id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
267,382 | Խոշոր սպիտակ խոզ | Խոշոր սպիտակ խոզ, խառը մթերատվության վաղահաս ցեղ։ Ստացվել է XIX դարում՝ Անգլիայում՝ տեղական ուշահաս, չինական վաղահաս և նեապոլյան ու պորտուգալական խոզերի բարդ վերարտադրական տրամախաչումից։
Նախկին ԽՍՀՄ-ում երկարատև տոհմային աշխատանքներից հետո ստեղծվել է փաստորեն նոր, երեք տիպի (մսային, մսա-ճարպային և ճարպային) ցեղ։ Վարազների կենդանի քաշը 300 - 350 կգ է, մերուններինը՝ 200 - 250։ Պտղատվությունը մեկ ծնում՝ 10 - 12 (առանձին դեպքերում՝ 32) խոճկոր։
Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում բազմաթիվ ցեղեր ստանալիս խոշոր սպիտակ խոզն օգտագործվել է որպես ելակետային և բարելավող ցեղ։ Բուծվում է Եվրոպայի բոլոր երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Նոր Զելանդիայում։ Հայաստանում՝ Արարատյան դաշտի, Լոռի-Փամբակի, Շիրակի և Սևանի ավազանի շրջաններում։ |
258,063 | Սուլուխ | Սուլուխ կամ Սլուկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք՝ Մուշ-Խնուս ճանապարհի վրա՝ Արածանի գետի ձախ ափին։
Եղել է նշանավոր հայաբնակ գյուղ։
== Պատմություն ==
1907 թվականի մայիսի 27-ին թուրքերը շրջափակում են Սուլուխ գյուղը և սկսվում է անհավասար կռիվ թուրքերի և հայ ֆիդայիների միջև։ Ֆիդայիներին գլխավորում էր Գևորգ Չաուշը։
Թուրքերը այդ օրը 150 սպանված և 250 վիրավոր տվեցին։ Նրանք Մուշից թնդանոթ ուզեցին։ Հայերը հեռացան Սուլուխից։ Կռվում մահացել էին Գևորգի երկու զինակիցները՝ Հագեն և Գալեն։ Գալեի և Հագոյի դիակներն իջեցրեցին Մուրադ գետի մեջ։ Իսկ Գևորգին թողեցին Արածանիի ափին՝ կամրջի մոտ և երկու սուլուխցու կարգադրեցին հսկել։ Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա։
Գյուղն ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915-1916 թվականներին։
== Բնակչություն ==
XX դարի սկզբներին ուներ 160 տուն՝ 1000 հայ բնակչով։
== Տնտեսություն ==
Սուլուխն հայտնի էր իր բարձրորակ հացահատիկներով։
== Պատմամշակութային կառույցներ ==
Սուլուխում է գտնվում գյուղի նշանավոր կամուրջը, որը պահպանվում է մինչև այժմ։ Գյուղի մոտակայքում կար Ս. Գևորգ անունով մատուռ։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
Սուլուխի կռիվ (1907)
Սուլուխի կամուրջ
== Ծանոթագրություններ == |
870,284 | Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձան | Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձան (ռուս.՝ Памятник Мстиславу Ростроповичу), հուշարձան Մոսկվայում, որը տեղադրվել է 2012 թվականին։ Հուշարձանը նվիրված է մեծանուն թավջութակահար, դաշնակահար և դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչին։ Գտնվում է Բրյուսի նրբանցքում, Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը և ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին։
== Նկարագրություն ==
Մստիսլավ Ռոստրոպովիչի քանդակը պատրաստվել է բրոնզից և տեղադրվել է գրանիտե սալիկներով դեկորացված բրոնզե պատվանդանի վրա։ Երաժիշտը պատկերված է թավջութակ նվագելիս։ Տպավորություն է ստեղծվում, որ այժմ կհնչի նրա կատարմամբ երաժշտությունը։ Հեղինակի՝ քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի խոսքով՝ «քանդակային հորինվածքում հաջողվել է բացահայտել երաժշտի անզուսպ էներգիան, որը նրան օգնում էր հաջողությամբ իրականացնել իր ցանկացած նախաձեռնությունը»։
== Պատմություն ==
Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։ Մստիսլավ Ռոսրոպովիչը և նրա կինը՝ երգչուհի Գալինա Վիշնևսկայան, ապրել են մոտակայքում՝ թիվ 8/10 ինըհարկանի շենքում (Մոսկվայի կոմպոզիտորների տուն), Բրյուսի նրբանցքում։ Այս շենքը կառուցվել էր հատուկ կոմպոզիտորների և Մոսկվայի Կոնսերվատորիայի պրոֆեսորների համար։ Այս տանն ապրել են նաև Դմիտրի Կաբալևսկին, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, Լեոնիդ Կոգանը, Սվյատոսլավ Ռիխտերը։
Հուշարձանի բացման արարողությունը կայացել է 2012 թվականի մարտի 29-ին։ Բացումը հարմարեցրել էին երաժշտի 85-ամյակին։ Բացման արարողությանը ներկա էին այն ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Բացումից 5 տարի անց արձանի մոտի պուրակը ևս անվանակոչվել է Մստիսլավ Ռոստրոպովիչի անունով։
== Ծանոթագրություններ == |
821,151 | Իսկական փոկեր | Իսկական փոկերի ընտանիքը ներառում է 13 ցեղի 18 կենդանիներ, որոնք տարածված են հյուսիսային և հարավային մերձբևեռային շրջաններում, ինչպես նաև արևադարձային լայնություններում։ Ականջախեցիներ չունեն, որով տարբերվում են մյուս՝ ականջավոր փոկերից։ Նախկինում իսկական փոկերը, ականջավոր փոկերն ու ծովացուլը ներառվում էին կաթնասունների դասի մաշկոտանիների կարգում, այժմ դասակարգվում են որպես գիշատիչների կարգի ընտանիքներ։ Պատկանում են շնանմանների ենթակարգին։
Իսկական փոկերի առջևի մաշկաթաթերը պատված են բրդով և ունեն մեծ մագիլներ, ետևինները ծառայում են միայն ջրում տեղաշարժվելու համար։ Ամենախոշորը հարավային ծովափիղն է, որի մարմնի երկարությունը մինչև 6,5 մ է, իսկ քաշը՝ մինչև 100 կգ։
Տեսակներից 9-ը բնակվում են հյուսիսային բևեռամերձ ծովերում, 5-ը Անտարկտիդայի ափերին, 3-ը արևադարձային ծովերում (վանական փոկեր), 2-ը քաղցրահամ ջրերում (բալկայան և կասպյան փոկեր)։ Քաղցրահամ ջրերի բնակիչ է համարվում նաև օղակավոր փոկը, որը լայնորեն տարածված է հյուսիսային բևեռամերձ ծովերում (բնակվում է նաև Ռուսաստանի Լադոգա և Ֆինլանդիայի Սայմա լճերում)։ Չեն հանդիպում միայն Հնդկական օվկիանոսում։ Անհետացման վտանգի տակ են արևադարձային ծովերում բնակվող վանական փոկերը, որի տեսակներից մեկը՝ կարիբյան վանական փոկը, ներկայումս համարվում է ոչնչացված (1950-ականներից ի վեր)։ Մյուս տեսակները տարածված են Միջերկրական ծովի շրջաններում (սովորական վանական փոկ) և Հավայան կղզիներում (հավայան վանական փոկ)։
Իսկական փոկերը բնակվում են հիմնականում ափամերձ ջրերում, բազմացման և մորթափոխման ժամանակ հսկայական կուտակումներ են առաջանում առավելապես սառույցների վրա, հազվադեպ՝ ափերին։ Կուտակված կենդանիների թիվը կարող է հասնել 10 հազարի։ Նորածին ձագերի մորթին հաստ է, հաճախ՝ սպիտակ։ Երեք ամսից ձագերը մորթափոխվում են։ Ձյունաճերմակ մորթի ձեռք բերելու համար նախկինում հաճախ ոչնչացնում էին գրենլանդական և կասպյան փոկերի ձագերին։ Ներկայումս ձագերի որսն արգելված է։
Սնվում են ձկներով, փափկամորթներով, խեցգետնակերպերով, ծովային հովազները՝ նաև պինգվիններով ու այլ փոկերով։ Հրաշալի լողում են ու սուզվում, կարճ տարածությունների վրա զարգացնում են մինչև 24 կմ/ժ արագություն։ Սուզման ռեկորդը պատկանում է Ուեդդելի փոկին (մինչև 600 մ), որը կարող է ջրի տակ մնալ մինչև 1 ժամ։ Ցամաքում տեղաշարժվում են դանդաղ, կողքից կողք թեքվելով, սառույցների վրա՝ սահելով։
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
241,613 | Սեմյոնովկա (գյուղ, Բերդիչևի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍեմյոնովկաՍեմյոնովկա (ուկրաիներեն՝ Семенівка), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Բերդիչևի շրջանում։
2001 թվականի տվյալներով Սեմյոնովկա գյուղում բնակվում էր 1 049 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2075 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 505,54 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
313,367 | Մալոյաբլոնովո (գյուղ, Պրոխորովսկի շրջան) | Մալոյաբլոնովո (ռուս.՝ Малояблоново), գյուղ Ռուսաստանի Բելգորոդի մարզի Պրոխորովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը վերջին գրանցված տվյալներով կազմում էր 167 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
430,618 | Սասուն Գրիգորյան (ճարտարապետ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն Գրիգորյան (այլ կիրառումներ)Սասուն Սեդրակի Գրիգորյան (մարտի 18, 1942(1942-03-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 13, 1993(1993-03-13), Երևան, Հայաստան), նեոդասական և հայ ավանդական ազգային ոճերով աշխատող սովետական ժամանակաժրջանի հայ ճարտարապետ։
Սահականուշ Գրիգորյանի եղբայրը։
== Կենսագրություն ==
1965 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1965-1979 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1979-1993 թվականներին՝ Լենինականի գիտա-վերականգնման արտադրության հատուկ արվեստանոցի տնօրեն։
Համահեղինակ Է Երևանի Օղակաձև զբոսայգու՝ Տերյան-Աբովյան փողոցների միջնահատվածի (1960-1985), Գյումրու «Կումայրի» պետական պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցի (1980, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985), Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, Մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի վերականգնման նախագծերի։
2014 թվականին Գյումրի քաղաքի Ռիժկով փողոցում տեղադրվել է նրա հուշատախտակը։
== Հիմնական աշխատանքները ==
Հարավ-արևմտյան բնակելի թաղամաս Երևանում
Հարավ-արևմտյան բնակելի թաղամասի B-1 և B-2 միկրոշրջանների զարգացում Երևանում
9-հարկանի երկու մակարդակով բնակելի շինություն Երևանում
Տիգրանյան փողոցում գտնվող Պետական բանկի բնակելի շենք Երևանում
Փափազյան փողոցի փակուղիների բնակելի շենք Երևանում
Նորք թաղամասի կույրերի կենսաթոշակային միության բնակելի շենք Երևանում
Հարսանեկան պալատ Երևանում
Օղակաձև զբոսայգու հատվածը Տերյան և Աբովյան փողոցների միջև Երևանում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ընդլայնումը Երևանում
Կումայրիի արգելոցի ճարտարապետական հուշարձանների վերականգնում և հարմարեցում (Կումայրիի պահպանվող տարածքների ՁՊՎ) Լենինականում
Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների վերականգնման ծրագրեր Լենինականում
Մայիսյանի VII դարի Տիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Սասուն Գրիգորյան
Ռադիո «Մարիամ», հաղորդում Սասուն Գրիգորյանի մասին
Ճարտարապետ Սասուն Գրիգորյանի անվան հուշատախտակ է բացվել Գյումրիում |
449,600 | Հարավամերիկյան գորշ աղվես | Հարավամերիկյան գորշ աղվեսը (լատ.՝ Lycalopex griseus) աղվեսի տարատեսակ է, որը բնակվում է միայն Հարավային Ամերիկայում՝ Արգենտինայում և Չիլիում։ Ունի բազմաթիվ անվանումներ՝ արգենտինական աղվես, պատագոնյան աղվես, չիլլա, գորշ զորրո և այլն։
== Արտաքին բնութագիր ==
Հարավամերիկյան գորշ աղվեսը չափսերով փոքր կենդանի է։ Նա կշռում է մոտ 2,5 - 4 կգ։ Մարմնի երկարությունը 45-70 սմ է։ Արուները ավելի մեծ են քան էգերը։
Ունի մոխրագույն գունավորում։ Ականջների ծայրերը, պոչը և մեջքի կենտրոնական մասը ավելի մուգ են։
== Սնունդը ==
Հարավամերիկյան գորշ աղվեսը սնվում է մանր կենդանիներով՝ կրծողներ, նապաստակներ, փոքր թռչուններ, գորտեր, թռչունների ձվեր, մողեսներ և այլն։
== Բազմացումը ==
Այս կենդանին քիչ ուսումնասիրված է, այդ իսկ պատճառով քիչ տեղեկություն է հայտնի նրա մասին։ Հայտնի է, որ նրանք բազմանում են մարտին։ Ծնվում են 2-4 ձագեր։
== Ապրելավայրը ==
Հարավամերիկյան գորշ աղվեսը հանդիպում է Արգենտինայում և Չիլիում։ Ապրում է հիմնականում Անդյան լեռներում և դրանց հարող տարածքներում։ Նա ապրում է Արգենտինայի արևմտյան հատավածում։ Տեղեկություններ կան, որ այս կենդանին հանդիպում է նաև Պերուում, բայց դա չի հաստատվել։
Այս աղվեսը կարող է ապրել կլիմայական տարբեր պայմաններում՝ չոր և քարքարոտ լեռներում, տրոպիկական անտառներում, տարբեր տաք ու սառը վայրերում։
== Արտաքին հղումներ ==
http://www.lioncrusher.com/animal.asp?animal=19 Archived 2006-12-10 at the Wayback Machine.
http://www.canids.org/species/Funes%20et%20al%202006%20Manejo%20de%20zorros%20en%20Argentina.pdf Archived 2011-09-27 at the Wayback Machine.) |
303,694 | Էուշտա | Էուշտա (ռուս.՝ Эушта), գյուղ Ռուսաստանի, Տոմսկի մարզի Տոմսկի քաղաքային օկրուգի կազմում։
Բնակչությունը 2012 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 464 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
14,201 | Տեղական իշխանությունների պալատ | Տեղական իշխանությունների պալատը մեկն է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի երկու պալատներից։ Տեղական իշխանությունների պալատը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տեղական իշխանությունների միասնական ձայնն է։
Տեղական իշխանությունների պալատի գործունեության հիմնական նպատակն է տեղական ժողովրդավարության իրավիճակի գնահատումը և տեղական ընտրությունների դիտորդությունը՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին համաձայն։ Պալատը նաև աջակցում է եվրոպական քաղաքների միջև համագործակցությանը, ինչպիսիք են օրինակ միջմշակութային երկխոսությունը և էլեկտրոնային ժողովրդավարությունը։ Այն խթանում է տեղական ժողովրդավարության սկզբունքները նաև Եվրոպայի աշխարհագրական տարածքից դուրս, օրինակ քաղաքների եվրո-արաբական երկխոսության և եվրո-միջերկրածովյան համագործակցության շրջանակներում։
Պալատի հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ Կոնգրեսի լիագումար նիստերի ընթացքում։ Հանդիպումներին թեմատիկ բանավեճեր են տեղի ունենում մի շարք հարցերով, ինչպես օրինակ՝ ռադիկալացման դեմ պայքար, քաղաքների համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, միգրացիա, մշակութային ժառանգության պաշտպանություն։ Արդյունքում ընդունվում են հանձնարարականներ և բանաձևեր։ Անհրաժեշտության դեպքում Տեղական իշխանությունների պալատը կարող է անդամ որևէ պետությունից պահանջել ներկայացնել զեկույց իր փորձառության որևէ կոնկրետ թեմայով։ Տեղական իշխանություների պալատը քննարկում է իր իրավասության շրջանակում ընկած հարցեր, այն է՝ Եվրոպայում տեղական չափմանը վերաբերող նշանակալի ընթացիկ խնդիրներ, և անհրաժեշտության դեպքում կարող է բանավեճ նախաձեռնել Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ։ Պալատի անդամների ցանկը կարելի է տեսնել այստեղ։
= Հանձնաժողովներ =
2010 թ․-ի հոկտեմբերին ձևավորվեցին Կոնգրեսի երեք հանձնաժողովները՝ Մոնիտորինգի հանձնաժողովը, Կառավարման հանձնաժողովը և Ընթացիկ հարցերի հանձնաժողովը։
==== Մոնիտորինգի հանձնաժողով ====
Մոնիտորինգի հանձնաժողովը հետևում է անդամ պետությունների կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտրայով ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների իրականացմանը։ Այն կազմակերպում է մոնիտորինգային այցեր, պատրաստում անդամ պետություններում տեղական և տարածքային ժողովրդավարության իրավիճակի մասին զեկույցներ։ Հանձնաժողովի անդամների ցանկը ներկայացված է այստեղ։
==== Կառավարման հանձնաժողով ====
Կառավարման հանձնաժողովը պատասխանատու է Կոնգրեսի կանոնադրական մանդատին առնչվող հարցերի համար, որոնք ներառում են հանրային ֆինանսները, միջռեգիոնալ համագործակցությունը, էլեկտրոնային ժողովրդավարությունը, ինչպես նաև միջկառավարական մարմինների հետ համագործակցությունը։ Կոնգրեսի կայքում կարելի է գտնել Կառավարման հանձնաժողովի անդամների ցանկը։
==== Ընթացիկ հարցերի հանձնաժողով ====
Այս հանձնաժողովը զբաղվում է տեղական և տարածքային կառավարությունների դերի հարցերով՝ ժամանակակից հասարակությունների մարտահրավերների լույսի ներքո։ Այն զբաղվում է մի շարք հարցերով, ինչպիսիք են օրինակ ներառական հասարակությունը, քաղաքացիների մասնակցությունը, կրթությունը, միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը, սեռական ոտնձգություններից երեխաների պաշտպանությունը, երիտասարդների մասնակցությունը, միգրանտների ինտեգրումը՝ Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների տեսանկյունից։ Ընթացիկ հարցերի հանձնաժողովի անդամների ցանկը կարելի է տեսնել Կոնգրեսի կայքում։
= Բյուրո =
Պալատը ընտրում է իր Բյուրոն (ղեկավար մարմինը), որը բաղկացած է մեկ նախագահից (ընտրվում է Պալատի անդամների թվից 2 տարի ժամկետով) և 7 փոխնախագահներից՝ հնարավորինս պահպանելով անդամ պետությունների աշխարհագրական հավասարակշիռ տեղաբաշխումը։
Տեղական իշխանությունների պալատի Բյուրոյի կազմը կարելի է տեսնել Կոնգրեսի պաշտոնական կայքում։
= Քարտուղարություն =
Պալատի Քարտուղարությունը ղեկավարում է Գործադիր քարտուղարը, որին նշանակում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը։ Պալատի նստաշրջանները տեղի են ունենում Ստրասբուրգում ու նախորդում կամ/և հաջորդում են Կոնգրեսի տարեկան նստաշրջաններին։ Այս նստաշրջանները դռնբաց են։
= Անդամների ցանկ =
Տեղական իշխանությունների պալատի անդամները, որոնք տեղական ինքնակառավարման մարմնում [M1] կա՛մ ուղղակիորեն ընտրված են կա՛մ քաղաքականորեն հաշվետու են ուղղակի ընտրված կառույցին/ժողովին, նշանակվում են յուրաքանչյուր անդամ պետությանը բնորոշ ընթացակարգով։ Պալատը հնարավորություն է ընձեռում տարբեր երկրներում տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչներին հավաքվել մեկ վայրում և քննարկել ընդհանուր խնդիրներ, կիսվել հաջողված փորձառությամբ և մշակել քաղաքականություններ։
Պալատի 324 անդամները ներկայացնում են 47 անդամ պետությունները և նշանակվում են 2 տարի ժամկետով։ Համաձայն 2020 թ․-ի հունվարի 15-ին ընդունված Կոնգրեսի կանոնադրության՝ բոլոր անդամ պետությունների պատվիրակությունների կազմը պետք է երաշխավորի տվյալ երկրի աշխարհագրական տարածքների, տարբեր տեղական իշխանությունների և քաղաքական ուժերի, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասարաչափ ներկայացվածություն։
Կոնգրեսում անդամ պետությունները իրավունք ունեն նույնքան անդամ ունենալ, որքան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։
Տեղական իշխանությունների պալատի անդամների քանակը 324 է (ներկայացուցիչներ և փոխարինող անդամներ), իսկ տեղերի բաշխումը հետևյալն է՝
= Հղումներ =
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պաշտոնական կայք
Հանձնաժողովների պաշտոնական կայք
Կոնգրեսի գործունեությունը Հայաստանում |
559,625 | Դաուդա Կայրաբա Ջավարա | Դաուդա Կայրաբա Ջավարա (անգլ.՝ Dawda Kairaba Jawara, մայիսի 16, 1924(1924-05-16), Բարաջալի, Կենտրոնական գետ, Գամբիա - օգոստոսի 27, 2019(2019-08-27), Bakau, Greater Banjul Area, Գամբիա), Գամբիայի պետական գործիչ։ Ժողովրդա-առաջադիմական կուսակցության հիմնադիր (1959) և առաջնորդ։
1960-1961 թվականներին եղել է լուսավորության և սոցիալական բարեկեցության նախարար,
1962-1963 թվականներին՝ գլխավոր մինիստր։1963 թվականից, Գամբիային լրիվ ներքին ինքնավարություն տալուց հետո՝ վարչապետ։ 1965 թվականի փետրվարից՝ անկախ Գամբիայի վարչապետ, 1970 թվականից՝ նախագահ։
== Ծանոթագրություններ == |
102,770 | (3909) Գլեդիս | (3909) Գլեդիս (անգլ.՝ Gladys), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1988 թվականի մայիսի 15-ին Կենեթ Զեյգլերի կողմից Անդերսոն Մեսայում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,609409 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,2937 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,9252 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1539,61 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,233825 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 13,18° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(3909) Գլեդիս աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
1,053,891 | Աշոտ Ղազարյան (զինվորական) | Աշոտ Սերժիկի Ղազարյան (հունվարի 18, 1974(1974-01-18), Հադրութ, Հադրութի շրջան - հոկտեմբերի 16, 2020(2020-10-16), Հադրութի շրջան, Արցախ), հայ զինվորական, N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ։
== Կենսագրություն ==
Աշոտ Ղազարյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 18-ին Հադրութում։ Հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Աշոտը սովորել է Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1995 թվականին առաջնագծի զորամասերից մեկում նշանակվել է դասակի հրամանատար, հետագայում՝ վաշտի հրամանատար։
2001-2003 թվականներին վերապատրաստվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայում։
2007 թվականին նշանակվել է տանկային զորամասի հրամանատարն է, պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։
Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը 2010 թվականին պարգևատրվել «ՀՀ ԶՈՒ լավագույն տանկային զորամաս» պատվո դրոշով։
Մասնակցել է Արցախյան բոլոր պատերազներին, զոհվել 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, իր ծննդավայրում՝ Բայրաքթարի հարվածից։
Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։
== Ընտանիք ==
Եղել է ամուսնացած, ունի երկու որդի և մեկ դուստր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Արծիվ հրամանատար էր, իր «թևերով» շատ զինվորների է փրկել․գնդապետ Աշոտ Ղազարյանը միշտ առաջինն էր
Գնդապետ Աշոտ Ղազարյանը կյանքն ու 30-ամյա կռիվն ավարտեց 46 տարեկանում (Տեսանյութ)
Հետմահու պարգևատրված գնդապետերը |
574,826 | Մուհամմեդ Հասան (ռեստլեր) | Մարկ Կոպանի (անգլ.՝ Mark Copani, նոյեմբերի 7, 1981(1981-11-07), Ամման, Հորդանան), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։
Առավել հայտնի է «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպությունում հանդես գալու տարիներից (2004-05)՝ մարմնավորելով Մուհամմեդ Հասան (Muhammad Hassan) ռինգային անվամբ ամերիկյան արաբի։
Կոպանիի կարիերան ընդհատվել է ահաբեկչական նրբերանգներ պարունակող ռինգային վիճարահույց սյուժեի և 2005 թվականի հուլիսի 7-ի Լոնդոնի ահաբեկչական դեպքերի համընկման պատճառով։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էջը IMDb կայքում (անգլերեն) |
562,805 | Վոլոշկա (գետ) | Վոլոշկա (ռուս.՝ Волошка), գետ Ռուսաստանում, Արխանգելսկի մարզում, Օնեգա գետի աջ վտակն է։ Հոսում է Կարգոպոլսկի և Կոնոշսկի շրջաններում։
== Բնութագիր ==
Գետի երկարությունը 260 կմ է։ Ավազանի տարածքը կազմում է 7100 կմ2։ Ջրի ծախսը կազմում է 71,7 մ3/վ։
== Վտակներ ==
Ձախ՝Յուգոնդիշ, Սոնիկա, Լեյբուշա, Կոմժա, Վադյիցա
Աջ՝Փոքր Պորմա, Մեծ Պորմա, Մեծ Շույա, Նիմենգա, Վանդիշ, Վոխտոմիցա, Կոնոշա, Դոլգայա, Սինցիբինա, Օսինովկա, Նիվա
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
5,340 | 1460 | 1460 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է կիրակի օրը։ Սա մեր թվարկության 1460 թվականն է,
XV դարի 60-րդ տարին։
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
856,999 | Սերգեյ Մարկով (այլ կիրառումներ) | Սերգեյ Մարկով կարող է վերաբերվել.
