id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
909,973 | Ղրիմի էներգաշրջափակման հուշարձան | Ղրիմի էներգաշրջափակման հուշարձան (ռուս.՝ Памятник энергоблокаде Крыма), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում։ Նվիրված է 2015 թվականի աշնանը Ուկրաինայի կողմից Ղրիմի էներգետիկ շրջափակմանը։ Տեղադրվել է 2016 թվականի հունիսի 29-ին՝ քաղաքի Կալինինի պուրակում։
== Նկարագրություն ==
2016 թվականի հունիսի 29-ին Կալինինի պուրակում տեղադրվեց Ղրիմի էներգետիկ շրջափակման հուշարձանը։ Էլեկտրական լամպերի տեսքով երկու մետաղական կառույցները խորհրդանշում են թերակղզու էներգետիկ շրջափակման ավարտը։ Բացումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։ Հուշարձանի բացման ժամանակ որոշվել է ոչ թե կտրել ժապավենը, այլ սիզամարգի մեջ խփել մեծ գամ։ Մուրճով հարվածն իրականացրել է Յալթայի քաղաքապետ Անդրեյ Ռոստենկոն։ Մեծ լամպի երկարությունը 5,5 մ է, բարձրությունը՝ 2,5 մ, փոքրինը՝ համապատասխանաբար, 2 մ և 1 մ։ Երկու լամպերն էլ գիշերային ժամերին լուսավորվում են։
Հուշարձանների տեղադրման նախաձեռնողը և հովանավորը տեղացի ձեռնարկատեր է, որի անունը գաղտնի է պահվում։
== Պատմություն ==
Ղրիմն ամբողջովին հոսանքազրկվել էր 2015 թվականի նոյեմբերի 22-ի գիշերը՝ հենասյուների պայթեցման պատճառով. Ուկրաինայից եկող բոլոր չորս հաղորդագծերը շարքից դուրս էին եկել։ Ղրիմում և Սևաստոպոլում մտցվել էին արտակարգ իրավիճակ և էլեկտրաէներգիայի վթարային անջատումների ժամանակացույց։ Իրավիճակը բարելավվել է դեկտեմբերին, երբ շարք են մտել Կրասնոդարի երկրամասից եկող 400 ՄՎտ հզորությամբ էլեկտրակամրջի առաջին երկու գծերը։ 200 ՄՎտ հզորությամբ երրորդ գիծը ներդրվել է 2016 թվականի ապրիլի 14-ին, իսկ վերջին չորրորդը (նույնպես 200 ՄՎտ)՝ մայիսի 11-ին։
Ղրիմում արտակարգ իրավիճակը հանվել է մայիսի 18-ին, իսկ Սևաստոպոլում՝ մայիսի 25-ին։
== Ծանոթագրություններ == |
263,507 | Էմիրսայիդ | Էմիրսայիդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Սեբաստիայի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
1,064,865 | Վիշապի տունը | «Վիշապի տունը» (անգլ.՝ House of the Dragon), ամերիկյան ֆենտեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Ջորջ Ռ․ Ռ․ Մարտինի և Ռայան Կոնդալի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Հանդիսանում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի (2011–2019) փրիքվելը, որը նկարահանվել է Մարտինի «Կրակ և արյուն» վեպի հիման վրա։ Սերիալի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ և պատմում է Թարգարիենների տան մասին։ Սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2022 թվականի օգոստոսի 21-ին։
== Դերերում ==
Փեդի Քոնսիդայն - Վիսերիս I ԹարգարիենՎեսթերոսի արքան։ Հայտնի է որպես «ջերմ, բարի և պարկեշտ մարդ», Վիսերիսն ընտրվել է Լորդերի խորհրդի կողմից, Ջեյհեյրիս Թարգարիենին թագավորի պաշտոնում փոխարինելու համար
Էմմա Դ'Արսի - Ռեյնիրա ԹարգարիենՎիսերիսի դուստրը նրա առաջին կնոջից և ընտրված ժառանգորդից։ Նա վիշապների որսորդ է, ով հույս ունի դառնալ Վեսթերոսի առաջին իշխող թագուհին
Օլիվիա Կուկ - Ալիսենթ ՀայթաուերՎեսթերոսի թագուհին, Օթո Հայթաուերի դուստրը, Վիսերիսի երկրորդ կինը և Ռեյնիրայի խորթ մայրը, ով ունի իր սեփական երեխաները Վիսերիսից
== Ծանոթագրություններ == |
445,745 | Քառասնակնաջուր (գետ) | Քառասնակնաջուր, գետակ Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանում ։ Սկիզբ է առնում Կարմիր լեռան հյուսիսարևելյան լանջից բխող Քառասնակն աղբյուրից և Խաչիկ գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք դուրս է գալիս Հայաստանի սահմաններից։ Երկարությունը՝ 8 կմ է, Հայաստանի տարածքում՝ 4 կմ։
== Ծանոթագրություններ == |
542,195 | Բոգդան Յանուշ | Բոգդան Յանուշ (ուկրաիներեն՝ Богда́н Я́нуш, կեղծանունը` Վասիլ Կարպովիչ (ուկրաիներեն՝ Василь Карпович),հունվարի 23, 1887(1887-01-23) կամ 1889, Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 5, 1930(1930-11-05), Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ուկրաինացի հնագետ, պատմաբան, ազգագրագետ, արվեստաբան, հայագետ։
== Կենսագրություն ==
1907-1908 թվականներին եղել է Շևչենկոյի անվան գիտական ընկերության Լվովի թանգարանի աշխատակից, 1923-1926 թվականներին՝ Արևելյան Գալիցիայի հնագիտական հուշարձանների թանգարանապահ, 1928 թվականին՝ Ստանիսլավի (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) տեղական թանգարանի տնօրեն։
== Աշխատություններ ==
Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, որոնցից մոտ 20-ը նվիրված են Ուկրաինայի և Լեհաստանի հայերի պատմությանը։ Լվովում ստեղծել է հայագիտական գրականության հավաքածու, 1925 թվականին բացել Լվովի հայկական տաճարի (XV—XVI դարեր) որմնանկարները, 1927 թվականին մասնակցել Լվովի հայկական գաղթավայրի «Պոսլանիեց Շվիենտիեգո Գժեգոժա» լեհերեն ամսագրի հիմնադրմանը։ 1930 թվականին մշակել է Լվովում հայկական գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու նախագիծ։
Հրատարակել է Լվովի հայկական բանկին նվիրված Լվովի հայերի «Mons բատ» («Գթության լեռ») լեհերեն գիրքը (1928)։ Ձեռագիր են «Հայկական մայր տաճարը Լվովում», «Լեհաստանի հայագիտության պատմությունից», «Գալիցիայի և Պոդոլիեի հայերի մատենագիտությունը» հայագիտական աշխատությունները։ |
567,924 | Ալեքսանդր Տոմսոն | Ալեքսանդր Տոմսոն (ռուս.՝ Александр Иванович Томсон, հունիսի 3 (15), 1860, Yurevsky Uyezd, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1935(1935-11-27), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս լեզվաբան, հայագետ։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1910 թ.)։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1882 թ.)։ Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի պրոֆեսոր (1897-1931 թթ.)։ Հետազոտել է հնդեվրոպական, հատկապես սլավոնական լեզուները, գրել ընդհանուր լեզվաբանության դասընթաց («Ընդհանուր լեզվաբանություն», 1906 թ.)։ Տոմսոնը ուսումնասիրել է Ախալցխայի (1887 թ.) և լեհահայոց բարբառները (1899 թ.)։ Մեծ արժեք ունի «Թիֆլիս քաղաքի ժամանակակից հայոց լեզվի պատմական քերականություն» (1890 թ.) աշխատությունը, որտեղ Տոմսոնը քննել է Թիֆլիսի բարբառը, ցույց տվել նրա առնչությունները դասական գրաբարի հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայերենի գիտական հնչյունաբանության վրա։ Տոմսոնը զբաղվել է նաև ռուսաց լեզվի ուղղագրության տեսության ու մեթոդիկայի հարցերով։
== Ծանոթագրություններ == |
1,105,592 | Նվարդ Անդրեասյան | Նվարդ Անդրեասյան (նոյեմբերի 4, 1952(1952-11-04), Ստամբուլ, Թուրքիա), ժամանակակից հայ խմբավար, դիրիժոր և մանկավարժ։
== Կենսագրություն ==
Նվարդ Անդրեասյանը ծնվել է Ստամբուլում մտավորականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Ստամբուլի հայկական միջավայրում։ 1967 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, որտեղ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորական բաժնում՝՝ Հերման Տերտերյանի մոտ, ավարտել է 1971 թվականին, ստանալով խմբավարի և նվագախմբի դիրիժորի որակավորում։
1974 թվականից տեղափոխվել է Ֆրանսիա։ Սովորել է Փարիզի Էկոլ Նորմալ դը Մյուզիքում (ֆր.՝ École Normale de Musique de Paris) Պիեռ Դերվոյի (ֆր.՝ Pierre Dervaux) մոտ, մշակել է օպերային ու սիմֆոնիկ երաժշտության դիրիժորության հմտությունները ու ստացել դիրիժորական բարձր վկայական։ 1976-1978 թվականներին նշանակվել է օգնական դիրիժոր Փարիզի Գրանդ օպերայում։ Նվարդ Անդրեասյանը վարպետության դասեր է անցել դիրիժորներ՝ Միշել Տաբաչնիկի, Ժան Ֆուրնեի, Պիտեր Էոտվոսի, Իգոր Մարկևիչի, Դանիել Բարենբոյմի և Էնդրյու Լոգ Օլդհեմի մոտ։ Նա նաև հաճախել է ժամանակակից երաժշտության վերլուծության դասընթացներ Մաքս Դոյչի, դասական երաժշտության դասընթացներ՝ Ռոլան Կատուարի մոտ և դիրիժորական կատարողական արվեստի կատարելագործման դասընթացներ Սերջիու Չելիբիդակեի և Պիեռ Բուլեզի մոտ։
2010-ականներին վերադարձել է Թուրքիա, 2010 թվականի հուլիսին կազմակերպել է հայ-թուրքական երիտասարդական նվագախմումբը։ Համագործակցել է Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Տարբեր երկրներում աշխատել է որպես գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։
== Կատարողական գործունեություն և հյուրախաղեր ==
Համերգներ է ունեցել Ֆրանսիայում՝ Փարիզի Գրանդ օպերայում, 1980-2003 թվականներին ղեկավարել է և գլխավոր դիրիժոր է եղել Ժամանակակից երաժշտության Պոլիքրոմիա անսամբլում,1980-1989 թվականներին Լիլի կոնսերվատորիայի երիտասարդական նվագախումբը, 1982-1987 թվականներին Ժամանակակից երաժշտության անսամբլը։ 1968-1974 թվականներին ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախումբը։ 1998 թվականին Նվարդ Անդրեասյանը եղել է Տյանցզինի Չինաստանի պետական կոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի և Տյանցզինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ 1989 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում՝ Բրազիլիայում, Ուրուգվայյում, Արգենտինայում, Վենեսուելայում։ 1985-1986 թվականներին ղեկավարել է Քյոլնի Կլարա Շումանի սիմֆոնիկ նվագախումբը, 1988 և 1990 թվականներին Բեռլինի Եվրոպական Ժամանակակից երաժշտության անսամբլը 1989 թվականին Ֆրանսիայի ժամանակակից երաժշտության GRIS համույթը։ 1993-1995 թվականներին եղել է Հայաստանի ազգային օպերայի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային կամերային նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը (1995-1996), ինչպես նաև Հայաստանի Կոմպոզիտորների Միության Նոր երաժշտության անսամբլի հրավիրյալ ղեկավարը։ Համերգներ է ունեցել նաև Ռուսաստանում, Թուրքիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում Բելգիայում, Նիդերլանդներում և Վենեսուելայում։
== Մանկավարժական գործունեություն ==
Ֆրանսիայում և այլ երկրներում Նվարդ Անդրեասյանը նաև ակտիվ գործունեություն է ծավալել համալսարանական ոլորտում։ Լիլի կոնսերվատորիայում՝ 1981-1989 թվականներին եղել է խմբերգային և նվագախմբային դիրիժորության դասախոս։ 1982-1989 թվականներին ղեկավարել է Լիլ III համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի կատարողական արվեստի ամբիոնի երգչախումբը ու նվագախումբը։
Նվարդ Անդրեասյանը «Ժամանակակից երաժշտության կատարողական արվեստ» թեմայով դասախոսություններ է վարել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում; Տյանցզինի Չինաստանի պետական կոնսերվատորիայի Կամերային երաժշտության ամբիոնում Ժամանակակից կատարողական արվեստ է դասավանդել։
== Մրցանակներ ==
1979 - Երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ, Բեզանսոն, Ֆրանսիա,
1980 - Եհուդի Մենուհին հիմնադրամի միջազգային մրցանակ, Մեծ Բրիտանիա
== Գրականություն ==
Heike Liess։ Psychologischer Instinkt und die Fähigkeit zur Kommunikation. Ein Porträt der armenischen Dirigentin Nvart Andreassian. In։ Archiv Frau und Musik (Hrsg.)։ VivaVoce. Nr. 32, 1994,, 1994, ISSN 1439-0612
Blankenburg, Elke Mascha, Dirigentinnen im 20. Jahrhundert : Portraits von Marin Alsop bis Simone Young, Published by Hamburg։ Europ. Verl.-Anst., 2003, ISBN 10։ 3434505369 / ISBN 13։ 9783434505365(գերմ.)
Nvart Andreassian Conductor, SizzleBook, Published on March 16, 2022(չաշխատող հղում) (անգլ.)
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք
Website von Nvart Andreassian, սկավառակագրություն
Andreassian-Biographie, կենսագրական
== Ծանոթագրություններ == |
63,966 | Երաժշտություն | Երաժշտություն, արվեստի և մշակութային գործունեության ձև, որի արտահայտչամիջոցը հնչյունն է՝ արտահայտված կոնկրետ ժամանակի մեջ:Երաժշտության ընդհանուր սահմանումները ներառում են ընդհանուր տարրեր,ինչպիսիք են ուժգնությունը (որը ազդում է մեղեդու և հարմոնիայի վրա),ռիթմը(և դրա հետ կապված հասկացությունները՝տեմպ,մետր և արտիկուլյացիա) դինամիկան(հնչեղությունն ու մեղմությունը), և տեմբրի ձայնային որակները և կառուցվածքը(որոնք երբեմն բնորոշվում են որպես երաժշտության «գույներ»)։ Երաժշտության տարբեր ոճերն ու ձևերը կարող են ընդգծել,անտեսել կամ քողարկել այդ տարրերի մի մասը։ Երաժշտությունը կատարվում է մեծ թվով գործիքներով և վոկալ տեխնիկաներով՝ երգեցողությունից մինչև ռեփ։ Գոյություն ունեն մենակատար-գործիքային պիեսներ,մենակատար վոկալ գործեր (այդ թվում՝ առանց նվագակցության երգեր)և պիեսներ,որոնք ներառում են երգեցողությունն ու երաժշտական գործիքները։ Երաժշտություն բառը ծագում է հունարեն μουσικήբառից (mousike;«մուսաների արվեստը»)։ Կայացնող գործունեություններն ընդգրկում են երաժշտական գործերի ստեղծումը (երգերը, եղանակները, սիմֆոնիաները և այլն), երաժշտության քննադատությունը, երաժշտության պատմության ուսումնասիրությունը և երաժշտության գեղագիտական քննությունը։ Հին Հունաստանի և Հնդկաստանի փիլիսոփաները երաժշտությունը սահմանում էին որպես ձայնաստիճանների հորիզոնական դասավորություններ (սա բնորոշում էին որպես մեղեդի) և ուղղահայաց դասավորություններ (նկատի ունենալով հարմոնիան)։ Ընդհանուր ասույթները, որոնցից են «ոլորտների հարմոնիան» և «սա իմ ճաշակով երաժշտություն է» հավաստում են այն մասին, որ տվյալ երաժշտությունը հաճելի է ականջին։ Այնուամենայնիվ 20-րդ դարի կոմպոզիտոր Ջոն Քեյջն այն տեսակետն ուներ, որ յուրաքանչյուր հնչյուն կարող է երաժշտություն դառնալ. «Աղմուկ չկա. կա միայն հնչյուն»։
Իսկապես, ողջ պատմության ընթացքում երաժշտության տարբեր ձևեր և ոճեր քննադատվել են որպես «չերաժշտություն», այդ թվում՝ Բեթհովենի «Grosse Fuge» լարային կվարտետը՝ գրված 1825 թվականին, ջազը՝ 1900-ականների սկզբներին և հարդքոր փանքը՝ 1980-ականներին։ Կան երաժշտության բազում ձևեր, որոնք ընդգրկում են փոփ երաժշտությունը, ավանդական երաժշտությունը, երաժշտությունը՝ գրված կրոնական ծեսերի համար և աշխատանքային երգեր։ Երաժշտությունն ընդգրկում է բարդ շարադրված ստեղծագործություններից (օրինակ՝ դասական սիմֆոնիաները՝ գրված 1700-ականներին և 1800-ականներին) մինչև էքսպրոմտային նվագված իմպրովիզային երաժշտություն (ինչպիսին ջազն է), ժամանակակից երաժշտության ավանգարդ ոճերը՝ ստեղծված 20-րդ և 21-րդ դարերում։
Գիտնականները ապացուցել են, որ երգ լսելուց և աշխատանք կամ դասերն անելուց դուք այն ավելի արագ կընկալեք և այն ավելի հեշտ կլինի. օրինակ՝ շատ բարդ է սահմանազատել ծանր մետալն ու 1980-ականների ծանր ռոքը։ Արվեստների շարքում երաժշտությունը կարող է դասակարգվել որպես կատարողական արվեստ, գեղարվեստ կամ որպես լսարանային արվեստ։ Երաժշտությունը կարող է նվագվել, երգվել և լսվել կենդանի կատարմամբ ռոք համերգի կամ նվագախմբային ելույթի ժամանակ, լսվել կենդանի կատարմամբ, որպես դրամատիկ ստեղծագործության մաս (երաժշտական թատրոն կամ օպերային թատրոն), կամ ձայնագրվել և լսվել ռադիոյով, MP3 նվագարկչով, CD նվագարկչով, սմարթֆոնով կամ որպես ֆիլմին կամ հեռուստատեսային շոուին ուղեկցող մաս։
Շատ մշակույթներում երաժշտությունը կարևոր դեր ունի մարդկանց կենցաղում, որովհետև այն առանցքային նշանակություն ունի կրոնական ծեսերում, կյանքի անցումային փուլերի արարողություններում (ուսման ավարտ, ամուսնություն)։ Երաժշտությունն անհրաժեշտ է նաև պարի և մշակութային այլ բնագավառների համար, որոնք ընդգրկում են ֆանք խմբերում նվագելը, համայնքային երգչախմբերում երգելը։ Շատ մարդկանց համար երաժշտությունը պարզապես հոբբի է։ Օրինակ՝ նվագելը երիտասարդական նվագախմբերում, երգեր գրելը, կատարելը և ձայնագրելը։
== Ծագումնաբանություն ==
Music բառը ծագում է հունարենից μουσική (mousike; «մուսաների արվեստ»)։ Հունական դիցաբանության մեջ ինը Մուսաները դիցուհիներ էին, որոնք հովանավորում էին գրականությունը, գիտությունը և արվեստները։ Նրանք մարմնավորում էին գիտելիքի աղբյուրը պոեզիայում,երգերի խոսքերում, հունական մշակույթի մեջ՝ առասպելներում։ Համաձայն Առցանց Ծագումնաբանական Բառարանի, «music» տերմինը ծագել է 13-րդ դարի կեսին,Հին Ֆրանսերենի «musique» և Լատիներեն musica,գերմաներեն Musik, հոլանդերեն muziek, իսպաներեն musica, իտալերեն musica, Հին դասական գերմաներեն mosica բառից։ Դասական հունարենում «musik»-ը բնորոշում է ամեն տեսակի արվեստը, որտեղ Մուսաները «նախագահել են» իրենց ներկայությամբ, բայց հատկապես երաժշտությունը և պոեզիան։
== Երաժշտությունը որպես արվեստի կամ ժամանցի ձև ==
Երաժշտության հորինումը և կատարումը ունի գեղագիտական հաճույք պատճառելու, կրոնական կամ ծիսական նպատակով կամ որպես ժամանցային արտադրանք ներկայացվելու նպատակներ։ Երբ երաժշտությունը հասանելի էր միայն նոտաներով (օրինակ՝ դասական և ռոմանտիկ ժամանակաշրջաններում) երաժշտասերները գնում էին իրենց սիրելի ստեղծագործությունների կամ երգերի նոտաները՝ դրանք տանը դաշնամուրով կատարելու համար։ Երբ ի հայտ եկավ ձայնագրումը, հանրաճանաչ երգերի ձայնագրությունները դոմինանտ դիրք գրավեցին նոտաների հանդեպ։ Երաժշտասերները վայելում էին իրենց սիրելի ստեղծագործությունների ձայնագրությունները։ Իսկ տնային մագնիտոֆոնների ի հայտ գալուց հետո՝ 1980-ականներին և թվային երաժշտության հայտնվելուց հետո (1990-ականներ), երաժշտասերները կարողանում էին իրենց նախընտրած երգերի ժապավենները և նվագացանկերը ստեղծել և բեռնել դրանք դյուրակիր կասետների և MP3 նվագարկչի վրա։ Որոշ աուդիոֆիլներ ստեղծում են իրենց նախընտրած երգերի միքսային ժապավենները, որոնք ծառայում են որպես «ինքնադիմանկար, իդեալական խնջույքի բաղադրատոմս..և բացառապես ամենից սիրված բաներով կահավորված միջավայր»։
Սիրողական մակարդակի երաժիշտները կարող են իրենց հաճույքի համար հորինել կամ կատարել երաժշտություն,նաև՝ եկամուտ ստանալ։ Պրոֆեսիոնալ երաժիշտներն աշխատանքի են անցնում մեծ թվով կազմակերպություններում և հաստատություններում ներառյալ զինված ուժերում (քայլերգեր նվագող խմբերում և փոփ խմբերում),եկեղեցիներում և սինագոգներում,սիմֆոնիկ նվագախմբերում ռադիոհեռարձակող կամ ֆիլմարտադրող կազմակերպություններում և երաժշտական դպրոցներում։ Պրոֆեսիոնալ երաժիշտները երբեմն աշխատում են որպես ֆրիլանսեր կամ սեսիոն երաժիշտներ՝ պայմանագրեր և տարբեր պայմաններով համաձայնագրեր փնտրելով։ Սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտների մեջ բազում կապեր կան։ Սկսնակ սիրողական երաժիշտները սովորում են պրոֆեսիոնալների մոտ։ Համայնքային շրջանակում աչքի ընկնող սիրողական երաժիշտները ելույթ են ունենում պրոֆեսիոնալ երաժիշտների հետ տարբեր անսամբլներում,ինչպիսիք են համայնքային համերգային խմբերը և նվագախմբերը։
Հաճախ տարբերություն է մտցվում կենդանի լսարանի համար և ստուդիայում կատարվող երաժշտության մեջ։ Սա արվում է այն նպատակով,որ երաժշտությունը հնարավոր լինի ձայնագրել և տարածել երաժշտության վաճառքի համակարգի և հեռարձակման միջոցով։ Այնուամենայնիվ, շատ հաճախ ունկնդրի առջև կատարվող, կենդանի կատարումները նույնպես ձայնագրվում են և տարածվում։ Կենդանի համերգների ձայնագրումը տարածված է թե՛ դասական,թե՛ փոփ երաժշտության ձևերի մեջ (նաև ռոքում)։ Ռոք երաժշտության համերգների անօրինական ձայնագրությունները մեծ ընդունելություն են գտնում երաժշտասերների մոտ։ Ջեմ-խմբի դեպքում կենդանի,իմպրովիզացիոն ջեմ-սեսիաներն ընդունված է ձայնագրել ստուդիաներում։
=== Կոմպոզիցիա ===
Կոմպոզիցիան երգի,գործիքային երաժշտության պիեսի,վոկալի և նվագարանների, կամ երաժշտության այլ տեսակի ստեղծումն է կամ հորինելու հմտությունը։ Արևմտյան դասական և էլի շատ մշակույթներում, կոմպոզիցիան ներառում է նաև նոտագրում,որի միջոցով ստեղծագործությունը հետո կատարվում է կոմպոզիտորի, երաժիշտների, երգիչների կողմից։ Ավանդական և փոփ երաժշտության մեջ ստեղծագործության գործողությունը, որը կոչվում է ուղղակի երգահանություն, ընդգրկում է երգի հիմնական ուրվագծերի ստեղծումը.մեղեդին, խոսքերը և ակորդների հաջորդականությունը։ Դասական երաժշտության մեջ կոմպոզիտորն ինքն է գործիքավորում սեփական ստեղծագործությունները,մինչդեռ երաժշտական թատրոնում կամ փոփ երաժշտության մեջ երգահանները կարող են գործիքավորող վարձել։ Շատ դեպքերում երգահանը չի օգտագործում նոտագրումը։ Դրա փոխարեն հորինում է մտքում և ձայնագրում կամ նվագում հիշողությամբ։ Ջազում և փոփ երաժշտության մեջ ազդեցիկ կատարողների նշանավոր ձայնագրությունները ստանում են նույն կշիռն,ինչ դասական,նոտաներով կատարումները։
Նույնիսկ երբ երաժշտությունը գրված է համեմատաբար հստակ, ինչպես դասական երաժշտության մեջ,կատարողը ստիպված է շատ որոշումներ կայացնել,քանի որ նոտագրումն այնքան էլ հստակ չի արտահայտում երաժշտության բոլոր տարրերը։ Որոշում կայացնելու գործընթացը,թե ինչպես կատարել երաժշտությունը, որը հորինվել և նոտագրվել է նախկինում սահմանվում է «մեկնաբանություն»։ Նույն ստեղծագործության տարբեր կատարողների մեկնաբանությունները կարող են շատ տարբերվել ընտրված տեմպի,երգելու/նվագելու ոճի կամ մեղեդիների ֆրազավորման դիտանկյունից։ Երբ կոմպոզիտորներն ու երգահանները կատարում են իրենց սեփական ստեղծագործությունները, դա նույնպես կոչվում է մեկնաբանություն։ Տարբերակների և մեթոդների կայուն թիվը,որոնք առկա են կոնկրետ ժամանակում և տեղում կոչվում է կատարման հմտություն:Միաժամանակ «մեկնաբանություն» սովորաբար կոչվում է կատարողի անհատական ընտրությունը։
Երաժշտական կոմպոզիցիան հաճախ օգտագործում է նոտագրություն և գրվում է մեկ անձի կողմից:Բայց միշտ չէ այդպես։ Ստեղծագործությունը կարող է ունենալ մի քանի կոմպոզիտորներ։ Սա հաճախ է պատահում փոփ երաժշտության մեջ,երբ խումբը համատեղ գրում է երգ,կամ երաժշտական թատրոնում,երբ մեկը գրում է մեղեդիները, մյուսը՝ խոսքերը,իսկ երրորդը՝ գործիքավորում է երգերը։ Երաժշտության որոշ ոճերում,օրինակ՝ բլյուզում կոմպոզիտոր-երգահանը կարող է ստեղծել,կատարել և ձայնագրել նոր երգեր,կամ պիեսներ՝ դրանք երբևէ չնոտագրելով։ Երաժշտական եղանակը կարող է նաև ստեղծվել բառերով,նկարներով,կամ համակարգչային ծրագրերով,որոնք բացատրում են կամ նշում, թե ինչպես պետք է երգիչը կամ երաժիշտը ստանա երաժշտական հնչյունները։ Նման օրինակներն ընդգրկում են ավանգարդից (որը օգտագործում է գրաֆիկական նոտագրություն գրելու համար այնպիսի ստեղծագործություններ,ինչպիսիք են Aus den sieben Tagen,) մինչև համակարգչային ծրագրեր,որոնք նշում են երաժշտական պիեսների հնչյունները։ Երաժշտությունը,որը հաճախ օգտագործում է պատահականությունը կոչվում է ալեատորիկ երաժտություն և ասոցացվում է 20-րդ դարի այնպիսի կոմպոզիտորների հետ,ինչպիսիք են Ջոն Քեյջը, Մորթոն Ֆելդմանը և Վիտոլդ Լուտոսլավսկին։ Պատահականության վրա հիմնված երաժշտության առավել հայտնի օրինակ է զանգակների ՝քամուց առաջացող ղողանջը։
=== Նոտագրում ===
2000-ականներում երաժշտության նոտագրումը ենթադրում է նոտաների և ռիթմերի գրավոր արտահայտումը թղթի վրա ՝ սիմվոլների միջոցով։ Նոտագրումը պարունակում է նաև ցուցումներ այն մասին, թե ինչպես կատարել երաժշտությունը։ Օրինակ՝ երգի նոտաները կարող են ցույց տալ,որ երգն իրենից ներկայացնում է «դանդաղ բլյուզ» կամ «արագ սվինգ»։ Սա ցույց է տալիս տեմպը և ժանրը։ Նոտաները կարդալու համար անհրաժեշտ է իմանալ երաժշտության տեսություն,հարմոնիա և ունենալ կատարման փորձ ՝կապված կոնկրետ երգի կամ ստեղծագործության ժանրի հետ։
Գրավոր նոտագրությունը կախված դարաշրջանից տարբեր է։ 2000-ականներին նոտագրությունը ստեղծվում է ավանդական ձևով,կամ համակարգչային նոտագրող ծրագրերով։ Հնում նոտագրություն անում էին քարի և կավե աղյուսների վրա։ Երաժշտությունը նոտաներով կատարելու համար, երաժշտին կամ երգչին անհրաժեշտ է ռիթմիկ և նոտային տարրերի հասկացողություն և կատարման պրակտիկա։ Նվագելով այնպիսի ժանրերում,որոնք պահանջում են երաժշտական իմպրովիզացիա,կատարողը նվագում է այն նոտաներով,որտեղ միայն ակորդային անցումներն ու երգի կառուցվածքն են նշված։ Սա կատարողից պահանջում է երաժշտության կառուցվածքի լավ հասկացողություն,հարմոնիայի և տվյալ ժանրի ոճերի իմացություն (օրինակ՝ ջազ կամ քանթրի)։Արևմտյան երաժշտական արվեստի մեջ ամենատարածված նոտագրման ձևը պարտիտուրն է, որն ընդգրկում է անսամբլային պիեսի բոլոր պարտիաները և երգիչների ու երաժիշտների առանձին,անհատական նվագաբաժինները։ Փոփ երաժշտության,ջազի մեջ ստանդարտ նոտագրություն է համարվում մեղեդու,ակորդների,խոսքերի(եթե վոկալ ստեղծագործություն է) և կառուցվածքի նշումը։ Պարտիտուր և նվագաբաժիններ կարող են օգտագործվել նաև փոփ երաժշտության և ջազի մեջ,հատկապես ՝մեծ անսամբլներում։ Փոփ երաժշտության մեջ կիթառահարներն ու բաս-կիթառահարները հաճախ կարդում են երաժշտությունը թաբերից,որոնք օգտագործելով կիթառի կամ բասի գրիֆի սխեման,ցույց են տալիս նվագվելիք նոտաների տեղերը։ Թաբերն օգտագործվել են նաև Բարոկկո ժամանակաշրջանում, Լյուտնյայի(լարային,կսմիթային երաժշտական նվագարան) համար։
=== Իմպրովիզացիա ===
Երաժշտական իմպրովիզացիան ինքնաբուխ երաժշտության ստեղծումն է:Այն հաճախ հիմնված է լինում նախորդիվ գոյություն ունեցող հարմոնիկ կառուցվածքի կամ ակորդային հաջորդականության վրա։ Իմպրովիզացիան կատարողի ակնթարթային գրված կոմպոզիցիան է,որտեղ կոմպոզիտորական մեթոդները կիրառվում են հանպատրաստից կամ պատրաստած։ Իմպրովիզացիան զգալի մաս է կազմում երաժշտության որոշ տեսակների համար,ինչիսիք են բլյուզը, ջազը, ջազ ֆյուժընը,որոնցում երաժիշտները սոլո իմպրովիզներ են անում մեղեդու և նվագակցային բաժնի մեջ։ Արևմուտքի երաժշտական արվեստի ավանդույթների մեջ իմպրովիզացիան կարևոր հմտություն էր հատկապես բարոկկո և դասական ժամանակաշրջաններում։ Բարոկկո շրջանում կատարողներն իմպրովիզ էին անում զարդարանքները իսկ basso continuo-ստեղնաշարայինները իմպրովիզ էին անում ակկորդային ձայներում։ Դասական էպոխայում մենակատար երգիչներն ու երաժիշտները իմպրովիզ էին անում վիրտուոզ կադենցիաների ժամանակ ՝ դասական համերգի ընթացքում։ Այնուամենայնիվ 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբում,երբ արևմտյան գեղարվեստական կատարման համընդհանուր ընդունված պրակտիկան ստանդարտացվեց սիմֆոնիկ նվագախմբերում, օպերային թատրոններում, իմպրովիզացիան սկսեց ավելի փոքր դեր խաղալ։ Միևնույն ժամանակ որոշ ժամանակակից կոմպոզիտորներ ավելի ու ավելի շատ ավելացրին իմպրովիզացիան իրենց ստեղծագործություններում։ Հնդկական դասական երաժշտություն մեջ իմպրովիզացիան հանդիսանում է կարևոր բաղադրիչ և հիմնական չափանիշ։
=== Տեսություն ===
Երաժշտության տեսությունն ընդգրկում է երաժշտության բնույթը և մեղանիկաները։ Այն հաճախ ներառում է նմուշների արտահայտումը,որոնք որոշում են կոմպոզիտորների մեթոդները և ուսումնասիրում է երաժշտական լեզուն և նոտագրությունը։ Լայն իմաստով, երաժշտության տեսությունը որոշում և վերլուծում է երաժշտության հատկանիշները և տարրերը.ռիթմ, հարմոնիա (հարմոնիկ ֆունկցիա), մեղեդի,կազմություն, ձև։ Ընդհանուր առմամբ երաժշտական տեսությունը կարող է ներառել երաժշտության մասին յուրաքանչյուր պնդում, համոզմունք, մտահղացում։ Այս ամենը ուսումնասիրող մարդիկ տեսաբաններն են։ Նրանց մի մասը օգտագործում են ակուստիկան, մարդու ֆիզիոլոգիան և հոգեբանությունը,որ բացատրեն՝ ինչու և ինչպես է ընկալվում երաժշտությունը։
== Տարրեր ==
Երաժշտությունն ունի շատ տարբեր հիմքեր և տարրեր։ «Տարր» բառը կարող է նշանակել հետևյալ բաները.բարձրություն և բիթ կամ զարկերակ, տեմպ, ռիթմ, մեղեդի, հարմոնիա, տեքստուրա, ոճ, ձայների բաշխում և տեմբր կամ էլ գույն, դինամիկաներ,արտահայտչամիջոցներ, արտիկուլյացիա, ձև ստրուկտուրա։ Երաժշտության տարրերը իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի ուսումնական ծրագրերում։ Այս երեք ուսումնական ծրագրերն էլ համարում են բարձրությունը, դինամիկաները, տեմբրը և տեքստուրան երաժշտական տարրեր,սակայն մյուս վերոնշյալ տարրերը ոչ միշտ են համընդհանուր ընդունված։ Ստորև այս երեք ուս.ծրագրերի «երաժշտական տարրերի» պաշտոնական ձևակերպումներն են.
