id
int64
800
1.12M
title
stringlengths
1
125
article
stringlengths
8
195k
592,375
Ակնագործություն
Ակնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, թանկագին և կիսաթանկագին քարերով գեղարվեստական, կենցաղային և այլ իրերի զարդարում։ == Պատմություն == Հին ժամանակներից հայտնի էր Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր։ Դեռևս մ. թ. ա. 4-րդ հազարամյակում Հին Արևելքի երկրներում օգտագործվել են փորագիր թանկագին քարեր որպես կնիք-մատանիներ։ Մ. թ. ա. 7-6-րդ դարերում ակնագործությունը զարգացել է Հունաստանում, որտեղ հայտնաբերվել էին թանկագին քարերի նոր տեսակներ (զմրուխտ, հասպիս, ամեթիստ և այլն)։ == Եվրոպայում == Միջին դարերում ականագործությունը մուտք է գործել Եվրոպայում Հայաստանում դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակում կիսաթանկագին քարերից (սարդիոն, լեռնային բյուրեղաքար, ագատ, սուտակ և այլն) պատրաստում էին ուլունքներ (Շենգավիթ)։ == Թանկագին քարերով իրերի զարդարում == Թանկագին քարերով իրերի զարդարումը՝ ընդելուզումը, հայտնի էր մ. թ. ա. 2-րդ հազարամյակից (ավելի ուշ շրջանի լավագույն օրինակներից են Տիգրան Բ-ի և Արտավազդ Բ-ի դրամների վրա պատկերված թագերը)։ Հայկական ականագործության բազմաթիվ նմուշներ գտնվել են Լճաշենի, Արմավիրի, Գառնիի, Դվինի պեղումներից։ == Ականագործության մասին հիշատակումներ == Ականագործության մասին հիշատակում են մի շարք պատմիչներ, մասնավորապես՝ Ագաթանգեղոսը, Անանիա Շիրակացին, Ուխտանեսը։ Եկեղեցական և կենցաղային բազմաթիվ իրեր (խաչեր, բուրվառներ, անոթներ և այլն) զարդարում էին թանկագին քարերով։ Հայ թագավորը իշխաններին և պալատական ծառայողներին թանկագին քարերից կազմված պատիվ (գլխակապ) էր շնորհում (հայտնի է Բագարատ թագադիր ասպետի երեք շարք ադամանդներից կազմված պատիվը)։ Հայ ալքիմիական աշխատություններում նշված է արեհստական եղանակով թանկագին քարերի ստացման և մշակման կերպերի մասին։ Նույնը հիշատակում է նաև ուշ միջնադարի պատմիչ Առաքել Դավրիմեցին։ Հայ ֆեոդալները և բարձրաստիճան հոգևորականներն օգտագործում էին ակնակուռ կնիք-մատանիներ (գտնվել են Դվինի պեղումներից, որոնց մի մասը վերաբերում է հին շրջանին)։ Անգլիացի գոհարագետ Է. Բրաունը և հայ ազգագրագետ Հ. Քյուրտյանը հիշատակում են 17-րդ դարում, ակնագործներ Եփրեմ Սադիին, Տեր Սարգսին և այլոց, որոնց հայտնի էին թանկագին քարեր հղկելու և մշակելու բազմաթիվ գաղտնիքներ։ == 17-19-րդ դարեր == 17-19-րդ դարերում առանձնապես աչքի են ընկել Նոր Ջուղայի ակնագործները, որոնց աշխատանքի նմուշներից է ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ ցարին 1660 թվականին ընծայած «Ալմաստե գահը» (Մոսկվա, Զինապալատ)։ 19-20-րդ դարերում Հայաստանում հայտնի էին Վանի, Կ. Պոլսի, Կարսի, Ալեքսանդրապոլի (Լենինական), Շուշիի և այլ քաղաքների տնայնագործ վարպետ ակնագործները։ == Խորհրդային կարգեր == Խորհրդային կարգերի հաստատումից հետո ԽՍՀՄ-ում կազմակերպվեցին ոսկերչական արտելներ, որոնց միավորումից ստեղծվեցին գործարաններ։ ՀԽՍՀ-ում կազմակերպվել է Երևանի ոսկերչական գործարանը։ Ժամանակակից հայ վարպետները օգտագործելով անցյալի հարուստ ավանդույթները, ստեղծում են քեղարվեստական արժեք ունեցող ինքնատիպ զարդեր։ Հայ ոսկերչության և ականաքործության բազմաթիվ նմուշներ առաքվում են արտասահմանյան մի շարք երկրներ (Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Դանիա և այլն)։ == Ժամանակակից հայ անվանի ակնագործներ == Ժամանակակից հայ անվանի ակնագործ վարպետներից են Կ. Մեսրոպյանը, Թ. Ալավերդյանը, Հ. Թերզյանը, Ս. Քյուրքչյանը, Գ. Մանուկյանը, Հ. Դեմիրճյանը, Ա. Զարդարյանը և ուրիշներ։ == Պատկերասրահ == == Տես նաև == Գեմմա Կնքագիտություն Գլիպտիկա Ոսկերչություն == Գրականություն == Borel, F. 1994. The Splendor of Ethnic Jewelry։ from the Colette and Jean-Pierre Ghysels Collection. New York: H.N. Abrams (ISBN 0-8109-2993-7). Evans, J. 1989. A History of Jewellery 1100–1870 (ISBN 0-486-26122-0). LaGamma, Alisa (1991)։ Metropolitan jewelry։ New York: The Metropolitan Museum of Art։ ISBN 0870996169 Nemet-Nejat, Karen Rhea 1998. Daily Life in Ancient Mesopotamia. Westport, CT: Greenwood Press (ISBN 0-313-29497-6). Tait, H. 1986. Seven Thousand Years of Jewellery. London: British Museum Publications (ISBN 0-7141-2034-0).
746,526
Դայլի (այլ կիրառումներ)
Դայլի, կարող է վերաբերել՝ Դայլի - գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում Դայլի - գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում
1,000,146
Լաբոք
Լաբոք (անգլ.՝ Lubbock. LUB-ək), քաղաք ամերիկյան Տեխաս նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2019 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 258.862 և այդ ցուցանիշով նահանգում գրավել է 11-րդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 84-րդ տեղը։ Քաղաքի շուրջը ձևավորվել է Լաբոքի մետրոպոլիսային տարածքը, որի բնակիչների թիվը 2020 թվականի սկզբին կազմել է 327.424: Լաբոքի մականունը Hub City (բևեռ-քաղաք) է. նկատի է առնվել, որ ողջ South Plains տարածաշրջանի տնտեսական, կրթական, առողջապահական կենտրոնն է։ Իսկ տարածաշրջանը բամբակի աճեցման տեսակետից ամենաընդարձակն է աշխարհում և մեծ կախում ունի Ogallala Aquifer-ի ջրից՝ դաշտերի ոռոգումն ապահովելու համար։ Ըստ CNNMoney.com-ի վարկածի՝ Լաբոքը 12-րդ տեղն է զբաղեցնում փոքր բիզնես ձեռնարկելու բարենպաստության տեսակետից. CNN-ն ընդգծում է քաղաքում գործարարության բնագավառում ավանդաբար տիրապետող նպաստավոր մթնոլորտը՝ առևտրական տարածքի հանար սահմանված ցածր վարձաչափը, քաղաքի կենտրոնական դիրքը, բնակավայրի կառավարման կոոպերատիվ եղանակը։ Լաբոքը նաև կրթական կարևոր կենտրոն է, որտեղ գործում են համբավավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Տեխասի տեխնիկական համալսարանը (Texas Tech University), որն ուսանողների թվաքանակով վեցերորդն է նահանգում, Լաբոքի բարձրագույն դպրոցը (Lubbock High School), որը Newsweek հանդեսի վարկածով չորս տարի անընդմեջ լավագույններից մեկն է ճանաչվել ԱՄՆ-ում (առաջին հերթին հաշվի է առնվել նրա՝ միջազգային բակալավրիատի ծրագիրը)... == Կլիմա == == Քույր քաղաքներ == Մուսաշինո, Տոկիո, Ճապոնիա, 1983 թվականից Լեոն, Գուանախուատո, Մեքսիկա – 1985 թվականիցԲարեկամություն հաստատելու առաջարկներ են արել՝ , Կան Տո, Վիետնամ , Ուլսան, Հարավային Կորեա Սյուդադ Ակունյա, Մեքսիկա == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ == == Գրականություն == Abbe, Donald R. & Carlson, Paul H. (2008)։ Historic Lubbock County: An Illustrated History։ Historical Pub Network։ ISBN 978-1-893619-90-6 An illustrated history of Lubbock Pfluger, Marsha (2004)։ Across Time and Territory: A Walk through the National Ranching Heritage Center։ National Ranching Heritage Center։ ISBN 978-0-9759360-0-9 Bogener, Stephen, and Tydeman, William, editors (2011)։ Llano Estacado: An Island in the Sky։ Texas Tech University Press։ ISBN 978-0-89672-682-6 The world's largest expanse of flat land, in words and images Neal, Bill (2009)։ Sex, Murder, and the Unwritten Law: Courting Judicial Mayhem, Texas Style։ Texas Tech University Press։ ISBN 978-0-89672-662-8 Cochran, Mike & Lumpkin, John (1999)։ West Texas: A Portrait of Its People and Their Raw and Wondrous Land։ Texas Tech University Press։ ISBN 978-0-89672-426-6 Anecdotes from the region Martin, Conny McDonald (2003)։ Art Lives in West Texas։ Pecan Press։ ISBN 978-0-9670928-1-2 The History of the Lubbock Art Association and of art activities in Lubbock and surrounding counties == Արտաքին հղումներ == http://www.ci.lubbock.tx.us/ Լաբոք. պաշտոնական կայք Visit Lubbock
233,552
Խանդաձոր Վերին
Խանդաձոր Վերին, Խնդաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջուր ավանի յոթ թաղերից մեկը։ Գտնվում էր Ճորոխ գետի ձախ կողմում, Խոտորջուր գետի անտառապատ հովում։ == Անվան ստուգաբանություն == Ենթադրվում է, որ գյուղի անունն առաջացել է խինդ, խնդության ձոր բառերից։ == Աշխարհագրություն == Խանդաձորը շրջապատված է Պարխարյան լեռներով, որոնք ծածկված են փշատերև և սաղարթավոր անտառներով։ == Պատմություն == Կոտորածների ժամանակ գյուղն ամբողջությամբ այրվել է։ Բնակիչները 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանվել են։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվել են ընդամենը 17 հոգի, որոնք բնակություն են հաստատել Թիֆլիսում։ Իսկ որոշ մասը 1918 թվականին Կլախինց թաղում հաղթական մարտեր մղեցին թուրքական զորքերի դեմ։ == Բնակչություն == 1915 թվականին ուներ 220 տուն՝ 1540 հայ բնակիչ։ == Տնտեսություն == Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ == Պատմամշակութային կառույցներ == Խանդաձորն ուներ Մայր Աստվածածին և Ս. Երրորդություն անուներով եկեղեցիներ, հինգ մատուռ։ == Ճարտարապետություն == Գյուղն ուներ 3-5 հարկանի տներ, փարթամ պարտեզներ։ Խանդաձորը բաժանված էր 8 թաղամասերի։ == Կրթություն == Գյուղն ուներ մեկ այրված և մեկ գործող դպրոց։ == Անվանի մարդիկ == Խանդաձորում է ծնվել Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, հայագետ Համազասպ Ոսկյանը։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
873,417
Վիկոս-Աոոս ազգային պարկ
Վիկոս-Աոոս ազգային պարկ (հուն․՝ Εθνικός Δρυμός Βίκου-Αώου), ազգային պարկ Պինդոս լեռներում, Յանինա նոմոսի Էպիրոս շրջանի հյուսիս-արեւելքում։ Պարկը կառուցվել է 1973 թվականին և ունի 126 կմ² տարածք, ներառում է Վիկոս կիրճը, Աոոս կիրճն ու Տիմֆի լեռը (ամենաբարձր կետը Համիլն է, 2497 մ բարձրությամբ), ինչպես նաև` մի քանի անդրլեռնային գյուղեր։ Պարկի հարավային կողմում գտնվում է Յանինա քաղաքը, իսկ հյուսիս-արևելյան կողմում` Կաստորիա և Կոզանի քաղաքները։ Վիկոսի կիրճն ամենախորն է աշխարհում, ըստ Գինեսի ռեկորդների գրքի։ Կիրճը, որի ամբողջ խորությամբ հոսում է Վայդոմատիս գետը, ունի 12 կմ երկարություն և 1 կմ խորություն։ Ազգային պարկի հյուսիսային կողմում` Կոնիցա քաղաքի մոտակայքով հոսում է Աոոս գետը, որն այնուհետև Վյոսա անվանվամբ հոսում է Ալբանիաի տարածքով` թափվելով Ադրիատիկ ծով։ Տիմֆի լեռան լանջերին` 2050 մետր բարաձրության վրա, տեղակայված է սառուցյալ, Դրակոլիմնի լիճը (հուն․՝ Δρακόλιμνη): == Տիմֆի == Վիկոս կիրճի և Աոոս գետահովտի միջև ջրբաժան է ծառայում Տիմֆի լեռնաշղթան` բարձր գագաթներով. դրանցից են Համիլան` 2497 մետր, Աստրական` 2436 մ, Պլոսկոսը` 2400 մ և Լապատոս գագաթը` 2251 մետր։ Տիմֆիից համայնապատկեր է բացվում բազմաթիվ, այսպես կոչված ալպյան լճերով, պտղաբեր արոտավայրերով, որոնք մի շարք հազվադեպ հանդիպող եկկենցաղների տարածման տարածք են։ Ազգային պարկի ամենամեծ լիճը Դրակոլիմնին է, որը հունարենից թարգմանաբար նշանակում է Վիշապի լիճ։ Այն տեղակայված է 2000 մետր բարձրության վրա Տիմֆի լեռան լանջին, լճի առավելագույն խորությունը 4.95 մետր է, իսկ մակերեսը ծածկում է 1 հեկտար տարածություն։ Աստրակա գագաթին մոտ գտնվող լեռնազանգվածն ունի բազմաթիվ ուղղահայաց քարանձավներ, մասնավորապես Սկամնելի և Վրադետո գյուղերի տարածքներում։ Հնագույն ժամանակներից քարանձավները ծանոթ են եղել տեղի բնակիչներին, գիտական հետազոտություն իրականացվել է Բրիստոլյան փորձնասպելեոլոգիական ակումբի անդամների կողմից, 1980-ական թվականներին։ Այդ անձավների մեծամասնությունն ունեն անուններ, որոնք որոշակի ձևով կապ ունեն հին հունական դիցաբանության հետ, օրինակ, Ոդիսևսյան անցք, Էպոսի անդունդ և այլն։ Վերջերս քարանձավները ենթարկվել են կրկնակի հետազոտության, հունական սպելեոլոգների ակումբի, ինչպես նաև` ֆրանսիացի սպելեոլոգների խմբի կողմից։ Ազգային պարկի խորը ուղղահայաց քարանձավներից են Պրովատինի անձավը 408 մետր և Էպոսը` 451 մետր խորությամբ։ == Բնակչություն == Վիկոս-Աոոսի շրջանում գոյություն ունեն 13 սակավ բնակեցված բնակավայրեր, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1515 մարդ։ Տեղի բնակիչների ավանդական տներն ունեն գնդաձև տեսք, միևնույն ժամանակ, գյուղի բոլոր տները կառուցվել են կենտրոնական հրապարակի շուրջ, իսկ նրանց միջև ձևավորվել էին քարքարոտ արահետներ։ Այսօր զագրորիաի ճարտարապետական ժառանգությունն ըստ հունական օրենսդրության հատուկ պահպանություն է պահանջում. բոլոր նորաստեղծ շենքերը պետք է կառուցված լինեն տեղի քարից, ինչպես նաև` այլ վայրերի ավանդական շինանյութից` տեղի ճարտարապետական ավանդույթների առանձնահատկություներին համապատասխան։ Վիկոս-Աոոսի ազգային առանձնահատկություներից են կամարաձև կամուրջների շարքերը Աոոս գետի վրա, որոնք ծառայել են որպես կապ «արտաքին աշխարհի» հետ մինչև 1950 թվական, երբ ճանապարհ է կառուցվել։ == Ֆլորա և ֆաունա == Վիկոս-Աոոսի ազգային պարկի տարածքում աճում է 1700 տեսակի բույս, շատ են ծաղիկները, այդ թվում նաև` էնդեմիկ տեսակներ։ Անտառներում կան տարբեր ծառատեսակներ, ինչպիսիք են կաղնին, հաճարենին, թխկին, բոխին, ուռենին, լորենին, մի քանի տեսակ սոճիներ և եղևնիներ, այդ թվում` նաև սև սոճիներ։ Պարկի ֆաունան ներառում է 24 տեսակի կաթնասուն. արջ, գայլ, եղջերու, վայրի այծ, վարազ, ջրասամույր և կզաքիս։ Կա 133 թռչնատեսակներ, այդ թվում գոյություն ունեն տարբեր գիշատիչներ, ինչպիսիք են արծիվը, գիշանգղը և ճուռակը։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Рассказ о посещении парка: [1] Медицинские растения национального парка Викос-Аоос (հուն.) (անգլ.) Фото парка Archived 2010-07-18 at the Wayback Machine.
265,082
Բաշի (Սղերդի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշի (այլ կիրառումներ)Բաշի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ Գտնվում էր խճուղային ճանապարհի վրա, բարձրադիր վայրում, Սղերդ քաղաքից 21 կմ հարավ-արևելք։ == Բնակչություն == XX դարի սկզբին ուներ 12 տուն քուրդ բնակիչ։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
875,770
Թուրքիայի քաղաքական կուսակցություններ
Թուրքիան բազմակուսակցական համակարգ ունեցող խորհրդարանական ժողովրդավարական պետություն է։ Այս հոդվածում նշվում է խորհրդարանում ներկայացված հիմնական կուսակցությունները և փոքր կուսակցությունները, որոնք բավարարում են Գերագույն ընտրական հանձնաժողովի պահանջներին (թուրքերեն, YSK) և ընդգրկված են ընտրությունների քվեաթերթիկում։ == Հիմնական կուսակցություններ == Ներկայումս Թուրքիայի խորհրդարանում ներկայացված են 9 կուսակցություններ։ == Փոքր կուսակցություններ == Գրանցված կուսակցություններ, չներկայացված խորհրդարանում։ Թուրքական կոմունիստական կուսակցություն / Մարքսիստական-լենինիստական (թուրքերեն՝ Türkiye Komünist Partisi/Marksist-Leninist in Turkish, TKP/ML; 1972)։ Մարքսիզմ-լենինիզմ-մաոիզմ։ Ունի զինված թև՝ Թուրքիայի աշխատավորների և գյուղացիների ազատագրական բանակ (թուրքերեն՝ Türkiye İşci ve Köylü Kurtuluş Ordusu, TIKKO): Վերապրել է բազում բաժանումներ, գործում է ընդհատակյա, Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Մարքսիստական-լենինիստական կուսակցությունների և կազմակերպությունների միջազգային կոնֆերանսի անդամ է։ Դեմոկրատական կուսակցություն (թուրքերեն՝ Demokrat Parti, DP; 1983)։ Աջակենտրոն, թուրք ազգայնականություն, ազատական ազգայնականություն, ազատական կոնսերվատիզմ, լիբերալիզմ, քեմալիզմ։ Ստեղծվել է արգելված արդարություն կուսակցուրյան հիման վրա՝ Սուլեյման Դեմիրելի կոզմից, որպես ճիշտ ուղու կուսակցություն։ 1991-1996 թվականներին եղել է իշխող կուսակցություն։ Հայրենիք կուսակցություն (թուրքերեն՝ Anavatan Partisi; 1983)։ Աջակենտրոն, թուրք ազգայնականություն, տնտեսական ազատականացում, ազատական կոնսերվատիզմ, պահպանողականություն, եվրաինտեգրացում։ Կազմավորվել է Թուրքիայի զինված ուժերի փոխվարչապետ Թուրգութ Օզալի կողմից՝ 1980-1982 թվականներին։ Ղեկավարում էր 1983-ից մինչև 1989 թվականը։ 2009-ին միացավ Դեմոկրատական կուսակցությանը։ Այն վերականգնվել է 2011 թվականին։ Դեմոկրատական ձախ կուսակցություն (թուրքերեն՝ Demokratik Sol Parti — DSP; 1985)։ Ձախակենտրոն, սոցիալ-դեմոկրատիա, քեմալիզմ, աշխարհիկություն։ Ստեղծվել է նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի կողմնակիցների կողմից։ Թուրքիայի և Հյուսիսային Քրդստանի Մոիստական կոմունիստական կուսակցություն (թուրքերեն՝ Maoist Komünist Partisi, MKP; 1987)։ Մարքսիզմ-լենինիզմ-մաոիզմ։ Ստեղծվել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության պառակտման արդյունքում / մարքսիստ-լենինիստ։ Այն ունի զինված թև` Ժողովրդական ազատագրական բանակ (թուրքերեն՝ Halk Kurtuluş Ordusu, HKO) և Ժողովրդական կուսակցական ուժեր։ Գործում է ընդհատակյա, Թուրքիայում ճանաչվում է որպես ահաբեկչական։ Հեղափոխական միջազգային շարժման և կոմունիստական և բալկանների աշխատողական կուսակցության համաժողովի անդամ է։ Աշխատողական կուսակցություն (թուրքերեն՝ İşçi Partisi, İP; 1992)։ Գիտական սոցիալիզմ, հակասեմականիզմ, ազգային-ժողովրդավարական հեղափոխություն, քեմալիզմ, մաոիզմ, ազգայնականություն։ Այն ստեղծվել է Թուրքիայի հեղափոխական աշխատողների և գյուղացիների կուսակցության, Թուրքիայի աշխատավորների և գյուղացիների կուսակցության, Սոցիալիստական աշխատողների և գյուղացիների կուսակցության, Սոցիալիստական աշխատողների և գյուղացիների կուսակցության և Սոցիալիստական կուսակցության հիմքի վրա։ Ազգային կուսակցություն (թուրքերեն՝ Millet Partisi, MP; 1992)։ Աջակողմյան, կոնսերվատիզմ, ազգայնականություն։ Ստեղծվել է բարեփոխումների դեմոկրատական կուսակցության հիմքի վրա։ Մեծ միության կուսակցություն (թուրքերեն՝ Büyük Birlik Partisi, BBP; 1993)։ Ծայրահեղ աջակողմյան, սունի իսլամիզմ, կոնսերվատիզմ, թուրք ազգայնականություն։ Ստեղծված է Ազգայնական կուսակցության աջ թևի կողմից, որը պառակտումից հետո վերանվանվել է Ազգային շարժման կուսակցության։ Մարքսիստ-լենինիստական կոմունիստական կուսակցություն (թուրքերեն՝ Marksist-Leninist Komünist Partisi, MLKP; 1994)։ Կոմունիզմ, մարքսիզմ-լենինիզմ, հակադեոնիզիզմ, խոջաիզմ։ Ձևավորվել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության / Մարքսիստական-Լենինիստական շարժման և Թուրքիայի կոմունիստական աշխատավորական շարժումից։ Ունի զինված թև՝ ազքատների և ճնշվածների զինված ուժերը(թուրքերեն՝ Fakirlerin ve Ezilenlerin Silahlı Kuvvetleri, FESK)։ Գործում է ընդհատակյա, Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական։ Այն մտնում է միջազգային համակարգման կուսակցությունների և կազմակերպությունների միավորման մեջ։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (թուրքերեն՝ Liberal Demokrat Parti, LDP; 1994)։ Լիբերալիզմ։ Այն ստեղծվել է Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի մահվանից հետո իր խորհրդական գործարար Բեսիմ Թիբուկի կողմից։ Ազատություն և համերաշխություն կուսակցություն (թուրքերեն՝ Özgürlük ve Dayanışma Partisi, ÖDP; 1996)։ Ձախակողմյան, ժողովրդավարական սոցիալիզմ, ազատական ​​սոցիալիզմ, ֆեմինիզմ, էկո-սոցիալիզմ, հակազգային, անիմիլիտարիզմ։ Այն ստեղծվել է մոիստական «Հեղափոխական ուղի» կազմակերպության, Միասնական սոցիալիստական կուսակցության, «Նոր ուղի» տրոյկկիզական կազմակերպության, Թուրքիայի և Հյուսիսային Քուրդիստանի ազատագրման կուսակցության և այլ ձախակողմյան կազմակերպությունների միավորման արդյունքում։ Կուսակցության ներսում գործում են մի քանի հոսանքներ՝ ազատամտական սոցիալիստական պլատֆորմ (ստեղծվել է «Հեղափոխական ուղու» հիմքի վրա), «Հեղափոխական համերաշխություն» և «Նոր ուղի» (Չորրորդ Միջազգային կազմակերպության թուրքական բաժին)։ Այն եվրոպական հակա-կապիտալիստական ​​ձախակողմյանների և եվրոպական ձախակողմյանների մի մասն է։ Աշխատավորական կուսակցություն (թուրքերեն՝ Emek Partisi, EMEP; 1996)։ Ծայրահեղ ձախակողմյան, մարքսիզմ-լենինիզմ, գիտական սոցիալիզմ։ Ստեղծվել է որպես աշխատանքային կուսակցություն (թուրքերեն՝ Emeğin Partisi, EMEP) աշխատավորական կուսակցության հիմքի վրա։ Ժամանակակից անվանումը 2005 թվականից ի վեր է, այն բանից հետո մարդու իրավունքների եվրոպական դատարանը արգելեց, գտնելով խախտում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ կապված։ Մտնում է միջազգային համաժողովի Մարքսիստական-լենինիստական կուսակցությունների և կազմակերպությունների (Միասնություն և պայքար) մեջ։ Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական կուսակցություն (թուրքերեն՝ Devrimci Sosyalist İşçi Partisi, DSİP; 1997)։ Տրոցկիզմ։ Այն ստեղծվել է «Սոցիալիստական աշխատող» ամսագրի հիման վրա։ Միջազգային սոցիալիստական միտման անդամ է։ Այլընտրանքային կուսակցություն (թուրքերեն՝ Alternatif Parti, ALPA или AL PARTİ; 1998)։ Աջակենտրոն, քեմալիզմ, թուրքական ազգայնականություն, աշխարհիկություն։ Բարիություն կուսակցություն (թուրքերեն՝ Saadet Partisi, SP; 2001)։ Ծայրահեղ աջակողմյան, սունի իսլամիզմ, կոնսերվատիզմ, «Միլի Ցերուշ», հակաատլանտիզմ, հակաեվրոպականություն։ Ստեղծվել է Բարորություն կուսակցության արգելումից հետո նրա պահպանողական թևի միջոցով։ Թուրքիայի անկախ կուսակցություն (թուրքերեն՝ Bağımsız Türkiye Partisi, BTP; 2001)։ Աջակողմյան, պահպանողականություն, թուրքական ազգայնականություն, տնտեսական անկախություն, սոցիալական ազգայնական պետություն, մահմեդականություն։ Ստեղծվել է բժիշկ-պրոֆեսոր Հեյդար Բաշի կողմից։ Սոցեալ-դեմոկրատական կուսակցություն (թուրքերեն՝ Toplumcu Demokratik Parti, TDP; 2002)։ Սոցիալական ժողովրդավարություն։ Ստեղծվել է Դեմոկրատական ձախ կուսակցության պառակտման արդյունքում։ Սոցիալիստական դեմոկրատական կուսակցություն (թուրքերեն՝ Sosyalist Demokrasi Partisi, SDP; 2002)։ Սոցիալիստական ​​ժողովրդավարություն, մարքսիզմ-լենինիզմ, ինտերնացիոնալիզմ։ Ստեղծվել է Սոցիալիստական ​​գործողությունների պլատֆորմի հիման վրա (Ազատության և Համերաշխության կուսակցության խմբակցություն)։ Իրավունքի և ազատության կուսակցություն (թուրքերեն՝ Hak ve Özgürlükler Partisi, HAK-PAR; 2002)։ Ձախակենտրոն, քրդական ազգայնականություն։ «Հայրենիք» կուսակցություն (թուրքերեն՝ Yurt Partisi; 2002)։ Աջակողմյան, պահպանողականություն, ազգայնական պահպանողականություն։ Անկախ հանրապետական կուսակցություն (թուրքերեն՝ Bağımsız Cumhuriyet Partisi, BCP; 2002)։ Ձախակենտրոն, քեմալիզմ։ Երիտասարդություն կուսակցություն (թուրքերեն՝ Genç Parti, GP; 2002)։ Աթ կենտրոն, աջակողմյան պոպուլիզմ, ազգայնականություն, էտատիզմ, աշխարհիկություն, հանրապետականություն։ Աշխատավորական շարժման կուսակցություն (թուրքերեն՝ Emekçi Hareket Partisi, EHP; 2004)։ Ծայրահեզ ձախակողմյան, մարքսիզմ-լենինիզմ, գիտական սոցիալիզմ։ Ստեղծվել է Սոցիալիստական Դեմոկրատական կուսակցության պառակտման արդյունքում։ Ազգային վերածնունդ կուսակցություն (թուրքերեն՝ Halkın Yükselişi Partisi, HYP; 2005)։ Կենտրոնամետ, քեմալիզմ, սոցիալական ժողովրդավարություն, ազգայնականություն։ Ստեղծվել է Հայտնի գիտնական և աստվածաբան, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Յաշար Նուրի Օզթուրքի ժողովրդական վերածնունդ շարժման հիման վրա։ Ժողովրդական ազատական կուսակցություն (թուրքերեն՝ Halkın Kurtuluş Partisi, HKP; 2005): Կոմունիզմ, մարքսիզմ, լենինիզմ։ Աշխատավորական եղբայրության կուսակցություն (թուրքերեն՝ İşçi Kardeşliği Partisi; 2006)։ Ձախակենտրոն, սոցիալիզմ, ժողովուրդների եղբայրություն, աշխատողների իրավունքների պաշտպանություն։ Ժողովրդավարական մասնակցության կուսակցություն (թուրքերեն՝ Katılımcı Demokrasi Partisi, KDP или KADEP; 2006)։ Քրդական ազգայնականություն։ Ֆեդերալիզմ։ Թուրքական իրավապաշտպանական կուսակցություն (թուրքերեն՝ Türkiye Müdafa i Hukuk Partisi, TMHP; 2006)։ Աջակենտրոն, ազատականություն։ Հեղափոխական աշխատողական կուսակցություն (թուրքերեն՝ Devrimci İşçi Partisi, DİP; 2007)։ Կոմունիզմ, տրոքսկիզմ, հեղափոխական մարքսիզմ։ Չորրորդ ինտերնացիոնալի վերակազմավորման համակարգող հանձնաժողովի անդամ։ Ճիշտ ուղու կուսակցություն (թուրքերեն՝ Doğru Yol Partisi, DYP; 2007)։ Աջակենտրոնը, թուրքական ազգայնականություն, տնտեսական լիբերալիզմ, պահպանողականություն։ Օրենքի և հավասարության կուսակցություն (թուրքերեն՝ Hak ве Eşitlik Partisi, Hepar; 2008)։ Երրորդ ուղի, թուրքական ազգայնականություն, պոպուլիզմ, սոցիալական արդարություն։ Օրենքի և ճշմարտության կուսակցություն (թուրքերեն՝ Hak ve Hakikat Partisi, HAK PARTİ; 2008)։ Ծայրահեղ աջակողմյան, իսլամիզմը, պահպանողականություն, սոցիալական արդարություն։ Թուրքիայում փոփոխությունների շարժում (թուրքերեն՝ Türkiye Değişim Hareketi, TDH; 2009)։ Սոցիալական ժողովրդավարություն։ Ժողովրդական կուսակցություն (թուրքերեն՝ Ulusal Parti; 2010)։ Երրորդ ուղի `թուրքական ազգայնականություն, սոցիալիզմ, քեմալիզմ, պանթուրքիզմ, հակաիմպերիալիզմ, հակաֆունդամենտալիզմ, հակակապիտալիստական, հակաանջատողականություն։ ճնշվածների սոցիալիստական կուսակցություն (թուրքերեն՝ Ezilenlerin Sosyalist Partisi, ESP; 2010)։ Ծայրահեղ ձախակողմյան, մարքսիզմ-լենինիզմ։ Սոցիալական հաշտեցման և զարգացման բարեփոխման կուսակցություն (թուրքերեն՝ Toplumsal Uzlaşma Reform ve Kalkınma Partisi, TURK PARTİ; 2010)։ Կենտրոնականություն, սոցիալական խաղաղություն, բարեփոխականություն, արդարություն, հավասարություն, ազատություն, ազգայնականություն, համերաշխություն։ Թուրքիայի ազգայնական կուսակցություն (թուրքերեն՝ Milliyetçi Türkiye Partisi, MTP; 2011)։ Թուրքական ազգայնականություն։ Հեղափոխական ժողովրդական կուսակցություն (թուրքերեն՝ Devrimci Halk Partisi, DEV-PARTİ; 2011)։ Ձախակենտրոն, սոցիալիզմ։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (թուրքերեն՝ Sosyal Demokrat Parti, SODEP; 2011)։ Ձախակենտրոն, Սոցիալ-ժողովրդավարություն։ Ստեղծվել է հավասարության և ժողովրդավարության կուսակցության անդամներից բաղկացած մի խումբ անդամների կողմից։ Ապագայի կանաչ և ձախ կուսակցություններ (թուրքերեն՝ Yeşiller ve Sol Gelecek Partisi, YSGP; 2012)։ Ձախակողմյան, ազատական սոցիալիզմ, կանաչ քաղաքականություն, հակակապիտալիստական, ալտերգլոբալիզմ, անմիջական ժողովրդավարություն, աշխարհիկություն, տրանսֆեմինիզմ։ Ձևավորվել է կանաչների և Հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունների միավորման արդյունքում։ «Անարգել Թուրքիա» կուսակցություն (թուրքերեն՝ Yeşiller ve Sol Gelecek Partisi, YSGP; 2012)։ Հաշմանդամների իրավունքների պաշտպանություն։ Իրավունքի և Արդարության կուսակցություն (թուրքերեն՝ Hak ve Adalet Partisi, HAP; 2013)։ Թուրքական ազգայնականություն և հայրենասիրություն, պոպուլիզմ, քեմալիզմ, սոցիալական արդարություն։ «Գեզի» կուսակցություն (թուրքերեն՝ Gezi Partisi; 2013)։ Շրջակա միջավայրի պաշտպանություն։ Ստեղծվել է Թաքսիմ-Գեզիի այգու պաշտպանության ելույթից հետո։ Ազատ գործերի կուսակցություն (թուրքերեն՝ Hür Dava Partisi, HÜDA PAR; 2013)։ Աջակողմյան, իսլամական ժողովրդավարություն, համա-իսլամիզմ, կոնսերվատիզմ, սոցիալական արդարություն։ Ստեղծվել է քրդական Հեզբոլլահի նախկին ակտիվիստների կողմից։ Կուսակցության անդամները հիմնականում քրդական սունիներ են։ Պահպանողական վերածննդի կուսակցություն (թուրքերեն՝ Muhafazakar Yükseliş Partisi, MYP; 2013)։ Թուրքական ազգայնականություն, պահպանողականություն։ Ստեղծվել է ազգայնական և պահպանողական կուսակցության հիման վրա։ Սոցիալիստական վերակառուցման կուսակցություն (թուրքերեն՝ Sosyalist Yeniden Kuruluş Partisi, SYKP; 2013)։ Մարքսիզմ-լենինիզմ, ինտերնացիոնալիզմ, էկո-սոցիալիզմ, ֆեմինիզմ։ Ստեղծվել է Ազատ նախաձեռնությունների սոցիալական կուսակցության, Սոցիալիստական աշխատավորների կուսակցության, Ապագայի սոցիալիստական կուսակցության և Սոցիալիստական միասնության շարժման միավորման արդյունքում։ Կոմունիստական կուսակցություն (թուրքերեն՝ Komünist Partisi, KP; 2014)։ Ծայրահեղ ձախակողմյան, կոմունիզմ, մարքսիզմ-լենինիզմ։ Ստեղծվել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության պառակտման արդյունքում։ Մտնում է կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների և միավորած «Կոմունիստական և աշխատանքային կուսակցությունների նախաձեռնություն» միջազգային խորհրդարանի մեջ։ Թուրքիայի ժողովրդական կոմունիստական կուսակցություն (թուրքերեն՝ Halkın Türkiye Komünist Partisi, HTKP; 2014)։ Ծայրահեղ ձախակողմյան, կոմունիզմ, մարքսիզմ-լենինիզմ։ Ստեղծվել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության պառակտման արդյունքում։ Կենտրոն կուսակցություն (թուրքերեն՝ Merkez Parti; 2014)։ Կենտրոնամետ, սոցիալ-դեմոկրատիա, լիբերալիզմ, եվրոսկեպտիցիզմ, ԱՄՀ -ից անկախություն, հարկային համակարգի պարզեցում, աղքատության դեմ պայքար, հակաանջատողականություն։ Ստեղծվել է «ժողովրդի ձայն» շարժման հիման վրա, Հայրենիք, Ազգային գործողություն և Ժողովրդավարական ձախ կոսակցություններից մի խումբ քաղաքական գործիչների շնորհիվ։ Ազգային պայքար կուսակցություն (թուրքերեն՝ Milli Mücadele Partisi, MMP; 2014)։ Աջակողմյան, թուրքական ազգայնականություն, քեմալիզմ։ == Գործունեությունը դադարեցրած կուսակցություններ == «Միասնություն և առաջադիմություն» կոմիտե (թուրքերեն՝ İttihat ve Terakki Cemiyeti; 1889—1918)։ Պանթուրքիզմ, բարեփոխականություն։ Ստեղծվել է որպես «Օսմանյան միաբանության կոմիտե» բժիշկ-ուսանողների գաղտնի հասարակություն։ Այնուհետև այն վերափոխվեց քաղաքական կազմակերպության, ժամանակի ընթացքում դառնալով պաշտոնական քաղաքական կուսակցություն։ Օսմանյան կայսրության անկման ժամանակ նրանք միաձուլվեցին երիտթուրքերի հետ։ Իշխող կուսակցություն էր 1908 թվականից՝ երիտթուրքերի հեղափոխության պահից մինչև 1918 թվական։ Թուրքիայի կոմունիստական կուսակցություն (թուրքերեն՝ Türkiye Komünist Partisi, TKP; 1920—1987)։ Ձախակողմյան, կոմունիզմ։ Թուրքիայում առաջին օրինական կոմունիստական կուսակցություն։ Ստեղծվել է մի շարք փոքր ձախակողմյան կուսակցությունների միավորման արդյունքում։ Այն վերափոխվեց Թուրքիայի Միացյալ կոմունիստական կուսակցության։ Առաջադեմ հանրապետական կուսակցություն (թուրքերեն՝ Terakkiperver Cumhuriyet Fırkası, TCF; 1924—1925)։ Աջակենտրոն, ազատական պահպանողականություն, լիբերալիզմ, արևմտամտություն։ Ստեղծել է գեներալ Քյազմ Քարաբեքիրը Մուստաֆա Քեմալի խնդրանքով։ Արգելվել է Շեյխ Սայիդի ապստամբությունից հետո։ Ազատ Հանրապետական կուսակցություն (թուրքերեն՝ Serbest Cumhuriyet Fırkası, SCF; 1930)։ Աջակենտրոն, լիբերալիզմ։ Այն ստեղծվել է միակուսակցական համակարգի ազատականացման և լուծարման ընթացքում, կապված Մեծ դեպրեսիայի ժամանակ դժգոհությունների աճի հետ։ Միայն երեք ամիս գոյատեւելուց հետո այն լուծարվեց իշխանությունների կողմից, ովքեր վախենում էին, որ նոր կուսակցությունը կխոչընդոտի Աթաթուրքի բարեփոխումներին։ Ազգային զարգացման կուսակցություն (թուրքերեն՝ Milli Kalkınma Partisi; 1945—1958)։ Հետպատերազմյան Թուրքիայում առաջին օրինական ընդդիմադիր կուսակցությունը։ Լիբերալիզմ, էտատիզմ, պառլամենտարիզմ։ Փակվել է իր առաջնորդ, թուրք գործարար Նուրի Դեմիրագանի մահից հետո։ Դեմոկրատական կուսակցություն (թուրքերեն՝ Demokrat Parti, DP; 1946—1961)։ Աջակենտրոն, լիբերալ պահպանողականություն, տնտեսական լիբերալիզմ։ Ստեղծվել է հետպատերազմյան ազատականացման և միակուսակցական համակարգի վերացման ժամանակաշրջանում։ Հաղթել է 1950, 1954 և 1957 թվականների ընտրություններում, իշխում էր 1950-1960 թվականներին։ Այն լուծարվեց ռազմական հեղաշրջումից հետո։ Ազգային կուսակցություն (թուրքերեն՝ Millet Partisi, MP; 1948—1953)։ Ծայրահեղ աջակողմյան, թուրքական ազգայնականությունը, պահպանողականությունը։ Այն հիմնվել է Դեմոկրատական կուսակցության պահպանողական թևի վրա։ Հանրապետական կուսակցություն (թուրքերեն՝ Cumhuriyetçi Millet Partisi, CMP; 1954—1958)։ Ծայրահեղ աջակողմյան, թուրքական ազգայնականություն։ Այն հիմնադրվել է փակ Ազգային կուսակցության անդամների կողմից։ Միացվել է Թուրքական գյուղացիական կուսակցության հետ։ Հանրապետական գյուղատնտեսական կուսակցություն (թուրքերեն՝ Cumhuriyetçi Köylü Millet Partisi, CKMP; 1958—1969)։ Ծայրահեղ աջակողմյան, թուրքական ազգայնականություն, պանթյուրքիզմ, թուրանաբանություն, ագրարային բարեփոխումների շարժում։ Ստեղծվել է հանրապետական ազգայնական և թուրքական գյողացիական կուսակցությունների միավորման արդյունքում։ Նոր Թուրքիա կուսակցություն (թուրքերեն՝ Yeni Türkiye Partisi, YTP; 1961—1973)։ Ստեղծվել է մի խումբ նախկին դեմոկրատական կուսակցության անդամների կողմից, որը լուծարվել էր 1960 թվականին՝ Ռազմական հեղաշրջումից հետո։ Արդարութուն կուսակցություն (թուրքերեն՝ Adalet Partisi, AP; 1961—1981)։ Աջակենտրոն, քեմալիղմ, ազատական պահպանողականություն, լիբերալիզմ, ատլանտիզմ։ Ստեղծվել է 1960 թվականին Հեղաշրջումից հետո լուծարված Դեմոկրատական կուսակցության հիման վրա։ Հաղթել է 1965 և 1969 ընտրությունները։ Կուսակցության ղեկավար Սուլեյման Դեմիելը չորս անգամ դարձավ Թուրքիայի առաջնորդ։ 1980 թ. Հեղաշրջումից հետո լուծարվեց։ Թուրքիայի աշխատավորական կուսակցություն (թուրքերեն՝ Türkiye İşçi Partisi, TİP; 1961—1987)։ Ձախակողմյան գիտական սոցիալիզմ, մարքսիզմ։ Հիմնադրվել է մի խումբ արհմիությունների ակտիվիստների կողմից։ Արգելվել է 1971 և 1980 թվականների հեղաշրջումներից հետո։ Թուրքիայի հեղափոխական աշխատավորական և գյուղացիական կուսակցություն (TİİKP) (թուրքերեն՝ Türkiye İhtilâlci İşçi Köylü Partisi, TİİKP; 1971—1974)։ Ձախակողմյան, կոմունիզմ, մաոիզմ։ Անօրինական կուսակցություն։ Թուրքիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցություն (թուրքերեն՝ Türkiye Sosyalist İşçi Partisi, TSİP; 1974—1993։ Ձախակոզմյա, սոցիալիզմ։ Արգելվել է 1980 թվականի Հեղաշրջումից հետո։ Կուսակցության անդամները միացան Սոցիալիստական միասնության կուսակցությանը և Թուրքիայի Սոցիալիստական կուսակցությանը։ Թուրքիայի կոմունիստական կուսակցություն / Մարքսիստական-լենինիստական- Շարժում (թուրքերեն՝ Türkiye Komünist Partisi/Marksist-Leninist - Hareketi; 1976—1987)։ Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն (թուրքերեն՝ Sosyaldemokrat Halkçı Parti, SHP; 1983—1995)։ Ձախակենտրոն, սոցիալ-դեմոկրատիա, քեմալիզմ, աշխարհիկություն։ Ռեֆորմատոր Դեմոկրատական կուսակցություն(թուրքերեն՝ Islahatçı Demokrasi Partisi, IDP; 1984—1992)։ Աջակողմյան, ազգայնական, կոնսերվատիզմ։ Թուրքիայի միավորված կոմունիստական կուսակցություն (թուրքերեն՝ Türkiye Birleşik Komünist Partisi, TBKP; 1987—1991)։ Ստեղծվել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության և Թուրքիայի կոմունիստական կուսակցության միավորման արդյունքում։ Վերափոխվեց սոցիալիստական միասնության կուսակցության։ Դեմոկրատական կուսակցություն (թուրքերեն՝ Demokrasi Partisi, DEP; 1991—1994)։ Ձախակենտրոն, քրդական ազգայնականություն։ Ստեղծվել է Ժողովրդական աշխատանքային կուսակցության հիման վրա։ Արգելված է։ «Սոցիալիստական միասնություն» կուսակցություն (թուրքերեն՝ Sosyalist Birlik Partisi, SBP; 1991—1995)։ Ստեղծվել է Միավորված կոմունիստական կուսակցության, Սոցիալիստական աշխատավորական կուսակցության և Սոցիալիստական կուսակցության միավորման արդյունքում։ Փակվել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Թուրքիայի սոցիալիստական կուսակցություն (թուրքերեն՝ Sosyalist Türkiye Partisi, STP; 1992—1993)։ Ձախակողմյան, սոցիալիզմ, կոմունիզմ։ Փակվել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ քրդական հարցի վերաբերյալ իր դիրքորոշման համար։ Նոր կուսակցություն (թուրքերեն՝ Yeni Parti; 1993—1997)։ Աջակենտրոն, լիբերալիզմ։ Ստեղծվել է նախագահ Թուրգութ Օզալի մահից հետո, իր եղբորորդու Յուսուֆ Օզալի կողմից։ Սոցիալիստական ուժի կուսակցություն (թուրքերեն՝ Sosyalist İktidar Partisi, SİP; 1993—2001)։ Ձախակողմյան, սոցիալիզմ, կոմունիզմ։ Միասնական սոցիալիստական կուսակցություն(թուրքերեն՝ Birleşik Sosyalist Parti, BSP; 1994—1996)։ Ժողովրդական դեմոկրատական կուսակցություն (թուրքերեն՝ Halkın Demokrasi Partisi, HADEP; 1994—2003)։ Ժողովրդավարական ժողովրդական կուսակցություն (թուրքերեն՝ Demokratik Halk Partisi, DEHAP; 1997—2005)։ Ծայրահեղ ձախակողմյան, քրդական ազգայնականություն։ Թուրքիայի կոմունիստական կուսակցություն (թուրքերեն՝ Türkiye Komünist Partisi, TKP; 2001—2014)։ Ծայրահեղ ձախակողմյան, կոմունիզմ, մարքսիզմ-լենինիզմ, իսլամական ֆունդամենտալիզմի դեմ պայքար։ Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն (թուրքերեն՝ Sosyaldemokrat Halk Partisi, SHP; 2002—2010)։ Ձախակենրոն, ձախ լիբերալիզմ,սոցիալական ժողովրդավարություն։ Ստեղծվել է Անկարայի նախկին քաղաքապետ և արտաքին գործերի նախարար Մուրատ Քարայալչինի կողմից։ Դեմոկրատական հասարակության կուսակցություն (թուրքերեն՝ Demokratik Toplum Partisi, DTP; 2002—2010)։ Ձախակենտրոն, Սոցիալ-դեմոկրատիա, քրդական ազգայնականություն։ Փակվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Դարձավ խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության ստեղծման հիմքը։ Նոր կուսակցություն (թուրքերեն՝ Yeni Parti; 2008—2012)։ Ձախակենտրոն, ազգայնականություն, քեմալիզմ։ Միավորվել է օրենքի և հավասարության կուսակցությանը։ Խաղաղության և ժողովրդավարության կուսակցություն (թուրքերեն՝ Barış ve Demokrasi Partisi, BDP, քրդ.՝ Partiya Aştî û Demokrasiyê; 2008—2014)։ Ձախակենտրոն, սոցիալական ժողովրդավարություն, քրդական փոքրամասնության իրավունքներ, քրդական ազգայնականություն, ֆեմինիզմ։ Ստեղծվել է իշխանությունների կողմից լուծարված ժողովրդավարական հասարակություն կուսակցության հիման վրա։ Միավորվել է ժողովրդական դեմոկրատական կուսակցության հետ։ Հավասարության և ժողովրդավարության կուսակցություն (թուրքերեն՝ Eşitlik ve Demokrasi Partisi, EDP; 2010—2012)։ Ձախակենտրոն, ձախ ազատատերություն, սոցիալական ազատականություն։ Ազգայնական և Պահպանողական կուսակցություն (թուրքերեն՝ Milliyetçi ve Muhafazakar Parti, MMP; 2010—2013)։ Թուրքական ազգայնականություն, պահպանողականություն։ == Գրականություն == Թուրքիայի Հանրապետության պատմություն։ Բուհական դասագիրք։ Երևան, ԵՊՀ հրատարակչություն։ 2014 թ.:
