id
int64 800
1.12M
| title
stringlengths 1
125
| article
stringlengths 8
195k
⌀ |
---|---|---|
92,511 | Չափար | Չափար, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 59 կմ արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ 1000 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2262,22 հեկտար։
== Աշխարհագրություն ==
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար համայնքը տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրալեռնային է, ունի 2262,22 հա տարածք, որից 987,94 հա գյուղատնտեսական նշանակության, 1128,89 հա անտառային հողեր։ Չափար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Քյոհնա շենի», «Եթվանանց», «Շորշոր», «Օսեփին», «Ճինջինոցեն», «Դյուդիջլիրով» և «Թթու ջուր»։
== Պատմություն ==
=== Արցախյան ազատամարտ ===
1990-ին Չափարում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Գրիգորյան), որը մասնակցել է Իմերեթ-Քերավենդ, Աղդաբան, Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Չափարից զոհվել է 17 ազատամարտիկ։
=== Պատմամշակույթային հուշարձաններ ===
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Չափար» (XVII-XIX դդ․), Կարմիր քարի վանք եկեղեցի (XII-XIII դդ․), մատուռ «Սոփեն դուզ» (127 3թ․), գերեզմանոց (XII-XIII դդ․), խաչքար (XIII դ․), ամրոց Հակառակաբերդ(IX-XIII դդ․), սրբատեղի «Օջախ» (միջնադար), հաշվառված է 65 հուշարձան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ս. Մինաս և Ս. Պողոս եկեղեցիները, Կարմիր քարի վանքը, Օջախ սրբավայրը և այլն։
== Բնակչություն ==
2015 թվականին Չափար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 335 մարդ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը.
== Տնտեսություն ==
Համայնքում կա 89 տնտեսություն։ Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
== Տրանսպորտ ==
Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է․ ուղևորափոխադրումներն իրականացվում են Չափար-Ստեփանակերտ-Չափար միջշրջանային թիվ 207 կանոնավոր ավտոբուսային երթուղով։
== Հասարարակական կառույցներ ==
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 46 աշակերտներ, համայնքն ուներ 1 մասնավոր բարեգործական մանկապարտեզ, հաճախում էին 20 երեխաներ։ 2007-ի ապրիլի 30-ին գյուղում բացվել է նորակառույց մասնավոր բարեգործական մանկապարտեզ։
== Ծանոթագրություններ == |
759,506 | Տրակոշչան | Տրակոշչանի ամրոց (խորվ.՝ Trakošćan), ամրոց Խորվաթիայի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Սլովենիայի սահմանի շրջակայքում։
Համարվում է զբոսաշրջային և պատմամշակութային կարևոր օբյեկտ Խորվաթիայի տարածքում։ Այն կառուցվել է միջնադարյան խորվաթական ճարտարապետական ոճով։
== Պատմություն ==
Տրակոշչանի ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են զարգացած միջնադարին՝ 14-րդ դարի 1334 թվականին։ 14-րդ դարի վերջում այս ամրոցի տարածքը պատկանում էր Ցելիեի կոմսերին։ Փոքր ամրոցը ծառայել է, որպես ռազմավարական դիտակետ։
16-րդ դարում ամրոցն ունեցել է երկու կալվածատերեր։ Ներկայիս ամրոցը կառուցվել է 19-րդ դարում՝ նեոգոթական ճարտարապետական ոճով։ Այստեղ պահպանված են խորվաթական միջնադարյան ճարտարապետական տարրերը։
Ներկայումս ամրոցում գործում է նաև թանգարանային համալիր, որտեղ ներկայացվում են ռազմական ցուցանմուշներ։ Բացի այդ Տրակոշչանի թանգարանում ներկայացվում են նաև ամրոցի հայտնի կալվածատերերի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների լուսանկարները։
== Ծանոթագրություններ == |
460,101 | Ադրիանո Կորեա Կլարո | Ադրիանո Կորրեա (պորտ.՝ Adriano Correia Claro, հոկտեմբերի 26, 1984(1984-10-26)[…], Կուրիտիբա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Բարսելոնայում ձախ եզրային պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։ Ունի հավաքականում հանդես գալու փորձ, որի կազմում 2004 թվականին հաղթել է Ամերիկայի գավաթը։ Ադրիանոն հաջող է խաղում երկու ոտքերով էլ։ Նա ունի երկու երեխա՝ Աժաֆը (մարտի 6, 2011) և Ադրիանը(2007)։
== «Բարսելոնա» ==
=== Սեզոն 2010/2011 ===
2010 թվ.-ի հուլիսի 16-ին, Ադրիանոն տեղափոխվեց «Բարսելոնա», նրանք վճարեցին նրա համար €9,5 մլն։ Պայմանագրի ժամկետն էր 4 տարի էր։
== Ծանոթագրություններ == |
317,387 | Ռոմաշկովո (գյուղ, Բոբրովիչսկոե գյուղական բնակավայր) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՌոմաշկովոՌոմաշկովո (ռուս.՝ Ромашково), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ելնինսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 3 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
300,163 | Ավերկովո (գյուղ, Վյազեմսկի շրջան) | Ավերկովո (ռուս.՝ Аверьково), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Վյազեմսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 0 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
875,692 | Շառլ դը Գոլի հրապարակ (Փարիզ) | Շառլ դը Գոլի հրապարակ (ֆր.՝ Place Charles-de-Gaulle), մինչև 1970 թվականը «Աստղերի հրապարակ» (ֆր.՝ place de l’Étoile) , հրապարակ՝ Փարիզի 8-րդ թաղամասի արևմուտքում։
== Պատմություն ==
Հրապարակի կառուցումը չկար քաղաքաշինության պլանում։ Այնուամենայնիվ, Տյուլյերի պալատի և այգու շինարարությունը պահանջում էր, որ թագավորական նստավայրը ունենա պատշաճ շրջակայք։ Լյուդվիկոս XIII֊ի հրամանով սկսեցին տարածքի բարելավման աշխատանքներ։ Ապա Փարիզի նշանավոր լանդշավտային ճարտարապետ Անդրե լե Նոտրը Շայո բլրի մոտ ներկայիս Ելիսեյան դաշտերի մոտ մի կլոր հրապարակ կառուցեց, որից սկիզբ էին առնում հինգ փողոցներ, որի շնորհիվ էլ ստացավ «Աստղերի հրապարակ» անունը։ Այնուամենայնիվ, ճարտարապետական տեսանկյունից, այդ աշխատանքները ավելի շատ նպատակաուղղված էին ճանապարհների բարեկարգմանը, քան հրապարակի կառուցմանը։
Հրապարակն իր վերջնական տեսքն ստացավ 1854 թվականին, երբ Նապոլեոն III֊ի հրամանով Փարիզին միացվեցին մոտակա մի քանի արվարձանային քաղաքներ։ Հրապարակից դուրս եկող հինգ փողոցներին, Փարիզի քաղաքապետ բարոն Ժորժ էժեն Օսմանի նախաձեռնությամբ ավելացվեցին ևս յոթը։ Նրա ճարտարապետական նախագծով հրապարակից ճառագայթաձև սկիզբ են առնում 12 պողոտաներ։ Դրանցից ամենահայտնին Ֆոշ պողոտան է (Ֆոշ պողոտա[en]), որն ունի 120 մ լայնություն։ Հրապարակի կենտրոնում խոյացող Հաղթական Կամար տանող բոլոր պողոտաները կրում են Ֆրանսիայի մարշալների անունները՝ Կարնո Լազար, Մարսո, Օշ և այլոց, կամ
Ֆրանսիայի հաղթանակների անուններով՝ Ավենյու Ֆրիդլանդ, Վագրամ, Ենա։ Ամենահայտնին նրանցից Ելիսեյան դաշտն է, որը կապում է աստղերի հրապարակը Համաձայնության հրապարակին։
Հրապարակի գլխավոր տեսարժան կառույցի դեր կատարող Հաղթական կամարը կառուցվել է Նապոլեոնի հրամանով, նվիրված Աուստերլիցի ճակատամարտում նրա հաղթանակին։ Նրա ներքևում գտնվում է «Անհայտ զինվորի» գերեզմանը, վերևում՝ դիտակետը։ 1923 թվականից ի վեր հուշարձանի մոտ միշտ վառվում է անմար կրակը։ Ամեն տարի հունիսի 14֊ին, Աստղերի հրապարակում, Ֆրանսիայի նախագահը ընդունում է զինվորական շքերթ։ Աշխույժ երթևեկության պատճառով, Հաղթական կամար կարելի է հասնել բացառապես ստորգետնյա անցումով․ այստեղ չկա ոչ մի
լուսակիր կամ երթևեկության նշան։
Հրապարակի շուրջը երեք շարքով տնկված են ծառեր, որոնց հետևում գտնվում են 1868 թվականին ճարտարապետներ Հիտորֆի և Ռո դը Ֆլյորի բարոկկո ճարտարապետական ոճով կառուցված միանման առանձնատներ։ Դրանք կոչվում են մարշալների առանձնատներ, թեպետ մարշալներից որևէ մեկը երբևէ չի ապրել կամ անգամ մնացել այնտեղ։ Առանձնատների բոլոր մուտքերը հրապարակի կողմից «թաքցված են» որպեսզի հանդիսավորությամբ ընդգծվեն կամարների ճակտոնները։
1970 թվականին, Շառլ դը Գոլի մահից հետո, Աստղերի հրապարակը, պաշտոնապես վերանվանվել է Շառլ դը Գոլի հրապարակ։
== Տրանսպորտ ==
Փարիզի մետրոպոլիտեն֊գիծ , , : գիծ֊ — Շառլ դը Գոլ— էտուալ
== Ծանոթագրություններ == |
28,362 | Վարդան Արևելցի | Վարդան Արևելցի (հիշատակվում է նաև որպես Վարդան Գանձակեցի, Աղվանից Վարդան, Վարդան Կիլիկեցի, Վարդան Մեծ, Վարդան Պատմիչ, Վարդան Վարդապետ, մոտ 1198, Գանձակ, Առան, Ելտկուզյաններ - 1271, Խոր Վիրապ, Ոստան Հայոց, Զաքարյան Հայաստան), հայ պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ։
== Կենսագրություն ==
Կրթություն է ստացել Նոր Գետիկի վանքում (աշակերտել է Մխիթար Գոշին), այնուհետև՝ Տավուշի Խորանաշատի վանքում՝ Վանական Վարդապետի մոտ։ Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն։ Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39 թթ, 1252–53 թթ)։ 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել Հեթում Ա թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ։ Մասնակցել է Սսի 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին։ 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը։ Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և Հռոմի պապի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը։ 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել Հաղպատի և Ձագավանի եկեղեցական ժողովները, հիմնել Սաղմոսավանքի, Թեղենյաց մենաստանի, Աղջոց վանքի, Խոր Վիրապի, Հառիճի վանքի, Խորակերտի դպրոցները։ Խոր Վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Գևորգ Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին և ուրիշներ։
Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում։ Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով։
== Մատենագիտական ժառանգություն ==
=== Աստվածաբանական երկեր ===
Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր։ Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր։ Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր։ Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով Գրիգոր Նյուսացու համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը։ Վարդան Արևելցու բազմաթիվ և բազմաբնույթ ճառերում, խրատներում, ներբողներում ու թղթերում արծարծվում են աստվածաբան. խնդիրներ, ծիսական հարցեր, փառաբանվում են Հայ եկեղեցու սուրբերը («Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» և այլն)։
Վարդան Արևելցին մեծ ուշադրություն է դարձրել երաժշտության տեսության և գեղագիտության հարցերին, անդրադարձել ձայնեղանակների մասին ուսմունքին, երաժշտության զգայական մեծ ազդեցությանը։ Նա հայտնի է նաև որպես բեղուն շարականագիր՝ հեղինակել է Շարակնոցում Աստվածածնի ծննդյան առաջին կանոնը («Որ նախիմաց իմաստութեամբ»), տասներկու առաքյալների օրհնությունը («Ի յանսահման ծովէն») և ս. Թարգմանչաց կանոնի օրհնության երկու պատկերները («Որք զարդարեցին» և «Որ թագաւորաց»)։
Վարդան Արևելցու աստվածաբանական երկասիրություններից առանձնանում է «Լուծմունք ի Ս. Գրոց» ժողովածուն՝ գրված Հեթում Ա թագավորի պատվերով (հայտնի է նաև «Ժղլանք» անունով)։ Այն կազմված է բազմաբնույթ նյութերից, շարադրված է դյուրըմբռնելի միջին հայերենով, ունի հանրագիտարանային բնույթ, եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից մեկը։
=== «Հաւաքումն պատմութեան» ===
Վարդան Արևելցու պատմական բնույթի գլխավոր երկասիրությունը «Հաւաքումն պատմութեան» գիրքն է, որը համընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեջ։ Բաղկացած է «Նախերգանքից» և հարյուր գլխից։ Բուն պատմությունն սկսում է Բաբելոնյան աշտարակաշինությունից և հասցնում մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267 թ)։ Որպես սկզբնաղբյուր հեղինակն օգտագործել է նախորդ գրեթե բոլոր հայ պատմիչների ու մատենագիրների, իր ժամանակակիցներից՝ Վանական Վարդապետի, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների աշխատությունները, վիմական արձանագրություններ, դիվանատան փաստաթղթեր, ժողովրդական պատումներ, Եվսեբիոս Կեսարացու աշխատությունները։
Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների Վարդան Արևելցին Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի↓։ Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում։ Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ։ Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները։ Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ XII դ վերջի և XIII դ պատմական իրադարձությունների նկարագրությունը։ Երկը կարևոր աղբյուր է այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։
=== Այլ բնույթի աշխատություններ ===
Վարդան Արևելցուն են վերագրվում Խաչին նվիրված ճառեր, «Կանոնական բանս» գրվածքը, առակներ, ընդարձակ և համառոտ տարբերակներով պահպանված «Աշխարհացոյց»-ը։ Հեղինակ է նաև քերականական երկու աշխատությունների՝ «Մեկնութիւն քերականին» և «Վասն բանին մասանց», որոնք գրված են ժամանակի խոսակցական լեզվով։ Հեթում Ա-ի պատվերով գրված առաջին աշխատությունը Դիոնիսիոս Թրակացու քերականության հայերեն թարգմանության մեկնությունն է, իսկ երկրորդը՝ հայոց լեզվի շարահյուսության սկզբունքների նկարագրությունը։
=== Թարգմանչական գործունեություն ===
Վարդան Արևելցին բազմաթիվ գործեր է թարգմանել հունարենից, լատիներենից և ասորերերնից։ Ասորի Իշող քահանայի աշխատակցությամբ՝1248-ին թարգմանել է ասորի ժամանակագիր Միքայել Ասորու (1126–99) «Ժամանակագրութիւնը» և «Յաղագս քահանայութեան» գործը։ Խմբագրել ու լրացրել է Տոնապատճառ ծիսական ժողովածուն։
== Գրականություն ==
Ոսկեան Համազասպ, Վարդան Արևելցի, - «Հանդէս ամսօրեայ», 1921, էջ 364-374, 458-471, 564-573,
Խաչիկյան Լ., Վարդան Արևելցու «Վասն բանին մասանց» աշխատությունը. ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալի Տեղեկագիր, Հասարակական գիտություններ, 1943, № 2, էջ 81-88։
Փ. Անթաբյան, Վարդան Արևելցու «Աշխարհացոյցը» և նրա նոր հրատարակությունը, - «Բանբեր մատենադարան», 6, 1962, էջ 283-291։
Փ. Անթաբյան, Վարդան Արևելցու ներբողը՝ նվիրված հայոց գրերի գյուտին, - Բանբեր Մատենադարանի N7, Երեւան, 1964, էջ 365-398։
Ն. Պողարեան, Վարդան Վարդապետ Արևելցի (Մեծն), - Հայ գրողներ (Ե-ԺԷ դար), Երուսաղէմ, 1971, էջ 294-300։
Անթաբյան Փ. Փ., Վարդան Արևելցի (1197-1271).- «Պատմա-բանասիրական հանդես», 1972, № 4, էջ 59-66։ Archived 2014-03-26 at the Wayback Machine.
Անթաբյան Փ. Փ., «Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի», - «Պատմա-բանասիրական հանդես», 1984, № 3, էջ 87-102։
Անթաբյան Փ. Փ., Վարդան Արևելցի. կեանքն ու գործունէութիւնը, Գիրք Ա, Երևան, 1987, Գիրք Բ, Երևան, 1989։
Robert W. Thomson, The Historical Compilation of Vardan Arewelcʿi, - "Dumbarton Oaks Papers", Vol. 43, (1989), pp. 125–226.
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Վարդան Արևելցու «Աշխարհացոյց», «Մեկնութիւն քերականի» և «Պատմութիւն» աշխատությունները (գրաբար)
Վարդան Արևելցի, «Գովեստի խոսք՝ ուղղված սուրբ Գրիգոր Լուսավորչին» Archived 2010-11-27 at the Wayback Machine. |
929,164 | Ռուզվելտի կղզի | Ռուզվելտի կղզին գտնվում է Իստ Ռիվերի կենտրոնում, հենց Մանհեթենի և Քուինզի մեջտեղում։ Բնիկ հնդկացիները այս վայրը անվանել են Միննահանոկ, սակայն տարիների հետ այն բազմաթիվ անուններ է փոխել։
Կղզին նախևառաջ հայտնի է իր բազմաթիվ բանտերով և ապաստարաններով։ Կղզու բանտերում եղել են բազմաթիվ հայտնի դժբախտ դեմքեր, ինչպիսին օրինակ դերասանուհի Մեյ Վեսթը, ով 1927 թվականին ձերբակալվել է անպարկեշտ պահվածքի համար, ավազակ Դատչ Շուլցը և բլյուզ երգիչ Բիլլի Հոլիդեյը, ինչպես նաև բազմաթիվ այլ քիչ հայտնի դեմքեր։
Ապաստարանները և հիվանդանոցները հայտնի էին սարսափելի պայմաններով և հիվանդների հետ դաժան վերաբերմունքով։ Գրող Չարլզ Դիքենսը դրա մասին գրել է դեռևս 1800-ականներին, իսկ լրագրող Նելլի Բլայը ծպտված գտնվում էր կանանց հոգեբուժարանում, որտեղից դուրս գալուց հետո պատմել է այստեղ կատարվող սարսափների մասին։
Ռուզվելտի կղզու կերպարանափոխությունը բանտերից և հոգեբուժարաններից բնակելի թաղամասի, սկսվել է 1973 թվականից՝ Նորթթաուն թաղամասի զարգացումով։ Այնուհետև միացավ Սաութթաուն թաղամասը՝ էլիտար առանձնատներով և ռեստորաններով։ Կղզին դարձավ հարմարավետ կյանքի վայր, իսկ այսօր այստեղ ապրում են բազմաթիվ հայտնի դեմքեր և անգամ օտարերկրյա դիվանագետներ։
Ռուզվելտի կղզուց առաջին տպավորությունը կարող է դրականից հեռու լինել։ Շատերին այն կարող է ձանձրալի և անհետաքրքիր թվալ, բայց իրականում այստեղ կան շատ տեսարժան վայրեր և այգիներ։ Դրանցից շատերը հասանելի են կղզու շուրջ զբոսանքի ընթացքում։ Այստեղից հրաշալի տեսարաներ են բացվում դեպի Մանհեթեն, Իսթ-Րիվեռ և Քուինզ։
Կղզու որոշ հին հուշարձաններ մանրամասն վերականգնվել են, ներառյալ 1939 թվականի հանրահայտ ‹‹Ութանկյունը››: Բլեքվելի փարոսը կղզու ևս մեկ պատմական արժեք է։ Գոթական ոճով, ութանկյան կառուցվածքով փարոսը կառուցվել է 1872 թվականին Ջեյմս Ռենվիկ Կրտսերի կողմից։ 15 մետրանոց փարոսը գործել է մինչև 1940 թվականը։
Կղզու հարավում ստեղծվել է Սաութփոյնթ այգին։ Այգին բաժանված է թեմատիկ կանաչ սենյակների։ Սաութփոյնթը զբաղեցնում է ծաղկախտով հիվանդների նախկին ապաստարանի՝ Ռենվիկի ավերակները։ Շինությունը նախագծվել է Ջեյմս Ռենվիկ Կրտսերի կողմից։ Հիվանդանոցը բացվել է 1859 թվականին և կառուցվել է հանցագործների հայթայթած քարերով։ Այգու ևս մի հետաքրքիր վայրերից մեկը Ստրեկերի լաբորատորիան է, որը կառուցվել է 1909 թվականին, երկրում որպես պաթոլոգիայի ուսումնասիրման առաջին կենտրոն։
== Աշխարհագրություն ==
Կղզու մակերեսը 0,59 կմ² է, ընդհանուր երկարությունը` 3,2 կմ, լայնությունը` 240 մ։ 370 մետր դեպի ներքև փոքր արհեստական կղզի Ու Տենտն է։
== Պատմություն ==
1637 — Կղզին գնել է հոլանդիայի նահանգապետ Վոտեր Վան Տվիլերը։ Այդ ժամանակ կղզին կրում էր Թվիլեր անունը:Г
1666 — Հոլանդիայի դեմ պատերազմում Անգլիայի հաղթանակից հետո Ջոն Մենինգը գրավեց կղզին։
1686 — Մենինգի փեսա Ռոբերտ Բլեկվեը դարձավ կղզու նոր սեփականատերը և այն կոչեց իր անունով։
1796 — Ռոբերտ Բլեկվեի թոռնիկ Իակով Բլեկվեը կղզում կառուցեց իր տունը։
1828 — Նյու Յորքը 32 000$ գումարով գնեց Բլեկվել կղզին։
1921—1973 — Կղզին կոչվում էր Օժանդակություն։
1973 — Կղզին վերանվանվեց Ռուզվելտ` ի պատիվ ԱՄՆ 32-րդ նախագահ Ռուզվելտի։
== Պատկերասրահ ==
== Կրթություն ==
Նյու Յորքի կրթության վարչություն
P.S. 217/I.S. 217 Roosevelt Island School
== Ծանոթագրություններ == |
926,937 | Գամողմա Զանաթի | Գամողմա Զանաթի (վրաց.՝ გამოღმა ზანათი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Սամեգրելո-Զեմո Սվանեթ մարզի Աբաշայի շրջանում։
== Դիրք ==
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 13 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Աբաշայից հեռու է 7 կմ։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 691 մարդ։
== Ծանոթագրություններ == |
978,379 | Նելլի | Նելլի անվանումը կարող է ունենալ հետևյալ կիրառումները․
== Անձինք ==
=== Ազգանուն ===
Նելլի - եգիպտահայ դերասանուհի։
=== Անուն ===
Նելլի Ալիշևա - ռուս վոլեյբոլիստ,
Նելլի Մելբա - ավստրալիացի երգչուհի,
Նելլի Ուվարովա - թատրոնի և կինոյի հայազգի դերասանուհի։ |
58,307 | Հայաստանի վաստակավոր արտիստ | Հայաստանի վաստակավոր արտիստ, Հայաստանի պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002 թվականին ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։ Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։
== Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները ==
=== 2002-2014 թթ. ===
2002-2014 թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում էր թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստելու համար։
=== Ներկայումս ===
2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
== Կոչման շնորհման միջնորդությունը ==
=== 2002-2014 թթ. ===
2002-2014 թթ. պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։
=== Ներկայումս ===
2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, ինչպես նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով։
== Շնորհագիր և կրծքանշան ==
=== 2012-2014 թթ. ===
2002-2014 թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։
«ՀՀ վաստակավոր արտիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։
Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ողբերգակի և կատակերգակի դիմակներ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր արտիստ» գրությամբ։
=== Ներկայումս ===
2014 թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
ՀՀ վաստակավոր արտիստ կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով։ Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ողբերգակի և կատակերգակի դիմակներ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ» գրությամբ։
== Կոչման շնորհման վիճակագրությունը ==
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 116 անձի։
Կոչումը ստացածներից 115-ը ՀՀ, 1-ը՝ ԱՄՆ քաղաքացիներ են։
Կոչում ստացած 116 անձանցից 69-ը տղամարդ են, 47-ը՝ կին։
Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.
2008 թ. - 16,
2009 թ. - 7,
2010 թ. - 9,
2011 թ. - 25,
2012 թ. - 14,
2013 թ. - 10,
2014 թ. - 16,
2015 թ. - 18,
2016 թ. - 1 անձի։Ըստ գործունեության ոլորտի պատկերը հետևյալն է.
երաժիշտներ - 33,
պարարվեստի գործիչներ - 5,
երգիչ-երգչուհիներ - 40,
դերասաններ - 38։
== Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ ==
Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստների ցանկ
== Ծանոթագրություններ == |
64,558 | Էկսպերիմենտալնի (Զերնոգրադի շրջան) | Էկսպերիմենտալնի (ռուս.՝ Экспериментальный), ավան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադի շրջանում։ Մտնում է Զերնոգրադսկի քաղաքային համայնքի կազմի մեջ։ |
1,008,054 | Դմիտրի Շևլյագին | Դմիտրի Շևլյագին (ռուս.՝ Дми́трий Петро́вич Шевля́гин, հոկտեմբերի 18, 1913(1913-10-18), Ռուսական կայսրություն - նոյեմբերի 30, 1969(1969-11-30), Ալժիր), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
== Կենսագրություն ==
1934 թվականին ավարտել է Մոսկովյան իրավաբանական ինստիտուտը։
1937 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
1937-1941 թվականներին՝ Իտալիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչության իրավախորհրդատու։
1942-1943 թվականներին՝ Կարմիր բանակում ծառայության։
1945-1947 թվականներին՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի համակարգի աշխատակից։
1947-1950 թվականներին՝ թերթի խմբագրության բաժնի վարիչ։
1950-1952 թվականներին՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի համակարգի աշխատակից։
1952 թվականին՝ Կենտրոնական կոմիտեի արտաքին քաղաքական հանձնաժողովի իտալական սեկտորի վարիչ։
1953-1957 թվականներին՝ ԽՄԿԿ Կենտկոմի արտասահմանյան կոմունիստական կուսակցությունների հետ կապերի բաժնի վարիչի տեղակալ։
1957-1965 թվականներին՝ ԽՄԿԿ Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ։
1965-1968 թվականներին՝ ԽՄԿԿ Կենտկոմի տեղեկատվության բաժնի վարիչ։
1968 թվականի փետրվարի 7-ից մինչև 1969 թվականի նոյեմբերի 30-ն Ալժիրում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
== Դիվանագիտական աստիճան ==
Արտակարգ և լիազոր դեսպան։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
«Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалёва, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х тт. Т. 3. — М.: Наука (издательство), 1985—1986. — С. 582.
== Արտաքին հղումներ ==
Կենսագրություն // Կոմունիստական կուսակցության և Խորհրդային Միության պատմության մասին տեղեկագրում 1898-1991
Կենսագրություն proza.ru կայքում |
62,388 | Ներսես Լամբրոնացու օրենքներ | Ներսես Լամբրոնացու օրենքներ, իրավական նորմեր, որոնք ասորերենից ու հունարենից Ներսես Լամբրոնացին թարգմանել Է հայերեն 1191 - 1196 թվականներին՝ հարմարեցնելով հայ իրականության պայմաններին։ Ներսես Լամբրոնացու օրենքները կարգավորել են հայ ֆեոդալական քաղաքացիական, ժառանգական, ամուսնա-ընտանեկան, քրեական ու դատական և զինվորական իրավահարաբերությունները։ Օտար օրենքների փոխառումը Ներսես Լամբրոնացին կատարել է հայ աշխարհիկ օրենսգրքերի բացակայության պատճառով՝ հետապնդելով ազգային աշխարհիկ օրենսդրության զարգացումը խթանելու նպատակ։ Ներսես Լամբրոնացու օրենքները կիրառվել են Կիլիկիայում՝ մինչև Մխիթար Գոշի Դատաստանագրքի տարածվելն ու Uմբատ Սպարապետի Դատաստանագրքի կազմվելը։ Ներսես Լամբրոնացու թարգմանած ոչ բոլոր օրենքներն են տպագրվել։ Մինչև Ներսես Լամբրոնացին վերոհիշյալ օրենքների հայերեն թարգմանության վերաբերյալ տվյալներ չկան։ Պարզված չէ թե ինչ փոխություններ են կրել ասորական ու բյուգանդական օրենքների բնագրերը։
== Ներսես Լամբրոնացու օրենքները ==
«ԱւրԷնք յաղթող թագաւորաց քրիստոնէից՝ Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լևոնի»
«Համառոտ ժողովումն օրինաց վերստին»
«Աւրէնք ե գիրք ի ձեոն Մովսեսի յեւից գրոց»
«Օրէնսգիրք, քաղուած ի Ղևտական գրոց...» |
821,972 | Պավել Տագանրոգցու եկեղեցի (Մատվեև Կուրգան) | Պավել Տագանրոգցու եկեղեցի (ռուս.՝ Церковь Павла Таганрогского), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Մատվեև Կուրգան գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Մատվեևո-Կուրգանսկի գործակալությանը։
Հասցեն՝ Ռուսաստան, 346970, Ռոստովի մարզ, Մատվեևո-Կուրգանսկի շրջան, գյուղ Մատվեև Կուրգան, Սադովայա փող., տուն 2, շինություն В։
== Պատմություն ==
1999 թվականին Մատվեև Կուրգան գյուղի բնակիչները դիմեցին Ռոստովի արքեպիսկոպոս Պանտելեիմոնի (Դոլգանով) համաձայնությանը՝ հիմնադիր ծխական ժողով անցկացնելու խնդրանքով։ Ստանալով համաձայնությունը՝ նույն թվականին Մատվեևո-Կուրգանսկի շրջանի գործակալ ավագ երեց Նիկոլայ Չեռնյավսկին անցկացրեց ժողով, ստեղծվեց ծուխ։
Ծխի երկնային հովանավոր դարձավ նույն թվականին փառավորված Ռուս Ուղղափառ եկեղեցու սուրբ, երանելի Պավել Տագանրոգցին։ Այն ժամանակ ծիսակատարությունները տեղի էին ունենում նախկին ամառային կինոթատրոնի շենքում, որը հանդիսատես չունենալու պատճառով գյուղի վարչակազմը հանձնել էր ծխի կարիքների համար։ Կինոթատրոնը վերածվեց աղոթքի տան։
2000 թվականին արքեպիսկոպոս Պանտելեիմոնը Հայրենական մեծ պատերազմի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի վետերանների խնդրանքով օրհնեց ապագա եկեղեցին կոչել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Միուսի ճակատում տարած հաղթանակի, Հայրենական մեծ պատերազմի Հարավային ճակատում զոհված 800 հազար զինվորների հիշատակին։
2003 թվականին Մատվեևո-Կուրգանսկի, Կույբիշևի, Նեկլինովսկի շրջանների վետերանների կազմակերպությունները և Մատվեևո-Կուրգանսկի յուրտի կազակներն անցկացրին միավորիչ ժողով, որի ընթացքում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որը պետք է զբաղվեր տաճար-հուշարձանի կառուցման հարցերով։ Նույն թվականին ստեղծվեց եկեղեցու նախագիծը և կայացավ նրա պետական արտագերատեսչական փորձաքննությունը։ Տաճարի շինարարությունը սկսվեց 2003 թվականին։
Շինարարական աշխատանքներն իրակացվում էին տեղի բնակիչների, հարևան շրջանների, Դոնի Ռոստով և Տագանրոգ քաղաքների գործարարների ուժերով։ Տաճարը կառուցվեց երկար։ Շինարարության ընթացքում տաճարում գործարկվեց գազի ջեռուցումը, տեսքի բերվեց տաճարի ստորին հարկը և այլն։ 2011 թվականին կարգի են բերվել պատերի և տաճարի ցոկոլը, անցկացվել է ջրահեռացման համակարգը։ 2015 թվականի մայիսի 1-ին տաճարին ամրացվեցին գմբեթն ու խաչը։
Ռոստովի նոր մետրոպոլիտ Մերկուրին (Իվանով) համաձայնեց տաճարում տեղադրել պատերազմի տարիներին զոհվածների անուններով հուշատախտակներ, տաճարի տարածքում կառուցել մատուռ-տապանատուն մարտիկների աճյունները ժամանակավորապես թաղելու համար։ Ռոստովի մարզում ամեն տարի որոնողական ջոկատները դաշտերում գտնում են զոհված զինվորների 300-ից 500 աճյուն։
2016 թվականի փետրվարի 14-ին Ռոստովի մետրոպոլիտ Մերկուրին կատարեց եկեղեցու օծումը հանուն բարեպաշտ Պավել Տագանրոգցու։
Ներկայումս տաճարին կից ստեղծվել է կիրակնօրյա դպրոց, թողարկվում է ծխական «Սլովո» թերթը։
== Հոգևորականներ ==
քահանա Սերգի Լեոնիդովիչ Միտասով
քահանա Նիկոլայ Վիկտորովիչ Գուրով
== Սրբություններ ==
Պավել Տագանրոգցու մասունքների մասնիկով սրբապատկեր
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
Церковь Павла Таганрогского
Павла Таганрогского п. Матвеев Курган Матвеево-Курганского района. Официальный сайт Ростовской-на-Дону епархии Дон православный.