Ավստրալիա.բարձրություն,տեմբր,տեքստուրա, դինամիկաներ և արտահայտչամիջոցներ,ռիթմ, ձև և ստրուկտուրա։
Միացյալ Թագավորություն. բարձրություն, տեքստուրա, դինամիկաներ, տևողություն,տեմպ,ստրուկտուրա։
ԱՄՆ. բարձրություն, տեմբր, տեքստուրա, դինամիկաներ,ռիթմ,ձև, հարմոնիա, ոճ և արտիկուլյացիա։Միացյալ Թագավորության ուսումնական ծրագրում 2013 թվականին երաժշտական տարրերի ցուցակում ավելացվել է «համապատասխան երաժշտական նշումներ» եզրույթը, իսկ ցուցակը վերանվանվել է «փոխկապակցված երաժշտական մեծություններ»:Այս մեծություններն են ՝ բարձրություն, տևողություն, դինամիկա,տեմպ, տեմբր, տեքստուրա, ստրուկտուրա և համապատասխան երաժշտական նշումներ։
«Երաժշտական տարրեր» արտահայտությունը օգտագործվում է մի շարք տարբեր համատեքստերում։ Դրանցից երկու ամենատարածված համատեքստերը կարելի է տարբերակել ՝ դրանք նկարագրելով որպես «երաժշտական տարրական էլեմենտներ» և «երաժշտության ընկալման տարրեր»։
=== Երաժշտական տարրական էլեմենտներ ===
1800-ականներին, «Երաժշտական էլեմենտներ» և «երաժշտական տարրական էլեմենտներ» արտահայտությունները համարվում էին մեկը մյուսին փոխարինող։ Այս փաստաթղթերում նկարագրված տարրերը վերաբերում են երաժշտության այն ասպեկտներին, որոնք անհրաժեշտ են երաժիշտ դառնալու համար։ Էստրելլայի պես,նոր գրողները, թվում է ՝ օգտագործում են «երաժշտական տարրեր» արտահայտությունը նույն ձևով։ Սահմանումը,որն ավելի հստակ է արտացոլում այս գործածությունը հետևյալն է.«արվեստի, գիտության և այլնի տարրական սկզբունքները. Քերականության տարրերը»։ Մեծ Բրիտանիայի ուսումնական ծրագրում «փոխկապակցված երաժշտական մեծությունների» անցնելը կարծես հետքայլ է դեպի երաժշտական տարրական էլեմենտներ։
=== Ընկալման տարրեր ===
1930-ականներին հոգեակուստիկայի զարգացման հետ, երաժշտության ուսումնասիրությունը ավելի շատ վերաբերում է այն բանին, թե ինչպես ենք մենք լսում երաժշտությունը, քան՝ ինչպես ենք նվագում։ Կարլ Սիշորն իր «Երաժշտության հոգեբանություն» գրքում առանձնացնում է երաժշտության հոգեբանության չորս հատկանիշ։ Դրանք էին բարձրությունը, հնչեղությունը, ժամանակը և տեմբրը (էջ 3)։ Նա դրանց չէր կոչում «երաժշտության տարրեր»,այլ բնորոշում դրանք որպես «տարրային կոմպոնենտներ» (էջ 2)։ Այնուամենայնիվ այս տարրային կոմպոնենտները ուղղակի կապված են 4 համեմատաբար տարածված երաժշտական տարրերի հետ.Բարձրությունն ու տեմպը ամբողջովին են համապատասխանում, «հնչեղությունը» համապատասխանում է դինամիկային, իսկ «ժամանակը»՝ ժամանակի վրա հիմնված ռիթմին,տևողությանը և տեմպին։ «Երաժշտության տարրեր» արտահայտության այս գործածումը ավելի մեծ կապ ունի Վեբստերի նոր բառարանի ՝ տարրերի սահմանման հետ.նախահիմք,որը հայտնի մեթոդներով չի կարող բաժանվել ավելի պարզ ձևի։
Թեև «երաժշտության տարրական էլեմենտները» ցուցակի հեղինակները կարող են տարբերվել կախված անձնական (կամ ինստիտուցիոնալ) նախասիրություններից, երաժշտության ընկալման տարրերը պետք է բաղկացած լինեն առանձին տարրերի ընդունված կամ ստուգված ցուցակից,որոնք կարող են ինքնուրույն մանիպուլացվել հասնելու համար ցանկալի երաժշտական էֆեկտին։ Թվում է,թե այս փուլում դեռևս տեղ կա հետազոտությունների։
=== Ոճերի վերլուծություններ ===
Երաժշտության որոշ ոճեր այս հիմունքների որոշ դրվագների վրա շեշտադրումներ են անում։ Մյուսներն այս տարրերն ավելի քիչ են շեշտադրում։ Որպես օրինակ, Bebop դարի ջազը շատ բարդ ակորդներ է օգտագործում՝ ներառյալ ալտերացված (փոփոխված) դոմինանտաները և ակորդների բարդ հաջորդականությունները՝ մեկ տակտի մեջ երկու կամ ավելի անգամ փոփոխվող ակորդներով իսկ մեղեդու մեջ մի քանի անգամ փոխվող բանալիով:Մինչդեռ օրինակ ֆանքի մեջ մեծ մասամբ շեշտը դրվում է ռիթմի և սվինգի վրա,և հիմնվում հանպատրաստից հորինված, մեկ ակորդի շուրջ նվագակցության վրա։ Կամ եթե Ռոմանտիզմի դարաշրջանում՝ 1800-ականների կեսերից մինչև դարավերջ, դասական երաժշտությունը լայնորեն կիրառում է դինամիկաների դրամատիկ փոփոխություններ ՝ pianissimo (շատ մեղմ) շշնջալու հատվածներին հաջորդում են հնչեղ fortissimo հատվածները, մինչդեռ որոշ ամբողջական սյուիտներ բարոկկո ոճում՝ գրված կլավեսինի համար 1700-ականների սկզբում, օգտագործում են ընդամենը մեկ դինամիկա։ Եվս մեկ օրինակ.դասական երաժշտության ստեղծագործություններ, ինչպիսիք սիմֆոնիաներն են, ունեն երկար տևողություն, մինչդեռ որոշ փոփ երգեր տևում են ընդամենը քիչ րոպեներ։
=== Տարրերի նկարագրություն ===
==== Ձայնի բարձրությունը և մեղեդին ====
Ձայնի բարձրությունը հնչյունի ասպեկտ է, որը մենք կարողանում ենք լսել։ Մի նոտան կամ տոնը կարող է բարձր կամ ցածր լինել մեկ այլ նոտայից կամ երաժշտական հնչյունից։ Մենք կարող են խոսել բարձր կամ ցածր տոնի համար ավելի ընդհանուր իմաստով։ Օրինակ ՝ ինչպես է ունկնդիրը լսում պիկոլոյի սուր ձայնը կամ սուլող տոնը և համարում ավելի բարձր,քան բաս թմբուկի խորը ձայնը։ Մենք խոսում ենք ձայնի բարձրության մասին նաև առավել կոնկրետ իմաստով ՝ կապված երաժշտական մեղեդիների, բասի երաժշտական գծի և ակորդների հետ։ Ձայնի ճշգրիտ բարձրությունը կարող է որոշվել ձայների հստակ և կայուն հաճախությամբ։ Հստակությունն ու կայունությունը պետք է լինեն այնքան,որ ձայնը տարբերվի աղմուկից։ Օրինակ՝ ունկնդրին ավելի հեշտ է տարբերակել դաշնամուրով նվագված նոտայի բարձրությունը,քան հարվածային գործիքինը։
Մեղեդին (կամ եղանակը) հաջորդականորեն հնչող,վարընթաց և վերընթաց շարժվող հնչյունների շարքն է։ Մեղեդու նոտաներն,առհասարակ, ստեղծվում են օգտագործելով այնպիսի հնչյունների բարձրության համակարգեր,ինչպիսիք են գամմաներն ու տոնայնությունները։ Մեղեդիները հաճախ պարունակում են նաև երգի կամ ստեղծագործության մեջ օգտագործվող ակորդի մաս համարվող հնչյուններ։
Պարզ ժողովրդական և ավանդական երգերը կարող են օգտագործել ընդամենը մեկ տոնայնության նոտաներ,այլ տոնայնության նոտաներ,որը կապված է տվյալ գամմայի տոնիկական հնչյունի հետ։ Օրինակ՝ կարող է լինել երգ՝ գրված C-ում (դո մաժոր),որն ունի մեղեդի՝ բաղկացած միայն դո մաժորի նոտաներից (առանձին նոտաները ՝ C,D,E,F,G,A,H: Սրանք այլ կերպ կոչվում են նաև «սպիտակ նոտաներ»,որը կապված է դաշնամուրի վրա համապատասխան ստեղների գույնով)։ Մյուս կողմից էլ, Bebop դարաշրջանի ջազը (1940-ականներ) և 20 և 21-րդ դարերի ժամանակակից երաժշտությունը կարող է օգտագործել շատ խրոմատիկ նոտաներ (այսինքն՝ ի լրումն դաշնամուրի վրա մաժոր գամմայի նոտաների, ընդգրկում է «սև» և «սպիտակ» բոլոր նոտաները) և անսովոր գամմաներ,ինչպիսիք են ամբողջ տոներով գամման (ամբողջական տոներով գամման ներառում է C, D, E, F♯, G♯ և A♯ նոտաները)։ Ցածր ռեգիստրի, բաս գործիքներով (օրինակ՝ կոնտրաբաս,էլեկտրական բաս կամ տուբա ) նվագված խորը երաժշտական գիծը կոչվում է բասային գիծ։
==== Հարմոնիա (ներդաշնակում) և ակորդներ ====
Հարմոնիան վերաբերում է երաժշտության «հորիզոնական» նոտաների հնչյուններին.նոտաներին,որոնք նվագվել կամ երգվել են միասին և միաժամանակ ակորդ ստեղծելու համար։ Սա սովորաբար նշանակում է,որ նոտաները միաժամանակ են հնչում, սակայն հարմոնիան կարող է լինել նաև հարմոնիկ կառուցվածք ուրվագծող մեղեդին։ Մաժորա-մինորային համակարգում ստեղծած երաժշտության մեջ, (սա ընդգրկում է 1600-ից 1900 թվականը գրված դասական երաժշտությունը և արևմտյան փոփի սգալի մասը, ռոքը և ավանդական երաժշտությունը) մեղեդու տոնայնությունը որոշում է օգտագործված գամման, որի կենտրոնն է համարվում տոնիկական (առաջին) աստիճանը։ Դասական պարզ կտորները և շատ փոփ և ավանդական երգեր գրված են այնպես,որ ողջ երաժշտությունը գրված է մի տոնայնության մեջ։ Շատ ավելի բարդ դասական,փոփ և ավանդական երգերն ու կտորները կարող են ունենալ 2 տոնայնություն (որոշ դեպքերում ՝ 3 և ավելի) ։ Ռոմանտիզմի դարաշրջանի Դասական երաժշտությունը՝ գրված 1820-1900 թվերին հաճախ ունենում է բազում տոնայնություններ։ Այսպես է նաև հատկապես 1940-ականների Bebop ժամանակաշրջանի ջազը, որտեղ երգի հիմնական տոնայնությունը կամ «տոնիկան» փոխվում է ամեն 4 տակտը, կամ նույնիսկ 2 տակտը մեկ։
==== Ռիթմ ====
Ռիթմը հնչյունների և լռության կարգավորումն է ժամանակի մեջ։ Մետրը (չափը) կենդանացնում է ժամանակը կանոնավոր իմպուլսային խմբերում՝ տակտերում, որոնք արևմտյան դասական, փոփ և ավանդական երաժշտության մեջ խմբավորում են նոտաները 2 քառորդ, 3 քառորդ, կամ 3 ութերորդական (հայտնի է նաև որպես վալսի չափ) և 4 քառորդ չափերում։ Չափերը դարձել են լսելու համար ավելի հեշտ,քանի որ երգերն ու ստեղծագործությունները հաճախ (բայց ոչ միշտ) շեշտ են դնում յուրաքանչյուր (նոտային) խմբավորման առաջին հարվածի (բիթի) վրա։ Գոյություն ունեն նկատելի բացառություններ, ինչպիսին է բեքբիթը,որը լայնորեն օգտագործվում է արևմտյան փոփում և ռոքում։ 4 քառորդ չափով երգում շեշտվում են տակտի 2-րդ և 4-րդ մասերը (թույլ և համեմատաբար թույլ մասեր)։ Սա սովորաբար կատարում է հարվածային գործիքներ նվագողը բարձր և տարբերվող-հնչողություն ունեցող փոքր թմբուկի վրա։ Փոփում և ռոքում երգի ռիթմային հատվածները նվագվում է «ռիթմ սեկցիան», որն ընդգրկում է ակորդներ նվագող գործիքները (էլեկտրոնային կիթառ, ակուստիկ կիթառ, դաշնամուր կամ այլ ստեղնաշարային գործիքներ) բաս-գործիք (սովորաբար ՝ էլեկտրոնային բաս-կիթառ, կամ որոշ տիպիկ ժանրերի համար,ինչպիսիք են ջազը և բլուգրասը ՝ կոնտրաբաս) և հարվածային գործիքներ։
==== Տեքստուրա ====
Երաժշտական տեքստուրան ստեղծագործության կամ երգի ընդհանուր հնչողությունն է։ Ստեղծագործության տեքստուրան արտահայտվում է այն բանով, թե ինչպես են ռիթմիկ, մեղեդային,հարմոնիկ նյութերը համադրվում ստեղծագործության մեջ։ Այս համադրությունն էլ որոշում է ձայնի բնույթը ստեղծագործության մեջ։ Տեքստուրան հաճախ նկարագրվում է խտության կամ ստվարության և դիապազոնի կամ լայնության ամենափոքր և ամենամեծ քայլերի միջակայքում։ Նաև տարբերվում է՝ կախված ձայների քանակից և մասերից և այդ ձայների հարաբերակցությունից։ Օրինակ՝ ստվար տեքստուրան պարունակում է գործիքների բազում «շերտեր»։ Այդ շերտերից մեկը կարող են լինել լարային բաժինը կամ պղնձյա փողայինները։ Ստվարության վրա ազդում է նաև գործիքների քանակն ու հարստությունը։ Տեքստուրայի տարածված բնորոշում է նաև նվագաբաժինների և երաժշտական գծերի քանակն ու հարաբերակցությունը։
Մոնոդիա(միաձայնություն). մեկ մեղեդի ՝(կամ եղանակ) առանց նվագակցության կամ ներդաշնակող հատվածի։ Մոնոդիայի օրինակ է մոր՝ երեխայի համար երգած օրորոցայինը։
Հետերոֆոնիա. 2 և ավելի գործիքներ կամ երգիչներ նվագում/երգում են միևնույն մեղեդին, բայց յուրաքանչյուր կատարող փոքր-ինչ փոխում է մեղեդու ռիթմը և արագությունը կամ ավելացնում տարբեր զարդարանքներ։ 2 բլուգրասներ, որոնք նվագում են ջութակի նույն ավանդական մեղեդին, յուրաքանչյուրը փոքր-ինչ փոխում կամ զարդարանքներ է ավելացնում այդ մեղեդուն։
Պոլիֆոնիա. (բազմաձայնություն) մի քանի իրարից անկախ,միահյուսված մեղեդային գծեր,որոնք երգվում կամ նվագվում են միաժամանակ։ Խմբերգային երաժշտությունը՝ գրված վերածննդի շրջանում, որպես կանոն, ստեղծված է այս ոճում։ Պոլիֆոնիայի պարզ օրինակ է "Row, Row, Row Your Boat" երգը, որտեղ երգիչների տարբեր խմբեր սկսում են երգել ոչ միաժամանակ։
հոմոֆոնիա. (միաձայնություն) պարզ մեղեդի, որն ուղեկցվում է ակորդային նվագակցությամբ։ Արևմտյան փոփ երաժշտության մեծ մասը՝ գրված 19-րդ դարից, գրված են այս տեքստուրայով։ Երաժշտությունը, որը պարունակում է մեծ թվով առանձին պարտիաներ (օրինակ՝ կրկնակի կոնցերտ, որտեղ 100 նվագախմբային գործիքներ են նվագակցում շատ միահյուսված մեղեդային գծերով) համարվում է ավելի ստվար և հոծ տեքստուրա ունեցող, քան քիչ նվագաբաժիններով երկը(օրինակ՝ մենակատար ֆլեյտայի մեղեդին, որին նվագակցում է մեկ թավջութակ)։
== Պատմություն ==
Ենթադրվում է, որ ժամանակակից մարդը ի հայտ է եկել Աֆրիկայում` մոտ 160 000 տարի առաջ։ Մոտ 50 000 տարի առաջ մարդիկ բնակվեցին կյանքի համար հարմար բոլոր մայրցամաքներում։ Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում նաև առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ, պատմաբանները եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը պետք է լիներ Աֆրիկայի առաջին մարդկանց մոտ, մինչև իրենց տարածումը Երկրով։ Ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար դարձել է ամբողջ մոլորակում մարդկանց կյանքի անբաժանելի մասը։
Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ։ Դրա օրինակներ են ծառայում ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, 4000 տարեկան է։
Ֆլեյտան գիտնականների կողմից գրանցված ամենահին երաժշտական գործիքն է։ Մի օրինակ հայտնաբերվել է քանդակների կողքը, որոնք ստեղծվել են մ.թ.ա. 35-40 հզ. տարի առաջ։
Երաժշտությունը արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը։ Երաժշտության ընդհանուր տարրերն են ձայնի բարձրությունը, ռիթմը, դինամիկան և տեմբրի և կառուցվածքի երաժշտական հատկանիշները։ Երաժշտության ստեղծումը, կատարումը, նշանակությունը և նույնիսկ սահմանումը փոփոխվում է՝ կախված մշակույթից և սոցիալական կոնտեքստից։ Երաժշտությունը ունի մի շարք ձևեր՝ իմպրովիզացիոն երաժշտությունից մինչև ալեատորիկ ձևեր։ Երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի, չնայած որ բաժանված ճյուղերն ու նրանց միջև առկա փոխհարաբերությունները հաճախ ճկուն են, երբեմն կախված են անձնական մեկնաբանությունից և երբեմն հակասական։ Երաժշտությունը համարվում է կատարողական, գեղարվեստական և լսողական արվեստ։ Կարելի է նաև առանձնացնել արտ երաժշտություն և ֆոլկ երաժշտություն։ Առկա է նաև խիստ կապ երաժշտության և մաթեմատիկայի միջև։ Երաժշտությունը կարող է կատարվել և ունկնդրվել, այն կարող է դրամատիկ գործի կամ ֆիլմի մաս լինել, կամ կարող է ձայնագրվել։ Տարբեր մշակույթներ կրողների համար երաժշտությունը ապրելակերպի կարևոր ձև է։ Հին հույն և հնդիկ փիլիսոփաները երաժշտությունը սահմանում են որպես հնչերանգներ, որտեղ մեղեդիները դասավորված են հորիզոնական կերպով, իսկ հարմոնները՝ ուղղահայաց կերպով։ Այնուամենայնիվ, 20-րդ դարի երաժիշտ-ստեղծագործող Ջոն Քեյջը կարծում էր, որ ցանկացած հնչյուն կարող է երաժշտություն լինել։ Երաժշտագետ Ժան Ժակ Նատիզը ամփոփում է մի հարաբերական, հին տեսակետ-"Երաժշտության և աղմուկի միջև եղած սահմանը միշտ մշակութային սահմանում ունի. նույնիսկ միևնույն հասարակության մեջ այդ սահմանը միևնույն տեղով չի անցնում։ Մի խոսքով, հազվադեպ է կոնսեսուս լինում։ Բոլոր հաշվարկներով, չկա որևէ միջմշակութային և միևնույն համընդհանուր գաղափար՝ ըստ որի կտրվի երաժշտության մասին սահմանումը:"
=== Նախապատմական ժամանակներ ===
Նախապատմական երաժշտությունը տեսականորեն կարող է բացատրվել ըստ պալեոլիթի հնագիտական կայքերից վերցված բացահայտումներով։ Ֆլեյտաները հաճախ հայտնաբերվում են՝ փորագրված ոսկորներից, որոնց վրա լայնակի անցքեր են արված։ Դիվյե Բաբե ֆլեյտան, որը փորագրվել է քարանձավաբնակ արջի ազդրոսկորից, մոտավորապես, 40,000 տարվա եղելություն ունի։ Հնդկաստանը այն երկրներից է, որոնք ունեն հին երաժշտական մշակույթ։ Ամենահին և ամենամեծ նախապատմական երաժշտական գործիքների հավաքածուն հայտնաբերվել է Չինաստանում (Ք.Ա. 7000-6600 թթ.)։ Ամենահին երգը, որը հայտնաբերվել է կավե ցուցանակների վրա, գրված է մոտավորապես Ք.Ա. 1400 թվականին։
=== Հին Եգիպտոս ===
Եգիպտական երաժշտական գործիքների մասին ամենահին նյութերը և ներկայացուցչական փաստերը նախադինաստիական ժամանակաշրջանի են, սակայն ավելի ստույգ փաստերը հաստատվել են Հին Թագավորությունից, որտեղ տավիղ, ֆլեյտա և երկակի կլառնետ էին նվագում։
Եգիպտական ֆոլկ երաժշտությունը, ներառյալ ավանդական Սուֆի դհիրկ ծիսակատարությունները, հին եգիպտական երաժշտությանը ամենամոտ ժամանակակից երաժշտությունն է։
=== Ասիական մշակույթ ===
Հնդկական դասական երաժշտությունը աշխարհում ամենահին երաժշտական ավանդույթներից մեկն է։ Հարապայի և Մոհենյո Դարոյի լարային և հարվածային գործիքների տարբեր տեսակներ վերականգնվել են Սըր Մորտիմեր Հիլերի կատարած պեղումների արդյունքում։ Ռիգվեդան պարունակում է ժամանակակից հնդկական երաժշտության տարրեր։ Հնդկական դասական երաժշտությունը՝ մարգան, միահնչյուն երաժշտություն է, և նրա հիմքում ընկած է միևնույն մեղեդային գիծը։ Ասիական երաժշտության մեջ մտնում են արաբական, կենտրոնական ասիական, արևելյան ասիական, հարավային ասիական և հարավարևելյան ասիական երկրների երաժշտությունները։
=== Աստվածաշնչյան հիշատակումներ ===
Երաժշտության և թատրոնի գիտնականները, որոնք ուսումնասիրություններ են անում Սեմիտական և վաղ հրեա-քրիստոնեական պատմության և մարդաբանության վերաբերյալ, ընդհանուր կապեր են հայտնաբերել թատերական և երաժշտական գործունեություններում եբրայեցիների և հույների և հռոմեացիների դասական մշակույթների միջև։ Կատարման ընդհանուր մասը բացահայտվել է "սոցիալական երևույթ՝ լիթանիումում". աղոթք, որը կազմված է աղաչանքների ու պաղատանքների շարքից։
=== Հին ժամանակներ ===
Արևմտյան մշակույթները վիթխարի ազդեցություն են ունեցել երաժշտության զարգացման վրա։ Արևմտյան մշակույթների երաժշտական պատմությունը ձգվում է մինչև հին հունական ժամանակաշրջանը։
=== Հին Հունաստան ===
Հին Հունաստանում երաժշտությունը համարվում էր սոցիալ-մշակութային կյանքի կարևոր մաս։ Երաժիշտներն ու երգիչները ականավոր դեր էին զբաղեցնում հունական թատրոնում։ Երկսեռային երգչախմբերը կատարումներ էին ունենում ժամանցային, տոնական և հոգևոր արարողությունների ժամանակ։ Երաժշտական գործիքներից առկա էին երկեղեգյան փողերը և պլուցկեդային լարային գործիքները, քնարը, կիթառը։ Երաժշտությունը կրթության կարևոր մաս էր կազմում. տղաներին տալիս էին երաժշտական կրթության 6 տարեկանից։ Հունական երաժշտական տեսությունը ներառում էր հունական երաժշտական ոճեր, որոնք աստիճանաբար հիմք դարձան արևմտյան կրոնական և դասական երաժշտության համար։ Հետագայում Հռոմեական Կայսրությունից, Արևելյան Եվրոպայից և Բյուզանդիական Կայսրությունից եկած ազդեցությունները փոխեցին հունական երաժշտությունը։ Ամենահին օրինակը, որը պահպանվել է որպես ամբողջական երաժշտական ստեղծագործություն, Սեիկիլոս տապանագիրն է։ Այն ներառում է նոտաներ աշխարհի տարբեր մասերից։
=== Միջին դարեր ===
Միջնադարյան դարաշրջանը սկսվում է Ռոման-կաթոլիկ եկեղեցու ծառայությունների երգերով։ Այդ ժամանակ Արևմտյան երաժշտությունը դառնում էր ավելի շուտ արվեստի ճյուղ՝ երաժշտական նոտաներով։ Միակ եվրոպական միջնադարյան երգացանկը, որը պահպանվել է, ռոման-կաթոլիկ եկեղեցու միահնչյուն պաշտամունքային միաձայն երգերն է։
=== Ռենեսանսի ժամանակաշրջան ===
Ռենեսանսի ժամանակաշրջանի երաժշտությունը (1400-1600 թթ.) ավելի շատ կենտրոնացած էր աշխարհիկ թեմաների վրա։ 1450-ականներին հայտնագործվեց տպագիր մամուլը, և դա օգնեց երաժշտական ճյուղերի արագ տարածմանը։ Այսպիսով, երաժշտությունը սկսեց աստիճանաբար կարևոր դեր խաղալ առօրյա կյանքում։ Երաժիշտները աշխատում էին եկեղեցիներում, դատարաններում և քաղաքներում։
Եկեղեցական քառյակները աճում էին, իսկ եկեղեցին մնում էր երաժշտության կարևոր հովանավորը։ XV դարի կեսերին երաժիշտները ստեղծագործում էին բազմահնչյուն հոգևոր երաժշտություն։ Այս ժամանակաշրջանի ականավոր երաժիշտներից էին Ջյուլիամ Դուֆեյը, Ջիովաննի Պիեռլուջի դա Պալեստրինան, Թոմաս Մոռլեյը և Օռլանդ դե Լասուսը։ Շատ կարևոր ստեղծագործողներ, որոնց կոչում են ֆրանկո-ֆլամանդական ստեղծագործողներ, սերում էին Հոլանդիայից, Բելգիայից և հյուսիսայից Ֆրանսիայից։ Նրանք կարևոր դեր էին խաղում ամբողջ Եվրոպայում, հատկապես Իտալիայում։
=== Բարրոկոյի ժամանակաշրջան ===
Բարրոկոյի ժամանակաշրջանը սկսվեց 1600-1750 թթ. և տարածվեց ամբողջ Եվրոպայով մեկ։ Այս ժամանակաշրջանում երաժշտությունը սկսեց ընդլայնվել իր տիրույթներում։ Բարրոկոյի երաժշտության ժամանակաշրջանը սկսվեց, երբ գրվեցին առաջին օպերաները և երբ ձայնակարգային երաժշտությունը դարձավ լայն տարածված։ Գերմանական բարրոկո երաժշտության ստեղծագործողները երաժշտություն էին գրում փոքր համույթների համար՝ ներառյալ լարային, փողային և հովային գործիքներ, ինչպես նաև երգչախմբեր, սրինգներ, կլավեսին և կլավիկորդ։ Այս ընթացքում մի քանի խոշոր երաժշտական ձևեր սահմանվեցին, որոնք հետագայում ընդլայնվեցին։ Ուշ բարրոկոյի ոճը բազմահնչյունային համալիր էր և հարուստ էր մեղեդիներով։ Բարրոկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտորներից էին Սեբաստիան Բախը, Ջորջ Ֆրեդերիկ Հանդելը և Ջորջ Ֆիլիպ Թելեմանը։
=== Կլասիցիզմ ===
Դասական ժամանակաշրջանի երաժշտությունը (1750-1830) ունի ավելի թեթև, մաքուր և զգալիորեն ավելի պարզ կառուցվածք, և հակված է լինել ձայնային և երգեցիկ։ Այս ընթացքում ի հայտ եկան նոր ժանրեր։ Հիմնական ոճը հոմոֆոնիկ էր, որտեղ հիմնական մեղեդին և նվագակցությունը հստակ տարբերվում են։ Կարևորություն էր տրվում գործիքային երաժշտությանը։ Այս ժամանակաշրջանի երաժշտության հիմքում Բարրոկոյի ժամանակաշրջանի ձևերն էին, որոնք ավելի ընդլայնվեցին (սոնատ, կոնցերտ և սիմֆոնիա)։ Մյուս հիմնական ձևերն էին տրիոն, լարային քառյակները, սերենադները և դիվերտիսմենը։ Ամենակարևոր և զարգացվող ձևը սոնատն էր։ Չնայած բարրոկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտորները նույնպես գրում էին սոնտեներ, սակայն դասական սոնատները ամբողջովին տարբերվում են։ Դասական շրջանի գործիքային բոլոր ձևերի հիմքում ընկած էր սոնատի դրամատիկական կառուցվածքը։ Դասական շրջանում կատարված ամենակարևոր Էվոլյուցիոն քայլերից մեկը հասարակական կոնցերտների կատարելագործումն էր։ Ազնվականությունը կարևոր դեր էր խաղում երաժշտական կյանքի հովանավորության մեջ, սակայն հիմա կոմպոզիտորները արդեն կարող էին գոյատևել առանց նրա վարձակալության։ Աճող հանրաճանաչությունը հանգեցրեց նվագախմբերի թվերի շատացմանը։ Կլասիցիզմի շրջանի հայտնի կոմպոզիտորներից են Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախը, Քրիստոֆ Ուիլիբալդ Գլակը, Յոհան Քրիստինա Բախը, Ժոզեֆ Հայդենը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը և Ֆրանց Շուբերտը։
=== Ռոմանտիզմ ===
Ռոմանտիկ երաժշտությունը (1810-1900) կլասիկ շրջանի խիստ ոճերը և ձևերը վերափոխեց ավելի կրքոտ և արտահայտիչ պիեսների։ Այն փորձում էր մեծացնել հուզական արտահայտությունն ու զորությունը՝ նկարագրելու խորը ճշմարտությունը կամ մարդկային զգացմունքները։
Այս շրջանում ստեղծագործությունների գերիշխող թեման ռոմանտիկ սերն էր։ Որոշ դեպքերում կլասիկ շրջանի ֆորմալ կառուցվածքները պահպանվել են, սակայն որոշ առկա ժանրերում, ձևերում և ֆունկցիաներում ձևափոխվել են։ Ինչպես նաև նոր ձևեր են ստեղծվել։ Օպերան և բալետը շարունակում էին զարգանալ։ 1800 թվականին երաժշտությունը զարգացավ Լյուդվիգ վան Բեթհովենի և Ֆրանզ Շյուբերտի կողմից՝ ներկայացվելով ավելի դրամատիկ, արտահայտչական ոճով։ Բեթհովենի դեպքում մոտիվները եկան փոխարինելու մեղեդուն՝ որպես կարևոր կոմպոզիցիոն միավոր։ Ավելի ուշ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Պյոտր Իլիչ Չայկովսկին, Անտոնին Դվորակը և Գուստավ Մահլերը կիրառեցին ավելի մշակված ակորդներ և ավելի մեծ անհամապատասխանություն՝ դրամատիկ լարվածություն ստեղծելու համար։ Նրանք ստեղծեցին համալիր և հաճախ բավական երկար երաժշտական գործեր։ Ռոմանտիկ շրջանում տոնայնությունը իր գագաթնակետին էր։
=== XX-XXI դարերի երաժշտություն ===
XX դարում երաժշտության լսողների շրջանակը մեծացավ, քանի որ ռադիոն դարձավ շատ տարածված, իսկ ֆոնոգրաֆները օգտագործում էին երաժշտություն նվագելու և տարածելու նպատակով։ Արտ երաժշտությանը ցուցաբերած ուշադրությունը բացատրվում է նոր ռիթմերի, ոճերի և ձայների հետազոտությամբ։ XX դարի արտ երաժշտության ականավոր գործիչներից են Իգոր Ստրավինսկին, Առնոլդ Շունբերգը և Ջոն Քեյջը։ Ձայնագրման գյուտը և երաժշտության խմբագրման հնարավորությունը դասական երաժշտության նոր ենթաժանրերի շատացման առիթ դարձան՝ ներառյալ ակուսմատիկ և էլեկտրոնիկ ստեղծագործության Երաժշտական կոնկրետ դպրոցներ։ Ի հայտ եկավ ջազային երաժշտությունը, որը 20-րդ դարի կարևոր երաժշտական ճյուղերից մեկը դարձավ, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին կարևորվեց ռոք երաժշտությունը։ Ջազը ամերիկյան երաժշտական ձև է, որը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին աֆրո-ամերիկյան համայնքներում՝ աֆրիկյան և եվրոպական ավանդական երաժշտությունների միախառնումից՝ Հարավային Միացյալ Նահանգներում։ Իր զարգացման վաղ շրջանից մինչև հիմա ջազը ներառել է 19-20-րդ դարերի ամերիկյան պոպուլյար երաժշտությունից տարրեր։ Ջազը ի սկզբանե սնել է մի շարք ենթաժանրեր՝ Նոր Օռլեանի Դիքսիլենդից (1910-ականներ) մինչև 1970-ականներն ու 1980-ականների ջազ-ռոք ֆյուժն։ Ռոք երաժշտությունը պոպուլյար երաժշտության ժանր է, որը ձևավորվել է 1960-ականներից՝ 50-ականների ռոք ընդ ռոլ, ռոքաբիլի, բլյուզ և քանթրի երաժշտություններից։ Ռոքային ձայնը հաճախ կապվում է էլեկտրական կիթառի կամ ակուստիկ կիթառի հետ։ Այստեղ օգտագործվում են ուժեղ ենթաբիթեր՝ էլեկտրական բաս կիթառի ռիթմային բաժնով և ստեղնաշարային գործիքներով (երգեհոն, դաշնամուր կամ անալոգային և թվային սինթեզատորներ և համակարգիչներ)։ 1960-ականներին և 70-ականների սկզբին ռոք ժանրը ճյուղավորվեց տարբեր ենթաբաժինների՝ բլյուզ ռոքից և ջազ-ռոք ֆյուժնից մինչև պրոգրեսիվ ռոք և ռոքի փորձառական ժանրերի տարբեր տեսակներ։
== Կատարում ==
Կատարումը երաժշտության ֆիզիկական արտահայտումն է։ Կատարումը կարող է լինել կամ արդեն փորձած կամ իմպրովիզացված։ Իմպրովիզացիան երաժշտական գաղափար է, որը ստեղծվում է առանց կանխամտածվածության, իսկ փորձված գործը գաղափարի ակտիվ կրկնողությունն է, մինչև կապակցվածության հասնելը։ Երաժիշտները հաճախ իմպրովիզներ են անում արդեն փորձած գաղափարին՝ ունիկալ կատարում ստանալու համար։
Շատ մշակույթներ կատարման և սոլոյի հստակ ավանդական ձևեր ունեն, օրինակ հնդկական դասական երաժշտությունը կամ արևմտյան արտ երաժշտության ավանդույթները։ Այլ մշակույթներ, ինչպիսին է օրինակ Բալին, ունեն խմբակային կատարումների խիստ ավանդական ձևեր։
=== Ունկնդրելու ավանդույթ ===
Երաժշտության շատ տեսակներ, ինչպիսին են օրինակ ավանդական բլյուզը և ֆոլկ երաժշտությունը, ի վերուստ պահպանվում էին կատարողների հիշողություններում, իսկ երգերը կատարվում էին բանավոր կերպով կամ լսողությամբ։ Եթե երաժշտության հեղինակը հայտնի չէ, ապա այն համարվում է ավանդական երաժշտություն։ Մշակութային պատմությունը երգի միջոցով փոխանցվում է մարդկանց ականջին։
== Երաժշտական տեսություն ==
Երաժշտության տեսական ասպեկտները ուսումնասիրում են երաժշտագիտությունը։
Երաժշտական տեսությունը պատասխանում է այն հարցին, թե ինչ կանոնների է ենթարկվում երաժշտությունը, ինն է նրա հիմքում և ինչ է պետք սովորել, որպեսզի ոչ միայն գրագետ կատարվի երաժշտությունը, այլև հասկանալի լինի։ Երաժշտության վերլուծության ընթացքում առանձնանում են հետևյալ հիմնական կատեգորիաները՝ մեղեդի, Ներդաշնակագիտություն, կոնտրապունկտ, կառուցվածք։ Կիրառական տեսությունը, հիմնվելով ուսումնասիրությունների վրա, նպատակ է դնում ստեղծել և կատարելագործել երաժշտության ուսուցման մեթոդները, որոնք թույլ են տալիս տիրապետել կատարողական արվեստին, մարզել երաժշտության ընկալումը։ Հիմնական հմտություններն են համարվում սոլֆեջիոն՝ երաժշտության ընթերցումը թղթից, նոտաների գրառումը լսողությամբ, լսողությամբ վերլուծությունը և այլն, տարբեր տեսակի պարտիտուրաների ընթերցումը, նվագախմբի համար գործիքավորումը, իմպրովիզացիայի արվեստը, կոմպոզիցիայի սկզբնավորումը։
=== Երաժշտական հնչյուն ===
Երաժշտությունը կազմվում է երաժշտական հնչյուններից։ Դրանք ունեն հստակ բարձրություն (հիմնական տոնի բարձրությունը սուբկոնտրօկտավայի դո նոտայից մինչև հինգերորդ օկտավայի ռե նոտան՝ 16-ից 4000-4500 Հց)։ Երաժշտական հնչյունի տեմբրը որոշվում է օբերտոնների առկայությամբ և կախված է ձայնի աղբյուրից։ Երաժշտական հնչյունը որոշակի երկարություն ունի։ Նրա ֆիզիկական յուրահատկությունն այն է, որ ձայնային ճնշումը գոյանում է ժամանակի պարբերական գործընթացով։
Երաժշտական հնչյունները խմբավորվում են երաժշտական համակարգի մեջ։ Երաժշտության կառուցման հիմքը ձայնասանդղակն է։ Դինամիկական երանգները ենթարկվում են բարձրությունների սանդղակին, որը չունի բացարձակ նշանակություններ։ Լայնորեն տարածված սանդղակում հարևան հնչյունները 1:2 հարաբերակցության մեջ են (ությակները վերաբերում են քառորդներին, քառորդները՝ կեսերին և այլն)։
== Երաժշտական արտադրություն ==
Երաժշտությունը ստեղծվում և կատարվում է ելնելով մի շարք նպատակներից՝ էսթետիկ հաճույքից, կրոնական կամ արարողական նպատակներից մինչև ժամանցային արտադրանք տվյալ շուկայի համար։ Սիրողական երաժիշտները ստեղծում և կատարում են երաժշտությունը իրենց հաճույքի համար և նրանք որևէ օգուտ չունեն երաժշտությունից։ Պրոֆեսիոնալ երաժիշտներին վարձում են մի շարք կառույցներ և կազմակերպություններ՝ ներառյալ զինված ուժերը, եկեղեցիները, սինագոգները, երաժշտական դպրոցները և այլն։ Պրոֆեսիոնալ երաժիշտները երբեմն աշխատում են ինքնուրույն՝ կնքելով պայմանագրեր և համաձայնագրեր։ Երբեմն շատ կապեր են լինում սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտների միջև։ Սկսնակ սիրողական երաժիշտները դասընթացներ են անցնում պրոֆեսիոնալների մոտ։ Որոշ դեպքերում նրանք կարող են ձեռք բերել պրոֆեսիոնալ կատարողականություն և կատարել պրոֆեսիոնալ կերպով։ Տարբերություն կա արդեն ձայնագրված և կենդանի կատարվող երաժշտության միջև, սակայն երբեմն կենդանի համերգների ժամանակ հնչեցնում են արդեն ձայնագրված տարբերակները։
=== Կոմպոզիցիա ===
Կոմպոզիցիան երգի ստեղծագործումն ու ձայնագրումն է։ Շատ մշակույթներում կիրառվում է երաժշտական նյութը նախօրոք պատկերացնելուց հետո ստեղծագործությունը մատուցելու գաղափարը։ Եթե նույնիսկ կոմպոզիցիան նոտաներով շատ հստակ գրված է, ստեղծագործողը դեր որոշ որոշումներ պիտի ընդունի դրա վերաբերյալ։ Երաժշտության կատարման ձևը կախված է կատարողից. այն կարող է փոխվել կախված, թե ով է կատարում և ինչպես է դա անում։ Երաժշտական որոշ ճյուղերում, ինչպիսին են ջազը կամ բլյուզը, կատարողական ազատություն է տրվում կատարողին։ Իմպրովիզացված գործը հաճախ ունենում է ոճական կամ ժանրային կոնվենցիաներ։ Կոմպոզիցիա ասելով ոչ միշտ ենք հասկանում նոտաների կիրառում կամ մեկ անհատի բացառիկ հեղինակույթուն։ Երաժշտությունը նաև կարելի է նկարագրվել որպես երաժշտական ձայներ ստեղծելու մի գործընթաց։ Նմանատիպ օրինակ է համակարգչային ծրագիրը, որը ընտրում է ձայները։ Հազվագյուտ տարրեր պարունակող երաժշտությունը կոչվում է "ալեատորիկ" և հաճախ ասոցացվում է Ջոն Քեյջի, Մորտոն Ֆելդմանի կամ Լյուտոսլավսկու հետ։
=== Նշանագրում ===
Նշանագրությունը նշաններով երաժշտության նոտաների և ռիթմերի թղթին գրված տարբերակն է։ Երաժշտության գրվելուց հետո նշանագրվում են երաժշտության ռիթմերն ու ձայնային բարձրությունը՝ ներառելով նաև երգը կատարելու ցուցումներ։ Նշանագրումը ճիշտ կարդալու ուսումնասիրությունը ներառում է երաժշտական թեորիա, հարմոնիա, կատարողական փորձի ուսումնասիրություն և որոշ դեպքերում էլ կատարողականության պատմական մեթոդների հասկացողություն։ Արևմտյան արտ երաժշտությունում գրավոր նշումների ամենաընդունված տարբերակներ են նշանները։ Պոպուլյար երաժշտության, ջազի և բլյուզի մեջ ստանդարտ երաժշտական նշանագրումը կատարվում է թղթի վրա, որն ունի լարանման տողեր, և որի վրա նշանագրում են մեղեդին, ակորդները, երգի բառերը և երաժշտության կառուցվածքը. պոպուլյար երաժշտության և ջազի մեջ նույնպես կիրառվում են նշաններ և հատվածներ։
=== Իմպրովիզացիա ===
Երաժշտական իմպրովիզացիան սպոնտան երաժշտության ստեղծումն է։ Իմպրովիզացիան երբեմն համարվում է կատարողների կողմից երաժշտության ակնթարթային հորինում, որտեղ հնարները կիրառվում են առանց նախօրոք պատրաստվելու կամ արդեն փորձելուց հետո։ Բարրոկո և դասական ժամանակաշրջաններում արևմտյան մշակույթում երաժշտության իմպրովիզացիան համարվում էր կարևոր հմտություն։ Սակայն 20-21-րդ դարերում այն ավելի փոքր դեր էր խաղում արևմտյան արտ երաժշտությունում։ Իսկ հնդկական դասական երաժշտությունում իմպրովիզացիան հիմնական բաղադրիչն է և յուրաքանչյուր կատարման էական չափանիշը։
=== Թեորիա ===
Երաժշտության թեորիան ընդգրկում է երաժշտության բնույթն ու մեխանիզմը։ Այն հաճախ բացահայտում է այն օրինակները, որոնք իշխում են կոմպոզիտորի մեթոդների վրա, և ուսումնասիրում է երաժշտության լեզուն և նշանագրումը։ Մեծ իմաստով, երաժշտության թեորիան վերլուծում է երաժշտության պարամետրերը և տարրերը՝ ռիթմ, հարմոնիա, մեղեդի, կառուցվածք և ձև։ Երաժշտական թեորիան կարող է ընդգրկել երաժշտության վերաբերյալ պնդումներ, կարծիքներ և գաղափարներ։
== Փիլիսոփայություն և գեղագիտություն ==
Երաժշտության փիլիսոփայությունը երաժշտության հետ կապված հիմնական հարցերի ուսումնասիրությունն է։ Երաժշտության փիլիսոփայական ուսումնասիրությունը շատ կապեր ունի մետաֆիզիկայում և գեղագիտությունում առկա փիլիսոփայական հարցերի հետ։ Երաժշտության փիլիսոփայությունում առկա որոշ հիմնական հարցերից են՝
Որն է երաժշտության սահմանումը?
Ինչ կապ կա երաժշտության և մտքի միջև?
Ինչ է բացահայտում երաժշտության պատմությունը աշխարհի մասին?
Ինչ կապ կա երաժշտության և զգացմունքների միջև?Ըստ ավանդույթի, երաժշտության գեղագիտությունը ուսումնասիրում է ռիթմիկ և հարմոնիկ կառուցվածքների մաթեմատիկական և կոսմոլոգիկ մեծությունը։ XVIII դարում ուշադրություն սկսեցին դարձնել երաժշտությունը լսելու փորձի վրա՝ այսպիսով երաժշտության գեղեցկության և մարդկային հաճույքի վերաբերյալ հարցերին։ XX դարում կարևոր ներդրումներ արվեցին Պիտեր Կիվիյի, Ջերոլդ Լևինսոնի, Ռոջեր Սկրուտոնի և Ստեֆան Դավիեսի կողմից։ Սակայն շատ երաժիշտներ, քննադատներ իրենց ներդրումը նույնպես ունեցել են երաժշտության գեղագիտության վերաբերյալ։ Կարծիք կա, որ երաժշտությունը ազդում է մեր զգացմունքների, ինտելեկտի և հոգեբանության վրա։ Փիլիսոփա Պլատոնը առաջարկում է այն տարբերակը, որ երաժշտությունը ուղղակիորեն ազդում է հոգու վրա։ Երաժշտության գեղագիտության մեջ կոմպոզիցիոն կառուցվածքի հսկա կարևորությունը ընդգծելու միտում կար։ Սակայն երաժշտության գեղագիտության հետ կապված այլ հարցերից են՝ քնարականություն, հարմոնիա, հիպնոս, զգացմունքայնություն, ժամանակավոր դինամիկա, ռեզոնանս և այլն։
== Հոգեբանություն ==
Ժամանակակից երաժշտության հոգեբանությունը նպատակ ունի բացատրելու և հասկանալու երաժշտական վարքագիծը և փորձը։ Այս ոլորտում կատարված ուսումնասիրությունները առաջնային էմպիրիկ են։ Երաժշտության հոգեբանությունը տարբեր ոլորտների հետ կապված ուսումնասիրության ոլորտ է (երաժշտության կատարում, կոմպոզիցիա, կրթություն, քննադատություն և թերապիա և այլն)։
=== Երաժշտական ճանաչողություն ===
Երաժշտական ճանաչողության ոլորտը իր մեջ ընդգրկում է երաժշտության տարբեր ասպեկտների ուսումնասիրություն։ Բացի երաժշտության վերլուծելու, ստեղծելու և կատարելու ստանդարտ փորձերից, այն ուսումնասիրում է այն մտավոր գործընթացները, որոնց հիմքում ընկած են այս փորձերը։ Այս ուսումնասիրությունները նաև փորձում են բացահայտել անհամատեղելի մշակույթների երաժշտական ավանդույթների միջև եղած ընդհանրություններն ու հնարավոր ճանաչողական "սահմանափակումները": Խուլերը կարող են զգալ երաժշտությունը իրենց մարմնում տեղի ունեցող տատանումների միջոցով, որին կարելի է հասնել այն դեպքում, երբ անհատը իր ձեռքում պահում է ռեզոնանտ, սնամեջ առարկա։ Ամենահայտնի խուլ երաժիշտը Լյուդվիգ վան Բեթհովենն է, ով ստեղծել է շատ հայտնի գործեր։ Ավելի ժամանակակից օրինակներից է Էվելին Գլենին և Քրիս Բաքը։ Ուսումնասիրությունները, որոնք տարվում են երաժշտական ճանաչողության ոլորտում, փորձում են բացահայտել երաժշտություն լսելու հետ կապված բարդ մտավոր գործընթացները։
=== Երաժշտության ճանաչողության նյարդաբանություն ===
Երաժշտության ճանաչողության նյարդաբանությունը ուղեղի մեխանիզմների գիտական ուսումնասիրություն է, որոնք մասնակցում են երաժշտության ճանաչողության խորքային գործընթացներում։ Այս վարքագծերից են երաժշտություն լսելը, կատարելը, ստեղծելը, կարդալը, գրելը և օժանդակ գործընթացներ։ Սա նաև կապված է երաժշտական գեղագիտության և երաժշտական էմոցիաների հետ կապված ուղեղի հիմքերի հետ։
=== Պսիխոակուստիկա ===
Պսիխոակուստիկան ձայնի ընկալման գիտական ուսումնասիրությունն է։ Ավելի կոնկրետ, ձայնի հետ կապված հոգեբանական և ֆիզիկական արձագանքները ուսումնասիրող գիտության ճյուղ է։ Այն կարելի է դասակարգել պսիխոֆիզիկայի ճյուղերի շարքին։
=== Բիոերաժշտագիտություն ===
Երաժշտության ուսումնասիրությունն է կենսաբանության տեսանկյունից։ Առաջին անգամ բիոերաժշտագիտություն տերմինը առաջարկել է Նիլս Ուոլինը 1991 թվականին։ Երաժշտությունը մարդկային վարքագծի ասպեկտ է։ Քանի որ մարդիկ կենդանի օրգանիզմներ են, ապա երաժշտության գիտական ուսումնասիրությունը կենսաբանության մաս է, այսպիսով՝ "բիոն" բիոերաժշտագիտության մեջ։
== Սոցիոլոգիա ==
Երաժշտությունը "կիրառվում" է անհատների կողմից մի շարք սոցիալական շրջանակներում՝ սկսած միայնակ լինելուց մինչև համերգներ այցելելը։ Երաժշտական կատարումները տարբեր մշակույթներում տարբեր ձևեր են ստանում։ Օրինակ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հաճախ տարբերություն կա "բարձր մշակույթի" և "ցածր մշակույթի" երաժշտությունների ընկալման միջև։ Որպես "բարձր մշակույթի" երաժշտություն համարվում են բարրոկոյի, դասական, ռոմանտիկ և ժամանակակից սիմֆոնիաների, կոնցերտների և անհատական աշխատանքների երաժշտությունները, և որպես կանոն մատուցվում են համերգասրահներում և եկեղեցիներում։ Երաժշտության այլ տեսակներ (ջազ, բլյուզ, քանթրի և այլն) հաճախ մատուցվում են բարերւմ, գիշերային ակումբներում և թատրոններում, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա խմելու, պարելու և զվարճանալու։
== Մեդիա և տեխնոլոգիաներ ==
Երաժշտությունը կարելի է ունկնդրել մի շարք մեդիաներով։ Ամենաավանդական տարբերակը կենդանի ունկնդրելն է։ Կենդանի երաժշտությունը կարելի է հաղորդվել ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ ինտերնետի միջոցով։ Որոշ երաժշտական ոճեր երաժշտությունը ստեղծում են կատարելու համար, իսկ ոմանք էլ ձայնագրելու։ Երբ 20-րդ դարի սկզբին ի հայտ եկան ձայնավոր ֆիլմերը, որոնք իրենց հետ բերեցին նախապես ձայնագրված երգեր, մի շարք կինոտների նվագախմբերի երաժիշտներ մնացին ետին պլանում։ Օրենսդրությունը փորձեց օգնել կատարողներին, կոմպոզիտորներին, արտադրողներին։ Շատ մշակույթներում չնչին տարբերություն կա երաժշտություն կատարելու և լսելու միջև, քանի որ փաստորեն յուրաքանչյուրը ներգրավված է երաժշտական որևէ գործընթացում։
=== Ինտերնետ ===
Ինտերնետի հայտնությունը փոխեց երաժշտություն լսելու գործընթացը՝ մասամբ այն ավելի հեշտորեն ձեռք բերելու և ավելի մեծ տարբերակներ ունենալու հնարավորությամբ։ Ինտերնետի մյուս ազդեցությունը "ՅուԹուբ" և "Ֆեյսբուք" սոցիալական ցանցերի հետ է կապված։ Նմանատիպ ցանցերը հեշտացնում են երաժիշտների հետ կապ հաստատելու պրոցեսը և շատ հեշտացնում են երաժշտության տարածումը։
== Բիզնես ==
Երաժշտության արդյունաբերությունը համարվում է բիզնես արդյունաբերություն՝ ստեղծելով և վաճառելով այն։ Այն բաղկացած է ձայնագրող ընկերություններից, ապրանքանիշերից, հրատարակիչներից, ովքեր տարածում են երաժշտությունը և հաճախ հսկում են արտադրանքի իրավունքները։ Վերջին ժամանակների տեխնոլոգիական հնարավորությունները (MP3 նվագարկիչներ, iPod-ներ և այլն) մեծ ազդեցություն ունեցան երաժշտական ավանդական բիզնեսի վրա։
== Կրթություն ==
=== Ոչ պրոֆեսիոնալ կրթություն ===
Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում սովորական բան է նախադպրոցական երաժշտական պատրաստումը մինչև հետդպրոցական ժամանակաշրջան։ Երաժշտությանը ընդգրկվելը սովորեցնում է այնպիսի հմտություններ, ինչպիսիք են կենտրոնացումը, հաշվելը, լսելը և համագործակցությունը, ինչպես նաև նպաստում է լեզուների, ինֆորմացիա հիշելու կարողությունները։ Տարրական դասարաններում երեխաներին սովորեցնում են երաժշտական գործիքներ նվագել, երգել փոքրիկ երգչախմբերում և սովորել արևմտյան արտ երաժշտության մասին։ Միջնակարգ դպրոցում աշակերտները հնարավություն ունեն ինչ որ երաժշտական խմբում հանդես գալ, իսկ որոշ դպրոցներում էլ երաժշտության դասընթացներ կարող են կազմակերպվել։ Որոշ աշակերտներ նաև մասնավոր երաժշտական դասընթացներ են ունենում։ Համալսարանում ուսանողները (մասնավորապես արվեստաբանական կամ հումանիտար ֆակուլտետներ,) կարող են ունենալ երաժշտական դասընթացներ, որոնք սովորաբար լինում են երաժշտության պատմության վերաբերյալ դասընթացներ։
=== Ակադեմիա ===
Երաժշտագիտությունը զբաղվում է երաժշտության ուսումնասիրությամբ։ Վաղ սահմանումներում առկա են 3 ենթակարգեր՝ սիստեմատիկ երաժշտագիտություն, պատմական երաժշտագիտություն, համեմատական երաժշտագիտություն կամ էթնոերաժշտագիտություն։ Արդի ժամանակաշրջանում կարելի է բաժանել երաժշտության թեորիայի, երաժշտության պատմություն և էթնոերաժշտագիտություն։ Ոչ արևմտյան մշակութային երաժշտության ուսումնասիրությունն ու երաժշտության ուսումնասիրությունը կոչվում է էթնոերաժշտագիտություն։ Ուսանողները կարող են շարունակել երաժշտագիտության, էթնոերաժշտագիտության, երաժշտության պատմության և երաժշտության թեորիայի ուսումնասիրությունները՝ ստանալով տարբեր աստիճաններ (B.Mus, B.A. և այլն)։ Ավարտական աստիճաններից են երաժշտության մագիստրոսի, Արվեստի մագիստրոսի, փիլիսոփայությունների դոկտորի (PhD) և երաժշտական արվեստի դոկտորի (DMA) աստիճանները։
=== Էթնոերաժշտագիտություն ===
Արևմուտքում երաժշտության պատմության մեծ մասը կապ ունի արևմտյան քաղաքակրթության արտ երաժշտության հետ։ Երաժշտության պոպուլյար ոճերը լայնորեն տարբերվում են կախված մշակույթից, ժամանակաշրջանից։ Երաժշտության դասակարգման բազմազանություն կա, որոնցից շատերը վեճի առիթ են դարձել երաժշտություն տերմինի սահմանման պատճառով։ Ամենամեծ դասակարգումներից է դասական և պոպ երաժշտության բաժանումը։ Սակայն որոշ ժանրեր չեն մտնում այս երկու մեծ դասակարգումների մեջ։
== Երաժշտական թերապիա ==
Երաժշտական թերապիան ներանձնային գործընթաց է, որի ժամանակ թերապևտը կիրառում է երաժշտություն՝ իր բոլոր արտահայտություններով հանդերձ-ֆիզիկական, էմոցիոնալ, մտավոր, սոցիալ, գեղագիտական և հոգևոր։ Երաժշտական թերապիայի մասին ամենավաղ հիշատակումներից արվել է Ալ Ֆարաբիի բուժումներում (872-950 թվականներ), որտեղ նկարագրվում է երաժշտության բուժական ներգործությունը հոգու վրա։ 17-րդ դարում գիտանական Ռոբերտ Բուրտոնը իր "Մելանխոլիայի անատոմիայում" վիճահարույց նկարագրում է երաժշտական բուժման կրիտիկական հետևանքները մտավոր հիվանդությունների դեպքում։ 2006 թվականի նոյեմբերին դոկտոր Մայքլ Կրաֆորդը իր կոլեգաների հետ միասին նույնպես գտավ, որ երաժշտական թերապիան օգնում է շիզոֆրենիկ հիվանդներին։
== Երաժշտության ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա ==
Մարդկանց մոտ երաժշտություն լսելը կարող է ուղեկցվել էյֆորիայով, որն առաջանում է գլխուղեղի շերտավոր հատվածում դոֆամինի արտազատմամբ։ Հաստատվել է, որ մարդկանց, ճագարների, կատուների, ծովախոզուկների և շների մոտ երաժշտության ազդեցության տակ արյան ճնշումը կարող է փոփոխվել՝ սրտի կծկումների հաճախականությունը մեծանալ, շնչառական շարժումների ռիթմն ու խորությունը նվազել՝ ընդհուպ մինչև շնչառության լրիվ դադար։ Պինշեր խմբի շների մոտ այս փոփոխություններն ավելի ուժեղ են, քան մյուս շների մոտ (ճնշումը փոխվում է 70 մմ սնդիկի սյունով)։ Ճապոնիայում անցկացված փորձը ցույց է տվել, որ դասական երաժշտություն լսող կրծքով կերակրող մայրերի մոտ կաթի քանակությունն ավելանում է 20-100%-ով, իսկ ջազ և փոփ երաժշտություն լսելու դեպքում պակասում է՝ 20-50%-ով։
Դասական երաժշտությունը նվազեցնում է Բրազիլիայում բուծված մեղուների նոր տեսակի ագրեսիվությունը, սակայն երաժշտությունը վայելող մեղուները դադարում են աշխատել։ Մարդկանց մոտ, ըստ տարբեր ուսումնասիրությունների, դասական երաժշտության որոշ ստեղծագործություններ լսելը կարող է առաջացնել տարածության ժամանակի ընկալման կարճաժամկետ (10 րոպեի սահմաններում) բարելավում, որը երբեմն կոչվում է Մոցարտի էֆեկտ։ Էքստրիմ երաժշտությունը հանգեցնում է ագրեսիվության բարձրացման, որն ուղեկցվում է լսելու ընթացքում սրտի զարկերի արագացմամբ։ Այնուամենայնիվ, բարձր ագրեսիվություն ունեցող մարդկանց համար ծանր երաժշտությունը նման ազդեցություն չի թողնում և դրական հույզեր է առաջացնում, ինչը կարող է լավ միջոց լինել զայրույթից ազատվելու համար։ Նույնիսկ նույն տեսակի կենդանիների մեջ կան տարբերություններ՝ մի մասը անտարբեր է երաժշտության նկատմամբ, մի մասը շատ զգայուն է և ընկալունակ, իսկ ոմանք ընդունակ են ակտիվ երաժշտական ստեղծագործական գործունեության։ Ամուզիա ունեցող մարդիկ չեն կարողանում ճանաչել և նվագել երաժշտությունը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ԲիԲիՍի Բլաստ Մյուզիք
Վիրջինիա Տեք Մուլտիմեդիա երաժշտական բառարան
Մյուզիք-վեբ երաժշտական հանրագիտարան
Դոլմեթչ անվճար առցանց երաժշտական բառարան
Երաժշտական տերմիններ
Բախ ալս ԷրզիեհերԲլումինգդեիլ երաժշտական դպրոցի առցանց ամսական հոդվածներ Archived 2014-04-25 at the Wayback Machine.
Ը Մաստ երաժշտական հիմնադրամ
Գիտական Ամերիկա
https://mediamag.am/interesting-facts-about-music/ |
549,300 | Նշան Էրզրումյան | Նշան Էրզրումյան (հայերեն՝ Նշան Խաչատուրի Էրզրումյան, ծնվ. 1979 թվականի դեկտեմբերի 17-ին, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Ֆուտբոլիստ Սերգեյ Էրզրումյանի մեծ եղբայրը։ Ինչպես նաև երաժշտագետ_ կոմպոզիտոր Գայանե Գրիգորյանի մեծ եղբայրը։ Նա ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 8-ին։
== Ակումբային կարիերա ==
2005 թվականին «Կիլիկիայի» կազմում հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Փյունիկին» 0-2 հաշվով։ Առաջնությունում թիմը զբաղեցրել է աղյուսակի մեջտեղի հատվածում։ Նշանը դարձավ լավագույն ռմբարկուն՝ 23 խաղ, 18 գնդակ։ 2006 թվականին Նշանը մինչև վերջին տուր նույնպես լավագույն ռմբարկուն էր։ Այս հակամարտության գլխավոր հակառակորդը՝ Արամ Ակոլյանն էր։ Վերջին երկու տուրից առաջ Էրզրումյանը ուներ 22 գնդակ, իսկ Ակոլյանը՝ 21, վերջին երկու խաղում Էրզրումյանը գոլ չխփեց, իսկ Ակոլյանը վերջին խաղում ձևակերպեց պոկեր և 25 գնդակով դարձավ առաջնության գլխավոր ռմբարկուն
։
== Կարիերան հավաքականում ==
Հավաքականում Նշանը անցկացրել է երկու խաղ՝ 2005 և 2006 թվականներին։ Երկու խաղերում էլ դուրս է եկել փոխարինման։ Հավաքականում դեբյուտը տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի 18-ին՝ Ամմանայում, Ջորդանի դեմ հանդիպման ժամանակ։ Այդխաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
== Հաջողություններ ==
Հայաստան «Կիլիկիա»
ակումբային
Հայաստանի չեմպիոն՝ 1996/97
Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1996/97,2005
անձնական
Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2005
Հայաստան «Արարատ» (Երևան)
Հայաստանի գավաթակիր՝ 2008
Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2007
Հայաստանի սուպերգավաթակիր՝ 2009
== Ծանոթագրություններ ==
== Հղումներ ==
Ֆռոֆիլը պաշտոնական կայք ՖՖԱ-ում (ռուս.)
Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Պռոֆիլը` armfootball.tripod.com (անգլ.)
Պռոֆիլը` footballdatabase.eu (անգլ.)
Պռոֆիլը` worldfootball.net (անգլ.)