826,614
Բիլ Ռիդ
Ուիլյամ Ռոնալդ "Բիլ" Ռիդ, կրտսեր, Բրիտանական Կոլումբիայի շքանշան (անգլ.՝ William Ronald "Bill" Reid, Jr., հունվարի 12, 1920(1920-01-12), Վիկտորիա, Կանադա - մարտի 13, 1998(1998-03-13), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), (հայդա) կանադացի քանդակագործ։ Աշխատել է ոսկերչության, քանդակագործության, էկրանի տպագրության և նկարչության բնագավառներում։ Նրա աշխատանքներից ներկայացվել են Կանադական ուղևորության շարքի (2004-2012) կանադական 20 դոլարանոց թղթադրամի վրա։ == Կենսագրություն == Ուիլյամ Ռոնալդ Ռիդ կրտսերը, որին անվանում են Բիլ, ծնվել է 1920 թվականին Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում՝ շոտլանդական-գերմանական ծագմամբ ամերիկացի Ուիլյամ Ռոնալդ Ռիդ Ավագի և T'anuu-ի Ագռավ/Գայլ կլանից, որոնց հաճախ անվանում են հայդա, որոնք Խաղաղօվկիանոսյան ափի առաջին ժողովուրդներն են, Սոֆի Գլադսթոն Ռիդի ընտանիքում ։ Ռիդի մոտ հայդա արվեստի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել, երբ Տորոնտոյի CBC ռադիոյի հաղորդավար էր և Ռայերսոնի տեխնոլոգիական ինստիտուտում նաև ուսումնասիրում էր ոսկերչություն։ Առաջին անգամ Ռիդին հայդա արվեստի մասին սովորեցրել է մայրական պապը և նրա միջոցով Բիլը ժառանգեց իր գործիքները իր մեծ հորեղբոր Չարլզ Էդենշոյից, ճանաչված մի արվեստագետ, որը մահացավ Ռիդի ծննդյան տարում։ 1951 թվականին Ռիդը վերադարձավ Վանկուվեր, որտեղ նա Granville Island-ում վերջապես բացեց իր ստուդիան։ Նա մեծապես հետաքրքրված էր Էդենշոյի ստեղծագործություններով և աշխատում էր հասկանալու նրա աշխատանքների սիմվոլիզմը, որոնց մեծ մասը կորել էր բազմաթիվ հայդա ավանդույթների հետ միասին։ Այս ընթացքում Ռիդը նաև կատարել է արտեֆակտների փրկման աշխատանքներ, այդ թվում բազմաթիվ խճճված քանդակներով տոտեմական սյուներ, որոնք լքվել էին գյուղերում։ Նա Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մարդաբանության թանգարանում աջակցել է Հայդա գյուղի մասամբ վերակառուցմանը։ 29 տարեկանում Ռիդն ամուսնացել է Մաբել անունով մի կնոջ հետ։ Նրանք միասին մեկ երեխա են ունեցել, հետագայում որդեգրել են ևս մեկին։ Աշխատելով ավանդական ձևերով և ժամանակակից նյութերով (սովորաբար ոսկի, արծաթ և հայդա արգիլիթ)՝ Ռիդը սկսեց ոսկյա զարդեր պատրաստել։ Աստիճանաբար նա անցավ բրոնզե մեծ քանդակների, կարմիր մայրու և նուտկանյան կիպարիսի (դեղին մայրի) աշխատանքների՝ ստեղծելով պատկերներ, կենդանիներ և ֆոլկլորային տեսարաններ։ Ռիդը նպատակ էր հետապնդում իր նախնիների վիզուալ ավանդույթները ներկայացնել ժամանակակից ձևով։ Ռիդի ամենահայտնի ստեղծագործությունները երեք խոշոր բրոնզե քանդակներ են, որոնցից երկուսը պատկերում են մարդկային և կենդանիների պատկերներով լցված կանոե, սևը՝ Հայդա Գվայիի ոգին, գտնվում է ԱՄՆ-ում Կանադայի դեսպանատանը, Վաշինգտոն, կանաչը՝ նեֆրիտե կանոեն, գտնվում է Վանկուվերի միջազգային օդանավակայանում, Բրիտանական Կոլումբիա, երրորդը՝ Ստորգետնյա աշխարհի տիրակալը, պատկերում է խոյադելֆինին, գտնվում է Վանկուվերի ակվարիումում։ Այս քանդակների սվաղե տարբերակները գտնվում են Գատինոյի կանադական պատմության թանգարանում։ == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Bill Reid Foundation Douglas Reynolds Gallery (Vancouver, British Columbia, Canada) "Bill Reid", 1979 NFB documentary "The Life and Legend of Bill Reid", CBC Digital Archives The Raven's Call / L'Appel du Corbeau virtual exhibition from the Virtual Museum of Canada
937,293
Լիլի կառավարման ինստիտուտ
Լիլի կառավարման ինստիտուտ (անգլ.՝ Institut d’Administration des Entreprises de Lille), ֆրանսիական պետականա Լիլի I համալսարանին կից գործող բիզնես դպրոց։ Ինստիտուտը, նմանատիպ 33 համալսարանների հետ, «Ֆրանսիական պետական կապերի բիզնես դպրոց» (Réseau des IAE) կազմակերպության մաս է կազմում։ Ան գտնվում է Լիլ քաղաքի պատմական կենտրոնում, իսկ նրա շրջանավարտների քանակը գերազանցում է 18 000-ը։ Լիլի ինստիտուտի կառավարությունը մասնակցում է Էրազմուս ծրագրին և ունի համաձայնագիր Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք համալսարանների հետ՝ ուսանողների փոխանակման վերաբերյալ։ == Վարկանիշ == Լիլի ինստիտուտի կառավարումը, ըստ «Le Nouvel Economiste» ամսագրի, Ֆրանսիայի բիզնես դպրոցների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ == Պատմություն == Ինստիտուտը հիմնվել է 1956 թվականին Ֆրանսիայի նախկին կրթության նախարարի նստավայր Գասթոն Բերջերում։ Ինստիտուտի առաջին ռեկտոր է ընտրվել Միշել Վասյորը։ Նա ղեկավարել է համալսարանը մինչև 1967 թվականը։ Սկզբնապես Լիլի ինստիտուտը պատրաստում էր նախաձեռնող ինժեներներ։ 1972 թվականին ինստիտուտը կցվել է Լիլի I համալսարանին։ == Կրթական ծրագրեր == Լիլի համալսարանի ակադեմիական ծրագրերը։ Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և աուդիտ Սոցիոլոգիա Ճարտարապետություն և կառավարում Անձնակազմի կառավարում Հողային ռեսուրսերի կառավարում Նախագծերի կառավարում Ձեռնարկատիրական գործունեություն Մարքեթինգ, անձնական մարէեթինգ, վաճառք և առևտուր Հաղորդակցություն == Հետազոտություն == Լիլի կառավարման ինստիտուտի կառավարչական այն քիչ թվով համալսարաններից է, որն ունի սեփական անձնական հետազոտական կենտրոն(LEM), ինչպես նաև մտնում է ֆրանսիական հետազոտական և գիտական կենտրոնի կազմի մեջ (CNRS): Հետազոտողները ներառված են չորս աշխատանքային խմբերի մեջ։ CERF: Կորպորատիվ և շուկայական ֆինանսներ EREM: Մերկեթինգ GRAPHE: Անձնակազմի կառավարում, մենեջմենթ և ձեռնարկատիրական գործունեություն GREMCO: Ռազմավարություն և հսկողություն == Տես նաև == Լիլ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == «Официальный сайт — Лилльский институт управления» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին
326,227
Վորոշիլովո (այլ կիրառումներ)
Վորոշիլովո, կարող է վերաբերել՝ Վորոշիլովո - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Դաոլեկանովսկի շրջանի կազմում։ Վորոշիլովո - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Պոչինկովսկի շրջանի կազմում։
478,985
Սանգար կիկլոպյան ամրոց
Սանգար (ժայռապատ, հանույթ 60), գտնվում է Ձորագյուղից 2 կիլոմետր դեպի արևմուտք, որը ամենահզոր ու ամենախոշոր ամրոցն է Սևանի ավազանում։ Այն կառուցված է խորը կիրճի հյուսիսային, համարյա ուղղաձիգ ու ժայռապատ լանջերով սարահարթի վրա, որը մի ընդարձակ հրվանդանի ձևով մտնում է երեք կողմերից գավահեժ ձորերի մեջ։ Սարահարթը փոքր-ինչ հարմարավետ է իր հյուսիսային և հյուսիս-արևմտյան կողմերից։ == Սանգարի ընդհանուր նկարագրությունը == Սարահարթը, որի վրա գտվնում են ամրոցի ավերակները, շրջապատի ձորերի հատակից բարձր է 300-500 մետր։ Այդ բարձունքից երևում են գեղատեսիլ Սևանը և նրան պարփակող լեռները։ Սանգարը պարսպապատված է հրվանդանի եզրերով անցնող գծով։ Նրա պարագիծը հավասար է 650 մետրի։ Երկարությունը 250 մետր է, միջին լայնությունը՝ 160 մետր, շուրջ 40.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ամրոցն ունի միջնապարիսպ, որը նրան բաժանում է 2 ոչ հավասար մասի, որից փոքրը՝ ձորաբերանի մասը, հանդիսացել է միջնաբերդը։ Գրավում է մոտ 17000 քառակուսի մետր։ === Ամրոցի ավերակներում գտնված փաստերը === Ամրոցի ներսում կան բնակարանների ավերակների հետքեր՝ առավելապես միջնաբերդում։ Կացարանների հետքեր երևում են նաև նրա պարիսպներից դուրս, հարավ-արևմտյան կողմում։ Միաշար պարսպի կրկնակի հետքեր կան ամրոցի հյուսիսային կողմում, որոնք մերթ հեռանալով գլխավոր պարսպից և մերթ մոտենալով, նրա արևմտյան կողմով գալիս, միանում են հարավարևմտյան աշտարակի հիմքին։ Ամրոցից դեպի հյուսիս կան բոլորաձև դամբարաններ։ Ամրոցի արտաքին պարիսպների վրա երևում են տարբեր մեծության աշտարակներ, միջնապարսպի վրա կան ավելի փոքրերը, որոնք դարձված են դեպի ամրոցի գլխավոր մուտքը։ Աշտարակները միմյանցից համարյա հավասար հեռավորության վրա են դասավորված՝ առաջին աշտարակը գտնվում է ամրոցի հարավ-արևմտյան անկյունում, այնուհետև, մեկը մյուսից 20-30 մետր հեռավորության վրա դասավորված են 3 աշտարակ, երկրորդ խոշոր աշտարակը կանգնած է միջնապարսպի և արտաքին պարսպի կենտրոնն է, հաջորդ աշտարակը միջին մեծությամբ գտնվում է նշված աշտարակի և մուտքի միջև։ Մուտքի երկու կողմերում միջին մեծության աշտարակների ավերակներն են։ == Գրականություն == Սևանի կիկլոպյան ամրոցներ էջ 33
323,399
Ամիրովո (այլ կիրառումներ)
Ամիրովո, կարող է վերաբերել՝ Ամիրովո - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ասկինսկի շրջանի կազմում։ Ամիրովո - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բուզդյակսկի շրջանի կազմում։ Ամիրովո - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Իգլինսկի շրջանի կազմում։ Ամիրովո - գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ստերլիբաշևսկի շրջանի կազմում։
100,441
(1601) Պատրի
(1601) Պատրի (անգլ.՝ Patry), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1942 թվականի մայիսի 18-ին Լուի Բոյերի կողմից Ալժիրում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,233886 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,943 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5248 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1219,52 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,295197 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 4,94° անկյուն։ Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (1601) Պատրի աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
529,857
Մկրտիչ Պապոյան
Մկրտիչ Հովհաննեսի Պապոյան (սեպտեմբերի 4, 1956(1956-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ == Կենսագրություն == Սովորել է Լենինգրադի Ռեպինի անվան արվեստի ակադեմիայում և Քիշնևի գեղարվեստի ակադեմիայում։ 1991 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, ՌԴ նկարիչների միության անդամ, «Նորեոն» ստեղծագործական կենտրոնի անդամ։ Մկրտիչ Պապոյանի աշխատանքները գտնվում եմ ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում։ == Ցուցահանդեսներ == 1990 Խմբակային ցուցահանդես, Քիշնև, Մոլդավիա 1994 Տարտու, Էստոնիա 1995 Խմբակային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան 1996 Բեռլին, Գերմանիա 2000 Աշնանային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան 2001 Խմբակային ցուցահանդես, Իմ սեր Հայաստան, Հայաստանի նկարիչների միություն, Երևան 2001 Անհատական ցուցահանդես, Երևան 2002 Խմբակային ցուցահանդես, Կանայք հանուն խաղաղության, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ 2002 Խմբակային ցուցահանդես, Արարատը հայ նկարիչների աչքերով, Հայաստանի նկարիչների միություն, Երևան 2003 Աշնանային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան 2004 Խմբակային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան == Ծանոթագրություններ ==
307,073
Օկատևո (գյուղ, Դարովսկի շրջան)
Օկատևո (ռուս.՝ Окатьево), գյուղ Ռուսաստանի Կիրովի մարզի Դարովսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2004 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 252 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
324,948
Միխալյովո (այլ կիրառումներ)
Միխալյովո, կարող է վերաբերել՝ Միխալյովո - գյուղ Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանի կազմում։ Միխալյովո - գյուղ Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Պերեսլավսկի շրջանի կազմում։
771,014
Բգավոր եկեղեցի
Բգավոր եկեղեցի, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, Լալվար լեռան թեքադիր լանջին։ Այն շրջապատված է ժայռերով և ձորակներով։ == Պատմական տեղեկություններ == Պատմական աղբյուրները չեն պարունակում որևէ տեղեկություն եկեղեցու կառուցման մասին։ Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ։ Բգավոր եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող XIII դ Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին։ Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի որոշ տարրերը նման են նույն ժամանակաշրջանի վրացական եկեղեցիներին, ինչը պայմանավորված է Զաքարյանների շրջանում (XII-XIV դդ.) հայ-վրացական տնտեսական ու մշակութային սերտ կապերով։ == Ճարտարապետություն == Եկեղեցին կիսավեր է, ծածկը՝ թաղակամարներից բացի, չի պահպանվել, պատերը կիսաքանդ և խարխլված վիճակում են։ Պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին։ Պատերի երեսքարերը և ներսի բոլոր ձևավոր մասերը իրականացված են սրբատաշ բազալտից։ Ներսում պատերի շարվածքը մանր կոպտատաշ քարերով է՝ կեսից վեր ընկած մասում 1 մ բարձրությամբ լրացված թրծած աղյուսով։ Եկեղեցին ներսից եղել է սվաղված։ Տարածքում թափված են թաղերի, կամարների, որմնամույթերի և այլ բազմաթիվ քարեր։ Եկեղեցու մուտքերը երեքն են՝ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից։ Հյուսիսային մուտքը փակված է։ Բոլոր մուտքերը և պատուհաններն ունեն ճարտարապետական տարրերով ու հյուսկեն զարդաքանդակներով զուգակցված, ոչ խոր փորվածքի լավ պահպանված հարուստ պարակալներ։ Դրանք աչքի ընկնելով մոտիվների հենդհանրությամբ, տարբերվում են կիրառման բազմազանությամբ, տարակցումներով, հերթագայությամբ։ Եկեղեցու անկյունները արտաքուստ մշակված են քանդակազարդ խարիսխներից բարձրացող չորս կիսասյունների փնջերով, որոնք միջին մասում կազմում են օղակաձև հանգույց։ Արևելյան ճակատը ավագ խորանի և ավանդատների կցման մասերում ձևավորված է եռանկյունաձև կտրվածքի զույգ խորշերով, որոնք եզերված են քանդակազարդ ֆեստոնավորպարակալներով։ Ավագ խորանը լուսավորվում է երեք նեղ պատուհաններից, որոնցից եզրայինները բացվում են ճակատային խորշերի մեջ։ Պատուհանների ստորին անկյունաքարեր պահպանվել են աղոթասրահի երկայնական պատերի արևելյան կեսում։ Աղոթասրահը ունենալով քառակուսի համաչափություններ (9.33 մ x 9.13 մ), երկթռիչք զույգ կամարաշարերով բաժանված է երեք նավի՝ մեջտեղի նավը երկու անգամ լայն էր, քան եզրերի նավերը։ Կամարակապի բացվածքները անհավասար են (4.5 մ x 3.6 մ), որի հետևանքով արևմտյան կամարի կրունկները 90 սմ ցածր են արևելյանի կրունկներից։ Երկայնական կամարաշարերը կոշտացված են միջին մասի լայնական կամարներով և դրան համապատասխան արևմտյան պատին կից որմնակամարներով։ Կտուրի երկլանջությամբ պայմանավորված՝ միջին նավի համեմատ ցածր ենտեղադրված (ավելի քան 1 մ) նաև եզրային կամարները։ Բեմառաջքի կամարատակ տարածությունը գրեթե քառակուսի է (3.6 մ x 3.հ6 մ)։ Աղոթասրահը արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որը բռնելով մի միջին նավի ողջ լայնությունըբեմից զգալիորեն ետ է ընկած և ունի պարզ տրամատի գոտիովսահմանազատված գմբեթարդ։ Երկու կողմում գտնվում են կրկնհարկ ավանդատները՝ ողջ լայնությունը բռնող կիսաշրջանաձև խորանիկներով։ Ավանդատների առաջին հարկի մուտքերը եզրային նավերից են, հյուսիսայինը մուտք ունի նաև նախախորանից։ Երկրորդ հարկ տանող աստիճանների հետքերը չեն պահպանվել։ Մույթերի կտրվածքը քառակուսի է (1.1 մ x 1.1 մ)՝ 45°-ի տակ հանված անկյուններով։ Իրենց չափերով և կտրվածքով դրանց համապատասխանում են ոչ մեծ (20 սմ) ելուստով որմնամույթերը։ Մույթերը և որմնամույթերն ունեն միայն ճակատային մասին փորվածքներով ոչ բարդ տրամատի իմպոստներ։ Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ, նրա վերաբերյալ նաև հայտնի չեն պատմական տեղեկություններ։ Ճարտարապետական հորինվածքային հատկանիշներով Բգավորը սերտ կապ ունի իր իսկ միջավայրում գտնվող Ախթալայի վանքի, Սեդվու Սուրբ Նշան վանքի, Մանստևի վանքի և Քոբայրի վանքի հետ։ == Ավանդազրույց == Հարավարևմտյան կողմի ցածր մասում փռված է հին գյուղատեղը մեծ թվով կացարանների մնացորդներով` «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր («բագեր» ունեցող) անվանումը։ == Տես նաև == ՀՀ վանական համալիրների ցանկ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ Լոռու մարզի եկեղեցիների ցանկ == Ծանոթագրություններ ==
257,981
Խորնի
Խորնի կամ Խորոնք, Խորենք, Խորհան (քրդ.՝ Xoronk, թուրքերեն՝ Harman), գյուղ Արևմտյան Հայաստանում` Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվել է պատմական Հայաստանի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում։ Գյուղը տեղակայված է Մուշ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի ձախ վտակներից մեկի միջին հոսանքի ձախ կողմում։ == Անվան ստուգաբանություն == Ըստ Մ. Օրմանյանի Խորոնք նշանակում է «ծննդավայր»։ Ենթադրաբար անվանումը կապված է եղել գյուղում Մովսես Խորենացու ծնված լինելու հանգամանքի հետ։ == Պատմություն == Գյուղի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է IV դարին։ Այն պատկանել է Գլակա վանքին։ Բացի այդ գյուղը նույնացնում են խեթական արձանագրությունների Հորնիյա քաղաքի հետ։ Հովհան Մամիկոնյանը իր VII դարի պատմության ձեռագրերում այն հիշատակել է որպես Խոհնի, Խորհի, Խրտնի (աղավաղված տարբերակ) ձևերով։ Եղել է գյուղ կամ ավան։ Այդ ժամանակ ունեցել է 1900 տուն հայ բնակիչ։ Արշակունիների թագավորության ժամանակ գյուղը հայոց բանակին տվել է 600 հեծյալ և 1700 հետևակ զինվոր։ Ավելի ուշ ժամանակաշրջանում բնակավայրը կրել է Խորոնք անվանումը և հանդիսացել է Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի գյուղերից մեկը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ == Բնակչություն == 1880 թ.-ին ուներ 20 տուն, 1909 թվականին ուներ 50 տուն հայ և 6 տուն քուրդ բնակիչ։ 2000 թվականի դրությամբ գյուղում բնակվում է 830 մարդ, հիմնականում քրդեր։ == Տնտեսություն == Հայ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։ == Պատմամշակութային կառույցներ == Գյուղում կար Ս. Աստվածածին անունով եկեղեցի և Խորոնք անունով բերդ։ == Կրթություն == Խորոնքում գործում էր վարժարան։ == Նշանավոր անձինք == Հավանաբար այստեղ է ծնվել պատմահայր Մովսես Խորենացին։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
729,672
Բերգամո (այլ կիրառումներ)
Բերգամո, կարող է վերաբերել՝ Բերգամո - քաղաք Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Լոմբարդիա մարզի Բերգամո քաղաքում՝ նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնը Բերգամո - նահանգ Իտալիայում
660,211
Լինդա Բոյդ
Լինդա Բոյդ (անգլ.՝ Lynda Boyd, հունվարի 28, 1965(1965-01-28), Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, երգչուհի և պարուհի։ == Կենսագրություն == Լինդա Բոյդը ծնվել է 1965 թվականի հունվարի 28-ին, Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր քաղաքում։ Լինդան նկարահանվել է ֆիլմերում 1986 թվականից և ներկայումս նա նկարահանվել է ավելի քանի 120 ֆիլմերում և հեռուստասերալներում։ Նա նաև աշխատում է թատրոնում։ Նրա ամենահայտնի դերերից մեկը նա կերտել է Դեյվիդ Էլլիսայի «Վերջնական նպատակ 2 ֆիլմում։ Նրա նրա անունը Նոռա Կարպենետեր է (2003): 2000 թվականին Լինդան աշխատել է որպես սցենարիստ, գրելով սցենար «Դու, ես և երեխաները» հեռուստասերիալի համար։ 2003 թվականին նա աշխատել է որպես կրոդյուսեր և կինոպորդյուսեր «Արևելյան կենսածառ» կարճամետրաժ ֆիլի համար։ «Արևելյան կենսածառ» կարճամետրաժ ֆիլի համար նա գրել է նաև սցենար։ Լինդան այդ թվում երգչուհի և պարուհի է։ == Ֆիլմագրություն == Լինդա Բոյլդի ֆիլմագրությունը, որը բաղկացած է 124 ֆիլմերից և հեռուստասերիալներից == Մրցանակներ == Լինդա Բոյդի մրցանակները և անվանակարգերը == Ծանոթագրություններ ==
256,436
Կրեմենեց (քաղաք, Ուկրաինա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿրեմենեցԿրեմենեց (ուկրաիներեն՝ Кременець), քաղաք Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Կրեմենեցի շրջանում։ Հիմնադրվել է 1227 թվականին։ 2001 թվականի տվյալներով Կրեմենեց քաղաքում բնակվում էր 21 880 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 20,76 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 1053,95 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
24,185
664
664 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ օրը։ Սա մեր թվարկության 664 թվականն է, VII դարի 64-րդ տարին։ == Դեպքեր == == Ծնունդներ == == Մահեր ==
259,464
Կամուրջ (Խլաթի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամուրջ (այլ կիրառումներ)Կամուրջ (քրդ.՝ Qarmûc), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, Վանա լճի արևմտյան ափի մոտ գտնվող մի փոքրիկ գետակի ափին՝ Դատվան և Խլաթ բնակավայրերի միջև։ Գյուղը եղել է գրչության կենտրոն։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ XX դարի սկզբին ուներ 700 հայ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, անասնապահությունը և արհեստներն էին։ Կամուրջն ուներ Ս. Աստվածածին և Ս. Դանիել անուններով հայկական եկեղեցիներ։ Ունեցել է դպրոց։ 1909 թվականին ուներ 57 տուն (688 բնակիչ)։ Գյուղում կար երկու եկեղեցի (Մ. Աստվածածին և Մ. Դանիել)։ Բնակիչները զբաղվում Էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Նրանք տեղահանվել և բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
758,762
Բելգիան Առաջին համաշխարհային պատերազմում
Բելգիայի թագավորությունը Առաջին համաշխարհային պատերազմին միացել է 1914 թվականի օգոստոսի 3-ին։ Այդ օրը գերմանական բանակը, խախտելով երկրի չեզոքությունը, անցել է Բելգիայի պետական սահմանը: Բելգիական բանակը ստիպված եղավ միանալ Անտանտի դաշինքին և մասնակցել հակամարտությանը։ Պատերազմի ժամանակ երկրի տարածքի մեծ մասը օկուպացվել էր զավթիչների կողմից։ Պատերազմի ընթացքում Գերմանիան ստեղծել էր օկուպացիոն վարչարարություն, իսկ գերմանական զորքերը խաղաղ բնակչության դեմ շարունակում էին կատարել մի շարք պատերազմական հանցագործություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիան կորցրել է 58 637 զինծառայող և մոտ 10 000 խաղաղ բնակիչ։ Պատերազմից հետո Բելգիան, որպես հաղթանակած երկրների դաշնակից, մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին, որի արդյունքում Բելգիային փոխհատուցումներ հատկացվեցին, ինչպես նաև երկրի վերահսկողության տակ գտնվող Ազգերի լիգայի մանդատի որոշմամբ Աֆրիկայի Ռուանդա-Ուրունդի գաղութը անցավ Բելգիայի հսկողության տակ։ == Պատերազմ թևակոխելը == Համաձայն պատերազմի գերմանական պլանի, որը ստեղծել էր Գլխավոր շտաբի սպա Ալֆրեդ ֆոն Շլիֆենը 1905 թվականին, գերմանական զորքերը պատերազմի դեպքում պետք է օգտագործեն Բելգիայի տարածքը՝ Ֆրանսիայի հիմնական պաշտպանական գծերը շրջանցելու համար։ Նման ձևով Բելգիան ներքաշվեց առաջիկա պատերազմին։ Բելգիայի չեզոքությունը երաշխավորում էր 1839 թվականի Լոնդոնի պայմանագիրը։ Չնայած դրան, Գերմանիայի կառավարությունը մտադիր էր խախտել բելգիական չեզոքությունը, իսկ գերմանացի կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը Լոնդոնի պայմանագիրն անվանեց «թղթի մի կտոր»։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, 1914 թվականի օգոստոսի 2-ին Բելգիայում գերմանացի դեսպան Բելով-Զալեսկին վերջնագիր ներկայացրեց Բելգիայի արտաքին գործերի նախարար Ժուլիեն Դավինիոնին, որի մեջ ասվում էր, որ գերմանական կողմը պահանջում է թողնել իր զորքերին, որպեսզի վերջիններս անցնեն իր տարածքով։ Հաջորդ օրը, օգոստոսի 3-ին, բելգիական կառավարությունը մերժեց այս պահանջը։ Սրանից հետո գերմանական զորքերը սկսեցին ներխուժել տարածք։ Ի պատասխան սրան, բելգիական չեզոքության երաշխավորներից մեկը՝ Բրիտանական կայսրությունը, օգոստոսի 4-ին Գերմանիային պատերազմ հայտարարեց։ == Զինված ուժեր == Բելգիական բանակի գլխավոր հրամանատարը հանդիսանում է Ալբերտ I-ը, իսկ ռազմական գլխավոր շտաբի պետը Սելլիեր դե Մորանվիլն էր։ Բելգիական զորքի ռազմակայանը գտնվում էր Բրյուսելում։ Բելգիայում զորահավաքի ավարտից հետո, դաշտային զորքերը կազմում էին 117 000 մարդ և 312 գնդացիր։ Բացի դրանից, կային նաև 175 000 զինծառայողներ ստորաբաժանումների պահեստազորում և կայազորային ամրություններում։ Զորահավաքի վերջում բելգիական զինված ուժերի ընդհանուր թիվը կազմում էր 375 000 մարդ։ Բանակը բաղկացած էր 6 հետևակային և 1 հեծելազորային դիվիզիաներից. 1-ին հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Բաիկս) — Գենտ 2-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Դասսին) — Անտվերպեն 3-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեմեն) — Լիեժ 4-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Միշել) — Նամյուր և Շառլեռուա 5-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուվետ) — Մոնս 6-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Լանտոննոիս վան Ռոդե) — Բրյուսել Հեծելազորային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ դե Վիտ) — Վարեմ == Ծանոթագրություններ ==
256,534
Պոկրովկա (գյուղ, Լյուբաշիվկայի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊոկրովկաՊոկրովկա (ուկրաիներեն՝ Покровка), գյուղ Ուկրաինայի Օդեսայի մարզի Լյուբաշիվկայի շրջանում։ Հիմնադրվել է 1794 թվականին։ Չճշտված տվյալներով Պոկրովկա գյուղում բնակվում էր 635 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 341,03 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
736,942
Վիկտոր Ցոյի ծննդյան օր (ալբոմ)
Վիկտոր Ցոյի ծննդյան օր, համերգային ալբոմ՝ նվիրված Վիկտոր Ցոյի ծննդյան 40-ամյակին։ Ալբոմը հանդիպում է նաև այլ անվամբ՝ «Վ. Ցոյի ծննդյան օրը» (ռուս.՝ «В день рождения В. Цоя»): Ձայնագրվել է «Պետերբուրգսկի» մարզահամերգային համալիրում 2002 թվականի հունիսի 21-ին։ Մեծ մասամբ այն համարվում է «Կինո» խմբի տրիբյուտ-ալբոմը, խմբի 8 երգերը կատարում են հյուրերը, ևս 4-ը՝ այլ հեղինակների երգեր են։ Երեք տրեկեր նախկինում ձայնագրվել էին «ԿԻՆՈպրոբի» տրիբյուտ-ալբոմի համար։ Վերջում ելույթ է ունեցել Ալեքսեյ Ռիբինը՝ 1980-1983 թվականների ընթացքում «Կինո» խմբի առաջնային կազմի կիթառահարը և «45» ալբոմի ձայնագրման մասնակիցը։ == Ստեղծման պատմություն == Որպես համերգի կազմակերպիչներ հանդես եկան Վիկտոր Ցոյի այրին՝ Մարիանա Ցոյը, և Արտեմի Տրոիցկին։ Համերգին ելույթ են ունեցել նաև «Tequilajazzz» և «Разные люди» խմբերը, սակայն ալբոմում նրանք չեն ներառնվել։ Արտեմի Տրոիցկին համերգի մասին՝ «Ոչ ոքի չենք ստիպել անպայման կատարելու Ցոյի ստեղծագործություններից, այդ պատճառով շատերը սահմանափակվել էին սեփական երգացանկով, ինչը երբեմն շատ ավելի հաճելի էր լսելը, քան անհաջող «կրկներգերը»»։ Սրանով է բացատրվում ալբոմում՝ առանձին կատարողների սեփական չորս երգերի առկայությունը[2]: Ագաթա Քրիստին իր «Նավաստի» (գինի և հաշիշ) երգով շարունակում է Ցոյի «Транквилизатор» երգում բարձրացված թեման։ Ալեքսանդր Չերնեցկին (Ռազնիե Լյուդի) և Միխայիլ Գորշենովը (Կարոլ ի Շուտ) համերգին դուետով կատարեցին «Ռազնիե Լյուդի»-ի Ռուսական թախիծ (Русская тоска) երգը (ալբոմի մեջ չի ներառնվել)։ == Երգերի ցանկ == Արտեմի Տրոիցկի՝ Ներկայացում (ռուս.՝ Вступление) (4:03) Ալեքսեյ Ռիբին՝ Էլեկտրիչկա (ռուս.՝ Электричка) (4:27) Ալեքսեյ Ռիբին՝ Ութերորդ դասարանցին (ռուս.՝ Восьмиклассница) (5:11) Տելեվիզոր՝ Հեռացիր միայնակ (ռուս.՝ Уходи один) (4:47) Աուկցիոն՝ Ղեկավար (ռուս.՝ Заведующий) (7:31) ԴԴՏ՝ Ինչ-որ մի ժամանակ դու ժապավեն էիր (ռուս.՝ Когда-то ты был битником) (6:01) ԴԴՏ՝ Ուղղակի ուզում ես իմանալ (ռուս.՝ Просто хочешь ты знать) (4:42) Ագաթա Քրիստի՝ Նավաստի (ռուս.՝ Моряк) (3:46) Ալիսա՝ Երգ առանց բառերի (ռուս.՝ Песня без слов) (5:34) Կարոլ ի Շուտ՝ Հետևիր քեզ (ռուս.՝ Следи за собой) (4:50) Ալեքսանդր Ֆ. Սկլյար և Վա-Բանկ ՝ Մամա, մենք բոլորս ծանր հիվանդ ենք (ռուս.՝ Мама, мы все тяжело больны) (6:20) Չիժ և Սո՝ Ծույլը (ռուս.՝ Бездельник) (5:27) Գարիկ Սուկաչև և Նեպրիկասայեմիե՝ Ազատություն Անժել Դևիսին (ռուս.՝ Свободу Анжеле Дэвис) (4:37)2-րդ և 3-րդ տրեկերի մեւ Ալեքսեյ Ռիբինի հետ միասին նվագում են Նաիլ Կադիրովը՝ «Զոոպարկ» և «Ռազնիե Լյուդի» խմբերի կիթառահարը, և Յուրի Նիկոլաևը՝ «Պոպ-Մեխանիկա», «Ակվարիում» և «Ռազնիե Լյուդի» խմբերի թմբկահարը։ == Երգերի հեղինակները == (2, 3, 6, 7, 9-12)` Վիկտոր Ցոյ (4)` Միխաիլ Բորզիկին (5)` Լեոնիդ ֆեդորով և Աուկցիոն (8)`Ալեքսանդր Կոզլով - Գլեբ Սամոյլով (13)` Գարիկ Սուկաչև == Ալբոմի ստեղծողներ == Համերգի կազմակերպիչ և վարող՝ Արտեմի Տրոիցկի Համերգի կազմակերօիչ՝ Մարիաննա Ցոյ Դիզայներ՝ Դմիտրի Պոկրովսկի Գրաֆիկա՝ Ակսալ Շերեմետևա Վարպետություն՝ Եվգենի Գապեև Լուսանկարիչ՝ Օլեգ Ֆլյանգոլց == Հետաքրքիր փաստեր == Բացման խոսքում Արտեմի Տրոիցկին հարգանքի տուրք է մատուցում խորհրդային և ռուսական փանք-ռոք երաժիշտ, «Ավտոմատիչեսկիե ուդովլետվորիտելի» («Автоматические удовлетворители») խմբի հիմնադիր, ղեկավար և վոկալիստ, Լենինգրադում և ԽՍՀՄ-ում այդ ժանրի պիոներ Անդրեյ Պանովին։ «ԿԻՆՈպրոբի» նախագծից հետո սա Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի երկրորդ տրիբյուտ-ալբոմն է։ Երեք տրեկներ՝ 1. «Հետևիր քեզ» («Следи за собой») (Կորոլ ի Շուտ), 2. Մամա, մենք բոլորս գժվել ենք (Мама, мы все сошли с ума) (Ալեքսանդր Ֆ. Սկլյար և Վա-Բանկ) 3. Ծույլը (Бездельник) (Չիժ և Սո), ձայնագրվել էին դեռևս «ԿԻՆՈպրոբի» նախագծի համար։ «Երգ առանց բառերի» («Песня без слов») երգը ներառված է «Ալիսա» խմբի համերգային հաստատուն երգացանկում։ Երգի համերգային տարբերակը հրապարակվել է որպես «Առանց խաչ» («Без креста»)սինգլ (2003)։ Երգի «Каждому вору — возможность украсть» տողի օրիգինալը փոփոխված է Կոնստանտին Կինչեևի կողմից. այն փոխարինվել է «Каждому вору — возможность украсть» տողով։ == Ծանոթագրություններ ==
1,065,679
Լիլ Փիփի մահ
