վայր ժամանելը։ Ֆիլմերի ընթացքում Մագնետոն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Չարլզ Քսավյերի հետ՝ իր վաղեմի ընկերոջ, բայց ընդունում է նրան որպես հզոր մուտանտ։
Նրա սաղավարտը ունի պաշտպանություն, ինչպես Քսավյերի տելեպատիկ ունակություններից, այլ նաև իլյուզիաներից, որը ստեղծել է գնդապետ Ուիլյամ Ջեյսոն Սթրայքերի որդին երկրորդ ֆիլմում։ Այդ ֆիլմերում Մագնետոն մի ժամանակ օգնում է Չարլզին ստեղծել «Ցերեբրոն», իսկ Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմում «Նատիսկը» մեքենա է, որը կարողանում է հզորացնել տելեպատիան։ Մագնետոն իմանում է բավականին տեղեկություն, որպեսզի կարողա պաշտպանել իրեն։ Նրանց ընկերությունը և բաժանումը պատկերված է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում, որտեղ երիտասարդ Մագնետոյի դերը կատարում է՝ Մայքլ Ֆասբենդերը, իսկ երիտասարդ Մագնետոյին ֆիլմում հնչյունավորել է Բիլ Միլները։
Ֆիլմի սկզբում, տասնամյա տղա Մագնետոյին նացիստական զինվորները բաժանում են իր ծնողներից և հենց այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս նրա ունակությունները (մետաղական դարպասը ծռմռվում և բացվում է Էրիկի ուժով)։ Մեր ժամանակներում Մագնետոն կառուցում է բարձր տեխնոլոգիական մեքենա, որը սնվում է իր մագնիսական էներգիայից, այն փորձում է մուտացիայի ենթարկել համաշխարհային առաջնորդներին և փորձարկում է կատարում սենատորի վրա։ Պարզվում է, որ մեքենան նրա համար ապագայում մահացու կլինի, այդ իսկ պատճառով նա առևանգում է Ռոուգին, որպեսզի օգտագործի նրան որպես աղբյուր։ Մագնետոյի մեքենան պետք է փոխեր մարդկանց մոլեկուլային կառուցվածքը, դրանով իսկ նրանց դարձնելով մուտանտ (ինչպես ցուցադրված է սենատոր Ռոբերտ Քելլիի վրա, որը մահանում է Փոթորիկի աչքի առաջ)։ Երբ Ջինը և Փոթորիկը տեղեկացնում են մեքենայի սպառնալիքի մասին, Մագնետոն նրանց չի հավատում։ Իքս մարդիկ խանգարում են նրա ծրագրերին և նա ձերբակալվում է պլաստիկ բանտում, որտեղ նրան տեսակցում է Չարլզ Քսավյեն։
Երկրորդ ֆիլմում նա հայտնվում է գնդապետ Սթրայքերի ազդեցության տակ, բայց փախուստ է կատարում բանտից Միստիկի օգնությամբ և ժամանակավորապես միանում է Իքս մարդկանց հետ, որպեսզի խանգարեն Ուիլյամ Սթրայքերի բոլոր մուտանտներին սպանելու ծրագրերին։ Սթրայքերը առևանգում է Քսավյերին և կառուցում է «Ցերեբրո» մեքենայի սեփական տարբերակը մոխրաջրային լճերում։ Նա օգտագործում է իր որդուն Ջեյսոնին, որպեսզի Քսավյերը սպանի բոլոր մուտանտներին։ Մագնետոն ցանկանում է խափանել այյդ ծրագիրը, բայց դրա փոխարեն վերածրագրավորում է «Ցերեբրո-2» մեքենան, որպեսզի Չարլզը սպանի բոլոր մարդկանց մուտանտների փոխարեն, մինչև ուղղաթիռով այդ վայրը լքելը։ Իքս մարդիկ խառնվում են և կանխում են մարդկանց սպանությունը։
Երրորդ ֆիլմում Մագնետոն նորից հայտնվում է որպես գլխավոր չարագործ։ Նա օգնության համար դիմում է Օմեգային , Միստիկի օգնությամբ ազատում է Բազմապատկիչին և Ջագերնաութին և վերցնում է նրան իր թիմ, Մագնետոյին փրկելու փորձի ժամանակ Միստիկին դիպչում է «մուտացիայի դեմ» դեղամիջոցով տեգը և նա կորցնում է ունակությունները, իսկ Մագնետոյին նա արդեն էլ պետք չէր։ Վերջում նա փորձում է սպանել տղային, որը իր ներկայությամբ կարող է արգելափակել այլ մուտանտների ունակությունները և դրանով իսկ հանդիսանում է X գենի արգելափակման աղբյուր։ Բայց Կուղխը և Գազանը հեշտությամբ խաբում են նրան և նա կորցնում է իր ունակությունները մարտի վերջում։ Ֆիլմի վերջում Մագնետոն նստում է տարեց շախմատիստների հետ և խաղում է սեղանային շախմատ, բայց բացի դա նրան հաջողվում է մի քիչ տեղաշարժել ֆիգուրան իր մնացած ունակություններով։
Ֆիլմի ընթացքում երիտասարդ Էրիկ Լենշերը հանդիսանում է որպես Չարլզ Քսավյերի ընկերը և Իքս մարդկանց երկորդ առաջնորդը։ Նա ձգտում է ոչնչացնել նացիստին՝ գիտնական Սեբաստիան Շոուին մոր սպանության համար։ Վերջում նա ստեղծում է Մուտնտների եղբայրությունը և հեռանում նախկին թիմից, դրանով իսկ հանդիպելով Էմմա Ֆրոսթին։
Մագնետոն հայտնվում է տիտրերից հետո տեսարանում, նա ամբողջությամբ վերականգնում է իր ուժերը և հիմա արդեն առաջարկում է Լոգանին միանալ իրար հետ, քանի որ նոր վտանգ է հայտնվել։
«Իքս նարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում Մագնետոյի դերը կատարում են միանգամից երկու դերասան. Իեն Մաքքելլենը, որը կատարում է նրա դերը պաշտոնական եռագրությունում և Մայքլ Ֆասբենդերը, որը կատարում է երիտասարդ Էրիկ Լենշերի դերը «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում։ Ենթադրաբար Քսավյերի հետ 10 տարի անց նա ազատում են՝ Կուղխը, Սնդիկը և Պրոֆեսոր X-ը՝ Պենտագոնի տակ գտնվող բանտից, որտեղ նրան գցել էին նախագահ Ջոն Քենեդիի վրա կատարած մահափորձից հետո։ Ի սկզբանե գործում են Լոգանի հետ, ֆիլմի մեջտեղում նա որոշում է գործել ինքնուրույն, ողջ աշխարհին ներկայացնելով մուտանտների ապագա հզորությունը։ Սակայն Միստիկը կանգնեցնում է Մագնետոյի և Սպիտակ տան մոտ եղած մարտից հետո Էրիկը թռչելով հեռանում է։Ապագայում ծեր Մագնետոն գործում է Պրոֆեսորի և ողջ մնացած այլ Իքս մարդկանց հետ, ընդդեմ ընդհանուր թշնամու՝ Պահակների։ Վերջում, պաշտպանելով տաճարը, վնասվում է, բայց այն բանից հետո, երբ Կուղխը փոխում է ողջ պատմության ընթացքը, արդյունքում մնում է անվնաս (սակայն նա չի ցուցադրվում փոփոխված ապագայում)։ Մագնետոն խոստովանում է, որ նրա համար ավելի թանկ է Պրոֆեսորի հետ մի քանի տարվա խաղաղ կյանքը, քան մարտական տասնամյակը։
«Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում երիտասարդ Մագնետոյի դերը նորից կատարում է Մայքլ Ֆասբենդերը։ Տվյալ ֆիլմում Էրիկը թաքնվում է Լեհաստանում, որտեղ նա ունի ընտանիք և աշխատանք։ Սակայն գործարանում աշխատավորներից մեկի փրկությունը հանգեցնում է նրան, որ Մագնետոն ընկնում է ոստիկանության կասկածանքների տակ և նրան փորձում են ձերբակալել։ Ընդ որում Էրիկի ընտանիքը մահանում է, իսկ ինքը Մագնետոն անցնում է Ապոկալիպսիսի կողմը և գերի է վերցնում Չարլզին։ Ֆիլմի վերջում Էրիկը Էն Սաբահ Նուրի խնդրանքով փորձում է վերացնել մարդկանց ստեղծած մետաղական զենքերը, սակայն նա Միստիկի և Սնդիկի միջամտությունից հետո մտնում է Ապոկալիպսիսի դեմ կռվի մեջ։ Չարագործի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո, Պրոֆեսորի հետ զրուցում է հույսի մասին և հետո հեռանում է անհայտ ուղղությամբ, Միստիկին և Գազանին իր փոխարեն նշանակելով Առաջին սերնդի Իքս մարդկանց ղեկավարներ։
Մայքլ Ֆասբենդերը կատարել է Մագնետոյի դերը նաև «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմում։
== Քնադատություններ և արձագանքներ ==
2008 թվականին «Wizard» ամսագրի վարկածով կոմիքսների 100 մեծագույն չարագործները» ցանկում Մագնետոնզբաղեցրել է 17-րդ հորիզոնականը և նույն ամսագրի կողմից հրապարակված «կոմիքսների բոլոր ժամանակների 200 մեծագույն կերպարները» ցանկում 9-րդ հորիզոնականը։ Դա չարագործների մեջ երկրորդ ամենաբարձր հորիզոնականն է։
2009 թվականին «IGN-ի վարկածով կոմիքսներրի 100 մեծագույն չարագործներ» ցանկում Մագնետոն զբաղեցրել 1 հորիզոնականը
== Ծանոթագրություններ ==
== Նշումներ ==
Կաղապար:Նշացանկ
== Արտաքին հղումներ ==
Մագնետոյի պաշտոնական կենսագրությունը՝ Marvel Comics կայքում |
623,949 | Մացի Խվատիա | Մացի Խվատիա (վրաց.՝ მაცი ხვიტია), 1966 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Նկարահանվել է ռեժիսոր Գեորգի Շենգելայայի կողմից Անտոն Փուրցելաձեի համանուն վեպի ու ժողովրդական ավանդությունների հիման վրա։
Ֆիլմը ռուսերեն կրկնօրինակվել է «Նա սպանել չէր ուզում» վերնագրով։
== Սյուժե ==
Ֆիլմը պատմում է 19-րդ դարում ապրած վրացի վրիժառուի՝ ազնվաբարո ավազակ Մացի Խվատիայի մասին, որն արիաբար պայքարում էր իշխանների կամայականությունների ու ճորտատիրության դեմ։
Դադիանի իշխանուհին Մացիին հրավիրում է ծառայելու իր մոտ, սակայն Մացին մերժում է։ Իշխանուհու հրամանով հրդեհում են Մացիի տունը, սպանում հորը, փոխցնում քույրերին։ Մացին իր ընկերոջ՝ Կոչոյայի հետ գնում է հայտնի ավազակ Օմար Մարգանիայի մոտ, ով ավերում է իշխանուհու տերությունը։
== Դերերում ==
Ալեկ Գաբեչավա
Մանանա Աբազաձե
Գեորգի Կավտարաձե
Դավիթ Աբաշիձե
Ռեզո Խոբուա
Զուրաբ Կիպշիաձե
Բաադուր Ցուլաձե
Գեորգի Գելովանի
ԿԱխի Կավսաձե
Լիանա Ասատիանի
Դաթո Կուպարաձե - վանական
== Մրցանակներ ==
Անդրկովկասի երկրների ու Ուկրաինայի կինոփառոտոնի մրցանակ (Թբիլիսի, 1967 թվական)- հերոսական-ռոմանտիկ լավագույն ֆիլմի համար, որ ստեղծվել է պատմական նյութերի հիման վրա (Գեորգի Շենգելայա)
«Золотая газель» մրցանակ և հուշ-դիպլոմ միջերկրածովյան երկրների՝ Տանժերում կայացած կինոփառատոնին մասնակցելու համար (1968 թվական) (Գեորգի Շենգելայա)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Մացի Խվատիա» ֆիլմը Internet Movie Database կայքում |
617,688 | Օվկիանիայի պատմություն | Օվկիանիայի պատմություն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Պապուա Նոր Գվինեայի, Ֆիջի ժողովուրդների պատմությունը
== Նախագաղութատիրության ժամանակաշրջան ==
Առաջին բնակիչները (ըստ երևույթին՝ նախաավստրալոիդները) Օվկիանիա են ներթափանցել Հարավ–Արևելյան Ասիայից 20–30 հազար տարի առաջ։ Միկրոնեզիայի և Պոլինեզիայի բնակեցումը տեղի է ունեցել մ․ թ․ 1-ին հազարամյակում (ավարտվել է 14-րդ դարում)։ Մինչև 15-դարի սկիզբը Օվկիանիայի կղզիների ժողովուրդները գտնվել են նախնադարյան համայնական կարգի քայքայման և վաղդասակարգային հասարակության ձևավորման ընթացքի տարբեր փուլերում։
Ֆիջի, Հավայան, Տահիտի և Տոնգա կղզիներում կազմավորվել են պրիմիտիվ պետություններ։ Երկար ժամանակ եվրոպացիները որևէ հետաքրքրություն Օվկիանիայի նկատմամբ չեն ցուցաբերել։
== Գաղութատիրական ժամանակաշրջան ==
1565 թվականին Իսպանիան հայտարարել է Ֆ․ Մագելանի հայտնաբերած Մարիանյան կղզիների անեքսիայի մասին։ 19-րդ դարի սկզբից Օվկիանիա են ներթափանցել քրիստոնյա քարոզիչներ, առևտրականներ, այդ թվում՝ ստրկավաճառներ, սկսվել է Օվկիանիայի կղզիների զավթումը եվրոպացիների և ԱՄՆ–ի կողմից։
19-րդ դարի 1-ին կեսին Նիդերլանդները գրավել են Նոր Գվինեայի արևմտյան մասը, 1840 թվականին Նոր Զելանդիան հայտարարվել է անգլիական գաղութ, 1842 թվականին Ֆրանսիան զավթել է Մարկիզյան կղզիները, 1853 թվականին՝ Նոր Կալեդոնիան։
19-րդ դարի վերջին քառորդին Օվկիանիայի գաղութային բաժանման ընթացքն ուժեղացել է։ 1874 թվականին Ֆիջի կղզիները դարձել են անգլիական գաղութ, 1884 թվականին Գերմանիան զավթել է Նոր Գվինեայի հյուսիս–արևելյան, իսկ Մեծ Բրիտանիան՝ հարավ–արևելյան մասը, 1898 թվականին ԱՄՆ–ը անեքսիայի է ենթարկել Ճավայան կղզիները։
1906 թվականին Օվկիանիաի բաժանումն ավարտվել է։ Գաղութային տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Օվկիանիայի բնակիչները պայքարել են գաղութարարների դեմ։
== Նախագաղութատիրական ժամանակաշրջան ==
Առաջին համաշխարհային պատերազմից (1914–1918) հետո Օվկիանիայում առաջացել են քաղաքական կազմակերպություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–1945) Օվկիանիան եղել է ռազմական գործողությունների թատերաբեմ։
Պատերազմից հետո Օվկիանիայում ընդլայնվել է իմպերալիստական տերությունների ռազմական բազաների ցանցր։ Օվկիանիայի էթնիկական և հասարակական տարբեր խմբերի տարերային, անջատ ելույթները հաճախ վերածվել են կազմակերպված պայքարի հանուն անկախության, Օվկիանիան ռազմական նպատակներով օգտագործելու դեմ։
1962 թվականին հռչակվեց Արևմտյան Մամոայի անկախությունը, 1963 թվականին Նիդերլանդների գաղութային լծից ազատագրվեց Արևմտյան Իրիանը, անկախություն նվաճեցին Նաուրուն (1968), Տոնգան, Ֆիջին (1970), Պապուա Նոր Գվինեան (1975)։ 1980-ական թվականներին ուժեղացել է անկախության համար պայքարը Նոր Կալեդոնիայում։
== Պատերազմները Օվկիանայում ==
=== 19-րդ դար ===
1898 — Իսպանա-ամերիկյան պատերազմ
=== 20-րդ դար ===
1914—1918 — Առաջին համաշխարհային պատերազմ
1914 — Խաղաղօվկիանոսյան ռազմական գործողությունները Առաջին համաշխարհային պատերազմին
1939—1945 — Երկրորդ համաշխարհային պատերազմ
1941—1945 —Խաղաղօվկիանոսյան ռազմական գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմին
== Գրականություն ==
Collingridge Vanessa (February 2003)։ Captain Cook: The Life, Death and Legacy of History's Greatest Explorer։ Ebury Press։ ISBN 0-09-188898-0
Williams Glyndwr (1997)։ Captain Cook's Voyages: 1768–1779։ London: The Folio Society |
488,111 | Խիլմա Մադերա | Խիլմա Մադերա (իսպ.՝ Jilma Madera, սեպտեմբերի 18, 1915(1915-09-18), Pinar del Río Province, Կուբա - փետրվարի 21, 2000(2000-02-21), Հավանա, Կուբա), կուբացի հայտնի կին քանդակագործ։ Նրա առավել հայտնի երկու աշխատանքներն են Հիսուս Քրիստոսի արձանը Հավանայում և Խոսե Մարտիի կիսանդրին Պիկո Տուրկինոյում։
== Կենսագրություն ==
Գեղանկարչություն և քանդակագործություն ուսանել է Հավանայի Գեղեցիկ արվեստների «Սան Ալեխանդրո» ազգային դպրոցում, Խուան Խոսե Սիկրեի ղեկավարությամբ։
Մադերայի ամենահիշարժան ստեղծագործությունը Հիսուս Քրիստոսի 320 տոննա կշռող և 20 մետր բարձրությամբ արձանն է, որը նա ստեղծել է Կուբայի բռնակալ Ֆուլխենսիո Բատիստայի կնոջ՝ Մարթայի պատվերով։ Արձանը պատրաստված է Կարրարայի սպիտակ մարմարից։ Կազմված է 67 մասից, որոնք բերվել են Իտալիայից, որտեղ քանդակվել է արձանը և օրհնվել Հռոմի Պիոս XII պապի կողմից։ Արձանի բացումը տեղի է ունեցել 1958 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Բատիստայի իշխանության տապալումից մի քանի օր առաջ։ Իշխանության եկած Ֆիդել Կաստրոն որոշել է պահպանել արձանը՝ ասելով. «Նա եկել է ինձ հետ։ Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի»։
Իտալիայում աշխատելու ժամանակ Մադերան Կարրարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելիի խնդրանքով ի պատիվ Օտավիե դել Ամիկոյի, որի ջանքերով ապագա արձանի համար Կարրարայում գտնվել և մշակվել են մարմարի հսկա բեկորները, կերտել է արձանի ձեռքերի կրկնօրինակը, որոնք հետագայում քաղաքապետը, ի նշան բարեկամության, նվիրել է Երևանին։ Հասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի Օղակաձև զբոսայգում՝ «Բարեկամության ձեռքեր» անվամբ։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1965 թվականին։
Մադերան մի քանի ցուցահանդես է ունեցել Նյու Յորքում, նրա աշխատանքները տեղադրված են Կուբայի մայրաքաղաք Հավանայում, տարբեր ցուցասրահներում և թանգարաններում։
== Ծանոթագրություններ == |
935,011 | Մետեխի (Կասպի շրջան) | Մետեխի (վրաց.՝ მეტეხი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Շիդա Քարթլի մարզի Կասպի շրջանում։
== Դիրք ==
Գտնվում է ծովի մակարդակից 560 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Կասպից հեռու է 10 կմ։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 2105 մարդ։
== Ծանոթագրություններ == |
898,262 | Տերեփուկ Վավիլովի | Տերեփուկ Վավիլովի (լատ.՝ Centaurea vavilovii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
== Նկարագրություն ==
Ուղիղ կանգնած ցողուններով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 100–175 սմ է։ Տերևները ամբողջական են, ներքև սահող։ Ընդհանուր ծաղկաբույլը վահանիկահուրանաձև է, գագաթին միայնակ ծաղիկներով։ Ծածկոցը գլանաձև կամ երկարավուն–ձվաձև է՝ 2,5–4 սմ երկարությամբ և 1,5–2 սմ լայնությամբ։ Ծածկոցի թերթերը մուգ կանաչ են, ձվաձև–եռանկյուն, ոչ մեծ սանրաձև–թարթիչավոր հավելուկներով։ Սերմնիկներն ունեն 5–6 մմ, իսկ պապուսը՝ 7–8 մմ երկարություն։
== Տարածվածություն ==
Հանդիպում է Ուրծի լեռնաշղթայի հյուսիսային դրքադրության լանջերի վրա և Երևանի ֆլորիստիկական շրջանում։
== Էկոլոգիա ==
Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800–2000 մ բարձրությունների վրա, չոր խոտածածկ լանջերին, լեռնային տափաստանում, մարգագետնատափաստանում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում օգոստոսին։
== Պահպանություն ==
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²–ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
== Ծանոթագրություններ == |
301,667 | Բուլաժ | Բուլաժ (ռուս.՝ Булаж, բաշկիրերեն՝ Булаш), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ստերլիբաշևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 64 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
909,195 | Պուշկինի բազմոց | Պուշկինի բազմոց-շլաֆբանկ, բազմոց Էրմիտաժի հավաքածուից, Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարանի ցուցանմուշներից մեկը։ Բազմոցը գտնվել է բանաստեղծի աշխատասենյակում․ Դանտեսի հետ մենամարտից հետո մահացու վիրավոր Պուշկինին պառկեցրել են այդ բազմոցին, որի վրա անցկացրել է իր կյանքի վերջին օրերը։ Բազմոցի իսկական լինելը և նրա պատկանելիությունը Պուշկինին ապացուցվել է հետազոտությունների արդյունքում, որոնք անց են կացվել 2008-2013 թվականներին, իսկական լինելն ապացուցվել է՝ համեմատելով բազմոցի պաստառի արյան մասնիկները Պուշկինի այն բաճկոնի վրայի արյան մասնիկների հետ, որը Պուշկինը հագել էր մենամարտին։
== Բազմոցի ծագման պատմություն և նկարագրություն ==
Պուշկինի բազմոցը պատրաստվել է կարմիր ծառից և երեսպատվել սաֆյանով։ Բազմոցի ներքևի հատվածում տեղադրված են գզրոցներ։ Բազմոցի այս տիպը Ռուսաստանում հայտնի էր 18-րդ դարի վերջերից՝ «շլաֆբանկ» անվամբ (բառացի թարգմանությունը գերմաներենից՝ նստարան քնի համար)։ Շլաֆբանկները հայտնի էին որպես աշխատասենյակի կահույք ուսումնական և գիտական, ինչպես նաև քարտուղարների և սենեկասպասների շրջանում, որը թույլ էր տալիս տիրոջը հանգստանալ աշխատանքի վայրում, եթե նրանք շատ ժամանակ էին ծախսում աշխատավայրում։ Որակյալ և նրբաճաշակ աշխատանքի նմուշ հանդիսացող Պուշկինի շլաֆբանկը հանդիսանում է «Նիկոլայի» շրջանի կահույքի ամպիրի լավագույն օրինակներից մեկը։ Հավանաբար բազմոցը գնվել է 1831-1837 թվականներին, երբ Պուշկինների ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և հաստատվել Մոյկա 12 հասցեում գտնվող բնակարանում։ Ալեքսանդր Պուշկինի ընտանիքի կողմից բազմոցի ձեռք բերման և դրա ծագման մասին կոնկրետ ամսաթիվ հայտնի չէ։ Այդ տարիներին Պետերբուրգում աշխատում էին կահույքի մի քանի հայտնի ընկերություններ՝ Հենրիխ Համբսի և իր որդիների, Անդրեյ Տուրի, Վասիլի Բաբկովի, Անդրեյ Տարասովի, Իվան Բաումանի, Վիլհելմ Շտրոմի, Կոնրադ Գուտի, Ադոլֆ Էմզենի, Ադամ Շիցի և Ալեքսանդր Կաուշի։ Այդ ժամանակաշրջանում մեկ այլ շատ նման շլաֆբանկ էր պատրաստվել ցարորդի Ալեքսանդր II-ի համար։ Ձմեռային պալատի Ուսումնական սենյակի կահույքի հավաքածուի վրա աշխատել են Շիցը, Գուտը և Կաուշը։
Պուշկինն օգտագործել է ձեռք բերված բազմոցը, որպեսզի կահավորի իր աշխատասենյակը։ Երբ սկսվել է հրատարակվել «Սովրեմեննիկ» ամսագիրը, Պուշկինը, լինելով դրա գլխավոր խմբագիրը, աշխատասենյակում ընդունում էր գրականագետների։ Նրա աշխատասենյակի բազմոցի մասին իր գրառումներում հիշատակել է մասնավորապես, Ալեքսանդր Տուրգենևը։ Հենց այս բազմոցին են պառկեցրել մահացու վիրավորված բանաստեղծին մենամարտից հետո՝ 1837 թվականի փետրվարի 8-ին։ Երկու օր անց Պուշկինը մահացել է։ Նրա մահից հետո բանաստեղծի այրին՝ Նատալյա Նիկոլաևնան, հանգուցյալի իրերի մեծամասնությունը բաժանել է նրա ընկերներին։ Ժուկովսկիին բաժին է հասել սերթուկը, որով Պուշկինը եղել էր մենամարտին, իսկ Վյազեմսկիին՝ բաճկոնը։ Պավել Նաշչոկինին՝ Ալեքսանդր Պուշկինի մոտ ընկերոջը, իր կյանքի վերջին օրերին այրին փոխանցել է արծաթյա ժամացույցը, արխալուղը և դրամապանակը, նրան առաջարկել է վերցնել նաև բազմոցը՝ արյան հետքերով, որի վրա մահացել էր Պուշկինը։ Բայց ինչպես հետո գրել է Պավել Նաշչոկինի կինը՝ Վերա Ալեքսանդրովնան, նրա համար «այնքան ծանր էր ընկերոջ կորուստը, այնքան ցավոտ էր տեսնել նրա անժամանակ բռնի մահվան նյութեղեն ապացույցները, որ նա հրաժարվեց»։
Մենամարտից հետո Նատալյա Նիկոլաևնան, ինչպես ցանկացել էր հանգուցյալ ամուսինը, հեռացավ Սանկտ Պետերբուրգից։ Պուշկինների ընտանիքի բնակարանի իրերը հանձնվել են Մեծ Գոստինի դվոր՝ պահպանության։ 1841 թվականին Պուշկինների ընտանիքի կալվածքը Միխայլովսկոեում, ինչպես նաև քաղաքի բնակարանի իրերը, հանգուցյալ Պուշկինի ունեցվածքը և հանձնվեցին երեխաների խնամակալներին։ Խնամակալները, իրենց հերթին, որոշեցին կահույքի մեծ մասը հանձնել այրուն՝ «խնամակալներին ազատելով ավելորդ ծախսերից․․․»։ 1841 թվականի մայիսին Նատալյա Նիկոլաևնան կահույքի մեծ մասը Պետերբուրգի բնակարանից տեղափոխեց Միխայլովսկոե։ Պետերբուրգում գտնվող Պուշկինի տուն-թանգարանի տնօրենի՝ Գալինա Սեդովայի կարծիքով՝ այրին Միխայլովսկոեում բազմոցը հազիվ թե ուղիղ իմաստով է օգտագործել, այն պահել է, որպես ամուսնուց հուշ։
Բազմոցը գտնվել է Միխայլովսկոեում մինչև 1890-ական թվականները՝ մինչև Ռուսաստանի գիտությունների ակադեմիային դաստակերտի վաճառքը։ Այն բանից հետո, երբ կայացվել է վաճառքի որոշումը, բանաստեղծի որդին՝ Գրիգորի Պուշկինը, որը բնակվում էր Միխայլովսկոեում և շուտով պատրաստվում էր տեղափոխվել կնոջ կալվածք, որոշեց հրաժարվել հոր անվան հետ կապված իրերի մի մասից։ Այսպես, Պուշկինի գրադարանը նվիրաբերվեց Ռումյանցևի թանգարանին, կարմիր փայտից սեղանը՝ Ցարսկոե Սելոյի կայսերական լիցեյի թանգարանին։ Հենց այդ ժամանակ բանաստեղծի աշխատասենյակի բազմոցը նվիրել են Դմիտրի Ֆիլոսոֆովին և նրա կնոջը՝ Մարիա Ալեքսեևնային, որը Գրիգորի Պուշկինի կնոջ՝ Վարվառա Ալեքսեևնայի հարազատ քույրն էր։ Ֆիլոսոֆովները դաստակերտ են ունեցել Ուսադիշչի գյուղում՝ Միխայլովսկոեի հարևանությամբ։ Բազմոցը իրենց տանն է մնացել մինչև 1918 թվականը մինչև գերմանական զորքերի հարձակման սպառնալիքի տակ Ֆիլոսոֆովների որդին՝ Մարկ Դմիտրիևիչը, կահավորանքը չտեղափոխեց իր պետրոգրադյան բնակարան։ 1920-ական թվականներին Մարկ Ֆիլոսոֆովը աշխատել է Էրմիտաժում և հենց այդ ժամանակ էլ Պուշկինի բազմոցը տեղափոխել է թանգարանի իր աշխատասենյակ։ Առաջին անգամ թանգարանի գույքագրման ժամանակ, բազմոցը գրանցվել է 1923 թվականին՝ առանց նշելու ծագման մասին։ Պարզ է, որ Մ․ Ֆիլոսոֆովն իր կոլեգաների հետ կիսվել է բազմոցի ծագման մասին։ 1935 թվականին Ֆիլոսոֆովին աքսորել են Սամարա, հետագայում՝ բռնաճնշվել է։ Այդ օրերին երկրում ընթանում էին Պուշկինի հոբելյանի նախապատրաստական աշխատանքները, իսկ տուն-թանգարանում վերականգնողական աշխատանքներ էին կատարվում՝ վերականգնելու Պուշկինի ժամանակների տեսքը։ Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Օրբելին, հավանաբար Ֆիլոսոֆովներից լսելով ընտանեկան մասունքի պատմության մասին, բազմոց-շլաֆբանկն Էրմիտաժից փոխանցում է Մոյկա 12 հասցեում գտնվող Պուշկինի տուն֊թանգարան՝ Պուշկինի աշխատասենյակի կահավորման համար։ Այդ ժամանակ բացի բանավոր լեգենդներից, որը եկել էր բռնաճնշված գիտնականից, բազմոցի ծագման մասին ոչ մի հաստատում չկար։ Փոխանցման ակտում նշվել է միայն՝ «19-րդ դարի 30-ական թվականների կարմիր փայտից և սաֆյանից բազմոց»։ 1937 թվականից միչև մեր օրերը բազմոց-շլաֆբանկը գտնվում է Պուշկինի վերջին բնակարանի՝ տուն-թանգարանի ցուցանմուշների շարքում։
== Մասունքի իսկական լինելու հաստատում ==
2008 թվականին Պուշկինի տուն-թանգարանի աշխատակիցները որոշեցին ապացուցել բազմոց-շլաֆբանկի իրական ծագումը՝ օգտվելով ժամանակակից դատա-կենսաբանական հետազոտության նվաճումներից։ Առաջին փուլի ընթացքում պետք էր գտնել բանաստեղծի արյան հետքերը բազմոցի սաֆյանե պաստառի վրա։ Ժուկովսկու նկարով թանգարանի աշխատակիցները և Լենինգրադի մարզի դատաբժշկական փորձաքննության բյուրոյին փորձագետները՝ Յուրի Մոլինի գլխավորությամբ, որոշեցին վիրավոր Պուշկինի ենթադրյալ պառկած դիրքը և նրա վնասվածքի նկարագրությամբ որոշեցին պաստառի հնարավոր հատվածը, որտեղ կարող էին մնալ Պուշկինի արյան միկրոմասնիկներ։ Փորձաքննության ընթացում վերցված 27 փորձանյութերից մեկի վրա հայտնաբերվել են արյան մասնիկներ։
Պաստառի արյունոտ հատվածը ենթարկվել է հակադարձ փորձաքննության՝ օգտագործելով արհեստական մանեկեն, որի արդյունքում հաստատվել է, որ պաստառի նշված հատվածը համապատասխանում է վնասվածքի բնույթին և Պուշկինի հնարավոր արյունահոսությանը։ Հետազոտության երկրորդ փուլում փորձագետները համեմատեցին հայտնաբերված արյան մասնիկները այն նմուշների հետ, որոնց ծագումն իսկապես հայտնի էր՝ բաճկոնի վրայի արյան հետքերի հետ, որը նվիրել էր Վյազեմսկին։ Հաստատվել է արյան խմբի համընկումը՝ Аβ (II), որը թույլ տվեց ենթադրել, որ արյան նմուշները հենց մեկ հոգու են պատկանում՝ Ալեքսանդր Պուշկինին։ Փորձաքննության արդյունքների մասին գիտնական քրեագետները և պուշկինագետները լայնորեն հայտարարեցին Պուշկինի մահվան հերթական տարեդարձին՝ 2010 թվականի փետրվարի 10-ին։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Алимов Т. Доказана подлинность дивана, на котором умер Пушкин // Российская газета. — 2016. — В. 2 июня.
Гарманов И. А. Мемориальный диван-шлафбанк А. С. Пушкина // Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение. Вопросы теории и практики : журнал. — Тамбов: Грамота, 2014. — В. 7—2 (45). — С. 50—53. — ISSN 1997-292X.
Седова Г. М. О мемориальном диване в кабинете А. С. Пушкина // Пушкинский музеум : альманах. — СПб.: Всероссийский музей А. С. Пушкина, 2015. — В. 7. — С. 23—34. — ISBN 978-5-4380-0093-8.