Պռոֆիլը` soccerway.com (ռուս.) |
23,997 | 454 | 454 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է հինգշաբթի օրը։ Սա մեր թվարկության 454 թվականն է,
V դարի 54-րդ տարին։
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
983,910 | Աֆրիկայի ժամանակակից արվեստի թանգարան | Աֆրիկայի ժամանակակից արվեստի ցայցյան թանգարան(անգլ.՝ Zeitz Museum of Contemporary Art Africa), տեղակայված Հարավային Աֆրիկայի Քեյփթաունի V&A Վոթերֆրոնտում։ Այն ժամանակակից աֆրիկյան արվեստի ամենամեծ թանգարանն է աշխարհում։
Թանգարանը բացվել է 2017-ի սեպտեմբերի 22-ին։
== Սկզբնավորում և զարգացում ==
Հասարակական ոչ առևտրային թանգարանը շահագործման հանձնվեց V&A Վոթերֆրոնտի և գերմանացի գործարար Յոխեն Զեիցի միջև հասարակական-մասնավոր համագործակցության միջոցով։ Վոթերֆրոնտը ներդրել է ավելի քան 500 մլն ռուբլի` իր շինարարության և ենթակառուցվածքների զարգացման համար, և չնայած բաժնետեր չէ, Զեիցը իր ողջ կյանքի ընթացքում վարկով է տվել իր ընդարձակ արվեստի հավաքածուն։
Շատերը կարծում են, որ սա Աֆրիկայի և նրա սփյուռքի ժամանակակից արվեստի աշխարհի առաջատար հավաքածուներից մեկն է, քանի որ Զեիցի հավաքածուն ներառում է աշխատանքներ այնպիսի ականավոր արվեստագետների, ինչպիսիք են Քրիս Օֆիլին, Կուդզանաի Չիուրայը, Կեհինդե Ուիլին, Գլենն Լիգոնը, Մառլեն Դումասը, Վանգչի Մուտուն և Ջուլի Մեհրետուն։ Վոթերֆրոնտը դիտարկում էր մի շարք առաջարկներ այն մասին, թե ինչ է պետք անել պատմական «Գրեին Սիլո» ամբարի հետ, քանի որ 2001 թվականից այն շահագործումից հանվել էր։ Ըստ նրանց գործադիր տնօրեն՝ Դեյվիդ Գրինի, նոր թանգարանի շենքի վերափոխման և վերակառուցման մասին որոշումը «կյանք կմտցներ Սիլո թաղամասը և կծառայեր այն ձեռնարկության համար, որն իր բնույթով շահույթ չհետապնդող է... մասնավորապես բոլոր քաղաքացիների հաճույքի համար»։ Մյուսները նշել են, որ Զեիցի հետ ռազմավարական գործընկերությունը նաև ծառայում է Վոթերֆրոնտի սեփականատերերի գոյություն ունեցող հատկությունների միացմանը Քեյփթաունի ստորին CBD- ի զարգացող ֆինանսական շրջանի հետ։ «Սիլո» շենքի վերափոխումը սկսվեց 2014-ին ՝ լոնդոնաբնակ դիզայներ Թոմաս Հեթերվիկի ղեկավարությամբ։
== Տեղանք և ճարտարապետություն ==
Թանգարանը տեղակայված է V&A Վոթերֆրոնտում՝ Ատլանտյան օվկիանոսը նայող Թեյբըլ ծովածոցի ափին։ Վոթերֆրոնտը համարվում է հեղինակավոր առևտրային և հյուրանոցային անշարժ գույք և տարեկան ընդունում է մոտ 24 մլն այցելու։ Թանգարանի անմիջական շրջակայքը՝ Սիլո թաղամասը, նախատեսված է նաև հետագա զարգացման համար։
Թանգարանի շենքը կառուցվել է 57 մ բարձրությամբ պատմական «Գրեին Սիլո» ամբարի վերափոխան արդյունքում, որն ի սկզբանե կառուցվել է 1921 թվականին և շահագործումից հանվել 2001 թվականին։ Հիթըրվիք ստուդիայի ճարտարապետները ձգտում էին պահպանել բնօրինակ կառույցի արդյունաբերական ժառանգությունը, միաժամանակ փորելով 42 ամուր փաթեթավորված բետոնե գլանների մեծ բաց տարածությունները, որոնցից էլ հենց այն բաղկացած էր։ Բետոնի կտրման մի շարք տեխնիկայի կիրառմամբ, շենքի ներքին հարդարանքը փորագրված էր`ստեղծելու մի շարք պատկերասրահներ և մեծ կենտրոնական ատրիում։
Ճարտարապետների և տնօրեն Մարկ Կոձեի միջև տարաձայնությունները պատկերասրահների վերաբերյալ, որոնք թանգարանը պետք է պարունակեր, ավարտվել է նրանով, որ հարավաֆրիկացի արվեստաբան քննադատ Շոն Օ'թուլը բնութագրել է որպես «աղքատ, ցածր առաստաղի պատկերասրահներ, որոնք հաճախ պայքարում են պահելու կամ արտացոլելու ցուցահանդեսային նկարիչների ամբիցիան»։ Մնացած բետոնե սյուները ծածկված էին ամրացված ապակիով, որպեսզի բնական լույսը թույլ տար ներս մտնել և ստեղծել «տաճարի նման» ինտերիեր։ Արտաքինից, նախնական կառուցվածքի առավել ուշագրավ փոփոխություն էր շենքի վերին հարկերում բարձի ապակե վահանակների ավելացումը։
Ընդհանուր առմամբ, 9,500 քմ համալիրը բաղկացած է ինը հարկերից , որից 6,000 քմ նվիրված է «սպիտակ խորանարդ» ցուցահանդեսային տարածքին։ Բացի այդ, մեկ հարկում ընդգրկված է 18 կրթական տարածք, տանիքի ստորին մասում գտնվող քանդակների այգի, ինչպես նաև ռեստորան և խանութ։ Շենքի ավելի բարձր մասը գործում է որպես «Սիլո» հյուրանոց, որն իր դռները բացել է 2017-ի մարտին։
Շենքը հայտնվել է բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի (RIBA) միջազգային ցուցակում 2018 թվականին։
== Կառավարում ==
Զեյց ՄՈՔԱԱ-ն գրանցված հասարակական բարեգործական կազմակերպություն է։
Թանգարանի հիմնադիր գործադիր տնօրենը Մարկ Քոթեզին էր։ Քոթեզին այդ պաշտոնից հեռացել է 2018 թվականի մայիսին՝ նրա մասնագիտական վարքագծի հետաքննությունից հետո։
2018 թվականի դրությամբ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Զեյցը, Ջոդի Ալենը, Ռոջեր Ռոս Ուիլյամսը և Ալբի Սաքսը, ինչպես նաև նկարիչ անդամներ՝ Իսահակ ժյուլյենը և Վոնգեչի Մուտուն։
2019-ի մարտին հայտարարվեց, որ անկախ կուրատոր Կոյո Կոյուն կլինի Զեյց ՄՈՔԱԱ-ի հաջորդ գործադիր տնօրենը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Official Website of Zeitz MOCAA
Zeitz MOCAA Project Description at Heatherwick Studio |
304,337 | Լաստոլա | Լաստոլա (ռուս.՝ Ластола), գյուղ Ռուսաստանի, Արխանգելսկի մարզի Պրիմորսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 443 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
560,813 | Յարա | Յարա (ռուս.՝ Яра), գետ Ռուսաստանում, հոսում է Արխանգելսկի մարզում, Կոմի Հանրապետությունում։ Գետաբերանը տեղակայված է Հյուսիսային Դվինա գետի ձախ ափին՝18 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 11 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020100312103000013552
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103001355
Ավազանի կոդը - 03.02.02.002
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
96,552 | (47) Ագլայա | (47) Ագլայա (անգլ.՝ Aglaja), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1857 թվականի սեպտեմբերի 15-ին Ռոբերտ Լյութերի կողմից Դյուսելդորֆում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,880501 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,4962 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,2648 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Ագլայա աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,4861 ա. մ. հեռավորության վրա։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1785,67 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,201605 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 4,98° անկյուն։
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է B դասին։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
Ագլայա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
762,814 | Կորեական դրամա | Կորեական դրամա (Hangul: 한국드라마; RR: hanguk deurama) կամ K-drama հեռուստատեսային դրամաներ կորերենով՝ նկարահանված Հարավային Կորեաում։
Հարավային Կորեում դրամաները սկսեցին հեռարձակվել 1960 թ-ից։ Կորական դրամանները հայտնի են ամբողղջ աշխարհում՝ Կորեական ալիքի ժամանակ։ Ամնեհայտնի դրամաները վաճառվել են 91 երկրների։ Կորեական դրամաները շատ հաճախ նաև անվանվում են դորամա։
== Ձևաչափ ==
Կորեական դրամաները սովորաբար ղեկավարվում և նկարվում են մեկ պրոդյուսերի և մեկ սցենարիստի օգնությամբ։ Հիմնականում սերիալները ունենում են մեկ եթերաշրջան՝ 12-24 սերիաանոց։ Պատմական սերիալները կարող են լինել վելի երկար՝ 50-200 սերիա, բայց նրանք նույնպես ունեն մեկ եթերաշրջան։
Հեռարձակման ժամերն են 22:00-23:00, իսկ օրերը իրար հաջորդող օրերն են՝ երկուշաբթին և երեքշաբթին կամ չորեքշաբթին և հինգշաբթին կամ շաբաթ և կիրակի։ Տարեր դրամաները հեռարձակվում են տարբեր հեռուստալիքներով՝ Seoul Broadcasting System (SBS), Korean Broadcasting System (KBS), Munhwa Broadcasting Corporation (MBC) and on the cable channels, Joongang Tongyang Broadcasting Company (jTBC), Channel A, tvN, and Orion Cinema Network (OCN).
19:00-20:00 ժամանակահատվածում հիմնականում հեռարձավում են առօրյա դրամաները՝ երկուշաբթից ուրբաթ։ Այդ դրամաները հեռուստանովելներ են, հազվադեպ 200 սերիա։ |
956,912 | Զեյթունի ապստամբություն (1862) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյթունի ապստամբություն (այլ կիրառումներ)Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում։ 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել։
== Ապստամբությունը ==
=== Նախապատմություն ===
Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը։ 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների
=== Սկիզբ ===
1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ։ Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից։ Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով։ Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ։
=== Հարձակում ===
1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում յրետանու կուտակում։ Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու։
Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին։ Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր։ Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև։
=== Զեյթունի Պաշարում ===
Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով։ 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ։ Քաղաքում կուտակվել էր գյուղերից փախած բնակչությունը, ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական։ Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին։
Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա։ Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարձակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով։ Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին։
=== Զեյթունցիների հաղթանակ ===
Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելոց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյունքում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը ։
== Ցույցեր ==
Զեյթունի ապստամբության ընթացքում ցույցեր են տեղի ունեցել Օսմանյան կայսրության հայերով բնակեցված քաղաքներում՝ Կոստանդնուպոլսում, Վանում և Մուշում։
== Արդյունքներ ==
Զեյթունի ապստամբությունից հետո Զեյթունի գավառակի վրա նոր հարձակում պատրաստվեց։ Կոստանդնուպոլսի պատրիարքի և Ֆրանսիայի միջնորդությամբ ճնշումներ գործադրվեց Օսմանյան կայսրության վրա, որի պատճառով հարձակումը տեղի չունեցավ, իսկ Զեյթունի բնակչությունը ընդունեց Օսմանյան կայսրության գերիշխանությունը։ Իսկ ֆրանսիացիները զեյթունցիներից պահանջեցին դառնալ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ
։
== Գրական ստեղծագործություններ ==
Պոլսահայ գրող Մկրտիչ Պեշիկթաշլյանը այս ապստամբությանը նվիրված գրել է բանստեղծությունների շարք, որը կոչվում է «Զեյթունյան երգաշար»։
== Ծանոթագրություններ == |
505,796 | Գողգոթա | Գողգոթա (հուն.՝ Γολγοθάς, արամեերեն գուլգուտա-ից, բառացի՝ գանգ), բարձունք Երուսաղեմում, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը, «Գողգոթա» հասկացությունը օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով՝ որպես ինքնազոհության և բարոյական տառապանքի խորհրդանիշ։ Գողգոթայում կառուցվել է «Սուրբ գերեզմանի եկեղեցին», որտեղ գտնվել է Քրիստոսի խաչափայտը։ |
911,750 | Աստրախանի կաղնի | Աստրախանի կաղնի (ռուս.՝ Астраханский дуб, երկար ժամանակ սխալմամբ կոչվել է «Պետրոս I-ի կաղնի»), Ռուսաստանի Աստրախան քաղաքի Գեներալ Գերասիմենկոյի փողոցում գտնվող բնության բուսաբանական հուշարձան։ Քաղաքի տարածքում գտնվող հնագույն ծառն է. ըստ փորձագետների՝ այն 449 տարեկան է (2019 թվականի տվյալներով)։
== Պատմություն ==
Երկար ժամանակ համարվում էր, որ 1722 թվականին Աստրախան կատարած այցի ժամանակ ծառը տնկել է Պետրոս I-ը, սակայն հետագայում պարզվեց, որ կաղինը մեկուկես հարյուրամյակով մեծ է։
2011 թվականի հունվարին Աստրախանի քաղաքապետարանը շրջակա միջավայրի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային ծառայության աջակցությամբ հայտնի կաղնուն կենդանի բնության հուշարձանի կարգավիճակ շնորհելու հայտ ներկայացրրեց։ 2012 թվականի օգոստոսին «Ծառերը բնության հուշարձաններ են» համառուսաստանյան ծրագրի սերտիֆիկացման հանձնաժողովի որոշմամբ կաղնին ստացել է կենդանի բնության համառուսաստանյան նշանակության հուշարձանի կարգավիճակ։ 2012 թվականի դեկտեմբերին ծառը ներառվել է Ռուսաստանի տարեց ծառերի գրանցամատյանում։ Փայտի փորձաքննության «Առողջ անտառ» կենտրոնի մասնագետներն անցկացրել են ծառի ախտորոշում և սահմանել նրա ճշգրիտ տարիքը՝ 443 տարեկան։ 2016 թվականի սեպտեմբերին կաղնին ներառվել է «Ռուսաստանի տարվա ծառ» կոչման 12 հավակնորդների ցանկում, ինչը հնարավորություն է տվել մասնակցելու Չեխիայի էկոլոգիական հիմնադրամի կողմից անցկացվող «Եվրոպայի տարվա ծառ 2018» մրցույթին։
== Նկարագրություն ==
Ծառը պատկանում է կաղնի ամառային տեսակին։ Բարձրությունը մոտ 11 մետր է, բնի շրջագիծը՝ 5 մետր, հիմքի տրամագիծը՝ 7,25 մետր։ Վերին հատվածում կա փչակ, որն առաջացել է 1950-ականներին՝ կայծակից առաջացած հրդեհի պատճառով։ Ծառն ամեն տարի պտուղ է տալիս։
Ծառը համարվում է էնդեմիկ, քանի որ կաղնու բնական անտառները գտնվում են Վոլգա գետի ափին՝ քաղաքից 360 կմ հեռավորության վրա։
Ծառի կողքին կա տեղեկատվական ցուցանակ. «Կենդանի բնության համառուսաստանյան նշանակության հուշարձան։ Կաղնի (Quercus sp. L.)։ Տարիքը (տարի)՝ 443։ Պահպանվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Դաշնության խորհրդի ազգային բնական ժառանգության պահպանման խորհրդի «Ծառերը բնության հուշարձաններ են» համառուսաստանյան ծրագրի կողմից։ Հետազոտվել և գործիքներով ախտորոշվել է փայտի հետազոտման ոչ առևտրային գործընկերություն ռազմավարական դաշինքի «Առողջ անտառ» կենտրոնի կողմից... 2013 թվական»»։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Порода дерева: Дуб черешчатый (Quercus robur L.) Archived 2017-09-17 at the Wayback Machine. |
623,526 | Կուրզեմե | Կուռլանդիա (Կուրզեմե) (գերմ.՝ Kurland, լատիշ․՝ Kurzeme), Լատվիայի պատմական մարզերից մեկը, որը մտել է Լիվոնյան օրդենի կազմի մեջ՝ Ռիգայի ծոցից արևմուտք և հարավ-արևմուտք։ 1562-1795 թվականներին Կուրլիանդիայի և Սեմիգալիայի դքսության մասն է կազմել։ Ներկայումս հիմնական մասերից մեկը Լիտվայի Հանրապետության կազմում է։
== Պատմություն ==
Հին ժամանակներում այս տարածքը բնակեցված է եղել լիվերի կողմից՝ Ռիգայի ծոցում, կուրսերի կողմից՝ արևմտյան մասում, զեմգալները (սեմիգալլերը)՝ Կուրլյանդիայի կենտրոնում, իսկ հարավում ապրում էին լիտվական ցեղերը։
== Արտաքին հղումներ ==
«Курляндия.ру»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2015-10-17 Կաղապար:Լատվիա-անավարտ |
731,554 | Ատակորա | Ատակորա, լեռնաշղթա Արևմտյան Աֆրիկայի տարածքում։
== Ընդհանուր տեղեկություններ ==
Ատակորայի լեռները ձգվում են հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, Գանայում հյուսիսային Ակրայի տարածքից և ավելի հեռու, Տոգոյից մինչև Բենինի և Բուրկինա Ֆասոյի սահմանի միջով։ Լեռների միջին բարձրությունը ծովի մակարդակից 600մ է։ Ատակորայի շրջանը առանձնանում է տեղումների մեծ քանակով և սահման է կազմում աշխարհագրական և կլիմայական գոտիների միջև։
Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Ագու լեռն է (986մ), Տոգոյի բարձրագույն գագաթն է։ Ատակարա լեռնաշղթային են պատկանում նաև Աֆաջատո լեռները (885մ), Գանայի ամենաբարձր գագաթը և Սոկբարոն (658մ), Բենինի ամենաբարձր գագաթը։ Ատակորայի հյուսիս-արևելքում են գտնվում Պենջարի և Վոլտա գետերի ակունքները։
Ատակորայի լեռների հիմնական երկրաբանական նյութերն են հանդիսանում թերթաքարերը, ավազաքարերը և կվարցիտները։ Լեռնային մեղմ կլիման բարենպաստ միջավայր է ստեղծում գյուղատնտեսության համար։ Լեռների բնակչությունը մեծ չէ, նրանք աճեցնում են եգիպտացորեն, ընկույզ, բամբակ և այլն։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
37,845 | Վիետնամ | Վիետնամ (vetn. Việt Nam, 越南), պաշտոնական անվանում - Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, պետություն Հարավարևելյան Ասիայում, Հնդկաչին թերակղզու վրա։ Արևմուտքում այն սահմանակից է Լաոսին և Կամբոջային, հյուսիսում՝ Չինաստանին, իսկ արևելքից և հարավից՝ Չինական ծովին։ Արևելքում ողողվում է Հարավչինական ծովի ջրերով։ Երկիրը բաղկացած է Բակբո (Հյուսիս), Չունգբո (Կենտրոն) և Նամբո (Հարավ) մասերից։ Նրա տարածքի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ։
== Մակերևույթ, օգտակար հանածոներ ==
Երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են լեռները (գերակշռում են 500–1500 մ բարձրությունները)։ Ամենաբարձր լեռնաշղթան Հոանգլիեշոնն է՝ Ֆանշիպան գագաթով (3143 մ, Վիետնամի ամենաբարձր կետը)։ Ծովեզերքին դաշտավայրեր են։ Ընդերքում կան քարածխի, երկաթի, բոքսիտների, կապարի, ցինկի, վոլֆրամի, անագի, մոլիբդենի, ոսկու պաշարներ։
== Կլիմա, բուսական և կենդանական աշխարհ ==
Կլիման մերձարևադարձային մուսսոնային է։ Հաճախակի են թայֆուններն ու ջրհեղեղները։ Գետային ցանցը խիտ է։ Բոլոր գետերը պատկանում են Հարավչինական ավազանին և օգտագործվում են ոռոգման ու բեռնափոխադրումների համար։ Գլխավոր գետերն են Հոնգհան (Կարմիր)՝ Դա (Սև) վտակով, և Մեկոնգը։ Երկրի տարածքի մոտ 1/3-ը ծածկված է արևադարձային և մերձարևադարձային անտառներով, սարահարթերն ու սարավանդները՝ սավաննաներով։ Ամենատարածված բուսատեսակը հնդկեղեգն է, հարթավայրերում՝ ճահճային բուսականությունը։
Խոնավ անտառներում կան կապիկներ (գիբոններ, մակակներ), վագրեր, տիբեթական և մալայական արջեր, ծառային մշկակատուներ, սկյուռներ, սավառնասկյուռներ, վիշապօձեր, խոշոր վարաններ, սպիտակ ու կանաչ թութակներ, սավաննաներում՝ հնդկական փիղ, ռնգեղջյուր, այծքաղ, եղջերու, վայրի ցուլ, գետակինճ, թռչուններից՝ սիրամարգ, արծիվ և այլն։ Վիետնամի կենդանական աշխարհը երկրագնդում ամենահարուստներից է։
== Պատմություն ==
Վիետնամական ժողովրդի կազմավորման ընթացքն ավարտվել է 10-րդ դարի սկզբին։ 11-14-րդ դարերում ձևավորվել է Դայվիետ ավատատիրական կենտրոնացված պետությունը։ Վերջինս 17-րդ դարում բաժանվել է 2 տոհմական տիրույթների, որոնց միջև սկսվել է երկպառակտչական պատերազմ։ 1802 թվականին Նգուենների դինաստիան իր ձեռքն է վերցրել երկրի իշխանությունը և կառավարել մինչև 1945 թվականը։ Վիետնամ անունը երկրին տրվել է 1804 թվականին։ 19-րդ դարի 1-ին կեսին Վիետնամը բացարձակ միապետություն էր։
1858–1884 թվականներին երկիրը գաղութացրել են ֆրանսիացիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկիրը նվաճել են ճապոնացիները։ 1941 թվականին ստեղծվեց ազգային-ազատագրական միասնական ճակատ՝ Վիետմին՝ պայքարելու ֆրանսիական գաղութարարների և ճապոնական զավթիչների դեմ։ 1945 թվականի օգոստոսյան հեղափոխությունը վերջ դրեց գաղութային վարչակարգին։ Նույն թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Վիետնամի Դեմոկրատական Հանրապետությունը։ Սակայն ֆրանսիացիները դիմեցին բացահայտ ոտնձգության, և սկսվեց վիետնամական ժողովրդի դիմադրության պատերազմը, որը տևեց մինչև 1954 թվականը։
1956 թվականին ֆրանսիական զորքերը դուրս եկան երկրից։ Այդ ընթացքում Վիետնամը դարձավ մեծ տերությունների՝ մասնավորապես ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի շահերի բախման թատերաբեմ։ Հյուսիսային Վիետնամում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, իսկ Հարավայինում հռչակվեց Վիետնամի Հանրապետությունը։ Վիետնամի համար ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի պայքարը 1965 թվականին վերածվեց բացահայտ պատերազմի։ Հակամարտությունը շարունակվեց մինչև Հարավային Վիետնամի վարչակարգի անկումը, որից հետո, 1976 թվականի ապրիլին, տեղի ունեցան Վիետնամի Ազգային ժողովի ընդհանուր ընտրություններ։ Արդյունքում երկիրը միավորվեց մեկ պետության՝ Վիետնամի Հանրապետության մեջ։
== Բնակչություն ==
Վիետնամի բնակչության շուրջ 90%-ը վիետնամցիներ են, որոնք խոսում են վիետնամերեն և հիմնականում դավանում բուդդայականություն։ Բնակվում են նաև ավելի քան 60 ազգություններ ու էթնիկ խմբեր՝ մոոնգներ, թաիներ, տհայներ, նունգեր, քմերներ, չինացիներ և այլք։
== Այլ տեղեկություններ ==
Խոշոր քաղաքներն են Հանոյը, Հայֆոնը, Հոշիմինը, Դանանգը, Հյուեն։ Արդյունաբերության առաջատար ճյուղը ածխարդյունաբերությունն է։ Կան նաև մեքենաշինական, մետաղամշակման, նավաշինական և նավանորոգման, քիմիական, տեքստիլ, փայտամշակման ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը երկրագործությունն է։ Ցանքատարածությունների գերակշռող հատվածում մշակում են բրինձ. տարվա ընթացքում հավաքում են 2–3 բերք։ Մշակում են նաև եգիպտացորեն, բատատ, հացարմատ, բամբակենի, արքայախնձոր, ադամաթուզ, ցիտրուսներ, մանգո, ջուտ, սոյա, շաքարեղեգ, ծխախոտ, գետնանուշ, թեյ, սրճենի և այլն։
== Աղբյուրներ ==
Вьетнам. Справочник. М.։ Наука, 1993. |
843,130 | Մանել Ժիմենես | Մանել Ժիմենես Սորյա (կատ.՝ Manuel Jiménez Soria, օգոստոսի 12, 1976(1976-08-12), Անդորրա լա Վելյա, Անդորրա), անդորրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
1997 թվականին սկսել է իր ելույթները «Անդորրա» ակումբի կազմում։ 1988 թվականին նա համալրել է «Կոնստելասո Էսպորտիվա» ակումբի կազմը, որը հանդես էր գալիս Անդորրայի առաջնությունում։ 2000 թվականին նա դառնում է «Սան Ժուլիա» ակումբի ֆուտբոլիստը, որի հետ միասին կարիերայում առաջին անգամ մասնակցություն է ունենում եվրոգավաթային խաղարկությունում։ Հետո նա կրկին հանդես է գալիս «Անդորրայի» կազմում, ավելի ուժ «Ռանժերսի» կազմում և 2005 թվականին կրկին «Անդորրայի» կազմում։ 2008 թվականին տեղափոխվում է «Սանտա Կոլոմու», իսկ 2013 թվականին դառնում է «Լուզիտանս» ակումբի ֆուտբոլիստը։ 2014 թվականին ավարտում է իր ֆուտբոլային կարիերան «Անդորրա» ակումբի կազմում։
Ժիմենեսը երեք անգամ դարձել է Անդորրայի չեմպիոն, վեց անգամ արծաթե մրցանակակիր, ինչպես նաև երեք անգամ հաղթել է Անդորրայի գավաթի խաղարկությունում և մեկ անգամ դարձել է այդ մրցության եզրափակչի մասնակից։ Եվրոգավաթային մրցություններում մասնակցել է 13 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։
Անդորրայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 79 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։
== Կենսագրություն ==
=== Ակումբային կարիերա ===
==== Կարիերայի մեկնարկ ====
1997 թվականին սկսել է հանդես գալ «Անդորրա» ակումբի կազմում, որը գտնվում է Անդորրայի մայրաքաղաքում և հանդես էր գալիս Սեգունդա B-ում (նշանակությամբ երրորդը Իսպանիայում)։ 1997-98 թվականների մրցաշրջանում ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը և համալրում է Տերսերայում հանդես եկող թիմերի շարքը։ Ժիմենեսը 22 խաղերում դառնում է մեկ գոլի հեղինակ։
1998 թվականին Ժիմենեսը դառնում է «Կոնստելասո Էսպորտիվա» ակումբի ֆուտբոլիստը, որը կրկին գտնվում էր Անդորրայի մայրաքաղաքում և հանդես էր գալիս Անդորրայի առաջնությունում։ 1998-99 թվականների մրցաշրջանում ակումբը մրցաշարին մասնակցող 12 թիմերի շարքում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։ Հաջորդ 1999-00 թվականների մրցաշրջանում ակումբը ոսկե դուբլ է ձևակերպում՝ հաղթելով Անդորրայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում։
==== «Սան Ժուլիա» ====
2000 թվականին ֆուտբոլիստը դառնում է «Սան Ժուլիա» ակումբի անդամը։ Ակումբում նա հանդես էր գալիս 21 համարի մարզաշապիկով։ Թիմի հետ միասին նա դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր, իսկ գավաթի խաղարկությունում նրանք եզրափակչում պարտվելով, կրկին չեն կարողանում վաստակել որևէ տիտղոս։ Առաջնության շրջանակներում վաստակված արծաթե մեդալները ակումբին հնարավորություն են տալիս առաջին անգամ հանդես գալ եվրոգավաթային որևէ մրցաշարում։ 2001 թվականի հունիսի 16-ին Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլում կայացած «Լոզանայի» դեմ խաղում Ժիմենեսը հանդիպման 40-րդ րոպեին դառնում է գոլի հեղինակ։ Նրա գոլը այնուամենայնիվ չի փրկում ակումբին պարտությունից (3-1)։ Երկրորդ խաղում «Սան Ժուլիան» խոշոր հաշվով զիջում է նույն ակումբին և ավարտում է իր ելույթները այդ մրցաշարում։
2001-02 թվականների մրցաշրջանում նա ակումբի հետ միասին կրկին դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր։ «Սան Ժուլիայի» կազմում Ժիմենեսը ընդհանուր հաշվարկով անցկացնում է երկու մրցաշրջան։
==== «Անդորրա» և «Ռանժերս» ====
2002 թվականին Ժիմենեսը կրկին համալրում է «Անդորրայի» կազմը, որտեղ անցկացնում է ևս երկու մրցաշրջան։ Այդ ժամանակ նրան առաջարկում էին միանալ շվեյցարական «Լոզանային»։ 2004 թվականին նա տեղափոխվում է «Ռանժերս»։ Նոր ակումբի կազմում նա ստանում է 10 համարի մարզաշապիկը։ 2004-05 թվականների մրցաշրջանում ակումբը դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր՝ զիջելով միայն «Սան Ժուլիային», սակայն նրանք այդ արդյունքի շնորհիվ այնուամենայնիվ մասնակցություն են ունենում եվրագավաթային խաղարկությանը։ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին խաղում «Ռանժերսին» բաժին է հասնում ավստրիական «Շտուրմը»։ Առաջին՝ տնային հանդիպումն ավարտվում է 1:1 հաշվով։ Ժիմենեսը սկսում է խաղը մեկնարկային կազմում, սակայն գլխավոր մարզիչ Վիսենտե Մարկեսը փոխարինում է նրան հանդիպման 90-րդ րոպեին։ Պատասխան խաղում Ժիմենեսը ակումբի հետ միասին ենթարկվում է ջախջախիչ պարտության և դուրս մնում հետագա պայքարից։ Երկրորդ խաղին նա այս անգամ մասնակցում է ամբողջապես և խաղի ընթացքում նաև դեղին քարտ է վաստակում։
2005 թվականին նա երրորդ անգամ է դառնում «Անդորրայի» ֆուտբոլիստը, որի կազմում հանդես է գալիս շուրջ երեք տարի՝ 23 համարի մարզաշապիկով։
==== «Սանտա Կոլոմա» ====
2008 թվականին Ժիմենեսը դառնում է «Սանտա Կոլոմա» ակումբի ֆուտբոլիստը և ընտրում 23 համարի մարզաշապիկը, սակայն հետո նա սկսում է խաղալ 11 համարի մարզաշապիկով։ 2008 թվականի հուլիսին Ժիմենեսը մասնակցություն է ունենում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում կայացած լիտվայական «Կաունասի» դեմ երկու խաղերին։ Առաջին հանդիպումն ավարտվում 4:1 հաշվով, իսկ երկրորդը՝ 3-1․ երկու խաղերում էլ «Սանտա Կոլոման» պարտվում է, իսկ Ժիմենեսը երկրորդ՝ պատասխան խաղի 27-րդ րոպեին կարմիր քարտ է ստանում։
2008/09 մրցաշրջանում Ժիմենեսը ակումբի հետ միասին դառնում է Անդորրայի առաջնության արծաթե մրցանակակիր՝ զիջելով միայն «Սան Ժուլիային»։ Ինչպես նաև այս մրցաշրջանում ակումբը դառնում է Անդորրայի գավաթի խաղարկության չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով «Լուզիտանս» ակումբին 6:1 հաշվով։ 2009 թվականի Անդորրայի սուպերգավաթի համար ընթացող պայքարում Մանել Ժիմենեսը «Սան Ժուլիայի» դեմ խաղի 16-րդ րոպեին բացում է հանդիպման հաշիվը, սակայն նրա ակումբը այնուամենայնիվ պարտվում է 2:1 հաշվով։
2009-10 թվականների Անդորրայի առաջնությունում հաղթանակ է տանում «Սանտա Կոլոման», իսկ Գավաթի խաղարկությունում թիմը հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում զիջում է «Լուզիտանս» ակումբին։ Ժիմենեսը մասնակցում է 2010 թվականի Անդորրայի սուպերգավաթի խաղարկության՝ «Սան Ժուլիայի» դեմ խաղին, որտեղ «Սանտա Կոլոման» ավելացված ժամանակում զիջում է մրցակցին։ Անձամբ Ժիմենեսն այդ խաղում դառնում է գոլի հեղինակ, սակայն դա էլ չի փրկում նրանց պարտությունից։ «Սանտա Կոլոման» մասնակցում էր Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացող «Բիրկիրկարայի» դեմ խաղին։ Առաջին խաղում «Սանտա Կոլոման» տեխնիկական պարտություն է կրում թիմի տնային մարզադաշտի ոչ բարվոք վիճակում գտնվելու պատճառով։ Պատասխան խաղում անդորրացիները զիջում են նրանց 4:3 հաշվով, իսկ Ժիմենեսը այդ խաղում աչքի է ընկնում իր հեղինակած գոլով։
Անդորրայի առաջնության հաջորդ մրցաշրջանում կրկին հաղթանակ է տանում «Սանտա Կոլոման», Գավաթի խաղարկությունում ակումբը հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրանք զիջում են ապագա հաղթողին՝ «Սան Ժուլիային»։ Մրցաշրջանի արդյունքներով ՈւԵՖԱ-ն Ժիմենեսին ճանաչում է Անդորրայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Սուպերգավաթի 2011 թվականի խաղարկությունում «Սանտա Կոլոման» կրկին զիջում է «Սան Ժուլիային»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Ժիմենեսը մասնակցում է «Ֆ91 Դյուդելանժ» ակումբի դեմ կայացած երկու խաղերին, որում նրանք 4:0 ընդհանուր հաշվով զիջում են մրցակցին։
==== Կարիերայի ավարտ ====
2013 թվականի ամռանը Ժիմենեսը համալրում է «Լուզիտանս» ակումբի կազմը, որտեղ սկսում է հանդես գալ 23 համարի մարզաշապիկով։ 2013 թվականի հուլիսի 2-ին նա նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում եվրոգավաթային մրցաշարերում, Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ստրեյմուր» ակումբի դեմ խաղում։ Ակումբի գլխավոր մարզիչ Կառլոս Սանչեսը ընդգրկում է նրան թիմի մեկնարկային կազմում, սակայն 87-րդ րոպեին Ժիմենեսը փոխարինվում է։ Թիմերի միջև տեղի ունեցած պատասխան խաղում «Լուզիտանսը» մրցակցին զիջում է 5:1 հաշվով և լքում հետագա պայքարը։
2013-14 թվականների մրցաշրջանում Ժիմենեսը հանդես էր գալիս «Անդորրայի» կազմում՝ Կատալոնիայի առաջնության Պրիմերայում։ Նա մասնակցում է 29 հանդիպման և մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է իր ֆուտբոլային կարիերան։ Կարիերան ավարտելուց հետո Մանելը դառնում է ֆուտբոլի գլխավոր ազգային և ֆուտզալային լիգաների կատարողական խորհրդի անդամ։
=== Միջազգային կարիերա ===
1998 թվականին Անդորրայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանոել Միլուիրը սկսում է հրավիրել Ժիմենեսին ազգային հավաքականի կազմ, երբ վերջինիս տարիքը չէր գերազանցում 21 տարին։ Անդորրայի հավաքականը համարվում է համաշխարհային ֆուտբոլի աութսայդերներից մեկը։ Անդորրայի կազմում Ժիմենեսը նշում է իր նորամուտը 1998 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որը ավարտվում 0-0 հաշվով, գլխավոր մարզիչը Ժիմենեսին խաղադաշտ է դուրս բերում հանդիպման 90-րդ րոպեին։ 2000 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ժիմենեսը մասնակցում է հավաքականի 10 խաղերից 8-ին։ 2000 թվականին Մանելը Ռոթմանս մրցաշարի շրջանակներում մասնակցում է երեք խաղի։ 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ժիմենեսը մասնակցում է հավաքականի 10 խաղերից 9-ին։
2002 թվականի ապրիլի 17-ին Ալբանիայի դեմ կայացած ընկերական խաղում Ժիմենեսը դառնում է հավաքականի միակ գոլի հեղինակը։ 2004 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ժիմենեսը մասնակցում է հավաքականի 8 խաղերից 7-ին։ 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Ժիմենսը մասնակցում է 12 խաղերից 8-ին։ Իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում 12-ից 10-ին։
2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ժիմենեսը մասնակցում է 10 խաղերից 9-ին։ Իր վերջին որակավորման փուլի շրջանակներում՝ 2010 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Ժիմենեսը մասնակցում է 10 խաղերից 6-ին։ Հավաքականի կազմում Ժիմենեսի վերջին խաղն է դառնում Լեհաստանի ազգային հավաքականի դեմ 2012 թվականի հունիսի 4-ին կայացած ընկերական խաղը։
Մանել Ժիմենեսը հանդես է եկել հավաքականի կազմում, որպես ավագ։ Անդորրայի հավաքականի կազմում ընդհանուր հաշվարկով Ժիմենեսը մասնակցել է 79 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նա համարվում է հավաքականի կազմում ամենաշատ թվով խաղեր անցկացրած երրորդ ֆուտբոլիստը՝ Իլդեֆոնս Լիմայից և Օսկար Սոնեջիից հետո։
== Անձնական կյանք ==
Ժիմենեսը դիզայներական ֆիրմայի, ռեստորանի և երկու շենքերի սեփականատեր է։ Հանդես գալով Անդորրայի ազգային հավաքականի կազմում, ֆուտբոլիստը ստացել է բիզնեսմեն մականունը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ֆուտբոլիստի էջը rsssf.com կայքում(անգլ.)
Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.) |
88,142 | Աստերոիդների ցանկ (78601-78700) | Աստերոիդների ցանկ (78501-78600) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (78701-78800)
Աստերոիդների ցանկ (78501-78600) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (78701-78800)
== Աղբյուր ==
«Discovery Circumstances: Numbered Minor Planets (75001)-(80000)»։ www.minorplanetcenter.net |
952,553 | Դանիել Բերնհարդ | Դանիել Բերնհարդ (գերմ.՝ Daniel Bernhardt, օգոստոսի 31, 1965(1965-08-31), Ittigen, Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի և ամերիկացի դերասան, մարտարվեստի վարպետ։
Առավել հայտնի է դարձել կումիտեի լեգենդար չեմպիոնի դերով «Արյունոտ սպորտ 2» ֆիլմում և նրան հաջորդող մասերում, ինչպես նաև Սիրոյի դերով «Մահացու պայքար․ Նվաճում» սերիալում և գործակալ Ջոնսոնի դերով «Մատրիցա։ Վերալիցքավորում» ֆիլմում։
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
15 տարեկանում սկսել է սովորել կունֆու և կարատե մարտարվեստները։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո չորս տարի Բեռնում սովորել է ճարտարապետական դիզայն և ստացել գիտական աստիճան։ Միևնույն ժամանակ բացել է մարտարվեստի դպրոց՝ հետագա գործունեությունը այդտեղ ծավալելու մտադրությամբ։
Ուսումը ավարտելուց հետո Դանիելը տեղափոխվել է Փարիզ և սկսել մոդելի կարիերա։ Նա աշխատել է այնպիսի մոդելավորողների համար, ինչպիսիք են՝ Montana, Mugler, Boss, Versace, Ferre, Bogner, Cerruti, Jaene Barnes, իրեն դրսևորել է որպես՝ միջազգային թոփ մոդել։ Նրա լուսանկարները հրապարակվել են Վոգ, Elle,GQ, Cosmopolitan, MAX, Interview ամսագրերում։ Աշխատելով Փարիզում, Լոնդոնում, Տոկիոյում, Նյու Յորքում և Միլանում, 25 տարեկան հասակում Բերենհարդը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա հրավիրվել էր Ջաննի Վերսաչեի համար ստեղծված կոմերցիոն հեռուստահաղորդման մեջ Ժան-Կլոդ Վան Դամի հետ նկարահանվելու համար։
Երկու տարի անց դերասանական վարպետություն ուսումնասիրելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես։ Այստեղ նա մեծ վարպետ՝ Հի Իլ Չոյի (Нее Il Cho) ուսուցմամբ սկսում է ընդլայնված ծրագրով սովորել թեկվոնդո։
=== Կարիերա ===
Էկրանների վրա է հայտնվել 1995 թվականից։ Հայտնի է դարձել «Արյունոտ սպորտ» սերիալում նկարահանվելուց հետո։ 1998 թվականից մինչև 1999 թվական նկարահանվել է «Մահացու պայքար․ Նվաճում» սերիալում։ 2003 թվականին նկարահանվել է «Մատրիցա։ Վերալիցքավորում» ֆիլմում։ 2014 թվականին առաջադրվել է «Տաուրոս» մրցանակի «Լավագույն ծեծկռտուք» անվանակարգում՝ «Պարկեռ» ֆիլմում իր դերի համար։
=== Անձնական կյանք ===
Ամուսնացած է Լիզա Ստոթհարդի (անգլ.՝ Lisa Stothard) հետ։ 2003 թվականի մայիսի 15-ին ծնվել է նրանց դուստրը։
Դանիելը ունի երկու եղբայր․ Դիրք (Dirk) ու Կլիֆ (Cliff), որոնք նկարահանվել են իր հետ «Արյունոտ սպորտ 2» ֆիլմում՝ երկրորդական դերերում։
Հետաքրքրված է մարտարվեստներով, լուսանկարչությամբ, ձիարշավով, ձկնորսությամբ և սցենար գրելով։ Դանիելը արդեն ավարտել է իր առաջին սցենարը, որը կոչվում է «Կայծակ պատանի» (The Lightning Kid), և արդեն աշխատում է երկրորդ սցենարի վրա, որը կոչվում է «Շաոլենի վանականը» (The Shaolin Monk)։
== Ֆիլմագրություն ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Դանիել Բերենհարդ (անգլ.) Internet Movie Database կայքում
Դանիել Բերենհարդի պաշտոնական էջ Archived 2021-06-25 at the Wayback Machine. |
462,296 | Միխայիլ Սավիցկի | Միխայիլ Անդրեևիչ Սավիցկի (փետրվարի 18, 1922(1922-02-18) կամ մարտի 18, 1922(1922-03-18), Զվենյաչի, Orsha Uyezd, Վիտեբսկի նահանգ, ՌԽՖՍՀ - նոյեմբերի 8, 2010(2010-11-08), Մինսկ, Բելառուս), խորհրդային և բելառուս նկարիչ, ԲԽՍՀ ժողովրդական նկարիչ (1972), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1973)։
== Կենսագրություն ==
Սովորել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտում (1951-1957)։ Սավիցկիի նկարներին (հիմնականում նվիրված Հայրենական մեծ պատերազմի տարիներին բելառուս ժողովրդի սխրանքներին) բնորոշ է քաղաքացիական հրապարակախոսությունը, կերպարների դրամատիզմը և ներքին էքսպրեսիան, ուրվագծերի ռիթմիկությունը, տարածական պլանների հակադրությունը։ Աշխատանքներից նշանավոր են՝ «Հաց», «Բանվորներ» (երկուսն էլ՝ 1968), «Մահապատիժ» (1969, ԲՍՍՀ պետական մրցանակ, 1970), «Հերոսական Բելառուսիա» նկարաշարը (այդ թվում՝ «Պարտիզանական մադոննա», 1967, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա ), «Հայրենական պատերազմ։ 1944 թվական» որմնանկարը (ստվարաթուղթ, տեմպերա, լաք, 1970-1971, Հայրենական մեծ պատերազմի թանգարան, Մինսկ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1973)։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
== Ծանոթագրություններ == |
465,054 | Կանադայի հայոց թեմ | Կանադայի թեմ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1984 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Թեմի կազմավորումից առաջ Կանադայի հայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի առաջնորդարանը։ Սկզբնական շրջանում կրոնական արարողությունները կատարել են այցելու հովիվները բնակարաններում կամ վարձված տաճարներում։ Առաջին ազգական հոգաբարձությունը կազմակերպվել է 1918 թվականին, Սենտ Կաթրինզում։ 1930 թվականին կառուցվել է Կանադայի առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը (Սենտ Կաթրինզում)։ Մոնրեալի հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948 թվականին, երբ ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Տիրան եպեսկոպոս Ներսոյանի ներկայությամբ կազմվել է եկեղեցական հանձնախումբ (6 հոգուց բաղկացած)։ Այդ ժամանակաշրջանում եկեղեցական արարողությունները կատարվել են Ս. Հովհաննես Մկրտիչ անգլիկան եկեղեցում։ 1957 թվականին Կանադայի իշխանությունները ստորագրել են երկրում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական ճանաչման դիմումը։ 1967 թվականին ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Թորգոմ արքայի Մանուկյանի և թեմական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Կանադայի Հայ եկեղեցու փոխանորդություն։ Առաջնորդական փոխանորդ է նշանակվել Վաչե եպեսկոպոս Հովսեփյանը։ 1970-ին ծխական խորհրդի որոշմամբ գնվել է եկեղեցի, որը նույն թվականին Կ. Պոլսի պատրիարք Շնորհք Գալուստյանը օծել է որպես առաջնորդանիստ՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով։ Առաջնորդարանի ենթակայությամբ գործում են 10 ծուխ, 5 ծխական վիճակներ։ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործում է շաբաթօրյա դպրոց (1957 թվականից), մշակութական միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։ 1964 թվականից եկեղեցու նախաձեռնությամբ հրատարակվում է «Բուրաստան» երկամսյա հանդեսը։ Տորոնտոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1920-ական թվականներ, առաջին եկեղեցական հոգաբարձությունը ստեղծվել է 1948 թվականին։ Կրոնական արարողությունները կատարվել են Ս. Ստեփանոս, 1930–1953 թվականներին՝ Ս. Երրորդություն անգլիկան եկեղեցիներում։ 1953 թվականին կատարվել է Տորոնտոյի հայկական առաջին՝ Ս. Երրորդություն եկեղեցու օծումը։ Եկեղեցուն կից 1956 թվականից գործում է Ս. Սահակ-Ս. Մեսրոպ դպրոցը, 1978 թվականից՝ Ս. Խաչ ամենօրյա ազգական վարժարանը, մշակութային հանձնախմբեր, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։
1987 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը օծել է հայկական ճարտարապետական ոճով կառուցված (ճարտարապետ Թագվոր Հակոբյան) Ս. Երրորդություն եկեղեցին, որին կից գործում են ամենօրյա վարժարան, մշակութային հանձնախմբեր («Կամար», գործում է 1992 թվականից), տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ։ 1987 թվականից եկեղեցու վարչությունը հրատարակում է «Նոր սերունդ» պարբերաթերթը։ Առաջնորդարանի ենթակայությամբ են գործում նաև Վանկուվերում՝ Ս. Վարդան (կառուցվել է 1964 թվականին), Համիլտոնում՝ Ս. Աստվածածին (1976), Օտտավայում՝ Ս. Մեսրոպ (1979), Միսիսոկայում՝ Ս. Վարդան (1990), Լավալի Ս. Խաչ (1993), Վինձորի Ս. Հարություն (1995) եկեղեցիները։ Վանկուվերի, Սենտ Կաթրինզի, Համիլտոնի, Լավալի եկեղեցիներն ունեն մշտական հովիվներ։ Մյուս եկեղեցիները, թեև օժտված են ծխական մարմիններով, սակայն ունեն միայն այցելու հովիվ։ Վերջին շրջանում կազմվել են Նովա Սկոչիայի, Վիննիպեգի, Քինգստոնի, Էդմոնտոնի և Կալգարիի ծխական վիճակները։ Այդ քաղաքներում բնակվող սակավաթիվ հայ ընտանիքների հոգևոր կարիքները հոգում են այցելու հովիվները։ Կ. թ. ներկայացնում է Հայ եկեղեցին Եկեղեցիների կանադական խորհրդում (խորհրդի փոխնախագահ՝ Հովնան արք. Տերտերյան)։ Կ. թ-ի առաջնորդն է Հովնան արք. Տերտերյանը (1990 թվականից)։ Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.5, 1-ին պատկերը։ |
88,919 | Աստերոիդների ցանկ (153301-153400) | Աստերոիդների ցանկ (153201-153300) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (153401-153500)
Աստերոիդների ցանկ (153201-153300) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (153401-153500) |
246,123 | Վերբկա (գյուղ, Յարմոլինի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՎերբկաՎերբկա (ուկրաիներեն՝ Вербка), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Յարմոլինի շրջանում։
2001 թվականի տվյալներով Վերբկա գյուղում բնակվում էր 552 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2,23 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 247,53 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
904,478 | Սումգայիթի պետական պատկերասրահ | Սումգայիթի պետական արվեստի պատկերասրահ (ադրբ.՝ Sumqayıt Dövlət Rəsm Qalereyası) — Ադրբեջանի Հանրապետության Սումգայիթ քաղաքում գտնվող պատկերասրահ;
== Պատմություն ==
Պատկերասրահի պատմությունը սկսվում է 1967 թվականին։ 1967 թվականին հանրապետական իշխանությունների որոշմամբ ստեղծվել է Սումգայիթ քաղաքի ցուցասրահը։ Ցուցասրահը մինչև 1981 թվական գործել է որպես Ադրբեջանի պատկերասրահի մասնաճյուղ։ 1981 թվականի դեկտեմբերի 31-ին Ցուցասրահը վերանվանվեց Սումգայիթի պետական պատկերասրահը Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների խորհրդի N 583-Ն հրամանով։ 1990-ական թվականներին պատկերասրահը դադարեցրեց իր գործունեությունը որոշ ժամանակով։ 2003-2004 թվականներին Պատկերասրահը վերանորոգվել է բարձր մակարդակի վրա և սկսել է գործել։
2004 թվականի մարտի 26-ին Սումգայիթի նկարիչների ցուցահանդեսը կազմակերպվեց Պատկերասրահի բացման կապակցությամբ։
== Ցուցահանդեսներ ==
07.04.1968 — Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստի Թաիր Սալախովի առաջին գեղարվեստական ցուցահանդեսը,
06.05.1974 — Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստի Բեդուրե Էֆկանլիի գեղարվեստական ցուցահանդեսը,
1978 — Ադրբեջանական երաժշտության 60-ամյակին նվիրված ցուցահանդես,
13.07.1979 — ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մ. Աբդուլլաևի անհատական ցուցահանդեսը,
15.06.1983 — Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր նկարիչ Հաֆիզ Զեյնալովի անհատական ցուցահանդեսը;
== Ծանոթագրություններ == |
859,408 | Տարօրինակ պատերազմ | Տարօրինակ պատերազմը (ֆր.՝ Drôle de guerre, գերմ.՝ Sitzkrieg) Երկրորդ համաշխարհային պատերազմի ութամսյա ժամանակահատվածն է, որի ժամանակ խոշոր ռազմական գործողություններ տեղի չունեցան Արևմտյան ռազմաճակատում։ Այն սկսվեց, երբ Նացիստական Գերմանիան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, որից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին ընդդեմ Նացիստական Գերմանիայի 1939 թվականի սեպտեմբերի 3-ին և ավարտվեց Գերմանիայի հարձակմամբ Ֆրանսիայի վրա 1940 թվականի մայիսի 10-ին։
Անգամ երբ Լեհաստանը նվաճվեց հինգ շաբաթվա ընթացքում Գերմանիայի կողմից և ԽՍՀՄ կողմից Լեհաստան ներխուժման արդյունքում, Արևմտյան դաշնակիցները ոչինչ չարեցին։ Չնայած պատերազմի հայտարարման, ոչ մի արևմտյան տերություն չիրականացրեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, չնայած Անգլո-լեհական և Ֆրանս լեհական դաշնակցային պայմանագրերին, համաձայն որոնց Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պարտավորված էին օգնության հասնել Լեհաստանին։
Այնուամենայնիվ Տարօրինակ պատերազմի ընթացքում Դաշնակիցները որոշ փոքր մասշտաբի ռազմական գործողություններ իրականացրեցին։ Սեպտեմբերին Սաարի գրոհի ժամանակ Ֆրանսիան հարձակվեց Գերմանիայի վրա` Լեհաստանին սատարելու նպատակով, սակայն այն տևեց մի քանի օր և ֆրանսիացիները նահանջեցին։ Նոյեմբերին ԽՍՀՄ-ը հարձակվեց Ֆինլանդիայի վրա և սկսվեց Ձմեռային պատերազմը, արդյունքում սկսվեց քննարկումներ Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև Ֆինլանդիային սատարելու հարցում, սակայն զորքեր չուղարկվեցին Ֆինլանդիա մինչև հակամարտությունը չավարտվեց 1940 թվականի մարտին։ Մինչ դաշնակիցները քննարկում էին Սկանդինավիայի հարցը Գերմանիան ներխուժեց Դանիա և Նորվեգիա ապրիլին և դաշնակիցների զորքերը, որ նախատեսված էին Ֆինլանդիային սատարել օգնության ուղարկվեցին Նորվեգիային։ Կռիվները այստեղ շարունակվեցին մինչև հունիս և Դաշնակիցները տարհանվեցին, որպեսզի դիմակայեին Գերմանիային Ֆրանսիայում, իսկ Նորվեգիան կցվեց Գերմանիային։
Առանցքի կողմից Գերմանիան գրոհներ նախաձեռնեց ծովում աշնանը և ձմռանը ընդդեմ բրիտանական նավերի` խորտակելով մի քանի նավ և խլելով 519 մարդու կյանք։ Օդային գործողությունները սկսվեցին 1939 թվականի հոկտեմբերի 16-ից, երբ Լյուֆտվաֆեն օդային հարվածներ հասցրեց բրիտանական ռազմանավերին։ Տեղի ունեցան նաև մի քանի մանր ռմբակոծություններ, որոնք իրականացրեցին հակամարտող երկու կողմերը։
== Անգործություն ==
Չնայած հիմնական Գերմանական բանակը գտնվում էր Լեհաստանում, փոքր ուժեր մնացել էին Զիգֆրիդի գծում, որը Ֆրանսիայի սահմանի հետ նրանց պաշտպանական գիծն էր։ Սահմանի մյուս կողմից Մաժինոյի գծով նրանց դիմաց էին բրիտանական և ֆրանսիական զորքերը, սակայն տեղի ունեցան մի քանի մանր բախումներ։
Առաջին ամիսներին Գերմանիան դեռ հույս ուներ Բրիտանիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Չնայած Լոնդոնի հիվանդանոցները պատրաստվեցին 300.000 վիրավորների ընդունելուն առաջին շաբաթներին, Գերմանիան անսպասելիորեն օդով չհարձակվեց բրիտանական քաղաքների վրա և գերմանացի օդաչուները, որոնք հարձակվեցին շոտլանդական նավահանգիստների վրա, ասացին, որ նրանք կդատապարտվեց քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար։ Երկու կողմերը գտան, որ ռազմական օբյեկտների վրա հարձակումները կբերեն ռազմաօդային ուժերի մեծ կորուստների։ Նրանք նաև վախենում էին քաղաքացիական բնակչությանը ռմբակոծելուց։ (Բրիտանիան և Ֆրանսիան չգիտեին, որ Գերմանիան իր օդային ուժերի 90%-ը կիրառում էր Լեհաստան ներխուժման ժամանակ:) Քաղաքացիների վերաբերմունքը գերմանացիների հանդեպ դեռ այնքան թշնամական չէին, ինչպիսին եղան Բլիցից հետո։ 1940 թվականի ապրիլին գերմանական Heinkel 111 ռմբակոծիչը աղետի ենթարկվեց Էսեքսի Կլակտոն-օն-Սիում, որի արդյունքում զոհավեցին ինքնաթիռի անձնակազմը և 160 մարդ վիրավորվեցին ցամաքում։ Անձնակազմի անդամները հուղարկավորվեցին տեղի եկեղեցու բակում, որոնց սատարեցին տեղի բնակչությունը` ծաղկեպսակներ տեղադրելով նրանց շիրիմներին։ Բրիտանացի օդաչուները չէին անցնում Զիգֆրիդի գիծը, չնայած գերմանացիները հաճախ այն խախտում էին։
Երբ Լեոպոլդ Ամերին առաջարկեց Կինգսլի Վուդին, որպեսզի ռմբակոծեն Շվարցվալդ անտառը, քանի որ այնտեղ պահվում են մեծ թվով ռազմամթերք, Վուդը, ով խորհրդարանի անդամ էր, բացատրեց, որ անտառը մասնավոր տարածք է և այն չի կարելի ռմբակոծել, բացի այդ ռազմական օբյեկտները ռմբակոծելու դեպքում գերմանացիները կռմբակոծեն նաև դաշնակիցների օբյեկտները։
Շտապելով վերազինվել` Բրիտանիան և Ֆրանսիան գնեցին մեծ թվով ռազմամթերք ամերիկյան արտադրողներից:։ Պատերազմում չներքաշված Միացյալ Նահանգները մատակարարում էր Դաշնակիցներին ռազմամթերք զեղչված գներով։
Չնայած ցամաքային հատվածում համեմատաբար խաղաղությանը, ծովային պատերազմի բռնկումը շատ իրական էր։ Պատերազմի հայատարարումից ժամեր անց բրիտանական գծանավ «Athenia»-ն խորտակվեց Հեբրիդյան կղզիներում, զոհվեցին 112 մարդ, ինչից սկսվեց երկարատև Ատլանտիկայի ճակատամարտ։ Սեպտեմբերի 4-ին Դաշնակիցները հայտարարեցին Գերմանիայի շրջափակման մասին` թույլ չտալով նրան ներմուծել սննդամթերք և հումք, Գերմանիան անմիջապես հայտարարեց հակաշրջափակման մասին։
Նյուրնբերգյան դատավարության ժամանակ գերմանացի զինվորական հրամանատար Ալֆրեդ Յոդլը ասաց, որ մենք չպարտվեցինք դեռևս 1939 թվականին, երբ Լեհաստանի արշավանքի ժամանակ ֆրանսիական և բրիտանական 110 դիվիզիաներին արևմուտքում դիմակայում էին միայն 23 գերմանական դիվիզիաներ։ Գեներալ Զիգֆրիդ Վեստֆալը հայտարարեց, որ եթե ֆրանսիացիները հարձակվեին 1939 թվականի սեպտեմբերին, ապա գերմանական բանակը կարող էր նրան դիմակայել միայն մեկ-երկու շաբաթ։
== Սաարի գրոհ ==
Սաարի գրոհը ֆրանսիացիների կողմից Սաարի վրա հարձակումն էր, որը պաշտպանում էր գերմանական 1-ին բանակը, այն տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի վաղ փուլում։ Դրա նպատակն էր Լեհաստանին սատարելը, որը ենթարկվել էր հարձակման։ Այնուամենայնիվ գրոհը կանգնեցվեց մի քանի կիլոմետրից և ֆրանսիական զորքերը նահանջեցին։ Համաձայն ֆրանկո-լեհական զինվորական արձանագրությունների, Ֆրանսիայի բանակը սկսել էր պատրաստվել գրոհին զորահավաքից ընդամենը երեք օր անց։ Ֆրանսիական զորքերը հաջողությամբ իրենց վերահսկողության տակ առան Ֆրանսիայի սահմանից մինչև Գերմանիայի պաշտպանության գծերը ընկած տարածաշրջանը։ Զորահավաքի 15-րդ օրը (սեպտեմբերի 16-ին), Ֆրանսիայի բանակը պատրաստ էր լայնամասշտաբ գրոհի։ Նախնական զորահավաքը սկսվել էր Ֆրանսիայում օգոստոսի 26-ին, իսկ սեպտեմբերի մեկին հայտարարվեց ընդհանուր զորահավաքի մասին։
Գրոհը Հռենոս գետի ավազանի ուղղությամբ սկսվեց սեպտեմբերի 7-ին, Ֆրանսիայի կողմից պատերազմի հայտարարումից չորս օր անց։ Այդ ժամանակ Վերմախտը ներքաշված էր Լեհաստան ներխուժմամբ, և ֆրանսիացի զինվորները ունեին թվային առավելությամբ սահմանի երկայնքով գերմանացիների նկատմամբ։ Տասնմեկ ֆրանսիական դիվիզիաները անցան 32 կմ դեպի Զաարբրյուքեն, որտեղ գերմանացիների պաշտպանությունը թույլ էր։ Գրոհի արդյունքում գերմանական զորքերում որևէ վերաբաշխում տեղի չունեցավ։ Ամբողջ գրոհին ներքաշվել էին 40 դիվիզիաներ, ներառյալ մեկ զրահատանկային, երեք մոտոհրաձգային դիվիզիա, 78 հրետանային գնդեր և 40 տանկային գումարտակներ։ Ֆրանսիական բանակը, առանց դիմադրության հանդիպելու խորացավ, 8 կիլոմետր և նվաճեց 20 գյուղ, որոնց բնակչությունը տարհանվել էր գերմանական բանակի կողմից։ Այնուամենայնիվ գրոհը կանգնեցվեց, երբ ֆրանսիացիները հասան Վարնդ անտառին, որը խիտ ականապատված էր գերմանացիների կողմից։
Սեպտեմբերի 12-ին գումարվեց Անգլո-ֆրանսիական պատերազմական գլխավոր խորհուրդի առաջին նիստը Աբևիլում։ Որոշվեց անմիջապես կասեցնել բոլոր հարձակվողական գործողությունները, քանի որ Ֆրանսիան պատրաստ է միայն պաշտպանողական պատերազմի։ Գեներալ Մորիս Գամելինը հրամայեց իր զորքերին կանգնել և պահպանել 1 կմ հեռավորություն գերմանական դիրքերից Զիգֆրիդի պաշտպանական գծի երկայնքով։ Լեհաստանին չհայտնեցին այս որոշման մասին։ Դրանից առաջ Գամելինը տեղեկացրել էր Մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլիին, որ իր դիվիզիաների կեսը արդեն բախվել են գերմանացիների հետ և Ֆրանսիայի գրոհը կստիպի Վրեմախտին Լեհաստանի դուրս բերել առնվազն վեց դիվիզիա։ Մյուս օրը Լեհաստանում Ֆրանսիայի ռազմական կցորդ Գեներալ Լուի Ֆաուրին տեղակացրեց Լեհսատանի գլխավոր շտաբի պետ Գեներալ Վացլավ Ստեխավիչին, որ հիմնական գրոհը, որը պլանավորվել էր սեպտեմբերի 17-20-ին, հետաձգվել է։ Միևնույն ժամանակ հրամայվեց ֆրանսիական դիվիզիաներին նահանջել ելման դիրք, որից հետո սկսվեց Տարօրինակ պատերազմը։
== Ձմեռային պատերազմ ==
Տարօրինակ պատերազմի նշանակալի իրադարձություններից էր Ձմեռային պատերազմը, որն սկսվեց ԽՍՀՄ-ի հարձակմամբ Ֆինլանդիայի վրա 1939 թվականի նոյեմբերի 30-ին։ Ֆրանսիայի և Բրիտանիայի հանրության կարծիքով նրանք պետք է օգնեին Ֆինլանդիային և պահանջեցին իրենց կառավարությունից արագորեն օգնել «խիզախ ֆիններին» իրեն ավելի մեծ ագրեսոր թշնամու դեմ պատերազմում։ Ֆինները ավելի հաջող էին պաշտպանվում քան լեհերը նույն թվականի սեպտեմբերին։ Հարձակման պատճառով ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի լիգա և ֆրանկո-բրիտանական միասնական ուժեր ուղարկվեցին հյուսիսային Սկանդինավիա։ Բրիտանական զորքերը, որոնք ուղարկվել էին ֆիններին օգնելու հասան Ֆինլանդիա այն ժամանակ, երբ պատերազմն արդեն ավարտվել էր և ուղարկվեցին Նորվեգիա գերմանացիների դեմ Նորվեգիան պաշտպանելու։ Մարտի 20-ին Ձմեռային պատերազմը ավարտվեց և Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադիեն հրաժարական տվեց, և հրաժարականի պատճառներից էր Ֆինլանդիայի պաշտպանության զախողումը։
== Գերմանիայի ներխուժում Դանիա և Նորվեգիա ==
Դաշնակիցների անարգել մուտքը Սկանդինավիա և Ալտմարկի պատահարը փետրվարի 16-ին, որը ահազանգ էր Կրիեգսմարինեի համար և Գերմանիայի կողմից երկաթի հանքերի պահանջարկը լուրջ պատճառներ եղան Գերմանիայի համար վնասազերծելու Նորվեգիայի ափը։ Գրեմանիայի ներխուժումը Դանիա և Նորվեգիա սկսվեց 1940 թվականի ապրիլի 9-ին և կրեց Վեզերյուբունգ ռազմագործողություն գաղտնանունը։ Ապրիլի 14-ից դաշնակից զորքերը իջևանեցին Նորվեգիա, սակայն ամսվա վերջին արդեն Նորվեգիայի հարավային մասն արդեն գերմանացիների ձեռքում էր։ Կռիվները շարունակվեցին հյուսիսում, մինչև դաշնակիցները տարհանվեցին հունիսին, երբ Գերմանիան ներխուժեց Ֆրանսիա։ Նորվեգիայի զինված ուժերը վայր դրեցին իրենց զերգերը հունիսի 9-ի կեսգիշերին։
== Բրիտանիայի կառավարության փոփոխություն ==
Ֆինլանդիայի և Նորվեգիայի անհաջողություններից հետո Համայնքների պալատում տեղի ունեցան քննարկումներ, որի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի վրա սկսեցին մեծ ճնշումներ գործադրել։ Կառավարության անվստահության քվեարկության ժամանակ կառավարությունը հաղթեց 281-200 ձայների հարաբերակցությամբ, սակայն Չեմբեռլենի կողմնակիցներից շատերը դեմ քվեարկեցին նրան։ Չեմբեռլինը գտավ, որ այլևս անհնար է շարունակեր գլխավորել Ազգային կառավարությունը կամ ձևավորել նոր կոալիցիոն կառավարություն իր ղեկավարությամբ։ Մայիսի 10-ին Չեմբերլենը հրաժարական տվեց, բայց մնաց պահպանողական կուսակցության առաջնորդ։ Ջորջ VI թագավորը վարչապետ նշանակեց Ուինսթոն Չերչիլին, ով Չեմբեռլենի մշտական ընդդիմախոսներից էր և ձևավորել կոալիցիոն կառավարություն, որի կազմի մեջ ընդկրվեցին Պահպանողական, Լեյբորիստական և Լիբերալ կուսակցության անդամներ, ինչպես նաև նախարարեն որոնք չունեին քաղաքական պատկանելիություն։
== Ծանոթագրություններ == |
1,058,947 | Գլոբալ արեգակնային ատլաս | Գլոբալ արեգակնային ատլաս, անվճար, առցանց, քարտեզի վրա հիմնված ծրագիր է, որն ինֆորմացիա է տրամադրում աշխարհում արեգակնային ռեսուրսների և ֆոտովոլտային էներգիայի ներուժի մասին։ Դրա առմանձնահատկությունն այն է, որ ունի առցանց ինտերակտիվ քարտեզի գործիքներ, պարզեցված ֆոտոգալվանային (ՊՖ) էներգիայի հաշվիչ, հաշվետվությունների գործիքներ և ներբեռնման ծավալուն բաժին։ Այն նախատեսված է քաղաքականություն մշակողների, գիտական հաստատությունների և վերականգնվող էներգիայի շահագրգիռ կողմերի համար` արեգակնային էներգիայի ոլորտում իրազեկվածության մակարդակի բարձրացման, պլանների մշակմանն աջակցելու, գոտիավորման և տարածքի ճանաչման համար։
== Նախապատմություն ==
Արեգակնային գլոբալ ատլասը տրամադրվում է Էներգետիկայի ոլորտի կառավարման աջակցության ծրագրի (ESMAP) կողմից, որը դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագիր է։ Այն ղեկավարվում է Համաշխարհային բանկի կողմից և մշակվել է «Solargis»-ի՝ արեգակնային ռեսուրսների տվյալների և ֆոտովոլտային (PV) էներգիայի մատակարարի պայմանագրով :
Գլոբալ արեգակնային ատլասը տրամադրում է արեգակնային ռեսուրսների և ֆոտովոլտային էներգիայի ներուժի ինտերակտիվ քարտեզ և մի շարք այլ բնապահպանական տվյալներ, որոնք անհրաժեշտ են արևային էներգիայի գործնական և տեխնիկական ներուժը տվյալ աշխարհագրական վայրում հասկանալու համար։ Ֆոտոգալվանային էլեկտրակայանների նախնական պլանավորման դեպքում օգտագործողը կարող է հեշտությամբ հաշվարկել ֆոտոգալվանային էներգիայի եկամտաբերությունը սահմանված ֆոտովոլտային էներգիայի համակարգի համար։ Արդյունքները ներկայացված են հաշվետվությունների և տվյալների բեռնվող ֆայլերի տեսքով։ Գլոբալ արեգակնային ատլասն ունի նաև ներբեռնման հարուստ բաժին, որը կազմակերպված է երկրների կամ տարածաշրջանների մակարդակով։ Այն ունի արեգակնային ռեսուրսների հանրաճանաչ քարտեզները բազմաթիվ լեզուներով, երկրի փաստաթղթերով և տարածական տվյալների ստանդարտ GIS ձևաչափով :
Գլոբալ արեգակնային ատլասը Համաշխարհային բանկի և ESMAP-ի կողմից գործարկվել է 2017 թվականի հունվարին` Արեգակնային միջազգային դաշինքի հետ համատեղ։ Գլոբալ արեգակնային ատլասի (GSA 2.0) բարելավված տարբերակը գործարկվել է 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից ի վեր կատարվել են երկու նոր թարմացումներ (GSA 2.1 և GSA 2.2): Գլոբալ արեգակնային ատլասի շրջանակներում բոլոր տվյալների և քարտեզի արտադրանքները լիցենզավորված են CC BY 4.0-ի համաձայն։
Գլոբալ քամու ատլասը քամու էներգիայի ոլորտի ծառայությունների հետ համադրելի գործողություն է։ Երկու պլատֆորմների նպատակն է աջակցել վերականգնվող էներգիայի աղբյուրների մասշտաբի բարձրացմանը համաշխարհային էներգետիկ խառնուրդում, ինչը ճանաչվել է որպես «Կայուն զարգացման նպատակ 7»։
== Մեթոդներ և տվյալներ ==
Արեգակնային ռեսուրսի վերաբերյալ տվյալները տրամադրվում են «Solargis» մոդելի միջոցով։ Մոդելը ամպերի և մթնոլորտի վիճակը բնութագրող լրացուցիչ փոփոխականությունների թուլացման ազդեցությունը հաշվարկելու համար օգտագործում է հինգ երկրաչափական արբանյակների տվյալներ (օրինակ՝ աերոզոլներ/մթնոլորտի աղտոտում և ջրի գոլորշի)։ Արեգակնային ճառագայթման տվյալների 10/15/30 րոպեանոց ժամանակային շարքի պատմությունը հավաքագրվում է` կազմելով երկարաժամկետ տարեկան կամ ամսական միջիններ, որոնք ներկայացնում են կլիմայի տեղեկանքը։ Տվյալները մատչելի են 60° հյուսիսային և 55° հարավային զուգահեռների միջև` ցանցավորված տվյալների (ռաստերների) տեսքով, 250 մ անվանական փիքսելների չափսերով։ Եթե կա հնարավորություն, ապա այն վավերացվում է արշավների միջոցով։ Վերջին տարիներին արեգակնային ճառագայթման վերաբերյալ տվյալների մի քանի անկախ համեմատություններ են իրականացվել։ Solargis-ը բազմիցս ճանաչվել է որպես լավագույն գործող տվյալների աղբյուր։
«Solargis»-ի կողմից շահագործվում է նաև PV էներգիայի սիմուլյատոր, որը հաշվարկում է արեգակնային ռեսուրսի վերափոխումը էլեկտրական էներգիայի` հաշվի առնելով նաև օդի ջերմաստիճանի ազդեցությունը, հորիզոնը, ինչպես նաև նախապես ընտրված PV էներգահամակարգերի կառուցվածքը։ Բացի երկարաժամկետ տարեկան միջին ցուցանիշներից, PV սիմուլյատորը նաև տրամադրում է երկարաժամկետ ամսական և ժամային վիճակագրություն։
== Առանձնահատկություններ ==
Առցանց քարտեզի վրա հիմնված ծրագիր`
Ինտերակտիվ քարտեզները թույլ են տալիս պատկերել գլոբալ արեգակնային ռեսուրսների տվյալները մոտ 250 մ ցանցի լուծաչափով, որոնք ներառում են գլոբալ հորիզոնական ճառագայթման (GHI), ուղղակի նորմալ ճառագայթման (DNI), ցրված հորիզոնական ճառագայթման (DIF), ինչպես նաև PV էներգիայի ներուժի (PVOUT) և օդի ջերմաստիճանի (TEMP) մոտավոր տվյալները 1 կմ-ի վրա։ Տվյալները կարելի է հաշվել ցանկացած վայրի կամ տարածաշրջանի համար։ Թվային արժեքները տրամադրվում են քարտեզի վրա սեղմելիս։
PV եկամտաբերության հաշվիչը թույլ է տալիս հաշվարկել երկարաժամկետ էներգիայի եկամտաբերությունը նախապես սահմանված PV էներգաբլոկների համակարգերի համար։ Էներգիայի եկամտաբերության գնահատումները ներկայացվում են որպես 12x24 (ամիս x ժամ), պրոֆիլներ, որոնք թույլ են տալիս հասկանալ PV էներգիայի արտադրության փոփոխականությունը։
Տարածաշրջանային գնահատման գործիքներ. Արեգակի և PV էներգիայի հիմնական վիճակագրության հաշվարկ ցանկացած երկրի, պետության կամ հատուկ սահմանված տարածաշրջանի համար։
Բաց էներգետիկ համակարգի տվյալների արտածում և փոխազդեցություն։
Ներբեռնվող հաշվետվություններ և տվյալների ֆայլեր։Ներբեռնման բաժին`
Արեգակնային ռեսուրսների (GHI, DNI) և PV էներգիայի ներուժի քարտեզներ պաստառի և միջին չափի ձևաչափերով 180+ երկրների և տարածաշրջանների համար, որոնք օգտակար են հայեցակարգային պլանավորման, կրթության և ներկայացման համար։
Բարդ տվյալները ստանդարտ GIS ձևաչափերով, որոնք առկա են մասնագիտական կամ ակադեմիական առաջադրանքների հետագա աշխարհատնտեսական վերլուծության համար։
Համաշխարհային PV գնահատումը և երկրի փաստաթղթերը տրամադրում են արեգակնային և PV էներգիայի պոտենցիալի ընդլայնված վիճակագրություն՝ քաղաքականություն մշակողներին օգնելու համար, և որպեսզի հետազոտողներն ու մանկավարժներն արեգակնային էներգիայի տեսական և գործնական ներուժը իրենց հետաքրքրող շրջաններում կարողանան հասկանալ։
== Օգտագործում ==
«Google Analytics»-ի տվյալների (2020 թվականի հունիս) համաձայն գլոբալ արեգակնային ատլաս կայքը ամսական սպասարկում է ավելի քան 23,000 օգտվողների։ Գլոբալ արեգակնային ատլասի տվյալներն օգտագործվել են գիտական ուսումնասիրությունների և R&D ծրագրերի մեջ։ Միայն 2019 թվականին Google Scholar-ը գլոբալ արեգակնային ատլասի աղբյուրներում նկատել է ավելի քան 200 անհատական գիտական գրականություն։ Գլոբալ արեգակնային ատլասի մասին պարբերաբար մեջբերումներ են անում նրանք, ովքեր ցանկանում են արեգակնային ռեսուրսների ներուժը գլոբալ կերպով ընդգծել մի երկրում կամ տարածաշրջանում կամ ռեսուրսային ներուժը համեմատել երկրների միջև։
Տվյալները նաև մի շարք այլ գործիքների կամ ուսումնասիրությունների միջոցով օգտագործվել կամ օգտագործվում են հետևյալ կերպ`
ArcGIS. Արեգակնային գլոբալ ատլասից GIS շերտերը հասանելի են ArcGIS պլատֆորմի շրջանակներում
Կանաչ աճի գիտելիքների պլատֆորմ. Արեգակնային գլոբալ ատլասը նշված է որպես տվյալների աղբյուր
ԻՐԵՆԱ. Համաշխարհային արեգակնային ատլասից GIS շերտերը տրամադրվում են վերականգնվող էներգիայի գլոբալ ատլասից, վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության արտադրանք (IRENA)
Տեխնիկական տանիքի արևային PV ներուժ Archived 2020-07-24 at the Wayback Machine. Վիետնամում
RETScreen
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Global Solar Atlas |
313,812 | Միլոխովո | Միլոխովո (ռուս.՝ Милохово), կայարան Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Յարցևսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
573,127 | Ջոն Ռիդ | Ջոն Ռիդ (անգլ.՝ John Reed, հոկտեմբերի 22, 1887(1887-10-22)[…], Պորտլենդ - հոկտեմբերի 17, 1920(1920-10-17) կամ հոկտեմբերի 19, 1920(1920-10-19), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ամերիկացի գրող, հրապարակախոս, սոցիալիստական շարժման գործիչ։
== Կենսագրություն ==
Ավարտել է Հարվարդի համալսարանը (1910)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռիդը ռազմաճակատային թղթակից էր նախ՝ Արևմտյան Եվրոպայում, ապա՝ 1915 թվականից՝ Եվրոպայում։ 1917 թվականի օգոստոսին, որպես ռազմական թղթակից, եկել է Պետրոգրադում, մտերմացել բոլշևիկների հետ, ականատես եղել Ձմեռային պալատի գրավմանը, ներկա եղել սովետների 2-րդ համագումարին։
Բուռն կերպով սատարել է Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1918 թվականին վերադառնալով ԱՄՆ, հարել է խորհրդային կուսակցության ձախ թևին։ 1919 թվականից դարձել է այդ կուսակցության անդամ, ընտրվել է 1919 թվականի ապրիլից հրատարակվող «New York Communist» նոր թերթի խմբագիր։ Նույն թվականի օգոստոս-սեպտեմբերին Ռիդը մասնակցել է Ամերիկայի կոմունիստական բանվորական կուսակցության կազմակերպմանը։
1919 թվականի հոկտեմբերին եկել է Մոսկվա, բազմիցս հանդիպել Լենինի հետ։ Ընտրվել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել նրա 2-րդ կոնգրեսի աշխատանքներին։ Մահացել է տիֆից։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։
== Հրատարակություններ ==
1914 թվականին Ռիդը հրատարակել է «Ապստամբած Մեքսիկան» գիրքը, որում դատապարտելով ԱՄՆ-ին Մեքսիկայի ներքին գործերին միջամտելու համար՝ պաշտպանել է մեքսիկական ժողովրդի հեղափոխական պայքարը։
1919 թվականի մարտին ԱՄՆ-ում հրատարակվել է Ռիդի «10 օր, որ ցնցեցին աշխարհը» գիրքը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել և արժանացել Լենինի բարձր գնահատականին՝ նրա համար գրած առաջաբանում։
== Ծանոթագրություններ == |
994,763 | Կնուտ Պոսսե | Կնուտ Յոնսսոն Պոսսե (շվեդերեն՝ Knut Jönsson Posse, 1440-ականներ, Ստոկհոլմ - մարտի 25, 1500(1500-03-25), Կաստելհոլմ ամրոց, Սունդ), շվեդ պետական գործիչ և զորապետ, միջնադարյան Շվեդիայի ամրոցների ամենահայտնի պարետներից մեկը։ Նրա անունը կապված է հայտնի «Վիբորգյան որոտ»-ի հետ։ Նա երկար ժամանակ ծառայել է Ստուրեների տանը Տավաստեհուսում և Վիբորգում, ինչպես նաև Օստզեյան նահանգում մարտնչել ռուսների դեմ։
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
Կնուտ Պոսսեն ծագումով դանիացի շվեդ էր, նրա հայրը՝ ասպետ Իյոնս Լագ Պոսսեն, սերում էր դանիական տոհմից, բայց բնակություն էր հաստատել Վեստերգյոտլանդում։ Այնտեղ նա ամուսնացել էր լագմանի դստեր հետ, իսկ ավագ որդին՝ Կնուտը իր անունը ստացել էր մորական հզոր պապից՝ Կնուտ Յոնսսոնից։ 1460-ականներին նա մտերմացել էր արիստոկրատ Էրիկ Աքսելսոն Տոտտի հետ։ Տոտտը շատ հեղինակավոր անձնավորություն էր և 1466 թվականին Յոնս Պոսսեի հետ կապերի շնորհիվ նա դարձել էր ռիկսորդ, իսկ Կնուտ Պոսսեն նշանակում ստացավ Ֆինլանդիայում։
1466 թվականի հոկտեմբերին գահապահ նշանակվելուց հետո Տոտտը Պոսսեին Ստոկհոլմի բերդում նշանակել է ֆոգդ։ Սակայն, արդեն 1470 թվականի սեպտեմբերին, վերադառնալով Ֆինլանդիա, աշխատել է Յանակկալայի շրջանային դատարանում որպես Տավաստիայի նահանգապետ Էրիկ Աքսելսոն Տոտտի անձնական ներկայացուցիչ։
1471 թվականի հոկտեմբերի 10-ին Պոսսեն ստանձնել է զորքերի հրամանատարությունը դանիացիների դեմ մղվող Բրունկեբերգի ճակատամարտում և ծանր վիրավորվել։ 1473 թվականին Պոսսեն ընտրվել է ռիկսորդի անդամ։ 1473 թվականի աշնանից նա Տավաստեհուսի ամրոցում եղել է Էրիկ Աքսելսոն Տոտտի ֆոգդը, իսկ 1477 թվականին ստացել է ավատական կալվածքներ։
=== Ծառայություն Ֆինլանդիայում ===
1483 թվականին` Էրիկ Աքսելսոնի և նրա եղբոր՝ Լարսի մահից հետո, Տոտտիների ամրոցը, բացառությամբ Ռաասեպորիից, անցել է ռեգենտ Ստեն Ստուրին։ Պոսսեն 1481 թվականին ժառանգական գույքի վաճառքի համար Վիբորգում եղել է պատասխանատու անձ։ 1483 թվականին, վերջին անգամ, Աքսելսոններից երրորդը՝ Իվարը, լիազորել է Ստուրեին հանձնել Վիբորգի և Օլաֆսբորգի ողջ ռազմական տեխնիկան։ Միևնույն ժամանակ, Պոսսեն ծառայության է անցել Ստուրեի մոտ և նրանից ստացել Տավաստեհուսի ամրոցը` տարեկան վարձավճարով։
1485 թվականի աշնանը նա փակել է Լիվոնյան միաբանության հաղորդակցության գծերը Էստլյանդիայի ափերին, երբ Շվեդիան աջակցել է թշնամական Ռիգա քաղաքին։ 1487 թվականին Ստուրեն սկսեց վերջնականապես պարզել հարաբերությունները Տոտտերի հետ։ Այնուհետև Պոսսեն շրջապատեց Ռաասեպորի բերդը, որը գտնվում էր Իվար Աքսելսոնի տիրապետության տակ, ինչպես նաև Բորգհոլմը Էլանդում։ Այդ տարվա աշնանը Նովգորոդի հետ հաշտության ժամանակահատվածը մոտենում էր ավարտին, և նպատակահարմար էր օգտագործել ռազմական ճնշումը հետագա բանակցություններում։ Պոսսեն Վիբորգի ամրոցի պարետն էր, քանի դեռ իրավիճակը չէր կարգավորվել։ Պոսսեն լավ ծանոթ էր Օստզեյան նահանգների գործերին, բանակցություններում նա հանդես էր գալիս որպես խորհրդարանական։ Նա եղել է Շվեդիայի պատվիրակության անդամ 1487 թվականի հոկտեմբերի 9-ին Լիվոնյան միաբանության հետ զինադադարի ընթացքում, ինչպես նաև Աբոսի տաճարի վանահայր Մագնուս Նիկոլայ Սյարկիլխիի հետ համատեղ, 1488 թվականի նոյեմբերի 17-ին Շվեդիայի և Ռևելի միաբանության միջև հաշտությունը կնքելիս։
=== Պատերազմ Ռուսաստանի հետ և «Վիբորգյան որոտ» ===
Այդ ժամանակահատվածում սկսվել է Մոսկովյան իշխանության ամրապնդումը և աճել է նրա նվաճողական քաղաքականությունը դեպի Բալթիկ ծով։ Շվեդները շատ մտահոգված էին այդ կապակցությամբ և ցանկանում էին ունենալ դաշնակից հանձինս Լիվոնյան միաբանության։ Հավանաբար, այդ պահից էլ սկսվել է Պոսսեի և Մագնուս Նիկոլայի բարեկամությունը, որը դիմակայել է հաջորդ տասնամյակի փորձություններին։ Դրա ամրության մասին նշվում է Ֆինլանդիայի եպիսկոպոսական ժամանակագրության մեջ։
1490 թվականին նա նշանակվել է Ալանդյան կղզիների Կաստելհոլմ ամրոցի պարետ։ Այդ պահից նա ակտիվորեն մասնակցել է Շվեդիայի պետական խորհրդի նիստերին։ Եղել է Լիվոնյան միաբանության հետ հաշտության կնքման կողմնակից մոսկովյան պետության դեմ համատեղ պայքարելու համար։ Այնուամենայնիվ, 1493 թվականին միաբանությունը դաշինք է կնքել Իվան III-ի հետ։ Նույն թվականին Դանիայի թագավորը նրա հետ հաշտություն է կնքել։ Վիբորգի վրա Ռուսաստանի գլխավոր զորքերի հարձակումը սկսվել է 1495 թվականի սեպտեմբերին։ Քաղաքի պաշտպանությունը ղեկավարել է Վիբորգի ամրոցի պարետ Պոսսեն, որը մեկ տարի առաջ էր ժամանել Վիբորգ։ Չնայած ռուսների թվային գերակշռությանը, նոյեմբերի 30-ին Պոսսեի հրամանատարությամբ շվեդական զորքերը կարողացել են հետ մղել հարձակումը։ Դեկտեմբերին ռուսական զորքերը լքեցին Ֆինլանդիան։ Դրա պատճառը սննդի պակասն էր, ինչպես նաև ժանտախտի համաճարակը, որը բռնկվել էր 1495 թվականին Արևմտյան Ֆինլանդիայում։
=== Վերջին տարիներ ===
1496 թվականի ամռանը Պոսսեն մասնակցել է Իվանգորոդի գրավմանը, ապա վերադարձել է Վիբորգ և այնտեղ մնացել մինչև 1497 թվականի հուլիս։ 1496 թվականի մայիսի 15-ին Պետական խորհուրդը լենը նրան տրամադրել է ցմահ օգտագործման, իսկ Ուեսթերլենդ նահանգի Օսե գավառը նրա ժառանգներին համար՝ 30 տարով։ 1499 թվականի հունիսի 27-ին նրան ցմահ օգտագործման է տրամադրվել նաև Կաստելհոլմի լենը։
Պոսսեն մահացել է 1500 թվականի մարտի 25-ին, հավանաբար, Կաստելհոլմում։ Գրականության մեջ հաճախ նշվում է, որ Պոսսեն թաղված է Աբոսի մայր տաճարում։ Այդ մասին նշված է Ֆինլանդիայի Եպիսկոպոսական ժամանակագրության մեջ, որտեղ ասվում է, որ Պոսսեն և եպիսկոպոս Մագնուս Նիկոլայը մահացել են նույն տարում, ինչպես նշում ժամանակագիրը «Նրանք իրարից չբաժանվեցին նույնիսկ մահից հետո»։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 18 փետրվարի 2010)
== Արտաքին հղումներ ==
Կնուտ Պոսսեի կենսագրությունը
Загадки Выборгского Замка
Прогулки в Ленобласти: Легенды Старого Выборга |
740,076 | Յան Գունար Ռյոյսե | Յան Գունար Ռյոյսե (նորվ.՝ Jan Gunnar Røise, սեպտեմբերի 24, 1975(1975-09-24), Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա), թատրոնի և կինոյի նորվեգացի դերասան։
== Կենսագրություն ==
Սովորել է Նորվեգիայի ժողովրդական թատերական ակադեմիայում։ Բեմում նրա դեբյուտը կայացել է Նորվեգիական ժողովրդական թատրոնում 2000 թվականին «1001 գիշեր» պիեսի բեմադրության ժամանակ։ Այնտեղ շարունակում է խաղալ մինչև այժմ՝ ավելի քան 30 պիեսներում։ Ի թիվս նրա առանցքային դերերի կարելի է նշել Բենջամին (Յուհան Ավգուստ Ստրինդբերգի «Զատիկ»), Կերուբինո (Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Ռագնար Բրուվիկ (Իբսենի «Սոլնեսի կառուցողը»), Յալմար Էկդալ (Իբսենի «Վայրի բադ»), Ջիմ Օ’Քոնոր (Թենեսի Ուիլյամս «Ապակե հրեշը»)։
Ռյոյսե հաճախ խաղում է փոքրիկների համար․ նա մասնավորապես խաղացել է «Առյուծասրտի եղբայրներ»-ից Կառլի և Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպպի»-ից պարոն Նիլսոնի, «Կարդամոնից մարդկանց և ավազակներին»-ից Ջոնաթանի և Թուրբյորն Էգների «Արկածները անտառում» Մկնիկի դերերը։
Ռյոյսե հաճախ է հրավիրել արտասահմանյան (հիմնականում ամերիկյան) մուլտֆիլմերի նորվեգերեն ձայնավորման համար։ «Znett» ֆիլմերի մասին նորվեգական ամսագիրը գրել է, որ «նրանց համար, ովքեր ունեն երեխաներ, ամեն կիրակի առավոտ սկսվում է Յան Գունար Ռյոյսեի ձայնով»։
Ռյոյսեի մասնակցությամբ ամենանշանավոր ֆիլմերից են «Հավայներ, Օսլո» (2004), «Ընկեր Պեդերսեն» (2006), «Բավականին բարի մարդ» (2010), «Սովորական աշխատանքային օր» (2010, Էրլոնդ Լու սցենարով)։ Դերասանը նաև հրավիրվել է հոլիվուդյան «Ոչինչ» (2011) սարսափ ֆիլմի նկարահանումներին։
Ռյոյսե հանդիսանում է Nicolai փոփ-ռոք խմբի վոկալիստը, նաև նվագում է ստեղնաշարային գործիքներ և ուկուլելե։
== Ծանոթագրություններ == |
1,000,109 | Վլադիմիր Կասյան | Կասյան Վլադիմիր Սուրենի (ծնվել է մայիսի 29-ին, 1955 թվականին Շուշի, Հին Շեն), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, ԱՀ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ, պետական գործիչ։
== Կենսագրություն ==
Ծնվել է 1955 թվականին մայիսի 29-ին, Շուշիի շրջանի Հին շեն գյուղում` ծառայողի ընտանիքում։
Կրթություն
1972 թվականին ավարտել է Հին շենի միջնակարգ դպրոցը։1972 թվականին ընդունվել և 1974 թվականին ավարտել է Շուշիի մանկավարժական տեխնիկումը։1982-1984 թվականներին հեռակա կարգով սովորել է Ղափանի շինարարական տեխնիկումում։1987-1992 թվականներին հեռակա կարգով սովորել է Կիրովականի (Վանաձորի) պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը` ընդհանուր տեխնիկական առարկաներ մասնագիտությամբ։
== Ծառայություն ==
1974-1976 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ շրջանից կամավորական ջոկատների կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին,Շուշիի ազատագրմանը և Լաչինի միջանցքի բացմանը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի ստեղծման առաջին իսկ օրից՝ 1992 թվականի սեպտէբերի 1-ից նշանակվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։
1993 թվականի հունվարի 1-ից` Շուշիի պաշտպանական շրջանի Բերդաձորի 51-րդ գումարտակի հրամանատար։
== Կարիերա ==
Զորացրվելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Հին շենի միջնակարգ դպրոցում։
1982-1984 թվականներին աշխատել է որպես Հին շենի գյուղական խորհրդի քարտուղար։1984-1986 թվականներին աշխատել է Ասկերանի գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների գործարանում` որպես գարեջրի արտադրամասի պետ։1987-1989 թվականներին աշխատել է Ասկերանի “Ավտովազ” տեխսպասարկման կայանում որպես աշխատանքների կազմակերպիչ։1989-1992 թվականներին աշխատել է ԼՂ մարզսպառմիությունում որպես առաջատար մասնագետ, ապա ուսումնական-առևտրային համալիրի տնօրեն։1993 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։1994-1996 թվականներին աշխատել է որպես Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։1996-1997 թվականներին աշխատել է որպես “Արցախնավթամթերք” ՊՓԲԸ գործադիր տնօրեն։1998-2007 թվականներին աշխատել է որպես Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։2007-2010 թվականներին աշխատել է որպես ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ։2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 15 ընտրատարածքից։Ազգային ժողովի 2010 թվականի հունիսի 10-ի առաջին նստաշրջանի նիստում ընտրվել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2012-2020 թվականներին սեպտեբերին նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
== Ընտանիք ==
Ամուսնացած է, ունի հինգ զավակ։
== Պարգևներ և շքանշաններ ==
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 300 հրամանագիր 08.05.2002թ.), «Շուշիի ազատագրման համար» (ԼՂՀ նախագահի թիվ 162 հրամանագիր 08.05.2000թ.), «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն» մեդալներով, ՀՀ «Անանիա Շիրակացի» և «Արիության համար» շքանշաններով, ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով և մի շարք գերատեսչական մեդալներով։
== Ծանոթագրություններ ==
Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր
ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր
Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Archived 2020-07-29 at the Wayback Machine.