Храм Павла Таганрогского в п. Матвеев Курган
Храм во имя праведного Павла Таганрогского |
435,272 | Կրակովի ապստամբություն (1846) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրակովի ապստամբություն (այլ կիրառումներ)
Կրակովի ապստամբություն, ավստրիական տիրապետության և ավատատիրական կարգերի դեմ ուղղված ապստամբություն 1846 թվականի փետրվարին։
Նախապատրաստել էին լեհ ազգային-ազատագրական կազմակերպությունները Լեհական դեմոկրատական ընկերության ղեկավարությամբ։ Կրակովի ապստամբությունը սկսվեց փետրվարի 20-ին, Կրակովյան հանրապետությունում։ Ապստամբները, փետրվարի 22-ին գրավելով Կրակովը, կազմեցին Լեհական հանրապետության Ազգային կառավարություն, որն իր հրապարակած մանիֆեստում ժողովրդին կոչ արեց պայքարել հանուն ազգային անկախության, հռչակեց դեմոկրատական իրավունքներ և ֆեոդալական պարհակների վերացում։ Է. Դեմբովսկու ազդեցությամբ հռչակվեց դասային տարբերությունների ու տիտղոսների վերացում, հողի հանձնում հողազուրկ գյուղացիներին, բանվորների վիճակի բարելավման համար ազգային արհեստանոցների ստեղծում։ Սակայն հիմնականում չափավոր շլյախտա բուրժ. տարրերից կազմված ազգային կառավարությունը չցանկացավ օգտագործել քաղաքային չքավորության և գյուղացիության հեղափոխական խանդավառությունը։ Կրակովի ապստամբությունյան համար ծանր կորուստ էր նաև Դեմբովսկու մահը (փետրվարի 27)։ Մարտի 3-ին ցարական Ռուսաստանի և Ավստրիայի միացյալ ուժերի հարվածների տակ հեղափոխական Կրակովն ընկավ։ |
1,059,444 | Համալսարանային գրադարան (Բրատիսլավա) | Համալսարանային գրադարան (Բրատիսլավա), Սլովակիայի ամենահին գրադարանը։ Հիմնադրվել է 1919 թվականին Բրատիսլավայում։ Այսօր այն Սլովակիայի ամենամեծ և ամենաշատ այցելվող գրադարանն է և հանդիսանում է ունիվերսալ պետական հետազոտական գրադարան։
== Պատմություն ==
Գրադարանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սլովակիայի տարածքում հիմնադրված Չեխոսլովակիա Հանրապետությունում 1919 թվականին ստեղծված նոր մշակութային և կրթական հաստատություններից մեկն էր, որը հիմնված էր համալսարաններում կրթության, գիտության և գրադարանային համակարգին աջակցելու համար։ Դրա ծագումն ու անվանումը սերտորեն կապված էր նորաստեղծ Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)ի հետ։ Գրադարանը երբեք չի եղել համալսարանի մասը, չնայած երկու հաստատությունները համագործակցում էին և միմյանց հետ ունեին սերտ կապ։ Գրադարանը պահպանում է իր անվանումը, քանի որ այն համալսարանի հետ սերտ կապ է ունեցել։ Նախկին իշխանափոխության նպատակը ազգային և միջազգային շրջանակներում իրավասություններ ունենալն էր։ Գրադարանը դարձել է Սլովակիայի տարածքից օրինական ավանդ ստանալու իրավունք ունեցող առաջին գրադարանը, և միակն է, որ պահպանում է այս ավանդույթը 1919 թվականից մինչ օրս։ Գրադարանի պատմական գրքերի ժողովածուները նաև շտեմարանային հավաքածուի բնույթ ունեն։ Մինչև 1954 թվականը այս գրադարանը կատարել է Սլովակիայի ազգային գրադարանի բոլոր խնդիրները։ Այդ ժամանակվանից ի վեր այն ունի ունիվերսալ պետական հետազոտական գրադարանի կանոնադրություն։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է երկու կարևոր ուղղվածություն` Ազգային գրադարանային համակարգում ամուր առաջատար տեղ զբաղեցնելը և գրադարանների միջազգային համագործակցությանն ակտիվ մասնակցությունը։
== Գրադարանի պատմական շենքերի վերակառուցում ==
Պետության հիմնական նպատակն էր վերակառուցել այն շենքերը, որոնք համարվում են մշակութային հուշարձաններ, արդիականացնել քայքայվող գրադարանային տարածքները, լուծել հավաքույթների բացակայության խնդիրը և գրադարանային ծառայությունների ոլորտում վերացնել լճացման վտանգը։ «Բազմաֆունկցիոնալ մշակութային և գրադարանային կենտրոն» ներդրումային նախագծի իրագործումը հանգեցրեց հսկայական նորարարություների և վերածննդի, այն գրադարաններից օգտվողներին հնարավորություն տվեց օգտագործել ոչ միայն նորացված և վերանորոգված տարածքները, այլև պատմական շենքերի այն հատվածները, որտեղ մինչև այդ հասարակությունը մուտք չի ունեցել։ Կառուցվել են նոր գրապահոցներ, ավելացվել է աշխատանքային կայանների թիվն։ Պատմական գրադարանների պաշտպանության պայմանները զգալիորեն բարելավվել են, այդ թվում` այսպես կոչված արաբերեն, թուրքերեն և պարսկերեն ձեռագրերից թարգմանված «Bašagić» հավաքածուն, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն «Աշխարհի հիշողություն» կատեգորիայում։ Ավանդական գրադարանը վերածվել է տեղեկատվության վիրտուալ աշխարհի հետ հաղորդակցման միջոց։ Գրադարանի պրոֆիլն ընդլայնվեց, երբ այն սկսեց մշակութային և սոցիալական գործառույթներ իրականացնել։ Վերակառուցման նախագիծը հանգեցրեց հնի և նորի սինթեզին. գրադարանը հագեցավ 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներով, ինտերիերը դարձավ բարոկկո ոճի, այստեղ տեղի ունեցան նոր ցուցահանդեսներ, համերգներ, համաժողովներ և հասարակական հավաքներ։
== Գրադարանը որպես աշխարհագրական միավոր ==
Գրադարանը գտնվում է Բրատիսլավայի մայրաքաղաքում՝ Սլովակիայի մայրաքաղաքի սրտում։ Քաղաքի և առհասարակ, ողջ Սլովակիայի տարածքում եղած մնացած գրադարանների համեմատ, այս ունիկալ վայրը Բրատիսլավայի առավելությունն է, որի շնորհիվ այն եղել է և կլինիի երկրի քաղաքական, տնտեսական, կրթական, գիտական, մշակութային և սոցիալական կենտրոնը։ Անհեթեթ է, բայց որոշ փաստեր ցույց են տալիս, որ գրադարանի` քաղաքի ամենագրավիչ վայրում գտնվելը և դրա հիմնական շենքերի պատմական բնույթը սահմանափակում են գրադարանի տարածքի ընդլայնումը։ Վերոնշյալ երկու ասպեկտները բացառում են հետագայում տրանսպորտի ավելի լավ հասանելիությունը և ենթակառուցվածքների ու ծառայությունների հետագա բարելավումը։
== Ներկա ==
Ներկայումս գրադարանը համարվում է համախմբված ինստիտուտ` զարգացած ենթակառուցվածքներով և համապատասխան մասնագիտական ու մարդկային ներուժով։ Գրադարանը, որպես բազմաֆունկցիոնալ մշակութային և գրադարանային կենտրոն, ունեցել է մոտ 300 հազար, իսկ գրադարանի ինտերնետային կայքը` 700 հազար այցելու։
== Համագործակցություն այլ գրադարանների հետ ==
Ազգային և միջազգային մասշտաբի այլ գրադարանների հետ համագործակցությունը հենց սկզբից Բրատիսլավայի համալսարանային գրադարանի առաքելության մասն էր։
1970 թվականից IFLA ֆեդերացիայի անհատական անդամ,
1997 թվականից CERL կոնսորցիումի ասոցացված անդամ,
1990 թվականից LIBER-ի անդամ
1950 թվականին Բրատիսլավայի համալսարանային գրադարանում բացվել է ՄԱԿ-ի պահեստային գրադարանը,
1957 թվականին Բրատիսլավայի համալսարանային գրադարանում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահեստային գրադարանը, իսկ 1994 թվականից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կենտրոնը գրադարանի անբաժանելի մասն է։ Սերտորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրադարանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների հետ և իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի ազգային կոմիտեի գործունեությունը։ 1997 թվականին միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ISSN նախագծին` սերիալների և այլ շարունակական ռեսուրսների նույնականացման գործում և իր տարածքում հիմնել Սլովակիայի ISSN ազգային գործակալությունը։
2004 թվականին` Սլովակիայի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո, ՄԱԿ-ը բացեց ՆԱՏՕ-ի Դեպոզիտարիայի գրադարանը,
1997 թվականին Ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնը սկսեց աշխատել գրադարանում` Բրատիսլավայում USIS գործակալության հետ սերտ կապի և համագործակցության շնորհիվ, որը ծառայում էր որպես ներկայիս InfoUSA-ի, գրադարանի և տեղեկատվական կենտրոնի հիմք,
2004 թվականին գրադարանում բացվեց գրականության առանձին բաժին` նվիրված ռուսական գրականությանը, և հիմնադրվեց Ռուսական հետազոտությունների կենտրոնը,
2005 թվականի մայիսին Ավստրիայի դեսպանության նախաձեռնությամբ այստեղ ստեղծվեց Ավստրիական գրադարանի բաժինը,
2006 թվականին Սլովակիայի PEN կենտրոնը որոշում կայացրեց Համաշխարհային PEN գրադարանի իր գրքերի հավաքածուները նվիրել Բրատիսլավայի համալսարանային գրադարանին,
2006 թվականին Չեխիայի գրադարանը համարվեց որպես Սլովակյան գրադարանի գործընկեր` Չեխիայի Պրահայի ազգային գրադարանում,
2006 թվականից Բրատիսլավայի համալսարանային գրադարանի գրքերի հավաքածուները հարստանում են Ֆրանսիական գրադարանի կողմից. այս ծրագիրը մշակվել է Սլովակիայում Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո,
2007 թվականին Բրիտանական խորհրդի հետ սերտ համագործակցությամբ բացվեց Բրիտանական կենտրոնը` բրիտանական գրականության հսկայական հավաքածուն, որը հիմնականում կենտրոնացած էր անգլերենի ուսուցման վրա,
Բրատիսլավայի Geothe ինստիտուտը համարվում է Բրատիսլավայի համալսարանային գրադարանի ռազմավարական գործընկերը, այն երկարամյա աջակցություն է ցուցաբերում միջազգային գործունեությանը՝ սեմինարներ, ցուցահանդեսներ, ուսումնական ծրագրեր անցկացնելով,
Եվրախորհրդի տեղեկատվական կենտրոնը ևս իր տեղն ունի գրադարանում։Երկկողմանի համաձայնագրեր ամենամոտ և հարգված գործընկերների հետ`
Չեխիայի ազգային գրադարանը Պրահայում
Մորավիայի գրադարանըԲռնոյում
Հետազոտական գրադարան Օլոմոուցում
Լեհաստանի ազգային գրադարանը Վարշավայում
Հունգարիայի ազգային գրադարանը Բուդապեշտում
Ավստրիայի ազգային գրադարանը ՎիեննայումԵրկկողմ համագործակցության ծրագրեր`
KOBIB ծրագիրը Բիելֆելդի գրադարանի հետ, որի նպատակն է փաստաթղթերի էլեկտրոնային առաքումը և գրադարանների նոր տեխնոլոգիաների փոխանցումը Գերմանիայից Սլովակիա,
CASLIN նախագիծը, որն օգնեց բարձրացնել ավտոմատացման մակարդակը Չեխիայի և Սլովակիայի գրադարաններում«Համաշխարհային թվային գրադարան» ծրագրում Բրատիսլավայի համալսարանային գրադարանի հեղինակավոր արտասահմանյան գործընկերները`
Ալեքսանդրինա գրադարանը Ալեքսանդրիայում
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանը
Կոնգրեսի գրադարանը ՎաշինգտոնումՄասնակցում է եվրոպական հետևյալ ծրագրերին` COPERNICUS, IST, FP4, FP6, eTEN, ENRICH, MICHAEL Plus, EZB, Minerva:
Գրադարանն ունի նաև իսլամական ձեռագրերի «Bašagić» կոչվող հավաքածուն։ Հավաքածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» մասն է կազմում։ Այն գրանցվել է 1997 թվականին։ Այստեղ են Սայֆ ալ-Դին ալ-Ամիդիի ստեղծագործություններ։
== Գրադարանը 2015-ի տարեկան զեկույցում ==
240 աշխատակիցներ
շուրջ 20,000 ակտիվ օգտվողներ
տեղեր օգտվողների համար` շուրջ 500
գրադարանային համակարգիչներով տեղեր` շուրջ 50 տեղ
օնլայն ծառայությունից օգտվողներ` շուրջ 6,800,000 մարդ
մշակութային և կրթական իրադարձությունները դիտողներ` շուրջ 13,000 մարդ
շուրջ 2,700,000 իրեր հավաքածուներում
== Թվային գրադարան ==
Բրատիսլավայի համալսարանի գրադարանի թվային գրադարանը թվայնացված իրերի (պարբերականներ, հին տպագրություններ, երաժշտական աշխատանքներ կամ մենագրություններ) անկախ հավաքածու է՝ օգտագործողների համար գրավիչ դասավորությամբ։ Թվային գրադարանն առաջարկում է սլովակյան իրերի` հիմնականում պարբերականների ավելի քան 1,100.000 ամբողջական տեքստեր։
=== Առանձնահատկություններ և առաջադեմ գործիքներ ===
Ծրագրաշարի ամենաէական առանձնահատկությունը անհատական բովանդակության մատենագիտական տեղեկատվություն պարունակելն է և առաջադեմ որոնման համակարգ ունենալը։ Թվային գրադարանի բովանդակությունը դասակարգվում է պիտակներով։ Օգտատերը կարող է նշել իրերը կամ դրանց մասերը որպես «սիրված», կատարել նշումներ և կիսվել դրանցով որոշակի անձանց հետ, որոնց օգտվողն ինքը կարող է ազատորեն սահմանել։ Օգտատերն ու «նրա խումբը» կարող են մեկնաբանել ընդհանուր նոթերի տակ և այդ նոթերով, հավաքածուներով ու օբյեկտներով կիսվել Facebook-ի, Twitter-ի և Google+-ի իրենց էջերում։ Թվային գրադարանում գործում են արդյունավետ գործիքներ բուն սկանավորված ֆայլերից ամբողջ էջի կամ ընտրված տեքստային և գրաֆիկական գոտիների ընտրության համար, որոնք կարող են ակնթարթորեն պատճենվել, թարգմանվել և հեշտությամբ տեղադրվել այլ ծրագրերում։ Բոլոր տարրերը հնարավորություն են տալիս որոնել բովանդակության միջոցով և հիթերը ցուցադրվում են ուղղակիորեն որպես պատկերների համընկնումներ։ Հնարավոր է նաև որոնել բովանդակությունը մետատվյալների, ամսաթվերի կամ կատեգորիաների միջոցով։ Որոնման արդյունքները կարող են տեսողականորեն կազմակերպվել և տեսակավորվել ըստ տարբեր չափանիշների։
=== Մատչելի իրեր ===
Թվային գրադարանը բոլոր օգտագործողների համար առաջարկում է առանց սահմանափակումների անվճար մուտք դեպի հեղինակային իրավունքներ չունեցող նյութեր։ Հեղինակային իրավունքի մասին օրենքով պաշտպանված իրերը գրանցված օգտվողների համար հասանելի են միայն գրադարանի ցանցից։
=== Բովանդակություն ===
Թվային գրադարանն ունի աշակերտների (տարրական և ավագ դպրոցների, համալսարանների) համար նախատեսված դասագրքեր, հանրագիտարաններ, բառարաններ, ձեռնարկներ, գիտական հրատարակություններ, գեղարվեստական գրականություն, պարբերականներ (ամենօրյա թերթեր, շաբաթաթերթեր, զվարճանքի և քաղաքական ամսագրեր)։ Թվային գրադարանի ամենահետաքրքիր աշխատանքների շարքում կան Կոմենիուսի մի շարք աշխատանքներ և հին սլովակ մեծ գրողների ու անհատների գործեր, ինչպիսիք են Հուրբանը, Բերնոլակը, Հաթալան, Պալարիկը, Ռիբեյը և Տեսեդիկը։ 19-րդ և 20-րդ դարասկզբի պարբերականների հավաքածուում ներառված են «Pressburger Zeitung», «Slovenske pohlady», ,«Dom a skola», «Domova pokladnica», «Hlas», «Deres», «Prudy» թերթերը, 20-րդ դարի առաջին կեսի պարբերականներից «Gemer-Malohont»-ը, «Slovenská Pravda»-ն, «Slovenský hlas»-ը, «Narodna jednota»-ն, «Pohronie»-ն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից` «Gardista», «Slovak», «Kulturny zivot», «Sloboda», «Novy Svet» և «Elan» թերթերը։ Երաժշտական ստեղծագործությունների հավաքածուում կարելի է գտնել Ռիչարդ Շտրաուսի, Է. Սուչոնի ստեղծագործությունները և բազմաթիվ երաժշտական գրքեր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բրատիսլավայի համալսարանական գրադարանի վեբկայքը
Սլովակյան մշակույթի պրոֆիլ Սլովակյան մշակույթը ներկայացնող ULIB պորտալը
Թվային գրադարան |
730,164 | Մումիյ Տրոլլ խմբի սկավառակագրություն | «Մումիյ Տրոլլ», ռուսական ռոք խումբ Վլադիվոստոկից։ Ձևավորվել է 1983 թվականին։ Խումբը ստեղծվել է Վլադիվոստոկում անփոխարինելի առաջատար և գաղափարախոս Իլյա Լագուտենկոյի կողմից։
«Утекай» առաջին հիթը «Морская» ձայնասկավառակից ընդգրկվել է «Rolling Stone» ամսագրի ռուսալեզու տարբերակի «40 երգեր,որ փոխել են աշխարհը» ցանկի մեջ։
== Մագնիտոալբոմներ ==
== Ստուդիական ալբոմներ ==
== Համերգային ալբոմներ ==
== Այլ ալբոմներ ==
== Սինգլներ ==
== Հավաքածուներ ==
== Տեսահոլովակներ ==
== Ծանոթագրություններ == |
444,547 | Օկտյաբրսկի շրջան (Կոստրոմայի մարզ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկտյաբրսկի շրջան (այլ կիրառումներ)Օկտյաբրսկի շրջան (ռուս.՝ Октябрьский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Կոստրոմայի մարզում։
Ստեղծվել է 1945 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Բոգովարովո։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1860 կմ²։
== Բնակչություն ==
2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 5369 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 2,89 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.) |
11,901 | Հայկական հողի գույնը | Հայկական հողի գույնը - Միքայել Վարդանովի արգելված դեբյուտային վավերագրական ֆիլմը նակարված 1968-ին։ Ֆիլմում օգտագործվել են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումներից հատվածներ։ Մարտիրոս Սարյանի վերջին և Մինաս Ավետիսյանի առաջին պատկերումն է կինոյում։
== Արտաքին հղումներ ==
Հայկական հողի գույնը Parajanov.com-կայքում |
316,324 | Պտախինո | Պտախինո (ռուս.՝ Птахино), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Պոչինկովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 6 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
268,663 | Կուրու-Բալուր | Կուրու-Բալուր, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Ջանիկի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Տրապիզոնի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
64,722 | Զենոն (Բյուզանդիայի կայսր) | Զենոն (լատ.՝ Flavius Zeno Augustus, հունարեն՝ Ζήνων, 425, Zenopolis in Isauria, Իսավրիա - ապրիլի 9, 491 կամ 491, Կոստանդնուպոլիս), բյուզանդական կայսր 474 թ. - ից մինչև 475 թ., կրկին՝ 476 թ.-ից մինչև 491։ Ներքին ընդվզումները և կրոնական գժտությունները ուղեկցել են նրա գահակալության շրջանը։ Նրան, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հաջողությունների հասնել արտաքին քաղաքականության հարցերում, ինչը նպաստել է Բյուզանդական կայսրության կայունացմանը։ Նրա օրոք տեղի է ունեցել Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։ Գոթերի արքա Օդոակրը գահընկեց է արել Հռոմի կայսր Հռոմուլոս Ավգուստուլոսին և ուղարկել կայսրության թագը Զենոնին՝ դրանով ճանաչելով նրա ձևական գերիշխանությունը Հռոմի նախկին արևմտյան տիրույթների նկատմամբ։
Եկեղեցական պատմության մեջ Զենոնի հետ է կապված այսպես կոչված «Հենոտիկոնի» կամ «Միության գիր» փաստաթղթի թողարկումը, որի միջոցով նա ցանկանում էր վերջ դնել Քաղկեդոնի եկեղեցական ժողովի հավատո հանգանակն ընդունողների և մերժողների միջև վեճերին։ |
304,831 | Լուկա (գյուղ, Խոլմ-Ժիրովսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԼուկաԼուկա (ռուս.՝ Лука), գյուղ Ռուսաստանի, Սմոլենսկի մարզի Խոլմ-Ժիրովսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
1,043,773 | Սրբիչ | Սրբիչ (անգլ.՝ Towel), ներծծող տեքստիլային գործվածք կամ թուղթ, որն օգտագործվում է մարմինը կամ մակերևույթը սրբելու կամ չորացնելու համար։ Ուղղակի շփման միջոցով՝ չորացնող ու շփող շարժումների հաճախակի օգտագործմամբ, ներծծում է խոնավությունը։
Տնային պայմաններում օգտագործվում են մի քանի տեսակների սրբիչներ, ինչպիսիք են ձեռքերի, լոգանքի, և խոհանոցային սրբիչները։ Տաք կլիմայական պայմաններում մարդիկ օգտագործում են նաև լողափերի սրբիչներ։
Թղթե սրբիչներ տրամադրվում են առևտրային և գրասենյակային սանհանգույցներում, որպեսզի օգտագործողները չորացնեն իրենց ձեռքերը։ Դրանք օգտագործվում են նաև տնային պայմաններում՝ մի շարք իրեր սրբելու, մաքրելու և չորացնելու համար։
== Պատմություն ==
Ըստ միջնադարի հնագիտական ուսումնասիրությունների՝ «մարդու մոտ պահվող անձնական իրերը ներառում էին մշտապես առկա դանակ և սրբիչ»։ Այդուհանդերձ սրբիչի հայտնագործումը (17-րդ դար) սովորաբար կապվում է Թուրքիայի Բուրսա քաղաքի հետ։ Այս թուրքական սրբիչներն ի հայտ են եկել որպես բամբակի կամ սպիտակեղենի հարթ, հյուսված կտորներ, որոնք կոչվում էին պեստամել և հաճախ ձեռագործ էին։ Ի սկզբանե բավական երկար ժամանակ պեստամելը չափազանց նեղ էր մարմինը ծածկելու համար, բայց այժմ ավելի լայն է և սովորաբար ունի 90x170 սմ չափեր (35 x 67 դյույմ)։ Պեստամելն օգտագործվում էր համամներում, քանի որ շատ կլանող էր ու խոնավ ժամանակ թեթև էր մնում։
Օսմանյան կայսրության մեծանալուն զուգընթաց մեծացել է նաև սրբիչի օգտագործումը։ Ջուլհակներից պահանջել են ավելի բարդ նախշեր պատկերել՝ հիմնվելով գորգագործության իրենց գիտելիքների վրա։ 18-րդ դարից սկսած սկսել են սրբիչներին պատկերվել գործվածքին կարված հանգույցներ։ Հանգույցներով այս սրբիչները հայտնի են դարձել որպես «հավլի», որը ժամանակի ընթացքում փոխվել է «հավլու»-ի՝ սրբիչ բառի թուրքերեն տարբերակին, որը նշանակում է «հանգույցներով»։
Բամբակի առևտրով ու արդյունաբերականացմամբ պայմանավորված՝ սրբիչները մատչելի են դարձել 19-րդ դարից հետո։ Մեքենայացման արդյունքում բամբակյա խավավոր սրբիչները հասանելի են դարձել յարդերով (1յարդ=0.9144 մետր), ինչպես նաև որպես նախապես պատրաստված սրբիչներ մատակարարվել են խանութներին։
Այսօր առկա են տարբեր չափերի, գործվածքների ու նախշերով սրբիչներ։ Որոշ հյուրանոցներ, որոնք սրբիչներ ու լոգանքի խալաթներ են տրամադրում, գողությունը կանխելու նպատակով դրանց մեջ ներամրացնում են ռադիոհաճախականություն նույնականացնող լվացվող պիտակներ։
== Տեսակներ ==
Լոգանքի սրբիչն օգտագործվում է մարմնի չորացման ժամանակ, երբ այն խոնավ է․ օրինակ՝ լոգանքից կամ ցնցուղ ընդունելուց հետո։ Այն որպես կանոն ուղղանկյունաձև է՝ հիմնականում 30 x 60 (76 x 152 սմ) չափսերով, և պատրաստված է խավավոր կտորից։
Լողափի սրբիչը սովորաբար լոգանքի սրբիչից մի փոքր մեծ է։ Չնայած այն հաճախ օգտագործվում է ջրի մեջ մնալուց հետո չորանալու համար, դրա հիմնական նպատակը պառկելու համար մակերես ապահովելն է։ Դրանք օգտագործվում են նաև հասարակական վայրերում հագուստը փոխելիս մեկուսացման համար, ինչպես նաև մարմնի կամ առարկաների վրայից ավազը մաքրելիս։ Լողափի սրբիչները հաճախ գունավոր նախշեր են ունենում։
Սավանաչափ սրբիչը լոգանքի սրբիչից ավելի մեծ է և ունի 80 x 160 սմ չափս։ Այդպիսի մեծ սրբիչը, որը կարող է ծածկել ամբողջ մարմինը, օգտագործվում է լոգարաններում, շոգեբաղնիքներում, լողափերում և մերսման համար։
Ոտքի սրբիչը փոքրիկ, ուղղանկյուն սրբիչ է, որը գորգի, կարպետի կամ բաղնիքի ուղեգորգի բացակայության դեպքում տեղադրվում է բաղնիքի հատակին՝ լոգանքն ավարտելուց հետո վրան կանգնելու համար։
Ձեռքի սրբիչը զգալիորեն փոքր է լոգանքի սրբիչից (թերևս 12 x 24 դյույմ (30 x 61 սմ) չափերով) և օգտագործվում է լվացվելուց հետո ձեռքերը չորացնելու համար։
Ջեռոցի սրբիչը կամ հրուշակագործի թաթմանը բազմաֆունկցիոնալ կենցաղային սրբիչ է, որն օգտագործվում է խոհանոցներում կամ խանութներում։ Տերմինն ուժի մեջ է մտել իռլանդական համայնքներում այն բանից հետո, երբ տեքստիլային գործվածքների մագնատ Օուեն Վալլեյն ապրանքատեսակ ստեղծեց՝ հիմնվելով սրբիչների իր սեփական փորձի վրա։
Թղթե սրբիչը թղթի մի կտոր է, որը մեկ անգամ որպես սրբիչ օգտագործելուց հետո կարելի է դեն նետել։ Թղթե սրբիչների՝ մեջտեղում անցք բացված փաթեթը սովորաբար տեղադրվում է փաթեթի լայնությունից մի փոքր ավելի երկար ձողի վրա կամ կախիչի այլընտրանքային տարբերակին, որը կոթի մասում ունի ելուստներ, որոնք էլ հարմարեցված են թղթե սրբիչի փաթեթի ծայրերին։ Թղթե սրբիչներ կարելի է գտնել նաև դեմքի անձեռոցիկների նման փաթեթավորված՝ որպես առանձին ծալված շերտեր։
Մեկանգամյա սրբիչը նախատեսված է մեկ օգտագործողի, բայց ոչ մեկանգամյա օգտագործման համար, քանի որ այն կարող է նորից օգտագործվել, բայց չլվացվել։ Այն հաճախ պատրաստվում է չհյուսված մանրաթելերից և տարածված է հիվանդանոցներում, հյուրանոցներում, ծերանոցներում ու գեղեցկության սրահներում, որովհետև ամեն անգամ մաքրություն ու հիգիենա է երաշխավորում։
Ցուցադրական սրբիչը լոգանքի կամ ձեռքի սրբիչ է, որն իր վրա ունի այնպիսի զարդարանքներ, ինչպիսիք են իր վրա կարված կամ ասեղնագործված ատլասը, ժանյակը կամ քաթանը՝ պարզապես գեղեցիկ տեսք ունենալու համար։ Դրանք ամենաշատը տարածված են ԱՄՆ-ում և սովորաբար օգտագործվում են լոգարաններում՝ դեկորատիվ երանգ ավելացնելու համար։ Դրանք սովորաբար չորացնելու համար չեն օգտագործվում, քանի որ կանոնավոր լվացումը փչացնում է ավելացված զարդարանքը, ինչպես նաև սրբիչի ճարմանդները (որովհետև սրբիչը սովորաբար կարճանում է այլ կերպ, քան զարդարանքը)։
Սպորտային սրբիչը կամ զամշը (սինթետիկ), որն ի սկզբանե արտադրվել է լողորդների ու ջրասուզակների համար, գերադասելի էր իր սուպեր-ներծծող հատկութունների շնորհիվ։ Թաց ժամանակ դրանք կարելի է մզել և թողնել, որ նորից ջուր ներծծեն՝ չնայած ոչ չոր լինելուն։ Այդ հատկություններն իրենց կոմպակտ բնույթի հետ միասին հետագայում ժողովրդականացրել են սպորտային սրբիչները ընդհանուր հասարակության ու սպորտի սիրահարների շրջանում։ Այսպիսի սրբիչներում ներծծող նյութը կարող է բաղկացած լինել վիսկոզային նրբաթելերից, պոլիվինիլային սպիրտից կամ միկրոֆիբրից և դիմացկունության նպատակով հյուսված պոլիէսթերից։ Որոշ արտադրողներ իրենց սրբիչների մեջ ներառում են նաև արծաթե իոն կամ բաղադրյալ գործվածք՝ ավելի լավ կանխելու մանրէների աճն ու զուգակցված հոտերը։
Մարզասրահի սրբիչը, որը հաճախ ձեռքի սրբիչի չափեր ունի, օգտագործվում է մարզվելիս քրտինքը չորացնելու կամ մաշկի ու մարզասարքերի միջև անջրպետ ստեղծելու համար։ Մարզասրահներում այն նաև կարող են պահանջել սարքերն օգտագործելուց հետո դրանք մաքրելու համար։
Խոհանոցային սրբիչ տերմինը ամերիկյան անգլերենում վերաբերում է ուտեստների սրբիչին (Բրիտանական թագավորությունում ու կանադական անգլերենում կոչվում է թեյի սրբիչ), իսկ բրիտանական անգլերենում՝ թղթե սրբիչին։
Ամանեղենի սրբիչը նախատեսված է լվացված ամանեղենն ու սպասքը չորացնելու համար։ Տնային տնտեսուհիները դրանք ավանդաբար պատրաստել են քաթանե եզրակարերով՝ իրենց հիմնական պարտականություններն ավարտելուց հետո։
Թեյի սրբիչը (Միացյալ Թագավորությունում ու Կանադայում), որը Ամերիկայում կոչվում է ամանեղենի սրբիչ, ստեղծվել է Անգլիայում 18-րդ դարում։ Սրանք փափուկ, առանց խավի սպիտակեղենից պատրաստված ներծծող սրբիչներ են։ Օգտագործվում են խոհանոցներում՝ ափսեները, դանակ-պատառաքաղները լվանալուց հետո չորացնելու համար։ Սրբիչներն օգտագործվում են նաև թեյելու ժամանակ։ Նրանք կարելի է փաթաթել թեյի կաթսայի շուրջը՝ թեյը տաք պահելու, կաթոցը կանխելու և թեյը մատուցելիս կաթսայի տաք բռնակից ձեռքն այրելուց խուսափելու համար։
Օշիբորին թաց սրբիչ է, որն օգտագործվում է Ճապոնիայում՝ ուտելուց առաջ ձեռքերը մաքրելու համար։ Այն հաճախ տրվում է իզակայայի հաճախորդներին։
Սանիտարական սրբիչը կամ տակաշորը ներծծող առարկա է, որն օգտագործվում է դաշտանի ժամանակ։
Բարի սրբիչը սովորաբար փոքր և կլանող սրբիչ է, որն օգտագործվում է բարերում և հաճախ որպես գովազդային միջոցներ տրվում է անվճար։
Մատնածայրերի սրբիչը փոքր սրբիչ է, որը ծալվում և տեղադրվում է լվացարանի կողքին կամ հյուրերի ննջասենյակներում։ Տանտերերը հաճախ այս սրբիչների վրա երկտող են թողնում, որը ցույց է տալիս, որ դրանք հյուրերի օգտագործման համար են։
Գոլֆի սրբիչը փոքր սրբիչ է, որը սովորաբար հանգույց կամ սեղմիչ է ունենում՝ գոլֆի պայուսակին ամրացվելու համար և նախատեսված է ձեռքերը, գնդակներն ու մականները չորացնելու համար։
Մանկական սրբիչն ավելի փոքր է, որը բնութագրվում է երեխայի գլուխը ծածկելու համար նախատեսված լրացուցիչ կարով, որը գտնվում է գործվածքի մի անկյունում։
Պեշտեմալը (կամ պեստեմալ) Անատոլիայում ստեղծված և 600-ից ավելի տարվա պատմություն ունեցող յուրօրինակ ու բազմաֆունկցիոնալ սրբիչ է։
Ֆուտա սրբիչը համամներում ու լողափերում օգտագործվող թունիսյան սրբիչ է, որ երբեմն կրում են նաև որպես պարեո։
Շների համար նախատեսված սրբիչն ունի միկրոֆիբր, որն ունակ է մեծ քանակությամբ ջուր կլանել։ Թրջվելու դեպքում գործվածքը բավական արագ է չորանում։
Ձկնորսական սրբիչն օգտագործվում է սարսափելի բծերից ու հոտից հնարավորինս մաքուր պահելու համար։
== Տես նաև ==
Սրբիչի օր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ == |
466,705 | Դրիս Մերտենս | Դրիես Մերտենս (մայիսի 6, 1987(1987-05-06), Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, իտալական Նապոլիի և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
== Ակումբային կարիերա ==
=== ԱԳՕՎՎ Ապելդորն ===
Մերտենսը հաջողության չհասավ իր հայրենիք Բելգիայում, բայց եղավ մեկը ավենա հայտնի ֆուտբոլիստներից ԱԳՕՎՎ Ապելդորնի։
Իր առաջին մրցաշրջանում 35 խաղերում խփեց 2 գոլ և դարձավ երկրպագուների սիրելին, որից հետո ԱԳՕՎՎ Ապելդորնը գնեց բելգիական Գենտից Մերտենսի տրանսֆերային իրավունքները։ Նա հաջող հանդես եկավ նաև մյուս մրցաշրջանում խփելով 38 խաղում 15 գոլ, իսկ հաջորդում 35 խաղում 13 գոլ։
2009 թվականի մայիսի 25-ին բելգիացին հեռացավ իր թիմից և տեղափոխվեց ևս մի հոլանդական թիմ ՝ «Ուտրեխտ»։
=== «Ուտրեխտ» ===
2009 թվականին Մերտենսը դեբյուտեց «Ուտրեխտ»-ի կազմում։ Առաջին գոլը «Ուտրեխտ»-ի կազմում ՎՎՎ-Վենլոյի հետ խաղում 14-րդ րոպեին, իսկ նույն խաղի 57-րդ րոպեին ձևակերպեց դուբլ խփելով գոլ տուգանային հարվածից։
Նա այս մրցաշրջանում ստացել է արծաթե խաղակոշիկ մրցանակը, իրենից առաջ թողնելով Այաքսի հարձակվող Լուիս Սուարեսին։
2010/11 մրցաշրջանում Մերտենսը նույնպես հաջող հանդես եկավ 31 խաղերում խփելով 10 գոլ։ Այաքսն ու ՊՍՎ-ն հետաքրքրվում էին Մերտենսով, սակայն «Ուտրեխտ»-ը մերժեց այդ առաջարկները։
=== Նապոլի ===
2013 թվականի ամառվանից Մերտենսը սկսեց խաղալ Նապոլիի կազմում։ 2014 թվականի հունվարի 6-ին Մերտենսը Սամպդորիայի հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ։
== Հավաքականում կարիերան ==
2010 թվականի հոկտեմբերի 1-ին Մերտենսը հրավիրվեց հավաքական Եվրո-2012-ի համար սակայն ստացավ վնասվածք և բաց թողեց Եվրո-2012-ը։ Բայց այնուամենայնիվ դեբյուտը կայացավ և Մերտենսը խաղադաշտ դուրս եկավ 2011 թվականի փետրվարի 9-ին Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում։
== Ձեռքբերումներ ==
ՊՍՎ
Մրցանակակիր Նիդեռլանդների գավաթ։ 2011/12
Մրցանակակիր Նիդեռլանդների սուպերգավաթ։ 2012 Նապոլի
Մրցանակակիր Իտալիայի գավաթ։ 2013/14
== Վիճակագրություն ==
2014 թվականի մայիսի 18-ի դրությամբ.