Սերգեյ Մարկով (ծնվ.՝ 1958), ռուս քաղաքագետ։
Սերգեյ Մարկով (ծնվ.՝ 1878-1918), ռուս ռազմական գործիչ։ |
998,949 | Ավստրալիական դոլար | Ավստրալիական դոլար (նշան`$; կոդ`AUD), Ավստրալիայի միության արժույթ, ներառյալ Ծննդյան կղզիներ, Կոկոսյան կղզիներ և Նորֆոլք կղզիներ, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան պետություններ Կիրիբատին, Նաուրուն և Տուվալուն։ Բաղկացած է 100 ցենտից։ Սովորաբար նշվում է կարճ տարբերակով`դոլարի նշանով ($), բայց գոյություն ունի այլ տարբերակներ ևս` A$, $A, AU$ և $AU:
Ավստրալիական դոլարը աշխարհի ամենաշատ վաճառվող արժույթների շարքում զբաղեցնում է վեցերորդ տեղը (ԱՄՆ դոլարից, եվրոից, իենից, ֆունտ ստերլինգից և շվեյցարական ֆրանկից հետո), կազմում է համաշխարհային արժութային գործարքների 5%-ը։ Ավստրալիական դոլարի տարածվածությունը, արժույթի վաճառողների շրջանում, պայմանավորված է Ավստրալիայում ունեցած բարձր տոկոսադրույքով, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ արժույթի շուկայում բացակայում է կառավարության միջամտությունը։ Կայուն է ընդհանուր ավստրալիական տնտեսությունը և քաղաքական համակարգը։
Թղթադրամների թողարկման համար 1988 թվականից կիրառվում է ոչ թե թուղթ, այլ հատուկ, բարակ պլաստիկ։
== Պատմություն ==
Ավստրալիական դոլարը, որը հանդիսանում է տասնորդական արժույթ, շրջանառության մեջ է դրվել 1966 թվականի փետրվարի 14-ից և փոխարինել է տասներկուերորդական ավստրալիական ֆունտին։
Ազգային նոր արժույթի թողարկումը դեռևս 1960 թվականին նախաձեռնել էր Ավստրալիայի պահուստային բանկը։ Երկար ժամանակ երկրում նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, նախագծում էին նոր արժույթի նշանը։ Այդ ընթացքում ավելի քան հազար տարբերակ է եղել արժույթի անվան վերաբերյալ։ 1965 թվականին Ավստրալիայի վարչապետ Ռոբերտ Մենզիսը առաջարկեց «the royal» անվանումը։ Սակայն այն բնակչության կողմից չպաշտպանվեց, այդ իսկ պատճառով արժույթը ստացավ դոլար անվանումը։ Տրեյդերների խոսակցականում ավստրալիական դոլարը անվանվում է «օզզի» (aussie):
1988 թվականին թողարկվեց առաջին պլաստիկե թղթադրամները։
== Մետաղադրամներ ==
1966 թվականին շրջանառության մեջ դրվեց 1, 2, 5, 10, 20 և 50 ցենտ արժողությամբ մետաղադրամները։ Մեկ դոլարանոց մետաղադրամը թողարկվել է 1984 թվականին, իսկ երկու դոլար արժողությամբ մետաղադրամը`1988 թվականին։ 1 և 2 արժողությամբ մետաղադրամները շրջանառությունից դուրս է եկել 1991 թվականին, 1 դոլարանոց թղթադրամը`1984 թվականին, իսկ 2 դոլարանոցը`1988 թվականին։
Բոլոր ավստրալիական դոլարների մետաղադրամների դիմերեսին Եղիսաբեթ II թագուհին է և հատվում է Ավստրալիայի Թագավորական դրամահատարանում (անգլ.` Royal Australian Mint):
Ավստրալիան պարբերաբար թողարկում է հիշարժան մետաղադրամներ 50 ցենտ արժողությամբ։ Առաջինը թողարկվեց 1970 թվականին`ի հիշատակ հետազոտող Ջեյմս Կուկի, որը հետազոտություններ էր իրականացրել Ավստրալիա մայրցամաքի արևելյան ափերին։ Այնուհետև հաջորդել է` 1977 թվականի մետաղադրամը, որը նվիրված էր Եղիսաբեթ II արծաթե հոբելյանին, 1981 թվականի մետաղադրամը`ի պատիվ արքայազն Չարլզի և Դիանայի ամուսնության, 1982 թվականի մետաղադրամը`ի պատիվ Բրիսբենի Համագործակցության Խաղերին և այլն։ Բացի այդ, իրականացրեցին մետաղադրամների հատուկ թողարկում` 20 ցենտ և 1 դոլար արժողությամբ։
== Թղթադրամներ ==
1966 թվականին թողարկվեց ավստրալիական դոլարի առաջին թղթե թղթադրամները։ 1, 2, 10 և 20 դոլար արժողությամբ թղթադրամները համարժեք էին նախկին ավստրալիական ֆունտին։ Հինգ դոլարանոց թղթադրամը թողարկվել է 1967 թվականին, այն բանից հետո, երբ բնակչությունը ծանոթացավ տասնորդական դրամական համակարգին։
1984 թվականին 1 դոլարանոց թղթադրամը փոխարինվեց մետաղադրամով, իսկ 2 դոլար արժողությամբ թղթադրամը`1988 թվականին։ 50 դոլարանոց թղթադրամը թողարկվել է 1973 թվականին, իսկ 100 դոլարանոցը`1984 թվականին։ Ավստրալիական բոլոր թղթադրամները ունեն հավասար բարձրություն, բայց տարբեր երկարություն։
1988 թվականին թողարկվեց առաջին պլաստիկե թղթադրամը (այն նվիրված էր Ավստրալիայի եվրոպական վերաբնակեցման երկու հարյուր ամյակին)։ Ներկայումս բոլոր թղթադրամները պատրաստված են հատուկ պլաստիկից։
2014 թվականին Ավստրալիայի պահուստային բանկը հայտարարեց նոր սերնդի թղթադրամների թողարկաման մասին։ Նոր սերնդի թղթադրամները կունենային պաշտպանության նոր միջոցներ, ինչպես նաև ռելիեֆային նախշեր` կույրերի և վատ տեսողություն ունեցողների համար։ 5 դոլար արժողությամբ թղթադրամը շրջանառության մեջ դրվեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, 10 դոլար արժողությամբ թղթադրամը շրջանառության մեջ է դրվեց 2017 թվականի վերջին։
== Փոխարժեքի ռեժիմ ==
Ներկայումս Ավստրալիայում կիրառում են ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ։ Փոխարժեքի նմանատիպ քաղաքականության արդյունավետությունը գնաճի ցուցանիշներն են։
== Տես նաև ==
ԱՄՆ դոլար
Եվրո
Իեն
Ֆունտ ստերլինգ
Կանադական դոլար
Շվեյցարական ֆրանկ
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Корнелиус Лука Торговля на мировых валютных рынках = Trading in the Global Currency Markets. — М.: Альпина Паблишер, 2005. — 716 с. — ISBN 5-9614-0206-1
== Արտաքին հղումներ ==
Резервный банк Австралии
Монеты Австралии
Банкноты Австралии на сайте Феодосийского музея денег
Монеты Австралии на сайте Феодосийского музея денег
Монета 1 австралийский доллар
Галерея банкнот Австралии(գերմ.)(անգլ.) |
264,679 | Բարբաս | Բարբաս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառակում։ Գտնվում էր Գենջից 18 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի վտակներից մեկի հովտում՝ անտառապատ վայրում։
XX դարի սկզբին ուներ 6 տուն քուրդ բնակիչ։ Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր։
Բարբասի մասին հիշատակվել է ասորական Թգլաթպալասար III-ի արձանագրություններում։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
300,230 | Արիկովո | Արիկովո (ռուս.՝ Арыково), գյուղ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Կունաշակսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
38,076 | Զուգդիդի շրջան | Զուգդիդիի շրջան (վրաց.՝ ზუგდიდის მუნიციპალიტეტი) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Սամեգրելո և Զեմո-Սվանեթի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Զուգդիդի քաղաքն է։ |
719,750 | Կրիվոե (լիճ) | Կրիվոե (ռուս.՝ Кривое), լիճ Վիտեբսկի մարզի Ուշաչսկի շրջանում։ Մտնում է Ուչաշսկի խմբի լճերի մեջ։
== Նկարագրություն ==
Լճի անվանումը ծագել է ափամերձ գծի բարդ ձևերից` բազմաթիվ ծոցեր, հրվանդաններ, կղզյակներ, նեղ, խոր հոսանքներ, ալիքներ։ Առավելագույն խորությունը գտնվում է հյուսիսային և հարավային մասերում։ 20-մետրանոց խորություն է գրանցվել հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում։ Հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևմտյան մասերում ափերի թեքությունը հասնում է 50 մ-ի և 40° պտույտի։
Քանի որ լճի փորվածքը փակ է քամիների առաջ, առաջանում են ամեն ալիքին բնորոշ ճողփյուններ, ինչը դժվարացնում է լճի ջերմային ռեժիմի կարգավորումը։ Նույնիսկ ամառային շրջանում ջրի 70 %-ը չի ունենում 6 °C-ից բարձր ջերմաստիճան։ Դրան նպաստում է նաև լիճ մտնող ջրերի թույլ հոսքը. վտակներն ու առվակները լիճ են թափվում հիմնականում գարնանը, իսկ ամռանը չորանում են։
== Բուսական աշխարհ ==
Կրիվոե լիճն աչքի չի ընկնում հարուստ բուսականությամբ։ Եղեգնը և շամբին ձևավորում են 10 մ լայնությամբ հատված։ Շատ տեղեր քարքարոտ են և ընդհանրապես զուրկ են բուսականությունից։ Ջրի թափանցիկության շնորհիվ` բույսերը տեսանելի են մինչև 8 մ խորությունից։
== Կենդանական աշխարհ ==
Պլանկտոնի քանակությունը քիչ է։ Առանձնանում է խեցգետնի Limnocalanus macrurus տեսակի առկայությամբ։ Լճի ջրերում հանդիպում են սիգ, շիղաձկներ, գայլաձկներ, օձաձկներ, ծանծաղաձկներ, պերկես։
== Էկոլոգիա ==
Լճի ափերը քիչ են բնակեցված։ Լճի շրջակայքում չկան արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ շրջակայքում առկա խիտ անտառները պահպանում են լիճը գյուղատնտեսական աղտոտումից։ Այս գործոններով էլ պայմանավորված է լճի ջրերի մաքրությունն ու լավ որակը, ինչը գրավում է զբոսաշրջիկներին։ Եզակի մարգարտի պահպանման նպատակով լիճն իր շրջակայքով 1979 թվականին հռչակվել է հանրապետական նշանակության ջրային արգելավայր։
== Ծանոթագրություններ == |
443,736 | Կոբելյակիի շրջան | Կոբելյակիի շրջան (ուկրաիներեն՝ Кобеляцький район), շրջան Ուկրաինայի Պոլտավայի մարզում։
Ստեղծվել է 1925 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Կոբելյակի։
Շրջանը Ուկրաինայի 2020 թվականի հուլիսի 20-ի վարչական բարեփոխման արդյունքում լուծարվել է. նրա տարածքը միացվել է Պոլտավայի շրջանին (ամբողջ մարզում թողնվել է ընդամենը չորս շրջան): Լուծարումից առաջ անցկացված մարդահամարի տվյալներով շրջանի բնակչության թվաքանակը եղել է 40.172:
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1800 կմ²։
== Բնակչություն ==
2001 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 54144 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 30,08 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Պետական վիճակագրական ծառայության կայքը (ուկր.) |
418,161 | Վալաստե | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալաստե (այլ կիրառումներ)Վալաստե (էստ․՝ Valaste), գյուղ Էստոնիայի Իդա-Վիրումաա նահանգի Կոհտլա շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 105 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
55,135 | ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1977 (ընտրական մրցաշար) | 1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ընտրական մրցաշար միաժամանակ հանդիսանում էր 1978 թ. աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի առաջին փուլը։ Նախապես հայտ ներկայացրած Հոնդուրասը հրաժարվեց մասնակցությունից նախքան ընտրական մրցաշարի սկիզբը։ Ուղեգրերը խաղարկվեցին երեք ընտրական զոնաներում (երկուական ուղեգիր յուրաքանչյուր զոնայում), որտեղ հավաքականները միմյանց հետ հանդիպեցին երկուական անգամ՝ տանը և դրսում։
== Հյուսիսամերիկյան ընտրական զոնա ==
Հանդիպումների արդյունքները
Կանադան և Միացյալ Նահանգները հավաքեցին հավասար միավորներ` գոլերի տարբերության հավասարության պարագայում, և նշանակվեց լրացուցիչ հանդիպում չեզոք դաշտում։
Լրացուցիչ հանդիպում
Մեքսիկան և Կանադան ստացան եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
== Կենտրոնամերիկյան ընտրական զոնա ==
Հանդիպումների արդյունքները
Գվատեմալան և Սալվադորը ստացան եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
== Կարիբյան ընտրական զոնա ==
=== Խումբ A ===
1-ին փուլ
Ընդհանուր 2:2 հաշվի պարագայում նշանակվեց լրացուցիչ հանդիպում։
Լրացուցիչ հանդիպում
2-րդ փուլ
Ընդհանուր 3:3 հաշվի պարագայում նշանակվեց լրացուցիչ հանդիպում չեզոք դաշտում։
Լրացուցիչ հանդիպում
Սուրինամը ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
=== Խումբ B ===
Նախնական փուլ
1-ին փուլ
2-րդ փուլ
Ընդհանուր 2:2 հաշվի պարագայում նշանակվեց լրացուցիչ հանդիպում չեզոք դաշտում։
Լրացուցիչ հանդիպում
Հայիթին ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
== Նայիր նաև ==
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1977
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1978 (ընտրական մրցաշար)
== Ծանոթագրություն ==
== Հղումներ ==
1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
1978 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու արդյունքները ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2007-12-10 at the Wayback Machine. (անգլ.)
1978 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.) |
86,327 | Աբդուլ Ազիզ | Աբդուլ Ազիզ (օսմ. عبد العزيز — Abd ül-Azîz, թուրքերեն՝ Abdülaziz) (փետրվարի 8, 1830(1830-02-08), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունիսի 4, 1876(1876-06-04), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1861 - 1876 թթ.։
Մահմուդ II-ի երկրորդ որդին է։
Սկզբում հարկադրված էր շարունակել Թանզիմաթի քաղաքականությունը։ Հաստատեց հայերի, հույների, հրեաների և բուլղարների ներքին կյանքը կարգավորող կանոնադրություններ (Ազգային սահմանադրություն)։ Սակայն հետագայում անցավ բացահայտ հետադիմական քաղաքականության, ի պատասխան որի ճնշված ժողովուրդները ազգային-ազատագրական պայքար ծավալեցին թուրքական բռնապետության դեմ։ Ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում, Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Կրետեում, 1862 թվականին՝ Զեյթունում (Զեյթունի ապստամբություն)։ Աբդուլ Ազիզի օրոք Օսմանյան կայսրության արտաքին փոխառությունները խիստ մեծացան, երկիրը կորցրեց ֆինանսական անկախությունը։ «Նոր օսմանների» կազմակերպած պալատական հեղաշրջումով Աբդուլ Ազիզը 1876 թվականի մայիսի 30-ին գահազրկվեց և հունիսի 4-ին ինքնասպան եղավ։
== Ծանոթագրություններ == |
1,072,136 | Արմեն Մանասյան | Արմեն Մանասյան (հուլիսի 22, 1988(1988-07-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դաշնակահար, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիա ՄՀԿ գործադիր տնօրեն , Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր։
== Կենսագրություն ==
Արմեն Մանասյանը ծնվել է Երևանում, 1988 թ. հուլիսի 22-ին։ Դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի ծոռն է։
Սովորել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ստացել մագիստրոսի կոչում։
Որպես ասպիրանտ ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։
Արմեն Մանասյանը հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային նախագծերում և փառատոներում, այդ թվում՝ «Ennio Porrino», «Barbizon Festival», «Yakov Flier Festival», ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի մշակութային տարվա, «Կոմիտաս-140» միջազգային գիտամշակութային փառատոնի, «Yamaha Artists» նախագծի շրջանակում։ 2016 թվականից Մոսկվայի պետական ակադեմիական երաժշտական թատրոնի հրավիրված սոլիստ է։ Ուսանելու տարիներին Մանասյանն աշխատել է 6-րդ միջազգային Դելֆյան խաղերի կազմկոմիտեում՝ որպես երաժշտական անվանակարգերի պատասխանատու։
2013-2016 թվականներին կրթությանը զուգահեռ աշխատել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին կից արվեստի ակադեմիայում՝ որպես մշակութային և հումանիտար ծրագրերի ղեկավար։ «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար խորհրդի հիմնադիր անդամ է։
2017 թվականից հանդիսանում է ֆրանսիական «L'Heure Musicale au Marais» երաժշտական գործակալության արտիստ։
Արմեն Մանասյանի կատարումներով 2009, 2012 և 2016 թվականներին թողարկվել են ձայնասկավառակներ․ Չայկովսկու «Տարվա եղանակները» (CBN productions), Կոմիտասի և Լիստի դաշնամուրային ստեղծագործությունները (BirlMusic studio, Jean Eckian production)։
Մանասյանի կատարողական երաժշտացանկը կազմել են համաշխարհային դասական կոմպոզիտորների՝ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջոակինո Ռոսսինիի, Կլոդ Դեբյուսիի, Ֆրանց Լիստի, Պյոտր Չայկովսկու, նաև հայ դասականների՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Լևոն Չաուշյանի և այլոց ստեղծագործությունները։ Ժամանակակիցների կարծիքով՝ Մանասյանը վիրտուոզ դաշնակահար է, սակայն ավելի շատ զբաղվում է երաժշտական պրոդյուսինգով։
Մանասյանի մասնակցությամբ սակավաթիվ տեսագրություններից է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լ. վան Բեթհովենի Ֆանտազիայի կատարումը՝ դաշնամուրի, նվագախմբի և երգչախմբի համար, op.80 (դիրիժոր` Կ. Օրբելյան)։
Արմեն Մանասյանի հասարակական գործունեությունը, որպես «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի տնօրեն, ներառում է մի շարք հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված մշակութային միջոցառումներ և խոշոր նախագծեր Հատկապես հիշարժան են՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀԲԸՄ և ԹՈՒՄՈ-ի հետ համատեղ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի 3-րդ հանրապետական ներառական փառատոնը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, վարպետության դասեր և արվեստանոց՝ բարեգործական Բարեգործական համերգ - «Երևան» լարային քառյակ, 29.05.2018, Երևան․ Համերգային երեկոյի ընթացքում «Երևան» լարային քառյակի կատարմամբ հնչել են Արտեմի Այվազյանի և Ռուբեն Ալթունյանի լարային կվարտետները։ Համերգի հասույթը փոխանցվեց է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ին, կրթական սեմինարներ Լեոպոլդո Սիանո - Երաժշտական հանդիպումներ Գեորգի Գյուրջիևի հետ. Ֆ. Բեյլ, Պ. Շեֆեր, Ջ. Շելսի, Դ.Հայքս, Ք.Ջարեթ (Նվիրված` Գ. Գյուրջիևի 140-ամյա հոբելյանին) 08.03.2017
Շուշան Հյուսնունց - Հնչյունի և լռության վարպետները՝ Ջիաչինտո Շելսի և Լուիջի Նոնո 07.03.2018
Արսեն Բաբաջանյան - Կերպարվեստը երաժշտության մեջ.15.03.2019 համերգներ Դաշնամուրային մենահամերգ - Տիգրան Պողոսյան (Ֆրանսիա) 13.09.2019, Երևան
Դաշնամուրային համերգ - Լևոն Կարապետյան (Ֆրանսիա) 19.05.2018, Երևան
PR համերգաշար - Լիանա Մկրտչյան (Գերմանիա) 08.09.2018, Երևան, ցուցահանդեսներ «The limb of the sound» լուսանկարչական էքսպոզիցիա Քյոլնի «Բունկեր» ցուցասրահում
03.11 – 05.11.2017 - Բեռլին, Atelier Soldina
12.11 – 19.11.2017 - Քյոլն, Bunker k101
«Հնչյունի եզրագիծը» խորագրի ներքո, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան Գերմանիայի երկու հեղինակավոր ցուցասրահներում կազմակերպեց Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները, փառատոներ և այլն։
Իրականացրած խոշոր ծրագրերից են ՕՊՈւՍ միջազգային փառատոնը՝ հինգ համերգաշրջաններով «Օպուս»-ը երաժշտության միջազգային փառատոն է, որն իր մեջ հաճախ ներառում է նաև արվեստի այլ ճյուղեր՝ նպատակ ունենալով ակտիվացնել կապը տարբեր արվեստների ներկայացուցիչների, ինչպես նաև արվեստասերների միջև։ Փառատոնի շրջիկ բնույթը միտված է արվեստի ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, արվեստագետների փորձի փոխանակմանը։ (Երևանում` 2017 թ. Մոսկվայում`2018 թ., Փարիզում` 2019 թ., և 5-րդ առցանց համերգաշրջանը՝ հաշվի առնելով 2020 թվականի համավարակով պայմանավորված իրավիճակը), ինչպես նաև «Հայկական վիոլա» հայ-գերմանական երաժշտական նախագիծը (Գերմանիա – Հայաստան)։
«Արտկոնցեպտ»-ի հերթական խոշոր միջազգային նախագիծը 2020 թվականին Մյունխենի քաղաքապետարանի և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ցտեսություն Ծիտ» կամերային օպերայի բեմադրությունն էր՝ ըստ Արամ Պաչյանի համանուն վեպի։
2018 թվականին, Երևանի 2800-ամյակին ընդառաջ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ, «Արտկոնցեպտ»-ը կազմակերպել և իրականացրել է «Երևան 2800» միջոցառումների շարքը՝ ընդգրկելով կերպարվեստի ցուցահանդեսներ, համերգներ, աուդիովիզուալ ինստալացիա, գրական ընթերցումներ, կլոր սեղան նվիրված Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին և պանելային քննարկում` Երևանի արդի մշակութաբանական խնդիրների շուրջ։
«Նարեկացի» արվեստի միության հետ գործակցության արդյունքում անգլերեն և գերմաներեն թարգմանվել և տպագրվել է ականավոր կոմպոզիտոր և մանկավարժ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» աշխատությունը։
2018 թվականին «Արտկոնցեպտ»-ը մասնակցել է «Նարեկացի» արվեստի միության մասշտաբային ծրագրին` ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում Հայաստանի դեսպանության, «Սալենտո» միջազգային փառատոնի, «Համազգային» մշակութային միության, և մի շարք այլ կազմակերպությունների հետ գործակցությամբ։ Նախագծի շրջանակում «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը համերգային շրջագայությամբ 7 համերգով հանդես է եկել Ստամբուլ, Տրիկազե, Հռոմ, Միլան, Փարիզ, Ալֆորվիլ և Ժնև քաղաքներում։
2020 թվականից, Bekart Studio-ի հետ համատեղ իրականացնում է «Արվեստանոց» ուսումնագեղագիտական ծրագիրը]՝ հանդիսանալով նախագծի պրոդյուսերը։ Այն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի շարք է՝ նվիրված հայ արդի կերպարվեստի նշանակալի դեմքերին և զարգացումներին։ Ֆիլմերում նկարահանվել են մի շարք ժամանակակից հայազգի արվեստագետներ և արվեստաբաններ, գեղանկարիչներ և քանդակագործներ։
2021 թվականից Արմեն Մանասյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսերն է։
== Մրցանակներ, պարգևներ ==
IBLA Grand Prize Իտալիա, 2012 թվական
Հայաստանի Նախագահի մրցանակ, Հայաստան, Երևան, 2011 թվական
FLAME միջազգային մրցույթ, Ֆրանսիա, Փարիզ, 2006 թվական
Գ. Գյուլբենկյան մշակութային հիմանադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մրցույթներ, 2005-2008 թթ.
Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթ, 2003 թ.
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Հարցազրույց Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում
Հարցազրույց Հայաստանի Հանրային ռադիոյում
«Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոն
Moscow Tchaikovsky State Conservatory Bolshoi Hall, Armen Manassian plays Mozart Piano Concerto No.23, conductor Sergey Smbatyan
Armen Manassian plays Levon Chaushyan, A FEAST IN TIME OF PLAGUE
Armen Manassian plays Barbier de Séville
Armen Manassian plays Arno Babajanian, Elegy
Armen Manassian plays Rossini / Ginzburg, "Largo al factotum" from "Il Barbiere di Siviglia"
Armen Manassian plays Enrique Granados, Danza Espoñola No.5 "Andaluza"
Armen Manassian plays Igor Stravinsky
"Armenian Viola" International project by Artconcept (2017), Grigor Arakelian, Armen Manassian
Առավոտ լուսո․ հարցազրույց (Արմեն Մանասյան, Գրիգոր Առաքելյան)
«Արվեստանոց»-ը բացահայտում ու վավերագրում է արվեստն ու նվիրյալներին
Հայաստան վերադառնալու ու նոր ծրագրերի մասին
«Բաբաջանյանը Երևանում» նախագծի մեկնարկ
«Բաբաջանյանը Երևանում» նախագիծ
Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 95-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի նախագիծն իրականացվել է Bekart ընկերության հետ գործակցությամբ, ռեժիսոր՝ Գուրգեն Ջանիբեկյան, պրոդյուսեր՝ Արմեն Մանասյան
Գյուրջիևի երաժշտությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում |
449,021 | Հայոց ազգային խորհուրդ (այլ կիրառումներ) | Հայոց ազգային խորհուրդ անվանումը կարող է վերաբերվել հետևյալ կառույցներին՝
Հայոց ազգային խորհուրդ (Թիֆլիս) - Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդ։
Հայոց ազգային խորհուրդ (Բաքու) - Բաքվում ստեղծված հայության ազգային խորհուրդ։ |
71,531 | Ստեյն (համայնք) | Ստեյն (հոլ.՝ Stein ( արտասանություն)), համայնք Նիդերլանդների Լիմբուրխ մարզում։ Տարածքը 21,21 կմ² է, բնակչությունը՝ 26.248 (2011 թ.)։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.000 եվրո է։ |
998,314 | Էրլ Դեր Բիգերս | Էրլ Դեր Բիգերս (անգլ.՝ Earl Derr Biggers), (օգոստոսի 26, 1884(1884-08-26), օգոստոսի 24, 1884(1884-08-24) կամ 1884, Ուորեն, Օհայո, ԱՄՆ - ապրիլի 5, 1933(1933-04-05)[…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի վիպասան և դրամատուրգ։
Հիմնականում հայտնի է իր վեպերով՝ հատկապես չին-ամերիկյան դետեկտիվներով։ Այդ ստեղծագործությունների հիման վրա Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Չինաստանում նկարահանվել են մի շարք հանրաճանաչ ֆիլմեր, որոնցում իր կարևոր մասնակցույթունն է ունեցել Չարլի Չանը։
== Կենսագրություն ==
Ռոբերտ Ջ. և Էմմա Ե. Դեր Բիգերսների որդին՝ Էրլ Դեր Բիգերսը, ծնվել է Ուորենում՝՝ Օհայոյում, և 1907 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ Այնուհետև աշխատել է «Փլեյն Դիլեր»-ում՝ որպես լրագրող։ Էրլի վեպերի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Նա հետմահու ներառվել է Ուորեն քաղաքի դպրոցների ականավոր շրջանավարտների փառքի սրահում։
Էրլի «Յոթ բանալի դեպի Բալդփեյդ» վեպը հայտնի է եղել 1913 թվականից, իսկ Ջորջ Քոենի միջոցով գիրքը նույն վերնագրով վերածվել է նաև ֆիլմի։ Քոենը նկարահանվել է «Յոթ բանալի դեպի Բալդփեյդ» (1917) ֆիլմում, ինչպես նաև 1935 թվականի վերամշակված տեսակում։ Ֆիլմը էկրանավորվել է 2 տարբեր վերնագրով՝ «Երկար ստվերների տունը» և «Ուրվականների մեղրամիսը», թեև սցենարները համարյա կրկնվում էին։
Գրքի հրատարակումից ավելի քան 10 տարի անց Բիգերսն առավել հայտնի է դարձել իր դետեկտիվ ֆիլմերով, որոնց մեջ մեծ մասնակցություն է ունեցել Չարլի Չանը։ Չարլի Չանի անունը հասել է մինչև Չինաստան, և Շանհայի լսարանը սկսել է գնահատել Հոլիվուդյան ֆիլմերը։ Դեր Բիգերսը հրապարակավ խոստովանել է դետեկտիվի մեծ դերասանի՝ Չարլի Չանի մասին։
Բիգերսն ապրել է Սան Մարինոյում՝ Կալիֆոռնիայում, և մահացել սրտի կաթվածից Փասադենայի հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Նա ընդամենը 48 տարեկան էր։
== Չարլի Չանի սերիալներ ==
«Առանց բանալու տունը» (1925)
«Չինական թութակ» (1926)
«Վարագույրի ետևում» (1928)
«Սև ուղտը» (1929)
«Չարլի Չանը շարունակում է» (1930)
«Բանալիների պահակը» (1932)
== Այլ աշխատանքներ ==
«Սիրո ապահովագրություն» (1914), ֆիլմը՝ «Մեկ գիշեր արևադարձերում» (1940)
«Հոգեվարքի սյունը» (1916) (որպես երկրորդ անուն՝ «Երկրորդ գաղտնիքը»)
«Հիսուն մոմ» (1921)
«Էրլ Դեր Բիգերսը պատմում է 10 պատմություն» (կարճ պատմություններ, 1933)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էրլ Դեր Բիգերս Internet Movie Database կայքում
Էրլ Դեր Բիգերսի գործերը Գուտենբերգ նախագծում
Էրլ Դեր բիգերսի աշխատանքները
Play by Derr Biggers on Great War Theatre |
840,781 | Դիեն | Դիեն (ֆր.՝ Dienne), համայնք Ֆրանսիայի Օվերն մարզի Կանտալ գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 255 մարդ, բնակչության խտությունը` 5.50 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 46.33 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 420 կմ հարավ, Կլերմոն Ֆերան քաղաքից` 75 կմ հարավ, Օրիյակ քաղաքից` 38 կմ հյուսիս-արևելք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 157 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 121-ը, իսկ ոչ ակտիվները` 36։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 77,1 %։ 121 աշխատունակ մարդկանցից աշխատել է 118 անձ (72 տղամարդ և 46 կին)։ Գործազուրկ են եղել 3 անձ (1 տղամարդ և 2 կին)։ 36 անաշխատունակներից 10-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 12-ը` թոշակառուներ, իսկ 14-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Կանտալ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
414,323 | Եռվե (գյուղ, Կոհտլա շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՅեռվեԵռվե (էստ․՝ Järve), գյուղ Էստոնիայի Իդա-Վիրումաա նահանգի Կոհտլա շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 573 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
261,014 | Սինեկ (Արղանա-Մադենի գավառ) | Սինեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Դիարբեքիրի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
561,223 | Աչքը (ֆիլմ, 2008) | «Աչքը » (անգլ.՝ The Eye), միստիկական թրիլլեր սարսափի և դրամայի տարրերով։ Ռեժիսորներն են Դեվիդ Մորոն և Քսավյեր Պալյուն։ Համարվում է հոնկոնգյան համանուն ֆիլմի ռեմեյքը։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի հունվարի 31-ին, իսկ ՌԴ-ում 2008 թվականի փետրվարի 21-ին։
== Սյուժե ==
Գլխավոր հերոսուհի Սիդնին մանկության տարիներին կուրանում է և հարմարվում է կյանքին՝ լրիվ մթության պայմաններում։ Բայց հասնում է այն պահը, երբ ժամանակակից բժշկությունը նրա աչքի եղջերաթաղանթի մեջ դնում են անհայտ դոնորի աչքը։ Սակայն եղջերաթաղանթի փոխպատվաստումից հետո Սիդնին տեսնում է տարօրինակ բաներ. կամ այնպիսի բաներ, որոնք եղել են անցյալում, կամ լինելու են ապագայում։ Այդժամ նա որոշում է ճշտել, թե ով է եղել նրա աչքի եղջերաթաղանթի դոները։ Արդյունքում պարզում է, որ դոնորը Աննա անունով աղջիկ է, որն ապրել է Մեքսիկայում, որտեղ նրան կախարդ են անվանել...