Վլադիմիր Կասյանի մասին ՝
Աշխատանքներ ենք իրականացվում՝ վերականգնելու հայոց հինավուրց բերդաքաղաքի վաղեմի փառքը. շրջվարչակազմի ղեկավար
== Արտաքին հղումներ ==
https://www.yerevan.am/am/news/ajap-nyak-varch-akan-shrjani-ew-lghh-showshi-k-aghak-i-hamagortsakts-owt-yan-shnorhiv-showshiowm-ayg/
https://www.1in.am/2035959.html
https://artsakhpress.am/arm/news/81018/
http://www.azatamartik.am/wp/archives/6044?lang=hy
http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26477-2019-04-18-14-58-19
https://artsakhpress.am/arm/news/54036/
http://www.df.am/news/1679/vladimir-kasyan_72.html
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇՈՒՇԻԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ 08.05.2017
ՕՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ /ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՍՅԱՆ/ՇՈՒՇԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԿԱ ՀԱՆԳՐՎԱՆՆ ՈՒ ԱՊԱԳԱ ՊԼԱՆՆԵՐԸ// 09.05.2019
https://artsakhpress.am/arm/news/18609/ereq-uxxutyunnerov-eritasardnery-qaylarshav-en-katarel-depi--shushi.html
https://www.youtube.com/watch?v=Y8lcNeF__T4 |
261,474 | Բահիկ | Բահիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատի աջ վտակ Չարդակլիի ձախ ափին, Երզնկա քաղաքից 21-22 կմ հյուսիս-արևմուտք։
Տարածքը լեռնային էր։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
584,209 | Ալթիպարմագ | Ալթիպարմագ (Ալթը Պարմակ), լեռնաշղթա Պոնտական լեռնահամակարգում, Ճորոխի ավազանի հյուսիսարևելյան կողմում, Կոբակ գյուղից 15 կմ արևմուտք։
== Ծանոթագրություններ == |
480,802 | Եթովպացիներ | Եթովպացիներ, եթովպներ, իթովպներ (հուն․՝ Αίθιοπία՝ արևաթուխ), Եթովպական բարձրավանդակի բնակիչների ինքնանվանումը։ Հնում եթովպացի են անվանվել Եգիպտոսից հարավ բնակվող բոլոր ժողովուրդները, իսկ յոթերորդ դարից հետո՝ միայն Եթովպիայի բնակիչները։
Հաբեշստան (երկրի) և հաբեշներ (բնակչության) անվանումը եթովպացիները չեն ընդունում, քանի որ արաբերեն հաբաշ բառը նշանակում է խառն կամ խառնածին, որը վերաբերում էր միայն եթովպական մի ցեղի։ |
823,118 | Վուառել | Վուառել (ֆր.՝ Woirel), համայնք Ֆրանսիայի Պիկարդիա մարզի Սոմ գավառում։
Բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում է 50 մարդ, բնակչության խտությունը` 27.03 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 1.85 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 130 կմ հյուսիս, Ամյեն քաղաքից 35 կմ արևմուտք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 29 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 21-ը, իսկ ոչ ակտիվները` 8։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 72,4 %։ 21 աշխատունակ մարդկանցից աշխատել է 20 անձ (10 տղամարդ և 10 կին)։ Գործազուրկ են եղել 1 անձ (0 տղամարդ և 1 կին)։ 8 անաշխատունակներից 2-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 1-ը` թոշակառուներ, իսկ 5-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Սոմ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
301,034 | Բիչկի (գյուղ, Շումյաչինսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲիչկիԲիչկի (ռուս.՝ Бычки), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Շումյաչինսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 12 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
590,617 | Եգուլ | Եգուլ (ռուս.՝ Егул), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով։ Գետաբերանը գտնվում է Փոքր Վիզինգա գետի աջ ափին 46 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 39 կմ։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Վիչեգդա գետն է սկսած ակունքից մինչև Սիկտիվկար քաղաք, գետի ենթաավազանը Վիչեգդա, գետի գետային ավազանը
Հյուսիսային Դվինա։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03020200112103000019744
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103001974
Ավազանի կոդը — 03.02.02.001
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
234,438 | Ela Ela (Come Baby) | Ela Ela (Come Baby), կիպրացի երգիչ Կոնստանտինոս Քրիստոֆորուի երգն է, որով ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2005 երգի մրցույթում։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Կոնստանտինոսն է։ Ավելի ուշ երգը տեղ է գտել 2005 թվականի վերջերին նրա թողարկած Idiotiki parastasi ալբոմում։
Երգը Եվրատեսիլում Կոնստանտինոսը կատարել է միանգամից եզրափակիչ փուլում քանի որ 2004 թվականի մրցույթում Կիպրոսի ներկայացուցիչը հայտնվեց լավագույն 10-նյակում և հաջորդ տարվա մասնակցին հնարավորություն տվեց ներկայանալու միանգամից եզրափակիչ փուլում։ Երգը եզրափակչում Կոնստանտինոսը կատարել է 9-րդ համարի ներքո և քվեարկության արդյունքում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը 46 միավորով։
== Կոմպոզիցիաների ցանկ ==
CD սինգլ
„Ela Ela (Come Baby)” (եվրատեսիլյան տարբերակ) – 2:54
„Ela Ela (Come Baby)” (Funkfly Energy Mix) – 3:43
„Ela Ela (Come Baby)” (Valentinos Get The Feeling Mix) – 4:04
„Ela Ela (Come Baby)” (Positive Energy Funkfly Club Mix) – 4:35
== Երգի դիրքը չարթերում ==
== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
Եվրատեսիլ 2005 երգի մրցույթ
Կիպրոսը Եվրատեսիլ երգի մրցույթում |
68,551 | Մարիպոսա շրջան (Կալիֆոռնիա) | Մարիպոսա շրջան (անգլ.՝ Mariposa County), ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 58 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 3758 կմ² է, բնակչությունը՝ 18251 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Մարիպոսա բնակավայրը։ Կազմավորվել է 1850 թ.։ |
1,114,099 | Jus Suffragii | Jus Suffragii (լատիներենից թարգմանաբար նշանակում է «Ընտրական իրավունքի իրավունք»), Կանանց ընտրական իրավունքի միջազգային դաշինքի պաշտոնական ամսագիր, որը հրատարակվել է ամեն ամիս 1906-1924 թվականներին։
== Պատմություն ==
Կանանց ընտրական իրավունքի միջազգային դաշինքը (IWSA), որն այժմ կոչվում է Կանանց միջազգային դաշինք, ստեղծվել է 1904 թվականին Գերմանիայում, Բեռլինում, բազմաթիվ երկրներից ժամանած մի խումբ նշանավոր սուֆրաժիստների կողմից։ IWSA-ն հիմնադրել է կազմակերպության Jus Suffragii պաշտոնական ամսագիրը, 1906 թվականին։
Պարբերականը հրապարակել է նորություններ ամբողջ աշխարհում կանանց ընտրական իրավունքի առաջընթացի մասին, ի լրումն կանանց այլ հարցերի նորությունների, այդ թվում՝ կին առաջնորդների, տղամարդկանց գերիշխող ոլորտներում աշխատող կանանց, կանանց և երեխաների առողջության, ամուսնության և ամուսնալուծության մասին օրենսդրության, մարմնավաճառության, կանանց կրթության, մայրության նպաստների, աշխատանքային պայմանների և ամուսնական տարիքի մասին։ Անգլերեն լույս է տեսել Լոնդոնում, ֆրանսերեն՝ Ժնևում։ Յուրաքանչյուր թողարկում Միացյալ Թագավորությունում արժեր 4 պենս, Գերմանիայում՝ 4 մարկ, Ֆրանսիայում՝ 4 ֆրանկ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Jus Suffragii ամսագիրը խմբագրել է Մերի Շիփշանքսը, որի պացիֆիստական և ֆեմինիստական ուղղությունը ամսագրի զգալի հակասությունների տեղիք է տվել։ 1914 թվականն էր, երբ պատերազմը բռնկվելուց հետո Jus Suffragii ամսագիրն իր լոնդոնյան գրասենյակները կիսեց Կանանց օգնության միջազգային կոմիտեի հետ, որը նոր էր ձևավորվել և զբաղված էր Բրիտանիայում հայտնված հարյուրավոր «թշնամի» գերմանացի կանանց օգնություն տրամադրելով։ Շիփշանքսը ամսագրի էջերում ներողություն խնդրեց գերմանացի և ավստրիացի ընթերցողներից այդ երկրներից նորությունների բացակայության համար (ամսագիրը պետք է լիներ միջազգային) և կոչ արեց չեզոք երկրների ընթերցողներին, որտեղ տարածվում էր ամսագիրը՝ Դանիա, Շվեդիա, Շվեյցարիա և Նիդեռլանդներ, տեղեկություններ ստանալ «թշնամի» երկրներում կանանց մասին։
Պարբերականը բացահայտ քննադատության է ենթարկվել մի քանի սուֆրաժիստ առաջնորդների կողմից, այդ թվում՝ հենց IWSA-ի նախագահի կողմից՝ կանանց ընտրական իրավունքների վրա իր սկզբնական ուշադրությունը թողնելու և «ակտիվ պացիֆիստական արշավ» սկսելու համար։ Սակայն 1919 թվականի պատերազմի ավարտին Շիփշանքսը և Jus Suffragii-ը երախտագիտության և գովասանքի ուղերձներ ստացան ամբողջ աշխարհից։
1917 թվականին ամսագիրն իր սկզբնական վերնագրից բացի ընդունեց նաև The International Woman Suffrage News (Կանանց ընտրական իրավունքի միջազգային նորություններ) անվանումը։ Շիփշանքսը թողեց խմբագրի պաշտոնը 1920 թվականին, իսկ ամսագիրը դադարեցրեց հրատարակությունը 1924 թվականին, երբ այն փոխարինվեց International Women's News (Կանանց միջազգային նորություններ) ամսագրով՝ որպես IWSA-ի պաշտոնական պարբերական։
== Ծանոթագրություններ == |
3,517 | Օգոստոսի 15 | Օգոստոսի 15, տարվա 227-րդ (նահանջ տարիներին՝ 228-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 138 օր։
== Դեպքեր ==
1185 - Թամար թագուհին օրհնում է Վարձիա քարանձավային քաղաքը
1248 - դրվում է Քյոլնի տաճարի հիմնաքարը
Հիմնադրված քաղաքները՝
1519 - Պանամա (Պանամա)
1537 - Ասունսյոն (Պարագվայ)
1540 - Արեքիպա (Պերու)
1877 - գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկեց հեռախոսով դիմելու համար գործածել Hello բառը
1914 - Պանամայի ջրանցքով անցնում է առաջին նավը
1935 - սվաստիկայով դրոշը Գերմանիայում հաստատվում է որպես պետական
1947 - Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասերի՝ բուն Հնդկաստան և Պակիստան
1948 - Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվում է երկու մասերի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների
1992 - Ադրբեջանում մտցվում է մանաթ փողի միավորը
1993 - Ադրբեջանում մտցվում է վերին մակարդակի .az դոմենը
== Ծնունդներ ==
1432 - Լուիջի Պուլչի, իտալացի բանաստեղծ-հումանիստ
1769 - Նապոլեոն Բոնապարտ Napoléon Bonaparte ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ
1771 - Վալթեր Սքոթ Walter Scott շոտլանդացի պատմավեպերի հեղինակ
1878 - Սիամանթո, արևմտահայ բանաստեղծ (մ.1915)
1896 - Ֆաինա Ռանևսկայա, ԽՍՀՄ դերասանուհի
1904 - Վեներա Հակոբյան, վրաստանցի հայ դերասանուհի
1911 Միքայել Մանուկյան, հայ խորհրդային մեխանիկ
1917 - Խալիմաթ Բայրամուկովա Байрамукьланы Халимат բանաստեղծ, արձակագիր
1920 - Մանուկ Բարիքյան, ջութակահար
1922 - Վահագն Դավթյան, բանաստեղծ (վ․ 1996)
1922 - Աբել Սիմոնյան, հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
1923 - Արթուր Այդինյան, հայ տենոր
1926 - Սերգեյ Կարապետյան, տնտեսագետ, հրապարակախոս
1931 - Միքայել Թարիվերդիև Микаэл Таривердиев հայազգի խորհրդային կոմպոզիտոր
1944 - Սիլվի Վարդան Sylvie Vartan ֆրանսիացի երգչուհի
Արցախի պատերազմի մասնակիցներ՝
1954 - Արմո Առստամյան
1968 - Վազգեն Ազիզյան
1970 - Էնթոնի Անդերսոն Anthony Anderson ամերիկացի դերասան և գրող
1972 - Բեն Աֆլեք Ben Affleck ամերիկացի դերասան, ռեժիսոր, փրոդյուսեր և դրամատուրգ
1979 - Արամ Հակոբյան, ֆուտբոլիստ
1989՝
Բելինդա Պերեգրին Belinda Peregrín իսպանա-մեքսիկացի դերասանուհի և երգչուհի
Ջո Ջոնաս Joe Jonas ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան
1990 - Ջենիֆեր Լոուրենս Jennifer Lawrence ամերիկացի դերասանուհի
1993 - Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն,անգլիացի ֆուտբոլիստ
== Մահեր ==
1118 - Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոս
1907 - հրեա ծագումով ավստրահունգարացի ջութակահար Յոզեֆ Յոախիմ
1925 - էստոնացի նկարիչ Կոնրադ Մյագի
1935 - Պոլ Սինյակ, ֆրանսիացի նկարիչ
1947 - գրականագետ և բանասեր Նիկոլ Աղբալյան
1967 - բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտ
1985 - կոմպոզիտոր Ռիչարդ Յարդումյան
1990՝
խորհրդային րոք երգիչ Վիկտոր Ցոյ
էստոնացի խորհրդային երգիչ Տիյտ Կուուզիկ
1991 - սովետահայ դերասան, կինոռեժիսոր Ստեփան Կևորկով
Արցախի պատերազմում զոհվածներ՝
1992 - Բորիկ Ղազարյան
1993 - Ապրես Հովսեփյան
1996 - Հովիկ Աղաջանյան, տանկիստ
2007 - սովետահայ գրաֆիկայի վարպետ Ռուդոլֆ Խաչատրյան
== Տոներ ==
Լեհաստան - Զինված ուժերի օր
Ռումինիա - Նավատորմի օր
Անկախության օր՝
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (Ֆրանսիայից, 1960 թ.)
Հնդկաստան՝ (Միացյալ Թագավորությունից 1947 թ.)
Ազատագրման օր (Ճապոնիայից, 1945 թ.)՝
Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեա
ԱՄՆ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օր
Ճապոնիա Պատերազմում զոհվածների հիշատակի արարողություն
Օբոնի գլխավոր օր
== Ծանոթագրություններ == |
984,823 | Վլադիմիր Կլիչկո | Վլադիմիր Վլադիմիրովիչ Կլիչկո (մարտի 25, 1976(1976-03-25), Սեմեյ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել ծանր քաշային կարգում։
== Կենսագրություն ==
Վլադիմիր Կլիչկոն ծնվել է 1976 թվականի մարտի 25-ին Ղազախստանի ԽՍՀ Սեմիպալատինսկ քաղաքի Զատոնական մասում (այլ տվյալներով՝ Սոլնեժնի ռազմական ավանում, ներկայում՝ Արևելյան Ղազախստանի մարզի Ժարմինսկի շրջանի Ժանգիզտոբե գյուղ)։
Հայրը՝ Վլադիմիր Ռոդիոնովիչ Կլիչկոն (24 ապրիլի, 1947 – 13 հուլիսի, 2011), եղել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր, Գերմանիայում և ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանության ռազմական կցորդ։
Մայրը՝ Նադեժդա Ուլյանովնա Կլիչկոն (ծնվ․՝ 30 հուլիսի 1949), եղել է տարրական դասարանների ուսուցիչ։
Ավագ եղբայրը՝ Վիտալի Կլիչկոն, Կիևի քաղաքապետն է, ուկրաինացի քաղաքական գործիչ, նախկինում՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
1990-1992 թվականներին Վլադիմիր Կլիչկոն սովորել է Բրովարիի օլիմպիական ռեզերվի ուսումնարանում, 1992-1996 թվականներին՝ Պերեյասլավ-Խմելնիցկիի մանկավարժական ինստիտուտում։
2001 թվականի հունվարի 18-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Կիևի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարանում, դարձել է գիտությունների թեկնածու ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում։
== Սիրողական կարիերա ==
Վլադիմիր Կլիչկոն բռնցքամարտով սկսել է զբաղվել 14 տարեկանում, մարզվել է Բրովարիի մարզական պրոֆիլի գիշերօթիկ դպրոցում՝ մարզիչներ Վալերի Պավլովիչ Խլիստովի և Ալեքսանդր Իվանովիչ Պոլիշչուկի ղեկավարությամբ։ 1993 թվականին Եվրոպայի բռնցքամարտի պատանիների (1975-1976 թվականներին ծնվածներ) առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը առաջին ծանր քաշային կարգում (մինչև 91 կգ)։ 1994 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում (Ստամբուլ, Թուրքիա)՝ եզրափակչում 7:2 հաշվով պարտվելով կուբացի Միշել Լոպես Նունյեսին։ 1995 թվականին հաղթել է զինծառայողների աշխարհի առաջնությունում Իտալիայի Արիչչա քաղաքում։ 1995 թվականին Բեռլինում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Կլիչկոյին չհաջողվեց ընդգրկվել լավագույն եռյակում, քանի որ նա պարտվեց քառորդ եզրափակիչում Լուան Կրասնիկիին։ 1996 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում (Վայլե, Դանիա) զբաղեցրել է 2-րդ տեղը գերծանր քաշային կարգում՝ եզրափակչում պարտվելով Ալեքսեյ Լեզինին։
Վլադիմիր Կլիչկոն մասնակցել է 1996 թվականին՝ Ատլանտայում անցկացված Օլիմպիական խաղերին։ Մրցաշարին պետք է մասնակցեր նրա ավագ եղբայրը՝ Վիտալին, սակայն վերջինիս ստերոիդներ դոպինգ թեստի արդյունքը եղել է դրական։ Օլիմպիական խաղերի ընթացքում Վլադիմիրը հաղթել ք Լոուրենս Քլեյ-Բեյին, Շվեդիայի ներկայացուցիչ Աթիլ Լևինին, կիսաեզրափակիչում հանդիպել է Ալեքսեյ Լեզինի հետ և ռևանշ վերցրել առաջին պարտության համար, իսկ եզրափակչում հաղթել է Տոնգայի ներկայացուցիչ Պաեա Վոլֆգրամին։ Կլիչկոն նվաճել է ոսկե մեդալ՝ այդպիսով դառնալով առաջին եվրոպացին և առաջին եվրոպեոիդը, որը կարողացել է նվաճել այդ տիտղոսը գերծանր քաշային կարգում։ Սիրողական հաջող կարիերայից հետո Կլիչկո եղբայրները տեղափոխվել են պրոֆեսիոնալ բռնցքամարտ։
== Պրոֆեսիոնալ կարիերա ==
Պրոֆեսիոնալ նորամուտը կայացել է 1996 թվականին՝ եղբոր՝ Վիտալիի հետ միաժամանակ։ Եղբայրները պայմանագիր են կնքել Universum Box-Promotion-ի հետ և հայտնվել գերմանացի մարզիչ Ֆրից Զդունեկի ղեկավարության տակ։ Կարիերայի սկզբնական փուլում Գերմանիայում մարտեր են մղել թույլ հակառակորդների դեմ (այսպես կոչված՝ «տոպրակային դիետա»): Չորս հաղթանակներից հետո Վլադիմիրը 1997 թվականի փետրվարին ռինգ է դուրս եկել ամերիկացի Կարլոս Մոնրոյի դեմ (8-2)։ Մոնրոն խաղացել է կաննոները չպահպանելով, և 6-րդ ռաունդում գլխով հարվածել Վլադիմիրին, ինչի համար որակազրկվել է։
1997 թվականի օգոստոսի 23-ին Վլադիմիր Կլիչկոն ռինգ է դուրս եկել ավստրիացի Բիկո Բոտովամունգի դեմ։ Հինգերորդ ռաունդում ավստրիացու անկյունն սկսել է վրդովվել արգելված հնարքների օգտագործմամբ։ Մի քանի նախազգուշացումներից հետո ավստրիացու մարզչական կազմը չի հեռացել ռինգից։ Մրցավարը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է գրանցել Կլիչկոյի նկատմամբ։ 1998 թվականի փետրվարին Վլադիմիրը դուրս մասնակցել է իր առաջին տիտղոսային մենամարտին։
WBC վարկածով չեմպիոնի թափուր միջազգային տիտղոսի համար մենամարտում Կլիչկոն նոկաուտի է ենթարկել Մարկուս Մաքինտայրին (15-1) 12 ռաունդանոց մենամարտի երրորդ ռաունդում։ Մարտին Կլիչկոն միավորներով հաղթել էր Էվերեթ Մարտինին 8 ռաունդանոց մենամարտում։ Մայիսին տիտղոսը պաշտպանել է Քոդի Կոչի դեմ մենամարտում՝ 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հակառակորդին (25-1)։ 1998 թվականի օգոստոսին կրկին հանդիպել է Կառլոս Մոնրոյի հետ։ Այս անգամ Կլիչկոն տեխնիկական նոկաուտով հաղթել է 10 ռաունդանոց մենամարտի 6-րդ ռաունդում։ 1998 թվականի սեպտեմբերի 19-ին Կլիչկոն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Սթիվ Պանելին (33-4)։ Այս մենամարտում Կլիչկոն առաջին անգամ հայտնվել է նոկդաունում (1-ին ռաունդում)։
1998 թվականի դեկտեմբերին Կիևում ռինգ է դուրս եկել ջորնիմեն Ռոս Պյուրիտիի դեմ։ Կլիչկոն ձգտել է նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն մենամարտի ավարտին սկսել է խիստ հոգնել։ Տասներորդ ռաունդում Պյուրիտին երկու անգամ նոկդաունի է ուղարկել Կլիչկոյին։ 11-րդ ռաունդում իրավիճակը կրկնվել է, և Կլիչկոյի անկյունը դադարեցրել է մենամարտը։ 1999 թվականի փետրվարին Կլիչկոն ռինգ է վերադարձել պարտությունից հետո՝ 1-ին ռաունդում նոկաուտի ենթարկելով անպարտելի Զորան Վուջեչիչին (14-0)։ Հաջորդ մենամարտում Կլիչկոն կրկին հանդիպել է Էվերեթ Մարտինի հետ։ Երկրորդ գոտեմարտում Կլիչկոն հաղթել է նոկաուտով։
1999 թվականի սեպտեմբերին Կլիչկոն ռինգ է դուրս եկել գերմանացի ուժեղագույն ծանրքաշային Ակսել Շուլցի դեմ, որը եղել է Կլիչկոյի առաջին լուրջ հակառակորդը։ 8-րդ ռաունդում Կլիչկոն հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Այդ մենամարտից հետո Շուլցը 7 տարի ռինգ դուրս չի եկել։
1999 թվականի նոյեմբերին Կլիչկոն մեկնել է ԱՄՆ՝ պայքարելու տիտղոսի նախկին հավակնորդ Ֆիլ Ջեքսոնի դեմ։ Նա նոկաուտի է ենթարկել մրցակցին երկրորդ ռաունդում։ 2000 թվականի մարտին Վլադիմիր Կլիչկոն հանդիպել է սիրողական ռինգի նախկին մրցակից, տոնգացի Պաեա Վոլֆգրամին (18-1) և նոկաուտի ենթարկել նրան առաջին ռաունդում։ 2000 թվականի ապրիլին Կլիչկոն նոկաուտի է ենթարկել Դեյվիդ Բոստիսին։
=== Մարտ Մոնտե Բարեթի հետ ===
2000 թվականի հուլիսին Կլիչկոն ռինգ է դուրս եկել Մոնտե Բարեթի դեմ (23-1)։ Բարրեթն ուներ մարտերի հիանալի արդյունքներ. նա հաղթել էր իր բոլոր նախորդ մարտերում և ունեցեր միայն մեկ, շատ վիճելի պարտություն։ Մարտը հագեցած է եղել բազում կլինչներով։ Առաջին տուրի կեսին Կլիչկոն կլինչից դուրս գալիս ձախից խփել է ծնոտին։ Բարեթը սայթաքել է, հետ գնացել և ընկել։ Նա բարձրացել է յոթ հաշվին։ Ուկրաինացին փորձել է հաղթել մրցակցին, սակայն ամերիկացին մտել է կլինչի։ 4-րդ ռաունդի կեսին Բարեթը մոտեցել է մրցակցին։ Կլիչկոն անմիջապես ձախ հուքով խփել է նրա ծնոտին։ Ամերիկացին ընկել է։ Նա բարձրացել է յոթ հաշվին։ Կլիչկոն փորձել է գրոհել հակառակորդին, սակայն Բարեթը պատասխանել է նրա հարձակումներին։ 7-րդ փուլի վերջում ամերիկացին կռացրել է գլուխը, և ուկրաինացին կատարել է աջ կիսաքրոս-կիսաապերկոտ։ Բարեթը փորձել է կլինչ անել, բայց չի դիմացել ու ընկել է։ Նա բարձրացել է յոթ հաշվին։ Կլիչկոն անմիջապես հարվածել է ձախ հուքով։ Բարեթը կրկին ընկել է։ Նա բարձրացել է վեց հաշվին։ Կլիչկոն անմիջապես կատարել է երկյակ՝ ձախ և աջ հուքով հարվածելով ծնոտին։ Բարեթը կրկին ընկել է։ Մրցավարը դադարեցրել է մարտը՝ չբացելով հաշիվը։ Ամերիկացին հատակին գտնվել է ավելի քան մեկ րոպե։ Վերջին հարձակումից հետո նրա աջ աչքի վրա արյունահոսություն է առաջացել։
=== Չեմպիոնական մարտ Քրիս Բյորդի հետ, 2000 թվական ===
2000 թվականի հոկտեմբերին Կլիչկոն ռինգ է դուրս եկել իր եղբոր՝ Վիտալի Կլիչկոյին հաղթած, ծանր քաշային կարգում WBO-ի երկրորդական վարկածով չեմպիոն Քրիս Բյորդի դեմ։ Վլադիմիր Կլիչկոն 12 ռաունդանոց մենամարտում հաղթել է միավորներով։ Կլիչկոն Բյորդին նոկդաուն է ուղարկել 9-րդ և 11-րդ ռաունդներում։ Վլադիմիր Կլիչկոն դարձել է WBO վարկածով նոր չեմպիոն։
2001 թվականի մարտին Կլիչկոն ռինգ է դուրս եկել Դերիկ Ջեֆերսոնի դեմ։ 1-ին փուլի վերջում ուկրաինացին ձախ հուքով հարվածել է ամերիկացու ծնոտին։ Ջեֆերսոնը ցնցվել է, իսկ Կլիչկոն անմիջապես կատարել է ևս մի քանի հուքեր։ Ամերիկացին ընկել է հատակին։ Նա բարձրացել է 5 հաշվին: Մրցակիցը կարողացել է դիմանալ մինչև զանգը։ Երկրորդ տուրի կեսին Կլիչկոն կատարել է աջ հուք ուղիղ ծնոտին։ Ջեֆերսոնը միանգամից ընկել է հատակին։ Նա կանգնել է վեց հաշվին։ Կլիչկոն նետվել է գրոհի։ Նա կատարել է ձախ ապերկոտ ծնոտին, և Ջեֆերսոնը կրկին ընկել է։ Մրցակիցը բարձրացել է 6 հաշվին։ Նա թեթևակի ճոճվել է։ Մրցավարը նայել է նրան և դադարեցրել մարտը։ Ջեֆերսոնը չի վիճել նրա հետ։
2001 թվականի օգոստոսին Կլիչկոն երկրորդ անգամ պաշտպանել է իր տիտղոսը։ Նա տեխնիկական նոկաուտով հաղթել է ամերիկացի Չարլզ Շաֆորդին 6-րդ տուրում (17-1)։ Մարտի ընթացքում հակառակորդը երեք անգամ ընկել է հատակին։
2002 թվականի մարտին տիտղոսի երրորդ պաշտպանությունում Վլադիմիր Կլիչկոն ռինգ է դուրս եկել հարավաֆրիկացի փորձառու բռնցքամարտիկ Ֆրենսիս Բոթայի դեմ (44-3-1)։ Բոթան նետվել է Կլիչկոյի վրա՝ ջանալով, որ նա մտնի մերձավոր մարտ, որտեղ իրեն կհաջողվի արդյունավետ հարվածներ հասցնել։ Կլիչկոն, գործելով չափազանց շրջահայաց, նույնիսկ մի քանի արդյունավետ հարվածներից հետո Բոթային պահել է հեռավորության վրա։ Մարտի կեսին Բոթան սկսեց հոգնել՝ մեծ դադարներ անելով իր հարվածների միջև, իսկ Կլիչկոն աստիճանաբար կուտակել է հարվածների հզորությունը։ Այնուամենայնիվ, Բոթան հասցրել է վերականգնվել, և յուրաքանչյուր փուլի սկիզբը շատ ակտիվ է անցկացրել։ 8-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրել է մարտը՝ տեխնիկական նոկաուտով գրանցելով Կլիչկոյի հաղթանակը։
=== Խասիմոմ Ռախմանոմի մենամարտերը ===
2008 թվականի դեկտեմբերի 13-ին Մանհայմա քաղաքի (Գերմանիա) ՀՕՄ-Արենայում նախատեսված էր Վլադիմիր Կլիչկոյի մենամարտը պարտադիր հակառակորդ Ալեքսանդր Պովետկինի հետ։ Սակայն հոկտեմբերին Պովետկինը վնասվածք էր ստացել անտառում վազքի ժամանակ, և Կլիչկոյի հետ նրա մենամարտը չեղյալ էր հայտարարվել։ Սակայն Կլիչկոյի մենեջմենթը մրցակից է գտել Պովետկինին փոխարինելու համար, նա դարձել է աշխարհի նախկին կրկնակի չեմպիոն Հասիմ Ռահման։ Կլիչկոյի հետ մենամարտն անցկացնելու աշխույժ հետաքրքրությունն ու պատրաստակամությունն ազդարարել են մեկ այլ նախկին չեմպիոն Օլեգ Մասկաևի փրոմոութերները, որն արդեն երկու անգամ հաղթել է Ռախմանին անցյալում, սակայն Կլիչկոյի թիմը նախապատվությունը տվել է Ռախմանին
Մենամարտը անհավասար էր։ Կլիչկոն ակնհայտորեն գերիշխում էր ողջ մենամարտի ընթացքում։ Ռախմանը հայտնվել է նոկդաունում, իսկ 7-րդ ռաունդի սկզբում արդեն չէր կարող պաշտպանվել Կլիչկոյի հարվածներից, ինչից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Վլադիմիր Կլիչկոն հաղթել է տեխնիկական նոկաուտով։
=== Ռուսլան Չագաևի մենամարտերը ===
2009 թվականի հունիսի 20-ին Վլադիմիր Կլիչկոն ռինգ էր դուրս եկել WBA վարկածով աշխարհի գործող չեմպիոն Ռուսլան Չագաևի հետ։ Սակայն մենամարտը միավորող չէր, քանի որ WBA-ն հրաժարվեց արտոնել այն, և այդ կազմակերպության տիտղոսը մարտում չխաղաց։ Այս մենամարտում 2004 թվականից ի վեր առաջին անգամ խաղարկվել է աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ «the Ring» բռնցքամարտի գոտին ծանր քաշային կարգում։ Այս գոտին խաղարկվում է այս ամսագրի վարկածով աշխարհի երկու ուժեղագույն բռնցքամարտիկների հանդիպման ժամանակ։
Կլիչկոն գրավել է նախաձեռնությունը մենամարտի առաջին վայրկյանից։ Չագաևը փորձել է հակագրոհել, սակայն Ջեբ Վլադիմիրին լուրջ խոչընդոտ է եղել նրա համար։ Երկրորդ ռաունդում Կլիչկոն Չագաևին նոկդաուն է ուղարկել աջ կրոսով։ 10 ռաունդից առաջ Չագաևի վայրկյանները կանգնեցրել են միակողմանի մենամարտը։ Սա Ռուսլան Չագաևի առաջին պարտությունն էր։
=== Բոյ ս Բրայանտոմ Ջեննիգսոմ ===
2014-ի կեսերին Բրայանտ Ջենինգսը հաղթել էր WBC վարկածով աշխարհի չեմպիոն Բերմեյն Սթիվերի հետ մենամարտում։ Եվ Վլադիմիր Կլիչկոյի մենեջերները կենտրոնացած բանակցություններ են վարել մենամարտի անցկացման մասին բացառապես Բրայանտ Ջենինգսի հետ։ 2015 թվականի հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի ծանրորդ Բրայանտ Ջենինգսը պայմանագիր է ստորագրել Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտի վերաբերյալ։ Մարտը նշանակվել է 2015 թվականի ապրիլի 25-ին և տեղի է ունեցել Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն» մարզահամալիրում։
IBF-ի, WBA-ի, WBO-ի, IBO-ի և The Ring Magazine-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (64-3, 53 նոկաուտ) հաջողությամբ պաշտպանել է իրեն պատկանող տիտղոսները ամերիկացի հավակնորդ Բրայան Ջենինգսի հետ մենամարտում։
=== Պարտություն Թայսոն Ֆյուրիի հետ մենամարտում ===
2015 թվականի հուլիսի 6-ին ծանր քաշային կարգում WBA, WBO, IBF, IBO և The Ring չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի (64-3, 54 նոկաուտ) և WBA, WBO, IBO, IBF և The Ring տիտղոսների պաշտոնական հավակնորդ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (24-0, 18 նոկաուտ) թիմերը համաձայնության են եկել և փրոմոութերական սակարկությունները, որոնք պետք է կայանային Պանամայում, չեղյալ են հայտարարվել։ Բռնցքամարտիկների ներկայացուցիչները պայմանավորվել են պայմանագիրը բառացիորեն հաշված րոպեների ընթացքում մինչև սակարկությունների սկսվելը։ Կլիչկո-Ֆյուրիի մենամարտը նշանակվել է հոկտեմբերի 24-ին Դյուսելդորֆում, սակայն կայացել է 2015-ի նոյեմբերի 28-ին։
Մարտը հարուստ չէր իրադարձություններով։ Մենամարտի հենց սկզբից Ֆյուրին ամբողջությամբ նվիրեց Վլադիմիրին և սկսեց մենամարտել «երկրորդ համարով»՝ ակնկալելով հարձակումներ Կլիչկոյից։ Վլադիմիրը, իր համար սովորական ոճով բռնցքամարտելով, փորձել է հեռավորությունից հարձակվել Թայսոնի ձախ ջեբերի վրա, սակայն յուրաքանչյուր ռաունդի հետ այդ ռազմավարության սխալությունն ավելի ու ավելի ակնհայտ է դարձել։ Ֆյուրին, խուսափելով Կլիչկոյի հարվածներից, հաջողությամբ անց է կացրել իր հակահարվածները ՝ ակտիվորեն տեղաշարժվելով ռինգով։ Մենամարտում բռնցքամարտիկները միմյանց քիչ ճշգրիտ հարվածներ էին հասցնում, սակայն Ֆյուրին ընդհանուր առմամբ ավելի ակտիվ էր գործում և ավելի հաճախ էր հայտնվում։ 9-րդ ռաունդում Կլիչկոն վրեժխնդիր եղավ Թայսոնին՝ կլինչից դուրս գալուց հետո, չհասցրեց ձեռքերը բարձրացնել շրջադարձից հետո և բաց թողեց հզոր ձախ |կողային, իսկ հետո նաև ապերկոտ, սակայն նոկդաուն Վլադիմիրի հաշիվը չէր բացվել։ 11-րդ ռաունդում Ֆյուրին գոտեմարտեց Վլադիմիր ձախ Հուկի հետ, իսկ հետո հարվածեց նրա գլխին և մրցավարը հանեց միավորը։ Եզրափակիչ փուլում Կլիչկոն հուսահատ գրոհի գնաց ՝ փորձելով նոկաուտի ենթարկել Ֆյուրիին, սակայն արդեն ուշ էր, սակայն Վլադիմիրը հաղթեց այդ ռաունդին։ Մենամարտի համար մրցավարը պարբերաբար ստիպված է եղել բաժանել բռնցքամարտիկներին։
Բոլոր 12 ռաունդներից հետո մրցավարները հաղթանակը տվեցին բրիտանացու միաձայն որոշմամբ։ Մրցավարական գրառումների հաշիվը ' 115-112, 115-112, 116-111։
=== Չեղյալ ռևանշ Թայսոն Ֆյուրիի հետ ===
2016-ի հունիսի վերջին հայտնի էր դարձել, որ Թայսոն Ֆյուրին ոտնաթաթի վնասվածք է ստացել, և նա ստիպված կլինի մեկուկես ամսով ընդհատել ինտենսիվ մարզումները։ Այդ պատճառով, առաջին մենամարտը տեղափոխվել է 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, իսկ հետո մենամարտը կրկին հետաձգվել է անորոշ ժամանակով՝ «բժշկական ցուցումներով»։ Ավելի վաղ բրիտանական The Mirror պարբերականը հայտնել էր, որ 2015թ. փետրվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում Ֆյուրիի մոտ վերցված դոպինգ-փորձանմուշում հայտնաբերվել են նանդրոլոնի անաբոլիկ ստերոիդի հետքեր։
2016 թվականի հոկտեմբերին բրիտանացի Թայսոն Ֆյուրին, որը նվաճել էր WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները բազմամյա չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտում, կամավոր հրաժարվել էր իր չեմպիոնական տիտղոսներից հոգեբանական խնդիրների, դեպրեսիայի և թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով նրանց պաշտպանելու անհնարինության պատճառով։ Մինչ այդ, 2016-ի սեպտեմբերի վերջին ստույգ հայտնի էր դարձել, որ Թայսոն Ֆյուրիի դոպինգ փորձանմուշում կոկաինի հետքեր են հայտնաբերվել։
=== Պարտություն Էնթոնի Ջոշուայի հետ չեմպիոնական մենամարտում ===
2017 թվականի ապրիլի 29 — ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացավ WBA Super, IBF, WBO տիտղոսների համար երկար սպասված մենամարտը երկու օլիմպիական չեմպիոնների ՝ բրիտանացի էնցեմենտոնի Ջոշի (2012) և ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի (1996) միջև։ Մենամարտն անցկացվել է ռեկորդային 90 հազար հանդիսատեսի դեպքում։
Չնայած մարտերի միջև երկար ընդմիջմանը, Վլադիմիր Կլիչկոն հիանալի ֆիզիկական մարզավիճակում էր։ Առաջին ռաունդում Վլադիմիր «պարտվում էր» Էնթոնի ջեբամիին՝ գործնականում չօգտագործելով աջ ձեռքը։ Աշխատել է պաշտպանության Իրան. Ջոշուան մի քանի անգամ «շոշափել է» Կլիչկոյի կորպուսը և գրոհները սկսել աջից։ Գործունեության համար-փուլ էնտոնի։ 2-րդ ռաունդի սկզբում Վլադիմիրը հայտնվեց, սակայն հետո փուլն անցավ հանգիստ ալիքի վրա, երկուսն էլ արդյունավետ չէին հարձակման գծում ։ Մի փոքր սեղմած բրիտանացին անընդհատ փորձում էր ուկրաինացուն բռնել ձախ խուկներով։ Հավասար փուլ։ 3-րդ ռաունդը մնաց Ջոշուայի համար, որը փորձում էր բռնել Կլիչկո ապերկոտներին ։ Վլադիմիրը քիչ է արել հարձակման գծում ՝ փորձելով դուրս բերել չեմպիոնի ակտիվությանը։ Էնթոնին փոքր-ինչ ազատ է արձակվել և 4-րդ երեք րոպեի ընթացքում աջ ուղիղ հարվածել է, բայց առանց մեծ ազդեցության։ Նման հարված ունեցել է Կլիչկոն Շատ սուսերամարտի։ բրիտանացու ռաունդը:5-րդ ռաունդում մենամարտի ընթացքն անսպասելի ավարտվեց. Ջոշուան առաջ գնաց և ագրեսիվ շարքով նոկդաունի ենթարկեց ուկրաինացուն։ Անսպասելի առաջին վայրկյաններին։ Վլադիմիրը հասկացավ, որ շարունակելու է ոչ մի տեղ ձգել և գնաց գրոհի։ Հարվածել և ցնցել չեմպիոն։ Ավելի ուշ սեղմեց կրկին, ջոշուա հազիվ կանգնեց իր ոտքերի.. Երկուսն էլ հոգնած էին։ 6-րդ ռաունդի կեսին Կլիչկոն հզորագույն աջերով չեմպիոնին նոկդաունի ենթարկեց ։ էնտոնի բարձրացել է, բայց նայեց ցնցված. 7-8 ռաունդում երկուսն էլ հանգստանում էին, Վլադիմիրը առաջին համարն էր և իր ակտիվում գրավեց ռաունդները։ 9-րդ ռաունդում Ջոշուան ակտիվացավ և մի քանի լավ հարվածներով գրավեց նրան։ 10-րդը Կլիչկոն է ՝ վերջին րոպեին աջ կողմում հայտնվելու համար։ 11-րդ ռաունդում Էնթոնին կրկին գնացել է հարձակման և դրվագներից մեկում նաոթմաշը Վլադիմիրին ուղարկել է ծանր նոկդաուն ապերկոտի։ Կլիչկոն բարձրացել է, բայց կարևոր չէր, և մենամարտի վերսկսումից մի քանի վայրկյան անց կրկին ընկել է։ Կրկին ուփերտոն բարձրանում է, Վլադիմիրը գրոգիի վիճակում շարունակում է պայքարը, բայց Ջոշուան սկսել է ծեծել ոչ պատասխանատու Կլիչկոյին և մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը։ Մարտը ճանաչվել է տարվա մարտ ՝ մի շարք հեղինակավոր պարբերականների վարկածով։
Այսպիսով, Էնթոնի Ջոշուան պաշտպանեց IBF վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, ինչպես նաև նվաճեց WBO և WBA գերհամակարգիչների թափուր գոտիները։
Հատկանշական է, որ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին մեկ այլ Սան Դիլիան Ուայթը նույնպես պարտվել է Էնթոնի Ջոշուա նոկաուտով, բայց 7-րդ ռաունդում։ Այս պարտությունից հետո Դիլիան Ուայթը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը Ջոնաթան Բենքսի հետ։
=== Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայի ավարտը ===
2017 թվականի օգոստոսի 3-ին Վլադիմիր Կլիչկոն իր պաշտոնական «YouTube»-ի ալիքում հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին։
Որոշ ժամանակ անց Վլադիմիր Կլիչկոն այսպես է մեկնաբանել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու վերաբերյալ իր որոշումը «Ես հաղթեցի Ջոշուայի հետ մենամարտում»։ ես հազար պատճառ ունեի համաձայնելու ռևանշ-հանդիպմանը, և նույնքան էլ կարիերաս ավարտելու համար։ Բայց որոշում կայացնելու պահին իմ մի մասն արդեն մահացել է։ Ես որոշեցի ավարտել կարիերաս, քանի որ նկատեցի, որ մոտիվացիան արդեն այն մակարդակի վրա չէր։ Նույնիսկ հնարավոր 20 միլիոնը, որը ես կարող էի վաստակել Ջոշուայի հետ ռևանշի համար, չէր կարող փոխել իմ կարծիքը։ Եթե ես շարունակեի պայքարել միայն փողի համար, Ես կխաբեի ինձ», - Այդ մասին նա հայտարարել է գերմանական պարբերականին տված հարցազրույցում «Bild»:
== Մարզիչներ ==
Ֆրից Զդունեկ-1996-2003 (նախկին մշտական մարզիչ Վիտալի Կլիչկո);
Էմանուել Ստյուարդ-2004-Հոկտեմբեր 2012;
Ջոնաթան Բենքս-2012-ի հոկտեմբերից մինչև 2017-ի օգոստոս (նաև գործող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Վլադիմիր Կլիչկոյի կրտսեր 6 տարի)։
== Մարդաչափական տվյալներ ==
Հասակը ' 198 սմ։
Քաշը ' 109 կգ։
Ձեռքի չափը ' 206 սմ։
Կրծքավանդակի շրջապատ-122 սմ։
Երկգլուխ մկան-44 սմ.
Պարանոցի շրջապատ-44 սմ։
Բռունցքի շրջապատ-31,3 սմ։
== Անձնական կյանք ==
Առաջին կինը ՝ Ալեքսանդր Ալիջանի Ավիզովան (ծնվ. 1975), Կիևի մոդել։ Վլադիմիր Կլիչկոն նախկինում հանդիպել է Իվոն Կատերֆելդի հետ (Նրանք նաև խաղացել են իրենց հարաբերությունների թեման «գեղեցկուհի» և «գեղեցկուհի 2»ֆիլմերում)։ Վլադիմիր Կլիչկոյի մյուս աղջիկները տարբեր ժամանակներում եղել են ՝ ուկրաինական թոփ մոդել Դիանա Կովալչուկը, չեշսկայասուպերմոդել Կարոլինա Կուրկովան, գերմանական մոդել {iw / Գերբեր, Ալյոնա / Ալյոնա Գերբեր / en / Alena Gerber}}}, / ամերիկացի դերասանուհի Լյուսի Լյուը, գերմանացի լրագրող և հեռուստահաղորդավար Նազան Էքես։
2011-2018 թվականներին հարաբերություններ է ունեցել ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերի հետ, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին նրանք ունեցել են Քայա Եվդոկիայի դուստրը։ 2018 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է, սակայն պահպանել է բարեկամական հարաբերությունները։ Աղջիկն ապրում է Հոր և տատիկի հետ Կիևում [1]
Վլադիմիր Կլիչկոն սիրողական մակարդակով խաղում է հարվածային գործիքներ։Նա դահուկներ և Snowboarding, զբաղվում է kitesurfing և weikbording:
== Ծանոթագրություններ == |
300,006 | Անդրուսովո (գյուղ, Մոնաստիրշչինսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրուսովո (այլ կիրառումներ)Անդրուսովո (ռուս.՝ Андрусово), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Մոնաստիրշչինսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 19 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
240,996 | Սևերնոե (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍևերնոեՍևերնոե (ուկրաիներեն՝ Сєверне), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սնեժնոեի քաղաքային խորհուրդում։
2011 թվականի տվյալներով Սևերնոե քաղաքատիպ ավանում բնակվում էր 10 094 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
305,088 | Խոլոպովիցի (գյուղ, Վոլոսովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԽոլոպովիցիԽոլոպովիցի (ռուս.՝ Холоповицы), գյուղ Ռուսաստանի, Լենինգրադի մարզի Վոլոսովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 65 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
832,760 | Վիլնև (Ավերոնի գավառ) | Վիլնև (ֆր.՝ Villeneuve), համայնք Ֆրանսիայի Օկսիտանիա մարզի Ավերոն գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 1952 մարդ, բնակչության խտությունը` 29.89 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 65.30 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 500 կմ հարավ, Թուլուզ քաղաքից` 105 կմ հյուսիս-արևելք, Ռոդեզ քաղաքից` 45 կմ արևմուտք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 1116 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 823-ը, իսկ ոչ ակտիվները` 293։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 73,7 %։ 823 աշխատունակ մարդկանցից աշխատել է 772 անձ (407 տղամարդ և 365 կին)։ Գործազուրկ են եղել 51 անձ (25 տղամարդ և 26 կին)։ 293 անաշխատունակներից 70-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 151-ը` թոշակառուներ, իսկ 72-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Ավերոն գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
927,713 | ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ | ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ, վերջին 20 տարվա մեջ սցենարիստների ամենախոշոր գործադուլը, որը սկսվել է 2007 թվականի նոյեմբերի 5-ին և շարունակվել մինչև 2008 թվականի փետրվարի 12-ը։
Սցենարիստների գիլդիայի պահանջը կայանում էր նրանում, որ կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության հետ նոր պայմանագիր կնքվի, որի համաձայն՝ կինո և հեռուստաարտադրանքների DVD-ով և համացանցում վաճառքների համար հեղինակներին փոխանցումների տոկոսները կավելանան։
Բանակցությունների ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ինչի արդյունքում սցենարիստները հայտարարելել են գործադուլ սկսելու մասին, որը շարունակվել է 100 օր։ Գործադուլին մասնակցել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի արևելյան և արևմտյան բաժանմունքները։ Նրանց աջակցել են դերասանների գիլդիան, շատ հայտնի դերասաններ ու քաղաքական գործիչներ։
Գործադուլը բազմաթիվ միլիոնների վնաս է հասցրել ստուդիաներին։ Շատ հեռուստասերիալների նկարահանումները ժամանակավոր կանգնեցվել են, իսկ մի քանի լիամետրաժ ֆիլմերի ու թոք-շոուների նկարահանումները հետաձգվել են անորոշ ժամկետով, որոշ մրցանակաբաշխություններ չեղարկվել են։
Գործադուլի դադարեցման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականի փետրվարի 12-ին, իսկ արդեն փետրվարի 26-ին սցենարիստների գիլդիան հայտարարել է պրոդյուսերների հետ նոր պայնանագրի կնքման մասին։
== Ժամանակագրություն ==
Սցենարիստների գիլդիայի ու կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միջև բանակցությունները սկսվել են 2007 թվականի հուլիսի 16-ին։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին ավարտվել է գրողների և արտադրողների միջև երեք տարվա պայմանագիրը, որը կարգավորում էր կինոյի ոլորտի գրողներին դրամական միջոցների փոխանցման կարգը կինոարդյունաբերության կողմից։ 2007 թվականի նոյեմբերի 4-ին սցենարիստները խզել են բանակցությունները պրոդյուսերների միության հետ ու հայտարարել են գործադուլ սկսելու մասին։
Միայն 2008 թվականի փետրվարի 8-ին կողմերը կարողացել են համաձայնության գալ, իսկ փետրվարի 10-ին սցենարիստների գիլդիայի ղեկավարությունը համաձայնվել է կնքել նոր պայմանագիր, և երկու օր անց, գիլդիայի սցենարիստների 92․5% համաձայնել է դադարեցնել գործադուլը։
== Գործադուլի արդյունքներ ==
Սցենարիստների և պրոդյուսերների միջև վերջնական պայմանագրի համաձայն, սցենարիստների հեղինակային հոնորարները DVD վաճառքից, ինչպես նաև կինոյի ու հեռուստաարտադրանքից ավելացել են։ Առաջին երկու տարին սցենարիստները սկսելու են ֆիքսված գումար ստանալ, իսկ շահույթի 2%-ը ստանալու են երրորդ տարվա ընթացքում։
Գործադուլի հետևանքով առաջացած տնտեսական վնասը տարբեր է գնահատվում։ Ընդհանուր կորուստները գնահատվում են տարբեր աղբյուրներով 1․3-ից մինչև 2․1 միլիարդ դոլար։ Լոս Անջելեսի տնտեսական զարգացման վարչության ղեկավար Ջեկ Քեյզերի հայտարարության համաձայն, Լոս Անջելեսի գործադուլից ընդհանուր տնտեսական վնասը կազմել է 2․5 մլրդ դոլար։ 2008 թվականի հունվարին «Ոսկե գլոբուս» արարողության ընդհատումը կազմակերպիչներին 60 միլիոն դոլարի չափով վնաս է հասցրել։ Շատ ստուդիաներ պայմանագրեր են կնքել գործադուլ անող սցենարիստների հետ։ Nielsen հետազոտական ընկերության տվյալներով, 2008 թվականի հունվարի վերջի դրությամբ հեռուստաալիքների շաբաթական լսարանը կրճատվել է 21%-ով։ Որոշ ամերիկյան հեռուստաալիքներ կորցրել են իրենց լսարանի մոտավորապես 50%-ը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Մեդիաֆայլեր Սցենարիստների գիլդիայի գործադուլը թեմայով Վիքիպահեստում: |
251,698 | Մանկովցի | Մանկովցի (ուկրաիներեն՝ Маньківці), գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Բառի շրջանում։ Հիմնադրվել է 1539 թվականին։
2001 թվականի տվյալներով Մանկովցի գյուղում բնակվում էր 1 094 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 29,5 կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
769,672 | Կոյ (այլ կիրառումներ) | Կոյ, կարող է վերաբերել՝
Կոյ - գետ Ռուսաստանում, Սիսոլայի վտակը
Կոյ - գյուղ Ռուսաստանի Տվերի մարզի Սոնկովսկի շրջանի կազմում |
499,035 | Պիլյո | Պիլյո (իտալերեն՝ Piglio), կոմունա Իտալիայում, գտնվում է Լացիո մարզում՝ Ֆրոզինոնե պրովինցիայում։
Բնակչությունը կազմում է 4639 մարդ (2008), բնակչության խտությունը՝ 133 մարդ/կմ²։ Տարածքը՝ 35 կմ²։ Փոստային ինդեքս՝ 03010։ Հեռախոսային կոդ՝ 0775։
Բնակավայրի հովանավոր սուրբը Սուրբ Լորենսոն է, որի տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 10-ին։
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրի պաշտոնական կայք(իտալ.) |
1,103,558 | Բաքոս (Լեոնարդո դա Վինչի) | Բաքոս (իտալերեն՝ Bacco), նախկինում հայտնի որպես Սուրբ Հովհաննես Մկրտիչ (իտալերեն՝ San Giovanni Battista), նկար, որը պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։ Այն հիմնված է իտալացի Վերածննդի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի նկարի վրա։ Ենթադրվում է, որ այն ստեղծվել է իր անհայտ հետևորդի կողմից հնարավոր է հենց Լեոնարդո դա Վինչիի արհեստանոցում։ Արվեստաբան Սիդնեյ Ջ. Ֆրիդբերգը նկարը վերագրում է Լեոնարդոյի երկրորդ միլանյան շրջանին։ Բաքոս նկարի հնարավոր հեղինակների թվում էին լոմբարդյան նկարիչներ Չեզարե դա Սեստոն, Մարկո դ'Օջիոնոն, Ֆրանչեսկո Մելցին և Չեզարե Բեռնացանոն։ Նկարում պատկերված է տղամարդու մարմին՝ ծածկված ընձառյուծի մորթով, իսկ գլխին կար պսակ։ Նա նստած է հովվերգական բնապատկերի ֆոնին։ Նա աջ ձեռքով ցույց է տալիս ձախ կողմը, իսկ ձախ ձեռքով, իր թիրուսը սեղմելով, մատնանշում է գետինը։
Նկարում սկզբնապես պատկերված էր Հովհաննես Մկրտիչը։ 17-րդ դարի վերջին՝ 1683-1693 թվականներին, այն վերափոխվեց, և արական կերպարը սկսեց ներկայացնել Բաքոսին։
Իտալացի գիտնական Կասիանո դալ Պոցցոն, ով 1625 թվականին տեսել է նկարի բնօրինակը Ֆոնտենբլո պալատում, նկարագրել է, որ այն չունի ոչ բարեպաշտություն, ոչ պարկեշտություն, ոչ էլ նմանություն Հովհաննես Մկրտչին։ Գեղեցիկ, երիտասարդ և թեթևակի անդրոգեն Հովհաննեսը այս նկարում հակասում էր գոյություն ունեցող ավանդույթներին՝ որպես կանոն՝ տարեց ճգնավոր մարգարեի կերպարը աղավաղելով։ Բայց այս նկարի պատկերը շատ նման է Լեոնարդո դա Վինչիի Հովհաննես Մկրտիչին, որը նույնպես պահվում է Լուվրում։
Նկարի փոփոխության ժամանակ Հովհաննես Մկրտչի կերպարը վերածվել է հեթանոսական աստվածության կերպարի, երկար խաչաձև գավազանը դարձել է Բակոսի թիրուսը։ Ավելացվել է խաղողի ծաղկեպսակ։ Մորթյա հագուստը Հովհաննես Մկրտչի ժառանգությունն է, բայց այն ծածկված էր ընձառյուծի բծերով, որոնք, ինչպես ծաղկեպսակը, կապված էին Բաքոսի հետ՝ հռոմեական գինու և արբեցողության աստծուն։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Musée du Louvre, Hommage à Léonard de Vinci 1952 |
499,163 | Հայ գրերի գյուտ | Հայ գրերի գյուտ, հայերենի այբուբենի ստեղծում Տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (361-440)։
Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։
Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն, արամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։
Ըստ Կորյունի՝ Մաշտոցին «Աստծուց իսկապես պարգևեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»։
== Իրավիճակը Հայաստանում ==
387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո հայ նախարարների կալվածքների մի մասը անցավ Հռոմեական (395 թվականից հետո՝ Բյուզանդական կայսրությանը), իսկ արևելյան մեծ հատվածը՝ Սասանյան Պարսկաստանին։ Զրադաշտականություն դավանող Սասանյանների արքունիքը նպատակ ուներ հայերին դարձի բերել հեթանոսության կամ իսլամի, կտրել քրիստոնյա Բյուզանդիայից ու աստիճանաբար ձուլել պարսիկների հետ։ Ավելին, Մեծ Հայքի թագավորության անկումից հետո (428) Աղվանքին բաժին ընկան Ուտիքը և Արցախը, Ատրպատականին՝ Փայտակարանը և Պարսկահայքը, Վրաստանին՝ Գուգարքը և մասամբ Տայքը։ Երկրի վեց նահանգները միավորվեցին Հայաստանի մարզպանության մեջ։ Առավել հզոր նախարարները՝ Բագրատունիները, Մամիկոնյանները, Արծրունիները և Սյունիները, հանձն առան պետականության պահպանման գործը։ Նրանց կողքին կանգնեց հայ առաքելական եկեղեցին։
Ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը ապահովելու նպատակով ստեղծվում է հայերենի այբուբենը. հայկական բանահյուսությունը, հունարեն, արամեերեն և պարսկերեն կատարվող արքունի գրագրությունը, ինչպես նաև կրոնական ծեսերը, սկսեցին արվել հայերենով։ Կա տեսակետ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն։ Ենթադրվում է, որ դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին։
== Մեսրոպ Մաշտոց ==
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։
Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում գավառի հարևանությամբ)։ Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը` դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսությունը, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։
Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝
Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ։ Վաղարշապատում՝ Ռահ (Երասխ) գետի ափին, Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց ճոխ ընդունելություն։ Նրան դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ։
== Դպրոցներ ==
Գրերի գյուտից հետո բացվեցին դպրոցներ՝ նոր այբուբենով մանուկներին ուսուցանելու համար։ Հայոց առաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում» (Ուտիք, Արցախ) բացվեց Ամարասի վանքում։ Հայոց լեզվի դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում։
Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում։ Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական։
Հեթանոսության ժամանակ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, իսկ քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը։ Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը։ Մշակութային այդ շարժումը հայտնի է «ոսկեդար» անունով։
Մեսրոպ Մաշտոցը մահացավ 440 թվականին և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում։ Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև՝ եկեղեցի կառուցվեց։ Նրանից առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը։
== Թարգմանական գրականություն ==
Հայերենի այբուբենի կիրառությունը օգնել է ժողովրդի մեջ քրիստոնեության տարածմանն ու նրա վարդապետության քարոզչությանը, որը մինչ այդ տարվում էր հունարենով կամ ասորերենով` մնալով անհասկանալի։ Հոգևորականության մեջ դեռևս զգալի թիվ էին կազմում օտարազգիները։
Թարգմանական գրականության առաջնեկը հայերեն Աստվածաշունչն էր` Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ղեկավարությամբ։ Ուսումնասիրողներն այն անվանում են «Թագուհի թարգմանութեանց»։ Այնուհետև նրանք սկսեցին հայերեն թարգմանել Հին աշխարհի նշանավոր շատ հեղինակների գործեր։ Բնութագրելով նրանց գործունեությունը՝ 20-րդ դար դարի հայ պատմաբան Լեոն միանգամայն նշել է.