Ամերկացի ռեփեր Լիլ Փիփը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ թմրադեղերի չարաշահումից։ Ըստ բժշկական քննության, մահվան պատճառը եղել է ֆենտանիլ քսանաքսի պատահական չարաշահումը։ == Իրադարձությունների ընթացք == Մահվան ժամանակ երաժիշտը գտնվում էր «Come Over When You’re Sober» շրջագայության մեջ՝ ի աջակցություն համանուն ալբոմին։ Շրջագայության ավարտից մեկ օր առաջ եղել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում գտնվող իր շրջագայության ավտոբուսում, որտեղ երաժիշտը քսանաքս է ընդունել, որը, ավելի ուշ պարզվեց, նրան է տվել իր երկրպագու Մարիա Բոնսը։ Տեղական ժամանակով մոտ ժամը 19։20-ին, ըստ Snapchat-ում Մարիայի ֆան չաթի հաղորդագրությունների, երաժիշտը քնել է աղջկա հյուրասիրած դեղերն ընդունելուց հետո Սակայն, Մարիան ուշադրություն չի դարձնում դրան և շարունակում է մի քանի ժամ անցկացնել երեկույթում երաժիշտների հետ շփվելով՝ հաղորդելով այդ մասին ֆան չաթում === Հոսպիտալացում և մահ === Լիլ Փիփի ընկեր Bexey-ն Ինստագրամում սթորի է ձայնագրում և անջատում է ուղիղ եթերը․ «Ակնհայտ է, որ Փիփը ավտոբուսի հետնամասում վարժություններ է անում և իր մկաններին է նայում», նշում է հոլովակի հեղինակը, որից հետո նա ցույց է տալիս ռեփերի գունատ դեմքն ու բաց բերանը։ Երիտասարդը փոխում է իր դեմքի արտահայտությունն ու անջատում է ուղիղ եթերը։ Երբ պարզ դարձան ռեփերի մահվան հանգամանքները հոլովակը ջնջվում է․ «Եղբայրս հենց նոր մահացավ ձեռքերից մեջ»,- հայտարարում է Bexey-ն հաջորդ հոլովակում։ Երբ Լիլ Փիփի շուրջ իրարանցում է սկսվում, Մարիան լուռ լքում է Snapchat-ի չաթը։ Երկրպագուները դեռ չգիտեին երաժշտի մահվան մասին և զարմանում են աղջկա հանկարծակի հեռացումից, սակայն, ինչպես ենթադրում էր Ստեֆանի անվամբ մի աղջիկ, որը հրապարակել է չաթի սքրինշոթերը Թվիթթերում, պատճառը Մարիայի կապն է երաժշտի մահվան հետ։ Ստեֆանին նաև հրապարակել է Մարիայի և Մաքնեդի նամակագրությունների սթրինշոթերը, որտեղ նրանք խոսում են տարբեր թմրադեղեր իրենց մոտ ունենալու մասին։ Դեպքից հետո Մարիան ջնջում է սոցցանցերի իր բոլոր հաշիվները։ Արտիստը հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց, որտեղ և մահացել է։ Լիլ Փիփի մահը հաստատել է երաժշտի մենեջերը իր ինստագրամում. == Հետաքննություն == Ոստիկանությունը հայտնել է արտիստի ենթադրյալ մահվան պատճառը՝ թմրանյութերի չարաշահում։ Նրանց հաջողվել է ավտոբուսում գտնել քսանաքս, մարիխուանա և անհայտ ծագմամբ փոշի։ Ոստիկանական զեկույցից նաև պարզ դարձավ, որ մահվանից առաջ երաժիշտը որոշել է ննջել, և երբ նրան այցելել է մենեջերը, ապա Լիլ Փիփը նորմալ շնչում էր և ուղղակի քնած էր։ Որոշ ժամանակ անց, երբ արտիստին մեկ այլ մենեջեր մոտեցավ, այդ ժամանակ ռեփերն այլևս կյանքի նշաններ ցույց չէր տալիս։ Հետագայում ոստիկանությունը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո փորձագետները եկել են այն եզրակացության, որ Լիլ Փիփը մահացել է քնի մեջ՝ ընդհանրապես ոչինչ չզգալով, նրա սիրտը կանգնել է դեղերի չափազանց մեծ ազդեցությունից։ Այն հարցին, թե հնարավոր կլիներ Լիլ Փիփին փրկել այս իրավիճակում, ոստիկանությունը պատասխանել է՝ «Այո։ Եթե Լիլ Փիփը ցավ զգար արթուն ժամանակ, նրան կարող էին ժամանակին ռեանիմացիա հասցնել»։ 2017 թվականի դեկտեմբերիի 8-ին հայտնի դարձան բժշկական փորձաքննության արդյունքները, որի համաձայն մահվան պատճառը եղել է օփիոիդային ֆենտանիլի և քսանաքսի հակաբորբոքային դեղամիջոցի գերդոզավորումը՝ չկանխամտածված չարաշահման արդյունքում։ === Իրավական գործողություն === 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ռեփերի մայրը՝ Լիզա Ուոմակը դատի է տվել First Access Entertainment ընկերությանը, որը զբաղվում էր արտիստի մենեջմենթով և շրջագայությունների կազմակերպմամբ։ Լիլ Փիփի մայրը կարծում է, որ երաժշտի մենեջերները իր որդուն մահվան են հասցրել՝ պարբերաբար թմրանյութեր տալով։ Նա պնդում է, որ Փիփին պարբերաբար քսանաքս, կետամին և այլ թմրադեղեր են մատակարարել։ Այդ ամենը տևել է մեկ տարի, ռեփերի վերջին՝ «Come Over When You’re Sober» շրջագայության ընթացքում։ Ըստ Լիզա Ուոմակի, Փիփը մեկ անգամ չէ, որ ցանկացել է դադարեցնել համերգները ֆիզիկական առողջության պատճառով, սակայն մենեջերները անտեսել են ռեփերին։ 2017 թվականի մայիսին Գուստավը ելույթ է ունեցել Լոս Անջելեսում, չնայած «գրեթե կոմատոզ վիճակին»։ Նույն թվականի նոյեմբերին, Թուսոնի համերգից առաջ, մենեջեր Բելինդա Մերսերը ռեփերին է տվել չափազանց մեծ քանակի քսանաքս, ոպեսզի նա կարողանա հիվանդ ձևանալ, իսկ ապահովագրությունը թույլ կտա նրան փակել շոուի չեղարկման ծախսերը։ Հայտնի չէ, ընդունել է նա դրանք, սակայն շուտով ռեփերը մահանում է։ First Access Entertainment ընկերությունը հերքում է մեղադրանքը։ Ըստ ընկերության ներկայացուցչի խոսքերի, նրանք նույնիսկ փորձել են հետ պահել ռեփերին թմրադեղերի ընդունումից։ First Access Entertainment ընկերությունը պաշտոնական հայտարարությունում հաղորդում է․ == Արձագանք == Իրենք ցավակցություններն են հայտնել բազմաթիվ երաժիշտներ՝ Ghostemane, XXXTentacion, 6ix9ine, Դիպլո, Post Malone, Pete Wentz, Մարշմելլո, Մարկ Ռոնսոն, Zane Lowe, Սեմ Սմիթ, Բելլա Թորն, Trippie Redd, A$AP Nast, Rich Brian, Playboi Carti, Ugly God, Lil Uzi Vert, Lil Xan, Ty Dolla Sign, Lil Pump, Դուա Լիպա և ուրիշներ։ === Հիշատակ === Good Charlotte խումբը հարգել է Լիլ Փիփի հիշատակը, 2017 թվականի դեկտեմբերի 2-ին Լոնգ Բիչում կատարելով ռեփերի «Awful Things» երգի քավերը։ Three Days Grace խումբն իր հարգանքի տուրքն է մատուցել, Ինստագրամում և Թվիթթերում տեղադրելով Լիլ Փիփի «Witchblades» երգի ռեմիքս տարբերակի հոլովակը՝ Lil Tracy-ի մասնակցությամբ։ Լիլ Փիփը հիշատակվել է նաև «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ 2018 թվականի հունիսի 19-ին Juice Wrld-ը թողարկել է երկու մասից բաղկացած մինի ալբոմ՝ «Too Soon..» անվամբ, որը նվիրված է Լիլ Փիփին և XXXTentacion-ին։ Wiggy անվամբ կլիպմեյքեր, որը նկարահանել է Լիլ Փիփի մի քանի տեսահոլովակները, իր ՅուԹյուբյան ալիքում հրապարակել է «Are you really surprised you are here?» (անգլ. թարգմանաբար՝ «Դու իսկապե՞ս զարմացած ես, որ այստեղ ես։») անվամբ հոլովակը, որը բաղկացած է նախկինում չհրապարակված կադրերից, որոնցում ներկայացվում է Լիլ Փիփի առօրյա կյանքը՝ համերգենր, վարսահարդարի այցելություններ, զբոսանք և այլն։ Հոլովակն ուղեկցվում է ռեփերի չհրապարակված՝ «Downtown» երգով։ Ամերիկացի դիջեյ Մարշմելլոն իր հարգանքի տուրքն է մատուցել Լիլ Փիփին՝ իր ընկերոջը մի քանի հրապարակումներ նվիրելով։ Դրանից որոշ ժամանակ առաջ Մարշմելլոն համերգի ժամանակ ռեփերին երաժշտական սեթ է նվիրել։ Փիփի «Beamer Boy» երգի ուղեկցությամբ մեծ էկրաններին գրված է եղել «RIP» (Rest in peace, անգլ. թարգմանաբար՝ «Հանգչիր խաղաղությամբ»)։ ==== Հետմահու թողարկումներ ==== Արտիստի մահից հետո շարունակվել են թողարկվել նրա չհրապարակված նյութերը՝ տեսահոլովակներ, երգեր, լուսանկարներ։ Նրանց շարքում են «Spotlight» երգը Մարշմելլոյի մասնակցությամբ, «4 Gold Chains»-ը Clams Casino-յի մասնակցությամբ, «Falling Down»-ը XXXTentacion-ի մասնակցությամբ, «I’ve Been Waiting»-ը ILoveMakonnen-ի և Fall Out Boy-ի մասնակցությամբ և այլն։ Ռեփերի մահից մեկ տարի անց՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ին, թողարկվել է Լիլ Փիփի երկրորդ՝ «Come Over When You're Sober, Pt. 2» ստուդիական ալբոմը։ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին թողարկվել է «Goth Angel Sinner» մինի ալբոմը, որի թողարկումը դեռ հաստատված էր ռեփերի մահից առաջ։ == Նախադրյալներ == Լիլ Փիփը մեկ անգամ չէ, որ խոսել է թմրանյութերի օգտագործման, ինչպես նաև մահանալու ցանկության մասին։ Նա սիրում էր կոկաին, LSD, MDMA և հատկապես քսանաքս։ Մի ժամանակ ռեփերն օրական տրանկվիլիզատորների 20 հաբ էր ընդունում, որպեսզի «մեղմացնի անհանգստությունը»։ Ըստ նրա, իր մոտ հրաշալի ստացվում էր թմրադեղերի նեգատիվ ազդեցությունից գլուխ հանել՝ մարիխուանայի միջոցով։ Դեպրեսիայի թեման հաճախակիորեն հիշատակվում էր ռեփերի երգերում։ Իր անհանգստություններով նա պարբերաբար կիսվում էր սոցցանցերում, բազմիցս խոստովանելով, որ մտածում է մահվան մասին։ «Ես դեպրեսիկ թմրամոլ եմ և ես համարյա եզրին եմ»,- գրել է ռեփերն իր Թվիթթերում` 2017 թվականի փետրվարին։ Հոգեկան հիվանդությունների դեմ նա պայքարում էր թմրանյութերի միջոցով։ Դեպրեսիայի դեմ նա ընդունում էր մարիխուանա կամ «յուրաքանչյուր այլ թմրադեղ, որը ընկնում էր նրա ձեռքին»։ Մահից մի քանի ժամ առաջ նա Ինստագրամում սելֆի է հրապարակել՝ բերանի մեջ քսանաքսի հաբեր, իսկ մի փոքր շուտ իր լուսանկարը՝ «Երբ ես մահանամ, դուք կսիրեք ինձ» մակագրությամբ։ == Դիակիզում և հրաժեշտի արարողություն == Լիլ Փիփը դիակիզվել է Նյու Յորքում գտնվող Հանթինգստոն կայարանում, իսկ նրա փոշին պահվում է իր պապիկի այգում։ 2017 թվականի դեկտեմբերի 2-ին նրա ընկերները, ընտանիքն ու երկրպագուները հիշատակի հանդիպում են կազմակերպել Լոնգ Բիչում (Նյու Յորք)։ == Առևտրային վերադարձ == Լիլ Փիփի մահից հետո նրա երաժշտությունը հայտնի դարձավ, որը թույլ տվեց նրա դեբյուտային՝ «Come Over When You’re Sober, Pt. 1» ալբոմին, որը թողարկվել էր մահից երեք ամիս առաջ, առաջին անգամ ընդգրկվել Billboard 200 չարթի 38-րդ հորիզոնականում, ինչպես նաև ալբոմի «Awful Things» սինգլն ընդգրկվել է Billboard Hot 100 չարթի 79-րդ հորիզոնականում։ == Ծանոթագրություններ ==
412,674
Ագլ
Ագլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Ագլի գավառում։ Գտնվում էր Դիարբեքիր քաղաքից հյուսիս՝ Տիգրիսի ձախ կողմում։ Գյուղը համապատասխանում էր պատմական Անգեղտան գավառի կենտրոն Անգղ բերդին։ XIX դարի սկզբին ուներ 60 տուն հայ և թուրք բնակիչ, իսկ նախկինում եղել է 250 տուն հայ բնակիչ։ Հայերից շատերը սովից մահացել են, իսկ մնացածն էլ ցրվել են տարբեր տեղեր։ 1986 թվականի դրությամբ գյուղում պահպանվում էր վիմափոր փոքր եկեղեցին, իսկ լեռան գագաթին հին բերդի ավերակները, երկու բուրգերը, ջրհորը, դեպի Տիգրիս տանող գետնուղու մնացորդները։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն == Տես նաև == Դիարբեքիրի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
432,252
Կոկորդաբորբ
Կոկորդաբորբ, լարինգիտ (հունարեն՝ λάρνΎζ-կոկորդ), կոկորդի լորձաթաղանթի բորբոքում։ Լինում է սուր և քրոնիկական։ Սուրը հաճախ պայմանավորված է ինֆեկցիայով և առաջանում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեպքում։ Կարող է լինել նաև վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ) ախտանշան։ Այն սովորաբար տևում է 2 շաբաթ։ Առաջացմանը նպաստում են օրգանիզմի գերսառեցումը, թունավոր գազերի շնչումը և այլն։ Կոկորդաբորբը դասակարգվում է որպես սուր, եթե այն տևում է 3 շաբաթից պակաս և քրոնիկական, երբ ախտանիշները տևում են 3 շաբաթից ավելի։ Սուր դեպքերը սովորաբար հանդես են գալիս որպես վերին շնչառական ուղիների վիրուսային վարակ։ Քրոնիկական դեպքերը կարող են առաջանալ ծխելու, տուբերկուլյոզի, ալերգիայի, թթվային ռեֆլյուքսի, ռևմատոիդ արթրիտի կամ սարկոիդոզի հետևանքով։ Առաջացման հիմքում ընկած է ձայլնալարերի գրգռումը։ Նշանները, որոնք կարող են հետագա քննություն պահանջել, ներառում են ստրիդորը, պարանոցին ճառագայթային թերապիայի պատմությունը, երեք շաբաթից ավելի տևողությամբ կուլ տալու խնդիրներն և ծխելու պատմությունը։ Եթե նշված ախտանիշներն առկա են, պետք է կատարվի հետազոտություն՝ լարինգոսկոպիա։ Այլ վիճակներն, որոնք առաջացնում են նմանատիպ ախտանիշներ, ներառում են էպիգլոտիդը, օտար մարմինը, կրուպը և կոկորդի ուռուցքը։ Սուր ձևը կարող է անցնել առանց հատուկ բուժման։ Որպես կանոն հակապիոտիկները սուր ձևի դեպքում չեն կիրառվում։ Սուր ձևը ի տարբերություն քրոնիկականի հանդիպում է հաճախ։ Քրոնիկական ձևը հիմնականում հանդիպում է միջին տարիքում և ավելի հաճախ տղամարդկանց մոտ։ == նշաններ և ախտանշաններ == Կոկորդի չորություն, քերծման զգացում, այնուհետև չոր հազ։ Սկսվում է ձայնառաջացման խանգարում (դիսֆոնիա), իսկական ձայնալարերի ոչ լրիվ միացման պատճառով։ Պրոցեսը կարող է անցնել քթի և ըմպանի լորձաթաղանթին, շնչափողին և բրոնխներին։ Քրոնիկական կոկորդաբորբը առաջանում է կրկնվող սուր կոկորդաբորբի դեպքում, ինչպես նաև ձայնային ապարատի ծանրաբեռնումից (երկար խոսելիս)։ Հիմնական ախտանիշը խռպոտ ձայնն է։ Քանի որ կոկորդաբորբ կարող է ունենալ տարբեր պատճառներ, այլ ախտաիշները կարող են փոփոխական լինել։ Դրանք ներառում են՝ չորություն կամ ցավ կոկորդում Հազը (ինչպես պատճառական գործոն, այնպես էլ կոկորդաբորբիի ախտանիշ) Հաճախակի կոկորդի մաքրում թքարտադրության բարձրացում դիսֆագիա (կուլ տալու դժվարություն) այտուցվածության զգացում կոկորդի շրջանում (անհարմարավետության զգացում պարանոցի առաջնային հատվածում) Globus pharyngeus (կոկորդում գնդի զգացողություն) մրսածության կամ գրիպանման ախտանիշներ (որոնք, ինչպես հազը, կարող են նաև պատճական գործոն լինել կոկորաբորբի համար) կրծքավանդակի, ապարանոցի կամ դեմքի ավշային հանգույցների այտուց տենդ ընդհանուր մկանային ցավ (միալգիա) շնչահեղձություն (գերակշռում է երեխաների մոտ) ==== Ձայնի հատկանիշները ==== Խռպոտ ձայնից զատ, կոկորդաբորբի ժամանակ կարող է նաև առաջ գալ ձայնի բարձրության և ծավալի փոփոխություններ:Ելույթ ունեցողը կարող է սովորականից ավելի բարձր կամ ցածր ձայնով խոսել՝ կախված ձայնալարերի վիճակից։ Կարող է նաև լինել ավելի շնչառական ձայն կապված ավելի շադ օդի մուտքի հետ, ավելի ցածր բարձրություն և կրճատված դիապազոն։ == Պատճառներ == Կոկորդաբորբը ըստ ծագման կարող է լինել ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն։ Ձայնային ծալքերի բորբոքման արդյունքում առաջ է գալիս այնտեղ ձևավորվող ձայնի աղավաղում։ Այն սովորաբար զարգանում է ի պատասխան վարակի, ձայնային ծալքերի վնասվածքների կամ ալերգիայի։ Քրոնիկ կոկորդաբորբը կարող է առաջանալ նաև ավելի լուրջ խնդիրների հետևանքով, ինչպիսիք են նյարդային վնասվածքները, ձայնալարերի վրա վերքերը, պոլիպները կամ կոշտ և հաստ հանգույցները։ ==== Սուր ==== ===== վիրուսային ===== հաճախ սուր կոկորդաբորբը հարուցվում է վիրուսային վարակով։ Ամենատարածված հարուցիչներն են ռինովիրուսը, գրիպի, պարագրիպի վիրուսը, ադենովիրուսը, կորոնավիրուսը և մարդու ռեսպիրատոր-ստիցիտիալ վիրուսը։ Այն անհատներն, ովքեր ունեն իմունային համակարգի անբավարարություն այլ վիրուսները, ինչպիսիք են հերպեսը, ՄԻԱՎ-ը, կոքսակի վիրուսը կարող են հնարավոր պատճառ լինել։ ===== բակտերիալ ===== Սա սուր կոկորդաբորբի այլ հիմնական պատճառն է, որը կարող է զարգանալ վիրուսային վարակի հետ միասին կամ դրա հետևանքով։ Մինական բակտերիալ շտամներն են A խմբի streptococcus, Streptococcus pneumoniae, C. diphtheriae, M. catarrhalis, Haemophilus influenzae, Bordetella pertussis, Bacillus anthracis, և M. tuberculosis. Զարգացող երկրներում ատիպիկ բակտերիալ պատճառներ հանդիսանալ միկոբակտերիան և սիֆիլիսը, չնայած դրանք կարող են հանդիպել նաև զարգացած երկրներում։ ===== սնկային ===== Սնկային վարակի հետևանքով առաջացած կոկորդաբորբը տարածված է, բայց ոչ հաճախ է ախտորոշվում։ Այն կարող է կազմել սուր կոկորդաբորբի դեպքերի մինչև 10%-ը։ Ֆունկիոնալ և խանգարված իմուն համակարգով անհատների մոտ կարող է զարգանալ սնկային կոկորդբորբ, որը զարգանում է հակաբիոտիկների և ինհալացիոն կորտիկոստերոիդների օգտագործման հետևանքով:Սնկերի որոշ շտամներ, որոնք կարող են առաջացնել կոկորդաբորբ, ներառում են. Histoplasma, Blastomyces, Candida (հատկապես ընկճված իմունիտետով անձանց մոտ), Cryptococcus և Coccidioides: ===== վնասվածք ===== հաճած պատճառ կարող է հանդիսանալ ձայնալարերի չափից ավել օգտագործումը (աղաղակել, գոռալ կամ երգել):Հաճախ այդ դեպքում վնասվում է ձայնային ծալքերի արտաքին մակերեսը, սակայն հետագա վերականնումը կարող է բերել ծալքերի ֆիզիոլոգիական փոփոխությանը:Յաթրոգեն ծագման կոկորդի վնասումը (էնդոտրախեալ ինտուբացիայով հարուցված) կարող է ձայանային ծալքերի բորբոքման պատճառ լինել։ ==== քրոնիկական ==== ===== ալերգիա ===== պարզ չեն այն ենթադրությունները, թե արդյոք ասթման կարող է առաջացնել կոկորդաբորբի հետ ասոցացված ախտանիշներ ===== ռեֆլյուքս ===== Քրոնիկ կոկորդաբորբի հնարավոր մեկ այլ բացատրությունն այն է, որ բորբոքումն կարող է զարգանալ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի հետևանքով, ինչը առաջացնում է ձայնային ծալքերի հետագա գրգռում։ ===== աուտոիմուն խանգարումներ ===== Ռևմատոիդ արթրիտ ունեցող անձանց մոտավորապես 30-75% -ի մոտ ի հայտ է գալիս կոկորդաբորբի ախտանիշներ կոկորդաբորբի ախտանիշներ առկա են սարկոիդոզ ունեցող մարդկանց միայն 0.5-5% -ի մոտ == Ախտորոշում == Սուր կոկորդաբորբի տարբեր ձևերի ախտորոշում Կոկորդաբորբ վնասվածքից հետո. Այն սովորաբար տարբերակվում է հիվանդության պատմությունը ստանալուց հեոո, որը ներառում է նածկին ֆոնոտրամվատիկ դեպքերը, ոչ վաղ կատարված պրոցեդուրաների հետևանքով առաջացած ներքին վնավածքներն և ցանկացած տեսակի պարանոցի վնասվածքները։ սուր վիրուսային կոկորդաբորբ. կոկորդաբորբի այս ձևը բնութագրվում է ցածր ձայնով, ինչպես նաև խռպոտությամբ։ Ախտանիշները սովորաբար տևում են մեկ շաբաթից պակաս, սակայն դրանք կարող են պահպանվել 3-4 շաբաթ։ Այն կարող է ուղեկցվել նաև վերին շնչուղիների ախտանիշներով, ինչպիսիք են ՝ ցավը կոկորդում, օդինոֆագիա, ռինոռեա, դիսպնոե, արտադրություն և խցանում։ ==== Տեսողական ախտորոշում ==== Կարող է նկատվել էրիթեմա (կարմրություն) և այտուց։ Դա կարելի է տեսնել լարինգոսկոպիայի կամ ստրոբոսկոպիայի միջոցով (մեթոդը կախված է կոկորդաբորբի տեսակից)։ Այլ առանձնահատկությունները կարող են ներառել՝ կոկորդային հյուսվածքի կարմրություն (սուր) արյունատար անոթների լայնացում (սուր) չոր և հաստ հյուսվածք (քրոնիկական) Կպչուն արտադրություն ձայնային ծալքերի և հարակից կառույցների միջև ==== Տարբերակիչ ախտորոշում ==== սուր էպիգլոտիտ։ Սա ավելի հավանական է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ստրիդոր, ցավ կամ խնդիրներ կուլ տալու ընթացքում գրանուլեմատոզ կոկորդաբորբ պսևդոմիքսոմատոզ կոկորդաբորբ կրուպ։ Այն ուղեկցվում է հաչող հազով, ձայնի խռպոտությամբ և ներշնչական ստրիդորով։ == Բուժում == Բուժումը կախված է կոկորդաբորբի ծանրությունից և տեսակից (սուր, քրոնիկական)։ Ձայնային հիգիենան (ձայնի խնամքը) շատ կարևոր է կոկորդաբորբի ախտանիշները վերացնելու համար։ Ձայնային հիգիենան ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ՝ ձայնը հանգստացնելը, բավարար քնակությամբ ջուր խմելը, կոֆեինի և ալկոհոլի ընդունման նվազեցումը, ծխելը դադարեցնելը և կոկորդի մաքրումը սահմանափակելը։ ==== սուր ==== Սուր կոկորդաբորբի դեպքում «ձայնային ռեժիմ» (կոկորդի լրիվ հանգիստ 5-7 օր, անհրաժեշտ է չխոսել կամ խոսել շշուկով), դիետա (չօգտագործել լորձաթաղանթը գրգռող, չափից ավելի տաք կամ սառը սնունդ), տաք հեղուկներ, պարանոցին տաք կոմպրես, ինհալյացիա, դեղորայքներ, քրոնիկական կոկորդաբորբին նպաստող գործոնների վերացում։ ===== վիրուսային ===== Վիրուսային կոկորդաբորբի համար առաջարկվող բուժումը ներառում է ձայնային հանգիստ, ցավազրկող դեղամիջոցներ և մուկոլիտիկներ։ Տնային միջոցները, ինչպիսիք են թեյը և մեղրը, նույնպես կարող են օգտակար լինել:Հակաբիոտիկները չեն օգտագործվում վիրուսային կոկորդաբորբի բուժման համար։ ===== բատկերիալ ===== Հակաբիոտիկները կարող են նշանակվել բակտերիալ կոկորդաբորբի համար, հատկապես երբ առկա են վերին շնչառական վարակի ախտանիշներ։ Այնուամենայնիվ, հակաբիոտիկների օգտագործումը սուր կոկորդաբորբի դեպքում խիստ քննարկվում է։ Սա վերաբերում է արդյունավետության, կողմնակի ազդեցությունների, արժեքի և հակաբիոտիկների ռեզիստենտականության հարցերին։ Ընդհանուր առմամբ, հակաբիոտիկները այնքան էլ արդյունավետ չեն սուր կոկորդաբորբի դեպքում։ Բակտերիալ կոկորդաբորբի ծանր դեպքերի ժամանակ, ինչպիսիք են սուպրագլոտիտը կամ էպիգլոտիտը, շնչառական ուղիների փակվելու ավելի մեծ ռիսկ կա։ Բուժումը կարող է ներառել խոնավացում, կորտիկոստերոիդներ, ներերակային հակաբիոտիկներ և ադրենալին։ ===== սնկային ===== Սնկային կոկորդաբորբը կարող է բուժվել օրալ հակասնկային հաբերով և լուծույթներով։ Սովորաբար դրանք օգտագործվում են մինչև երեք շաբաթ և եթե սնկային վարակը վերադառնա, կարող է բուժումը կրկնելու անհրաժեշտություն լինել։ ===== վնասվածքային ===== Ձայնի չափազանց շատ օգտագործման կամ չարաշահման հետևանքով առաջացած կոկորդաբորբը հնարավոր է կառավարել ձայնային հիգիենայի միջոցով։ ==== Քրոնիկական ==== ===== ռեֆյուքս ===== Լարինգեոֆարինգեալ ռեֆլյուքսի բուժումը հիմնականում ներառում է վարքի կառավարում և դեղորայքային բուժում։ Վարքագծային կառավարումը ներառում է այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ազատ հագուստ կրել ուտել քիչ քնակով և հաճախակի որոշակի սննդից խուսափում (կոֆեին, ալկոհոլ,կծու կերակուր)Հակառեֆլյուքսային դեղամիջոցները կարող են նշանակվել քրոնիկ կոկորդաբորբի և խռպոտ ձայնի ախտանիշներ ունեցող հիվանդներին։ Եթե հակառեֆլյուքսային բուժումը չի նվազեցնում ախտանշանները, պետք է ուսումնասիրել այլ հնարավոր պատճառները։ Կարելի է օգտագործել թթուն չեզոքացնող միջոցներ (անտացիդներ) և թթվագոյացումն ընկճող պրեպարատներ (H2 արգելակիչներ)։ Անտացիդներն, ունենալով կարճ ազդեցության ժամանակ, կարող են բավարա չլինել բուժման համար։ Դրանք պետք է նշանակվեն միայն որոշակի ժամանակահատվածով, որից հետո ախտանիշները պետք է վերանայվեն։ Պրոտոնային պոմպի արգելակիչները արդյունավետ չեն բոլորի համար։ Ոմանց համար ֆիզիկական ռեֆլեքսային արգելքը (օրինակ ՝ Գավիսկոնի հեղուկը) կարող է ավելի հարմար լինել։ Հակասեկրեցիոն դեղամիջոցները կարող են ունենալ մի քանի կողմնակի ազդեցություն։ Անհրաժեշտության դեպքում, հակռեֆլյուքսային վիրահատությունը կարող է օգուտակար լինել որոշ անձանց համար։ ===== բորբոքային ===== Ալերգիկ կոկորդաբորբի բուժման ժամանակ հայտնաբերվել է, որ տեղային քթային ստերոիդներն և իմունոթերապիան արդյունավետ են ալերգիկ ռինիտը բուժելու համար։ Հակահիստամինային պրեպարատներն կարող են օգտակար լինել, սակայն առաջացնում են կոկորդի չորություն։ Ինհալացիոն ստերոիդներ երկար կիրառման դեպքում հանգեցնում են կոկորդի և ձայնի հետ կապված խնդիրների։ ===== գրանուլեմատոզ ===== Սարկոիդոզը սովորաբար բուժվում է համակարգային կորտիկոստերոիդներով:Պակաս հաճախ օգտագործվող բուժում է ստերոիդների ներվնասվածքային ներարկումները կամ լազերային ռեզեկցիան։ ===== աուտոիմուն ===== Լորձաթաղանթի պեմֆիգոիդը կարող է կառավարվել դեղորայքի միջոցով (ցիկլոֆոսֆամիդ կամ պրեդնիզոլոն)։ === կանխատեսում === ==== սուր ==== Սուր լարինգիտը կարող է պահպանվել, սակայն, որպես կանոն, երկու շաբաթվա ընթացքում ինքնուրույն անցնում է։ Վերականգնումը արագ կլինի, եթե հիվանդը հետևի բուժման պլանին։ Վիրուսային լարինգիտի դեպքում ախտանշանները կարող են շարունակվել երկար ժամանակահատվածով, նույնիսկ երբ վերին շնչուղիների բորբոքում չկա։ ==== քրոնիկական ==== Լարինգիտը, որը շարունակվում է ավելի քան երեք շաբաթ, համարվում է քրոնիկ։ Եթե լարինգեալ ախտանիշները տևում են ավելի քան երեք շաբաթ, ապա անհրաժեշտ է հետագա հետազոտություններ, ներառյալ ուղիղ լարինգոսկոպիան:Քրոնիկ լարինգիտի կանխատեսումը տատանվում է կախված լարինգիտի պատճառներից։ == Ծանոթագրություններ ==
534,992
Մեթ Ֆլին
Մեթյու Ֆլին (անգլ.՝ Michael Allen Madden, մայիսի 23, 1970(1970-05-23), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, ով լավագույնս հայտնի է որպես Maroon 5 փոփ ռոք խմբի հարվածային գործիքներ նվագող։ Նա նաև նվագել է The B-52's և Gandhi խմբերում։ Համագործակցել է այնպիսի կատարողների և խմբերի հետ, ինչպիսիք են՝ K'naan-ը, Գևին Դեգրոն, Chicago, Botanica խմբերը և այլք։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Maroon 5-ի պաշտոնական կայք
108,646
(9734) 1986 CB2
(9734) 1986 CB2, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1986 թվականի փետրվարի 12-ին Անրի Դեբեոնի կողմից Լա Սիլյայում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,287719 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0177 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5578 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1263,87 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,284839 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 4,66° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (9734) 1986 CB2 աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
88,474
Աստերոիդների ցանկ (109101-109200)
Աստերոիդների ցանկ (109001-109100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (109201-109300) Աստերոիդների ցանկ (109001-109100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (109201-109300)
42,170
Կղզի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կղզի (այլ կիրառումներ) Կղզի, բոլոր չորս կողմերից ջրով շրջապատված ցամաքի կտոր։ Կղզիներն առաջանում են երկրակազմական պրոցեսների ընթացքում։ Կան պետություններ, որոնք կազմված են բացառապես կղզիներից (Ինդոնեզիա, Ֆիլիպիններ և այլն)։ Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է՝ 2.1 միլիոն կմ² տարածքով։ == 30 000 կմ²-ից մեծ տարածք ունեցող կղզիներ ==
260,507
Թարխան (Կարսի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարխան (այլ կիրառումներ)Թարխան, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում։ Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Կարսի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
105,317
(6450) Մասահիկոհայաշի
(6450) Մասահիկոհայաշի (անգլ.՝ Masahikohayashi), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1991 թվականի ապրիլի 9-ին Էլեանորա Հելինի կողմից Պալոմարում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,536555 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,9124 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,1607 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1475,59 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,243971 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 8,49° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (6450) Մասահիկոհայաշի աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
508,996
Վիետնամի դրոշ
Վիետնամի ազգային դրոշը, Վիետնամի Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշներից մեկն։ Ընդունվել է 1945 թվականին։
660,273
Ասլի Հասան Աբադե
Ասլի Հասան Աբադե (ֆր.՝ Asli Hassan Abade, արաբ․՝ اسلي حسن عباده‎‎, հունվարի 1, 1958(1958-01-01), Buloburde, Buloburde District, Hiran, Սոմալի), սոմալեցի օդաչու, ռազմական գործիչ։ == Կենսագրություն == Ասլին Սոմալիի օդային ուժերում ներգրավված առաջին և առայժմ միակ կինն է։ === Խաղաղության արշավ === 2000-ական թվականների կեսերին Ասլին սկսեց խաղաղության արշավ՝ խրախուսելով օրենսդիրներին համախմբվելու և վերջ դնելու իր հարազատ Սոմալիում քաղաքացիական հակամարտություններին։ Քաղաքական յուրաքանչյուր գործընթացին նա մասնակցեց հագնելով Սոմալիի դրոշի գույներով հագուստ՝ պահանջելով հարգել բոլոր մասնակիցներին։ Հաշտեցման գործընթացում իր ջանքերի շնորհիվ ստեղծվեց անցումային դաշնային պետությունը, և նրան օժտեցին Calansida ծածկանունով («Դրոշակակիր»)։ == Անձնական կյանք == Հայրենասեր Ասլին իրեն բնութագրում է որպես «ուժեղ կին»։ 2009 թվականի հոկտեմբերից բնակվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Somali Aviation Resource Center Archived 2016-01-09 at the Wayback Machine..
1,104,184
Սարօ Թաթյոս
Սարօ Անդրանիկի Թաթյոս (նոյեմբերի 23, 1989(1989-11-23), Հալեպ, Սիրիա), հասարակական գործիչ, աշխարհում սկաուտական խմբի տարիքով ամենափոքր ատենապետ, «Թաթյոսա» Հյուրանոցային կառավարման ընկերության հիմնադիր տնօրեն, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խորհրդի նախագահ, ԱՐԱԼԵԶ Բարեգործական Հասարակական Կազմակերպության հիմնադիր նախագահ։ == Կենսագրություն == Սարօ Անդրանիկի Թաթյոսը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 23-ին Հալեպ քաղաքում։ Սովորել է Մխիթարյան Միաբանության Վարժարանում։ Սիրիայում փոքր տարիքից եղել է ՀԲԸՄ Հայ Երիտասարդաց Ընկերակցության երգչախմբի և Սկաուտական խմբի անդամ։ 2008 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բարձրագույն կրթություն ստացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Ապրում և աշխատում է Հայաստանում։ Հայաստանում կազմակերպել և համակարգում է մի շարք ծրագրեր, որոնցից է «Ծաղկահավաք» միջոցառումը։ Սարօ Թաթյոսի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից են հետևյալները, որոնցում ներառված չեն Արալեզ ՀԿ-ի ծրագրերը․ Ծաղկահավաք Մոմավառություն Ճամբարներ 2008-ից մինչ այսօր Արշավներ Մարդիասիրական բարեգործական ծրագրեր == Սկաուտական գործունեություն == Սարօ Անդրանիկի Թաթյոսը սկաուտական կյանքը սկսել է փոքր տարիքում՝ միանալով Մխիթարյան Միաբանության Վարժարանի սկաուտական խմբին, ուր փոխադրվելով բոլոր տարիքային խմբերը տվել է Սկաուտի երդում։ Սիրիայում ավելի քան 24 տարի եղել է ՀԲԸՄ ՀԵԸ-ի երիտսարդական շարքերում։ 2007 թվականին Սիրիայից որպես առաջնորդ մասնակցել է Անդրանիկ սկաուտական ճամբարի հիմնադրման աշխատանքներին։ 2008 թվականին Սիրիայից տեղափոխվել է Հայաստան և դարձել ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի անդամ։ Հայաստանի սկաուտական խմբում ստանձնել է հետևյալ պաշտոնները՝ 2009 թվականին վարիչ-առաջնորդ, 2010 թվականին փոխխմբապետ, 2011 թվականին խմբապետ, 2015 թվականին փոխատենապետ և վաշտապետ։ 2016 թվականին նշանակվել է Անդրանիկ սկաուտական ճամբարի պատասխանատու հանձնաժողովի անդամ և Անդրանիկ բանակավայրի ծրագրերի ղեկավար։ 2016 թվականին ընտրվել է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խորհրդի նախագահ՝ սկաուտական խմբի ատենապետ։ Սկաուտական խորհուրդը ղեկավարել է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը։ === ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբում կատարած փոփոխություններ === ==== Առաջնորդության դասընթացներ ==== ՀԲԸՄ Հայաստանի խմբում Սարօ Թաթյոսը կազմեց հատուկ առաջնորդության դասընթաց, որն անցկացվում էր սկաուտական խմբի ապագա առանջնորդների համար։ ==== Սկաուտական գիտելիքների ծրագիր ==== Սկաուտական խմբի համար Սարօ Թաթյոսը ստեղծեց Սկաուտական գիտելիքների և կրծքանշանների հայկական առաջին առցանց կայք, որը հասանելի էր ՀԲԸՄ սկաուտներին։ ==== Խմբագրական խումբ ==== 2012 թվականի նոյեմբերին Սարօ Թաթյոսը ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբում կազմավորեց խմբագրական խումբ, որի անդամները սովորում էին մեդիագրագիտություն, հրապարակում կայքերում, լուսանկարչություն և դիզայն։ 2013 թվականի մարտին Սարօ Թաթյոսի կողմից ղեկավարվող խմբագրական խումբը սկսեց հրապարակել ամսաթերթ։ ==== Փողերախումբ ==== 2015 թվականի փետրվարի 11-ին Սարօ Թաթյոսը հիմնադրեց ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, որում երեխաները ստանում էին անվճար երաժշտական կրթություն։ Փողերախումբն ունեցել է բազմաթիվ ելույթներ, որոնցից հիշարժան է 2016 թվականի դեկտեմբերի 2-ի ելույթը Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Հոգիս» միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն։ Լեռնագնացների ակումբ 2016թ․, փետրվարի 29 Գրքերի ակումբ 2016թ․, նոյեմբերի 5 Էթիկայի հանձնաժողով Ծրագրավորման ակումբ 2020թ. Առաջին առցանց սկաուտական կառավարման բազան app.agbuscout.am == Արտաքին հղումներ == «Ծաղկահավաք»՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Առավոտ լուսո․ հարցազրույց (Սարօ Թաթյոս, Արթուր Հարությունյան) Պետությունը պետք է համագործակցի ռազմահայրենասիրական ճամբարների հետ և պատվեր տա՝ ինչ է պետք բանակին «Անդրանիկ» սկաուտական բանակումը` հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործիք Ծաղկահավաք՝ Ծիծեռնակաբերդում Ապրիլի 24-ին խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված մոմավառություն՝ Կարապի լճի տարածքում Ծաղիկներից՝ մոմեր ու բացիկներ. Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկները երկրորդ կյանք կստանան == Ծանոթագրություններ == == Աղբյուրներ == Saro Tatios creates a sense of confidence and community under the stars «Արալեզ» Բարեգործական ՀԿ պաշտոնական կայք ՀԲԸՄ Սկաուտական խմբի պաշտոնական կայք
923,566
Հակոբ Տերտերյան
Հակոբ Եփրեմի Տերտերյան (փետրվարի 23, 1924(1924-02-23), Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 1996(1996-01-07) կամ հունվարի 8, 1996(1996-01-08), Երևան, Հայաստան), հայ կենդանաբան-միջատաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989): Եվա Տերտերյանի եղբայրը։ == Կենսագրություն == Հակոբ Տերտերյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 23-ին, Սիմֆերոպոլ (Ղրիմ) քաղաքում։ 1946 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1946 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում, 1961 թվականից՝ անողնաշարավոր կենդանիների բաժնի, 1976-1996 թվականներին՝ միջատաբանության լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են արյունածուծ երկթևանիների որոշ խմբերի (մլակներ, մժղուկներ մոծակներ և այլն) կարգաբանության, ձևաբանության, էկոլոգիայի, կենսաբանության և այլ հարցերի։ == Անդամակցություն == Համամիութենական միջատաբանական ընկերության հայկական բաժանմունքի նախագահ (1980-1989): == Երկեր == Насекомые двукрылые: Мошки (Simuliidae), 1968. Определитель личинок слепней: Տերտերյան Հակոբ Եփրեմի, Ереван, Изд-во АН АрмССР, 1979, 82 с. Հայկական ԽՍՀ վնասակար երկրաչափ թիթեռների որոշիչ։ Վարդիկյան Սեդա Ավագի, Առաքելան Ա. Հ, Տերտերյան Հ. Ե, Հարությունյան Գ. Ա., Կենդանաբանության ինստիտուտ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980։ Արյունածուծ երկթևանիները որպես գյուղատնտեսական կենդանիների վնասատուներ։ Տերտերյան Հակոբ Եփրեմի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1958, 79 էջ։ == Ծանոթագրություններ == == Գրականություն == Editorial, Board (1996) Памяти Акопа Ефремовича Тертеряна. Հայաստանի կենսաբանական հանդես Biological Journal of Armenia Биологический журнал Армении, 49 (3-4). p. 199. ISSN 0366-5119(չաշխատող հղում)
240,953
Մայդան (գյուղ, Սլավյանսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՄայդանՄայդան (ուկրաիներեն՝ Майдан), գյուղ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկիում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Մայդան, Պետրովկա, Մայդանովկա։ Հիմնադրվել է 1870 թվականին։ 2001 թվականի տվյալներով Մայդան գյուղում բնակվում էր 1 019 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
440,261
Դեմեր (լեռներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեմեր (այլ կիրառումներ)Դեմեր, լեռներ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Վարդենիսի լեռնաշղթայում, Ակունք գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք։ Առավելագույն բարձրությունը համանուն լեռն է (2198 մ), երկարությունը 1,5 կմ։ == Ծանոթագրություններ ==
460,112
Պետրոդվորեցի շրջան (Սանկտ Պետերբուրգ)
Պետրոդվորեցի շրջան, վարչատարածքային միավոր Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Ֆիննական ծոցի հարավային ափին, քաղաքի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 128156։ == Կազմ == Շրջանի կազմի մեջ մտնում է 3 քաղաքային կառույց՝ Լոմոնոսով քաղաք (43 002 մարդ) Պետերգոֆ քաղաք (73 154 մարդ) Ստրելնա գյուղ (12 773 մարդ) == Պատմություն == Պետերգոֆի շրջանը կազմավորվել է 1938 թվականի հունիսի 5-ին Պետերգոֆի քաղաքային խորհրդի՝ շրջանային խորհուրդ վերակազմավորման արդյունքում, որը անմիջապես ենթարկվում է Լենքաղխորհին։ 1944 թվականի հունվարի 27-ին Պետերգոֆը վերանվանվեց Պետրոդվորեց, իսկ շրջանը՝ Պետրոդվորեցի։ 1950 թվականի հունիսի 12-ին շրջանի կազմի մեջ մտան Լենինգրադի մարզի Կրասնոսելսկի շրջանի Վոլոդարսկի և Ստրելնա գյուղերը։ 1963 թվականի հունվարի 16-ին Վոլոդարսկի գյուղը ներառվեց Լենինգրադի քաղաքային գծի մեջ՝ Կիրովի շրջանի կազմում։ 1978 թվականի ապրիլի 18-ին Լենինգրադի մարզից Պետրոդվորեցի շրջանին փոխանցվեց Լոմոնոսով քաղաքի վարչական կառավարումը։ 1995 թվականին Լոմոնոսով քաղաքի տարածքում կազմավորվեց Սանկտ Պետերբուրգի ինքնուրույն Լոմոնոսովի շրջանը։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Լոմոնոսովի շրջանի տարածքը կրկին ներառվեց Պետրոդվորեցի շրջանի կազմի մեջ։ == Ինֆրակառուցվածք == Ճանապարհների ընդհանուր երկարությունը՝ 243.9 կմ։ Շրջանում կա 12 դպրոց, 2 գիմնազիա, 14 մանկապարտեզ, 7 պոլիկլինիկա (1 գերատեսչական, 2 մեծահասակների, 2 մանկական, 2 ատամնաբուժական), 1 հիվանդանոց, 2 կինոթատրոն, 4 մանկական երաժշտական դպրոց, Պետերգոֆի պարարվեստի դպրոց, մանկական գեղարվեստական դպրոց, 9 գրադարան, Լո, ոնոսովի քաղաքային մշակույթի տուն։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պետրոդվորեցի շրջան․ նորություններ և իրադարձություններ Archived 2008-09-07 at the Wayback Machine.