== Դերերում ==
Ջեսիկա Ալբա - Սիդնի Ուելշ
Ալեսանդրո Նիվոլա - բժիշկ Փոլ Ֆոլքներ
Փարքեր Պոուզի - Հելեն Ուելշ
Ռադե Սերեբաջիա - Սիմոն ՄաքԿալլոու
Րեյչել Թիկոտին - Ռոզա Մարտինես
Խլոյա Մորեց - Ալիշա
== Շահույթ ==
Սկզբնական ազատ օրերին ֆիլմը հավաքեց 12,425,776 $ (երկրորդ տեղը)։ Վարձույթում 2008 թվականի փետրվարի 1-ից 10-ը միաժամանակ ցուցադրվել է 2,470 կինոթատրոններում։ Այդժամ այն ամբողջ աշխարհում հավաքեց շուրջ 56,964,642 $ (85-րդ տեղը տարվա կտրվածքով), որից 31,418,697 $ ԱՄՆ-ում (94-րդ տեղը աշխարհում) և 25,545,945 $ այլ վայրերում։ ԱՊՀ երկրներում ֆիլմը ցուցադրվել է փետրվարի 21-ից մինչև նույն թվականի ապրիլի 20-ը և հավաքել է 1,724,758 $։
== Սաունթրեք ==
Ֆիլմի սաունթրեքը ստեղծել է Մարկո Բելտրամին։ Այն բաղկացած է հետևյալ ստեղծագործություններից.
The Eye Main Titles - 1։34
Bruja - 1։53
Rain - 2։42
Not My Eyes - 3։06
To See Again - 1։32
Apartment On Fire - 1։37
Taking Mrs. Hillman - 2։11
Road to Mexico - 2։03
He Is Dead - 2։54
Bedridden - 3։19
Report Card - 1։52
Who Is She? - 1։56
Mirror Mirror - 3։02
Mrs. Martinez - 4։10
Walkthrough - 1։42
Retribution - 3։02
The Drive Home - 1։49
Roadblock - 4։45
The Concert - 1։53
== Հետաքրքիր փաստեր ==
Գլխավոր դերը նախատեսված էր Ռենե Զելվեգերի համար։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Աչքը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում |
620,722 | Սանտյագո Ռամոն ի Կախալ | Սանտյագո Ռամոն ի Կախալ՝ (իսպ.՝ Santiago Ramón y Cajal [sanˈtjaɣo raˈmon i kaˈxal]), մայիսի 1, 1852(1852-05-01)[…], Պետիլյա դե Արագոն - հոկտեմբերի 17, 1934(1934-10-17)[…], Մադրիդ, Իսպանիա)՝ իսպանացի հայտնի ախտաբան, հյուսվածքաբան, նյարդաբան։
1906 թ. Կախալին շնորհվել է Նոբելյան մրցանակ Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում։
== Կենսագրություն ==
Սանտյագո Ռամոն ի Կախալը ծնվել է 1852 թ., Արագոն համայնքի Պետիյա գլուղում՝ Իսպանիայի հարավ-արևելքում։ Հայրը գյուղական վիրաբույժ էր, որին 1870 թ. Սարագոսայի համալսարանի պրոֆեսորի կոչում է շնորհվել։ Նա պատանի Կախալին միառժամանակ աշակերտելու է ուղարկում կոշկակարի և սափրիչի մոտ։ Ըմբոստ Կախալը, սակայն, որոշել էր դառնալ նկարիչ։ Այս երազանքը հետագայում հետք է թողնում նաև վերջինիս գիտական գործունեության մեջ։ Կախալն, այնուամենայնիվ, գնում է հոր հետքերով և 1873 թ. ավարտում Սարագոսայի բժշկական համալսարանը։ Կարճ ժամանակ անց զորակոչվում է և մեկնում Կուբա։ 1875 թ. սկսում է իր ակադեմիական գործունեությունը Սարագոսայի համալսարանում՝ որպես օգնական պրոֆեսոր ("Auxiliary Professor")։ 1879 թ. ամուսնանում է Սիլվերիա Ֆանյանաս Գարսիայի հետ։ Ունենում են յոթ երեխա, որոնցից երկուսը մահանում են մանուկ հասակում։
1877 թ. սեփական միջոցներով գնում է հնաոճ մի մանրադիտակ և սկսում գիտական ուսումնասիրությունները։ Առաջին հետազոտություններն ուղղված էին բորբոքմանն ու մկանաթելերի կառուցվածքին։ 1883 թ. հրավիրվում է Վալենսիայի համալսարանի Անատոմիայի ամբիոն։ 1885 թ. Սարագոսայի մարզային կառավարության կողմից պարգևատրվում է ժամանակակից Zeiss մանրադիտակով՝ խոլերայի համաճարակի ժամանակ ներդրած ջանքերի համար։ 1887 թ. տեղափոխվում է Բարսելոնա՝ աշխատելու Նորմալ և ախտաբանական հյուսվածքաբանության ամբիոնում։ 1892 թ. Մադրիդի համալսարանի կողմից ստանում է հյուսվածքաբանության և ախտաբանական անատոմիայի պրոֆեսորի կոչում, որտեղ էլ գիտական բեղուն գործունեություն է ծավալում մինչև իր մահը։
== Գիտական նվաճումներ ==
Կախալի գիտական գործունեության մեջ բեկումնային դեր ունեցավ Կամիլո Գոլջիի հայտնաբերած քրոմարծաթային ներկի հետ ծանոթությունը։ Այս նոր մեթոդով հնարավոր էր բջիջների ճշգրիտ պատկերներ ստանալ, ինչը զարմացնում և հիացնում է Կախալին։ Այս տեխնիկայի կիրառմամբ Կախալն ուսումնասիրում է ցանցաթաղանթի, ուղեղիկի և ողնուղեղի նեյրոնները։ 1889 թ. մեկնում է Բեռլին՝ իր բացահայտումները Գերմանական անատոմիական կոնգրեսում ներկայացնելու։ Ի տարբերություն Գոլջիի՝ իր ուսումնասիրությունների հենց սկզբից Կախալը ոգեշնչված էր այն գաղափարով, որ նեյրոնները նյարդային համակարգի առանձին ֆունկցիոնալ միավորներն են։ Այս գաղափարն այժմ համարվում է նյարդային համակարգի կառուցվածքային հիմնարար սկզբունքներից մեկը։ Կախալի "Textura del Sistema Nervioso del Hombre y los Vertebrados" («Մարդու և ողնաշարավորների նյարդային համակարգի կառուցվածքը/հյուսվածքը») աշխատությունը (1894-1904) ժամանակակից նեյրոանատոմիայի հիմնաքարն է, որ ներառում է տարբեր կենդանիների կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի մանրամասն նկարագրություններ։ Կախալի հայտնի նկարազարդումները մինչ օրս շարունակում են տեղ գտնել դասագրքերում։
Բացի դրանից Կախալը սահմանել է «դինամիկ բևեռացման օրենքը», համաձայն որի՝ նեյրոնները բևեռացված են, քանի որ ազդակները ստանում են իրենց մարմնի և դենդրիտների միջոցով, իսկ ուղարկելու համար օգտագործում աքսոնը։ Դիտարկումներ է կատարել նաև նյարդային համակարգի զարգացման մասին։[1]
== Նոբելյան մրցանակի շնորհում ==
Հետաքրքրական է, որ չնայած իրենց հայացքների արմատական տարբերություններին՝ 1906 թ. Գոլջիին և Կախալին համատեղ Նոբելյան մրցանակ է շնորհվում Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում։ Առաջինը ելույթ է ունենում Գոլջին և ներկայացնում նյարդային համակարգի կառուցվածքի մասին իր տեսակետը, այն է՝ նյարդային համակարգը բաղկացած է շարունակական, միմյանց հաջորդող տարրերից, որոնք ձևավորում են խճճված նյարդային ցանց։ Նրան հաջորդում է Կախալը, որն իր նոբելյան դասախոսության մեջ նշում է իր բեկումնային «նեյրոնալ դոկտրինայի» մասին։ Գոլջին համարվում էր տիպիկ սառը գիտնական, իսկ Կախալն առանձնանում էր իր խանդավառությամբ։ Այնուամենայնիվ, երկու գիտնականներն էլ նվիրված էին գիտությանն ու իրենց անգնահատելի ներդրումն ունեցան վերջինիս զարգացման գործում[2]:
== Հավելյալ տեղեկություններ ==
Կախալը նաև կայացած լուսանկարիչ էր. նրա կողմից արված լուսանկարները պահվում են Մադրիդում՝ Կախալի թանգարանում։ Նրա գրչին են պատկանում նաև լայն շրջանակների համար նախատեսված մի շարք գրքեր, այդ թվում՝ «Հիշողություններ իմ կյանքից» ("Recuerdos de mi vida") ինքնակենսագրականը, աֆորիզմների մի հատորյակ՝ «Զրույցներ սրճարանում» ("Charlas de Café") վերնագրով, ինչպես նաև «Աշխարհը ութսունամյա աչքերով » ("El mundo visto a los ochenta años") գիրքը[3]:
== Ծանոթագրություններ == |
770,118 | Հորովել (այլ կիրառումներ) | Հորովել, կարող է վերաբերել՝
Հորովել - հայ գյուղացու հողագործական աշխատանքի ավանդական երգ
Հորովել - հայ ազգագրական երգի ու պարի պետական համույթ |
1,109,736 | Միշել Սոնի | Միշել Սոնի (ֆր.՝ Michel Sogny, նոյեմբերի 21, 1947(1947-11-21), Պո), հունգարական ծագմամբ ֆրանսիացի դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ և գրող։ Մշակել է դաշնամուր նվագել սովորելու նոր մոտեցում։
== Կենսագրություն ==
Միշել Սոնին երաժշտության վարպետություն ստացել է Փարիզի երաժշտական ակադեմիայում՝ Ժյուլ Ժանինի և Իվոն Դեսպորտի ղեկավարությամբ։ Ունի հոգեբանության մագիստրոսի, բանասիրության գիտությունների բակալավրի և փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։
== Դաշնամուր նվագելու նոր մոտեցում ==
Սոնիի՝ դաշնամուր նվագելու մշակած մոտեցումը դասավանդել են Փարիզի և Ժնևի դպրոցներում։ 1974 թվականից ի վեր մեթոդը կիրառում է 20,000-ից ավել մարդ ։
1981 թվականին Սենատը պաշտոնապես դիմեց մշակույթի նախարար Ժակ Լանգին՝ քննարկելու Միշել Սոնգի մեթոդաբանությունն ամբողջ Ֆրանսիայում կիրառելու հարցը։
== Մրցանակներ ==
«Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ (2018, Լիտվա)
«Պատվո շքանշան» (2017, Վրաստան)
== Ծանոթագրություններ == |
879,266 | Ուրգյուփ | Ուրգյուփ (թուրքերեն՝ Ürgüp), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի մարզում։
== Աշխարհագրական դիրք ==
Քաղաքը գտնվում է մարզի հարավարևելյան հատվածում՝ մարզկենտրոն Նևշեհիր քաղաքից մոտավորապես 14 կիլոմետր դեպի արևելք։ Ծովի մակարդակից քաղաքի բացարձակ բարձրությունը կազմում է 1043 մետր։ Շրջանի տարածքը կազմում է 563 կմ²։
== Բնակչություն ==
Համաձայն Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալների, Ուրգյուփի բնակչությունը, 2012 թվականի տվյալներով, կազմում է 19 116 մարդ, որոնցից 49,4 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք՝ համապատասխանաբար 50,6 %-ը։ Ստորև ներկայացված է քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարեթվերի։
== Տնտեսություն և տրանսպորտ ==
Քաղաքի տնտեսության հիմքը հանդիսանում է գյուղատնտեսությունը։ Քաղաքում և նրա հարակից բնակավայրերում աճեցնում են կարտոֆիլ, մրգեր, հացահատիկային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ, լոբի, սիսեռ և այլն։ Մեծապես զարգացած է խաղողագործությունը։ Անասնապահությունը թույլ է զարգացած, քանի որ արոտավայրերի թիվը սակավ է։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում։
== Տնտեսություն և տրանսպորտ ==
Քաղաքի տնտեսության հիմքը հանդիսանում է գյուղատնտեսությունը։ Քաղաքում և նրա հարակից բնակավայրերում աճեցնում են կարտոֆիլ, մրգեր, հացահատիկային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ, լոբի, սիսեռ և այլն։ Մեծապես զարգացած է խաղողագործությունը։ Անասնապահությունը թույլ է զարգացած, քանի որ արոտավայրերի թիվը սակավ է։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում։
== Հայտնի բնակիչներ ==
18-րդ դարի առաջին կեսին քաղաքում բնակվել է ուղղափառ սուրբ Հովհաննես Ռուսացին։
== Քույր քաղաքներ ==
Լարիսա
== Ծանոթագրություններ == |
561,060 | Մասանցագո | Մասանցագո (իտալերեն՝ Massanzago), կոմունա Իտալիայում՝ Վենետո մարզի Պադովա գավառում։ Սահմանակից է Բորգոռիկկո]], Կամպոսամպիերո, Նոալե, Սանտա Մարիա դի Սալա, Տրեբազելեգե համայնքներին։
Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 6.029։ Բնակչության միջին խտությունը կազմում է 361 մարդ/կմ²։ Համայնքն զբաղեցնում է 13 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 35010։ Հեռախոսային կոդ՝ 049։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրի պաշտոնական կայքէջը (իտալերեն) |
755,466 | Մայքլ Փիթ | Մայքլ Փիթ (անգլ.՝ Michael Pitt, ապրիլի 10, 1981(1981-04-10), Վեստ Օրենջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, մոդել և երաժիշտ։
== Կենսագրություն ==
Մայքլ Փիթը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Ուեսթ Օրինջ քաղաքում։ Եղել է իր ընտանիքի չորս երեխաներից կրտսերը, տասը տարեկանում դերասան դառնալու որոշում է կայացրել։ 16 տարեկանում Նյու Ջերսիից տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է որպես ցրիչ և ապրել է ինը այլ դեռահասների հետ, ընդամենը մեկ անկողին ունեցող տան մեջ։
=== Կարիերա ===
1999 թվականին Մայքլը խաղացել է The Trestle at Pope Lick Creek բեմադրությունում, նյույորքյան թատերական արհեստանոցում (New York Theatre Workshop): Դերասանների ընտրության մասնագետը նկատել է նրան և առաջարկել դեր «Դոուսոնի ծովախորշը» հեռուստասերիալում։
2001 թվականին «Հեդվիգը և չարաբախտ դյույմը» ֆիլմում տրանսսեքսուալ ռոք աստղի սիրեկանի դեր խաղալուց հետո Փիթին սկսում են հրավիրել խաղալու երկրորդ պլանի դերեր այնպիսի հոլիվուդյան խոշոր ֆիլմերում, ինչպիսիք են «Սադիստ»-ը և «Սպանությունների հաշվարկ»-ը։ 2003 թվականին Մայքլը նկարահանվում է Բերնարդո Բերրտոլուչիի «Երազողները» ֆիլմում։ Հայտնի է նաև իր դերով Գաս Վան Սենտի «Վերջին օրեր» ֆիլմում, որտեղ խաղացել է հերոինից կախվածություն ունեցող, սուիցիդալ գրանջ երաժիշտի, ով նման է Կուրտ Քոբեյնին։
2007 թվականին լույս է տեսնում Ալեսանդրո Բարիկոյի նովելի հիման վրա նկարահանված «Մետաքս» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարում են Մայքլ Փիթը և Քիրա Նայթլին։ Որպես գլխավոր դերասաններից մեկը, նկարահանվել է «Ընդհատակյա կայսրություն» սերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում։
Մայքլ Փիթը երգում է և նվագում է կիթառ իր «Pagoda» խմբում։
== Ֆիլմագրություն ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Մայքլ Փիթի կյանքի օրենքները»։ Esquire։ 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2012-10-18
«Michael Pitt»։ Interview Magazine (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2012-10-18 |
922,039 | Չապաևի փողոց (Դոնի Ռոստով) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չապաևի փողոց (այլ կիրառումներ)Չապաևի փողոց (ռուս.՝ Чапаевская улица), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանում։ Անվանվել է խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի հրամանատար, Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից Վասիլի Իվանովիչ Չապաևի (1887-1919) պատվին։ Սկիզբ է առնում Չուխնովսկի նրբանցքից և ավարտվում Սիլիկատնի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 550 մետր է։
== Նկարագրություն ==
Դոնի Ռոստով քաղաքի Չապաևի փողոցը սկսվում է Չուխնովսկի նրբանցքից, հատում Օլիմպիյսկի նրբանցքը, Սկաչկովի փողոցը և ավարտվում Մայկոպի նրբանցքի հետ հատումով։ Զուգահեռ է Գուբարևիչի և Դալնեվոստոչնայա փողոցներին։ Երկարությունը 550 մետր է։ Փողոցում կա համարակալված 81 շինություն։
Չապաևի փողոցի փոստային դասիչն է՝ 344004։
Փողոցն անվանվել է խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի հրամանատար, Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից Վասիլի Իվանովիչ Չապաևի (1887-1919) պատվին։ 1919 թվականի սեպտեմբերի 5-ի գիշերը սպիտակգվարդիականները հանկարծակի հարձակվել են Չապաևի դիվիզիայի շտաբի վրա։ Նա իր զինակիցների հետ արիաբար կռվել է մինչև վերջին փամփուշտը, այնուհետև վիրավոր փորձել է լողալով անցնել Ուրալ գետը, սակայն խփվել է և զոհվել։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Чапаевская улица в Ростове-на-Дону
Подробная карта Чапаевская улица, город Ростов-на-Дону со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты
== Արտաքին հղումներ ==
Почтовый индекс улица Чапаевская, г. Ростов-на-Дону |
240,898 | Մոսկովսկոե (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՄոսկովսկոեՄոսկովսկոե (ուկրաիներեն՝ Московське), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Շախտյորսկի քաղաքային խորհուրդում։
2011 թվականի տվյալներով Մոսկովսկոե քաղաքատիպ ավանում բնակվում էր 696 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
563,078 | Էնտորնու դու Դիստրիտու Ֆեդերալի գավառ | Էնտորնու դու Դիստրիտու Ֆեդերալի գավառ (պորտ.՝ Microrregião do Entorno do Distrito Federal), գավառ Բրազիլիայում, մտնում է Գոյաս նահանգի մեջ։ Մտնում է Գոյաս նահանգի արևելյան մարզի մեջ։ 2006 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1 068 417 մարդ։ Տարածքը՝ 38 131,576 կմ2։ Բնակչության խտությունը՝ 28,0 մարդ/կմ²։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արտադրանքը կազմել է 3 412 670 308,00 (ըստ Բրազիլիայի ինստիտուտի աշխարհագրության և վիճակագրության տվյալների)։
Համախառն ներքին արտադրանքը մեկ շնչի հաշվով 2003 թվականին կազմում է 3546,02 ռեալ (ըստ Բրազիլիայի ինստիտուտի աշխարհագրության և վիճակագրության տվյալների)։
Մարդկային զարգացման ինդեքսի պոտենցիալը 2000 թվականին կազմել է 0,742։
== Գավառի կազմ ==
Գավառի կազմի մեջ են մտնում հետևյալ համայնքները.
Աբադիանիա
ԱլեշանիաАлешания
Կաբեսեյրաս
Սիդադի Օսիդենտալ
Կոկալզինյու դի Գոյաս
Կորումբա դի Գոյաս
Կրիստալինա
Ֆորմոզա
Լուզիանիա
Միմոզու դի Գոյաս
Նովու Գամա
Պադրի Բերնարդու
Պիրենոպոլիս
Պլանալտինա
Սանտու Անտոնիու դու Դեսկոբերտու
Վալպարաիզու դի Գոյաս
Վիլա Բոա
Վիլա Պրոպիսիու
Ագուա Ֆրիա դի Գոյաս
Ագուաս Լինդաս դի Գոյաս |
1,038,344 | Սթենլի Դոնեն | Սթենլի Դոնեն (անգլ.՝ Stanley Donen, ապրիլի 13, 1924(1924-04-13)[…], Կոլումբիա, ԱՄՆ - փետրվարի 21, 2019(2019-02-21)[…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և խորեոգրաֆ, որը հայրենիքում ստացել է «Հոլիվուդյան մյուզիքլների արքա» տիտղոսը։
== Կենսագրություն ==
Սթենլի Դոնենը ծնվել է Կոլումբիայում (Հարավային Կարոլինա)` հրեական ընտանիքում։ Նա հաճախել է Հարավային Կարոլինայի համալսարան, այնուհետև մոր աջակցությամբ մեկնել է Նյու Յորք, որտեղ 16 տարեկանում առաջնաելույթ է ունեցել որպես պարուհի Ռոջերսի և Հարթի «Փոլ Ջոու» հայտնի մյուզիքլում, որտեղ խաղում էր սկսնակ դերասան Ջին Քելլիին։
Դոնենի կինոկարիերան մեկնարկել է որպես խորեոգրաֆ և պարուհի Metro-Goldwyn-Mayer ստուդիայում՝ «Լավագույն հարձակվող խաղամասնակից» երաժշտական ֆիլմում (Լյուսիլ Բոլլի հետ)։ 1944 թվականին նա հանդես է եկել որպես Ջին Քելլիի խորեոգրաֆ՝ «Columbia Pictures» կինոընկերության «Շապիկի վրայի աղջիկը» հայտնի կինոնկարում, որտեղ Ռիտա Հեյուորթը հանդես է գալիս գլխավոր դերով։
Սթենլի Դոնենի առաջին ռեժիսորական աշխատանքն է դարձել Ջին Քելլիի հետ Բեթի Քոմդենի և Ադոլֆ Գրենի 1949 թվականի «Թույլտվություն քաղաքում» մյուզիքլի համատեղ էկրանավորումը, որի համար որոշ երգեր գրել է Լեոնարդ Բերնսթայնը։ Նրա հաջորդ նախագիծը դարձել է 1951 թվականի «Արքայական հարսանիք» մյուզիքլը՝ Ֆրեդ Ասթերի՝ առաստաղի վրա պարի հայտնի տեսարանով։ 1952 թվականին Դոնենը ավարտել է «Անձրևի տակ երգողները» նոր նախագիծը, որտեղ գլխավոր դերը կրկին կատարել է Քելլին։ Այս կինոմյուզիքլը մի քանի մրցանակներ և անվանակարգեր է ստացել բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակներում՝ ներառյալ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակները և ներկայումս համարվում է հոլիվուդյան լավագույն մյուզիքլներից մեկը։
1950-ական թվականներին թողարկվել են Դոնենի ևս մի քանի հաջողված մյուզիքլներ, այդ թվում՝ «Յոթ հարսնացուններ յոթ եղբայրների համար», «Միշտ լավ եղանակ», «Զվարճալի դեմք» և «Անիծյալ յանկիներ»։ Վերջինից սկսած՝ Դոնենը բազմամյա համագործակցություն է սկսել գրաֆիկական դիզայներ Մորիս Բաինդերի հետ։
Հոլիվուդյան մյուզիքլների դարաշրջանի ավարտին Սթենլի Դոնենի կարիերան սկսել է անկում ապրել, չնայած հետագայում նա նկարահանել է ևս մի շարք հայտնի կատակերգություններ և դրամաներ, որոնց թվում են «Առեղծված», «Երկուսը ճանապարհին» և «Ցանկություններից կուրացածը»։ 1980 թվականին նա հանդես է եկել որպես «Սատուրն-3» ֆանտաստիկ թրիլլերի ռեժիսոր․ այն բանից հետո, երբ Ջոն Բարին հեռացվել էր այդ պաշտոնից։ Նրա վերջին աշխատանքը դարձել է «Սիրային նամակներ» հեռուստատեսային ֆիլմը, որը Էկրան Է բարձրացել 1999 թվականին։
Իր կարիերայի տարիներին Սթենլի Դոնենը հինգ անգամ առաջադրվել է Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիա մրցանակի, բայց ոչ մի անգամ իր ֆիլմերի համար չի ստացել անգամ «Օսկար» մրցանակի անվանակարգ։ 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ Սթենլի Դոնենին հանձնել են «Օսկար» պատվավոր արձանիկը՝ ամերիկյան կինոյի զարգացման գործում նրա ներդրման համար։
Սթենլի Դոնենը մահացել է 95 տարեկանում (2019 թվականի փետրվարի 21-ին Նյու Յորքում)։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։
== Ֆիլմագրություն ==
1949 — Թույլտվությունը քաղաքում
1951 — Արքայական հարսանիք
1952 — Սերն ավելի լավ է, քան երբևէ
1952 — Անձրևի տակ երգողները
1952 — Անվախ Ֆագան
1953 — Աղջկան հանգիստ թողնել
1954 — Յոթ հարսնացուներ յոթ եղբայրների համար
1954 — Իմ սրտի խորքում
1955 — Միշտ լավ եղանակ
1957 — Զվարճալի դեմք
1957 — Համբուրիր նրանց իմ փոխարեն
1958 — Հարգելի պարոն
1958 — Անիծյալ յանկիներ
1960 — Փաթեթ անակնկալով
1960 — Խոտը ավելի կանաչ է
1967 — Երկուսը ճանապարհին
1967 — Ցանկություններից կուրացածը
1969 — Սանդուղք
1974 — Փոքրիկ իշխանը
1978 — Կինո, կինո
1980 — Սատուրն-3
1984 — Ամեն ինչում մեղավոր է Ռիոն
1999 — Սիրային նամակներ
== Ծանոթագրություն ==
== Արտաքին հղումներ ==
Стэнли Донен (անգլ.) Internet Movie Database կայքում |
478,685 | Գետնատուն | Գետնատուն, գետնափոր կամ կիսագետնափոր բնակարան՝ ծածկված մեծ մասամբ գերաններով, վրայից՝ հողով։ Հայտնի է դեռևս քարի դարից։ Կենտրոնում սովորաբար եղել է կրակնոցը, պատերի տակ՝ որմնաթախտեր։ Քսենոփոնը (մ․ թ․ ա․ 5-4-րդ դարեր) «Անաբասիս»-ում վկայում է, որ Հայաստանում եղել են գետնափոր տներ, որոնց մուտքը նման է եղել ջրհորի բերանի, իսկ ելումուտը կատարվել է սանդուղքով։ Անասունների համար փորված է եղել առանձին մուտք։ 19-րդ դարի կեսից ռազմական նպատակով օգտագործվող գետնատուն է բլինդաժը։ |
835,008 | Ռուսսե (Բուշ դյու Ռոնի գավառ) | Ռուսսե (ֆր.՝ Rousset), համայնք Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուր ափ մարզի Բուշ դյու Ռոն գավառում։
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 4290 մարդ, բնակչության խտությունը` 220.00 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 19.50 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 650 կմ հարավ-արևելք, Մարսել քաղաքից` 29 կմ հյուսիս-արևելք։
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 2956 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 2261-ը, իսկ ոչ ակտիվները` 695։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 76,5 %։ 2261 աշխատունակ մարդկանցից աշխատել է 2050 անձ (1054 տղամարդ և 996 կին)։ Գործազուրկ են եղել 211 անձ (97 տղամարդ և 114 կին)։ 695 անաշխատունակներից 301-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 187-ը` թոշակառուներ, իսկ 207-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Բուշ դյու Ռոն գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
602,713 | Բաժեր | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաժեր (այլ կիրառումներ)Բաժեր, լեռներ Թուրքիայում, Կուտուր Զագրոշյան լեռնահամակարգի արևմտյան կողմում, ձգվում են հյուսիս֊հարավ ուղղությամբ 4 կմ երկարությամբ։
== Ծանոթագրություններ == |
552,892 | Մաքս Բրոդ | Մաքս Բրոդ (գերմ.՝ Max Brod, 27 մայիսի, 1884, Պրահա, Ավստրո-Հունգարիա — 20 դեկտեմբերի, 1968, Թել Ավիվ, Իսրայել), չեխ ու հրեա գերմանալեզու գրող, փիլիսոփա, հրատարակիչ ու լրագրող, «Պրահայի դպրոցի» ներկայացուցիչ։
== Կենսագրություն ==
Մաքս Բրոդը ծնվել է 1884 թվականի մայիսի 27-ին Պրահայում, գերմանախոս հրեաների ընտանիքում։ 1912 թվականից հարել է սիոնիզմի, իսկ 1918 թվականից հետո եղել է Հրեական ազգային խորհրդի փոխնախագահ։ 1902 թվականին ծանոթացել է Ֆրանց Կաֆկայի հետ ու մտերմացել նրա հետ՝ հետագայում դառնալով կտակակատարն ու նրա ստեղծագործությունների հրատարակիչը, ինչպես նաև գրել է Կաֆկայի կենսագրությունը ու նրա մասին մի քանի գրքեր։ Մաքս Բրոդը գրել է նաև գերմաներեն մենագրություն Պրահայի գրականության վերաբերյալ։ Ծանոթ է եղել Ալբերտ Այնշտայնի հետ։ 1939 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Պաղեստին։ Գրել է «Գաբիմա» թատրոնի համար։
== Ստեղծագործությունը ==
Մաքս Բրոդը հեղինակել է մի շարք վեպեր ու նովելների ժողովածուներ, ինչպես նաև գրել է դրամատիկական ստեղծագործություններ։ Զբաղվել է Ֆրանց Վերֆելի, շվեյցարացի գրող Յարոսլավ Հաշեկի, Լեոշ Յանաչեկի ստեղծագործությունների պրոպագանդայով (վերջինիս մասին գիրք է գրել)։ Հանդես է եկել որպես երաժիշտ ու երաժշտական քննադատ, գերմաներեն է թարգմանել Բեդրժիխ Սմետանայի ու Լեոշ Յանաչեկի օպերաների լիբրետոները, հեղինակել է մենագրություն Գուստավ Մալերի մասին, գրել է Հայնրիխ Հայնեի կենսագրությունը։
=== Վեպեր ===
Schloss Nornepygge (1908)
Ein tschechisches Dienstmädchen (1909)
Jüdinnen (1911)
Tycho Brahes Weg zu Gott (1916)
Reubeni, Fürst der Juden (1925)
Die Frau, nach der man sich sehnt (1927)
Galilei in Gefangenschaft (1948)
Unambo (1949)
Der Meister (1952, роман о жизни Христа)
Prager Tagblatt (1957)
Mira (1958)
Die Rosenkoralle. Ein Prager Roman (1961)
=== Նովելներ ===
Die Erziehung zur Hetäre (1909)
Weiberwirtschaft. Novellen (1913)
Novellen aus Böhmen (1936)
=== Էսսեներ, հոդվածներ, կենսագրական երկեր ===
Heidentum, Christentum und Judentum (1922)
Sternenhimmel. Musik- und Theatererlebnisse (1923)
Leoš Janáček։ Leben und Werk (1924)
Heinrich Heine (1934)
Rassentheorie und Judentum (1936)
Franz Kafka, eine Biographie (1937)
Von der Krisis der Seelen und vom Weltbildes der neuen Naturwissenschaft (1946)
Von der Unsterblichkeit der Seele, der Gerechtigkeit Gottes und einer neuen Politik (1947)
Franz Kafkas Glauben und Lehre (1948)
Israels Musik (1951)
Streitbares Leben։ Autobiographie (1960)
Beispiel einer Deutsch-Jüdischen Symbiose (1961)
Der Prager Kreis (1966)
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Kayser W. Max Brod. Hamburg։ Hans Christians, 1972
Dorn A.M. Leiden als Gottesproblem։ eine Untersuchung zum Werk von Max Brod. Freiburg im Breisgau։ Herder, 1981
Wessling B.W. Max Brod։ Ein Portrait zum 100. Geburtstag. Gerlingen։ Bleicher, 1984
Max Brod 1884—1984. Untersuchungen zu Max Brods literarischen und philosophischen Schriften/ Margarita Pazi (Hrsg.). Frankfurt/Main։ Peter Lang, 1987
Bärsch C.-E. Max Brod im Kampf um das Judentum։ zum Leben und Werk eines deutsch-jüdischen Dichters aus Prag. Wien։ Passagen Verlag, 1992
Doležal P. Tomáš G. Masaryk, Max Brod und das Prager Tageblatt (1918-1938)։ deutsch-tschechische Annäherung als publizistische Aufgabe.Frankfurt/Main։ P. Lang, 2004
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Max Brod» - հոդված Answers.com կայքում (անգլ.)