Հին հայերենը՝ գրաբարը, որն արդեն մեծապես մշակվել էր հեթանոսական մեհյաններում, հենց սկզբից դրսևորեց գրական լեզվի ճկունությունն ու գեղեցկությունը՝ վաստակելով «ոսկեդարյան» լեզու անունը։ Թարգմանական գրականության ըստ ամենայնի զարգացումը զարկ տվեց նաև հայոց լեզվով ազգային պատմագրության ու գրականության զարգացմանը։ Պետականությունը կորցնելուց հետո (428) այն դարձավ հայությանը միավորող հզոր միջոց։
== Հայ գրականություն ==
Ոսկեդարի հայ պատմիչների երկերը նաև գեղարվեստական գործեր են։ Այդ առումով հատկապես առանձնանում է Եղիշեի աշխատությունը (Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին)։ Գեղարվեստական մեծ շնչով է Եղիշեն ներկայացնում Վարդան Մամիկոնյանին, Ավարայրի ճակատամարտը և շատ այլ իրադարձություններ։ Փավստոս Բուզանդը պատմում է Գնելի, Տիրիթի և Փառանձեմ թագուհու մասին։ Մեծ զարգացում է ապրում վարքագրությունը, որի թեման քրիստոնեական սրբերի սխրագործություններն են (Շուշանիկի վարքը)։ Շուշանիկը սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր, Գուգարաց բդեշխ Վազգենի կինն էր, որից զրադաշտականություն ընդունած ամուսինը պահանջում էր հետևել իրեն և ընդունել պարսից կրոնը։ Շուշանիկին չեն ընկճում ոչ երկաթե կապանքներն ու բանտը, ոչ տանջանքները, և նա, չուրանալով քրիստոնեությունը, սպանվում է ամուսնու կողմից։
Հին հայ բանահյուսության բազմաթիվ նմուշներ պահպանվել են հայ մատենագիրների և, հատկապես, Մովսես Խորենացու երկերում։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո լայն տարածում են ստանում հոգևոր երգերը կամ շարականները։
== Պատմագրություն ==
Հայ պատմագրության առաջին աշխատությունները գրվել են 5-րդ դարում։ Ագաթանգեղոսը Հայոց դարձին նվիրված աշխատությունը գրել է 4-րդ դարում, սակայն այն, լինելով Գրիգոր Լուսավորչի վարքը, 5-րդ դարում հարստացվել է վերջինիս վարդապետությամբ և մեզ է հասել այդ վիճակով։ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը և Ղազար Փարպեցին, մեկը մյուսին շարունակելով, մեզ են հասցրել հայոց 3-5-րդ դարերի պատմությունը։
Ագաթանգեղոսի պատմական տեղեկություններին զուգահեռ ներկայացնում է քրիստոնյա սրբերի կյանքը։ Նրա պատմությունը հարուստ նյութ է պարունակում հայոց հեթանոսական կրոնի վերաբերյալ։ Ագաթանգեղոսի պատմությունը շարունակել է Փավստոս Բուզանդը՝ գրի առնելով 4-րդ դարի 30-ական թվականներից մինչև 387 թվականի ընկած պատմությունը։ Հեղինակը փառաբանել է հայ ժողովրդի ազատասիրական ոգին, նկարագրել նրա կռիվները պարսկական զորքերի դեմ, Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջամտությունները Հայոց թագավորության ներքին գործերին։ Նա իր պատմությունն ավարտում է Հայոց թագավորության՝ Հռոմի և Պարսկաստանի միջև 387 թվականի բաժանմամբ։
Ղազար Փարպեցին ներկայացնում է 4-րդ դարի վերջի և 5-րդ դարի պատմությունը։
Պատմիչն արժեքավոր և արժանահավատ տեղեկություններ է պահպանել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասին։
Հայոց լեզվով գրած 5-րդ դարի առաջին մատենագիրը, թերևս, Կորյունն է, որը տալիս է Մեսրոպ Մաշտոցի վարքը և հայոց գրերի ստեղծման պատմությունը։ Եղիշեն, նկարագրել է պարսկական տիրապետության դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ բռնկված հուժկու ժողովրդական ապստամբությունը։
Պատմահայր Մովսես Խորենացին առանձնանում է հայ պատմագիրների շարքում։ Սահակ Բագրատունու մեկենասությամբ գրված նրա «Պատմություն Հայոց»-ը մի զարմանահրաշ երկասիրություն է, որն ընդգրկում է հայոց պատմությունը՝ սկսած մեր ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի կեսերը։ Հայոց Պատմահայրն ի մի է բերել և սերունդներին թողել հայ ժողովրդի առաջին ամբողջական պատմությունը, որը նա բաժանել է երեք գրքի.
առաջին գրքում պատմվում է Հայկ Նահապետի և նրան հաջորդած սերունդների կատարած գործերի մասին
երկրորդ գրքում հանդես են գալիս հայոց մեծ բարեփոխիչներ Վաղարշակ և Արտաշես թագավորները, տրվում է մի շարք այլ թագավորների գործունեությունը
երրորդ գիրքը, որ նվիրված է Հայաստանի 4-5-րդ դարերի պատմությանը, ավարտվում է «Ողբ»-ով, որտեղ հեղինակը սգում է Հայոց թագավորության անկումը և քննադատում հայ հասարակության բացասական կողմերը։Պատմահայրն օգտվել է ոչ միայն նախորդ հայ հեղինակների գործերից, այլև օտար հեղինակների երկասիրություններից, ինչպես նաև «Աստվածաշնչից»։ Նրա երկը մեզ է հասցրել ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ՝ Հայկի և Բելի պատմությունը, Արայի և Շամիրամի ավանդազրույցը, Վահագնի ծննդյան երգը, Արտաշես արքային ձոնված երգերը և այլն։ Ի տարբերություն իրեն նախորդած կամ հաջորդած շատ հեղինակների, նա աշխատել է իր օգտագործած նյութերի պատմական մասերը զատել առասպելականից։
Պատմահայրը հայ ժողովրդի պատմությունը գրել է հարևան ժողովուրդների պատմության ընդհանուր հենքի վրա և այդ պատճառով նրա երկը հարուստ նյութ է պարունակում նաև Վիրքի, Աղվանքի, Պարսկաստանի, Ասորիքի և անգամ առավել հեռավոր աշխարհների մասին՝ Իռլանդիայից մինչև Չինաստան։ Այդ հատկապես արտացոլվել է նրա հեղինակած «Աշխարհացույց»-ում։
Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը ամբողջ միջնադարում ծառայել է որպես դասագիրք, որով հայրենասիրական ոգով դաստիարակվել են հայ ժողովրդի տասնյակ սերունդներ։ Նա անվանվել է «Մեծն Քերթող», «Քերթողահայր», այսինքն մեծ իմաստուն և բանաստեղծ։ Պատմահոր անունը հայտնի է ամբողջ աշխարհին, իսկ նրա գործը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։
Ուշագրավ է նաև Պատմահոր՝ հայ ժողովրդին տված գնահատականը, երբ դիմում է հայոց մարզպան Սահակ Բագրատունուն.
== Տես նաև ==
Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր
== Ծանոթագրություններ == |
451,802 | Մուշկապատ | Մուշկապատ, գյուղական համայնք Արցախի Հանրապետությունում, Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Գյուղը գտնվում է շրջկենտրոնից (Մարտունուց) մոտ 15 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 37 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1462,0 հա տարածք, որից 825,35 հա գյուղատնտեսական նշանակություն, 564,01 հա անտառային հողեր։ Մուշկապատ համայնքի սահմանային գոտով հոսում է Խոնաշեն գետը։
== Ստուգաբանություն ==
Մուշկապատ գյուղը հնում էլ կրում էր նույն անունը։ Գյուղի հիմնադրման մասին ստույգ տեղեկություններ չկան, բայց,որ շատ հին է կասկած չկա. մոտավորապես 7-8-րդ դդ։ Անվան ծագումը բացատրվում է երեք տարբերակով․ Մեջքապատ, Մշուշապատ, Մուշկապատ։ Առաջինը հետևյալ կերպ է բացատրվում՝ գյուղը գտնվում է բարձր լեռան հարթակում, թիկունքը պատված է ժայռաբլուրներով, երկրորդը՝ տարվա մեծ մասը պատված է լինում մշուշով և երրորդը՝ մուշկ ծաղկի անունից։ Նախապատվությունը տրվում է I տարբերակին։
== Պատմություն ==
Գյուղի հիմնադրման մասին ստույգ տեղեկություններ չկան, բայց որ շատ հին է, կասկած չկա։ Մոտավորապես 7-8-րդ դարերում։
Գյուղում է գտնվում Վարդան զորավարի անունը կրող մատուռը։ Հետագայում 13-րդ դարում մատուռին կից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Մուշկապատը 10-16-րդ դարերում մաս է կազմել Խաչենի իշխանության Մյուս-Հաբանդ գավառին, 16-18-րդ դարերում՝ Վարանդայի մելիքությանը։
1828․թ երբ Արևելյան Հայաստանը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ․ ստեղծվում է Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառը, գյուղը մաս է կազմել Շուշիի գավառի։ Այժմ այն մտնում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչատերիտորյալ կազմի մեջ։
Գյուղում մինչև 2010թ․ կար կոլտնտեսության գրասենյակ։ 2015թ․ նույն տեղում կառուցվել է համայնքային կենտրոն։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են մոտ 250 համագյուղացիներ, որից 128-ը չեն վերադարձել։ Պատերազմում իր հերոսությամբ աչքի է ընկել Գրաբչակի պարտիզանական ջոկատի խմբի հրամանատար Աշոտ Հովհանիսյանը, որը մասնակցել է ֆաշիստական զավթիչներից Չեխասլովակիայի ազատագրմանը և արժանացել երկու քաղաքների պատվավոր քաղաքացու կոչման։ Պատերազմում զոհվածների հիշատակին 1970.թ գյուղում կառուցվել է հուշարձան։
Գյուղի տղամարդիկ դեռ 1988-ից հերթապահում էին, մի մասը գյուղի շուրջը, մեծ մասը պաշտպանում էին հարևան Ադրբեջանական Ղարադաղլու գյուղի մոտ գտնվող Մուշկապատի կոլտնտեսության ֆերման և մյուս մասը շենքերի ունեցվածքը։ 1990.թ-ից գյուղում կազմավորվում է կամավորական ջոկատ մոտ 30 հոգի (հրամանատար Ռուդիկ Բաղդասարյան, Աբրիկ Հայրապետյան,Յուրի Բեգլարյան)
Արցախյան պատերազմին ակտիվորեն մասնացել են 80-ից ավելի մուշկապատցիներ։ Ազատագրական մարտերի ընթացքում իրենց կյանքն են տվել 17 քաջորդիներ, որից 6-ը՝ չամուսնացած։ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի է արժանացել Ավոյի մարտական ընկեր Աբրիկ Հայրապետյանը (պահեստի փոխգնդապետ), 2-րդ աստիճանի շքանշանի՝ Յուրի Բեգլարյանը (պահեստի կապիտան) և Կարեն Գրիգորյանը (գնդապետ 2014-19.թ.թ՝ 1-ին ապա 3-րդ պաշտպանականի շրջանի հրամանատար, այժմ ՊԲ ինժեներային ծառայության պետ) և Յուրա Գասպարյանը (պահեստի կապիտան), մյուսները՝ ՀՀ և ԼՂՀ պետական և գերատեսչական բազմաթիվ պարգևների։ Գյուղի բնակչությունը ակտիվ մասնակցություն է ունեցել 2016թ. ապրիլյան պատերազմին. ժամկետային ծառայողներ, սպաներ, պայմանագրայիններ, կամավորականներ, ազատամարտիկներ (ապրիլ-հունիս), իսկ Կարեն Գրիգորյանի գլխավորած 3-րդ Պաշտպանական գունդը կարողացել է անառիկ պահել զորամասին վստահված 30 կմ պետական սահմանը, ոչնչացնել թշնամու մեծ քանակությամբ զինուժ, հրետանի և զրահատեխնիկա, դրանով իսկ կասեցրել թշնամու նախատեսված հարձակումը արևելյան ուղղությամբ։
== Աշխարհագրություն ==
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա։ Սահմանակից է արևելքից՝ Գիշի, հարավ-արևմուտքից՝ Կոլխոզաշեն, արևմուտքից՝ Հաղորտի գյուղերին, գտնվում է Մարտունի-Ստեփանակերտ մայրուղու 9-րդ կիլոմետրից ձախ 5,5 կմ հեռավորության վրա։ Վարչական տարածքը 1020 հեկտար է։
=== Բնակչություն ===
Նախկինում, ըստ Հայաստանի ազգային արխիվի՝ գյուղի բնակչությունը հետևյալ պատկերն ուներ 1832-1833 թթ.՝ 152 բնակիչ, 1841 թ.՝ 125 բնակիչ, 1873 թ.՝ 469 բնակիչ, 1885 թ.՝ 706 բնակիչ, 1897 թ.՝ 762 բնակիչ, 1917 թ.՝ 1361 բնակիչ, 1921 թ.՝ 1002 բնակիչ։ 2020 թ. տվյալներով 350 բնակիչ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը.
=== Բուսական և կենդանական աշխարհը ===
Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում կլիմայական և բուսական ծածկին համապատասխան գոյություն ունի բազմատեսակ կենդանական աշխարհ։ Տափաստանային գոտում տարածված են զանազան մորեխազգիներ, որոնց որոշ տեսակները իսկական չարիք են հողագործի համար։ Ժայռերում ապրում են մողեսներ, կարիճներ և օձերի որոշ տեսակներ։ Սողուններից կարելի է մատնանշել իժը և գյուրզան։ Այգիներում և արտերում ապրում են դաշտամկներ որոնք արագ զարգանալով դառնում են լուրջ վնասատուներ։ Շատ հարուստ են բզեզների և թիթեռների ֆաունան։ Կաթնասուններից նշված գոտում մշտապես ապրում են նապաստակը, աղվեսը, ոզնիներ, գայլեր։ Թռչյուններից հանդիպում են փոքրիկ արտույտներ, կաքավներ, մոշահավ, ծիծեռնակ, բու, կաչաղակ։ Գիշատիչ թռչյուններից են ուրուրը և արծիվը։
Մուշկապատը չնայած իր փոքր տարածքին, ունի բավականին հարուստ բուսական աշխարհ։ Այստեղ աչքի է ընկնում ավելի քան 100 տեսակ։
Անտառային ծառատեսակներից են՝ ակացիա, թխկի, հացի, կաղնի, բոխի։ Մրգատու ծառատեսակներից ՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, հոն, տխիլ, զկեռ, մասուր, մոշ, լկերտնը։
Անտառներոում առատորեն աճում են սոխի համ ունեցող խազազ կոչվող բուսատեսակը, սունկերի տեսականին, բազմատեսակ բուրումնավետ ծաղիկներ ունեցող բույսեր՝ մանուշակ, անտառավարդ, կակաչ, շուշան, մեխակ։ Այստեղ առատ են զանազան հատապտուղներ, կորիզավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ, տարածված են ավելուկը, եղինջը, ծնեբեկը, թրթնջուկը, կնձմնձուկը ,ճռճռուկը, խնջլոզը, փիրփետը, շրիշը, ուրց, սրոհունդ, և այլն։
== Ճարտարապետություն ==
Մուշկապատ գյուղը շատ հարուստ է ճարտարապետական կոթողներով։
=== Կամուրջներ ===
Մուշկապատում կա երեք կամուրջ, առաջինը կառուցել են Խոնաշեն գետի վրա 1985թ (ցեմենտից)։ Հաջորդ կամուրջը գտնվում է դրանից 100մ հեռու դեպի գյուղ տանող ճանապարհին, կառուցել է 1967-68թթ (ցեմենտից և քարից), իսկ մյուսը՝ քարե կամուրջ դրանից 150 մ դեպի արևմուտք, որը կառուցվել է 1915թ Բաքու քաղաքում ապրող համագյուղացիների միջոցներով։ Քարե կամուրջի հետ նաև կառուցել են գյուղի նախկին քարե ճանապարհը, որի երկարությունը 4.15 կմ։
1960-ական թթ վերջին կառուցվել է գյուղի ներկայիս ճանապարհը․ հնի անհարմարավետության պատճառով։
=== Սրբավայրեր ===
Մուշկապատում կա նշանավոր սրբավայրեր, «Քմխաչին տակ» (քամհար խաչ) «Ծրտխաչին յալ» (ծրտոտ խաչ) «Տոնունց օջախ»։
=== Աղբյուրներ ===
Գյուղում և շրջակայքում կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ «Ծարավաջուր»,«Սիսեռ աղբյուր», «Տկողնուն աղբյուր», «Պիծի կետ», «Առու կերակ», «Բալլարի աղբյուր», «Միրզայի աղբյուր», «Ծլլոկ», «Ծվեն ծոր», «Յաղուբեն աղբյուր», «Շռշռան», «Բոստանա ծմակի աղբյուր» ։ Գյուղում պահպանվում է
19-րդ դ․ վերջին 1892թ կառուցված աղբյուրը (Համբաձում Արզումանյանի կողմից)։ Այս աղբյուրների մի մասը կառուցված է քարակոփ նովերով։
=== Բնակելի շինություններ ===
Գյուղի տարածքում կան գետնափոր շինություններ (կհոլն)-եր․ դարեր առաջ դրանք օգտագործում էին որպես կացարան։ Գյուղում բացի միախուց գետնափորներից կա նաև երկխուց գետնափոր որը գտնվում է (տեմեն տակ) տեղամասում այն հայտնաբերվել է 2013թ-ին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։
Մուշկապատում նաև կան ճարտարապեստական կառույցներ, որոնց մարդիկ անվանում են «ղարադամ» (ստորգետնյա քարե կամարաձև կամ կոնաձև տանիքով կառույց)։
Այս կառույցները եղել են միախուց և երկխուց։
Երխուց կառույցներում մարդիկ ապրում էին կենդանիների հետ․ մի խուցում՝ մարդիկ, իսկ մյուսում՝ կենդանիները։ Միախուցում նույնպես ապրում էին միասին։ Այն ժամանակ ժամանակակից շինարարական տեխնիկայի բացակայության պայմաններում շատ բարդ էր այս տիպի կառույցներ կառուցելը։
== Կրթություն ==
1890թ․ գյուղում բացվել է ծխական դպրոց 20 աշակերտով, դասավանդում էր մեկ ուսուցիչ։Դպրոցը փակվում է 1896թ․ և վերաբացվում 1907թ․ երկսեռ, 32 աշակերտով։1930-ական թվականների վերջին դառնում է յոթամյա,1960-ական թվականներին՝ ութամյա, 1985 թվականից՝ միջնակարգ։ 1947-48 ուս․ տարում դպրոցում սովորում էր 142 աշակերտ, 1950-51թթ․՝ 130, 1963-64թթ․՝ 120, 1970-71թթ․՝ 100 աշակերտ։
Դպրոցի շենքը տիպային է, կառուցված 1981 թվականին՝ երկհարկանի ուսումնական շենք և կից՝ մարզադահլիճ ու արհեստանոց։ Հիմնանորոգվել է 2005թ․ «Մանկության առաքելություն» հայ-ֆրանսիական կազմակերպության կողմից։Այժմ դպրոցում սովորում է մոտ 50 աշակերտ։
2002թ անվանակոչվել է համագյուղացի Բագրատ Ուլուբաբյանի անունով։
2019թ-ին Մուշկապատում ստեղծվել է «Ես» կրթական հիմնադրամը, որի ռազմավարական նպատակը գյուղերից երիտասարդների արտագաղթի կանխումն է։ 2019թ-ի տվյալներով ծրագրին մասնակցում են 80-ից ավել աշակերտ 5 համայնքներից, ուսումնասիրում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և դիզայն
== Գյուղատնտեսություն ==
Գյուղում կոլտնտեսությունը հիմնվել է 1930-ական թթ։ 1951թ միավորվել է Հաղորտու կոլտնտեսության հետ և վերանվել է Մուշկապատի Սվերդլովիլովի անվան կոլտնտեսության։ 1988թ ապախոշորացումից հետո դարձան առանձին կոլտնտեսություներ։ Կոլտնտեսությունը բարձր տնտեսական ցուցանիշների է հասել Շահմուրադ Գրիգորյանի ղեկավարման տարիներին 1970-88թթ, երբ կոլտնտեսությունում կար 800 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, 800 հա մշակվող վառելահողեր, արտադրվում է 1000տ խաղող, կար 45 հա թթայգի, 35 հա տանձի և խնձորի, կառուցվեց տիպային անասնաֆերմա, մայրուղուց գյուղ տանող ճանապարհին աղբյուր՝ 1975թ, միջնակարգ դպրոցի տիպային շենքը՝ 1981թ, 1941-45թթ. Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցվեց հուշարձան 1970թ։ Գյուղի բնակչության թիվը 420 էր։ Այժմ գյուղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրներն են, անասնապահությունը, երկրագործությունը, այգեգործությունը։
== Պատմամշակութային կոթողներ ==
Գյուղում է գտնվում Վարդան զորավարի անունը կրող մատուռը (ըստ Ս․ Ջալալյանցի), եկեղեցու կողքին, հարավային մասում, որը ամբողջ Վարանդա գավառի ամենահայտնի ուխտավայրերից մեկն է եղել։ Հետագայում՝ 13-րդ դարում մատուռին կից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որոշ հեղինակների վկայությամբ Սուրբ Հովհաննեսի եկեղեցի։ Դռնկալի քարե խաչկալի վրա գտնվող արձանագրությունը, որը հիմա չկա, հաստատում էր, որ 18-րդ դարում Մելիք Եգանը հիմնովին վերանորոգում է եկեղեցին։ Ինչպես գրում է Մակար Բարխուդարյանը, շատ հին է մոտավորապես 13-րդ դարից։ Մելիք Եգանը հիմնանորոգելով եկեղեցին ( պարզվում է որ այն համարյա փլված է եղել) նախկին տեսքը չի պահպանել։ Վերանորոգվել է նաև 2015-2017 թթ համագյուղացի բարերար, մոսկվաբնակ Անդրեյ Մարտիրոսովի, ԼՂՀ կառավարության, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։
Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին 1970թ․ գյուղում կառուցվել է հուշարձան (համագյուղացիների միջոցներով), 2003թ կառուցվել է Արցախյան պատերազմին նվիրված հուշարձան, հուշարձաններին կից կա Հայրենական և Արցախյան պատերազմներին նվիրված թանգարան ։
Գյուղը մտնող ճանապարհի աջ մասում «Քմխաչին տակ» սրբավայրում 1975 թ տեղադրվել է խաչքար համագյուղացի Ալյոշա Մուսաելյանի կողմից։
== Հայտնի մարդիկ ==
Գյուղը տվել է նշանավոր մարդիկ․ Զավեն Ադամյան, որը ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը,աշխատել է գյուղում որպես քահանա և ուսուցիչ (1920-30ական․թթ), 1937թ․-ին դարձել է անհատի պաշտամունքի զոհ։
Բագրատ Ուլուբաբյան - պատմական գիտություների դոկտոր, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, Արցախյան շաժման նախակարապետ։
Արմո Լեռնենց (Ուլուբաբյան) - գրող, ով հանդիսանում է «Չմարող Աստղեր» գրքի հեղինակը։
Բորիս Վարդանի Դադամյան - Արցախյան շարժման կազմակերպիչ, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր։
Գրիգորի Միքայելի ՈՒլուբաբյան - «20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ», կրթության մարզային բաժնի վարիչ (1950-ական․թթ)։
Աթանես Բաբայի Դադալյան - «20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ», աշխատել է 1940-60-ական թվականներին Մարտունու շրջանի մի շարք դպրոցներում որպես տնօրեն, փոխտնօրեն։
Սաշա Արշավիրի Ավանեսյան - «Վաստակավոր ուսուցիչ», աշխատել է Մուշկապատի միջնակարգ դպրոցում որպես փոխտնօրեն, տնօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ։
Զավիկ Սուրենի Ադամյան - բժշկական գիտություների դոկտոր, ապրում է Մոսկվայում (Զավեն Ադամյանի տղան)։
Մարինե Արմենի Դանիելյան (Միքաելյան) - հոգեբանական գիտություների թեկնածու, աշխատում է՝ ԵՊՀ-ում։
Նարինե Սուրիկի Սարգսյան - ֆիզիկա-մաթեմատիկական գիտություների թեկնածու, աշխատում է՝ Արցախի պետական համալսարանում։
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Սարգիս Ջալալյանց «Հայոց Պատմություն»
Լեո «Հայոց Պատմություն»
Մակար Բարխուդարյանց «Արցախ» |
1,006,711 | Naver | Naver (Նեյվեր, կորեերեն՝ 네이버 Նեյբո), Հարավային Կորեայի խոշորագույն ինտերնետ պորտալը և ամենատարածված որոնողական համակարգը։ Նրան բաժին է ընկնում երկրում որոնման հարցումների 70%-ը։ Այն պատկանում է Naver Corporation ընկերությանը։ Բացվել է 1999 թվականին։ Այդ ժամանակ Naver-ը կորեական ինտերնետ պորտալներից առաջինն էր, որը մշակել իր սեփական որոնողական համակարգը։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
naver.com
jr.naver.com (Jr. Naver` մանկական հարթակ) |
322,463 | Վարնիշի | Վարնիշի (ռուս.՝ Варныши), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Վելիժսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
557,278 | Պուրիտանություն | Պուրիտանություն կամ մաքրակրոնություն (անգլ.՝ Puritans, լատ.՝ puritas - մաքուր), ռեֆորմացիոն շարժում Անգլիայում և Շոտլանդիայում 16-17-րդ դարերում, կուսակցություն անգլիկան եկեղեցու ներսում։
Պուրիտանության կողմնակիցների՝ պուրիտանների (մաքրակրոնների) սկզբնական նպատակն էր «մաքրել» եկեղեցին կաթոլիկության մնացորդներից։ Նրանք պահանջում էին բռնագրավել եկեղեցական հողերը, եկեղեցին անջատել պետությունից, վերացնել եպիսկոպոսությունը և եկեղեցական դատարանը, պարզեցնել ծիսակարգը, հրաժարվել պասերից և սրբերի պաշտամունքից։
Պուրիտանները աստվածաբանության մեջ պաշտպանում էին նախախնամության տեսակետը, իսկ դավանաբանության և պաշտամունքի միակ հավաստի հիմքը համարում Աստվածաշունչը։ 17-րդ դարի սկզբին Պուրիտանությունյան կողմնակիցները բաժանվել են պրեսբիւոերականների և ինդեպենդենտների։ Քարոզել են խնայողություն, աշխատասիրություն, գործարար համառություն՝ արտահայտելով նոր բարձրացող բուրժուազիայի շահերը։
Պուրիտանություն կալվինականության կրոն, ձևն էր, պայքարում էր բացարձակ միապետության և ազնվականության դեմ՝ դառնալով 17-րդ դարում Անգլիայի հեղափոխության գաղափարական դրոշը։ Հալածանքների հետևանքով պուրիտանները տեղափոխվել են Հյուսիսային Ամերիկա։ «Պուրիտանություն» փոխաբերական առումով նշանակում է ծայրահեղ զուսպ և ճգնավորական ապրելակերպ։
== Ծանոթագրություններ == |
917,940 | Քեթլին Սքոթ | Քեթլին Սքոթ, բարոնուհի Քենեթ (անգլ.՝ Kathleen Scott, մարտի 27, 1878(1878-03-27), Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 25, 1947(1947-07-25) կամ հուլիսի 24, 1947(1947-07-24), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քանդակագործ։
Անտարկտիկան հետազոտող Ռոբերտ Սքոթի կինը, նկարիչ և օրնիթոլաբան Փիթեր Սքոթի մայրը։ Երկրորդ ամուսնությունը եղել է Էդվարդ Հիլթոն Յանգի` Քենեթի բարոնի հետ, նրանց որդին էր գրող և քաղաքական գործիչ Վեյլանդ Հիլթոն Յանգը։
== Վաղ տարիներ ==
Էդիթ Ագնես Քեթլին Բրյուսը ծնվել է Նոթթինգեմշիրում, Անգլիա։ Ընտանիքի տասնմեկ երեխաներից ամենափոքրն էր, հայրը՝ Քենոն Լլոյդա Ստյուարդ Բրյուս (1829-1886), մայրը՝ Ջեյն Սքին (մահացել է 1880)։
Քեթլին Սքոթը սովորել է Էդինբուրգի Սբ. Գևորգի դպրոցում, ապա 1900-1902 թվականներին Լոնդոնի Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Կրթությունը շարունակել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում, որն ավարտել է 1906 թվականին։ Ուսումնառության ժամանակ ընկերացել է Օգյուստ Ռոդենի հետ, որը նրան ծանոթացրել է Այսեդորա Դունկանի հետ։ Լոնդոն վերադառնալուց հետո նա ծանոթացել է Ջորջ Բեռնարդ Շոուի, Մաքս Բիրբոմի և Ջեյմս Մեթյու Բերրիի հետ, որի նախկին տունը հետագայում ձեռք է բերել։
== Արվեստի գործեր ==
Քեթլին Սքոթի աշխատանքներից երեք կիսանդրի և 13 լուսանկարչական դիմանկար պահվում են Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի հավաքածուում։
Սքոթը ստեղծել է իր առաջին ամուսնու՝ Անտարկտիկայի հետազոտող Ռոբերտ Սքոթի արձանը, որի բրոնզե բնագիր տարբերակը 1915 թվականին տեղադրվել է Վաթերլոյում, Լոնդոն, իսկ 1917 թվականին արձանի սպիտակ մարմարե կրկնօրինակը տեղադրվել է, Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում ։ Նրա աշխատանքներից են նաև Քեմբրիջի Սքոթի անվան բևեռի հետազոտական ինստիտուտի պատի հուշատախտակը և «Երիտասարդություն» քանդակը (1920), որի համար բնորդել է Առնոլդ Լոուրենսը՝ Թովմաս Լոուրենսի (Լոուրենս Արաբացի) կրտսեր եղբայրը։
Սքոթը նաև ստեղծել է «Տիտանիկի» կապիտան Էդվարդ Սմիթի դիմաքանդակը՝ նրա մահից հետո։ Հուշարձանը տեղադրվել է Բիքոն պարկում, Լիչֆիլ, Անգլիա։
Մեկ այլ արձան՝ «Այստեղ եմ, ուղարկիր ինձ» անվամբ, գտնվում է Աունդլ դպրոցում։ Սխալմամբ համարվում է, որ քանդակների համար բնորդել է Սքոթի որդի Պետրոսը։
Սքոթի աշխատանքներից մեկը՝ Չարլզ Ռոլսի հուշարձանը գտնվում է Դուվրի առափնյա փողոցի վրա։
== Անձնական կյանք ==
1908 թվականի սեպտեմբերի 2-ին Քեթլին Սքոթն ամուսնացել է Աանտարկտիկան հետազոտող կապիտան Ռոբերտ Ֆալքոն Սքոթի հետ, մեկ տարի անց նրանք որդի են ունեցել, Փիթեր Սքոթը, որը հայտնի ռադիոհաղորդիչ, բնագետ, նկարիչ, էկոլոգ և մարզիկ։ 1910 թվականին Սքոթն իր ամուսնուն ուղեկցել է Նոր Զելանդիա, նրան Հարավային բևեռ ճանապարհելու համար։ Ռոլանդ Հանթֆորդը գրել է, որ ամուսնու բացակայության ժամանակ Քեթլինը կարճատև սիրային հարաբերություններ է ունեցել Նանսենի հետ, որը Փիթեր Սքոթի մրցակից՝ Ռուալ Ամունդսենի ուսուցիչն էր, իսկ հետագայում, նորվեգացին այրիացած Քեթլինին նույնիսկ առաջարկել է, որ ամուսնա իր հետ, բայց առաջարկը մերժվել է։ 1913 թվականի փետրվարին, երբ մեկնել է Նոր Զելանդիա, որ դիմավորի ամուսնուն՝ ճամփորդությունից վերադառնալիս, տեղեկացել է, որ նա մահացել է 1912 թվականի մարտին Անտարկտիդայում։
1922 թվականին Քեթլին Սքոթը նորից ամուսնացել է։ Նրա ընտրյալն է դարձել քաղաքական գործիչ Էդվարդ Հիլթոն Յանգը։ Քեթլինի երկրորդ որդին՝ Վեյլանդ Հիլթոն Յանգը դարձել է գրող և աշխատանքի կառավարության նախարար։ Սքոթի թոռներից են՝ նկարիչ Էմիլի Յանգը և գրող Լուիզա Յանգը։
1915-1922 թվականներին Սքոթը եղել է քանդակագործների, նկարիչների և փորագրողների միջազգային միության անդամ։
== Պարգևներ ==
1913 թվականին Սքոթին տրվել է Բանի շքանշանի ասպետ-հրամանատարի այրու կարգավիճակ (բայց ոչ՝ կոչում )։ Կարգավիճակը հաշվի է առնվել, բայց լեդի Սքոթ կոչվելու իրավունք չի ունեցել։
Երբ, 1935 թվականի հուլիսի 15-ին նրա երկրորդ ամուսնուն տրվել է բարոն Քենեթի կոչումը, Քեթլին Սքոթը ստացել է բարոնուհի Քենեթ կոչումը։
== Մշակույթում ==
1948 թվականին նկարահանվել է «Անտարկտիկայի Սքոթը» ֆիլմը։ Դերասանուհի Դիանա Չերչիլը խաղացել է Քեթլին Սքոթի դերը, իսկ Ռոբերտ Սքոթի դերը խաղացել է Ջոն Միլսը։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Լուիզա Յանգ. A Great Task of Happiness: The Life of Kathleen Scott, 0-333-57838-4 (1995)
Ջեննի Կովրակ. A Father for my Son |
443,703 | Կիցմանի շրջան | Կիցմանի շրջան (ուկրաիներեն՝ Кіцманський район), շրջան Ուկրաինայի Չեռնովցիի մարզում։
Ստեղծվել է 1940 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Կիցման։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 607 կմ²։
== Բնակչություն ==
2013 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 69782 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 114,96 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Պետական վիճակագրական ծառայության կայքը (ուկր.) |
320,211 | Սոլնեչնայա Պոլյանա | Սոլնեչնայա Պոլյանա (ռուս.՝ Солнечная Поляна), գյուղ Ռուսաստանի Սամարայի մարզի Ժիգուլյովսկ քաղաքային օկրուգի կազմում։
Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1637 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
267,208 | Անձավ (Արճեշի գավառ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անձավ (այլ կիրառումներ)Անձավ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Վանա լճից հյուսիս, Արճեշ քաղաքից 30 կմ արևմուտք, սարահարթի վրա։
== Անվան ստուգաբանություն ==
Ըստ Հ․ Մանանդյանի Անձավ անունը կարող է ծագած լինել ասորսետանյան թագավոր Սարգոն II֊ի կողմից Ուրարտուի Այադի երկրում հիշատակված Անզալիա բարդաքաղաքի անունից։
== Բնակչություն ==
XX դարի սկզբին ուներ 30 տուն հայ և քուրդ բնակիչ։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
244,561 | Շկավրովո | Շկավրովո (ուկրաիներեն՝ Шкаврове), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Կրասնոգրադի շրջանում։ Հիմնադրվել է 1920 թվականին։
2001 թվականի տվյալներով Շկավրովո գյուղում բնակվում էր 36 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,705 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 51,06 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
69,090 | Ունիտար պետություն | Ունիտար պետություն, պետական կարգ, իշխանության վարչատարածքային կազմավորման առանձնահատկությունների ամբողջություն։
== Պետությունների տեսակներ ==
Ըստ պետական կարգի պետությունները լինում են․
ունիտար
դաշնային կամ ֆեդերատիվ։Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են նաև կոնֆեդերացիաներ կամ համադաշնություններ, որոնք, կարելի է ասել, ոչ թե պետություններ են, այլ պետությունների համագործակցության ձևեր։ Ունիտար պետությունները ծագումնաբանորեն ավելի վաղ են հանդես եկել։ Ունիտար պետությունները, որպես կանոն, ձևավորվում են մոնոէթնիկ տարածքների վրա։ Այստեղ վարչատարածքային բոլոր սուբյեկտները հավասար են իրենց քաղաքական և իրավական կարգավիճակով։ Ունիտար պետություններում գործում է 1 սահմանադրություն, միասնական օրենսդրություն, միասնական օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններ։ Ունիտար պետություններում վարչատարածքային միավորները չեն կարող ունենալ սեփական կառավարությունը, սեփական պառլամենտը կամ դատական իշխանության կառույցները։ Ունիտար պետությունները տարանջատվում են՝
կենտրոնացված
ապակենտրոնացված պետություններ։Կենտրոնացված ունիտար պետությունների օրինակ է ՀՀ-ը, իսկ ապակենտրոնացվածի՝ Ֆրանսիան, Վրաստանը և այլն։
Ունիտար կամ միացյալ է համարվում այն պետությունը, որտեղ առկա է մեկ միասնական սահմանադրություն և որի ամբողջ տարածքում գործում են կենտրոնացված պետական իշխանություն և կառավարման միասնական համակարգ։ Այստեղ ներքին տարածական բաժանումը ընդունված է անվանել վարչատարածքային բաժանում, իսկ միավորները՝ վարչատարածքային միավորներ։ Աշխարհի պետությունների մեծ մասն ունիտար են, օրինակ՝, որն ունի երկաստիճան կառուցվածք։ Այն բաղկացած է և մարզերին ենթական համայնքներից ։ |
431,844 | Իծասարի լեռներ | Իծասարի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Արարատի մարզում, Խոսրովի անտառ արգելոցի տարածքում, Գառնի գետի ձախափնյակում։ Ամենաբարձր գագաթը Իծասար լեռն է, որը ունի 1926 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը 3,5 կմ է։
== Ծանոթագրություններ == |
107,476 | (8598) Տետրիքս | (8598) Տետրիքս (անգլ.՝ Tetrix), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1973 թվականի սեպտեմբերի 29-ին Կոռնելիս վան Հաուտենի, Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի և Թոմ Գերելսի կողմից Պալոմարում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,149091 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,6978 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,6003 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2041,16 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,176371 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 0,55° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(8598) Տետրիքս աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
1,095,939 | Վտանգավոր արահետներ | «Վտանգավոր արահետներ» (ռուս.՝ «Опасные тропы»), խորհրդային արկածային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Ալեքսեևը և Եվգենի Ալեքսեևը։ Թողարկվել է 1955 թվականի փետրվարի 3-ին, եղել է վարձույթի առաջատարը (9-րդ տեղ)՝ 29,25 մլն հանդիսատես։
== Սյուժե ==
Ուսուրիական տայգայում, որտեղ մոլեգնում է վարակիչ հիվանդությունը, դիվերսանտին են իջեցնում, որպեսզի վերջինս խանգարի պրոֆեսոր Պոմազովի ղեկավարությամբ աշխատող խորհրդային մանրէաբաններին՝ համաճարակի պատճառների հետազոտություն իրականացնել, և դրանով իսկ խոչընդոտել խոշոր արդյունաբերական շինարարությունը։ Երիտասարդ մասնագետ Վասիլի Ժոլուդևը բացահայտում է թշնամուն և ստիպում նրան փախչել տայգա։ Պոմազովի գիտական արշավախումբը հաջողությամբ ավարտում է աշխատանքը։
== Դերերում ==
Նիկիֆոր Կոլոֆիդին – Մաքսիմ Իվանովիչ Ժոլուդև
Տատյանա Մուխինա – Ուլյանա Ժոլուդևա
Վլադիմիր Դրուժնիկով – Վասիլի Ժոլուդև
Անատոլի Կուզնեցով – Նիկոլայ Ժոլուդև
Վլադիմիր Վսևոլոդով – Նիկիտա Պորֆիրևիչ Պոմազով
Լիլիա Յուդինա – Գալինա Սերգեևնա (լուսագրերում՝ Լ. Զաևա-Յուդինա)
Իվան Վորոնով – «Մայբորոդա»
Ֆեոդոր Սախիրով – Միոնու, ուղեկցորդ
Ռոզա Մակագոնովա – Լյուդա
Ալեքսեյ Դոբրոնրավով – Գենադի Նիկիֆորովիչ Զայցև
Բորիս Շուխմին – Արխիպ Տարասովիչ, պահակ
Միխայիլ Տրոյանովսկի – Ինոկենտի
Պուրշ վագր – ամուրյան վագրԷպիզոդներումՆիկոլայ Բոգոլյուբով – գնացքի ուղևոր
Վլադիմիր Եմելյանով – Կոնդրատի Նիկոլաևիչ
Միխայիլ Մայորով – Իվան Սիլիչ Մայբորոդա
Նիկոլայ Ապարին
Ալեքսեյ Ալեքսեև – ոստիկանության կապիտան
Ա. Օլոնցև
Վ. Տիունովա
== Նկարահանող խումբ ==
Ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալեքսեև, Եվգենի Ալեքսեև
Սցենարի հեղինակ՝ Գեորգի Մդիվանի
Գլխավոր օպերատոր՝ Բորիս Վոլչեկ
Բեմադրող նկարիչներ՝ Աբրամ Ֆրեյդին, Բորիս Չեբոտարյով
Կոմպոզիտոր՝ Իգոր Մորոզով
Երգերի տեքստի հեղինակ՝ Անատոլի Սոֆրոնով
Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Ռյաբով
Համակցված նկարահանումներ․
Օպերատորներ՝ Կոնստանտին Պետրիչենկո, Վանդա Ալեքսեևա
Նկարիչ՝ Իվան Գորդիենկո
Ռեժիսորի ասիստենտներ՝ Ֆեոդոր Սոլույանով, Ի. Դոլժիկ
Օպերատորի օգնական՝ Սոնյա Խիժնյակ
Նկարիչ-գրիմարար՝ Մ. Չիկիրև
Մոնտաժող՝ Լյուդմիլա Պեչիևա
Գիտական խորհրդատու՝ պրոֆեսոր Պոլինա Պետրիշչևա
Մարզիչ՝ Բորիս Էդեր
Տնօրեն՝ Գ. Կուզնեցով
Կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության նվագախումբ
Դիրիժոր՝ Սեմյոն Սախարով
== Հետաքրքիր փաստեր ==
Անատոլի Կուզնեցովի (Նիկոլայ Ժոլուդև) առաջին դերն է կինոյում։
Նատուրալ նկարահանումների մի մասն անցկացվել է Բորժոմի-Բակուրիանի շրջանում;
Որոշ կադրերում վարժեցնող Բ. Էդերը կրկնօրինակել է դերասաններ Ն. Կոլոֆիդինին, Ֆ. Սախիրովին, Վ. Վսեվոլոդովին, Վ. Դրուժնիկովին, Նազարովան՝ դերասանուհի Լ. Յուդինին։
Ֆիլմը դարձել է նախկին ֆրոնտային կինոօպերատորներ Ալեքսանդր և Եվգենի Ալեքսեև եղբայրների առաջին խոշոր ռեժիսորական աշխատանքը։ Հետագայում, նկարահանելով ևս մեկ ֆիլմ, նրանք այլևս չեն աշխատել գեղարվեստական կինեմատոգրաֆիայի բնագավառում՝ դառնալով արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակման ռեժիսորներ։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Эдер Б. А. Мои питомцы. — Иваново: Книжное издательство, 1960. — 191 с.
Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 539. — 784 с. — 3000 экз.