64,905
Կամենկա (Բոկովսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամենկա (այլ կիրառումներ)Կամենկա (ռուս.՝ Каменка), գյուղակ (խուտոր) Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բոկովսկի շրջանում։ Մտնում է Կրասնոկուտսկի գյուղական համայնքի կազմի մեջ։
531,353
Սունո
Սունո (իտալերեն՝ Suno), կոմունա Իտալիայի Պիեմոնտ մարզի Նովարա գավառում։ Բնակչությունը կազմում է 2835 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 135 մարդ/կմ²։ Տարածքը՝ 21կմ²։ Փոստային ինդեքս՝ 28019։ Հեռախոսային կոդ՝ 0322։ Բնակավայրի հովանավորն է համարվում սուրբ Սան Գենեսիոն։ == Ժողովրդագրություն == Բնակչության թվաքանակի փոփոխությունները. == Կոմունայի վարչակազմ == Հեռախոսահամար՝ 0161 317127 Էլեկտրոնային փոստ՝ [email protected] Պաշտոնական կայք՝ http://www.comune.suno.novara.it/ == Պատկերասրահ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք (իտալ.) Ազգային ինստիտուտ վիճակագրության (իտալ.) http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. == Ծանոթագրություններ ==
728,463
Ջասթին Հաբեր
Ջասթին Հաբեր (անգլ.՝ Justin Haber, հունիսի 9, 1981(1981-06-09), Ֆլորիանա (Մալթա), Մալթա), մալթացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս «Բիրկիրկարա» ֆուտբոլային ակումբի և Մալթայի ազգային հավաքականի կազմում։ == Ակումբային կարիերա == Ջասթին Հաբերը սկսել է իր կարիերան «Ֆլորիանա» ֆուտբոլային ակումբի կազմում։ Թիմի կազմում անցկացրել է 3 մրցաշրջան և մասնակցել 23 հանդիպման։ 2002 թվականին Թասթինը պայմանագիր է կնքել «Բիրկիրկարայի» հետ։ Հանդես է եկել թիմում 2002-2005 թվականների ընթացքում։ 2008 թվականի հուլիսի 31-ին Հաբերը 2-ամյա պայմանագիր է կնքել անգլիական «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ 2013 թվականին Ջասթին Հաբերը վերադարձել է «Բիրկիրկարա»։ == Միջազգային կարիերա == Հաբերը հանդես է եկել Մալթայի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում։ 2004 թվականից Ջասթին Հաբերը հանդես է գալիս Մալթայի ազգային հավաքականում։ == Ձեռքբերումներ == Մալթայի չեմպիոն - 2013 Մալթայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2003, 2004, 2005, 2014 Մալթայի սուպերգավաթակիր - 2013, 2014 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.) Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
254,610
Լոբնա
Լոբնա (ուկրաիներեն՝ Лобна), գյուղ Ուկրաինայի Վոլինի մարզի Լյուբեշովի շրջանում։ 2001 թվականի տվյալներով Լոբնա գյուղում բնակվում էր 684 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2,76 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 247,83 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
102,172
(3314) Բիլս
(3314) Բիլս (անգլ.՝ Beals), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1981 թվականի մարտի 30-ին Էդվարդ Բոուելի կողմից Անդերսոն Մեսայում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,218046 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,1183 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,3177 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1206,57 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,298365 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 7,41° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (3314) Բիլս աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
251,862
Կիսլյակ (գյուղ, Գայսինի շրջան)
Կիսլյակ (ուկրաիներեն՝ Кисляк), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Գայսինի շրջանում։ Հիմնադրվել է 1515 թվականին։ 2001 թվականի տվյալներով Կիսլյակ գյուղում բնակվում էր 1 039 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1758 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 591,01 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
578,057
Իլյուշկա
Իլյուշկա (ռուս.՝ Илюшка), գետ Ռուսաստանում, հոսում է Կեմերովոյի մարզում։ Գետի երկարությունը 11 կմ է։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Վերին Օբի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը Կոնդոմա գետն է, գետի ենթաավազանը Տոմ գետն է։ Գետի գետային ավազանը (Վերին) Օբ գետն է՝ մինչև Իրտիշի. == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
242,524
Սվիդյա
Սվիդյա (ուկրաիներեն՝ Свидя), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Չեռնյախովսկի շրջանում։ Հիմնադրվել է 1614 թվականին։ 2001 թվականի տվյալներով Սվիդյա գյուղում բնակվում էր 335 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 1164 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 287,8 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
447,772
Մորուք Կարո
Մորուք Կարո (Ավոյան Կարապետ) (1875, գ. Գելիեգուզան (Սասունի գավառ) - 1949, դեկտեմբերի 6, Համադան, Պարսկաստան), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ == Կենսագրություն == Մորուք Կարոն ծնվել է 1875 թվականին Սասունի Գելիեգուզան գյուղում Հեբոյի Ավոյի բազմանդամ ընտանիքում։ Սովորել է ծննդավայրի վարժարանում։ 1891-1893 թվականներին դեռևս պատանի Կարոն մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ Գործել է Սասունում (Աղբյուր Սերոբի, Անդրանիկի. Գևորգ Չավուշի, Ռուբենի խմբերում)։ Մորուք Կարոն Սպաղանաց Մակարի խմբի կազմում որպես տասնապետ մասնակցել է Սասունի 1904 թվականի ապստամբությանը։ 1905-1907 թվականներին մասնակցել է Գևորգ Չավուշի մղած գրեթե բոլոր կռիվներին։ Քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905 թ. ապրիլի 25-ին Գևորգ Չավուշի ղեկավարած Խարս գյուղի կռվում։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո դարձել է փախստական։ 1912-1914 թթ. գործել է Տարոնում։ Մասնակցել է Սասունի 1915 թվականի ինքնապաշտպանությանը։ 1916 թվականին Մուշում միացել է Փեթարա Մանուկի զինվորներին, արշավել Խութ, Մոտկան, Բռնաշեն և ազատել 8000 սասունցիների, ապա մտել մշեցիներից ու սասունցիներից կազմված ժողովրդական գնդերի մեջ, որոնք գործել են Տարոնում, Խնուսում, Մանազկերտում, Ալաշկերտում։ 1918 թվականին Անդրանիկի խմբի հետ անցել է Խոյ։ Մասնակցել է Զանգեզուրում մղված կռիվներին։ Հայաստանի Հանրապետության ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։ 1919 թվականից բնակվել է Ահագչի գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Զովասար գյուղ)։ Մասնակցել է 1921-ի Փետրվարյան ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Սիրիա, ապա՝ Հունաստան։ 1924 թվականին վերադարձել է Խորհրդային Հայաստան՝ դարձյալ բնակվելով Թալինի շրջանի Զովասար գյուղում։ 1928 թվականի գարնանը, Կարոն փախչում է Չեկայի հետապնդումներից՝ խուսափելով ձերբակալությունից։ Շուրջ երկու տարի թափառելով հանդերում և անտառներում՝ 1930 թվականին Կարոն անցնում է Պարսկաստան։ Կարոյի Պարսկաստան անցնելուց երկու տարի անց՝ 1932 թվականին երեք տարով բանտարկում և աքսորի են դատապարտում Մորուք Կարոյի կնոջը՝ Մարթային։ Թեև երեք տարի անց Մարթան աքսորից վերադառնում է Ահագչի, սակայն, 1941 թվականի նոյեմբերի 28-ին Չեկայի աշխատակիցները կրկին ձերբակալում են Մարթային և երեք աղջիկների հետ աքսորում Ղազախստան։ 1946 թվականին նրանք վերադառնում են աքսորից։ Մորուք Կարոն մահացել է 1949 թ. դեկտեմբերի 6-ին Պարսկաստանի Համադան քաղաքում։ Կարոյի դին հողին է հանձնվել հաջորդ օրը Համադանի հայկական գերեզմանատանը։ 1993 թվականի սեպտեմբերին Մորուք Կարոյի եղբոր՝ Օհանի որդին՝ Աղանիկ Հեբոյանը Համադանից Հայաստան է տեղափոխում հորեղբոր աճյունը, որը 1993 թվականի հոկտեմբերի 2-ին հողին է հանջնվում Թալինի շրջանի Զովասար գյուղում՝ Մորուք Կարոյի կնոջ՝ Մարթայի շիրիմի կողքին։ Մորուք Կարոյի կյանքն ու գործունեությունն իր արտացոլումն է գտել Աղանիկ Հեբոյանի «Մորուք Կարո» իրապատում վիպակում (Երևան, 1998, 2015)։ == Գրականություն == Անդրանիկի յուշերը, Պէյրութ, 1935, 448 էջ։ Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Դ., Է., Թեհրան, 1982, Երևան, 1991։ Աւետեան Մ., Հայ ազատագրական ազգային յիսնամեայ (1870–1920) յուշամատեան եւ Զօր. Անդրանիկ (վերլուծական հայեցողութեամբ եւ վաւերական տուեալներով), Փարիզ, 1954, 526 էջ։ Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։ Բդէեան Սարգիս և Միսաք, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբ. Աղան Տարօնեցի, Գահիրէ, 1962, 676 էջ։ Աւօ, Գէորգ Չաւուշ, Պէյրութ, 1972, 416 էջ։ Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 341։ Աղանիկ Հեբոյան, Մորուք Կարո (հայ ընտանիքի իրապատում), Երևան, 1998, 2-րդ հրտ., Երևան, 2015, 244 էջ։ Ով ով է (Հայեր)։ Կենսագրական հանրագիտարան, հատ. 2, Երևան, 2007, էջ 166։ == Ծանոթագրություններ ==
1,097,621
Վալերի Պորկույան
Վալերի Սեմյոնովիչ Պորկույան (ազգանվան նախնական տարբերակը՝ Պարկույան, ուկրաիներեն՝ Валерій Семенович Поркуян, հոկտեմբերի 4, 1944(1944-10-04), Կրոպիվնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական արմատներով խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ, մարզիչ, խորհրդային ակումբների և ԽՍՀՄ հավաքականի հարձակվող, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1966), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1991)։ Խաղացել է Դինամո ֆուտբոլային ակումբում։ == Կենսագրություն == Վալերի Պորկույանը ծնվել է Ուկրաինայում՝ Կիրովոգրադում։ Ֆուտբոլ սկսել է խաղալ 1957 թվականին հայրենի քաղաքի՝ «Աստղեր» մանկապատանեկան մարզադպրոցում։ Նորամուտը նշել է մարզիչ Մատվեյ Չերկասսկու գլխավորությամբ, ով շուտով տեղափոխվել է «Չեռնոմորեց»՝ իր հետ տանելով Պորկույանին։ 1965 թվականի մրցաշրջանի երկրորդ շրջանից հաստատվել է «Չեռնոմորեց»-ի հիմնական կազմում։ 1966 թվականի սկզբին ստիպված է եղել տեղափոխվել Կիևի «Դինամո», թեև չի ցանկացել հեռանալ «Չեռնոմորեց»-ից։ ԽՍՀՄ գավաթի խաղարկության «Զենիթի» դեմ առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ։ Անգլիայում աշխարհի առաջնությունը սկսելու պահին եղել է երկրի առաջատար ռմբարկուների թվում՝ առաջնությունում խփել է 4 գոլ։ Վերջին պահին նրան տարել են առաջնություն, Կաչալինը պաշտպանել է նրա թեկնածությունը։ Թիմի հետ մեկնել է ուսումնամարզական հավաքների Շվեդիայում, որտեղ ստուգողական խաղերում խփել է 4 գնդակ։ Ազգային հավաքականի խմբում հաղթել է 2 խաղում, որից հետո Նիկոլայ Մորոզովը որոշել է նրան ընդգրկել ռեզերվում չիլիացիների դեմ խաղում։ Պորկույանը ազգային հավաքականում իր նորամուտի խաղում երկու գոլ է խփել, իսկ առաջնության հաջորդ հանդիպումներին մեկնել է թիմի հիմնական կազմում։ 1/4 եզրափակչում՝ Հունգարիայի դեմ խաղում, գոլ է խփել, իսկ հետո սեփական դարպասի մոտ վտանգավոր պահերից մեկում ազգային թիմին փրկել անխուսափելի գոլից՝ կրծքով հետ մղելով դեպի դարպասը թռչող գնդակը։ Գոլ խփել է նաև կիսաեզրափակչում՝ Գերմանիայի դեմ խաղում։ Նա կարող էր նույնիսկ հաշիվը հավասարեցնել, բայց անհաջող գլխի հարվածով գնդակը ընթացել է դարպասից վերև։ Աշխարհի առաջնությունից հետո, սակայն, նա չի դարձել թիմի առաջատար խաղացող․ ներքին խարդավանքների պատճառով Պորկույանը դուրս մնացել հիմնական կազմից։ Ակումբի կազմում նա հազվադեպ է խաղադաշտ դուրս եկել և հազվադեպ է գոլ խփել։ 1969 թվականի մրցաշրջանից հետո որոշել է տեղափոխվել «Չեռնոմորեց»։ Թեև «Դինամոյի» ղեկավարությունը դեմ է եղել դրան, սակայն մարզիչ Վիկտոր Մասլովի պնդմամբ Պորկույանին թույլ են տվել մեկնել Օդեսա։ «Չեռնոմորեց»-ից Պորկույանին հրավիրվել են ԽՍՀՄ հավաքական, և նա մասնակցել է Մեքսիկայի աշխարհի առաջնությանը (1970)։ Երբեք չի խաղացել աշխարհի առաջնությունում, քանի որ մարզիչները կարծել են, որ Պորկույանն ավելի թույլ է, քան մյուս հարձակվողները։ «Չեռնոմորեց»-ը դուրս է մնացել բարձրագույն լիգայից և Պորկույանին հրավիրել են «Դնեպր», երիտասարդ մարզիչ Վալերի Լոբանովսկին (թիմը նոր է մտել բարձրագույն լիգա) խաղացողին ճանաչել են Օդեսայի «Չեռնոմորեց»-ից համատեղ աշխատանքից։ 1971 թվականի մրցաշրջանը Պորկույանը խաղացել է «Չեռնոմորեցի» կազմում, բայց քանի որ թիմը չի կարողացել վերադառնալ բարձրագույն լիգա, նա որոշել է ընդունել Լոբանովսկու առաջարկը։ 1972-1975 թվականներին հանդես է եկել «Դնեպրում»։ Մինչ Լոբանովսկին եղել է թիմի մարզիչը, Պորկույանն անփոխարինելի է եղել։ 1974 թվականին Լոբանովսկուն փոխարինել է Վիկտոր Կանևսկին, ով 1975 թվականի մրցաշրջանի վերջում Պորկույանին հասկացրել է, որ ակումբն այլևս նրա կարիքը չունի։ Պորկույանը որոշել է կարիերան շարունակել «Տավրիա»-ում, սակայն թույլ չեն տվել հայտագրվել։ Մարզիչ Սերգեյ Շապոշնիկովը նրան առաջարկել է զբաղվել մարզչական աշխատանքով, գլխավորել Կերչի թիմը (որը խաղացել է ֆիզկուլտուրայի թիմերում)։ Թիմի հետ Պորկույանը նախամրցաշրջանային հավաք է անցկացրել, ապա գլխավորել մրցաշրջանի առաջին հատվածը։ Տարվա երկրորդ կեսին ակումբի հովանավորների հետ կոնֆլիկտի պատճառով նա հեռացել է թիմից։ 1977 թվականից մարզել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ լիգայի ուկրաինական գոտու մի քանի թիմեր։ Այնուհետև աշխատել է Օդեսայի ԲՍԱ-ի երիտասարդների հետ, 1982 թվականին եղել է Չեռնոմորեցում սելեկցիոներ մարզիչ։ Որոշ ժամանակ անց նա խաղացել է վետերանների թիմերի խաղերում։ Խաղերից մեկում նրան մոտեցել է Բլագոեի կոլտնտեսության նախագահը (Օդեսայի մարզ) և առաջարկել մարզչական աշխատանք կատարել կոլտնտեսությունում։ Պորկույանը համաձայնել է և 10 տարի աշխատել այդտեղ։ 1990-ականներին Լեոնիդ Բուրյակի հրավերով դարձել է նրա օգնականը Չեռնոմորեցում։ 2014 թվականի փետրվարի 19-ին «Չեռնոմորեց»-ի ֆուտբոլային փառքի պուրակում (Օդեսա) բացվել են երկու նոր անհատական սալաքարեր, որոնցից մեկը նվիրված է Վալերի Պորկույանին։ Պորկույանի կինը՝ Ալլան, Անատոլի Լիսակովսկու քույրն է։ == Ձեռքբերումներ == === Թիմային === Դինամո(Կիև) ԽՍՀՄ չեմպիոն (3)՝ 1966, 1967, 1968 ԽՍՀՄ գավաթակիր՝ 1966 === Անհատական === Արժանացել է Աշխարհի առաջնության բրոնզե խաղակոշիկի՝ 1966 ԽՍՀՄ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցուցակներում՝ թիվ 2 (1966) Ուկրաինական ԽՍՀ լավագույն ֆուտբոլիստների ցուցակներում՝ թիվ 2 (1965, 1966, 1970) «Սեզոնի լավագույն դեբյուտանտներ» մրցանակի դափնեկիր ՝ (1965) ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1966) ԽՍՀ Մ սպորտի վաստակավոր վարպետ (1991) Աշխարհի առաջնության մասնակից՝ 1966, 1970 == Պարգևներ == Օդեսայի քաղաքապետի հրամանագրով Պորկույանին շնորհվել է «Օդեսային մատուցած ծառայությունների համար» պատվո նշան, 2004, Պարգևատրվել է III աստիճանի Պատվո շքանշանով (2004)։ == Գրականություն == Виктор Николаевич Хохлюк Голеадоры. — Луганск: Максим, 2012. — С. 49. — 148 с. — 5000 экз. — ISBN 978-966-15-8934-5 Рабинер Игорь. Валерий Поркуян: Меня называли «фартовым Поркушей» // Футбол от «СЭ». — № 10, июль 1995. — С. 3. == Ծանոթագրություններ ==
91,771
Զագլիկ (Մարտակերտի շրջան)
Զագլիկ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի ձախ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 95 կմ հեռավորության վրա։ == Անվան ծագումնաբանություն == Ըստ ավանդության՝ այս անվանումը կապված է Փեփրոնյա կույսի անունից։ Այս մոտեցումը փաստագրվում է մասնավորապես 1885 թվականի մի վավերագրում, ըստ որի՝ Հին Փիփ գյուղատեղիի եկեղեցին օծվել է նշված կույսի անվամբ։ == Աշխարհագրություն == Բնակավայրը տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսային թևին՝ Թարթառ գետի ձախ ափին՝ Մռավ սարի ստորոտի մի չնաշխարհիկ վայրում։ Հնում գյուղը գտնվում էր Արցախի Ջրաբերդ գավառում։ Համայնքի տարածքով է անցնում Թրղե-Հաթերք ոռոգման ջրատարը։ Գյուղի ճանապարհները սալահատակված են։ Գյուղի հայտնի հանդամասերն են՝ Կռվահող, Սարուխաչ, Ջղանուտ։ Համայնքը լեռնային է, ունի 810,30 հա տարածք, որից 187,77 հա գյուղատնտեսական նշանակության, 566,85 հա անտառային հողեր։ Զագլիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Օխտըն», «Ներքին», «Սրըշենու», «Քոռ» և «Հունոտի»։ == Պատմություն == Ի տարբերություն Արցախի մյուս գյուղերի՝ Զագլիկը բավականին նոր բնակատեղի է։ 1918-1920 թվականներին պատմական Գարդմանի՝ Քարհատի շրջանի Փիփ կամ Զագլիկ գյուղից և Արծվաշենից մի քանի ընտանիքներ գալիս և հաստատվում են Մռավի ստորոտում գտնվող մի հարմարավետ վայրում։ Նոր հաստատված բնակիչները իրենց հին բնակավայրի անունով տարածքին տվել են Փիփ անվանումը, որը ավելի ուշ վերանվանվել է Զագլիկ։ Շամքոր գետի աջ ափին գտնվող Հին Փիփ գյուղում պահպանված եկեղեցու արձանագրությունները հուշում են այն մասին, որ 17-րդ դարում այդպիսի բնակավայր է գոյություն ունեցել։ 19-րդ դարում գյուղը վերանվանվել է Զագլիկ։ Նոր բնակավայրում գյուղացիները զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ, և որսորդությամբ։ Նոր բնակավայրում սկսում են խորհրդային կարգեր հաստատվել, իսկ 1931 թվականին կազմավորվում է կոլտնտեսություն։ Գյուղից Հայրենական մեծ պատերազմն մասնակցել է 15 մարդ, որից 5-ը զոհվել է։ == Զագլիկը Արցախյան ազատամարտին == 1988 թվականին Զագլիկում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Հարությունյան, Ս. Պետրոսյան), որոնք առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զագլիկից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել է Ս. Անտոնյանը։ Գյուղից զոհվել է 8 ազատամարտիկ։ == Բնակչություն == Զագլիկ համայնքի բնակչության թվաքանակը 2003 թ.-ին՝ կազմում է 217, իսկ 2015 թվականին՝ 235 մարդ, կա 55 տնտեսություն։ Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը. == Տնտեսություն == Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ == Հսարակական կյանք == Խորհրդային տարիներին Զագլիկում գործել է տարրական դպրոց։ 1988 թվականին ավարտվել են գյուղի ութամյա դպրոցի շինարարական աշխատանքները։ 2018-2019 թվականներն ընկած ժամանակահատվածը դպրոցում սովորում էր 42 աշակերտ, դասավանդում՝ 16ուսուցիչ։ Արցախյան ազատամարտից հետո գյուղում ավելացել է երիտասարդ ընտանիքների թիվը, որոնց մեծամասնության համար պետական միջոցներով կացարաններ են կառուցվել։ Բնակիչները աշխատում են դպրոցում, Կաշենի հանքարդյունաբերական ձեռնարկությունում, զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ 2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, Քոլատակի միջնակարգ դպրոցի Զագլիկի մասնաճյուղը, որտեղ սովորում են 30 աշակերտներ։ == Ծանոթագրություններ ==
975,690
Պլացենտայի վաղաժամ շերտազատում
Պլացենտայի վաղաժամ շերտազատում (ՊՎՇ), երբ պլացենտան վաղաժամ անջատվում է արգանդից, այլ կերպ ասած`առանձնանում է ծննդաբերությունից առաջ։ Ամենից հաճախ այն տեղի է ունենում հղիության 25-րդ շաբաթում։ Ախտանշաններն են՝ հեշտոցային արյունահոսություն, որովայնի ստորին հատվածի ցավ և վտանգավոր ցածր արյան ճնշում։ Մոր համար բարդությունները կարող են ներառել դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ) և երիկամային անբավարարություն։ Երեխայի համար բարդություններից կարող են լինել պտղի դիսթրես համախտանիշը, ցածր քաշը, վաղաժամ ծննդաբերությունը և պտղի մահը։ Պլացենտայի շերտազատման պատճառը ամբողջությամբ հայտնի չէ։ Ռիսկի գործոնները ներառում են ծխելը, պրեէկլամպսիան, տրավման հղիության ընթացքում, կոկաինի օգտագործումը և նախորդ կեսարյան հատումը։ Ախտորոշումը հիմնված է ախտանիշների վրա և հաստատվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Այն դասակարգվում է որպես հղիության բարդություն։ Փոքր չափի շերտազատման դեպքում խորհուրդ է տրվում անկողնային հանգիստ, իսկ ծանր ձևի դեպքում կատարվում է ծննդալուծում։ Եթե ամեն ինչ կայուն է, հնարավոր է փորձել հեշտոցային ծննդալուծում, հակառակ դեպքում խորհուրդ է տրվում կեսարյան հատում։ Մինչև 36 շաբաթական հղիությունը կարող են տրվել կորտիկոստերոիդներ՝ երեխայի թոքերի արագ զարգացման համար։ Բուժումը կարող է պահանջել արյան փոխներարկում կամ արգանդի հեռացումը։ Միջինը 200-ից 1-ի մոտ հանդիպում է պլացենտայի վաղաժամ շերտազատում։ Պլացենտայի վաղաժամ շերտազատումը և արգանդի պատռվածքը ամենատարածված պատճառներն են հանդիսանում հեշտոցային արյունահոսության։ Ծննդյան պահին նորածինների մոտ 15%-ի մահվան պատճառ է հանդիսանում պլացենտայի վաղաժամ շերտազատումը։ Առաջին անգամ նկարագրվել է 1664 թ-ին։ == Նշաններ և ախտանիշներ == Պլացենտայի վաղաժամ շերտազատումը վաղ փուլերում կարող է ընթանալ անախտանիշ։ Հիմնականում ախտանիշները հանկարծակի են առաջանում։ Ընդհանուր ախտանշաններից են՝ որովայնի շրջանում հանկարծակի սկսվող ցավերը, որոնք կարծես շարունակական են և չեն դադարում, հեշտոցային արյունահոսությունը, պտղի շարժումների և սրտի բաբախի նվազումը։ Հեշտոցային արյունահոսությունը լինում է ալ կամ մուգ կարմիր գույնի։ Պլացենտայի կենտրոնում զարկերակային արյունահոսության հետևանքով առաջացած շերտազատումը կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ, ինչպիսիք են՝ պտղի սրտի ռիթմի խանգարում, դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ) և ծանր արյունահոսության մոր մոտ։ Պլացենտային ծայրամասում առաջացած երակային արյունահոսության դեպքում առաջանում են ոչ մեծ քանակի արյունահոսություն, պտղի ներարգանդային աճի սահմանափակում և սակավաջրություն(ամնիոտիկ հեղուկի անբավարարություն)։ == Ռիսկի գործոններ == Պրեէկլամպսիա Քրոնիկական գերճնշում Կարճ պորտալար Արգանդի հյուսվածքի պատռվածքներ Թրոմբոֆիլիա Տրավմաներ Բազմապտուղ հղիություն Մայրական տարիքը. Ավելի մեծ ռիսկի են ենթարկվում այն հղի կանայք, ովքեր 20-ից փոքր են կամ 35 տարեկանից բարձրՌիկի գործոնները պլացենտայի վաղաժամ շերտազատման ժամանակ դասակարգվում են ըստ հիվանդության, վնասվածքի, անամնեզի, անատոմիական առանձնահատկությունների և նյութերի ազդեցության։ Պլացենտայի շերտազատման ռիսկը 6 անգամ մեծանում է ծանր տրավմայից հետո։ Անատոմիական ռիսկի գործոններից են՝ արգանդի արատներ (օրինակ՝ երկեղջյուր արգանդ), արգանդի սինեխիա (կպում) և արգանդի միոմա։ Կոկաինը և ծխախոտը մեծացնում են պլացենտայի շերտազատման ռիսկը, հատկապես հղիության երրորդ եռամսյակում։ Եթե անամնեզում ունենք պլացենտայի վաղաժամ շերտազատում կամ կեսարյան հատում, ապա ռիսկը մեծանում է 2,3 անգամ։ == Պաթոֆիզիոլոգիա == Դեպքերի գերակշիռ մասում պլացենտայի վաղաժամ շերտազատումը տեղի է ունենում մայրական անոթների դեցիդուալ թաղանթից (հղիության ընթացքում վերափոխված արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտ) պոկման հետևանքով։ Հիմնական պատճառը անհայտ է։ Փոքր շերտազատումներ կարող են լինել արգանդը ձգող տրավմաների հետևանքով։ Քանի որ պլացենտան ավելի քիչ էլաստիկ է, քան արգանդը, այն շերտազատվում է արգանդի հանկարծակի ձգման հետևանքով։ Երբ առկա են անատոմիական ռիսկի գործոններ, պլացենտան չի ամրանում համապատասխան տեղում և կարող է պատշաճ կերպով չզարգանալ կամ ժամանակից շուտ շերտազատվել։ Կոկաինի օգտագործումը երրորդ եռամսյակի ընթացքում ունի 10% հավանականություն առաջացնել ՊՎՇ։ Թեև ճշգրիտ մեխանիզմը հայտնի չէ, սակայն կոկաինը և ծխախոտը ունեն անոթասեղմիչ հատկություն, ինչը կարող է սահմանափակել պլացենտայի արյունամատակարարումը (հիպոպերֆուզիա և իշեմիա) և առաջացնել հյուսվածքների նեկրոզ, արյունահոսություն և հետևաբար պլացենտայի վաղաժամ շերտազատում։ Շատ դեպքերում, պլացենտային հիվանդությունները և պարույրային զարկերակների ախտահարումները զարգանում են ամբողջ հղիության ընթացքում և հանգեցնում են նեկրոզի, բորբոքման, անոթային խնդիրների և ի վերջո քայքայման։ Դրա պատճառով ՊՎՇ-ն հիմնականում պայմանավորված է զարկերակային և ոչ թե երակային արյունահոսությամբ։ Զանգվածային արյունահոսության հետևանքով սինթեզված թրոմբինը առաջացնում է արգանդի կծկում և ԴՆՄ համախտանիշ։ Արյունը կուտակվում է դեցիդուալ թաղանթի և պլացենտայի միջև, ինչի հետևանքով պլացենտան առանձնանում է։ Արդյունքում պտուղը չի ստանում սննդանյութեր և թթվածին։ Պտուղը մահանում է, երբ այն չի ստանում բավարար քանակությամբ թթվածին և սննդանյութեր։ == Ախտորոշում == ՊՎՇ կասկածվում է այն հղիների մոտ, ովքեր ունեցել են հանկարծակի սկսվող որովայնային ցավեր արյունահոսության հետ միասին կամ առանց դրա։ Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է առաջադիր պլացենտան բացառելու, ինչպես նաև ՊՎՇ ախտորոշելու համար։ Ախտորոշումը կատարվում է ըստ բացառման սկզբունքի է, այսինքն՝ ՊՎՇ ախտորոշելու համար պետք է բացառել հեշտոցային արյունահոսության կամ որովայնի ցավի այլ հնարավոր աղբյուրներ։ Պետք է նշել, որ ՄՌՇ խիստ զգայուն է ՊՎՇ-ի ժամանակ, և կարող է կիրառվել ՈւՁՀ-ի բացակայության դեպքում։ === Դասակարգում === Ելնելով ծանրությունից. Դաս 0: Անախտանիշ Դաս 1: Թեթև և ներկայացնում է բոլոր դեպքերի մոտավորապես 48%-ը։ Բնութագրերը ներառում են հետևյալը. Առանց հեշտոցային արյունահոսությունից մինչև թեթև հեշտոցային արյունահոսություն Չափավոր լարված արգանդ Մայրական արյան ճնշումը և սրտի ռիթմը նորմալ է Չկա արյան մակարդելիության խանգարում Չկա պտղի դիսթրես համախտանիշ Դաս 2: Միջին և ներկայացնում է բոլոր դեպքերի մոտավորապես 27%-ը։ Բնութագրերը ներառում են հետևյալը. Առանց հեշտոցային արյունահոսությունից մինչև չափավոր հեշտոցային արյունահոսություն Արգանդի մկանների կծկումներ Տախիկարդիա Պտղի դիսթրես համախտանիշ Հիպոֆիբրինոգենեմիա (այսինքն՝ 50–250 մգ/դլ) Դաս 3: Ծանր և ներկայացնում է բոլոր դեպքերի մոտավորապես 24%-ը։ Բնութագրերը ներառում են հետևյալը. Առանց հեշտոցային արյունահոսությունից մինչև ծանր հեշտոցային արյունահոսություն Շատ ցավոտ արգանդի կծկումներ Մայրական շոկ Հիպոֆիբրինոգենեմիա (այսինքն՝ <150 մգ/դլ) Արյան մակարդելիության խանգարում Պտղի մահ == Կանխարգելում == Չնայած հնարավոր չէ վերացնել ՊՎՇ-ի ռիսկը, այն կարելի է նվազեցնել։ Հղիության ընթացքում ծխախոտից, ալկոհոլից և կոկաինից խուսափելը նվազեցնում է ռիսկը։ Տրավմաներից և ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից խուսափելը նույնպես շատ կարևոր է։ Կանայք, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, կամ ովքեր նախկինում ունեցել են ՊՎՇ և ցանկանում են հղիանալ, պետք է վերահսկվեն բժշկի կողմից։ ՊՎՇ-ի ռիսկը կարող է նվազել հետևելով քնին, հղիության հետ կապված հիպերտոնիային, ինպես նաև սննդակարգին, որը կպարունակի մեծ քանակով ֆոլաթթու։ Հղիությունից 16 շաբաթ առաջ ասպիրինի օգտագործումը կանխարգելում է պրեէկլամպսիայի զարգացումը, ինչպես նաև արդյունավետ է ՊՎՇ-ի կանխարգելաման համար։ == Վերահսկում == Բուժումը կախված է արյան կորստի քանակից և պտղի կարգավիճակից։ Եթե պտուղը մինչև 36 շաբաթական է, և թե մայրը, թե պտուղը գտնվում են բավարար վիճակում, ապա նրանց վերահսկումը կատարվում է հիվանդանոցում։ Եթե պտուղը և մայրը վտանգի մեջ են, ապա կատարվում է ծննդալուծում։ Հնարավոր է կարիք լինի արյան փոխներարկման արյան ճնշումը կարգավորելու համար, ինչպես նաև արյան պլազմայի, որը կապահովի բավարար քանակի ֆիբրինոգեն։ Հեշտոցային ծննդալուծումը սովորաբար ավելի գերադասելի է քան կեսարյան հատումը, եթե չկա պտղի դիսթրես համախտանիշ։ Կեսարյան հատումը մեծացնում է դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշի առաջացման ռիսկը։ Կանայք պետք է 7 օր վերահսկվեն, հետծննդաբերական արյունահոսությունից խուսափելու համար։ Ծանր արյունահոսության դեպքում հնարավոր է կարիք լինի հիստերէկտոմիայի։ Մորը կարող է տրվել Rho (D) իմունոգլոբուլին, եթե նա ռեզուս-բացասական է։ == Կանխատեսում == Այս բարդության կանխատեսումը կախված է բուժման որակից և շերտազատման ծանրության աստիճանից։ ՊՎՇ ժամանակ երեխայի համար կանխատեսումը կախված է նաև գեստացիոն տարիքից։ Արևմտյան աշխարհում մայրական մահացությունը հազվադեպ է հանդիպում։ Պտղի կանխատեսումը մոր հետ համեմատած ավելի վատ է:Մահացությունը մոտավորապես 12% է կազմում ։ Պլացենտայի վաղաժամ շերտազատումից նախքան ծնվելը մահանում են 77%-ը, իսկ մնացածը մահանում են վաղաժամ ծննդյան բարդությունների պատճառով։ Առանց բժշկական որևէ միջամտության, ինչպես հաճախ պատահում է աշխարհի շատ երկրներում, պացենտայի վաղաժամ շերտազատումը ունի մայրական մահացության բարձր ռիսկ։ === Մայր === Արյան մեծ կորուստի ժամանակ կիրառում են արյան փոխներարկում։ Եթե մոր արյան կորուստը հնարավոր չէ վերահսկել, ապա կատարվում է հիստերէկտոմիա (արգանդի հեռացում)։ Արգանդը ծննդաբերությունից հետո կարող է պատշաճ կերպով չկծկվել, այնպես որ մայրը կարող է դեղորայքի կարիք ունենալ։ Մոր մոտ կարող է զարգանալ արյան մակարդման խանգարում՝ դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ։ Ծանր շոկը կարող է անդրադառնալ տարբեր օրգանների վրա, ինչպիսիք են երիկամները, լյարդը և հիպոֆիզը։ Երիկամների տարածուն նեկրոզը լուրջ և հաճախ ճակատագրական բարդություն է հանդիսանում։ Պլացենտայի վաղաժամ շերտազատման դեպքում կարող է արյունահոսություն առաջանալ արգանդի մկաններից դեպի ներորովայնային տարածություն, որը կոչվում է Կուվելերի արգանդ։ Մոր մահ === Երեխա === Երեխային կարող են ծնել ցածր քաշով։ Վաղաժամ ծննդաբերություն (մինչև 37 շաբաթական հղիություն)։ Հնարավոր է՝ երեխայի մոտ զարգանա թթվածնաքաղց։ ՊՎՇ կարող է հանգեցնել պտղի մահվան։ Նորածինների հետագա զարգացման ընթացքում հնարավոր է զարգանան մտավոր խանգարումներ։ == Համաճարակաբանություն == Պլացենտայի վաղաժամ շերտազատում հանդիպում է բոլոր հղիությունների մոտավորապես 0,2%-ի մոտ։ Պլացենտայի վաղաժամ շերտազատման մեծ մասը տեղի է ունենում հղիության առաջին 37 շաբաթվա ընթացքում, իսկ 14%-ը տեղի է ունենում նախքան 32 շաբաթը։ == Ծանոթագրություն ==
105,260
(6393) 1990 HM1
(6393) 1990 HM1, աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1990 թվականի ապրիլի 29-ին Հիտոշի Շիոձավայի և Մինորու Կիձավայի կողմից Ֆուջիեդայում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,152443 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7458 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,5591 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2044,42 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,176089 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 10,72° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (6393) 1990 HM1 աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
816,863
Բորիս Բեկ-Սոֆիև
Բորիս Բեկ-Սոֆիև (ռուս.՝ Борис Александрович Бек-Софиев, հունիսի 22 (հուլիսի 4), 1872 - ապրիլի 25, 1934(1934-04-25), Փարիզ), ռուսական կայսերական բանակի սպա, Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից, Գեորգիևյան շքանշանի ասպետ։ == Կենսագրություն == Թիֆլիսի նահանգի ազնվականներից է, ծագումով ուղղափառ ադրբեջանական բեկական Սոֆիևների տոհմից է։ Հայրը` Աբաս-Կուլի-բեկ Սոֆիևը, Թերի կազակական զորքերի Վոլգյան գնդի զորական ավագ էր։ Մայրը` Միխալինա Ստեպանովնա Յակուբովսկին, ծագումով լիտվա-թաթարական տոհմից էր։ Ընդհանուր կրթությունը ստացել է Պսկովյան կադետական կորպուսում։ Ծառայության է անցել որպես շարքային յունկեր Ալեքսանդրովյան 3-րդ ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո 1894 թվականին ստացել է պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել Կամայի 110-րդ հետևակային գնդում։ 1894 թվականին գործուղվում է 6-րդ հրետանային բրիգադ ծառայական փորձություն անցնելու և հրետանավոր դառնալու նպատակով։ 1896 թվականին փոխադրվում է 6-րդ հրետանային բրիգադ և հաշվառվում 8-րդ մարտկոցում։ 1898 թվականին փոխադրվում է 2-րդ հրետանային բրիգադ։ 1898 թվականի հուլիսի 19-ին ստանում է պորուչիկի, 1901 թվականի օգոստոսի 19-ին` շտաբս-կապիտանի կոչում։ Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին։ 1907 թվականին փոխադրվում է 1-ին Արևելասիբիրական մոտորային հրետանային դիվիզիոն` ստանալով կապիտանի կոչում։ 1912 թվականին փոխադրվում է 19-րդ հրետանային բրիգադա։ 1913 թվականին գործուղվում է Սպայական հրետանային դպրոց, որն ավարտում է «բավարար» գնահատականով։ 1914 թվականին ստանում է փոխգնդապետի կոչում և նշանակվում 19-րդ հրետանային բրիգադի մարտկոցի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում փոխադրվում է 65-րդ հրետանային բրիգադի 5-րդ մարտոցի հրամանատար։ 1915 թվականի հունվարի 13-ին պարգևատրվում է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ 1915 թվականի օգոստոսի 22-ին պարգևատրվում է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով, սրերով և ժապավենով։ 1915 թվականի նոյեմբերի 4-ին ստանում է գնդապետի կոչում։ 1916 թվականի ապրիլի 30-ին նշանակվում է 57-րդ հրետանային բրիգադի 1-ի դիվիզիոնի հրամանատար։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցում է Սպիտակ շարժմանը։ Մասնակցում է Յարոսլավյան ապստամբությանը և Բրեդյան արշավանքին։ 1920 թվականին արտագաղթում է Հարավսլավիա, հետագայում Ֆրանսիա։ Մահացել է 1934 թվականի ապրիլի 25-ին, Փարիզում։ == Գրականություն == Военная хроника // Русский инвалид : газета. - 1915. - 13 июня (№ 129). - С. 3. Альбом кавалеров ордена Св. Великомученика и Победоносца Георгия и Георгиевского оружия. - Издание Общества кавалеров ордена Св. Георгия и Георгиевского оружия. - Белград: Типография Державной Макарницы, 1935. - С. 104-105. Исмаилов Э. Э. Георгиевские кавалеры - азербайджанцы. - М.: Герои отечества, 2005. - С. 58, 170-178. == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Бек-Софиев Борис Александрович на сайте «Русская армия в Великой войне»
254,847
Լեբեդևո (գյուղ, Կոնոտոպի շրջան)
Լեբեդևո (ուկրաիներեն՝ Лебедєве), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Կոնոտոպի շրջանում։ Հիմնադրվել է 1922 թվականին։ 2001 թվականի տվյալներով Լեբեդևո գյուղում բնակվում էր 216 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
749,760
Շպայխերշտադտ
Շպայխերշտադտ (գերմ.՝ Speicherstadt, բառացի` պահեստների քաղաք), աշխարհի ամենամեծ պահեստային թաղամասը, որ վեր է խոյանում փայտե հիմքի, տվյալ դեպքում` կաղնեփայտե գերանների վրա։ Գտնվում է Համբուրգի ծովախորշում։ Ընդհանուր երկարությունը 1.5 կմ է։ Նրա շինարարությունը սկսվել է 1883 թվականին և ավարտվել 1927 թվականին։ Թաղամասը հիմնադրվել է որպես ապրանքի անմաքս առևտրի նավահանգիստ։ 2015 թվականի հուլիսի 5-ին` վերանորոգման լուրջ աշխատանքներից հետո, Շպայխերշտադտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 1815 թվականից ազատ քաղաք Համբուրգը համարվել է Գերմանական միության (ազատ քաղաքների և գերմանական անկախ պետականությունների միավորում) անդամ։ 1871 թվականին Գերմանական կայսրության հռչակումից հետո այն կորցրել է անմաքս առևտուր իրականացնելու իր կարգավիճակը` մտնելով կայսրության կազմի մեջ։ Սակայն 1888 թվականին կնքված պայմանագրի համաձայն` քաղաքը կրկին վերստացել է անմաքս առևտրի իր իրավունքը` դառնալով ազատ նավահանգիստ։ 1883 թվականին սկսվում են Կերվիդեր թաղամասի քանդման աշխատանքները, ինչի արդյունքում 20.000 մարդ վերաբնակեցնելու անհրաժեշտություն է առաջացանում։ 1885-1888 թվականներին կառուցվում է Շպայխերշտադտի շենքերի առաջին համալիրը։ 1991 թվականին թաղամասը ստացել է Համբուրգի ժառանգության պահպանվող տարածքի, իսկ 2008 թվականին` Հաֆենսիտի թաղամասի կադաստրային մասի կարգավիճակ։ Փորձելով ակտիվացնել ներքաղաքային կյանքը` Համբուրգի կառավարությունը նախագծում է Հաֆենսիտի շրջանի զարգացումը։ Այս օրինագծի իրագործման մաս է հանդիսացել Էլբֆիլհարմոնիայի կառուցումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների ավիացիայի կողմից քաղաքը ռմբակոծելու հետևանքով ոչնչացել է Շպայխերշտադտի շինությունների 50 %-ը; Որոշ շինություններ վերացել են անբողջովին` հետագայում այլևս չվերականգնվելով։ Ներկայումս դրանց տեղում առևտրական կենտրոն է։ Շպայխերշտադտի տարածքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում` Հրաշքների աշխարհի մանրակերտը, «համբուրգյան դոնժոնը» և Աֆղանական թանգարանը (մինչև 2011 թվականը)։ Բացի դրանից` այս թաղամասի շենքերը նախկինի պես գործածվում են որպես պահեստային տարածքներ։ == Տես նաև == Բրյուգգեն (Բերգեն) == Ծանոթագրություններ == == Գրականություն == Batz M. (2002)։ «Urbane Light Germany Speicherstadt, Hamburg, the largest historical warehouse complex in the world, has become a softly-glowing night-time panorama»։ International Lighting Review (12,): 14—19։ OCLC 193350885 Lawrenz Dierk, von Borstel Christiane (2008)։ Die Hamburger Speicherstadt (German)։ Freiburg, Br: EK-Verlag։ ISBN 978-3-88255-893-7 Meyn Boris (2003)։ Die rote Stadt: ein historischer Kriminalroman (German)։ Reinbek: Rowohlt։ ISBN 978-3-499-23407-1 A historical detective story. Lange Ralf, Hampel Thomas (2004)։ Speicherstadt und HafenCity: zwischen Tradition und Vision (German)։ Hamburg: Elbe-und-Flut-Ed., Hampel und Hettchen։ ISBN 978-3-7672-1440-8
952,821
Ջոել Սպոլսկի
Ջոել Սպոլսկի (անգլ.՝ Joel Spolsky, 1965, Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ծրագրավորող և գրող։ Ամենից առաջ նա հայտնի է իր բլոգով «Ջոելը ծրագրային ապահովման մասին» (Joel on Software), որումն նա քննարկում է ծրագրավորմանը վերաբերվող հարցերը, մասնավորապես Windows-ի համար։ 1991-1994 թվականերին նա զբաղեցրել է մենեջերի պաշտոնը Microsoft Excel խմբում։ Ստեղծել է Fog Creek Software ընկերությունը որտեղ էլ հիմա աշխատում է։ == Կենսագրություն == Սպոլսկին ծնվել է Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում, ապրել այստեղ մինչև 15 տարեկանը ։ Հետո ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Իսրայել, ապրել Երուսաղեմում, ավարտել է միջինակարգ դպրոցը և ծառայել հետախուզական բանակում։ 1987 թվականին վերադարձել է ԱՄՆ, որպեսզի շարունակի ուսումը։ Մեկ տարի սովորել է Փելսինվանայի համալսարանում, որտեղից տեղափոխվել է Եյլի համալսարան, այստեղ 1991 թվականին ստացել է համակարգչային գիտության բնագավառում ։ 1991 թվականին սկսել է աշխատել Microsoft ընկերությունում , դասավանդել է Microsoft Excel-ի վրա աշխատող ծրագրավորողերին, հենց այս շրջանում էլ նա գրեց Excel Basic-ը ։ 1995 թվականին նա վերադարձավ Նյու Յորք և սկսեց աշխատել Viacom և Juno կազմակերպություններում ։ 2000 թվականին նա տեղծեց Fog Creek Software կազմակերպությունը և ստեղծեց իր բլոգը։ Սա եղավ սկսնակ բիզնեսմենի առաջին բլոգներից մեկը ։ Սպոլսկին հանդիսանում է Stack Overflow հարց-պատասխան համակարգի համահեղինակը (Ջեֆ Էտվուդը)։ Սակայն Ջեֆը 2012 թվականի փետրվարին լքեց խումբը ։ == Հրատարակչություն == User Interface Design for Programmers, Apress, 2001. ISBN 1-893115-94-1 Joel on Software, Apress, 2004. ISBN 1-59059-389-8; русский перевод: Джоэл о программировании, Символ-Плюс, 2006, ISBN 5-93286-063-4 The Best Software Writing I, Apress, 2005. ISBN 1-59059-500-9; русский перевод: Лучшие примеры разработки ПО, Питер, 2006, ISBN 5-469-01291-3 Smart and Gets Things Done: Joel Spolsky’s Concise Guide to Finding the Best Technical Talent, Apress, 2007. ISBN 1-59059-838-5; русский перевод: Руководство Джоэла Спольски по подбору программистов и управлению ими Вильямс, 2008, ISBN 978-5-8459-1354-8 More Joel on Software: Further Thoughts on Diverse and Occasionally Related Matters That Will Prove of Interest to Software Developers, Designers, and to Those Who, Whether by Good Fortune or Ill Luck, Work with Them in Some Capacity, Apress, 2008. ISBN 1-4302-0987-9; русский перевод: Джоэл. И снова о программировании, Символ-Плюс, 2009, ISBN 978-5-93286-144-8 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Անձնական վեբ կայք Archived 2008-03-18 at the Wayback Machine. Joel on Software — Ջոէլի բլոգը Joel Spolsky articles (wiki) Archived 2008-02-03 at the Wayback Machine. Джоэл о программном обеспечении Archived 2014-04-27 at the Wayback Machine.