«Max Brod // Biographie»։ geo.uni-bonn.de։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-30-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15 (գերմ.)
Архив Кафки передан израильской библиотеке, 14.10.12(չաշխատող հղում) |
615,907 | Միխայիլ Անդրիասով | Միխայիլ Անդրեևիչ Անդրիասով (Միքայել Անդրանիկի Անդրեասյան) (ռուս.՝ Андриасов, Михаил Андреевич, օգոստոսի 1, 1914(1914-08-01), Միլլերովո, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 1984(1984-04-25), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսական գրող, ակնարկագիր։
== Ստեղծագործություններ ==
Տպագրել է ակնարկների և պատմվածքների ժողովածուներ («Իշխող բարձունք», 1953 թ., «Լեգենդ ոսկե ձիու մասին», 1961 թ. և այլն), նկարագրել Դոնի Ռոստովի ազատագրման համար մղված մարտերը։ «Վեց օր» (1947 թ.) վիպակում պատկերել է Խորհրդային Միության հերոս Ղուկաս Մադոյանի գլխավորած հրաձգային հատուկ գումարտակի սխրագործությունները։
Լրագրային երեսնամյա գործունեության արդյունքն ամփոփել է «Զինվորի որդին» (1965 թ.) ժողովածուում։ Գրել է նաև «Զանգեզուրի որդին» (1943 թ.) մանկական գիրքը, ակնարկներ Մ. Ա. Շոլոխովի մասին («Շոլոխովյան հողում», 1964 թ., «խաղաղ Դոնի որդին», 196] թ.)։
Միխայիլը մահացել է 1984 թվականի ապրիլի 25-ին Միլերովոյում։
== Մատենագիտություն ==
Писатели Советского Дона: Биобиблиогр. справочник. Вып. 2 / [Сост. В. Т. Ермолина, Р. И. Гладышева]. — Ростов н/Д, 1966. — С. 9—13. — 66 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 1000 экз.
Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 35—40. — 288 с. — 10 000 экз.
Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 46—51. — 416 с. — 20 000 экз.
Моложавенко В. С. Увольнению в запас не подлежит: Заметки о творческом пути // Дон. — 1982. — № 2. — С. 142—150.
== Մ. Անդրիասովը հայերեն ==
Վեց օր (վիպակ), Ե., Հայաստան, 1969, 327։ Ռուսերենից թարգմ.՝ Ամալյա Ղուկասյան։
== Ծանոթագրություններ == |
529,346 | Ֆորսայթների պատմությունը | «Ֆորսայթների պատմությունը» (անգլ.՝ The Forsyte Saga), անգլիացի գրող Ջոն Գոլսուորդիի (Ջոն Գոլսուորսի) դասական դարձած վիպաշար Ֆորսայթների ընտանիքի մասին։ 1932 թվականին հեղինակն արժանացավ Նոբելյան մրցանակի «ներկայացման բարձրագույն մշակույթի համար, որի բարձրակետը «Ասք Ֆորսայթների մասինն» է»...
Վիպաշարը բաղկացած է վեց վեպից, որոնք կազմում են 2 եռերգություններ՝ «Ասք Ֆորսայթների մասին» և «Ժամանակակից կատակերգություն»։ Չորս պատմվածքներ միջերգանք և կապող օղակ են հանդիսանում վեպերի միջև։
== Ֆորսայթների մասին հրատարակումներ ==
Ֆորսայթներ ընտանիքի տարբեր ժամանակաշրջանների սերունդների վերաբերյալ բոլոր հրատարակումները խմբավորված են մի քանի ցիկլերում։ «Ֆորսայթի փրկությունը» նովելը հեղինակի կողմից Ջոն Սինջոն (անգլ.՝ John Sinjohn) կեղծանվամբ հրատարակված առաջին գիրքն է։
«Ասք Ֆորսայթների մասին» (անգլ.՝ The Forsyte Saga) անվամբ վեպերի և վիպակների շարքը լույս տեսավ 1922 թվականին։ Այն ներառում է հետևյալ ստեղծագործությունները.
Այնուհետև հրատարակվում է «Ֆորսայթյան բիրժայում» ընդհանուր անվամբ պատմվածքների շարքը (անգլ.՝ On Forsyte ‘Change)։ Նախաբանում հեղինակը նշում է, որ «…ժամանակային առումով պատմվածքները դրված են Ասքի և կատակերգության միջև, քանի որ առանց Ասքի նրանք չեն հասկացվի, և ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է կատակերգությունը…». Միաժամանակ, հեղինակն իր ստեղծագործություններն անվանում է «Ֆորսայթների ընտանիքի քրոնիկոն» (Ֆորսայթների պատմություն)(անգլ.՝ Chronicles of the Forsyte family) ընդհանուր անվամբ։
«Ժամանակակից կատակերգություն» (անգլ.՝ A Modern Comedy) անվամբ թողարկվեցին հետևյալ ստեղծագործությունները.
Վերջապես, վիպաշարի վերջին մասը լույս է տեսնում «Գլխի ավարտը» (անգլ.՝ End of the Chapter) ընդհանուր անվամբ։ Այն ներառում է երեք վեպեր.
== Բովանդակություն ==
=== Ֆորսայթի փրկությունը ===
«Ֆորսայթի փրկությունը» (Salvation of the Forsyte) նովելն առաջին անգամ տպագրվել է 1901 թվականին։
Երկու եղբայրները՝ Ջեմս և Սուիզին Ֆորսայթները հանդիպում են երկարատև բաժանումից հետո։ Նրանք արդեն հասակն առած, կյանքում հաջողված մարդիկ են, բավականին հեղինակավոր։ Սուիզինը մահացու հիվանդ է և փորձում է վերլուծել իր կյանքն ու հետևություններ անել։ Նրան թվում է, որ ինչ որ բան է կորցրել, առանց որի կյանքն անիմաստ է։ Սուիզինը քնում է և երազում հիշում է դեռևս երիտասարդ տարիքում իր ուղևորությունը Զացբուրգ, հարբած կռիվը, ծանոթությունը հունգարացի Բոլեշկի և իր աղջիկների՝ Մարգարետի և Ռոզիի հետ։ Ֆորսայթը սիրահարվում է վերջինիս, սակայն սոցիալական կարգավիճակը խանգարում է ամուսնությանը։ «Ինչ կմտածեն իմ մասին Լոնդոնում, ինչպես պետք է նայեմ հորս աչքերին…», - այդ մտորումներով վերադառնում է Լոնդոն, իսկ Ռոզին ստիպված վերադառնում է Հունգարիա, քանի որ Զալցբուրգում, բացի նվաստացումից, իրեն ոչնինչ չէր սպասվում սիրավեպից հետո։ Սուիզինն արթնանում է. նա կրկին մենակ է, անպետքական և հասկանում է, որ թուլակամ է եղել Ռոզիի հարցում։ Մահամերձ վիճակում սպասավորից շամպայն է խնդրում, և նրան հայտնվում է Ռոզին, որը խոստանում է հետ բերել կորցրածը։
=== Սեփականատերը ===
Սա ամենաքննադատված ու ամենասուր վեպն է ամբողջ վիպաշարից։
Ջեյմս Ֆորսայթը և իր որդին՝ Սոմզը սեփականատիրական տիպիկ վարքով Ֆորսայթներ են։ Ծերուկ Թիմըթիի տանը հավաքվում են բոլոր Ֆորսայթները։ Այնտեղ են նաև Սոմզն ու նրա կինը՝ գեղեցկուհի Այրինը։ Սոմզը կնոջը դիտում է որպես իր սեփականություն։ Նա որոշում է Ռոբին-Հիլլում կառուցել տուն և այնտեղ տեղափոխվել կնոջ հետ։ Ճարտարապետ է դառնում Ֆիլիպ Բոսինին, որը Սոմզի հորեղբոր թոռան՝ Ջունի փեսացուն էր։ Սակայն Այրինի և Ֆիլիպի միջև սիրավեպ է սկսվում, որը ցավալի ավարտ է ունենում։ Չդիմանալով նվաստացումներին, Այրինը հեռանում է ամուսնուց, իսկ Ֆորսայթների տարբեր անդամների միջև ավելի է խորանում միմյանց մերժելու ու թերագնահատելու վարքը։
=== Վերջին ամառը (միջերգանք) ===
Բոսինիի մահից չորս տարի անց Ռոբին-Հիլլում կառուցված տունը գնում է ծեր Ջոլիոնը և տեղափոխվում այնտեղ իր որդու՝ երիտասարդ Ջոլիոնի, նրա երկրորդ կնոջ և թոռների հետ։ Ծեր և երիտասարդ ջորիոնների միջև լարվածությունն արդեն անցել էր։ Կար ժամանակ, որ երիտասարդ ջոլիոնը մերժվել ու հեռացել էր ընտանիքից, քանի որ տարաձայնություններ ուներ իր երկրորդ կնոջ հետ կապված հատկապես հոր և աղջկա՝ Ջունի հետ։ Ծեր Ջոլիոնը մենակ է մնում Ռոբին-Հիլլում ամենափոքր թոռնուհու հետ և պատահաբար հանդիպում է Այրինին, որը սկսումէ թոռնուհուն դաշնամուրի դասեր տալ։ Ծեր Ջոլիոնը դառնում է Այրինի հովանավորյալը, չնայած եղբոր՝ Սոմզի հոր առարկություններին ու վրդորմունքին։ Ծեր Ջոլիոնի համար գեղեցկուֆի ու քնքուշ Այրինը դառնում է կյանքին կապող մի թել։
=== Ծուղակի մեջ ===
Նկարագրվում են դեպքեր, որոնք կատարվում են ծեր Ջոլիոնի հահից 12 տարի անց։
Երիտասարդ Ջոլիոնը, որը կորցնում է կնոջը, շարունակում է ապրել Ռոբին-Հիլլում աղջկա՝ Հոլլի հետ, քանի որ մեծ աղջիկը՝ Ջունն ապրում է Լոնդոնում, իսկ տղան՝ Ջոլլին, սովորում է Օքսֆորդում։ Ջոլիոնը, հոր կտակի համաձայն, դառնում է Այրինի հովանավորը։ Այրինն ապրում է մենակ։ Մենակ է նաև Սոմզը, որը դեռ շարունակում է սիրել Այրինին, չնայած հանդիպում է ֆրանսիուհի Աննետի հետ։ Սոմզի հայրը տղա է ուզում իր որդու համար, որպեսզի տեսնի իր սերնդի շարունակությունը։ Սոմզը, չկարողանալով հետ բերել Այրինին, բաժանվում է նրանից ու ամուսնանում Աննետի հետ։ Հոր՝ Ջեյմսի հոգևարքի պահին Սոմզը մտնում է հոր սենյակ և հայտնում, որ նա որդի է ունեցել… Սակայն իրականում նրան աղջիկ էր ծնվել՝ Ֆլերը, սակայն խաբելով հորը, փորձում է գեթ վերջին վայրկյանին նրան ուրախություն պարգևել։
Ջոլիոնի և Այրինի միջև սիրավեպ է սկսվում, որն ավարտվում է ամուսնությամբ։ Նրանք որդի են ունենում՝ Ջոնին։ Դրանով Սոմզն իրեն ավելի կոտրված ու տրորված է զգում, քանի որ Այրինն այդպես էլ իրեն որդի չպարգևեց, իսկ իր կինը նրան ընդամենը մեկ աղջիկ պարգևեց։
Սոմզի քույրը՝ Ուինիֆրիդ Դրաթին վիճում է հարբեցող ամուսնու հետ, որը մեկնում է Արգենտինա։ Եղբոր խորհրդով Ուինիֆրիդը սկսումէ ամուսնալուծության պրոցեսը, սակայն ըստ օրոնքի, նա սկզբում պետք է պահանջի ամուսնական պարտականությունների վերականգնումը՝ պահանջելով Դարթիի վերադարձը։ Սոմզն ու քույրը հույս ուներին, որ Դարթին չի վերադառնա, սակայն նրանք սխալվում են։
Վել Դարթին՝ Ունինիֆրիդի տղան, Ռոբին-Հիլում հանդիպում է Հոլլիին և նրանք սիրահարվում են ու գաղտնի նշանվում։ Սակայն Հոլլիի եղբայրը՝ Ջոլլին ատում է Վելին և զայրույթի պահին ստիպում է քրոջ նշանածին զինվորագրվեն ու մեկնեն Հարավային Աֆրիկա՝ անգլո-բուրական պատերազմին մասնակցելու համար։ Ջունն ու Հոլլին հետևում են նրանց, որպես գթության քույրեր։ Այնտեղ Վելն ու Հոլլին ամուսնանում են։
=== Զարթոնք (միջերգանք) ===
Պատմվում է Ջոլիոնի և Այրինի մանկահասակ տղայի՝ Ջոնի (չորրորդ Ջոլիոն) մանկության մասին։ Նրա մանկությունը լցված էր սիրով ու քնքշանքով՝ ծնողների կողմից։ նա սիրում էր հհորը և աստվածացնում մորը։ Դայակի հեռացումից հետո նա ավելի է կապվում մորը։ Դրանով Այրինը, միգուցցե անկախ իր կամքից, այլևս իրեն է ենթարկեցնում որդուն։
=== Վարձով է տրվում ===
1918 թվականն է։ Սոմզի աղջիկը՝ Ֆլերը և Այրինի որդին՝ Ջոնն արդեն մեծացել են։ Սոմզն անհունորեն սիրում է իր աղջկան, չնայած մշտապես երազել է որդի ունենոլւ մասին։ Այդ պատճառով Ֆլերը մեծացել է, ստանալով ամեն ինչ հոր կողմից և դարձլ փորք ինչ երես առած աղջնակ։ Սոմզի և կնոջ՝ Աննետի հարաբերությունները կարված են, այն աստիճան, որ Աննետը սիրեկան է պահում։
Մի օր պատկերասրահում Սոմզը Ֆլորի հետ պատահաբար հանդիպում է Այրինին ու Ջոնին։ Ֆլերի ու Ջոնի հարցերին, թե ովքեր էին Այրինն ու Սոմզը, Սոմզն ու Այրինը պատասանում են, թե հետու բարեկամներ են։ Ջոնը մեկնում է Հոլլի ու Վելլի ագարակ ու այնտեղ կրկին հանդիպում Ֆլերին։ Նրանք սիրահարվում են, որն անհանգստացնում է երկուսի ծնողներին էլ։ Ջոլիոնն ու Այրինը որոշում են Ջոնին ուղարկել Եվրոպա, հույս ունենալով որ նա կմոռանա Ֆլերին։
Մի քանի շաբաթից վերադառնալով, Ջոնը կրկին փնտրում է Ֆլերին։ Այդ ժամանակ Ֆլերին սկսում է սիրահետել երիտասարդ Մայքլ Մոնթը։ Նա Սոմզին հայտնում է իր ամուսնանալու մտադրության մասին, սակայն այդ հարցոը Սոմզը թողնում է Ֆլերի որոշմանը։ Նա նույնպես անհանգստացած էր Ֆլերի ու Ջոնի հարաբերությամբ, սակայն ի վիճակի չէ հայտնել իր աղջկան ընտանեկան գաղտնիքի մասին։ Ֆլերը գաղտնիքի մասին իմանում է իր մոր սիրեկանից՝ Պրոսպեր Պրոֆոնից, որը հաճախակի հյուր էր Վելի ու Հոլլիիի ագարակում։ Հենց նրանից էլ իմանում է, որ Ջոնի մայրն ու իր հայրը ժամանակին ամուսիններ են եղել։ Չնայած ամեն ինչին, նա խնդրում է Ջոնին, միասին մեկնել Շոտլանդիա և այնտեղ ամուսնանալ։ Ջոնը չի կարողանւոմ որոշում կայացնել. մի կողմից անհունորեն սիրում է Ֆլերին, մյուս կողմից չի կարողանւոմ խաբել մորը, որին աստվածացնում էր։
Հավանաբար, մինչև այս պահը բոլոր ընթերցողների մոտ միշտ կարեկցանք է եղել Այրինի նկատմամբ, քանր ոն նա միտ դրտարկվում է տանջված, Սոմզի կողմից ոտնահարված անձնավորություն։ Բայց այստեղ վեր է հառնում Այրինի՝ ներ կերպարը, որ չի ուզում թողնել սեփական անցյալը, իր ատելությունը Սոմզի նկատմամբ ու դրանով խանգարում իր որդու երջանկությանը, քանի որ Ջոնը որոշում է լքել Ֆլերին, երբ կարդում է իր հոր նամակն ուղղված իրեն, որտեղ պատմվում է, թե Սոմզն ինչպես է վարվել Այրինի հետ։ Այդ ժամանակ մահանում է Ջոլիոնը։
Սոմզը, Ֆլորի խնդրանքով, մեկնում է Ռոբին-Հիլլ ու փորձում համոզել Ջոնին, վերադառնալ Ֆլերի մոտ, սակայն Ջոնի հրաժարվում է ու մոր հետ մեկնում ճամփորդության։ Ֆլերն ամուսնանում է Մայքլի հետ։
=== Սպիտակ կապիկը ===
=== Արծաթե գդալը ===
=== Հանդիպումներ (միջերգանք) ===
=== Կարապի երգը ===
== Հերոսներ ==
=== Ծեր Ֆորսայթներ ===
Էնն, ամենատարեցը
Ծեր Ջոլիոն, ընտանիքի գլխավորը, հարստացել է թեյի վաճառքից
Ջեյմս, փաստաբան, կինը Էմիլին է
Սուիզին, Ջեյմսի երկվորյակ եղբայրն է
Ջուլիա, այրի
Էսթեր, չամուսնացած օրիորդ
Նիքոլաս, ամենահարուստը ընտանիքում
Ռոջեր, «իսկական Ֆորսայթ»
Սյուզան, քույրերից ամուսնացածը
Թիմըթի, եղբայր, չամուսնացած
=== Երիտասարդ Ֆորսայթներ ===
Երիտասարդ Ջոլիոն, ծեր Ջոլիոնի որդին, նկարիչ, ամուսնացել է 3 անգամ
Սոմզ, Ջեյմսի որդին, փաստաբան
Ուինֆրեդ, Սոմզի քույրը, Վել Դարթիի մայրը
Ջորջ, ռոջերի որդին, կատակաբան, ամենախոշորամարմինն ու հասակավորը Ֆորսայթներից
Ֆրենսիս, Ջորջի քույրը, աթեիստ
=== Նրանց երեխաները ===
Ջուն, երիտասարդ Ջոլիոնի աղջիկն առաջին ամուսնությունից, Բոսինիի նշանածը
Ջոլլի, երիտասարդ Ջոլիոնի որդին երկրորդ ամուսնությունից, մահացելէ պատերազմում
Հալլի, երիտասարդ Ջոլիոնի աղջիկը երկրորդ ամուսնությունից
Ջոն, երիտասարդ Ջոլիոնի որդին երրորդ ամուսնությունից (Այրինի հետ)
Ֆլեր, Սոմզի աղջիկը
Վել, Ուինիֆրեդի որդին, Հոլլիի ամուսինը
Իմոջին, Վելի քույրը
== Ֆորսայթների տոհմածառը ==
1. Ջոլիոն Ֆորսայթ (մոտ. 1680 - ?) + Մերի Բիր
1.1. Ջոլիոն «Մեծ Ֆորսայթ» (մետ. 1710 - 1777) + ?
1.1.1. Ջոլիոն Ֆորսայթ (1741 - 1812) վերջին ֆերմերը Ֆորսայթներից + Ջուլիա Հեյթեր
1.1.1.1. Ջոլիոն «Հպարտ Դոսսեթ» Ֆորսայթ (1770 - 1850). Ծեր 10 Ֆորսայթների հայրը։ + Էնն Պիրս (1 փետրվար 1780 - 16 ապրիլ 1821)
1.1.1.1.1. էնն Ֆորսայթ (23 սեպտեմբեր 1799 - 27 սեպտեմբեր 1886)
1.1.1.1.2. Ծեր Ջոլիոն Ֆորսայթ (1806 - 1892)+ Էդիթ Մուր (? - 1874)
1.1.1.1.2.1. Երիտասարդ Ջոլիոն Ֆորսայթ (դեկտեմբեր 1847 - 1920)+(1) Ֆրենսիս Կրեսսոն (1847 - 1884)
1.1.1.1.2.1.1. Ջուն Ֆորսայթ (1869 - ?)+(2) Էլեն Հիլմեր (1855 - 1892)
1.1.1.1.2.1.2. Ջոլլի Ֆորսայթ (1878 - 1900)
1.1.1.1.2.1.3. Հոլլի Ֆորսայթ (1881 - ?)+(3) Այրին Ֆորսայթ (Էրրոն) (9 նոյեմբեր 1862 - ?)
1.1.1.1.2.1.4. Ջոն Ֆորսայթ (12 մայիս 1901 - ?)+ Էնն Ուիլմոթ (1904 - ?)
1.1.1.1.3. Ջեյմս Ֆորսայթ (5 օգոստոս 1811 - 20 նոյեմբեր 1901)+ Էմիլի Գուլդինգ (1829 - 1910)
1.1.1.1.3.1. Սոմզ Ֆորսայթ (1855 - 1926)+(1) Այրին Էրրոն+(2) Աննետ Լեմմոթ (1880 - ?)
1.1.1.1.3.1.1. Ֆլեր Ֆորսայթ (Մոնթ) (20 նոյեմբեր 1901 - ?)+ Մայքլ Մոնթ (1896 - ?)
1.1.1.1.3.1.1.1. Քրիստոֆեր Մոնթ (1923)
1.1.1.1.3.2. Ունինիֆրիդ Ֆորսայթ (Դարթի) (1858 -?)+ Մոնթեգյու Դարթի (1855 - 1920 կամ 1913)
1.1.1.1.3.2.1. Վել Դարթի (1880 - ?)+ Հոլլի Ֆորսայթ
1.1.1.1.3.2.2. Իմոջին Դարթի (1882 - ?)+ Ջեք Քարթիգան
1.1.1.1.3.2.3. Բենեդիկտ Դարթի (1886 - ?)
1.1.1.1.3.2.4. Մոդ Դարթի (1884 - ?)
1.1.1.1.3.3. Ռեյչլ Ֆորսայթ (1861 - ?)
1.1.1.1.3.4. Սիսիլի Ֆորսայթ (1865 - ?)