== Արտաքին հղումներ ==
«Опасные тропы»։ cinema.mosfilm.ru (ռուսերեն)։ Мосфильм։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-21-ին։ Վերցված է 2020-07-29
«Опасные тропы»։ gosfilmofond.ru (ռուսերեն)։ Госфильмофонд России։ Վերցված է 2020-07-29 |
893,750 | 22° լուսապսակ | 22° լուսապսակ կամ 22° հալո (անգլ.՝ 22° halo), օպտիկական երևույթ, որը պատկանում է սառցե բյուրեղներից առաջացող լուսապսակների ընտանիքին, երևում է Արևի կամ Լուսնի շուրջը մոտ 22° շառավղով օղակների տեսքով։ Լուսնի շուրջն առաջացած 22° լուսապսակը կոչվում է Լուսնի օղակ կամ ձմեռային լուսապսակ։ Այն ձևավորվում է, երբ Արևի կամ Լուսնի լույսը բեկվում է մթնոլորտում կախույթային վիճակում գտնվող միլիոնավոր հեքսագոնալ սառցե բյուրեղների վրա ընկնելով։ Հալոն մեծ է. շառավղի չափը մոտավորապես հավասար է ձեռքի մեկնված բազուկի հեռավորության չափին։ 22° լուսապսակը կարող է տեսանելի լինել տարվա մեջ 100 օր` ավելի հաճախ, քան ծիածանը։
== Առաջացում ==
Թեև 22° հալոն լուսապսակների ամենատարածված տեսակներից մեկն է, այնուամենայնիվ 22° լուսապսակ առաջացնող սառույցի բյուրեղների ճշգրիտ ձևը և կողմնորոշումը շարունակում է քննարկումների թեմա մնալ։ Ամենահավանականը համարվում են հեքսագոնալ, պատահականորեն դասավորված սյուները, բայց այս բացատրությունը խնդիրներ ունի, ինչպիսին է այն, որ նման բյուրեղների աերոդինամիկական հատկությունները նրանց ուղղորդում են հորիզոնական, այլ ոչ թե պատահական։ Այլընտրանքային բացատրությունները ներառում են գնդաձև սառցե սյունակների կլաստերների մասնակցությունը։
Քանի որ լույսը անցնում է վեցանկյուն սառույցի պրիզմաների 60 ° անկյունային անկյան տակ, այն շեղվում է կրկնակի անգամ, ինչի արդյունքում անկման անկյունները տատանվում է 22° մինչև 50°։ Նվազագույն շեղման անկյունը գրեթե 22 ° է (կամ ավելի կոնկրետ միջինում 21.84°. կարմիր լույսը 21.54° և կապույտ լույսը 22.37°)։ Լույսի ալիքի բեկման այս տարբերությունների հետևանքով շրջանի ներքին եզրը կարմրավուն է լինում, իսկ արտաքին եզրը կապտավում։
Ամպերում եղած բոլոր սառցե բյուրեղները միանման են անդրադարձնում լույսը, բայց միայն մի մասն են նպաստում 22 աստիճան օղակի տրված հեռավորությամբ դիտորդի վրա առաջացնող ազդեցությանը։ Քանի որ լույսը չի բեկվում 22° անկյունից պակաս անկյան տակ, ապա երկինքը մութ է լինում լուսապսակի ներսում։
Երբեմն 22° լուսապսակը շփոթում թագի հետ, որը մեկ այլ երևույթը, որի հետևանքով Արևի կամ Լուսնի շուրջ լուսային օղակ է առաջանում։ Ի տարբերություն 22° լուսապսակի, այն առաջանում է ոչ թե սառցե բյուրեղների, այլ ջրի կաթիլների լույսի անդրադարձմամբ և այն ավելի փոքր է ու շատ ավելի գունեղ։
== Եղանակային կախվածություն ==
Ֆոլկլորում ասվում է, որ Լուսնի օղակները նախազգուշացնում են վերահաս մրրիկի մասին։ Ինչպես և այլ սառցե պսակները, 22° լուսապսակը հայտնվում է, երբ երկինքը պատված է լինում բարակ փետրավոր կամ փետրաշերտավոր ամպերով, որոնք հաճախ նկատվում են մեծ ամպրոպներից մի քանի օր առաջ։ Սակայն նույն ամպերը կարող են առաջանալ նաև առանց որևէ հետագա եղանակային փոփոխության, այդպիսով 22° լուսապսակի առկայությունը որպես վատ եղանակի մասին զգուշացնող նախանշան համարող վարկածը դարձնելով անհուսալի։
== Պատկերասրահ ==
== Տես նաև ==
Հալո
46° լուսապսակ
Զենիթային աղեղ
Հորիզոնային աղեղ (անգլ.՝ Circumhorizontal arc)
Կեղծ արև
Կեղծ լուսին
Արևային սյուն
== Ծանոթագրություններ == |
489,879 | Ալմոնասիդ դե Սորիտա (քաղաք) | Ալմոնասիդ դե Սորիտա (իսպ.՝ Almonacid de Zorita), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում, ներառված է Գվադալահարաի նահանգի, ինչպես նաև Կաստիլիյա Լա-Մանչաի ինքնավար մարզի մեջ։ Մունիցիպալիտետը գտնվում է Լա-Ալկարիա թաղամասում։ Տարածքը՝ 44,90 կմ², Գավառական մայրաքաղաքից հեռու է 59 կմ։ Քաղաքի հովանավորը համարվում է Սուրբ դե Լա Լուսը։
== Բնակչություն ==
Բնակաչությունը 814 մարդ (2010 թվականի մարդահամարով)։
== Նկարներ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք
Ալմոնասիդ դե Սորիտա Archived 2007-09-27 at the Wayback Machine.
Ալմոնասիդ դե Սորիտաի տվյալները(չաշխատող հղում)
== Ծանոթագրություններ == |
549,494 | Քրոյթ | Քրոյթ (գերմ.՝ Kreuth), կոմունա Գերմանիայում, Բավարիա երկրամասում։ Բնակչությունը հասնում է 3741 մարդու, 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ Հեռախոսային կոդն Է +49 8029, իսկ փոստային ինդեքսը 83708։ Պաշտոնական հեռախոսահամարն է՝ 09 1 82 124։
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք |
1,084,238 | Պիեռ Նարսիս Գերեն | Բարոն Պիեռ Նարսիս Գերեն (ֆր.՝ Pierre-Narcisse Guérin; մարտի 13, 1774(1774-03-13)[…], Փարիզ - հուլիսի 16, 1833(1833-07-16)[…], Հռոմ, Պապական մարզ), ֆրանսիացի նկարիչ, եղել է Ժան Բատիստ Ռենոյի աշակերտը։
== Կենսագրություն ==
Գերենը իր առաջին մրցանակը ստացել է 1796 թվականին։ Փարիզյան սալոնում 1800 թվականին նրա «Մարկ Սեքստ» նկարը (որը պատկերում է իր կնոջը մահվան մահճում) մեծ տպավորություն է թողել և արվեստի պատմության մեջ աննախադեպ հաջողություն է ունեցել։ Պոետները բանաստեղծություններ են ձոնել նրան, ցուցահանդեսի ողջ ընթացքում հասարակությունը չի հեռացել կտավի մոտից։
1810 թվականին Գերենը Փարիզում բացել է ժամանակակից արվեստանոց։ Ճիշտ է, այդ արվեստանոցը ընդունում էր միայն անտիկ գեղեցկությունը, բայց այնտեղ կրթվել են ֆրանսիացի հայտնի ռոմանտիկներ․ Ժերիկո, Արի Շեֆֆեր, Լեոն Կոնյե, Օրսել, Անրիկել-Դյուպոն և ուրիշներ։
1822 թվականին Գերենը դարձավ Հռոմի ֆրանսիական ակադեմիայի տնօրեն։ 1829 թվականին Գերենը ստացավ բարոնի տիտղոս։
Ամպիր դարաշրջանի նշանավոր նկարիչ Գերենը պատկերել է անտիկ աշխարհի տեսարաններ՝ շրջապատի և հանդերձանքի զգալի նմանությամբ։ Ինչպես իր ժամանակակից նկարիչ Ժակ Լուի Դավիդը, Գերենը ևս անտիկ արվեստը համարում էր լակոնիկի և նրբագեղության դրսևորում։ Հենց ֆրանսիական ամպիր դարաշրջանի նկարիչները գեղանկարչության պատմության մեջ հայտնաբերեցին հնությունը պատկերելու ռեալիստական (դարաշրջանի արտաքին նշանների փոխանցման առումով) դպրոց, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջաններում գոյություն ունեցող պատկերացումների, երբ կերպարների հագուստը և այլ մանրամասներ կարող են ունենալ բացարձակապես ֆանտաստիկ բնույթ։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
104,962 | (6097) Կոիշիկավա | (6097) Կոիշիկավա (անգլ.՝ Koishikawa), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1991 թվականի հոկտեմբերի 29-ին Կին Էնդատեի և Կաձուրո Վատանաբեի կողմից Կիտամիում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,307498 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0923 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5227 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1280,3 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,281185 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 6,14° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(6097) Կոիշիկավա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
413,135 | Զմմառի Սուրբ Տիրամոր վանք | Զմմառի վանք, հայկական վանական համալիր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 30 կմ հյուսիս-արևելք, Քեսրուանի լեռան լանջին։ Հանդիսանում է Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական կղերական միաբանության աթոռանիստը։
== Պատմություն ==
Հիմնադրվել է 1749 թվականին։ 1750–1751 թվականներին կառուցվել են վանքի առաջին խցերը, վեհարանը, մատուռը, 1771 թվականին՝ ջրհորը և Սբ. Աստվածածին եկեղեցին, որի երկայնական պատերին մոտ դրված սյուների վրա բարձրացող գմբեթը զարդարված է Հռոմից 1780-ական թվականներին բերված 12 առաքյալների յուղանկարներով։ Պատերին չորս ավետարանիչների նկարներն են, որոնցից առավել տպավորիչ է Հովհաննես ավետարանիչի պատկերը (1785, նկարիչ՝ Վինչենցո Միլոնե)։ Ավագ խորանին Տիրամոր Վերափոխման մեծադիր կտավն է (1780, նկարիչ՝ Պիետրո Լաբրոցցի)։
18–19-րդ դարերում Ավագ խորանի առջև թաղված են Հայ կաթողիկե եկեղեցու հինգ կաթողիկոս-պատրիարքներ։ Աղոթասրահի հյուսիսային և հարավային պատերին Գրիգոր Ա Լուսավորչին և Հովսեփին նվիրված խորաններն են։ Հյուսիսարևելյան սյան առջև սև էբոնիտից քանդակազարդ պատրիարքական գահն է։ 1783 թվականին կառուցվել է վանքի հյուրանոցը, 1791 թվականին՝ ժառանգավորաց վարժարանի երկհարկանի շենքը, 1799–1810 թվականներին՝ քարոզիչների խցերը։ 1802 թվականին կայծակից կործանվել է Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը, որը նույն տարում նորոգվել է ավելի փոքր ծավալով և պարփակվել եկեղեցու երկթեք տանիքի տակ։
1834 թվականին կառուցվել է վանքի սեղանատունը։ 1867 թվականին պատրիարքական աթոռը Զմմառի վանքից տեղափոխվել է Կ. Պոլիս (1929 թվականից կրկին հաստատվել Զմմառի վանքում)։ 1901 թվականին կառուցվել է վանքի բարձր, սլացիկ զանգակատունը, 1908 թվականին՝ մեծ դահլիճը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վանքում տեղակայվել է թուրքական զորամաս, որը կողոպտել է վանքը։ Այստեղ պահվող ձեռագրերը փրկելու համար թաքցրել են մարոնիտ Մար Շալլիթայի վանքում, սակայն խցերի խոնավությունից շատ մագաղաթներ փչացել են։ Մեծ Եղեռնի ժամանակ նահատակվել է վանքի 15 միաբան։ Զմմառի վանքը ապաստան է տվել Կիլիկիայից տարագիր 400 որբի, սատարել Լիբանանում հաստատված բազմահազար հայ գաղթականների։
1940 թվականին կառուցվել է Զմմառի վանքի Սբ. Ցավագին Տիրամոր մատուռը, որի սեղանին զետեղվել է Սբ. Աստվածածին եկեղեցուց տեղափոխված Տիրամոր սրբապատկերը։ Մատուռն օծել է Գրիգոր-Պետրոս ԺԷ կաթողիկոս-պատրիարքը (կարդինալ Գ. Աղաջանյան)։ 1945 թվականին Սբ. Աստվածածին եկեղեցին նկարազարդել է Հ. Կալենցը։ 1946 թվականին նորոգվել է եկեղեցին, կառուցվել միաբանների դամբարանը, որը 1948 թվականին պսակվել է Հարուցյալ Հիսուսի արձանով։ 1961 թվականին կառուցվել է վարժարանի նոր շենքը, 1963 թվականին՝ թանգարանը, 1975 թվականին զանգակատան գագաթին դրվել է հայաոճ, սյունազարդ գմբեթ։ 1976 թվականին Զմմառի վանքի մոտ կառուցվել է վանքի կազդուրման կայանը, 1979 թվականին Զմմառի վանքը ամբողջովին նորոգվել է։ Վանքը տարբեր վայրերում բազմաթիվ կալվածքներ ունի։
== Վանքի մատենադարան ==
Վանքի մատենադարանում պահվում է ձեռագրերի հարուստ հավաքածու (շուրջ 1500 ձեռագիր, որոնցից 1300-ը՝ հայերեն, շատերը՝ մանրանկարներով)։ Զմառի վանքի հավաքածուն առանձնապես հարուստ է Տաղարաններով ու Բժշկարաններով։ Այստեղ են պահվում Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հնագույն ձեռագիրը (1240), «Գիրք թղթոցի» միակ օրինակը (1288) և այլն։
Վանքում է Մերձավոր Արևելքի հայկական ամենախոշոր գրադարանը՝ մոտ 30 հզ. կտորով, հայկական առաջին տպագիր գրքերից մինչև Հայաստանի Հանրապետության նորագույն հրատարակությունները։ Վանքի թանգարանում գտնվում են Հայաստանի հետ աղերս ունեցող բազմաթիվ ցուցանմուշներ՝ նախապատմական ժամանակներից մինչև 20-րդ դարը։ Հատկապես հարուստ է դրամագիտական բաժինը։ Եկեղեցական իրերի բաժնում կան կիրառական արվեստի արժեքավոր գործեր՝ Ավետարանների արծաթե հին պահպանակներ և մասնատուփեր, սադափե, փղոսկրե վարդապետ. գավազաններ, լանջախաչեր, ասեղնագործ շուրջառներ, մարգարտաշար թագեր և արծաթե սաղավարտներ, սկիհներ, մեդալիոններ ու շքանշաններ, իտալ. գեղանկարչության կտավներ, սրբապատկերներ և այլն։
== Ծանոթագրություններ == |
738,742 | Բրագի մրցանակ | Բրագի մրցանակ (նորվ.՝ Brageprisen), նորվեգական գրական մրցանակ, որ ամեն տարի շնորհվում է Նորվեգիայի գրքային մրցանակային հիմնադրամի (նորվ.՝ Den norske bokprisen) կողմից Նորվեգիայի հրատարակիչների միության հետ համատեղ նորվեգական գրականության՝ ոչ վաղ անցյալում հրատարակված նմուշների համար։ Մրցանակը կոչվել է գերմանա-սկանդինավյան դիցաբանության Բրագի աստված-սկալդերի անունով։ Բրագի մրցանակը շնորհվում է 1992 թվականից սկսած (ամեն աշուն) հետևյալ անվանակարգերում․
Բելետրիստիկա (արձակ ստեղծագործություններ)
Մանկական գրականություն
Վավերագրական գրականություն
Բաց դաս (փոխվում է ամեն տարի)Բրագի մրցանակի գոյության առաջին տարիներին այն շնորհվում էր նաև հետևյալ անվանակարգերում՝
Քնարերգություն
Դասագրքեր
Նկարազարդ գրքեր
Ընդհանուր գրականությունԴրանցից բացի շնորհվում է նաև Բրագի պատվավոր մրցանակ, որը հեղինակին տրվում է ոչ թե առանձին ստեղծագործության համար, այլ նորվեգական գրականության մեջ ունեցած ընդհանուր ներդրման համար։
Որպես մրցանակ տրվում է քանդակագործ Բյորե Լարսենի կողմից ստեղծված արձանիկ և դրամական պարգև 75 000 նորվեգական կրոնի չափով։ Մրցանակակիրը որոշվում է ըստ գրական ընդհանուր արժանիքների ու ստեղծագործության նկատմամբ գոյություն ունեցած հասարակական հետաքրքրության։
== Մրցանակակիրներ ==
=== Բելետրիստիկա ===
1992 – Կարստեն Ալնես, «Trollbyen» վեպի համար
1993 – Էյնստեյն Լյոն (նորվ.՝ Øystein Lønn), «Թրանեի մեթոդ» (նորվ.՝ Thranes metode) նովելի համար
1994 – Սիգմունդ Մյելվե (նորվ.՝ Sigmund Mjelve), «Område aldri fastlagt» բանաստեղծությունների ժողովածու
1995 – Ինգվար Ամբյորնսեն, «Թռչունների պարը» (նորվ.՝ Fugledansen) վեպի համար
1996 – Բերգլոտ Հուբեկ Հաֆ (անգլ.՝ Bergljot Hobæk Haff), «Ամոթ» (նորվ.՝ Skammen) վեպի համար
1997 – Լիվ Կյոլտցով (անգլ.՝ Liv Køltzow), «Verden forsvinner» վեպի համար
1998 – Խյարտան Ֆլյոգստադ (անգլ.՝ Kjartan Fløgstad), «Kron og mynt» վեպի համար
1999 – Ֆրուդե Գրյուտեն (անգլ.՝ Frode Grytten), «Երգեր Բիկուբեից» (նորվ.՝ Bikubesong) պատմվածքների ժողովածուի համար
2000 – Փեր Փեթերսոն, «Նավահետքում» (նորվ.՝ I kjølvannet) վեպի համար
2001 – Լարս Սոբի Քրիստենսեն, «Կիսաեղբայր» (նորվ.՝ Halvbroren) վեպի համար
2002 – Նիլս Ֆրեդերիկ Դալ (նորվ.՝ Niels Fredrik Dahl), «På vei til en venn» վեպի համար
2003 – Ինգեր Էլիզաբեթ Հանսեն (անգլ.՝ Inger Elisabeth Hansen), «Trask» բանաստեղծությունների ժողովածուի համար
2004 – Հաննե Էրստավիկ, «Պաստորի կինը» (նորվ.՝ Presten) վեպի համար
2005 – Մարիտա Ֆոսում (նորվ.՝ Marita Fossum), «Forestill deg» վեպի համար
2006 – Դագ Սոլսթադ, «Արմանդ Վ։ Թաղված վեպի ծանոթագրություններ» (նորվ.՝ Armand V. Fotnoter til en uutgravd roman) վեպի համար
2007 – Կարլ Ֆրուդե Թիլեր, «Բարդացում» (նորվ.՝ Innsirkling) վեպի համար
2008 – Փեր Փեթերսոն, «Ես անիծում եմ ժամանակի գետը» (նորվ.՝ Jeg forbanner tidens elv) վեպի համար
2009 – Կարլ Ուվե Կնաուսգոր, «Իմ պայքարը» (նորվ.՝ Min Kamp. Første bind) ինքնակենսագրության առաջին հատորի համար
2010 – Գյոութե Հեյվոլ (նորվ.՝ Gaute Heivoll), «Før jeg brenner ned» վեպի համար
2011 – Թոմաս Եսպեդալ, «Imot naturen»
2012 – Լարս Ամունդ Վաագե, «Syngja»
2013 – Ռութ Լիլեգրավեն, «Urd»
2014 – Ռունե Քրիստիանսեն, «Ensomheten i Lydia Ernemans liv»
2015 – Լարս Սոբի Քրիստենսեն, «Magnet»
=== Մանկական գրականություն ===
1992 – Ռագնար Հուվլան (նորվ.՝ Ragnar Hovland), «Ein motorsykkel i natta»
1993 – Էյդե Տուրիլ (նորվ.՝ Torill Eide), «Skjulte ærend»
1994 – Կլաուս Հագերյուպ (նորվ.՝ Klaus Hagerup), «Մարկուս և Դիանա» (նորվ.՝ Markus og Diana. Lyset fra Sirius) վեպի համար
1995 – Լիվ Մարի Էուստրեմ (նորվ.՝ Liv Marie Austrem) և Ակին Դյուզակին (նորվ.՝ Akin Düzakin, նկարազարդող), «Tvillingbror»
1996 – Էյրիկ Նյուտ (նորվ.՝ Eirik Newth), «Jakten på sannheten»
1997 – Հարալդ Ռոսենլյով Էեգ (նորվ.՝ Harald Rosenløw Eeg), «Vrengt»
1998 – Սթեյն Էրիկ Լյունդե (նորվ.՝ Stein Erik Lunde), «Eggg»
1999 – Էռնա Ուսլան (նորվ.՝ Erna Osland), «Salamanderryttaren»
2000 – Ռունի Բելսվիկ (նորվ.՝ Rune Belsvik), «Ein naken gut»
2001 – Աննե Բիրկեֆելդտ Ռագդե (նորվ.՝ Anne Birkefeldt Ragde), «Biografien om Sigrid Undset. Ogsaa en ung Pige» ( Ունսետ Սիգրիդի կենսագրությունը)
2002 – Գրու Դալե (նորվ.՝ Gro Dahle) և Սվեյն Նիհուս (նորվ.՝ Svein Nyhus, նկարազարդող), «Snill»
2003 – Հելգա Գուներիուս Էրիկսեն (նորվ.՝ Helga Gunerius Eriksen) և Գրյու Մոուրսուն (նորվ.՝ Gry Moursund), «Flugepapir»
2004 – Հարալդ Ռոսենլյով Էեգ (նորվ.՝ Harald Rosenløw Eeg), «Yatzy»
2005 – Առնե Սվինգեն (նորվ.՝ Arne Svingen), «Svart elfenben»
2006 – Սթիան Հոլե (նորվ.՝ Stian Hole), «Գերմանի ամառը» (նորվ.՝ Garmanns sommer) գրքի համար
2007 – Լին Սունե (նորվ.՝ Linn T. Sunne), «Happy»
2008 – Յուհան Հարստադ (նորվ.՝ Johan Harstad), «Darlah – 172 timer på månen»
2009 – Մարիա Փար, «Տոնյա Գլիմերդալ» (նորվ.՝ Tonje Glimmerdal) վիպակի համար, նկարազարդումները՝ Օսհիլդ Իրգենսի (նորվ.՝ Åshild Irgens)
2010 – Հիլդե Քրիստին Կվալվոգ (նորվ.՝ Hilde Kristin Kvalvaag), «Fengsla»
2011 – Ինգա Սետրե, «Fallteknikk»
2012 – Կարի Ստաի, «Jakob og Neikob. Tjuven slår tilbake»
2013 – Ռութ Լիլեգրավեն, «Så vakker du er»
2014 – Ռունե Քրիստիանսեն, «Badboy: Steroid»
2015 – Տորուն Լիան, Օյվինդ Նորդսլետեն, «Reserveprinsesse Andersen»
=== Վավերագրական արձակ ===
1992 – Առնե Ֆորսգրեն, նրա խմբագրած «Rockleksikon» ռոք-հանրագիտարանի համար
1993 – Թրոնդ Բերգ Էրիկսեն (նորվ.՝ Trond Berg Eriksen), Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությանը» վերաբերող«Reisen gjennom helvete. Dantes inferno» գրքի համար
1994 – Էյնար-Առնե Դրիվենես (նորվ.՝ Einar-Arne Drivenes), Մարիտ Աննե Հյոուան (նորվ.՝ Marit Anne Hauan) և Հելգե Վոլդ, Նուր Նորգեի պատմությանը նվիրված «Nordnorsk kulturhistorie» գրքի համար, որ խմբագրել էին նրանք
1995 – Էսպեն Դիետիրիկս (նորվ.՝ Espen Dietrichs) և Լայֆ Յերստադ, գլխուղեղի աշխատանքին վերաբերող «Vår fantastiske hjerne» գիտահանրամատչելի գրքի համար
1996 – Արիլ Ստուբհաուգ (նորվ.՝ Arild Stubhaug), նորվեգացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելի կենսագրության՝ «Et foranskutt lyn. Nils Henrik Abel og hans tid» գրքի համար
1997 – Աննե Վիկսթրյոմ, 19-րդ դարի նորվեգացի նկարիչներ Օդա Կրոգի, Հարիեթ Բաքերի, Օստա Հանսթեենի (նորվ.՝ Aasta Hansteen) և այլոց նվիրված «Kvinneliv, kunstnerliv. Kvinnelige malere i Nørge før 1900» գրքի համար
1998 – Լայֆ Ռյուվարդեն (նորվ.՝ Leif Ryvarden և Կլաուս Հյոյլան, սնկերի մասին «Er det liv, er det sopp» գիտահանրամատչելի գրքի համար
1999 – Տուրբյորն Ֆերյովիկ (նորվ.՝ Torbjørn Færøvik), Հնսկաստանին նվիրված «India – Stevnemøte med skjebnen» գրքի համար
2000 – Յուհան Գալտունգ (նորվ.՝ Johan Galtung), «Johan uten land. På fredsveien gjennom verden» ինքնակենսագրության համար
2001 – Աթլե Նես (նորվ.՝ Atle Næss), Գալիլեո Գալիլեյ «Da jorden stod stille. Galileo Galilei og hans tid» կենսագրության համար
2002 – Իվո դե Ֆիգեյրեդո (նորվ.՝ Ivo de Figueiredo), Յուհան Բերնհարդ Յորտի (նորվ.՝ Johan Bernhard Hjort «Fri mann» կենսագրության համար
2003 – Կնուտ Խելստադլի (նորվ.՝ Knut Kjeldstadli), նրա խմբագրած «Norsk innvandringshistorie» եռահատորյակի համար
2004 – Թուր Բուման-Լարսեն (նորվ.՝ Tor Bomann-Larsen), Խոկոն 7-րդ թագավորին և Մոդ թագուհուն նվիրված գրքերի շարքի երրորդ՝ «Folket. Haakon & Maud II» գրքի համար
2005 – Օդ Քարսթեն Թվեյթ (նորվ.՝ Odd Karsten Tveit), արաբաիսրայելական հակամարտությունում Նորվեգիայի ունեցած դերին նվիրված «Krig og diplomati. Oslo–Jerusalem 1978-1996» գրքի համար
2006 – Բենթ Սուֆուս Թրանյոյ (նորվ.՝ Bent Sofus Tranøy), «Markedets makt over sinnene» գրքի համար, որում նա քննադատում է շուկայական ֆունդամենտալիզմը
2007 – Ֆրանկ Ռոսավիկ (նորվ.՝ Frank Rossavik), նորվեգացի քաղաքական գործիչ Էյներ Ֆյորդի (նորվ.՝ Einar Førde «Stikk i strid» կենսագրության համար
2008 – Բյորն Վեստլի (նորվ.՝ Bjørn Westlie), «Fars krig» գրքի համար, որը նրա հոր՝ Պետեր Վեստլիի մասին է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ՍՍ (կազմակերպություն)-ում
2009 – Խյեթիլ Ստենսվիկ Էստլի (նորվ.՝ Kjetil S. Østli), «Politi og røver» գրքի համար, որ նվիրված է քրեական հանցագործների ու ոստիկանության հակամարտությանը
2010 – Թունե Հուսե (նորվ.՝ Tone Huse), «Tøyengata» գրքի համար, որ նվիրված է Օսլոյի Տյոնենգատա (նորվ.՝ Tøyengata) փողոցում տեղի ունեցող ինտեգրացման գործընթացներին, որտեղ մի քանի տասնամյակ բնակվում են ներգաղթյալներ Ասիայից ու Աֆրիկայից
=== Բաց դաս ===
1996 – Էսսե՝ Սվեն Քերուպ Բյորնեբու (նորվ.՝ Sven Kærup Bjørneboe), «Jerusalem, en sentimental reise»
1997 – Նկարազարդ գրքեր երեխաների համար՝ գրող Լիվ Մարի Էուսթրեմ (նորվ.՝ Liv Marie Austrem) և նկարազարդող Ակին Դյուզակին (նորվ.՝ Akin Düzakin), «Tvillingsøster»
1998 – Գրական թարգմանություններ՝ Քրիստիան Ռուգսթադ (նորվ.՝ Christian Rugstad), Ժոզե Սարամագոյի «Ռիկարգո Ռեյսի մահվան տարին» (պորտ.՝ О ano da morte de Ricardo Reis, նորվ.՝ Det året Ricardo Reis døde) վեպի թարգմանության համար
1999 – Կենսագրություններ՝ Хегер, Андерс|Андерс Хегер (նորվ.՝ Anders Heger), նորվեգացի գրող Ագնար Մյուլքեի կենսագրության՝ «Mykle. Et diktet liv» աշխատության համար
2000 – Քրեական դրամաներ՝ Քարին Ֆոսսում, «Համր ճիչեր» (նորվ.՝ Elskede Poona) դետեկտիվի համար, որ ընդգրկված է Կոնրադ Սեյերի (նորվ.՝ Konrad Sejer) մասին գրքերի շարքում
2001 – Քնարերգություն՝ Աննի Ռիիս (նորվ.՝ Annie Riis), «Himmel av stål» բանաստեղծությունների ժողովածու
2002 – Գրքեր պատանիների համար՝ Սինե Սուն Լյոես (նորվ.՝ Synne ԽՍՀՄ Løes), «Å spise blomster til frokost»
2003 – Գրքեր ճանապարհորդությունների մասին՝ Թուրբյորն Ֆերյովիկ (նորվ.՝ Torbjørn Færøvik), «Kina. En reise på livets elv» պատմվածքը Յանցզի գետով կատարված ճանապարհորդության մասին
2004 – Պատմվածքներ՝ Առնե Լյուգրե, «Tid inne» պատմվածքների ժողովածուի համար
2005 – Կոմիքսներ՝ Յոն Առնե Սետերյոյ (նորվ.՝ John Arne Sæterøy, առավել հայտնի է «Jason» կեղծանունով), «La meg vise deg noe…»
2006 – Դպրոցական դասագրքեր 1-10-րդ դասարանների համար՝ Կատինկա Բլիքֆելդտ, Թուր Գունար Հեգեմ և Էլեն Լարսեն, «Kontekst. Basisbok i norsk for ungdomstrinnet»
2007 – Վավերագրական արձակ երեխաների համար՝ գրող Յուն Էվո (նորվ.՝ Jon Ewo) և նկարազարդող Բյորն Օուսլանդ (նորվ.՝ Bjørn Ousland), Նորվեգիայի Հոկոն 3-րդ թագավորի կենսագրության՝ «Fortellingen om et mulig drap» աշխատության համար
2008 – Քնարերգություն՝ Էյվինդ Ռիմբերեյդ (նորվ.՝ Øyvind Rimbereid), «Herbarium» բանաստեղծությունների ժողովածու
2009 – Գրական թարգմանություններ՝ Բյոռն Ալեքս Հերման, Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» (անգլ.՝ Moby-Dick) վեպի թարգմանության համար
2010 – Նկարազարդ գրքեր մեծահասակների ու փոքրերի համար՝ Սթիան Հոլե (նորվ.՝ Stian Hole), «Garmanns hemmelighet»
=== Պատվավոր մրցանակ ===
1992 – Գրականության պրոֆեսոր Սիգմունդ Սքար
1993 – մրցանակը չի շնորհվել
1994 – Բանաստեղծուհի Հալդիս Մուրեն Վեսոս
1995 – Մանկական գրող Աննե-Կատարինա Վեսթլի
1996 – Գրող Հել Ասքիլդսեն
1997 – Բանաստեղծ Յան Էրիկ Վոլդ (նորվ.՝ Jan Erik Vold)
1998 – Գրող Դագ Սոլսթադ
1999 – Նկարիչ Հել Էուկրուսթ (նորվ.՝ Kjell Aukrust)
2000 – Բանաստեղծուհի Էլդրիդ Լունդեն
2001 – Գրող Յուն Բինգ
2002 – Գրող Յուսթեյն Գորդեր
2003 – Գրող Էարսթեն Ալնես
2004 – NORLA պետական ոչ առևտրական գրական գործակալություն (Նորվեգական գրականություն արտասահմանում)
2005 – Դրամատուրգ Յուն Ֆոսե
2006 – Գրական թարգմանիչներ Քարի Ռիսվիկ (նորվ.՝ Kari Risvik) և Քյել Ռիսվիկ (նորվ.՝ Kjell Risvik)
2007 – Det Norske Samlaget հրատարակչության գլխավոր խմբագիր, մանկական գրող Գուրի Վեսոս
2008 – Գրող Քյարթան Ֆլյոգսթադ
2009 – Ֆանտաստ գրող Թուր Օգե Բրինգսվյարդ
2010 – Գրող Հերբյորգ Վասմու
=== Նախկին անվանակարգեր ===
==== Պոեզիա ====
1992 – Պոլ Հելգե Հաուգեն (նորվ.՝ Paal-Helge Haugen), «Sone 0» բանաստեղծությունների ժողովածու
1993 – Յան Էրիկ Վոլդ (նորվ.՝ Jan Erik Vold), «IKKE: skillingstrykk fra nittitallet» բանաստեղծությունների ժողովածու
1995 – Էյվին Բերգ (նորվ.՝ Øyvind Berg), «Forskjellig» բանաստեղծությունների ժողովածու
==== Դասագրքեր ====
1992 – Հոկոն Ասկելան և այլք, «Soria Moria»
1993 – պատմաբան Թուրե Լինե Էրիքսեն, «Norge og verden fra 1850-1940»
1994 – Էյսթեյն Բենեսթադ, Հեյր Բոթեն, Ինգվիլ Հուլդեն, Ասբյոռն Լոնե և Բյոռն Սքոր, «Tallenes tale – Matematikk for 5 timers grunnkurs»
1995 – Ասթրիդ Կառլսոն, Սվեյն Օլաֆ Դրանգեյդ և Լինդ Թրուլս, «Humanbiologi»
==== Նկարազարդ գրքեր ====
1992 – Գրող Սիսել Սուլբյորգ Բյուգն (նորվ.՝ Sissel Solbjørg Bjugn) և նկարազարդող Ֆամ Էքման (նորվ.՝ Fam Ekman), «Jente i bitar»
1993 – Գրող Էլսե Ֆերդեն (նորվ.՝ Else Færden) և նկարազարդող Սիսել Երսում (նորվ.՝ Sissel Gjersum), «Garnnøstet som forsvant»
==== Ընդհանուր գրականություն ====
1992 – Պատմաբան Իդա Բլում, «Cappelens kvinnehistorie» եռահատորյակի համար, որ հրատարակվել է նրախմբագրմամբ
1993 – Գրող և գրաքննադատ Թուրդիս Էրյասեթեր (նորվ.՝ Tordis Ørjasæter), «Menneskenes hjerter» Սիգրիդ Ունսեթի կենսագրության համար
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Den Norske Bokprisen» (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-14-ին։ Վերցված է 2011-07-10 |
913,495 | Սեդրակյան | Սեդրակյան, հայկական ազգանուն։
== Ազգանունը կրողներ ==
=== Ա ===
Արիստակես Սեդրակյան (Մելիք-Առաքելյան) (1845-1906), բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ, թարգմանիչ
=== Գ ===
Գուրգեն Մարտիրոսի Սեդրակյան (1955-2011), դերասան։
=== Դ ===
Դավիթ Սեդրակյան
Դավիթ Մհերի Սեդրակյան (ծնված՝ 1938), ֆիզիկոս և աստղաֆիզիկոս։
Դավիթ Մհերի Սեդրակյան (1983), պետական գործիչ։
=== Է ===
Էդուարդ Արտավազդի Սեդրակյան (1944), նկարիչ, մանկավարժ։
=== Լ ===
Լարա Սեդրակյան (1982), լրագրող։
=== Մ ===
Մկրտիչ Հովհաննեսի Սեդրակյան (1922-2009), նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։
Մարգար Սեդրակի Սեդրակյան (1907-1973), կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ։
Մհեր Դավիթի Սեդրակյան (1951), պետական գործիչ։
=== Ն ===
Նաիրի Սեդրակյան (1961), մաթեմատիկոս։
=== Պ ===
Պերճ Սեդրակյան (ծնված՝ 1949), Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 7-րդ նախագահ, մասնագիտությամբ իրավաբան։
=== Ս ===
Սեդրակ Աղասու Սեդրակյան (ծնված՝ 1950), հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
=== Վ ===
Վարդան Սեդրակյան
Վարդան Ժորժիկի Սեդրակյան (ծնված՝ 1967), էպոսագետ։
Վարդան Մկրտչի Սեդրակյան (1949-2019), բեմադրիչ։
== Գրական հերոսներ ==
Սուսան Սեդրակյան, Մկրտիչ Սարգսյան «Շահմարի առեղծվածը» վիպակի հերոսներից։
== Ծանոթագրություններ == |
946,080 | 1930-ական թվականների մեծ բռնաճնշումներում զոհված հայտնի հայերի ցանկ | 1930-ական թվականների մեծ բռնաճնշումներում զոհված հայտնի հայերի ցանկ, մի շարք հայ մտավորականներ, բոլշևիկյան և հետագայում կոմունիստական պետական գործիչներ, ռազմական և կրոնական գործիչներ, որոնք սպանվել են Ստալինյան ռեժիմի կողմից 1930-ական թվականների «Մեծ զտման» ժամանակ՝ Խորհրդային Միությունում բոլոր քաղաքական ընդդիմությունները ոչնչացնելու մահափորձով։
== Նախապատմություն ==
1920-ական թվականներին եկեղեցու մասնավոր գույքը բռնագրավվել է, իսկ քահանաները՝ բռնության ենթարկվել։ Հայ եկեղեցու դեմ սովետական հարձակումներն արագացել են Ստալինի օրոք՝ սկսած 1929 թվականից, բայց հաջորդ տարիներին ակնթարթորեն թեթևացել են՝ բարելավելով երկրի հարաբերությունները Հայկական սփյուռքի հետ։ 1932 թվականին Խորեն Ա Տփղիսեցին դարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և ստանձնել եկեղեցու ղեկավարությունը։ Սակայն 1930-ական թվականների վերջին խորհրդային մարդիկ վերսկսել են իրենց գրոհները Եկեղեցու դեմ՝ 1938 թվականին կաթողիկոսի սպանությունը ներկայացնելով որպես «Մեծ զտման» մաս։ Էջմիածնի կաթողիկոսարանի փակումը տեղի է ունեցել 1938 թվականի օգոստոսի 4-ին։ Եկեղեցին, այնուամենայնիվ, սփյուռքում գոյատևել է ընդհատակյա։
«Մեծ զտումը» Խորհրդային Միությունում քաղաքական բռնաճնշումների և հալածանքների արշավների շարք էր, որը կազմակերպվել էր Կոմունիստական կուսակցության անդամների, գյուղացիների, գրողների, մտավորականների և այլ անձանց դեմ։ 1937 թվականի սեպտեմբերին Ստալինը Գեորգի Մալենկովի և Լավրենտի Բերիայի հետ Երևան է ուղարկել Անաստաս Միկոյանին՝ վերահսկելու Հայաստանի կոմունիստական կուսակցության լուծարման գործընթացը, որը հիմնականում կազմված էր նախկին բոլշևիկներից։ Հայաստանի կոմունիստական առաջնորդները, ինչպիսիք են Վաղարշակ Տեր-Վահանյանը և Աղասի Խանջյանը, զտման զոհ են դարձել, առաջինը` որպես մեղադրյալ, «Մոսկվա» շոուի առաջին դատավարության ժամանակ։ ՄիկոյանըբՀայաստան կատարած այցի ընթացքում փորձել է փրկել մահապատժի ենթարկվողներից մեկին, բայց չի հաջողվել։ Այդ անձը ձերբակալվել է Բերիայի կողմից ԽՄԿԿ-ի ելույթներից մեկի ժամանակ։ Ձերբակալվել է ավելի քան հազար մարդ, իսկ «Հայկական քաղբյուրոյի» 9 անդամներից յոթին ազատել են աշխատանքից։
Ինչպես Ստալինի օրոք Խորհրդային Միությունում ապրող տարբեր էթնիկ փոքրամասնություններ, այնպես էլ տասնյակ հազարավոր հայեր մահապատժի են ենթարկվել և արտաքսվել։ 1936 թվականին Բերիան և Ստալինը աշխատում էին հայերին Սիբիր արտաքսելու ուղղությամբ՝ փորձելով Հայաստանի բնակչությունը 700 000-ով նվազեցնել, որպեսզի արդարացնեն բռնակցումը Վրաստանին։ Բերիայի հրամանատարության ներքո ոստիկանական ահաբեկչությունն օգտագործվել է բնակչության նկատմամբ կուսակցության քաղաքական պահվածքն ամրապնդելու և հայրենասիրության բոլոր դրսևորումներն արգելելու համար։
== Ցանկ ==
Ստորև ներկայացված է ՀԽՍՀ-ից կամ ազգությամբ հայ այլ խորհրդային մարդկանց բռնաճնշումների զոհ դարձածների անավարտ ցանկը․
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Manoukian A.S.։ «Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչները ստալինյան բռնությունների տարիներին [Armenian public-political figures in the years of Stalin repressions]»։ Լրաբեր հասարակական գիտությունների (հայերեն) (1): 27–41։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-24-ին։ Վերցված է 2019-09-28 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
Walker Christopher J. (1990)։ Armenia: The Survival of a Nation (revised second ed.)։ New York: St. Martin's Press։ ISBN 978-0-312-04230-1 |
73,289 | Քանի դեռ ապրում ենք… |
== Սյուժե ==
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մանկական գաղութում, ուր ֆիլմ է նկարահանվում։ Ռեժիսոր Մանվել Սիմոնյանը գաղութում ծանոթանում է անչափահաս բանտարկյալ Հովհաննես Դարբինյանի հետ, ով ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ փորձելով պաշտպանել մորը՝ դանակով հարվածել է նրա սիրեկանին։ Ռեժիսորն իր վրա է վերցնում անչափահաս կալանավորի ժամկետից շուտ ազատելու հոգսերը։
== Դերասաններ և նկարահանող անձնակազմ ==
=== Նկարահանող անձնակազմ ===
ռեժիսոր - Ռուբեն Գևորգյանց, Գեորգի Կևորկով
սցենարիստ - Ալեքսանդր Դիվանյան և Ռուբեն Գևորգյանց
օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան
մոնտաժ - Ա. Ասլանյան
երաժշտությունը - Վաղարշակ Զաքարյան
դեկորացիաները - Ֆելիքս Եղիազարյան
հնչյունային օպերատոր - Կ. Կուրդիյան
=== Դերասանական անձնակազմ ===
Խորեն Աբրահամյան - Մանվել
Արայիկ Հարությունյան - Հովիկ
Կարեն Ջանիբեկյան - գաղութի պետ
Վ. Նազարյան
Լևոն Թուխիկյան
Վահան Արծրունյան
Ալիս Կապլանջյան
Ս. Բորյան
Ժենյա Ավետիսյան
Ջուլիետա Բաբայան
Ռուդոլֆ Ղևոնդյան
Գրիգոր Մելիք-ԱվագյանԴրվագներում - Արմեն Խոստիկյան, Ա. Նաղաշյան, Լևոն Շարաֆյան, Վիգեն Ստեփանյան, Ստեփան Շահինյան, Ռ. Գասպարյան, Ժան Էլոյան, Ե. Մանվելյան, Մամիկոն Մանուկյան
== Տեխնիկական և այլ տվյալներ ==
Երկիրը Հայկական ԽՍՀ
Լեզուն հայերեն
Ֆիլմը գունավոր
Տևողություն - 82 րոպե, ժապավենի երկարությունը՝ 2258 մետր
Ձայնը - մոնո
պրեմիերան կայացել է 01.11.1986
== Արտաքին հղումներ ==
Ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.) |
626,071 | Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքական | Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքակա, որը ներկայացնում է Լիխտենշտայնը միջազգային ֆուտբոլային խաղերում։ Հավաքականը հսկվում է Լիխտենշտայնի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Հավաքականը իր առաջին հանդիպումը անցկացրել է 1982 թվականի մարտի 9-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ։ Ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 2004 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 հաշվով։ Ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից՝ 11:1 հաշվով։
== Մարզադաշտը ==
Հավաքականը 1998 թվականից սկսած իր տնային հանդիպումներն անցկացնում է «Ռայնպարկ» մարզադաշտում, որը գտնվում է Վադուցում։ Մարզադաշտը կարող է ընդունել մինչև 6000 հանդիսականի։
== Մարզիչները ==
Դիտրիխ Վայզե - 1994 -1996
Ալֆրես Ռիդլ - 1997-1998
Ռալֆ Լուզե - 1998-2003
Մարտին Անդերմատ - 2004-2006
Հանս Ցաուգ - 2007-2012
Ռենե Պաուրիչ - 2012-ներկա
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Լիխտենշտայնի ֆուտբոլի ասոցացիայի պաշտոնական կայքը |
954,803 | Լուիս Ալբերտո Լակալե Պոու | Լուիս Ալբերտո Լակալե Պոու (իսպ.՝ Luis Alberto Lacalle Pou, օգոստոսի 11, 1973(1973-08-11), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի իրավաբան, քաղաքական գործիչ և Ուրուգվայի ընտրված նախագահ՝ 2019 թվականի համընդհանուր ընտրություններում տարած հաղթանակից հետո։
== Կյանքի վաղ շրջան ==
Ծնվել է Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Դե Էրերի և Ջուլիա Պոյի (նախկին սենատոր և երկրի առաջին տիկին) ընտանիքում։ 2000 թվականից ամուսնացած է Լորեն Պոնսե դե Լեոնի հետ, զույգը երեք երեխա ունի՝ Լուիս Ալբերտո, Վիոլետա և Մանուել։ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն տարրական և միջնակարգ կրթություն է ստացել Մոնտեվիդեոյի բրիտանական դպրոցներում, իսկ 1998 թվականին ավարտել է Ուրուգվայի Կաթոլիկ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
== Քաղաքական կարիերա ==
1999 թվականի համընդհանուր ընտրություններում ընտրվել է Կանելոնեսի դեպարտամենտի ներկայացուցիչ՝ 2000-2005 թվականներին Ուրուգվայի Պատգամավորների պալատում։ 2004 թվականին վերընտրվել է ազգային կուսակցության հերերիստների խմբակցության կազմում, որը հիմնել է նրա նախապապ Լուիս Ալբերտո դե Հերերան։ 2009 թվականին վերընտրվել է երրորդ անգամ անընդմեջ և ծառայել մինչև 2015 թվականը։ Լուիս Ալբերտո Լակալյե Պոյի կարիերան նման է Պեդրո Բորդերրիի կյանքին, որը նաև Ուրուգվայի նախկին նախագահի որդին է և հետևել է իր հոր քաղաքականությանը։
=== 2014 թվական ===
2014 թվականի մարտի 30-ին Լուիս Ալբերտո Լակալե Պոուն առաջադրեց իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։ 2014 թվականի հունիսի 1-ին ընտրվել է որպես միասնական աջ թեկնածու իր կուսակցությունից հոկտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում։ 2014 թվականի նոյեմբերի 30-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում զիջեց Տաբարե Վասկեսին։
=== 2019 թվական ===
2019 թվականին նախագահական փրայմերիզում Լուիս Ալբերտո Լակալիեն մրցել է Էնրիկե Անթիայի, Կարլոս Յաֆիգլիոլայի, Խորխե Լարրանյագայի և նոր թեկնածու Խուան Սարտորիի հետ, որոնց հետ լարված հարաբերություններ են ձևավորվել։ Լուիս Ալբերտոն նրան մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ, այդ դեպքերից մի քանիսի համար Խուան Սարտորին պատասխանատվության է ենթարկվել։ Լուիս Ալբերտոն հավաքել է ձայների 53 %-ը և Բեատրիս Արգիմոնին հայտարարել է փոխնախագահի պաշտոնի թեկնածու։
2019 թվականի նոյեմբերի 24-ին Լուիս Ալբերտո Լակալե Պոուն ոչ պաշտոնական ձայների 48,71 %-ը ստացել է 2019 թվականի համընդհանուր ընտրությունների երկրորդ փուլում։ Նրա մրցակից, Լայն ճակատ կուսակցության թեկնածու և Մոնտեվիդեոյի նախկին քաղաքապետ Դանիել Մարտինեսը ստացել է ձայների 47,51 %-ը։ Ուրուգվայի ընտրական դատարանը պաշտոնական արդյունքները հրապարակել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին, քանի որ անհրաժեշտ էր հաշվարկել ձայների ճշգրիտ տարբերությունը երկու թեկնածուների միջև։ Դանիել Մարտինեսն այդ պահին չէր զիջում նախագահական մրցապայքարին, սակայն Լուիս Ալբերտո Լակալե Պոուն ոչ պաշտոնապես իրեն հաղթող էր հայտարարել, քանի որ արդեն հաշվարկած ձայները անշրջելի միտում էին դառնում։ 2019 թվականի նոյեմբերի 30-ին ձայների վերջնական հաշվարկը հաստատել է, որ հաղթող է դարձել Լուիս Ալբերտո Լակալե Պոուն, որը ստացել է ձայների ընդհանուր թվի 48,8 %-ը, իսկ Դանիել Մարտինեսը՝ ընտրողների ձայների 47,3 %-ը։ Երբ նա ստանձնի պաշտոնը, ապա կդառնա Ազգային կուսակցության առաջին նախագահը, քանի որ նրա հայրը լքել է պաշտոնը 1995 թվականին։
== Անձնական կյանք ==
1980-ական թվականներից Լուիս Ալբերտո Լակալե Պոուն զբաղվել է սերֆինգով։ Բացի այդ, նա զբաղվում է վայրի վարազների որսով։
== Ծանոթագրություններ == |
817,940 | Քարնձոր (Չարսանջակի գավառ) | Քարնձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից 20 հյուսիս-արևելք` հարթավայրի վրա։
== Բնակչություն ==
XIX դարի վերջին ուներ 9 տուն, իսկ XX դարի սկզբին` 30 տուն` 300 հայ բնակչով։
== Պատմամշակութային կառույցներ ==
Գյուղի մոտակայքում` անտառի բացատում գտնվում էր Ս. Մինաս եկեղեցու ավերակները։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Խարբերդի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
1,065,921 | Ժամանակակից արվեստի պատկերասրահ (Գլազգո) | Ժամանակակից արվեստի պատկերասրահ (անգլ.՝ Gallery of Modern Art), ժամանակակից արվեստի գլխավոր թանգարանը Գլազգոյում (Շոտլանդիա)։ Պատկերասրահում ներկայացված են տեղացի և օտարազգի նկարիչների աշխատանքները, անցկացվում են ցուցահանդեսներ և սեմինարներ։
== Պատմություն ==
Ժամանակակից արվեստի պատկերասրահը բացվել է 1996 թվականին, գտնվում է Թագավորական արժութային հրապարակում՝ նեոդասական շենքում՝ Գլազգոյի հենց կենտրոնում։ Շենքը կառուցվել է 1778 թվականին որպես Ուիլյամ Կանինգեմի առանձնատուն, որը ծագումով Լեյնշոուից էր և հարուստ ծխախոտային լորդ էր Գլազգոյում՝ իր հարստությունը ձեռք էր բերել եռանկյուն առևտի միջոցով։
Այդ ժամանակից ի վեր շենքը ենթարկվել է մի շարք փոփոխությունների։ Սկզբում այն 1817 թվականին գնել է Շոտլանդիայի Թագավորական բանկը, որն ավելի ուշ տեղափոխվել է Բյուքենեն-սթրիթ, որից հետո այն դարձել Է Թագավորական բորսա։ Այդ ժամանակ էլ այն 1827-1832 թվականներին վերակառուցվել է ճարտարապետ Դևիդ Համիլթոնի ղեկավարությամբ։ Քուին փողոցի վրա գտնվող ճակատամասին ավելացվել են կորնթոսյան սյուներ, ավելացվել են նաև բարձր գմբեթը և հին տան հետևի մեծ դահլիճը։
1954 թվականին այդ շենք է տեղափոխվել Սթիրլինգի գրադարանը։ Իսկ երբ այն վերադարձել է Միլլեր փողոցի իր նախկին վայր, հրապարակի շենքը վերակառուցվել է այն բանի համար, որ այստեղ տեղափոխվի ժամանակակից արվեստի քաղաքային հավաքածուն։
== Նկարագրություն ==