326,223
Վորոնովո (այլ կիրառումներ)
Վորոնովո, կարող է վերաբերել՝ Վորոնովո - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դորոգոբուժսկի շրջանի կազմում։ Վորոնովո - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ուգրանսկի շրջանի կազմում։ Վորոնովո - գյուղ Ռուսաստանի Տվերի մարզի Օստաշկովսկի շրջանի կազմում։
313,218
Մալիե Ազոբիչի
Մալիե Ազոբիչի (ռուս.՝ Малые Азобичи), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ռոսլավլսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 32 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
824,759
Ռադեցկու մարշ (Յոհան Շտրաուս)
«Ռադեցկու մարշ» (op. 228), հեղինակ՝ ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուս ավագ։ Կոմպոզիտորն այն գրել է 1848 թվականին՝ ի պատիվ ավստրիացի ֆելդմարշալ, կոմս Յոզեֆ Ռադեցկու։ «Ռադեցկու մարշը» Շտրաուսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն կազմված է երեք մասից։ == Ստեղծման պատմություն == «Ռադեցկու մարշը» գրվել է, որպեսզի ավստրիացի զինվորները նրա հնչյունների ներքո ողջունեին ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկուն, ով փառքով վերադառնում էր Իտալիայում ծագած ապստամբությունը ճնշելուց հետո։ Մարշն առաջին անգամ հնչել է 1848 թվականի օգոստոսի 31-ին՝ Իտալիայից վերադարձած և Վիեննայի փողոցներում քայլող զինվորների առջև։ Ավելի ուշ այն դարձավ Ռադեցկու հուսարական գնդի շքերթային քայլերգը։ 19-րդ դարի կեսերին ոմն ավստրիացի՝ Շրամ ազգանունով, դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական դրագունական գվարդիայի նվագախմբի ղեկավարը։ Նրա կարծիքով այս ստեղծագործության ռիթմն ու հնչողությունը ասես ստեղծված լինեին հենց անգլիական հեծելազորային գնդի համար, և որոշեց «Ռադեցկու մարշը» դարձնել վերջինիս շքերթային քայլերգը։ Այս մարշն առավել կապվեց անգլիական հեծելազորային գնդին 1896 թվականին, երբ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը թույլատերց վերջինիս դրոշի վրա պատկերել ավստրիական զինանշանը՝ երկգլխանի արծիվ։ Դրանից ի վեր «Ռադեցկու մարշը» մինչև օրս գնդի արագ քայլերգն է։ == Քայլերգի կատարումն այսօր == Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն Ամանորին նվիրված համերգները մշտապես ավարտում է «Ռադեցկու մարշ»-ով։ Ավանդույթի համաձայն, ներկա հանդիսատեսները ձայնակցում են ռիթմին համահունչ ծափերով ու ոտքերը դոփելով։ Ասում են, որ այդ ավանդույթը գալիս է 1848 թվականից, երբ առաջին անգամ այն հնչեց ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկուն ու նրա զինվորներին դիմավորելիս։ Մարշի հնչյուններն այնքան էին ոգևորել ներկա սպաներին ու պետական պաշտոնյաներին, որ նրանք, չնայած իրենց խիստ զսպվածությանը, ակամա սկսել էին տեղում դոփել ռիթմի ներքո։ == Աղբյուրներ == Jeroen H.C. Tempelman: On the Radetzky March (PDF-Datei; 221 kB), S.5, abgerufen am 19. Januar 2014. Gala Artística Musical — Ejército de Chile Bo Jensen. Totaloplevelse i NRGI Park // Tribune: Magasin for Århus Elite, # 30, 4.03.2008.
924,346
Քարլայլ ամրոց
Քարլայլ ամրոց, դղյակ, տեղակայված Քարլայլում, Քումբրիայի անգլիական վարչաշրջանում, Հադրիանոսի պատի ավերակների մոտ։ Ամրոցն ավելի քան 900 տարեկան է և բրիտանական պատմության մեջ շատ պատմական դրվագների գործողության վայրն է եղել։ Գտնվելով Անգլիայի ու Շոտլանդիայի սահմանի մոտակայքում, ամրոցը եղել է շատ պատերազմների ու նվաճումների կենտրոն։ Այսօր գտնվում է «Անգլիական ժառանգություն» կազմակերպության հսկողության տակ և բաց է հանրության առջև։ Մինչև վերջերս ամրոցը հանդիսանում էր նախկին Թագավորի սեփական արքայական սահմանային հենակետի ադմինիստրատիվ շտաբը, այժմ՝ Լանկաստերի դքսի զորագնդի մարզային շտաբը, իսկ զորագնդի թանգարանը գտնվում է ամրոցի պարսպի ներսում։ == Պատմություն == Քարլայլ ամրոցը կառուցվել է Անգլիայի թագավոր Ուիլյամ II-ի՝ 1066 թվականին Անգլիան նվաճած Ուիլյամ Նվաճողի որդու իշխանության օրոք։ Այդ ժամանակ Քումբերլենդը (հյուսիսային ու արևմտյան Քումբրիայի սկզբնական անունն էր) դեռևս համարվում էր Շոտլանդիայի մաս։ Ուիլյամ II-ը հրամայել է նորմանական «թումբ ու բակ» ոճով ամրոց կառուցել Քարլայլում, հին հռոմեական Լուգուվալիում ամրոցի տեղում, որը, ըստ դենդրոսկրոլոգիայի, կառուցվել էր մեր թվարկության 72 թվականին, իսկ ամրոցի կառուցումն սկսվել է 1093 թվականին։ Քարլայլում նոր ամրոց կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ Անգլիայի հյուսիսային սահմանն ապահով պահվեր Շոտլանդիայի կողմից ներխուժումների սպառնալիքից։ 1122 թվականին Անգլիայի Հենրի I-ին թագավորը հրամայել է կառուցել քարե ամրոց այս վայրում։ Այսպիսով, կառուցվել են դոնժոնն ու քաղաքային պարիսպը։ Պահպանված դոնժոնը թվագրվում է մոտավորապես 1122 թվականից մինչև 1135 թվականը։ Քումբերլենդից շոտլանդացիներին քշելու գործողությունները հանգեցրել են տարածքը գրավելու շատ փորձերի։ Սրա արդյունքում Քարլայլն ու իր ամրոցը հաջորդ 700 տարում շատ անգամ ձեռքից ձեռք են ընկել։ Առաջին փորձը եղել է Անգլիայի Ստեվեն թագավորի անարխիայի/անիշխանության ընթացքքում։ 1296 թվականի մարտի 26-ին Ջոն «կարմիր» Կոմինը՝ 1295 թվականի չորրորդ քառորդից Անանդեյլի լորդը, շոտլանդական զորք է առաջնորդել Սոլվեյի վրայով Քարլայլի վրա հարձակվելու համար։ Ամրոցի այդ ժամանակվա բերդակալ ոմն Ռոբերտ դե Բրյուս՝ Անանդեյլի պաշտոնաթող լորդը, հաջողությամբ դիմադրել է հարձակմանը, որից հետո նրանց ստիպել է հետ նահանջել Անանդեյլով դեպի Սվիթհարթ վանքը։ 13-րդ դարի կեսերից մինչև 1603 թվականի Անգլիայի ու Շոտլանդիայի Գահերի միավորումը Քարլայլ ամրոցը գլխավոր շտաբն էր արևմտյան սահմանագոտու՝ անգլո-շոտլանդական սահմանի արևմտյան հատվածը պաշտպանող բուֆերային զոնայի։ Հենրի VIII-ն ամրոցը հարմարեցրել է թնդանոթների օգտագործմանը, աշխատանքի վերցնելով ինժեներ Ստեֆան վոն Հասչենփերգին։ 1567 թվականին մի քանի ամսով Շոտլանդիայի թագուհի Մերին բանտարկվել է ամրոցում, բերդակալի աշտարակում, որը քանդվել է1835 թվականին։ Հետագայում ամրոցն ութ ամսով պաշարվել է պառլամենտական ուժերի կողմից 1644 թվականին անգլիական քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Քարլայլ քաղաքի ու նրա ամրոցի համար ամենակարևոր ճակատամարտերը եղել են Մեծ Բրիտնաիայի թագավոր Ջորջ II-ի դեմ 1745 թվականի յակոբինյան ապստամբության ժամանակ։ Արքայազն Չառլզ Էդվարդ Ստյուարտի զորքերը ճամփորդել են հարավ Շոտլանդիայից դեպի Անգլիա, հասնելով համարյա Դերբի։ Քարլայլն ու ամրոցը վերցվել ու ամրացվել են յակոբինյանների կողմից։ Սակայն նրանք Ջորջ II-ի որդի, Քումբերլենդի դուքս Ուիլյամ Օգոստոսի զորքերի կողմից քշվել են դեպի հյուսիս։ Քարլայլը վերանվաճվել է, իսկ յակոբինյանները բանտարկվել ու մահապատժի են ենթարկվել։ Այդ ճակատամարտով ավարտվել է ամրոցի մարտական կյանքը, քանի որ Անգլիայի ու Շոտլանդիայի միջև սահմանը հսկելն այլևս անհրաժեշտ չէր,որովհետև երկու երկրներն էլ Մեծ Բրիտանիայի կազմում էին։ 1746 թվականից հետո ամրոցը որոշ չափով անուշադրության է մատնվել, թեև որոշ չնչին վերանորոգումներ են ձեռնարկվել, ինչպես օրինակ շարժասանդուղքի վերանորոգումը 1783 թվականին։ Ամրոցի որոշ մասեր հետո քանդվել են ու օգտագործվել որպես հումք 19-րդ դարում ստեղծելու համար այն, ինչն այսօր շատ թե քիչ տեսանելի է այցելուի համար։ Բանակը ներս է մտել ու տիրել ամրոցին և 1873 թվականին տարածքների հավաքագրման համակարգ է ներդրվել, որը հիմնված էր կոմսությունների վրա, և իրականացվել էր Քարդվելի ռեֆորմների ներքո, և ամրոցը դարձել է 34-րդ (Քումբերլենդի) հետևակային զորախմբի ու 55-րդ (Ուեսթմորլենդի) հետևակային զորախմբի շտաբը։ Չայլդերզի ռեֆորմների ներքո 34-րդ և 55-րդ զորախմբերը 1888 թվականին միավորվելով կազմել են Սահմանային զորախումբը , որի շտաբը Քարլայլ ամրոցն էր։ Ամրոցը մնացել է Սահմանային զորախմբի շտաբը մինչև 1959 թվականը, երբ զորախումբը միացել է Թագավորի սեփական արքայական զորախմբին (Լանկաստեր) ու կազմել Թագավորի սեփական արքայական սահմանային զորախումբը։ Պահեստային բանակը դեռ օգտագործում է ամրոցի որոշ հատվածներ․ 8 դասակ C վաշտ 4-րդ բատալիոն Լանկաստերի դքսի զորագունդը տեղակայված են Բուրմա բլոկում, պահեստային բանակի մուլտի քեփ-բաջ ստորաբաժանման հետ, որոնց մեջ մտնում են բժիշկներ, ինժեներներ, լոգիստիկներ, հետախույզներ ու հետևակներ տարբեր բաժանմունքներից։ == Թանգարան == Ամրոցում գտնվում է Քումբրիայի Ռազմական կյանքի թանգարանը։ == Բերդակալների ցուցակ == Բերդակալներ նշանակված Հենրի II-ի կողմից (1154–1189): Ռոբերտ դե Վոու, Ջիլզլենդի բարոն Ջոնի կողմից Ուիլյմ դե Ստուտվիլ, Լիդալի բարոն Հենրի III-ի կողմից (1216–1272): Ռոբերտ դե Վոու Ռոբերտ դե Վիթերիփոնթ Ուիլյմ դե Դակրե Թոմաս դե Մուլթոն Ջոն Բալիոլ (հետագայում Շոտլանդիայի թագավոր) Ռոբերտ դե Բրյուս, Անանդեյլի 5-րդ լորդ, -1255 & 1267- Ուիլյամ III դե Ֆորզ,Ալբեմարլի 4-րդ կոմս Եվստաս դե Բալիոլ Ռոջեր դե Լեյբուրն, 1265 Էդվարդ I-ի կողմից (1272–1307): Ռոբերտ դե Համփթոն Ռիչրդ դե Հոուլբրոք Ջոն դե Սվինբուրն Ջիլբերթ դե Քուրվեն Վորկինգթոնից Ուիլյամ դե Բոյվիլ Ռոբերտ դե Բրյուս, Անանդեյլի 6-րդ լորդ, 1295- Մայքլ դե Հարելա Ջոն դե Հալթոն, Քարլայլի եպիսկոպոս Ալեքսանդր դե Բասենթվայտե Էդվարդ II-ի կողմից (1307–1327): Ջոն դե Կաստրե Էնդրյու դե Հարքլա, Քարլայլի 1-ին կոմս, Պիերս Գեյվսթոն, Քորնվալի 1-ին կոմս Ռալֆ ՖիթզՈւիլյամ, Գրեյսթոքի բարոն Ջոն դե Հալթոն, Քարլայլի եպիսկոպոս (2-րդ անգամ) Էդվարդ III-ի կողմից (1327–1377): Ռալֆ Դաքրի, 1-ին բարոն Դաքրի Քոքերմաութի Էնթոնի լորդ Լյուսի Ջոն դե Գլանտոն Ջոն Քիրքբի, Քարլայլի եպիսկոպոս սըր Հաֆֆ դե Մորեզբի Թոմաս, լորդ Լյուսի Ռոլանդ դե Վոու սըր Ռրչարդ դե Դենթոն սըր Հաֆ դե Լոութեր Ռիչարդ II-ի կողմից (1377–1399): Հենրի Փերսի, Նորթումբերլանդիայի 1-ին կոմս Ռալֆ, լորդ Նեվիլ դե Ռեյբի, 1385 Ջոն լորդ Մոս Համլեյկ Ջոն Հոլանդ, Հանթինգթոնի կոմս, 1395 սըր Լյուիս Քլիֆորդ Հենրի IV-ի կողմից (1399–1415); Հենրի լորդ Փերսի, Հոթսփուր ազգանվամբ, Մարչերի կառավարիչ ու գեներալ Էդվարդ IV-ի կողմից (1442–1483); Ռիչարդ Գլոսեստերի դուքս (հետագայում Անգլիայի թագավոր Ռիչարդ III) Ռիչարդ III-ի կողմից (1483–1485): սըր Ռիչարդ Սալքելդ Քորբիից Հենրի VII-ի կողմից (1485–1509); սըր Ռիչարդ Սալքելդ Քորբիից Հենրի VIII-ի կողմից (1509–1547); Թոմաս լորդ Վարթոն Ուիլյամ լորդ Դաքրի Ջիլզլենդից Էդվարդ VI-ի կողմից (1547–1553): Ուիլյամ լորդ Դաքրի Ջիլզլենդից Մերի I-ի կողմից (1553–1558): Ուիլյամ լորդ Դաքրի Ջիլզլենդից Էլիզաբեթ I-ի կողմից (1558–1603): Հենրի լորդ Սքրոփ Բոլթոնից, մոտավորապես1560–1591 Ուիլյամ լորդ Դաքրի Ջիլզլենդից Չառլզ I-ի կողմից (1625–1649): սըր Նիկոլաս Բայրոն սըր Հենրի Ստրադլինգ, մոտավորապես 1644 սըր Ջոն Բրաուն, 1645 սըր Ուիլյամ Դուգլաս, 1645 սըր Ուիլյամ լեվինգստոն սըր Ֆիլիպ Մուսգրեյվ բարոնետ Երեմիա Թոլհուրսթ, բերդակալի տեղակալ 1655–1660 գնդապետ Թոմաս Ֆիթչ === Միապետության վերականգնումից հետո === Չառլզ II-ի կողմից (1660–1685): դեկտեմբեր 1660։ սըր Ֆիլիպ Մուսգրեյվ, 2-րդ բարոնետ 1678: Չառլզ Հովարդ, Քարլայլի 1-ին կոմս 1684/5: սըր Քրիստոֆեր Մուսգրեյվ, 4-րդ բարոնետ Ջեյմս II-ի կողմից (1685–1688): 1687: սըր Ֆրենսիս Հովարդ Քորբիից դեկտեմբեր 1688։ սըր Քրիստոֆեր Մուսգրեյվ, 4-րդ բարոնետ Ուիլյամ III-ի կողմից (1689–1702): 1689: սըր Ջոն Լոութեր, 2-րդ բարոնետ 1690: Երեմիա Բաբ մարտ 1693։ Չառլզ Հովարդ, Քարլայլի 3-րդ կոմս Ջորջ II-ի կողմից (1727–1760): 1739: գեներալ- լեյտենանտ Ջոն Ֆոլիոթ 12 օգոստոս 1749։ գեներալ սըր Չառլզ Հովարդ 1752: գեներալ Ջոն Սթանվիքս Ջորջ III-ի կողմից (1760–1820): հուլիս 1763:Հենրի Վեյն, Դարլինգթոնի 2-րդ կոմս 22 սեպտեմբեր 1792։ գեներալ- լեյտենանտ Մոնտգոմերի Ագնյու 8 սեպտեմբեր 1818։ գեներալ- լեյտենանտ Ռոբերտ Բուրն Ջորջ IV-ի կողմից (1820–1830): 18 հունիս 1825։ գեներալ-մայոր սըր Ջորջ Ադամ Վուդ, Բաթի օրդեն, ասպետ Ուիլյամ IV-ի կողմից (1830–1837): 28 ապրիլ 1831։ գեներալ-լեյտենանտ, պատվելի Ջոն Ռամզեյ, Դալհաուսիի կոմսի որդին Վիկտորիայի կողմից (1837–1901):Քարլայլի բերդակալի պաշտոնը վերացել է 1838 թվականին։ == Քարլայլի լեյտենանտ բերդակալներ == 1724–1749, սըր Չառլզ Հովարդ 12 օգոստոս 1749, Քրոմվել Ուարդ 19 մարտ 1812, Ջոն Ֆերգուհարսոն == Ծանոթագրություններ == == Գրականություն == McCarthy, M R; Summerson, H R T; Annis, R G (1990), Carlisle Castle, A survey and documentary history, English Heritage, ISBN 1-85074-271-5, http://archaeologydataservice.ac.uk/archives/view/eh_monographs_2014/contents.cfm?mono=1089021 == Արտաքին հղումներ == Castle page at English Heritage Cumbria's Museum of Military Life
448,593
Հողերի աղիացում
Հողերի աղիացում, հողում ջրալույծ հանքային աղերի կուտակման պրոցես։ Հիմնականում բնորոշ է անապատային և կիսաանապատային ցածրավայրերի հողերին և անհոսք իջվածքներին։ Շրջակա բարձրավանդակներից կամ լեռներից հոսող ջուրը, դեպի օվկիանոս ելք չունենալով, գոլորշիանում է, իսկ նրա մեջ լուծված աղերը (քլորիդներ, սուլֆատներ և այլն) աստիճանաբար խառնվում են հողագրունտային ջրերին և կուտակվում հողի մակերևույթին։ Ցամաքի հեղերումը ծովի ջրով նույնպես կարող է պատճառ դառնալ հողերի աղիացումանը։ Ոռոգելի հողերում կնձկանման ստրուկտուրայի բացակայության դեպքում առաջանում է երկրորդային աղիացում, եթե ենթահողը կամ ստորգետնյա ջրերը շատ աղեր են պարունակում։
418,436
Վառնյա
Վառնյա (էստ․՝ Varnja), գյուղական ավան Էստոնիայի Տարտումաա նահանգի Պեիպսիեեռե շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղական ավանում բնակվում էր 171 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը Էստոնիայի վիճակագրություն պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
15,889
Լրտեսածրագիր
Լրտեսածրագիրն (անգլերեն՝ spyware, սպայվեր), այն ծրագիրն է, որ անհատական համակարգչի մեջ տեղադրվում է գաղտնի կերպով՝ տվյալ համակարգչի աշխատանքը խոչընդոտելու կամ դրա օգտագործողի ու տվյալ համակարգչի շփման մասնակի ղեկավարումը ստանձնելու նպատակով, առանց օգտագործողին այդ մասին տեղեկացնելու։ Չնայած Լրտեսածրագիր տերմինը հուշում է լոկ օգտագործողի վարքին գաղտնի կերպով հետևող մի բան, սակայն լրտեսածրագրերի էությունը շատ ավելին է, քան միայն վարքին հետևելը։ Լրտեսածրագրերը կարող են հավաքել տարբեր տեսակի անձնական տեղեկություններ, օրինակ՝ համացանցում շրջելու սովորությունների, այցելված կայքերի մասին, ինչպես նաև՝ կարող են ազդել օգտագործողի համակարգչի կառավարմանը այլ ձևերով, օրինակ՝ հավելյալ ծրագրեր տեղադրելով և վերահասցեագրելով դիտման համակարգի գործողությունները։ Լրտեսածրագրերը նաև կարող են փոխել համակարգչի գործունեության պայմանները՝ առաջացնելով կապի արագության նվազում, փոխելով սկզբնական էջերը, և/կամ համացանցի հետ կապի կամ այլ ծրագրերի ֆունկցիաների կորուստ։ Որպես Լրտեսածրագրերի ու դրանց վարքի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու փորձ՝ դրա ներառած ծրագրերի տիպերի մասին առավել պաշտոնական դասակարգում է կատարվել “գաղտնիությանը գրոհող ծրագրեր” խորագրի ներքո։ Որպես արձագանք Լրտեսածրագրերի ստեղծած իրավիճակին, առաջացավ մի նոր՝ հակա-լրտեսածրագրային ոլորտ։ Հակա-լրտեսածրագրային ծրագրերի կիրառումը մեծ ճանաչում գտավ հատկապես Մայքրոսոֆթ Ուինդոուս օպերացիոն համակարգով աշխատող Գրասեղանային Համակարգիչների մոտ։ Շատ պետական մարմիններ ընդունեցին հակա-լրտեսածրագրային օրենքներ, որոնց թիրախում սովորաբար այն բոլոր ծրագրերն են, որոնք գաղտնի կերպով տեղադրվում են համակարգչում՝ դրա օգտագործողին այս կամ այն չափով ղեկավարելու նպատակով։ ԱՄՆ-ի Առևտրի Ֆեդերալ Խորհուրդը համացանցում մի էջ տեղադրեց, որով խորհուրդներ է տալիս գնորդներին այն մասին, թե ինչպես կարող են նրանք նվազեցնել լրտեսածրագրերով վարակման վտանգը, ներառյալ “արա”-ներով և “մի արա”-ներով ցանկերը։ == Պատմությունը և զարգացումը == Լրտեսածրագիր տերմինի առաջին պաշտոնապես ֆիքսված հիշատակումը կատարվել է 1995 թվականի հոկտեմբերի 16-ին, Յուզնեթի (USENET) մի հաղորդագրության մեջ, որով հումորային քննադատության էր ենթարկվում Մայքրոսոֆթի բիզնես մոդելը։ Լրտեսածրագիրը նախևառաջ նշել էր լրտեսման ենթակա համակարգչային սարքը։ Ինչևէ, 2000 թվականի սկզբներին Զոնալ Լաբորատորիաների (Zone Labs) հիմնադիրը, Գրեգոր Ֆրոյդը, օգտագործեց այս տերմինը “Զոնալ Ազդանշանի Անհատական Հակահրդեհային Պատի”-ի վերաբերյալ իր մամուլի հաղորդագրության մեջ։ Այդ ժամանակներից “Լրտեսածրագրերը” ստացել են իրենց ներկայիս նշանակությունը։ 2005-ին կատարված մի հարցման համաձայն, որ կատարել են Էյ-Օ-Էլ (AOL) և Ազգային Կիբեր Անվտանգության Ալյանսը (National Cyber Security Alliance), հարցված օգտագործողների 61 տոկոսի համակարգիչներն այս կամ այն տիպի լրտեսածրագրեր էին պարունակում։ Լրտեսածրագիր պարունակող համակարգիչների տերերի հարցման ենթարկված հատվածի 92 տոկոսն էլ խոստովանել են, որ տեղյակ չէին իրենց համակարգչում լրտեսածրագրի առկայության մասին, և 91 տոկոսն էլ ասել են, որ իրենք տվյալ լրտեսածրագրերի տեղադրման համար թույլատվություն չէին տվել։ 2006 թ.-ի տվյալներով, լրտեսածրագրերը դարձել են Մայքրոսոֆթ Ուինդոուս օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար ամենահիմնական վտանգի աղբյուր։ Համակարգիչները, որոնցում հիմնական դիտման համակարգը Ինտերնետ Էքսփլորեր (IE) ծրագիրն է, հատկապես խոցելի են նմանատիպ հարձակումների առջև, ոչ միայն այն պատճառով, որ Ինտերնետ Էքսպլորերն ամենից լայնորեն օգտագործվողն է, այլև որովհետև դրա սերտ փոխկապակցվածությունը Ուինդոուս համակարգի հետ լրտեսածրագրերին հնարավորություն է տալիս թափանցել օպերացիոն համակարգի ամենից կարևոր հատվածներ։ Մինչև Ինտերնետ Էքսփլորեր 7-ի թողարկումը, դիտման համակարգը ավտոմատ կերպով առանձին պատուհան էր բացում ցանկացած Ակտիվ-էքս (ActiveX) կոմպոնենտի համար, որ կամայական կայքը փորձում էր տեղադրել համակարգչում։ Լրտեսածրագրերի հանդեպ օգտագործողների միամտությունը, գումարվելով Ինտերնետ Էքսփլորերի այն սկզբունքին, թե ցանկացած Ակտիվ-էքս կոմպոնենտ բարի է կամենում, տարավ դեպի այն, որ լրտեսածրագրերը չափազանց մեծ տարածում գտան։ Բազմաթիվ լրտեսածրագրեր սկսեցին օգտագործել նաև Ջավասկրիփթ-ում (Javascript) առկա հարձակման միջոցները, Ինտերնետ Էքսփլորերն ու Ուինդոուսը՝ առանց օգտագործողների գիտության տեղադրումներ կատարելու համար։ Ուինդոուս-ի ռեգիստրները պարունակում են բազմաթիվ բաժիններ, որոնց բանալիների արժեքները փոխելու դեպքում հնարավոր է դառնում ծրագրերն աշխատեցնել ավտոմատ կերպով, այն ժամանակ, երբ օպերացիոն համակարգը սկսում է աշխատանքը։ Լրտեսածրագիրը կարող է հարձակում գործել այս կառուցվածքի վրա՝ իր իսկ հեռացման ուղղությամբ կատարվող բոլոր փորձերը խաբեությամբ ետ մղելու համար։ Լրտեսածրագիրն այդ անելու համար սովորաբար ինքն իրեն կապում է ռեգիստրի այն բոլոր բաժինների հետ, որոնք պատասխանատու են ծրագրի աշխատանքի համար։ Ներդրվելով այդտեղ՝ լրտեսածրագիրը պարբերաբար ստուգում է, թե արդյոք այդ կապերից որևէ մեկը չի հեռացվել։ Եթե պարզվի, որ հեռացվել են, այն նորից կվերականգնի դրանք։ Այսպիսով լրտեսածրագիրը հնարավորություն է ստանում աշխատելու հենց այն պահից, երբ օպերացիոն համակարգը սկսում է աշխատանքը, նույնիսկ եթե ռեգիստրի հետ այդ կապերից մի քանիսը (կամ նույնիսկ մեծ մասը) հեռացված լինեն։ == Համեմատություն == == Լրտեսածրագրեր, գովազդածրագրեր և հետապնդում == "Գովազդածրագիր" տերմինը հաճախ վերաբերում է ցանկացած այն ծրագրերին, որոնք գովազդներ են ցուցադրում, անկախ այն բանից, թե արդյոք օգտագործողները դրա կարիքն ունի, թե ոչ։ Այնպիսի ծրագրերը, ինչպիսին է Էուդորա էլ. Փոստի ծառայությունը (Eudora mail client), ցուցադրում են գովազդները, որպես համատեղ ծրագրերի գրանցման վարձավճարների այլընտրանք։ Դրանք դասակարգվում են գովազդածրագրերի շարքում, քանի որ իրենց բնույթով աջակցում են գովազդներին, սակայն չի համարվում լրտեսածրագիր։ Այս ձևի մեջ գովազդածրագիրը չի գործում գաղտնի կերպով կամ օգտագործողին ցույց չի տալիս սխալ ուղի, այլ նրան մատուցում է որոշակի ծառայություն։ Սակայն գովազդածրագրերի մեծ մասը լրտեսածրագրեր են ոչ այն առումով, որ դրանք գովազդների կողմից աջակցվող ծրագրեր են։ Պատճառն այլ է։ Գովազդածրագիրը ցուցադրում է հենց այնպիսի գովազդներ, որոնք նա ընտրում է քեզ լրտեսելու արդյունքում։ Կլարիա Քորփորեյշըն-ի (Claria Corporation), ԳԱՏՈՐ (GATOR) Ծրագիրն ու Ճշգրիտ Գովազդի ընկերության Բանակցող Ընկերը նշվածի օրինակներ են։ Այցելված կայքերը հաճախ գաղտնի կերպով տեղադրում են Գատոր-ը իրենց շահառուների սարքերի մեջ, և այն շահույթ է բերում տեղադրող կայքին ու Կլարիա-ին՝ օգտագործողին գովազդներ ցուցադրելով։ Օգտագործողի էկրանին հայտնվում են բազմաթիվ "ցատկող" գովազդներ։ Այլ լրտեսածրագրերի վարքը, ինչպես օրինակ՝ օգտագործողի այցելած էջերի մասին հաղորդելը, տեղի է ունենում զուգահեռ։ Տեղեկություններն օգտագործվում են կոնկրետ գովազդային տպավորությունների ստեղծման նպատակով։ Լրտեսածրագրերի մեծ տարածումն անվստահություն է առաջ բերել նաև այլ ծրագրերի հանդեպ, որոնք հետևում են համացանցային դիտմանը, նույնիսկ եթե այն իրականացվում է զուտ վիճակագրական կամ հետազոտական նպատակներով։ Որոշ դիտորդներ Ամազոն Քոմ-ի (Amazon.com) արտադրած, Ինտերնետ Էքսփլորեր-ի հավելյալ ծրագիր հանդիսացող "Ալեքսա գործիքասեղմակը" (Alexa toolbar) նույնպես լրտեսածրագիր են համարում, և որոշ հակա-լրտեսածրագրեր, ինչպես օրինակ Էդ-Ըուեր-ը (Ad-Aware) նույնպես այն համարում են լրտեսածրագիր։ Գովազդածրագրեր ստեղծող և մատակարարող կազմակերպություններից շատերը մեծ գումարներ են կուտակում՝ շնորհիվ գովազդարտադրումից եկող շահույթի։ Գովազդածրագրերն ու լրտեսածրագրերը նման են վիրուսներին նրանով, որ դրանք իրենց էությամբ կարող են վնասակար համարվել։ Մարդիկ փող են վաստակում մոլորեցնող գովազդածրագրերի միջոցով, որոնք երբեմն նաև ահաբեկածրագրեր են կոչվում, ինչպիսին է Հակա-վիրուս 2009-ը (Antivirus 2009)։ Նմանապես, այն ծրագրերը, որոնք իրենց ծրագրային փաթեթում ներառում են անվճար ծրագրեր, ինչպես օրինակ Փի-թու-փի (P2P) ծրագիրը, գործում են որպես լրտեսածրագրեր, (և, եթե հեռացվում են, խափանում են հիմնական ծրագրի աշխատանքը), սակայն մարդիկ դեռևս շարունակում են այն ներբեռնել համացանցից։ Սա մի դիլեմա է հակա-լրտեսածրագրերի այն սեփականատերերի և ծրագրերի համար, որոնց հեռացման գործիքները կարող են անզգուշորեն վնասել մեզ պետքական ծրագրերը։ Օրինակ, WhenUSave ծրագիրը շրջանցվում է հանրահայտ Էդ-Ըուեըր հակա-լրտեսածրագրային ծրագրի կողմից, (սկաներների մեծ մասի կողմից այն հեռացվում է որպես լրտեսածրագիր), որովհետև այն մասն է կազմում վերջերս գործածությունից հանված Ի-Դանքի (eDonkey) ծառայության։ Այս հանելուկին լուծում տալու համար "Հակա-Լրտեսածրագրային Կոալիցիան" (Anti-Spyware Coalition) աշխատում էր հակա-լրտեսածրագրային արտադրությունում փախհամաձայնության գալու ուղղությամբ, թե ինչն է համարվում ծրագրի թույլատրելի վարք։ Այս նպատակին հասնելու համար, հակա-լրտեսածրագրային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների այս խումբը, ակադեմիկոսներ, սպառողների խմբեր, համատեղ հրատարակեցին փաստաթղթերի մի շարք, որի մեջ մտնում էին "լրտեսածրագրի սահմանումը", "ռիսկի մոդելը" և "լավագույն նախադեպերը" փաստաթղթերը։ == Լրտեսածրագիր, վիրուս և որդ == Ի տարբերություն վիրուսների և որդերի, լրտեսածրագիրը սովորաբար ինքն իրեն չի տարածվում։ Ինքն իրեն տարածվում էին ոչ վաղ անցյալի վիրուսներից շատերը, սակայն լրտեսածրագիրն իր կառուցվածքով օգտագործում է վարակված համակարգիչները՝ շահույթի նկատառումներով։ Այս նպատակին խթանող տիպիկ քայլերը ընդգրկում են չհայցված, "ցատկող" գովազդների տրամադրում, անձնական տեղեկությունների հավաքագրում (ներառյալ այնպիսի ֆինանսական տեղեկություններ, ինչպիսիք են կրեդիտ քարտի համարները), համացանցային գործունեության, վարքի լրտեսում՝ մարկետինգային նպատակներով, կամ Էյջ-թի-թի-փի հայցերի ուղղորդումը դեպի գովազդային կայքեր։ Ինչևէ, լրտեսածրագիրը կարող է օգտակար ծրագրի քողի ներքո մուտք գործել համակարգ որդի կողմից։ == Ազդեցություններն ու վարքը == Լրտեսածրագիրը հազվադեպ է համակարգչի մեջ լինում միայնակ։ Ախտահարված համակարգիչը սովորաբար ունենում է բազմաթիվ վարակներ։ Օգտագործողները հաճախ անցանկալի վարք և համակարգի աշխատանքի անարդյունավետություն են նկատում։ Լրտեսածրագրերով վարակվածությունը կարող է բերել պրոցեսորի (CPU) աշխատանքի, դիսկերի օգտագործման և ցանցի շահագործման անցանկալի ծավալների։ Կայունության հետ առնչվող այնպիսի խնդիրները, ինչպիսիք են պրոցեսների սառչելը, անջատումը կամ վերսկսումը, և համակարգով մեկ աճող անկումները, նույնպես առկա են։ Այն լրտեսածրագրերը, որոնք անմիջականորեն ցանցային ծրագրերի վրա են ազդում, սովորաբար համացանցին կապվելու դժվարություններ են առաջացնում։ Որոշ վարակներում լրտեսածրագիրը նույնիսկ ակնհայտ էլ չէ։ Օգտագործողները նման դեպքերում եզրակացնում են, թե նշված խնդիրները բխում են սարքավորումներից, կամ Ուինդուուսի տեղադրման խնդիրներից, կամ այլ վարակից։ Որոշ հատկապես ուժեղ վարակված համակարգերի տերեր կապվում են տեխնիկական աջակցության ծառայությունների փորձագետների հետ, կամ նույնիսկ նոր համակարգիչ են գնում, քանի որ նրանց ներկա համակարգը 'չափազանց դանդաղ էր սկսել աշխատել"։ Շատ վարակված համակարգերը կարիք ունեն իր մեջ տեղադրված բոլոր ծրագրերի լրիվ վերատեղադրման՝ ամբողջական ֆունկցիոնալությունը վերադարձնելու համար։ Շատ հազվադեպ է պատահում, որ ինչ որ ծրագրի մի փոքր բաղադրիչ կարողանա ողջ համակարգիչն անօգտագործելի դարձնել։ Առավել հավանական է, որ համակարգիչն ունենա բազմաթիվ վարակներ։ Համընդհանուր ազդեցությունը, ինչպես նաև լրտեսածրագրերի բաղադրիչների շփումը միմյանց հետ, առաջ են բերում այն ախտանիշները, որոնք հաճախ հայտնում են օգտագործողները։ Ավելին, որոշ լրտեսածրագրեր քանդում են ծրագրային արգելապատնեշները (FireWall) և