== Արտաքին հղումներ ==
«Диван Пушкина»։ Всероссийский музей А. С. Пушкина |
254,061 | Դիչ (գյուղ, Բուրինի շրջան) | Դիչ (ուկրաիներեն՝ Дич), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Բուրինի շրջանում։
2001 թվականի տվյալներով Դիչ գյուղում բնակվել է 265 մարդ։
== Աշխարհագրական դիրք ==
Դիչ գյուղը գտնվում է Սեյմ գետի ձախ ափին՝ Չաշա գետի միախառնման վայրում, վերևում՝ 1 կմ հեռավորության վրա, Չերվոնայա Սլոբոդա գյուղը, հոսանքին ներքև՝ 3,5 կմ հեռավորության վրա՝ Սկունոսովո (Պուտիվլ գյուղը), հակառակ ափին՝ Զինովո գյուղը (Պուտիվլի շրջան)։ Գետն այս վայրում ոլորապտույտ է՝ ձևավորելով գետաբերաններ և ճահճային լճեր։
== Տնտեսություն ==
Կաթնամթերքի ֆերմա,
«Չերվոնոսլոբոդսկոե» մասնավոր ձեռնարկություն,
«Մորշչ» ֆերմերային տնտեսություն։
== Սոցիալական ոլորտի օբյեկտներ ==
Գյուղում կա է մշակույթի տուն։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
971,125 | Արամ Հովհաննիսյան (դերասան) | Արամ Հովհաննիսյան (հունվարի 2, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, բեմադրիչ, ռեժիսոր։
== Կենսագրություն և գործունեություն ==
Արամ Հովհաննիսյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 2-ին Երևան քաղաքում։ 1991-1994 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում։ Դրա հետ մեկտեղ սովորել է Կիմ Արզումանյանի արվեստանոցի ռեժիսուրայի բաժնում։ Որպես դերասան՝ աշխատել է մի շարք թատրոններում, ինչպիսիք են` Երևանի պետական երիտասարդական թատրոնը (1991-1993), Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (1993-1994), Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (1994-1996), «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիան (1997-1999), Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնը (1996-2005)։
2006 թվականից, որպես դերասան, աշխատում է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
2009-2010 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի մագիստրատուրայում և պաշտպանելով «Վիլյամ Շեքսպիր» թեզը՝ ստացել է ռեժիսուրայի մագիստրոսի աստիճան։ 2010 թվականից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում։
Մասնակցել է նաև բազմաթիվ միջազգային թատերական փառատոնների Ուկրաինայում, Լեհաստանում, Մակեդոնիայում, Ալբանիայում, Լիտվիայում, Բուլղարիայում, Հայաստանում և արժանացել մի շարք պարգևների, մրցանակների, դիպլոմների և գրանպրիի։
2014 թվականից «Հ3» հեռուստաընկերության տնօրենն է։
== Դերեր և ներկայացումներ ==
Արամ Հովհաննիսյանը խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Մարիվոյի «Խաղ սիրո և պատահականության» (Դորանտ), Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց), «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ագիս), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Սպա), Ա. Շիրվանզադեի «Ազգային գործիչը» (Միքայել), «Պատվի համար» (Բագրատ), Գ. Խանջյանի «Չարենցի ուղղիչ տանը» (Բենժամին), Վ. Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Անտոնիո), Ե. Օտյանի «Եթե կանայք ուզենան» (Ծորակյան), Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Չուգունով), Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Դոկտոր Լեփսիուս), Վալեյխոյի «Գոյա» (Ֆերդինանտ 4-րդ) և այլն։ Մոնոներկայացումներով հանդես է եկել Հայաստանում և Սփյուռքում` Հ. Շիրազի «Հայոց դանթեականը», Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Պ. Զեյթունցյանի «Սողոմոն Թեհլերյան» և այլն։
Դերասանական գործունեությունից զատ Հովհաննիսյանը զբաղվել է նաև ներկայացումների բեմադրությամբ։ Եղել է բեմադրիչ Գորիսի թատրոնում և իրականացրել երկու բեմադրություն՝ Այաքս «Հունական լեգենդ» և «Մյուզիքլ»։ 2000 թվականին բեմադրել է Պերճ Զեյթունցյանի «Խոր Վիրապ» ստեղծագործության ռադիո-բեմականացումը, 2001 թվականին՝ Կ. Խոդիկյանի «Կինը անձրևից հետո», 2003 թվականին՝ Է. Օլլբի «Ամեն ինչ պարտեզում», «Սեր, փող, սատանա», 2006 թվականին՝ Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», 2010 թվականին՝ Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները։ 2008 թվականին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում եղել է Վ. Սարոյանի «Մի գնա հերսոտած» ներկայացման բեմանկարիչը և երաժշտական ձևավորողը։
== Հեռուստասերիալներ ==
Արամ Հովհաննիսյանը հիմնականում հանդես է գալիս դրամատիկական և քրեական ժանրի հեռուստասերիալներում։ Նկարահանվել է «Որոգայթ» (2006-2009), «Դիմակահանդես» (2009-2010), «Դժվար ապրուստ» (2011-2013) և այլ հեռուստասերիալներում։
== Տես նաև ==
Որոգայթ (ֆիլմ)
Որոգայթ (հեռուստասերիալ)
== Ծանոթագրություններ == |
108,778 | (9866) Կանաիմիցուո | (9866) Կանաիմիցուո (անգլ.՝ Kanaimitsuo), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1991 թվականի հոկտեմբերի 15-ին Սատորու Օտոմոյի կողմից Կիյոսատոյում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,171924 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,7917 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5521 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1169,14 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,307919 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 3,04° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(9866) Կանաիմիցուո աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
936,823 | Ռուբեն Ղազարյան | Ռուբեն Սերոբի Ղազարյան (հուլիսի 27, 1940(1940-07-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2011), հայ լեզվաբան, բառարանագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1996):
Սերոբ Ղազարյանի որդին։
== Կենսագրություն ==
Ռուբեն Ղազարյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 27-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։
1966 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1995 թվականից՝ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ։
Աշխատությունները նվիրված են գրաբարին, միջին հայերենին, բառարանագրությանը։ Համահեղինակ է «Գրաբարի ձեռնարկի» (1986) և «Հայոց լեզվի պատմության գործնական դասընթացի» (1989), բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն (2002), կենդանիների անունների հայերեն-ռուսերեն- լատիներեն կարգաբանական (6 պրակ, 1992-2001), միջին հայերենի (հ. 1-2, 1987-1992, համահեղինակ), գրաբարի (հ. 1-2, 2000) և թուրք֊հայերեն (2003) բառարանների։
== Անդամակցություն ==
ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աստիճանաշնորհող մասնագիտական խորհրդի անդամ։
== Երկեր ==
Նոր հայկազյան բառարանը։ Ռ. Ս. Ղազարյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 1972։
Գրաբարի ձեռնարկ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1976 (համահեղինակ)։
Արիստակես Լաստիվերցի։ Մատենագրության բանասիրական քննություն։ Երևան, Երևանի պետական համալսարանի հրատ., 1977 (համահեղինակ)։
Հայոց լեզվի համառոտ պատմություն։ 2-րդ հրատարակություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատ., 1981 (համահեղինակ)։
Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան։ Երևան, Երևանի պետական համալս. հրատ., 1981 (համահեղինակ)։
Ստրես առանց դիստրեսի։ Երևան, «Հայաստան», 1983 (համահեղինակ)։
Գրաբարի ձեռնարկ։ Ուսումնական ձեռնարկ, 2-րդ հրատարակություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատ., 1986 (համահեղինակ)։
Միջին հայերենի բառարան։ Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1987։
Կենդանիների անունների հայերեն - ռուսերեն - լատիներեն կարգաբանական բառարան։ Ղազարյան Ռուբեն Սերոբի, Երևան, «Տիգրան Մեծ», 1992։
Դավիթ-Բեկ կամ պատմություն ղափանցոց։ Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1992 (համահեղինակ)։
Գրաբարի ձեռնարկ։ Ուսումնական ձեռնարկ, 3-րդ հրատարակություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատ., 1992 (համահեղինակ)։
Միջին հայերենի բառապաշարը։ Ռ. Ղազարյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 1993։
Պահլավերեն-հայերեն բառարան։ Պարունակում է շուրջ 10000 բառ և պահլավերենի քերականության համառոտ ակնարկ։ Երևան, Փյունիկ, 1994 (համահեղինակ)։
Թարգմանչական արվեստ և խմբագրում։ Դասախոսության համառոտագիր, Երևան, Անթեղ, 2000 (համահեղինակ)։
Միջին գրական հայերենի բառապաշարը։ Ռ. Ս. Ղազարյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 2001։
Գրաբարի նախադիրները և նրանց գործածությունը հայ պատմագրական երկրներում (V-XI դարեր)։ Երևան, Երևանի պետական համալսարանի հրատ., 2002 (համահեղինակ)։
Բուսանունների բառարան։ Հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն, 2-րդ բարեփոխված հրատ., Երևան, «Արեգ», 2002 (համահեղինակ)։
Գրիգոր Լուսավորիչը ներբողներում։ Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2002 (համահեղինակ)։
Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարան։ (76000 բառային միավոր)։ Երևան, Մակմիլան Արմենիա, 2002 (համահեղինակ)։
Էջեր հայ բառարանագրության պատմությունից, Երևան, 2002։
Կիլիկյան հայերենի պատմական քերականություն։ Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2002 (համահեղինակ)։
Գրաբարի ձեռնարկ (Ուսումնական ձեռնարկ), 5-րդ հրատարակություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2003 (համահեղինակ)։
Հայագիտական ուսումնասիրություններ։ Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2004 (համահեղինակ)։
== Ծանոթագրություններ == |
651,429 | Անդրես Կառետերո Պերես | Անդրես Կառետերո Պերես (իսպ.՝ Andrés Carretero Pérez, 1955, Մադրիդ, Իսպանիա), աշխարհագրության և պատմության դոկտոր, թանգարանների համադրման կազմակերպության անդամ, 2010 թվականից Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն։
== Կարիերա ==
Սովորել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում։ Պերես Կառետերոն Իսպանիայում զբաղեցրել է մի շարք թանգարանների տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններ։ 1984-2001 թվականներին զբաղեցրել է Իսպանիայի գյուղական թանգարանի տնօրենի տեղակալի պաշտոնը, 1991-1994 թվականներին ղեկավարել է Իսպանիայի մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող պետական թանգարանները, 1994-2002 թվականներին եղել է Ազգային հնագիտական թանգարանի փոխտնօրենը, 2004-2008 թվականներին՝ Մադրիդի Կոստյումների թանգարանի տնօրենը։ 2010 թվականից զբաղեցնում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրենի պաշտոնը
:
== Հիմնական հրատարակություններ ==
Alfarería popular de Tajueco amb Matilde Fernández Montes i María Dolores Albertos Solera. Ministerio de Cultura, 1981. ISBN 84-7483-184-9
Estudio etnográfico de la alfarería conquense María Dolores Albertos Solera, Matilde Fernández Montes i Aurelio Lorente.Cuenca : Excelentísima Diputación Provincial, D.L. 1978. ISBN 84-500-2916-3
== Հոդվածներ ==
Renovarse y mantener las esencias: el nuevo Museo Arqueológico Nacional amb Carmen Marcos Alonso. Boletín del Museo Arqueológico Nacional, ISSN 0212-5544, Nº 32, 2014
El nuevo Museo Arqueológico Nacional, a la búsqueda de nuevos públicos.Museos.es: Revista de la Subdirección General de Museos Estatales, ISSN 1698-1065, Nº. 9-10, 2013-2014
El Museo del Traje: breve presentación. Indumenta: Revista del Museo del Traje, ISSN 1888-4555, Nº. 0, 2007
El Museo del Traje: Centro de Investigación del Patrimonio Etnológico. RdM. Revista de Museología: Publicación científica al servicio de la comunidad museológica, ISSN 1134-0576, Nº. 29, 2004
Colecciones a raudales. Anales del Museo Nacional de Antropología, ISSN 1135-1853, Nº 9, 2002
Domus y la gestión de las colecciones museísticas. Marq, arqueología y museos, ISSN 1885-3145, Nº. 0, 2005 (Ejemplar dedicado a: Museos, arqueología y nuevas tecnologías)
Anales del Museo del Pueblo Español y Anales del Museo Nacional de Antropología. Aproximación bibliométrica. Revista de dialectología y tradiciones populares, ISSN 0034-7981, Tomo 57, Cuaderno 1, 2002
El Proyecto de Normalización: Documental de Museos: reflexiones y perspectivas. PH: Boletín del Instituto Andaluz del Patrimonio Histórico, ISSN 1136-1867, Año nº 9, Nº 34, 2001
La Museología, ¿una práctica o una disciplina científica?.Museo: Revista de la Asociación Profesional de Museólogos de España, ISSN 1136-601X, Nº. 1, 1996 (Ejemplar dedicado a: Formación y selección de profesionales de museos)
Técnicas alfareras andaluzas amb Matilde Fernández Montes i Carmen Ortiz García. Revista de dialectología y tradiciones populares, ISSN 0034-7981, Cuaderno 42, 1987
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Obra de Andrés Carretero Pérez» en Dialnet |
901,604 | Լոմատոգոնիում կարինտյան | Լոմատոգոնիում կարինտյան (լատ.՝ Lomatogonium carinthiacum), բոգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
== Նկարագրություն ==
10-15 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Ցողունները հիմքից բազմաթիվ են, բարակ։ 1 սմ երկարությամբ ցողունային տերևները ավելի մեծ են, քան ամենաներքևի տերևները։ Ծաղիկները միայնակ են, երկար ծաղկակոթերով, դժգույն երկնագույն։
== Տարածվածություն ==
Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գեղամի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Որոտան գետի վերնագավառ, Գորիսի շրջակայք և լեռնագագաթ Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը բացի Հայաստանից հանդիպում է Նախակովկասում, Ադրբեջանում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Միջին և Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։
== Էկոլոգիա ==
Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծովի մակարդակից 2600-3300 մ բարձրությունների վրա, ճահճացած և գերխոնավ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիսին, պտղաբերում՝ օգոստոսին։
== Պահպանություն ==
Խոցելի տեսակ է։ Հայտնի է չորս պոպուլյացիաներ։ Քանի որ տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում՝ կապված կլիմայի, աճելավայրերի և պայմանների փոփոխության հետ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։
== Ծանոթագրություններ == |
64,353 | Մոկրի Բատայ | Մոկրի Բատայ (ռուս.՝ Мокрый Батай), ավան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կագալնիցկի շրջանում։ Համանուն գյուղական համայնքի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Բատայսկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա։
Մոկրի Բատայի գյուղական համայնքի կազմում Մոկրի Բատայից (2177 բնակիչ) բացի մտնում են նաև Մալոդուբրավնի (ռուս.՝ Малодубравный, 220 բնակիչ) և Նովոռակիտնի (ռուս.՝ Новоракитный, 132 բնակիչ) ավանները։
=== Ծանոթագրություն === |
435,615 | Կրակաթ | Կրակաթ, հանգած կրի՝ Ca (OH)2 կախույթը կրաջրում։ Կիրառվում է որպես շինանյութ և ախտահանիչ։ Օգտագործվում է հիմնականում ներքին աշխատանքում։ Կիրառումից հետո դանդաղ ամրապնդվում է։ |
1,047,686 | Վահան Քերոբյան | Վահան Քերոբյան (հոկտեմբերի 1, 1976, Երևան, Հայաստան), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (2020, նոյեմբերի 26)։
== Կենսագրություն ==
1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետում։
1996-1997 թթ- «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ
1997-1998 թթ- ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ
1998 թ.- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ
1998-1999 թթ.-՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ
1999-2004 թթ.- «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ
2005-2006 թթ.- «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր
2006-2012 թթ.- «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն
2012-2020 թթ.- «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն
2019 թ.-ից Արդյունաբերողների և գործարարների միության անդամ է, 2020 թ.-ից՝ «Մանթաշով» բիզնես-ակումբի անդամ, 2020 թ.-ից՝ Տնօրենների հայկական ասոցիացիայի անդամ։ Զինապարտ է, շարքային։
== Քաղաքական գործունեություն ==
2020 թ. նոյեմբերի 26-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար։
== Ծանոթագրություններ == |
558,920 | Կազալեոնե | Կազալեոնե (իտալերեն՝ Casaleone), կոմունա Իտալիայում, գտնվում է Վենետո մարզում՝ Վերոնա գավառում։
Բնակչությունը կազմում է 6010 մարդ։ Խտությունը կազմում է 155 մարդ/կմ²։ Տարածքը գրավում է 38,28 կմ²։ Փոստային ինդեքս՝ 37052։ Հեռախոսային կոդ՝ (+39) 0442։
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (իտալ.)
== Ծանոթագրություններ == |
578,139 | Հինոդե | Հինոդե (ճապ.՝ 日の出町 Հինոդե-սի), քաղաք Ճապոնիայում։ Գտնվում է Տոկիոյի պրեֆեկտուրայում։ Ավանի ամբողջ մակերեսը կազմում է 28,08 կմ², բնակչությունը՝ 17 088 մարդ, իսկ խտությունը 608,55 մարդ/կմ²։
== Աշխարհագրական դիրք ==
Ավանը գտնվում է Հոնսյու կղզում, Տոկիոյի պրեֆեկտուրայում Կանտո տարածաշրջանում։ Այն սահմանակից է Օմե և Ակիրունո քաղաքների հետ։
== Բնակչություն ==
Բնակչությունը կազմում է 17 088 մարդ (2014 թվականի օգոստոսի 1), խտություն - 608,55 մարդ/կմ²։
== Սիմվոլիկա ==
Քաղաքի ծաղիկը համարվում է Ábies fírma ծառը, ծաղիկը՝ գլիցինիան, թռչունը՝ Cettia diphone-ն։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք(ճապոներեն) |
101,195 | (2344) Քսիզանգ | (2344) Քսիզանգ (անգլ.՝ Xizang), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1979 թվականի սեպտեմբերի 27-ին Մանուշակագույն լեռան աստղադիտարանի կողմից Նանկինում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,754705 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,2364 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,273 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1669,98 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,215572 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 3,9° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(2344) Քսիզանգ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
106,751 | (7873) Բոլլ | (7873) Բոլլ (անգլ.՝ Boll), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1991 թվականի հունվարի 15-ին Ֆրեյմուտ Բորնգենի կողմից Տաուտենբուրգում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,634956 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,3408 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,9292 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1562,28 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,230433 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,09° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(7873) Բոլլ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
1,056,670 | Ցարիցինի պաշտպանությունը | «Ցարիցինի պաշտպանությունը» (ռուս.՝ «Оборона Царицына»), խորհրդային երկսերիանոց պատմա-հեղափոխական կինոէպոպեա, որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1942 թվականին։ Սցենարի հեղինակներն ու բեմադրող ռեժիսորներն են Վասիլև եղբայրները։
Առաջին սերիան կոչվում է «Վորոշիլովի արշավանքը» (ռուս.՝ «Поход Ворошилова», [ԴԿԽՀ-ից Ցարիցին]), երկրորդ սերիան՝ «Պաշտպանություն» (ռուս.՝ «Оборона»)։
Ֆիլմի առաջին սերիան Խորհրդային Միությունում էկրաններին հայտնվել է 1942 թվականի մարտի 29-ին։
== Սյուժե ==
Ֆիլմը պատմում է Ցարիցինի առաջին պաշտպանության մասին (1918 թվական) Կարմիր բանակի զորամասերի կողմից Իոսիֆ Ստալինի և Կլիմենտ Վորոշիլովի հրամանատարությամբ։
== Գլխավոր դերերում ==
Միխայիլ Գելովանի – Իոսիֆ Ստալին
Նիկոլայ Բոգոլյուբով – Կլիմենտ Վորոշիլով
Միխայիլ Ժարով – կազակ Մարտին Պերչիխին
Վարվառա Մյասնիկովա – Կատյա Դավիդովա
Պյոտր Նիկաշին – Ալեքսանդր Պարխոմենկո
Պավել Կադոչնիկով – Նիկոլայ Ռուդնև
Վլադիմիր Գրեմին – Նոսովիչ
Վասիլի Սաֆրոնով – Ռինդին
Բորիս Բաբոչկին – պորուչիկ Մոլդավսկի
Բորիս Դմոխովսկի – գեներալ Կոնստանտին Մամոնտով
Ալեքսանդր Չեպուրնով – եսաուլ
Վլադիմիր Սլադկոպևցև – Տիմոֆեիչ
Ալեքսանդր Խվիլյա – Սեմյոն Բուդյոննի
== Նկարահանող խումբ ==
Սցենարի հեղինակներ՝ Վասիլև եղբայրներ
Բեմադրություն՝ Վասիլև եղբայրների
Օպերատորներ՝ Ապոլինարի Դուդկո, Սերգեյ Իվանով, Ալեքսանդր Սիգաև
Կոմպոզիտոր՝ Նիկոլայ ԿրյուկովԱռաջին սերիայի համար ռեժիսորներ Գ. Վասիլևը և Ս. Վասիլևը, դերասաններ Մ. Գելովանին, Ն. Բոգոլյուբովը, Մ. Ժարովը և օպերատոր Ա. Սիգաևն ստացել են Ստալինյան I աստիճանի մրցանակ (1942)։
Էկրան է բարձրացել միայն կինոէպոպեայի առաջին սերիան։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
««Оборона Царицына»»։ Государственный регистр фильмов։ Министерство Культуры Российской Федерации։ Վերցված է 2013-11-26
««Оборона Царицына»»։ Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-24-ին։ Վերցված է 2012-10-20
««Оборона Царицына»»։ Фильмы։ Энциклопедия отечественного кино։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-11-26
««Оборона Царицына». 1-я серия»։ Онлайн энциклопедия Кирилла и Мефодия։ Վերցված է 2012-10-21 (չաշխատող հղում) |
250,642 | Ստարի Խուտոր (գյուղ, Գլոբինոյի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստարի ԽուտորՍտարի Խուտոր (ուկրաիներեն՝ Старий Хутір), գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Գլոբինոյի շրջանում։
2001 թվականի տվյալներով Ստարի Խուտոր գյուղում բնակվում էր 252 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,863 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 292 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
760,220 | Ալեքսանդրա Բրուշտեյն | Ալեքսանդրա Յակովլևնա Բրուշտեյն (ռուս.՝ Александра Яковлевна Бруштейн, օրիորդական ազգանունը՝ Վիգոդսկայա (Выгодская), 11 (23) օգոստոսի, 1884, Վիլնա, Ռուսական կայսրություն – 20 սեպտեմբերի, 1968, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրող, դրամատուրգ։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1884 թվականի օգոստոսի 11-ին (օգոստոսի 23) բժիշկ, հասարակական գործիչ և գրող (ստեղծագործել է իդիշով) Յակով Իեխիլևիչ (Եֆիմովիչ) Վիգոդսկու և Ելենա Սեմյոնովնա Վիգոդսկայայի (օրիորդական ազգանունը՝ Յոդլովկինա) ընտանիքում։ Ավարտել է Բեստուժևի կանանց բարձրագույն դասընթացները։ Մասնակցել է հեղափոխական շարժմանը, աշխատել է «Քաղաքական կարմիր խաչ քաղբանտարկյալներին ու աքսորված հեղափոխականներին օգնելու համար» («Политический красный крест помощи политическим заключённым и ссыльным революционерам») կազմակերպությունում (1907-1917)։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է անգրագիտության վերացման շարժմանը, Պետրոգրադում կազմակերպել է գրագիտության դպրոցներ, զբաղվել է մանկական թատրոնների համար խաղացանկերի ստեղծմամբ։
Հեղինակել է ավելի քան 60 պիես, որոնց մեծ մասը նախատեսված են երեխաների ու պատանիների համար («Մայիս», «Երկնագույն ու վարդագույն», «Միասնական մարտական» ռուս.՝ «Единая боевая», «Ողջերի օր» (ռուս.՝ «День живых»), «Այդպես է եղել» (ռուս.՝ «Так было»)), հեղինակել է դասական ստեղծագործությունների մշակում-բեմադրություններ («Դոն Կիխոտ» (1928), «Քեռի Թոմի խրճիթը» (1948), «Դաժան աշխարհ» ըստ Դիկենսի (1954) և այլն, մի քանիսը՝ А. Я. Нирге (Ա. Յա. Նիրգե) կեղծանունով), ինչպես նաև «Անցյալի էջեր» (ռուս.՝ «Страницы прошлого», 1952) հուշագրությունը։ Առավել հայտնի է նրա «Ճանապարհը գնում է հեռուն» («Дорога уходит в даль…») ինքնակենսագրական եռագրությունը.
«Ճանապարհը գնում է հեռուն» («Дорога уходит в даль…», 1956),
«Արևածագի ժամին» («В рассветный час», 1958),
«Գարուն» («Весна», 1961)
«Շլիսելբուրգի ծաղիկները» («Цветы Шлиссельбурга»)
«Երեկոյան կրակներ» («Вечерние огни», 1963)Ալեքսանդրա Բրուշտեյնը մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 20-ին Մոսկվայում։
== Ընտանիք ==
Ամուսին (1903 թվականի մայիսի 2-ից) – Սերգեյ Ալեքսանդրովիչ (Իզրայիլ Մոիսեևիչ) Բրուշտեյն (ռուս.՝ Сергей Александрович (Израиль Моисеевич) Бруштейн, 1873-1947), ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1927), Լենինգրադի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ֆիզիոթերապիայի ամբիոնի պրոֆեսոր, Լենինգրադի Ֆիզիոթերապևտական պետական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն, խորհրդային ֆիզիոթերապիայի հիմնադիրներից ու բժիշկների կատարելագործման ծրագրի կազմակերպիչներից մեկը,
Որդին – Միխայիլ Սերգեևիչ Բրուշտեյն (1907-1965), ինժեներ-մեխանիկ, «Կարմիր Հոկտեմբեր» (ռուս.՝ Красный Октябрь) հրուշակեղենի ֆաբրիկայի գլխավոր ինժեներ, «Հրուշակեղենի արտադրություն» (ռուս.՝ «Кондитерская промышленность», Մոսկվա, Пищепромиздат, 1954) գրքի և մի շարք հայտնագործությունների հեղինակ (կարամելային զանգվածի պատրաստման եղանակների, կակաոյի յուղի փոխարինիչի և այլն),
Դուստր – Նադեժդա Սերգեևնա Նադեժդինա (1904-1979), բալետմաստեր, «Берёзка» ժողովրդական պարի անսամբլի հիմնադիր
Փեսա – Վլադիմիր Վասիլևիչ Լեբեդև, նկարիչ և գրաֆիկ,
Կրտսեր եղբայր – Սեմյոն Յակովլևիչ Վիգոդսկի (1892-1956), ինժեներ-հիդրոշինարար, «Հիդրոտեխնիկական բետոններ» (1937), «Բետոնի վերահսկաման մեթոդները հիդրոտեխնիկական կառույցներում» (1940), «Ինչ պետք է իմանա բետոնագործը» (1950), «Исследование работы железобетонных облицовок деривационных каналов, основы их конструирования и возведения» (1953) գրքերի հեղինակ,
Հորեղբայր – Գավրիիլ Եֆիմովիչ Վիգոդսկի (1863-1939), ակնաբույժ և բժիշկ-գիտնական, Լենինգրադի բժիշկների կատարելագործման ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ (1927-1937)։ Նրա որդին է Ալեքսանդր Գավրիլովիչ Վիգոդսկին (զոհվել է 1941 թվականին), զարմուհին՝ ճապոնագետ Եվգենյա Մաքսիմովնա Կոլպակչին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
БРУШТЕЙН Александра Яковлевна
Произведения Александры Яковлевны Бруштейн в библиотеке Максима Мошкова
Произведения Александры Яковлевны Бруштейн в библиотеке Альдебаран Archived 2007-12-15 at the Wayback Machine.
«Вопросы и ответы в семье Яновских». Статья по книге А. Бруштейн «Дорога уходит вдаль» Archived 2007-10-28 at the Wayback Machine.
Рецензия на книгу А. Бруштейн «Дорога уходит вдаль» Archived 2007-10-28 at the Wayback Machine. |
430,728 | Բիկին (գետ) | Բիկին (ռուս.՝ Бикин), գետ Ռուսաստանում (Պրիմորիեի երկրամասի Խաբարովսկի մարզում)։ Բիկին ստորին հոսանքի մերձակայքում ընկած անտառային զանգվածը, որն զբաղեցնում է ավելի քան 4.000 քառակուսի կիլոմետր տարածք, համարվում է ասեղնա-լայնատերև անտառի ամենամեծ կուսական զանգվածն աշխարհում։ Այդտեղ է ընկած ամուրյան վագրի ռուսական և չինական պոպուլյացիաները սահմանազատող բնական միջանցքը։ 2010 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Չնայած դրան՝ Պրիմորսկի երկրամասի անտառտնտեսության վարչությունը 2011 թվականի մայիսին անտառը վարձակալության է հանձնել «Лес экспорт» ՓԲԸ-ին՝ թույլատրելով անտառահատում իրականացնել մանրատախտակ (պարկետ) արտադրելու նպատակով։ Բնապահպան կազմակերպությունների սուր քննադատության, բողոքի արդյունքում այդ որոշումը չեղարկվել է։ 2018 թվականին Բիկին գետի հովիտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
== Աշխարհագրություն ==
Բիկինն սկիզբ է առնում Սիխոտե-Ալինի լանջերից և թափվում է Ուսուրի գետը։ Պատկանում է Խաղաղ օվկիանոսի ավազանին։ Գետի ափին են գտնվում Ալչան, Բաչելազա (Կլյուչևայա), Զևա։
== Հիդրոգրաֆիա ==
Բիկին գետի երկարությունը 560 կմ է, ավազանի մակերեսը՝ 22300 կմ2։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 246 մ3։
== Տես նաև ==
Ակունք և Գետաբերան
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Арсеньев В. К. В дебрях Уссурийского края. — М.: Московский рабочий, 1956. — 487 с. — 100 000 экз.
Бикин // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 473. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
Бикин (река в Приморском и Хабаровском кр.) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Пукинский Ю. Б. По таёжной реке Бикин. — М.: Мысль, 1975.
== Արտաքին հղումներ ==
«Верхний Бикин. XX-й век. Осколки истории»։ www.ulov.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-12-ին։ Վերցված է 2021-04-02
«Примпогода: Река Бикин»։ primpogoda.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-02 |
103,885 | (5021) Կռիլանյա | (5021) Կռիլանյա (անգլ.՝ Krylania), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1982 թվականի նոյեմբերի 13-ին Լյուդմիլա Կարաչկինայի կողմից Նաուչնիում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,197243 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7508 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,6436 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2088,15 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,172401 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 2,35° անկյուն։
== Անվանում ==
Աստերոիդի անվանումը կազմվել է Կռիլովա Անյա (ռուս.՝ Крылова Анья) անունից՝ ի պատիվ խորհրդային նավաշինարար, մեխանիկ և մաթեմատիկոս Ալեքսեյ Կռիլովի դուստր Աննա Ալեքսեևնա Կապիցայի (ռուս.՝ Анна Алексеевна Капица, 1903–1996)։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(5021) Կռիլանյա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
571,012 | Բոլշակովկա | Բոլշակովկա (ռուս.՝ Большаковка), գետ Ռուսաստանում, հոսում է Կալինինգրադի մարզում և Սլավսկի շրջանում։
== Աշխարհագրություն ==
Գետաբերանը տեղակայված է Լուգովայա գետի աջ ափին 14 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 12 կմ է, ավազանի տարածքը 25,5 կմ2 է։ Գետի ակունքը գտնվում է գյուղի մոտ Ճամփեզրի։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Բալթյան ավազանային շրջանին, գետային ավազանը Բալթիկ ծովի ավազանն է Կալինինգրադի մարզում՝ առանց Նեման և Պրեգոլյա գետերի, ենթաավազանը՝ բացակայում է։ Գետի ջրատնտեսային տեղամասը Նեման գետն է և Բալթիկ ծովի ավազանը։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 01010000312104300009797
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 104300979
Ավազանի կոդը - 01.01.00.003
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 04
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 3
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
605,337 | Դառին (դաշտավայր) | Դառին, դաշտավայր Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքների շրջանում, Կասպից ծովի արևմտյան մասում։ Հնագույն ժամանակներից զգալի մասը մշակվում է։ Հատկապես հայտնի է եղել բամբակով։ Վարչականորեն հնում մտնում էր Մեծ Հայքի Փայտակարան աշխարհի մեջ։ Մոնղոլների տիրապետության շրջանում (XIII-XIV–րդ դարեր) խափանվել էին նրա ոռոգման առուները և մեծագույն մասը վերածվել էր անապատի։ Դառինը Արդբեջանի ԽՍՀ–ի մեջ մտնող հատվածն այժմ վերածված է ինտենսիվ գյուղատնտեսական շրջանի, որտեղ հիմնականում մշակում են բամբակենի։
== Ծանոթագրություններ == |
842,965 | Ավստրիայի արտաքին քաղաքականություն | Ավստրիայի արտաքին քաղաքականություն, Ավստրիայի Հանրապետության վարած քաղաքականությունը այլ պետությունների հետ։ 1955 թվականի Ավստրիայի անկախության հռչակագիրը վերջ դրեց չորս ուժերի օկուպացիային և Ավստրիան ճանաչեց որպես անկախ և ինքնիշխան պետություն։ 1955 թվականի հոկտեմբերին դաշնային ժողովն ընդունեց սահմանադրական նախագիծ, որով «Ավստրիան հայտարարվում է ազատ պետություն՝ պահպանելով չեզոքությունը»։ Այս օրենքի երկրորդ մասը նշում է, որ «ապագայում Ավստրիան չի անդամակցի որևէ ռազմական դաշինքի և չի թույլատրում իր տարածքում ստեղծել օտարերկրյա ռազմակայաններ»։ Հենց այս ժամանակից ի վեր Ավստրիայի արտաքին քաղաքականությունը ձևավորվել է չեզոքության գաղափարախոսության հիման վրա։ Վերջին տարիներին, սակայն, Ավստրիան սկսեց հակասել չեզոքության սահմանմանը՝ մասնակցելով 1991 թվականին Իրաքի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից կատարված ռազմական գործողություններին։ Արդյունքում՝ 1995 թվականին Ավստրիան դարձավ Եվրոպական Միության զարգացող անվտանգության կազմակերպության անդամ։ Նույն տարում երկիրը միանում է նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» նախագծին՝ հետագայում մասնակցելով Բոսնիայի խաղաղապահ առաքելություններին։ Ավստրիայի հնարավոր անդամակցության քննարկումներն ակտիվացել են 1996 թվականին։ Նույն ժամանակահատվածում բանակցությունների շրջափուլ են մտնում նաև Ավստրիա-ՆԱՏՕ հարաբերությունները։ Այնուամենայնիվ, Ավստրիայի բնակչության մեծամասնությունը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է երկրի որդեգրած դիրքորոշումը։ 2000 թվականի փետրվարին Ավստրիայի Հանրապետության արտաքին հարաբերությունները սառեցվեցին։ Դա պայմանավորված էր 1999 թվականի ընտրություններից հետո ÖVP-ի և FPÖ-ի կազմած կոալիցիայի հաղթանակով։ Կարճ ժամանակ անց Եվրոպայի երկրները դիվանագիտական պատժամիջոցներ են կիրառել Ավստրիայի նկատմամբ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վիեննայից ետ է կանչել իր դեսպանին։ Դիվանագիտական ճգնաժամն ավարտվել է 2000 թվականի սեպտեմբերին։ Երկու ամիս անց՝ նոյեմբերին, Ավստրիայի և ԱՄՆ-ի միջև վերստին հաստատվեցին դիվանագիտական հարաբերությունները։
Ավստրիական կառավարությունը շեշտում է, որ Ավստրիան կատարում է հանգույցի դեր արևելքի և արևմուտքի երկրների միջև՝ դառնալով կապող օղակ արդյունաբերական և զարգացող երկրների մոդերատոր։ Ավստրիան ակտիվորեն գործունեություն է ծավալում ՄԱԿ-ում՝ մասնակցելով վերջինիս նախաձեռնությամբ իրականացվող խաղաղապահ առաքելություններին։ Երկիրը կարևորում է տնտեսական և նոր տեխնոլոգիական ոլորտի ներեվրոպական և միջազգային համագործակցությունները՝ կարևորելով Ավստրիայի դերը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մեջ։
Պաշտոնական Վիեննան ընդունում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի թմրանյութերի վերահսկման ծրագրերն ու նախաձեռնությունները։ Բացի տվյալ ասպարեզներից՝ Ավստրիան անդամակցում է նաև նավթ արտահանող երկրների կազմակերպությանը, Միջազգային տնտեսական համագործակցությանը և կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտին։ Վերջերս Վիեննան ավելացվեց «ընդհանուր փորձարկման արգելքի մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ցանկին։
Ավստրիայի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս պահպանում է ջերմ հարաբերությունները ինչպես արևմուտքի և Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների հետ։
== Հայ-ավստրիական հարաբերություններ ==
== Երկկողմ հարաբերություններ ==
Ավստրիայի Հանրապետության արտաքին հարաբերությունների կարևոր մասն են կազմում երկկողմ հարաբերությունները ստորև բերված պետությունների հետ։
== Տես նաև ==
Հայ-ավստրիական հարաբերություններ
== Ծանոթագրություններ ==
== Լրացուցիչ ընթերցանություն ==
Horn, David Bayne. Great Britain and Europe in the eighteenth century (1967) covers 1603-1702; pp 111-43.