== Ծանոթագրություններ == |
14,790 | Արծվիկ Տարոնո | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվիկ Տարոնո (այլ կիրառումներ)Արծվիկ Տարոնո, երկշաբաթաթերթ, հրատարակվել է 1863-1865 թվականներին, Մուշի Սուրբ Կարապետ վանքում։ Խմբագիրն էր Գ. Սրվանձտյանը։
«Արծվիկ Տարոնո»-ն արտացոլել է գավառահայության սոցիալ-քաղաքական ծանր կացությունը, քննադատել օտար հարստահարիչներին։ Բարձրացնելով գավառահայությանը հուզող կենսական խնդիրներ՝ թերթը ջանում էր, որ հայ գյուղացիներին վերադարձվեն նրանցից խլված հողերը, դիմագրավում էր գյուղն ամայացնող պանդխտությանը, պահանջում Ազգային սահմանադրության կիրառումը գավառում։ Ծավալելով արևմտահայությանը լուսավորելու աշխատանք՝ «Արծվիկ Տարոնո»-ն նպաստել է մշակութային միությունների և դպրոցների հիմնադրմանը։
«Արծվիկ Տարոնո»-ին աշխատակցել են Գլակա ժառանգավորաց վարժարանի և Կարինի ժառանգավորաց ուսումնարանի բազմաթիվ սաներ։
== Աղբյուրներ == |
1,070,800 | Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ | Արքայազն Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ (արաբ․՝ سلطان بن عبد العزيز آل سعود,հունվարի 5, 1926(1926-01-05), Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա - հոկտեմբերի 22, 2011(2011-10-22), Նյու Յորք, ԱՄՆ), թագավոր Աբդուլ-Ազիզի 15-րդ որդին, Սաուդյան արքայական ընտանիքի նախահայր։ Գահաժառանգ 2005-2011 թվականներին։
== Կենսագրություն ==
Տարբեր տվյալներով ծնվել է 1928 թվականին, 1930 թվականին կամ 1931։ Աբդուլի որդիններն են Ազիզ իբն Սաուդը և Հասսի Բինթ Ահմեդ աս-Սուդայրին։ Ըստ ավագության Սուդայրիի յոթնյակի երկրորդ անդամն է։
Նա ուներ 6 հարազատ եղբայրներ և 4 քույրեր։ Նրա եղբայրներն էին թագավոր Ֆահդը (1921-2005), արքայազն Աբդուրրահման (1931-2017), արքայազն Նաիֆը (1933-2012), արքայազն Թուրքը (1934-2016), թագավոր Սալմանը (1935) և արքայազն Ահմեդը (ծ1942), իսկ քույրերը՝ արքայադուստր Լուլուվախը (2008), արքայադուստր Լաթիֆան, արքայադուստր Ալ-Ջավհարան (2019) և արքայադուստր Ջավահիրը (2015)։
1947-1952 թվականներին եղել է Էր Ռիյադի Էմիրը՝ փոխարինելով եղբորը՝ Նասսերին։
1953-1955 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարար, իսկ 1955-1962 թվականներին՝ տրանսպորտի նախարար։
1962-2011 թվականներին եղել է պաշտպանության և ավիացիայի նախարար, միաժամանակ 1982-2005 թվականներին եղել է վարչապետի երկրորդ տեղակալը, իսկ 2005 թվականից՝ առաջին փոխվարչապետը։ Եղել է թագավորության գլխավոր տեսուչ։
Լինելով Պաշտպանության և ավիացիայի նախարար՝ զարգացրել է Սաուդյան Արաբիայի զինված ուժերը՝ գնելով ամերիկյան ռազմական տեխնիկա և զենք և 1965 թվականին արտոնել Է British Aircraft Corporation-ի հետ գործարք՝ արդիականացնելով ավիացիան։
1999 թվականի մայիսին այցելել է Իրան։
2005-2011 թվականներին եղել Է գահաժառանգ։
ՄՄՀՊԻ-ի պատվավոր դոկտոր (2007)։
Տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ և քաղցկեղով։
Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 22-ին , թաղվել Է Էր Ռիյադում հոկտեմբերի 25-ին Էլ Ուդ գերեզմանատանը։
== Ընտանիք ==
Նա ուներ ավելի քան 30 երեխա տարբեր կանանցից, և որոշ որդիներից պաշտոններ են զբաղեցրել և զբաղեցնում պետությունում։ Նրա որդիներիներից․
Արքայադուստր Մունիրա Բինթ Աբդուլազիզ Ալ Ջիլուվից․
Արքայազն Խալիդ (1949), բանակի ֆելդմարշալ և երկրի ռազմական գործիչ, պաշտպանության և ավիացիայի նախարարի օգնական և ռազմական հարցերով գլխավոր տեսուչ (2001-2011), պաշտպանության նախարարի տեղակալ (2011-2013) ,
Արքայազն Ֆահդ (1950), Տաբուկ նահանգի նահանգապետ (1987 թվականից մինչև այսօր),
Արքայազն Ֆեյսալ (1951), Սուլթան բին Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հիմնադրամի գլխավոր քարտուղար,
Արքայազն Թուրք (1959-2012), մշակույթի և տեղեկատվության փոխնախարար (2011-2012), մահացել է սրտի կաթվածից,Հիզիրանից․
Արքայազն Բանդար (1949), ԱՄՆ-ում երկրի դեսպան (1983-2005), ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար (2005-2015) և ընդհանուր հետախուզության ծառայության գլխավոր տնօրեն (2012-2014), Աբդալլահ թագավորի հատուկ դեսպանորդ (2014-2015)։Արքայադուստր Սիտա բինտ Ջուադ Ալ Դամերից․
Արքայազն Սալման (1976), ԱԱԽ գլխավոր քարտուղարի օգնական (2008-2013), Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալ (2013-2014)։Արքայադուստր Հոտի բինտ Աբդալլահ Ալ Շեյխից․
Արքայազն Բադր (1980), Էլ Ջաուֆայի էմիր (փետրվար-դեկտեմբեր 2018), Մեքքայի փոխնահանգապետ (2018 թվականի դեկտեմբերից մինչև այսօր)։
== Մրցանակներ ==
Սաուդյան Արաբիայի պարգևներՕտարերկրյա պետությունների պարգևներ
== Ծանոթագրություններ == |
516,798 | Շվաբհաուզեն (Բավարիա) | Շվաբհաուզեն (Բավարիա) (գերմ.՝ Schwabhausen (Bayern)), կոմունա Գերմանիայում, Բավարիա երկրամասում։
Գտնվում է Վերին Բավարիա վարչական շրջանի ենթակայության ներքո։ Մտնում է Դախաու շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 6199 մարդ է (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների)։ Զբաղեցնում է 30,23 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 1 74 143։
Կոմունան ստորաբաժանվում է 16 գյուղական համայնքների։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք |
443,454 | Վեսյոլոեի շրջան (Զապորոժիեի մարզ) | Վեսյոլոեի շրջան (ուկրաիներեն՝ Веселівський район), շրջան Ուկրաինայի Զապորոժիեի մարզում։
Ստեղծվել է 1923 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Վեսյոլոե։
== Աշխարհագրություն ==
Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1128 կմ²։
== Բնակչություն ==
2013 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 22064 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 19,56 մարդ/կմ²։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Պետական վիճակագրական ծառայության կայքը (ուկր.) |
448,937 | Միսիոներները Հայաստանում | Միսիոներները Հայաստանում։ Քարոզիչները (առաջինը՝ կաթոլիկները) սկսել են մուտք գործել Կիլիկյան Հայաստան ու Մեծ Հայք 13-րդ դ. վերջին և 14-րդ դ. սկզբին։ Կաթոլիկ տարբեր միաբանություններ ժամանակի ընթացքում Կիլիկիայի, Հայաստանի առևտրաարհեստավորական կարևոր կենտրոններում, Իրանի և Կովկասի հայաշատ վայրերում հիմնել են լատինական (կաթոլիկ) համայնքներ։
Ավետարանականությունը (բողոքականություն) հայերի միջավայրում տարածվել է 19-րդ դ. սկզբից։ Դրա նախաձեռնողը և հովանավորողը Մեծ Բրիտանիան էր։ Հայաստանում աստիճանաբար գործել են ամերիկյան, գերմանական, նորվեգիական միսիոներները։ Եվրոպական և ամերիկյան քարոզիչների գործունեության հետևանքով բազմաթիվ հայեր դարձել են կաթոլիկներ, բողոքականներ։ Քարոզիչներն իրենց գաղափարները տարածելու համար հիմնել են դպրոցներ (Կոստանդնուպոլսում, Խարբերդում, Ադաբազարում, Այնթապում, Ադանայում, Մարաշում, Բաղեշում, Վանում, Պարտիզակում, Ուրֆայում), որբանոցներ, դրամական օգնություն ցույց տվել կարիքավոր հայ ընտանիքներին, ստեղծել բարեգործական հիմնադրամներ և այլն։
Մեծ տերությունները միսիոներների գործունեությունը և ներկայությունն օգտագործել են քաղաքական նպատակներով՝ ինչպես օսմանյան կառավարության վրա ճնշում գործադրելու, այնպես էլ Արևելքում իրենց ազդեցությունը տարածելու համար։ Չնայած դրան, բազմաթիվ միսիոներներ փորձել են աջակցել հայկական հարցի արդարացի լուծմանը, բողոքել մեծ տերությունների (որոնք հայկական հարցը շահարկում էին հօգուտ իրենց քաղաքական նպատակների) երկդիմի քաղաքականության դեմ, մարդասիրական կարևոր գործ կատարել Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայկական կոտորածների (1894-1896 թթ.) և հայերի ցեղասպանության ժամանակ։ Միսիոներները կոչ էին անում եվրոպական պետություններին՝ օգնել դժբախտության մեջ գտնվող հայ ժողովրդին, շատերը, վտանգելով կյանքը, փնտրել և որբանոցներում են տեղավորել որբ ու անապաստան երեխաներին, ցեղասպանությունից փրկել բազմաթիվ հայերի։ Իրենց հայասեր գործունեությամբ աչքի են ընկել Մ. Յակոբսենը, Կ. Եփփեն, Կ. Փիթըրսոնը, Ա. Յոհանսոնը, Ջ. Հորդը և ուրիշներ։
Հայաստանում գործած միսիոներների (Յոհաննես Լեփսիուս, Լ. Աբբոթ, է. Ռոբինսոն, է. Բլիս և ուրիշներ) հաղորդագրությունները, տեղեկությունները թուրքական կառավարող շրջանների հայաջինջ քաղաքականության, ծրագրերի վերաբերյալ կարևոր վավերագրեր են հայերի ցեղասպանության լուսաբանման համար և ի չիք են դարձնում ցեղասպանությունը ժխտող թուրքերի սին փաստարկները։
== Գրականություն ==
Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին և իր պատմութիւնը..., ԿՊ, 1911 թ.։
Քասունի Ե., Լուսաչափդ պատմութիւն հայ ավետարանական շարժման 1846-1946 թթ., Բեյրութ, 1947 թ.։
Ալպոյաճյան Ա, Պատմութիւն Եվդոկիոյ Հայոց, Կահիրե, 1952։
Նույնի, Պատմութիւն Մալաթիոյ Հայոց, Բեյրութ, 1961 թ.։
Նազիկյան Գ., Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը, ե., 1969 թ.։
== Ծանոթագրություններ == |
302,245 | Գուբինո (գյուղ, Լեբեդյանսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԳուբինոԳուբինո (ռուս.՝ Губино), գյուղ Ռուսաստանի Լիպեցկի մարզի Լեբեդյանսկի շրջանի կազմում։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
752,075 | Աշոտ Պետրոսյան (ռազմական գործիչ) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)Աշոտ Սեդրակի Պետրոսյան (ապրիլի 28, 1956(1956-04-28), Մեծավան, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ բանակի գեներալ-մայոր (1995 թ.)։
== Կենսագրություն ==
Աշոտ Պետրոսյանը ծնվել է 1956 թվականին Շահնազար գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Մեծավան գյուղ)։ 1963-1973 թվականներին ընդունվել և ավարտել է Մեծավանի միջնակարգ դպրոցը։ 1979 թվականին ավարտել է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանը, 1989 թվականին՝ Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։ 1979-1991 թվականներին ծառայել է Հունգարիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում,Հեռավորարևելյան, Անդրկովկասյան ռազմական օկրուգներում։ 1990-1991 թվականներին եղել է Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ։ 1991-1992 թվականներին՝ «Հատուկ գնդի», 1992-1993 թվականներին՝ դեսանտագրոհային գնդի, բրիգադի հրամանատար, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ. 1995-1996 թվականներին՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ. 1996-1997 թվականներին՝ ռազմական ուսումնարանի (ապա՝ ինստիտուտի) պետ, 1999-2001 թվականներին՝ «Հայփոստի» գործադիր տնօրեն, 2001 թվականից՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետ, 2008 թվականի մայիսի 15-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
1991-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և ԼՂՀ Շահումյանի, Լաչինի (հարավային սահմաններ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ բանակաշինությանը։
== Ծանոթագրություններ == |
501,278 | Մ.թ.ա. 7-րդ դար | Մ.թ.ա. 7-րդ դար, սկսվել է Մ.թ.ա. 700 թվականի առաջին օրը և ավարտվել Մ.թ.ա. 601 թվականի վերջին օրը։
Ասորեստանը շարունակել է իր գերիշխանությունը Մերձավոր Արևելքում՝ ճնշելով Բաբելոնին, Եգիպտոսին և հարևան այլ երկրներին։ Սակայն, դարի վերջին երկու տասնամյակների ընթացքում կայսրությունը սկսել է անկում ապրել՝ բոլոր կողմերից բազմաթիվ թշնամիների դաշինքների և պատերազմենրի պատճառով։ Ասորեստանը ի վերջո վերացավ համաշխարհային պատմության թատերաբեմից, երբ իրենց մայրաքաղաք Նինվեն ավերվեց Մ.թ.ա. 612 թվականին։ Այս իրադարձությունները հիմք դարձան Երկրորդ Բաբելոնյան կայսրության հզորացման համար, որը հաջորդ դարի ընթացքում տարածաշրջանում իշխող ուժ դարձավ։
== Հայտնի մարդիկ ==
Անկոս Մարկիոս, Հին Հռոմի արքա
Արգիշտի Բ, Վանի թագավորության արքա
Կիաքսար, Մարաստանի արքա
Երեմիա, հրեա մարգարե
Եզեկիա, Հուդայի արքա
Նաբուգոդոնոսոր II, Բաբելոնի արքա
Նումա Պոմպիլիոս, Հին Հռոմի արքա
Սինաքերիբ, Ասորեստանի արքա
Սոլոն, Յոթ իմաստուններից մեկը (Մ.թ.ա. 638–Մ.թ.ա. 558)
Ալկման, հույն բանաստեղծ
Արքիլոքոս, հույն բանաստեղծ
Կալլինոս, հույն բանաստեղծ
Միմներմոս, հույն բանաստեղծ
Սիմոնիդես Ամորգացի, հույն բանաստեղծ
Ստեսիքոր, հույն բանաստեղծ
Թալես Միլեթացի, հույն մաթեմատիկոս
Տիրտեոս, հույն բանաստեղծ
== Ծանոթագրություններ == |
655,485 | Անուշադրի սպիրտ | Անուշադրի սպիրտ, ամոնիակի (իրականում՝ ամոնիումի հիդրօքսիդի) ջրային լուծույթի ոչ ճիշտ անվանումը։
Կիրառվում է քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ։
Բժշկության մեջ անուշադրի սպիրտ են անվանում ամոնիակի 10%-անոց ջրային լուծույթը։ Այն օգտագործվում է շնչական կենտրոնը խթանելու համար (ուշագնացության, ալկոհոլային թունավորումների և այլնի դեպքերում) և վիրաբուժության մեջ (25 մլ անուշադրի սպիրտի լուծույթը 5 լ տաք ջրում՝ ձեռքերի ախտահանման համար)։
== Տես նաև ==
Ամոնիակ |
265,933 | Փիրսուլթան | Փիրսուլթան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից 25 կմ հյուսիս, Տուժիկբաբա լեռան հարավ-արևմտյան լանջին։
== Պատմություն ==
Գյուղն իր դիրքով անառիկ բերդ էր հիշեցնում։ Գյուղում եղել է հայերեն հին ձեռագրերի պահեստ։
== Բնակչությւոն ==
XX դարի սկզբին ուներ 140 տուն՝ 840 քուրդ բնակչով։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Խարբերդի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
1,041,328 | Բժշկական բուհերի օտարերկրյա շրջանավարտների համար կրթական հանձնաժողով | Բժշկական բուհերի օտարերկրյա շրջանավարտների համար կրթական հանձնաժողով (ECFMG)
Իր սերտիֆիկացման ծրագրի շրջանակներում բժշկական բուհերի օտարերկրյա շրջանավարտների կրթական հանձնաժողովը (ECFMG) գնահատում է բժշկական բուհերի միջազգային շրջանավարտների պատրաստակամությունը՝ ԱՄՆ ռեզիդենտ կամ կրթաթոշակային ծրագրեր ստանալու համար, հավատարմագրված բարձրագույն բժշկական կրթության հավատարմագրման խորհրդի (ACGME) կողմից։
ECFMG-ը հանդես է գալիս որպես USMLE-ի գրանցման և հաշվետվությունների գործակալություն` միջազգային բժշկական ուսանողների շրջանավարտների համար, կամ, կարճ ասած, այն հանդես է գալիս որպես միջազգային բժշկական շրջանավարտների համար նշանակված դեկանատ(IMGs), ի տարբերություն ամերիկյան բժշկական շրջանավարտների (AMGs):
Այն իրականացվում է երեք քննության ձևով՝ քայլ 1, քայլ 2CK, քայլ 2CS։ ECFMG-ի վկայականը տրվում է բժշկին, եթե նա յոթ տարվա ընթացքում անցնում է երեք քննությունները։ Կանադայի բժշկական դպրոցները, որոնց շնորհում են բժշկության դոկտորի աստիճան, չեն գնահատվում ECFMG-ի կողմից, քանի որ բժշկական կրթության հետ կապերի հանձնաժողովը պատմականորեն հավատարմագրել է այն հաստատությունները, որոնք ապահովում են բժշկության դոկտորի աստիճան ինչպես ԱՄՆ - ում, այնպես էլ Կանադայում (Այսօր Կանադան ունի իր սեփական հավատարմագրման մարմինը, որը սովորաբար հետևում է ամերիկյան չափանիշներին)։
== Պատմություն ==
Առաջին անգամ հիմնադրվել է 1956 թվականին։ 2010 թվականի սեպտեմբերին ECFMG-ը տեղեկացրել Է, որ 2023 թվականից ECFMG-ի իրավունք կունենան դիմել այն բժշկական հաստատության ուսանողները կամ շրջանավարտները, որոնք գալիս են քոլեջներից կամ բժշկական ֆակուլտետներից, որոնք հավատարմագրված են բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայում (WFME), հավատարմագրված գործակալություններից մեկի կողմից, միջազգային բարձր մակարդակի փուլով։
== Վկայական ==
Միջազգային բժշկական բուհերի շրջանավարտների հիմնական ճանապարհն է, ովքեր ցանկանում են ստանալ բժշկի լիցենզիա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պետք է անցնեն ռեզիդենտության ծրագիր ամերիկյան հիվանդանոցներում։ Ռեզիդենտության ծրագրի հայտերի ներկայացման ընդհանուր մեթոդը ռեզիդենտների ընտրության ազգային ծրագիրն է (կրճատ՝ NRMP, բայց նաև կոչվում է "The Match")։ NRMP IMG-ին մասնակցելու համար պետք է ունենա ECFMG վկայական՝ սերտիֆիկացման աստիճանի պատվերների ցուցակը ըստ վերջնաժամկետի,(սովորաբար այն լինում է տարվա փետրվար ամսին)։
ECFMG վկայական ստանալու հիմնական պահանջներն են՝
Ավարտելով՝ շրջանավարտը պետք է ունենա USMLE Քայլ 1, USMLE Քայլ 2 կլինիկական գիտելիքներ և USMLE Քայլ 2 կլինիկական հմտություններ։
Բժշկական դիպլոմ բժշկական կրթության մասին,որը ձեռք է բերել բժշկական կրթության միջազգային տեղեկագրում գրանցված հաստատությունում (IMED):Համեմատության համար կարելի է նշել, որ ԱՄՆ-ում սովորական բժշկական դպրոցների շրջանավարտները նույնպես պետք է անցնեն USMLE 1-ի և 2-ի փուլերը, սակայն կարող են մասնակցել NRMP-ին, նախքան բժշկական դիպլոմներ ստանալը, դեռևս անցնում են վերջին տարվա ընթացքում։ Հաշվի առնելով կանոնավոր վարչական ձգձգումները և հաշվի առնելով, որ ռեզիդենտության ծրագրերը սկսվում են հուլիսին, IMGs-ի համար կա առնվազն կես տարվա բացը՝ բժշկական դպրոցի ավարտի և ռեզիդենտության ծրագրի մեկնարկի միջև։
Սկսվել է միջազգային բժշկական դպրոցների բժշկական դիպլոմների ստուգման էլեկտրոնային համակարգի ստեղծման փորձնական (պիլոտային) նախագիծը՝ շուրջ 20 միջազգային բժշկական դպրոցների մասնակցությամբ։ Այս փորձնական (պիլոտային) ծրագրի ավարտից հետո ECFMG-ը կհրավիրի լրացուցիչ բժշկական դպրոցներ։
ԱՄՆ-ի և Կանադայի կրթության բաժինները (դեպարտամենտները) կապվել են օտարերկրյա բժշկական բուհերի շրջանավարտների (ECFMG) կրթական հանձնաժողովի հետ և պահանջել, որ բոլոր Կարիբյան բժշկական դպրոցները լինեն Միացյալ Նահանգների և Կանադայի բժշկական դպրոցների չափանիշների մակարդակով, ինչը ECFMG-ին հանգեցրել է Կարիբյան հավատարմագրման մարմնի բժշկության և այլ բժշկական մասնագիտությունների (CAAM-HP) կրթության կազմակերպությանը, որն էլ կգնահատի բոլոր Կարիբյան բժշկական դպրոցները, և այն դպրոցները, որոնք չեն ստանում CAAM-HP վկայական (սերտիֆիկատ), ECFMG-ի, դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա հանձնել ոչ USMLE-ի, ոչ MCCQE-ի քննությունները, և, հետևաբար, չեն կարողանա դառնալ ամերիկացի կամ կանադացի բժիշկներ, եթե նրանց դպրոցը մինչև 2023 թվականը հավատարմագրված չլինի։
== Գրանցումը բժշկական կրթության միջազգային տեղեկագրում ==
Նախքան IMED-ում ընդգրկվելու համար կառավարության լիազոր մարմինը պետք է քննարկի բժշկական կազմակերպութան (դպրոցը) լինելու հարցը, որտեղ գտնվում է կազմակերպությունը, պետք է գրի կազմակերպության մասին տեղեկություններ տրամադրելու համար։ Լիազորված մարմին կարող է լինել Առողջապահության նախարարությունը, Կրթության նախարարությունը, Բժշկական խորհուրդը կամ այլ մարմին։
Պետք է նշել, որ Նշված բժշկական կազմակերպությունը (դպրոցը) ճանաչվել է երկրի կառավարության կողմից' բժշկության դոկտորի կամ աստիճանի (M.D.) կամ բժշկության բակալավրի, վիրաբուժության բակալավրի (M.B.B.S) աստիճանի շնորհման համար, նշել ամսաթիվը, որի համար տրվել է ճանաչում, որ նշված բժշկական կազմակերպությունը երկրում ունի ֆիզիկական դեր, և այդ կազմակերպության հասցեն։ Ուսուցման սկսվելու կարգավիճակը, որ օրվանից է այն սկսվում։ Եթե իրականացվում է ուսուցում, ապա պետք է նշել հաստատության անունը,բժշկական լիցենզիան տրված տվյալ երկրի կողմից՝ ըստ տրված ամսաթվի, արդյոք տվյալ երկրում նշված բժշկական կազմակերպության շրջանավարտները իրավունք ունեն ստանալու բժշկական լիցենզիա։
Նամակը պետք է ստանալ անմիջապես Առողջապահության նախարարությունից կամ այլ մարմնից, կազմակերպության ձևաթղթի վրա, Նախարարի կամ համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով։
== Հաղորդակցություն ==
Միջազգային բժշկական կազմակերպությունները (դպրոցները) կարող են ուղարկել ECFMG բժշկական ուսանողների գործունեության գնահատումները (MSPEs), բժշկական կազմակերպության (դպրոցի) քաղվածքները և երաշխավորագրերը (LoRs)՝ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ թվային փաստաթղթերի միջոցով ECFMG բժշկական դպրոցի վեբ կայքին (EMSWP):
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Education Commission for Foreign Medical Graduates
United States Medical Licensing Examination |
96,536 | (32) Պոմոնա | (32) Պոմոնա (անգլ.՝ Pomona), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1854 թվականի հոկտեմբերի 26-ին Հերման Գոլդշմիդտի կողմից Փարիզում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,587079 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,3748 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,7993 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Պոմոնա աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,3747 ա. մ. հեռավորության վրա։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1519,89 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,236859 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,53° անկյուն։
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
Պոմոնա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
563,691 | Գոռ (անձնանուն) | Գոռ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գոռ՝ «հպարտ» բառից։
== Գործածություններ ==
Գոռ, եղբայր Մեծն Տիգրանի, որ նրան էր հանձնել Մծբին քաղաքի պաշտպանությունը։ Պարտվեց Լուկուլոսին և հանձնվեց նրան։
Գոռ Մարզպետունի, որի Գևորգ Մարզպետունու, ապարապետ Աշոտ Աշոտ Գ Ողորմածի (957-977)
== Ծանոթագրություններ == |
298,903 | Մխիթարաշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Ասկերանի շրջան) | Այս հոդվածը ներկայացնում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը։ Ցանկում ներառված է ընդամենը 27 հուշարձան։
== Տես նաև ==
Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
== Ծանոթագրություններ == |
1,065,795 | Պալատինյան գրադարան | Պալատինյան գրադարան (լատ.՝ Bibliotheca Palatina, «Պֆալցյան գրադարան»), Վերածննդի շրջանի ամենակարևոր գրադարաններից մեկը Հայդելբերգում (Գերմանիա)։ Այստեղ պահվում է մոտ 3524 ձեռագիր և 5000 տպագիր գիրք։
1430-ական թվականներին կուրֆյուրստ Լյուդվիգ III-ը հիմնում է վանքային գարդարան Հայդելբերգի Սուրբ Հոգու վանքում, քանզի այնտեղ բավականաչափ լուսավոր էր ընթերցանության համար։ Այդ գրադարանը դառնում է Պալատինյան հավաքածուի կորիզը, որը հիմնել էր կուրֆյուրստ Օտտո Հենրիխը 1550-ական թվականներին՝ Վանքային գրադարանը միավորելով քաղաքի համալսարանական և իր ամրոցի գրադարանի հետ։ Պալատինյան գրադարանի արժեքավոր ձեռագրերի մեջ էին մտնում Կարլոս Մեծի ժամանակաշրջանի Լորշի Ոսկե օրենգիրքը, Ֆրիդրիխ II-ի կողմից գրված Բազեի գիրքը (գերմ.՝ Falkenbuch, De arte venandi cum avibus, cpl 1071), Մանեսյան կոդեքսը։
Հետագայում հավաքածուն համալրվում է Ուլրիխ Ֆուգգերի կողմից ձեռք բերված ձեռագրերով, որոնցից էր պատկերազարդ «Սաքսոնյան հայելի» ժողովածուն։ Ժոզեֆ Սկալիգերի կարծիքով Ֆուգգերների գրադարանը, որի միայն ձեռագրերը գնահատվում են 80 000 կրոն, գերազանցում էր Վատիկանի գրադարանին։ Ունենալով այդպիսի մեծ քանակությամբ արժեքավոր ձեռագրեր՝ Պալատինյան գրադարանը համարվում էր ազգային նշանակության գրադարան և իր ծաղկման շրջանում՝ XVI դարի ձեռքբերումներից հետո, անվանվում էր «գրադարանների մայր»։ Կուրպֆալցը խիստ տուժում է Երեսնամյա պատերազմի ժամանակ։ 1622 թվականին Հայդելբերգը գրավվում է Կաթոլիկ միության կողմից, որի առաջնորդ կոմս Տիլլին ծառայում էր Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլիան I-ին։ Թեև շատ գրքեր վնասվում են կամ հափշտակվում քաղաքի կողոպտման ժամանակ, Մաքսիմիլիանը խելամիտ է համարում բռնագրավել մնացած ձեռագրերը և տալ Գրիգոր XV պապին՝ «ի նշան հարգանքի և նվիրվածության»։ Հավաքածուի գրքերը, որի մեջ մտնում էր նաև գրադարանի վերջին հսկիչ Յան Գրուտերի անձնական գրքերը, տեղափոխվում է Հռոմ՝ 200 ջորիների վրա, սքոլաստ Ալլատիուսի հսկողությամբ։
1623 թվականին գրադարանն ամբողջությամբ մտնում է Վատիկանի գրադարանի մեջ, ընդ որում յուրաքանչյուր հատորում պահպանվում է Վիտելսբախների գերբով էջ։
Տոլենտինի պայմանագրով (1797), պապը 37 ձեռագիր հանձնում է Ֆրանսիական հանրապետությանը, որոնք հետագայում պահվում են Փարիզի Ազգային գրադարանում։ Վիեննայի վեհաժողովից հետո որոշվում է «վերադարձնել Ֆրանսիայի կողմից կողոպտված արվեստի ստեղծագործությունները», և վիճելի ձեռագրերը փոխանցվում են Հայդելբերգին, այլ ոչ թե Հռոմին։
1816 թվականին Հարդենբերգ իշխանները և Իգնաց ֆոն Վեսսենբերգը համոզում են Պիոս VII պապին նվիրել 852 ձեռագիր (հատկապես գերմաներեն լեզվով) Հայդելբերգի համալսարանին։ 1986 թվականին համալսարանի 600-ամյակի տոնակատարության ժամանակ Պալատինյան գրադարանի հավաքածուի որոշ գրքեր ցուցադրվում են Սուրբ Հոգու տաճարում։
Պալատինյան գրադարանի ձեռագրերը թվայնացվել են 2009 թվականին և հասանելի են համացանցի միջոցով։
== Գրականություն ==
Leonard Boyle (ed.): Bibliotheca Palatina, Druckschriften, Microfiche Ausgabe, München 1989—1995, ISBN 3-598-32880-X (Gesamtwerk), ISBN 3-598-32919-9 (Index)
Elmar Mittler (ed.): Bibliotheca Palatina, Druckschriften, Katalog zur Mikrofiche-Ausgabe, Band 1-4, München 1999, ISBN 3-598-32886-9
Ludwig Schuba, Die medizinischen Handschriften der Codices Palatini Latini in der Vatikanischen Bibliothek, Wiesbaden, 1981, Dr. Ludwig Reichert Verlag (Kataloge der Universitätsbibliothek Heidelberg 1), ISBN 3-88226-060-2
Ludwig Schuba, Die Quadriviums-Handschriften der Codices Palatini Latini in der Vatikanischen Bibliothek, Wiesbaden 1992, Dr. Ludwig Reichert Verlag (Kataloge der Universitätsbibliothek Heidelberg 2), ISBN 3-88226-515-9
Dorothea Walz, Die historischen und philosophischen Handschriften der Codices Palatini Latini in der Vatikanischen Bibliothek (Cod. Pal. Lat. 921—1078), Wiesbaden 1999, Dr. Ludwig Reichert Verlag (Kataloge der Universitätsbibliothek Heidelberg 3), ISBN 3-89500-046-9
== Արտաքին հղումներ ==
Bibliotheca Palatina — digital
Die Ottheinrich-Bibel
Katalog der Bibliothek Friedrichs IV.