1.1.1.1.4. Սուիզին Ֆորսայթ (1811 - 1891)
1.1.1.1.5. Ռոջեր Ֆորսայթ (1813 - 1899)+ Մերի Մոնկ
1.1.1.1.5.1. Երիտասարդ Ռոջեր Ֆորսայթ (1853 - ?)+ Մերի Ուոքեր
1.1.1.1.5.1.1. Ավելի երիտասարդ Ռոջեր Ֆորսայթ (1890 - ?)
1.1.1.1.5.2. Ջորջ Ֆորսայթ (1856 - 1922)
1.1.1.1.5.3. Յուստաս Ֆորսայթ (1860 - ?)
1.1.1.1.5.4. Թոմաս Ֆորսայթ (1862 - ?) 1.1.1.1.5.5. Ֆրենսի Ֆորսայթ (1858 - ?)
1.1.1.1.6. Նիքոլաս Ֆորսայթ (1817 - 1908)+ Էլիզաբեթ Ֆլեյն
1.1.1.1.6.1. Երիտասարդ Նիքոլաս Ֆորսայթ (1849 - ?)+ Դորոթի Բաքսոն
1.1.1.1.6.1.1. Ավելի երիտասարդ Նիքոլաս Ֆորսայթ (1879 - ?)
1.1.1.1.6.1.2. Բլանչ Ֆորսայթ (1880 - ?)
1.1.1.1.6.1.3. Քրիստոֆեր Ֆորսայթ (1881 - ?)
1.1.1.1.6.1.4. Վիոլետա Ֆորսայթ (1884 - ?)
1.1.1.1.6.1.5. Գլեդիս Ֆորսայթ (1886 - ?)
1.1.1.1.6.1.6. Պատրիկ Ֆորսայթ (1894 - ?)
1.1.1.1.6.2. Յուֆիմիյա Ֆորսայթ (1862 - ?)
1.1.1.1.6.3. Էռնեստ Ֆորսայթ (1853 - ?)
1.1.1.1.6.4. Արչիբալդ Ֆորսայթ (1857 - ?)
1.1.1.1.6.5. Ֆլորենս Ֆորսայթ (1861 - ?)
1.1.1.1.6.6. Մերիեն Ֆորսայթ (1859 - ?)
1.1.1.1.7. Ջուլիա Ֆորսայթ (Սմոլլ) (1814 - 1905) + Սեմպիմուս Սմոլլ (? - 1868)
1.1.1.1.8. Էսթեր Ֆորսայթ (1816 - 1907)
1.1.1.1.9. Թիմըթի Ֆորսայթ (1820 - 1920)
1.1.1.1.10. Սյուզեն Ֆորսայթ (1821 - 1895)+ Ջոն Հեյմեն
1.1.1.1.10.1. Սենթ-Ջոն Հեյմեն (1852 –ի և 1855-ի միջև - ?)+ ?
1.1.1.1.10.2. Ջայլս Հայմեն
1.1.1.1.10.3. Ջեսս Հայմեն
1.1.1.1.10.4. Օգաստոս Հայմեն
1.1.1.1.10.5. Աննաբել Հայմեն
1.1.1.2. Էդգար Ֆորսայթ
1.1.1.3. Նիքոլաս Ֆորսայթ
1.1.1.4. Ռոջեր Ֆորսայթ
1.1.1.5. Ջուլիա Ֆորսայթ
== Էկրանավորում ==
«Ասք ֆորսայթների մասին» վիպաշարը մի քանի անգամ էկրանավորվել է։
1925 թվականին էկրանավորվում է առաջին ֆիլմը՝ «Սպիտակ կապիկը», Ֆիլ Ռոզենի կողմից։ Սկզբում համարվում էր կորսված, սակայն ներկայումս կան տվյալներ, որ ֆիլմը հայտնաբերվել է։
1934 թվականին Ջոյմս Ուեյլը (Ֆրանկենշտեյն, Երկաթե դիամակով մարդը) նկարահանում է «Գետից անդին» ֆիլմը (անգլ.՝ One More River)։
1949 թվականին դուրս է գալիս «Ասք Ֆորսայթների մասին» ֆիլմը (անգլ.՝ That Forsyte Woman) Metro Goldwyn Mayer ընկերությամ կողմից։
1967 թվականին BBC ընկերության կողմից թողարկվում է հեռուստասերիալ 26 մասերից բաղկացած։]]. Այս սերիալը համարվում է առաջին անգլիական հաղորդումը, որը գնվեց ԽՍՀՄ-ի կողմից։
2002 թվականին Granada Television ընկերությունը նկարահանեց 11,5 ժամ տևողությամբ նոր ֆիլմ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Сага о Форсайтах (мини-сериал) |
508,302 | Տրյոբից | Տրյոբից (գերմ.՝ Tröbitz), կոմունա Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասում։
Մտնում է Էլբա Էլստեր շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 771 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի) Տարածքը կազմում է 10,56 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 12 0 62 492։
== Ժողովրդագրություն ==
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական էջ |
88,721 | Աստերոիդների ցանկ (133501-133600) | Աստերոիդների ցանկ (133401-133500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (133601-133700)
Աստերոիդների ցանկ (133401-133500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (133601-133700) |
1,073,015 | Ուղիներ և ճակատագրեր | «Ուղիներ և ճակատագրեր» (ռուս.՝ «Пути и судьбы»), 1955 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յակով Բազելյանը Կիևի կինոստուդիայում։
== Սյուժե ==
Գյուղական բժիշկ Իվան Բոյկոն հրավեր է ստանում աշխատելու մայրաքաղաքային կլինիկայում։ Այստեղ հերոսը հանդիպում է ինստիտուտի իր ընկեր Դմիտրի Կոստենկոյին, որը հաջողության հասած դոցենտ է։ Շատ շուտով Իվանը համոզվում է Դմիտրի բարոյական անմաքրության մեջ, որը յուրացրել է համեստ գործընկեր Վիննիկի գիտական աշխատանքը։ Ամբողջ կոլեկտիվի շրջանում Բոյկոն մերկացնում է գիտությունների թեկնածուին։
== Դերերում ==
Յուրի Սարանցև – Իվան Բոյկո
Արկադի Տոլբուզին – Կոստենկո
Ռոլան Բիկով – Վիննիկ
Լեոնիդ Պիրոգով – պրոֆեսոր Գարմաշ
Վալենտինա Ուշակովա – Լյուսյա Գարմաշ
Ադա Վոյցիկ – Մարիա Վասիլիևնա
Գեորգի Յումատով
Կիրիլ Լավրով
Մուզա Կրեպկոգորսկայա
Միխայիլ Բելոուսով
Եվգենյա Երշովա
== Նկարահանող խումբ ==
Բեմադրող ռեժիսոր՝ Յակով Բազելյան
Սցենարի հեղինակ՝ Լիլյա Նեմենովա
Օպերատոր՝ Միխայիլ Չյոռնի
Նկարիչ՝ Վիկտոր Միգուլկո
Կոմպոզիտոր՝ Եվգենի Զուբցով
== Ծանոթագրություններ == |
601,401 | Եվգենի Օնեգին | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվգենի Օնեգին (այլ կիրառումներ)«Եվգենի Օնեգին» (ռուս.՝ «Евгеній Онѣгинъ»), Ալեքսանդր Պուշկինի չափածո վեպը, որը գրվել է 1823-1831 թվականներին, ռուս գրականության ամենանշանավոր գործերից մեկը։
== Ստեղծման պատմություն ==
Պուշկինն այս վեպի վրա աշխատել է շուրջ 7 տարի՝ 1823-1831 թվականներին։ Վեպը, գրողի խոսքերով, «սառը դիտողությունների և սրտի ցավալի նկատառումների» «պտուղ» է։ Պուշկինն իր աշխատանքը քաջագործություն էր համարում. իր բոլոր գրվածքներից մեկ էլ «Բորիս Գոդունովին» է այդպիսին համարել։ Ստեղծագործության մեջ ցույց է տրված ռուսական մտավորականության ամենալավ մարդկանց դրամատիկ կյանքը։
Պուշկինը սկսել է աշխատանքը 1823 թվականի մայիսին Կիշինյովում, աքսորի ժամանակ։ Հեղինակը հրաժարվեց ռոմանտիզմից՝ որպես առաջատար մեթոդ և սկսեց գրել իր ռեալիստական չափածո վեպը, չնայած առաջին գլուխներում դեռ կան ռոմանտիզմի մնացորդները։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ վեպը պետք է բաղկացած լինի 9 գլուխներից, բայց հետագայում Պուշկինը ձևափոխեց իր ստեղծագործությունը՝ թողնելով միայն 8 գլուխ։ Նա հանեց «Օնեգինի ճանապարհորդություն» գլուխը՝ որոշ մասեր ավելացնելով մյուս գլուխներին։ Գոյություն ուներ գլխի մի մաս, որտեղ նկարագրվում էին Օդեսայի մոտ գտնվող ռազմական ճամբարները, որին հաջորդում էին սուր դիտողություններ և մտքեր։ Վախենալով կառավարության հնարավոր հետապնդումներից, Պուշկինը ոչնչացրեց այդ մասը «Եվգենի Օնեգինից»։
Վեպում նկարագրվում են 1819-1825 թվականների իրադարձությունները. ռուսական զորքերի արշավանքներից մինչև դեկաբրիստների ապստամբություն։ Դրանք ռուսական միջավայրի զարգացման տարիներն էին՝ Ալեքսանդր I-ի կառավարման տարիները։ Վեպի սյուժեն պարզ է և հայտնի բոլորին, նրա կենտրոնում՝ սիրային պատմություն։ Ընդհանուր առմամբ, վեպում նկարագրված են 19-րդ դարի առաջին քառորդի իրադարձությունները, այսինքն վեպի գրման ժամանակն ու իրադարձութոյւնները հիմնականում համընկնում են։
Ալեքսանդր Պուշկինը գրել է իր վեպը լորդ Բայրոնի «Դոն Ժուանի» պոեմի նման։ Համարելով վեպը «գունեղ գլուխների հավաքածու», Պուշկինն առանձնացնում է իր վեպի հատկանիշներից մեկը. վեպի գլուխները այնպես են գրված, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել վերջինը, կարող է ունենալ նաև շարունակություն, այսպիսով ուշադրություն դարձնելով գլուխների ինքնուրույնության և ամբողջականության վրա։ Վեպն իրոք դարձավ 1820-ական թվականների ռուսական կյանքի հանրագիտարան, քանի որ նկարագրում էր այդ ժամանակում ապրող մարդկանց կյանքը։
Հենց այս փաստը թույլ տվեց Բելինսկուն անել այսպիսի հետևություն իր հոդվածում.
Վեպից, հանրագիտարանի նման կարելի է իմանալ գրեթե ամեն ինչ այդ դարաշրջանի մասին. ինչպես էին հագնվում, ինչն էր մոդայի մեջ, ինչն էին ամենից շատ գնահատում, ինչպես էին խոսում, ինչպիսի նախասիրություններ ունեին։ Եվգենի Օնեգինում արտացոլված է ամբողջ ռուսական կյանքը։ Կարճ, բայց բավականին պարզ ձևով հեղինակը ցույց է տվել գյուղական կյանքը, ազնվական Մոսկվան, աշխարհիկ Սանկտ Պետերբուրգը։ Պուշկինը ճշտորեն ցույց է տվել այն միջավայրը, որտեղ ապրում էին վեպի գլխավոր հերոսները՝ Տատյանա Լարինան և Եվգենի Օնեգինը։
== Վեպի տպագրությունները ==
«Եվգենի Օնեգինը» լույս է տեսել առանձին հրատարակություններով, որոնք պարունակում էին առանձին գլուխները, վեպի առանձին մասեր տպագրվել են նաև ամսագրերում և ալմանախներում։ Ամեն գլխի տպագրությունը մեծ իրադարձություն էր այդ ժամանակաշրջանի ռուս գրականության համար։ Ստեղծագործության առաջին գլուխը տպագրվել է 1825 թվականին։ 1833 թվականին դուրս է եկել վեպի առաջին ամբողջական հրատարակությունը։
1837 թվականի հունվարին՝ գրողի մահից առաջ, Գլազունովի տպարանը տպագրել է «Եվգենի Օնեգին» վեպը փոքր ձևաչափով, որը եղել է վեպի վերջին հրատարակությունը Պուշկինի կենդանության օրոք։ Այս հրատարակությունը ստուգվել է Պուշկինի կողմից, բայց և մյուսների նման, այնտեղ կան տպագրական սխալներ։
Տպարաններն ունեին հետեևյալ նպատակները՝ վաճառել գրքի 5000 օրինակները 5 ռուբլիով մեկ տարվա ընթացքում։ Պուշկինի մահից հետո ամբողջ տպաքանակը վաճառվել է մեկ շաբաթվա ընթացքում։ 1988 թվականին «Կնիգա» հրատարակությունը տպեց գրքի 15000 օրինակ։
Առաջին ամբողջական տպագրություն (1833)
Երկրորդ ամբողջական տպագրություն (1837)Պուշկինի մահից հետո «Եվգենի Օնեգինի» մեջ ձևափոխվել են որոշ բառեր՝ կրճատ բառերը վերականգնելու, ուղղագրական սխալներն ուղղելու նպատալով։ Հետևյալ փոփոխությունները ենթարկվեցին սուր քննադատության։
== Սյուժե ==
Վեպը սկսվում է Եսենինի խոսքերով, ով պատմում է իր քեռու հիվանդության մասին, որը ստիպել է Օնեգինին գալ իր մոտ՝ նրան հրաժեշտ տալու համար։ Այսպես սկսելով գործողությունների նկարագրությունը, հեղինակը առաջին գլխում նկարագրում է իր հերոսին, պատմում, թե ինչպես էր Եվգենին ապրում մինչև քեռու մահվան լուրը իմանալը։ Նկարագրությունը արվում է անանուն հեղինակի կողմից, ով ներկայանում է որպես Օնեգինի բարի ընկեր։ Օնեգինը ծնվել է «Նևայի ափերին», այսինքն Պետերբուրգում, ազնվականների ընտանիքում։
Օնեգինը ստացել էր լավ կրթություն՝ սկզբից տնային դաստիարակչուհու Madame-ի (չխառնել դայակի հետ) մոտ, հետո ֆրանսիացի դաստիարակի մոտ, ով չէր ծանրաբեռնում նրան դասերով։ Պուշկինը նշում է, որ նրա ստացած կրթությունը տիպիկ էր Օնեգինի նման մարդկանց համար։
Օնեգինի կյանքը Պատարբուրգում լի էր սիրավեպերով, աշխարհիկ զվարճություններով, որոնք սակայն հասցրին նրան զզվանքի։ Եվգենին գնում է քեռու մոտ գյուղ։ Ժամանելիս իմանում է, որ քեռին արդեն մահացել է, Եվգենին էլ նրա ժառանգորդն է։ Օնեգինը բնակություն է հաստատում գյուղում, բայց և այստեղ որոշ ժամանակ մնալուց հետո հոգնում է։
Օնեգինի հարևանը Գերմանիայից ժամանած 18-ամյա Վլադիմիր Լենսկին է, ռոմանտիկ գրող։ Լենսկին ու Օնեգինը ընկերանում են։ Լենսկին սիրահարված է Օլգա Լարինային, տեղի կալվածատիրոջ դստերը։ Միշտ ժպտերես Օլգային նման չէր նրա քույր Տատյանան։ Օլգան գեղեցիկ էր, բայց չէր հետաքրքրում Օնեգինին.
Հանդիպելով Օնեգինին Տատյանան սիրահարվում է նրան և գրում նամակ։ Բայց Օնեգինը մերժում է նրան. նա չի ուզում ապրել ընտանեկան հանգիստ կյանքով։ Լենսկին ու Օնեգինը հրավիրված են Տատյանայի ծննդին։ Օնեգինը ուրախ չէր հրավերի համար, բայց Լենսկին համոզում է նրան գնալ՝ ասելով, որ հարևաններից հրավիրվածներ չկան։ Գնալով խնջույքին, Օնեգինը տեսնում է, որ բոլոր հարևանները ներկա են, ինչը իրեն շատ է բարկացնում։
Լարինների տանը Օնեգինն սկսում է սիրահետել Տատյանային, որպեսզի Լենսկուն ստիպի խանդել։ Լենսկին կանչում է Օնեգինին մենամարտի։ Լենսկին մահանում է, Օնեգինը լքում է գյուղը։
Երեք տարի հետո նա հայտնվում է Պետերբուրգում և հանդիպում Տատյանային։ Հիմա նա աշխարհիկ օրիորդ է, գեներալի կին։ Օնեգինը սիրահարվում է նրան և փորձում հասնել նրան, բայց այս անգամ Տատյանան է մերժում նրան։ Տատյանան ասում է, որ մինչև հիմա սիրում է Օնեգինին, բայց պետք է հավատարիմ մնա իր ամուսնուն։
Սրանով պատմողական մասը ավարտվում է։ Հեղինակը թողնում է Եվգենիին, հրաժեշտ տալիս իր ընթերցողին և մի քանի տարիների աշխատանքին։
=== Սյուժետային գծեր ===
Օնեգին ու Տատյանա։ Էպիզոդներ
Ծանոթություն Տատյանայի հետ
Տատյանայի և դայակի խոսակցությունը
Տատյանայի նամակը Օնեգինին
Խոսակցություն այգում
Տատյանայի երազն ու ծնունդը
Այցելությունն Օնեգինին
Մեկնում Մոսկվա
Հանդիպումը Պետերբուրգում 3 տարի հետո
Օնեգինի նամակը Տատյանային
Երեկո Տատյանայի մոտ
Օնեգին ու Լենսկի։ Էպիզոդներ
Ծանոթությունը գյուղում
Խոսակցություն
Լենսկու այցը Օնեգինին
Տատյանայի ծնունդը
Մենամարտ ու Լենսկու մահը
=== Գործող անձիք ===
Եվգենի Օնեգին։ Հնարավոր նախատիպերից մեկը Չաադաևն է, որին հենց Պուշկինն է նշել առաջին գլխում։ Օնեգինի պատմությունը նման է Չաադաևի կյանքին։ Կարևոր ազդեցություն է թողել Օնեգինի կերպարի վրա լորդ Բայրոնը ու իր «Բայրոնի Հերոսներ»-ը, Դոն Ժուանը և Չայլդ Հարոլդը, որոնց նույնպես նշում է Պուշկինը։ «Պուշկինի կերպարում կարելի է գտնել բազմաթիվ նմանություններ գրողի ժամանակակիցների հետ` սկսած ծանոթներից մինչև այնպիսի կարևոր մարդիկ, որոնցից են Չաադաևն ու Ալեքսանդր Ռաևսկին։ Նույնը կարելի է ասել Տատյանայի մասին։» (Լոտման, մեկնաբանություն)։ Վեպի սկզբում (1819 թվականի ձմեռ - 1820 թվականի գարուն) նա 24 տարեկան է։
Տատյանա Լարինա։ Վեպի գլխավոր հերոսուհին։ Համարվում է էտալոն կանանց կերպարների համար ռուս գրականության մեջ, ռուս կնոջ «ազգային օրինակ»` մաքուր, երազկոտ, հավատարիմ ընկեր ու հերոսական կին։
Օլգա Լարինա, Տատյանայի քույրը` հայտնի վեպերի տիպիկ կանանց ընդհանրացված կերպար, արտաքինից գեղեցիկ, բայց զերծ խորը բովանադակությունից։
Վլադիմիր Լենսկի, Եվգենիի հարևանը, ընկերը։ Սիրահարված էր Օլգա Լարիանյաին։ Մահացել է Օնեգինի հետ մենամարտի ժամանակ։
Տայանայի դայակը, հնարավոր նախատիպը Արինա Ռոդիոնովնան է, Պուշինի դայակը
Զարեցկի, մարտավկա, որի նախատիպը համարվում է Ֆյոդոր Տոլստոյը։
Անանուն գեներալ, Տատյանայի ամուսինը։
Ստեղծագործության հեղինակը հենց Պուշկինն է։ Նա անընդհատ խառնվում է վեպի պատմողական մասին, հիշեցնում իր մասին, ընկերություն անում Եվգենիի հետ, կիսվում է իր մտածմունքներով ընթերցողի հետ, արտահայտում իր աշխարհընկալման դիրքը։
Հեղինակի մուսա, Տատյանա Լրինայի քույրը։Վեպում նշվում է նաև Տատյանայի հայր՝ Դմիտրի Լարինն ու մայրը՝ Պրասկովյան, Օնեգինի քեռին, Պետերբուրգի ու Մոսկվայի աշխարհիկ կյանքը։
== Տնատում ==
Վեպը գրված է հատուկ «Օնեգինի տնով»։ Ամեն տունը բաղկացած է 14 չորսոտնյա յամբերով տողերից։
Առաջին չորս տողերում հանգավորումը խաչաձև է, 5-րդ տողից մինչև 8-րդ տողերը զույգերով, 9-րդից մինչև 12-րդ տողը հանգերը կապված են օղակաձև։ Մյուս երկուսի հանգերը կապված են իրար հետ։
== Վեպի ուսումնասիրությունները ==
=== Ժամանակակից քննադատները ===
Կոնդրատի Ռիլեև
Նիկոլայ Պոլևոյ
Դմիտրի Վենևիտենև
Նիկոլայ Նադեժդին
Ֆադդեյ Բուլգարին
=== Բելինսկի ===
=== 19-րդ դարի երկրորդ կես ===
Նիկոլայ Չերնիշևսկի
Նիկոլայ Դոբրոլյուբով
Դմիտրի Պիսարև
Ֆյոդոր Դոստոևսկի
Ապոլլոն Գրիգորյև
Ալեքսանդր Դրուժինին
=== Վեպի մեկնաբանությունները ===
Վեպի առաջին մեկնաբանություններից է Վոլսկու փոքրիկ գրքույկը, որը դուրս է եկել 1877 թվականին։ Դասական են դարձել Վլադիմիր Նաբոկովի, Նիկոլայ Բրոդսկու, Յուրի Լոտմանի մեկնաբանությունները։
== Թարգմանություններ ==
Եվգենի Օնեգինը թարգմանվել է շատ լեզուներով։
անգլերեն, Ուոլտեր Արնդտը, Վլադիմիր Նաբոկովը (չաձածո), Չարլզ Հոպբերն-Դժոնստոնը (օնոգինյան տողը պահպանելով) և ուրիշներ
ֆրանսերեն, Տուրգենևն ու Վիարդոն, Ժան-Լուի Բակեսն ու Ռոժե Լենգրան և ուրիշներ
չինարեն, Սու Ֆուն (1942), Լյույ Ինը (1944), Մու Դան (Դժա Լյանդժեն) (1954, 1983), Վան Շիսիեն (1985, 2004), Ֆեն Չուն (1982, 1991), Դյին Լու (1996), Լյու Ցզունցի (2002), Գու Յունպու (2003), Տյան Գուոբին (2003)
գերմաներեն, Ռոլֆ-Դիտրիխ Կայլը և ուրիշներ
հայերեն, Գուրգեն Սևակը (1904-1981), Պարույր Միքայելյան։
բուլղարերեն, Սալիխ Գուրտուևը, (1938)
բելառուսերեն, Արկադի Կուլեշովը
ուկրաիներեն, Ռիլսկին
իվրիտերեն, Ավրաամ Շլոնսկին
թուրքերեն, Կանշաուբի Միզիևն ու Ահմեդ Նեդժետը՝ առաջին թուրքերեն թարգմանություն
օսեթերեն, Նաֆի Դժուսոյտին
չեխերեն, Միլան Դվորժակը
լեհերեն, Ադամ Վիժակը, Յակուբ Յուրկևիչը, Լեո Բելմոնտը
ադերբեջաներեն, Սամեդ Վուրգունը (1936)
էստոներեն, Բետտի Ալվերը (1964)
էսպերանտո, առաջին անգամ Նիկոլայ Նեկրասովը (1931)
== Կրթության մեջ ==
Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Բելառուսի դպրոցներում «Եվգենի Օնեգինը» մտնում է հիմնական ուսումնական ծրագրի մեջ։
Բացի այդ վեպի որոշ հատվածներ օգտագործվում են որպես ուսումնական նյութ տարրական դասարաններում։
== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
Եվգենի Օնեգինի համառոտ բովանդակությունը
Եվգենի Օնեգին (օպերա)
== Արտաքին հղումներ ==
Ալեքսանդր Պուշկին, Եվգենի Օնեգին. Չափածո վեպ
Լոտման, չափածո վեպ «Եվգենի Օնեգին»
Լոտման, չափածո վեպ «Եվգենի Օնեգին», ուսուցչի ձեռնարկ
Գոֆման, «Եվգենի Օնեգինի» ստեղծման պատմությունը
Բոչարովը վեպի մասին
Ֆոմիչև, «Եվգենի Օնեգին»(չաշխատող հղում)
«Génie ou neige»
Չուդակովը Պուշկինի վեպի մեկնաբանությունների մասին
Պատկերներ
[1] ու [2] Բելինսկու հոդվածները վեպի մասին |
596,956 | Երցու | Երցու(իտալերեն՝ Jerzu), կոմունա Իտալիայում, գտնվում է Սարդինիա մարզի Օլիաստրա գավառում։
Բնակչությունը 3352 մարդ, բնակչության խտությունը 32,67 կմ²։ Զբաղեցնում է 102,61 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 8044։ Հեռախոսային կոդ՝ 0782։
Բնակչության հովանավոր համարվում է սուրբ Էրազմ Անտիոքցին։ Ամեն տարի տոնը նշվում է հունիսի 2-ին։ |
232,340 | Habertürk TV | Habertürk TV, թուրքական լրատվական հեռուստաալիք, հիմնվել է 2001 թվականի մարտի 23-ին «Ուֆուք Գյուլդեմիր» ընկերության կողմից։ 2007 թվականից հեռուստաալիքը պատկանում է «Ջինըր» մեդիախմբին։ Հեռուստակենտրոնը գտնվում է Ստամբուլում։ Հեռուստաալիքը հեռարձակվում է Անկարայում՝ 12-րդ մետրային հաճախականությամբ, և ողջ Թուրքիայի տարածքում՝ 65-րդ մետրային հաճախականությամբ։ Տարածվում է նաև Թուրքիայի խոշորագույն կաբելային և արբանյակային հեռուստատեսության օպերատորների կողմից, ինչպես և համացանցով։
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (թուրքերեն)
Արցանց հեռարձակում (թուրքերեն)
Հեռուստաալիքի էջը Ֆեյսբուք ցանցում (թուրքերեն) |
1,105,419 | Շակարտ (Շանթ Կարապետյան) | Շակարտ (Շանթ Կարապետյան, հոկտեմբերի 10, 1994(1994-10-10), Երևան, Հայաստան), նկարիչ, բժիշկ։
== Կյանք ու գործունեություն ==
Շանթ Կարապետյանը (Շակարտ) ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Երևանի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցում։
2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ստացել է ՀՀ ԶՈՒ ավագ սերժանտի կոչում, ծառայել է որպես հետախուզական դասակի հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ։ Արժանացել է «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։
2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես հետախուզական դասակի հրամանատարի տեղակալ։
2012 թվականին ընդունվել և 2022 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը։
Բժիշկ-նկարիչ Շանթ Կարապետյանի՝ Շակարտի, աշխատանքները կարելի է տեսնել հարթ մակերես ունեցող տարբեր իրերի՝ դեղահաբերի, լուցկու տուփերի, տերևների, մարմնի մասերի վրա (Մարմնի նկարչություն), ինչպես նաև ժամանակակից կերպարվեստում Սթրիթ արտ ուղղության նմուշների տեսքով՝ մեծ մասշտաբներով։
== Անհատական ցուցահանդեսներ ==
«Shakart» ցուցահանդես. 2021 թվական, հոկտեմբերի 8-10, Մոսկվայի տուն մշակութային գործարար կենտրոն, Երևան, Հայաստան
“L’arte è ineurabile” («Արվեստն անբուժելի է») ցուցահանդես. 2022 թվական, նոյեմբերի 4-10, Palazzo Pisani Revedin ցուցասրահ, Վենետիկ, Իտալիա
= Պատկերասրահ =
== Արտաքին հղումներ ==
«Մասնագիտություն, թե հոբբի. Շանթ Կարապետյան», Հանրային հեռուստաընկերություն, Հոկտեմբեր, 2018*
«Նա բժիշկ է, ով սիրում է նկարել կոճակի, ծխախոտի գլանակի ու բրնձի հատիկի վրա», ԳԱԼԱ, Ապրիլ, 2019*
«Փոքր դետալները նրա մեծ աշխարհում», Երկիր Մեդիա, Երկիրն Այսօր, Հոկտեմբեր, 2021*
«ShakArt. Շանթ Կարապետյան», Հանրային հեռուստաընկերություն, Հոկտեմբեր, 2021*
«Շակարտի նկարները գնահատել է իտալացի արվեստասերը», Հանրային հեռուստաընկերություն, Լուրեր, Դեկտեմբեր, 2022*
== Մամուլ ==
«Ես տիեզերական մասշտաբների համեստ կիսաաստված եմ. «Ցանցահենը»՝ Շանթ Կարապետյան (ՇակԱրտ)», ArmDaily, Անյուտա Աթանեսյան, Սեպտեմբեր, 2020*
«ՇակԱրտն իր և Սթրիթ արթի մասին», art365.am, Շուշան Կարապետյան, Մայիս, 2021*
«Բժիշկ-նկարչի՝ Շակարտի առաջին անհատական ցուցահանդեսը», Առաջինի լրատվական ալիք, Քրիստինե Ոսկանյան, Հոկտեմբեր, 2021*
= Ծանոթագրություններ = |
967,741 | Հերցլիահ | Հերցլիահ (Հերցլիահ, Հերցելիահ) (եբրայերեն՝ הֶרְצְלִיָּה) քաղաք Իսրայելում Թել Ավիվ և Նետանիահ քաղաքների միջև։ Քաղաքը հանգստավայր է։
== Պատմություն ==
Քաղաքն իր անունն ստացել է սիոնիստական շարժման հիմնադիրներից մեկի՝ Թեոդոր Հերցլի անունով։ Առաջին հազարամյակի սկզբից մինչև XIII դարը, Հերցլիաhի տարածքում գոյություն ուներ հունական բարգավաճ Ապոլոնիա քաղաք։
Քաղաքը սկսում է իր պատմությունը 1924 թվականից, երբ Իրինա և Զվի Լանչե ընտանիքը բնակություն հաստատեց վերակառուցված խրճիթի մեջ՝ անթափանց ճահճի վրա ձգվող բլրի վրա։ Ավելի չոր վայրերում ժամանակ առ ժամանակ հայտնվում էին բեդուինյան վրաններ։
Եվ քչերը կարող էին այդ ժամանակ պատկերացնել, որ մի քանի տարի հետո վիլլաները կգտնվեն անանցանելի ճահճերի տեղում, ինչը մատչելի կլինի միայն շատ հարուստ մարդկանց համար։
Եվ առաջին բնակիչների ազգանունը կիջնի քաղաքի պատմության մեջ և անմահանալու է քաղաքի փողոցներից մեկում տեղադրված հուշարձանի վրա գրառմամբ։
Լանցետի ընտանիքից անմիջապես հետո այս վայրերում ևս յոթ ընտանիք սկսեց բնակություն հաստատել, և մի քանի ամիս անց այս վայրի գյուղում արդեն ապրում էր մոտ հինգ հարյուր մարդ։
Բնակիչները զբաղվում էին ճահճուտները չորացնելով, ջրային աշտարակ կառուցելով և տներ ջուր բերելով, և նրանք սկսեցին զարգացնել չորացրած և մաքրված հողերը և դրանց վրա տնկել ցիտրուսային ծառեր։
Երեսունեսուներորդ տարում այս բնակավայրը բնակչությունը արդեն կազմում էր մոտ հինգ հազար մարդ։
Հաշարոն դաշտավայրը վաղուց հայտնի էր իր հարուստ բերքերով։ Գյուղը տարածված է նարնջի և կիտրոնի պուրակների մեջ։ Այնուհետև հայտնվեցին արդյունաբերական բնակավայրեր։ Արաբա-իսրայելական պատերազմից (1948-1949) հետո սկսվեց բնակավայրի արագ զարգացումը՝ կուլ տալով հարևան գյուղերը (Նոֆ Յամ, Շավիվ, Նեվե Ամալ, Նեվ Օվեդ և Գլիլոտ)։ 1930 թվականին այստեղ բացվեց առաջին դպրոցը, իսկ 1960 թվականին Հերցլիահն ստացավ քաղաքի կարգավիճակ։ Քաղաքի հիմնադրման պատմությունն արտացոլվում է նրա զինանշանով. 7 աստղերը խորհրդանշում են քաղաքի յոթ հիմնադիրները։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ 7 աստղը խորհրդանշում է օրական 7 ժամ, որ ըստ Հերցլիահի ծրագրի, հրեական պետության աշխատողները պետք է աշխատեին։
Իսրայել պետության կազմավորումից հետո Միջերկրական ծովափը սկսեց օգտագործվել զբոսաշրջության զարգացման համար։ Հերցլիահը երկրի հանգստի և զբոսաշրջության կարևորագույն կենտրոններից մեկն է։
Քաղաքում հայտնաբերվել է VI դարի եկեղեցու խճանկար հատակը։ Քաղաքի մերձակայքում գտնվում են Մահմիշի ավերակները, բնակավայր, որը գոյություն ուներ քանանացիների կողմից մինչև հելլենիստական ժամանակաշրջան։ Հերցլիայի հյուսիսային մասում գտնվում են նավահանգստի ավերակները և խաչակիր Արսուր խաչակիր քաղաքը, որը կառուցվել է Հելլենիստական Ապոլոնիայի և Քանանացիների Ռեշեֆի տեղում (Ռիշպոն)։
Վերջին տարիներին Հերցլիահն Իսրայելում դարձել է երկրորդ ամենամեծ ֆինանսական քաղաքը՝ շնորհիվ բազմաթիվ բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների, որոնք տեղակայված են այստեղ։ Քաղաքն ունի զբոսանավերի մեծ նավահանգիստ և օդանավակայան փոքր մասնավոր ինքնաթիռների համար։
== Առողջապահություն ==
Հերցլիահ բժշկական կենտրոնը գտնվում է քաղաքի ջրբաժանում՝ «Շարոն» հյուրանոցի կողքին։
== Բնակչություն ==
Ըստ Իսրայելի վիճակագրության կենտրոնական բյուրոյի, քաղաքի բնակչությունը 2018 թվականի սկզբին կազմում էր 93.989 մարդ։
== Բնակավայրեր ==
Հերցլիաhում, ինչպես Իսրայելի կենտրոնի բոլոր քաղաքներում, վերջին տարիներին իրականացվել է ինտենսիվ բնակարանաշինություն։ Բնակարանը, և՛ նոր, և՛ երկրորդային, թանկ է և սովորաբար բարձրորակ։ Կան բազմաթիվ առանձնատներ և շատ թանկ առանձնատներ, բայց քաղաքի կենտրոնում կարելի է գտնել ցածրորակ 2 - 3 հարկանի տներ։ Քաղաքի արևմտյան մասում` ծովափին, ապրում են շատ օտարերկրյա դիվանագետներ։ Հերցլիահ քաղաքի ծովափնյա շրջանը - Պիտուաչը «միլիոնատերերի գյուղ է»։ «Հերցլիահ Պիտուահ»-ը քաղաքի ամենահետաքրքիր հատվածն է, և այն համարվում է Իսրայելի «Սիլիկոնային հովիտ»։ Հերցլիահ Պիտուահում է, որ դուք կգտնեք հիանալի լողափ, շատ հյուրանոցներ և ռեստորաններ, Հերցլիահ բժշկական կենտրոնի էլիտար մասնավոր հիվանդանոց, և այն նաև Իսրայելի ամենահեղինակավոր, հարմարավետ և թանկ բնակելի տարածքներից մեկն է։ Գործարարներն ու ընտանիքները, ովքեր այցելում են այս քաղաք, բոլորն էլ կգտնեն իրենց համար հետաքրքրաշարժ մի բան։ Երբեմն քաղաքը կոչվում է «Թել Ավիվի հարուստ քույր»։