== Արտաքին հղումներ ==
Ավստրիայի արտաքին քաղաքականության մասին |
442,209 | Դոնաթան | Վիտոլդ Չամարա (լեհերեն` Witold Marek Czamara, սեպտեմբերի 2, 1984(1984-09-02), Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), ավելի հայտնի է որպես Դոնաթան (Donatan), լեհ երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր։ 2014 թվականի մայիսին նա երգչուհի Կլեոյի հետ, «My Słowianie» երգով ներկայացրել է Լեհաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Կոպենհագենում, Դանիա։
== Ծանոթագրություններ == |
452,211 | Մամուլի գործակալություն | Մամուլի գործակալություն, նորությունների գործակալություն, լրատվական գործակալություն, կազմակերպություն, որը լուրերի ռեպորտաժներ է հավաքում և տրամադրում բաժանորդագրվող լրատվական կազմակերպություններին, ինչպիսիք են թերթերը, ամսագրերը, ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակողները
Մամուլի գործակալության ծագումը կապվում է պարբերական հրատարակությունների զարգացման հետ։ 1835 թվականին Շ.Հավասը (Ֆրանսիա) ստեղծեց թերթերին ինֆորմացիա մատակարարող «Հավաս» գործակալությունը։ Նույն գործակալության լոնդոնյան աշխատակից Պ. Ռեյտերը 1851 թվին կազմակերպեց մինչև այժմ գործող «Ռոյթերսը», իսկ Բեռլինի աշխատակից Բ.Վոլֆը՝ «Վոլֆի հեռագրական բյուրոն»։
Չնայած ամբողջ աշխարհում կան բազմաթիվ լրատվական գործակալություններ, համաշխարհային մակարդակով մեծ քառյակ են կազմում «Ֆրանսպրեսը» (Agence France-Presse), «Ասոշիեդ պրեսը» (Associated Press), «Ռոյթերսը» (Reuters) և «Յունայթեդ պրես ինթերնեյշնըլը» (United Press International), որոնք ամենամեծ թվով գրասենյակներն ունեն աշխարհի մի շարք երկրներում և տեղեկատվություն են մատուցում բոլոր ոլորտներում։ |
994,980 | Սագարմատհա ազգային պարկ | Սագարմատհա ազգային պարկ (նեպալ.՝ सगरमाथा), գտնվում է Հիմալայներում՝ Նեպալի տարածքում։ Տեղակայված է երկրի մայրաքաղաք Կատմանդուից հյուսիս-արևելք՝ Սոլուկհումբու շրջանի 1-ին պրովինցիայում։ Արևելքում այն հարում է Մակալու Բարուն ազգային պարկին, իսկ հարավում տարածվում է մինչև Դուդհ Քոսի գետը։
Զբաղեցնում է 1148 կմ² տարածք Հիմալայների էկոլոգիական գոտուց։ Ազգային պարկի կարգավիճակը ստացել է 1976 թվականի հուլիսին։ Պաշտպանվող տարածքը հայտարարվել է որպես Կարևոր օրնիտոլոգիական տարածք BirdLife International կազմակերպության կողմից։
== Աշխարհագրություն ==
Այգին հիմնականում բաղկացած է կտրտված դժվարանցանելի տարածքներից և Վերին Հիմալայների կիրճերից։ Բարձրությունը ծովի մակարդակից 2845 մետրից (Մոնժո) մինչև 8848 մ (Սագարմատհա սար) է։
Այգու տարածքում գտնվում են հետևյալ գագաթները (որոնցից 3-ն ունեն ավելի քան ութ հազար մետր բարձրություն)։
Այգին ընդգրկում է Դուդհ Քոսի և Բհոթ Քոսի գետերի վերին ավազանները։
Այգու արևելյան մասում՝ ծովի մակարդակից 5 կմ բարձրության վրա, գտնվում է ամենաարագ զարգացող և ամենավտանգավոր Հիմալայան լճերից մեկը՝ Իմջա Ցոն։
Ամենամեծ բնակավայրերն են՝ Նամչե Բազար, Կումջունգ, Դոլե, Մոչերմո, Տյանգբոչե, Պանգբոչե, Մոնժո, Պերիչե։
== Ստուգաբանություն ==
Սագարմատհա նեպալի լեզվվ բառ է, որ կազմված է सगर् (սագար, նշանակում է երկինք) և माथा (մատհա, նշանակում է գլուխ) բաղադրիչներից։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Sagarmatha National Park»։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-20-ին |
896,373 | Ջեննի | Ջեննի Քիմ (կորեերեն՝ 김제니, անգլ.՝ Jennie Kim, հունվարի 16, 1996(1996-01-16), Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա, առավել հայտնի է Ջեննի բեմական անվամբ), հարավկորեացի երգչուհի և ռեփեր, YG Entertainment լեյբլի հովանավորությամբ գործող Blackpink խմբի անդամ։
== Կյանք և կարիերա ==
=== 1996-2015. Կարիերայի սկիզբ ===
Ծնվել է 1996 թվականի հունվարի 16-ին Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Անյանգ քաղաքում։ Ընտանիքի միակ զավակն է։ 9 տարեկան հասակում սովորելու նպատակով տեղափեխվել է Նոր Զելանդիա։ 2006 թվականին նա հայտնվել է MBC-ի «Անգլերենը պետք է փոխվի, որպեսզի գոյատևի» վավերագրական ֆիլմում։ 2010 թվականին նա վերադառնում է Կորեա և հաջողությամբ անցնում է YG Entertainment-ի բաց քասթինգը՝ միանալով գործակալությանը որպես թրեյնի։ Իր դեբյուտից առաջ Ջեննին մասնակցել է YG-ի այլ արտիստների նախագծերին։ 2012 թվականին նա մասնակցել է Լի Հաիի «Special» երգի ձայնագրմանը և հայտնվել է G-Dragon-ի «That XX» երգի տեսահոլովակում։ 2012 թվականին նա մասնակցել է G-Dragon-ի «Black» սինգլի և Սընգ Ռիի «GG Be» երգի ձայնագրություններին։ Հատկանշական է, որ 2012 թվականին ընկերությունը հայտարարել է նոր կանացի խմբի մոտալուտ դեբյուտի մասին և Ջեննին նշանակվել է որպես խմբի ապագա մասնակիցներից մեկը։
=== 2016-2018. Դեբյուտը Blackpink-ում և սոլո կարիերա ===
2016 թվականի մայիսի 18-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջեննիի թիզեր լուսանկարները որպես նոր՝ Blackpink կանացի խմբի անդամ, որը առաջին խումբն է 2009 թվականին 2NE1-ի դեբյուտից հետո։ Հունիսի վերջին հրապարակվել են արդեն ամբողջական թիզերները խմբի այլ մասնակիցների՝ Ջիսուի, Ռոսեի և Լիսայի հետ միասին։ Դեբյուտի օրը տեղի ունեցած մամուլո ասուլիսի ժամանակ YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարեց, որ խմբում լիդեր չի լինի, քանի որ «բոլոր մասնակիցներն էլ հարմար են այդ դերի համար և ընտրելը շատ բարդ է»։ Ջեննին զբաղեցրել է գլխավոր ռեփերի և ուղեկցող վոկալիստի դիրքերը։ Blackpink-ը դեբյուտ է կատարել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով։
2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց Blackpink խմբի բոլոր մասնակիցների սոլո նախագծերի մասին և որ իր առաջին նյութը Ջեննին է թողարկելու։ Առաջին անգամ իր առաջին դեբյուտային սինգլը նա ներկայացրել է նոյեմբերի 11-ին Սեուլում կայացած խմբի համերգի ժամանակ։
Նոյեմբերի 12-ին «Solo» սինգլը թողարկվել է բոլոր երաժշտական հարթակներում։ Երգը ստացել է Certified All-Kill կարգավիճակը, ինչպես նաև գլխավորել է 40 երկրների iTunes-ը, ինչը ռեկորդ է համարվում հարավկորեացի սոլո երգչուհիների շրջանում։ Նաև Ջեննին դարձավ առաջին հարավկորեացի երգչուհին, որը գլխավորել է iTunes-ի համաշխարհային կոմբինացված արտիստների վարկանիշը։ Առաջին օրերի ընթացքում տեսահոլովակը դիտել է ավելի քան 14 միլիոն բաժանորդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է հարավկորեացի երգչուհիների շրջանում։
=== 2019-ներկա. Համաշխարհային շրջագայություն և գործունեությունը խմբում ===
Նոյեմբերի 12-ի սոլո դեբյուտից հետո, YG Entertainment-ը հայտարարեց համաշխարհային շրջագայության մասին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում, ինչպես նաև դեբյուտը ԱՄՆ-ում։ 2019 թվականի մարտի 26-ին թողարկվել է Ջենիի Blackpink-ի քամբեքի թիզեր լուսանկարը, որը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 5-ին «Kill This Love» մինի ալբոմով։
== Անձնական կյանք ==
=== Ազդեցություն ===
Ջեննիի երաժշտական գլխավոր ոգեշնչումը բարբադոսյան հայտնի երգչուհի Ռիհաննան է։
=== Գովազդ և ապրանքանիշեր ===
2017 թվականի դեկտեմբերին Ջեննին դարձավ Շանել համաշխարհային ապրանքանիշի նոր դեմքը 2018 թվականի համար։ 2018 թվականի օգոստոսին թողարկված Cosmopolitan կորեական հավաքածուից հետո Ջեննին նույնպես անվանվել է Շանել ապրանքանիշի նոր դեմքը՝ Միշա Բարտոնից հետո։
=== Հարաբերություններ ===
2018 թվականի հոկտեմբերից հանդիպել է EXO խմբի անդամ Քայիի հետ, սակայն 2019 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։
== Սկավառակագրություն ==
=== Սինգլներ ===
==== Սոլո կատարող ====
==== Հրավիրված արտիստ ====
== Ֆիլմագրություն ==
=== Ժամանցային շոուներ ===
=== Տեսահոլովակներ ===
== Մրցանակներ և անվանակարգեր ==
=== Երաժշտական շոու ===
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Blackpink խմբի պաշտոնական կայք |
857,520 | Ստանիսլավ Դոբոշիվիչ | Ստանիսլավ Դոբոշիվիչ (լեհ.՝ Stanisław Dobosiewicz, 1910, Մակուվ Մազովեցկի - 2007), լեհ գրող, մանկավարժ։ Ծնվել է Լեհաստանի Մակուվ Մազովեցկի քաղաքում։ «Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար» մոնումենտալ մենագրության հեղինակն է։ Լեհաստանի երկրորդ հանրապետության ինտերբելումում եղել է դպրոցի ուսուցիչ։ Ձերբակալվել է 1940 թվականի ապրիլին Լեհաստանում գերմանական AB Action-ի ընթացքում և ուղարկվել է Դախաու համակենտրոնացման ճամբար, այնուհետև՝ Մաութհաուզեն, որտեղ մնացել է պատերազմի ամբողջ ընթացքում։
Պատերազմից հետո վերսկսել է իր մանկավարժական գործունեությունը և դարձել այդ ճամբարի նախկին բանտարկյալների Մաութհաուզեն ակումբի լեհական բաժանմունքի նշանավոր անդամներից մեկը։ Ստանիսլավ Դոբոշիվիչը սկսել է նյութեր հավաքել համակենտրոնացման ճամբարի վերաբերյալ իր հետագա գրքի համար։ Նա հրապարակել է չորս գիրք ճամբարի պատմության մասին, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է կյանքի տարբեր բնագավառի։
Մահացելէ 2007 թվականին 96 տարեկանում։ Ունեցել է երկու որդի։
== Գրականություն ==
Karol K. Czejarek. Karol Czejarek poleca: Gwara Makowa Mazowieckiego i okolic, „Pułtuska Gazeta Powiatowa”, Grzegorz Gerek (red.nacz.), Pułtusk: Pułtusk-Press, 29 listopada 2011, ISSN 1508-4078, BWC 2004/229.
Piotr P. Filipkowski. StanisławS. Dobosiewicz StanisławS., Świadkowie - Stanisław Dobosiewicz, [w:] Archiwum Historii Mówionej [online], 8 czerwca 2002 [dostęp 2015-05-11].
Bogdan B. Hillebrandt. (ed.), Postępowe organizacje młodzieżowe w Warszawie: 1864-1976, Warszawa: PWN, 1988, s. 323, 978-83-01-07498-2, PB 1988/6106.
Tadeusz T. Kowalski. Kształtowanie się szkolnictwa powiatu pułtuskiego w latach 1944-1946, BenonB. Dymek (red.), „Rocznik Mazowiecki”, 19, Warszawa: Mazowieckie Towarzystwo Naukowe, 2007, s. 174-192, ISSN 0080-3529 [dostęp 2015-05-27].
Sergiusz S. Minorski. Czas przed burzą, Warszawa: Nasza Księgarnia, 1973, PB 1974/1520.
Zbigniew Z. Wlazłowski. Przez kamieniołomy i kolczasty drut, Kraków: Wydawnictwo Literackie, 1974, s. 184, PB 1974/7600.
== Ծանոթագրություններ == |
300,753 | Բելյաևո (գյուղ, Վելիժսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲելյաևոԲելյաևո (ռուս.՝ Беляево), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Վելիժսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 197 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
1,057,931 | Աննա (Դիսնեյ) | Աննա (անգլ.՝ Anna), Ուոլթ Դիսնեյ ընկերության «Սառցե սիրտը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսուհին (բնօրինակ՝ անգլ.՝ «Frozen»), Էրենդել մտացածին սկանդինավյան թագավորության արքայադուստրը (ավելի ուշ՝ թագուհին), արքայադուստր (ավելի ուշ՝ թագուհի) Էլզայի կրտսեր քույրը։ Ուղևորվում է վտանգավոր ճանապարհորդության՝ փրկելու իր թագավորությունը և քրոջը։ «Orlando Sentinel» հրատարակության անդամ Մետտա Մաունիի կարծիքով Աննան և Էլզան դասվում են Դիսնեյ Արքայադստրերի շարքին։
== Պատմություն ==
=== Մանկություն և վնասվածք ===
Հնգամյա Աննան համերաշխ էր իր քրոջ հետ, և նրանք հաճախ խաղում էին։ Բայց մի անգամ Էլզան պատահաբար կախարդական վնասվածք է պատճառում քրոջը. աղջկան տանում են լեռնային տրոլների մոտ, և նրանց առաջնորդ Պաբբին բուժում է նրան՝ միաժամանակ ջնջելով նրա հիշողությունից կատարվածի և քրոջ կախարդական ունակությունների մասին տեղեկությունը (մնում է միայն սպիտակ մազափունջը)։
=== Թագադրություն ===
Էլզայի թագադրության ժամանակ աղջիկները ծանոթանում են Հարավային Կղզիների արքայազնի՝ Հանսի հետ։ Արքայազնը Աննային առաջարկություն է անում, և նա ընդունում է այն։ Սակայն Էլզան հրաժարվում է նրանց օրհնություն տալ հարսանիքի համար։ Աննան վիճում է քրոջ հետ, և նա կորցնում է վերահսկողությունն իր ուժերի հանդեպ։ Վախենալով՝ Էլզան վայրկենապես սառած Ֆյորդի վրայով վազում է դեպի հյուսիսի լեռները (միաժամանակ, չգիտակցելով Էրենդելլի թագավորությունը դատապարտում է հավերժական ձյունով)։
=== Ճանապարհորդություն դեպի Հյուսիսային կղզի ===
Էլզային գտնելու համար Աննան խնդրում է սառցե առևտրական Քրիստոֆին և նրա եղջերու Սվենին ուղեկցել իրեն՝ ամռան փրկության մի շատ կարևոր առաքելության իրականացման ժամանակ։ Ճանապարհին նրանք ընկնում են կենդանի ձնեմարդի՝ Օլաֆի վրա, որին պատրաստել էր Էլզան, և որի հետ նրանք խաղում էին փոքր ժամանակ։ Երբ Աննան վերջապես գտնում է քրոջը, Էլզան պատահաբար վիրավորում է նրա սիրտը։ Քրիստոֆը տանում է նրան տրոլների մոտ, իսկ այնուհետև Հանսի մոտ, բայց երբ նա իմանում է արքայազնի դավադիր ծրագրի մասին, հասկանում է, որ նա սրիկա է։ Հանսը փորձում է սպանել Էլզային, իսկ Աննան գտնվում է սառույց դառնալու սահմանին, բայց ամեն դեպքում Աննան փախչում է իր փրկությունից և փակում Էլզային, որն արդեն իսկ վերածվել էր սառցե արձանի։ Էլզան հասկանում է, որ Աննան զոհաբերել է իրեն հանուն նրա, արցունքոտ աչքերով գրկում է նրան, և նրա սրտի սառույցը հալվում է։ Վերջում աղջիկը ճոխ սահնակ է տալիս Քրիստոֆին։ Էլզան ու Աննան վռնդում են Հանսին և Հերցոգ Վարավսկիին, և արգելում առևտուր կատարել հերցոգ Վարավսկիի և Հարավային Կղզիների միջև։
== Բնավորություն ==
Աննային դժվար է նրբագեղ անվանել, բայց նրան բնորոշ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են քաջությունը, խելքը, լավատեսությունը և մարդկանց մեջ դրականը տեսնելու կարողությունը։ Նա դյուրագրգիռ է, համառ, իմպուլսիվ, սպորտային, արտիստիկ, շատ երազկոտ, անձնվեր և շուտ սիրահարվող։ Զուրկ չէ նաև բարձր ինտելեկտից և երբեմն կարող է լինել սառնասիրտ։ Աննայի երկիմաստությունը` ուրախ, մարդամոտ և բաց, որոշ չափով հակադրվում է Էլզային, որը արտահայտված ինտրովերտ է (չնայած, ավելի շուտ, Էլզան ինքնամփոփ է հանգամանքների բերումով)։
Աննան շատ է ուզում վերամիանալ քրոջ՝ էլզայի հետ, որի հետ նրանք մանկության տարիներին մոտ էին։ Երբ Էլզան բացահայտում է իր գաղտնիքը և միաժամանակ պատահաբար Էրենդելլի թագավորությունը պատում դարավոր սառույցով, Աննան ուղևորվում է երկար և վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի շտկի իրադրությունը։ Զինված լինելով միայն իր խիզախությամբ և երբեք չհանձնվելու կարողությամբ՝ Աննան մտադիր է վերադարձնել թագավորությունը և իր քրոջը։
== Արտաքին տեսք ==
Ի ծնե Աննան ուներ բաց շագանակագույն մազեր՝ շիկակարմրին նման, և մարդիկ հաճախ շփոթում են այդ երկու գույները, այնուամենայնիվ, շագանակագույնը գերակշռում է, սակայն Էլզայի կախարդական իրադարձությունից հետո աղջկա գլխին սպիտակ մազափունջ կար։ Երբ քույրը պատահաբար սառեցրեց Աննայի սիրտը, աղջկա մազերը սկսեցին աստիճանաբար սպիտակել, սակայն ֆիլմի վերջում Էլզայի շնորհիվ նրանք վերադարձան նախկին գույնին և արդեն առանց սպիտակ մազափնջի։ Աննայի դեմքին և ուսերին պեպեններ կան։ Աննան մի փոքր կարճ է Էլզայից։ Նա ունի փիրուզե աչքեր։
== Հարաբերություններ այլ հերոսների հետ ==
=== Էլզա ===
Քույրերը փոքր տարիքում շատ համերաշխ էին, բայց Աննայի խոսքերով Էլզան հանկարծ հեռացավ իրենից։ Էլզան նույնպես շատ է սիրում Աննային, սակայն վախենում է ինչ-որ մեկին վնաս պատճառել, հատկապես՝ քրոջը։ Ավելի փորձառու լինելով մարդկանց կարծիքների մասին՝ թագադրության ժամանակ Էլզան թույլ չտվեց Աննային ամուսնանալ Հանսի հետ, և քիչ էր մնում՝ դրա համար վճարեր սեփական կյանքով։ Սակայն, ինչպես քույրերի դեպքում, նրանք առաջին անգամ չէին իրար փրկում։
=== Քրիստոֆ ===
Աննան խնդրում է Քրիստոֆին հասցնել իրեն Հյուսիսային լեռ՝ Էլզայի մոտ։ Չնայած Քրիստոֆը Աննային բազմիցս խենթ է անվանել, պատմության ընթացքում նրանք ավելի ու ավելի են միմյանց դուր գալիս։ Օլաֆը ճիշտ էր․ Քրիստոֆը իսկապես սիրում է Աննային՝ նա զոհաբերում է իր շահերը հանուն նրա փրկության։ Մուլտֆիլմի ավարտին Աննան Քրիստոֆին տալիս է ավելի ճոխ սահնակ և համբուրում նրան։
=== Արքայազն Հանս ===
Արքայազն Հանսը նողկալի և ինքնավստահ մարդ է, բայց Աննայի համար նա դարձավ «երկրորդ կես»։ Դեռահաս արքայադուստրը կարծում էր, որ իրենց սերը հավերժ կլինի։ Սակայն այն բանից հետո, երբ Հանսը Աննային պատմեց իր ծրագրի մասին, աղջիկը հասկացավ, որ իրեն դուր է գալիս Քրիստոֆը, իսկ Հանսը ստախոս սրիկա է։ Իր վերադարձից հետո Աննան որպես արքայադուստր հրաման է տալիս, որ Հանսին անմիջապես տեղափոխեն Հարավային կղզիներ։
== Ստեղծման գաղափար ==
=== Սառցե թագուհի ===
Աննայի նախատիպը Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի Գերդան է։ Աննան ևս նրա նման ուղևորվում է վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի փրկի քրոջը (Գերդան փրկում է իր խորթ խաչեղբորը՝ Քային)։ Երկուսի ճանապարհին էլ սպասվում էին արկածներ և նոր ծանոթություններ։ Աննան նաև նմանություն ունի Քային՝ հեքիաթում նրա աչքի, այնուհետև սրտի մեջ ընկնում են կախարդված սառցե հայելու բեկորները։ Աննան նման «վնասվածքներ» ուներ քրոջ ձմեռային մոգությունից։
== «Մի անգամ հեքիաթում» ==
Աննան հայտնվել է «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում։
Էլզան պատրաստվում է քրոջ հարսանիքին և նրան տանելով ձեղնահարկ՝ տալիս է իրենց մոր հին կուլոնը և հարսանեկան զգեստը։ Մինչ Աննան փորձում է նվերը, Էլզան գտնում է մոր օրագիրը և իմանում, որ ծնողները հեռացել են ոչ թե դիվանագիտական առաքելության, այլ վտանգավոր ճանապարհորդության դեպի մշուշոտ նավահանգիստ, դա մի կախարդված անտառ է։ Աննան հետաձգում է ամուսնությունը և խնդրում Քրիսոֆին չասել քրոջը իր մեկնելու մասին։ Բայց վերջինս պատահաբար ասում է։ Աննան գտնվում է Կախարդված Անտառում և ճանապարհին հանդիպում է արդեն հայտնի կերպարներին։ Սկզբում կանգ է առնում ապագա Գեղեցիկ Արքայազնի և նրա մոր ֆերմայում՝ օգնելով նրանց փրկվել Բո Պիպի ճնշումներից։ Այնուհետև ուղևորվում է Ռումպելշտիլցխեն կախարդի մոտ, որպեսզի պարզի, թե ինչու էին իր ծնողները լողացել այս վայրում։ Ճշմարտությունից տխրելով՝ նա վերադառնում է Էրենդել։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ == |
486,494 | Միջերկրածովյան կրիա | Միջերկրածովյան, հունական կամ կովկասյան կրիա (լատ.՝ Testudo graeca), ցամաքային կրիաների (լատ.՝ Testudinidae) ընտանիքին պատկանող եվրոպական 4 ներկայացուցիչներից մեկն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Այս ընտանիքի այլ ներկայացուցիչներն են բալկանյան կրիան (լատ.՝ Testudo hermanni), սահմանային ցամաքային կրիան (լատ.՝ Testudo marginat) և միջնասիական կրիան (լատ.՝ Testudo horsfieldii)։
== Նկարագրություն ==
Միջնասիական կրիան ունի բարձր, օվալաձև ատամնավոր մոտ 35 սմ երկարությամբ, բաց-դեղնականաչ կամ դեղնավուն գորշ գույնի, մուգ բծերով կարապաքս։ Առջևի վերջույթներին կա 5 կամ 4 ճանկ։ Ազդրերի հետնամասում առկա է եղջրային ելուն։ Հաճախ ունի կենտ վերպոչային վահանիկ, բաց գույնի մուգ բծերով պլաստրոն, որոշ առանձնյակների մոտ պլաստրոնը կարող է բացակայել։ Արուների մոտ այն կենտրոնական մասում գոգավոր է, իսկ վերպոչային թիթեղիկը գդալանման արտափքված է։
Կարապակսի երկարությունը՝
Testudo graeca graeca – մինչև 30 սմ։
Testudo graeca anamurensis – մինչև 27 սմ։
Testudo graeca antakyensis – մինչև 16 սմ։
Testudo graeca armeniaca – մինչև 26 սմ։
Testudo graeca buxtoni – մինչև 27 սմ։
Testudo graeca cyrenaica – մինչև 20,5 սմ։
Testudo graeca floweri – մինչև 15 սմ։
Testudo graeca ibera – մինչև 26 սմ։
Testudo graeca nabeulensis – մինչև 18 սմ։
Testudo graeca nikolskii – մինչև 30 սմ։
Testudo graeca pallasi – մինչև 25 սմ։
Testudo graeca perses – մինչև 19 սմ։
Testudo graeca soussensis – մինչև 25 սմ։
Testudo graeca terrestris – մինչև 25 սմ։
Testudo graeca zarudnyi – մինչև 28 սմ։
== Տարածվածություն ==
Միջերկածովյան կրիայի բնակության արեալն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկան, հարավային Եվրոպան և հարավարևմտյան Ասիան։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում այն տարածված է Կովկասի սևծովյան ափին (Անապաից դեպի հյուսիս մինչև Սուխում), նաև Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Դաղստանում։
== Ենթատեսականեր ==
Այս տեսակի կրիաների ենթատեսակների բաժանումը դժվար է։ Երեք մայրցամաք ընդգրկող մեծ արեալի հետևանքով նաև նրանց տեղաբաշխվածությունը տարբեր լանդաշաֆտներում և տարբեր կլիմայական պայմաններում, բիոտոպերը առաջացնում են բազմաթիվ տարբերակներ։ Այս պահին հայտնաբերված են մոտ 20 ենթատեսակ, որոնցից ամենահայտնիներն են՝
Testudo graeca graeca (Հյուսիսային Աֆրիկա, южная Իսպանիա, Սարդինիա, Բալեարյան կղզիներ)
Testudo graeca ibera (Թուրքիա, Հունաստան, Մակեդոնիա, Բուլղարիա, Ռումինիա)
Testudo graeca anamurensis (Թուրէիա)
Testudo graeca terrestris (Իսրայել)
Testudo graeca armenica (Հայաստան)
Testudo graeca nikolskii (Կովկասի սևծովյան ափ)
Testudo graeca buxtoni (Կասպից ծով)
Testudo graeca pallasi (Դաղստան)
Testudo graeca marokkensis (Մարոկկո)
Testudo graeca lamberti (Մարոկկո)
Testudo graeca soussensis (Մարոկկո)
Testudo graeca nabeulensis (Թունիս)
Testudo graeca floweri
Testudo graeca antakyensis
Testudo graeca flavominimaralis (Լիբիա)
== Էկոլոգիա ==
Ապրում է տարբեր ապրելավայրերում, չոր տափաստաններում, աղքատ խոտածածկով, թփուտներով, նոսրանտառով կամ լեռնային անտառով ծածկված սարալանջերին, ինչպես նաև ցածրադիր անտառներում և այգիներում։ Ակտիվ են ապրիլից մինչև նոյեմբերի կեսերը։ Ձմեռում են սովորաբար աղվեսների և գորշուկների բներում։ Սնվում են հյութալի խոտաբույսերով և քիչ քանակությամբ անողնաշարավորներով։ Զուգավորումը սկսվում է ապրիլ-մայիսին։ Հունիսից սկսած մեկ սեզոնի ընթացքում ձվադրում են երեք անգամ` ձվերը թաքցնելով հողում փորած փոսի մեջ (2-8 ձու)։ Ինկուբացիան տևում է 2-3 ամիս։ Սեռահասուն են դառնում կյանքի 12-14 տարում։
== Պահպանություն ==
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հայաստանում մոտավոր քանակությունը կազմում է 900-1000 առանձնյակ։ 10 հա վրա հանդիպում է 1-5 առանձնյակ։
Սպառնացող վտանգներից են բնորոշ ապրելավայրերի յուրացումը (հատկապես Հայաստանի հարավային մասում), ապօրինի և անվերահսկելի որսը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև որոշ պետական արգելավայրերում։
== Ծանոթագրություններ == |
1,064,047 | Էդմոնդ Ախթար | Էդմոնդ Ախթար (անգլ.՝ Edmond Akhtar, մարտի 13, 1972(1972-03-13), Թեհրան, Իրան), իրանահայ թոշակառու ֆուտբոլիստ։
== Կենսագրություն ==
1991 թվականին Ախթարը սկսել է իր կարիերան Ազադեգան լիգայի Արարատ Թեհրան ֆուտբոլային ակումբի թիմում։ Մի քանի տարի թիմում անցկացնելուց հետո, Ախթարը տեղափոխվել է Թեհրանի «Էսթեղլալ» ֆուտբոլային ակումբ։ Ակումբում գտնվելու ընթացքում Ախթարը դարձել է երկրպագուների սիրելի ֆուտբոլիստը` լինելով թիմի առաջատարը և լինելով առաջատար միավոր բերողներից մեկը 1994-95 խաղաշրջանում։ Թիմում մի քանի հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո Ախթարը տեղափոխվել է «Պաս Թեհրան» ֆուտբոային ակումբ 2000 թվականին։ Անցկացնելով ընդամենը մի մրցաշրջան թիմի հետ` Ախթարը թոշակի է անցել։ Նա վերադարձի փորձ է կատարել 2006 թվականին` ստորագրելով երկրորդ դիվիզիոնի Սանաթի Քավե ֆուտբոլային ակումբի հետ։
== Միջազգային կարիերա ==
Ախթարի հաջողություններ է ունեցել որպես «էսթեքա» ակումբի մասնակից` ստանալով մի քանի կոչումներ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ 1996 թվականին նա նշել է իր միջազգային դեբյուտը Թուրքմենստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Ախթարը խփել է իր առաջին գոլը մի քանի խաղ հետո` հավասարեցնելով Իրանի միավորները Քուվեյթի հավաքականի հետ Akhtar scored his first goal several games later, notching an equalizer for Iran against the Kuwait national football team.։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պրոֆիլը Team Milli-ում |
742,280 | Օպտիմուս Պրայմ | Օպտիմուս Պրայմ (անգլ.՝ Optimus Prime, Ճապոներոն անվանումը՝ Կոնվոյ, «Super-God Masterforce»-ում — Ջինրայ, միավորված անվանումը Սուպեր Ջինրայ և Գոդ Ջինրայ հիմնական հերոս։ հիմնականում բորոլ կերպարները մուլտսերալների, կոմիքսների, ֆիլմերի, գրքերի և խաղերի հերոսներ Տրանսֆորմերների մասին, ավտոբոտների ավագը։ Գլխավոր հակառակորդը Մեգատրոն։ Մակսիմալների առաջնորդը, ով Օպտիմուսի հեռավոր սերունդն է։
== Նկարագրություն ==
Օպտիմուս Պրայմի գլխավոր հատկանիշներն են նրա բարիությունը և կարեկցանքն են որոնք տարածվում են բոլոր կենդանի արարածների վվրա, ինչպես նաև Երկրի բնակիչներին։ Նա պատերազմում է, որպեսզի պաշտպանի թույլերին և նրանց ովքեր վտանգի տակ են։ Օպտիմուսը հիանալի հասկանում է, որ այդ նպատակին հասնելու համար պետք է ընդմիշտ վերացնել դեսեպտեկոններին։ Սակայն այդ ամենի ընթացքում, նա շատ դրական կերպար է և չի կարող վնաս հասցնել ինչ որ մեկին։ Մի քանի անգամ նա փրկել է Մետատրոնի կյանքը։ Օպտիմուս Պրայմի գլխավոր նպատակը աշխարհի պահպանումն է, ինչի համար պետք եղած դեպքում նա պատրաստ է համագործակցել դեսեպտիկոնների հետ։
Օպտիմուսը փորձում է ավելի լավնացնել շրջակա աշխարհը, հնարավոր ձևով զերծ մնալով բռնությունից, սակայն եթե հարկ լինի պատրաստ է ճիշտ գործի համար պայքարել։
Ինչպես հին տրանսֆորմերների նախնի, նա անսահման խոհեմություն է պարունակում իր մեջ և նաև անչափ մեծ ուժ ունի, այդ ամենի հետ միասին նա կարողանում է իր դիրքը պահպանել նույնիսկ ամենաճնշող պահերին, և դա իր ուժի հետ միասին իրեն անհաղթ է դարցնում։ Իհարկե անհաղթ լինելը չի նշանակում լինել անխոցելի; հիմնականում բոլոր սերիալներում Օպտիմուս Պրայմը մահանում է առնում։ Սակայն նա կրկին կյանքի է վերադառնում, ընդ որում ավելի ուշեղ քան առաջ։
Օպտիմուս Պրայմը Առաջնորդների Մատրիցաի կրողն է, ով իր մեջ է պահպանում խոհեմություն, որը հավաքել են ավտոբոտները մի քանի միլիոն տարիների ընթացքում։ ատրիցան Պրայմին պատասխաններ է տալիս ամենադժվար հարցերին, օգնում է առաջնորդել ավտոբոտներին ցանկացած, նույնիսկ էկստրեմալ իրավիճակներում դեսեպտիկոնների դեմ պատերազմների ժամանակ։
== Կենսագրություն ==
=== «The Transformers» ===
Մինչև մեծ պատերազմի սկսելը նա հայտնի էր Օրիոն Պակս անգլ.՝ Orion Pax անվամբ, և նրա բնավորությունը շատհամապատասխան էր այդ անվանը: Սակայն նրա բարեհոգությունը վտանգի պատճառ դառցավ. վստահելով Մետատրոնին նա ցույց տվեց նրան ավտոբոտների էներգիայի պաշարի գտնվելու վայրը, իսկ վերջինս իր զորքերի հետ ներ խուժելով գրավեց այն: Հենց Օրիոնը, նրա ընկեր Դիոնը և իր սիրելին՝ Արիելը ծանր վնացված են եղել ևհավանաբար կմահանաին եթե նրանց չօգնեին ապագաից Աերոբոտները: Նրանք Օրիոնին խոհեմ Ալֆա Տրոնի մոտ հասցրին, և վերջինս Օրիոնին ձևափոխելով իրական մարտիկ դարձրեց: Այսպես աշխարհ եկավ ավտոբոտների նոր ղեկավար Օպտիմուս Պրայմը, ովգլխավորեց նրանց կռիվը ընդդեմ դեսեպտեկոնների:
Երբ բազմադարյան պատերազմից հետո ամբողջ էներգիան վերացվել էր, Օպտիմուսը ամենալավ զինվորներից ջոկատ հավաքեց և ճանապարհորդության գնաց ամբողջ տիեզրքով, որպեսզի էներգիայի նոր պաշարներ գտնի: Սակայն թռիչքի ժամանակ նրանց հասան դեսեպտեկոնները և վերցրեցին Արկը: Կռիվ ձևավորվեց, որի ժամանակ «Արկը» կորցրեց կառավարումը և ընկավ Երկրի վրա: Օպտիմուս Պրայմը և իր ամբողջ ջոկատը, ինչպես նաև բոլոր դեսեպտեկոնները, ովքեր այդ ժամանակ նավի վրա էին, անջատվեցին և կոմայի մեջ երկիր մոլորակի վրա մնացին չորս միլիոն տարի: Քնից արթնանալով 1984 թվականին, նրանք հայտնաբերեցին, որմոլորակը բնակելի է: Հիմա Պրայմը պետք է հոգ տաներ ոչ միայն այն բանի մասին որ իրենք պետք է պատերազմեն դեսեպտեկոնների հետ, այլ նաև որպեսզի մարդիկ րտուժվեն: Նա բարի կամքով իր վրա վերցրեց մարդկանց պաշտպանելու պարտականությունը, դրանով օրինակ ծառայելով մյուս ավտոբոտներին:
Այդ ամենից հետո դեսեպտեկոնների դեպ ճակատամարտի ժամանակ Օպտիմուսը ծանր վիրավորվում է Մեգատրոնի հետ կռվելու ժամանակ: Չնայած ճակատամարտը Պրայմի հաղթանակով վերջացավ բայց, նա մահացավ, Մատրիցան իր ընկեր Ուլտրա Մագնուսին կտակելով:: Օպտիմուսին հուղարկավորեցին տիեզերական հանգստարանում մյուս հերոս ավտոբոտնեի հետ միասին: Շուտով նա վերակենդանացվեց Կվիտեսսոնների կողմից և զոմբի դարձավ: Նրա շնորհիվվերջիններս հույս ունեին վերացնել ավտոբոտների նոր ավագին Ռոդիմուս Պրայմին. սակայն վերջին առաջնորդը կարողացավ կառավարել իր ուղեղը, և Ռոդիմուսին սպանելու փոխարեն նա որոշեց ինքնասպանություն գործի, իր նավը դեպի արևը ուղղելով.