հակա-վիրուսային ծրագրերը, և/կամ նվազեցնում են դիտման համակարգի անվտանգության պարամետրերը, այդպիսով համակարգը բացելով հետագա վարակումների առջև։ Որոշ լրտեսածրագրեր ջարդում և նույնիսկ հեռացնում են իրենց մրցակից այլ լրտեսածրագրերի, հենվելով այն փաստի վրա, որ օգտագործողներն ամենայն հավանականությամբ չեն դիմանա աճող անհարմարություններին ու կորոշեն ջնջել այդ ծրագրերը։ Մի լրտեսածրագրի հեղինակ, Ավենյու Մեդիա-ն (Avenue Media) նույնսիկ դատի է տվել իր մի մրցակցի, որի անունն էր Դիրեքթ Ռեվենյու (Direct Revenue)՝ նշված փաստարկները բերելով։ Արդյունքում այդ երկուսը համաձայնության եկան առ այն, որ այլևս չեն ջարդի միմյանց ծրագրերը։ Մի շարք այլ տիպի լրտեսածրագրեր օգտագործում են արմատակույտերի նման տեխնիկաներ, որպեսզի կանխեն իրենց նկատվելը, իսկ ապա նաև՝ հեռացումը։ Թարգեթսոֆթն (Targetsoft), օրինակ, փոխում էր "Ուինսոք"-ը՝ Ուինդուս Սոքեթ Ֆայլերը։ Լրտեսածրագրով վարակված "inetadpt.dll" ֆայլը կխանգարի ցանցի նորմալ օգտագործումը։ Ուինդոուսի սովորական օգտագործողն ունի ադմինիստրատիվ արտոնություններ, որը հիմնականում նախատեսցած է օգտագործողի հարմարության համար։ Այդ իսկ պատճառով ցանկացած ծրագիր, որը աշխատեցնում է օգտագործողը (միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով), ունի համակարգ մուտք գործելու անսահմանափակ հնարավորություն։ Ինչպես այլ օպերացիոն համակարգերի, այնպես էլ Ուինդուուսի օգտագործողները ի վիճակի են հետևել նվազագույն արտոնությունների սկզբունքին և օգտագործել ոչ-ադմինիստրատորային, նվազագույն կարևորության օգտագործողի հաշիվներ, կամ էլ կարող են քչացնել հատկապես համացանցի հետ շփվող այնպիսի ծրագրերի արտոնությունները, ինչպիսիք են Ինտերնետ Էքսփլորերը (գործիքների օգտագործմամբ, ինչպես օրինակ՝ "ՎայրԴիրԻմԻրավունքները" ռեժիմը)։ Այնուամենայնիվ, քանի որ այն ավտոմատ հաստատված կոնֆիգուրացիա չէ, միայն շատ քիչ օգտագործողներ են անում այդ։ Ունդոուս Վիստա-ում ավտոմատ կերպով բոլոր գործողություներն իրականացվում են օգատգործելով սահմանափակ արտոնությունները։ Երբ ծրագրին անհրաժեշտ են լինում ադմինիստրատորի արտոնություններ, Վիստան հաղորդում է օգտագործողին այդ մասին թույլատրել/արգելել "ցատկող" (pop-up) պատուհանով։ Սա Ուինդոուսի նախկին տարբերակների կառուցվածքի կատարելագործում է։ == Գովազդներ == Շատ լրտեսածրագրեր ցուցադրում են գովազդներ։ Որոշ ծրագրեր պարզապես պարբերաբար օգտագործողի էկրանին ցուցադրում են "ցատկող" գովազդներ՝ ամեն մի քանի րոպեն մեկ, կամ ամեն անգամ, երբ օգտագործողը բացում է իր դիտման համակարգի պատուհանը։ Մյուս ծրագրերը գովազդները ցուցադրում են համաձայն օգտագործողի այցելած կայքերի տվյալների։ Լրտեսածրագրերի ստեղծողներն այդ տվյալները տրամադրում են գովազդատուներին, որոնք հնարավոր է կուզենան վճարել այդ գովազդի համար։ Գովազդը վաճառելը այն նպատակներից մեկն է, որոնց համար լրտեսածրագրեր ստեղծողները տեղեկություններ են հավաքում օգտագործողների վարքի մասին։ Շատ օգտագործողներ բողոքում են նաև զզվեցնող կամ վիրավորական գովազդներից։ Ինչպես շատ բաններային-գովազդներ, այնպես էլ բազմաթիվ լրտեսածրագրեր օգտագործում են անիմացիա կամ առկայծող բաններներ, որոնք կարող են տեսողական առումով խանգարող կամ զզվեցնող լինել օգտագործողների համար։ Պորնոգրաֆիայի համար օգտագործվող ցատկող գովազդները հաճախ ինչ ասես չեն ցուցադրում։ Այսպիսի կայքերին տանող հղումները հնարավոր է ավելացվեն դիտման համակարգի պատուհանին, պատմության բաժնին կամ փնտրման ֆունկցիաին։ Երբ օգտագործողները երեխաներ են, այն որոշ իշխանությունների կողմից կարող է համարվել հակա-պորնոգրաֆիկ օրենքների խախտում։ Մի շարք լրտեսածրագրեր կոտրում են անօրինականության արգելքները. "Zlob.Troyan"-ը և "Troyan-Downloader.Win32.INService"-ը հայտնի էին որպես անցանկալի մանկական պորնոգրաֆիա, բանալի-գեններ, քրեքներ և այլ անօրինական ծրագրերի ցատկող պատուհաններ ցուցադրելով, պատուհաններ, որոնք խախտում են մանկական պորնոգրաֆիայի ու հեղինակային իրավունքի մասին օրենքները։ Լրտեսածրագրերի դեպքում խնդիր է նաև այցելված կայքերի վրա եղած բաներների փոխարինումը։ Լրտեսածրագիրը, որ իրեն դրսևորում է որպես վեբ-պրոքսի (համացանցի ներկայացուցիչ) կամ Դիտման Համակարգին Օգնող Օբյեկտ, կարող է փոխարինել կայքի սեփական գովազդներին կատարվող հղումները (որոնք հովանավորում են կայքին)՝գովազդներով, որոնք փոխարենը հովանավորում են լրտեսածրագրի օպերատորին։ Այն տեղավորվում է գովազդներով ֆինանսավորվող կայքերի անկյուններում։ == Անձնական հարաբերություններ == Լրտեսածրագրերն օգտագործվել են նաև զույգերի ինտիմ հարաբերությունների էլեկտրոնային գործողությունները գաղտնի կերպով դիտարկելու համար՝ հիմնականում անհավատարմության մասին վկայող փաստեր գտնելու նպատակով։ Նվազագույնը մեկ ծրագրային փաթեթ, Loverspy-ը, վաճառվել է հատուկ այս նպատակին ծառայելու համար։ Կախված համայնքի ամուսնական սեփականության տեղական օրենքներից, զուգընկերոջ համացանցային/օնլայն գործողություններն առանց վերջինիս գիտության կարող է անօրինական համարվել։ Loverspy-ի հեղինակն ու որոշ օգտագործողներ 2005-ին Կալիֆորնիայում մեղադրվել են հեռախոսային խոսակցություններ լսելու և այլ համակարգչային հանցագործությունների մեջ։ == Լրտեսածրագրերի օրինակներ == Լրտեսածրագրերի սովորական օրինակները ճանաչելի են ըստ դրանց գործած հարձակումների վարքի մեջ նկատվող բազմազանության։ Չմոռանանք, որ ինչպես համակարգչային վիրուսների դեպքում, հետազոտողները լրտեսածրագրերին տալիս են անուններ, որոնք հնարավոր է տարբերվեն դրանց հեղինակների տված անուններից։ Ծրագրերը կարող են խմբավորվել "ընտանիքներում", հիմնվելով ոչ թե դրանցում ընդհանուր ծրագրային կոդի, այլ ընդհանուր վարքի վրա, կամ էլ "հետևելով փողերին" ակնհայտ ֆինանսական կամ առևտրային կապերի վրա։ Օրինակ՝ Կլարիա-ի կողմից մատակարարված մի շարք լրտեսածրագրերը հայտնի են "ԳԱՏՈՐ" համընդհանուր անվամբ։ Նմանապես, այն ծրագրերը, որ հաճախ տեղադրվում են միասին, կարող են նկարագրվել, որպես միևնույն լրտեսածրագրային փաթեթի մասեր, նույնիսկ եթե դրանք գործում են իրարից առանձին։-"ՀիանալիՑանցաՓնտրում"-ը, ծրագրերի մի խումբ է, որը սկսում է օգտագործել Ինտերնետ Էքսփլորերի թույլ կողմերը։ Նրանց ստեղծված ծրագրային փաթեթը թրաֆիկն ուղղորդում է դեպի այնպիսի կայքերի գովազդները, ինչպիսին է coolwebsearch.com-ը։ Այն ցուցադրում է ցատկող գովազդներ, վերագրում է փնտրման համակարգի արդյունքները, և ձևափոխում է վարակված համակարգչի ընդունող ֆայլը, որպեսզի այն Դե-էն-էս (DNS) տվյալներն ուղարկի դեպի նշված կայքերը։"Ինտերնետ Օպտիմիզացնող", հայտնի է նաև որպես Դի-Ֆու-Կա (DyFuCa), այն Ինտերնետ Էքսփլորերի սխալների էջերը վերահասցեագրում է դեպի գովազդներ։ Երբ օգտագործողները հետևում են որևէ կոտրված հղման կամ մուտք են գործում սխալներով լի կայք, նրանք տեսնում են գովազդների մի էջ։ Ինչևէ, քանի որ գաղտնագրերով պաշտպանված կայքերն (Էյջ-թի-թի-փի բեյսիք աութենթիքեյշըն / HTTP Basic authentication) օգտագործում են միևնույն մեխանիզմը, ինչ էյջ-թի-թի-փի (HTTP) սխալները, Ինտերնետ Օպտիմիզացնողն օգտագործողների համար անհնար է դարձնում մուտքը գաղտնագրերով պաշտպանված կայքեր։"Զանգո" (նախկինում՝ 180 լուծում), այն գովազդատուներին մանրամասն տեղեկություններ է փոխանցում այն կայքերի մասին, որոնք այցելում են օգտագործողներն։ Այն նաև ձևափոխում է էյջ-թի-թի-փի հայցերը գործընկերային գովազդների համար, որոնք կապված են ինչ որ կայքի հետ, որպեսզի գովազդները կարողանան եկամուտ ապահովել 180 լուծում ընկերությանը։ Այն ցատկող գովազդներ է բացում, որոնք փակում են մրցակից ընկերությունների կայքերը։"ՀանթԲար", այլ կերպ՝ ՈւինԹուլզ կամ Էդուեըր.համացանցի փնտրում, տեղադրվել էր Ակտիվեքս-ի ընթացիկ ներբեռնման մեթոդով, գործընկերային կայքերի վրա, կամ այլ լրտեսածրագրերի միջոցով ցուցադրված գովազդների շնորհիվ։ Սա օրինակ է այն բանի, թե ինչպես մի լրտեսածրագիրը կարող է տեղադրել այլ լրտեսածրագրեր։ Այս ծրագրերը գործիքների տող են ավելացնում Ինտերնետ Էքսփլորերին, հետևում են ընդհանուր դիտման վարքին, վերահասցեագրում են գործընկերային միջնորդակապերը և գովազդներ են ցուցադրում։ "Մուվիլենդ" /Ֆիլմերի աշխարհ, հայտնի է նաև որպես Moviepass.tv և Popcorn.net, ֆիլմերի քաշման ծառայություն է, որ Առևտրի Ֆեդերալ Խորհրդին, Վաշինգթոնի Պետական Գլխավոր Նոտարի Գրասենյակին, ԱվելիԼավԲիզնեսիԲյուրոին և այլ գործակալություններին ներկայացված հազարավոր բողոքների պատճառ է դարձել։ Գնորդները բողոքել են առ այն, որ իրենք չափազանց մեծ ցատկող գովազդների ողջ ցիկլի պատանդ են դարձել, որոնցով փորձ էր արվում համոզել նրանց, թե իբր նրանք պետք է վճարեն 29,95 դոլար, քանի որ երեք օրվա անվճար ծառայության համար են վճարել, սակայն չեն դադարել ծառայությունից օգտվել մինչև այդ փուլն ավարտվի, ուստի ստիպված են եղել վճարել այդ հայցվող գումարը։ ԱՖԽ-ը բողոք ներկայացրեց Մուվիլենդին, նշվածը հաստատվելուն պես, ու 11 այլ պաշտպանյալների՝ մեղադրելով նրանց 'համազգային մի գործարք նախաձեռնելու մեջ, որով փաստորեն փորձ է արվել խաբեության ու բռնի կերպով համոզելու միջոցով գումարներ գանձել գնորդներից"։"Զլոբ Տրոյան", կամ պարզապես Զլոբ, ներբեռնվում է համակարգչի մեջ Ակտիվեքս կոդեկի օգնությամբ ու տեղեկություններ հաղորդում "Ղեկավարման Սերվերին"։ Տեղեկությունները կարող են իրենցից ներկայացնել օրինակ ձեր փնտրման պատմությունը, ձեր այցելած էջերը, և նույնիսկ հուշաբառերի տողերը։ == Բուժումներ ու կանխարգելում == Քանի որ լրտեսածրագրերի սպառնալիքն ուժեղացել է, առաջացել են դրանց հակահարված տալու մի շարք մեթոդներ։ Դրանք ներառում են լրտեսածրագրերը հեռացնող կամ ներթափանցումն արգելող ծրագրեր, ինչպես նաև՝ զանազան օգտագործողների գործնական փորձառությունը, որով նվազեցվում է համակարգ լրեսածրագրի մուտք գործելու հավանականությունը։ Չնայած դրան, լրտեսածրագիրը շարունակում է մնալ կարևոր հիմնախնդիր։ Ունդոուս-ով աշխատող որևէ համակարգչի վարակումը որևէ լրտեսածրագրով կարելի վերացնել միայն օգտագործողի տվյալների պահպանմամբ և օպերացիոն համակարգի վերատեղադրմամբ։ Օրինակ Վունդո կոչվող լրտեսածրագրի որոշ բաղադրիչներ հնարավոր չէ լիովին վերացնել համակարգչից Սիմանթեք-ի, Մայքրոսոֆի, PC Tools-ի և այլ ծրագրերի միջոցով, քանի որ այն վարակում է համակարգի կորիզը, Ինտերնետ Էքսփլորերը և Ուինդոուսի isass.exe ֆայլը (Տեղական Անվտանգության Հեղինակության Ենթահամակարգի Ծառայություն)՝ տարերայնորեն անվանված Dll տիպի ֆայլով (դինամիկ կապերի գրադարան)։ == Անվտանգության այլ մեթոդներ == Լրտեսածրագրերից խուսափելու համար, համակարգիչների օգտագործողները բացի հակա-սպամային ծրագրերի տեղադրումից, գտան մի շարք այլ միջոցներ, որոնք նույնպես կարևոր են համակարգչի անվտանգության ապահովման համար։ Շատերը բացի Ինտերնետ Էքսփլորերից սկսեցին տեղադրել այլ համացանցային դիտման ծրագրեր, ինչպիսին օրինակ Օպերան (Opera), կամ Մոզիլլա Ֆայըֆոքսը (Mozilla Firefox)։ Չնայած այն բանին, որ չկա կատարելապես ապահով դիտման համակարգ, այնուամենայնիվ Ինտերնետ Էքսփլորերն ունի շատ մեծ հավանականություն վարակվելու լրտեսածրագրերով՝ իր հսկայական օգտագործողների քանակի, ինչպես նաև Ակտիվ - էքս-ի պատճառով։ Որոշ Այ-էս-պի-ներ (ISPs) (Համացանցային Ծառայություն Մատուցողներ), մասնավորապես՝ քոլեջներ ու համալսարաններ, ընտրել են լրտեսածրագրերի մուտքը փակելու այլ մոտեցում։ Նրանք օգտագործում են իրենց ցանցային արգելապատերն ու համացանցային պրոքսիները՝ փակելու համար լրտեսածրագիր տեղադրող կայքերի մուտքը։ 2005 թվականի մարտի 31-ին Քորնել Համալսարանի Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների բաժինը թողարկեց մի հաշվետվություն, որում մանրամասնում էր պրոքսի-հիմքով գործող լրտեսածրագրի՝ Մարքեթսքորի (Marketscore) վարքը, և այն քայլերը, որ համալսարանը ձեռնարկել էր վերջինիս խոչընդոտելու համար։ Բազմաթիվ այլ կրթական հաստատություններ նունյնպես ձեռնարկել են նմանատիպ քայլեր։ Այն լրտեսածրագրերը, որոնք վերահասցեագրում են ցանցային թրաֆիկը, շատ ավելի մեծ խնդիրներ են առաջացնում տեխնիկական աջակցության առումով, քան այն ծրագրերը, որոնք պարզապես գովազդներ ու ցատկող պատուհաններ են ցուցադրում կամ հետևում են օգտագործողների համացանցային վարքին, և այդպիսով ավելի մեծ հավանականություն ունեն տվյալ հաստատության ուշադրության կենտրոնում հայտնվելու։ Որոշ օգտագործողներ մեծ ընդունող ֆայլ(hosts file) են տեղադրում, որը կանխում է օգտագործողի համակարգչի ու հայտնի լրտեսածրագրերի հետ առնչվող կայքերի միջև կապի հաստատումը։ Սակայն, դոմեյնի անվան փոխարեն թվային Այ-փի հասցեով կապ հաստատելիս, լրտեսածրագիրը դեռևս կարող է շրջանցել նմանատիպ անվտանգության պատնեշը։ Լրտեսածրագիրը կարող է նաև տեղադրվել որոշ ընդհանուր ծրագրերի (shareware) օգնությամբ, որոնք առաջարկվում են ներբեռնելու համար։ Այս տեսակի ծրագրերից միայն հեղինակավոր աղբյուրներից առաջարկվող ներբեռնվող ծրագրերը կարող են անվտանգության որոշ երաշխիքներ տալ։ Վերջերս ՍիՆեթվականը (CNet) թարմացրեց իր ներբեռնման բաժինը։ Այն հայտարարել է, որ այսուհետ կպահպանի միայն այն ֆայլերը, որոնք հաջողությամբ կանցնեն Ad Aware-ի և Spyware Doctor-ի ստուգումները։ Լրտեսածրագիրը հեռացնելու առաջին քայլը համակարգիչը "կողպման" վիճակում դնելն է։ Դա կարելի է անել տարբեր ձևերով, օրինակ՝ հակա-վիրուսային ծրագրի օգտագործմամբ կամ պարզապես համակարգիչն համացանցից անջատելով։ Համացանցից անջատելը կանխում է լրտեսածրագրի ղեկավարի ներթափանցումը համակարգիչ, ինչպես նաև թույլ չի տալիս հեռահար կերպով համակարգչ ներթափանցելը։ Լրտեսածրագիրը հեռացնելու երկրորդ քայլը՝ դրա տեղը համակարգչում գտնելն ու այն ֆիզիկապես վերացնելն է, ձեռքով կամ վստահելի հակա-լրտեսածրագրային ծրագրի միջոցով։ Կողպման ընթացքում և դրանից հետո, անհրաժեշտ է խուսափել վտանգ ներկայացնող համացանցային կայքերից։
872,754
Պելտյեի էֆեկտ
Պելտյեի էֆեկտը թերմոէլեկտրական երևույթ է, երբ 2 տարբեր հաղորդիչների հպման(զոդման) հատվածով հոսանք անցնելիս մի հաղորդչից մյուսը ջերմության քանակ է անցնում։ Անցած ջերմաքանակի մեծությունը և ուղղությունը կախված են հպվող նյութերի տեսակից և անցնող էլեկտրական հոսանքի ուժից և ուղղությունից։ Q = Π A B I t = ( Π B − Π A ) I t {\displaystyle Q=\Pi _{AB}It=(\Pi _{B}-\Pi _{A})It} , որտեղ․ Q {\displaystyle Q} — կլանված կամ անջատված ջերմության քանակն է; I {\displaystyle I} — հոսանքի ուժը; t {\displaystyle t} — հոսանքի անցման ժամանակը; Π {\displaystyle \Pi } — Պելտյեր գործակիցն է, որը ըստ Թոմսոնի 2րդ հարաբերության, կախված է թերմոԷլշուի α {\displaystyle \alpha } գործակցից , որտեղ Π = α T {\displaystyle \Pi =\alpha T} բացարձակ ջերմաստիճանն է, արտահայտված բացարձակ միավորով(K). Պելտյեի էֆեկտը բացահայտել է ֆրանսիացի ֆիզիկոս Ժան Շարլ Պելտյեն՝ բիսմութից պատրաստված լարով(որին միացված են եղել պղնձի լարեր) էլեկտրական հոսանք բաց թողնելիս՝ 1834թ-ին։ Ավելի ուշ՝ 1838թ-ին էֆեկտն ուսումնասիրվել է Լենցի կողմից, ով փորձի ժամանակ բիսմութի և ծարիրի զոդման տեղում տեղադրեց ջրի կաթիլ։ Մի ուղղությամբ հոանք բաց թողնելիս ջրի կաթիլը վեր էր ածվում սառույցի, իսկ հոսանք ուղղությունը փոխելիս սառույցը հալչում էր, ինչը թույլ տվեց հաստատել, որ փորձում հոսանքի ուղղությունը փոխելիս բացի ջոուլյան ջերմությունից կլանվում կամ անջատվում է հավելյալ ջերմություն, որն էլ անվանվեց Պելտյեր ջերմություն։ Պելտյեի էֆեկտը հանդիսանում է Զեեբեկի էֆեկտի հակառակ էֆեկտը։ Պելտյեի էֆեկտն ավելի ակնհայտ է կիսահաղորդիչների մոտ, և այդ հատկությունն օգտագործվում է Պելտիեի էլեմենտներում։ Պելտյեի էֆեկտի առաջացման պատճառը հետևյալն է։ 2 նյութերի հպման տեղում առաջանում է պոտենցիալների կոնտակտային տարբերություն, որն էլ ստեղծում է ներքին կոնտակտային դաշտ։ Եթե կոնտակտով էլեկտրական հոսանք է անցնում, ապա այդ դաշտը կամ կդիմադրի անցնող հոսանքին, կամ հակառակը՝ կհեշտացնի դրա անցումը։ Եթե հոսանքն անցի կոնտակտային դաշտին հակառակ ուղղույթյամբ, ապա արտաքին աղբյուրը պետք է հավելյալ էներգիա ծախսի, որը կանջատվի կոնտակտի վրա՝ այն տաքացնելով։ Եթե հոսանքն անցնի կոնտակտային դաշտի ուղղությամբ, ապա դաշտը աշխատանք կկատարի լիցքերի տեղափոխման համար, և դրա համար անհրաժեշտ էներգիան կվերցնի նյութից, ինչի հետևանքով էլ նյութը կոնտակտի հատվածում կսառչի։ == Տես նաև == Ջերմաէլեկտրական երևույթներ Պելտիեի էլեմենտ == Արտաքին հղումներ == Пельтье эффект հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 3. М. Дашевский. Пельтье эффект // Физическая энциклопедия В. Рудометов, Е. Рудометов. Полупроводниковые холодильники Пельтье Пельтье эффект в полупроводниках Archived 2013-03-15 at the Wayback Machine. Эффект Пельтье: магическое действие электрического тока == Ծանոթագրություններ ==
864,924
Մարթա Քրիստոֆերսեն
Մարթա Քրիստոֆերսեն, (նորվ.՝ Marthe Kristoffersen, օգոստոսի 11, 1989(1989-08-11), Կարլսյո, Թրոմս, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, Վանկուվերում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի մասնակից, Աշխարհի գավաթի մասնակից։ Ունիվերսալ, հաջող հանդես է գալիս սպրինտային և դիստանցիոն մրցավազքերում։ Աշխարհի գավաթում Քրիստոֆերսենը առաջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին, իսկ արդեն 2008 թվականի նոյեմբերին տարել է իր առաջին հաղթանակը աշխարհի գավաթում, էստեֆատ ոճում։ Ընդամենը ունի երկու հաղթանակ աշխարհի գավաթում, երկուսնել էստեֆատ ձևում, անհատական՝ 10 կմ մրցավազքում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Քրիստոֆերսենի լավագույն ձեռքբերումը ընդհանուր առմամբ եղել է Աշխարհի գավաթի 2009 թվականից 2010 թվականների մրցաշրջանում, որտեղ զբաղեցրել է 12-րդ տեղը։ 2010 թվականին Վանկուվերում տեղի ունեցած օլիմպիական խաղերում մասնակցել է երկու մրցավազքի, 10 կմ ազատ մրցավազքում զբաղեցրել է 48-րդ տեղը, 30 կմ զանգվածային մեկնարկում զբաղեցրել է 20-րդ տեղը։ Իր կարիերայի ընթացքում մասնակցել է երկու աշխարհի առաջնության, լավագույն արդյունքը եղել է 2009 թվականին, էստեֆատ ոճում զբաղեցրել է 4-րդ տեղը, անհատական մրցավազքերում 8-րդ տեղից բարձր հորիզոնական չի գրավել։ Օգտագործում է Atomic ընկերության արտադրված դահուկներ և կոշիկներ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Մարթա Քրիստոֆերսեն Մարթա Քրիստոֆերսեն Archived 2012-12-17 at the Wayback Machine.
628,310
Բերիո
Բերիո (ֆր.՝ Berrieux), կոմունա Ֆրանսիայում՝ Պիկարդիա մարզում՝ Էնա գավառում։ Մտնում է Գինիկուր կանտոնայի կազմի մեջ։ Կոմունայի շրջանը՝ Լան։ INSEE կոդը՝ 02072. == Բնակչություն == 2010 թվականին բնակչությունը կազմել է 177 մարդ։ == Տնտեսություն == 2010 թվականի տվյալներով 113 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 90-ը տնտեսապես ակտիվ էին, 23-ը անգործունակ (ակտիվության ցուցանիշը՝ 79,6 %, 1999 թվականին եղել է՝ 60.6%)։ 90 աշխատունակ բնակիչներից 74 -ը աշխատում էին (12 տղամարդ և 32 կին), անաշխատանք էին 16 -ը (9 տղամարդ և 7 կին)։ 23 անգործունակ մարդկանցից 7-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 7-ը թոշակառու, 9-ը անաշխատունակ էին այլ պատճառներով։ == Տես նաև == Ֆրանսիայի շրջանների ցանկ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Վիճակագրության ազգային ինստիտուտ. Բերիո (ֆր.)
476,040
Ռուբեն Ալթունյան
Ռուբեն Թաթուլի Ալթունյան (մարտի 31, 1939(1939-03-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2021(2021-11-21), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ալտահար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2009)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի որդին է, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի եղբայրը։ == Կրթություն == Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։ == Աշխատանքային գործունեություն == 1969 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1970 թվականից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ։ 1974-1977 թթ. աշխատել է Հավանայի կոնսերվատորիայում։ 1983 թվականին հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթը։ 1987-1990 թթ.աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1998-2006 թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային քառյակի ամբիոնի վարիչ։ == Ստեղծագործական գործունեություն == Հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, Սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է նաև երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։ == Ստեղծագործությունների ցանկ == Լարային կվարտետ N1, 1962 թ. Անընդհատ շարժում, ջութակի և դաշնամուրի համար, 1964 թ. Վեց մանրանվագ լարային քառյակի համար, 1964-1972 թթ. (նաև տարբերակ կամերային նվագախմբի համար) Կոնցերտ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1967 թ. Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 1968 թ. «Հիշատակարան երաժշտապետին», կանտատ մենակատարի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Կոմիտասի հիշատակին, 1969 թ. 120 ժողովրդական երգերի և պարերի, հայրենասիրական և հոգևոր երգերի մշակումներ ժողովրդական գործիքների նվագախմբի, մենակատարների և երկսեռ երգչախմբի համար, 1969-1995 թթ. Շուրջ 500 երգի մշակում տարբեր գործիքների, երգիչների, անսամբլային կազմերի համար։ «Հայաստան աշխարհ», ձայնի, երկսեռ երգչախմբի համար, 1970 թ. «Հեթանոս երգեր», խոսք՝ Դ. Վարուժանի, երկսեռ երգչախմբի համար, 1973 թ. Սոնատ-Սոլո թավջութակի համար, 1977 թ. Սիմֆոնիա, 1980 թ. Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում աշխատած տարիներին երգացանկում տեղ են գտել «Թագվորագովք» և «Սայաթ-Նովա» լայնածավալ ծես-հանդեսները, ինչպես նաև հայ աշուղների և գուսանների երգերի մշակումներ մենակատարի, երկսեռ երգչախմբի և ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 1983-1996 թթ.: Լարային կվարտետ N2, 1994 թ. Սիմֆոնիետ, կամերային նվագախմբի համար, 1998 թ. Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հիմն-օրհներգ, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1999 թ. «Մարգարտաշար» ժող. երգերի շարան սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000 թ. Կոնցերտ-Սիմֆոնիա ջութակի, ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000 թ. «Հոգևոր նախերգանք» կամերային նվագախմբի համար, 2001 թ. «Հարազատ մեղեդիներ» շվիի, պկուի և կամերային նվագախմբի համար, 2001 թ. «Անտունի», կոնցերտինո քամանչայի և կամերային նվագախմբի համար 2001 թ. Սայաթ-Նովա, հինգ երգ՝ ձայնի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2002 թ. «Թամզարա», սիմֆոնիկ նվագախմբի համար, 2004 թ. «Քոչարի» և «Բերդ պար» երկու դաշնամուրի համար, 2009 թ. «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիա (ըստ Գրիգոր Նարեկացու) 2010 թ. «Հորովել» ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ. «Ասերգեր», ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ. «Կոմիտասիանա», ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ. Դաշնամուրային տրիո, 2012 թ. «Խաչատրիանա», կամերային նվագախմբի համար, 2013 թ. Երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար == Կոչումներ, մրցանակներ, գիտական աստիճան, պետական պարգևներ == 1965 թ. Անդրկովկասյան մրցույթի առաջին կարգի մրցանակի և դափնեկրի կոչում։ 1969 թ. ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի և դափնեկրի կոչման։ 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։ 1990 թ. ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի գիտական աստիճան։ 2001 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի։ 2009 թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 2009 թ. պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ == Ծանոթագրություններ ==
981,014
Ֆրեդրիկ Բայեր
Ֆրեդրիկ Բայեր (դան․՝ Fredrik Bajer, ապրիլի 21, 1837(1837-04-21)[…], Վեստեր Էգեդե, Ֆաքսե, Դանիա - հունվարի 22, 1922(1922-01-22)[…], Կոպենհագեն, Դանիա), դանիացի գրող և քաղաքական գործիչ։ Նա պացիֆիստական շարժման կազմակերպիչներից մեկն է։ 1891-1907-ական թվականներին Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ Խաղաղության միջազգային բյուրոյի նախագահն էր։ == Կենսագրություն == Ֆրեդրիկ Բայերը ծնվել է 1837 թվականին։ Քահանայի որդի է։ Երիտասարդ տարիներին ծառայել է Դանիայի բանակում։ 1864 թվականին մասնակցել է Դանիական պատերազմին։ Նա արժանացել է պորուչիկի աստիճանի։ Զինվորական ծառայությունից գեռանալուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ, թարգմանիչ և լրագրող։ Մասնակցեել է կանանց իրավահավասարության շարժմանը, 1871 թվականին դարձել է Դանիայի կանանց ասոցիացիայի համահիմնադիրը։ 1872 թվականից ձախ լիբերալների կողմից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Բայերը կողմ էր Սկանդինավյան երկրների և Դանիայի համագործակցությանը։ Չեզոքության գաղափարների ակտիվիստ էր։ 1882 թվականին հիմնադրել է Դանիայի չեզոքության ասոցիացիան (1885 թվականին ձևափոխվել է Դանիայի խաղաղության ասոցիացիայի)։ Նա պատվիրակվել էր Սկանդինավիայի առաջին խաղաղության համագումարի, իսկ 1889 թվականից համաշխարյաին համագումարներին։ 1891 թվականին Բայերը Խաղաղության միջազգային բյուրոյի համահիմնադիրներից էր, որի կենտրոնակայանը գտնվում էր Բեռլինում։ 1891-1907-ական թվականների ընթացքում` բյուրոյի պատվարժան նախագահն էր։ Նորվեգա-շվեդական միության խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար, Շվեդիայի հայտնի հասարակական գործիչ Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ 1908 թվականին արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մահացել է 1922 թվականի հունվարի 22-ին։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղունմներ == Ֆրեդրիկ Բայեր (անգլ.)