== Զբաղվածության վայրեր ==
Հերցլիաhի արդյունաբերական գոտում հիմնականում կան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված ընկերությունների գրասենյակներ, որոնց արտադրանքը սովորաբար արտահանվում է։ Վերջին տարիներին քաղաքային իշխանությունները մեծ ներդրումներ են կատարել ենթակառուցվածքների և արդյունաբերական գոտու կանաչապատման համար, ինչը նպաստեց այն դարձնել Իսրայելի կարևոր արդյունաբերական կենտրոններից մեկը։
== Քույր քաղաքներ ==
Ուկրաինա Դնեպր, Ուկրաինա (Օգոստոսի 3 1993): Հերցլիահ և Դնեպր քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման նախաձեռնողներն ու իրականացնողներն էին Յու. Մ. Կիպերմանը և Օ. Ա. Լադիժենսկին
Գերմանիա Լայպցիգ (2011 թվականից ի վեր)
== Պատկերասրահ ==
== Ծանոթագրություններ == |
103,147 | (4285) Հալկոուեր | (4285) Հալկոուեր (անգլ.՝ Hulkower), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1988 թվականի հուլիսի 11-ին Էլեանորա Հելինի կողմից Պալոմարում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,642957 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,216 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,0699 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1569,4 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,229387 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 13,15° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(4285) Հալկոուեր աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
14,465 | Ալեքսանդր Դյումա (այլ կիրառումներ) | Ալեքսանդր Դյումա - անձնանուն, որով հայտնի են հետևյալ անձինք.
Ալեքսանդր Դյումա (հայր) - ֆրանսիացի հայտնի գրող (1802-1870)
Ալեքսանդր Դյումա (որդի) - նույնպես հայտնի ֆրանսիացի գրող, Ալեքսանդր Դյումա ավագի որդին (1824-1895) |
624,679 | Գելդաղ | Գելդաղ, լեռ Պոնտական լեռնահամակարգի արևելյան հատվածում, Ճորոխ գետի ստորին հոսանքի շրջանում։
== Ծանոթագրություններ == |
493,174 | Լեզվապտեր | Լեզվաձար,Լեզվապտեր (լատ.՝ Asplenium), ասպլեն, ասպլենազգիների ընտանիքի բազմամյա բույսեր։
Հայաստանում տարածված են լեզվապտեր պատի և լեզվապտեր մազանման (Asplenium trichomanes) տեսակները։
Հանդիպում է Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Աճում է ժայռաճեղքերում (հիմնականում՝ կրաքարային), քարքարոտ վայրերում և այլն։
== Կենսաբանական նկարագիր ==
Բարձրությունը 4-25 սմ։ Տերևները կրկնակի կամ եռակի բարդ փետրաբաժան են։ Սորուսները գծաձև կամ երկարավուն են՝ դասավորված ջիղի երկայնքով։
Սպորներն առաջանում են ամռանը։ |
259,759 | Կասր (Խիզանի գավառակ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասր (այլ կիրառումներ)Կասր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում` Շենաձորի գյուղախմբում։
Գյուղը հայաբնակ էր։ 1850-ական թվականներին ուներ 10 տուն` 60 հայ բնակչով։
Կասրն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Բիթլիսի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
316,822 | Ռասոլոդա | Ռասոլոդա (ռուս.՝ Рассолода), գյուղ Ռուսաստանի Սախա-Յակուտիայի հանրապետության Մեգինո-Կանգալասկի ուլուսի կազմում։
Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 472 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
22,001 | 946 | 946 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ օրը։ Սա մեր թվարկության 946 թվականն է,
X դարի 46-րդ տարին։
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
107,469 | (8591) Էքսկուբիտոր | (8591) Էքսկուբիտոր (անգլ.՝ Excubitor), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1960 թվականի սեպտեմբերի 24-ին Կոռնելիս վան Հաուտենի, Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի և Թոմ Գերելսի կողմից Պալոմարում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,164076 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,5707 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,7574 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2055,74 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,175119 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 2,08° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(8591) Էքսկուբիտոր աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
1,074,558 | Բլեյք Փիրոնի | Բլեյք Փիրոնի(անգլ.՝ Blake Pieroni, նոյեմբերի 15, 1995(1995-11-15), Crown Point, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (2016 և 2020 թվականներ) 4×100 մ փոխանցումալողում, աշխարհի քառակի չեմպիոն, կարճ ջրում աշխարհի առաջնության եռակի չեմպիոն։
== Կարիերա ==
Փիրոնին ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 15-ին Ինդիանա նահանգի Քրաուն Փոյնթ քաղաքում և մեծացել է Չեստերտոնում, որտեղ նա ավարտել է Չեստերտոնի միջնակարգ դպրոցը 2014 թվականին։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը։
2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցել է 4×100 մետր ազատ ոճով փոխանցալողում։ Երրորդ փուլում լողալով նա ցույց տվեց ժամանակը 48,39, և ԱՄՆ-ի թիմը նվաճեց ոսկե մեդալը։
2017 թվականին Բուդապեշտում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում տարբեր փոխանցալողերում Բլեյք Փիրսոնիին հաջողվել է նվաճել երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ։
2018 թվականին NCAA-ի առաջնությունում սահմանել է ԱՄՆ-ի ռեկորդ (ինչպես նաև ԱՄՆ-ի տարածքում ցանկացած ազգության լողորդների կողմից ցուցադրված լավագույն ժամանակը)՝ 1:29.63 ազատ ոճով 200 յարդ մրցատարածությունում՝ դառնալով առաջին լողորդը, որը գերազանցել է 1:30-ը: Երկու օր անց նրա ռեկորդը գերազանցել է Թաունլի Հաասը։
Հանչժոուի ընթացող կարճ ջրում աշխարհի առաջնությունում Բլեյքը անհատական ոսկե մեդալ է նվաճել 200 մետր ազատ ոճում։ Հաղթանակ է տարել նաև 4x100 ազատ ոճի փոխանցումալողում։
Տոկիոյում անցկացված 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Փիրոնին մասնակցել է 4x100 մ ազատ ոճի փոխանցումալողի նախնական և եզրափակիչ մրցումներին՝ նվաճելով ոսկե մեդալ։
Փիսոնին թիմի կազմում մասնակցել է 4x200 մետր ազատ ոճով փոխանցումալողի եզրափակչին՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։
4x100 մետր փոխանցումալողում Փիրոնին թիմի հետ, որի կազմում նրանից բացի ընդգրկված էին նաև Հանթեր Արմսթրոնգը, Էնդրյու Ուիլսոնը և Թոմ Շիլդսը, անցել է եզրափակի, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի
== Ծանոթագրություններ == |
101,748 | (2891) ՄակԳետչին | (2891) ՄակԳետչին (անգլ.՝ McGetchin), աստերոիդ աստերոիդների գոտու արտաքին մասում։ Հայտնաբերվել է 1980 թվականի հունիսի 18-ին Կարոլին Շումեյկերի կողմից Պալոմարում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,355778 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,9218 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,7898 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2245,37 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,16033 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 9,33° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(2891) ՄակԳետչին աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
261,110 | Բուեջի | Բուեջի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Մարդինի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Դիարբեքիրի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
716,757 | Ժողովածու (519) | Ժողովածու (519), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 519 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում։ Գրված է թղթի վրա, որը ունի 20,5X14,7 չափս։ Ձեռագիրը կազմված է 126 թերթից։ Գրված է միասյուն նոտրագրով։ Կազմը` կաշեպատ տախտակից։
== Բովանդակություն ==
Առակք (Վարդ․ Այգեկցի, Ողիմպիանոս)։
Վասն բռնագաղթին հայոց ի Շահաբասէ։
Պատմութիւն Աղէք․ Մակեդոնացւոյ։
Ներսիսի եպս-ի Բան գովեստից առ Կարապետ րաբունապետն։
Գր. Կեսարացւոյ Անուանք քաղաքաց։
Պատմութիւն Մահմատի։
Խրատք Խիկարայ։
Կիր․ Բանասիրի Կարդ Էլղանաց։
Մարմնախաղաց։
Ան․ Շիրակաղւոյ Յաղագս կշռոյ, կշռոց և Կշռորդաց։
== Ծանոթագրություններ == |
103,718 | (4854) Էդսկոտ | (4854) Էդսկոտ (անգլ.՝ Edscott), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1981 թվականի մարտի 2-ին Շելտ Բասի կողմից Սայդինգ Սփրինգում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,98288 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7937 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,172 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1881,71 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,191316 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 10,68° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(4854) Էդսկոտ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
1,113,895 | Մերի Փարքեր Ֆոլեթ | Մերի Փարքեր Ֆոլեթ (անգլ.՝ Mary Parker Follett, սեպտեմբերի 3, 1868(1868-09-03), Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - դեկտեմբերի 18, 1933(1933-12-18), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի սոցիոլոգ և կառավարման խորհրդատու և կազմակերպության տեսության և կազմակերպչական վարքագծի ռահվիրա։ Նա նաև հեղինակել է մի շարք գրքեր և բազմաթիվ էսսեներ, հոդվածներ և ելույթներ ժողովրդավարության, մարդկային հարաբերությունների, քաղաքական փիլիսոփայության, հոգեբանության, կազմակերպչական վարքագծի և կոնֆլիկտների լուծման վերաբերյալ։
== Կենսագրություն ==
Ֆոլեթը ծնվել է 1868 թվականին Քվինսիում, Մասաչուսեթս, հարուստ քվակերների ընտանիքում։ Նրա ընտանիքը կազմված էր Չարլզ Ալեն Ֆոլեթից, որը մեքենավար էր տեղական կոշիկի գործարանում, և Էլիզաբեթ Քերթիս (ծնվ. Բաքսթեր) Ֆոլեթից, համապատասխանաբար անգլիական-շոտլանդական և ուելսական ծագումով, և կրտսեր եղբորից։ Ֆոլեթը հաճախում էր Թայերի ակադեմիան՝ Բրեյնթրիում, Մասաչուսեթս նահանգի քոլեջի նախապատրաստական ցերեկային դպրոց, և իր ազատ ժամանակի մեծ մասը ծախսում էր հաշմանդամ մորը խնամելու վրա։ 1885 թվականի սեպտեմբերին նա ընդունվում է Աննա Տիկնորի միություն։
1890-1891 թվականներին նա սովորել է Քեմբրիջի համալսարանում, այնուհետև տեղափոխվել Ռեդքլիֆ քոլեջ։ Հետագա վեց տարիների ընթացքում Ֆոլեթը անկանոն հիմունքներով հաճախել է համալսարան՝ ի վերջո ավարտելով 1898 թվականին։ Նրա Ռեդքլիֆի թեզը հրապարակվեց 1896 թվականին։ Հետագայում նա ընդունվել է Հարվարդ։
Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում նա հրատարակել է բազմաթիվ աշխատություններ։ Նա առաջին կանանցից մեկն էր, ով հրավիրված է եղել ելույթ ունենալու Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, որտեղ նա խոսել է կառավարման նորագույն խնդիրների մասին։ Նա նաև աչքի է ընկել կառավարման ոլորտում՝ նշանակվելով ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կողմից որպես շահույթ չհետապնդող, պետական և մասնավոր կազմակերպությունների կառավարման հարցերով իր անձնական խորհրդատու։
Ֆոլեթը մահացել է 1933 թվականի դեկտեմբերի 18-ին Բոստոնում։
== Ներդրում կառավարման գիտության մեջ ==
Մերի Պարկեր Ֆոլեթը ճանաչեց կազմակերպության ամբողջական բնույթը և առաջ քաշեց «փոխադարձ հարաբերությունների» գաղափարը՝ ըմբռնելու անհատի հարաբերությունների դինամիկ ասպեկտները ուրիշների հետ։ Ֆոլեթը առաջ քաշեց այն սկզբունքը, որը նա անվանում է «ինտեգրում»։ Նրա գաղափարները բանակցային գործընթացի, իշխանության և աշխատակիցների մասնակցության վերաբերյալ շատ ազդեցիկ են եղել կազմակերպչական ուսումնասիրությունների, վեճերի այլընտրանքայինլուծման և փաստաբանական հարաբերությունների շարժման զարգացման գործում։
Ֆոլեթը մեծ ներդրում է ունեցել սոցիալական հոգեբանության մեջ։ Հակամարտությունների կարգավորման նրա մոտեցումն այն է, որ այն ընկալվի որպես բազմազանության մեխանիզմ և բարդ լուծումներ մշակելու հնարավորություն, և ոչ թե պարզապես փոխզիջում։ Նա նաև առաջամարտիկ է եղել համայնքային կենտրոնների ստեղծման գործում։
== Ծանոթագրություններ == |
590,558 | Ալկանտարաս | Ալկանտարաս (պորտ.՝ Alcântaras), համայնք Բրազիլիայում՝ Սեարա նահանգի կազմում։ Գտնվում է Սերտոնիս Սեարենսիս նահանգի Հյուսիս-արևելյան մարզում։ Մտնում է Մերուոկայի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 10 255 մարդ՝ 2007 թվականի տվյալներով։ Գրավում է 138,598 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 73,9 մարդ/կմ²։
== Պատմություն ==
Քաղաքը հիմնադրվել է 1957 թվականի դեկտեմբերի 10-ին։ Քաղաքի տոնը նշվում է դեկտեմբերի 10-ին։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 15.391.745,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 1.550,81 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,607 (տվյալները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի) |
481,093 | Արամ Եսայան | Արամ Միքայելի Եսայան (մայիսի 10, 1891(1891-05-10), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 14, 1957(1957-09-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947)։
== Կենսագրություն ==
Արամ Եսայանը ծնվել է 1891 թվականին Երևանում։ Սովորել է տեղի արական գիմնազիայում։ 1918 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատել է Մոսկվայի սովետի հողագործության կոմիսարիատում և ՌԽՍՖՀ ազգությունների ժողկոմատի հայկական գործերի կոմիսարիատում։ 1920 թվականին մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1920-1921 թվականներին եղել է Երևանի հեղափոխական տրիբունալի նախագահ, 1921-1922 թվականներին՝ ժողովրդական դատավորների խորհրդի նախագահ, 1925-1930 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ, 1938-1949 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության իրավաբանական բաժնի վարիչ։ 1926-1930 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1936-1957 թվականներին եղել է քաղաքացիական ամբիոնի վարիչ։
== Աշխատություններ ==
Տնտեսական իրավունքի հիմունքները, Երևան, (1935)։
«Մուլքադարական իրավունքը Հայաստանում» (Երևան, 1948)
«Գյուղացիական ծխի ունեցվածքի ժառանգման հարցերի մասին»
«Հեղինակային իրավունք», Երևան։
«Սովետական Հայաստանի առաջին հինգ տարիների քաղաքացիական օրենսդրության պատմություն», Երևան։
Սոցիալիստական սեփականությունը և նրա պահպանումը, Երևան, 1954։
== Ծանոթագրություններ == |
258,820 | Սադկովցի (այլ կիրառումներ) | Սադկովցի, կարող է վերաբերել՝
Սադկովցի - գյուղ, Ուկրաինայի Վիննիցայի մարզի Մոգիլյով-Պոդոլսկիի շրջանում
Սադկովցի - գյուղ, Ուկրաինայի Վիննիցայի մարզի Շառգորոդի շրջանում |
470,461 | Տալդի Կուրգանի մարզ | Տալդի Կուրգանի մարզ, վարչական միավոր Ղազախստանի ԽՍՀ (1944-1956 թթ., 1967-1991 թթ.) և Ղազախստանի Հանրապետության (1991-1997 թթ.) կազմում։ Կազմավորվել է 1967 թվականի դեկտեմբերի 23-ին (նախկինում եղել է Ալմա Աթայի մարզի կազմում, 1944 թվականին առանձնացած էր նրանից, 1959 թվականին նորից վերամիավորվել է)։ Արևելքում սահմանակից է Չինաստանին։ Տարածությունը 118,5 հազար կմ² է, բնակչությունը՝ 698 հազար մարդ (1985 թ.)։ Բաժանվում է 12 վարչական շրջանի։ Ունի 6 քաղաք, 10 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տալդի Կուրգան։ 1973 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
== Բնությունը ==
Տալդի Կուրգանի մարզը գտնվում է Ղազախստանի ԽՍՀ հարավարևելյան մասում, Բալխաշ և Ալակոլ լճերից հարավ։ Մարզի արևելքում և հարավ-արևելքում Զունգարական Ալաթաու լեռնաշղթան է (բարձրությունը՝ մինչև 4442 մ)։ Ծայր արևելքում, Զունգարական Ալաթաու և Բիռլիկթաու լեռնաշղթաների միջև գտնվում է Զունգարական դարպասներ լեռնանցքը։ Բալխաշ-Ալակոլյան գոգավորության (բարձրությունը՝ 340-600 մ) և Իլիի հարթավայրի մեծ մասը ծածկված է թմբային ավազներով։ Կլիման խիստ ցամաքային է․ ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0 °C-ից մինչև —5 °C), ամառը՝ տաք ու չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 25°—27 °C)։ Տարեկան տեղումները հարթավայրերում 128 մմ են, լեռներում՝ 700—800 մմ։ Վեգետացիայի ժամանակաշրջանը 200—250 օր է։ Խոշոր գետերն են Իլին, Կարատալը, Ակսուն, Լեպսին։ Լճերից նշանավոր են Բալխաշը, Ալակոլը, Ժալանաշկոլը, Մասկկոլը և այլն։ Կան հանքային աղբյուրներ։ Մարզի հարթավայրային մասում օշինդրաաղուտային անապատներ ու կիսաանապատներ են, որոնք ձմեռային հիմնական արոտավայրերն են։ Մեծ տարածություններ են գրավում սաքսաուլային մացառուտների ավազուտները։ Լեռներում արտահայտված է բարձունքային գոտիականությունը։ Անտառներն ու թփուտները գրավում են մարզի տարածության 3,2%-ը։ Կենդանիներից կան գայլ, աղվես, նապաստակ, մանր կրծողներ, վիթ, մեծ արոս, տափաստանային կրիաներ, մողեսներ, եղեգնուտներում՝ վայրի խոզ, փասիան և այլն։ Կլիմայավարժեցված է մշկամուկը։ Լեռներում հանդիպում են գորշ արջ, գորշուկ, լեռնային այծ և այլն։ Ջրերը հարուստ են ձկներով ու ջրլող թռչուններով։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչներն են ղազախները, ռուսները, ուկրաինացիները, կորեացիները։ Բնակվում են նաև ույգուրներ, թաթարներ, գերմանացիներ, լեհեր և այլք։ Միջին խտությունը 1կմ քառակուսու վրա 5,8 մարդ է։ Առավել խիտ են բնակեցված նախալեռնային շրջաններն ու հովիտները։ Քաղաքային բնակչությունը 45% է (1985)։
== Տնտեսություն ==
Հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է (անասնապահություն ու հողագործություն)։ Տեղական հումքի բազայի վրա զարգանում են սննդի, թեթև ու հանքարդյունահանող արդյունաբերությունը։ էներգետիկայի հիմքը բերովի վառելիքն է։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են բազմամետաղների արդյունահանումը (Տեկելի հանքավայրեր), սննդի ու թեթև արդյունաբերությունը։ Զարգանում են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Կա փայտամշակում, շինանյութերի արտադրություն։ Արդյունաբերական հիմնական կենտրոններն են Տեկելին, Տալդի Կուրգանը, Ուշտոբեն, Կիրովսկին, Կարաբուլաղը, Զանսուգուրովը, Լեպսիսկը։ Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են 8976,9 հազար հա։ Գյուղատնտեսական արտադրանքի 65%-ը տալիս է անասնապահությունը, 35%-ը՝ հողագործությունը։ Մշակում են հացահատիկ (գլխավորապես ցորեն, գարի), կարտոֆիլ և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են այգեգործությամբ ու պտղաբուծությամբ; 1985 թվականին մարզում կար 3191 հազար մանր, 248 հազար խոշոր եղջերավոր անասուն, 87 հազար խոզ, 76 հազար ձի, 4,2 հազար ուղտ։ Կա ձկնորսություն և ձկնաբուծություն։ Գործում են Արասան Կապալ հանքային ջրի և այլ առողջարաններ։ Երկաթուղիների երկարությունը 1020 կմ է, ավտոճանապարհներինը՝ 4248 կմ։ Բալխաշ լճում և Իլի գետի վրա կա նավագնացություն։ Տալդի Կուրգանը օդային հաղորդակցությամբ կապված է Ալմա Աթայի և մարզի մի շարք շրջկենտրոնների հետ։ Լուսավորությունը և առողջապահությունը։ 1984/1985 ուսումնական տարում մարզում կար 328 հանրակրթական դպրոց, 20 պրոֆտեխնիկական ուսումնարան, 9 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, մանկավարժական ինստիտուտ։ 1985 թվականին գործում էին 333 նախադպրոցական հիմնարկ, 483 մասսայական գրադարան, 4 թանգարան, 595 կինոկայանք, 45 արտադպրոցական հիմնարկ։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1985 թվականին մարզում կար 102 հիվանդանոցային հիմնարկություն (8,7 հազար մահճակալով), 1977 բժիշկ։ |
320,334 | Սոկոլովո (գյուղ, Սիչովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍոկոլովոՍոկոլովո (ռուս.՝ Соколово), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Սիչովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 58 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
566,886 | Տոմաշկա (գետ) | Տոմաշկա (ռուս.՝ Томашка), գետ Ռուսաստանում, հոսում է Վոլոգդայի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Ուֆտյուգա գետի ձախ ափում՝ 68 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 17 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դոնի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Հյուսիսային Դոն գետն է։ Գետի ենթաավազանը Սուխոնան գետն է։ Գետի գետային ավազանը՝ Հյուսիսային Դոն։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 03020100312103000009098
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 103000909
Ավազանի կոդը - 03.02.01.003
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
65,044 | Սալովսկի (Վոլգոդոնսկի շրջան) | Սալովսկի (ռուս.՝ Саловский), ավան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Վոլգոդոնսկի շրջանում։ Մտնում է Դոբրովոլսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ |
501,427 | Բեցզե | Բեցզե (գերմ.՝ Beetzsee (Gemeinde)), կոմունա Գերմանիայի Բրանդենբուրգ հողատարածքում։
Գտնվում է Պոտսդամ Միթելմարկ շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 2510 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)։ Տարածքը կազմում է 35,77 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 12 0 69 018։
Կոմունան ներառում է 3 գյուղական շրջան։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք |
68,259 | Էրլի շրջան (Ջորջիա) | Էրլի շրջան (անգլ.՝ Early County), ԱՄՆ Ջորջիա նահանգի 159 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 1.323 կմ² է, բնակչությունը՝ 12.354 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Բլեյկլի բնակավայրը։ Կազմավորվել է 1818 թ.։ |
576,928 | Մալտա | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալտա (այլ կիրառումներ)Մալտա (պորտ.՝ Malta), համայնք Բրազիլիայում՝ Պարաիբա նահանգի կազմում։ Գտնվում է Պարաիբա նահանգի գյուղատնտեսական շրջան (մարզ)ում։ Մտնում է Սոզայի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 5447 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 156,242 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 34,9 մարդ/կմ²։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 11 938 546,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 2147,22 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,613 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
== Արտաքին հղումներ ==
Տեղեկություններ Մալտայի մասին |
72,431 | Գրանիտ շրջան (Մոնտանա) | Գրանիտ շրջան (անգլ.՝ Granite County), ԱՄՆ Մոնտանա նահանգի 56 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 4.475 կմ² է, բնակչությունը՝ 2.830 մարդ (2000 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Ֆիլիպսբուրգ բնակավայրը։ Կազմավորվել է 1893 թ.։ |
838,514 | Ռոդնի Ուոլաս | Ռոդնի Ուոլաս (անգլ.՝ Rodney Wallace; հունիսի 17, 1988(1988-06-17), Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ, ամերիկյան Նյու Յորք Սիթիի և Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ուոլասի ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ, երբ Ռոդնին ինը տարեկան էր։ Նա ընդունվել էր Մերիլենդի համալսարան և սկսել խաղել այդ ուսումնական հաստատության ֆուտբոլի թիմում։
== Ակումբային կարիերա ==
2009 թվականին «Դի Սի Յունայթեդ» ակումբը Սուպերդրաֆտի ժամանակ ընտրել է Ուոլասին 6-րդ համարի ներքո։ Մարտի 22-ին «Լոս Անջելես Գալաքսիի» հետ հանդիպման ժամանակ կատարեց իր դեբյուտը ՄԼՍ-ում։ Ապրիլի 26-ին «Նյու Յորք Ռեդ Բուլլզ» ակումբի դեմ պայքարում Ռոդնին խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում։ Նույն տարում նա օգնեց ակումբին հաղթել Լամարա Խանտաի Գավաթի եզրափակիչը։
2011 թվականին Ուոլասը տեղափոխվեց «Պորտլենդ թիմբերս»։ Մարտի 20-ին «Կոլորադո Ռապիդսի» դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը ակումբի կազմում։ Ապրիլի 15-ին «Չիկագո Ֆայր» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Ռոդնին խփեց իր առաջին գոլի «Տիմբերեսի» կազմում։ Դեկտեմբերի 6-ին ՄԼՍ գավաթի «Կոլումբոսի Կրյու» ակումբի դեմ եզրափակիչ խաղում Ուոլասը խփեց հաղթական գոլը և օգնեց թիմին պատմության մեջ առաջին անգամ դառնալու ՄԼՍ-ի չեմպիոն։