== Ծանոթագրություններ == |
65,587 | Ռեշետովկա (Կույբիշևի շրջան) | Ռեշետովկա (ռուս.՝ Решетовка), գյուղ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կույբիշևի շրջանում։ Մտնում է Լիսոգորսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ |
1,058,835 | Խալիդա Տումի | Խալիդա Տումի (արաբ․՝ خليدة تومي, ծննդյան ազգանունը՝ Խալիդա Մեսաուդի, անգլ.՝ Khalida Messaoudi, արաբ․՝ خليدة مسعودي, մարտի 13, 1958(1958-03-13), Բուիրա, Ալժիր), ալժիրցի քաղաքական գործիչ, ֆեմինիստ-ակտիվիստ, եղել է Ալժիրի մշակույթի և հաղորդակցության նախարար։
== Կենսագրություն ==
Խալիդա Տումին հայտնի է որպես Խալիդա Մեսսաոուդի (Khalida Messaoudi), մինչև իր օրիորդական ազգանունը վերականգնելը։ Ծնվել է 1958 թվականին, Հյուսիսային Ալժիրի Այն Բեսսեմ քաղաքում։ 1977 թվականին ընդունվել է Ալժիրի համալսարան՝ ստանալով մաթեմատիկական կրթություն։ Համալսարանն ավարտելուց հետո Բարձրագույն նորմալ դպրոցում դասավանդել է մաթեմատիկա մինչև 1993 թվականը։
Որպես ֆեմինիստական ակտիվիստ՝ 1981 թվականին հիմնել է «Collectif féminin» կանանց շարժումը, որը պաշտպանում էր Ալժիրի կանանց իրավունքները։ Հանդես է եկել ալժիրցի կանանց կողմից երկիրը առանց ընտանիքի տղամարդկանց ուղեկցության լքելու օգտին, ընդդեմ խտրական ընտանեկան օրենսգրքի ընդունման, որն ընդունվեl է Ազգային ժողովրդական ժողովում 1984 թվականին։ Այս օրենսգրքի ընդունումից հետո Տումին գլխավորել է տրոցկիստ ակտիվիստների խմբի հիմնադրած կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով ասոցիացիան։ 1985 թվականին Տումին դարձել է Ալժիրի մարդու իրավունքների լիգայի գործադիր կոմիտեի համահիմնադիր և անդամ։ Ավելի ուշ նա հեռացել է տրոցկիստ ակտիվիստներից և 1990 թվականին հիմնել Կանանց իրավունքների պաշտպանության անկախ ասոցիացիան։
Տումին կտրականապես դեմ է եղել իսլամիստական գաղափարախոսությանը և պաշտպանել է 1992 թվականի հունվարին կայանալիք օրենսդրական մարմինների ընտրությունների չեղարկումը, որոնցում Իսլամական փրկության ճակատը պատրաստվում էր հաղթել։ Նա հավատում էր, որ Իսլամական փրկության ճակատը արտացոլում է «տոտալիտար պոպուլիստական շարժումների բացարձակապես բոլոր դասական առանձնահատկությունները»։ Ուղևորվել է արևմտյան երկրներ՝ հակաիսլամիստական և հակաահաբեկչական հայացքներ տարածելու համար։
Եղել է Մշակույթի և ժողովրդավարության դաշինքի (ՄԺԴ) անդամ, զբաղեցրել ՄԺԴ-ի Մարդու և կանանց իրավունքների պաշտպանության հարցերով փոխնախագահի պաշտոնը։ ՄԺԴ-ի նախագահ Սաիդ Սաադիի հետ խոր տարաձայնությունների պատճառով խզել է հարաբերությունները դաշինքի հետ 2001 թվականի հունվարին՝ իր հայրենի Կաբիլիայում տիրող ճգնաժամի թեժ պահին։ Դրանից հետո դուրս է եկել ՄԺԴ-ի կազմից։ 2002 թվականի մայիսին դարձել է մշակույթի և հաղորդակցության նախարար, ինչպես նաև կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։ Պաշտոնավարել է մինչ 2014 թվականը։
== Աշխատանքային փորձ ==
1984-1991- մաթեմատիկայի ուսուցիչ,
1992-1993 - Conseil consultatif national (CCN) անդամ,
1997-2002 l’Assemblée nationale populaire (APN) պատգամավոր,
2000-2001 - Commission nationale de номера (CNRSE) փոխնախագահ du système éducatif բարեփոխումների նախագծով։
=== Քաղաքական գործունեություն ===
1985 թվականի մայիս Անկախ կանանց առաջին ասոցիացիայի (the first Association of Independent Women) համահիմնադիր և նախագահ,
1985 թ. Մարտ Ալժիրի Մարդու իրավունքների առաջին լիգայի (Algerian League of Human Rights)համահիմնադիր և փոխնախագահ,
1992 թվականի հունվար CNSA-ի և CCN-ի անդամ,
1996-2001 ապրիլ աշխարհիկ կուսակցության անդամ, Մշակույթի և դեմոկրատիայի միավորում (RCD), կուսակցությունից դուրս է եկել 2001 թվականի հուլիսին,
1997-2002 (APN) պատգամավոր,
1993 հոկտեմբեր Mouvement pour la République (MPR) շարժման փոխնախագահ,
2003 թվականի մայիսի 9-ին Ալժիրի մշակույթի և հաղորդակցության նախարար։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Khalida Messaoudi |
43,029 | .net | .net , վերին մակարդակի ընդհանուր դոմեն՝ ցանցային կազմակերպությունների համար, այժմ օգտագործվում է առանց սահմանափակման։
Դոմենը գրանցվել է 1985 թ.-ին։
== Արտաքին հղումներ ==
Whois տեղեկատվություն .net դոմենի մասին iana.org կայքում |
1,046,236 | Էմմա Հաուք | Էմմա Հաուք (գերմ.՝ Emma Hauck, օգոստոսի 14, 1878(1878-08-14) կամ 1878, Ellwangen (Jagst) - ապրիլի 1, 1920(1920-04-01) կամ 1920, Wiesloch), գերմանացի ար բրյուտ։
== Կենսագրություն ==
Էմմա Հաուքը ծնվել է 1878 թվականի օգոստոսի 14-ին Գերմանիայի Էլվանգեն քաղաքում։ 1909 թվականի փետրվարին նրան տեղափոխվել են Հայդելբերգի համալսարանի հոգեբուժարան՝ «վաղաժամ թուլամտություն» ախտորոշմամբ։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Հաուքն ամուսնուն մի շարք նամակներ է գրել, որոնք հետագայում համարվել են արվեստի գործեր։ Հաուքը մահացել է 1920 թվականի ապրիլի 1-ին Վիսլոհ հաստատությունում։ Նրա նամակները պահվում են Հայդելբերգի Պրինցհորնի հավաքածուում։
== Ժառանգություն ==
Հաուքի նամակները ներառվել են 2000 թվականի «Պրինցհորնի հավաքածու. Վունդերբլոքի հետքերը» (The Prinzhorn Collection: Traces Upon the Wunderblock) ցուցահանդեսում, Նյու Յորքի նկարչության կենտրոնում։
2000 թվականին Քուեյ եղբայրները նկարահանել են «In Absentia» վավերագրական ֆիլմը՝ Հաուքի նամակների մասին։
2019 թվականին Յուտայում տեղակայված «Պիգմալիոն» թատերախումբը բեմադրել է «Սիրելիս, արիր» թատերախաղը, որը հիմնված է Հաուքի նամակների և նրա կյանքի պատմության վրա։
== Ծանոթագրություններ == |
517,090 | Տոլենիո | Տոլենիո (իտալերեն՝ Tollegno), կոմունա Իտալիայի Պիեմոնտ մարզի Բիելլա գավառում։
Բնակչությունը կազմում է 2679 մարդ (2008)։ Բնակչության խտությունը՝ 893 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 3 կմ²։ Փոստային ինդեքս՝ 13818։ Հեռախոսային կոդ՝ 015։
Տոլենիոն սահմանակից է Անդոռնո Միքա, Բիելլա, Պրալունգո, Սալիանո Միքա մունիցիպալիտետներին։
Բնակավայրի հովհանավորն է՝ սուրբ Հերմանը։ Տոնը նշվում է հուլիսի 31-ին։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Համայնքի վարչակազմ ==
Պաշտոնական կայք։ http://www.comunetollegno.it/modules/news/ Archived 2006-05-06 at the Wayback Machine.
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական էջ Archived 2006-05-06 at the Wayback Machine.
Վիճակագրության ազգային ինստիտաուտ
Վիճակագրության ազգային ինստիտաուտ Archived 2009-12-07 at the Wayback Machine. |
250,241 | Կամենկա (գյուղ, Օչակովի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿամենկաԿամենկա (ուկրաիներեն՝ Камянка), գյուղ Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Օչակովի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Անչեկրակ, Կրասնոբալկովո։ Հիմնադրվել է 1752 թվականին։
2001 թվականի տվյալներով Կամենկա գյուղում բնակվում էր 1 436 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1,37 կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
1,090,732 | Հենրիետա Մարիա ֆրանսուհի | Հենրիետա Մարիա ֆրանսուհի (անգլ.՝ Henrietta Maria of France, նոյեմբերի 25, 1609(1609-11-25), Փարիզ - սեպտեմբերի 10, 1669(1669-09-10)[…], Կոլոմբ, Ֆրանսիա), Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ի կրտսեր դուստրը, Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի, Չարլզ I թագավորի կինը և երկու անգլիական թագավորների մայրը։
Հենրիետա Մարիան և Չարլզ I թագավորն ամուսնացան 1625 թվականի հունիսի 13-ին, Անգլիայում իսպանամետ քաղաքականությունից դեպի ֆրանսիամետ քաղաքականություն փոխելու կարճ ժամանակահատվածում։ Սկզբում դժվարին շրջանից հետո ամուսինների միջև հաստատվեցին շատ մտերիմ հարաբերություններ։ Չնայած ամուսնու սիրուն, Հենրիետա Մարիային երբեք չհաջողվեց լիովին տեղավորվել անգլիական հասարակության մեջ, և նրա կրոնական պատկանելությունը, որի պատճառով նա չէր կարող թագադրվել, համարվում էր պոտենցիալ վտանգավոր։ Այս ամենը թագուհուն դարձրեց ոչ սիրված։
1640-ական թվականներին Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավորությունները բախվեցին մի շարք հակամարտությունների, որոնք հայտնի դարձան որպես Անգլիական հեղափոխություն և Երեք թագավորությունների պատերազմներ՝ Անգլիայի ներսում հակամարտությունը կենտրոնացած էր ռոյալիստների (թագավորի կաղմնակիցներ) և խորհրդարանի անդամների շուրջ։ Որպես թագուհի՝ Հենրիետա Մարիան ներքաշվեց կոնֆլիկտի մեջ, որն ավարտվեց ամուսնու մահով և թագավորական ընտանիքի Ֆրանսիա աքսորով։ Ավագ որդի Չարլզի գահակալությունից հետո Հենրիետա Մարիան վերադարձավ Անգլիա, բայց շուտով հիվանդացավ և ստիպված եղավ վերադառնալ Փարիզ, որտեղ էլ մահացավ չորս տարի անց։
== Մանկություն ==
Հենրիետա Մարիան ծնվել է Լուվրի պալատում 1609 թվականի նոյեմբերի 25-ին կամ 26-ին, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ի և նրա երկրորդ կնոջ՝ Մարիա Մեդիչիի վեց երեխաներից կրտսերը։ Երկու ծնողների անուններով արքայադուստրը դաստիարակվել է կաթոլիկությամբ և ի սկզբանե կրել է «Ֆրանսիայի դուստր» տիտղոսը (ֆր.՝ Fille de France): Հենրիետա Մարիայի հայրը սպանվել է կաթոլիկ մոլեռանդ Ֆրանսուա Ռավայլակի կողմից 1610 թվականի մայիսի 14-ին Փարիզում, երբ աղջիկը դեռ վեց ամսական էլ չէր։ Արքայադուստր ութամյա եղբայրը՝ Լյուդովիկոս XIII-ը, դարձավ Ֆրանսիայի թագավոր։
Հենրիետա Մարիան մանկության մեծ մասն անցկացրել է Բլուայում և Ֆոնտենբլոյում՝ իր դաստիարակչուհու՝ տիկին դը Մոնթգլատի, խնամքի ներքո։ Ընտանիքում փոքրիկ արքայադստերը փոքրիկ տիկին էին անվանում (ֆր.՝ petite Madame): Մանուկ հասակում Հենրիետա Մարիան հատկապես մտերիմ է եղել իր եղբոր՝ Գաստոնի հետ, ով նրանից ընդամենը մեկ տարով մեծ էր։ Չնայած այն հանգամանքին, որ արքայադուստրը սովորել էր կարդալ և գրել, նրա այդ հմտությունները շատ միջակ էին։ Բացի այդ, Հենրիետա Մարիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել կարմելիտները, ովքեր ապրում էին ֆրանսիական արքունիքում և ուսուցանում էին արքայադստերը։
Այն բանից հետո, երբ 1619 թվականին արքայադստեր ավագ քույրը՝ Քրիստինա Մարիան, ամուսնացավ Սավոյի դուքսի հետ, Հենրիետա Մարիան ստացավ «Մադամ Ռոյալ» (ֆր.՝ Madame Royale) կոչումը, որն ավանդաբար կրում էր ֆրանսիական միապետի չամուսնացած դուստրերից ավագը։ Հենրիետա Մարիան իր քույրերի հետ սովորել է պար, երգ և ձիավարություն, ինչպես նաև մասնակցել է պալատական բեմադրություններին։ 1622 թվականին արքայադուստրն ապրում էր Փարիզում և ուներ իր փոքրիկ պալատը, որը բաղկացած էր երկու հարյուր պալատականներից և ծառաներից, նույն ժամանակահատվածում Մարիա Մեդիչին սկսեց փեսացու փնտրել իր կրտսեր դստեր համար։
== Թագուհի ==
=== Ամուսնություն ===
Հենրիետա Մարիայի առաջին հանդիպումը ապագա ամուսնու հետ տեղի է ունեցել 1623 թվականին Փարիզում, որտեղով անցնում էր Չարլզը՝ այդ ժամանակ Ուելսի արքայազնը, Բուքինգհեմի դուքսի հետ՝ նա մեկնում էր Իսպանիա, որտեղ պատրաստվում էր քննարկել հնարավոր ամուսնությունը Ինֆանտա Մարիա Աննայի հետ։ Իսպանիա ուղևորությունն անհաջող էր՝ թագավոր Ֆիլիպ IV-ը պահանջում էր, որ Չարլզը կաթոլիկություն ընդունի և հարսանիքից հետո մեկ տարի մնա Իսպանիայում, ինչն ինքը՝ Չարլզը, անընդունելի համարեց։ Անգլիական պատվիրակությունը տուն վերադարձավ 1623 թվականի հոկտեմբերին։ Շարունակելով հարսնացուի որոնումները՝ Չարլզը հայացքն ուղղեց դեպի Ֆրանսիա։ Անգլիացի գործակալ Քենսինգթոնը 1624 թվականի փետրվարին ուղարկվեց Փարիզ, շուտով Ջեյմս Հեյին և Հենրի Ռիչին հաջողվեց վերջնական համաձայնության գալ ամուսնության վերաբերյալ։
Հենրիետա Մարիան այդ ժամանակ ընդամենը տասնհինգ տարեկան էր, թեև դա արտասովոր չէր այդ ժամանակների համար։ Ապագա թագուհու արտաքին տեսքի նկարագրությունները տարբեր են։ Այսպես, Չարլզի զարմուհին՝ Սոֆիան, գրել է, որ «վան Դեյքի գեղեցիկ դիմանկարները [նրան] տվել են այն գաղափարը, որ Անգլիայի բոլոր կանայք գեղեցիկ են. և ինչպես [նա] զարմացավ՝ գեղեցիկ նիհար թագուհու մեջ [նկարից] տեսնելով ոչ առաջին երիտասարդության մի կնոջ։ Նա ուներ երկար, նիհար ձեռքեր, անհարթ ուսեր, և նրա որոշ ատամներ ժանիքների պես դուրս էին ցցվել բերանից»։ Այնուամենայնիվ, Հենրիետա Մարիան ուներ գեղեցիկ աչքեր, նուրբ քիթ և լավ մաշկի երանգ։
Ամուսնությունը տեղի է ունեցել 1625 թվականի մայիսի 11-ին Փարիզի Աստվածամոր տաճարում, Չարլզի գահին անցնելուց անմիջապես հետո։ Մեկ այլ արարողություն տեղի ունեցավ Քենթերբերիի Սուրբ Ավգուստինի աբբայությունում, նույն տարվա հունիսի 13-ին։ Դրանից մի քանի օր առաջ նոր թագուհին Անգլիա էր ժամանել շքեղ ուղեկցությամբ, հարուստ օժիտով և թանկարժեք հարսանեկան նվերներով։ 1626 թվականի փետրվարի 2-ին Չարլզ I-ը թագադրվեց Վեստմինստերյան աբբայությունում։ Հենրիետա Մարիան չէր կարող թագադրվել ամուսնու հետ. նա հրաժարվեց անգլիկան ծեսից և որպես փոխարինում առաջարկեց ֆրանսիացի կաթոլիկ եպիսկոպոս Մենդեսի թագադրումը, բայց այս տարբերակը անընդունելի էր Չարլզի և ընդհանուր առմամբ անգլիական պալատի համար։ Թագուհուն թույլ տվեցին դիտել ամուսնու թագադրումը, սակայն բավականին հեռավորության վրա։ Ժողովրդի մեջ Հենրիետա Մարիայի թագադրման բացակայությունը բացասաբար ընդունվեց, ինչը, ի լրումն այլ գործոնների, հանգեցրեց ֆրանսիամետ քաղաքականության փոփոխությանը հուգենոտներին աջակցելու քաղաքականությանբ՝ մեծացնելով ներքին լարվածությունը երկրում։ .
Թագուհուն այդպես էլ չհաջողվեց ամբողջությամբ ձուլվել անգլիական հասարակությանը. նա անգլերեն չէր խոսում մինչև իր ամուսնությունը, և 1640-ականների վերջին նա դեռ դժվարանում էր գրել և խոսել անգլերենով։ Սա, զուգակցված նրա կաթոլիկ համոզմունքների հետ, որոնք այն ժամանակ անգլիական հասարակության մեջ պոտենցիալ վտանգավոր էին համարվում, հանգեցրին թագուհու ոչ ժողովրդականությանը։ Մարիային հաճախ էին քննադատում և համարում «ըստ էության ապաքաղաքական, վատ կրթված և անլուրջ»։ Միևնույն ժամանակ, հասարակության որոշ անդամներ նշել են, որ նա որոշակի ազդեցություն է ունեցել իշխանության վրա՝ լինելով բարեպաշտ և կանացի տիկին և արվեստի հովանավոր։
=== Կաթոլիկությունը և թագուհու պալատը ===
Հենրիետա Մարիան խիստ կաթոլիկ հայացքներ ուներ, սա հատկապես նկատելի էր ամուսնության առաջին տարիներին։ Չարլզ I-ը նախընտրում էր իր կնոջը պարզապես Մարիա անվանել։ Հենրիետա Մարիան շատ բաց էր իր կրոնական համոզմունքների մեջ, իսկ որոշներում նույնիսկ «կոպիտ» և «անհաշտ»։ Թագուհին խոչընդոտել է կաթոլիկ ընտանիքների ավագ որդիներին բռնի խնամակալության վերցնելու պլանը՝ նրանց բողոքականության մեջ մեծացնելու նպատակով, և դրանով իսկ նպաստեց կաթոլիկական ամուսնությունների կնքմանը, ինչը, ըստ այն ժամանակվա անգլիական օրենքի, համարվում էր քրեական հանցագործություն։ Թագուհին այցելել է նաև սուրբ վայրեր, որտեղ կաթոլիկները արյուն են թափել իրենց հավատքի համար։ 1626 թվականի հուլիսին Հենրիետա Մարիան դադարեց աղոթել կաթոլիկների համար, ովքեր մահացան Թայբըրնի ծառի վրա, ինչը տարակուսանք առաջացրեց անգլիացի կաթոլիկների շրջանում, քանի որ նրանք 1620-ականներին դեռ մահապատժի էին ենթարկվել իրենց հավատքի համար, որի եռանդուն հետևորդն էր թագուհին։ 1622 թվականին, հավանաբար թագուհու ազդեցության տակ, Բուքինգհեմի դուքսի մայրը և կինը ընդունեցին կաթոլիկություն։ Հետագայում Հենրիետա Մարիան անհաջող փորձեց կաթոլիկ դարձնել իր կալվինական եղբորորդուն՝ Ռուպրեխտ Պֆալցուն, ով որոշ ժամանակ Անգլիայում էր։
Չարլզ I-ը կարծում էր, որ Հենրիետա Մարիայի հետ իր ամուսնության սկիզբը անհաջող էր հենց ֆրանսիական շրջապատի պատճառով։ Չարլզին հաջողվեց ազատվել իր կնոջ ֆրանսիական ուղեկցորդից, որն ամբողջությամբ բաղկացած էր կաթոլիկներից, միայն 1626 թվականի հունիսի 26-ին։ Հենրիետա Մարիան վրդովված էր, և նրա շքախմբի անդամներից ոմանք, այդ թվում՝ եպիսկոպոս Մենդեսը, հրաժարվեցին լքել արքունիքը՝ նկատի ունենալով Ֆրանսիայի թագավորի հրամանը, և թագավորը ստիպված էր դիմել ֆիզիկական ուժիе։ Չնայած ամուսնու հրամանին, Հենրիետա Մարիային հաջողվեց իր մոտ պահել յոթ պալատականների, որոնց թվում էր նրա խոստովանահայր Ռոբերտ Ֆիլիպը։
Կնոջ ֆրանսիացի պալատականների վտարումը կապված էր նաև թագուհու հսկայական ծախսերի հետ, որոնք այդպիսով Չարլզ I-ը վերահսկողության տակ վերցրեց։ Հենրիետա Մարիան ահռելի տեմպերով ծախսում էր հսկայական գումարներ, ինչի արդյունքում նա պարտքերի մեջ հայտնվեց, որոնք թագավորը մարեց հաջորդ մի քանի տարիների ընթացքում։ Ժան Կայուն դարձավ թագուհու առաջին գանձապահը, այնուհետև այս պաշտոնը ստանձնեց Ջորջ Քարյուն, իսկ 1629 թվականին՝ Ռիչարդ Ուինը։ Նույնիսկ թագուհու արքունիքի բարեփոխումից հետո ծախսերը շարունակում էին բարձր մնալ։ Չնայած թագավորի բազմաթիվ նվերներին, Հենրիետա Մարիան գաղտնի գումար է վերցրել 1627 թվականին, և թագուհու հաշիվները ցույց են տալիս, որ նախապատերազմյան տարիներին հսկայական քանակությամբ թանկարժեք զգեստներ են գնել։
Հաջորդ մի քանի տարիների ընթացքում թագուհին ձեռք բերեց պալատականների նոր շրջանակ։ Հենրի Ջերմինը դարձավ նրա սիրելին և փոխսենեկապետը 1628 թվականին։ Կոմսուհի Դենբին՝ Բուքինգհեմի կրտսեր քույրը, դարձավ թագուհու ննջասենյակի տիկինը և վստահելի անձը։ Թագուհին ձեռք բերեց մի քանի պալատական թզուկներ, որոնցից ամենահայտնին էին Ջեֆրի Հադսոնը և «փոքրիկ Սառան»։ 1630 թվականին Սոմերսեթ Հաուսը, Գրինվիչի պալատը, Օտլանդ պալատը, Ռիչմոնդ պալատը և Հոլդենբի տունը փոխանցվել են Հենրիետա Մարիային՝ ժամանակավոր տիրապետման համար, իսկ Չարլզ I-ի մահվան դեպքում անցնելու էին նրա այրուն ցմահ։ 1639 թվականին Չարլզը նաև գնել է Ուիմբլդոն Հաուսը՝ որպես նվեր իր կնոջը։ Հենրիետա Մարիան նաև ուներ մի կենդանատուն, որտեղ պահվում էին շներ, կապիկներ և թռչուններ վանդակներում։
=== Հարաբերությունները թագավորի հետ ===
Հարսանիքից անմիջապես հետո թագավորի ու Հենրիետա Մարիայի հարաբերությունները չստացվեցին՝ Չարլզը, տարված իր սիրելի Բուքինգհեմով, կնոջ հետ շփվում էր սառը և բացառապես գործնական։ Թագուհու բազմաթիվ ֆրանսիացի պալատականների ներկայությունը և ամուսնու սիրելիի հանդեպ նրա հակակրանքը չբարելավեցին իրավիճակը։
Հենրիետա Մարիայի ամուսնության առաջին ամիսներին նրա ամենամոտ ընկերուհին Լյուսի Հեյն էր՝ Ջեյմս Հեյի կինը, ով մասնակցել էր Չարլզի և Հենրիետա Մարիայի ամուսնության կազմակերպմանը։ Լյուսին, ով դարձավ թագուհու ննջասենյակի տիկինը 1626 թվականին, հավատարիմ բողոքական էր, հայտնի էր իր գեղեցկությամբ և շքեղ անհատականությամբ։ Շատ պալատականներ նրան համարում էին Բուքինգհեմի սիրուհի, որի մասին գիտեր Հենրիետա Մարիան, բայց ոչինչ չարեց։ Պալատականները կարծում էին, որ Լյուսին փորձում էր վերահսկել նոր թագուհուն Բուքինգհեմի թելադրանքով։ Այնուամենայնիվ, 1628 թվականի ամռանը, կորցնելով իր ֆրանսիացի ընկերներին և ստեղծելով նոր արքունիք, թագուհին չափազանց մտերմացավ Լեդի Հեյի հետ։
1628 թվականի օգոստոսին Բուքինգհեմը սպանվեց, և իրավիճակը փոխվեց։ Հենրիետա Մարիայի և նրա ամուսնու հարաբերությունները սկսեցին արագորեն բարելավվել, աստիճանաբար նրանց միջև ձևավորվեցին սիրո ամուր կապեր, թագավորն ու թագուհին սկսեցին շատ ժամանակ անցկացնել միասին՝ կատակելով և զվարճանալով։ Հենրիետա Մարիան առաջին անգամ հղիացել է 1628 թվականին, սակայն երեխան մահացած է ծնվել կամ մահացել է ծնվելուց անմիջապես հետո՝ դժվար ծննդաբերության պատճառով։ 1630 թվականին թագուհին ծնեց որդի՝ ապագա թագավոր Չարլզ II-ին։ Ինչպես նշել է բժիշկ Թեոդոր դե Մայերնը, ծննդաբերությունը կրկին դժվար է եղել և Հենրիետա Մարիայի կյանքը հազիվ է հաջողվել փրկել։ Այդ պահին Հենրիետա Մարիան հաջողությամբ ստանձնել էր Բուքինգհեմի դերը՝ որպես թագավորի ամենամոտ ընկերոջ և խորհրդականի։ Չնայած 1626 թվականին ֆրանսիացիների արտաքսմանը, անգլիական արքունիքը ենթարկվել է ֆրանսիական հասարակության ազդեցությանը։ Այսպես, պալատում նախընտրելի էր շփվել ֆրանսերենով, որն ավելի քաղաքավարի էր համարվում, քան անգլերենը։ Բացի հաճախակի անձնական շփումներից, Չարլզը նամակներ էր գրում իր կնոջը՝ սիրով լցված և հասցեագրված «Սիրելի սրտին» (անգլ.՝ Dear Heart):
Որքան ամրանում էին թագավորի և թագուհու հարաբերությունները, այնքան Հենրիետա Մարիան ավելի քիչ էր շփվում Լյուսի Հեյի հետ։ Ի վերջո, 1634 թվականին, նրանց շփումն ընդհատվեց՝ պատճառներն անհասկանալի էին, թեև թագուհու և Հեյի միջև միշտ տարաձայնություններ կային։ Օրինակ՝ Հեյը ջերմեռանդ բողոքական էր և միևնույն ժամանակ վարում էր բավականին անբարո կյանք, ինչը թագուհին չէր կարող ընդունել։ Բացի այդ, գեղեցկուհի և ինքնավստահ Հեյը ստվերում էր Հենրիետա Մարիային։ Հետևաբար, հենց որ թագուհու հարաբերությունները բարելավվեցին ամուսնու հետ, վստահելի անձի կարիքը վերացավ։
=== Արվեստի հովանավոր ===
Հենրիետա Մարիան հետաքրքրված էր արվեստով և հովանավորում էր բազմաթիվ գործիչների արքունիքում։ Նա և Չարլզը նկարների «նվիրված և բանիմաց կոլեկցիոներներ» էին։ Թագուհին հատկապես հովանավորում էր իտալացի նկարիչ Օրացիո Ջենտիլեսկիին, ով Անգլիա էր ժամանել Հենրիետա Մարիայի խնդրանքով 1626 թվականին՝ թագուհու ֆրանսիացի սիրելիի՝ Ֆրանսուա դե Բասոմպիերի շքախմբի հետ միասին։ Հենրիետա Մարիայի մեկ այլ սիրելի նկարիչ էր իտալացի Գվիդո Ռենին, իսկ մանրանկարիչներից՝ ֆրանսիացիներ Ժան Պետիտոն և Ժակ Բորդերը։
Հենրիետա Մարիան դարձավ Ստյուարտների դիմակահանդեսների հիմնական հովանավորը։ Ինքը՝ թագուհին, մասնակցել է տարբեր բեմադրությունների, այդ թվում՝ Ուիլյամ Դավենանտի 1640 թվականին բեմադրված «Salmacida Spolia» պիեսում։ Հենրիետան նաև օգնեց կոմպոզիտոր Նիկոլաս Լանիերին, ով առաջինն էր արժանացել թագավորական երաժշտության վարպետի կոչմանը։ Բացի այդ, թագուհին նպաստել է 1638 թվականին Ուիլյամ Դավենանտի կողմից բանաստեղծ-դափնեկրի կոչմանը։
Հենրիետա Մարիան սիրում էր նաև քանդակագործությունը և դիզայնը։ 1630-ականների սկզբին թագուհին որոշեց վերակառուցել Queens House-ը, աշխատանքը հանձնարարվեց ճարտարապետ և դիզայներ Ինիգո Ջոնսին։ Վերանորոգված պալատի առաստաղների որմնանկարները վստահվեցին Օրացիո Ջենտիլեսկիին և նրա դստերը՝ Արտեմիզիային։ Ինչպես Չարլզը, այնպես էլ Հենրիետա Մարիան ոգևորված էին այգիների ձևավորումով, թեև ինքը՝ թագուհին, այգեգործության սիրահար չէր։ Նա վարձել է ֆրանսիացի այգեպան Անդրե Մոլետին՝ Wimbledon House-ի այգին բարոկկո ոճով նախագծելու համար։ Թագուհին աջակցում էր հուգենոտ քանդակագործ Հյուբեր լե Սոյին։ Նա նաև վճարել է սեփական մատուռի թանկարժեք շինարարության համար։ Չնայած մատուռի արտաքին տեսքը շատ պարզ էր, ներքին հարդարանքը, որը բաղկացած էր ոսկյա և արծաթյա մասունքներից, նկարներից, արձանիկներից, այգիից և Ռուբենսի կողմից նկարված շքեղ զոհասեղանից, իսկապես հիասքանչ էր։ Բացի այդ, մատուռում պահվում էր հազվագյուտ ընծայատուփ, որը ստեղծվել էր Ֆրանսուա Դիսարի կողմից՝ սուրբ ընծաները մատուցելու համար։
== Անգլիական հեղափոխության ժամանակ ==
=== Նախապատերազմյան տարիներ ===
1630-ականների վերջին անգլիական հասարակության տարբեր խմբակցությունների միջև հարաբերությունները բավականին լարվել էին։ Կրոնի, սոցիալական հարաբերությունների, բարոյականության և քաղաքական իշխանության շուրջ վեճերն ավելի ու ավելի ակնհայտ էին դառնում։ Թագուհու վճռական դիրքորոշումը կրոնի և կյանքի հարցերում արքունիքում նշանակում էր, որ 1642 թվականին Հենրիետա Մարիան դարձել էր «չափազանց ոչ սիրված թագուհի, որը, ըստ երևույթին, չկարողացավ նվաճել իր հպատակների մեծ մասի անձնական հարգանքն ու հավատարմությունը»։
Հենրիետա Մարիան հավատարիմ մնաց կաթոլիկության հանդեպ իր սիրուն և 1632 թվականին սկսեց կառուցել նոր կաթոլիկ մատուռ Սոմերսեթ Հաուսում։ 1636 թվականին մատուռի բացումն ուղեկցվել է շքեղ արարողությամբ, այս արարողությունը և հենց մատուռը տագնապ են առաջացրել բողոքական համայնքի մոտ։ Թագուհու կրոնական գործունեությունը նպատակաուղղված էր երկրում ստեղծելու այն ժամանակվա համար ժամանակակից կաթոլիկության ձև, և Հենրիետա Մարիան սկսեց իր շրջապատից։ Պատմաբան Քևին Շարփը ենթադրում է, որ 1630-ականների վերջին Անգլիայում մոտ 300,000 կաթոլիկ կար, և անկասկած, նրանք ավելի հարմարավետ էին զգում արքունիքում։ 1638 թվականին Հենրիետա Մարիան նույնիսկ հրամայեց հայր Ռիչարդ Բլաունթի հոգեհանգստի արարողությունը կազմակերպել իր անձնական մատուռում։ Բացի այդ, թագուհին շարունակել է մասնակցել դիմակահանդեսներին 1630-ականներին, ինչը առաջացրել է պուրիտանների քննադատությունը։ Ներկայացումների մեծ մասում Հենրիետա Մարիան ընտրում էր դերեր, որոնք նպաստում էին էկումենիզմին, կաթոլիկությանը և պլատոնական սիրո պաշտամունքին։ Չարլզ թագավորը սկսեց ավելի ու ավելի հաճախ քննադատվել կնոջ գործունեությունը դադարեցնելու իր անկարողության համար։
Թագուհու գործունեության արդյունքը բողոքական միջավայրում նրա նկատմամբ անհանդուրժողականությունն էր, որն աստիճանաբար վերածվեց ատելության։ 1630 թվականին շոտլանդացի բժիշկ Ալեքսանդր Լեյթոնին մտրակեցին, խարանեցին և հաշմանդամ դարձրին թագուհու հասցեին քննադատական բրոշյուրներ գրելու համար, որից հետո նրան ուղարկեցին բանտ մինչև կյանքի վերջ։ 1630-ականների վերջերին պուրիտանների շրջանում հայտնի փաստաբան Ուիլյամ Փրինը դաժանորեն ծեծի ենթարկվեց՝ կին դերասանուհիներին պոռնիկ անվանելու համար, ինչը ակնհայտորեն վիրավորում էր թագուհուն։ Լոնդոնյան հասարակությունը մեղադրում էր Հենրիետա Մարիային 1641 թվականին Իռլանդիայում տեղի ունեցած ապստամբության համար, որը, ենթադրվում էր, կազմակերպված էր ճիզվիտների կողմից, որոնց հետ, իր հերթին, թագուհին համարվում էր կապվածу։ Ինքը՝ Հենրիետա Մարիան, հազվադեպ էր երևում Լոնդոնում։ Թագավորական զույգը հսկայական գումարներ էր ծախսում պալատական հանդիսությունների վրա, և 1630-ական թվականներին աստիճանաբար անհետանում էր երկրի հասարակական կյանքից։
1641 թվականին Ջոն Փիմի գլխավորած խորհրդարանականների դաշինքը սկսեց ճնշում գործադրել թագավորի վրա։ Խորհրդարանական խմբակցությանը հաջողվեց հասնել Չարլզ I-ի խորհրդականների՝ արքեպիսկոպոս Ուիլյամ Լաուդի և կոմս Սթաֆորդի, ձերբակալությանն ու մահապատժին։ Այնուհետև Փիմն իր ուշադրությունը դարձրեց Հենրիետա Մարիայի վրա՝ այդպիսով պլանավորելով մեծացնել ճնշումը թագավորի վրա։ Դեկտեմբերին թագավորին հանձնվեց Մեծ բողոքը (անգլ.՝ The Grand Remonstrance, remonstrance - բողոք, առարկություն), որը պարունակում էր թագավորական իշխանության չարաշահումների ցուցակը։ Բողոքագրում թագուհուն անունով չէին կոչում, սակայն բոլորի համար պարզ էր, որ նա մաս է կազմում փաստաթղթում հիշատակված և դատապարտված Հռոմի կաթոլիկ եկեղեցու դավադրությանը։ Թագուհու աջակիցներից շատերը հալածվեցին, այդ թվում՝ նրա վստահելի Հենրի Ջերմինը, ով ընդունել էր կաթոլիկություն 1630-ական թվականներին։ Նա ստիպված եղավ փախչել մայրցամաք 1641 թվականի առաջին բանակային դավադրությունից հետո։
Հենրիետա Մարիան հորդորեց իր ամուսնուն ամուր դիրքորոշում ունենալ Փիմի և նրա կողմնակիցների հետ, և, ըստ որոշ պատմաբանների, նրան հաջողվեց համոզել Չարլզ I-ին 1642 թվականին հրամայել ձերբակալել իր թշնամիներին խորհրդարանում, չնայած դրա համար որևէ պատճառ չկար։ Ֆրանսիայի դեսպան մարկիզ դը լա Ֆեր-Էմբոն խորհուրդ տվեց զգույշ լինել Փիմի հետ և հաշտվել նրա հետ, բայց կալանավորման հրամանը տրվեց, չնայած Փիմին և նրա կողմնակիցներին հաջողվեց խուսափել թագավորական զինվորների ձեռքն ընկնելուց, հավանաբար, թագուհու նախկին ընկերոջ՝ Լյուսի Հեյի հուշումով։ Երբ հակառոյալիստական տրամադրությունները ուժեղացան, թագավորական զույգը լքեց Ուայթհոլը և ապաստան գտավ Հեմփթոն Քորթում։ Իրավիճակը անշեղորեն վերածվեց բաց պատերազմի, և փետրվարին Հենրիետա Մարիան իր անվտանգության համար մեկնեց Հաագա՝ փորձելով լիցքաթափել այն իրավիճակը, որը առաջացել էր իր կրոնի և թագավորի հետ մոտ լինելու պատճառով։
=== Առաջին քաղաքացիական պատերազմ (1642—1646) ===