1996 թվականին իր բացման պահից սկսած՝ պատկերասրահը արդեն մի քանի միլիոն այցելու է ընդունել։ Այն ունի հատուկ հանրամատչելի ստուդիա կրթության համար, որը հեշտացնում է նկարիչների հետ սեմինարների և զրույցների անցկացումը, նկուղում կա մասնագիտացված գրադարան։ Շենքում կա նաև սրճարան, անվճար ինտերնետ-տերմինալներ, մուլտիմեդիա և գրքերի հանձնման ընդհանուր շինություն։ Թանգարանի հավաքածուն ներառում է Դևիդ Հոկնիի, Սեբաստյան Սալգադուի, Էնդի Ուորհոլի, նաև շոտլանդացի նկարիչներ Ջոն Բելանի և Քեն Քերիի աշխատանքները։
Շենքի դրսի կողմի հայելային ֆրոնտոնը 1996 թվականին արել է Նիկի դե Սեն Ֆալլը, և հայտնի է որպես Tympanum։ Սեն Ֆալլին է պատկանում նաև պատկերասրահի հայելային նախասրահը։
Պատկերասրահի դիմաց՝ Քուին սթրիթ մայթին կանգնեցված է Արթուր Ուելսլի Վելինգթոնի արձանը՝ արված Կարլո Մարոչետտիի կողմից 1844թվականին։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք |
521,655 | OK Computer | OK Computer, Radiohead ռոք խմբի 3-րդ ալբոմը։ OK Computer ալբոմը լույս է տեսել 1997 թվականին։ Այս ալբոմի ամենահայտնի երգերն են՝ «Paranoid Android»-ը, «Karma Police»-ը և «No Surprises»-ը։ 1998 թվականին «Գրեմմի»-ի ժամանակ, այս ալբոմը առաջադրցել էր որպես «տարվա լավագույն ալբոմ», բայց չի ընտրվում։ Ընտրվում է մեկ այլ առաջադրումում, դա՝ «լավագույն այլընտրանքային ալբոմ»-ն էր։ Կան նաև այլ երգեր, որոնք նույնպես հայտնություն են ձեռք բերել, դրանք են՝ «Airbag» և «Exit Music» երգերը։
== Կոմպոզիցիաների ցանկ ==
Airbag - 4։44
Paranoid Android - 6։23
Subterranean Homesick Alien - 4։27
Exit Music (For a Film) - 4։24
Let Down - 4։59
Karma Police - 4։21
Fitter Happier - 1։57
Electioneering - 3։50
Climbing Up the Walls - 4։45
No Surprises - 3։48
Lucky - 4։19
The Tourist - 5։24
== Սինգլներ ==
Paranoid Android - մայիսի 26, 1997 թվական
Karma Police - օգոստոսի 25, 1997 թվական
No Surprises - հունվարի 12, 1998 թվական
== Տես նաև ==
Թոմ Յորք
== Արտաքին հղումներ ==
Radiohead’s album scoops accolade
Greatest Albums of All Time Archived 2015-01-09 at the Wayback Machine. |
919,157 | Լեզվական քաղաքականությունը Լատվիայում | Լեզվական քաղաքականությունը Լատվիայում որոշվում է Լատվիայի Սահմանադրության 4-րդ և 114-րդ հոդվածներով, որոնք ամրապնդում են Լատվիան որպես պետական և ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման իրավունքները երաշխավորող։ Լատգալերեն և լիվերեն լեզուները գնահատվում են որպես անհետացման վտանգի տակ գտնվող, մնացած բոլոր լեզուները (այդ թվում՝ ռուսերենը, որը մայրենի է բնակչության ավելի քան մեկ երրորդի համար)՝ օտար լեզուներ։ Ի թիվս ազգային փոքրամասնությունների այլ լեզուների առանձնանում են բելառուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լեհերեն և գնչուական լեզուները
Պետական լեզվի մասին օրենքի նախաբանը ներառում է այնպիսի նպատակներ, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների ինտեգրումը մայրենի կամ այլ լեզվի օգտագործման նկատմամբ նրանց իրավունքների հարգմամբ, ինչպես նաև Լատվիայի մշակութային միջավայրի վրա լատիշերենի ազդեցության ուժեղացումը՝ հասարակությանը ավելի արագ ինտեգրվելու միջոցով։
== Կարգավորման հիմունքներ ==
Պետական լեզուն (լատիշ․՝ valsts valoda) Լատվիայում լատիշերենն է։ Նրա կարգավիճակը գործում է 1988 թվականից՝ Լատվիայի ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից օրենքի ընդունումից հետո։ 1992 թվականին 1989 թվականի օրենքի ուղղումները ամրապնդեցին լատիշերենի դիրքերը։ 1999 թվականի լեզվական օրենքում 5-րդ հոդվածում տեղ են գտել լիբերենը և լատգալերենը՝ որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ, մնացած բոլորը ճանաչվել են օտարալեզու։ 1998 թվականից Լատվիայի Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված է լատիշերենի պաշտոնական կարգավիճակը, 2002 թվականից Սեյմի անդամները պարտավորվում են ջանքեր գործադրել լատիշերենը որպես միակ պետական լեզու պահպանելու համար (հոդված 18)։ 104-րդ հոդվածով երաշխավորվում է լատիշերենով իշխանություններին դիմելու մարդու իրավունքը։ 2017 թվականի դրությամբ պետական լեզվի մասին օրենքում (ընդունվել է 1999 թվականին) որևէ փոփոխություն չի կատարվել։
1995 թվականին Լատվիան ստորագրեց, իսկ 2005 թվականին վավերացրեց ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան, սակայն Լատվիայի Սեյմի վավերացումից հետո սահմանափակեց 10-րդ և 11-րդ հոդվածների իրականացումը։ 2008 թվականի դրությամբ Լատվիան չէր ծրագրում միանալ Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային։ Պետական լեզվի հանձնաժողովը (ենթարկվում է Լատվիայի նախագահին), որը ներկայացնում է առաջարկություններ, պետական լեզվի կենտրոնը (ենթարկվում է Արդարադատության նախարարությանը), որը տուգանքներ է գանձում իրավախախտումների համար և թարգմանում միջազգային փաստաթղթերը, լատիշերեն լեզվի գործակալությունը (ենթարկվում է կրթության և գիտության նախարարությանը), որը խորհրդատվություն և հնարավորություն է տալիս ուսումնասիրելու լատիշերենը, ինչպես նաև վերլուծում է իրավիճակը։
== Լեզուների օգտագործումը պետական հատվածում ==
2000 թվականից, համաձայն պետական լեզվի մասին օրենքի 10-րդ հոդվածի, կառավարական հաստատություններ և պետական ձեռնարկություններ դիմումներ ներկայացնելը հնարավոր է միայն լատիշերենով (բացառությամբ արտակարգ իրավիճակների ծառայությունների, օտարերկրյա քաղաքացիների համար և այլն)։ 1992-2000 թվականներին, համաձայն 1992 թվականի հին լեզվական օրենքի, իշխանություններն ընդունել են փաստաթղթեր ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով՝ տալով պատասխաններ այն նույն լեզվով, որով նրանց դիմել են։ Լատվիայի Սեյմում ընտրվելու համար քաղաքացիների մոտ քաղաքային խորհուրդներն ավելի վաղ պարտադիր կարգով ստուգել են փաստաթղթերում ներկայացված լատիշերենի իմացության մակարդակը, սակայն այն բանից հետո, երբ Լատվիան պարտվել է Պոդկոլզինայի դեմ գործը ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի կոմիտեում՝ Ա. Իգնատանի գործը, պարտադիր ստուգման պահանջը չեղյալ են հայտարարել։ Այնուամենայնիվ, Սեյմի պատգամավորին կարող են զրկել մանդատից այն դեպքում, եթե նրա լեզվի իմացությունը բավարար չլինի։
Օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է անուններ և ազգանուններ գրել լատիշական ձևով, ինչը որոշ անհարմարություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ ՄԻԵԴ-ում ներկայացվել են Լիդիա Կուխարեցի և Յուտա Մենցենի գործերը, որոնց ազգանունները փոխվել են Կուխարեցի և Մենցենի անուններով։ Լատվիայի սահմանադրական դատարանը 2001 թվականին ընդունել է, որ խախտումներ չեն եղել, ՄԻԵԴ-ը 2004 թվականին բողոքներն անհիմն է ճանաչել։ 2007 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն բողոք է ներկայացրել Լեոնիդ Ռայխմանին, որը գործը շահել է 2010 թվականին։
18-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր տեղանունները ձևակերպվում են միայն լատիշերենով (բացի Լիվիական ափից, որտեղ օգտագործվում է նաև լիբերենը)։ Ըստ էլեկտրոնային ԶԼՄ-ների մասին օրենքի (հոդված 66), լատիշերենը պարտադիր պետք է օգտագործվի առաջին պետական հեռուստառադիոալիքներում, երկրորդ ալիքներում հնարավոր է օգտագործել նաև այլ լեզուներ՝ լատիշերենին զուգահեռ։
Լատվիան իրեն համարում է ժողովրդավարական ազգային պետություն՝ հանդես գալով լատինական լեզվի հիմքի վրա սոցիալական ինտեգրման օգտին, այդ ամենի հետ մեկտեղ ճանաչելով արդար լեզուների բազմազանությունը։ Միասնություն քաղաքական դաշինքը Լատվիան ճանաչում է որպես ազգային պետություն, դիտարկելով լեզվի և ազգի ինքնության գաղափարախոսությունը որպես երկրի լեզվաքաղաքականության հիմնական տարր։
Քննադատները զուգահեռներ են անցկացնում Լատվիայի կառավարության գործունեության և այլ երկրներում լեզվական փոքրամասնությունների ձուլման միջև։ Ջեյմս Հյուզը, որը Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում դասախոսություններ է կարդում վարկաբեկիչ քաղաքականության վերաբերյալ, Լատվիայում ռուսներին նշում է որպես Եվրոպայի խոշորագույն լեզվական փոքրամասնություն և կարծում է, որ լատվիական լեզվական օրենքները չեն պահպանում ռուսախոսների իրավունքները և հակասում են ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային պրակտիկայում բազմաթիվ դրույթների։ «Մոսկովսկիե նովոստի» թերթի լրագրող Նատալյա Պուլինան Լատվիայի ռուսներին համարում Է Եվրամիության խոշորագույն լեզվական փոքրամասնությունը, որի լեզուն պետական չէ։
2004 թվականին Սոցիալական գիտությունների Բալթիկ ինստիտուտը ոչ պաշտոնական հարցում է անցկացրել 1018 հարցվողների շրջանում, որի արդյունքներով պարզվել է, որ երկրի բնակիչների շուրջ 51 տոկոսը կողմ է եղել ռուսի երկրորդ պետական ճանաչմանը, 44 տոկոսը դեմ է եղել։ Հարցվածների 77 տոկոսը դեմ է արտահայտվել ռուսներին երկրորդ պետական ճանաչմանը, հարցվածների 87 տոկոսը կողմ է եղել ճանաչմանը, այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների 75 տոկոսը նույնպես կողմ է եղել ռուսներին երկրորդ պետական ճանաչմանը։
Այնուամենայնիվ, ազգային տրամադրված լատիշ քաղաքական գործիչները հետևողականորեն ձգտում էին ռուսաց լեզվի օգտագործման նվազեցմանը՝ հարձակումներ ձեռնարկելով նախևառաջ դպրոցների վրա։ Ի պատասխան ազգային միավորման հերթական առաջարկին՝ բոլոր դպրոցները տեղափոխել միայն լատիշերեն ուսուցման։ Հանուն մայրենի լեզվի կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել ռուսաց լեզվի համար՝ որպես երկրորդ պետական լեզու։ Այս ակցիայի նպատակն էր միջազգային հանրությանը ցույց տալ ռուսաց լեզվի զանգվածային պահանջարկն ու Լատվիայի ռուսախոս բնակիչների իրավունքների պահպանման անհրաժեշտությունը։
2012 թվականի փետրվարի 18-ին Լատվիայում տեղի ունեցավ հանրաքվե Լատվիայի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նախագծի վերաբերյալ, որոնք ռուսերենը դարձնում են երկրորդ պետական լեզու։ Այդ ուղղումներին կողմ են արտահայտվել Լատվիայի 273 347 քաղաքացիներ , այսինքն՝ գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, քանի որ այդ պահին ռուս քաղաքացիները եղել են շուրջ 160 հազար։ Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 74,8 տոկոսը դեմ է քվեարկել, և առաջարկված փոփոխությունները չեն ընդունվել։
== Լեզուների օգտագործումը մասնավոր ոլորտում ==
Էլեկտրոնային ԶԼՄ-ների մասին օրենքը (հոդված 32) նախատեսում է, որ էլեկտրոնային ԶԼՄ-ները ազգային կամ տարածաշրջանային արտոնյալ կարգավիճակի համար պետք է առնվազն 65% հեռարձակում ապահովեն լատիշերենով։ Նույն օրենքի 28-րդ հոդվածը նախատեսում է լատիշերենով պարտադիր կրկնօրինակում կամ ենթագրեր բոլոր արտասահմանյան ֆիլմերի կամ հաղորդումների համար, որոնք հեռարձակվում են լատվիական հեռուստատեսությամբ (բացառությամբ նորությունների, ուղղակի ռեպորտաժների, լեզվի ուսուցման ծրագրերի և թարգմանչական բովանդակության)։ Պետական լեզվի մասին օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ նման պահանջները վերաբերում են կինոթատրոններին։ Մինչև Սահմանադրական դատարանում Զապչել խմբակցության 2003 թվականի 24 պատգամավորների դիմումների քննությունը փոքրամասնությունների լեզուներով հեռարձակումը սահմանափակվել է հեռուստատեսությամբ և ռադիոյով 25% (մինչև 1998 թվականը բաժինը կազմում էր 30%)։
Լատինական լեզվի իմացության մակարդակը սահմանված է ավելի քան հազար մասնագիտությունների և պաշտոնների համար՝ համաձայն պետական լեզվի մասին օրենքի 6-րդ հոդվածի։ Կան վեց մակարդակներ և մասնագիտությունների երկու ցանկ (հանրային և մասնավոր հատվածների համար), յուրաքանչյուրին համապատասխանում է իր մակարդակը։ Նրանց համար, ովքեր կրթություն չեն ստացել Լատվիայում և սահմանափակ հնարավորություններով անձ չէ, պարտադիր է Լատվիայում աշխատելու համար լատվերենի իմացության քննությունը։ Նրանք, ովքեր չեն կարող անցնել քննությունը ճիշտ մակարդակի վրա, կարող են տուգանվել։ Աշխատանքի բորսայի հետազոտությունները ցույց են տալիս, որ բավական բարձր է պահանջարկը տիրապետող լատիշերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Պետական լեզվի մասին օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական իրադարձությունների կազմակերպիչները պետք է տեղեկատվություն տարածեն լատիշերենով, որը վերաբերում է հանրային շահերին (հանրային անվտանգություն կամ առողջապահություն, 2-րդ հոդվածի համաձայն)։ Սա վերաբերում է նաև պաստառներին, բիգբորդերին և ցուցիչներին (հոդված 21)։ Ավելի վաղ կազմակերպիչներին անհրաժեշտ էր նաև տրամադրել ողջ տեղեկատվության փոխանցումը Լատվիային։ 1997 թվականին հանրահավաքների, երթերի և պիկետների մասին օրենքը տրամադրեց հանդիպումների, պիկետների և երթերի լեզվի ազատ ընտրություն (հոդված 19)։
== Կրթություն ==
=== Դպրոցական բարեփոխում ===
Ռուսական առաջին դպրոցները հիմնադրվել են 1789 թվականին։ 1990-ականների սկզբից ստեղծվել են ազգային փոքրամասնությունների դպրոցներ՝ լեհական, լիտվական, բելառուսական, հրեական, ուկրաինական, մայրենի լեզվով կրթություն են տրամադրել, սակայն պետական ծրագրերի շրջանակներում։ Ռուսական դպրոցների թիվը 1990-ականներին նվազել է ժողովրդագրական ճգնաժամի և արտագաղթի պատճառով։ Մի շարք դպրոցներ փակվել են։
Կրթության մասին օրենքն ընդունվել է 1998 թվականին, ըստ այդ օրենքի միջնակարգ դպրոցներում (10-12 դասարաններ) ուսուցումը պետք է իրականացվեր 2004 թվականից միայն լատիշերեն։ Դա բացասաբար է ազդել ռուսական դպրոցների վրա և հանգեցրել է 2003 և 2004 թվականներին բողոքի ակցիաների։ Օրենքը ստիպված է եղել փոխել այնպես, որպեսզի թույլ տա ազգային փոքրամասնությունների լեզուներով պարապմունքների մինչև 40%-ը վարել (հոդված 56)։
Լատիշերեն ուսուցմամբ դպրոցներ հաճախող երեխաների թիվը 20-րդ դարի առաջին տասնամյակում աճել է։
2005 թվականին Սահմանադրական դատարանում քննվել է երկու գործ. առաջինը անօրինական է ճանաչվել ազգային փոքրամասնությունների համար մասնավոր դպրոցների ֆինանսավորման արգելքը, երկրորդով սահմանադրական է ճանաչվել «առնվազն 60-ը առավելագույնը 40-ի նկատմամբ» լատիշերեն և փոքրամասնությունների լեզուներով դասավանդման համամասնությունները։
Դատարանը լատիշերեն և ռուսերեն լեզուների հարաբերակցության կիրառելի նորմը համարել է միջնակարգ կրթության 60 %/40%, բայց ոչ հիմնականում և նախնական։ Ընդ որում, 20.2.3 կետում դատարանը նշել է՝ «Քանի որ այժմ ապացուցված չէ վիճարկվող նորմի ազդեցությունը կրթության որակի և ուսուցման գործընթացի վրա, պետք է գոյություն ունենա այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա արձանագրել փոփոխությունները։ այդ մեխանիզմը պետք է լինի։ Սա հատկապես վերաբերում է ուսուցման գործընթացի որակին։ Այս փոփոխությունները ոչ միայն հնարավոր է, այլև պետք է ակտիվորեն վերահսկել։ Դա պահանջում է Սահմանադրության 112-րդ հոդվածը, որի առաջին նախադասության մեջ ասվում է կրթության իրավունքի մասին։ Վերահսկողության մեխանիզմը պետք է լինի օբյեկտիվ, բազմակողմանի, պրոֆեսիոնալ, կանոնավոր, հիմնված գիտական գնահատականների և մեթոդների վրա։ Պետությունը պարտավոր է ապահովել տվյալների ստացումը, որոնց գնահատման ժամանակ կարելի է հավասարակշռված որոշումներ կայացնել, ինչպես նաև հանրությանը, աշակերտներին և նրանց ծնողներին տեղեկատվություն տրամադրել կրթության որակի և ուսուցման ընթացքի փոփոխությունների մասին»։
2017 թվականին Կառավարությունը հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության առաջարկին մինչև 2021 թվականը միջնակարգ դպրոցի ավագ (10-12) դասարաններում կրթությունը աստիճանաբար տեղափոխել միայն լատիշերեն, իսկ 7-9-րդ դասարաններում լատիշերեն առարկաների բաժինը հասցնել 80 %-ի ։ Խորհրդարանն ընդունել է այդ փոփոխությունները, իսկ 2018 թվականի ապրիլի 2-ին այն հռչակել է նախագահ Ռ.Վեյոնիսը։ Օրինագիծը Սահմանադրական դատարանում վիճարկվել է Սեյմի 20 պատգամավորների կողմից` Սոցիալ-դեմոկրատական համաձայնություն կուսակցության կողմից։
=== Բարձրագույն կրթություն ===
Կրթությունը Լատվիայի պետական համալսարաններում 1999 թվականից տրվում է միայն լատիշերեն լեզվով (կրթությունը պետական բուհերում առավելապես լատիշերեն, երկրորդ կուրսից, նախատեսվում էր իրականացնել դեռ 1992 թվականին, համաձայն 11-րդ հոդվածի գործող օրենքի լեզուների մասին)։ Օտարերկրացիների համար անգլերեն վերապատրաստման համար կան ծրագրեր (Ռիգայի տեխնիկական համալսարան)) կամ հատուկ օրենքներով (Ռիգայի բարձրագույն իրավաբանական դպրոց, Ռիգայի տնտեսագիտության բարձրագույն դպրոց)։
Ռուսաց լեզվով բարձրագույն կրթությունը հասանելի է մասնավոր բուհերում՝ Բալթյան միջազգային ակադեմիա, RISEBA, տրանսպորտի և կապի ինստիտուտում։
Կրթության սրընթաց արտահանման աճն ապահովել է լատվիական բուհերի գոյատեւումը, որտեղ ուսանողների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է բնակչության թվաքանակի աղետալի անկման պատճառով։
Սակայն նախարար Կառլիս Շադուրսկիսի նախաձեռնություններն անդրադարձել են նաև բարձրագույն կրթությանը։ Գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստում Սեյմն ընդունել է Բարձրագույն դպրոցի մասին օրենքի 56-րդ հոդվածի կրթության նախարարության ուղղումը, որը փաստորեն արգելում է պետական և մասնավոր բուհերում ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսուցումը՝ անգլերեն դասավանդվող ծրագրերի քանակը հասցնելով 20 տոկոսի, իսկ ռուսերենով՝ մինչև զրոյի։
== Ծանոթագրություններ == |
40,291 | Վասիլի Լեոնտև | Վասիլի Վասիլևիչ Լեոնտև (ռուս.՝ Василий Васильевич Леонтьев, օգոստոսի 5, 1906(1906-08-05)[…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն և Մյունխեն, Գերմանական կայսրություն - փետրվարի 5, 1999(1999-02-05)[…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուսական ծագմամբ ամերիկյան տնտեսագետ, 1973 թվականի Նոբելյան մրցանակակիր տնտեսագիտության գծով։
== Կենսագրություն ==
Ծնվել է Մյունխենում։ Նրա հայրը եղել է Պետերբուրգի համալսարանի աշխատանքի էկոնոմիկայի պրոֆեսոր։ Տասնչորսամյա Վասիլին, վերջացնելով գիմնազիան, 1921 թվականին ընդունվել է Պետրոգրադի համալսարան, ուր ուսումնասիրել է փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Լայն հետաքրքրություններով օժտված պատանին 1925 թվականին ավարտել է համալսարանի քառամյա դասընթացը և ստացել տնտեսագետի դիպլոմ։ Տիրապետել է տարբեր լեզուների, զբաղվել համաշխարհային տնտեսագիտական գրականության ուսումնասիրմամբ։
Լեոնտևը նաև զբաղվել է տնտեսության աշխարհագրությամբ, ապա, հետազոտություններ կատարելու նպատակով, տեղափոխվել Գերմանիա։ Այնտեղ նա դոկտորական թեզ է պաշտպանել ռուսական ծագում ունեցող Վլադիրմիր Բորտկևիչի ղեկավարությամբ։ Թեզը նվիրված էր ժողովրդական տնտեսությանը որպես անընդհատ գործընթացի։ Դոկտորի կոչում է ստացել 1928 թվականին։ Լեոնտևի տնտեսագիտական մտածողությանը էապես նպաստել է նրա մաթեմատիկական պատրաստվածությունը։ Նրա առաջին գիտական հոդվածը նվիրված է եղել ԽՍՀՄ-ի 1923-24 թվականների ժողտնտեսությանը և տպագրվել է խորհրդային «Պլանային տնտեսություն» ամսագրում։
1929 թվականին Լեոնտևը գործուղվել է Չինաստան որպես տնտեսագետ-խորհրդական։
1931 թվականին ամերիկյան ականավոր տնտեսագետ Ու. Միտչելի հրավերքով նա մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատանք է ստացել Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոում (National Bureau of Economic Research)։
1932 թվականից Լեոնտևը քաղաքատնտեսություն է դասավանդել Հարվարդի համալսարանում, որտեղ կազմակերպել է «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծ» գիտական կոլեկտիվը։ Ոչ ուշ նրա մոտ են մեկնել նաև նրա ծնողերը։ «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծը» նա ղեկավարել է մինչև իր կյանքի վերջը։ Այդ ծրագրի իրագործման արդյունքում մշակվել են բազմաթիվ գծային հավասարումներ, ստեղծվել է բարդ մաթեմատիկական ապարատ՝ «Ծախսեր-արտադրություն» բանաձևին համապատասխան։ Դրանց լուծումը պահանջել է լուրջ հաշվողական տեխնիկա։
1973 թվականին իր հետազոտությունների համար Լեոնտևը արժանացել է Նոբելյանի մրցանակի։
Կյանքի վերջին տարիներին զբաղվել է շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներով՝ կապված արտադրական թափոնների արդյունքում միջավայրի աղտոտման հետ։
1975 թվականին Լեոնտևը Նյու Յորքի համալսարանում կազմակերպել է և մինչև 1986 թվականը ղեկավարել տնտեսագիտական համալսարանը։
ՄԱԿ-ի շրջանակներում զբաղվել է համաշխարհային տնտեսության զարգացման հիմնարար խնդիրներով։ Այդ հետազոտությունների արդյունքները նա ամփոփել է «Համաշխարհային տնտեսության ապագան» գրքում (1977)։
== Անձնական կյանք ==
1932 թվականին Լեոնտևը ամուսնացել է բանաստեղծուհի Էսթել Հելլենի Մարքսի հետ։ Վերջին տարիներին ապրել է Նյու Յորքում։ Նրա միակ դուստրը՝ Սվետլանա Ալպերսը, դարձել է Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր (Բերկլիում)։ 1980-1990-ականներին Լեոնտևը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ։ Նա և իր հարազատները բազմիցս եղել են Պետերբուրգում։
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 81-82։ |
247,905 | Գոլուբինկա (գյուղ, Բախչիսարայի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոլուբինկա (այլ կիրառումներ)Գոլուբինկա (ուկրաիներեն՝ Голубинка, Ղրիմի թաթարերեն՝ Foti Sala), գյուղ Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բախչիսարայի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Ֆոտի-Սալա։
2001 թվականի տվյալներով Գոլուբինկա գյուղում բնակվում էր 1 327 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
1,053,455 | Աստղագետ (գիտնական) | Աստղագետը աստղագիտության ոլորտի գիտնական է, որի նպատակը երկիր մոլորակի սահմաններից դուրս գտնվող որոշակի հարցի կամ ոլորտի ուսումնասիրությունն է։ Աստղագետները ուսումնասիրում են աստղագիտական մարմինները, ինչպիսիք են աստղերը, մոլորակները, լուսինները, գիսաստղերը և գալակտիկաները՝ դիտողական (անալիզի ենթարկելով տվյալները) կամ տեսական աստղագիտության մեջ։ Աստղագետների ուսումնասիրած թեմաների կամ ոլորտների օրինակներ են՝ մոլորակային գիտությունները, արեգակնային աստղագիտությունը, աստղերի ծագումը կամ զարգացումը, գալակտիկաների ձևավորումը և կապակցված, բայց տարբեր առարկաներ, ինչպիս օրինակ տիեզերագիտությունը, որը ուսումնասիրում է ամբողջ տիեզերքը։
Աստղագետները սովորաբար բաժանվում են երկու տեսակի՝ դիտողական և տեսական։ Դիտողական աստղագետները կատարում են երկնային մարմինների դիտարկումներ և վերլուծում են դրանց տվյալները։ Ի տարբերություն դրա, տեսական աստղագետները ստեղծում և ուսումնասիրում են այնպիսի առարկաների նմուշներ, որոնց հնարավոր չէ դիտարկել։ Քանի որ պահանջվում են միլիոնավոր և միլիարդավոր տարիներ, որպեսզի աստղային համակարգերը կամ գալակտիկաները ավարտեն իրենց կյանքի շրջանը, աստղագետները դիտարկում են տարբեր համակարգերի լուսանկարներ՝ դրանց զարգացման եզակի կետերում, որպեսզի պարզեն թե ինչպես են դրանք ձևավորվում, զարգանում և ոչնչանում։ Նրանք օգտագործում են այս տվյալները՝ նմուշներ կամ սիմուլացիաներ ստեղծելու համար,որպեսզի հասկանան, թե ինչպես են տարբեր երկնային մարմիններ գործում։
Աստղագիտության այս երկու հիմնական ճյուղերի ենթակարգերի մեջ են մտնում՝ մոլորակային աստղագիտությունը, գալակտիկական աստղագիտությունը և ֆիզիկական տիեզերագիտությունը։
== Ակադեմիական ==
Հնում աստղագիտությունը հիմնականում զբաղվում էր երկնքում երևույթների դասակարգմամբ և նկարագրությամբ, մինչ աստղաֆիզիկոսները փորձում էին բացատրել այդ երևույթները և դրանց միջև եղած տարբերությունները՝ օգտագործելով ֆիզիկական օրենքներ։ Այսօր այդ տարանջատումը հիմնականում վերացել է, և «աստղագետ» և «աստղաֆիզիկոս» հասկացությունները դարձել են փոխարինելի։ Պրոֆեսիոնալ աստղագետները բարձր կրթություն ստացած անհատներ են, որոնք սովորաբար ունեն ֆիզիկայի կամ աստղագիտության գիտությունների դոկտորի գիտական աստիճան և աշխատում են հետազոտական հաստատություններում կամ համալսարաններում։ Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են հետազոտությունների վրա աշխատելով, չնայած նրանք ունեն այլ պարտականություններ, ինչպիսիք են ուսուցումը, գործիքներ կառուցելը կամ աստղադիտարանի շահագործմանը օժանդակելը։
Իրականում, պրոֆեսիոնալ աստղագետների թիվն ԱՄՆ-ում բավականին փոքր է։ Ամերիկյան աստղագիտական ընկերությունը, որը Հյուսիսային Ամերիկայի պրոֆեսիոնալ աստղագետների գլխավոր կազմակերպությունն է, ունի մոտ 7000 անդամ։ Այս թվի մեջ են մտնում այլ ոլորտների՝ ֆիզիկայի, երկրաբանության և ճարտարագիտության գիտնականներ, որոնց հետազոտական հետաքրքրությունները սերտորեն կապված են աստղագիտության հետ։ Միջազգային աստղագիտական միությունը բաղկացած է 70 տարբեր երկրներից եկած գրեթե 10,145 անդամից, որոնք մասնակցում են աստղագիտական հետազոտություններին՝ թեկնածուական գիտությունների մակարդակով և դրանից դուրս։
Հակառակ այն դասական պատկերին, որտեղ ծեր աստղագետը աստղադիտակով նայում է երկնքին, աստղագետները հիմնականում օգտագործում են լիցքավորված զուգակցված սարքի (CCD) տեսախցիկներ՝ երկար և խորը ազդեցությունը գրանցելու և ավելի զգայուն պատկեր ստեղծելու համար, քանի որ լույսը ժամանակի ընթացքում ավելանում է։ Նախքան լիցքավորված զուգակցված սարքերը, դիտարկման հիմնական մեթոդ էին համարվում լուսանկարչական թիթեղները։ Ժամանակակից աստղագետները համեմատաբար քիչ են օգտագործում աստղադիտակներ՝ սովորաբար տարեկան ընդամենը մի քանի շաբաթ։ Դիտարկվող երևույթների վերլուծությունը, դրանց դիտարկման պատճառների վերաբերյալ կանխատեսումներ կատարելուն զուգահեռ, աստղադիտակները խլում են դիտողական աստղագետների ժամանակի մեծ մասը։
Դասավանդող աստղագետները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են բակալավրիատի և ասպիրանտուրայի դասարանների հետ։ Շատ համալսարաններում կան իրազեկման ծրագրեր՝ ներառյալ հանրային աստղադիտակի ժամանակը և երբեմն պլանետարիումը՝ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար։
Ավագ դպրոցում ապագա աստղագետները սովորաբար ունեն մաթեմատիկայի, գիտությունների և հաշվարկելու լայն փորձ։ Կարևոր է նաև անցնել այն դասընթացները, որոնք սովորեցնում են թե ինչպես ուսումնասիրել, գրել և ներկայացնել հոդվածներ։ Քոլեջում/ համալսարանում աստղագետների մեծ մասը ստանում է աստղագիտության կամ ֆիզիկայի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
== Սիրողական աստղագետներ ==
Պրոֆեսիոնալ աստղագետների քանակը համեմատաբար քիչ է, սակայն ոլորտը տարածված է սիրողական շրջանում։ Քաղաքների մեծ մասում կան աստղագիտական սիրողական ակումբներ, որոնք կանոնավոր կերպով հանդիպում են և հաճախ կազմակերպում աստղային երեկույթներ։ Խաղաղ օվկիանոսի աստղագիտական ընկերությունը աշխարհի ամենամեծ աստղագիտական խումբն է, որը բաղկացած է ինչպես պրոֆեսիոնալ և սիրողական աստղագետներից, այնպես էլ 70 տարբեր երկրներից եկած մանկավարժներից։ Ինչպես ցանկացած նախասիրություն, սիրողական աստղագետները ամսական մի քանի ժամ անցկացնում են նայելով աստղերին և ուսումնասիրելով հետազոտությունների վերջին զարգացումները։ Այնուամենայնիվ, սիրողական աստղագետները կարող են լինել այսպես կոչված «նստակյաց աստղագետներ» կամ մեծ ձգտում ունեցող մարդիկ, ովքեր ունեն գիտական աստիճանի աստղադիտակներ և գործիքներ, որոնցով նրանք ունակ են կատարել իրենց սեփական հայտնագործությունները և օգնել պրոֆեսիոնալ աստղագետներին՝ իրենց հետազոտություններում։
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Dallal Ahmad (1999)։ «Science, Medicine and Technology»։ in Esposito John։ The Oxford History of Islam։ Oxford University Press, New York։ ISBN 0-300-15911-0
Kennedy E.S. (1956)։ «A Survey of Islamic Astronomical Tables; Transactions of the American Philosophical Society» 46 (2)։ Philadelphia: American Philosophical Society
Toomer Gerald (1990)։ «Al-Khwārizmī, Abu Jaʿfar Muḥammad ibn Mūsā»։ in Gillispie, Charles Coulston։ Dictionary of Scientific Biography 7։ New York: Charles Scribner's Sons։ ISBN 0-684-16962-2 |
841,829 | Սալայի շրջան | Սալայի շրջան (լատիշ․՝ Salas novads), վարչատարածքային միավոր Լատվիայի հարավ - արևելքում մասում, գտնվում է Սելիա պատմական մարզում։ Շրջանը բաղկացած է երկու մասերից և կենտրոնի եզրին է գտնվում Սալա քաղաքը։
2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը կազմել է 4297 մարդ ։ Տարածքի մակերեսը կազմում է 317.12 կմ² ։
Տարածաշրջանը կազմավորվել է 2009 թվականի հուլիսի 1-ին Լատվիայի Եկաբպիսլի շրջանի վարչական բարեփոխումների ավարտից հետո։
== Ազգային կազմ ==
2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչության ազգային կազմը բաշխվել է հետևյալ կերպ՝
== Տարածքային բաժանում ==
Սալասի շրջան (Սալայի շրջան) (լատիշ․՝ Salas pagasts)
Սելպիլսի շրջան (լատիշ․՝ Sēlpils pagasts)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Официальный сайт Салского края(լատիշերեն) |
633,912 | Զբոսաշրջությունը Կիպրոսում | Զբոսաշրջությունը Կիպրոսում (հուն․՝ Τουρισμός σε Κύπρος), Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Կիպրոսի զբոսաշրջային հաջողությունները նպաստել են տնտեսական, մշակութային և արդյունաբերական հաջողությունների ձեռք բերմանը։
2006 թվականին Կիպրոսը գրանցել է շոկային ցուցանիշ։ Զբոսաշրջության հաշվին երկրի Համախառն Ներքին Արդյունքի տոկոսային բաժինը ավելացել է 10.7 %-ով։ Այդ տարի Կիպրոսի բյուջեն հարստացավ մոտ 5 մլն ԱՄՆ դոլարով։ Միայն 2006 թվականին Կիպրոսը ընդունել է մոտ 113,000 զբոսաշրջիկ։ Այդ ցուցանիշը գնալով նվազել է Կիպրոսում սկսած ճգնաժամի պատճառով։
Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունների տվյալների, Կիպրոսը համարվում է ամբողջ աշխարհի 40 ամենազբոսաշրջային երկրներից մեկը։ 2013 թվականին հրատարակված նոր տվյալների համաձայն, Կիպրոսը 29-րդն էր աշխարհում։ Բացի այդ, Կիպրոսը ըստ զբոսաշրջային ենթակառուցվածքների աշխարհի առաջատար երկիրն է։
Կիպրոսում զբոսաշրջիկներին գրավում է արևադարձային, տաք կլիման և մշտական արևը։ Զբոսաշրջիկների հիմնական ժամանակաշրջանը դա ամառը և աշունն է։ Ամենալավ զբոսաշրջային ամիսը հուլիսն է։
== Զբոսաշրջիկները տարբեր երկրներից ==
Կիպրոս ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը դրանք եվրոպացիներն են։ Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են Հյուսիսային Եվրոպայի երկրներից։ Զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը՝ դա բրիտանացիներն են։ Նրանք կազմում եմ ամբողջ զբոսաշրջիկների թվի գրեթե կեսը։
Նրանց այստեղ գրավում է անգլերենի բարձրակարգ իմացությունը և գաղութային ժամանակահատվածներից պահպանված անգլիական մշակույթի և քաղաքակրթության համադրությունը հունականի և թուրքականի հետ։ Բացի այդ, Կիպրոս կղզու վրա գտնվում են նաև բրիտանական երկու ռազմական հենակետներ՝ Ակրոտիրի և Դեկելիա։
Մյուս զբոսաշրջիկները գալիս են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Իտալիայից, Հայաստանից և այլ երկրներից։
== Զբոսաշրջային կենտրոններ ==
Լառնակա, քաղաք Կիպրոսի Հանրապետության արևելյան ափին։ Ըստ 2010 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 72,000 մարդ։ Լառնական կղզու երկրորդ առևտրական նավահանգիստն է և կարևոր տուրիստական կենտրոն։ Կիպրոս կղզի խոշորագույն օդանավակայանը՝ Լառնակա միջազգային օդանավակայանը, գտնվում է Լառնակայի ծայրամասում։ Համարվում է երկրի գլխավոր նավահանգիստը և զբոսաշրջային կենտրոնը։
Պաֆոս, Կիպրոսի խոշոր նավահանգիստներից մեկն է։ Գտնվում է համանուն շրջանի վրա՝ Պաֆոսի շրջանում։ Այն նաև Պաֆոսի շրջանի մայրաքաղաքն է։ Պաֆոսում է գտնվում Կիպրոսի երկրորդ ամենախոշոր օդանավակայանը՝ Պաֆոսի Միջազգային Օդանավակայանը։
Այիա Նապա, առողջավայր-քաղաք և նավահանգիստ Կիպրոսի Հանրապետության Ֆամագուստայի շրջանում։ Գտնվում է Կիպրոսի արևելյան մասում՝ հարավային ափերձ շրջանում։
Լիմասոլ, քաղաք Կիպրոսի հարավային ափին։ Լիմասոլը երկրորդ ամենամեծ քաղաքն է Կիպրոսում։ Քաղաքը նաև համանուն շրջանի մայրաքաղաքն է։ Բնակչությունը կազմում է մոտ 170 000 մարդ։ Կլիման արևադարձային է, տաք։
== Ծանոթագրություններ == |
554,984 | Տորացա Կոստե | Տորացա Կոստե (իտալերեն՝ Torrazza Coste), կոմունա Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում։ Բնակչության թիվը կազմում է 1517 մարդ, բնակչության խտությունը կազմում է 95 մարդ/կմ²։ Զբաղեցնում է՝ 16 կմ² տարածք։ Հեռախոսի կոդ՝ 0383։ Փոստային ինդեքս՝ 27050։
== Ծանոթագրություններ == |
300,369 | Բազարնիե Մատակի | Բազարնիե Մատակի (ռուս.՝ Базарные Матаки, թաթ.՝ Базарлы Матак), գյուղ Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Ալկեևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2002 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 5329 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
708,623 | Առաջնածինները սերիալի դերասանական կազմ | «Առաջնածինները» կամ «Հնամենիները» (անգլ.` The Originals), Ջուլի Պլեկի կողմից ստեղծված ամերիկյան հեռուստասերիալը, որը մեկնարկել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին առաջին եթերաշրջանում ունեցել է 8 հիմնական դերեր։
== Հիմնական դերեր ==
Այս ցուցակում այն դերակատարներն են, որոնք առնվազն մեկ եթերաշրջանում եղել են հիմնական կազմում։
== Ծանոթագրություններ == |
575,310 | Կաստրոնուովո դի Սանտ Անդրեա | Կաստրոնուովո դի Սանտ Անդրեա (իտալերեն՝ Castronuovo di Sant'Andrea), կոմունա Իտալիայում, Բազիլիկատա մարզում՝ Պոտենցա գավառում։
Բնակչությունը կազմում է 1274 մարդ (2008 թվական), բնակչության խտությունը կազմում է 31 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 46 կմ² տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 85030։ Հեռախոսային կոդը՝ 0973։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Կոմունայի վարչակազմ ==
Հեռախոս՝ 0973 835045
== Արտաքին հղումներ ==
Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
== Ծանոթագրություններ == |
50,989 | Լիբանանցիներ | Լիբանանցի ժողովուրդը հանդիսանում են էթնիկ խումբ որոնց ծագումը Լիբանան է։ Մշակութային ու լեզվական ժառանգությունը լիբանանյան ժողովրդի մի հարուստ խառնուրդ է երկու բնիկ տարրերն ու օտար մշակույթների։ Լիբանանցիների թիվը աշխարհում կազմում է ավելի քան 15 մլն.։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
773,388 | Յագուբ Մամադով | Յագուբ կամ Յագուբ Ջավադ օղլի Մամեդով (ադրբ.՝ Yaqub Məmmədov, մարտի 3, 1941(1941-03-03), Ալնաբադ, Գետաբեկի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի գիտնական և քաղաքական գործիչ, 1992 թվականին եղել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարը, այժմ ընդդիմադիր է։
== Գիտական գործունեություն ==
Յագուբ Մամադովը ավարտել է Ադրբեջանի բժշկական համալսարանի (ԱԲՀ) մանկաբուժության ֆակուլտետը և հենց նույն համալսարանում դասավանդել է ախտաբանական ֆիզիոլոգիա։ Այս ընթացքում նա հրապարակել է 370 գիտական աշխատանք, որոնք հիմնականում նվիրված էին ավշային համակարգին։
== Քաղաքական գործունեություն ==
Ադրբեջանում անկախության հռչակումից հետո տիրում էր քաղաքական քաոս, որն ավելի էր բարդացել Ղարաբաղյան հակամարտության գոտում հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանոքով, Մամեդովը ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ադրբեջանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը խորհրդարանի արտահերթ նստաշրջանի քվեարկության արդյունքներով 1992 թվականի մարտի 5-ին ընտրվում է Ադրբեջանի ազգային ժողովի խոսնակ, այդ պաշտոնում փոխարինելով թոշակի անցած Էլմիրա Կաֆարովային։ Հաջորդ օրն իսկ նախագահ Այազ Մութալիբովը ստիպված եղավ հրաժարական տալ։ Համաձայն Սահմանադրության նախագահի պաշտոնակատարը դարձավ խոսնակ Յագուբ Մամեդովը։ Այս պաշտոնում գտնվելու ընթացքում Մամեդովը մայիսի 7-ին Թեհրանում հանդիպում է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որպեսզի ստորագրի կրակի դադարեցման համաձայնագիրը և դրանից հետո սկսվի Իրանի միջնորդությամբ բանակցային գործընթացը։ Միաժամանակ հենց հաջորդ օրը համաձայնագիրը խախտվում է, երբ հայկական ուժերը ազատագրում են Շուշին։ Հարցազրույցների ժամանակ Մամեդովը ամընդհատ խուսափում է իր վրա վերցնել Շուշիի կորուստի պատասխանտվությունը։
1992 թվականի մայիսի 14-ին նախկին նախագահ Այազ Մութալիբովը իշխանության վերադարձավ այն բաից հետո, երբ խորհրդարանը առաջ բերելով Խոջալուի դեպքերը նրա վրայից հանեց քաղաքական անհեռատեսության պատասխանատվությունը։ Միաժամանակ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության խռովության հետևանքով հաջորդ օրն իսկ տապալվում է։ մայիսի 18-ին Մութալիբովը երկրորդ անգամ թոշակի է անցնում, իսկ Մամեդովը խոսնակի պաշտոնը զիջում է իր փոխարեն ընտրված Իսա Ղամբարին։ Մամեդովը 1992 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն չի կարողացել 5 %-ից ավելի ձայն հավաքել։
== Ծանոթագրություններ == |
457,484 | Հայոց այբուբենի հուշարձան | Հայոց այբուբենի հուշարձան, հուշարձան Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Կառուցվել է 2005 թվականին։
== Պատմություն ==
Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։
Քանդակներ՝
«Գրիգոր Լուսավորիչ»
«Գրերի արարումը, 405»
«Մովսես Խորենացի»
«Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվել Հակոբյան)
«Անանիա Շիրակացի» (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան, 4 մ, տուֆ), Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի և տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքև է ուղղված։ Ըստ քանդակագործի՝ վերև և ներքև պարզած ձեռքերը երկնքի և երկրի հետ կապի խոսուն վկայություն են։
«Խաչատուր Աբովյան», արձանի ներքևում քանդակված են Աբովյանի խոսքերը. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի տար թշնամյաց»։
«Թումանյանը և իր հերոսներից Գիքորը» (քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան))Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ. և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար։ Այն մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը։ Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է Միջին դարերում։
== Հեղինակներ ==
Գաղափարի հեղինակ՝ Աղվան Հովսեփյան
Ճարտարապետ` Ֆրեդ Աֆրիկյան
== Պատկերասրահ ==
== Տես նաև ==
Հայոց այբուբենի հուշակոթող (Օշական)
== Արտաքին հղումներ ==
Հայոց այբուբենի հուշարձան Archived 2016-03-05 at the Wayback Machine.
== Ծանոթագրություններ == |
261,465 | Մաղաջուր | Մաղաջուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Տուժիկ լեռան ստորոտին, Մաղաջուր գետակի ափին, Երզնկա քաղաքից հարավ-արևելք։
== Բնակչություն ==
XX դարի սկզբին ուներ 70-80 տուն բնակիչ։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
466,475 | Ստուդիա (այլ կիրառումներ) | Ստուդիա (լատ.՝ studio — ուսումնասիրումն, պարապմունքների սենյակ),
Նկարչի կամ քանդակագործի արվեստանոց։
Արվեստագետներ կամ դերասաններ կրթող դպրոց։
Թատերական կոլեկտիվ (ինչպես և արվեստագետների կոլեկտիվ), առավելաբար երիտասարդական, որ ծավալում է ստեղծագործական և ուսումնական գործունեություն։
== Տես նաև ==
Կինոստուդիա
Թատերական ստուդիաներ
Պարարվեստի ստուդիաներ։ |