Bibliotheca Palatina, «Mutter aller Bibliotheken»
Faksimile von «Christoph Wirsungs Artzney Buch 1568 n.Chr.»
== Ծանոթագրություններ == |
264,022 | Զոզան | Զոզան (թուրքերեն՝ Dedeler, քրդ.՝ Zizan), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառում։ Գտնվում էր Ադամակերտ քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, Բոհտան գետի ակունքների ձախափնյա սարահարթում, Սիկունիս գյուղից 6 կմ հարավ-արևելք։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Վանի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
947,303 | Որովայն | Որովայն (բնիկ հնդեվրոպական՝ *krop- (*krep «մարմին, կերպարանք») արմատից) մարմնի մաս, իրենից ներկայացնում է փորի հատվածը և փորի պատերը։ Փորի հատվածը իր մեջ պարունակում է հիմնական ներքին օրգանները՝ ստամոքսը, աղիքները, երիկամները, լյարդը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, լեղապարկը։
== Որովայնի հատված ==
Որովայնը կենտրոնական հատվածում ունի փորվածք՝ պորտը, որն առաջանում է պորտալարը կտրելուց հետո։
Որովայնը երկու հորիզոնական շերտով բաժանվում է երեք հատվածի՝ էպիգաստրալ, մեզագաստրիայի և հիպոգաստրիայի, որոնք էլ իրենց հերթին երկու ուղղահայաց շերտով բաժանվում են ինը հատվածների՝ Էպիգաստրիա, սեփական էպիգաստրիա, աջ և ձախ կողատակի հատվածներ, Մեզագաստրիա հարպորտային, աջ և ձախ կողային հատվածներ, հիպոգաստրիայի շրջան։
Որովայնը շոշոափելիս պետք է ուշադրություն դարձնել այս հատվածներին։
== Որովայնային ճնշամկաններ ==
Որովայն ունի սեփական մկաններ, որոնք ջլերի հետ կազմում են որովայնի պատերը։ Որովայնի պատերի մկանների համակցությունը, որը մասնակցում է ներորովայնային ճնշման կարգավորմանը, արտաթորման, հազի և այլ գործառույթներին անվանում են որովայնային ճնշամկաններ (lang-la|prelum abdominale):
== Որովայնը բժշկության մեջ ==
Որովայնի առաջնային պատի թերությունները, որոնք պայմանավորված են նրա նորմալ անատոմիական կառուցվածքի բաժանմամբ և նրանց միջև տարածության առաջացմամբ, անվանում են որովայնի արտաքին ճողվածքներ։ Այսպիսի ճողվածքների դեպքում տեղի է ունենում օրգանների կամ նրանց մի մասի դուրս թափանցումը ճողվածքային դարպաս կոչվող անցքով դեպի մաշկի տակ, կամ ճողվածքային պարկ։ Առանձնացնում են նաև որովայնի ներքին ճողվածքներ, որի դեպքում ներքին օրգաններն ունենում են պաթալոգիկ դասավորումներ։
Որովայնի սուր, անտանելի ցավերը, որն այլ կերպ անվանում են «սուր որովայն», պահանջում է վիրաբույժի հրատապ խորհրդակցություն՝ ախտորոշման նպատակով՝ բացառելու համար կենսականորեն վտանգավոր այնպիսի վիճակների բացառումն, ինչպիսիք են որովայնի օրգաններից մեկի ծակվելը, որովայնաթաղանթի բորբոքումը, ճողվածքի սեղմվելը և այլն։
=== Աբդոմինալ վիրաբուժություն ===
Ավանդաբար որովայնի օրգաններին հասնելու համար որովայնի պատի հատվածում լայն կտրվածք է արվում, որն անվանվում է «լապարատոմիա»։ Օրինակ կույր աղիքի վիրահատության դեպքում թեք կտրվածք է արվում որովայնի աջ թուլակողի հատվածում, իսկ կեսարյան հատման ժամանակ կտրվածքն արվում է (որովայնի մեջտեղի գծի հոդավորումից մինչև պորտի հատված) և այլն։
Վերջին տարիներին ավելի հաճախ է կիրառվում ներքին օրգանների լապարասկոպիկ վիրահատությունը, որն իրականացվում է հատուկ գործիքներով որովայնի պատի վրա բացված փոքրիկ անցքի միջոցով։
=== Կոսմետիկ բժշկություն ===
Կոսմետիկ բժշկության մեջ կիրառվում է լիպոսակցիան՝ մաշկի տակ գտնվող ճարպի մի մասի հեռացումը։
== Որովայնը մշակույթում ==
Լայնորեն հայտնի է արաբական պորտապարը։ Բացի այդ գեղարվեստական մշակույթում հաճախ ենք նկատում պորտի, կամ որովայնի մի հատվածի մերկացումը, օրինակ նորաձևության մեջ, մանավանդ XXI դարի մասսայական երիտասարդական նորաձևության մեջ։
Կանանց մոդելային բիզնեսում և նիհարեցման գործընթացում բարձր է գնահատվում հարթ որովայնը։ Բոդիբիլդինգում, ֆիթնեսում և տղամարդկանց նորաձևության մեջ գնահատվում է առավել մարզված որովայնը, այսպես ասված՝ փորի հատվածում խորանարդների առկայությունը։
Համաձայն ժողովրդական ասույթի՝ որովայնի սուր ձևը վկայում է տղա երեխայի ծննդյան մասին։
== Այլ անվանումներ և իմաստներ ==
Որովայնի հին անվանումներից է արգանդը, հոմանիշներից է փորիկը, օրինակ՝ հաստափոր։
Որովայն բառն այլ նշանակություն ունի՝ հասարակ խոսքում՝ ստամոքս։
== Ծանոթագրություններ == |
415,875 | Մաննիվա | Մաննիվա (էստ․՝ Manniva), գյուղ Էստոնիայի Հարյումաա նահանգի Յիելեհտմե շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 66 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
74,857 | Տոմպկինս շրջան (Նյու Յորք) | Տոմպկինս շրջան (անգլ.՝ Tompkins County), ԱՄՆ Նյու Յորք նահանգի 62 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 1.233 կմ² է, բնակչությունը՝ 101.564 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Իթակա բնակավայրը։ Կազմավորվել է 1817 թ.։ |
251,135 | Լեսինկի (գյուղ, Կոբելյակի շրջան) | Լեսինկի (ուկրաիներեն՝ Лесинки), գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կոբելյակի շրջանում։
2001 թվականի տվյալներով Լեսինկի գյուղում բնակվում էր 146 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
323,877 | Դերյագինո (այլ կիրառումներ) | Դերյագինո, կարող է վերաբերել՝
Դերյագինո - գյուղ Ռուսաստանի Կալուգայի մարզի Բաբինինսկի շրջանի կազմում։
Դերյագինո - գյուղ Ռուսաստանի Նովգորոդի մարզի Բորովիչսկի շրջանի կազմում։ |
882,647 | Walking on Air | «Walking on Air», էստոնացի երգչուհի Քերլիի Love Is Dead առաջին ալբոմի երկրորդ սինգլը, որ թողարկվել է 2008 թվականին։ Երգը ներառվել է նաև նրա առաջին, ներկայում արդեն չհրատարակվող Kerli մինի ալբոմում 2007 թվականին։ Երգը գրվել է Քերլիի ու Լեսթեր Մենդեզի կողմից։ Ըստ երգչուհու՝ երգն այն մասին է, որ պետք է «հետևել սեփական երազանքներին ու պարզապես լինել ժամանակի հետ»։ 2008 թվականի հոկտեմբերի 14-ին թողարկվել է մինի ալբոմը, որ ներառել է «Walking on Air» երգի հինգ ռեմիքսներ։
== Երգի մասին ==
Երգի տեսքտը հիշեցնում է մանկական սարսափ պատմություններ և հիմնված է դրանցից մեկի վրա, որը երգչուհին լսել է մանկության տարիներին. «տարօրինակ փոքրիկ աղջիկն ապրում է ոչ մեծ տարօրինակ վայրում, նա ունի մեծ երազանք, և նա սիրում է երաժշտություն, բայց ոչ ոք նրան չի հավատում»։ Դետալներն ու աքսեսուարները, ինչպիսիք են մեծ հին գլխարկներն ու ճոճաթոռը, նույնպես հիմնված են Քերլիի՝ մանկության մասին հիշողությունների վրա։
== Տեսահոլովակ ==
Տեսահոլովակը հիմնված է «Book of Kerli» գրքի՝ նկարների ժողովածուի վրա, որոնք երգչուհին հավաքել է երկար տարիների ընթացքում։ Տեսահոլովակի ռեժիսորներն են Ալեքս Տոպալերն ու Դեն Շապիրոն (հայտնի են «Aggressive» կեղծաունով)։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2008 թվականի մայիսի 19-ին MTV կայքում։
Քերլին տեսահոլովակը բնութագրել է որպես «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի մռայլ տարբերակ։ Տեսահոլովակում առկա է «ամենատես աչքի»՝ հեռուստացույցի կերպարը։ Նրանում օգտագործված է Հայելու աշխարհի ոճավորումը, երբ իրերը իրենց հակադիրն են։
Տեսահոլովակն զբաղեցրել է առաջին հորիզոնականը AOL Music-ում 2008 թվականի հուլիսի 16-23-ը։
== Կենդանի կատարումներ ==
2008 թվականին Քերլին կատարել է «Walking on Air» երգը Scream մրցանակաբաշխության ժամանակ Լոս Անջելեսում։
== Երգացանկ ==
Պրոմո CD
Թվային ներբեռնում
12" պրոմո
CD սինգլ / թվային ներբեռնումWalking on Air (Radio Edit) — 3:49
Walking on Air (Armin van Buuren Radio Edit) — 3:23Remixes EP
== Անձնակազմ ==
Վոկալ՝ Քյորլի
Հեղինակներ՝ Քյորլի և Լեսթեր Մենդեզ
Պրոդյուսեր և գործիքավորող՝ Լեսթեր Մենդեզ
Ձայնագրման ինժեներներ՝ Ջո Վոլմութ և Ջոն Յուինգ (Henson Recording Studios, Hollywood, California)Ձայնագրման ասիստենտներ՝ Քիթ ԳրեթլինՀնչյունային օպերատոր՝ Նիլ Փոգ (Encore Studios, Los Angeles, California)Հնչյունային օպերատորի օգնական՝ Չարլի Ուիլսոն կրտսերԼարայիններ՝ Sonus Quartet
== Հիթ-շքերթներ ==
== Թողարկումների ժամանակագրություն ==
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Walking on Air ՅուԹյուբում |
595,804 | Լուկաս դու Ռիու Վերդի | Լուկաս դու Ռիու Վերդի (պորտ.՝ Lucas do Rio Verde), համայնք Բրազիլիայում՝ Մատու Գրոսու նահանգի կազմում։ Գտնվում է Մատու Գրոսու նահանգի հյուսիսային մարզում։ Մտնում է Ալտու Տելիս Պիրիսի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 52 843 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 3 659,859 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը կազմում է՝ 14,5 մարդ/կմ2։
== Պատմություն ==
Քաղաքը հիմնադրվել է 1982 թվականի օգոստոսի 5-ին։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է՝ 886.847.000,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է՝ 28.849,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,818 (տվյալները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ |
321,552 | Ստարոե (գյուղ, Բասկակովսկոե գյուղական բնակավայր) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՍտարոեՍտարոե (ռուս.՝ Старое), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Գագարինսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 3 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
1,072,430 | Անկարգություններ Հարավաֆրիկյան Հանրապետությունում (2021) | Հարավաֆրիկյան Հանրապետությունում անկարգությունների և բողոքի ակցիաների շարք, սկսվել է 2021 թվականի հուլիսի 9-ի երեկոյան Կվազուլու-Նատալ նահանգում։ 2021 թվականի հուլիսի 11-ի երեկոյան անկարգությունները տարածվել են նաև Գաուտենգ նահանգի վրա։ Անկարգությունները սկսվել են ի պատասխան ՀԱՀ-ի նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի ձերբակալության՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ կոռուպցիայի մեղադրանքները հետաքննող հանձնաժողովին ցուցմունք չտալու պատճառով։ Ի սկզբանե անկարգություններն իրենից ներկայացնում էին Կուազուլու-Նատալայում Զումայի կողմնակիցների բողոքի ակցիաները, սակայն ավելի ուշ դրանք վերաճել են լայնածավալ կողոպուտների և բռնության գործողությունների Կվազուլու-Նատալ և Գաուտենգ նահանգներում։ Հուլիսի 17-ի դրությամբ անկարգությունների ընթացքում զոհվել է 212 մարդ, 2554-ը ձերբակալվել են։ Հուլիսի 22 -ի դրությամբ անկարգություններից մահացել է 337 մարդ, ձերբակալվել է 2300 -ը։
== Նախապատմություն ==
=== Տնտեսություն ===
Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության շեմին, ընդ որում գործազրկության մակարդակը կազմում է 32 տոկոս։ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական անկումը խորացրեց ճգնաժամը։
Ջեյքոբ Զումայի դատական գործը
ՀԱՀ-ի նախկին նախագահ Ջեյքոբ Զուման կոռուպցիայի մեջ է մեղադրվել 2018 թվականի մարտին՝ հիմնականում 30 մլրդ ռենդով զենք մատակարարելու գործարքի հետ կապված։ Այդ ժամանակից ի վեր շարունակվել է դատական քաշքշուկը։ Զումայի իրավաբանները խնդրել են ավելի շատ ժամանակ տրամադրել, որպեսզի պատրաստվեն և փորձեն հերքել մեղադրանքները։ Դատաքննության ընթացքում Զուման բազմիցս բացակայել է դատարանում բժշկական և ֆինանսական պատճառներով։ Գործը փոխանցվել Է Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարան։
=== Ջեյքոբ Զումայի ձերբակալությունը ===
2021 թվականի հունիսի 29-ին Ջեյքոբ Զուման դատապարտվել էր 15 ամսվա ազատազրկման՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար այն բանից հետո, երբ հրաժարվել էր ներկայանալ հանձնաժողով, որը կառավարության կողմից նշանակված էր նախագահի պաշտոնում նրա ինը տարվա ընթացքում ենթադրյալ կոռուպցիայի հետաքննության համար։ Հուլիսի 4-ին ոստիկանությունը պետք է ձերբակալեր Զումային, սակայն հուլիսի 3-ին դատարանը համաձայնել է նրա դիմումը քննել հուլիսի 12-ին։ Այնուհետև Հարավաֆրիկյան ոստիկանական ծառայությանը հրահանգվել է ձերբակալել Զումային մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը, եթե նա հրաժարվի հանձնվել։ Նրա կողմնակիցները նրա տան մոտ հավաքվել են զենքով, որպեսզի կանգնեցնեն ձերբակալությունը, սակայն հուլիսի 7-ին Զուման հանձնվել է ոստիկանությանը և կալանավորվել «Էսթկուր Կենտրոն» ուղղիչ հաստատությունում։ 2021 թվականի հուլիսի 8-ին արդարադատության և ուղղիչ հիմնարկների նախարար Ռոնալդ Լամոլան հայտարարել է, որ Զուման իր 15-ամսյա ժամկետի քառորդ մասը կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք կունենա։
Զուման հուլիսի 9-ին առողջական վիճակի պատճառով բողոքարկել է իր ձերբակալությունը Պիտերմարիցբուրգի Գերագույն դատարանում, սակայն այն մերժվել է։ Զումայի ձերբակալությունը նրա կողմնակիցների կողմից դաժան բողոքներ է առաջացրել Կվազուլու-Նատալայում։ Ցուցարարների կարգախոսն է՝ «Free Jacob Zuma and shut down KZN»։
== Անկարգություններ ==
2021 թվականի հուլիսի 9-ին, նույն օրը, երբ Կվազուլու-Նատալի Գերագույն դատարանն ուժի մեջ թողեց մեղադրական դատավճիռն ու Ջեյքոբ Զումայի ազատազրկման դատավճիռը, անկարգություններ սկսվեցին։ Կվազուլու-Նատալի որոշ մասերում լայնորեն տարածված հաղորդումներ են գրանցվել հանրային բռնության, կողոպուտի գողության մասին, գույքի չարամիտ վնասման մասին։ Առնվազն 28 մարդ է ձերբակալվել, իսկ մայրուղին փակվել է։ Անկարգությունները շարունակվել են 2021 թվականի հուլիսի 11-ի երեկոյան, երբ նորությունների մի քանի աղբյուրներ հաղորդել են տեղական առևտրի կենտրոններում և բնակելի շրջաններում կրակոցների և պայթյունների մասին։ Բռնությունն արագ սրվել է, և 2021 թվականի հուլիսի 12-ի առավոտյան մի քանի ընկերություններ և առևտրային կենտրոններ ստիպված են եղել փակվել զանգվածային թալանի և բռնության պատճառով։ Հուլիսի 13-ի դրությամբ 72 մարդ զոհվել է անկարգությունների հետևանքով, իսկ 1234-ը՝ ձերբակալվել։
=== Սադրանք ===
Ջեյքոբ Զումայի դուստրը՝ Դուդուզիլե Զումա-Սամբուդլան, այն մարդկանց թվում է, ովքեր խրախուսում էին կողոպուտներն ու բռնությունները, որպեսզի հասնեն նրա հոր ազատ արձակմանը։ Անվտանգության պետական նախարար Այանդո Դլոդլոյի խոսքով՝ իշխանությունները հետաքննում են այն տեղեկատվությունը, թե կլինեն արդյոք պետական անվտանգության գործակալության նախկին աշխատակիցներ և ANC-ի անդամներ, որոնք կապված են Ջեյքոբ Զումայի հետ, պատասխանատու են Կվազուլու-Նատալ և Գաուտենգ նահանգներում վերջերս բռնություններ հրահրելու համար։ Ոստիկանության նախարար Բհեկի Չելենը հավելել է, որ անվտանգության խումբը հետևում է տասից մինչև տասներկու մարդու, որոնք անկարգություններ են հրահրել սոցիալական ցանցերի միջոցով։ Հաղորդվում է, որ պետական անվտանգության գործակալության հատուկ ստորաբաժանման նախկին ղեկավար և Զումայի հավատարիմ կողմնակից Թուլանի Դլոմոն նույնպես գտնվում է անկարգությունների հրահրման մեղադրանքով հետախուզման մեջ։
=== Ճնշում ===
Սկզբում Հարավային Աֆրիկայի ոստիկանության ծառայությունը տեղակայված էր Նկանդլայի շրջանում՝ վերահսկելու շրջանում անկարգությունների քանակը։ Հուլիսի 10-ին և 11-ին ոստիկանական ծառայությունը զսպել է լայնածավալ կողոպուտներն ու ենթակառուցվածքների միտումնավոր ավերումները։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
2021 թվականի հուլիսի 12-ի առավոտյան Գաուտենգում և Կվազուլու-Նատալայում տեղակայվել են Հարավաֆրիկյան պաշտպանության ազգային ուժեր։
== Արձագանք ==
=== Հարավաֆրիկյան հանրապետության ներսում ===
2021 թվականի հուլիսի 12-ին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան դիմել է ցուցարարներին՝ հայտարարելով, որ հասարակական բռնության ակտերը հազվադեպ են նկատվում Հարավային Աֆրիկայում։ Ռամաֆոսան անկարգությունները որակել է որպես բռնության օպորտունիստական ակտ՝ պատճառաբանելով դժգոհության բացակայությամբ կամ որևէ այլ քաղաքական պատճառներով, որոնք կարող են արդարացնել ցուցարարների ոչնչացումը։ Իր ելույթում նա հատկապես նշել է Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրությունը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի ինքնարտահայտման իրավունքը, բայց հայտարարել է, որ ծավալվող բռնության զոհ են հանդիսանում բանվորները, բեռնատարների վարորդները, բիզնեսի սեփականատերերը, որոնք ոչ մի հակաօրինական բան չեն արել։ Ռամաֆոսան նաև քննարկել է անկարգությունների ազդեցությունը COVID-19-ի տարածման վրա։ Նա նշել է, որ հետագայում Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսությունը խնդիրներ կունենա անկարգությունների հետևանքով պարենային և դեղորայքային անվտանգության բացակայության պատճառով։ Քննարկվել է նաև Հարավաֆրիկյան պաշտպանության ազգային ուժերի տեղակայումը՝ անկարգությունները դադարեցնելու և օգնություն ցուցաբերելու համար։
Նույն օրը ՀԱՀ-ի Սահմանադրական դատարանը մերժել է Ջեյքոբ Զումայի առաջարկությունը՝ չեղյալ հայտարարելու դատավճիռը։ Դատարանի որոշման համաձայն՝ Զուման պետք է մնա բանտում։
Ընդդիմադիր «Ժողովրդավարական Ալյանս» կուսակցության առաջնորդ Ջոն Սթինհեյզենը հայտարարել է, որ կուսակցությունը քրեական մեղադրանքներ կառաջադրի Ջեյքոբ Զումայի, Դուդուզանա Զումայի և Դուդուզիլա Զումա-Սամբուդլիի երեխաների, ինչպես նաև տնտեսական ազատության համար պայքարողների առաջնորդ Ջուլիուս Մալեմի դեմ սոցիալական ցանցերում մեկնաբանությունների համար, որոնք դրդում են բռնության և կողոպուտի։ ActionSA-ի առաջնորդ Հերման Մաշաբան հայտարարել է առանձին կոլեկտիվ դատական հայց կառավարության և ANC-ի դեմ՝ անկարգությունների և կողոպուտի դեմ օպերատիվ միջոցներ չձեռնարկելու համար։ Մաշաբան ասել է, որ «մենք հավատում ենք, որ կա ավելի քան բավարար դատական պրակտիկա, որը արժանի է լուրջ փորձության և օգնում է մեզ պատասխանատվության ենթարկել կառավարությանը կյանքի, ապրուստի և սեփականության պատշաճ իրավական պաշտպանության համար կանխամտածված անկարողության համար»։
=== Միջազգային ===
2021 թվականի հուլիսի 13-ին Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակին հայտարարություն է հրապարակել, որում դատապարտել Է ՀԱՀ-ում բռնությունը։ Նա նաև նախազգուշացրել է, որ երկրի ներսում տեղի ունեցող անկարգությունները կարող են սպառնալ ամբողջ տարածաշրջանի կայունությանը։ Հարավային Աֆրիկայում Միավորված ազգերի կազմակերպությունը նույնպես դատապարտել է բռնությունը և իր աջակցությունն է հայտնել կառավարությանը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանքար Սուբրահմանյամը Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել հնդկական ջարդերի մասին հաղորդումների կապակցությամբ։
== Հետևանքներ ==
=== Բացասական ազդեցություն լոգիստիկայի վրա ===
Ռիչարդս Բեյի և Դուրբանի կոնտեյներային նավահանգիստները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը։ Դուրբան նավահանգստում տարաներ են թալանվել։ Բեռնատարի վրա մի քանի հարձակումներից հետո որոշում է կայացվել հուլիսի 10-ին փակել N3 ավտոմայրուղին, որը Դուրբանի նավահանգիստը կապում է Յոհանեսբուրգի հետ։ НԿվազուլու-Նատալ քաղաքում մի քանի լոգիստիկ և վառելիքային ընկերություններ հայտարարել են իրենց գործողությունները ժամանակավորապես փակելու մասին, նկատի ունենալով շարունակվող կողոպուտների, առևանգումների, բեռնատարների հրկիզումների և սոցիալական հուզումների վերաբերյալ մտավախությունները, որոնք կարող են էլ ավելի ազդել բիզնես-գործառնությունների վրա, ինչը կավելացնի նրանց պատճառած վնասների վերացման ծախսերը։
=== Սննդի պակաս ===
Տրանսպորտային ենթակառուցվածքների վնասը հանգեցրել է սննդի պակասի, մթերային խանութների հերթերի առաջացմանը և թարմ մթերքի հավաքագրմանն ու բաշխմանը խոչընդոտելուն ։
=== Տնտեսական վնասները ===
Հուլիսի 12-ին Հարավաֆրիկյան ռանդն ընկել է 2 տոկոսով, ինչը առավելագույն ցուցանիշն Է փետրվարի 25-ից ի վեր։ Հիմնվելով հուլիսի 13-ին անցկացված նախնական վերլուծության վրա՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հատուկ ռիսկերի ապահովագրության ասոցիացիան հաշվարկել է, որ վնասի և կողոպուտի պատճառով ընդհանուր կորուստները կարող են կազմել «միլիարդավոր ռենդներ»։ Հուլիսի 14-ին Դուրբանում կայացած ճեպազրույցի ժամանակ Էթեքվինի քաղաքապետարանի քաղաքապետը հայտարարել է, որ տուժել են մինչև 45 000 ձեռնարկություններ և 129 000 աշխատողներ։ Նշվել է նաև, որ 16 մլրդ ռենդ է պահանջվել գույքի և սարքավորումների վնասները փոխհատուցելու համար։
=== Մասնավոր սեփականության ոչնչացում ===
Հուլիսի 12-ին թալանվել է ավելի քան 200 առևտրի կենտրոն, այդ թվում՝ մի քանիսը Սուետոյում։ Հուլիսի 14-ին Հարավաֆրիկյան Հանրապետության դեղատնային խորհուրդը հայտարարել է, որ 90 դեղատներն ամբողջությամբ ոչնչացվել են, ընդ որում դրանց մեծ մասը տուժել է Կվազուլու-Նատալում։ ICASA-ն հայտարարել է, որ 113 ցանցային աշտարակներ վանդալիզմի են ենթարկվել, ինչը հանգեցրել է բջջային ցանցերի աշխատանքի խաթարմանը։
=== Դանդաղեցում COVID-19 պատվաստումների դեմ ===
COVID-19-ի դեմ պատվաստման մի քանի կետերի կողոպուտից և սեփականության ոչնչացումից հետո նրանք ստիպված են եղել փակվել, որպեսզի կանխեն գույքի կողոպուտն ու ոչնչացումը։ Այս նախազգուշական միջոցները դանդաղեցրել են պատվաստումների տեղակայումը վարակի երրորդ ալիքի դեմ պայքարելու համար։
== Ծանոթագրություններ == |
101,836 | (2979) Մուրմանսկ | (2979) Մուրմանսկ (անգլ.՝ Murmansk), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1978 թվականի հոկտեմբերի 2-ին Լյուդմիլա Ժուրավլյովայի կողմից Նաուչնիում։
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,127945 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,6417 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,6142 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2020,63 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,178162 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 11,4° անկյուն։
== Տես նաև ==
Աստերոիդների ցանկ
Աստերոիդների սպեկտրալ դասեր
Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների խմբեր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
(2979) Մուրմանսկ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.) |
988,218 | Կախել չի կարելի ներել | Կախել չի կարելի ներել, տարածված թևավոր արտահայտություն, որն օգտագործվում է երկու փոխադարձ բացառող հնարավորությունները նկարագրելու համար, ամֆիբոլիայի հայտնի օրինակներից մեկը։
Արտահայտության իմաստն ստորակետի բացակայության մեջ է, որի տեղափոխումն արտահայտության իմաստը հակառակ է դարձնում.
Կախել, չի կարելի ներել (կախել)։
Կախել չի կարելի, ներել (ներել)։Արտահայտությունը հաճախ օգտագործվում է այլ բայերով (օրինակ՝ «կառուցել չի կարելի քանդել» (ռուս.՝ «строить нельзя сносить» և այլն)։
== Արտահայտության ծագում ==
Արտահայտությունը վերագրվել է ռուսական տարբեր ցարերի՝ սկսած Պետրոս I-ից, չնայած այն հայտնվել է բավականին ուշ և, հավանաբար, ծագել է արևմտյան աղբյուրներից։ Այսպիսով, «Ներել չի կարելի։ Աքսորել Սիբիր։» (ռուս.՝ «Помиловать нельзя. Сослать в Сибирь», անգլ.՝ «Pardon impossible. To be sent to Siberia) բանաձևը մեջբերվել է ամերիկացի լրագրող Ռ. Ռիփլիի (անգլ.՝ Robert Ripley) «Ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ» թերթի սյունակում։ Իբր Ալեքսանդր III-ն այդպես է պատասխանել ներման մասին խնդրանքին, բայց կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան փոխել է տեղափոխել է կետը։
Վերագրվում է նաև Կառլոս V կայսրին (1500-1558) «Perdón(,) imposible(,) que cumpla su condena» ձևով (բառացի՝ «Ներել(,) անհնար է(,) ի կատար ածել նրա դատավճիռը»)։
Հայտնի է նաև ավելի վաղ ստեղծված հետևյալ լեգենդը. Անգլիայի թագուհի Իզաբելլան իր ամուսնու՝ 1327 թվականին սպանված Էդուարդ II-ի բանտապահին ուղղված նամակում գրել է. «Edvardum occidere nolite(,) timere(,) bonum est» (լատիներենից հավանական թարգմանությունը՝ «Էդուարդին սպանել չհամարձակվեք ցուցաբերել վախկոտություն»)։
ԽՍՀՄ-ում արտահայտությունն առավել լայն ճանաչում է ստացել Լիա Գերասկինայի «Չսովորած դասերի երկրում» պատմվածքի հրատարակումից և դրա հիման վրա նկարահանված «Չսովորած դասերի երկրում» մուլտֆիլմի թողարկումից (ռեժիսոր՝ Յուրի Պրիտկով, 1969) հետո, որտեղ գլխավոր հերոսի կյանքը կախված է նրանից, թե ինչպես կդնի կետադրական նշանները տվյալ նախադասության մեջ։
== Կետադրություն ==
Ստորակետը ցույց է տալիս նախադասության բաղադրիչների հակադրումը.
«Կախել, չի կարելի ներել։»
«Կախել չի կարելի, ներել։»Միջակետն օգտագործվում է պատճառի բացահայտման համար («որովհետև» իմաստով).
«Կախել. չի կարելի ներել։»
«Կախել. չի կարելի ներել։»
== Տես նաև ==
Համանուններ
12 ամիս
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
К. Душенко. Цитаты из русской истории. От призвания варягов до наших дней. Справочник. [1] Archived 2016-03-04 at the Wayback Machine.