1642 թվականի օգոստոսին, երբ բռնկվեց քաղաքացիական պատերազմը, Հենրիետա Մարիան գտնվում էր Եվրոպայում, որտեղ նա միջոցներ էր հավաքում ռոյալիստների կարիքների համար՝ արքայական զարդերի գրավով։ Այսպիսով, թագուհին ծրագրում էր ամուսնու կողմը գրավել Օրանժի արքայազնին և Դանիայի թագավոր Քրիստիան IV-ին։ Դրամահավաքի շուրջ բանակցությունները շատ դժվար ստացվեցին՝ զարդերի մեծ մասը չափազանց թանկ էր, և միևնույն ժամանակ դրանց գնումը շատ ռիսկային էր, քանի որ հետագայում անգլիական կառավարությունը կարող է փորձել վերադարձնել դրանք՝ հայտարարելով, որ թագուհին իրավունք չունի վաճառելու կամ գրավ դնելու զարդեր, որոնք իրենը չէին։ Ի վերջո, Հենրիետա Մարիային հաջողվեց վաճառել ավելի փոքր զարդերը, բայց անգլիական մամուլը այն պատկերեց այնպես, կարծես թագուհին վաճառում էր թագի ունեցվածքը օտարերկրացիներին, որպեսզի զենք գնի կրոնական պատերազմի համար։ Այս ամենը չավելացրեց թագուհու ժողովրդականությունը Անգլիայում։ Նա հորդորեց իր ամուսնուն, ով այդ ժամանակ գտնվում էր Յորքում, վճռական գործողություններ ձեռնարկել և ապահովել մուտքը դեպի Հալ ռազմավարական նավահանգիստ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ զայրացած արձագանքելով գործողությունների ձեռնարկման հետաձգմանը։ Այս ընթացքում Հենրիետա Մարիայի առողջական վիճակը վատացավ՝ նրան տանջում էին ատամնացավն ու գլխացավը, ինչպես նաև մրսածությունն ու հազը։
1643 թվականի սկզբին Հենրիետա Մարիան փորձեր արեց վերադառնալ Անգլիա։ Հաագայից նավարկելու առաջին փորձը անհաջող էր` փոթորկի պատճառով նավը, որի վրա թագուհին էր, ստիպված էր վերադառնալ նավահանգիստ։ Հենրիետա Մարիան օգտվեց ուշացումից և համոզեց հոլանդացիներին տալ թագավորին զենքով բեռնված մի ամբողջ նավ։ Հակառակ իր աստղագուշակի անբարենպաստ կանխատեսումների՝ Հենրիետա Մարիան փետրվարին հաջողությամբ լքեց Հաագան։ Թագուհուն հաջողվեց խուսափել խորհրդարանի կողմից հավաքված նավատորմի հարձակումից և հասնել Յորքշիր նահանգի Բրիդլինգթոն քաղաք։
Որոշ ժամանակ թագուհին մնաց Յորքում, որտեղ նրան աջակցում էր Նյուքասլի կոմսը։ Հենրիետա Մարիան, օգտվելով առիթից, քննարկեց իրավիճակը շոտլանդական ռոյալիստների հետ, որոնք օգնում էին Մոնտրոզի և այլ ապստամբների ծրագրերին։
Հենրիետա Մարիան, օգտվելով առիթից, քննարկել է իրավիճակը շոտլանդական ռոյալիստների հետ, ովքեր նպաստում էին Մոնթրոզի և այլ ապստամբների ծրագրերին։ Թագուհին պնդել է պատերազմի փոխզիջումային ավարտի անհնարինությունը։ Նա հրաժարվեց ընդունել Փիմի և Հեմփդենի անձնական հաղորդագրությունները, որոնք խնդրում էին օգտագործել թագավորի վրա իր ազդեցությունը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու համար։ Շուտով խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը մերժվեց նաև խորհրդարանի կողմից։ Միևնույն ժամանակ, խորհրդարանի անդամները որոշեցին քանդել Սոմերսեթ Հաուսում գտնվող թագուհու մատուռը և ձերբակալել Հենրիետա Մարիայի աջակիցներին։ Մարտին Հենրի Մարթենը և Ջոն Քլոտվորտին զորքերի հետ ներխուժեցին մատուռ և ավերեցին Ռուբենսի զոհասեղանը, ջարդեցին բազմաթիվ արձաններ և այրեցին կրոնական նկարներ, գրքեր և թագուհու զգեստները։
1643 թվականի ամռանը Հենրիետա Մարիան ճանապարհորդեց հարավ, որտեղ հանդիպեց իր ամուսնուն՝ նախքան Օքսֆորդ մեկնելը։ Վիճելի Միդլենդսով ճանապարհորդելը կարող էր վտանգավոր լինել, որի պատճառով արքայազն Ռուպերտը կամավոր ուղեկցեց թագուհուն։ Չնայած ճանապարհին ծագած դժվարություններին, Հենրիետա Մարիան իրեն մխիթարում էր մաքուր օդում խնջույքներով և շփվելով ճանապարհին իրեն հանդիպած ընկերների հետ։ Թագուհին բարեհաջող հասավ Օքսֆորդ, նրա պատվին բանաստեղծություններ գրվեցին, իսկ թագուհու սենեկապետ Հենրի Ջերմինը նրա խնդրանքով տիտղոս ստացավ թագավորից։
1643 թվականի աշունն ու ձմեռը թագուհին ամուսնու հետ անցկացրել է Օքսֆորդում, որտեղ Հենրիետա Մարիան փորձել է ստեղծել նախապատերազմյան թագավորական պալատի մթնոլորտ։ Թագուհին ապրում էր Մերթոն քոլեջի հսկիչի սենյակներում՝ կահավորված Լոնդոնից բերված թագավորական կահույքով։ Հենրիետա Մարիայի հետ սենյակներում ապրում էին նրա ննջասենյակի տիկինը՝ կոմսուհի Դենբին, Ուիլյամ Դավենանտը և թագուհու թզուկները։ Բացի այդ, նրա սենյակները ողողված էին շներով, որոնց թվում էր Միթեն։ Օքսֆորդում տիրում էր խառն մթնոլորտ՝ ամրացված քաղաքի և թագավորական պալատի։ Թագուհին հաճախ լարվածության և անհանգստության մեջ էր։
1644 թվականի սկզբին թագավորի ռազմական դրությունը սկսեց վատթարանալ՝ հյուսիսում թագավորական ուժերը ենթարկվեցին ճնշման, իսկ մարտին Էլրեսֆորդում կրած պարտությունից հետո Օքսֆորդը դարձավ անապահով։ Որոշվեց հղի թագուհուն տեղափոխել Բաթից արևմուտք։ Չարլզ I-ն ուղեկցեց իր կնոջը Աբինգդոն, որից հետո նա որդիների հետ վերադարձավ Օքսֆորդ՝ սա վերջին անգամն էր, երբ Հենրիետա Մարիան տեսավ իր ամուսնուն։
Հենրիետա Մարիան շարունակեց իր ճամփորդությունը դեպի հարավ-արևմուտք և, անցնելով Բաթը, 1644 թվականի մայիսի 1-ին կանգ առավ Էքսետերում՝ մոտալուտ ծննդյան ակնկալիքով։ Գեներալներ Էսսեքսը և Ուոլերը, որոնք խորհրդարանի կողմից էին, որոշեցին օգտվել իրավիճակից։ Ուոլերը պատրաստվում էր շեղել Չարլզ I-ին, մինչդեռ Էսսեքսը պատրաստվում էր բռնել թագուհուն, ով պետք է դառնար թագավորի հետ սակարկությունների արժեքավոր առարկա։ Հունիսին Էսսեքսի զորքերը կարողացան հասնել Էքսեթեր։ Պարզվեց, որ դրանք թագուհու ամենամեծ խնդիրը չէին՝ Հենրիետա Մարիան ևս մեկ ծանր ծննդաբերություն էր ունենալու։ Չարլզ I-ը որոշեց Լոնդոնից կանչել Թեոդոր դե Մայերնին, ով նախկինում օգնել էր թագուհուն ծննդաբերել։ Դստեր ծնունդից անմիջապես հետո թագուհին, դեռևս ուժեղ ցավերով, ստիպված է եղել հեռանալ Էքսեթերից՝ Էսսեքսի կոմսի սպառնալիքի պատճառով։ Ճանապարհորդության հետ կապված ռիսկերի պատճառով Հենրիետա Մարիան որոշում կայացրեց նորածին արքայադստերը թողնել Էքսետերում Աննա Վիլյերի խնամքին, որն այն ժամանակ հայտնի էր որպես Լեդի Դալկիթ{{sfn|Beatty|2003|p=47}: Այնուհետև Աննա Վիլյերսը պետք է աղջկան հասցներ Ֆալմութ, որտեղ գտնվում էր անգլիական նախավերջին ամրոցը, որը դեռևս հավատարիմ է թագավորին՝ Պենդենիս ամրոցը, որտեղից թագուհին նախատեսում էր հուլիսի 14-ին հոլանդական նավով մեկներ Ֆրանսիա։ Սակայն փոքրիկ արքայադստեր առողջական վիճակի պատճառով, որը ցնցումներ էր ունեցել, Հենրիետա Մարիան միայնակ մեկնեց Ֆրանսիա։ Չնայած այն հանգամանքին, որ ճանապարհին նավը, որի վրա եղել է թագուհին, կրակի տակ է ընկել թշնամու նավերից, Հենրիետա Մարիան հաջողությամբ հասել է Բրեստ և հայտնվել ֆրանսիացի հարազատների պաշտպանության տակ։
Տարեվերջին Չարլզ I-ի դրությունը վերջնականապես վատթարացավ՝ նրան շտապ անհրաժեշտ էր կնոջ օգնությունը՝ մայրցամաքից միջոցներ և զորքեր հայթայթելու համար։ 1645 թվականի ռազմական գործողություններն անհաջող էին ռոյալիստների համար։ Իրավիճակն ավելի բարդացավ թագավորական զույգի անձնական նամակագրության հրապարակմամբ՝ Նեսբիի ճակատամարտից անմիջապես հետո։ Երկու վճռական բախումներում՝ հունիսին Նեսբիի ճակատամարտում և հուլիսին Լանգպորտի ճակատամարտում, Չարլզ I-ի բանակը ոչնչացվեց։ Ի վերջո, 1646 թվականի մայիսին Չարլզը ապաստան գտավ շոտլանդական բանակի մոտ Նոթինգհեմշիրի Սաութուել քաղաքում։
=== Երկրորդ և երրորդ քաղաքացիական պատերազմներ (1648-1651) ===
Ֆրանսիական կառավարության աջակցությամբ Հենրիետա Մարիան բնակություն հաստատեց Սեն Ժերմենի փարիզյան պալատում, որտեղ աքսորված ռոյալիստներից ստեղծեց իր սեփական արքունիքը՝ սըր Քենելմ Դիգբիի գլխավորությամբ, որը նշանակվեց թագուհու կանցլեր։ Ինչպես Անգլիայում, այնպես էլ Փարիզի պալատը բաժանված էր խմբակցությունների և ծանրաբեռնված բազմաթիվ մենամարտերով ու մրցակցություններով։ Այսպիսով, թագուհին ստիպված եղավ ձերբակալել արքայազն Ռուպերթին և Ջորջ Դիգբիին, ովքեր պատրաստվում էին մենամարտ անցկացնել, սակայն, ավելի ուշ նա չկարողացավ կանխել Ջորջ Դիգբիի և Հենրի Պերսիի մենամարտը և դրան հաջորդող Պերսիի և արքայազն Ռուպերտի միջև տեղի ունեցած մենամարտը։
1646 թվականին խոսվում էր այն մասին, որ արքայազն Չարլզը այցելելու է մորը Փարիզում։ Հենրիետա Մարիան դեմ չէր որդուն տեսնելու, բայց խորհուրդ տվեց Չարլզին հրաժարվել ուղևորությունից, քանի որ այն կարող էր նրան բնութագրել որպես Ֆրանսիայի կաթոլիկ բարեկամ։ Սակայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ռոյալիստները չեն կարող հաջողության հասնել Անգլիայում, Չարլզը որոշեց այցելել մորը 1646 թվականի հուլիսին։ Միևնույն ժամանակ Հենրիետա Մարիային միացավ նրա կրտսեր դուստրը՝ Հենրիետան, գուվերնանտուհու ուղեկցությամբ։
Ֆրանսիայում Հենրիետա Մարիան ավելի ճնշված ու վախեցած էր։ Փարիզից նա փորձեց համոզել Չարլզին ընդունել Անգլիայի պրեսբիտերական կառավարությունը՝ որպես Շոտլանդիայի աջակցությունը մոբիլիզացնելու միջոց՝ կրկին ներխուժելու Անգլիա և տապալելու խորհրդարանը։ 1647 թվականի դեկտեմբերին Չարլզը մերժեց խորհրդարանի կողմից իրեն առաջարկված «Չորս օրինագծերը»՝ որպես խաղաղ կարգավորում, ինչը սարսափեցրեց թագուհուն։ Չարլզը գաղտնի «նշանադրություն» կնքեց շոտլանդացիների հետ, բայց խոստացավ Անգլիայում պրեսբիտերական կառավարություն կազմակերպել, բացառությամբ թագավորի սեփական արքունիքի։ Երկրորդ քաղաքացիական պատերազմը, չնայած թագուհու՝ ամուսնուն ռազմական օգնություն ցուցաբերելու ջանքերին, ավարտվեց 1648 թվականին շոտլանդացիների և թագավորի պարտությամբ։
Չարլզ I թագավորը գլխատվել է 1649 թվականի հունվարի 30-ին, ինչի մասին Հենրիետա Մարիան իմացել է միայն փետրվարի վերջին։ Թագուհին շոկի մեջ էր, որն էլ ավելի խորացրեցին ֆինանսական խնդիրները՝ Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի պատճառով։ Հենրիետա Մարիան, այժմ՝ թագուհի-մայրը, կարող էր հույս դնել միայն ֆրանսիական թագավորի օգնության վրա, բայց նա ինքն էլ հայտնվեց ծանր դրության մեջ։ Վերջին քաղաքացիական պատերազմի ժամանակ ռոյալիստական շրջանակների մնացորդները, որոնք ուղեկցում էին նոր թագավորին Հաագայում, սկսեցին համախմբվել թագուհու արքունիքում։ Նրանց թվում էր Էդվարդ Հայդը, ում Հենրիետա Մարիան հատկապես չէր սիրում։ Բացի այդ, թագուհին կոնֆլիկտ է ունեցել փարիզյան արքունիքի մեկ այլ նորեկի՝ Օրմոնդի դուքսի հետ։ Հենրիետա Մարիայի իշխանությունը որդու վրա սկսեց թուլանալ և 1654 թվականին Չարլզ II-ը իր արքունիքը տեղափոխեց Քյոլն՝ այդպիսով զրկելով մորը որևէ ազդեցությունից։
Մնալով առանց իշխանության՝ թագուհի մայրն իր ողջ ուշադրությունը դարձրեց իր հավատքի և երեխաների, մասնավորապես՝ կրտսեր դստեր և կրտսեր որդիների վրա։ Հենրիետա Մարիան փորձեց Հենրիին և Ջեյմսին դարձնել կաթոլիկ։ Ավելի հասուն Ջեյմսը սկսեց հետաքրքրվել կաթոլիկությամբ, բայց նա ընդունեց այն մոր մահից շատ տարիներ անց։ Հենրիին դավանափոխ անելու փորձերն անհաջող էին և միայն զայրացրեցին թագավորին և թագավորականներին՝ ռոյալիստներին։ Հենրիետան, գրեթե ի ծնե, մեծացել է կաթոլիկության մեջ, թեև նա պաշտոնապես մկրտվել է միայն հոր մահից և Ֆրոնդայի ավարտից հետո։
1651 թվականին Հենրիետա Մարիան Շայլոտում հիմնեց մենաստան, որտեղ նա անցկացրեց հիսունականների մեծ մասը։
== Վերականգնումից հետո ==
Ֆրոնդայի ավարտից հետո ֆրանսիական արքունիքի առաջնահերթ խնդիր դարձավ երիտասարդ թագավորի համար հարսնացու գտնելը։ Հենրիետա Մարիան սկսեց ակնարկել իր կրտսեր դստեր՝ Հենրիետայի և Լյուդովիկոս XIV-ի միության մասին, բայց թագուհի Աննան մերժեց այս գաղափարը՝ նախընտրելով իր եղբոր՝ Ֆիլիպ IV-ի, դստերը՝ Մարիա Թերեզային։ Լյուդովիկոս XIV-ը և Մարիա Թերեզան ամուսնացան 1660 թվականի հունիսին, որից հետո Աննան ուշադրությունը դարձրեց իր երկրորդ, դեռևս չամուսնացած որդուն՝ Օռլեանի դուքս Ֆիլիպին։ Միևնույն ժամանակ, ապրելով Փարիզից դուրս գտնվող դղյակում, անձնական նստավայրում, Հենրիետա Մարիան իմացավ Անգլիայում միապետության վերականգնման և իր որդի Չարլզ II-ին թագավոր հռչակելու մասին։ Հենրիետա Մարիան դստեր հետ վերադարձավ Փարիզ։ Այս ճակատագրական փոփոխությունը ստիպեց Ֆիլիպ Օռլեանցուն՝ հայտնի բիսեքսուալին (անգլ.՝ bisexual), ում հետ կապված էին մի շարք սկանդալային պատմություններ, խնդրելու արքայադուստր Հենրիետայի ձեռքը։
Հենրիետա Մարիան պատրաստվում էր վերադառնալ Անգլիա՝ մարելու իր պարտքերը, օժիտ ապահովելու դստեր համար և կանխելու Աննա Հայդի հետ Յորքի դուքսի ամուսնության մասին հայտարարությունը, որը նախկինում սպասարկում էր արքայադուստր Մարիային՝ թագուհու ավագ դստերը։ Միևնույն ժամանակ, 1660 թվականի սեպտեմբերին, մահացավ ջրծաղիկից դուքս Գլոսթերը՝ Հենրիետա Մարիայի մեկ այլ որդին։ Հոկտեմբերին Հենրիետա Մարիան դստեր հետ մեկնեց Կալեից Դուվեր, որտեղ նա մնաց Դուվերի ամրոցում։ Հայդի հետ որդու ամուսնության հայտարարությունը չհաջողվեց կանխել՝ Աննան հղի էր և նույն թվականի հոկտեմբերի 22-ին որդի ունեցավ։ Բացի այդ, Չարլզ II թագավորը պնդել է, որ ամուսնությունը կայանա՝ հավատալով, որ Աննայի ուժեղ բնավորությունը դրականորեն կազդի իր կամային թույլ եղբոր վրա։ Հենրիետա Մարիան չէր կիսում իր որդու տեսակետները, քանի որ հակակրանք ուներ Աննայի հոր՝ կոմս Կլարենդոնի, հանդեպ։
Այրի թագուհու վերադարձը Անգլիա հասարակության մեջ խանդավառություն չառաջացրեց։ Ինչպես նշել է Սեմյուել Փիփսը, նրա պատվին միայն երեք փոքրիկ խարույկ են վառվե։ Նա նաև նկարագրել է Հենրիետա Մարիային որպես «շատ փոքրիկ սովորական ծեր կին և ոչինչ... չի տարբերում նրան մյուս սովորական կանանցից»։ Հենրիետա Մարիան հաստատվեց Սոմերսեթ հաուսում և առատաձեռն թոշակ ստացավ։ Նոյեմբերի 22-ին ֆրանսիական արքունիքից Հենրիետա Մարիայի կրտսեր դստեր համար ամուսնության պաշտոնական առաջարկ է ստացվել։ Այրի թագուհին դստեր հետ պատրաստվում էր մոտ ապագայում մեկնել Ֆրանսիա, սակայն ավագ դստեր՝ Մարիայի, մահը ծաղիկից հետաձգեց նրա մեկնումը։ Ի վերջո, Հենրիետա Մարիան Չարլզ II-ի, Ռուպերտ Պֆալցու և Հենրիետայի ուղեկցությամբ լքեց Անգլիան 1661 թվականի հունվարին։ Մարտի 30-ին արքայադուստր Հենրիետան և Ֆիլիպ Օրլեանցին կնքեցին իրենց ամուսնական պայմանագիրը Պալե-Ռոյալում, պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հաջորդ օրը։
Կրտսեր դստեր՝ Հենրիետայի հարսանիքից հետո Հենրիետա Մարիան վերադարձավ Անգլիա և պլանավորում էր ընդմիշտ մնալ այստեղ, բայց 1665 թվականին նա հիվանդացավ բրոնխիտով, ինչի համար նա մեղադրեց Անգլիայի եղանակին։ Թագուհին վերադարձավ Փարիզ 1661 թվականի վերջին։ Այստեղ նա ականատես է եղել իր թոռնուհու՝ Աննա Մարիայի ծննդյանը 1669 թվականի օգոստոսին։ Աննա Մարիան դարձավ Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի տատիկը, ինչը Հենրիետա Մարիային դարձրեց ժամանակակից թագավորական ընտանիքների նախորդը։ 1668 թվականին թագուհուն այցելեց մեկ այլ թոռնուհի՝ Յորքի դուքսի և դքսուհու դուստր երեքամյա Աննան, ով աչքի հիվանդության բուժման կարիք ուներ։ Աննան ապրել է տատիկի հետ մինչև նրա մահը, իսկ հետո մնացել է Ֆրանսիայում՝ Հենրիետայի դստեր՝ Օռլեանի դքսուհի Մարիայի հսկողության ներքո։
Թագուհին մահացավ 1669 թվականի սեպտեմբերին Փարիզի մերձակայքում գտնվող շատո դե Կոլոմբ դղյակում։ Մահվանից մի քանի օր առաջ Հենրիետա Մարիան պլանավորում էր վերջնականապես տեղափոխվել Շայլոյի վանք, որտեղ նա պատրաստվում էր մնալ մինչև կյանքի վերջ, սակայն այդ ժամանակ ցավն ու անքնությունը սկսեցին տանջել նրան։ Լյուդովիկոս 14-րդ թագավորը մորաքրոջ մոտ բժիշկ է ուղարկել, ով Հենրիետա Մարիային խորհուրդ է տվել որպես ցավազրկող օփիատների չափաբաժին ընդունել։ Հէնրիետա Մարիան, վախենալով թունավորվելուց, հրաժարվեց։ Հետո նրան այլ դեղամիջոց են առաջարկել, որը, ըստ բժշկի, օփիատներ չի պարունակում։ Հենրիետա Մարիան խմեց իր դեղամիջոցները և մի քանի ժամ անց մահացավ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ թուրմը, որն ընդունել էր թագուհին, պարունակում էր օփիատներ և չափաբաժինը չափազանց մեծ էր։ Հենրիետա Մարիան թաղվել է Սեն-Դենի բազիլիկայում, իսկ նրա սիրտը, դրված արծաթե դագաղի մեջ, թաղվել է Շայլոյի վանքում։ 1793 թվականի հոկտեմբերի 16-ին Հենրիետա Մարիայի գերեզմանը, ի թիվս այլոց, պղծվել է Ազգային կոնվենտի նախաձեռնությամբ։
== Ժառանգություն ==
1631 թվականին «Հենրիետա Մարիա» նավով Հյուսիսարևմտյան ծովանցքով (անգլ.՝ Northwest Passage) արշավի ժամանակ կապիտան Թոմաս Ջեյմսը թագուհու անունով կոչեց Ջեյմս Բեյի հյուսիսարևմտյան հրվանդանը։ Հենրիետա Մարիայի անունով է կոչվել նաև ԱՄՆ Մերիլենդ նահանգը։ Ջորջ Կալվերտը ներկայացրեց գաղութի կանոնադրության նախագիծը, վերնագրի դաշտը թողնելով դատարկ՝ ենթադրելով, որ Չարլզ I-ը գաղութն իր անունով կանվանի։ Սակայն, քանի որ Կարոլինա նահանգն արդեն կոչվել է Չարլզ I-ի (Կարլոս I-ի) անունով, թագավորը նախընտրել է գաղութն անվանել ի պատիվ իր կնոջ, և կանոնադրության մեջ գրանցել է «Մարիայի երկիր, անգլիականացված Մերիլենդ» անունը (լատ.՝ Terra Mariae, anglicize, Maryland):
Քենելմ Դիգբիի «The Closet of the Eminently Learned Sir Kenelme Digbie Kt. Opened» գրքից բազմաթիվ բաղադրատոմսեր վերագրվում են թագուհի Հենրիետա Մարիային։
Հենրիետա Մարիայի մահից կարճ ժամանակ անց դղյակը, որտեղ նա ապրել է իր աքսորի ժամանակ և հետագա տարիներին, վերանվանվել է Հենրիետա թագուհու դղյակ (ֆր.՝ Le château de la Reine Henriette)։ Դղյակը ավերվել է 1846 թվականին, սակայն փողոցն ու դպրոցը մինչ օրս կրում են Հենրիետա Մարիա անունը(ֆր.՝ Le château de la Reine Henriette). Шато было разрушено в 1846 году, однако улица и школа по прежнему носят имя Генриетты Марии։
== Մշակույթում ==
Հենրիետան Դյումայի «Քսան տարի անց» վեպի երկրորդական կերպարներից է։ Թագուհի Հենրիետան նաև Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի կերպարներից է։ Հենրիետա Մարիան հայտնվում է Էնդրյու Սուանսթոնի «Թագավորի լրտեսը» պատմական թրիլլերում (անգլ.՝ The King's Spy):
Թագուհին նաև Ժան Պլեյդիի «Սիրո մեջ հավատարիմ» (անգլ.՝ Loyal in Love, սկզբնապես հրատարակվել է «Ինքդ քո թշնամին» վերնագրով (անգլ.՝ Myself, My Enemy) պատմական վեպի գլխավոր հերոսն է, ինչպես նաև «Ուրախ միապետի կինը» (անգլ.՝ The Merry Monarch's Wife) վեպի երկրորդական կերպարը։ Բացի այդ, Հենրիետա Մարիան հայտնվում է Պլեյդիի «Թափառող արքայազնը» (անգլ.՝ The Wandering Prince), «Կեցցե Նորին Մեծություն» (անգլ.՝ A Health Unto His Majesty), «Այստեղ հանգչում է մեր գերագույն տերը» (անգլ.՝ Here Lies Our Sovereign Lord) վեպերում։ Բոլոր երեք վեպերը նույնպես վերահրատարակվել են «Չարլզ II-ի սերը» (անգլ.՝ The Loves of Charles II) ժողովածուում։
Թագուհի Հենրիետա Մարիան հայտնվում է նաև «Վերջին արքան» մինի սերիալում (2003, խաղում է Դայանա Ռիգը) և «Մինետտան» ֆիլմում (2010, խաղում է Նենսի Հելոքը)։
== Զինանշան, կոչումներ և ծագումնաբանություն ==
=== Զինանշան ===
Հենրիետա Մարիայի զինանշանը ստեղծվել է ամուսնու և հոր զինանշանների հիմքի վրա։ Վահանը պսակված է Սուրբ Էդվարդի թագով։ Վահանակիրներ՝ կանաչ մարգագետնի վրա ոսկե ընձառյուծ՝ պսակված նույն թագով, և հրեշտակ։
Վահանը բաժանված է երկու մասի՝ աջ կողմում Ստյուարտների անգլիական թագավորական զինանշանն է։ Ձախ կողմում՝ առաջին մասում՝ երկնագույն դաշտում, երեք ոսկե շուշան (ֆրանսիական թագավորական զինանշան), երկրորդ մասում՝ կարմիր դաշտում, ոսկյա շղթաներ դրված են ուղիղ և թեք խաչով և վահանի պարագծի երկայնքով, վահանի կենտրոնում կանաչ զմրուխտ է [Նավարա]։
=== Կոչումներ ===
1609 թվականի նոյեմբերի 25 - 1625 թվականի հունիսի 13՝ Նորին մեծություն Ֆրանսիայի արքայադուստր Հենրիետա Մարիա
մոտ 10 փետրվար 1619 - 13 Հունիս 1625՝ Մադամ Ռոյալ
13 հունիսի 1625 - 30 հունվարի 1649՝ Նորին Մեծություն թագուհի
30 հունվարի 1649 - 10 սեպտեմբերի 1669՝ Նորին Մեծություն թագուհի-մայր
=== Ծագումնաբանություն ===
== Սերունդ ==
Ընդհանուր առմամբ, Հենրիետա Մարիան ինը երեխա է լույս աշխարհ բերել.
Չարլզ Ջեյմս (մահացած, 1629 թվականի մայիսի 13)
Չարլզ (1630-1685), Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր, ամուսնացած էր Եկատերինա Բրագանցացու՝ Պորտուգալիայի թագավոր Ժոաո IV-ի միակ դստեր հետ։ Չարլզը տասներեք երեխա ուներ տարբեր սիրուհիներից, բայց օրինական երեխաներ չուներ և նրան հաջորդեց իր կրտսեր եղբայրը՝ Ջեյմս II-ը
Մարիա Հենրիետա (1631-1660), ամուսնացել է Վիլհելմ II-ի, Օրանժի արքայազնի հետ։ Մարիան ուներ միայն մեկ որդի՝ Վիլհելմը՝ Օրանժի արքայազնը, ով ամուսնանալով Ջեյմս II-ի դստեր՝ Մարիա II-ի հետ, դարձավ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր
Ջեյմս (1633-1701), Յորքի դուքսը, ապա Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավորը։ Ջեյմսն ամուսնացել է երկու անգամ՝ Աննա Հայդի՝ Կլարենդոնի դուքս Էդվարդ Հայդի և Ֆրէնսիս Էյլսբերիի դստեր հետ, երկրորդը՝ Մոդենայի և Ռեջոյի դուքս Ալֆոնսո IV դ' Էստեի և Լաուրա Մարտինոցիի դուստր Մարիա Մոդենացու հետ։ Հայդի հետ ամուսնության ընթացքում Ջեյմսն ուներ չորս որդի և չորս դուստր, բայց միայն Մարիան և Աննան հասան չափահասության տարիքի։ Մարիա Մոդենացու հետ ամուսնության ընթացքում Ջեյմսն ուներ տասը երեխա, որոնցից միայն երկուսն են հասունացել՝ Ջեյմս Ֆրենսիս Էդվարդը և Լուիզա Մարիան։ Տեղի ունեցավ Փառահեղ հեղափոխությունը, որի արդյունքում Ջեյմսը գահընկեց արվեց ու փախավ Ֆրանսիա։ Գահին, մեկը մյուսի հետևից, հայտնվեցին նրա ավագ դուստրերը՝ Մարիան և Աննան, իսկ վերջինիս մահից հետո արդեն Միացյալ թագավորությունում թագավորեց Հանովերյան դինաստիան՝ Գեորգ I-ի գլխավորությամբ։
Եղիսաբեթ (1635-1650), նախատեսվում էր, որ արքայադուստրը նշանվելու էր Վիլյամ II Օրանժի հետ, սակայն հետագայում Եղիսաբեթի ավագ քույրը՝ Մարիան, ընտրվեց որպես արքայազնի կին, մահացել է թոքաբորբից
Աննա (1637-1640), մահացել է երեք տարեկանում տուբերկուլյոզից, որը զարգացել է ներքին օրգանների աննորմալ կառուցվածքի հետևանքով
Քեթրին (29 հունվարի, 1639 թվական), ծնվելուց անմիջապես հետո մկրտվեց և ապրել է մոտ կես ժամ
Հենրի (1640-1660), Գլոսթերի դուքս, մահացել է ջրծաղիկից
Հենրիետա Աննա (1644-1670), ամուսնացել է Օռլեանի դուքս Ֆիլիպ I-ի հետ։ Հենրիետան չորս երեխա է ունեցել, որոնցից միայն երկուսն են հասունացել՝ Մարիա Լուիզան և Աննա Մարիան։ Արքայադուստրը մեծ դեր խաղաց Դուվրի պայմանագրի կնքման գործում, որի ստորագրումից անմիջապես հետո մահացավ։ Արքայադստեր մահվան հանգամանքներն այնպիսին էին, որ շատ ժամանակակիցներ կարծում էին, որ Հենրիետան թունավորվել է, սակայն մահվան պաշտոնական պատճառը գաստրոէնտերիտն է։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
David Plant։ «Queen Henrietta Maria, 1609-69»։ Biographies (անգլերեն)։ BCW Project։ Վերցված է 2016-03-12
«Публикации о Генриетте Марии в журнале History Today» (անգլերեն)։ History Today[en]։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-04-ին։ Վերցված է 2016-03-16 |
254,625 | Վերշինա (գյուղ, Լեբեդինի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՎերշինաՎերշինա (ուկրաիներեն՝ Вершина), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Լեբեդինի շրջանում։
2001 թվականի տվյալներով Վերշինա գյուղում բնակվում էր 32 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
952,663 | Շվեդիայի արտաքին քաղաքականություն | Շվեդիայի արտաքին քաղաքականություն (շվեդերեն՝ Sveriges utrikespolitik), Շվեդիան վարում է խիստ չեզոքության և որևէ ռազմական բլոկների հետ չհամագործակցելու վրա հիմնված քաղաքականություն։
== Հիմնական սկզբունքներ ==
Շվեդիան պաշտոնապես պահպանում է չեզոքության սկզբունքը պատերազմների ժամանակ և ռազմական բլոկների հետ չհամագործակցելը` խաղաղ պայմաններում։ 1814 թվականին Նորվեգիայի հետ կարճատև պատերազմից հետո Շվեդիան այլևս ուղղակիորեն ներգրավված չի եղել որևէ ռազմական հակամարտության մեջ։ 20-րդ դարի սկզբից ի վեր չեզոքության սկզբունքը ազգային անվտանգության հզոր համակարգի միջոցով սեփական անվտանգությունն ապահովելու հետ միասին դարձել է Շվեդիայի արտաքին քաղաքականության պաշտոնական հիմնական սկզբունքը։
Շվեդիան վարում է բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն՝ մասնակցելով միջազգային կազմակերպությունների և ծրագրերի։ 1920 թվականին Շվեդիան դարձավ Ազգերի լիգայի անդամ, իսկ 1946 թվականին միացավ ՄԱԿ-ին։ ՄԱԿ-ի շրջանակներում նա բազմիցս մասնակցել է ռազմական գործողությունների։ Առաջին անգամ շվեդական զորքերը մասնակցեցին ՄԱԿ-ի գործողությանը 1959 թվականին` Սուեզի ջրանցքի հակամարտության ժամանակ։ Անհնար է չնկատել, որ 20-րդ դարի ընթացքում Շվեդիայի հասցեին բազմիցս հնչել են քննադատություններ՝ կապված չեզոքության և գործողությունների սկզբունքների անհամապատասխանության հետ։ Այսպես, 1939-1940 թվականների Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ շվեդ կամավորականների կորպուսը և Շվեդիայի ռազմա-օդային ուժերի գունդը մասնակցեցին ռազմական գործողություններին Ֆինլանդիայի կողմից, ինչպես նաև զենք մատակարարեցին և ֆինանսական ու նյութական օգնություն է ցուցաբերեցին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շվեդիան իրականում աջակցում էր նացիստական Գերմանիային՝ տրամադրելով իր ներքին հաղորդակցության ուղիները և նավերը գերմանական ապրանքների և նույնիսկ զորքերի փոխադրման համար, հիմնականում Շվեդիայի հյուսիսում արդյունահանվող հանքաքարը Գերմանիա առաքելու համար, որից էլ զգալի չափով կախված էր գերմանական ռազմական արդյունաբերությունը։ Հետպատերազմյան ժամանակահատվածում Շվեդիան, չմիանալով ՆԱՏՕ-ի դաշինքին, այնուամենայնիվ, պահպանում էր ոչ պաշտոնական հարաբերություններ դաշինքի հետ` ներառյալ հետախուզության ոլորտում։ 1952 թվականին շվեդական հետախուզական DC-3 ինքնաթիռը խփվեց Բալթիկ ծովում խորհրդային ՄիԳ-15-ի կողմից։ Ավելի ուշ հետաքննությամբ պարզվեց, որ խփված ինքնաթիռը հետախուզական թռիչքներ է իրականացրել ՆԱՏՕ-ի շահերից ելնելով։ Այս և հետագա մի շարք այլ միջադեպերը հանգեցրին Խորհրդա-շվեդական հարաբերությունների վատթարացման։ 1980-ականներին Շվեդիայի արտաքին քաղաքականության հիմնական տարրը համընդհանուր անվտանգության դոկտրինն էր, որն ուղղված էր Եվրոպայում սպառազինությունների կրճատմանը և ամբողջ աշխարհում ընդհանուր և ամբողջական զինաթափման գաղափարին աջակցելուն։
Շվեդիան սերտ կապեր է պահպանում սկանդինավյան մյուս երկրների հետ՝ Հյուսիսային խորհրդի միջոցով։
1995 թվականից հանդիսանում է Եվրամիության անդամ (1994 թվականի համաժողովրդական հանրաքվեում հաստատվելուց հետո)։ Շվեդիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել չեզոքության քաղաքականությունից կապված եվրոպական ինտեգրման ծրագրերի հետ։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի անդամ է։ Ի սկզբանե Շվեդիան անդամակցում է Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիային։
== ՄԱԿ ==
Շվեդիայի արտաքին քաղաքականության հիմնական տարրերից մեկը մնում է ՄԱԿ-ին աջակցությունը։ Շվեդական զորքերը մասնակցեցին ՄԱԿ-ի հովանու ներքո գործողություններին Աֆրիկայում, Միջին Արևելքում և Արևելյան Ասիայում իրականացվող գործողություններին։ Շվեդիան ավանդաբար վարում է ազատ առևտրի քաղաքականություն և հանդիսանում է բաց բազմակողմ առևտրային համակարգի կողմնակից՝ GATT-ի սկզբունքների հիման վրա, որն իրականացվում է ԱՀԿ-ի շրջանակներում։
== ՆԱՏՕ ==
Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և նախկին Հարավսլավիայում տեղակայված խաղաղապահ ուժերին։ Շվեդիան մասնակցում է նաև Դաշինքի կողմից Աֆղանստանում և Լիբիայում իրականացվող գործողություններին։ 2014 թվականից Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների աճող լարվածության պայմաններում Շվեդիայում աճել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին երկրի անդամակցության կողմնակիցների թիվը։
== ԵՄ ==
Շվեդիան ԵՄ-ին անդամակցեց 1995 թվականի հունվարի 1-ին, այն բանից հետո, երբ 1994 թվականի նոյեմբերի 13-ին անցկացված հանրաքվեով քաղաքացիների մեծամասնությունը հաստատեց ԵՄ–ին միանալու գործընթացը։ Այժմ Շվեդիան ակտիվորեն պաշտպանում է ԵՄ ընդլայնումը ավելի մեծ թվով անդամ երկրների միանալու հաշվին։
== Արտաքին կապեր ==
Երկար ժամանակ Շվեդիան հատուկ ուշադրություն էր դարձնում Աֆրիկայի և Ասիայի նոր զարգացող պետությունների հետ հարաբերություններին, դրանց զարգացման համար տարեկան հատկացնելով ազգային եկամտի 1%-ի չափով գումար։ 1991 թվականից ի վեր այդ օգնության չափը զգալիորեն կրճատվել է։
== Ռուսաստան ==
1924 թվականից ի վեր Շվեդիան դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ։
== ԱՄՆ ==
== Ֆինլանդիա ==
2014 թվականի մայիսի 6-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարները` Կարին Էնստրյոմը և Կարլ Հագլունդը, հայտարարեցին երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին, ըստ որի կանցկացվեն ավիացիայի, բանակի և նավատորմի համատեղ զորավարժություններ, ինչպես նաև համատեղ կօգտագործվեն երկու երկրների զինված ուժերի նյութական ռեսուրսները։ Ըստ Հագլունդի` ստորագրված համաձայնագիրը «ճանապարհ է հարթում» Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև պաշտպանական դաշինք ստեղծելու համար։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Horn, David Bayne. Great Britain and Europe in the eighteenth century (1967) covers 1603–1702; pp 236–69.