43,953
Մ.թ.ա. 102
== Դեպքեր == == Ծնունդներ == == Մահեր ==
31,221
Դհոլ
Դհոլ, հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։ Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ, լատուն և այլն), ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշին։ Դհոլ նվագելու համար պահանջվում են երկու փայտե ձողիկներ (հաստ՝ կոպալ և բարակ՝ ճիպոտ, որոնք պատրաստված են բամբուկից կամ եղեգից։ Ձայնը հնչում է երկու փայտե ձողիկներով կամ մատների ծայրով և ձեռքերի ափերով հարվածելով ձգված կաշվին։ Դհոլը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքների հետ։ Հիմնականում դհոլի հետ նվագում են զուռնա, դուդուկ և այլ փողային գործիքներ։ Դհոլի մեծ վարպետներից են հայ երաժիշտներ Զիգֆրիդ Զիվա Գաբոյանը, Ռոբերտ Դարունցը, Ջո Զաքարյանը։ Դհոլը տարբեր ժողովուրդների մոտ օգտագործում են երաժշտական համույթներում, տարբեր ծիսակատարությունների և հարսանյաց հանդեսների ժամանակ։ == Պատկերասրահ == == Հղումներ == Դհոլի պատմությունը booksite.ru diclib.com Զիվա Գաբոյան "Հայկական ռիթմեր" Զիվա Գաբոյան "Գնացքը" Դհոլի տեսագրությունը ՅուԹյուբում Դհոլի պատկերները
528,262
Արարատ գերեզմանատուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)Արարատ Մասիս Հայկական Գերեզմանատուն, սովորաբար հայտնի է որպես Արարատի գերեզմանատուն, հայկական գերեզմանատուն Ֆրեզնոյում, Ֆրեզնոյի շրջան, Կալիֆորնիա։ Հիմնադրվել է 1885 թվականին և շարունակում է գործել Ֆրեզնոյի հայ համայնքի կողմից։ Այն գործում է արդեն մեկ դար։ == Պատմություն == Արարատ գերեզմանատունը հիմնադրվել է 1885 թվականի դեկտենբերի 25-ին, Մովսէս Ջ եկեղեցին տրամադրում է տարածք Ֆրեզնոյի հայ համայնքի համար։ 1919 թվականի հունիսի 9-ին, հիմնադրվել է Արարատ գերեզմանատան ասոցիացիան։ 1930 թվականին հրդեհից ոչնչացվել է շատ գրառումներ Արարատի գերեզմանատան մասին։ 1956 թ. ասոցիացիայի ջանքերով, գերեզմանատունը ընդլայնվել է և ձեռք բերել երկու ակր հողատարածք գերեզմանատան կողքին[5]: 1969 թ.-ին հետագա ընդլայնում էր եղել, և գերեզմանատունը վերանվանվել Արարատ Մասիս գերեզմանատուն։ Գերեզմանատունը առանձնանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանով։ Հուշարձանը ներառում է զոհվածների ոսկորներ անհայտ զոհերի հիշատակին, որոնք բերվել են Դեր Զորից, Սիրիա։ == Թաղված անձինք == Վիկտոր Մաղաքյան (1915–1977)։ Անդրանիկ Օզանյան (1865–1927), Հայ ռազմական գործիչ, Ֆիդայի։ Ալմա Ռուբենս (1897–1931), Դերասանուհի։ Լուսի Սարոյան (1946–2003), Դերասանուհի։ Վիլյամ Սարոյան (1908-1981), դրամատուրգ և գրող։ Սողոմոն Թեհլերյան (1896–1960), Հայոց ցեղասպանության վրիժառու, սպանել է Թալեաթ Փաշային։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Արարատ գերեզմանատուն Find a Grave կայքում Արարատ գերեզմանատան պատմություն Archived 2022-11-21 at the Wayback Machine. Ասպարեզ
487,142
Զիգֆրիդի գիծ
«Զիգիֆրիդի գիծ», գերմանական պաշտպանական ամրությունների համակարգ։ Կառուցվել է 1936—1940 թվականներին՝ Հոլանդիայից մինչև Շվեյցարիա ընկած սահմանային գոտում։ Ընդհանուր երկարությունը կազմում Էր մոտ 500 կիլոմետր՝ 35—75 կիլոմետր խորությամբ։ Համակարգն ուներ վերերկրյա և ստորերկրյա ավելի քան 16 հազար պաշտպանական կառույցներ (կրակակետեր, հրամանատարական դիտակետեր, պատսպարաններ և հակատանկային արգելքներ)։ «Զիգիֆրիդի գիծը» պետք է ելակետ ծառայեր հարձակման համար, հնարավորություն տար զորքերին մարզելու, իսկ hարկ եղած դեպքում՝ պաշտպանվելու։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—1945) հետո դաշնակցային զորքերը հիմնովին ավերեցին «Զիգիֆրիդի գծի» վերերկրյա շինությունները, իսկ ստորերկրյա կառույցնևրի մի մասը պահպանվել և օգտագործվում է ռազմական նպատակով։
663,836
Մզկիթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մզկիթ (այլ կիրառումներ)Մզկիթ (արաբ․՝ مسجد‎‎ [ˈmæsdʒɪd]‎‎), մուսուլմանների աղոթքի համար նախատեսված կառույց։ Այն գմբեթով առանձին կառույց է, որ երբեմն կարող է ունենալ ներքին բակ (օր.՝ Ալ-Հարամ մզկիթ)։ Մզկիթին կից կառուցվում են աշտարակ-մինարեները՝ մեկից մինչև ինը (միանարեների թիվը չպետք է գերազանցի Ալ-Հարամ մզկիթի մինարեների քանակը)։ Աղոթարանի սրահներում չպետք է լինեն պատկերներ. պատերին կարող են լինել միայն արաբերեն Ղուրանից տողեր։ Մեքքային ուղղված պատի մոտ առանձնացված է որմնախորշ՝ միհրաբ, որտեղ աղոթում է մուսուլմանների հոգևոր առաջնորդը՝ իմամը։ Միհրաբից աջ տեղակայված է մինբարը, որտեղից իմամը կարդում է տոնական աղոթքը և քարոզները։ Որպես կանոն, մզկիթին կից գործում են դպրոց-մեդրեսեներ։ == Անվան ծագումնաբանություն == «Մզկիթ» բառը ծագում է «մասջիդ» բառից, որը առաջացել է արաբերեն «սաջաբա» արմատից և նշանակում է խոնարհման, երկրպագության տեղ։ Այն ցույց է տալիս տեղը, ուր հավատացյալը կարող է խոնարհվել աղոթքի ժամանակ, և չի առաջարկում ուրիշ ոչինչ՝ բացի հոգևոր տարածությունից։ == Պատմություն == Մզկիթը նախատեսված է մուսուլմանների ընդհանուր հավաքի համար աղոթելու նպատակով։ Բացի այդ՝ մզկիթը հավաքատեղի է, ուր կարող են ուսուցանել իսլամի հիմնական գաղափարները։ Առաջին մզկիթը եղել է Քաաբայի տաճարը։ Մուհամեդ մարգարեի վկայությամբ՝ Քաաբայից հետո կառուցվել է Երուսաղեմի ալ-Ակսա մզկիթը։ Այս երկու մզկիթները, ինչպես նաև Մարգարեի մզկիթը Մեդինայում, մուսուլմանական ուխտատեղիներ են։ Իսլամի ծագման առաջին տարիներին մուսուլմանները աղոթում էին Մեքքայի հեռավոր շրջաններում առանձնացված հատուկ տեղերում և շենքերում։ Մարգարեն ինքը աղոթել է նաև Քաաբայի մոտակայքում։ Հետագայում Մեքքայի մուսուլմանական համայնքի կենտրոն է դարձել ալ-Արկաման։ Մեքքայի առաջին մզկիթը համարվում է մարգարեի հետևորդ Ամար իբն Յասիրի տունը։ Մեքքայի երկրորդ մզկիթը հիմնել է Աբու Բաքրը։ Մուհամեդ մարգարեն Մեդինայի շրջանում որոշում է կառուցել տալ ալ-Կուբա մզկիթը, որի մասին Ղուրանում գրված է. «....Մզկիթը, որ հիմնադրվել է աստվածավախության առաջին օրից, արժանի է քո՝ այնտեղ լինելուն»։ Դրանից հետո կառուցվել է Մարգարեի մզկիթը Մեդինայում։ == Մզկիթի տեսակներ == Արդեն 7-րդ դարի վերջին տարբերություն կար մզկիթների նշանակության և գործառույթի մեջ։ Տարբերակվում էին հետևյալ տեսակները. կվարտալային մզկիթ - նախատեսված էր ամենօրյա հինգանգամյա աղոթքի համար տաճարային ջումա-մզկիթ - նախատեսված էր հավաքական աղոթքի համար կաբիրե - մայրաքաղաքային կենտրոնական մզկիթ մուսալա - համաքաղաքային մզկիթ՝ բաց հրապարակի տեսքով. նախատեսված էր Կուրբան-բայրամ և Ուրազա-բայրամ տոների տոներին աղոթելու համար։Տաճարային մզկիթը վերելք է ապրել Օմայանների օրոք, երբ մզկիթի ճարտարապետական ձևերը մատնանշում էին կառավարողների հզորությունը, նյութական բարեկեցությունը, մուսուլմանական համայնքի ծաղկումը։ Մուսուլմանական պաշտամունքային բոլոր շինությունները միավորված են մեկ ընդհանուր գծով. բոլորը ուղղված են Մեքքայի Քաաբային։ Քաաբա ուղղվածությունը կոչվում է կիբլա։ Այդ անունն է ստացել նաև ցանկացած աղոթատեղիի՝ Քաաբային ուղղված պատը։ == Մզկիթների ճարտարապետություն == Մզկիթ՝ անկյուններում մինարեներով - առավել տարածված է Կազանի թաթարների մոտ։ Մզկիթ՝ երկու մինարեներով - գմբեթային շինություն է գլխավոր մուտքով և երկու բարձր մինարեներով. առավել տարածված է Մերձավոր Արևելքում և Եվրոպայում։ == Մզկիթի տարրեր == Սովորաբար մզկիթները մեկ կամ երկու հարկ ունեցող շինություններ են՝ գմբեթով և մինարեներով։ Մզկիթի ներսում գտնվում են մինբարներն ու միհրաբները։ Մզկիթից ոչ հեռու գտնվում են հասարակական արտաքնոցներ և հատուկ սենյակներ՝ նախատեսված լվացման համար (վուդու)։ Միհրաբ - Քաաբային ուղղված որմնախորշն է՝ ծածկված կամարով և տեղադրված շրջանակի մեջ։ Անազա (սլաք) - պատ, մարմարե տախտակ կամ փայտե խորշ մզկիթի մուտքի մոտ, այսպես ասած՝ բակի միհրաբ։ Մինբար - տաճարային մզկիթի տարբերակիչ հատկանիշ, ամբիոն, որտեղից իմամը քարոզ է կարդում կամ աղոթում։ Մակսուրա - սրա հայտնվելը պայմանավորված է մզկիթի հարևանությամբ կառավարողի կամ իշխանության ներկայացուցչի առկայությամբ։ Այն քառակուսի է՝ փայտե կամ մետաղե հարմարանքով առանձնացված աղոթատեղիի ընդհանուր մասից. գտնվում է միհրաբի և մինբարի մոտ։ Դիկա - հատուկ հարթակ, որտեղից հոգևոր պաշտոնյաները կրկնում են իմամի շարժումները և դրանով ղեկավարում հավատացյալների շարժումները։ == Մզկիթ այցելելու պահանջներ == Եթե այցելուի հագուստը չի համապատասխանում իսլամի պահանջներին, նրան կարող են առաջարկել խալաթ կամ հիջաբ։ Աղոթելու սրահ մտնելուց առաջ հանում են կոշիկները։ Նամազից առաջ պետք է կատարել ծիսական լվացում։ Ծնկելուց առաջ մուսուլմանը պետք է հատուկ նամազ (մզկիթը ողջունելու նամազ) կամ ցանկացած այլ նամազ կատարի։ == Հետաքրքիր փաստեր == Երկրի մակերևույթից ամենամեծ բարձրությունն ունեցող մզկիթը գտնվում է աշխարհի ամենաբարձր շենքում՝ Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերում։ Ամենահյուսիսային մզկիթը Նորիլսկի Նուրդ-Քամալ մզկիթն է։ 2012 թվականին Հնդկաստանում բացվել է Մադինա Մասջիդ մզկիթը, որը առաջինը և առայժմ միակն է, որ ամբողջովին կառուցված է ապակուց։ Աղոթասրահները կարող են միաժամանակ ընդունել 2.000 աղոթողի։ Թուրքմենբաշի Ռուխի մզկիթի պատերը զարդարված են ոչ միայն Ղուրանի ասույթներով, այլև Սապարմուրատ Թուրքմենբաշու «Ռուխնամա» գրքի ասույթներով։ Կատուն միակ կենդանին է, որի մուտքը մզկիթ չի արգելվում։ == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ ==
35,549
Նիկոլայ Միկլուխո-Մակլայ
Նիկոլայ Նիկոլաևիչ Միկլուխո-Մակլայ (ռուս.՝ Николай Николаевич Миклухо-Маклай) (հուլիսի 5 (17), 1846, Յազիկովո, Borovichskiy Uyezd, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 2 (14), 1888, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[…]), ռուս ազգագրագետ, բուսաբան, մարդաբան, ճանապարհորդ և հասարակական գործիչ։ == Կենսագրություն == Ծնվել է Կայսերական Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում։ Սանկտ Պետերբուրգում այցելել է քերականության դպրոց։ 1863 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարան, 1864 թվականին, ուսանողական շարժմանը մասնակցելու համար, հեռացվել։ Բնագիտական ուսումը շարունակել է Հայդելբերգի (1864), Լայպցիգի (1865) և Ենայի (1866-1868) համալսարաններում։ 1866-1867 թվականներին ճանապարհորդել է դեպի Կանարյան կղզիներ և Մարոկկո։ 1869 թվականին Կարմիր ծովի ափերը այցելելուց հետո վերադարձել է Ռուսաստան։ 1870-1880-ական թվականներին ուսումնասիրել է Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի, Խաղաղ օվկիանոսի կղզիների, հատկապես՝ Նոր Գվինեայի բնիկների մարդաբանական և ազգագրական առանձնահատկությունները։ Միլուխո-Մակլայը պաշտպանել է մարդկային ռասաների տեսակային ընդհանրության և փոխադարձ ազգակցության գաղափարը, ժխտել Նոր Գվինեայի նեգրոիդների (պապուասների) որպես հատուկ մարդկային այլ ռասաներից տարբեր տեսակի վերաբերյալ իր ժամանակ տարածված հայացքները։ Միլուխո-Մակլայն առաջինը հանգամանորեն նկարագրել է մելանեզական մարդաբանական տիպը։ Նա ապացուցեց, որ Օվկիանիայի և Հարավարևելյան Ասիայի ժողովուրդները զարգացման ցածր աստիճանի վրա են գտնվում զուտ պատմական պայմանների հետևանքով և ունակություններով չեն զիջում եվրոպացիներին։ == Ավստրալիա ճանապարհորդությունը և գիտական նվաճումները == Մտավոր զարգացման անընդունակ ստորին ռասաների վերաբերյալ տեսության լիակատար սնանկությունը ապացուցելու համար Միկլուխո-Մակլայը 1871 թվականին բնակություն է հաստատել Նոր Գվինեա կղզում, որտեղ ապրում էին սևամորթ ռասայի ներկայացուցիչ պապուասները։ Այն ժամանակ շատ քիչ բան գիտեին պապուսաների՝ կղզու բնիկների մասին, որոնք կապեր չունեին արտաքին աշխարհի հետ և կանգնած էին զարգացման ցածր աստիճանի վրա։ Օրինակ, նրանց կացիններն ու զենքը դեռ քարից էին։ Տասնհինգ ամիս նա ապրեց կղզիաբնակների մեջ, մտերմացավ նրանց հետ, ուսումնասիրեց նրանց լեզուն ու բարքերը։ Ճանապարհորդը տեղի բնակիչների շրջանում մեծ հեղինակություն էր վայելում։ Նոր Գվինեայում նա հիվանդացավ արևադարձային տենդով և բուժման համար տեղափոխվեց Ճավա կղզի։ Մոտավորապես մեկուկես տարի անց նա նորից եղավ Նոր Գվինեայում, բայց այս անգամ արդեն կղզու այլ վայրերում։ 1882 թվականին նա վերադարձավ Ռուսաստան։ Շատերի վրա ուժեղ տպավորություն գործեցին Միկլուխո-Մակլայի բարեկամական հարաբերությունները պապուասների հետ։ 1883 թվականին Ավստրալիա մեկնելիս՝ Միկլուխո-Մակլայը ճանապարհին երրորդ անգամ եղավ Նոր Գվինեայում, որտեղ հանդիպեց այն պապուսաների հետ, որոնց հետ ապրել էր իր առաջին ճանապարհորդության ժամանակ։ Ռուս գիտնականի ծառայությունն այն է, որ նա Ռուսաստանում վճռականապես դրեց բոլոր ռասաների միասնության և նրանց փոխադարձ ազգակցության հարցը։ Նա նաև դեմ էր մարդկանց ստրկային առևտրին։ Նա անձամբ քայլեր է ձեռնարկել կառավարություններին ստրուկների տրաֆիկինգի վայրերի մասին տեղյակ պահելու համար։ Լև Տոլստոյը գրել է նրան. «Դուք, անտարակույս, առաջինը փորձով հաստատեցիք, որ մարդն ամենուրեք մարդ է, այսինքն՝ բարի, սրտամոտ էակ, որի հետ շփման մեջ կարելի է և պետք է մտնել բարությամբ և ճշմարտությամբ, այլ ոչ թե թնդանոթներով և կռվով։ Եվ դուք դա հաստատեցիք իսկական արիության սխրագործությունով»։ == Հիվանդությունը և մահը Ռուսաստանում == 1887 թվականին Միկլուխո-Մակլայը Ավստրալիայից մեկնեց Ռուսաստան. նա գնում էր Սանկտ Պետերբուրգ իր աշխատանքները Ռուսական Աշխարհագրական Ընկերությանը ներկայացնելու համար։ Այդ ժամանակաշրջանում նա արդեն վատառողջ էր, այն դարձավ իր վերջին ճանապարհորդությունը։ Կարճ ժամանակ անց, 42 տարեկան հասակում, նա մահացավ (Սանկտ Պետերբուրգում) չախտորոշված ուղեղի քաղցկեղից։ Միլուխո-Մակլայի մարդաբանական և ազգագրական հարուստ հավաքածուները պահպանվել են Լենինգրադի ազգագրության և մարդաբանության թանգարանում։ Միլուխո-Մակլայի անունով էր կոչվում ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտը։ == Գրականություն == «Ճանապարհորդություններ։ Ճանապարհորդական օրագրություն» Ն.Ն. Միկլուխո-Մակլայ։ Թարգմ.՝ Ս. Սուքիասյան; Խմբ.՝ Ս. Բերբերյան, Երևան, Հայպետհրատ, 1950 Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 1. Путешествия 1870 - 1874 гг. Дневники, путевые заметки, отчеты. - М.։ Наука, 1990. Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 2. Путешествия 1874 - 1887 гг. Дневники, путевые заметки, отчеты. - М.։ Наука, 1993. Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 3. Статьи и материалы по антропологии и этнографии народов Океании. - М.։ Наука, 1993. Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 4. Статьи и материалы по антропологии и этнографии Юго-Восточной Азии и Австралии. Статьи по естественным наукам. - М.։ Наука, 1994. Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 5. Письма. Документы и материалы. - М.։ Наука, 1996. Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 6. Ч. 1 Этнографические коллекции. Рисунки. - М.։ Наука, 1999. Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 6. Ч. 2 Указатели. - М.։ Наука, 1999. == Ծանոթագրություններ ==
266,430
Քյոսա Մահմեդ
Քյոսա Մահմեդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք, Արևմտյան Եփրատի ձախ կողմում, Սազ լճակից հյուսիս-արևելք, Էրզրումի դաշտի հյուսիս-արևելյան մասում։ == Պատմություն == Ըստ Գրիգոր Ղափանցյանի այստեղ է գտնվում խեթական Մուրսիլ II-ի հիշտակած հայասական Արիսպա քաղաքը։ == Բնակչություն == 1877-1878 թվականներին ուներ 17 տուն՝ 125 բնակչով, իսկ XX դարի սկզբին՝ 19 տուն թուրք բնակիչ։ == Աղբյուրներ == «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն == Տես նաև == Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր == Ծանոթագրություններ ==
460,179
Մինաս Ամդեցի
Մինաս Ադամեցի կամ Մինաս վարդապետ Ամդեցի (ծն․թ.անհտ․,Ամիդ, մոտ 1630, Դիարբեքիր, Թուրքիա - դեկտեմբերի 5, 1704(1704-12-05), Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն), հայ մատենագիր, գրիչ, եկեղեցական գործիչ, Երուսաղեմի հայոց պատրիարք (1690-1696, 1698-1702, 1704)։ == Կենսագրություն և գործունեություն == Մինաս Ամդեցին ծնվել է Ամիդ քաղաքում (ներկայիս՝ Դիարբեքիր), Առաքելի և Հռիփսիմեի ընտանիքում։ Ծննդյան ստույգ ամսաթիվը հայտնի չէ, մոտավորապես 1630 թվականին։ Վաղ տարիքում կորցրել է մորը։ Կրթությունը ստացել է տեղի եպիսկոպոսի՝ Մարկոսի մոտ, որին էլ նվիրված է նրա հետագայում գրած գովաբանական բանաստեղծություններից մեկը 1655 թվականին ավարտել է ուսումը և ստացել վարդապետի կոչում։ Մեկ տարի անց մեկնել է Ուրֆա, որտեղ զբաղվել է վարդապետությամբ և մեծ հաջողություն է ունեցել։ 1664 թվականին մեկնել է Եվդոկիա, որտեղ եպիսկոպոս է ձեռնադրվել (1666)։ Ըստ ժամանակակիցների վկայության, եղել է Եղիազար I (1681-1691) կաթողիկոսի զինակիցներից մեկը և եկեղեցական հարցերում կարևոր դերակատարում է ունեցել։ 1673 թվականին հոր մահից հետո ստիպված է եղել տուն վերադառնալ, սակայն շուտով կրկին մեկնել է Ուֆա։ 1681 թվականին Եղիազար կաթողիկոսի հետ մեկնել է շրջագայության և կաթողիկոսի հորդորով սկսել է գրել իր անտիպ «Օրագրությունը» (1680 - 1704)։ Եղել է Եվդոկիայի եպիսկոպոսական թեմի առաջնորդ (1686-1688)։ 1690 թվականին դարձել է Երուսաղեմի հայոց պատրիարք (1690-1696, 1698-1702, 1704)։ 1696 թվականին Երուսաղեմի իր պատրիարքական աթոռը թողնելով մեկնել է Էջմիածին։ Որից հետ, 1698 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս և կրկին վերադարձել Երուսաղեմ՝ կրկին ստանձնելով պատրիարքի իր պաշտոնը։ 1702 թվականին եկեղեցական ներքին պառակտումների հետևանքով կորցրել է իր աթոռը՝ ի օգուտ Ավետիք Եվդոկացու։ Սակայն 1704 թվականին կրկին բարձրացել է պատրիարքի գահին և ղեկավարել մինչև մահը՝ նույն թվականի նոյեմբերի 24 (դեկտեմբերի 5)։ == Գրական-հրատարակչական գործունեություն == Պահպանվել են նրա գրչագրած ձեռագրերը և այդ ժամանակահատվածում նրա հանձնարարությամբ կատարված որոշ ձեռագրերի կրկնօրինակները, որոնցից առավել արժեքավոր են Սամուել Անեցու «Ժամանակագրության» և Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» աշխատությունների (1687) գրչագրումները։ 1700-1701 թվականներին հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի առաջին ամբողջական բնագիրը և նրա ներբողյանները։ Գրել է (1698) «Ազգաբանութիւն Հայոց» երկը (1870, «Ազգաբանութիւն թագաւորացն Հայոց» 2 հրտ․), որի սկզբի մասը հայոց պատմության (Հայկից մինչև Լևոն Զ), իսկ շարունակությունը հռոմեական ու բյուզանդական կայսրերի համառոտ ժամանակագրությունն է։ Գրել է (1680 - 1704) նաև «Օրագրութիւն» (անտիպ), որն ունի ինքնակենսագրական արժեք և XVII դարի վերջին քառորդի ու XVIII դարի սկզբի հայ հասարակական-քաղաքական կյանքի մասին վավերական սկզբնաղբյուր է՝ տեղագրական հարուստ տվյալներով։ == Ծանոթագրություններ == == Գրականություն == Չամչյան Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786 Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914 Քյոմուրճյան Ե․ Չ․, Օրագրութիւն, Երուսաղեմ, 1939։
730,505
Գիլան (այլ կիրառումներ)
Գիլան, կարող է վերաբերել՝ Գիլան - նահանգ (օսթան) Իրանի հյուսիս-արևմուտքում, Կասպից ծովի հարավարևմտյան ափին Գիլան - լեռ Արսիան լեռնահամակարգի հյուսիսային հատվածում, Ճորոխի ստորին հոսանքի աջ կողմում Գիլան - ճանապարհային կայան Արևմտյան Հայաստանում, Էրզրումից Դիարբեքիր տանող ճանապարհին
533,228
Իսրայելի օդանավակայանների ցանկ
== Քաղաքացիական օդանավակայաներ == == Ծանոթագրություններ ==
410,081
Իգի Ազալիա
Ամետիստ Ամելիա Քելլի (անգլերեն՝ Amethyst Amelia Kelly, հունիսի 7, 1990(1990-06-07), Սիդնեյ, Ավստրալիա), առավել հայտնի Իգի Ազալիա (անգլերեն՝ Iggy Azalea) բեմական անվամբ, ավստրալիացի ռեփեր և մոդել։ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 16 տարեկանում, սկզբնական շրջանում մնալով Մայամիում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել իր Յութուբում տեղադրված «Pu$$y» և «Two Times» երգերի շնորհիվ։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Իգին թողարկում է իր «Ignorant Art» կոչվող առաջին միքսթեյպը։ 2012 թվականին նա կնքեց պայմանագիր Mercury Records-ի հետ, իսկ հաջորդ տարի Island Def Jam-ի հետ։ 2012 թվականի գարնանը Իգին դարձավ «Levi Strauss & Co.» ընկերության ջինսերի հավաքածույի նոր դեմքը։ 2012 թվականին Իգին դարձավ առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը, ով հայտնվեց «XXL» ամսագրի կազմած «Թոփ 10 նորեկներ» ցանկում։ 2012 թվականի հուլիսի 30-ին նա թողարկեց իր դեբյուտային «Glory» կոչվող մինի ալբոմը՝ համագործակցությամբ ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ։ Նույն տարվա հոկտեմբերի 11-ին նա թողարկեց իր երկրորդ միքսթեյպ ալբոմը, որը կոչվում է «TrapGold»: Իգին իր «The New Classic» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկել է 2014 թվականի ապրիլի 21-ին։ Ալբոմը ի սկզբանե նախատեսվում էր թողարկել Grand Hustle Records և Interscope Records լեյբլների օգնությամբ, սակայն այդ լեյբլների հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով ալբոմի ձայնագրությունը կատարել է Island Def Jam լեյբլը։ Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որը նաև Իգիի դեբյուտային սինգլն է, մի քանի միջազգային հիթ-շքերթներում ունենում է հաջողություններ։ Ալբոմի մյուս 4 սինգլներն են՝ «Bounce»-ը, «Change Your Life»-ը (T.I.-ի հետ), «Fancy»-ն (Չարլի ԷքսՍիԷքսի հետ) և «Black Widow»-ը (Ռիտա Օրայի հետ)։ Նրա «Fancy» երգը դարձել համաշխարհային հիթ և գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը՝ դարձնելով Իգիին չորրորդ կին ռեփերը, ով երբևէ գլխավորել է այդ ցանկը։ == Վաղ կյանք == Ամետիստ Ամելիա Քելլին ծնվել է 1990 թվականի հունիսի 7-ին Սիդնեյում, Ավստրալիա։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Մուլումբիմբի, որտեղ նրանք ապրել են իր հոր կողմից կառուցված տանը։ Նրա հայրը եղել է նկարիչ և կոմիքսներ նկարազարդող, իսկ մայրը աշխատել է որպես մաքրող՝ հանգստյան տներում և հյուրանոցներում։ Իգին սկսել է ռեփ կարդալ 14 տարեկանից։ Մինչև հանդես գալը որպես սոլո արտիստ՝ նա 2 այլ աղջիկների հետ հիմնադրել է մի խումբ, սակայն որոշակի ժամանակ անց Իգին որոշում է թողնել խումբը, քանի որ մյուս աղջիկները այդքան էլ լուրջ չէին վերաբերվում այդ ամենին։ Իգին դեռ դպրոցական տարիքում միշտ ցանկություն է ունեցել տեղափոխվելու Ամերիկա։ Նա պնդում էր, որ ատում է դպրոցը և այնտեղ ոչ մի ընկեր չունի։ 2006 թվականին, երբ նա 16 տարեկան էր մեկնեց ԱՄՆ։ Նա իր ծնողներին ասել էր, որ իր ընկերոջ հետ գնում է արձակուրդի, սակայն որոշակի ժամանակ անց նա որոշեց մնալ և ասաց նրանց, որ չի վերադառնում․ «Ես գծված էի Ամերիկայի համար, քանի որ ես զգում էի օտար իմ սեփական երկրում։ Ես սիրահարված էի հիփ-հոփին և Ամերիկան դրա ծննդավայրն է․․․»: == Կարիերա == === 2010-11: Տեղափոխությունը Ամերիկա և կարիերայի սկիզբը === Երբ Իգին եկավ Միացյալ Նահանգներ, սկզբում նա բնակություն հաստատեց Մայամիում, Ֆլորիդայում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ ԱՄՆ-ում Իգին հանդիպում է մի տղայի Interscope Records ձայնագրման ստուդիայից, ով նրան առաջարկում է տեղափոխվել Լոս Անջելես և 2010 թվականի ամռանը Իգին որոշում է տեղափոխվել։ 2011 թվականին նա սկսում է ներբեռնել մի շարք ֆրիսթայլ տեսահոլովակներ Յութուբում, որոնք հետագայում արգելափակվում են։ Իգիի կարիերան սկսում է ծաղկել «Pu$$y» կոչվող իր առաջին պաշտոնական տեսահոլովակի թողարկումից հետո, որը ներբեռնվում է նրա Յութուբի էջում։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին երգչուհին թողարկում է իր առաջին միքսթեյպը «Ignorant Art» անվանումով։ Ալբոմում ընդգրկվել են իր «Pu$$y» երգը և այլ 8 երգեր, որոնից մի քանիսը դուետներ են։ 2011 թվականի նոյեմբերին Իգին թողարկում է տեսահոլովակ իր «My World» երգի համար։ Նույն տարվա դեկտեմբերին երգչուհին հայտարարում է որ պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կոչվելու է «The New Classic»: 2012 թվականի հունվարի 11-ին Իգին իր «Ignorant Art» ալբոմի «The Last Song» երգի համար թողարկում է տեսահոլովակ։ 2012 թվականի հունվարին «Billboard»-ի հետ հարցազրույցում նա ասում է որ հույսեր ունի թողարկելու իր «The New Classic» ալբոմը հունիս ամսին, իսկ իր դեբյուտային սինգլը մարտին։ === 2012: Լեյբլի հարցեր և «Glory» === Իգին իր «The New Classic» դեբյուտային ալբոմի թողարկման համար որոշում է համագործակցել ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ, սակայն Interscope Records-ը թույլ չի տալիս T.I.-ին զբաղվելու ալբոմի աշխատանքներով և Իգին դադարեցնում է իր համագործակցությունը լեյբլի հետ։ Երգչուհու դեբյուտային ալբոմի թողարկումը այնուհետև հետաձգվում է։ 2012 թվականի սկզբին Իգին հայտնվում է «XXL» ամսագրի «Թոփ 10 նորեկներ» ցանկում՝ դառնալով առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը ով հայտնվեց այդ ցանկում։ 2012 թվականի մարտի 26-ին երգչուհին իր Յութուբի էջում ներբեռնեց իր «The New Classic» ալբոմի «Murda Bizness» կոչվող գլխավոր սինգլը, որը նա կատարում է համագործակցությամբ T.I.-ի հետ։ 2012 թվականի մայիսի 31-ին դիջեյներ Սթիվ Աոկին և Անգեր Դիմասը Իգիի հետ համագործակցությամբ թողարկեցին իրենց «Beat Down» սինգլը։ Հաջորդ ամիս՝ հունիսի 24-ին «Murda Bizness» երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, իսկ հուլիսի 21-ին տեսահոլովակը ներբեռնվեց համացանց։ Իգիի «Glory» կոչվող մինի ալբոմը ի սկզբանե նախատեսված էր թողարկել մայիսին, սակայն ալբոմի պաշտոնական թողարկումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին։ 2012-ի սեպտեմբերին «Levi Strauss & Co.» ընկերությունը հայտարարեց որ Իգին դառնալու է իրենց ջինսերի հավաքածույի նոր դեմքը։ Նույն ամսում երգչուհին հայտարարեց որ իր «TrapGold» կոչվող երկրորդ միքսթեյպ ալբոմը թողարկվելու է հոկտեմբերի 11-ին։ Ալբոմի թողարկման աշխատանքներում նա համագործակցել է Diplo-ի և FKi-ի հետ։ === 2013-14: «The New Classic» === 2013 թվականի հունվարին և փետրվարին, երբ Իգին աշխատում էր իր առաջիկա սինգլների և դեբյուտային ստուդիական ալբոմի վրա, նա մասնակիցը դարձավ Ռիտա Օրայի «Ռադիոակտիվ տուրին» Մեծ Բրիտանիայում։ Տուրի շրջանակներում նա կատարեց իր դեբյուտային ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որի պրեմիերան կայացավ փետրվարի 11-ին «BBC Radio 1Xtra»-ում։ Փետրվարի 13-ին Իգին հայտարարեց որ կնքել է պայմանագիր Mercury Records լեյբլի հետ։ 2013 թվականի մարտի 13-ին կայացավ երգչուհու «Work» կոչվող առաջին դեբյուտային սինգլի տեսահոլովակի պրեմիերան։ Նույն ամսում նա նաև միացավ ամերիկացի ռեփեր Նասի «Life Is Good» Եվրոպական տուրին։ 2013 թվականի ապրիլի 23-ին նա հայտարարեց որ կնքել է պայմանագիր Island Def Jam լեյբլի հետ։ Ապրիլի 26-ին «BBC Radio 1»-ում կայացավ երգչուհու «Bounce» կոչվող երկրորդ սինգլի պրեմիերան։ 2013 թվականի հուլիսի 29-ին Իգին հայտարարեց որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ամերիկացի երգչուհի Բեյոնսեի «The Mrs. Carter Show World Tour» տուրի Ավստրալիա այցելության ժամանակ նա կատարելու է համերգային ծրագրի բացումը։ Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ երգչուհու «The New Classic» ալբոմի «Change Your Life» կոչվող երրորդ սինգլի պրեմիերան, որը նա կատարում է համագործակցությամբ T.I.-ի հետ։ Երգի հեսահոլովակի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 9-ին Իգի Յութուբի էջում։ Իգին իր դեբյուտային ալբոմը նախատեսում էր թողարկել 2013 թվականի հոկտեմբերին, սակայն «Herald Sun»-ի հետ հարցազրույցում նա հայտարարեց որ Բեյոնսեի տուրում իր մասնակցության հետ կապված աշխատանքների պատճառով իր հետ համագործակցող լեյբլը թույլ չի տալիս ձայնագրել «The New Classic» ալբոմը մինչև 2014 թվականի մարտ ամիսը։ 2013 թվականի նոյեմբերի 10-ին Իգին ամերիկացի երգիչ Ռոբին Թիքի հետ կատարեց նրա «Blurred Lines» երգը «MTV Europe Music Awards 2013»-ում։ Դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց տեղեկատվություն որ երգչուհին պատրաստվում է թողարկել նոր երգ՝ «Leave It» անվանմամբ։ 2014 թվականի փետրվարի 5-ին Իգին հայտարարեց որ թողարկելու է մի նոր սինգլ, որը կոչվելու է «Fancy» և այն համագործացկությամբ անգլիացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի հետ է։ Երգի պրեմիերան կայանում է փետրվարի 6-ին BBC Radio 1 Xtra ռադիոկայանի եթերում։ Երգի պրեմիերայից հետո հայտնի է դառնում որ «Fancy»-ն այն երգն է որը ի սկզբանե նախատեսված էր թողարկել «Leave It» անվանմամբ։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայանում է մարտի 4-ին, իսկ տեսահոլովակի գաղափարը ոգեշնչված է 1995 թվականին նկարահանված «Անտեղյակ» ամերիկյան կատակերգական ֆիլմից։ «Fancy»-ն դարձել է Իգիի ամենահաջողակ սինգլը և 2014 թվականի ամենավաճառված սինգլներից մեկը։ Մայիսի 28-ին «Fancy»-ն զբաղեցնում է առաջին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և Իգին դառնում է չորրորդ կին ռեփերը, ով երբևէ գլխավորել է այդ ցանկը։ Ապրիլի 21-ին Իգին թողարում է իր «The New Classic» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթ է մտնում 3-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 52,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում։ Ապրիլի 23-ից երգչուհին սկսում իր «The New Classic Tour» համերգային շրջագայությունները։ Այս ընթացքում Իգին համագործակցում է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեյի հետ, ով ապրիլի 28-ին Իգիի հետ թողարկում է իր «Problem» սինգլը։ Իգին նաև ունի զուգերգ ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, որը ընդգրկվել է նրա 2014 թվականին թողարկված «A.K.A.» կոչվող ութերորդ ստուդիական ալբոմում։ Հուլիսի 8-ին բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ համագործակցությամբ նա թողարկեց իր «Black Widow» երգը, որը «The New Classic» ալբոմի հինգերորդ սինգլն է։ 2014 թվականի երկրորդ կեսին Իգին առաջադրվում և ելույթներ է ունենում տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխություններում, այդ թվում MTV Music Video Awards և American Music Awards մրցանակաբաշխություններում, որոնցում նա առաջադրվել է ամենամեծ թվով մրցանակների։ 2014 թվականի նոյեմբերի 24-ին թողարկվում է Իգիի «The New Classic» ալբոմի վերաթողարկումը, որը կրում է «Reclassified» անվանումը։ === 2015-ներկա։ «In My Defense» === 2015 թվականի մայիսին թողարկվում է Իգիի և երգչուհի Բրիթնի Սփիրսի «Pretty Girls» երգը։ Իգիի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «In My Defense» լույս է տեսել 2019 թվականի հուլիսին։ == Կատարողական արվեստ == Իգին ռեփ կարդում է հարավամերիկյան ակցենտով, չնայած երբ խոսում է նրա ավստրալիական ակցենտը բավակին ուժեղ է արտահայտվում։ Երբ նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, նա սկզբում բնակվում էր Մայամիում, իսկ ավելի ուշ Ատլանտայում և մեծապես լինելով Հարավային հիփ հոփի ասպարեզում, այն ունեցավ իր մեծ ազդեցությունը նրա երաժշտության և ակցենտի վրա։ Իր հարցազրույցներից մեկում Իգին նշում է. «Ես ապրել եմ հարավում հինգ տարի։ Դուք վերցնում եք բաներ ձեր շրջապատից և ուսուցիչներից։ Այն մարդիկ, ովքեր սովորեցրել են ինձ ռեփ կարդալ նրանք բոլորը հարավից են և այդպես էր այն երաժշտությունը որ ես լսել եմ որպես դեռահաս»։ Իգին իր առաջին՝ «Glory» կոչվող դեբյուտային մինի ալբոմը, մտադիր էր կենտրոնացնել ամբողջովին հարդկոր ռեփ ժանրի շուրջ, սակայն ալբոմը ներառում է նաև այլ ժանրեր, այդ թվում և էլեկտրոնային դենս երաժշտություն։ Չնայածին Իգին սկսել է ռեփ կարդալ 14 տարեկանից, սակայն հիփ հոփ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել դեռ 11 տարեկանից երբ նա լսում էր Թուփաք Շակուրի «Baby Don't Cry (Keep Ya Head Up II)» երգը. «Դա այն երգն էր, որը ստիպեց ինձ սիրահարվել երաժշտությանը և նաև այն՝ ինչը առաջացրեց կախարդանք Թուփաքի նկատմամբ։ Այն հետագայում ստիպեց ինձ վերցնել իմ սեփական գրիչը և գրել երգեր»։ Իր վաղ հարցազրույցներից մեկում Իգին նաև նշում է իր կարիերայի վրա Թուփաքի ունեցած ազդեցության մասին. «Ես հիվանդագին մոլուցքով էի տարված։ Ես ունեի Թուփաքի բոլոր նկարները որ երբևէ փակցրել էի իմ պատին»։ Իգին նաև իր կարիերայի վրա ազդեցություն ունեցած արտիստներից է համարում կին ռեփեր Միսի Էլիոթին։ Բացի երաժշտությունից Իգին նաև նշել է տարբեր կանանց անուններ, ովքեր ոգեշնչել է նրան նորաձևության ոլորտում։ Նրանց շարքում են՝ Գրեյս Քելլին, Գվեն Ստեֆանին, Spic Girls-ը, Վիկտորիա Բեքհեմը և Ֆրեն Դեշերը։ == Թշնամանք == === Սնուփ Դոգ === 2014 թվականի հոկտեմբերի 12-ին ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգն Ինստագրամի իր էջում տեղադրում է «Իգի Ազալիան առանց դիմահարդարման» նկարագրությամբ ծաղրանք արտահայտող մի լուսանկար։ Իգի Ազալիան սա վիրավորական է համարում և Թվիթթերի իր էջում հայտնում է իր հիասթափությունը՝ նշելով, որ անգամ չգիտի, թե ինչու է նա այդպիսի լուսանկար հրապարակել, քանի որ նախկինում իրենց հարաբերությունները վատ չեն եղել, և ինքը միշտ եղել է բարեհամբույր Սնուփ Դոգի հետ։ Իգին նաև մի քանի այլ պատասխան-գրառումներ է անում իր էջում, իսկ Սնուփը Դոգը ևս մի քանի նկարներ է տեղադրում, որոնցից մեկում Իգիին համեմատում է «White Chicks» կատակերգական ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի հետ, իսկ մեկ այլ հրապարակման մեջ նա շարունակում է վիրավորել Իգիին, իսկ Նիքի Մինաժին անվանում է հիփ հոփի թագուհի։ Այնուհետև Սնուփը Դոգը նաև տեղադրում է մի տեսանյութ, որում նա Իգիին անվանում է «քած», իսկ այնուհետև նրա ընկեր Նիք Յանգին սպառնում է, որպեսզի հետևի Իգիին, հակառակ դեպքում ինքն է հետևելու։ Այս տեսանյութից հետո Իգին բազմաթիվ պատասխան-գրառումներ է անում, որոնցից մեկում նա պատասխանում է հետևյալ կերպ․ «Սա նման է այն տղային, ով քո հեռախոսահամարն է հարցնում և այնուհետև քեզ անվանում է տգեղ և քած, երբ դու ասում ես՝ ոչ»։ Թվիթթերի իր էջում այս վեճին է միանում նաև Իգիի ընկեր Նիք Յանգը, ով մի քանի գրառումներ է անում իր էջում, որոնցում վիրավորում է Սնուփ Դոգին։ Այս վեճի մասին Թվիթթերի իր էջում գրառումներ է արել նաև ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսը, ով նախկինում ունեցել է տարաձայնություններ Իգի Ազալիայի և ռեփեր T.I.-ի հետ։ Նա իր էջում գրում է, որ Սնուփ Դոգը զվարճալի է, իսկ այնուհետև հիշելով իր և T.I.-ի օնլայն վեճի մասին, գրում է, թե արդյոք նա պատրաստվում է պաշտպանել Իգիին՝ ասելով այն նույն բառերը Սնուփ Դոգին, ինչ ասել էր իրեն։ Հոկտեմբերի 15-ին Սնուփ Դոգը ռեփեր T.I.-ի հետ զրույց ունենալուց հետո Ինստագրամի իր էջում տեղադրում է մի տեսանյութ, որում ներողություն է խնդրում Իգիից․ «Այն պաշտոնապես ավարտվեց։ Ոչ մի վատ խոսք այլևս։ Ես ներողություն եմ խնդրում։ Կներեք։ Չեմ անի դա այլևս»։ Ներողության խնդրանքից օրեր հետո Իգիին հարց է ուղղվում, թե արդյոք նա կցանկանար ապագայում համագործակցել Սնուփ Դոգի հետ, սակայն այդ հարցին նա պատասխանում է հետևյալ հարցով․ «Իսկ դուք կանեի՞ք, եթե իմ տեղում լինեիք»։ Սնուփ Դոգը, տեղեկանալով, որ նրան ուղղվել է այդպիսի հարց, դեմ է արտահայտվել դրան և կրկին շարունակել է վիրավորանքներ հասցնել Իգիի հասցեին։ == Սկավառակագրություն == «The New Classic» (2014) «In My Defense» (2019) == Մրցանակներ == == Ֆիլմագրություն == === Ֆիլմեր === == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Իգի Ազալիան imusic.am֊ում Պաշտոնական կայք Պաշտոնական էջը Ֆեյսբուքում
445,044
Բեսսոնովսկի շրջան
Բեսսոնովսկի շրջան (ռուս.՝ Бессоновский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Պենզայի մարզում։ Ստեղծվել է 1935 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Բեսոնովկա։ == Աշխարհագրություն == Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1249 կմ²։ == Բնակչություն == 2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 45365 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 36,32 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.)
428,682
Լուիս Կառնիլիա
Լուիս Կառնիլիա (իսպ.՝ Luis Carniglia, հոկտեմբերի 4, 1917(1917-10-04), Olivos, Բուենոս Այրես, Արգենտինա - հունիսի 22, 2001(2001-06-22), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել արգենտինական, մեքսիկական և ֆրանսիական ակումբներում։ Իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Մադրիդի Ռեալը, Միլանը, Յուվենտուսը և Ռոման։ == Նվաճումներ == === Ակումբային === Արգենտինայի չեմպիոն՝ 1940 Ֆրանսիայի չեմպիոն՝ 1952 Ֆրանսիայի գավաթակիր՝ 1952, 1954 === Մարզչական === Ֆրանսիայի չեմպիոն՝ 1956 Իսպանիայի չեմպիոն՝ 1958 Եվրոպական չեմպիոնների գավաթ՝ 1958, 1959 == Արտաքին հղումներ == Հոդված bocajuniors.ru-ում(չաշխատող հղում) == Ծանոթագրություններ ==
5,753
1220
1220 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է չորեքշաբթի օրը։ Սա մեր թվարկության 1220 թվականն է, XIII դարի 20-րդ տարին։ == Դեպքեր == == Ծնունդներ == == Մահեր ==
1,081,955
Դզոն
«Դզոն», Կարեն Անտաշյանի բանաստեղծական չորրորդ ժողովածուն, որը լույս է տեսել 2021 թվականին «Գրանիշ» հրատարակչությունում։ Խմբագիր՝ Տիգրան Պասկևիչյան, սրբագրիչ` Հասմիկ Հակոբյան, շապիկը` Միքայել Մարտիրոսյանի, գրքի ձևավորումը` Արփինե Գուլոյանի։ 176 էջ։ Գիրքը գրվել է 2015–2021 թվականներին։ == Գրքի հանձնարարականը == «Դզոն» գրքում իր տեղորոշման հստակ կոորդինատները կորցրած մարդն ու իր հավաստիության ինքնորոշումը կորցրած հայերեն բանաստեղծությունը միմյանց արտահայտող մետաֆորներ են։ «Դզոնի» չորս` պարտության, հայտնության, բերկրության և արթնության գրքերում բանաստեղծն իր ընթացիկի պատումով և բանաստեղծությունն իր լեզվական ինքնությամբ անցնում են փոխակերպության հերթագա պարուրակները` փորձելով միմյանց գոյության համար վերագտնել նոր ափդեյթներ` նոր գիտակցություն, նոր չափում, նոր արդարացումներ։ Մինչ մարմնի պարտության անխուսափելիության գիտակցումն իբրև գոյաբանական փնտրտուքի ելակետ հանգում է նոր հոգևոր փորձառության հնարավորության, գերֆորմալացված լեզվի անհաղորդությունը հաղթահարելու ճիգը բերում է նրա` առ աշխույժ ու կենդանի ժամանակակից ժողովրդական բանահյուսություն կազմաքանդման կարիքին։ Ի վերջո վաճառող ու կանխակալ մեդիահոսույթից այդ քանդոնի հավաքչությունը, դրվագումն ու բանաստեղծումը դառնում է սպեկուլյատիվ իրականության վերընթերցման գործիք և կյանքի հավաստի ապրումը վերագտնելու փորձ` որոշակի նոր միֆականություն արտածելով կյանքի և բանաստեղծության ինչ է-ի և ինչ չէ-ի սահմանին։ == Բովանդակություն == === Գիրք 1։ դզոն պարտության === Ներբողական. շարքային Մարտիրոսյանին Տանկամարտ Ars Poetica Ոգի Գագոն և տիեզերական ձանձրույթը Արփիկը և ոգիները եկվորները Հաց բերողը մեկը ոչ մեկը Սև հայելի 33 Qachal Vulgaris Վիրուս Ազատության Պահանջվում է Լրափոս #մարդավատացել Կարենավիրուս 2020 Կորոնամանտրա. դզոն պատին Միջազգային օր Տոնածառի փոխարեն Չի օգնում Չարի վերջը === Գիրք 2։ դզոն հայտնության === Բա չլներ Փխրուն դզոն Երկրաբանության ներածություն Դզոն երկրորդ պատմությանը Դեղձի հրաշագործ ազդեցությունն օրգանիզմի վրա Խորհուրդներ մեռելի պես քնելու համար Զոռի Ամառային ցերեկվա երազ Դզոն սովին Ֆրուստրացիա Դզոն սնկերին Դզոն հիպոթետիկ լռակյացին Հայերի աստվածը Ոչ ավել, ոչ պակաս Գեշ դզոն Բոնսայ. գաճաճ ծառեր աճեցնելու արվեստըՍտատուսչի Ծկուլի աներևակայելի ճամփորդությունը դբա լավը(սերիալ պոետական) === Գիրք 3։ դզոն բերկրության === Դզոն ձմերուկին Դզոն ամառվան Սքրինշոթներ երազներից Դզոն առավոտվան Դզոն արտֆուդի տոմատին Դզոն տարփալի սթորիներին Դզոն գինու մարմնին Շփոթուկ Հաճույքների հանրագիտարան Կարոտ Դիլխոր Մեռնել սիրուն Նոր օրը === Գիրք 4։ դզոն արթնության === Հո՛ արա Բան չի փոխվել Արտակարգ դրություն Երկու ստեք Պետքարան Վերջակետ Հանդիսատեսի խնդրանքով Տոնական Բանաստեղծական տենդերի ուղեցույց Անուշեղեն «Անդաստան» Զորավարժություն փարթի Antash MC ft DJ Tashi-Tushi. #Antirap V1 Antash MC ft DJ Bzbz. #Antirap V2 Antash MC ft Tuf&Cube. #Antirap V3 Առավոտ լուսո Orhnyal.am Ծուղակ Ձմեռնամուտ Ամփոփում Մայրեններ խրատական Դզոն կյանքին Բոցը, չէ՛ Դզոն պնթիկին == Արտաքին հղումներ == Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ, ԱԺ-ի պատգամավոր Թագուհի Ղազարյանը զրուցում են Կարեն Անտաշյանի «ԴԶՈՆ» բանաստեղծությունների ժողովածուի մասին։ == Ծանոթագրություններ ==
38,025
Խոպյոր
Խոպյոր (ռուս.՝ Хопёр)՝ գետ Ռուսաստանի Պենզայի, Սարատովի, Վորոնեժի և Վոլգոգրադի մարզերում, Դոնի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Մերձվոլգյան բարձրավայրից։ Երկարությունը 979 կմ, նավարկելի է Նովոխոպյորսկ քաղաքից։ Խոպյորի ափին են Բալաշով, Ուրյուպինսկ քաղաքներ։ == Աղբյուրներ ==
452,690
Ռանչպար (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռանչպար (այլ կիրառումներ)Ռանչպար, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք։ Ունի սահմանամերձ դիրք Թուրքիայի հետ։ Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, Երևան քաղաքից՝ 20 կմ հեռավորության վրա։ == Պատմություն == Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Շոռ Քյոլանլու, Ջաֆարխան, Ռանչբար, Ռաշպար անվանումները։ Ռանչպար-պարս.ՄՇԱԿ,Հողագործ։ Գյուղը ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում, Մեծամոր և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ == Կլիմա == Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ == Բնակչություն == Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ռանչպարի մշտական բնակչությունը կազմել է 1413, առկա բնակչությունը` 1385 մարդ։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, 1988 թվականից այստեղ են հաստատվել Բաքվից և Գանձակից բռնագաղթած հայեր։ Ռանչպարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև. == Տնտեսություն == Գյուղն ունի 377 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 783,5 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 265 հա։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կուլտուրաներ։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 154,2 հա, կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ։ Գյուղն ունի ձկնաբուծական տնտեսություն։ Արդյունաբերություն չունի։ == Ծանոթագրություններ == Ռանչպար Archived 2014-09-12 at the Wayback Machine. == Հղումներ == Արարատի մարզպետարան Archived 2012-04-13 at the Wayback Machine.