Վարկած արտահայտության ծագման վերաբերյալ: Archived 2016-03-04 at the Wayback Machine. |
942,365 | Կույր աշուղը | «Կույր աշուղը», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկն է։ Գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիրը։
== Ստեղծման պատմությունը ==
«Կույր աշուղը» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 29-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 49-րդ էջում, ապա 1909 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 22-րդ էջում, ապա՝ 1940-1959 թվականներին գիտական հրատարակության 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուր 1-ին հատորի 223-րդ էջում։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №1784 համարում պահվում է 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիում հրատարակված հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել, որոնք, սակայն, չեն մտել հաջորդ՝ 1909 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի մեջ։
«Կույր աշուղը» բանաստեղծությունն արտատպվում է 1909 թվականի Լուսաբեր դասագրքի Բ տարիից։
== Ծանոթագրություններ == |
321,516 | Ստարոբիկմետովո | Ստարոբիկմետովո (ռուս.՝ Старобикметово, բաշկիրերեն՝ Иҫке Бикмәт), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Բուրաևսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 334 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
458,836 | Լազորկովսկի գյուղական խորհուրդ (Օրժիցկի շրջան) | Լազորկովսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Лазірківська сільська рада), Ուկրաինայի Պոլտավայի մարզի Օրժիցկի շրջանում։
2001 թվականի տվյալներով Լազորկովսկի գյուղական խորհրդում բնակվում էր 2816 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 41,72 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 67,50 մարդ/կմ²։ Խորհրդում կա 1 բնակավայր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.) |
846,434 | Մռայլ հովիտ | «Մռայլ հովիտ» (գերմ.՝ Das finstere Tal), ավստրոգերմանական ֆիլմ, որի ռեժիսորն է Անդրեաս Պրոխազկան։ Նկարահանվել է 2014 թվականին։ Սցենարը վերցված է գերմանացի գրող-հրապարակախոս Թոմաս Վիլյամի աշխատության հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Սեմ Ռայլին, Պաուլա Բերը և Տոբիաս Մորետտին։
Ֆիլմը ներկայացվել է մրցանակի «Օսկար» 2015 թ. օտար լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ։
== Սյուժե ==
Գործողություններն ընթանում են Ալպյան լեռնաշղթայի մի բարձրադիր գյուղում։ Այնտեղ է մեկնում մի օտարերկրացի, ումից տեղացիներն զգուշանում են։ Նա ներկայանում է որպես ամերիկացի լուսանկարիչ Գրեյդեր և թույլտվություն է խնդրում այնտեղ անցկացնել ողջ ձմեռը։ Գյուղում բնակվող Բրաններների ընտանիքը՝ վեց եղբայրներն ու իրենց հայրը համաձայնվում են, քանի որ Գրեյդերը պատրաստ էր վճարել։ Բացի այդ, նրանք այդ մարդուց ոչ մի վտանգ չեն ակնկալում։ Բայց այն, ինչ-որ կատարվում է հետո, պարզում է, որ նրանք սխալվել էին։
== Ցուցադրումներ ==
Փետրվարի 10-ին Բեռլինի 64-րդ միջազգային կինոփառատոնում կայացավ «The Dark Valley» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, հետո Ավստրիայում ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 11-ին Վիեննայի Gartenbaukino կինոթատրոնում։ Գերմանիայում ֆիլմի վարձույթը սկսվել է փետրվարի 13-ին, իսկ Ավստրիայում` 2014 թվի փետրվարի 14-ին։ Ռուսաստանում ֆիլմի ցուցադրություններն սկսվել են 2014 թվականի սեպտեմբերի 18-ից։
== Դերակատարներ ==
== Մրցանակներ ==
Մրցանակ Bayerischer Filmpreis[de]- լավ ռեժիսուրայի համար (Անդրեաս Պրոխազկա [de]) և լավագույն դերասան (Տոբիաս Մարետտի, «Մռայլ հովիտ» և «Hirngespinster» ֆիլմերում) լավագույն դերակատարման համար, Մյունխեն, Գերմանիա, 2014 թ. հունվար։
Արծաթե մրցանակ Deutscher Filmpreis՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ նոմինացիա, ինչպես նաև յոթ ոսկե մրցանակներ՝ լավագույն տղամարդու դեր՝ երկրորդ պլանում- Տոբիաս Մարետտի, լավագույն օպերատորական աշխատանք- Թոմաս Կիննաստ, ֆիլմի լավագույն երաժշտություն -Մատտիաս Վեբեր, լավագույն հանդերձանք- Նատաշա Կուրտիուս-Նոսս, լավագույն ձայնի մոնտաժ, լավագույն դիմահարդարում, լավագույն դեկորացիաներ, Գերմանիա, 2014։
Մրցանակներ Romy[de]՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ, օպերատորի լավագույն աշխատանք, հատուկ պրոդյուսերին, Վիեննա, Ավստրիա, 2014։
Եվրոպական կինոակադեմիայի հատուկ մրցանակ՝ լավագույն նկարիչ (Կլաուս-Ռուդոլֆ-Ամլեր) և լավագույն հագուստներ (Նատաշա Կուրցիուս-Նոսս), 2014, դեկտեմբեր։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Тёмная долина»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
«Тёмная долина»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
««Тёмная долина»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
Статьи и отзывы о фильме «Тёмная долина», www.imdb.com |
959,073 | Իվան Բուլանկին | Իվան Նիկոլաևիչ Բուլանկին (ռուս.՝ Ива́н Никола́евич Була́нкин, փետրվարի 3, 1901(1901-02-03), Tämte, Q25555313?, Svijazhskij County, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1960(1960-10-31), Խարկով, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական, կենսաքիմիկոս, պրոֆեսոր (1934), կենսաբանական գիտությունների դոկտոր (1939), Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1951; թղթակից-անդամ 1939-ից); Խարկովի համալսարանի ռեկտոր (1945—1960); ՈՒԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1951)։
== Կենսագրություն ==
Իվան Բուլանկինը ծնվել է 1901 թ. հունվարի 21-ին (փետրվարի 3-ին), Կազանի նահանգի Տեթիուշի վարչաշրջանի (այժմ՝ Կամսկ-Ուստինսկի շրջան) Թենկի գյուղում։
1911 թվականին Իվան Բուլանկինն ավարտել է գյուղական դպրոցը, իսկ 1920 թվականին՝ երկրորդ աստիճանի դպրոցը։ ։
1921-1925 թվականներին սովորել է Խարկովի հանրային կրթության ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետում (ԽՀԿԻ)։
1926-1929թթ. Խարկովի Ժողովրդական կրթության ինստիտուտի կենդանաբանության գիտահետազոտական ամբիոնի համեմատական ֆիզիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ։
1929-1931 թթ. եղել է ԽՀԿԻ համեմատական ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, իսկ 1929 (1930) - 1931թթ.՝ ինստիտուտի կենսաբանական ֆակուլտետի դեկան։
1930 թվականին Գ. Ֆ. Առնոլդի և Ալեքսանդր Նագորնիի հետ մասնակցել է Ուկրաինայի գիտահետազոտական կենդանաբանական ինստիտուտի Խարկովի մասնաճյուղի ստեղծմանը, որը 1933 թվականին վերակազմավորվել է Խարկովի պետական համալսարանի կենդանաբանության և կենսաբանության ինստիտուտի։ Մինչև 1941 թվականը աշխատել է որպես ընդհանուր ֆիզիոլոգիայի ոլորտի գիտաշխատող։
1931-1933 թթ.`Խարկովի մասնագիտական կրթության ինստիտուտի դոցենտ և, միևնույն ժամանակ, Ուկրաինայի Ժողովրդական կոմիսարիատի տեղեկատու։
1933 թվականին Խարկովի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի բազայի հիման վրա Իվան Նիկոլաևիչը ստեղծում է կենսաքիմիայի ինքնուրույն ամբիոն, որը ղեկավարում էր մինչև իր կյանքի վերջը։
1933-1935 և 1937-1939 թվականներին՝ համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։
1934 թվականին Բուլանկինին շնորհվում է պրոֆեսորի գիտական կոչում։
1936 թվականին, առանց ատենախոսության պաշտպանության, Բուլանկինը ստանում է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1939 թվականի փետրվարին ընտրվել է Ուկրաինայի ԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ։ Նույն թվականի սեպտեմբերին նա ստացավ կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բուլանկինը տարհանվել է Տոմսկ։ Նա աշխատել է որպես պրոֆեսոր (1941 թվականից) և քիմիայի ֆակուլտետի դեկան, կոլոիդ քիմիայի ամբիոնի վարիչ (1942 թվականից), իսկ 1942 թվականից՝ Տոմսկի համալսարանի հետազոտությունների գծով պրոռեկտոր։
1944 թվականին վերադառնում է Խարկովի համալսարան՝ որպես բիոքիմիայի ամբիոնի վարիչ և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։
1945 թվականից մինչև իր կյանքի վերջը՝ Խարկովի համալսարանի ռեկտոր։ Ռեկտորի աշխատանքի առաջին տարիներին նա վերականգնել է Ազատության հրապարակի 4-րդ շենքը (նախկինում՝ նախագծերի պալատ) շենքը՝ այն վերակառուցելով համալսարանի կարիքների համար։ Նրա ռեկտորության ընթացքում համալսարանում բացվեց ռադիոֆիզիկական ֆակուլտետ, օտար լեզուների ֆակուլտետ, ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի բաժին, որը 1962 թ. վերածվեց ֆիզիկայի և տեխնոլոգիական ֆակուլտետի, համակարգչային կենտրոնի և իզոտոպ լաբորատորիայի։
Իվան Նիկոլաևիչ Բուլանկինը վախճանվել է 1960 թվականի հոկտեմբերի 31-ին Խարկովում։
== Գիտական գործունեություն ==
Իվան Նիկոլաևիչ Բուլանկինը հայտնի է սպիտակուցային քիմիայի, տարիքային և համեմատական կենսաքիմիայի բնագավառում կատարած աշխատանքով։
Բուլանկինի գիտական հետաքրքրությունները կենտրոնացել են կոլոիդների ծերացման, կենսասինթեզի և օնտոգենեզի ընթացքում սպիտակուցների և նուկլեինաթթուների փոխանակման և սպիտակուցների կառուցվածքի և ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրության վրա՝ դենատուրացիայի մեխանիզմների պարզման հետ կապված։
Իվան Բուլանկինը հեղինակ է մի շարք մենագրությունների, դասագրքերի և ավելի քան 160 գիտական հրատարակությունների։
Իվան Նիկոլաևիչը վերապատրաստել է տասնյակ կենսաքիմիկոսների, որոնցից շատերը դարձել են դոկտորներ և գիտությունների թեկնածուներ՝ շարունակելով իրենց ուսուցչի հետազոտությունները։
== Անձնական կյանք ==
Դուստրը - Նատալյա Իվանովնա Բուլանկինա, Խարկովի համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, հոր մասին գրքի հեղինակ է. «Ակադեմիկոս Իվան Նիկոլաևիչ Բուլանկին 1901-1960» (2004)։
== Պարգևներ և կոչումներ ==
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան ( 3 անգամ)(1944; 23.01.1948; 1954)
« 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում համարձակ աշխատանքի համար» մեդալ.
Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1951).
== Հիշողություն ==
2002 թ. փետրվարի 9-ին Խարկովի Գուդանովա փողոցում գտնվող թիվ 9/11 տան պատին, որտեղ ապրում էր և աշխատում էր ակադեմիկոս Իվան Բուլանկինը 1944-ից 1960 թվականներին՝ գիտնականի 100-ամյակի առթիվ բացվեց հուշատախտակ։
== Նշումներ ==
== Գրականություն ==
Академик Иван Николаевич Буланкин. 1901-1960 / Харьковский национальный ун- т им. В.Н.Каразина / В.А. Бондаренко (науч.ред.), Н.И. Буланкина (сост.), С.И. Посохов (науч.ред.). — Харьков: Автоэнергия, 2004. — 352 с. — ISBN 966-8307-00-3
Буланкін Іван Миколайович: [Біогр. довідка] // Український Радянський Енциклопедичний Словник. — Київ, 1986. — Т. 1. — С. 229.
Иван Николаевич Буланкин: биобиблиографический указатель литературы / МВ ССО УССР, Харьковский ордена Трудового Красного Знамени и ордена Дружбы народов Государственный университет им. А. М. Горького, Центральная научая библиотека; сост. М. Г. Швалб; науч. ред. Е. В. Парина. — Харьков: ХГУ, 1982. — 31 с. — (Биобиблиографические указатели литературы об ученых ХГУ; вып. 5). |
972,298 | Ֆրեդերիկ Արթուր Բրիջման | Ֆրեդերիկ Արթուր Բրիջման (անգլ.՝ Frederick Arthur Bridgman, նոյեմբերի 10, 1847(1847-11-10)[…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ - հունվարի 13, 1928(1928-01-13), Ռուան), ամերիկացի նկարիչ-օրիենտալիստ։
== Կենսագրություն ==
Ֆրեդերիկի հայրը ծնունդով Մասաչուսեթս նահանգից էր, եղել է թափառական բժիշկ։ Նա մահացել է, երբ Ֆրեդերիկը երեք տարեկան էր, որից հետո մայրը նրան եղբոր հետ տարել է Բոստոն, քանի որ վախեցել է հյուսիսի և հարավի միջև հակամարտության սաստկացումից (տես Ամերիկայի քաղաքացիական պատերազմ)։ Ամիսներ անց նրանք տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ «American Banknote Company»-ում Ֆրեդերիկը դարձել է փորագրիչի աշակերտ։ Չնայած հաջող գործունեությանը` նա սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել գեղանկարչությանը, Բրուքլինի արվեստի ասոցիացիայում հաճախել է երեկոյան դասերի, այնուհետև ուսանել է Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1865 և 1866 թվականներին այս ասոցիացիայում ներկայացրել է իր աշխատանքները։
1866 թվականին բրուքլինցի գործարարների ֆինանսական աջակցությամբ մեկնել է Ֆրանսիա։ Աշնանը հաճախել է Ժան Լեոն Ժերոմի ստուդիա։ Շուտով նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի ցուցահանդեսներում։ Նրա «A Provincial Circus» նկարը 1870 թվականին Սալոնում (Ֆրանսիայի ցուցահանդես) ունեցել է մեծ հաջողություն։
1872 թվականի ձմռանից մինչև 1873 թվականն անցկացրել է Իսպանիայում և Ալժիրում։ Այս շրջանում արված աշխատանքները 1873 թվականին մեծ հաջողություն են ունեցել Սալոնում, արդյունքում նկարիչը հաջորդ ձմռանը դարձյալ Չարլզ Սփարք Փիրսի հետ այցելել է Հյուսիսային Աֆրիկա, այս անգամ` Եգիպտոս։ Այստեղ նա նկարել է հատվածներ Կահիրեի փողոցային կյանքից, իսլամական մշակույթի հուշարձանները, ինչպես նաև Նեղոսի հոսանքին հակառակ երեքուկեսամսյա ճանապարհորդության մոտիվներով սյուժեները։ 1877 թվականին Սալոնում առանձնահատուկ հայտնիություն է ունեցել «The Mummy's Funeral» նկարը։ Հայտնի դառնալով` ամուսնացել է երիտասարդ և ունևոր աղջկա` բոստոնցի Ֆլորենս Մոթ Բեյքերի հետ։
Նրա գործունեության պիկը 1881 թվականին էր, երբ անցկացվել է նրա անհատական ցուցահանդեսն «American Art Gallery»-ում, որտեղ ներկայացվել են նրա` 300-ից ավելի աշխատանքները։ Դրանից հետո Բրիջմանն ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։
1885 թվականի ձմռանից մինչև 1886 թվականը կնոջ հետ վերադարձել է Ալժիր` ոչ միայն աշխատելու, այլև կնոջ առողջությունը վերականգնելու համար, որը տառապում էր ժառանգական նյարդաբանական հիվանդությամբ։ 1901 թվականին կինը` Ֆլորենսը, մահացել է, 3 տարի անց նա կրկին ամուսնացել է, այս անգամ` Մարթա Եգերի հետ։ 1907 թվականին նրան շնորհել են Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրա հայտնիությունը նվազել է, և նա տեղափոխվել է Նորմանդիա, որտեղ շարունակել է գեղանկարչությամբ զբաղվել ընդհուպ մինչև իր մահը` 1928 թվականը։
== Պատկերասրահ ==
Աշխատանքի օրինակներ
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Աշխատանքների ամբողջական ժողովածու
Ֆրեդերիկ Բրիջմանը ArtCyclopedia-ում |
1,111,695 | Մարիա Ֆելիչե Տիբալդի | Մարիա Ֆելիչե Տիբալդի (իտալերեն՝ Maria Felice Tibaldi, նոյեմբերի 19, 1707(1707-11-19)[…], Հռոմ, Պապական մարզ - փետրվարի 3, 1770(1770-02-03), Հռոմ, Պապական մարզ), բարոկկոյի շրջանի իտալացի նկարչուհի։
== Կենսագրություն ==
Մարիա Ֆելիչե Տիբալդին ծնվել է 1707 թվականին Հռոմում։ Նա եղել է մոդենացի երաժիշտ, ջութակահար Ջովաննի Բատիստ Տիբալդիի ավագ դուստրը։
Անհայտ է, թե ում մոտ է Մարիան գեղանկարչություն սովորել, սակայն անկասկած նա արվեստագետների շրջանակում է եղել, հատկապես այն բանից հետո, երբ նրա քույր Իզաբելլան 1734 թվականին ամուսնացել է ֆրանսիացի նկարիչ Պիեռ Շառլ Տրեմոլյերի հետ։ Հավանաբար հենց Տրեմոլյերն է ծանոթացրել Մարիային նրա ապագա ամուսնու՝ նկարիչ Պիեռ Սյուբլեյրայի հետ, որի հետ նա ուսանել էր Հռոմի Ֆրանսիական ակադեմիայում։ Ամեն դեպքում մինչև 1739 թվականին իր հարսանիքը Մարիա Տիբալդին արդեն կայացած նկարչուհի է եղել և պարբերաբար ցուցադրություններ ունեցել։ Նա հայտնի էր որպես հիմնականում դիմանկարային մանրանկարչության և պատմական թեմաներով նկարների կրկնօրինակման հեղինակ։ Նա նաև յուղաներկով ստեղծել է իր սեփական աշխատանքները պատմական և գրական թեմաներով, երբեմն աշխատել է նաև պաստելով։ Քույրերը՝ Իզաբելլան և Թերեզան, ևս նույն ժանրի նկարչուհիներ են եղել։
1742 թվականին Մարիա Տիբալդի-Սյուբլեյրան դարձել է սուրբ Լուկի ակադեմիայի անդամ։ Մեկ տարի անց նա նաև ընդունվել է Աստերիա Արետուզի անվան Արկադիայի ակադեմիա։
Մարիա Տիբալդին հաճախ ստեղծել է իր ամուսնու աշխատանքների կրկնօրինակները։ Դրանցից մեկը՝ «Քրիստոսը Սիմոն փարիսեցու տանը» (1748, բնօրինակը՝ 1737), հավանաբար ապրող նկարչի առաջին նկարն է եղել, որը ձեռք է բերվել հանրային թանգարանում՝ Կապիտոլիումի պինակոտեկում ցուցադրվելու համար, հիմնված 1751-1752 թվականներին Բենեդիկտոս XIV պապի կողմից։
1749 թվականին ամուսնու մահից հետո Մարիան ինքնուրույն է հոգ տարել իրեն և չորս երեխաներին։ Բենեդիկտոս XIV պապ, որպեսզի օգնի ընտանիքին, ձեռք է բերել Տիբալդիի մանրանկարներից մեկը հազար սուվերենով։
Նրա «Ընթրիք փարիսեցու տանը» նկարը ներառվել է 1905 թվականի «Աշխարհի կին նկարիչներ» գրքում։ Նկարն ուղեկցվում էր «Մարիամ Մագդաղենացին Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ Սիմոն Փարիսեցու տանը, Հռոմում նկարելուց հետո՝ Կապիտոլինա պատկերասրահում։ Այն նկարչի ամուսնու՝ Պիեռ Սյուբլեյրայի նկարի կրկնօրինակն է, նկարն այժմ գտնվում է Լուվրում, Փարիզ։ Մարիա Տիբալդի Սյուբլեյրան այս օրինակը նվիրել է Հռոմի պապ Բենեդիկտոս XIV-ին, որն ուղարկեց նրան հազար սուվերեն և տեղադրեց նրա աշխատանքը մայրաքաղաքի իր հավաքածուում»։
Մարիա Տիբալդին որոշ ժամանակ ապրել է Գերմանիայում։ Մահացել է Հռոմում, 1770 թվականին։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
Edgar Peters Bowron, Joseph J. Rishel Maria Felice Tibaldi Subleyras // Art in Rome in the Eighteenth Century. — Milano: Merrell, 2000. — P. 439—440.
Christopher M. S. Johns Making History at the Capitoline Museum: Maria Tibaldi Subleyras's Christ in the House of Simon the Pharisee // Eighteenth-Century Studies. — 2019. — Т. 52. — № 2. — С. 167—171.
== Արտաքին հղումներ ==
Neil Jeffares։ «Dictionary of pastellists before 1800» (անգլերեն)
Bryan Michael (1889)։ Walter Armstrong, Robert Edmund Graves, eds.։ Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical։ II L-Z։ London: George Bell and Sons։ էջ 570 |
902,204 | Օտտո Ֆրանկ | Օտտո Հենրիխ Ֆրանկ (գերմ.՝ Otto Heinrich Frank) (մայիսի 12, 1889(1889-05-12)[…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - օգոստոսի 19, 1980(1980-08-19)[…], Բիրսֆելդեն, Արլեսհայմ, Բազել-Լանդ, Շվեյցարիա), հրեա-գերմանական ծագմամբ հոլանդացի գործարար, Մարգո և Աննա Ֆրանկերի հայրը, որը 1942 թվականից մինչև 1944 թվականը Ամստերդամում (քաղաքն այդ ժամանակ գտնվում էր նացիստական բռնազավթման տակ), վարել է օրագիր։ Արդյունքում, Աննան և նրա ընտանիքը դարձել են գերմանական նացիզմի ամենահայտնի զոհերից մեկը։ Օտտոն օրագրի միակ հերոսն է, որը կենդանի է մնացել տեղահանման ժամանակ։ Նրա կինը, դուստրերը և ընկերները մահացել են համակենտրոնացման ճամբարներում։ Աննա Ֆրանկի օրագրի գրական տարբերակում Օտտոն ներկայացվել է «Ֆրեդերիկ Ռոբին» (հոլ.՝ Frederik Robin) կեղծանվամբ, սակայն պաշտոնական հրատարակման մեջ նրա անունը փոխվել է «Ֆրեդերիկ Աուլիսի» (հոլ.՝ Frederik Aulis)։
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
Օտտո Հենրիխ Ֆրանկը ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում՝ հրեաներ Էլիս Բեթի Շտերնի (1865-1953) և բորսային բրոքեր Միխայել Ֆրանկի ընտանիքում։ Նրա մայրը ծագումով հենց Ֆրանկֆուրտից էր, որի ընտանիքն այդտեղ ապրում էր արդեն իսկ 16-րդ դարից սկսած։ Հայրը, ընդհակառակը, ծագումով Լանդաու ին դեր Պֆալց գյուղական շրջանից էր և Ֆրանկֆուրտ էր տեղափոխվել 28 տարեկան հասակում՝ 1879 թվականին։ Նրանք ամուսնացել են 1885 թվականին, երբ Միխայելը սկսեց իր կարիերան բանկային ոլորտում։ Օտտոն ունեցել է ավագ եղբայր՝ Ռոբերտ Հերմանը (1886—1953), կրտսեր եղբայր՝ Հերբերտը (1891—1987) և փոքր քույր՝ Ելինեն (1893—1986)։ Բոլոր չորսը մանկության և պատանեկության տարիներին սովորել են միանգամից մի քանի լեզուներ՝ անգլերեն, իտալերեն և ֆրանսերեն և չնայած բոլորը հրեաներ էին, նրանցից ոչ ոք չգիտեր եբրայերեն։ Օտտոյի ազգականներից է եղել կահույքի ֆրանսիացի հայտնի դիզայներ Ժան Միշել Ֆրանկը (1895—1941)։
19-րդ դարի վերջին Միխայելը դարձել է բորսային բրոքեր և ներդրումներ կատարել երկու հանգստյան տներում և ընկերության մեջ, որն զբաղվում էր հազի դեմ դեղահաբերի արտադրությամբ։ 1901 թվականին նա հիմնադրել է սեփական բանկը, որը մասնագիտացած էր արտարժույթի փոխման հարցում։ Այդ բիզնեսը մեծ եկամուտներ էր ապահովում և Ֆրանկների ընտանիքը գնում է առանձնատուն Ֆրանկֆուրտի արևմտյան մասում գտնվող Մերտոնշտրասե 4 հասցեում։
Օտտոն եղբայրների և քրոջ հետ միասին հաճախել է ձիարշավի դասերի, սովորել երաժշտական դպրոցում և հանգստյան օրերը անցկացրել ծնողների հետ օպերայում, որտեղ նրանք ունեին անձնական օթյակ։ Նախապատրաստական մասնավոր դպրոցն ավարտելուց հետո՝ Օտտոն սկսել է հաճախել Լեզինգի գիմնազիա, որը գտնվում էր տան մոտ։ Այնտեղ, չնայած իր հրեական ծագմանը, դարձել է հայտնի աշակերտ և հաճախ տպագրվել գիմնազիայի թերթում։
1907 թվականին ծնողներն, Սուրբ Զատկի արձակուրդներին, Օտտոյին ուղարկել են Իսպանիա։ Այդ ճանապարհորդությունից հետո նրա մեջ սեր է առաջացել արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ։ 1908 թվականի հունիսին Օտտոն ստացել է ատեստատ և գրանցվելով Հայդելբերգի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ մեկնել Անգլիա ամառային արձակուրդների։ Դպրոցական ընկերոջ օգնությամբ Օտտոն հնարավորություն է ստացել վերապատրաստում անցնել Նյու Յորքի «Macy’s հանրախանությում», որտեղ մեկնել էր 1909 թվականի սեպտեմբերի սկզբին։ Շուտով նա ստիպված եղավ վերադառնալ։ 1909 թվականի սեպտեմբերի 17-ին մահացել է Օտտոյի հայրը։ Որոշ ժամանակ անց, Օտտոն վերադարձավ ԱՄՆ, որտեղ երկու տարվա ընթացքում աշխատել է սկզբում նույն «Macy’s» հանրախանութում, այնուհետ՝ բանկում։ 1911 թվականին Օտտոն վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել Դյուսելդորֆի գործարաններից մեկում, որը զբաղվում էր լուսամուտների շրջանակների արտադրությամբ։ Այնուհետ սկսել է աշխատել գերմանակն բանակի համար պայտեր արտադրող ընկերությունում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օտտոն եղբայրների հետ միասին զորակոչվել է գերմանական բանակ, որտեղ ծառայել է որպես սպա։ Մայրը և քույրը կամավորական աշխատանք են կատարել Ֆրանկֆուրտի ռազմական հիվանդանոցում։ Օտտոն ուղարկվել է արևմտյան ռազմաճակատ և մինչև պատերազմի ավարտը ստացել լեյտենանտի զինվորական կոչում։ Պատերազմից հետո նա մորից և եղբորից՝ Հերբերտից չկամությամբ ընդունել է ընտանեկան բանկը կառավարելու գործը, քանի որ եղբայրը առանձնակի տաղանդ չուներ բանկային գործում, իսկ ավագ եղբորը՝ Ռոբերտին չէր հետաքրքրում ընտանեկան բիզնեսը։
Իր 36 ամյակի օրը՝ 1925 թվականի մայիսի 12-ին, Ախենի սինագոգում նա ամուսնացել է Էդիթ Հոլենդերի հետ։ Մեղրամսից հետո Օտտոն և Էդիթը մի որոշ ժամանակ ապրել են Օտտոյի մոր հետ։ Այդտեղ իր ընտանիքով բնակվում էր նաև Օտտոյի քույրը՝ Ելինեն, ով 1921 թվականին ամուսանցել էր ծնունդով Ցվայբրյուքենից հրեա Էրիխ Էլիասի հետ (1890—1984) և ուներ երկու որդի՝ Շտեֆանը (1921—1980) և Բերնհարդը (ծնվ․ 1925 թվականին))։ Նրանց առաջին դուստրը՝ Մարգո Բեթթին ծնվել է 1926 թվականի փետրվարի 16-ին Ֆրանկֆուրտում, իսկ կրտսեր դուստրը՝ Աննան ծնվել է 1929 թվականի հունիսի 12-ին։
=== Արտագաղթ ===
Այն բանից հետո, երբ Ադոլֆ Հիտլերը և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը 1933 թվականին Ֆրանկֆուրտում հաղթեցին համայնքային ընտրությունները, Գերմանիայում կտրուկ աճեց հակասեմականությունը և սկսեցին ընդունվել հակահրեական խտրական օրենքներ։ Միաժամանակ, Օտտոյի ընտանեկան բանկը լուծարվեց և Ֆրանկների ընտանիքը նույն տարում արտագաղթեց Ամստերդամ, որտեղ Օտտոն հիմնեց պեկտինյան նյութերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Վերջինս, հետագայում վերածվեց «Օպեկտա» ջեմերի արտադրությամբ զբաղվող ընկերության։ Օտտոյի մայրը և քույրը նույն տարում տեղափոխվեցին Շվեյցարիա և այնտեղ անցկացրեցին ընդհուպ մինչև Երրորդ Ռայխի վերջը։
1937 թվականին Օտտոն հանդիպել է իր վաղեմի ընկերոջը՝ Հերման վան Պելսին, ով, ինչպես Օտտոն, լինելով, հրեա, փախել էր Գերմանիայից՝ իր կնոջ Ավգուստինայի և որդու՝ Պետերի հետ միասին։ Վան Պելսը մասնագիտացած էր մսի համար անհրաժեշտ խոտերի և համեմունքների վրա և, այդ պատճառով էլ, Օտտոն, ձգտելով ընդլայնել իր բիզնես-օպերացիան, Հերմանին հրավիրեց իր ընկերություն՝ որպես խորհրդատու և «Պեկտակոն» նոր ընկերության առևտրային մասնագետ, ով պետք է զբաղվեր երշիկեղենի արտադրության բաղադրամասերի գնմամբ։
=== Երկրորդ համաշխարհային պատերազմ ===
Այն բանից հետո, երբ 1940 թվականի մայիսին Գերմանիան ներխուժեց Հոլանդիա, Օտտոն, Հոլանդիայում ահագնացող հակասեմականության պատճառով, նույն տարվա ապրիլինի ստիպված եղավ իր ակցիաները տալ Յոհանես Կլեյմանին՝ դրանով փորձելով փրկել «Պեկտակոնը» կոնֆիսկացիայից։ Արդյունքում, Օտտոն հեռացավ տնօրենի պաշտոնից։ «Պեկտակոնը» լուծարվեց և բոլոր ակտիվներն անցան «Giz & Co» ընկերությանը, որը գլխավորում էր Յան Գիզը։ Նրա կինը՝ Միպ Գիզը աշխատում էր «Օպեկտում» որպես խորհրդատու։ Նույն տարվա դեկտեմբերի 18-ին Օտտոն նույնանման գործողություն է իրականացրել նաև «Օպեկտայի» հետ։ Չնայած նրա դրամական եկամուտները էականորեն կրճատվեցին, սակայն Օտտոն կարողացավ պահել իր ընտանիքը։
1938 և 1941 թվականներին Օտտոն իր ընտանիքի համար փորձել է վիզա ստանալ, որպեսզի արտագաղթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կուբա։ 1941 թվականի դեկտեմբերի 1-ին միայն Օտտոյին տրամադրեցին Կուբայի վիզա, սակայն պարզ չէ, թե նա ստացել է արդյոք վիզան, քանի որ 10 օր անց Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին և վիզան չեղարկվեց Հավանայի կողմից։
1942 թվականի հուլիսի 5-ին Օտտոյի ավագ դստերը Մարգոյին գեստապոյից ծանուցում է եկել։ Հաջորդը օրը Օտտոն կնոջ և երեխաների հետ փոխադրվել է ապաստարան, որը գտնվում էր Պրինսենգրախտ 263 հասցեում։ Ապաստարանը գտնվում էր «Օպեկտայի» շենքում։ Գործընկերների օգնությամբ տան հետին մասը վերածվել է ապաստարանի։ Ավելի ուշ, նրանց միացել են Հերման վան Պելսը կնոջ և որդու և նրանց ընկերը՝ ատամնաբույժ Ֆրից Պֆեֆֆերը։ Ապաստարանում նրանք անց են կացրել երկու տարի, որից հետո 1944 թվականի օգոստոսի 4-ին նրանց հայտնաբերել է ոստիկանությունը՝ ՍՍ-ի սպա Կառլ Զիլբերբաուերի գլխավորությամբ։ Ոստիկանությանը տվյալ էր տվել մի անձ, ում ինքնությունը մինչ օրս մնում է անհայտ։ Բոլոր ութը չորս օր պահվել են Վետերինգսխանս փողոցի վրա գտնվող բանտում, այնուհետև տեղափոխվել Վեստերբորկ տրանզիտային համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ, պաշտոնական ծանուցումից խուսափելու պատճառով, տեղավորվել են «տուգանային բաժին» և ուղարկվել ամենածանր աշխատանքների։ Սեպտեմբերի 3-ին ճամբարականները Վեստերբորկից տեղափոխվել են Օսվենցիմ։
Օսվենցիմ ժամանելուց հետո՝ Հերմանից, Պետերից և Ֆրիցից ստիպողաբար անջատեցին Աննային, Մարգոյին, Էդիթին և Ավգուստային։ Դեկտեմբերի մոտ Օտտոն վերջնականապես կորցրեց առողջությունը և հոլանդացի մի բժիշկ նրան ուղարկեց հիվանդանոցային բարաք՝ կարողանալով համոզել գերմանական բուժանձնակազմին։ Նպատակը Օտտոյին հիվանդանոցում ավելի երկար պահելն էր։ Հենց այդ հանգամանքն էլ փրկեց նրա կյանքը։ Օտտոն կարողացավ այնտեղ մնալ մինչև 1945 թվականի հունվարի 25-ը, երբ Կարմիր բանակը ազատագրեց Օսվենցիմը։
Մարտի սկզբին խորհրդային գնացքները Օսվենցիմի նախկին բանտարկյալներին տեղափոխեցին Կատովիցե։ Օտտոն փորձել է չկորցնել կապը ընկերների և հարազատների հետ և պարբերաբար ուղարկել նամակներ։ 1645 թվականի մարտի 20-ին նա հանդիպել է Ռոզա դե Վինտերին, ում հետ ծանոթացել էին դեռ Վեստերբորկում և նրանից իմացել, որ Էդիթը մահացել է Օսվենցիմում՝ ազատագրումից երկու շաբաթ առաջ, իսկ Աննան և Մարգոն, հավանաբար, տեղափոխվել են Բերգեն Բելզեն։ Շուտով Օտտոն Օդեսայով տեղափոխվել է Մարսել, իսկ այնտեղից 1945 թվականի հունիսի 3-ին վերադարձել Ամստերդամ, որտեղ, տեղավորվելով Միպ Գիզի տանը և վերականգնվելով ֆիրմայի տնօրենի պաշտոնում, շարունակել է որոնումները։ Ձերբակալությունից հետո «Օպեկտայի» ղեկավարումն իր ձեռքն էր վերցրել Միպ Գիզը։ Իմանալով հոլանդացիների հասցեները, որոնք վերադարձել էին Բերգեն-Բելզենից, Օտտոն սկսել է նամակներ ուղարկել նրանց և որոշ ժամանակ անց պատասխան ստացել ոմն բուժքրոջից, ով բնակվում էր Ռոտերդամում։ Բուժքույրը հայտնում էր, որ նրա երկու դուստրերը մահացել են ճամբարի ազատագրումից մեկ ամիս առաջ։ Օտտոն շարունակել է տեղեկություններ հավաքել ապաստարանի մյուս բնակիչների մասին և միայն 1945 թվականի վերջին պարզել, որ նա մերձափնյա Պրինսենգրախտ փողոցի ապաստարանի միակ բնակիչն է, ով ողջ է մնացել։
=== Կյանքը պատերազմից հետո ===
Պատերազմից հետո Օտտոն որոշ ժամանակ ապրել է Միպ և Յան Գիզերի հետ։ Երբ 1945 թվականի հուլիսին Կարմիր խաչը վերջնականապես հատատեց Ֆրանկ քույրերի մահը, Միպ Գիզը Օտտոյին է տվել Աննայի օրագիրը և պատռված թղթերի մի կույտ, որը նա կարողացել էր վերցնել ապաստարանից՝ ձերբակալությունից անմիջապես հետո։ Օտտոն իր մեջ ուժ չգտավ միանգամից կարդալ օրագիրը, սակայն հետո սկսեց գերմաներեն թարգմանել օրագրի որոշ հատվածներ, որպեսզի ուղարկի Շվեյցարիայում բնակվող իր հարազատներին։ Օրագիրը նրա վրա մեծ ազդեցություն է գործել, քանի որ առաջին անգամ բախվում իր կրտսեր աղջկա անձնական կյանքի հետ։ Աննան իր օրագրում խոստովանել էր, որ չի ցանկանում, որ իր գրառումները կարդա ուրիշ որևիցե մեկը։
Ոչ աշխատանքային օրերին Օտտոն հանդիպում էր իր ընկերներին, ովքեր, ինչպես նա, նույնպես ենթարկվել էին տեղահանումների։ Մի անգամ Օտտոն պատմեց նրանց Աննայի օրագրի մասին և մի քանի ներկաներ ցանկացան կարդալ այն։ Որոշ մտորումներից հետո Օտտոն նրանց տրամադրել է հատվածներ, որոնք թարգմանել էր հարազատների համար։ Կարդալով այդ հատվածները՝ նրա ընկերներից մեկը խնդրել է իրեն տրամադրել ողջ օրագիրը, որին Օտտոն ոչ միանգամից, բայց համաձայնվեց։ Նրան խորհուրդ տվեցին, որ թույլատրի պատմաբան Յան Ռոմենին կարդալ օրագիրը։ Վերջինս 1946 թվականի ապրիլի 3-ին «Het Parool» ամսագրում մի մեծ հոդված գրեց օրագրի մասին և խնդրեց Օտտոյին թույլատրել տպագրել Աննայի նոթերը։ Օտտոն կտրականապես հրաժարվեց, սակայն Ռոմեյնը կարծում էր, որ Ֆրանկը պարտավոր է հոլանդացիներին ներկայացնել օրագիրը՝ որպես յուրօրինակ ռազմական փաստաթուղթ։ Ֆրանկը, սկզբում վստահ լինելով, որ օրագիրը կարդալու իրավունք ունեն միայն իրեն և Աննային մտերին մարդիկ, վերջապես համաձայնվեց տրամադրել ոչ թե բուն օրագիրը, այլ դրա վերամշակված տարբերակը, այսպես կոչված տարբերակ C-ն, որը նա կազմել էր Աննայի օրիգինալ օրագրից և այն վերամշակումից, որը կատարել էր հենց Աննան։ Այդ տարբերակից Օտտոն հանել է ինչպես ապաստարանի բնակիչների հարաբերությունների վերաբերյալ Աննայի դիտարկումները, այնպես էլ սեռական հասունացման ինտիմ մանրամասները։ Վերամշակված տարբերակը հետաքրքրեց հոլանդացի տպագրիչներին և 1946 թվականի ամռանը կնքվեց համաձայնագիր օրագրի՝ որպես գրքի տպագրման։ Գիրքը թողարկվել է 1947 թվականի հունիսի 25-ին՝ «Het Achterhuis» (Հետին տանը) վերնագրով։
Օրագրի հրատարակման պատճառով Օտտոն աստիճանաբար սկսեց հեռանալ «Օպեկտայի» ղեկավարումից, չնայած այն հանգամանքին, որ նրա ջանքերի շնորհիվ, պատերազմից հետո ընկերությունը ամրապնդել էր իր դիրքը հոլանդական շուկայում։ 1953 թվականին, երբ Գիզ ամուսինները վիճակախաղի միջոցով շահեցին գումար, նրանք միասին այն ծախսեցին Շվեյցարիայում հանգստանալու վրա, որտեղ Օտտոն բազմաթիվ տարիներ անց առաջին անգամ հանդիպեց իր մորը։ 1952 թվականի աշնանը նա արտագաղթել է Շվեյցարիա, որ մոտ լինի ծեր մորը։ 1953 թվականի նոյեմբերի 10-ին Օտտո Ֆրանկը Ամստերդամում ամուսնացել է իր նախկին հարևանուհու Էլֆրիդ Գեյրինգերի հետ (1905-1998), ով նույնպես եղել էր Օսվենցիմում։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Օտտոյի հարազատների մոտ՝ Բազել։
1957 թվականի մայիսի 3-ին Օտտոն և Յոհանս Կլայմանը հիմնել են Աննա Ֆրանկի ֆոնդը, որի հանգանակություններով 1960 թվականի մայիսի 3-ին «Օպեկտայի» շենքում բացվել է Աննա Ֆրանկի թանգարան։
Օտտո Ֆրանկը մահացել է 1980 թվականի օգոստոսի 19-ին Բազելում՝ թոքերի քաղցկեղից։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Дневник Анны Франк(ռուս.)