Lindström, Peter, and Svante Norrhem. Flattering Alliances: Scandinavia, Diplomacy and the Austrian-French Balance of Power, 1648–1740 (Nordic Academic Press, 2013).
Salmon, Patrick. Scandinavia and the great powers 1890–1940 (Cambridge University Press, 2002).
"Sweden and Africa — a policy to address common challenges and opportunities" White paper delivered by the Minister of Foreign Affairs to the Riksdag March 6, 2008
== Արտաքին հղումներ ==
CIA World Factbook – Sweden Archived 2015-11-29 at the Wayback Machine.
United States Department of State – Sweden |
627,892 | Սառատոն | Սառատոն (իսպ.՝ Zarratón), մունիցիպալիտետ Իսպանիայում, գտնվում է Ռիոխա պրովինցիայում՝ Ռիոխա (Լոգրոնիո) ինքնավար համայնքի կազմում։ Մտնում է Արո շրջանի (կոմարկայի) կազմի մեջ։ Զբաղեցնում է 18,69 կմ2 տարածք։ Բնակչությունը կազմում է 323 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Գտնվում է պրովինցիայի վարչական կենտրոնից 8 կմ հեռավորության վրա։ |
240,203 | Նովովոդյանոե (գյուղ, Դոբրոպոլսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՆովովոդյանոեՆովովոդյանոե (ուկրաիներեն՝ Нововодяне), գյուղ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Դոբրոպոլսկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Նովովոդյանոե գյուղում բնակվում էր 449 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
18,884 | Աղբյուր Սերոբ | Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, Սղարդ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1899, Գելիեգուզան, Օսմանյան կայսրություն), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։
Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ` սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։
Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։
Շնորհիվ Սերոբի` Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»։
Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը։
== Երիտասարդություն ==
Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Ախլաթ) գավառի Սողորդ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թ.: Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։
Սերոբն ամուսնացել է 17 տարեկան հասակում՝ Սոսեի հետ։ Սոսեն այդ ժամանակ ընդամենը 13 տարեկան էր։
Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. 18 տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։
Նա բարձրահասակ էր, բնականից օժտված ֆիզիկական հրաշալի տվյալներով, իսկ լեռներում անցկացրած ազատ կյանքը, որսորդությունն ու ձիավարժությունը մեծապես նպաստեցին ձևավորելու ապագա մեծ ռազմիկին բնորոշ ֆիզիկական հզոր կոփվածք։ Երբ բոլորում է Սերոբի 21 տարին, Պոլսից գյուղ է վերադառնում ազգային կյանքով տարված, ուսյալ հորեղբայրը՝ Առաքելը։ Հորեղբայրը հայրենասիրական գաղափարներ ու պայքարի ոգի է սերմանում նրա հոգում։ Եվ մի օր էլ, երբ Սերոբը վերադառնում էր սարերից՝ որսի հերթական զոհը շալակին, հորեղբայրը դիմում է նրան. «Սերոբ, իրաւ դուն լաւ, կտրիչ որսորդ ես, նշան բռնած տեղը կը գամես, բայց բաւական չէ վայրի գազաններ որսալ, ատիկա հեշտ է, երբեմն մարդ գազաններ ալ որսալու է»։ Հետագայում արդեն ֆիդայապետ Սերոբը բազմիցս խոստովանել է, որ «իր յեղափոխական մտքերու մեծագույն մասը պարտական է մեռած հորեղբորը՝ Առաքելին»։ Հաշվի առնելով նրա անսանձ, ըմբոստ խառնվածքը՝ որոշում են ամուսնացնել։ Սակայն ամուսնությունը երբեք չի խոչընդոտում Սերոբին՝ ժամանակի զգալի մասն անցկացրեց Նեմրութի լանջերին, մանավանդ որ կինը՝ Սոսեն, նույնպես ըմբոստ բնավորությամբ հրաշալիորեն ներդաշնակում էր ամուսնուն։ Մի օր, երբ սովորույթին համաձայն լեռներում զբաղվում էր որսորդությամբ, երկու քրդեր նկատելով նրան, տուրք տալով հային թալանելու հարազատ ավանդույթին՝ փորձում են խլել Սերոբի ձին, հագուստներն ու զենքերը։
Սերոբը համարձակորեն կռվի է բռնվում և հրացանի առաջին իսկ հարվածով տապալում է մեկին, իսկ մյուսին հաջողվում է փախչել։ Այդ ժամանակներում հայի կողմից քուրդ սպանելը անօրինակ երևույթ էր։
== Արտասահմանում ==
Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար 1891 թ. Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր։ Հայրենակիցների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի։ Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում Հրայր Դժոխքը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում։ Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին։
1893 թ. վերջին հայրենիք մեկնելու հաստատ վճռականությամբ Սերոբը թողնում է Սուլինան և մեկնում Բաթում, ապա՝ Թիֆլիս։ Թիֆլիսում ծանոթանում է Քրիստափորի և Ռոստոմի հետ, որոնց խորհրդով և օգնությամբ 1894 թ. սկզբներին երեք ընկերների հետ վերադառնում է հայրենի Ախլաթ։
== Պայքարի սկիզբը ==
Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թվականին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը։ Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ։ Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը։ 1896 թվականին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից։ 1897 թվականին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում։
== Սողորդի կռիվը ==
Ախլաթի շրջանում ժողովրդին կոչելով ինքնապաշտպանության՝ Սերոբն ասում էր. «… տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»։ 1895 թ. դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը մարտական խմբով հասնում է Ախլաթ և անմիջապես հայտնվում մարտերի հնոցում։ Թշնամին ուշադրությունն առավելապես կենտրոնացրել էր Սողորդ գյուղի վրա, որը շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես Խչեենց անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր։ Սերոբը հայրենի շրջանը կոտորածից փրկելու, ժողովրդին ոգեկոչելու, մարտական ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու կողմից սպասվող հարձակման առավել վտանգավոր ուղղությունները, իսկ ինքը 10 ֆիդայիներով մնում է Սողորդում։ «Բոլոր գիւղերում, Սերոբի հայդուկների շուրջը համախմբուեցան տեղական, երիտասարդութիւնը, իսկ ինքը Սերոբը մի քանի ընկերներու հետ շրջում էր գիւղից գիւղ՝ հսկելու ապահովութեան վրայ»։
Սերոբի զինվորները, քաջածանոթ լինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղերում կազմակերպել մարտունակ ինքնապաշտպանական խմբեր։ Բաղեշի կոտորածից մի քանի օր անց թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերն ու Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են Սողորդի վրա։ Գյուղացիների կազմած մարտական խումբը դիրքեր է գրավում գերեզմանոցի մոտակայքում, իսկ ինքը ֆիդայիներով դարանակալվում է գյուղից գետով բաժանվող ձորերում, որպեսզի վճռական պահին թիկունքից հարվածի թշնամուն։ Քրդերը հայերի նախապատրաստությունից անտեղյակ, համարձակորեն անցնելով ձորն ու գերեզմանոցը՝ մոտենում են սողորդցիների դիրքերին։
Սկսվում է մարտը, 600 զինված քրդերի ու չերքեզներ գերակշռությունն ակնհայտ էր։ Գյուղացիների մարտական խումբը մի փոքր դիմադրելուց հետո սկսում է նահանջել, և այդ վճռական պահին թշնամու թիկունքից հարվածում է Սերոբի խումբը։ «Ու Սերոբ կընտրէ վճռական անձնազոհաթիւնը։ Իր հետ եղող տասը մարտիկներով կատաղի յարձակումը կը գործէ թշնամիին վրայ, դիակներ կիյնան և խուճապ կառաջանայ»։ Ոգևորված ֆիդայիների հուժկու գրոհից՝ գյուղացիները համարձակորեն նետվում են թշնամու վրա։ Անակնկալի եկած քրդերը՝ մարտադաշտում թողնելով սպանվածներին և 40 գերի, խուճապահար փախչում են։ Հետաքրքիր է, երբ գավառապետի միջնորդությամբ գերվածները ազատ են արձակվում, նրանք չհավատալով, որ հայերը ընդունակ են նման հանդգնության, գավառապետին ասում են. «Էֆենտիմ, այս կեավարները չէին որ մէզի յաղթեցին, այլ Մոսկովին կեավուրները բռնեցին մեր ետևէն և երկնքէն կրակ կը թափէին մեզ վրայ, մեր գնդակները անոնց չէին հասներ, իսկ անոնցները մեզմէն մարդ չը թողացին վար գլորեցին»։ Թուրքերը ի դեմս ֆիդայիների սկսում են կասկածել, որ գործ ունեն առավել կատարելագործված զենքերով զինված մարտական հատուկ խմբերի հետ։ Ախլաթի ինքնապաշտպանական կռիվները Սերոբի ֆիդայական կյանքում առաջին մարտական գործողություններն էին։
1895 թ. Սերոբի խմբի առաջնորդությամբ Ախլաթի հայության մղած պայքարը մեկ անգամ ևս հավաստեց, որ ջարդերի արհավիրքները կարելի է կանխել միմիայն ընդհանուր ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Համիդյան արյունոտ տարիներին, երբ թուրքական ջարդարարների վայրագություններին զոհ գնացին 300.000 հայեր, Տարոնը Արևմտահայաստանի այն եզակի շրջանն էր, որը զերծ մնաց կոտորածներից Աղբյուր Սերոբի շնորհիվ։ Թուրքական իշխանություններին հաջողվում է տեղեկանալ նահանգում հայերի կողմից իրականացվող աշխատանքներին։ Հեղափոխական շարժումները բացահայտելու և այն ոչնչացնելու նպատակով, թուրքական կառավարությունը ստեղծում է լրտեսների ու մատնիչների լայն ցանց, որի հաղորդած գաղտնի տեղեկություններից Բաղեշի թուրքական ոստիկանությունը քաջատեղյակ էր, որ Ախլաթում գործող մարտական կազմակերպությունների գլխավոր դեմքը Սերոբն է։
== Նեմրութի Ասլանը ==
1897 թ.-ի փետրվարի 27-ին թուրքերն ընկնում են Աղբյուր Սերոբի հետքի վրա։ Մեծ հայդուկն այդ ժամանակ Թեղուտ գյուղում էր։ Սերոբն այնպես է անում, որ թշնամին ուշադրություն դարձնի իր վրա և վերցնում է իր դահուկներն ու ճանապարհ բռնում դեպի Նեմրութ։ Թշնամին սկսում է նրան հետապնդել, բայց քանի որ 3-4 արշին ձյունը նրանց խանգարում է, խրվում են ձյան մեջ և շատ առաջ գնալ չեն կարողանում։
Սերոբը 2 օր մնում է Նեմրութի տաք աղբյուրների մոտ և դրանից հետո գնում է Դատվան գյուղ։ Բոլորը կարծում էին, թե Սերոբը մահացել է։ Եվ ժողովուրդը հայդուկին տեսնելով, նրան տալիս է Նեմրութի Ասլան անվանումը։
== Բաբշենի կռիվը ==
Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ։ Մարտը տևել է մինչև ուշ երեկո։ Սերոբի 14-16 հոգանոց ֆիդայական ջոկատը կռվում էր թշնամու մի քանի հազարանոց կանոնավոր ջոկատի դեմ։ Թշնամին անգամ թնդանոթներ է գործի դրել։ Սակայն Սերոբն իր սակավաթիվ ջոկատով կարողանում է թշնամուն էական կորուստներ պատճառել։
Բաբշենի կռվի ժամանակ հայդուկները կարողանում են սպանել 70 թուրք և քուրդ զինվոր, իսկ հայդուկներից միայն մի հոգի է զոհվում։ Մարտի հաղթանակը պայմանավորված էր Սերոբի ռազմագիտական մեծ հմտությամբ և Մոսին հրացանների առկայությամբ։ Բացի այդ թշնամին եկել էր այլ գավառներից և տեղանքին ծանոթ չէր, իսկ Սերոբը լավ գիտեր իր հայրենի գավառի ամեն մի քարը։
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին։ Հեռանալով Խլաթից՝ նա ապաստանել է Սասունում։
== Սերոբ և Գևորգ Չաուշ ==
Հայկական գյուղերը իրար հետ թշնամանում և նույնիսկ արյունալի մարտեր էին մղում միմյանց դեմ, երբ գյուղից աղջիկ էին փախցնում։ Իսկ դա անթույլատրելի արարք էր, հատկապես այն դեպքում, երբ թշնամին ինքն էր կոտորում հայերին։ Հայերը պետք է համերաշխ և համախմբված լինեին։
Սերոբը հրամայում է, որ այսուհետ, ով աղջիկ փախցնի գյուղից, դաժան կերպով պատժվի։ Եվ Աղբյուր Սերոբի կարգադրությունից որոշ ժամանակ անց աղջիկ փախցնելու համար Տալվորիկն ու Աղբրիկը թշնամանում են Փսանաց գավառի հետ։ Պատճառն այն էր, որ Գևորգ Չաուշի հորեղբայր Ավեն փախցրել էր Առաքելոց վանքի տնտեսուհի Հերմոյին։
Սերոբը կարգադրում է, որ Գևորգն արժանի պատիժ տա իր հորեղբորը, քանի որ վերջինս նման բան չէր համարձակվի անել, եթե Գևորգն այդքան մեծ հեղինակություն չվայելեր հայդուկների շրջանում։ Գևորգը ստիպված սպանում է հորեղբորը։ Բայց դրանից հետո մեծ հայդուկի հոգին խռովվում է և նա լքում է Սերոբի ջոկատը և մի քանի օր միայնակ է մնում։
=== Դավաճանություն և մահ ===
Թուրք իշխանությունները Սերոբին վերացնելու համար կենտրոնացնելով զինվորական ու ոստիկանական մեծաքանակ ուժեր, քրդական զինված խմբեր և քաջ գիտենալով նրա տեղը՝ այնուամենայնիվ չհամարձակվեցին առճակատ փորձ անել նրան գերեվարելու, նրան վերացնելու համար դիմեցին թունավորելու զազրելի միջոցին։ Սերոբին թունավորելու հայրենադավ գործը հանձն Է առնում Խալիլի ոսկիների փայլից շլացած Գեղաշենցի Ավեն։
Հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ նա մի քանի անգամ գալիս Է Գելիեգուզան և հանդիպում գյուղի քահանա Տեր Քաջի տանը ապաստանած Սերոբին։ Շողոքորթությունն ու ֆիդայիներին բազմիցս բերած ուտելիքը կատարում են իրենց սև գործը։ Սերոբը չկասկածելով Ավեին՝ բարեկամաբար ընդունում Է դավաճանի թունավորած ծխախոտը։ Իսկ մինչ այդ հայերի ուշադրությունը շեղելու նպատակով թուրքերը լուրեր են տարածում, թե Թահսի փաշայի զորագունդը պատրաստվում Է արշավել Խութ–Բռնաշեն՝ տեղի քրդական ցեղերի ապստամբությունը ճնշելու։ Բայց իրականում թուրքական զորախումբը Խալիլի հրոսակախմբին միացած արշավում Է Գելիեգուզան, ուր ապաստանել Էր Սերոբն իր 12 ֆիդայիներով ու ընտանիքով։
Գեղաշենցի Ավեն արդեն հասցրել Էր կատարել իր սև գործը և անհապաղ տեղեկացնել Բշարե Խալիլին։ 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են գյուղը։ Նկատելով թշնամու բազմությանը։ Այդ օրհասական պահին մրրիկի արագությամբ հայտնվում են Սերոբի չորս զինվորները և վերցնելով կիսամեռ հայդուկապետին՝ գյուղից դուրս են տանում։ «Սերոբը կարծես յոգնած խնդրեց իր հաւատարիմ հայդուկներէն. «Դրէք ինձ այս քարին առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գէթ ձեր կեանքն ազատել, մնաք բարեաւ»։
Տեսնելով Սերոբի անկարող վիճակը՝ թշնամին համարձակորեն նետվում է գրոհի։ Մի բուռ քաջեր հայդուկապետին փրկելու վճռականությամբ դիմադրում են թշնամու մեծաթիվ ուժերին։ Անհավասար կռվում զոհվում են Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Քաջարի ֆիդայուհի Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը, իսկ թշնամին արդեն հասել էր։ Բշարե Խալիլը կտրում է հերոսի գլուխը և գերեվարում ուժակորույս Սոսեին։ Թուրքերը հայերին ահաբեկելու նպատակով Սերոբի գլուխը ձողին Սասունի լեռներից հասցնում են մինչև Բաղեշ։
Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում։ Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը՝ Սոսեն, սակայն շուտով ազատվել է։ Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով։
Սոսե Մայրիկը 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս։ Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում։ 1920 թվականի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թվականին վախճանվել է։ 1998 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում։
== Սերոբի մահվան վրեժը ==
Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը որոշվում է պատժել դավաճան ռես Ավեին՝ ով թունավորել էր Սերոբին։ Երբ վերջնականորեն համոզվեցին Ավեի դավաճանության մեջ, 1900 թ.-ի ապրիլ ամսին Գևորգ Չաուշը շենիկցի Մանուկի և Ղազարի հետ մտնում են Ավեի տուն և նրանից իմանում են բոլոր դավաճանների անունները։
Ավեին վերացնելուց հետո նրանք իրար հետևից ոչնչացնում են մյուս դավաճաններին։
1900 թ.-ի նոյեմբերին Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին։ Սատկեց Խալիլի ձին։ Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին։
== Աղբյուր Սերոբն արվեստում ==
Աղբյուր Սերոբին են ձոնված «Գլուխդ՝ Բաղեշ, մարմինդ՝ Մուշ» և աշուղ Ֆահրատի «Ով որ քաջ է» երգերը։ Սերոբի մասին իր «Հերոսապատում» (Երևան, 1990) գրքում ակնարկ-պատում ունի արձակագիր Սուրեն Սահակյանը, իսկ Սերո Խանզադյանը Սերոբ Աղբյուրի մասին հրատարակել է մի գրքույկ «Աղբյուր Սերոբ» վերնագրով։
== Գրականություն ==
Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Գ. հատոր, Թեհրան, 1982, Երևան, 1990։
Աղբիւր Սերոբ և Գէորգ Չաւուշ, Բոստոն, 1933։
Վաղարշակ Օխիկյան, Աղբիւր Սերոբ (կեանքն ու գործունեութիւնը), «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1926, թիւ 11, էջ 38-48, թիւ 12, էջ 75-85։
Սերոբ Վարդանեան (Աղբիւր), Ժընև, 1907, 48 էջ։
Չիլինկիրեան եպիսկոպոս Եղիշէ, Փնջիկ բարոյական առածներու և յիշատակ առաջնորդութենէս, Երուսաղէմ, 1928, 112 էջ։
Փափազեան Վահան, Իմ յուշերը, Ա. հատ., Պոսթըն, 1950, 600 էջ։
Գևորգյան Համլետ, Էջեր հայոց ազատամարտի, Երևան 2006, 2-րդ հրատ., Երևան, 2010, 363 էջ։
Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006, 574 էջ։
Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևան, 1992։
Սասունի Կարօ, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
Ներսիսյան Աշոտ, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թթ., Երևան, 1999, 130 էջ։
Հակոբյան Կարապետ, Կարսի մարզից Երկիր անցած խմբերն ու դրանց դերը արևմտահայերի ինքնապաշտպանության գործում 1892-1895 թթ., «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, ՀԱԱ, 2012, թիվ 1-2, էջ 172-183։
Չելեպեան Անդրանիկ «Յեղափոխական դէմքեր», Միշիկըն, 1991, 464 էջ, 2-րդ հրտ., Սաութֆիլդ, 1994, էջ 125–172:
== Ծանոթագրություններ == |
545,178 | Ֆուրթ (Ներքին Բավարիա) | Ֆուրթ (գերմ.՝ Furth), կոմունա Գերմանիայում, Բավարիա համայնքում։
Գտնվում է Ստորին Բավարիա վարչական շրջանի ենթակայության ներքո։ Կոմունան գտնվում է Լանդսհուտ շրջանում։ Բնակչությունը կազմում է 3354 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Տարածքը ՝ 20.97 կմ²։ Պաշտոնական կոդը՝ 09 2 74 132։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական էջ |
573,336 | Կովրիժկա | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովրիժկա (այլ կիրառումներ)Կովրիժկա, մեղրաբլիթների խմորից փոքր չափսերով՝ երկարությունը 1-1,5 մ, լայնությունը 1 մ, իսկ բարձրությունը 6-10 սմ չափսերով արտադրություն։ Կովրիժկան կշռում է փութի երբեմն ավելի շատ։ Ճանաչված է ռուսական խոհանոցում։ Կովրիժկա բառը գալիս է կովրիկա բառից, որը նշանակում է պինդ հաց։
== Պատմություն ==
Կովրիժկաների և մեղրաբլիթների պատմությունը ռուսների մոտ սկսել է 9 դարից, այդ ժամանակ դրանց անվանում էին մեղրից տորթեր որոնք պատրաստված էին ալյուրից, մեղրից և խնձորի հյութից։
Կովրիժկա բառը տարբեր աղբյուրներ անդրադարձել են XIII-XV դարերում։
== Բաղադրությունը ==
Կովրիժկայի հիմնական բաղադրամասերն են՝ ալյուր, մեղր, չամիչ, ընկույզ և շաքարավազ։
Ընդհանրապես այն կազմված է երկու խմորե շերտերից և մուրաբայի շերտերից նրանց միջև։ Վերևի խմորե շերտը պատվում է շաքարաշերտով, պատրաստված շաքարի փոշուց։
Շնորհիվ իր մեջ պարունակող մեղրից այն երկար ժամանակ չի հնանում։
Հաճախ այն անվանում են պասեղեն, քանի որ թույլատրվում է ուտել պահքերի օրերին և բավականին աղքատիկ սնունդում։ Այսպիսի ուտեստը իսկական քաղցրավենիք է։
== Ծանոթագրություններ == |
605,779 | Եկեղյաց Փող | Եկեղյաց Փող, լեռնանցք Կիլիկիայում, Կիլիկյան Տավրոսում, Առակլի քաղաքի մոտ։ Հեթում Ա-ն 1225 թվականին թաթար-մոնղոլների մոտից վերադառնալիս արշավել է այստեղ։
== Ծանոթագրություններ == |
616,393 | Բեշ Խան | Բեշ Խան, քարավանատուն Արևմտյան Հայաստանում, Բիթլիս-Մուշ ճանապարհի վրա, Բիթլիսից մոտ 10 կմ դեպի հյուսիս։
== Ծանոթագրություններ == |
2,365 | Գրող | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրող (այլ կիրառումներ)
Գրող (գրել բայից), մարդ, որը գրում է գեղարվեստական արժեք ունեցող նյութեր։
Գրողներ են կոչվում ընդհանուր առումով տարբեր ժանրերի գրվածքների հեղինակները՝ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վիպասան, թատերագիր, առակագիր, մանկագիր և այլն։
== Արտաքին հղումներ == |
315,236 | Պանովո (գյուղ, Պալեխսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊանովոՊանովո (ռուս.՝ Паново), գյուղ Ռուսաստանի Իվանովոյի մարզի Պալեխսկի շրջանի կազմում։
Բնակչությունը վերջին գրանցված տվյալներով կազմում էր 300 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
814,324 | Կոնստանտինոս Միտրոգլու | Կոնստանտինոս Միտրոգլու (հուն.՝ Κωνσταντίνος Μήτρογλου, մարտի 12, 1988(1988-03-12), Կավալա, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս պորտուգալական «Բենֆիկա»-ի և Հունաստանի ազգային հավաքականի կազմում։
Իր բարձր արդյունավետության համար ստացել է «Միտրոգոլ» և «Պիստոլերո» մականուններով։ Մասնակցել է Եվրո 2012-ին և ԱԱ 2014-ին։
== Ակումբային կարիերա ==
=== «Օլիմպիակոս» ===
==== 2007/08 ====
Եվրոպայի Մ19 առաջնությունից հետո՝ 2007 թվականի ամռանը Միտրոգլուն միացել է հունական «Օլիմպիակոս»-ին։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է Հունաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դիագորաս»-ի դեմ խաղում։ Հունաստանի առաջնության շրջանակներում իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է «Լևադիակոս»-ի դեմ խաղում։
Իր առաջին մրցաշրջանում Միտրոգլուն օգնել է թիմին դառնալ Հունաստանի չեմպիոն, և Գավաթի խաղարկության փոխչեմպիոն։
==== 2008/09 ====
2008/09 մրցաշրջանի ընթացքում հունական ակումբը գլխավորում էր Էռնեստո Վարվերդեն։ Նրա ծրագրերի մեջ չէր մտնում Կոնստանտինոս Միտրոգլուին թիմում պահելը։
Միտրոգլուն այդ մրցաշրջանում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։
==== 2009/10 ====
Վալվերդեի հեռանալուց հետո Միտրոգլուն նորից սկսել է խաղաժամանակ ստանալ։ 2009/10 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է «Շերիֆ Տիրասպոլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով։ Միտրոգլուն դարձել է հաղթական գոլի հեղինակ նաև 2009 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Լիեժի «Ստանդարտ»-ի դեմ խաղում։
Այս մրցաշրջանում Միտրողլուն գոլի հեղինակ է դարձել նաև «Աստերաս Տրիպոլիս»-ի (3-0), «ՊԱՍ Գիանինա»-ի (2-2), «Պանաթինաիկոս»-ի (2-0) դեմ խաղերում։
==== 2010/11 ====
Այդ մրցաշրջանում Վալվերդեն վերադարձել է «Օլիմպիակոս»՝ որպես գլխավոր մարզիչ։ 2010/11 մրցաշրջանի ընթացքում Միտրոգլուն մասնակցել է ընդամենը 4 հանդիպման։
Նա մասնակցել է նաև 2010 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած Օլիմպիակոսի բոլոր աստղերի հանդիպմանը և դարձել 2 գոլի հեղինակ։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել «Գեորգիս Կարաիկակիս» մարզադաշտում։
=== «Պանիոնիոս» և «Ատրոմիտոս» ===
2011 թվականի հունվարին Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է «Պանիոնիոս»։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, որտեղ և խփել է իր առաջին գոլը։ Իր երկրորդ գոլը թիմի կազմում նա խփել է «Պանատինաիկոս»-ի դեմ խաղում ։ Կոնստանտինոսը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ատրոմիտոս»-ի դեմ խաղում։ Միտրոգլուն այս մրցաշրջանը ավարտել է խփած 9 գոլով։
2011/12 մրցաշրջանը Միտրոգլուն անցկացրել է «Ատրոմիտոս»-ի կազմում։ Նա իր առաջին գոլը խփել է «Սալոնիկ»-ի դեմ խաղում, իսկ գոլային փոխանցումը կատարել է Սեբաստիան Գարսիան։ Այս մրցաշրջանում Միտրոգլուն խփել է 16 գոլ և ճանաչվել Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
=== Վերադարձ «Օլիմպիակոս» ===
==== 2012/13 ====
Վարձակալության ժամկետի ավարտից հետո Միտրոգլուն վերադարձել է «Օլիմպիակոս»։ Այդ ընթացքում թիմի մարզիչը Լեոնարդո Ժարդիմն էր։
Վերադարձից հետո Միտրոգլու իր առաջին գոլը խփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղում։ Հաջորդ գոլը Չեմպիոնների լիգայում նա խփել է «Մոնպելիե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով։
Մրցաշրջանի վերջին խաղում Միտրոգլուն նորից դարձել է գոլի հեղինակ՝ «Պանիոնիոս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով։
=== «Ֆուլհեմ» ===
2014 թվականի հունվարին Միտրոգլուն 4,5 տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Ֆուլհեմ»-ի հետ։ Ակումբը նրա համար վճարել էր 12 միլոին եվրո։
Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է փետրվարի 22-ին՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղում։
=== Օլիմպիակոս (վարձավճար) ===
2014 թվականի օգոստոսի 31-ին վարձակալական հիմունքներով Կոնստանտինոսը վերադարձել է «Օլիմպիակոս» ։ Նա իր նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին՝ «ՕՖԼ Կրետե»-ի դեմ խաղում։ Երեք օր անց նա խփել է իր առաջին գոլը վերադարձից հետո՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում։
=== «Բենֆիկա» ===
2015 թվականի օգոստոսի 6-ին Կոնստանտինոս Միտրոգլուն վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 9-ին՝ «Սպորտինգ»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը Միտրոգլուն խփել է «Էստորիլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։
2016 թվականին պորտուգալական ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը և նրա հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ 2017 թվականի հունվարի 18-ին Միտրոգլուն դարձել է հետ-թրիկի հեղինակ՝ «Լեյշոյնշ»-ի դեմ խաղում։ Փետրվարի 26-ին՝ «Դեպորտիվո»-ի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։
== Միջազգային կարիերա ==
Հունաստանի հավաքականի կազմում իր առաջին գոլը Կոնստանտինոս Միտրոգլուն խփել է 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։ Իր երկրորդ գոլը Միտրոգլուն խփել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Լիտվայի հավաքականի դեմ խաղում։
Մինչև այժմ Միտրոգլուն հավաքականի կազմում մասնակցել է 54 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։
== Վիճակագրություն ==
== Ձեռքբերումներ ==
=== Ակումբային ===
Հունաստանի չեմպիոն - 2008, 2009, 2012, 2013, 2014, 2015
Հունաստանի գավաթակիր - 2008, 2009, 2013, 2015
Հունաստանի սուպերգավաթակիր - 2007
Պորտուգալիայի չեմպիոն - 2016, 2017
Պորտուգալիայի գավաթակիր - 2017
Պորտուգալիայի լիգայի գավաթակիր - 2016
Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2016
=== Միջազգային ===
Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (Մ19) - 2007
=== Անձնական ===
Հունաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.) |
763,921 | Գրիգոր Աբգարյան | Գրիգոր (Կյուրեղ) քահանա Աբգարյան (19-րդ դար, Անդրկովկաս - 1920-ական թթ., Թեոդոսիա ?), հայ լրագրող, հոգևորական։
Թղթակցել է «Մշակ» թերթին։
Օգտագործել է Ա., Կ. Աբյան, Կ. ա.-ս. Ա., Շիրակացի ծածկանունները։
== Ծանոթագրություններ == |
524,923 | Կամո Ուդումյան | Կամո Բաբիի Ուդումյան (դեկտեմբերի 25, 1927(1927-12-25), Չորաթան, Հայաստան - նոյեմբերի 3, 2011(2011-11-03), Մոսկվա, Ռուսաստան), պետական, կուսակցական աշխատող, դիվանագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1975)։
== Կենսագրություն ==
1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951 թվականին ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ 1952-1957 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, 1957-1959 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ-ին կից կոորդինացիոն խորհրդի գիտքարտուղար, 1959-1962 թվականներին` ՀԿԿ Տավուշի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1965-1976 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի անդամ, 1967-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 6-8-րդ գումարումների պատգամավոր։ 1962-1964 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄԻ պրոռեկտոր, 1964-1967 թվականներին` ՀՊՄԻ ռեկտոր։ 1963-1964 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական մասով փոխտնօրենի պաշտոնը։ 1967-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1972-1975 թվականներին` արտաքին գործերի նախարար։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Նեպալի Թագավորությունում, 1979-1984 թվականներին` արտակարգ և լիազոր դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում։ 1984 թվականին նշանակվել է Մշակույթի հիմնադրամի նախագահի տեղակալ (Մոսկվա)։ 1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային արտգործնախարարությունում, ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային հիմնադրամում։
== Պարգևներ ==
«Պատվո շքանշան» շքանշան
«Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշան
«Ժողովուրդների բարեկամություն» շքանշան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության «Մեծ խաչի» ասպետ
== Երկեր ==
Լենինյան կոմերիտմիության մարտական ուղին (նյութեր զեկուցողների համար), Ե., 1958, 108 էջ։
Կոմունիզմի ծավալուն կառուցման համագումարը, Երևան, 1959։
Բարեկամության մեծ ուժը, Ե., Միտք, 1965, 36 էջ։
Սովետական Հայաստանի 40 տարին, Երևան, 1960 (համահեղինակ)։
Սովետական Հայաստանի մասնակցությունը սոցիալիստական երկրների հետ ՍՍՀՄ-ի կուլտուրական կապերին, Ե., 1974, 34 էջ։
Գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման հարցի շուրջը։
Մեր կյանքի արշալույսին։
=== Մամուլ ===
Հուզող հարցեր, լուրջ խնդիրներ։ «Գրական թերթ», 1969, № 3:
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
RICE, CHESS, AND DIPLOMACY ON THE ROYAL CARPET |
263,232 | Ալամոնիկ | Ալամոնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում, Շապին-Գարահիսարից 15 կմ հեռավորության վրա՝ Աշխարհադաշտ հովտում։
XX դարի սկզբին ուներ 30 տուն՝ 240 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ Ս. Լուսավորիչ անունով եկեղեցի (1252 թ.) և վարժարան (XIX դարավերջ)։ Ալամոնիկի հայերի մեծ մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, փոքր մասին հաջողվեց ապաստաևել օտար երկրներում։
== Ծանոթագրություններ == |
556,048 | Յուլի Բուրկին | Յուլի Սերգեյի Բուրկին (ռուս.՝ Юлий Сергеевич Буркин, մարտի 29, 1960(1960-03-29), Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆանտաստ գրող, բանաստեղծ, երաժիշտ, լրագրող։
== Կենսագրություն ==
Յուլի Բուրկինը ծնվել է 1960 թվականի մարտի 29-ին Տոմսկ քաղաքում։ Սովորել է երաժշտական դպրոցում, ելույթներ է ունեցել տարբեր երաժշտական խմբերի կազմում՝ կատարելով նաև իր կողմից գրված երգեր։
Խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել է Տոմսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Սկսել է գրել ֆանտաստիկ պատմվածքներ։ Տպագրված առաջին պատմվածքն է՝ "Операция «Эмбрион»։ Առաջին լուրջ հրատարակությունը «Ամպրոպի հետքը» (ռուս.՝ «Пятна грозы») վիպակն է, որ տպագրվել է «Парус» ամսագրում և ընթերցողների նամակներով ճանաչվել է տարվա գրական լավագույն հրատարակություն։
1985 թվականին բուհն ավարտելուց հետո որպես թղթակից աշխատել է Տոմսկի «Молодой ленинец» թերթում, շարունակել է գրել պառտմվածքներ ու վիպակներ։ Նախկինում գրված ստեղծագործություններից կազմվել է ժողովածու, որ հրատարակվել է Ալմաթիում։
1993 թվականին տեղափոխվել է Ալմաթի և աշխատանքի անցել «Казахстанская правда» թերթի կոմերցիոն բաժնում։ Սերգեյ Լուկյանենկոյի հետ գրական համագործակցության արդյունքում ստեղծվում է «Ռուս Կղզին» (ռուս.՝ «Остров Русь») ֆանտաստիկ եռագրությունը, որ արժանացավ մեծ ճանաչման, ինչպես նաև մի շարք մրցանակների։
Հետագայում վերադարձել է Տոմսկ։
== Մատենագրություն ==
=== Վեպեր ===
Цветы на нашем пепле
Звёздный табор, серебряный клинок
Осколки неба, или Подлинная история Битлз (Կոնստանտին Ֆադեևի հետ համահեղինակությամբ)
Остров Русь, եռագրություն (Սերգեյ Լուկյանենկոյի հետ համահեղինակությամբ)
Сегодня, мама!