2016 թվականի սկզբին Ռոդնին տեղափոխվել է պորտուգալական «Արոկա»։ Փետրվարի 14-ին Յուիան Մեդեյրա ակումբի հետ հանդիպման ժամանակ նա կատարեց իր դեբյուտը Սանդրիշ Լիգայում։
2016 թվականի մարտի վերջին Ուոլասը տեղափոխվեց բրազիլական «Սպորտ Ռեսիֆի», թիմի հետ պայմանագիր կնքելով մինչև 2017 թվականի ավարտը։ Բրազիլիայի ԶԼՄ-ների տեղեկություններին համաձայն նրա տրանսֆերը կազմում էր 200 հազար եվրո։ Մայիսի 29-ին «Կորնթիանս» ակումբի դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը Բրազիլիական Սերիա A-ում։ Հունիսի 6-ին «Շապեկոենսե» ակումբի դեմ խաղում Ռոդնին դարձել է դուբլի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը նոր թիմի կազմում:2017 թվականի հունվարին ֆուտբոլիստի և ակումբի միջև ծագել է կոնֆլիկտ։ Ուոլասը չի եկել նախամրցաշրջանային մարզումներրին, որը սկսվել էր հունվարի 9-ին, իսկ հունվարի 16-ին ֆուտբոլիստ «Սպորտ Ռեսիֆը» խնդրել չեղարկել պայմանագիրը։ Բանակցություններից հետո ակումբը համաձայնել էր ազատել խաղացողի այն պայմանով, որ ֆուտբոլիստը պետք է 200 հազար եվրո վճարի դրա համար։ Պայմանագրի խզման մասին հայտարարվել է փետրվարի 2-ին։
2017 թվականին փետրվարին Ուոլասը վերադարձավ MLS, պայամանգիր կնքելով «Նյու Յորք Սիթիի» հետ, այն բանից հետո երբ Սիթին գնել է նրա իրավունքները լիգայում «Պորտլենդ Տիմբերսեսի» 75.000 դոլար հիմնական և 50.000 նպատակային նախատեսված միջոցներով։ Մարտի 5-ին «Օրլանդո Սիթիի» դեմ խաղում, նա կատաերց իր դեբյուտի նոր ակումբի կազմում։ Մարտի 12-ին «Դի Սի Յունայթեդի» դեմ խաղում Ռոդնին խփեց իր առաջին գոլը «Նյու Յորքի Սիթիի» կզմում։
== Միջազգային կարիերա ==
2011 թվականի սեպտեմբերի 3-ին Միացյալ Նահանգների հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Ուոլասը կատարեց իր դեբյուտը Կոստա Ռիկայի ազգային հավաքականի կազմում:Նույն հանդիպման ժամանակ նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։ 2013-ին Ռոդնին ազգային հավաքականի կազմում մեկնեց մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013-ին։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Կուբայի և Միացյալ նահանգների հավաքականի դեմ խաղերին։ Նույն տարում նա հաղթել է նաև Կենտրոնամերիկյան գավաթը։
2017 թվականին Ուոլասը նվաճեց ԿՈՆԿԱԿԱՖԻ Ոսկե Գավաթի բրոնզե մեդալը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել ե Կանադայի, Ֆրանսիական Գվենիայի և Պանամայի հավաքականի դեմ խաղին, իսկ Գվենիայի դեմ խաղում Ռոդնին գոլ է խփել։
=== Գոլերը Կոստա Ռիկայի հավաքականում ===
== Ձեռքբերումներ ==
Ակումբային
«Պորտլենդ Տիմբերես»
ՄԼՍ գավաթի մրցանակակիր - 2015Միջազգային
Կոստա Ռիկա
1 Կենտրոնամերիկյան գավաթ - 2013
ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ- 2017
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)Պրոֆիլը mlssoccer.com կայքում
University of Maryland bio Archived 2011-07-25 at the Wayback Machine.(անգլ.) |
257,914 | Կոպաչովկա (այլ կիրառումներ) | Կոպաչովկա, կարող է վերաբերել՝
Կոպաչովկա - գյուղ, Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Դերաժնյայի շրջանում
Կոպաչովկա - գյուղ, Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Վոլոչիսկի շրջանում
Կոպաչովկա - գյուղ, Ուկրաինայի Վոլինի մարզի Ռոժիշչեի շրջանում |
1,067,774 | Սսի եկեղեցական ժողով (1307) | Սսի եկեղեցական ժողով, գումարվել է 1307 թվականին մայիս ամսվա մեջ, Հեթումը և Լևոնը 4-րդ ի կողմից, Կիլիկիայում։
Սսի եկեղեցական ժողով (1307), Կիլիկիայի Հայկական արքունիքը ձգտում էր հայ-մոնղոլական դաշինքի փոխարեն ձեռք բերել եվրոպական պետությունների օգնությունը, քանի որ հայ-մոնղոլական դաշինքը արդեն իսկ թուլացած էր։
Հեթում 11-ը 1301 թվականին պաշտոնապես հրաժարվեց գահից և այն հանձնեց իր եղբորորդի Լևոն 4-ին (1301-1307), բայց քանի որ նորանշանակ թագավորը դեռ անչափահաս էր, այդ պարտականությունները ու իրավունքները իր վրա վերցրեց, այլ կերպ ասած շարունակեց կառավարել երկիրը։
Այդ ժամանակ եգիպտական մամլուկները մի քանի անգամ հարձակվեցին թագավորության վրա, երկրում մեծ տագնապ ստեղծելով։
Հեթում 11-ը և հայոց կաթողիկոս Գրիգոր Անավարղացին, որոնք իրենց լատինամոլությունը վաղուց էին դրսևորել, սկսեցին օգնություն խնդրել Հռոմի պապից և եվրոպական իշխանություններից։
Իսկ պապը պահանջում էր որ հայկական եկեղեցին ենթարկվի իրեն և ընդունի կատոլիկ եկեղեցու ծիսակատարությունները ու սկզբունքները։
1307 թվականին Սսում հրավիրեց ժողով և քննարկվեց կաթոլիկ եկեղեցու միանալու հարցը։
Հեթումը և Լևոնը ճնշումներ գործադրեցին ժողովականների վրա և ստիպեցին համաձայնվել դրան, բայց այդ որոշումը չկատարվեց քանի որ հայ բնակչությունը և հոգևորականների մեծ մասը դեմ էին դրան։
Այդ պաճառով երկրում առաջացավ երկբևեռ խմբավորումներ, որով խախտվեց երկիր քաղաքական միասնությունը։
Կիլիկիայի հարևան սելջուկյան և արաբական իշխանություններն այդ որոշումը դիտարկեցին որպես խաչակիրների արևելք բերելու փորձ, և հայկական թագավորության հանդեպ նրանց թշնամությունը ավելի մեծացավ։
Նրանց դրդմամբ Կիլիկիայում որպես օգնական ուժ գտնվող մոնղոլական ջոկատի հրամանատար Փիլարղունը, որը արդեն մահմեդականություն էր ընդունել, Ասի ժողովից ութ ամիս անց․ 1307 թվականի նոյեմբերին, հյուրասիրության պատրվակով իր մոտ հրավիրեց Հեթումին ու Լևոնին, և սպանում է նրանց։
Փիլարղումն այդ ժամանակ ամրացավ Անարզաբա քաղաքում՝ մտադրվելով տիրանալ Կիլիկիայի մի մասին։ Սակայն թագավորի հորեղբայր Օշինը, հայկական զորքերի գլուղ անցավ, հարձակվեց նրանց վրա և դուրս քշեց Կիլիկիայից։ Որից հետո նրան հռչակեցին թագավոր 1309-1320 և իր ձեռքը վերցրեց երկիր կառավաարումը։
Արքունիքը և Կոստանդին Կեսարացի կաթողիկոսը կրկին փորձ կատարեց գործադրության մեջ դնել Ասի ժողովի որոշումը, չնայած ժողովուրդը դրան դեմ էր։
1309 թվականին Ադանայում տեղի ունեցավ մի նոր ժողով, որի նպատակն էր ստիպել ժողովրդին համաձայնվել հայկական եկեղեցու միացումը կաթոլիկականին։
Այդ ժողովի դեմ նույն թվականին Սիս քաղաքում տեղի ունեցավ ցույցեր և բողոքներ, որոնց ժամական մասնակցում էին հոգևորականներ, բազմաթիվ հասարակ մարդիկ և բնակչության այլ խավեր, այդ թվում նաև կանայք։
Ցուցարարների մեծ մասը մահապատժի ենթարկվեց, որոնց մեջ կային նաև կանայք։
1316 թվականին Ադանայում նորից ժողով գումարվեց, որը թագավորի և կաթողիկոսի հարկադրանքով վերահաստատվեց Սսի 1307 թվականի ժողովի որոշումը։
Եգիպտական սուլթանությունը հայկական թագավորության նման քաղաքականությունը գնահատեց որպես թշնամանք իր նկատմամբ և նորանոր արշավանքներ կազմակեպեց դեպի Կիլիկիա։
== Ծանոթագրություններ == |
974,680 | Popular Manipulations | «Popular Manipulations», ամերիկյան The Districts ռոք խմբի երրորդ ստուդիական ալբոմ։ Այն թողարկվել է 2017 թվականի օգոստոսին Fat Possum Records լեյբլում։
== Երգացանկ ==
== Քննադատություն ==
Ալբոմը դրական է ընդունվել քննադատների կողմից։ Metacritic կայքը գնահատել է այն 76/100, AllMusic-ը 4 միավոր է նշանակել 5-ից, իսկ AnyDecentMusic?՝ 7․1/10։
== Հիթ-շքերթներ ==
== Ծանոթագրություններ == |
531,360 | Վահան Ալթունյան | Վահան Ալթունյան (1888, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1964, Ստամբուլ, Թուրքիա), հայ բժիշկ։
== Կենսագրություն ==
Վահան Ալթունյանը ծնվել է 1888 թվականին, Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Կ. Պոլսի ատամնաբուժական վարժարանը։ Կ. Պոլսում ատամնաբույժ է աշխատել։ 1915 թվականի Ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում (Այաշ), որտեղից աքսորվել է Չանղըրը՝ հայ մտավորականների խմբի հետ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թվականի օգոստոսի 6/12-ին ազատվել է Չանղըրըի աքսորից և բռնել Կ. Պոլիս վերադարձի ճանապարհը, սակայն օգոստոսի 8-ին Անկարայում (Էնկյուրի) ձերբակալվել է և բանտարկվել։ Օգոստոսի 17-ին նրան դուրս են բերել բանտից և տեղի կաթոլիկ հայերի 750800 հոգուց բաղկացած քարավանի հետ, բազուկներն իրար կապած, մահվան ճանապարհ են հանվել։ Հռոմի Պապի և Կ. Պոլսի նվիրակ Մոնսենյոր Դոլչիի միջնորդությամբ փրկվել են և տարվել Գարակետիկ գյուղ։ Օգոստոսի 20-ին երկու ընկերների հետ այստեղից դուրս են եկել և ոտքով 21 օրում հասել Պոզանթի, որտեղից էլ քշվել են Տարսոն՝ քաղաքից դուրս հաստատված տարագիրների վրանաքաղաքը։ Ընտանիքի անդամների ջանքերով կարողացել են վերստանալ աքսորից ազատված լինելու նոր հրաման։ Սեպտեմբերի 19-ին Տարսոնից մեկնել և սեպտեմբերի 22-ին հասել են Կ. Պոլիս։
1922 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1923-1924 թթ. եղել է սբ.Փրկիչ ազգային հիվանդանոցի ղեկավարության կազմում։ 1925 թվականի դրությամբ, որպես վիրաբույժ-ատամնաբույժ, հիվանդներ է ընդունել Կ. Պոլսի Բերա, Բանկալթի, Համամ ճատտե-25 հասցեում և Կ. Պոլիս, Պահչե գաբու, Մինասյան դեղարանին կից թիվ 47 դարմանատանը, հեռ. 16-55։ Մահացել է 1964 թվականին, Կ. Պոլսում։
== ԸՆտանիք ==
Ունեցել է որդիներ Նուրհանին և Արային և դուստր Սյուզան Հալեպլիին, որը 2003 թվականին դրությամբ բնակվել է Մոնրեալում և հետազոտող Կարինե Ավագյանին նամակով ուղարկել հոր կենսագրականը։
== Աղբյուրներ ==
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
== Գրականություն ==
Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
«Կավռօշ» Տարեգիրքը, Կ. Պոլիս, 1925
Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12 |
253,449 | Տիմկի (գյուղ, Օրոժիցյայի շրջան) | Տիմկի (ուկրաիներեն՝ Тимки), գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Օրոժիցյայի շրջանում։
2001 թվականի տվյալներով Տիմկի գյուղում բնակվում էր 382 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2306 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 165,65 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
304,640 | Լյալովո | Լյալովո (ռուս.՝ Льялово), գյուղ Ռուսաստանի, Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2006 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 876 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
575,871 | Տարժեպոլկա (Իվինայի վտակ) | Տարժեպոլկա (ռուս.՝ Таржеполка), գետ Ռուսաստանում, հոսում է Պրիօնեժսկի շրջանում և Կարելական ինքնավար հանրապետությունում։ Գետը միանում է Շապշո գետի հետ Լադա Վետկա գյուղի մետ՝ ձևավորելով Իվինու գետը։ Գետի երկարությունը 61 կմ է, ավազանի տարածքը 404 կմ2։
Գետաբերանից 38 կմ հեռավորության վրա, աջ ափին թափվում է գետ՝ Սարկա։
Գետաբերանից 25 կմ հեռավորության վրա, աջ ափին թափվում է գետ՝ Մարինա։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Բալթիկ ծովի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Սվիր, գետի ենթաավազանը՝ Սվիր (այդ թվում գետի ավազանում Օնեժի լիճ)։ Պատկանում է Նևա ավազանային շրջանին։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 01040100712102000012103
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 102001210
Ավազանի կոդը - 01.04.01.007
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 02
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
19,956 | Սյունիքի թագավորություն | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)Սյունիքի կամ Կապանի թագավորություն (987 - 1170), ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում՝ Սյունիների արքայատոհմի գլխավորությամբ։ Կոչվում է նաև Կապանի թագավորություն։ Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ ներկայիս Հայաստանից, մասամբ՝ Արցախի Հանրապետությունից և Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (Ադրբեջան)։
Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ամենավերջինն էր, որը հիմնադրվել էր 987 թվականին՝ Սմբատ Սյունու կողմից։ Տարածքն ընդգրկում էր Սյունիք նահանգի հարավային հատվածները՝ կազմելով 8 000 քառ. կմ։
Սյունիքի թագավորության մեջ կային 43 բերդ, 48 վանք և 1000-ից ավելի գյուղեր։ Մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ 10-րդ դարի վերջերից Կապան քաղաքը։
Սյունիքի թագավորության պատմությունը ամփոփված է մի քանի հայ պատմիչների աշխատություններում։ Նրանցից հատկապես մեծարժեք է Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմություն» երկասիրությունը։
== Աշխարհագրական բնութագիր ==
«Աշխարհացոյցի» համաձայն` Սյունիք նահանգն ունեցել է 12 գավառ։ Դրանցից 7-ը (Բաղք-Քաշունիքի հետ՝ 8) ներառվել են Բաղաց կամ Սյունիքի թագավորության կազմում՝
Ծղուկ - 1950 կմ2 (այժմյան Սյունիքի մարզի Սիսիանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 7-րդ գավառը)
Աղահեճք - 1402 կմ2 (այժմյան Քաշաթաղի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 6-րդ գավառը)
Հաբանդ - 1325 կմ2 (այժմյան Գորիսի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 8-րդ գավառը)
Բաղք (Քաշունիքի հետ) - 925 կմ2 (այժմյան Կապանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 9-րդ գավառը)
Ձորք - 525 կմ2 (այժմյան Կապանի շրջանի Գեղվաձորը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 10-րդ գավառը)
Արևիք - 625 կմ2 (այժմյան Մեղրիի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի» Սյունիքի 11-րդ գավառը)
Կովսական - 625 կմ2 (նախկին Զանգելանի և մասամբ Կապանի շրջանները, ազատագրումից հետո վերանվանված դարձյալ Կովսական։ Ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 12-րդ գավառը)Տարածքը սկզբնական շրջանում բավականաչափ մեծ էր՝ իր մեջ ընդգրկում էր 5-րդ դարի պատմիչ և աշխարհագետ Մովսես Խորենացու «Աշխարհացոյց»-ում նկարագրված Սյունիք աշխարհի ավելի քան կեսը մասը։ Թագավորության սահմաններից դուրս էին Սյունիքի Սոդք և Գեղարքունիք գավառները, այսինքն՝ Սևանա լճի ավազանը, ինչպես նաև Վայոց ձոր և Երնջակ գավառները։
Բագրատունի Գագիկ Ա թագավորը (990-1020) 1003-ին Սյունիքի թագավորությունից գրավում Անի-Շիրակի թագավորությանն է միացնում Վայոց ձորն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։ Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին Զանգեզուրի լեռների հարավային մասը, հարավում Արաքս գետը, արևելքում՝ Աղավնո (Հագարի) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի և Որոտան գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր Բաղք, Կապան, Արևիք, Կովսական ու Հաբանդ գավառները ամբողջությամբ և Ծղուկք գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են 11-րդ դարին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը ՝ հետագա ժամանակների համեմատությամբ։
Սյունիքին բնորոշ են բարձր լեռնաշղթաները, նրանց արանքում սեղմված բարձրադիր հովիտները, որոնց միջով անցնող ոչ մեծ գետերի ջրերը (Որոտան գետի վտակներ) կյանք են տալիս նրանց։ Լեռնային հովիտների կլիման մեղմ է, նպաստավոր երկրագործության համար։ Նախիջևանի և Մեղրու հովիտները բարենպաստ են պտղատու և խաղողի այգիների մշակման համար։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անասնապահության զարգացման համար։
== Հիմնադրում և հզորացում ==
Հայկական պետականության վերականգնումից (885) 21 տարի անց հայ իշխանները ժամանել էին Տաթև՝ ուրախությամբ նշելու Սյունյաց եպիսկոպոսական աթոռի մայր տաճարի՝ Պողոս-Պետրոս եկեղեցու նավակատիքը։ 906 թվականին օծման արարողություններին մասնակցում էին հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, պատմիչ-կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, Աղվանքի կաթողիկոս Սիմեոնը, Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին, Գեղարքունիքի մեծ իշխան Գրիգոր Սուփանը, Արցախի Եսայի և Ատրներսեհ իշխանները, Գարդմանա տեր Սահակ Սևադան, Աշոտ և Վասակ Գնթունիները, Սյունյաց գահերեց և գահակալ իշխաններ Աշոտը, Ձագիկը, Հրահատը և այլք։
Սակայն 2 տարի անց, արտաքին ուժերի սադրանքով Գագիկ Արծրունին 908 թվականին Ատրպատականի արաբական ոստիկան Յուսուֆի աջակցությամբ իրեն հռչակեց Հայաստանի թագավոր։ Պատճառը Նախիջևանն էր, որ Սմբատ Ա Բագրատունին վերցրեց Վասպուրականից և հանձնեց Սյունյաց գահերեց իշխանին։ Սա առիթ հանդիսացավ քաղաքական երկպառակության։ Այնուհետև աստիճանաբար բզկտվեց Հայաստանի քաղաքական քարտեզը գերագահության մարմաջով բռնված իշխանական հզոր տոհմերի միջև։ Առանձին թագավորություն ունենալու խմորումներ առաջացան նաև Սյունիքում, որի տերերից Վասակ Գաբուռն ամուսնացած էր Բագրատունյաց արքայադուստր Մարիամի հետ։ Սյունյաց բարձրաստիճան հոգևորականությունը և հատկապես Վահան եպիսկոպոս (հետագայում՝ կաթողիկոս) Ջևանշերյանը՝ Բաղք-Ձորք գավառների գահակալ իշխան Ձագիկի թոռը, բացահայտորեն կամ ծածուկ նպաստում էր այդ գաղափարի իրականացմանը։
970 թվականին Սյունյաց գահերեց իշխան Աշոտի թոռը՝ Սահակի որդի Սմբատը, նույնպես արտաքին ուժերի սադրիչ միջամտությամբ իրեն հռչակեց Սյունիքի թագավոր։
Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը վախճանվեց 998 թվականին և ամփոփվեց Տաթևի վանքում։ Գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան։ Վասակ թագավորի միամորիկ դուստրը՝ Կատրանիդեն, ամուսնացած էր Գագիկ Ա Բագրատունի թագավորի (989-1020) հետ և իր մոր՝ Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ։
Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր՝ թագուհի Կատրանիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս 4-րդ դարում Ներսես Մեծի կողմից և վերացվել էր Անանիա Մոկացի կաթողիկոսի կոնդակով 960-ական թվականներին։ Պատմական որոշակի արժեք է ներկայացնում Սարգիս Սևանցի կաթողիկոսի 1006 թվականի շրջաբերական նամակը՝ ուղղված Վասակ թագավորին և Սյունյաց Սևադա ու Աշոտ իշխաններին՝ Սյունիքի հոգևոր թեմին ենթակա հարկատու գավառների մասին։ Ի թիվս այլ գավառների՝ այստեղ մտցված են Նախիջևանը, Ագուլիսը, Ջուղան, Օրդվատը (Օրդուբադը), Երնջակը, Ճահուկը և այլ բնակավայրեր։
== Հոգևոր-մշակութային կյանքի ծաղկում ==
Սյունյաց թագավորների մեծ մասը արու զավակ չեն ունեցել, ինչի արդյունքում խնամիական կապեր հաստատած Արցախի իշխանները հայտնվել են Սյունիքի գահին։ Սմբատ Բ-ի կրտսեր եղբայր Գրիգորը (1051-1072) ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ Սևադա Բ-ի դստեր՝ Շահանդուխտի հետ։ Նրանք նույնպես ժառանգ չունեին, որպիսի փաստը արձանագրված է Վահանավանքի սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցու 1086 թվականի վիմական բնագրում։
Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով։ Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո-Նորավանքի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին։ Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ։
Գրիգոր Ա-ի մահվանից հետո Սյունյաց ազնվականության որոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը, ով պատերազմներ է մղել Սյունիքի Կովսական գավառ ներխուժած Փատլուն ամիրայի դեմ։ Նա ունեցել է 4 որդի (Գրիգոր, Սմբատ, Սևադա, Կյուրիկե) և մեկ դուստր։ 1081 թվականին, Շահանդուխտ թագուհին, «սրբասնունդ օրիորդ» Կատան՝ նրա քույրը, և Սենեքերիմ եղբայրը իրենց մոր՝ Աղվանից թագուհի իշխանուհի Սոփիայի հիշատակը հավերժացնելու նպատակով գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել մեծ տաճարի արևելյան սարալանջին։ Վահանավանքի կրկնահարկ դամբարան-եկեղեցու գավթում է թաղված Աղվանից կաթողիկոս Տեր-Ստեփանոսը, որը Կապան էր եկել «նեղեալ ի Տաճկաց», այսինքն՝ սելջուկ-թուրքերից, հավանաբար, 1070-ական թվակականներին։
Ի տարբերություն հարևան Վասպուրականի իշխողների, որոնք քրիստոնյա Բյուզանդիայի աջակցությամբ, փաստորեն, կործանեցին իրենց երկիրը՝ փոխանակելով այն Կեսարիայի հետ, Սյունիքի տերերը իրենց հեռատես և դիվանագիտական հմուտ քայլերի շնորհիվ բարեկամական հարաբերություններ հաստատեցին սելջուկ սուլթանների հետ ու պահպանեցին Սյունյաց աշխարհն ավերիչ ասպատակություններից։ Այս նուրբ, ճկուն ու հեռատես քաղաքականությունը հետագայում որդեգրեցին հատկապես Օրբելյան և Պռոշյան իշխանները, երբ մոնղոլների աշխարհավեր արշավանքներից տարիներ հետո հարաբերական անդորրն ու կայունությունն օգտագործելով՝ Սյունյաց լեռնաշխարհի ապահով մի անկյունում հիմնադրեցին հանրահռչակ Գլաձորի ուսումնագիտական կենտրոնը։
== Անկում ==
Սյունիքի թագավորությունը, նույն ժամանակաշրջանի մյուս հայկական թագավորությունների նման, մինչև 1045-ը Անի-Շիրակի թագավորության վասալն էր։
Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու Վասպուրականի թագավորությունների ու Աղվանքի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, գյուղատնտեսությունից բացի, մեծ զարկ էր ստացել պղնձի հանույթն ու ձուլումը։
Սյունիքի թագավորության տնտեսական վերելքը երկար չի տևում։ 11-րդ դարի վերջերից նա ընկնում է քաղաքական աննպաստ դրության մեջ։ 1094 (կամ 1096) թվականին խաղաղության դաշն կնքելու պատրվակով, միջնորդ ունենալով Շիրակի Գրիգոր Ապիրատյան իշխանին, Գանձակի ամիրան ժամանում է Կապան, որտեղ՝ Բաղաբերդ ամրոցում, ճակատամարտի էր պատրաստվում Սենեքերիմ արքան։ Գրիգոր իշխան Անեցին, մտնելով ամրոց, համոզում է Սյունիքի թագավորին, որ Գանձակի տերը եկել է Սյունիք բարի առաքելությամբ՝ միայն խաղաղության դաշն կնքելու և բարեկամություն հաստատելու նպատակով։ Հավատալով հայ իշխանի խոսքին՝ Սենեքերիմն իջնում է ամրոցից, սակայն բանակցությունները դեռ չսկսած՝ «չարաթոյն գազան» թուրք բռնապետը անսպասելիորեն «ստեաց ուխտին և յարձակեալ մռմռանօք ի վերայ եսպան զթագաւորն»,- գրում է պատմիչը։ Ապա՝ շարունակում է. «Այսպես շիջաւ ճրագն քրիստոնէից, որ կայր մնացեալ յամուրսն Բաղաց»: Սենեքերիմը նույնպես թաղվեց Վահանավանքի արքունական դամբարանատանը՝ «ի շիրմի ընդ այլ թագաւորսն»։
1103 թվականին սելջուկ-թուրքերը Մելիք-Շահի երբեմնի մատռվակ Չորթմանի գլխավորությամբ ներխուժում են Սյունիքի Բաղք գավառ։ Նրանց հիմնական նպատակն էր գրավել Կապան մայրաքաղաքը, ոչնչացնել թագավորության զինական ուժը և վերջնականապես լուծել «Սյունյաց խոչընդոտի» հարցը։ Չորթմանի հրոսակները կոտորածն սկսում են Կապանի Ջհտաթաղ (հրեաների թաղ) կոչված արվարձանից։ Թշնամուն չի հաջողվում գրավել արքայանիստ Բաղաբերդ ամրոցը և կողոպտած հարուստ ավարով հեռանում է քաղաքից։ Սյունիքի մայրաքաղաք Կապանի ավերակները գտնվում են Կապան-Քաջարան մայրուղու ձախակողմյան սարալանջին, Ողջի գետի աջ ափին, այժմյան դպրոցական ճամբարների և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տարածքում։ Երբեմնի քաղաքը ծածկված է անտառային խիտ բուսականությամբ, սակայն հարավային մասում տեղ-տեղ երևում են պարսպապատերի մնացորդները՝ երբեմն 2-2,5 մ բարձրությամբ։ Կատաղի մարտերը տևեցին մեկ տարի։ 1104 թվականին նրանք ներխուժեցին Որոտն և Բղեն գավառ, որը գտնվում էր Հաբանդի (այժմյան Գորիսի շրջան) և Բաղքի (այժմյան Կապանի շրջան) միջնամասում։ Գերվեց Բղենո Խոսրովիկ իշխանը։ Ապա՝ Սյունիքը խաղաղության մեջ գտնվեց ևս 22 տարի։ 1126 թվականին Հարոն ամիրան գրավեց Արևիք գավառը (այժմյան Մեղրիի շրջանը)։ 1152 թվականին թուրքերին հաջողվեց նվաճել Շլորուտի բերդը, իսկ հինգ տարի հետո՝ 1157 թվականին ընկավ Մեղրու բերդը։ 1170 թվականին թուրքերը Կապան քաղաքի մերձակա գրավեցին Սյունյաց աշխարհի «հոյս եւ ապաւէն» Բաղաբերդ ամրոցը։ Կողոպտվեցին և ոչնչացվեցին այստեղ ամբարված ավելի քան 10 000 ձեռագիր մատյաններ, սրբություններ, Սյունյաց նահանգի արքունական գանձերը։ Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմը կործանելու հետ։ Ուսումնասիրողներից ոմանք համարում են, որ Բաղաբերդը Կապան քաղաքի միջնաբերդն էր, որպիսի վարկածը ընդունելի չէ, քանզի պատմական Կապան քաղաքը գտնվելիս է եղել Ողջի գետի աջ ափին, իսկ Բաղաբերդ ամրոցը՝ գետի ձախակողմյան սարալանջին՝ Բաղակու քարին հանդիպակաց։
== Թագավորների ցանկ ==
1166 թվականին մահանում է Սյունիքը 70 տարի իշխած Գրիգոր Բ թագավորը, ով սերում էր Խաչենի Առանշահիկների իշխանական տոհմից։ Նույն տարում մահանում է նաև եղբայրը։ Գրիգորը իր միակ դստերը՝ Կատային, կնության էր տվել Խաչենցի իշխանազն Հասան Գեռաքարեցուն։ Վերջինս էլ դառնում է Սյունիքի 7-րդ թագավորը։
Սակայն Հասան Խաչենցի թագավորը, ով հայտնի էր նաև որպես Գեռաքարեցի, անկարող գտնվեց կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և ընտանիքը վերցրած, հեռացավ Արցախ։
Այսպիսով՝ պատմության ասպարեզից վերացավ Հայաստանի վերջին քաղաքական կազմավորումը (բուն Հայաստանում)՝ Սյունիքի թագավորությունը, որը համառորեն գոյատևեց 200 տարի շարունակ։ Սյունիքը ղեկավարել են յոթ արքաներ՝
== Տես նաև ==
Սյունիքի իշխանություն
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Թ.Խ. Հակոբյան. Սյունիքի թագավորությունը, Երևան 1966
Թ.Խ. Հակոբյան. Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան 1981
Ալիշան, Ղևոնդ. Սիսական, Վենետիկ 1893
Լալայան, Երվանդ. Զանգեզուր, Թիֆլիս 1898 Archived 2018-04-17 at the Wayback Machine.