«Милая Китти»
Интервью с Евой Шлосс — сводной сестрой Анны ФранкԱննա Ֆրանկի թանգարանի պաշտոնական կայք էջAnne Frank Museum Amsterdam(անգլ.) |
454,435 | Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր | Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր, կիրառվում են էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական սարքավորումներում՝ տարբեր պոտենցիալ ունեցող հոսանքակիր մասերի առանձնացման, կոնդենսատորների ունակության մեծացման համար։ Դրանք նաև ջերմահաղորդիչ միջավայր են էլեկտրական մեքենաներում, ապարատներում և այլն։ Իբրև մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր օգտագործում են դիէլեկտրիկները, որոնք հաղորդիչ նյութերի համեմատությամբ ունեն զգալիորեն ավելի մեծ տեսակարար ծավալային դիմադրություն (109-1020 օհմ•սմ)։ Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերի հիմնական բնութագրերն են՝
տեսակարար ծավալայինն մակերևութային դիմադրությունները,
հարաբերական ղիէլեկտրիկ թափանցելիությունը,
դիէլեկտրիկ թափանցելիության ջերմաստիճանային գործակիցը,
դիէլեկտրիկ կորուստների անկյունը,
էլեկտրական ամրությունը (էլեկտրական դաշտի այն լարվածությունը, որի դեպքում տեղի է ունենում դիէլեկտրիկի ծակում)։Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը դասակարգվում են ըստ՝
ագրեգատային վիճակի,
քիմիական բաղադրության,
ստացման եղանակների։
== Ագրեգատային վիճակ ==
Ագրեգատային վիճակից կախված՝ տարբերում են հետևյալ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը՝
պինդ, ամենաընդարձակ խումբն են կազմում և իրենց հերթին ստորաբաժանվում են մի շարք ենթախմբերի՝ շերտավոր պլաստիկներ, թղթեր և գործվածքներ, լաքագործվածքներ, փայլարներ, Էլեկտւրախեցեղեն նյութեր և այլն։ Այս խմբին են պատկանում նաև լաքերն ու այն հեղուկ բաղադրությունները, որոնք իբրև Մ․ է․ ն․ օգտագործելուց առաջ պնդացվում են։ Էլեկտրական ամրությունը (20 °C-ի և 50 հց հաճախականության դեպքում) տատանվում 1 Մվ/մ-ից մինչև 120 Մվ/մ սահմաններում։
Հեղուկ, էլեկտրամեկուսիչ յուղերն են, այդ թվում նաև նավթային, բուսական և սինթետիկ յուղերը։ Սրանք միմյանցից տարբերվում են մածուցիկությամբ և էլեկտրական բնութագրերով։ էլեկտրական լավագույն հատկություններով օժտված են կոնդենսատորային և մալուխային յուղերը։ Սրանց էլեկտրական ամրությունը 12-25 Մվ/մ է։ Գոյություն ունեն կիսահեղուկ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր՝ վազելիններ։
Գազանման են օդը, էլեգազը (ծծմբի հեքսաֆտորիդ), ֆրեոն-21-ը (դիքլորֆտորմեթան)։ Օդը բնական մեկուսիչ է, ունի 3 Մվ/մ էլեկտրական ամրություն։ Էլեգազի և ֆրեոն-21-ի էլեկտրական ամրությունը 7, 5 Մվ/մ է․ դրանք կիրառվում են հիմնականում մալուխներում և էլեկտրական զանազան ապարատներում։
== Քիմիական բաղադրություն ==
Ըստ քիմիական բաղադրության՝ տարբերում են հետևյալ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը․
օրգանական,
անօրգանական։Առավել տարածված են անօրգանական մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը (Փայլար, խեցենյութեր և այլն)։ Բացի այդ, դրանք լինում են
բնական,
արհեստական, կարող են օժտված լինել էլեկտրական և ֆիզիկաքիմիական ցանկացած հատկություններով, լայնորեն կիրառվում են էլեկտրատեխնիկայում և ռադիոտեխնիկայում։Ըստ նյութի մոլեկուլների էլեկտրական հատկությունների, լինում են՝
բևեռային (դիպոլային), սրանց են պատկանում բակելիտկերը, հալովաքսը, պոլիվինիլքլորիդը, սիլիցիումօրգանական նյութերի մեծ մասը։
Ոչ բևեռային (չեզոք), սրանցից են ջրածինը, բենզոլը, պոլիստիրոլը, պարաֆինը և այլն։Պինդ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերի համար մեծ նշանակություն ունեն մեխանիկական հատկությունները՝ ամրությունը, կարծրությունը, մշակելիությունը, ջերմային հատկությունները՝ ջերմակայունությունը, ջեռակայունությանը (բարձր ջերմաստիճանների ազդեցությանը դիմանալու հատկությունը), ինչպես նաև խոնավաանթափանցությունը, կայծակայունությունը և այլն։ Առավել ջեռակայուն են անօրգանական նյութերը (փայլար, ճենապակի, որոշ ապակիներ)։ Փխրուն նյութերի (ապակի, ճենապակի) համար կարևոր է նաև ջերմաստիճանի անկումներին դիմանալու հատկությունը։ Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերի կարևոր հատկություններից է նաև ջերմահաղորդականությունը։ Հեղուկ մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերում ջերմահաղորդականության գործակիցը մեծացնելու նպատակով ավելացնում են հանքային լցիչներ։ Խոնավաանթափանցությունը բարձրացնելու համար ծակոտկեն մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութերը տոգորում են յուղերով, սինթետիկ հեղուկներով, կոմպաունդներով։ Բացարձակ խոնավակայուն մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր կարելի է համարել ճենապակին, ապակին։ |
486,880 | Հայկական միջնադարյան գաղթավայրերը Եվրոպայում | Հայկական միջնադարյան գաղթավայրերը Եվրոպայում, հայկական գաղթավայրեր, որոնք առաջացել են 11-14-րդ դարերում, երբ կործանվել են Բագրատունիների (1045) և Կիլիկիայի հայոց թագավորությունները (1375)։ Եվրոպայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրք-պարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։
Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։ Գաղութ կամ գաղթօջախ ձևավորվում է այն պարագայում, երբ գաղթողներն օտար երկրում ապրում են համախմբված, ստեղծում են իրենց համայնքը։ Նրանք սովորաբար պահպանում են մայրենի լեզուն, հայրենի դավանանքը, ազգային ավանդույթներն ու դիմագիծը։
== Արևելյան Եվրոպա ==
=== Ղրիմ ===
Ղրիմի թերակղզին գտնվում է Սև ծովի հյուսիսում։ Այն մշտապես եղել է զանազան քաղաքակրթությունների ուշադրության կենտրոնում։ Տարբեր ժամանակներում այստեղ իշխել են հույները, պոնտացիները, բյուզանդացիները, թաթարները և այլք։ Այդ քաղաքակրթությունների հետ հայերը հին ժամանակներից այս կամ այն չափով պահպանել են առևտրական, մշակութային, քաղաքական կապեր։
Ղրիմում մշտական հայ բնակչություն է հաստատվում 9-րդ դարից սկսած։ Դա կապված էր Բյուզանդիայի քաղաքականության հետ։ Հետագայում, հատկապես 14-րդ դարում, մոնղոլներից հալածվող հայ բնակչությունը գաղթում է Ղրիմ։ Հայերի թիվն այնքան է ավելանում, որ թաթարներից հետո նրանք բնակչության քանակով երկրորդն էին։ Իզուր չէ, որ Ղրիմի թերակղզու հարավարևելյան շրջանը հաճախ անվանում էին ծովային Հայաստան: Հայերը բնակվում էին թերակղզու տարբեր քաղաքներում և մի շարք զուտ հայկական գյուղերում։
Ղրիմահայերի ամենանշանավոր կենտրոնն էր Սուրբ Խաչ եկեղեցին։ Այն ոչ միայն հոգևոր, այլև մշակութային կենտրոն էր։ Դարեր շարունակ եղել է հայ սռաքելական եկեղեցու աթոռանիստը։ Կառուցվել է Ստարի Կրիմ (Սուրհաթ) քաղաքից 3, 5 կմ հարավ-արևմուտք գտնվող Գրիցյա կամ Մոնաստիրսկայա լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Լեռը, որի լանջին գտնվում է վանքը, ինչպես նաև ալդ լեռան ստորոտով հոսող գետակը, ժամանակին Սուրբ Խաչ անունն են կրել։ Որոշ ուսումնասիրողների համաձայն՝ Սուրհաթ անունը նույնպես գալիս է հայկական Սուրբ Խաչ անունից։ Նախկինում վանքի հարևանությամբ էր անցնում դեպի առափնյա բնակավայբերր ձգվող առևտրական բանուկ ճանապարհը, որի հետքերը մնացել են մինչ այժմ։ Սուրբ Խաչ եկեղեցու պահպանված ամենավաղ հիշատակությունները վերաբերում են 1347 թվականին։
Ղրիմում կար հայկական մանրանկարչական դպրոց։ Այն հայկական մանրանկարչության կարևոր ճյուղերից է։ Ղրիմի հայ նկարիչների ստեղծագործություններում նկատելի են մայր երկրի արվեստի ավանդներն ու կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը (14-րդ դարի վերջին Ղրիմ էին գաղթել նաև Կիլիկիայից)։ Ղրիմի մանրանկարչության վրա որոշակի ազդեցություն է թողել նաև նոր միջավայրը, ուր ապրել և ստեղծագործել են այլ ժողովուրդներ։ Հայ մանրանկարիչները ստեղծել են մի ուրույն արվեստ, որը բնորոշվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, գծային ու երփներանգային ձևերի յուրօրինակ զուգորդումով։ Ֆոնի ոսկին հաճախ փոխարինվել է մուգ կապույտ գույնով, որը մանրանկարներին հաղորդել է ընդգծված արտահայտչականություն և խորհրդավորություն։
Գրչության առավել նշանակալից կենտրոններն էին Կաֆան (Թեոդոսիա) և Սուրհաթը (այժմ՝ Ստարի Կրիմ)։ Այստեղ աշխատել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, ողջ Ղրիմում հռչակված Նատերի որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը։ Երբ 15-րդ դարի վերջին թաթարները և թուրքերը գրավել են Ղրիմը, հայ գաղութի մշակութային կյանքըն անկում է ապրել։ Գրչատների գործունեությունը կրկին աշխուժացել է 17-րդ դարում։ Նկարիչներից են Նաղաշ էոլպեն, Նիկողայոս Ծաղկարարը, Խասպեկը, որոնք շարունակել են իրենց նախորդների լավագույն ավանդույթները։ Տպագրական տեխնիկայի երևան գալով մանրանկարչական արվեստը իր տեղը զիջել է փորագրությանը, հաստոցային գեղանկարչությանը։ Այս ասպարեզներում ևս Ղրիմի հայերը նշանակալից հաջողություններ են ունեցել, որի ամենավառ արտահայտությունը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունն է։
1385 թվականին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում կառուցվում է մեկ այլ հայկական, կաթոլիկ եկեղեցի՝ Սուրբ Գեորգի։ Նրա հիմնադիրն էր մարկիզ Ասլանը, որը նախկին իսլամադավան էր և ընդունել էր քրիստոնեություն։ Նախկինում Սուրբ Գեորգիի օրվա առթիվ վանական համալիրում կազմակերպվում էր տոնակատարություն, որին մասնակցում էին, ոչ միայն մոտակա և հեռակա գյուղերի հայերը, այլև թաթարները։ Այստեղ է գտնվել Երուսաղեմի պատրարքության ներկայացուցչությունը, և դեպի սուրբ քաղաք ուխտագնացությունները սկսվել են հենց այստեղից։
Ղրիմահայերը մասնակցում էին մերձսևծովյան շրջանների, ինչպես նաև Կովկասի, Հայաստանի և Մոսկվայի հետ կատարվող առևտրին։ Հայ և օտարազգի վաճառականները Ղրիմ էին ներմուծում գործվածքեղեն, մորթեղեն, պերճանքի առարկաներ, համեմունք և այլն։ Ղրիմից արտահանում էին հաց, ձուկ, կաշի, մոմ, աղ և այլն։ Ղրիմահայ վաճառականները սերտ կապերի մեջ էին հատկապես Լվովի հետ։ Նրանց ձեռքում էր գտնվում թաթարական շրջաններում կատարվող առևտրի մենաշնորհը։ Ղրիմահայերն ավելի պակաս չափերով զբաղվում էին նաև արհեստագործությամբ և գյուղատնտեսությամբ։
Ղրիմահայերն ունեին իրենց եկեղեցին ու դպրոցները։ Նրանք կապ էին պահպանում մայր հայրենիքի ու Կիլիկիայի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի, Մոլդովայի և հայաշատ այլ վայրերի հետ։ Այդ կապերը մեծապես նպաստում էին ազգային ավանդույթները պահպանելուն և զարգացնելուն։
=== Լեհաստան ===
Լեհաստանը երկիր է կենտրոնական Եվրոպայում։ Նրա պատմությունը սկսվում է բարձր միջնադարից, երբ արևմտասլավոնական ցեղերից լեհերը առանձնանում են և հիմնադրում իրենց պետությունը։ Երկիրը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է աշխարհագրական տարբեր սահմաններ, և հաճախ ներառել է ներկայիս Ուկրաինայի և Բելառուսի արևմտյան շրջանները։ Ուստի՝ միջնադարյան Լեհաստանի հայկական գաղութներ ասելով հասկանում ենք նաև այդ մարզերի հայկական համայնքները։
Հայերը Լեհաստանին պատկանող ուկրաինական տարածքներում հաստատվել էին 11–12-րդ դարերում՝ կապված Անիի Բագրատունյաց թագավորության կործանման հետ։ Նրանք հայկական համայնքներ են ձևավորում են 13-14-րդ դարերում։ Հայերը, նեղվելով մոնղոլներից, Կիևից և Արևելյան Ուկրաինայից գաղթում են դեպի արևմուտք։ Նրանք հաստատվում և աշխուժացնում են Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի հայ համայնքները։
Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո գաղթականների նոր ալիք է ուղղվում դեպի այդ երկրներ։ Հայկական գաղթօջախներ են առաջանում Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և այլ վայրերում։ Հայ համայնքներն ստանում են դավանանքի ազատություն և տնտեսական ազատ գործունեության իրավունք։ Դատավարությունը տարվում էր սեփական օրենքներով, լեհահայերի դատաստանագրքով, որը կազմված էր հայկական օրենսդրության հիման վրա։ Այս երկրների հայերի գլխավոր զբաղմունքը նույնպես առևտուրն էր, քանի որ նրանք գերազանցապես քաղաքաբնակ էին։ Փոքրաքանակ գյուղեր կամ հատուկենտ թաղամասեր նույնպես նային, որտեղ զբաղվում էին նաև գյուղատնտեսությամբ՝ արհեստագործության հետ զուգահեռ։
Հայկական համայնքների մեջ մեծ էր հատկապես Լվովի գաղթօջախի նշանակությունը։ 14-17-րդ դարերում Լվովը լեհահայերի հոգևոր և վարչական կենտրոնն էր։ Հայկական մյուս գաղութները հաճախ դիմում էին Լվովի հայոց դատարանին։ Լվովում հայերն ունեցել են սեփական կանոնադրությունը։ Հայերն ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և միջազգային առևտրին։ Նրանք արևելյան երկրներից ներմուծում էին գորգեր, կերպասներ, չոր միրգ, համեմունք և այլ ապրանքներ։ Հունգարիայից, Մոլդովայից բերում էին խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։
Կամենեց-Պոդոլսկում հայերը այստեղ հաստատվել են 11-րդ դարից սկսած, երբ կործանվել է Բագրատունիների հայկական թագավորությունը։ Դեպի Ուկրաինա և Լեհաստան հայկական նոր խմբեր են հաստատվում Զաքարյան Հայաստանի անկումից հետո՝ 13-րդ դարում։
17-րդ դարում քաղաքում կար 1200 հայկական ընտանիք։ Կազմելով Կամենեց-Պոդոլսկի բնակչության զգալի մասը՝, հայերը կարևոր դեր են խաղում նրա մշակութային, տնտեսական և ռազմական կյանքում։ Նրանք բնակվում են գլխավորապես քաղաքի հարավարևմտյան հատվածում։ Մինչ այժմ պահպանվում է հայկական թաղամասը որը հայտնի է որպես «Армянский»:
Քաղաքում գտնվում էր հայկական շուկան՝ «Армянский рынок», ինչպես նաև հայկական վանքեր ու դպրանոց, որոնք չեն պահպանվել մինչև մեր օրերը։ Հայկական շուկայից բացի հայ համայնքի հետ քաղաքը կապված է այնպիսի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Հայկական միջնաբերդն ու Հայկական ջրհորը։
Սուրբ Նիկողայոս եկեղեցին (13-14-րդ դարեր), որը Կամենեց-Պոդոլսկի ամենաառաջին հայկական եկեղեցին էր, չէր կարողանում բավարարել հայկական աճող համայնքի հոգևոր կարիքները։ Այն չափերով փոքր եկեղեցի էր, և հայերը փորձում են կառուցել նոր եկեղեցի։ 15-րդ դարում հայկական թաղամասի կենտրոնում՝ որտեղ խաչվում էին երկու հայաբնակ փողոցներ, կառուցվում է հայկական նոր եկեղեցի, որին դարձյալ տրվում է հրաշագործ սուրբ Նիկողայոսի անունը։
Հայկական համայնքներ են հիմնվում նաև ժամանակի մայրաքաղաքներում՝ Կրակովում, Վարշավայում, ինչպես նաև Հին Ռուսիայի մայրաքաղաք Կիևում։
Հայերն ակտիվորեն մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին։ Նրանք դիվանագիտական կարևոր ծառայություններ են կատարել, մասնակցել են թուրքական նվաճումների դեմ մղվող պայքարին։ Վիեննայի ճակատամարտում (1683), որտեղ թուրքերը գլխովին ջախջախվեցին, լեհական բանակում կռվում էին նաև 5 000 հայեր։
Լեհահայ գաղութներն ապրել են բեղմնավոր կյանքով։ Հայկական բոլոր համայնքներում կային դպրոցներ։ 17-րդ դարի սկզբին Լվովում հիմնվում է հայկական տպարան։ Զարգանում են մշակույթի մյուս ճյուղերը, այդ թվում և ճարտարապետությունը։ Լվովում կառուցված հայկական տաճարը (1363) մինչև այժմ կանգուն է։
Տեղի հայերին հարկադրաբար կաթոլիկ դարձնելու և տրված արտոնությունները վերացնելու պատճառով հայ գաղթօջախներն անկում ապրեցին։
=== Բուլղարիա ===
Բուլղարիան գտնվում է Բալկանյան թերակղզու կենտրոնական հատվածում՝ Սև ծովի արևմտյան ափին։ Այն հյուսիսից սահմանակցում է Հունաստանին։ Ավելի հյուսիս գտնվում է Ռումինիան։ Այս երկրները դարեր շարունակ կազմել են Հռոմեական կայսրության, ապա՝ Բյուզանդիայի անբաժան մասը։ Հայերի ավանդական կապերը հունա-հռոմեական մարզերի հետ շարունակվել են նաև այդ կասյորությունների վերացումից հետո։
Արաբական տիրապետության շրջանում հայերը դիմում էին արտագաղթի՝ դեպի Բյուզանդիա։ Նրանց շարքերում էին գյուղացիներ ու արհետսավորներ, հոգևորականներ ու ազնվականներ։ Ազնվական ընտանիքներից հատկապես հայտնի էր երբեմնի հզոր Մամիկոնյան տոմը։ Բյուզանդական կայսրերը ևս պարբերաբար կազմակերպում էին հայերի բռնագաղթեցումներ։ Այդ եղանակով Բալկաններում հայկական հոծ զանգվածներ են հաստատվում։ Դեռ 11-րդ դարում Պլովդիվ քաղաքի մոտ հիմնվում է Սուրբ Աստվածածին վանքը։ Դա քաղաքի մերձակայքում հաստատված հայերի հոգևոր կենտրոնն էր։ Հետագայում՝ ատկապես 14-15-րդ դարերում, հայկական գաղթօջախներ են առաջանում Սոֆիայում, Վառնայում, Բուրգասում և այլուր։
Բուլղարահայերի ճնշող մեծամասնությունն արհեստավորներ էին։ Նրանք զբաղվում էին ոսկերչությամբ, պղնձագործությամբ, դարբնությամբ, մանածագործությամբ, կաշեգործությամբ և այլ արհեստներով։ Մեծ համբավ էին վայելում, օրինակ, Սոֆիայի հայ դարբինները։ Հայերն ունեին իրենց արհեստանոցները, որոնք միաժամանակ ծառայում էին որպես վաճառատեղի։ Բացի այդ՝ բուլղարահայ արհեստավոր-վաճառականներն ակտիվ դեր էին կատարում Բալկանների ներքին և արտաքին առևտրում։ Հայերի մի զգալի մասը հաստատվել էր գյուղերում։ Գյուղատնտեսության զարգացման համար Բուլղարիայի ծովափնյա կլիման նպաստավոր էր։ Նրանք զբաղվում էին երկրագործությամբ, հատկապես այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Հայ պատմիչների վկայությամբ այս ժամանակաշրջանում Ֆիլիպոպոլսի (Պլովդիվ) ամրոցի պահակախումբը բաղկացած էր հիմնականում հայ զորականներից։ Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, ինչի արդյունքում ստեղծվել է կենցաղի, սովորույթների և ավանդույթների ընդհանրություն։ Բուլղարիայում եղել են հայ գրչության կենտրոններ։
=== Ռումինիա ===
Ռումինիան երկիր է Բալկանյան թերակղզու հյուսիսում, և երբեմն համարվում է կենտրոնական Եվրոպա։ Այն բաղկացած է Վալախիա, Տրանսիլվանիա և այլ մարզերից։ Ռումինական է համարվում նաև Մոլդավիան, որը ժամանակին անջատվել էր մայր երկրից և բռնակցվել Խորհրդային Միությանը՝ որպես կիսանկախ միավոր՝ Մոլդովական ԽՍՀ։
Ռումինիայի տարածքում հայաշատ գաղութներ առաջացան 14-րդ դարում։ Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է 15-րդ և հաջորդ դարերում։ Հայերը հաստատվել են Սուչավայում, Յաշում, Ֆոկշանում և այլ քաղաքներում։ Հայաշատ կարևոր կենտրոններն ունեին իրենց ինքնավարությունը՝ քաղաքային խորհուրդները։ Դատավարությունը կատարվում էր ազգային ավանդույթներով։ Հայկական դատարանը գլխավորում էր քաղաքագլուխը։ Ժամանակակից մայրաքաղաք Բուխարեստում հայերը կառուցում են առաքելական եկեղեցի՝ Սուրբ Հրեշտակապետաց։ Դա հայկական առաջին եկեղեցին էր, որ հիմնադրվել էր 1581-1629 թվականներին, այն հավասարապես ծառայում էր ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին։ Երբ 1638 թվականին այն անցավ կաթոլիկ եկեղեցու տնօրինությանը, ուղղափառ հայերը կառուցեցին մեկ այլ՝ փայտե եկեղեցի։ Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց ներկա եկեղեցին կառուցվեց 1911-1915 թվականներին նույն տեղում, ճարտարապետ Գրիգոր Չերքեզի նախագծով։
Հայերի դերը մեծ էր երկրի ներքին և արտաքին առևտրում։ Նրանք հմտորեն օգտագործում էին դեպի Լեհաստան և Ռուսաստան տանող ցամաքային և ջրային ուղիները։ Սև ծովում նրանք ունեին առագաստանավեր։ Ցամաքային ուղիներում հայ առևտրականների քարավանները հայտնի էին «հայկական սայլեր» անունով։ Ռումինիայի հայաշատ կենտրոնները նաև արհեստագործության նշանավոր օջախներ էին։ Ռումինահայերը սերտ հարաբերություններ են ունեցել Ղրիմի, Կոստանդնուպոլսի, Լեհաստանի հայության հետ։ Հայերը շինարարական լայն գործունեություն են ծավալել, կառուցել եկեղեցիներ, տաճարներ։ Նրանք ունեցել են ազգային դպրոցներ։ Այստեղ ևս հայերն օգտվում էին դավանանքի ազատությունից։
17-րդ դարի կեսերից Մոլդովայից հայերն սկսում են հաստատվել Տրանսիլվանիայում, որտեղ հայկական համայնքներ կային դեռևս 14-15-րդ դարերից։
== Արևմտյան Եվրոպա ==
=== Իտալիա ===
Իտալիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Ապենինյան թերակղզու վրա։ Նրա բնակչության հետ հայերը տնտեսական, քաղաքական մշակութային կապեր են ունեցել դեռ Հռոմեական կայսրության գոյության ժամանակներից։ Իտալիայի վաճառաշահ քաղաքներում հայկական համայնքներ սկսել են առաջանալ 13-14-րդ դարերում, երբ Իտալիան դեռ միայն աշխարհագրական անուն էր, և նրա քաղաք-պետությունները գտնվում էին Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության կազմում։ Հայերն այստեղ էին գալիս հատկապես Կիլիկիայից և Ղրիմից։
Կիլիկիայի հայկական թագավորությունը սերտ կապեր է հաստատում իտալական քաղաքների հետ դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակ։ Իտալիայի մի շարք քաղաքներում (Հռոմ, Ջենովա, Վենետիկ, Լիվոռնո) 13-14-րդ դարերում հայերը հիմնել էին իրենց համայնքները։ Ամենախոշոր և կարևոր գաղթօջախը գտնվում էր Վենետիկում։ Այստեղ ժամանող հայ վաճառականներն ունեին իրենց կենտրոնատեղին՝ Հայոց տուն: Այն փողոցը, որտեղ գտնվել է «Հայոց տունը», կոչվել է Հայոց փողոց: «Հայոց տունը» հետագայում ընդարձակվում է, նրա շրջակայքում կառուցվում են եկեղեցիներ։ 15-16-րդ դարերում Վենետիկի գաղթօջախը կազմակերպված հայկական կենտրոն էր։ Հայերը ներմուծում էին բամբակ, մետաքս, աղ, չամիչ, ցորեն, պղինձ և այլն։ Պարսկական մետաքսի ներմուծումը հիմնականում կապված էր հայերի անվան հետ։ Վենետիկում հաստատվել էին վաճառականական բազմաթիվ տներ։ Մեծահարուստ այդ վաճառականներից բացի կային նաև մանր ու միջին առևտրականներ, որոնք կրպակներ ունեին Սուրբ Մարկոսի հրապարակում։
Իտալիայի քաղաքներում հաստատվել էին զգալի թվով արհեստավորներ։ Նրանք աշխատում էին գերազանցապես նավաշինական արհեստանոցներում։ Սակայն Վենետիկը հայերի համար նշանավոր էր հատկապես մշակույթի առումով։ Հայ մշակույթի ամենակարևոր նվաճումներից մեկը՝ հայկական տպագրությունը, սկզբնավորվել է Վենետիկում՝ 1512 թվականին։ Այն հիմնադրել է Հակոբ Մեղապարտը՝ տպագրության գյուտից ընդամենը կես դար անց։
Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–1513 թվականին և լույս է ընծայել 6 գիրք (պահպանվել են 5-ը)։ Տպագիր գրքերից առաջինը՝ «Ուրբաթագիրքը», աղոթքների ու մաղթանքների ժողովածու է, ընդգրկված են ընդարձակ հատվածներ Ավետարանից, մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից։ Այնուհետև տպագրել է «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան» գրքերը, որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513 թվականին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»։ Այն ներկայացնում է պատարագի կարգը Հայ եկեղեցում։ «Աղթարք»-ում ընդգրկված են հետաքրքրաշարժ զրույցներ, երազների և աստղագուշակության մեկնություններ։ «Պարզատումարը», 1512 թվականից սկսած, հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է։ «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից։
Հակոբ Մեղապարտի տպագրությունը հետագայում դարձել է հայկական գրատպության զարգացման հիմքը։ Նրա տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը և այլն) օգտագործել են հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը, ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը, եվրոպացի շատ տպագրիչներ։
=== Նիդերլանդներ ===
Նիդերլանդները պետություն է Արևմտյան Եվրոպայում՝ Հյուսիսային ծովի ափին։ Այն կազմավորվել է 16-րդ դարի ընթացքում։ Նրա հարավային հատվածը՝ Ֆլանդրիա նահանգի գլխավորությամբ (Բելգիա), միացել է Իսպանիային, ապա սերտ կապեր հաստատել Ֆրանսիայի հետ։ Մինչդեռ հյուսիսային հատվածը՝ Հոլանդիան, բռնել է զարգացման ինքնուրույն, անկախ ուղի։ Հոլանդիայի պատմության ոսկեդար է համարվում 15-17-րդ դարերը, երբ նրա ռազմաքաղաքական իշխանությունը հաստատվում է մի քանի աֆրիկյան և ասիական երկրների վրա, և Հոլանդիան վերածվում է աշխարհակալ տերության։
Նիդերլանդներում հայերը հաստատվել են դեռ 14-րդ դարից սկսած։ Հայ վաճառականները հաստատվում էին հատկապես Ամստերդամում, որը համաշխարհային առևտրի և մշակույթի ճանաչված կենտրոն էր։ Քաղաքը ձեռք էր բերել «Եվրոպայի կայսրուհու» համբավ էր ձեռք բերել։ Այստեղ 17-րդ դարի սկզբներից հիմնվում են առևտրական տներ, և ձևավորվում է հայկական համայնքը։ Որոշ հայ առևտրականներ ունեցել են իրենց սեփական նավերը։ Տարեգրության մեջ պահպանվել է, որ 1653 թվականին Ամստերդամից դեպի Զմյուռնիա ճանապարհված հինգ նավերից երկուսը հայկական էին, և կոչվում էին՝ «Հայկական վաճառական» ու «Պարսկական վաճառական»։ Այստեղ ևս հայկական գաղթօջախը նշանավորվում է հայկական տպագրությամբ։ Ամստերդամում առաջին հայկական տպարանը հիմնվում է 1660 թվականին։ Այնտեղ կարճ ժամանակում տպագրվում են բազմաթիվ գրքեր։
Ամստերդամի գաղթօջախը թուլանում է Նիդերլանդների թուլացմանը զուգընթաց, և մարում 18-րդ դարի վերջում, երբ ռազմաքաղաքական ասպարեզում Իսպանիային, Պորտուգալիային և Նիդերլանդներին փոխարինելու էին եկել Անգլիան և Ֆրանսիան։
== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
Հայկական միջնադարյան գաղթավայրերը Ասիայում |
494,125 | Ճանճասպան | Ճանճասպան (լատ.՝ Amanita), գլխարկավոր սնկերի ճանճասպանայինների ընտանիքի ցեղ։ Հայտնի է մոտ 600 տեսակ, որը ներառում են ամենաթունավոր սնկերից մինչև ուտելի սնկեր։ Սնկային թունավորումների մահերի 95%-ը այս ցեղի սնկերից է։ α-amanitin-ը ճանճասպաններում հանդիպող ամենամահաբեր թույնն է։ Ցեղի լատիներեն անվանումը ենթադրաբար ծագել է Կիլիկիայի Ամանոս լեռան անունից։
== Տարածվածությունը Հայաստանում ==
ՀՀ-ում՝ 11 տեսակ։ Առավել տարածված են դժգույն գարշասունկը (A. phalloides) և կարմիր ճանճասպանը (A. muscaria)։ Երեք տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում՝ ճանճասպան վառ դեղին (անհետացման եզրին գտնվող - NT), ճանճասպան կարմիր (խոցելի - VU) և դժգույն գարշասունկ (խոցելի - VU)։
== Թունավորություն ==
Ճանճասպանի որոշ տեսակներ հայտնի են իրենց թունավորությամբ։ Այդ տեսակները պարունակում են ամատոքսիններ, որոնք առաջացնել լյարդի անբավարարություն և մահ։ Թունավոր տեսակներից են՝ դժգույն գորշասունկը (A. phalloides), A. virosa, A. bisporigera, A. ocreata և A. verna։
Վերջերս Lepidella ենթացեղի որոշ տեսակներ նույնպես դասվել են որպես թունավոր, քանի որ առաջացնում են երիկամային սուր անբավարարություն, այդ թվում՝ A. smithiana հյուսիսարևմտյան Հյուսիսային Ամերիկայում, A. pseudoporphyria՝ Ճապոնիայում ևA. proxima Հարավային Եվրոպայում։
== Ուտելիություն ==
Չնայած որոշ ճանճասպաններ ուտելի են, շատ սնկերի մասնագետներ խորհուրդ են տալիս հեռու մնալ ճանճասպան ցեղի սնկերը ուտելուց, քանի դեռ տվյալ տեսակը վստահորեն ուտելի չի նույնականացվել։ Եթե տեսակը սխալ է նույնականացվել, սնկի օգտագործումը կարող է հանգել թունավորման կամ մահվան, քանի որ տվյալ ցեղը պարունակում է մեծ քանակով թունավոր և մահացու սնկեր։
== Հոգեներգործուն տեսակներ ==
Կարմիր ճանճասպանը պարունակում է մուսկիմոլ, իբոտենաթթու, որոնք ունի հոգեներգործուն ազդեցություն։ Սիբիրի տեղաբնիկների կողմից այս սունկը լայնորեն կիրառվել է որպես էնթեոգեն՝ հոգեներգործուն նյութ, որը ձևափոխում է զգայությունները, տրամադրությունը, գիտակցությունը, ճանաչողությունը և վարքը՝ հոգևոր զարգացման, ծիսական, կրոնական նպատակներով։ Արևմտյան Սիբիրի ուրալյան լեզուներով խոսող համարյա բոլոր ժողովուրդները և Ռուսաստանի հեռավոր արևելքի հնասիական լեզուներով խոսողները կիրառել են կարմիր ճանճասպանը։ Կենտրոնական Սիբիրի թյուրքական և տունգուսական ցեղերի կողմից սնկի կիրառման հազվադեպ դեպքեր են գրանցված, որը թույլ է տալիս ենթադրել, թե կարմիր ճաճասպանը չի օգտագործվել նրանց կողմից։
Հովազային ճանճասպանը նույնպես պարունակում է մուսկիմոլ, բայց ավելի հազվադեպ է կիրառվել որպես էնթեոգեն։ Ճանճասպանների հոգեներգործուն նյութեր պարունակող տեսակներն են՝
Ճանճասպան
Ճանճասպան կարմիր - A. muscaria
Ճանճասպան գարշասնկանման - A. citrina
Ճանճասպան վառ դեղին - A. gemmata
Ճանճասպան հովազային - Amanita pantherina var. abietum
Ճանճասպան պորֆիրանման - A. porphyria
Ճանճասպան թագավորական - A. regalis
Tricholoma
Tricholoma muscarium
== Ծանոթագրություններ == |
966,471 | Արշակ Քոչինյան | Արշակ Քոչինյան (հունվարի 1, 1963(1963-01-01), Վահագնի, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)։
== Կենսագրություն ==
Արշակ Քոչինյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին, Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։
Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը։ 1994 թվականին մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին։ Հեղինակ-երգերի կատարող է։ 1995 թվականին ունեցել է հեղինակային երգերի մենահամերգ։ Քոչինյանի ստեղծագործությունները տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։
== Երկեր ==
Բեստիարներ-եռերգություն, Երևան, 2010։
Բեստիարներ, Երևան, 2004։
Հիշողության հայելի, Երևան, 1994։
== Պարգևներ ==
ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալ, 2011
«Անմար կրակներ» ռազմահայրենասիրական ԲՀԿ «Հայոց արծիվ» մեդալ, 2009
«Մխիթար Սեբաստացի» գրական մրցանակ, 1999
ՀՀ ՊՆ «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան, 1997
== Ծանոթագրություններ == |
836,401 | Ֆոգերնոն | Ֆոգերնոն (ֆր.՝ Fauguernon), համայնք Ֆրանսիայի Ստորին Նորմանդիա մարզի Կալվադոս գավառում:
Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 249 մարդ, բնակչության խտությունը` 33.60 մարդ/կմ²: Բնակավայրը զբաղեցնում է 7.41 կմ² տարածք:
== Աշխարհագրություն ==
Գտնվում է Փարիզ քաղաքից 160 կմ արևմուտք, Կան քաղաքից` 50 կմ արևելք:
== Բնակչություն ==
Բնակչության քանակը ըստ տարիների
Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ
== Տնտեսություն ==
2010 թվականին ուներ 157 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 108-ը, իսկ ոչ ակտիվները` 49: Ակտիվության ցուցանիշը կազմում է 68,8 %: 108 աշխատունակ մարդկանցից աշխատել է 104 անձ (56 տղամարդ և 48 կին): Գործազուրկ են եղել 4 անձ (1 տղամարդ և 3 կին): 49 անաշխատունակներից 16-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 24-ը` թոշակառուներ, իսկ 9-ը չեն աշխատել տարբեր պատճառներով:
== Տես նաև ==
Կալվադոս գավառի համայնքների ցանկ
== Արտաքին հղումներ ==
INSEE
== Ծանոթագրություններ == |
94,723 | FIFA 13 | FIFA 13-ը համակարգչային խաղ է, որը հրատարակել է Electronic Arts ընկերությունը 2012 թ.-ին սպորտային սիմուլյատոր ժանրով։ Մշակել է Electronic Arts-ի դուստր ձեռնարկություն՝ կանադական EA Canada-ն։ Խաղը Եվրոպայում թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ ԱՄՆ-ում նույն թվականի սեպտեմբերի 24-ին։
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք
FIFA 13 թրեյլեր |
268,572 | Այվաճուղ | Այվաճուղ, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Ջանիկի գավառում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
== Տես նաև ==
Տրապիզոնի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
415,360 | Կուռսի (գյուղ, Պուուռմանի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿուռսիԿուռսի (էստ․՝ Kursi), գյուղ Էստոնիայի Յիգևամաա նահանգի Պուուռմանի շրջանում։
2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 46 մարդ։
== Տես նաև ==
Էստոնիայի վարչական բաժանում
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն)
Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն) |
434,362 | Գավրա | Գավրա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում, Սեբաստիա քաղաքից 20-25 կմ արևելք։
== Պատմություն ==
Գյուղն առաջին անգամ համիդյան ջարդարարներից կողմից ավերվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
== Բնակչություն ==
XX դարի սկզբին ուներ 60 տուն՝ 438 հայ բնակչով, իսկ 1915 թվականին ուներ 200 տուն հայ բնակիչ։
== Տնտեսություն ==
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
== Պատմամշակութային կառույցներ ==
Գավրան ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։
== Կրթություն ==
Գյուղում կար Մեսրոպյան անունով ազգային վարժարան։
== Աղբյուրներ ==
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
== Տես նաև ==
Սեբաստիայի նահանգի հայաբնակ բնակավայրեր
== Ծանոթագրություններ == |
28,188 | Մ.թ.ա. 392 |
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
302,536 | Դեպուտատսկի | Դեպուտատսկի (ռուս.՝ Депутатский), քաղաքատիպ ավան Ռուսաստանի Սախա-Յակուտիայի հանրապետության Ուստ-Յանսկի ուլուսի կազմում։
Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 2983 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
52,421 | Ռիկարդո Կառվալյու | Ռիկարդո Կառվալյու (պորտ.՝ Ricardo Alberto Silveira Carvalho, մայիսի 18, 1978(1978-05-18), Amarante, Porto District, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։
== Նվաճումներ ==
=== Պորտու ===
Պորտուգալիայի չեմպիոն 1999, 2003, 2004
Պորտուգալիայի գավաթակիր 2003
ՈՒԵՖԱ-ի գավաթակիր 2003
Չեմպիոնների լիգայի գավաթակիր 2004
=== Չելսի ===
Ֆուտբոլային լիգայի գավաթակիր 2005, 2007
Անգլիայի չեմպիոն 2004/2005, 2005/2006, 2009/2010
Անգլիայի գավաթակիր 2007, 2009, 2010
Անգլիայի սուպերգավաթակիր 2005, 2009
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից 2009
=== Ռեալ Մադրիդ ===
Իսպանիայի գավաթակիր 2011
== Ծանոթագրություններ == |
628,783 | Տերեփուկ կապույտ | Տերեփուկ կապույտ (լատ.՝ Centauréa cyánus), աստղածաղկազգիների ընտանիքի երկշաքիլավոր, միամյա, ձմեռող մոլախոտ։ Ունի 75 սմ բարձրությամբ ցողուն։ Ներքևի տերևները փետրային են, վերևի տերևները գծային և նշտարաձև։ Բույսը ծաղկում է հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ 1000 սերմիկը կշռում է 4,5 գրամ։ Բույսը տալիս է 700-ից մինչև 1600 սերմ։ Տարածված է Եվրոպայի և Ասիայի միջին գոտիներում։
Հանդիպում է անտառների, բացատների, ճանապարհների եզրերին, որպես մոլախոտ՝ բանջարանոցներում և հացահատիկային մշակաբույսերի դաշտերում։
== Քիմիական բաղադրություն ==
Բույսի եզրային ծաղիկները պարունակում են ֆլավոնոիդ պելարգոնին քլորիդ, անտոցիաներ, ցիանիդներ, չուսումնասիրված գլիկոզիդներ, պոլիցետիլենային Ջրաթուրմ պատրաստելու հանար 10 գ հումքը 10 րոպե թրմում են 200 մլ եռման, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-1/2 բաժակ, օրական 2-3 անգամ՝ միացություններ, իսկ պտուղները՝ դառը ալկալոիդներ, լորձ, մոմ, կարոտին, C վիտամին։
== Կիրառման եղանակներ ==
Միզուղիների բորբոքումների և սպաստիկ երևույթների ժամանակ։
Որպես հակառևմատիկ միջոց՝ վերցնում են հինգական գրամ տերեփուկի, վաղենակի և քաջվարդի ծաղիկներ, գիհու պտուղներ, դառնանուշ մորմի ընձյուղներ, բեկտենու կեղև, տասական գրամ թանթրվենու ծաղիկ, եղինջ և քսանական գրամ ուռենու կեղև, ձիաձետ և կեչու տերևներ։
== Այլ օգտակար հատկանիշներ ==
Տերեփուկը տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի։ Ստացվող մեղրը դեղնականաչավուն է, նշբույր, յուրահատուկ, քիչ դառնավուն համով։ Բույսից ստացվում է վառ երկնագույն ներկ, որն օգտագործվում է պարֆոմերիայում և սննդի արդյունաբերության մեջ։ Նրանով ներկում են նաև բրդեղենը։ Անասունները այն չեն ուտում, արածելիս երբեմն լինում են թունավորման դեպքեր։
== Բուժական նշանակություն ==
Բուժման նպատակով օգտագործում են միայն եզրային, ձագարաձև, կապույտ ծաղիկները, որոնք հավաքում են ձեռքով, լրիվ բացվելուց հետո, հունիս–հուլիս ամիսներին։ Հավաքված հումքը չորացնում են անմիջապես, ստվերում` լավ քամահարվող տեղում։ Ճիշտ մշակման դեպքում հումքը պահպանում է բնական գույնը։ Տերեփուկը ժողովրդական բժշկության հանրահայտ դեղաբույսերից մեկն է։ 12-րդ դարի բժշկական ձեռագրերում նշված է, որ դեղաբույսի տրորված սերմերը բուժում են գորտնուկը, իսկ ծաղկաթերթիկների եփուկն օգտակար է սրտխփոցների, դեղնուկի և լյարդի այլ հիվանդությունների ժամանակ։ Ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների եփուկներն օգտագործվում են աչքի բորբոքային հիվանդությունների, տեսողական հոգնածության ժամանակ։ Եփուկներով թրջոցներն օգտագործվում են ֆուրունկուլյոզի, էկզեմայի, տրոֆիկ խոցերի, արգանդային արյունահոսության դեպքում։ Ծաղկի բաժակի եփաթուրմը՝ արգանակը, օգտագործվում է որպես միզամուղ ցիստիտի, հազի և կապույտ հազի, նյարդային և ստամոքսային հիվանդությունների, արգանդային արյունահոսությունների և երեխաների փորլուծության ժամանակ։
Բույսի ծաղիկները Հնդկաստանում օգտագործվում են որպես ցավազրկող միջոց կոնյունկտիվիտների ժամանակ, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր ուժերի թուլացման դեպքում։ Չեխական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը օգտագործում են դեղնուկի և աչքի հիվանդությունների ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների թուրմը օգտագործում են որպես ստամոքսը տոնուսավորող և ախորժակը գրգռող միջոց։
== Պատկերասրահ ==
Տերեփուկ կապույտ
== Աղբյուրներ ==
Ռ. Ս. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ «Լույս»հրատարակչությունը Երևան-1980
== Ծանոթագրություններ == |
251,960 | Ռակիտնոե (գյուղ, Կրեմենչուգի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՌակիտնոեՌակիտնոե (ուկրաիներեն՝ Рокитне), գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգի շրջանում։
2001 թվականի տվյալներով Ռակիտնոե գյուղում բնակվում էր 1 124 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.) |
502,761 | Մոնտեֆանո | Մոնտեֆանո (իտալերեն՝ Montefano), կոմունա Իտալիայում, գտնվում է Մարկե շրջանում՝ Մաչերատա պրովինցիայում։ Բնակչությունը կազմում է 3479 մարդ (2008 թվականի տվյալներով), բնակչության խտությունը՝ 95 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 34 կմ²։ Փոստային ինդեքս՝ 62010։ Հեռախոսային կոդ՝ 0733։
== Ժողովրդագրություն ==
Բնակչության գրաֆիկը.
== Համայնքի վարչակազմը ==
Հեռախոս։ 0733 851911
Էլ-փոստ։ [email protected]
Պաշտոնական կայք։ http://www.montefano.sinp.net
== Արտաքին հղումներ ==
Պաշտոնական կայք (իտալ.)
Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. |
74,236 | Հանքոկ շրջան (Թենեսի) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանքոկ շրջան (այլ կիրառումներ)Հանքոկ շրջան (անգլ.՝ Hancock County), ԱՄՆ Թենեսի նահանգի 95 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 575 կմ² է, բնակչությունը՝ 6.780 մարդ (2000 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Սնիդվիլ բնակավայրը։ Կազմավորվել է 1844 թ.։ |
1,088,517 | Գրքերի հավաքածու | Գրքերի հավաքածու, գրքերի հավաքորդություն, ներառյալ՝ տվյալ կոլեկցիոներին հետաքրքրող գրքերի որոնումը, ձեռք բերումը, դասակարգումը, ցուցակագրումը, ցուցադրումը, պահումը և պահպանումը։ Գրքերի հանդեպ սերը կոչվում է գրքասիրություն կամ բիբլիոֆիլիա (bibliophilia), իսկ նա, ով սիրում է կարդալ, հիանալ, և այն անձը, որը հավաքում է գրքեր հաճախ կոչվում է գրքասեր կամ բիբլիոֆիլ (bibliophile), բայց կարող է նաև կոչվել բիբլիոլեթր (bibliolater), որը նշանակում է չափազանց նվիրված լինել գրքերին, կամ գրքամոլ, որը մեկ այլ տերմին է գրքի հանդեպ սեր ունեցող մարդկանց համար։
Գրքեր հավաքելը կարող է հեշտ և էժան լինել։ Գոյություն ունեն միլիոնավոր նոր և օգտագործված գրքեր, և հազարավոր գրախանութներ, այդ թվում՝ գրքերի օնլայն խանութներ, ինչպիսիք են Abebooks, Alibris, Amazon և Biblio.com կայքերը։ Գրքերը կարող են հավաքվել նաև աուդիո ձևաչափով այնպիսի կայքերի միջոցով, ինչպիսիք են Audible, Google Audiobooks, Librivox, Kobo Audiobooks և Downpour կայքերը։ Օգտատերերը կարող են ունենալ մեծ գրադարան, նրանք կարող են ցանկացած պահի մուտք գործել հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով։ Տպագիր գրքերի պես, աուդիո գրքերը նույնպես կարող են կուտակվել երկար տարիների ընթացքում։ Գրքերի հարուստ կոլեկցիոներները ձգտում են այնպիսի հազվագյուտ օրինակների, ինչպիսիք են Գութենբերգի Աստվածաշունչը և Շեքսպիրի «Առաջին Ֆոլիո»-ն, գրքեր, որոնք և՛ հայտնի են, և՛ չափազանց արժեքավոր։ Ավելի քիչ միջոցներ ունեցողները կարող են հավաքել սիրելի հեղինակի գործերը, ժամանակակից գրողների առաջին հրատարակությունները կամ գրքեր՝ որևէ թեմայի շուրջ։ Գրքերի արժեքը, ընդհանրապես, կախված է տվյալ հրատարակության պահանջարկից, առկա օրինակների թվից և գրքի վիճակից։ Օրինակ՝ «And to Think That I Saw It on Mulberry Street» գրքի առաջին հրատարակության արժեքը կարող է հասնել 12,000 դոլարի, եթե այն գտնվում է լավ վիճակում։ Որոշ կոլեկցիոներներ միանում են ընկերությունների, ինչպիսին է «The Fine Press Book Association» ընկերությունը, որը նախատեսված է այն կոլեկցիոներների համար, ովքեր հետապնդում են ժամանակակից նուրբ տպագրությանը։ «The Private Libraries Association» ընկերությունը նույնպես անդրադառնում է ժամանակակից նուրբ տպագրությանը, բայց այն ավելի ընդհանրական է։
== Գրքերի հավաքման պատմություն ==
Հին աշխարհում պապիրուսները և մագաղաթները (գրքի առաջին օրինակները ձեռագրի տեսքով) հավաքվել են թե՛ հրատարակությունների և թե՛ առանձին անհատների կողմից։ Պահպանվել են հիշատակումներ նաև այդ դարաշրջանի գրքասերների մասին։ Պատմաբան Քսենոփոնը արհամարհական ձևով է գրել մի մարդու մասին, ով փորձել էր ավելի շատ գրքեր հավաքել, քան իր ընկերները։ Սենեկա Կրտսերը թերահավատորեն էր վերաբերվում նրանց, ովքեր հավաքում էին գրքեր, որոնք չէին կարդում։ Նա հարցնում էր․ «Այդքան շատ գրադարաններ և գրքեր ունենալու օգուտը ո՞րն է, եթե գրքեր հավաքողը վերնագրերն հազիվ թե կարողանա կարդալ իր ողջ կյանքի ընթացքում»։ Արևմտյան հնության գրքեր հավաքողները գնահատում էին ճշգրիտ տառադարձությունը և բարձրորակ նյութերը։
1344 թվականին անգլիացի եպիսկոպոս Ռիչարդ դե Բուրին գրել է «The Philobiblion» ակնարկների ժողովածուն, որտեղ նա գովաբանել է գրքերի հանդեպ եղած սերն ու գնահատանքը։ Ֆիլիպ Բարի թագավորը հավաքել է «մոտ վեց հարյուր ձեռագրերի հավաքածու իր թագավորության գագաթնակետին», որն այդ ժամանակ ամենամեծ մասնավոր հավաքածուն էր։
15-րդ դարում Յոհան Գուտենբերգի հայտնագործած տպագրահաստոցի ի հայտ գալիս, որը հանգեցրեց էժան և շատ գրքերի հրատարակությանը, ինչպես նաև Վերածննդի դարաշրջանի տնտեսական, սոցիալական և քաղաքական փոփոխություններից հետո գրքերի հավաքելը մեծ առաջընթաց ունեցավ։ Ժան Գրոլյեն՝ Ֆրանսիայի գլխավոր գանձապահը, այս ժամանակշրջանի ամենամեծ գրքասերն էր և գիրքեր հավաքողը։ Գրոլյեն ուներ 3000 գրքից բաղկացած գրադարան և հայտնի էր նրանով, որ սիրում էր լատինական դասականներ և հարուստ զարդարանք ունեցող գրքեր։ Նա եղել է «Aldine Press»-ի հովանավորը, որը հիմնադրվել է Վերածննդի դարաշրջանի նշանավոր տպագրիչ, խմբագիր և հրատարակիչ Ալդուս Մանուտիուս Ավագի կողմից։
Հեղափոխության ժամանակ բազմաթիվ վանական գրադարաններ ոչնչացվել են, դրանց պարունակությունը հաճախ՝ նույնպես։ Անգլիացի հնավաճառն արձագանքել է Հենրի VIII-ի կողմից վանքերի ոչնչացման գործընթացին։ Էդուարդ VI-ի հանձնակատարները թալանել են համալսարանի, քոլեջի և վանական գրադարանները։ Եվ գրքերը ոչնչացումից փրկելու համար նրանք, ովքեր կարող էին, օրինակ՝ արքեպիսկոպոս Մեթյու Պարկերը և Սըր Ռոբերտ Քոթոնը, սկսեցին հավաքել դրանք։
17-րդ դարի վերջին միլիոնավոր տպագիր գրքեր շրջանառության մեջ էին մտել, և սկսել էին տեղի ունենալ գրքերին նվիրված աճուրդներ, նաև թողարկվել գրքերին նվիրված տպագիր հավաքածուներ գրավաճառների և աճուրդ իրականացնող ընկերությունների կողմից Եվրոպայում և Ամերիկայում, ինչը հանգեցրեց գրքեր հավաքելու աճին՝ ավելի գրագետ հասարակության շրջանում։
18-րդ դարում ռոմանտիզմի դարաշրջանի սկսվելու և դրա անցյալի վրա կենտրոնանալու հետ միասին, գրքեր հավաքողները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել հին գրքերի, հնատիպ հրատարակությունների և ձեռագրերի նկատմամբ։ Այս նոր շեշտադրումը սկսվել էր հին գրքերի՝ շուկայում մեծ շրջանառությունից Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմների ընթացքում վանական և արիստոկրատական գրադարանների ոչնչացումից հետո։
Բրիտանական Ուիգ քաղաքական գործիչ Ջորջ Ջոնը, 2-րդ կոմս Սփենսերը (1758-1834) հավաքել է տասնյակ հազարավոր հատորներ։ Նրա հավաքածուի ամենալավ հատորների թվում էին դասականների առաջին հրատարակությունները՝ աշխատություններ, որոնք հրապարակվել են հայտնի հրատարակչությունների կողմից, հատկապես «Aidine Press»-ի հրատարակությունների գրեթե ամբողջական հավաքածուն և շատ Աստվածաշնչեր։ 1812 թվականին նա հիմնել է Ռոքսբուրգ գրքասերների ակումբը։
Սըր Թոմաս Ֆիլիպսը (1792-1872) հավաքել է 40,000 տպագիր գիրք և 60,000 ձեռագրեր։ Նա «ձեռագրերի ամենամեծ հավաքողն էր, որ աշխարհը երբևէ ճանաչել է»։ Նրա հավաքագրման նախանձախնդիր ջանքերը, որը Թոմաս Ֆրոգնալ Դիբդինն անվանել է բիբլիոմանիա, հանգեցրել է նրան, որ պահպանվել են պատմական շատ նյութեր, մասնավորապես ձեռագրեր, որոնք հակառակ դեպքում կոչնչացվեին։
19-րդ դարում զարգացած Միացյալ Նահանգները ականատես եղավ «Տիտան» հրատարակչական խմբի հրատարակած գրքերը հավաքողների հայտնվելուն, ինչպիսիք են երկաթուղային մագնատ Հենրի Հանթիգթոնը և ֆինանսիստ, բանկիր Ջ․ Պիերպոնտ Մորգանը։
== Արժեք ==
Գրքերի արժեքը հիմնականում կախված է տվյալ գրքի պահանջարկից, գննման համար առկա օրինակների քանակից և տվյալ օրինակի վիճակից։ Ինչպես մյուս հավաքածուների դեպքում, արժեքը բարձրանում և նվազում է տվյալ հեղինակի, վերնագրի կամ թեմայի հանրաճանաչության հետ մեկտեղ։
Վաճառվող գրքերի հսկայական քանակի պատճառով հավաքագրվող գրքերի գնային միասնական ուղեցույց չկա։ Գրավաճառները առցանց գրախանութներում որոշակիորեն նշում են վաճառվող օրինակների ընթացիկ շուկայական արժեքները։
«Rothschild» աղոթագիրքը վաճառվել է 13,6 միլիոն դոլարով, իսկ «St Cuthbert» ավետարանը վաճառվել է 14,7 միլիոն դոլարով։ Այս երկու կրոնական նյութերն էլ վաճառվել են 2012 թվականին։ «The Northumberland Bestiary» ձեռագիր մատյանը վաճառվել է 20 միլիոն դոլարով 2007 թվականին։ «The New Book of Tang» գիրքը վաճառվել է 17,1 միլիոն դոլարով 2018 թվականին։ Ուիլյամ Շեքսպիրի «Առաջին Ֆոլիո» պիսների ժողովածուն, որը տպագրվել է 1623 թվականին, վաճառվել է 6,2 միլիոն դոլարով 2001 թվականին։ «An Action Comics»-ի #1 թողարկումը վաճառվել է 2014 թվականին ռեկորդային արժեքով՝ 3,2 միլիոն դոլար, կազմի հետ միասին, որի առանձին արժեքն էր 10 ցենտ։
== Վիճակ ==
Ինչպես մյուս հավաքածուների դեպքում, գրքի արժեքը, ի վերջո, կախված է ֆիզիկական վիճակից։ Տարիների ընթացում բեռնաթափումը, տեղափոխումը և պահպանումը իրենց ազդեցությունն են թողնում շապիկի, էջերի և ամրացման վրա։ Գրքերը կարող են վնասվել արևից, միջատներից և խոնավությունից։ Թղթի պատրաստման ընթացքում առաջացած թթուն կարող է էջերի վրա շականակագույն բծեր առաջանալու պատճառ դառնալ, որը կոչվում է ֆոքսինգ (foxing), այդ բծերը աստիճանաբար դառնում են շականակագույն, որը կոչվում է մգացում (tanning) և ի վերջո էջերը փշրվում են։
Տարածված թերություններից են՝ ընդհանուր մաշվածությունը և պատռվածությունը, կազմի եզրերի մաշվածությունը, քերծվածքները և անցքերը, նախորդ սեփականատիրոջ անունը, որը գրված է գրքին, պիտակը, կեղտն ու հետքերը, ծալված էջերը, ընդգծումը, և եզրային նշումները, ջրից վնասվելը, պատռված եզրերը, վերջնաթղթերը և էջերը, ինչպես նաև նկարազարդումները կամ ամբողջական վերնագրերը, որոնք թաքցված չեն կամ ամբողջովին բացակայում են։
Եթե գիրքը լավ վիճակում է, ապա այն պետք է լինի ուղղանկյուն պինդ մարմին, երբ չի օգտագործվում, լինի ուղղաձիգ դիրքում կամ հակառակ կողմի վրա։ Եթե գիրքը քառակուսի չէ, սովորաբար նրա համար, որ պահարանի վրա թեք է դրված կամ թեքված է դեպի աջ կամ ձախ, երբ հակառակ կողմով է դրված, ապա այն ձևափոխված է։ Եթե կազմը ծռվում կամ ընդլայնվում է, սովորաբար խոնավության հանկարծակի փոփոխության պատճառով, ապա գիրքը թեքված է (աղեղի պես)։ Հաստ կոշտ գրքերում էջերը նույնպես հակված են ծալվելու, նույնիսկ եթե հարթ դրված են դարակի վրա։
== Աղբյուրներ ==
Նոր գրքերը հասանելի են գրախանութներում և առցանց։ Բազմաթիվ գրախանութներ մասնագիտանում են ոչ տպագիր, օգտագործված, անտիկ, հազվագյուտ գրքերի, ինչպես նաև հավաքածուի համար նախատեսված գրքերի մեջ։ Առցանց գրախանութները, ինչպիսիք են Abebooks, Alibris, Amazon և Biblio կայքերը խրախուսում են այլ խանութների և անհատների վաճառել գրքեր իրենց կայքերի միջոցով և գանձում են միջնորդավճար։
Անտիկ, հավաքածուի համար նախատեսված գրքերի խանութները կարող են ունենալ մի քանի գիրք վաճառքի համար։ Աճուրդ իրականացնող խոշոր ընկերությունները վաճառում են հավաքածուի համար որակյալ գրքեր, իսկ աճուրդ իրականացնող տեղական ընկերությունները կարող են վաճառել ստվարաթղթե կազմով գրքեր։ Խնայ-խանութները (thrift shop և second-hand) սովորաբար ունենում են գրքերի բաժին։ Այլ աղբյուրներ են գույքի, բակի, ավտոտնակի վաճառքը կամ բարեգործական դրամահավաքները։
== Հին գրքերի հավաքում ==
Հին գրքերի հավաքումը գրեթե կարելի է բնորոշել որպես հետաքրքրություն տպագրված գրքերի նկատմամբ 1900 թվականից առաջ։ Այն կարող է ընդգրկել 19-րդ, 18-րդ, 17-րդ, 16-րդ և 15-րդ դարերի գրքերի նկատմամբ հետաքրքրությունը։ Հին գրքեր հավաքողները հետաքրքրվում են ոչ միայն առաջին հրատարակություններով, չնայած կարող են նաև դրանով հետաքրքվել։ 1455 թվականից առաջ ստեղծված եվրոպական գրքերը բոլորն էլ ձեռագիր են, հետևաբար, հանդիսանում են եզակի պատմական իրեր, որոնցում «խմբագրում» և «հրատարակում» հասկացությունները տեղին չեն։ Անտիկ իրերի սիրահարները հետաքրքրություն են ցուցաբերում նաև գեղեցիկ կազմերով և բարձրորակ թղթերով գեղեցիկ ձևավորված գրքերի նկատմամբ։ Մինչև 1770 թվականը տպագրված շատ գրքերի համար առաջին հրատարակությունը միշտ չէ, որ հասանելի է գնի և/կամ մատչելիության պատճառով։ Այդ հետաքրքրության ժամանակաշրջանի ավելի ուշ հրատարակությունները/տպագիր հրատարակությունները դեռևս հաճախ ցանկալի են հին հավաքածուի համար, քանի որ դրանք նաև իրեր են։
Օրինակ՝ Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտը» (1667) վեպի առաջին հրատարակությունը կարող է հավասարվել տան համար վճարվող գումարին։ Այնուամենայնիվ, 1688 թվականի առաջին պատկերազարդ Ֆոլիո հրատարակությունը, որը տեխնիկական պատճառներով ավելի ուշ է հրատարակվել, արժե միայն հրատարակության մի մասը, սակայն մինչ օրս հազարավոր դոլարներ են ծախսվում, որպես Միլթոնի ապրած ժամանակաշրջանի պատկերազարդ գիրք։
Ալեքսանդր Փոփի «Իլիական» և «Ոդիսական» վիպերգերի թարգմանությունների բազմաթիվ հրատարակություններ են եղել։ 1715-1720 թվականների առաջին հրատարակությունը քիչ է արժենում, մինչդեռ մի փոքր ավելի ուշ լույս տեսած 18-րդ դարի հրատարակությունները, շատ ավելի էժան են, սակայն դեռևս բարձր արժեք ունեն։ Ջոն Օգիլբիի 17-րդ դարի Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» վիպերգերի թարգմանությունները թանկ են, բայց ոչ այնքան, որքան Փոփի թարգմանության առաջին հրատարակությունը։ Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ 1666 թվականին Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ հավանաբար ոչնչացել են Օգիլբիի առաջին հրատարակության զգալի թվով օրինակներ։
15-րդ դարի վերջին շարժական տպագրության առաջին անգլիացի տպագրիչը Քեքստոնն էր։ Նրա գրքերի 15-րդ դարի հրատարակությունները շատ հազվադեպ են տպագրվում։ Երբեմն 16-րդ դարի հրատարակությունները, որոնք նման են Քեքսթոնի գրքերի հայտնվելուն, հայտնվում են հին գրքեր վաճառողների և աճուրդավարների մոտ, հաճախ շատ բարձր գներով։ Շեքսպիրի 1623 թվականի վերջին «Առաջին ֆոլիո»-ն (Ուիլյամ Շեքսպիրի հավաքած աշխատանքների առաջին հրատարակությունը) 2006 թվականին գրանցել է ռեկորդ հասնելով մինչև 5,5 միլիոն։ Ավելի ուշ 17-րդ դարում Ուիլյամ Շեքսպիրի «Ֆոլիո»-ն կարող է դեռևս արժենալ մոտավորապես այնքան, որքան մի փոքր տունը, սակայն դրանք համեմատաբար հասանելի են, մինչդեռ «Առաջին Ֆոլիո»-ի գրեթե բոլոր պահպանված օրինակները պատկանում են գրադարաններին, թանգարաններին կամ համալսարաններին, ուստի քիչ հավանական է, որ դրանք լինեն վաճառքում։ Հնություն հավաքողների համար, թե ինչպես է տվյալ գրքի աշխատանքը համապատասխանում ավելի լայն պատմական համատեքստին, կարող է նույնքան կարևոր լինել, որքան հրատարակությունը, նույնիսկ եթե այն առաջին հրատարակությունը չէ։
Հետաքրքիր են նաև այն գրքերը, որոնք նախկինում պատկանել են հայտնի մարդկանց կամ բարձր կարգավիճակ ունեցող անձանց, օրինակ՝ թագավորական ընտանիքի անդամներին կամ ազնվականությանը։ Հետևելով հին գրքերի պատմությանը, որը կոչվում է «ծագում», կարող է նկատելի ազդեցություն ունենալ օրինակի արժեքի վրա, նույնիսկ եթե այն ինքնին ցանկալի չէ։ Օրինակ՝ 18-րդ դարի ոչ այնքան կարևոր գրքի օրինակը, որը հայտնի էր որպես Վոլտերի սեփականություն, կհասներ մի արժեքի, որը շատ անգամ գերազանցում էր իր առանձին շուկայական արժեքին, պարզապես այն պատճառով, որ այն մի ժամանակ եղել էր Վոլտերի սեփականությունը։ Նախկին գրքերի սեփականատերերը հաճախ ստորագրում էին իրենց օրինակները կամ պիտակավորում, և հաճախ դժվար չէ ճանաչել նախկին հայտնի տիրոջը, եթե դրա ծագոгմը լավ է փաստագրված։ Հայտնի մարդկանց սեփականություն հանդիսացող գրքերը, որոնք նույնպես կապված են հեղինակի հետ (հաճախ որպես հեղինակի նվեր, որն ունի գրավոր հատված ուղղված ստացողին) հայտնի են որպես ասոցիացիայի օրինակներ։
Ամերիկյան դպրոցի գրադարանը շատ հազվագյուտ բազմալեզու հատորների հավաքածուի օրինակ է շատ հայտնի կամ ճանաչված հեղինակների ստեղծագործություններով։ Ըստ երևույթին, գոյություն ունեցող միակ ամբողջական հավաքածուն պատկանում է Սմիթսոնյան ինստիտուտի Ամերիկայի պատմության ազգային թանգարանին։
=== Հայտնի գիրք հավաքողներ ===
== Գրքերի հավաքում Չինաստանում ==
Չինաստանում գրքերի հավաքման պատմությունը սկսվում է ավելի քան երկու հազարամյակից։ Չինաստանում գրքեր հավաքելու կարևոր ջանքերը սկիզբ դրվեց Հան դինաստիայի սկզբում, կառավարության կողմից, քանի որ շատ կարևոր գրքեր այրվեցին Ցին դինաստիայի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր Չինաստանում սկսել է մեծ թափ առնել գրքերի հավաքումը, հատկապես վաղ Թան դինաստիայի բլոկային տպագրության գյուտից հետո, երբ թե՛ կայսերական և թե՛ մասնավոր հավաքածուները արագ տարածվում էին ողջ երկրով մեկ։ Սակայն գրքերի հավաքման համակարգված ուսումնասիրությունը սկսվեց միայն Ցին դինաստիայի ժամանակ։
=== Տերմինաբանություն ===
Cangshulou ((Չինարեն) "book collecting tower"): Գրադարան, ինչպես մասնավոր Tianyi Chamber (天一閣), ամենահին գոյություն ունեցող գրադարանը Չինաստանում Wenyuan Chamber (文淵閣), որտեղ հավաքված աշխատանքները Siku Quanshu պահպանվել են
Jinxiangben ((Չինարեն) "headscarf box edition"): փոքրիկ հին հրատարակություն
Jiupingzhuang ((Չինարեն) "old paperback") or Jiushu (舊書 «հին գրքեր»)։ հին գրքեր, որոնք հրատարակվել են 1911 թվականից հետո, երբ անկում ապրեց Ցին դինաստիան
Maobianben ((Չինարեն) "hairy-side edition"): ընդլայնված հրատարակություններ
Songben ((Չինարեն) "Song edition") or Songban (宋版 "Song edition"): ընթացքում հրատարակված տպագիր գրքերի արգելափակում Song Dynasty, բարձր է գնահատվում կոլեկցիոներների կողմից
Xianzhuangshu ((Չինարեն) "thread-bound book"): սովորաբար վերաբերում են մինչև 1911 թվականը հրատարակված գրքերին
== Վիրտուալ գրքերի հավաքում ==
Վիրտուալ գրքերի հավաքումը կարելի է բնութագրել որպես թվային ձևաչափով գրքեր հավաքելու գործընթաց (վիրտուալ) համակարգչի կամ այլ էլեկտրոնային սարքի վրա։ Գրքասերը կարող է գնել էլեկտրոնային գրքեր՝ ներբեռնելով դրանք կամ պատճենելով փոխառված մեդիաներից, ինչպիսիք են CD-ները և DVD-ները։ Այնուամենայնիվ դա կարող է խախտել հեղինակային իրավունքի մասին օրենքը՝ կախված այն արտոնագրից, որի ներքո թողարկվել է էլեկտրոնային գիրքը։ Գուտենբերգ նախագծի և նմանատիպ շատ ազատ հավաքածուների միջոցով գնված էլեկտրոնային գրքերը օրինական են, քանի որ դրանք հեղինակային իրավունքից դուրս են, դրանք թողարկվել են «Creative Commons» արտոնագրի ներքո կամ հանրայնացված են։
== Տես նաև ==
Գիրք
Գիրք կազմող
Գրքապիտակ
Ձեռագիր
Տեքստ (բացատրություն)
Հավաքածու
== Ծանոթագրություններ ==
== Մեջբերումներ ==
Holzenberg Eric J. (2019-09-16)։ «Book Collecting»։ in Eliot Simon, Rose Jonathan։ A Companion to the History of the Book։ Wiley (publisher)։ էջեր 815–826։ ISBN 978-1-119-01817-9։ doi:10.1002/9781119018193.ch54
== Գրականություն ==
Ahearn, Allen and Patricia. Book Collecting: A Comprehensive Guide. New York: Putnam, 1995. 0-399-14049-2.