Остров Русь
Царь, царевич, король, королевич…
Остров Русь 2 (Ստանիսլավ Բուրկինի հետ համահեղինակությամբ)
Бриллиантовый дождь. Роман в рассказах (գլուխ-պատմվածքների մեծ մասը հրատարակվել են նաև որպես առանձին ստեղծագործություններ)
До. Oh! Darling
До-диез. Какукавка готовится
Ре. Дети, женщины и звери
Ре-диез. Есть ли жизнь на Марсе
Ми. Дикая тварь из дикого леса
Фа. Маска
Фа-диез. Неисправимая заводчица
Соль. Неприкаянная душа
Соль-диез. День, как день. Шизофрень
Ля. Прости меня, милый моллюск
Си-бемоль. Пикничок на обочинке
Си. The End
Изумрудные росы, 2005 («Цветы на нашем пепле» վեպի շարունակությունը)
Русалка и Зеленая ночь, 2011 (Ստանիսլավ Բուրկինի հետ համահեղինակությամբ)
Год принцессы Букашки, 2012
=== Վիպակներ ===
Бабочка и василиск
Вика в электрическом мире
Ёжики в ночи
Исковерканный мир (Կոնստանտին Ֆադեևի հետ համահեղինակությամբ)
Командировочка
Королева белых слоников
Просто насыпано
Королева полтергейста
Королева в изгнании («Королева полтергейста» վիպակի շարունակություն)
Рок-н-ролл мёртв
=== Պատմվածքներ ===
Автобиография
Мама, я люблю дракона
Уфология и правда
Вон! К звёздам!
Хотеть
Потрясения обжоры
Праздник св. Петруччио
Троя, или опыт исторического упрощения (Կոնստանտին Ֆադեևի հետ համահեղինակությամբ)
Пятна грозы
Прятки
Спасти, убить, забыть
Не висит, не болтается
Я больше не буду
Хозяин мира
Хеза фореве
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայքը |
525,480 | Բրուք | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրուք (այլ կիրառումներ)Բրուք (իսպաներեն՝ Bruch), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Բարսելոնա պրովինցիայում (Կատալոնիա ինքնավար համայնքում)։ Մունիցիպալիտետը գտնվում է Անոյա շրջանի կազմում։ Տարածքը զբաղեցնում է 47.21 կմ²։ Բնակչությունը՝ 1956 մարդ ( 2010 թվականի տվյալներով)։ |
702,953 | Twice | Twice (հանգըլ: 트와이스), քեյ փոփ գըրլբենդ, որը ձևավորվել է JYP Entertainment լեյբլի հովանավորությումբ՝ 2015 թվականին «16» ռեալիթի շոուին մասնակցելու ժամանակ։ Խումբը բաղկացած է ինն անդամից՝ Նայոն, Չոնյոն, Մոմո, Սանա, Ջիհյո, Մինա, Դահյոն, Չեյոն, Ցզըյու։ Խումբը առաջնաելույթ է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 20 ին «The Story Begins» մինի ալբոմով։
== Պատմություն ==
=== Մինչ առաջնաելույթ. նոր JYP գյորլ բենդ և 16 ===
2012 թվականին, Դահյոնի պարային ելույթի հոլովակը արագորեն տարածվեց համացանցում, ինչից հետո էլ դարձավ հայտնի։ Նա նաև հայտնվել է Got 7 խմբի «Stop Stop It» երգի թիզերային տեսահոլովակում։
2013 թվականի դեկտեմբերի 19 ին, JYP Entertainment լեյբլը ակնարկեց, որ նոր գըրլ-բենդ դեբյուտ է անելու 2014 թվականի սկզբին, այդ լեյբլի առաջին գըրլ-բենդը Miss A խումբն էր, որը առաջնաելույթ է ունեցել 2010 թվականին։ 2014 թվականի փետրվարի 27 ին լեյբլի թրեյնիներ Լենան և Սեսիլան հաստատվեցին, որպես խմբի անդամները, հետո միացան Նայոնը, Չոնյոնը, Ջիսուն (հետագայում Ջիհյո) և Մինյոնգը։ Սեսիլիայի գնալուց հետո, նրան փոխարինեց Սանան և 6mix խումբը պետք է առաջնաելույթ ունենար, բայց Լենան գնաց և դա չեղյալ համարվեց։
2015 թվականի փետրվարի 11 ին, Պակ Ջին Յոնգը հայտարարեց, որ «16» շոուի ժամանակ, կներկայանան խմբի 7 ադնամները, հաղորդումը հեռարձակվելու էր Mnet հեռուստաալիքով։ Պակը հետո հայտարարեց, որ խմբում լինելու են ոչ թե 7 անդամ, այլ 9՝ ներառելով Ցզըյուին և Մոմոյին։ Ցզըյուն ներառվել է լսումները անցնելու շնորհիվ, իսկ Մոմոն՝ առանց լսումների, քանի որ պետք էր շտապ անդամ ներառել խմբի մեջ, լեյբլը գնահատեց նրա ելույթային ընդունակությունները։
Twice խումբը առաջնաելույթ ունեցավ 2015 թվականին։
2015 թվականի հուլիսի 10 ին, խումբը ստեղծեց պաշտոնական Ինստագրամի հաշիվը։ JYP Entertainment ըթողարկեց Twice TV շոուն, որի ժամանակ ներկայացվում էր անդամների պատմությունները հարցազրույցների միջոցով և ինչպես էին պատրաստվում առաջնաելույթին։
=== 2015-ներկա. Առաջնաելույթ The Story Begins և Page Two մինի ալբոմներով ===
2015 թվականի հոկտեմբերի 7-ին, լեյբլը ստեղծեց խմբի կայքը և ակնարկեց խմբի առաջին մինի ալբոմի թողարկման մասին, որը կոչվում է «The Story Begins», իսկ առաջին սինգլը՝ «Like OOH-AHH»: Տեսահոլովակի մեջ կային հիփ հոփի, ռոքի և R&B-ի էլեմենտներ։ Հոկտեմբերի 20-ին տեսահոլովակը թողարկվեց «V App» հավելվածով։ Խումբը կենդանի ելույթ ունեցավ, հենց նույն օրը, որտեղ նրանք կատարեցին «Like OOH-AHH» երգը, «Must Be Crazy» և «Do It Again» երգերի հետ միասին։ Տեսահոլովակը հավաքեց 50 մլն դիտում թողարկումից 5 ամիս անց և դարձավ ամենաշատ դիտված քեյ փոփ տեսահոլովակը։
Դեկտեմբերին խումբը կնքեց տաս CF պայմանագրեր, որոնց եկամուտը կազմեց 1.8 մլրդ վոն։ Դա մեծ հաջողություն էր այն խմբի համար, ում առաջնաելույթից մեկ ամիս էր անցել։ Դեկտեմբերի 27-ին խումբը ներկայացրեց «Like OOH-AHH» երգի ռեմիքս տարբերակը, «SBS Gayo Daejeon»-ում, դա խմբի տարվա վերջին ելույթն էր երաժշտական նախագծում։
Twice-ի երկրորդ մինի ալբոմը՝ «Page Two», թողարկվել է 2016 թվականի ապրիլի 26-ին։ Ալբոմի գլխավոր սինգլը կոչվում է «Cheer Up», խմբի «Precious Love» և «I'm Gonna Be A Star» երգերը Պակ Ջի Յունի ռեմեյքով, դարձել են «Sixteen» շոուի թեմատիկ երգերը։ Խումբը կենդանի ելույթ ունեցավ հենց նույն օրը «Yes24» դահլիճում, որը գտնվում է Սեուլում։ Տեսահոլովակը ունեցավ 10 մլն դիտում հինգ օրվա ընթացքում։ Խումբւ շահեց իր առաջին մրցանակը 2016 թվականի մայիսի 5-ին, «M! Countdown» նախագծի ժամանակ։ Դրան հետևեցին հաղթանակները «Music Bank» և «Inkigayo» նախագծերում։
== Անդամներ ==
=== Նայոն ===
Իմ Նա Յոն (հանգուլ՝ 임나연) ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 22 ին, Սեուլում։
2010 թվականի սեպտեմբերի 15 ին Նայոնը գաղտնի ներկա է եղել JYP Entertainment ի 7 րդ բաց լսումներին և անցել է դառնալով թրեյնի։ 2013 թվականին մասնակցել է 6mix խմբի փորձերին, որը այդպես էլ առաջնաելույթ չունեցավ։ Նա նկարահանվել է Ջուն Քի «No Love», Got7 խմբի «Girls Girls Girls» ու «Stop Stop It» և Miss A խմբի «Only You» տեսահոլովակներում։ Նա նաև, որպես կամեո նկարահանվել է կորեական «Նպատակասլացները 2» դրամայում։
=== Չոնյոն ===
Յու Չոն Յոն (հանգուլ՝ 유정연) ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 1 ին, Սուվոնում։ Նա դերասան Գոնգ Սընգ Յոնի կրտսեր քույրն է։
Նա միացել է լեյբլին, մասնկացելով 6-րդ բաց լսումներին, 2010 թվականի մարտի 1 ին։ Ինչպես Ջիհյոն և Նայոնը, նա նույնպես պետք է առաջնաելույթ ունենար 6mix խմբում։ 2014 թվականին նա Նայոնի հետ նկարահանվել է Got7 խմբի «Girls Girls Girls» և 2015 թվականին Miss A խմբի «Only You» տեսահոլովակներում։
=== Մոմո ===
Մոմո (հանգուլ։ 모모) կամ Հիրաի Մոմո (ճապոներեն՝ 平井 もも), ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 9 ին, Կիոտոյում։ Նա խմբի գլխավոր պարուհին է։
Մոմոն սկսել է պարել, դեռ վաղ հասակից և որոշեց դառնալ երգչուհի Ամուրո Նամիեի պատճառով և սկսեց հետաքրքրվել քեյ փոփով, Rain և Լի Հյորի արտիստներին լսելուց հետո։ Նա ընտրվեց լեյբլի կողմից, երբ նրանք տեսան նրա և նրա ավագ քրոջ պարային հոլովակը։ Նա գնաց լսումների քրոջ հետ 2012 թվականի ապրիլի 13 ին, բայց միայն Մոմոն անցավ։
2014 թվականին նա նկարահանվել է Got7 խմբի «Stop Stop It» և Ջունհոյի «Feel» երգի ճապոնական տարբերակի տեսահոլովակներում։ Հաջորդ տարի նկարահանվել է Վույոնգի «R.O.S.E» և Miss A խմբի «Only You» տեսահոլովակում։ Նա «Sixteen» շոուի միակ դուրս եկած մասնակիցն է, ով հետո կրկին հետ վերադարձավ խումբ և առաջնաելույթ ունեցավ։
=== Սանա ===
Սանա (հանգուլ՝ 사나) կամ Մինատոզակի Սանա (ճապոներեն՝ 湊崎 紗夏) ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 29 ին, Օսակայում
Սանան առաջին անգամ հետաքրքրվել է քեյ փոփով Girls Generation և & Kara խմբերի Ճապոնիայում մեծ հայտնիություն ձեռք բերելուց հետո։ Միջնակարգ դպրոցի վերջին տարում՝ 2012 թվականին ընտրվել է լեյբլի կողմից Նա նկարահանվել է Got 7 խմբի «A» և Ջունհոյի «Feel» տեսահոլովակներում։
=== Ջիհյո ===
Պակ Ջի Հյո (հանգուլ՝ 박지효), ծնվել է 1997 թվականի փետրվարի 1 ին, Գուրիում։ Նա խմբի գլխավոր վոկալիստն է։
Երբ Ջիհոյն մասնկացեց «Junior Naver» մրցույթին, մանկական դերի համար, նա ընտրվեց լեյբլի կողմից։ Նա պաշտոնապես միացել է լեյբլին 2005 թվականի հուլիսի 15 ին և եղել է թրեյնիների խմբում, ավելի քան 10 տարի և նա նույնպես պետք է առաջնաելույթ ունենար 6mix խմբում։ Նա նկարահավել է miss A խմբի «Only You» տեսահոլովակում։
=== Մինա ===
Մինա (հանգուլ՝ 미나) կամ Մյոի Մինա (ճապոներեն՝ 名井 南), ծնվել է 1997 թվականի մարտի 24 ին, Սան Անտոնիոյում, հետո տեղափոխվել է Կոբե, Ճապոնիա, երբ փոքր երեխա էր։
Նա սովորել է բալետ պարել ավելի քան 11 տարի, «Urizip» ժամանակակից պարային ակումբին միանալուց առաջ։ 2013 թվականին ընտրվել է լեյբլի կողմից։ Մինչ առաջնաելույթը, նկարահանվել է այլ արտիստների տեսահոլովակներում։
=== Դահյոն ===
Կիմ Դա Հյոն (հանգուլ՝ 김다현) ծնվել է ծնվել է 1998 թվականի մայիսի 28 ին, Սոննամում։
Նա հայտնի է դարձել իր պարային հոլովակը 2011 թվականին համացանց ՅուԹյուբ ներբեռնելուց հետո։ Միջնակարգ դպրոցում կատարել է սոլո երլույթ երաժշտական փառատոնի համար և ընտրվել է լեյբլի կողմից։ Նա պաշտոնապես լեյբլին միացել է 2012 թվականի հուլիսի 7 ին։ Նա հետագայում նկարահանվել է Got 7 ի «Stop Stop It» և Վույոնգի «R.O.S.E» տեսահոլովակներում։
=== Չեյոն ===
Սոն Չե Յոնգ (հանգուլ՝ 손채영), ծնվել է 1999 թվականի ապրիլի 23 ին, Սեուլում։
Չե Յոնգը վեցերորդ դասարանում մեկ տարի հաճախել է պարային ակադեմիա։ Նա լեյբլին միացել է 2012 թվականի հունիսի 6 ին։ Նա նույնպես հայտնվել է Got 7 ի «Stop Stop It» և miss A ի «Only You» տեսահոլովակներում։
=== Ցզըյու ===
Ցզըյու (հանգուլ՝ 쯔위) կամ Չո Ցզը Յու, ծնվել է 1999 թվականի հունիսի 14 ին, Թայվանում։
Նա նկատվել է լեյբլի կողմից 2012 թվականին «Muse» թատերական փառատոնի ժամանակ և նոյեմբերի 15 ին ուղևորվել է Հարավային Կորեա՝ նախապատրաստվելու համար։ Նա նույնպես հայտնվել է Got 7 ի «Stop Stop It» և miss A ի «Only You» տեսահոլովակներում։
== Սկավառակագրություն ==
=== Մինի ալբոմներ ===
=== Սինգլեր ===
=== Այլ հիթեր ===
== Ֆիլմագրություն ==
=== Հեռուստատեսություն ===
==== Դրամաներ ====
==== Ռեալիթի և այլ շոուներ ====
== Հոլովակագրություն ==
=== Տեսահոլովակներ ===
=== Մասնակցությունը այլ տեսահոլովակներում ===
== Մրցանակներ և անվանակարգումներ ==
== Korea Cable TV Awards ==
== Mnet Asian Music Awards ==
== Naver V App Awards ==
== Seoul Music Awards ==
== Simply K-Pop Awards ==
== Մասնակցությունը երաժշտական ծրագրերում ==
=== M! Countdown ===
=== Music Bank ===
=== Inkigayo ===
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք |
1,052,928 | Վալերի Վատենին | Վալերի Վատենին (ռուս.՝ Ватенин Валерий Владимирович, հունվարի 27, 1933(1933-01-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 16, 1977(1977-06-16), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ, մանկավարժ և Լենինգրադի նկարիչների միության անդամ։
== Կենսագրություն ==
Վալերի Վատենինը ծնվել է 1933 թվականի հունվարի 27-ին, Լենինգրադում՝ Պյոտր Լավրովի փողոցում (այժմ՝ Ֆուրշտատսկու փողոց) և, ինչպես գրում է նկարչի այրի և կենսագիր Ն․ Վատենինը, ամբողջ կյանքը անցկացրել է այստեղ, բացառությամբ մի քանի պատերազմական տարիների։ Հայրենական մեծ պատերազմն սկսվելուց հետո № 203 դպրոցի հետ տարահանվել է Կիրովի մարզի Շաբալինսկի շրջան, որտեղից էլ 1945 թվականին վերադարձել է Լենինգրադ։
1947 թվականին Վատենինը ընդունվել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարան (այժմ՝ Նիկոլայ Ռերիխի անվան), որը ավարտել է 1952 թվականին։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ալեքսանդր Մոժայսկին աշխարհում առաջին ինքնաթիռ ստեղծողն է» նկարը։
1953 թվականին Վատենինը ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Սովորել է Վալերի Պիմենովի, Լեոնիդ Խուդյակովի և Ալեքսանդր Զայցևի մոտ։ Ամառային պրակտիկային մեկնել է Լեռնային Ալթայ (1956 թվական, ղեկավար՝ Պյոտր Ֆոմին) և Միջին Ասիա (1957 թվական, ղեկավար՝ Նիկոլայ Անդրեցով)։ 1959 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Բորիս Իոգանսոնի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Պատշգամբի վրա» նկարը։
1959 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է դիմանկարներ, ժանրային և բարդ համադասական կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ և քաղաքային բնանկարներ։ Աշխատել է յուղաներկերի, տեմպերաների, ջրաներկերի, մատիտի նկարների և կոլաժի տեխնիկայով։ Զբաղվել է հաստոցային որմնանկարչությամբ։ 1965 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Վատենինի նկարներում ռեալիզմը համադրվում էր հորինվածքի հետ։ Դիմանկարը, բնանկարը, նատյուրմորտը կորցնում էին ժանրային կանոնային սահմանները և ներկայանում էին որպես նկարներ-խոհեր կյանքի մասին իր բարդ տարածական-ժամանակային ձևափոխություններում։ Ուղևորություններ է կատարել Հին և Նոր Լադոգայով, Պսկովով, Մեծ Նովգորոդով, Կաշիրայով, Վլադիմիրով, Սուզդալով, Ալուպկայով, Լեռնային Ալթայով, աշխատել է Դմիտրի Կարդովսկու ամառանոցում Պերեսլավլում։ Այցելել է Լեհաստան, Չեխոսլովակիա և Իտալիա։
Վատենինի ստեղծագործություններից են «Դերձակուհիները» (1960 թվական), «Ձմեռը Մոսկվայի մոտ», «Մայիսը» (երկուսն էլ՝ 1961 թվական), «Ինքնապատկերը», «Սպիտակ գիշերը․ Ֆոնտանկա» (երկուսն էլ՝ 1962 թվական), «Գիշերային հերթափոխը», «Լենինգրադյան բնապատկերը», «Սվետլանայի դիմանկարը» (բոլորը՝ 1964 թվական), «Արհեստանոցում» (1965 թվական), «Աղջիկը, լամպը և թռչունը», «Սուզդալը», «Պահածոների բանկայով նատյուրմորտը», «Սվետլանայի դիմանկարը» (բոլորը՝ 1966 թվական), «Շաբաթ օրվա երեկոն Օնեգայում», «Գարնանային զարդանկարը», «Նկարիչը և մոդելը», «Չորացրած մարմինը» (բոլորը՝ 1967 թվական), «Ձկները և թռչունները», «Նարվայի ծառուղին», «Մթնշաղին» (բոլորը՝ 1968 թվական), «Այգում» (1969 թվական), «Շարժասանդուղքը» (1970 թվական), «Ծովը և երեխաները», «Ինքնապատկերը» (երկուսն էլ՝ 1971 թվական), «Զինվորի մայրը», «Հարսնացուն» (1972 թվական), «Գեղանկարիչ Վատենինի կյանքը» (1973 թվական), «Ուստ-Մալոմա», «Սպասումը» (երկուսն էլ՝ 1974 թվական), «Հնդկական ամառը», «Տարահանումը» (երկուսն էլ՝ 1975 թվական), «Զանգերով նատյուրմորտը» (1976 թվական) և այլ նկարներ։
1965-1973 թվականներին Վատենինը դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում։ Նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսները ցուցադրվել են 1985 թվականին Լենինգրադում, Լենինգրադի նկարիչների միության ցուցահանդեսային կենտրոնում և 1990 թվականին Մոսկվայում։
1972 թվականին մյուս նկարիչների հետ միացել է «Տասնմեկ» խմբին, որտեղ նրանց հետ միասին կազմի մեջ են մտել՝ Զավեն Արշակունին, Յարոսլավ Կրեստովսկին, Գերման Եգոշինը, Վիտալի Տյուլենևը, Բորիս Շամանովը, Վիկտոր Տետերինը, Վալենտինա Ռախինան, Եվգենյա Անտիպովան, Լեոնիդ Տկաչենկոն և Կոնստանտին Սիմունը․ 1972 և 1976 թվականներին բոլորով մասնակցել են ընդհանուր խմբի երկրորդ ցուցահանդեսներին, ցուցադրվել են Օխտայի Ռուսաստանի նկարիչների միության ցուցահանդեսային դահլիճում։
Մահացել է 1977 թվականի հուլիսի 16-ին Լենինգրադում՝ 45 տարեկան հասակում, ճանապարհային վթարի հետևանքով։
Վալերի Վատենինի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Ճապոնիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Հայտնի են Վալերի Վատենինի գեղանկարչական, գծանկարչական և քանդակային դիմանկարները, որոնք տարբեր տարիներին կատարվել են լենինգրադցի նկարիչների, այդ թվում՝ Վ․ Յանտարյովի, Իրինա Բրոյդոյի և Իյա Վենկովայի կողմից (բոլորը՝ 1971 թվական)։
== Ցուցահանդեսներ ==
== Տես նաև ==
Լենինգրադի նկարիչների միություն
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.12.
Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.10.
Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.15.
Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград» // Советская культура, 1964, 26 декабря.
Никифоровская И. Отчитываться мастерством. // Ленинградская правда, 1965, 26 ноября.
Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.8.
Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.8.
Каталог Осенней выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.6.
Богданов А. Ярче показывать жизнь. // Вечерний Ленинград, 1971, 21 декабря.
Вьюнова И. Мерой времени. // Ленинградская правда, 1971, 31 декабря.
По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50-Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.11.
Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.9.
Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. М., Искусство, 1972. с.208.
Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.7.
Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1976. — с.30-34.
Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.13.
Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.
Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.12.
Дмитренко А. Человек на своей земле. // Ленинградская правда, 1977, 20 ноября.
Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.185.
Валерий Владимирович Ватенин. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1985.
Ватенина Н. Валерий Ватенин. — Л: Аврора, 1988. — 80 с.
Выставка произведений 26 ленинградских и московских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.18-19, 47-48.
Художники круга 11-ти. Из коллекции Николая Кононихина. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. с.3.
Антонова А. Ватенин Валерий Владимирович. Портрет Светланы. // Портрет в России. ХХ век: Альманах. Вып. 10. СПб., Palace Edition, 2001. с.308, 394.
Антонова А. Ватенин Валерий Владимирович. Автопортрет. // Портрет в России. ХХ век: Альманах. Вып. 10. СПб., Palace Edition, 2001. с.308—309, 394.
Мочалов Л. Группа «Одиннадцати» // Художник Петербурга. 2000, нояб.-дек. (№ 5) — 2002, июль-авг. (№ 9).
Время перемен. Искусство 1960—1985 в Советском Союзе. — Санкт-Петербург: Государственный Русский музей, 2006. — с.217.
Ватенина Н. Валерий Ватенин. СПб., Русская коллекция, 2006.
Мочалов Л. Группа «Одиннадцати» // Художник Петербурга. 2000, нояб.-дек. (№ 5) — 2002, июль-авг. (№ 9)
Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. с.21, 24, 30, 296, 358, 393, 394, 396, 397, 399, 492, 407, 416, 418, 419, 421, 424, 439, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.82.
Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. с. 15, 270.
А. В. Данилова. Группа одиннадцати как художественное явление в изобразительном искусстве Ленинграда 1960-1980 годов.//Общество. Среда. Развитие. Научно-теоретический журнал. №3, 2010. с.160-164.
Стерлигов В. Выступление на выставке одиннадцати на Охте( 1972). / Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. Издание подготовила Елена Спицына: В 2-х ч. LA (USA), 2010. Ч.1. С.246-248. |
944,847 | Ռան Բոսիլեկ | Ռան Բոսիլեկ (իրական անունը՝ Գենչո Ստանչև Նեգենցով, բուլղար․՝ Генчо Станчев Негенцов, սեպտեմբերի 26, 1886(1886-09-26), Գաբրոբո, Բուլղարիայի իշխանություն - հոկտեմբերի 8, 1958(1958-10-08), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող և բանաստեղծ։
== Կենսագրություն ==
Ռան Բոսիլեկը ծնվել է 1886 թվականի սեպտեմբերի 23-ին Գաբրովոյում։ Նրա հայրը մահացել էր, երբ Գենչոն յոթ տարեկան էր։ Ընտանիքում Գենչոն ուներ երկու եղբայր և երկու քույր։ 1904 թվականին նա ավարտել է Գաբրովոյի ապրիլյան գիմնազիան, որից հետո չորս տարի աշխատել է որպես ուսուցիչ։ Իր աշակերտների համար գրել է առաջին բանաստեղծությունը՝ «На косичка» անվանմամբ, որը հրատարակավել է 1906 թվականին «Светлячок» պարբերականում։ 1908-1910 թվականներին Սոֆիայի համալսարանում սովորել է բանասիրություն և օրենք, 1916 թվականին Բրյուսելում իրավունքի ոլորտում ստացել է դոկտորի աստիճան։ Բոսիլեկն այնտեղ գրում է «Я кажи ми» բանաստեղծությունը (հայտնի է նաև որպես «Облаче, ле бяло»), որը հետագայում դառնում է արտերկրում ապրող բուլղարացիների խորհրդանիշը։ Որոշ ժամանակ աշխատել է իրավաբան, սակայն շուտով վերադարձել է գրողի գործին։
Աշխատել է «Светлячок», «Врабча» և «Детская радость» պարբերականների խմբագիր։ Եղել է Բուլղարիայի գրողների միության անդամ և Բուլղարիայի մանկագիրների միության նախագահ։ 1932 թվականին «Хемус» հրատարակչությունում հրատարակվել է բուլղարական ժողովրդական հեքիաթների հավաքածու «Неродена мома» գիրքը, որը Բրյուսելի միջազգային գրական ցուցահանդեսին մրցանակ է ստացել։ 1926-1942 թվականներին գրողն աշխատել է «Патиланско царство» հեքիաթների գլխավոր շարքի վրա, որի մեջ են ներառվել «Патиланчо» (1926), «Патиланско царство» (1927), «Бате Патилане» (1927), «Патиланчо Данчо» (1929), «Патиланчо на село» (1935) և «Патиланско училище» (1942) պատմվածքները։
Ռան Բոսիլեկը մահացել է 1958 թվականի հոկտեմբերի 6-ին Սոֆիայում՝ 72 տարեկան հասակում։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Энциклопедия «Болгария», т.5, 1985 (բուլղ.)
== Արտաքին հղումներ ==
Biography and Excerpts (in Bulgarian)
«Речник на българската литература», т. 3 (П-Я). Издателство на Българската академия на науките, София, 1982 (բուլղ.)
От и за Ран Босилек в Своден каталог НАБИС – национален каталог на академичните библиотеки в България
Ран Босилек в Литернет
Другото лице на Ран Босилек, detskiknigi.com |
658,073 | Once More with Feeling | Once More with Feeling, բրիտանական Placebo խմբի սինգլների հավաքածուն։ Ալբոմը թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 30-ին Virgin Records լեյբլով։ Սինգլը թողարկվել է երեք տարբերակներով՝ մեկ CD, բոնուս տարբերակ ռեմիքսների երկրորդ սկավառակի հետ, ինչպես նաև մեքսիկական հատուկ տարբերակ, որ նախատեսված էր Մեքսիկայում կայանալիք շրջագայությունների համար։ Սկավառակում ընդգրկված չէ խմբի առաջին սինգլը՝ «Come Home»-ն է, բայց կան երկու այլ երգեր՝ «Twenty Years» և «I do»։
== Երգացանկ ==
== Արտաքին հղումներ ==
Placebo-ի պաշտոնական կայք(անգլ.)
Պաշտոնական էջը MySpace-ում(անգլ.)
Saint Placebo Ego
Placebo-ի ռուս երկրպագուների կայք |
757,374 | Դիք (այլ կիրառումներ) | Դիք, կարող է վերաբերել՝
Դիք - գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Ճապաղջրի գավառակում
Դիք - լեռնաշղթա Արսիանի լեռնահամակարգում, Ճորոխ և Կուր գետերի ջրբաժանի շրջանում |
28,508 | Մ.թ.ա. 427 |
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
Պլատոն - Հին հույն փիլիսոփա(վ. Մ.թ.ա. 347)
== Մահեր == |
451,289 | Հովհաննես Ղորղանյան | Հովհաննես Ղորղանյան (1833, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն), Երևանի առաջին քաղաքագլուխ։
== Կենսագրություն ==
Հովհաննես Ղորղանյանը ծնվել է Թիֆլիսում, ազնվական ընտանիքում։ Թիֆլիսի ռեալական գիմնազիան ավարտելուց հետո 21 տարեկանում անցնում է պետական ծառայության, այնուհետև տեղափոխվում Երևան։ Մինչև 50 տարեկանը զբաղվել է կրթամանկավարժական գործունեությամբ։ Դրան զուգահեռ Ղորղանյանը աշխատել է Երևանի նահանգի ղեկավարի մոտ՝ զբաղեցնելով զանազան պատասխանատու պաշտոններ։ 1853-1856 թվականներին մասնակցել է Ղրիմի կամ Արևելյան պատերազմին։
Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայի հրամանով 1877 թվականին Հովհաննես Ղորղանյանը կազմակերպում և գլխավորում է Երևանի քաղաքային ինքնավարությունը։ 1879 թվականի հոկտեմբերի 1-ին կայսր Ալեքսանդր II-ի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց Ռուսական կայսրության քաղաքների շարքը։ Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման՝ այսօրվա Ավագանու նախատիպը։ Հովհաննես Ղորղանյանը նշանակվեց Երևանի առաջին քաղաքագլուխ։ Նրա պաշտոնավարությունը տևում է 5 տարի՝ 1879 թվականի սեպտեմբերից 1884 թվականի հոկտեմբերը։
Հովհաննես Ղորղանյանը պարգևատրվել է Սուրբ Աննայի 3-րդ, Սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով։
== Տես նաև ==
Հին Երևան
Երևանի նահանգ
== Ծանոթագրություններ == |
674,205 | Կաչինար | Կաչինար (ալբ․՝ Kaçinar), գյուղ Ալբանիայի Հանրապետության հյուսիս-արևմուտքում՝ Լեժայի գավառում։ 2015 թվականի կառավարության կողմից Ալբանիայի վարչատարածքային բաժանման բարեփոխումներից հետո Կաչինար գյուղը վարչականորեն մտել է Միրդիտայի շրջանի մեջ։
Ըստ 2011 թվականի Ալբանիայում անցկացված մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում էր 1016 մարդ։ Բնակչության մեծամասնությունը ալբանացիներն են։
== Ծանոթագրություններ == |
841,665 | Սպորտանավային ակումբ (Տագանրոգ) | Սպորտանավային ակումբ (ռուս.՝ Яхт-клуб), երկհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, Տագանրոգի ծոցի ափին։
Հասցեն` ք. Տագանրոգ , Պորտովայա փողոց, 1-2։
== Պատմություն ==
Տագանրոգի սպորտանավային ակումբը հիմնադրվել է 1908 թվականին Առևտրային ակումբի ժողովում, այնտեղ էլ սկզբնապես գտնվում էր նրա վարչությունը։ Ակումբի առաջին փայտե շենքը կառուցվել է 19-րդ դարի երրորդ քառորդում։ Շենքը կառուցվել է «Նավագնացության և առևտրի ռուսական ընկերության» միջոցներով։ Ակումբի հարևանությամբ գտնվել են նավակայանը և նավագնացության գործակալությունը։
Փայտյա շենքն ուներ վրանաձև աշտարակներով և պատշգամբներով ինքնատիպ ճարտարապետություն։ Դեպի պատշգամբ տանում էր ձևավոր զարդաձողերով սանդուղքը։ Շենքում կային ռեստորան և բիլիարդ։ Սպորտանավային ակումբի ռեստորանը գտնվել է ջրի վրա՝ նավահանգստում։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը սպորտանավային ակումբի անդամ էին արտոնյալ դասի ներկայացուցիչները։ Մուտքը ակումբ կատարվում էր միայն ակումբի անդամների երաշխավորագրով։ Մուտքի վճարը կազմում էր քսանհինգ կոպեկ։ 1910 թվականին ռեստորանը պահում էր Տ. Նովոմլինսկին, ռեստորանում ամեն օր նվագում էր նվագախումբը։
Սպորտանավային ակումբում եղել է մոտ քսան մակույկ, որոնցով ցանկացողները կարող էին զբոսնել ծովածոցով, այստեղ կանգնած էին մասնավոր զբոսանավեր և մոտորանավակներ։ Տոնական օրերին ակումբում կազմակերպել են էքսկուրսիաներ մակույկներով մինչև Կուլժինսկու ամառանոց և մինչև քաղաքային այգի։
1930-1950-ական թվականներին ակումբում մարզվել են մարզիկները՝ առագաստային սպորտի թիավարության վարպետները։ 1950 թվականի հունվարին ֆիզկուլտուրայի և սպորտի հանրապետական կոմիտեն որոշում է կայացրել Տագանրոգում սպորտանավային նոր ակումբի 1-ին հերթի շինարարության մասին։ Նոր շենքը կառուցվել է 1952 թվականին քանդված հին շենքի տեղում։ Շենքի նախագծի հեղինակն էր ճարտարապետ Վլադիմիր Իվանովիչ Գրիգորը։
Նոր շենքը կահավորված էր ընդհանուր նավասենյակով, այնտեղ կային ասուլիսների դահլիճ, ուսումնական դասարաններ, բուֆետ և կենցաղային սենյակ։ Կային նաև դիտահարթակ և աշտարակ։
Ներկայում (2017 թվական) նոր ակումբը օլիմպիական հերթափոխի հանրապետական թիվ 3 դպրոցն է։ 1948 թվականից այստեղ ամեն տարի անցկացվում են գիշերային մրցավազքեր «Տագանրոգսկայա պրավդա» թերթի մրցանակի համար, համառուսաստանյան առաջնություններ և դպրոցական, ուսանող և մեծահասակ մարզիկների մրցումներ։
== Պատկերասրահ ==
== Գրականություն ==
Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Таганрогский яхт-клуб Archived 2017-04-07 at the Wayback Machine.