1,045,104
Ջեկ Ռուբի
Ջեյկոբ Լեոն Ռուբենշտեյն (1947 թվականին անունը փոխել է Ջեկ Լեոն Ռուբի, ապրիլի 25, 1911(1911-04-25) կամ մարտի 25, 1911(1911-03-25), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 3, 1967(1967-01-03), Դալաս), Դալասեում գիշերային ակումբի սեփականատեր, առավել հայտնի է նրանով, որ 1963 թվականի նոյեմբերի 24-ին գնդակահարել է ոստիկանության անդամ Լի Հարվի Օսվալդին, կալանավորվել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու սպանության կասկածանքով։ Դատապարտվել է մահապատժի։ Դատավճիռը վիճարկվել է։ Վախճանվել է 1967 թվականին Թոքի քաղցկեղից։ Ռուբին կապվել է կազմակերպված հանցագործության հանցավորության ղեկավարների հետ, այդ պատճառով դավադրության տեսության տեսաբանները կարծում են, որ Օսվալդի սպանությունը Քենեդու սպանության դավադրության մաս է կազմում։ Այդ կարծիքը վիճարկվել է այն պնդմամբ, որ Ռուբիի կապն ավազակների հետ նվազագույն է եղել, և որ նա այն մարդկանցից չի եղել, ովքեր կարող են օգտագործվել գաղտնիության այդքան բարձր մակարդակով։ Այնուամենայնիվ, ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության գործի գաղտնազերծված արխիվում կա ՀԴԲ-ի տեղեկատուի վկայությամբ մի փաստաթուղթ, որը հետաքննությանը հայտնել է, որ պետության ղեկավարի սպանությունից մի քանի ժամ առաջ Ջեք Ռուբին կապվել է նրա հետ և հրավիրել նրան գնալ նախագահական շքերթին և «դիտել հրավառությունները»։ == Կապ կազմակերպված հանցագործության մասին == Հաստատվել է, որ Ռուբին հայտնի է եղել և ոստիկանությունում, և իտալական ԱՄՆ-ի Մաֆիայում։ Ահաբեկիչների հատուկ կոմիտեն հաստատել է, որ Ռուբին ծանոթ է եղել ռեստորանատեր Սեմի (1920-1970 թվականներ) և Ժոզեֆ Կամպիզի (1918-1990 թվականներ) հետ 1947 թվականին և հաճախ հանդիպել է նրանց։ Չնայած դրան, Դալլասի կազմակերպված հանցավորության հետ Ռուբիի կապերի հետաքննությունը, որը ձեռնարկել է «Frontline» հանրային հեռարձակման ծառայությունը, պարզել է, որ 1963 թվականին Սեմը և Ջո Կամպիզին Դալասի հանցավոր աշխարհի առաջատար դեմքերն էին։ Ջեկը ճանաչել է Կամպիզիին և նրանք հաճախ միմյանց տեսել են։ Կամպիզին եղել է իտալական մաֆիայի լեյտենանտներից Մարչելո Կառլոսի կողմից, մաֆիայի պարագլուխը, որն ասել է նախագահի սպանության մասին։ Քենեդու սպանության նախորդ օրը Ռուբին մեկնել է Ջոն Կամպիզի ռեստորան։ Ռուբին բավականաչափ մոտ է եղել Կամպիզիին և խնդրել է նրան գալ իր մոտ, երբ նա ձերբակալվել է Լի Օսվալդին սպանելու համար։ Իր` «համախմբված պատվով մաֆիոզի պատմություն» հուշերում (անգլ.՝ Bound by Honor: A Mafioso’s Story), Բիլ Բոնանոն, Նյու Յորքի մաֆիայի ղեկավար Ջոզեֆ Բոնանոյի որդին, բացատրել է, որ մաֆիայի մի քանի ընտանիքներ Կուբայի հետ երկար կապեր են ունեցել Հավանայի խաղատների միջոցով, ովքեր մաֆիան ղեկավարել են մինչև Կուբայի հեղափոխությունը։ Բազմաթիվ կուբայական էմիգրանտներ և մաֆիայի պարագլուխներ չեն սիրել Կեննեդիին, նրան համարելով խոզերի ծոցում անհաջող գործողության համար պատասխանատու։ Չնայած դրան, նրանք չեն սիրել նրա եղբորը, գեներալ-դատախազ Ռոբերտ Քենեդուն, որն աննախադեպ պայքար է մղել կազմակերպված հանցավորության դեմ։ Մաֆիան հանդիսացել է սպանությունների մասնագետ, և Բոնանոն գրել է, որ ինքը հասկացել է մաֆիայի մասնակցության աստիճանը, երբ ականատես է եղել Օսվալդի սպանությանը հեռուստացույցով։ Բոնանոն Ռուբիին համարել է Չիկագոյի գանգստեր Սեմ Ջանկանի գործընկերը։ Հովարդ Ուիլենսը, ԱՄՆ արդարադատության նախարարության երրորդ բարձրագույն պաշտոնյա և փաստաբանի օգնական Ջ․ Լի Ռենկինին, որը մշակել է Ուորեն հանձնաժողովի կազմակերպչական կառուցվածքը, ներկայացրել է իր քննչական առաջնահերթությունները, և դադարեցրել Է կուբայական կապերի հետաքննությունը։ ՖԲՌ-ի զեկույցում ասվել է, որ Ուիլենսի հայրը Թոնի Ակարդոյի հարևանն է 1958 թվականից։ Սպանությունից 4 տարի անց նախագահ Ռուբի Կեննեդին Կուբայում ծանոթացել է Լյուիս Մակվիլոմի հետ։ Ռուբին Մաքսվելին համարել Է Տեխասի ապօրինի խաղատների սեփականատեր։ Այն ժամանակ, երբ Ռուբին 1959 թվականին այցելել է նրան, Մակվիլը խաղային գործունեությունը վերահսկել է Հավանայի «Տրոպիկանա» ակումբում։ Ռուբին Ուորենի հանձնաժողովին պատմել է, որ օգոստոսին Կուբա իր ուղևորությունը պարզապես բարեկամական այց է եղել Մակվիլի հրավերով։ Ահաբեկչության հատուկ կոմիտեն հետագայում եզրակացրել է, որ Ռուբին, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես սուրհանդակ։ Բացի այդ, կոմիտեն անուղղակի ապացույցներ է հայտնաբերել, որ Ռուբին 1959 թվականին հանդիպել է մաֆիայի ղեկավար Սանտո Տրաֆֆիկանտեի հետ Կուբայում։ Մոտ մեկ ժամ անց, երբ նախագահ Քենեդին գնդակահարվել է, Սպիտակ տան թղթակից Սեթ Կանտորը (որը գտնվել է նախագահական ավտոշարասյան մեջ) ժամանել է հիվանդանոց, որտեղ Քենեդուն բուժօգնություն են ցուցաբերել։ Երբ Կանտորը մտել է հիվանդանոց, նա զգացել է, որ ինչ-որ մեկն իրեն վերարկու է նետում։ Նա շրջվել և տեսել է Ռուբիին, կանչել է նրան անունով և սեղմել նրա ձեռքը։ (Կանտորը ծանոթացել է Ռուբիի հետ, Երբ Կանտորը «Dallas Times Herald» թերթի լրագրող է եղել)։ Ռուբին Կանտորին առաջարկել է առաջիկա երեք գիշերներին փակել գիշերային ակումբները ողբերգության պատճառով, ինչին Կանտորը պատասխանել է, որ դա լավ գաղափար է համարում։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ռուբին հետո հերքել, որ նա եղել է հիվանդանոցում, և Ուորեննա հանձնաժողովը որոշել է հավատալ Ռուբիին այլ ոչ թե գրասենյակին։ Ականատես Թայսը նաև ասել է, որ Ջեք Ռուբիին հիվանդանոցում տեսել է այն ժամանակ, երբ այնտեղ Քենեդին էր գտնվում։ Ուորենի հանձնաժողովի ցուցմունքներ տալու համար կանչված Թայսն ասել է, որ ինքն անանուն զանգ է ստացել, և նրան գումար են առաջարկել, որպեսզի «լեզուն պահպանի ատամների հետևում»։ Երբ Ռուբին ձերբակալվել է սպանությունից անմիջապես հետո, նա ասել է, որ օգնել է Դալաս քաղաքին «արդարացնել» իրեն հանրության աչքում, և որ չի զղջում Օսվալդի մահվան համար, և դա արել է, որպեսզի տիկին Ժաքլին Քենեդուն ազատի նախագահի սպանության գործընթացում ականատես լինելու անհրաժեշտությունից։ Ռուբին ասել է, որ կրակելուց առաջ նա ընդունել է կենտրոնական նյարդային համակարգի խթանիչը ֆեներմետրազին։ Օսվալդի սպանության բացատրությունը ճանաչվել է ահաբեկչության հարցերով հատուկ կոմիտեի կողմից որպես «շինծու իրավական հնարքներ»։ Իր փաստաբաններից մեկի՝ Ժոզեֆ Տոնհեյլի անձնական գրության մեջ Ռուբին գրել է. «Ջո, դուք պետք է իմանաք դա։ Թոմ Հովարդը` Ռուբիի առաջին փաստաբանը ասաց, որ ես կրակել եմ Օսվալդին, որպեսզի Քերոլայնը և տիկին Քենեդին չվերադառնան Դալլաս ցուցմունք տալու համար։ Լա՞վ»։ Ռուբին ընդունել է ադվակատ Մելվին Բելլի խորամանկությունը։ Իր գրքում` «Արդարադատություն Դալասում»ՙ Բելը գրել է, թե ինչ է ասել Ռուբին իրեն. «Մենք գիտենք, թե ինչ եմ արել, որ Ջեկի և երեխաների... Գուցե ես պետք է մոռանամ այս հիմար պատմությունը, որ ես պատմում եմ, կանգ առնում և պատմում ճշմարտությունը»։ Մեկ այլ դրդապատճառ պարզվել է Ֆրենկ Շիրանի կողմից արհմիութենական առաջնորդ Ջիմի Հոֆայի հետ զրույցում։ Զրույցի ընթացքում Հոֆան հայտարարել է, որ Ռուբիի խնդիրը հավատարիմ ոստիկանների համակարգումն է եղել, որոնք պետք է սպանեին Օսվալդինին, երբ նա կալանքի տակ լինի։ Ռուբին ակնհայտորեն սխալ է հասկացել գործողությունը. նրան ընտրություն են տվել, ավարտել աշխատանքը կամ փրկել Օսվալդայի կյանքը։ == Հետաքննություն և դատարան == Ռուբին փաստաբան Թոմ Հովարդին խնդրել է ներկայացնել իր շահերը։ Հովարդը ընդունել է առաջարկը։ Ավելի ուշ Ռուբին Հովարդիին փոխարինել է Սան Ֆրանցիսկոյի հայտնի փաստաբան Մելվին Բելինով, որը համաձայնել է հասարակական հիմունքներով Ռուբիին ներկայացնել։ Որոշ դիտորդներ կարծել են, որ գործը կարող է դիտարկվել որպես «սպանություն առանց չար մտադրությունների»՝ մինչև հինգ տարվա ազատազրկման ժամկետով։ Բելին փորձել է ապացուցել, սակայն, որ Ռուբին ոչ ադեկվատ է եղել, և նա ընտանիքում ունեցել է հոգեկան հիվանդությունների դեպքեր (վերջինս ճիշտ է, քանի որ նրա մայրը մոտ մեկ տարի անցկացրել է հոգեբուժարանում)։ 1964 թվականի մարտի 14-ին Ռուբին մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության մեջ, որի համար մահվան դատավճիռ է կայացվել։ Քենեդու սպանությունից հետո վեց ամսվա ընթացքում Ռուբին բազմիցս բանավոր և գրավոր խնդրել է խոսել Ուորեն հանձնաժողովի անդամների հետ։ Հանձնաժողովն ի սկզբանե հետաքրքրություն չի ցուցաբերել։ Միայն այն բանից հետո, երբ Ռուբիի քույր Էլինը հանձնաժողովին մի քանի նամակ է գրել, որոնք դարձել են հանրության սեփականությունը, Ուորեն հանձնաժողովի անդամները համաձայնել են խոսել Ռուբիի հետ։ 1964 թվականի հունիսին գլխավոր դատավորը՝ Միչիգանի նահանգի Ջերալդ Ֆորդի ներկայացուցիչը, և հանձնաժողովի մյուս անդամներն ուղևորվել են Դալաս՝ հանդիպելու Ռուբիի հետ։ Ռուբին մի քանի անգամ խնդրել է Ուորենին, որ նրան Վաշինգտոն տանեն՝ պնդելով, որ իր կյանքն այստեղ վտանգված է, և որ նա ցանկացել է լրացուցիչ հայտարարություն անել։ Նա նաև ասել է. «Ես ուզում եմ ասել ճշմարտությունտ, բայց ոչ այստեղ»։ Ուորենն ասել է Ռուբիին, որ նա ի վիճակի չէ կատարել իր խնդրանքը, քանի որ շատ իրավական խոչընդոտներ պետք է կոտրվեն, և հասարակական հետաքրքրությունը իրավիճակի նկատմամբ կլինի չափազանց բարձր։ Ուորենը նաև ասել է Ռուբիին, որ հանձնաժողովը չի կարող պաշտպանել նրան, քանի որ նա չունի լիազորություններ ոստիկանությունում։ Ռուբին ասել է, որ ցանկանում է համոզել նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնին, որ ինքը չի մասնակցել Քենեդու սպանության նպատակով դավադրությանը։ Ռուբին մահացել է թոքային զարկերակի Էմբոլիզմից, որը երկրորդական է թոքերի քաղցկեղի նկատմամբ, 1967 թվականի հունվարի 3-ին հենց այն հիվանդանոցում, որտեղ մահացել է Օսվալդը, և որտեղ նախագահ Քենեդին մահացած է հայտարարվել նրա սպանությունից հետո։ Նա թաղվել է Իլինոյսում՝ ծնողների կողքին։ Հաշվի առնելով սպանության պահի և նրա մահվան միջև համեմատաբար կարճ ժամանակահատվածը, կասկած է եղել, որ Ռուբին իմացել է սպանության պահին քաղցկեղի վերջնական փուլի մասին։ Դավադրության տեսության կողմնակիցները կարծում են, որ Ռուբին վերացվել է որպես վտանգավոր վկա։ == Կոնսպիրոլոգիական տարբերակի քննադատություն == Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Լոս Անջելոսի նախկին շրջանային դատախազ Վինսենթ Բուգլիոզին, Ռուբիի կապերը լավագույն դեպքում նվազագույն է համարել կազմակերպված հանցագործության հետ։ Ալեքսանդր Բիլը, ով զբաղվել է Օսվալդի սպանության հետաքննությամբ, հերքել է ցանկացած ենթադրություն, որ Ռուբին կապված է դավադրության և կազմակերպված հանցագործության հետ։ Ռուբիի եղբայրը՝ Էրլը հերքել է այն պնդումները, որ Ջեքը կապված է եղել Չիկագոյի գիշերային ակումբների կրակոցների հետ և գրող Ջերալդ Պոզները ենթադրել է, որ Ռուբիին կարող է շփոթել է Չիկագոյում դատապարտված քրեական Հարի Ռուբինշտեյնի հետ։ == Լի Հարվի Օսվալդի սպանություն == Ռուբին (նաև հայտնի է բռնցքամարտի «Ծնեբեկ» մականունով) բազմիցս նկատվել է Դալասի ոստիկանության կենտրոնակայանում՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին Լի Հարվի Օսվալդի ձերբակալությունից հետո։ «WFAA-TV»-ի և «NBC»-ի կինոքննադատների կադրերում երևում է, որ Ռուբին իրեն թերթի լրագրողի է ներկայացնում Դալասի ոստիկանության կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Շրջանային դատախազ Հենրի Ուեյդը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Լի Օսվալդն «ազատ Կուբա» կոմիտեի անդամ է, կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է Կաստրոյի վարչակարգի դեմ։ Ռուբին ուղղել է Ուեյդին և ասել. «Հենրի, սա արդար խաղ է Կուբայի կոմիտեի համար» (կազմակերպություն, որը սատարում էր Կաստրոյի ռեժիմին)։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Իր ձերբակալությունից մեկ ամիս անց Ռուբին Հետաքննությունների դաշնային բյուրոին պատմել է, որ իր հետ մամուլի ասուլիսի ժամանակ լիցքավորված «Colt Cobra» ատրճանակ է ունեցել։ Երկու օր անց՝ կիրակի օրը, Ռուբին գնացել է մոտակա ոստիկանության կենտրոնակայան և մտել նկուղ։ Ժամը 11:21-ին, երբ Օսվալդին տանում էին զրահապատ մեքենա, որպեսզի տեղափոխեն շրջանային բանտ, Ռուբին դուրս է եկել լրագրողների բազմությունից և ատրճանակով կրակել Օսվալդի փորի վրա` մահացու վիրավորելով նրան։ Օսվալդի սպանությունը ցուցադրվել է ուղիղ եթերում, և միլիոնավոր հեռուստադիտողներ ականատես են եղել տեղի ունեցածին։ Կա մի շարք ապացույցներ, որ Ռուբին գործել է իր սեփական նախաձեռնությամբ, քանի որ նա հարձակման ժամանակ իր սիրած շանը` Շեբաին, թողել է Օսվալդի մեքենայի առջև։ Այնուամենայնիվ, 1979 թվականին ահաբեկչության հարցերով հատուկ կոմիտեն եզրափակիչ զեկույցում կարծիք է հայտնել. == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Լի Հարվի Օսվալդայի սպանությունը In Defense of Jack Ruby The Warren Commission Report, Appendix XVI: A Biography of Jack Ruby
476,029
186 (թիվ)
186 (հարյուր ութսունվեց), բնական թիվ է։ == Աստղագիտության մեջ == (186) Կելուտան Աստերոիդների գլխավոր գոտու S դասի աստերոիդ է։ == Այլ ոլորտներում == Տարվա 186-րդ օրը հուլիսի 5-ն է (նահանջ տարիներին՝ հուլիսի 4-ը) == Տես նաև == 186 թ., Մ.թ.ա. 186 թ.
1,065,119
Հրաշագործի գլխարկը
Հրաշագործի գլխարկը (շվեդերեն՝ Trollkarlens hatt), մանկական հեքիաթ, որը գրել է շվեդախոս ֆինլանդացի գրող Տուվե Յանսոնը։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1948 թվականին։ Անգլերեն թարգմանությամբ 1950 թվականին լույս է տեսել Մեծ Բրիտանիայում, 1951 թվականին` ԱՄՆ-ում։ Առաջին շարքը հրատարակվել է «Schildts» ֆիննական հրատարակչությունում, քանի որ անցյալ երկու շարքերի շվեդ հրատարակիչը դադարել է համագործակցել Յանսոնի հետ` մյուս գրքերի առևտրային ձախողման պատճառով։ Եվ հենց այդ մասն է դարձել գրողի գրական առաջընթացը` ստանալով դրական քննադատություններ ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ` Ֆինլանդիայում, և արդյունքում գիրքը նրան համաշխարհային հռչակ է բերել։ == Սյուժե == === Գլուխ 1 === Մի անգամ գարնանը առավոտյան Մումի-տրոլլը և իր ընկերները հրաշագործի գլխարկ են գտնում։ Նրանք գլխարկը իրենց հետ տուն են բերում, բայց նրանք չէին էլ պատկերացնում, թե ինչ է կատարվելու։ Մումի-հայրիկը դնում է գլխարը, բայց այն նրա համար մեծ է լինում, և բացի այդ, գլխի ցավ է առաջացնում։ Այդ պատճառով տնեցիները որոշում են գլխարկն օգտագործել որպես թղթի զամբյուղ։ Մումի-տրոլլները ուտում են ձու, իսկ կեղևը գցում են հրաշագործի գլխարկի մեջ։ Կեղևը վերածվում է փոքր կառավարվող ամպի, կիպ` ինչես բամբակը, որոնց վրա նստելով կարելի է թռչել երկնքում։ Բացի այդ, Հմելը (որն այդ ժամանակ հավաքել էր աշխարհի բոլոր նամականիշները և այդպես կորցրել իր հետաքրքրությունը սիրած զբաղմունքի` ֆիլատելիայի հանդեպ) նոր հոբբի էր ձեռք բերել` սկսում է հավաքել աշխարհի ամնեալավ հերբարիումը։ === Գլուխ 2 === Մի անգամ վատ եղանակի պատճառով Մումի-տրոլլը և իր ընկերները մնում են տանը և սկսում պահմտոցի խաղալ։ Մումի-Տրոլլը թաքնվում է գլխարկի տակ և վերածվում է տգեղ հրեշի։ Նա իր հին տեսքին է վերադառնում այն ժամանակ, երբ Մումի-մայրիկը ընդունում է, որ նա իր որդին է։ Հասկանալով գլխարկի առանձնահատկությունները` Մումի-տրոլլը որոշում է վրեժ լուծել մրջյուն առյուծից, նրան ինչ-որ բան դարձնելով գլխարկի օգնությամբ։ Երբ մրջյուն առյուծը ընկնում է գլխարկի մեջ, վերածվում է փոքր ոզնու։ Մումի-մայրիկը և Մումի-հայրիկը իմանալով այդ մասին, որոշում են ազատվել դրանից` այն գցելով գետը։ Սակայն Սնուսմումրիկը և Մումի-տրոլլը գիշերը գաղտնի դուրս են գալիս տնից, գտնում գլխարկը և թաքցնում են այն Սնիֆֆի քարանձավում։ === Գլուխ 3 === ==== Հովտում ==== Մշկառնետը հոգնել էր խելագար Մումի-ընտանիքից և որոշում է տեղափոխվել քարանձավում ապրելու։ Այնտեղ նա դնում է իր դնովի ճանկերը գլխարկի մեջ, որտեղ այն վերածվում է ինչ-որ բանի (հեղինակը չի ասում, թե կոնկրետ ինչի է վերածվում, թողելով դա ընթերցողի հայեցողությանը), և երբ Մումի-տրոլլի ընտանիքը գալիս է ափ` նրա նոր տան մոտ, որպեսզի նրան ուտելիք տանեն, գտնում է Մշկառնետին հիստերիկ վիճակում, իսկ գլխարկից գաղտնի էակը անհետացել էր։ Սակայն ափին նրանք գտնում են մի նավակ, որի անունը դնում են «Արկածներ»։ Նավակով նրանք գնում են ճանապահորդության դեպի Հատիֆնատի կղզի։ ==== Կղզում ==== Հեմուլը, որը հիմա դարձել էր եռանդուն բուսաբան, ընկնում է հատիֆանտների շրջափակման մեջ, բայց Սնուսմումրիկը կարողանում է նրան օգնել։ Որոշելով պատժել հատիֆնատներին` վերցնում է իր հետ նրանց բարոմետրը։ Բարոմետրը ցույց է տալիս, որ ուժեղ տորնադո է մոտենում, և բոլորը վրաններ են սարքում, որպեսզի պաշտպանվեն վատ եղանակից։ === Գլուխ 4 === Գիշերը հատիֆնատները ներխուժում են վրան, որպեսզի գտնեն իրենց բարոմետրը։ Իրարանցում է սկսվում, վրանը շրջվում է, և գիշերվա մնացած մասը բոլորն անց են կացնում բաց երկնքի տակ։ Մյուս օրը բոլորը սկսում են փնտրել ափի մոտակայքում իրենց իրերը, որոնք գցել էին ծովը քամու ժամանակ, և հետաքրքիր բաներ են գտնում։ Սնիֆը գտնում է խցանի գոտի, Սնորկը` ոսկե հանածոներ, Ֆրյոկեն Սնորկը` փայտե թագուհի (կերպարանք, որը զարդարում է նավի քիթը), իսկ Մումի-տրոլլը` խորհրդավոր թալիսման, որը ալիքները բերել էին հեռավոր երկրներից։ === Գլուխ 5 === Հուլիսի վերջերին Սնորկը, Մումի-տրոլլը, Սնուսմումրիկը, Սնիֆֆը, Հեմուլը և Ֆրեկեն Սնորկը շոգ եղնաակի պատճառով բնակվում են քարանձավում (հենց այստեղ էլ Սնուսմումրիկը պատմում է ընկերներին հրաշագործի, գլխարկի մասին, որը նրանք գտել են, և այն մասին, որ այդ հրաշագործի երազանքն էր գտնել Թագուհու սուտակը)։ Նրանց բացակայության ժամանակ Մումի-մայրիկը մաքրում է անձավը և առանց իմանալու Հեմուլի հերբարիումը գցում է գլխարկի մեջ։ Անձավում մտածում են ձուկ բռնել։ Սնորկը Մամելյուկ է բռնում։ Նրանք վերադառնում են տուն և տեսնում են, որ այնտեղ տրոպիկական ջունգլի է աճել։ Բոլորին, բացի Հեմուլից հաջողվում է բարձրանալ տուն։ Այնտեղ նրանք խաղում են այնքան, մինչև կախարդանքը վերանա։ Այդ ժամանակ Հեմուլը որոշում է տաքանալ, խարույկ է վառում և խորովում Մամելյուկը։ === Գլուխ 6 === Մումի-դոլում հայտնվում են նոր կերպարներ` թափառական երկվորյակներ Տոֆսլան և Վիֆսլան։ Նրանք իրենց հետ բերում են մեծ ճամպրուկ, սակայն ոչ ոքի ցույց չէին տալիս դրա պարունակությունը։ Գիշերը Մումի-տուն է գալիս հրեշ` Մարրան, որը ցանկանում էր վերցնել և իմանալ, թե ինչ կա ճամպրուկում։ Սնորկը հետաքննություն է անց կացնում, հետաքննության շնորհիվ գտնում են Մորրային։ Մումի-մայրիկը գլխի է ընկնում փոխանակել կախարդական գլխարկը ճամպրուկի պարունակության հետ։ Մորրան համաձայնվում է, վերցնում է գլխարկը և գնում։ === Գլուխ 7 === Մումի-դոլում աշուն է գալիս, և Սնուսմումրիկը լքում է ընկերներին` գնալով իր ամենամյա հարավային ճանապարհորդություններին։ Մումի-մայրիկը խնջույք է կազմակերպում իր պայուսակի հետ կապված, որը կորել էր և նորից գտնվել։ Խնջույքի ժամանակ Տոֆսլան և Վիֆսլան բացում են ճամպրուկը, դրա միջի պարունակությունը հայտնի է դառնում. դա Թագուհու Սուտակն էր, Երկրի ամենաարժեքավոր գանձը։ Հրաշագործը շատ տարիներ առաջ փնտրում էր այդ սուտակը, այդ ժամանակ Լուսնի վրա նայելով բոլոր խառնարանները` հույս ուներ գտնել Թաքավորական սուտակը։ Տեսնելով լուսնի փայլը, հրաշագործը միանգամից հասկանում է, թե որտեղից է այդ լույսը և սև հովազով իջնում է Մումի-դոլ։ Նա փորձում է Թագուհու սուտակը ստանալ Տոֆսլից և Վիֆսլից, բայց նրանք չէին ուզում տալ կամ վաճառել սուտակը։ Այդ ժամանակ հրաշագործը սկսում է Մումի-դոլի բոլոր բնակիչների ցանկությունները կատարել։ Տոֆսլան և Վիֆսլան որոշում են հրաշագործի համար ցանկություն պահել և ցանկանում են, որ հրաշագործն էլ ունենա Թագուհու սուտակից։ == Ձայնային տարբերակը == Երաժշտական հեքիաթ «Մումի-տրոլլ և Հրաշագործի գլխարկը» (2CD, 120 րոպե, թողարկվել է 2007 թվականին)։ (Երգի հեղինակ` Ի. Պրոզորով, կատարողներ` «Նեբասոլով» խումբ, Ալլա Չյովժիկի ձայնով, Բարի Բարմայելի հեքիաթները) == Էկրանավորում == 1980-1983 թվականներին Սվերդլովսկյան կինոստուդիայում «Հրաշագործի գլխարկը» հեքիաթի մոտիվներով նկարահանվել է մուլտֆիլմերի երեք սերիա։ Սյուժեն կարճացվել է, բացակայում է Սնորկը, նրա մի քանի գործառույթները (օրինակ` դատավորի դերը), որոնք տրվել են Մումի-տրոլլին և Սնուսմուրիկին։ Բացակայում են նաև հատիֆնատների կղզու դրվագները և Մումի-տան` ջունգլիի վերածվելը։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Հրաշագործի գլխարկը Archived 2007-09-03 at the Wayback Machine. Մաքսիմ Մոշկովի գրադարանում
883,696
Վալենտին Վիոլա
Վալենտին Նիկոլաս Վիոլա (իսպ.՝ Valentín Nicolás Viola, օգոստոսի 28, 1991(1991-08-28)[…], Perito Moreno), արգենտինացի ֆուտբոլիստ, «Սան Լորենսո» ակումբի կիսապաշտպան։ == Ակումբային կարիերա == Վիոլան «Ռասինգ» ակումբի սան է։ 2010 թվականի սեպտեմբերի 4-ին՝ «Կոլոն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում։ 2011 թվականի մայիսի 8-ին՝ «Արսենալ» ակումբի դեմ խաղի ժամանակ Վիոլան խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ 2012 թվականի ամռանը Վիոլան տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո։ Օգոստոսի 27-ին՝ «Ռիու Ավե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ Լիգայում։ Դեկտեմբերի 7-ին՝ Եվրոպա Լիգայի շրջանակներում կայացած հունգարական «Վիդեոտոն» ակումբի դեմ խաղի ժամանակ Վիոլան խփել է իր առաջին գոլը «Սպորտինգ» ակումբի կազմում։ 2013 թվականի ամռանը Վիոլան վերադարձել է «Ռասինգ» ակումբ։ Օգոստոսի 1-ին՝ Հարավամերիկյան գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Լանուս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կարողացել է դառնալ գոլի հեղինակ։ 2014 թվականի ամռանը Վիոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է թուրքական «Կարդեմիր Կարաբյուկսպոր» ակումբ։ Օգոստոսի 31-ին՝ «Ֆեներբախչե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը թուրքական Սուպերլիգայում։ Նոյեմբերի 23-ին՝ «Գենչլերբիրլիգի» ակումբի դեմ խաղի ժամանակ Վալենտինը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ 2016 թվականի սկզբին Վիոլան պայմանագիր է կնքել «Ապոլոն» ակումբի հետ, ինչից հետո նա միանգամից տեղափոխվել է բելգիական «Մուսկրոն-Պեյրուվեյզ» ակումբ։ Հունվարի 23-ին՝ «Լոքերեն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում։ Հունվարի 31-ին՝ «Օստենդե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ 2017 թվականի սկզբին Վալենտինը վարձավճարով տեղափոխվել է կոլումբիական «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբ։ Փետրվարի 6-ին՝ «Միլիոնարիոս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթում։ Փետրվարի 9-ին՝ «Էնվիգադո» ակումբի դեմ խաղի ժամանակ Վիոլան խփել է իր առաջին գոլը «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի կազմում։ Նույն թվականին՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում նա դարձել է մեկական գոլի հեղինակ Պերուի «Մելգար»ref>«Ինդեպենդենտե Մեդելին VS. Մելգար 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-04-21 </ref> և Էկվադորի «Էմելեկ» ակումբների դեմ խաղերում։ 2018 թվականի սկզբին Վիոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սան Լորենսո» ակումբ։ Փետրվարի 27-ին՝ «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ֆուտբոլիստի վիճակագրությունը soccerway կայքում Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում Ֆուտբոլիստի էջը TheFinalBall.com կայքում(անգլ.) BDFA profile (Իսպաներեն) Argentine Primera statistics at Futbol XXI (Իսպաներեն)
101,564
(2710) Վեվերկա
(2710) Վեվերկա (անգլ.՝ Veverka), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1982 թվականի մարտի 23-ին Էդվարդ Բոուելի կողմից Անդերսոն Մեսայում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,424926 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,1093 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,7405 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1379,26 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,26101 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 3,11° անկյուն։ Վեվերկա աստերոիդը պատկանում է Նիսայի աստերոիդների ընտանիքին։ Այս ընտանիքի աստերոիդների ուղեծրերը ունեն մեծ կիսաառանցքներ, ընկած 2,41-ից մինչև 2,5 ա. մ. միջակայքում, 0,12-0,21 էքսցենտրիսիտետ և ուղեծրի թեքում՝ 1,1-4,3° միջակայքում։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (2710) Վեվերկա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
617,374
Աբա (այլ կիրառումներ)
Աբա եզրը կարող է վերաբերել․ Աբա (քաղաք, Հունգարիա) - քաղաք Հունգարիայի Հանրապետության Ֆեյեր երկրամասում։ Աբա (քաղաք, Նիգերիա) - քաղաք է Նիգերիայի հարավային մասում, Աբա գետի ափին։
87,787
Աստերոիդների ցանկ (45101-45200)
Աստերոիդների ցանկ (45001-45100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (45201-45300) Աստերոիդների ցանկ (45001-45100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (45201-45300) == Աղբյուր == «Discovery Circumstances: Numbered Minor Planets (45001)-(50000)»։ www.minorplanetcenter.net
873,641
Անտուան դը Կոն
Անտուան դը Կոն, դեկտեմբերի 1, 1953(1953-12-01)[…], Փարիզ, ֆր.՝ Antoine de Cones) - կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Դերասանուհի Էմմա դը Կոնի հայրը։ == Կենսագրություն == Անտուան դը Կոնը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 1-ին, Փարիզում, հեռուստաժուռնալիստ Ժորժ դը Կոնի և հեռուստահաղորդավարուհի Ժակլին Ժուբերի ընտանիքում։ Իր կարիերան սկսել է 1970-ական թվականների վերջերին որպես հեռուստատեսային «Երգչախումբ» (ֆր.՝ Chorus) հաղորդման ստեղծող ու վարող։ Անտեն-2 հեռուստաալիքի համար Պոլ Պերսավոն կեղծանունով մուլտսերիալների տեքստեր է գրել, որոնց թվում են մեծ ժողովրդականություն վայելող «Կոբրա»-ն և «Տիեզերական շերիֆ Գավան»-ը։ Հեռուստատեսությունում եղել է նաև բարձր վարկանիշ ունեցող «Ռոք ըն ռոլի զավակները», իսկ այնուհետև՝ ամենշաբաթյա «Ռապիդո» ծրագրի վարողը։ Դրանից հետո մի քանի տարի շարունակ աշխատել է Canal + հեռուստաալիքի թիմում՝Ֆիլիպ Ժիլդասի հետ մեկտեղ վարելով «Էլ ուրիշ ոչ մի տեղ» ամենօրյա ծրագիրը։ Դերասանական առաջին աշխատանքը եղել է Նիքի դերը Canal +-ի «Ռոք» հեռուստաֆիլմում։ Մեծ կինոյում սկզբնական շրջանում նկարահանվել է կատակերգական ոչ մեծ դերերում՝ Թոնի Մարշալի «Զղջում» և Սմաինի ու Ժան-Մարկ Լոնգվալի «Երկու հայր ու մեկ մայր» կատակերգություններում։ Մեծ դերերի կատարումով հանդես է եկել Ժան-Ժակ Զիլբերմանի «Տղամարդը՝ որպես կինարմատ» և Կլոդ Շաբրոլի «Ստի շրջապատում» ֆիլմերում։ 2000 թվականին Անտուան դը Կոնը ավարտել է իր առաջին ռեժիսորական աշխատանքը՝ նկարահանելով «Արևածագի կծոցները» («Les Morsures de l'aube») ֆիլմը; 2003 թվականին նկարահանել է «Մըսյե N.» կինոնկարը՝ Նապոլեոն Բոնապարտի առեղծվածային մահվան մասին։ Անտուան դը Կոնը բազմիցս (1996-1999, 2008, 2009, 2011-2013 թվականներին) հանդես է եկել ֆրանսիական ազգային «Սեզար» կինոմրցանակի շնորհման արարողությունները վարողի դերում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Photo d'Antoine de Caunes à 6 ans avec sa mère Jacqueline Joubert Archived 2014-05-22 at the Wayback Machine. par le Studio Harcourt. Acquisition de l'État, sur le site Réunion des musées nationaux.fr. Antoine de Caunes Internet Movie Database կայքում Eurotrash at Channel 4 - Adult content Artículo en español sobre Antoine de Caunes Antoine de Caunes (անգլ.) Internet Movie Database կայքում Twitter oficial
841,544
Կատրինա Կաիֆ
Կատրինա Կաիֆ (անգլ.` Katrina Kaif, իրական անունը` Կատրինա Տյուրքոտ (Katrina Turquotte), հուլիսի 16, 1983(1983-07-16), Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), հնդկական կինոյի դերասանուհի և բրիտանական մոդել։ Համարվում է Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դերասնուհիներից մեկը։ 2009 թվականին, արժանացել է Filmfare Awards մրցանակի` «Նյու-Յորք» ֆիլմում կանացի լավագույն դերի համար։ Զբաղվում է բարեգործությամբ և հանդես գալիս զանազան շոու-բեմադրություններում։ == Կենսագրությունը == Կատրինա Կաիֆը ծնվել է Բրիտանական Հոնկոնգում։ Հայրը գործարար էր, մուսուլման, ծնունդով Քաշմիրից, իսկ մայրը` անգլիական իրավաբան և բարեգործ, քրիստոնյա։ Կատրինան ունի երեք ավագ և երեք կրտսեր քույրեր, ինչպես նաև մեկ ավագ եղբայր։ Քույրերից Իզաբելը նույնպես դերասանուհի է և մոդել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Կատրինան դեռ փոքր էր, որից հետո հայրը մեկնել է ԱՄՆ։ Երեխաներին մեծացրել ու դաստիարակել է մայրը։ Մոր աշխատանքային բնույթի հետ կապված, նրանց ընտանիքն ստիպված էր ապրել տարբեր երկրներում` Չինաստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լեհաստան, Բելգիա, Մեծ Բրիտանիա և այլն։ Հաճախակի տեղափոխումների պատճառով Կատրինան իր քույրերի և եղբոր հետ միասին կրթություն էին ստանում տնային պայմաններում։ 14 տարեկանում Կատրինան հաղթել է Հավայիում անցկացվող գեղեցկության մրցույթում և որպես մոդել, աշխատանքի անցել ոսկերչական ընկերությունում։ Մոդելի իր աշխատանքը շարունակել է Լոնդոնում, որտեղ մշտապես ելույթներ է ունեցել Լոնդոնի նորաձևության շաբաթում։ Այնտեղ նա գրավել է ռեժիսոր Կայզադ Գուստադի ուշադրությունը, ով նրան հրավիրել է նկարահանվելու անգլո-հնդկական «Բում» (2003 թ.) էրոտիկ ֆիլմում, որտեղ նկարահանվել էին նաև Ամիթաբհ Բաչչանը, Գուլշան Գրովերը, Ջեքի Շրոֆը և Զինատ Ամանը։ Հնդկաստանում նկարահանումների ժամանակ Կատրինան բազմաթիվ այլ առաջարկներ ստացավ և որոշեց մնալ այնտեղ։ 2003 թվականին նա Հնդկաստանում սկսեց մոդելային գործունեություն և ներկայացնում էր այնպիսի բրենդներ, ինչպիսիք էին Կոկա-Կոլան, LG Group-ը և Սամսունգը։ 2004 թվականին նա նկարահանվել է տելուգու լեզվով «Արքայադուստր Մալիսվարին» կինոնկարում։ Նրա հոնորարը կազմել է 120 000 ԱՄՆ դոլար, որը հարավհնդկական դերասանուհու համար այն ժամանակ ամենաբարձրն էր։ Չնայած նրա դերասանական խաղը ընդունվեց բացասական արձագանքներով, այնուամենայնիվ ֆիլմը շահութաբեր էր։ 2005 թվականին Կատրինան նկարահանվեց «Ինչպես ես սիրեցի» կինոնկարում` Սալման Խանի և Սուշմիտա Սենի հետ միասին։ Ըստ Կատրինայի, դա Բոլիվուդում իր առաջին իրական քայլն էր։ Ֆիլմը հաջողված էր, որի շնորհիվ նա ստացավ Stardust Award մրցանակը։ 2006 թվականին Ակշայ Կումարի հետ միասին նա հանդես է եկել «Սիրո նախազգացում» կինոնկարում, որը սակայն տապալվեց կինովարձույթում։ Այնուհետև նա նկարահանվել է ևս մեկ տելուգու և մալայալամ լեզուներով ֆիլմերում։ 2007 թվականին Կատրինան նկարահանվել է չորս բոլիվուդյան հիթերում. «Նամաստե Լոնդոն»` Ակշայ Կումարի հետ, «Հարազատ մարդիկ»` Դհարմենդրայի, Սաննի Դեոլի և Բոբբի Դեոլի հետ միասին, «Գործընկերը»` Սալման Խանի, Լարա Դատտայի և Գովինդայի հետ, ինչպես նաև «Բարի գալուստ» ֆիլմը` Ակշայ Կումարի, Նանա Պատեկարի, Մալիկա Շերավաթի և Անիլ Կապուրի հետ միասին։ Կատրինայի հաջորդ հաջողված ֆիլմերից էին «Մրցավազք» (2008 թ.) և «Սինգհ արքան» (2008 թ.) կինոնկարները։ «Ժառանգորդները» (2008 թ.) կինոնկարը հաջողություն չունեցավ։ 2009 թվականին Կատրինան մասնակցեց «Նյու-Յորք» կինոնկարի նկարահանումներին, որտեղ նրա խաղընկերներն էին Ջոն Աբրահամը և Նիլ Նիտին Մուկեշը։ Ֆիլմը դրական արձագանքների արժանացավ և դերասանուհին ստացավ Filmfare Awards մրցանակ` կանացի լավագույն դերի համար։ 2010 թվականին Կատրինան նկարահանվել է «Քաղաքագետները» կինոնկարում, որտեղ նրա հետ նկարահանվել էին Աջայ Դևգանը, Արջուն Ռամպալը և Նանա Պատեկարը։ Ֆիլմի սյուժեն ներշնչված էր Մահաբհարաթայով և Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպով։ 2011 թվականին, Հրիթիկ Ռոշանի հետ միասին նկարահանվել է «Կյանքը ձանձրալի չի կարող լինել» կինոնկարում, որն արդյունքում արժանացավ բազմաթիվ մրցանակների, իսկ «Իմ եղբոր հարսնացուն» կինոնկարի համար Կատրինան երկրորդ անգամ ներկայացվեց Filmfare մրցանակին։ 2012 թվականին նկարահանված «Կար-չկար մի վագր» ֆիլմը վաստակեց 48 միլիոն դոլար, որտեղ Կատրինան հանդես էր եկել պակիստանյան հետախուզության գործակալի դերով։ Շահութաբեր էր նաև Յաշ Չոպրայի «Քանի դեռ ողջ եմ» կինոնկարը, որտեղ Կատրինան նկարահանվել էր Անուշկա Շարմայի և Շահրուխ Խանի հետ։ == Անձնական կյանքը == 2003 թվականից Կատրինա Կաիֆը հանդիպում էր Սալման Խանի հետ, իսկ 2010 թվականին նրանք բաժանվեցին որպես ընկերներ։ 2009 թվականին նկարահանված «Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը» կինոնկարի նկարահանումների ժամանակ Կատրինան մտերմացել էր Ռանբիր Կապուրի հետ, սակայն 2016 թվականին նրանք արդեն բաժանվել են։ == Մասնակի ֆիլմագրությունը == == Ծանոթագրություններ ==
309,002
Ուստ-Կուլատկա
Ուստ-Կուլատկա (ռուս.՝ Усть-Кулатка), գյուղ Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Ստարոկուլատկինսկի շրջանի կազմում։ Բնակչությունը վերջին գրանցված տվյալներով կազմում էր 600 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
929,905
Էյվա Մաքս
Ամանդա Էյվա Կոսի (անգլ.՝ Amanda Ava Koci, փետրվարի 16, 1994(1994-02-16), Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Էյվա Մաքս (անգլ.՝ Ava Max), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նրա «Sweet but Psycho» սինգլը, 2018 թվականի վերջին և 2019 թվականի սկզբին, հասել է բրիտանական UK Singles Chart չարթի առաջին հորիզոնական։ == Կենսագրություն == Ծնվել է 1994 թվական փետրվարի 16-ին՝ ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում։ Նրա ծնողները (մայրը օպերային երգչուհի է) Ալբանիայից գաղթականներ են։ Նրա առաջին երկու սինգլները աննկատ են մնացել։ 2018 թվականի ապրիլի 20-ին, Atlantic Records-ում թողարկված դեբյուտային «My Way» սինգլը, որը, Airplay 100 ռումինական չարթում 38-րդ հորիզոնականի է հասել։ Նրա երկրորդ սինգլը, Gashi-ի մասնակցությամբ, թողարկվել է 2018 թվականի մայիսի 11-ին։ Երրորդ՝ «Sweet but Psycho» սինգլը թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 17-ին։ Երգի պրոդյուսերը Cirkut-ն է և այն հիթային դարձավ Էյվայի համար, որը մի քանի Եվրոպական երկրներում՝ այդ թվում Միացյալ Թագավորությունում, Շվեդիայում և Նորվեգիայում, առաջին հորիզոնական է հասել։ Էյվա Մաքսը նաև մասնակցել է Դեյվիդ Գետտայի «7» ալբոմի «Let It Be Me» երգի ձայնագրությանը։ 2019 թվականի մարտին թողարկված «So Am I» սինգլը «Sweet but Psycho»-ի պաշտոնական շարունակությունն է։ == Սկավառակագրություն == === Ստուդիական ալբոմներ === Heaven & Hell (2020) == Մրցանակներ և անվանակարգեր == == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ ==
316,222
Պուգինո (գյուղ, Կադույսկի շրջան)
Պուգինո (ռուս.՝ Пугино), գյուղ Ռուսաստանի Վոլոգդայի մարզի Կադույսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 2 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)