Գրիգոր Գրիգորյան. Սյունիքի թագավորությունը (X-XII դարեր) Archived 2015-06-30 at the Wayback Machine. |
821,956 | Մեզերոլ | Մեզերոլ (ֆր.՝ Mézerolles), համայնք Ֆրանսիայի Պիկարդիա մարզի Սոմ գավառում։
Բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում է 191 մարդ, բնակչության խտությունը` 29.66 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 6.44 կմ² տարածք։
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 150 կմ հյուսիս, Ամյեն քաղաքից 33 կմ հյուսիս։
== Բնակչություն ==
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 139 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 93-ը, իսկ ոչ ակտիվները` 46։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 66,9 %։ 93 աշխատունակ մարդկանցից աշխատել է 86 անձ (51 տղամարդ և 35 կին)։ Գործազուրկ են եղել 7 անձ (2 տղամարդ և 5 կին)։ 46 անաշխատունակներից 10-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 14-ը` թոշակառուներ, իսկ 22-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։
== Տես նաև ==
Սոմ գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
88,190 | Աստերոիդների ցանկ (82901-83000) | Աստերոիդների ցանկ (82801-82900) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (83001-83100)
Աստերոիդների ցանկ (82801-82900) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (83001-83100)
== Աղբյուր ==
«Discovery Circumstances: Numbered Minor Planets (80001)-(85000)»։ www.minorplanetcenter.net |
598,973 | Ուկտիմկա | Ուկտիմկա (ռուս.՝ Уктымка), գետ Ռուսաստանում, հոսում է Կոմի Հանրապետությունով, Արխանգելսկի մարզով։ Գետաբերանը գտնվում է Փոքր Ուկտիմ գետի ձախ ափին՝ 47 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը կազմում է 11 կմ։
== Ջրագրության տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տեղեկությունների համաձայն՝ գետը պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Վիչեգդա գետն է, սկսած ակունքից մինչև Սիկտիվկար քաղաք, գետի ենթաավազանը՝ Վիչեգդա, գետի գետային ավազանը՝ Հյուսիսային Դվինա։
Ըստ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ջրային բաժնի տարածքում Ռուսաստանի Դաշնության պատրաստած դաշնային գործակալության ջրային ռեսուրսների՝
Ջրային օբյեկտի կոդը հանրային գրանցմամբ — 03020200212103000023399
Կոդը ըստ հիդրոլոգիական հետազոտության (ՌԴ) — 103002339
Ավազանի կոդը — 03.02.02.002
Ծավալի համարը ըստ ՌԴ-ի — 03
Թողարկումը ըստ ՌԴ-ի — 0
== Ծանոթագրություններ == |
1,054,504 | Նիկոլայ Լուզան | Նիկոլայ Նիկոլաևիչ Լուզան (ռուս.՝ Николай Николаевич Лузан, նոյեմբերի 18, 1962(1962-11-18), Աբինսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արձակագիր, հատուկ ծառայությունների պատմաբան, հակահետախուզության գնդապետ։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Ռուսաստանի ԱԴԾ մրցանակի կրկնակի դափնեկիր, գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար (2009 և 2013), ինչպես նաև մի շարք այլ գրական մրցանակների դափնեկիր։
== Կենսագրություն ==
Նիկոլայ Լուզանը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 18-ին, Կրասնոդարի երկրամասի Աբինսկ քաղաքում։ 1978-1983 թվականներին սովորել է Խարկովի բարձրագույն ռազմական հրամանատարա-ինժեներական ուսումնարանում։ 1983 թվականից ծառայել է Օրենբուրգի մարզում, ԽՍՀՄ Ստրատեգիակա նշանակության հրթիռային զորքերի զորամասերում զբաղեցրել տարբեր սպայական պաշտոններ, հետագայում Նովոսիբիրսկի հակահետախուզության դաշնային ծառայության բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո ծառայել է Ռուսաստանի ՍՆՀԶ զորամասերում` լինելով ռազմական հակահետախուզության տարբեր օպերատիվ պաշտոններում, հակահետախուզության գնդապետ է։
Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Լուզանն իր առաջին գրական փորձը կատարել է եկատերինբուրգյան «Сыщик» թերթում։ Լուզանի գրչին են պատկանում այնպիսի գրքեր ինչպիսիք են` «Ուրվականը կապի դուրս չի գա» (2009), «Ռազմական հակահետախուզություն` գաղտնի պատերազմ» (2010), «Պյորլ-Հարբորի ուրվականը` գաղտնի պատերազմ», ինչպես նաև «Նրա մասին զեկուցել են Ստալինին», «Տասներեք հակահետախուզություն», «Մահ լրտեսին առանց լեգենդների և առասպելների» վիպակները և «Միրաժ օպերացիան» (2013), «Լուբյանկա`սխրագործություններ և ողբերգություններ» (2014), «Drang nach Osten: Գրոհ դեպի արևելք» (2015) քաղաքական դետեկտիվները, «Հակահետախուզություն։ Գաղտնի պատերազմ` հայրենական ռազմական հակահետախուզության գործունեությունը 1918-1991 թվականներին» և «Ռազմական հակահետախուզություն։ Երեկ։ Այսօր։ Վաղը» (2019) վավերագրական հրապարակախոսությունը։
2009 թվականին «Ուրվականը կապի դուրս չի գա» վեպի և 2013 թվականին անվտանգության մարմինների գործունեության մասին գեղարվեստական ստեղծագործությունների շարքի համար և «Նրա մասին զեկուցել են Ստալինին» վիպակի, «Միրաժ օպերացիան» քաղաքական դետեկտիվի, «Հայրենիքին ծառայելիս» և «Մահ լրտեսներին» ռազմական հակահետախուզության մասին պատմվածքների և ակնարկների ժողովածուների համար Նիկոլայ Նիկոլաևիչ Լուզանը արժանացել է Ռուսաստանի ԱԴԾ-ի մրցանակի գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար։
2011 թվականին Լուզինի «Ուրվականը կապի դուրս չի գա» (2009) վեպի հիման վրա նկարահանվել է «Ուրվականը» հեռուստասերիալը (ռեժիսոր` Նիկոլայ Վիկտորով), ֆիլմը պատմում է ռուսական հատուկ ծառայությունների մասին, ովքեր կանխել էին «Ясень-М» հրթիռային համակարգի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տրամադրումը ամերիկացիներին և բացահայտել էին ԿՀՎ-ի «Фантом» մականունով գաղտնի գործակալին։ 2012 թվականին Նիկոլայ Լուզանի կողմից գրված ևս մեկ գիրք էկրան բարձրացավ։ 2012 թվականին «Звезда» հեռուստաալիքով ցուցադրվեց «Արտառազմաճակատային հետախույզներ» ութ մասանոց վավերագրական ֆիլմը СМЕРШ-ի աշխատակիցների մասին (ռեժիսոր Վերա Կիլչևսկայա)։ Ֆիլմի հիմքում ընկած է Լուզանի «Նրա մասին զեկուցել են Ստալինին» գիրքը», իսկ ինքը Լուզանը այդտեղ հանդես եկավ փորձագետի դերում։
== Մատենագիտություն ==
Фантом на связь не выйдет: роман / Н. Лузан (Н. Абин). - Москва : Кучково поле : Военная кн., 2009 г. — 365 с. — ISBN 978-5-9950-0061-7
Военная контрразведка: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2010 г. — 350 с. — ISBN 978-5-9950-0067-9
Грузия: утраченные иллюзии / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2011 г. — 351 с. — ISBN 978-5-9950-0173-7
Военная контрразведка: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2011 г. — 350 с. — ISBN 978-5-9950-0180-5
Фантом: основано на реальных событиях / Николай Лузан. - Москва : Известия, 2012 г. — 292 с. — ISBN 978-5-206-00856-2
Призрак Пёрл-Харбора: тайная война / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 381 с. — ISBN 978-5-9950-0261-1
Операция «Мираж»: политический детектив / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 331 с. — ISBN 978-5-9950-0337-3
О нем доложили Сталину: повесть / [Н. Н. Лузан]. - Москва : Кучково поле, 2013 г. — 317 с. — ISBN 978-5-9950-0296-3
Чертова дюжина контрразведки / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 302 с. — ISBN 978-5-9950-0351-9
Смерш без легенд и мифов / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2013 г. — 301 с. — ISBN 978-5-9950-0285-7
Лубянка: подвиги и трагедии / Николай Лузан. - Москва : СВР-Медиапроекты, 2014 г. — 398 с. — ISBN 978-5-905667-31-2
Фантом / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 668 с. — ISBN 978-5-9906488-1-4
Кто, если не мы / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 344 с. — ISBN 978-5-9905755-8-5
Смерш. Без легенд и мифов / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2015 г. — 313 с. — ISBN 978-5-9905756-8-4
Между молотом и наковальней / Николай Лузан. - Изд. перераб. и доп. - Москва : Изд. дом "Аргументы недели", 2015 г. — 508 с. — ISBN 978-5-990-5756-9-1
Drang nach Osten. Натиск на Восток / Николай Лузин. - Москва : Аргументы недели, 2015 г. — 326 с. — ISBN 978-5-9906489-0-6
Смерш. Один в поле воин / Николай Лузан. - Москва, 2015 г. — 315 с. — ISBN 978-5-9905756-5-3
Сталин. Операция "Ринг" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2016 г. — 299 с. — ISBN 978-5-9907491-3-9
Сталин. От "экса" до "Утки" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2016 г. — 313 с. — ISBN 978-5-9907490-6-1
Окаянные девяностые / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2017 г. — 347 с. — ISBN 978-5-9908778-6-3
Сталин. Охота на "медведя" / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2017 г. — 283 с. — ISBN 978-5-9908777-2-6
Охота на Шайтана: по следу банды террористов Доку Умарова / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2017 г. — 419 с. — ISBN 978-5-9950-0842-2
Три жизни Ибрагима Аганина. СМЕРШ. Найти и покарать / Н. Н. Лузан. - Москва : Кучково поле, 2017 г. — 381 с. — ISBN 978-5-9950-0882-8
Военная контрразведка. Вчера. Сегодня. Завтра / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 444 с. — ISBN 978-5-6042365-8-1
Контрразведка. Тайная война: деятельность отечественной военной конрразведки с 1918 по 1991 год / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 220 с. — ISBN 978-5-6040607-6-6
Скрипаль. Березовский. Пешки в большой игре / Николай Скрипаль. - Москва : Аргументы недели, 2019 г. — 330 c. — ISBN 978-5-6042364-2-0
Чертова дюжина контрразведки / Николай Лузан. - Москва : Аргументы недели, 2019 г. — 284 с. — ISBN 978-5-9905756-7-7
== Մրցանակներ ==
Ռուսաստանի ԱԴԾ-ի մրցանակի կրկնակի դափնեկիր, գրականության և արվեստի բնագավառում լավագույն ստեղծագործությունների համար (2009 և 2013),
Ա. Գրիբոեդովի անվան գրական մրցանակ (2008),
«Մենք հպարտ ենք մեր հայրենիքով» լրագրողական և բանաստեղծական ստեղծագործությունների Համառուսաստանյան մրցանակի դափնեկիր (2004)։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Всё о тайнах контрразведки»։ МЦРБ։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է 2021-01-30
«Николай Лузан, контрразведчик, писатель: «Против духовной и нравственной силы народа любое оружие — ничто»»։ Новости Марий Эл։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին։ Վերցված է 2021-01-30
«"Тайная" жизнь контрразведчика Военный, а в свободное время - писатель»։ Марийская правда։ Վերցված է 2021-01-30 |
760,493 | Դանիել Գորչիչկա | Դանիել Գորչիչկա, հայտնի է որպես Սինապիուս-Գորչիչկա (չեխ․՝ Daniel Sinapius-Horčička, օգոստոսի 3, 1640(1640-08-03), Սուչանի, Մարտին, Ժիլինայի շրջան - հունվարի 27, 1688(1688-01-27), Լևոչա, Spišská Nová Ves District, Սլովակիա), սլովակ-չեխ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, բարոկկո հոգևոր երաժշտության կոմպոզիտոր, բողոքական հոգևորական։
== Կենսագրություն ==
Դանիել Գորչիչկան ծնվել է 1640 թվականի օգոստոսի 3-ին Սուչանի գյուղում, քարոզչի ընտանիքում։ Սովորել է Լևոչայում ու Վիտենբերգի համալսարանում (Գերմանիա), Սլովակիայի մի շարք քաղաքներում ծառայել է որպես քարոզիչ և դպրոցի տնօրեն (ռեկտոր)։
1673 թվականին, երբ հալածվում էին բողոքականները, Դանիել Սինապիուս-Գորչիչկան վտարվել է Հունգարիայի թագավորությունից։ Իր ընտանիքի հետ նա մեկնել է Սիլեզիա։ 1683 թվականին հայրենիք վերադառնալուց հետո բնակություն է հաստատել Լևոչայում։ Եղել է ավետարանական եկեղեցու առաջնորդ, դպրոցական տեսուչ, սլովակերենով հրատարակվող գրքերի սրբագրիչ։
Դանիել Գորչիչկա հեղինակել է լատիներեն բանաստեղծություններ ու դրամաներ։ 17-րդ դարում ավետարանական քարոզիչ և գրող Դանիել Սինապիուս-Գորչիչկան առաջին անգամ հանդես է եկել ի պաշտպանություն սլովակյան մշակույթի ինքնակայության։ 1678 թվականին նա հրատարակել է իր «Neoforum latino-slovenicum» աշխատությունը, որում հավաքված են սլովակյան ժողովրդական առածներ ու ասացվածքներ։ Ժողովածուի ներածությունում Դանիել Սինապիուս-Գորչիչկան գրում է, թե սլովակերենը հին լեզու է և ցեղակից ու հավասար է սլավոնական մյուս լեզուների հետ։
Դանիել Սինապիուս-Գորչիչկան քննադատել է նրանց, ովքեր երես էին թեքում հարազատ ժողովրդից ու մայրենի լեզվից։
Դանիել Սինապիուս-Գորչիչկան մահացել է 1688 թվականի հունվարի 27-ին Լևոչայում։
== Ընտրյալ երկեր ==
Plesanie neba a zeme (լատ. Plausus poli et soli) (1660)
Zahradka dušičky pobožné (լատ. Hortulus animae piae) (1676)
Nový trh latinsko-slovenský (լատ. Neo-forum Latino-Slavonicum) (1678)
Osud verný vo svete duše (լատ. Sors fidelis in mundo animae) (1679)
Nestálosť vidiečanovej forúny (լատ. Fortunae inconstantia in rustico) (1681)
Trojnásobný bič božieho hnevu (Flagellum irae divinae triplex) (1681)
Pocta Bojanovu (Coelum Bojanoviense) (1682)
Perlička dítek božích (1683)
Cithara sanctorum (1684)
Těžká búrka již povstává
Smrt jest nestydatá obluda
O milá nevinnosť, jak si potupená
Orbis pictus (1685)
Hainov dom — zarmútený Nain (Domus Hain — moesta Nain) (1686)
Jádro všech modliteb v nemnohých slovích obsažené… (1703)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Daniel Sinapius-Horčička st.(սլովակ.) |
308,217 | Նովոսելե (գյուղ, Դեմիդովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՆովոսելեՆովոսելե (ռուս.՝ Новоселье), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Դեմիդովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 7 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
970,753 | Ալի Նագիև | Ալի Նագի օղլի Նագիև (նոյեմբերի 8, 1958(1958-11-08), Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետություն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ։
== Կենսագրություն ==
Ալի Նագիևը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 8-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։
== Կարիերա ==
Եղել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության Տնտեսական հանցավորության դեմ պայքարի վարչության պետ։ 2005 թվականին նշանակվել է ազգային անվտանության նախարարի տեղակալի պաշտոնում։ Ադրբեջանի նախագահի հրամանաով 2006 թվականին Ալի Նագիևին շնորհվել է գեներալ-մայոր կոչում։
Ադրբեջանի նախագահի հրամանագրով 2011 թվականի ապրիլի 11-ին ազատվել է ագային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնից։ Նույն թվականի մայիսի 12-ին Ալի Նագիևը նշանակվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության կորուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում։
2019 թվականի հունիսի 20-ին Ալի Նագիևը նշանակվել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։
2019 թվականի հունիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ալի Նագիևին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։
2019 թվականի դեկտեմբերին մի քանի ռուսական և իսրայելական ԶԼՄ-ներ հատնեցին, որ Ալի Նագիևը կապ ունի Լատվիայում բլոգեր Ալեքսանդր Լապշինի վրա կատարված հարձակման հետ։
== Մրցանակներ ==
2002 թվականի մարտին Նագիևին շնորհվել է «Ադրբեջանի դրոշ» շքանշանը։
2005 թվականին Նագիևն արժանացել է «Քաջության համար» շքանշանի։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի» մեդալ՝ 2018 թվականի սեպտեմբերի 28։
== Ծանոթագրություններ == |
750,635 | Ռիչարդ Մեյեր | Ռիչարդ Մեյեր (անգլ.՝ Richard Meier, հոկտեմբերի 12, 1934(1934-10-12)[…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ, նյույորքյան ավանգարդի ներկայացուցի։ Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր է։
== Կյանքը ==
Մեյերը ծնվել է ամերիկյան հրեաների ընտանիքում։ Հայրը` Ջերոմ Մեյերը, զբաղվել է գինու և ոգելից խմիչքների վաճառքով։ Ռիչարդ Մեյերը եղել է ընտանիքի երեք զավակներից ավագը։ Ճարտարապետական կրթություն է ստացել Կոռնելի համալսարանում։ Ուսումնառությունից հետո եղել է Իսրայելում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Ֆինլանդիայում։
Մտել է պուրիստ ճարտարապետների «նյույորքյան հնգյակի» մեջ` ամենից ավելի մոտենալով պուրիստական իդեալներին։ 1956-1963 թվականներին աշխատել է «Սկիդմոր, Օուինգս և Մերիլ», «Մարսել Բրյոեր և ընկերություն», «Դևիս, Բրոդի և Վիշնևսկի» ընկերություններում։ 1963 թվականին Նյու Յորքում բացել է սեփական ընկերությունը։
Նրա գաղափարներն արտահայտող լավագույն դրսևորում է Կիրառական արվեստի թանգարանը Մայնի Ֆրանկֆուրտում (1985 թ.), որում աբստրակտ ոճը առավել հասուն տեսք է ձեռք բերել։ Այս կառույցը զգալի նշանակություն է ունեցել 1990-ական թվականների ճարտարապետության մեջ։ Մեյերի` ուշ շրջանի նշանակալի նախագծերից են Գեթի կենտրոնը Լոս Անջելեսում (1997 թ.) և Խաղաղության խորանը Հռոմում (2006 թ.):
Մեյերի կառույցներում վառ դրսևորում են գտել կանոնավորությունն ու հստակությունը, ինչը հակադրվում է շրջապատի արհեստական քաոսին։ Նա շարունակել է ռոմանտիկ մոդեռնիզմի ուղղությունը, որի հիմնադիրը եղել է Լե Կորբյուզիեն։
== Նշանակալից գործեր ==
Տուն Բոդրումում, Բոդրում, Թուրքիա, 2010-2014
Մեծ բանակի հրապարակ, Բրուքլին, Նյու Յորք, 2003-2008
ECM City Tower, Պրահա, Չեխիա, 2004-2007
Սան Խոսեի համերգասրահ, Սան Խոսե, Կալիֆոռնիա, 2004-2007
Գիտական տեխնոլոգիաների ինստիտուտի շենք, Իթաքա, Նյու Յորք, 2007
Ֆրյոդեր Բուրգի թանգարան, Բադեն-Բադեն, Գերմանիա, 2004
Սկրենթոնի համալսարանի շենք, 2007
Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի, Հռոմ, Իտալիա 2003
Սենդրա Օկոնորի նստավայր, Արիզոնա, 2000
Կամդենի բժշկական կենտրոն, Սինգապուր, 1998
Գեթի կենտրոն, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, 1997
Ռահովսկի հաուս, Դալլաս, Տեխաս, 1996
Հեռուստատեսության և ռադիոյի թանգարան, Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, 1996
Էդինբուրգի այգու նախագիծ, 1995
Ժամանակակից արվեստի թանգարան, Բարսելոն, Իսպանիա, 1995
Սիթի հոլլ և Կենտրոնական գրադարան, Հաագա, Հոլանդիա, 1995
Շտադտհաուս, Ուլմ, Գերմանիա, 1994
Դայմլեր Կրայսլերի կենտրոն, Ուլմ, Գերմանիա, 1992
Բարձր արվեստի թանգարան, Ատլանտա, Ջորջիա, 1983
Հարթֆորդի սեմինարիա, Հարթֆորդ, կոնեկտիկուտ, 1981
Հետազոտական կենտրոն, Բրոնքս, Նյու Յորք, 1976
Դուգլաս հաուս, Հարբոր Սպրինգս, Միչիգան, 1973
Սմիթս հաուս, Դարիեն, Կոնեկտիկուտ, 1965-1967
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Ռիչարդ Մեյեր և ընկերներ» ընկերության պաշտոնական կայք
«Meier Tower» ընկերության պաշտոնական կայք Archived 2014-12-24 at the Wayback Machine. |