Памятники архитектуры, истории и культуры Таганрога на старых открытках и фотографиях |
534,847 | Սերովբե Պատկանյան | Սերովբե Պետրոսի Պատկանյան (հոկտեմբերի 2, 1769(1769-10-02), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1836, Աստրախան, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ, բանաստեղծ։
Միքայել և Գաբրիել Պատկանյանների հայրը, Միքայել Ռեստենի եղբայրը։
== Կենսագրություն ==
Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ Վենետիկի Մխիթարյանների, 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը (ֆլեյտա, ջութակ)։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է հայոց լեզու, պատմություն, իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց Հերակլ II թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև վրացի երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել Նոր Նախիջևանում։ 1810-1822 թվականներին պաշտոնավարել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։
== Ստեղծագործական գործունեություն ==
Պատկանյանը գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-1815 թվականների բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարում ծնունդ առած ազգային քաղ․ բանաստեղծությունը։
== Երկեր ==
Երգք, Մ․, 1857
== Գրականություն ==
Սադյան Մ., Պատկանյաններ, Երևան, 1982։
== Ծանոթագրություններ == |
1,106,477 | Կոնստանտին Կրետիուս | Կոնստանտին Յոհան Ֆրանց Կրետիուս (գերմ.՝ Konstantin Johann Franz Cretius. հունվարի 6, 1814(1814-01-06), Բժեգ, Լեհաստան - հուլիսի 26, 1901(1901-07-26), Բեռլին, Գերմանական կայսրություն), 19-րդ դարի գերմանացի նկարիչ, ռոմանտիզմի ուղղության ներկայացուցիչ, Բեռլինի արվեստների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր։
== Կենսագրություն ==
Կոնստանտին Կրետիուսը ծնվել է 1814 թվականի հունվարի 6-ին Պրուսական թագավորության Բժեգ քաղաքում, որը ներկայումս գտնվում է Լեհաստանի Հանրապետության կազմում։ Մանուկ հասակում ծանր հիվանդության պատճառով գամված լինելով անկողնուն՝ զբաղվել է նկարներ անելով, գծապատկերներ ներկելով, ինչն էլ նրա մեջ հակում ու սեր է արթնացրել կերպարվեստի նկատմամբ։
1833 թվականին ընդունվել է Բեռլինի արվեստների ակադեմիա, աշակերտել Կարլ Վիլհելմ Վախին։ 1836 թվականին ցուցահանդեսում ներկայացրել է «Ասպետն ու իր սիրած աղջիկը» և «Ռիչարդ Առյուծասիրտը» աշխատանքները։
1838 թվականին արժանացել է Պրուսիայի գեղարվեստի ակադեմիայի մեծ մրցանակին և այդ նույն տարվա սեպտեմբերին մեկնել ճամփորդելու Հարավային Եվրոպայում։ Ռոմանտիկ մի շարք կտավներ ստեղծելով՝ Իտալիայում փորձառություն ձեռք բերելու համար կրթաթոշակ է ստացել և Բրյուսել ու Փարիզ այցելելուց հետո մեկնել Պալերմո։ Եղել է նաև Հռոմում, որտեղ 1842 թվականին ժանրային մի շարք գեղեցիկ նկարներ է ստեղծել։
Հայրենիք վերադառնալով՝ հեղինակել է պատմական, ժանրային, կրոնական թեմաներով բազմաթիվ աշխատանքներ, պատկերազարդել է Սիլեզիայի մի քանի եկեղեցիների խորանները։
1846 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ IV թագավորը նրան ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի պալատը՝ վերջինիս դիմանկարն ստեղծելու։ Սուլթանն այդ աշխատանքի համար նկարչին պարգևատրել է օսմանյան կայսրության Փառքի շքանշանով։
Կոնստանտին Կրետիուսը եղել է Բեռլինի արվեստների համալսարանի պրոֆեսոր։
Նրա զավակներից Ռիխարդ ֆոն Կրետիուսը դարձել է պրուսական բանակի գեներալ-լեյտենանտ, ստացել ազնվականական տիտղոս՝ այն ժառանգաբար իր սերունդներին փոխանցելու իրավունքով։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Stéphanie Baumewerd: Cretius, Constantin Johann Franz. In: Savoy, Bénédicte und Nerlich. France (Hg.): Pariser Lehrjahre. Ein Lexikon zur Ausbildung deutscher Maler in der französischen Hauptstadt. Band 1: 1793-1843, Berlin/Boston 2013, S. 48–50.
Gothaischer Hofkalender|Gothaisches Genealogisches Taschenbuch der Briefadeligen Häuser. 1907. Erster Jahrgang, Justus Perthes, Gotha 1906, S. 122.
== Արտաքին հղումներ ==
Работы К. Кретиуса
Константин Кретиус |
302,151 | Գորնի (գյուղ, Կարդիմովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորնի (այլ կիրառումներ)Գորնի (ռուս.՝ Горни), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Կարդիմովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 8 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
447,043 | Վախթանգ VI | Վախթանգ VI (վրաց.՝ ვახტანგ VI, սեպտեմբերի 15, 1675(1675-09-15) կամ 1675, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - մարտի 26, 1737(1737-03-26) կամ 1737, Աստրախան, Ռուսական կայսրություն), Քարթլիի փոխարքա (1703-1714), ապա թագավոր (1716-1724)ː
Պայքարել է կենտրոնական իշխանության ուժեղացման համարː Փորձել է վերացնել երկրում արմատացած իրանաղզլբաշական կարգերը, վերականգնել վրացական ազգային կարգն ու սովորույթները, զարկ է տվել գյուղատնտեսության զարգացմանը, առևտրական ճանապարհների կառուցմանը, սահմանել պետական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները և այլն, որոնք իրենց արտահայտությունն են գտել նրա կազմած «Դաստուրլամալի»-ում (պետական կառավարման վերաբերյալ կարգադրությունների ու հրահանգների ժողովածու)ː Նա կազմել է նաև վրացական ֆեոդալական իրավունքի օրենսգիրք (Վախթանգի օրենքներ)ː
Նրա նախաձեռնությամբ 1709 թվականին Թիֆլիսում հիմնադրվել է վրացական առաջին տպարանը, որտեղ 1712 թվականին առաջին անգամ տպագրվել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը»՝ Վախթանգ VI-ի գիտական մեկնաբանություններովː Նրա օրոք մեծ աշխատանք է տարվել վրացական տարեգրությունների խմբագրման ու կազմման (կազմել է նոր «Քարթլիս ցխովրեբան») ուղղությամբː Արտաքին քաղաքականության ասպարեզում Վախթանգ VI-ը կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը, կապ հաստատել Պետրոս I-ի հետ, որը խոստացել էր կազմակերպել հայ-վրացական պետություն՝ Ռուսաստանի հովանու ներքոː 1722 թվականի գարնանն ու ամռանը Գանձասարի Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Վախթանգ VI-ի հետ Գանձակում և Թիֆլիսում, ստեղծվել է հայ-վրացական զինակցությունː
1722 թվականի սեպտեմբերի 22-ին Գանձակի մոտ համախմբվել է Վախթանգ VI-ի 30 հազարանոց և Եսայի կաթողիկոսի 10 հազարանոց «ընտիր և սպառազեն» զորքըː Նրանք սպասում էին ռուսական զորքերին, որոնք 1722 թվականի օգոստոսին արդեն մտել էին Դերբենդ և պատրաստվում էին շարունակել արշավանքը Իրանի Կասպյան ծովեզերքը գրավելու համարː Սակայն ռուսական զորքի հետ հանդիպումը տեղի չունեցավ՝ ռուսական արշավանքի անսպասելի ընդհատման պատճառովː
Շահ Թահմազ II-ը Վախթանգ VI-ին մեղադրեց պետական դավաճանության մեջ և 1722 թվականի վերջին զրկեց նրան Քարթլիի վալիի և Անդրկովկասում իրանական զորքերի ընդհանուր զորահրամանատարի իրավունքներիցː Վախթանգ VI-ը ստիպված թողեց Վրաստանը և ընտանիքով ու մեծ շքախմբով (1200 մարդ) անցավ Ռուսաստանː Գրել է բանաստեղծություններ, եղել է թարգմանիչ և բառարանագիրː Մահացել է Աստրախանումː |
24,047 | 552 | 552 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ օրը։ Սա մեր թվարկության 552 թվականն է,
VI դարի 52-րդ տարին։
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
935,452 | Միջազգային բանկային հաշվեհամար (IBAN) | Միջազգային բանկային հաշվեհամար (անգլ.՝ International Bank Account Number (IBAN)), միջազգայնորեն ընդունված համակարգ բանկային հաշիվները նույնականացնելու և միջազգային փոխանցումների մշակումը նվազագույն ռիսկով իրականացնելու համար։ Ի սկզբանե այն ընդունվել է Եվրոպական բանկային ստանդարտների կոմիտեի (ECBS) կողմից, իսկ ավելի ուշ որպես միջազգային ստանդարտ ISO ISO 13616:1997- ի ներքո։ Ներկայիս ստանդարտը ISO 13616:2007-ն է, որը նշում է SWIFT- ին որպես պաշտոնական գրանցամատյան։ Ի սկզբանե ստեղծված լինելով Եվրամիության ներսում վճարումները հեշտացնելու համար, այն ներդրվել է եվրոպական երկրների մեծամասնության և աշխարհի բազմաթիվ երկրների կողմից, հիմնականում Մերձավոր Արևելքում և Կարիբյան ծովում։ 2016 թվականի փետրվարի դրությամբ 69 երկիր օգտագործում էր IBAN համարակալման համակարգը IBAN-ը բաղկացած է մինչև 34 այբբենական նիշերից, որոնք պարունակում են երկրի կոդ, ստուգման երկու նիշ և թվերի շարք, որը ներառում է շահառուի բանկի կոդը, մասնաճյուղի կոդը և շահառուի հաշվեհամարը։ Ստուգման նիշերը հնարավորություն են տալիս ստուգելու բանկի հաշվեհամարը և հաստատելու նրա ամդամակցությունը համակարգին նախքան փոխանցումն իրականացնելը։
== Նախապատմություն ==
IBAN-ից առաջ բանկային հաշվի նույնականացման տարբեր ստանդարտները (այսինքն`բանկը, մասնաճյուղը, routing կոդերը և հաշվի համարը) խառնաշփոթ էին առաջացնում որոշ օգտվողների համար։ Դա հաճախ հանգեցնում էր նրան, որ անհրաժեշտ routing տեղեկատվությունը բացակայում էր փոխանցումներից։ ISO 9362-ով սահմանված է ,որ նշված routing տեղեկատվությունը(հաճախ հայտնի նաև որպես բիզնեսի նույնականացման կոդեր (BIC կոդ), SWIFT ID կամ SWIFT կոդ կամ SWIFT-BIC) հատուկ ձևաչափ չի պահանջում, այնպես որ հաշիվների և գործարքների տիպերի նույնականացումը թողնվում էր փոխանցման կողմերի համաձայնության վրա։ Այն նաև չէր պարունակում ստուգիչ թվանշաններ, ուստի մակագրության սխալները հայտնաբերելի չեն եղել, և ուղարկող բանկը չի կարողացել վավերացնել routing-ի տվյալները նախքան փոխանցում կատարելը։ Սխալ routing կոդերը հանգեցրել են վճարումների հետաձգմանը և ավելացրել են լրացուցիչ ծախսեր ուղարկող և ընդունող բանկերի, հաճախ նաև միջնորդ բանկերին մոտ։
Այս դժվարությունները հաղթահարելու համար 1997 թ.-ին Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) հրապարակեց ISO 13616: 1997: Այս առաջարկի ճկուն լինելու պատճառով Եվրոպական բանկային ստանդարտների կոմիտեն (ECBS) կարծում էր, որ այն անիրագործելի կլինի, և նրանք մշակեցին ստանդարտի իրենց տարբերակը, որն ի թիվս այլ բաների, թույլ էր տալիս միայն մեծատառեր և պահանջում էր,որ յուրաքանչյուր երկրի համար IBAN-ը ունենա ֆիքսված երկարություն։ ISO 13616:1997 հետագայում հանվեc և փոխարինվեc ISO 13616:2003-ով։ Ստանդարտը նորից վերանայվեց 2007-ին, երբ այն բաժանվեց երկու մասի։
IBAN- ը պարտադրում է ճկուն, բայց կանոնավոր ձևաչափ, որը բավարար է հաշվի նույնականացման համար և պարունակում է վավերացման տեղեկատվություն`մուտքագրման սխալներից խուսափելու համար։ Այն կրում է ամբողջ routing տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է մի բանկից մյուսը փոխանցում կատարելու համար, որտեղ էլ որ լինի։ Այն պարունակում է բանկային հաշվեհամարի հիմնական մանրամասները, ինչպիսիք են երկրի կոդը, մասնաճյուղի կոդը(Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հայտնի են որպես տեսակավորման կոդեր) և հաշվեհամարները,այն նաև պարունակում է ստուգիչ թվանշաններ, որոնք կարող են վավերացվել հենց սկզբում՝ մեկ ստանդարտ ընթացակարգի միջոցով։ Այն տեղերում , որտեղ օգտագործվում է IBAN, փողի փոխանցման սխալները կրճատվել են ընդհանուր փոխանցումների 0,1%-ի չափով։
== Կառուցվածքը ==
IBAN-ը բաղկացած է մինչև 34 տառերից և թվերից հետևյալ կերպ.
երկրի ծածկագիր՝ օգտագործելով ISO 3166-1 ալֆա-2-ը - երկու մեծատառ,
ստուգիչ թվանշաններ -երկու նիշ, և
Հիմնական բանկային հաշվի համար (Basic Bank Account Number - BBAN) – մինչև 30 տառ և թվանշան, որոնք կախված երկրից տարբեր ենՍտուգիչ թվանշանները հնարավորություն են տալիս հստակ ստուգել բանկային հաշվի համարը , հաստատել դրա ամբողջականությունը նախքան գործարքը կատարելը։
IBAN-ը էլեկտրոնային եղանակով փոխանցման դեպքում չպետք է պարունակի բացատներ։ Տպելիս այն արտահայտվում է չորս նիշերի խմբով,որոնք առանձնացված են մեկ բացատով .նիշերի վերջին խումբը ունի փոփոխական երկարություն , ինչպես ցույց է տրված ստորև բերված օրինակում
Թույլատրված IBAN նիշերն են 0-ից 9 թվանշանները, և լատիներեն այբուբենի տառերը՝ A-ից Z: Սա վերաբերում է նույնիսկ այն երկրներին (օրինակ ՝ Թաիլանդ), որտեղ այդ տառերը չեն օգտագործվում մայրենի լեզվում։
=== Հիմնական բանկային հաշվի համար ===
Հիմնական բանկային հաշվի համարի (BBAN) ձևաչափը որոշվում է յուրաքանչյուր երկրի կենտրոնական բանկի կամ նշանակված վճարային մարմնի կողմից։ Ընդունված ձևաչափերը կարող են լինել իրարից տարբեր։ Ազգային մարմինը կարող է գրանցել իր BBAN ձևաչափը SWIFT- ով, որը սակայն պարտադիր չէ։ Այն կարող է ընդունել IBAN առանց գրանցման։ SWIFT- ը հանդես է գալիս նաև որպես SWIFT համակարգի գրանցման մարմին, որն օգտագործվում է IBAN չընդունած երկրների մեծամասնության կողմից։ Երկու համակարգերի հիմնական տարբերությունն այն է, որ SWIFT- ը չի պահանջում, որ երկրի ներսում օգտագործվող BBAN- ները լինեն նախապես սահմանված երկարությամբ։
Յուրաքանչյուր երկրի համար BBAN- ը պետք է ունենա հաստատուն երկարություն և պարունակի տառեր և/կամ թվեր։ Այն ներառում է ներքին բանկային հաշվի համար, մասնաճյուղի նույնացուցիչ և հնարավոր routing տեղեկատվություն։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ routing/ հաշվեհամարի համարակալման տարբեր համակարգեր ՝ առավելագույնը ներառելով 30 թիվ և/կամ տառ։
=== Ստուգիչ թվեր ===
Ստուգիչ թվերը հնարավորություն են տալիս ուղարկող բանկին (կամ նրա հաճախորդին) կատարել նշանակման վայրի և հաշվեհամարի ստուգում տվյալների մուտքագրման պահին։ Այս ստուգումը երաշխավորվում է հայտնաբերելու ցանկացած դեպք, երբ մեկ նիշ բաց է թողնվել, կրկնօրինակվել, սխալ մուտքագրվել կամ որտեղ երկու նիշերը հակառակ են գրվել։ Այսպիսով, routing-ի և հաշվի համարների սխալները գործնականում վերացված են
== Վերամշակում ==
IBAN-ի նախագծային նպատակներից մեկն այն էր, որ հնարավորինս շատ վավերացում իրականացվի տվյալների մուտքագրման պահին։ Մասնավորապես, IBAN-ը կարդացող համակարգչային ծրագիրը կկարողանա վավերացնել.
Երկրի կոդը
IBAN- ում նիշերի քանակը համապատասխանում է երկրի ծածկագրի համար նշված քանակին
Երկրի կոդի համար սահմանված BBAN ձևաչափը
Հաշվի համարը, բանկի կոդը և երկրի կոդի համադրությունը համատեղելի են ստուգիչ թվերի հետՍտուգիչ թվանշանները հաշվարկվում են ՝ օգտագործելով MOD-97-10 ՝ համաձայն ISO / IEC 7064: 2003 (այս հոդվածում կրճատված է mod-97), որը մատնանշում է ստուգման նիշերի համակարգերի մի շարք, որոնք ունակ են պաշտպանել տողերը սխալներից, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդիկ պատճենում են տվյալները։ Մասնավորապես, ստանդարտը նշում է, որ հնարավոր է հայտնաբերել հետևյալը.
Տեղերով փոխարինման բոլոր սխալները (մեկ նիշի փոխարինումը մյուսով, օրինակ ՝ 4234-ը 1234-ով)
Տեղափոխման բոլոր կամ համարյա բոլոր սխալները (երկու նիշերի տեղափոխումը, որոնք կամ հարակից են կամ դրանց միջև կա մեկ նիշ, օրինակ ՝ 12345-ի փոխարեն 12354 կամ 12543)
Տեղափոխման բոլոր կամ գրեթե բոլոր սխալները (ամբողջ տողի հերթափոխը ձախից աջ կամ հակառակը)
Կրկնակի փոխարինման սխալների մեծ մասը .նույն տողում երկու առանձին փոխարինման սխալներ, օրինակ ՝ 1234567-ի փոխարեն 7234587
Բոլոր մյուս սխալների մեծ մասըIBAN- ների համար հիմնական կանոնն այն է, որ հաշիվ սպասարկող ֆինանսական հաստատությունը պետք է ունենա IBAN, քանի որ կան մի շարք ոլորտներ, որտեղ նույն հաշվից և մասնաճյուղերից տարբեր IBAN- ներ կարող են ստեղծվել , որոնք կբավարարեն IBAN-ի վավերացման ընդհանուր կանոններին։ Հատկապես այն դեպքերում, երբ 00 վավեր ստուգման նիշ է, 97-ը չի լինի վավեր ստուգիչ թվանշան, ինչպես նաև, եթե 01 -ը վավեր ստուգիչ թվանշան է, 98-ը չի լինի վավեր ստուգման նիշ, նույնը նաև 02 -ի և 99-ի դեպքում։
ՄԱԿ-ի CEFACT TBG5- ը հրապարակել է IBAN վավերացման անվճար ծառայություն 32 լեզուներով բոլոր 57 երկրների համար, որոնք ընդունել են IBAN ստանդարտը։ Նրանք նաև հրապարակել են ստուգման ալգորիթմի Javascript ելակետային կոդը։
ECBS-ի անդամ երկրների բանկային հաշիվների IBAN ստուգիչն առկա է իր կայքում անգլերեն լեզվով։
== Ծանոթագրություններ == |
261,318 | Բագնի | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագնի (այլ կիրառումներ)Բագնի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
483,229 | Շախմատային օլիմպիադա 1996 | Շախմատային 32-րդ օլիմպիադան կայացել է 1996 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 2-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Օլիմպիադայում հանդես է եկել 114 թիմ (Հայաստանը հանդես է եկել 3 թիմով)։ Մրցաշարում հանդես է եկել 665 շախմատիստ, որից 171-ը գրոսմայստեր, իսկ 162-ը միջազգային վարպետ։
Խաղացվել է 3160 պարտիա (4 պարտիա չեղյալ է հայտարարվել) շվեյցարական մրցակարգով 14 փուլով։
== Մրցաշարային աղյուսակ ==
Մ - տեղը մրցաշարային աղյուսակում
Բ - Բուխգոլցի գործակից
Միավոր - բոլոր վաստակած միավորները (1- շախմատիստի հաղթանակ, ½- ոչ ոքի, 0- շախմատիստի պարտություն)
Կո - ոչ պաշտոնական թիմային միավոր (2- հաղթանակ թիմին, 1- ոչ-ոքի, 0- պարտություն)
Կ - լրացուցիչ ցուցանիշներ։
== Անհատական մեդալներ ==
Խաղատախտակ 1։ Կատար Մոհամեդ Ալ-Մոդիաքի 8 / 10 = 80,0 %
Խաղատախտակ 2։ Բերմուդներ Ռիչարդ Ռոբինսոն 8 / 10 = 80,0 %
Խաղատախտակ 3։ Ուզբեկստան Սաիդալի Յուլդաշև 11 / 14 = 78,6 %
Խաղատախտակ 4։ Անգլիա Մեթյու Սադլեր 10½ / 13 = 80,8 %
== Նշումներ ==
== Աղբյուրներ ==
OlimpBase |
443,669 | Նովայա Օդեսայի շրջան | Նովայա Օդեսայի շրջան (ուկրաիներեն՝ Новоодеський район), շրջան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում։
Ստեղծվել է 1926 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Նովայա Օդեսա։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1428 կմ²։
== Բնակչություն ==
2005 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 38000 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 26,61 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Պետական վիճակագրական ծառայության կայքը (ուկր.) |
562,665 | Իլինդա (Սուվորոշի վտակ) | Իլինդա (ռուս.՝ Илинда), գետ Ռուսաստանում, հոսում է Վլադիմիրի մարզով, Կոմի Հանրապետությունում։ Գետաբերանը տեղակայված է Սուվորոշի գետի ձախ ափին՝ 52 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 22 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Օկսկոմի ավազանային շրջանին գետն է։ Գետավազանը՝ Օկա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 09010301112110000033983
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 110003398
Ավազանի կոդը - 09.01.03.011
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 10
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
769,467 | Կիհելկոննա (այլ կիրառումներ) | Կիհելկոննա, կարող է վերաբերել՝
Կիհելկոննա - գյուղական ավան Էստոնիայի Սաարեմաա նահանգի Կիհելկոննա շրջանում
Կիհելկոննա - շրջան Էստոնիայի Սաարեմաա նահանգում |
900,739 | Վարդի կոկոնով ձու (Ֆաբերժեի ձու) | «Վարդի կոկոնով ձու» (ռուս.՝ Яйцо с бутоном розы), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1895 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի համար։
Այս ձուն դարձավ առաջինը, որը Նիկոլայը նվիրեց Ալեքսանդրային։
Այսօր «Վարդի կոկոնով ձու» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
== Նկարագիր ==
«Վարդի կոկոնով ձուն» պատրաստված է նեոդասական ոճով՝ ի հակակշիռ 19-րդ դարի վերջին տարածված մոդեռն ոճի։ Ձուն բացվում է ինչպես կոնֆետատուփը, որի ներսում պահված է վարդի կոկոն՝ պատված դեղին գույնի էմալով։
== Անակնկալ ==
«Վարդի կոկոնով ձու» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը դեղին վարդի կոկոնն է։ Կոկոնի թերթիկները նույնպես բացվում են, որի մեջ թաքցված են ադամանդակուռ և սուտակակուռ ոսկե թագը և կաբոշոնային աստղակերպ սուտակե կախազարդը։ Վերջին երկու անակնկալները կորսված են։ Թագը խորհրդանշում էր Ալեքսանդրա Ֆեոդորովնայի նոր տիտղոսը՝ Ռուսական կայսրության կայսրուհի։
== Պատմություն ==
Ալեքսանդր III կայսեր մահից հետո նրա որդին՝ Նիկոլայ II-ն ամուսնանում է Ալիսա Վիկտորիա Ելենա Բեատրիսի՝ Հեսսեն-Դարմշտադտի արքայադստեր հետ, որն ընդունում է Ալեքսանդրա Ֆեոդորովնա անունն ու դառնում կայսրուհի։ Նրա հարազատ քաղաքը՝ Դարմշտադտը հռչակված էր իր վարդաստաններով, դրա համար էլ կայսրուհին կարոտով էր լցվել դեպի վարդերը։ Դեղին վարդերը կայսրուհու հայրենիքում՝ Գերմանիայում բավականին թանկարժեք էին։ Ֆաբերժեին Նիկոլայ կայսրը ձվի համար վճարում է 3 250 ռուբլի։
== Սեփականատերեր ==
Ձուն պահպանվել է թագավորական հավաքածուում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։ Նույն թվականին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը այն բռնագրավում է, իսկ ավելի ուշ՝ 1927 թվականին վաճառում Էմանուել Սնոումանին, որը ներկայացնում էր «Wartski» ոսկերչական տունը։
1930-ական թվականներին ձվի սեփականատերը Չարլզ Պարսոնսն էր, որից հետո մի քանի տասնամյակ ձվի մասին ոչ մի տեղեկություն չի շրջանառվում։ 1985 թվականին Մալկոլմ Ֆորբսը Լոնդոնում ձեռք է բերում ձուն «Fine Art Society»-ից։ 2004 թվականին «Վարդի կոկոնով ձուն» վաճառքի է հանվում, որը գնում է Վիկտոր Վեկսելբերգը։ Վերջինս ինը կայսերական ձու է գնել՝ մոտավորապես 100 միլիոն դոլարի արժողությամբ։
== Տես նաև ==
Ֆաբերժեի ձվեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Վարդի կոկոնով ձուն» թանգարանի կայքում Archived 2017-04-04 at the Wayback Machine. |
589,905 | Սան Կոնո | Սան Կոնո (իտալերեն՝ San Cono ) կոմունա Իտալիայում, Սիցիլիա մարզում՝ Կատանիայի գավառում։
Բնակչությունը կազմում է 2959 մարդ, բնակչության խտությունը կազմում է 451 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 6,56 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 95040։ Հեռախոսային կոդը՝ 0933։
== Արտաքին հղումներ ==
http://www.edisonweb.com/sancono Archived 2006-02-02 at the Wayback Machine. |
108,312 | (9401) 1994 TS3 | (9401) 1994 TS3, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1994 թվականի հոկտեմբերի 13-ին Յոշիսադա Սիմիձուի և Տակեշի Ուրատայի կողմից Նաչի-Կացուուրայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,679261 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,1342 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,2243 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1601,85 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,224741 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 14,26° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(9401) 1994 TS3 աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
263,097 | Չերալիք | Չերալիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Սեբաստիայի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
58,719 | Գերմանիայի հայոց թեմ | Գերմանիայի Հայոց Թեմ, Հայ առաքելական եկեղեցու թեմ Գերմանիայում, որի իրավասության ներքո է ամբողջ երկիրը։
== Պատմություն ==
Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կազմավորվել է 1991 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով։ Առաջնորդանիստը Քյոլնի Աբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին է։ Թեմի կազմի մեջ են մտնում 15 համայնքներ Գերմանիայի մի շարք քաղաքներում, ինչպէս օրինակ՝ Քյոլն, Բեռլին, Մյունխեն, Մայնց, Գյոպպինգեն, Հանաու, Նյուրնբերգ, Բրեմեն և այլն։ Թեմում ներկա պահին ծառայում են Թեմակալ Առաջնորդից բացի ևս վեց հոգևորականներ։
Թեմի կազմավորումից առաջ Գերմանիայի հայ համայնքը մինչև 1980 թ․եկեղեցական իմաստով մաս է կազմել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության (կենտրոնը՝ Փարիզ), իսկ այնուհետև Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության (կենտրոնը՝ Վիենա)։
Գերմանիայի Հայոց Թեմը իր սկզբնավորման պահից սերտորեն համագործակցել և համագործակցում է Գերմանիայում գործող ավետարանական և կաթողիկե եկեղեցիների հետ։ Այն լիիրավ անդամ է Գերմանիայի Միջ-Եկեղեցական Կենտրոնական Խորհրդի։
Մինչև 1984 թվականին գերմանահայ համայնքը եկեղեցի չի ունեցել արարողությունների համար և օգտագործել են տեղի ավետարանական եկեղեցիները։ 1984 թվականից Գյոփինգենում գործում է Սուրբ Խաչ եկեղեցին, որը 2019 թ. սկզբից սեփականության իրավունքով փոխանցվեց Թեմին։ 1998 թվականին Քյոլնում Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու օծումը, որը նախկին կաթողիկե եկեղեցի է և կառուցվել 1958-ին, իսկ 1987 թ․-ից մշտապես ծառայում էր տեղի հայկական համայնքին։ 2006 թ․ Սաքսոնիա-Անհալտի փոքրաթիվ հայ համայնքը Հալլե քաղաքում Թեմի նյութական օժանդակությամբ կարողացավ ձեռք բերել նախկին կաթողիկե մի եկեղեցի, որը վերանորոգումից հետո 2007 թ. ապրիլին վերաօծվեց և ստացավ «Սուրբ Հարություն» անունը։ Թեմի հովանավորության ներքո գործող մնացած 13 համայնքները իրենց արարողությունների համար վարձակալում են տվյալ քաղաքում գտնվող կաթողիկե կամ ավետարանական եկեղեցիները։
Թեմի առաջին առաջնորդն էր Տ․ Գարեգին արքեպիսկոպոս Բեքջյանը (1991-2018)։ Նրա հրաժարականից հետո, 2018-ի ապրիլի 15-ին, Թեմական-Պատգամավորական Ժողովը Թեմի նոր առաջնորդ է ընտրել Տ․ Սերովբե վարդապետ Իսախանյանին։ 2019 թ. մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդը ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
== Տես նաև ==
Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի ցանկ |
310,858 | Կլետնո (գյուղ, Գատչինսկի շրջան) | Կլետնո (ռուս.՝ Клетно), գյուղ Ռուսաստանի Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 16 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
705,224 | Յաբլոչնի (այլ կիրառումներ) | Յաբլոչնի, կարող է վերաբերել՝
Յաբլոչնի - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բլագովեշչենսկի շրջանի կազմում
Յաբլոչնի - գյուղակ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Դուբովսկի շրջանում։ Մտնում է Սեմիչանսկի գյուղական համայնքի կազմի մեջ |
243,475 | Սեմիլանոե | Սեմիլանոե (ուկրաիներեն՝ Семиланне), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Բարվենկովոյի շրջանում։ Հիմնադրվել է 1923 թվականին։
2001 թվականի տվյալներով Սեմիլանոե գյուղում բնակվում էր 41 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,113 կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
417,712 | Տիկա (գյուղ, Միսսո շրջան) | Տիկա (էստ․՝ Tika), գյուղ Էստոնիայի Վիրումաա նահանգի Միսսո շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 3 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
1,037,770 | Մի՛ նայիր վերև (ֆիլմ, 2021) | Մի՛ նայիր վերև (անգլ.՝ Don't look up), 2021 թվականի սպասվելիք ֆիլմ, որի ռեժիսորը, համապրոդյուսերը և սցենարի հեղինակը Ադամ Մաքքեյն է, որն արտադրելու է ֆիլմը Քևին Մեսիքի և Ջեֆ Վաքսմանի հետ միասին։ Գլխավոր դերերում հանդես են գալու Լեոնարդո ԴիԿապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Ռոբ Մորգանը, Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշետը, Ջոնա Հիլը, Հիմեշ Պաթելը, Տիմոտի Շալամեն, Արիանա Գրանդեն, Քիդ Քադին, Մեթյու Փերին և Թոմեր Սիսլեյը։ Ֆիլմը տեղայնացնելու է Նեթֆլիքս սթրիմինգային հարթակը։
== Սյուժե ==
Ըստ Deadline-ի, ֆիլմը պատմում է երկու աստղագետների մասին, որոնք ուղևորվում են ճանապարհորդության՝ մոտ գտնվող աստերոիդի մասին մարդկությանը զգուշացնելու համար, որը կարող է ոչնչացնել մոլորակը։ Ինչպես հաղորդվում է՝ ֆիլմը կատակերգություն է լինելու։
== Դերասանական կազմ ==
Լեոնարդո ԴիԿապրիո
Ջենիֆեր Լոուրենս
Ռոբ Մորգան
Մերիլ Սթրիփ
Քեյթ Բլանշետ
Ջոնա Հիլ
Հիմեշ Պաթել
Տիմոտի Շալամե
Թոմեր Սիսլեյ
Արիանա Գրանդե՝ կամեո
Քիդ Քադի՝ կամեո
Մեթյու Փերի՝ կամեո
== Արտադրություն ==
=== Զարգացում ===
Մինչդեռ Ջենիֆեր Լոուրենսի և Ռոբ Մորգանի մասնակցությունը հայտարարվել է 2020 թվականի փետրվարին, հիմնական դերասանական կազմը միացել է նրանց ավելի ուշ՝ նույն թվականի աշնանը։
=== Նկարահանումներ ===
Ֆիլմի ռեժիսոր Ադամ Մաքքեյը հայտնել է, որ COVID-19 համավարակի պատճառով նկարահանումները սկսվելու են 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բոստոնում։
== Թողարկում ==
Նեթֆլիքսը պլանավորում է թողարկել «Մի՛ նայիր վերև» ֆիլմը 2021 թվականին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Մի՛ նայիր վերև (ֆիլմ, 2021)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում |
915,869 | Գինու գավաթով աղջիկը | «Գինու գավաթով աղջիկը» (հոլ.՝ Dame en twee heren), Յան Վերմեերի նկարներից՝ նկարված 1659-1660 թվականներին։ Ներկայումս այն պահպանվում է դուքս Անտոն Ուլրիխի թանգարանում,որը գտնվում է Գերմանիայի Բրաունշվայգ քաղաքում։ Նկարի ներքևի ձախ մասում ապակու վրա երևում է հեղինակի ստորագրությունը «IV Meer»:
Առաջին անգամ նկարը հիշատակվում է 1696 թվականի մայիսի 16-ին կայացած Հակոբ Դիսսուիսի մազմակերպած աճուրդի ժամանակ՝ «Ուրախ ընկերակցություն է տոնվում սենյակում» անունով՝ նախնական 73 ֆլորինով։ Հետագայում այն հայտնվում է Անտոն Բրաունշվերի հավաքածուի 1710, 1744 և 1776 թվականների գույքագրի մեջ։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ մինչև 1815 թվականը պահվում է որպես նվաճում։
Նկարն ակնհայտորեն նման է և էսթետիկական մոտեցում ունի Վերեմեերի մյուս երկու «Գինու գավաթը» և «Երաժշտության ընդհատված դաս» ստեղծագործությունների հետ։ Մի քանի տարրեր ամբոջությամբ նույնն են, օրինակ՝ բաց պատուհան՝ վիտրաժային նկարներով (հավանաբար Ժանետտա Վոգել, Վերմեերի կնոջ հարևանուհին)):
Նկարում պատկերված է մի տղամարդ, որը մի բաժակ գինի է մատուցում կնոջը:Կինը վառ կարմիր մետաքսե զգեստ է հագել՝ հավանաբար գայթակղելու նպատակով։ Նա ժպտալով նայում է նկարը դիտողին:Նրա հայացքի մեջ կարելի է կարդալ կոկետություն, թեթև արբածություն։ Ֆոնի հետին մասում նստած է երկրորդ տղամարդը, որը, ձեռքը սեղանին հենած, մտազբաղ նայում է մի կողմ։ Նրա արտաքին տեսքը մելանխոլիկ է, որը կարող է առաջացած լինել խանդի պատճառով։ Կապույտ սփռոցով ծածկված և լավ լուսավորված սեղանի վրա պատկերված է նատյուրմորտ՝ մետաղական սկուտեղի մեջ մրգեր և կերամիկական սափոր՝ սպիտակ կտորի վրա դրված։
Այդպիսի թեմաներ հաճախ էր հանդիպում այդ ժամանակաշրջանի գեղանկարչության մեջ (օրինակ՝ Պիտեր դե Հոոխի «Զինվորների հետ խմող կինը» (1658 թվական) գտնվում է Լուվրում)): Միայն թե Բերմեերի գործերն առանձնանում են կերպարներ ավելի խորը հոգեբանական մշակմամաբ։ Կտավի իմաստը, հավանաբար, չափավորության կոչ է՝ արտահայտված այլաբանությամբ։ Պատուհանի վիտրաժները հակադրվում են սենյակում գտնվողների վարքագծին:Պատից կախված նախնիներից մեկի դիմանկարը, հավանաբար, նույն նպատակին է ծառայում։
Պատկերի անթերի խորությունը հստակ տեսանելի է նկարի սկզբնամասի լուսավորված սալիկապատված հատակի վրա։ Նկարը համարվում է վարպետի հասուն դարաշրջանի գլուխգործոցներից մեկը։ Տարբեր տեխնիկայի օգտագործումը՝ քողարումից մինչև ամենափոքր տարրեր, հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն փոխանցել տարբեր օբյեկտների մակերեսները։
== Ծանոթագրություններ == |
605,363 | Դամբլա Կուրուն | Դամբլա-Կուրուն, լեռ Թուրքիայի Արդվինի մարզում, Պոնտական լեռնահամակարգում, նրա արևելյան հատվածում, Ճորոխ գետի ձախ կողմում, Արդվին քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Բարձրությունը՝ 2962 մ։
== Ծանոթագրություններ == |