Ahearn, Allen and Patricia. Collected Books: The Guide to Values. New York: Putnam, 2001. 0-399-14781-0.
American Book Prices Current (annual, 1894/1895 onwards)
Bernard, Philippa, Leo Bernard and Angus O'Neill, eds. Antiquarian Books: A Companion for Booksellers, Librarians and Collectors. Aldershot, Hants., Scolar Press, 1994.
Brown, James Duff. The Small Library: A Guide to the Collection and Care of Books. London & New York: Routledge, 1907.
Carter, John. ABC for Book Collectors. 8th ed. edited by Nicolas Barker. New Castle, DE: Oak Knoll; London: British Library, 2004. 1-58456-112-2 (Oak Knoll).
Carter, John. New Paths in Book-Collecting: Essays by Various Hands. London: Constable & Co.; New York: Charles Scribner's Sons, 1934; reprinted Freeport, N.Y.: Books for Libraries, 1967.
Carter, John. Taste and Technique in Book-collecting, with an Epilogue. Pinner, Middlesex: Private Libraries Association, 1970 (The Sandars Lectures in Bibliography, 1947). 0-900002-30-1.
Cella, Bernhard. Collecting Books: A selection of recent Art and Artists' Books produced in Austria
Chidley, John. Discovering Book Collecting. Shire Publications, 1982; 2nd ed., 2004.
Connolly, Joseph. Collecting Modern First Editions (1977).
Greenfield, Jane. The Care of Fine Books. New York: Lyons & Burford, 1988. 1-55821-003-2.
W. C. Hazlitt: The Book Collector: A general survey of the pursuit and of those who have engaged in it at home and abroad from the earliest period to the present ... . London: J. Grant, 1904 (published over a century ago, but still worth dipping into).
Hofer, Philip, Ray Nash, Harold Hugo, and Roderick Stinehour. 1968. Philip Hofer as author and publisher. [Cambridge, Mass.]: Harvard College Library, Department of Printing & Graphic Arts.
McBride, Bill. Book Collecting for Fun and Profit. Hartford, CT: McBride/Publisher, 1997. 0-930313-05-4.
McBride, Bill. A Pocket Guide to the Identification of First Editions. Sixth ed. Hartford, CT: McBride/Publisher, 2000. 0-930313-06-2.
McBride, Bill. Points of Issue. Third ed. [Hartford, CT]: McBride/Publisher, 1996. 0-930313-04-6.
Miller, Stephen. Book Collecting: A Guide to Antiquarian and Secondhand Books. Royston, Hertfordshire, Provincial Book Fairs Association, 1994.
Peters, Jean (Editor). Book Collecting: A Modern Guide. New York and London: R.R. Bowker and Company, 1977. 0-8352-0985-7.
Peters, Jean, ed. Collectible Books: Some New Paths. New York and London: R. R. Bowker, 1979. 0835211541.
Quayle, Eric. A Collector's Book of Books. New York: Clarkson N. Potter, Inc., 1971; London: Studio Vista, 1971.
Rees-Mogg, William . How to Buy Rare Books: A Practical Guide to the Antiquarian Book Market. Oxford: Phaidon, 1985 (Christie's collectors guides) 0-7148-8019-1
Rota, Anthony. Books in the Blood. Pinner, Middlesex: Private Libraries Association, 2002. 0-900002-96-4.
Russell, R.B. Guide to First Edition Prices, Eighth Edition. North Yorkshire: Tartarus Press, 2010. 978-1-905784-24-0.
Stitz, Charles (editor) (2010). Australian Book Collectors. Bendigo, Victoria: Bread Street Press. 978-0-646-53340-7.
Uden, Grant. Understanding Book-Collecting. Woodbridge, Antique Collectors' Club, 1988.
Wilson, Robert A. Modern Book Collecting. New York: Lyons & Burford, 1992. 1-55821-179-9.
Zempel, Edward N. and Verkler, Linda (Editors). First Editions: A Guide to Identification. Fourth ed. Peoria, IL: The Spoon River Press, 2001. 0-930358-18-X.
Forbes article on book collecting by Finn-Olaf Jones, December 12, 2005.Ավելի ժամանակակից օրինակների համար տե՛ս գրքեր հավաքողների, գրքերի հավաքագրման և «բիբլիոմանիայի» մասին գրքերի շարքը, հեղինակ՝ Nicholas A. Basbanes;
A Gentle Madness: Bibliophiles, Bibliomanes, and the Eternal Passion for Books. New York: Holt, 1999. 0-8050-6176-2.
Patience & Fortitude: A Roving Chronicle of Book People, Book Places, and Book Culture. New York: HarperCollins, 2001. 0-06-019695-5.
Among the Gently Mad: Perspectives and Strategies for the Book Hunter in the 21st Century. New York: Holt, 2002. 0-8050-5159-7.
A Splendor of Letters: The Permanence of Books in an Impermanent World. New York: HarperCollins, 2003. 0-06-008287-9.
Every Book Its Reader: The Power of the Printed Word to Stir the World. New York: HarperCollins, 2005. 0-06-059323-7.Հետևե՛ք ամուսինների թիմին՝ Լոուրենս և Նենսի Գոլդսթոունին, քանի որ նրանք փնտրում են հազվագյուտ և հավաքագրվող հատորներ և ուսումնասիրում են իրական առեղծվածները հազվագյուտ գրքերի աշխարհում;
Used And Rare: Travels In The Book World. New York: St. Martin's Press, 1997. 0-312-15682-0.
Slightly Chipped: Footnotes in Booklore. New York: St. Martin's Press, 1999. 0-312-20587-2.
Warmly Inscribed: The New England Forger and Other Book Tales. New York: St. Martin's Press, 2001. 0-312-26268-X.
Out of the Flames: The Remarkable Story of a Fearless Scholar, a Fatal Heresy, and One of the Rarest Books in the World. New York: Broadway, 2002. 0-7679-0836-8.
The Friar and the Cipher: Roger Bacon and the Unsolved Mystery of the Most Unusual Manuscript in the World. New York: Broadway, 2005. 0-7679-1473-2.Չինաստանում գրքեր հավաքելու համար տե՛ս;
չինարեն՝ 傅璇琮、谢灼华主编,《中國藏書通史》,宁波:宁波出版社,2001.
չինարեն՝ 焦树安,《中囯藏书史话》,北京:商务印书館,1997.
չինարեն՝ 任繼愈主編,《中國藏書樓》,沈阳:辽宁人民出版社,2001.
չինարեն՝ 黄燕生,《天祿琳琅:古代藏書和藏書樓 》,台北:萬卷樓圖書有限公司,2000.
չինարեն՝ 徐凌志主编,《中国历代藏书史》,南昌:江西人民出版社,2004.
== Արտաքին հղումներ ==
«AbeBooks» կայքի առանձնահատուկ առխիվներ Հազվագյուտ գրքերի և հավաքածուների, հեղինակների, հրատարակիչների, գրականության հետաքրքիր կերպարների և նշանավոր հոբելյանների մասին հոդվածներ։
Alcuin Society Մարդկանց կամավոր միավորում, ովքեր մտածում են գեղեցիկ գրքերի անցյալի, ներկայի և ապագայի մասին
Ամերիկայի հին գրքեր վաճառողների ասոցիացիա ԱՄՆ-ում հազվագյուտ գրավաճառների ասոցիացիա
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի անտիկ գրավաճառների ասոցիացիան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հազվագյուտ գրավաճառների պաշտոնական ասոցիացիան
Գիրք հավաքող Ամսագիրը ստեղծվել է 1952 թվականին «մատենասերների, գրավաճառների, գրադարանավարների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են մեր գրական ժառանգությամբ»
Գրքեր և գրքերի հավաքում Տեղեկություններ և ռեսուրսներ գրքեր հավաքողների համար, trussel.com կայքում
Բիբլիոնյուզ Ավստրալիայում գիրք հավաքողների ասոցիացիայի ամսագիր
Կազմարարություն և գրքերի պահպանում Նկարագրական տերմինաբանության բառարան, Մեթ Թ. Ռոբերթսի և Դոն Էթերինգտոյի կողմից
Գրքերի և փաստաթղթերի պահպանում Archived 2022-02-22 at the Wayback Machine. Տասը հաճախ տրվող հարցեր, Նիդեռլանդների ազգային գրադարան։
Պաշարներ պահպանություն մասնագետների համար Սթենֆորդի համալսարանի գրադարանների պահպանության բաժնի նախագիծ
Առցանց գրադարանավար Գրադարանավարի կողմից լավագույն առցանց ռեսուրսների ընտրությունը գրքեր հավաքողների համար
Գրքերի հավաքման քոլեջի առաջնություն Համալսարանական գրքեր հավաքելու ամենամյա մրցույթ, որը խթանում է գրքերի հավաքագրումը հաջորդ սերնդին
«The FinePress» մամուլի ասոցացիա Ժամանակակից մամուլի գրքեր հավաքողների ասոցիացիա
Firsts-Գիրք հավաքողների համար նախատեսված խանութ Գիրք հավաքելու համար ռեսուրս, առաջին հրատարակություններ, հազվագյուտ, հնաոճ գրքեր։
Հին գրքեր վաճառողների միջազգային լիգա Ռեսուրսներ, ներառյալ հոդվածների գրադարան, տերմինների բառարան մի քանի լեզուներով
Գրքերի հավաքման մասին ինֆոգրաֆիկա Լավագույն գրքերի, հոդվածների և առցանց ռեսուրսների ընտրությունը գիրք հավաքողի կողմից
Գրքերի ռեվոլյուցիա Էսսեներ գրքերի վերաբերյալ, ներառյալ «Tauchnitz», «lbatross» և «Penguin» հրատարակության գրքերը։
Մասնավոր գրադարանների ասոցացիա Գրքասերների և գիրք հավաքողների համաշխարհային ասոցացիա
Հրատարակչության պատմություն Ներառում է գրքերի շարքը և մատենաշարի վերնագրերի ցուցակները։
Վաճառքի պայմաններ, Հին գրքեր վաճառողների ասոցացիա
Որո՞նք են հավաքագրման որոշ օգտակար ուղեցույցները Archived 2017-11-12 at the Wayback Machine.
Ասիական գրադարանի հազվագյուտ գրքերի հավաքածու – Չինական փաստաթղթերի և գրականության հարուստ հավաքածու, ինչպես նաև ճապոնական և չինական նկարների հազվագյուտ վերարտադրություններ՝ Բրիտանական Կոլումբիայում առցանց գրադարանների հավաքածուից |
28,285 | Մ.թ.ա. 335 |
== Դեպքեր ==
== Ծնունդներ ==
== Մահեր == |
302,772 | Դորոխնովո (գյուղ, Ստարոռուսկի շրջան) | Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԴորոխնովոԴորոխնովո (ռուս.՝ Дорохново), գյուղ Ռուսաստանի Նովգորոդի մարզի Ստարոռուսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2011 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
538,413 | Վարիստոր | Վարիստոր (անգլ.՝ varistor, < variable)— փոփոխական և (resi) stor — ռեզիստոր), կիսահաղորդչային ռեզիստոր, որի էլեկտրական դիմադրությունը դրական և բացասական լարման ազդեցությամբ փոփոխվում է ոչ գծային օրենքով։
== Պատրաստում ==
Վարիստորի պատրաստման համար օգտագործում են կարբիդ-սիլիցիումի փոշի և կապակցանյութեր (կավ, հեղուկ ապակի, լաքեր, խեժեր), որոնք մամլում են, կաղապարում և ապա եռակալում 1700 °C ջերմաստիճանի տակ։ Այնուհետև նմուշի մակերեսը մետաղապատում են և զոդում ելուստները։
== Կիրառում ==
Կիրառվում է փոփոխական հոսանքի սարքերը իմպուլսային գերլարումից պաշտպանելու, լարումը և հոսանքը կայունացնելու և կարգավորելու համար։ |
756,661 | Դարյա Բաբայան | Դարյա Նիկոլայի Բաբայան (օրիորդական ազգանունը` Տետերևնիկովա, սեպտեմբերի 27, 1904(1904-09-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1988(1988-01-13)), բուսաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1945), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1960)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։
== Կենսագրություն ==
Դարյա Բաբայանը ծնվել է 1904 թվականին Լենինգրադում՝ ճարտարապետի ընտանիքում։ 1925 թվականին ավարտել է Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1929 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ ամուսնու` Ա. Ա. Բաբայանի հետ շարունակել է հետազոտական աշխատանքները, աշխատել է ՀԽՍՀ բույսերի պաշտպանության կայանում, 1930-1949 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, 1972-1976 թվականներին` Երևանի պետական համալսարանի ամբիոնների վարիչ դոցենտ, պրոֆեսոր, խորհրդատու, 1934-1938 թվականներին` ՀԽՍՀ բույսերի պաշտպանության կայանի բաժնի վարիչ։ Արագ տեմպերով սովորել է հայերեն և 1933 թվականից դասախոսությունները կարդացել է հայերենով։
Աշխատանքները վերաբերում են սնկաբանության և ֆիտոպաթոլոգիայի, գյուղատնտեսական մշակաբույսերի հիմնական վնասաբեր հիվանդությունների հարուցիչների կենսաբանության ուսումնասիրությունների հարցերին։
== Անդամակցություն ==
Բուսաբանության հանրապետական խորհրդի անդամ
Հանրապետական պրոբլեմային խորհրդի անդամ
«ՀԽՍՀ բուսաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
== Պարգևներ ==
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960 թ.)
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Պատվո նշան շքանշան
== Երկեր ==
Անտառային ծառերի ու թփուտների հիվանդությունները և պայքարը դրանց դեմ, Երևան։ Հայպետհրատ, 1953 թ.:
Բանջարանոցային կուլտուրաների հիվանդությունները և նրանց դեմ պայքարելու միջոցները Հայկական ՍՍՌ-ում, Երևան։ ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ. հրատ, 1954 թ.:
Դաշտապաշտպան անտառաշերտերի պտղատու ծառերի ու թփուտների հիվանդությունները և պայքար նրանց դեմ։ Երևան։ ԵՊՀ հրատ., 1951 թ.:
Եգիպտացորենի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան։ Ա. հ., 1957 թ.
Ժանգասնկերի կարգը։ (Դասախոսություն), Երևան։ Ա. հ., 1974 թ.
Ինչպես պահպանել այգին և բանջարանոցը գյուղատնտեսական հիվանդություններից և վնասատուներից, Երևան։ ԵՊՀ հրատ., 1954 թ. (համահեղինակ)։
Ծխախոտի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան։ ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ., 1959 թ.:
Կարտոֆիլի հիվանդությունները Հայկական ՍՍՌ-ում և պայքարը նրանց դեմ։ Երևան։ ԵՊՀ հրատ., 1955 թ.
Կարտոֆիլի ֆիտոֆտորա հիվանդությունը և պայքարը նրա դեմ։ Երևան։ Գյուղհրատ, 1937 թ.:
Հայաստանի ուտելի և թունավոր սնկերը և նրանց օգտագործումը։ Երևան։ Պետ. համալս. հրատ., 1957 թ.
Հացաբույսերի մրիկը։ (Հայաստանի բույսերի պաշտպանության գիտահետազոտական կայանի աշխատանքներից)
Երևան։ Գյուղհրատ, 1936 թ., (համահեղինակ)։
Մեղուները և բույսերի փոշոտումը։ Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983 թ. (համահեղինակ)։
Պտղատու ծառերի հիվանդությունները և նրանց դեմ պայքարելու միջոցները։ Երևան։ Պետհրատ, 1931 թ.
== Ծանոթագրություններ == |
306,011 | Վորիպաևկա | Վորիպաևկա (ռուս.՝ Ворыпаевка), գյուղ Ռուսաստանի Մոսկվայի մարզի Կոլոմենսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2005 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 19 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
431,801 | Ջաջուռի լեռնանցք | Ջաջուռի լեռնանցք, լեռնանցք (թամքոց) Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հանգուցակետում՝ 1952 մ բարձրության վրա՝ Շիրակի մարզում։ Շիրակի դաշտը կապում է Փամբակի գոգավորությանը։ Ջաջուռի լեռնանցքով անցնում է Գյումրի-Վանաձոր խճուղին, թունելով՝ Երևան-Թբիլիսի երկաթուղին։ Հաճախակի լինում են մրրիկներ, ձմրան խիստ ձնաբքի ժամանակ երբեմն փակվում է։
== Ծանոթագրություններ == |
557,188 | Տրամբիլենո | Տրամբիլենո (իտալերեն՝ Trambileno), կոմունա Իտալիայում։ Գտնվում է Տրենտինո Ալտո Ադիջե մարզի Տրենտո գավառում։
Բնակչությունը կազմում է 1386 մարդ (2008), բնակչության խտություն՝ 28 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 50 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 38068։ Հեռախոսային կոդ՝ 0464։
== Ժողովրդագրություն ==
Բնակչություն
== Կապի տվյալներ ==
Հեռախոս՝ 0464 868028
Պաշտոնական կայք՝ http://www.comune.trambileno.tn.it/home.php/ Archived 2010-09-03 at the Wayback Machine.
== Արտաքին հղումներ ==
http://www.comune.trambileno.tn.it/home.php/ Archived 2010-09-03 at the Wayback Machine.
Ազգային վիճակագրության ինստիտուտ (իտալ.)
http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
== Ծանոթագրություններ == |
773,682 | Սվետլոգորսկոե (այլ կիրառումներ) | Սվետլոգորսկոե, կարող է վերաբերել՝
Սվետլոգորսկոե - գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի կազմում
Սվետլոգորսկոե - գյուղ Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կոբելյակի շրջանում |
887,020 | Էդուարդո Մենդոսա | Էդուարդո Մենդոսա-ի-Հարիգա (իսպ.՝ Eduardo Mendoza i Garriga, հունվարի 11, 1943(1943-01-11)[…], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի գրող, գրում է կատալոնական և իսպանական լեզուներով։ Խուան Մարսեի և մյուսների հետ միասին պատկանում է «բարսելոնական դպրոցին»։ Հեղինակ է «Նյու-Յորք» (1986), «Անհայտ կղզի» (1989), «Կանանց զարդասենյակի պատմություն » (2001), «Հորացիո Դոսի վերջին ուղին » (2002), «Կատվային գզվռտոց։ Մադրիդ, 1936» (2010) վեպերի։ 2016 թվականին արժանացել է Սերվանտեսի մրցանակի։
== Կենսագրություն և ստեղծագործություն ==
1965 թվականին ստացել է իրավաբանական կրթություն և որոշ ժամանակ աշխատել է փաստաբան։ 1973-1982 թվականներին բնակվել է Նյու-Յորքում աշխատելով թարգմանիչ Միավորված ազգերի կազմակերպությունում։ 1975 թվականին Մենդոսան հրատարակեց իր առաջին ամենահաջողված վեպը՝ «Ճշմարտությունը Սավոլտայի գործի մասին» (իսպ.՝ La verdad sobre el caso Savolta): Վեպը համարվում է հետֆրանկիստական Իսպանիայի սոցիալական փոփոխությունների և ժողովրդավարության անցման նախակարապետը։
Նա նկարագրում է Բարսելոնայի սոցիալ-մշակութային և տնտեսական պայքարի իրողությունները 20-րդ դարի սկզբին։ Մեկ տարի անց նա արժանանում է քննադատների մրցանակին, իսկ 1980 թվականին էկրանավորվում է։ Ռուսաստանում հրատարակվել է 1985 թվականին։ Էդուարդոյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Հրաշքների աշխարհ» վեպն է (իսպ.՝ La ciudad de los prodigios, 1986 թվական), որտեղ պատմվում է Բարսելոնայի սոցիալական և քաղաքային էվոլյուցիայի մասին 1888-1929 թվականների Համաշխարհային ցուցահանդեսների միջև ընկած ժամանակահատվածում։ Ֆրանսիական Lire ամսագիրը «Հրաշքների աշխարհ» վեպն անվանել է 1988 թվականի լավագույն գիրք։ Այն թարգմանվել է ռուսերեն 1989 թվականին։ Վեպի կինոտարբերակը ի հայտ եկավ 1999 թվականին Մարիո Կամուսուի ջանքերի շնորհիվ։
1990 թվականին նրա դրաման թարգմանվեց կատալոներեն Restauració լեզվով , նույն թվականին այն թարգմանվեց իսպաներեն և դրա հիման վրա նկարահանվեց հեռուստատեսային ֆիլմ։ 1996 թվականին նա հրատարակեց իր երրորդ խոշոր վեպը «Թեթև կոմեդիան » (իսպ.՝ Una comedia ligera), 1998 թվականին նրա ֆրանսերեն թարգմանությունն արժանացավ լավագույն արտասահմանյան գրքի համար սահմանված մրցանակին։
2010 թվականի հոկտեմբերին «Կատվային գզվռտոց։ Մադրիդ, 1936» (իսպ.՝ Riña de gatos. Madrid, 1936 թվական) վեպի համար Էդուարդո Մենենդեսն արժանացավ բարսելոնյան «Պլանետա» հրատարակչության հեղինակավոր մրցանակին։ 2013 թվականի դեկտեմբերին Մենդոսայի այս վեպը ճանաչվեց եվրոպական լավագույն գիրքը, իսկ նրա հեղինակն արժանացավ Եվրախորհրդարանի 10000 եվրո դրամական մրցանակին։
== Ճանաչում ==
«Սուրբ Գեորգիի խաչ» կատալոնական մրցանակի ասպետ (1995)։
Լավագույն արտասահմանյան գրքի մրցանակ (Ֆրանսիա, 1998)։
«Պլանետա» հրատարակչության մրցանակի դափնեկիր(2010)։
Ազգային մշակույթի մրցանակ (2013)։
== Գրականություն ==
Alonso, Santos La verdad sobre el caso Savolta, Eduardo Mendoza, Alborada, Madrid, 1988.
Boto Bravo, Miguel Ángel Humor y posmodernidad: el humorismo en la narrativa de Eduardo Mendoza Garriga, UNED, 2017.
Giménez Micó, María José Eduardo Mendoza y las novelas españolas de la transición, Pliegos, Colección Pliegos de Ensayo, Madrid, 2000.
Knutson, David Las novelas de Eduardo Mendoza: la parodia de los márgenes, Pliegos, Col. Pliegos de Ensayo, 1999
Moix, Llàtzer Mundo Mendoza, Seix Barral, 2006.
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Mendoza en El País
todos sus libros |
71,434 | Նեյդեր-Բետուվե (համայնք) | Նեյդեր-Բետուվե (հոլ.՝ Neder-Betuwe ( արտասանություն)), համայնք Նիդերլանդների Խելդերլանդ մարզում։ Տարածքը 61,12 կմ² է, բնակչությունը՝ 22.348 (2011 թ.)։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 11.600 եվրո է։ |
564,269 | Չարմուս | Չարմուս (ռուս.՝ Чармус), գետ Ռուսաստանում, հոսում է Վոլոգդայի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Կոլպ գետի ձախ ափում՝ 33 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 36 կմ է։
== Ջրային գրանցամատյանի տվյալներ ==
Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Օկա ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ Մոկշա գետն է։ Գետի ենթաավազանը Օկի և Մոկշի գետերն են։ Գետի գետային ավազանը՝ Օկա։
Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության.
Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 09010102312110000026665
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 110002666
Ավազանի կոդը - 09.01.01.023
Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 10
Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine. |
740,546 | Türkiye Top 20 | Türkiye Top 20 (հայերեն՝ Թուրքիայի թոփ քսանյակ), Թուրքիայի պաշտոնական հիթ շքերթ, որը կազմվում է Billboard Türkiye ամսագրի կողմից։ Ցուցակը կազմվում է 2006 թվականի նոյեմբերից։ Մինչև 2009 թվականի սեպտեմբեր չարթը հրապարակվել է ամեն շաբաթ, իսկ 2009 թվականից սկսած թողարկվում է ամեն ամիս։ Շաբաթների քանակով չարթի վերին հարթակում ամենաշատը եղել է Բրիթնի Սփիրս՝ իր 3 երգով։
== Առաջին հորիզոնականում ամենաշատը եղած կատարումներ ==
13 շաբաթԲրիթնի Սպիրս — «3»10 շաբաթԲրիթնի Սպիրս — «Circus» (2009)
Դեյվիդ Գետտա ft. Քելլի Ռոուլենդ — «When Love Takes Over» (2009)9 շաբաթՌիհաննա — «Disturbia» (2008)8 շաբաթԲրիթնի Սպիրս — «Womanizer» (2008)
== Հիթերի քանակով #1 ==
1. Բրիթնի Սպիրս (4) — «Womanizer», «Circus», «3», «Hold It Against Me»
2. Շակիրա (3) — «She Wolf», «Waka Waka», «Beautiful Liar»
2. Ռիհաննա (2) — «Don't Stop the Music», «Disturbia»
== Արտաքին հղումներ ==
Billboard Türkiye-ի պաշտոնական կայք էջ Archived 2006-11-09 at the Wayback Machine. |
574,747 | Շիկի-Շիկի | Շիկի-Շիկի (պորտ.՝ Xique-Xique), համայնք Բրազիլիայում՝ Բաիա նահանգի կազմում։ Գտնվում է Բաիա մարզի հարավում։ Մտնում է Վալի Սան Ֆրամսիսկանու դա Բարիա գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 47 887 մարդ՝ 2007 թվականի տվյալներով։ Գրավում է 5671,439 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 8,4 մարդ/կմ2։
== Պատմություն ==
Քաղաքը հիմնադրվել է 1832 թվականին։
== Վիճակագրություն ==
Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 84 107 895 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 1811,46 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,580 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
== Աշխարհագրություն ==
Կլիման արևադարձային է։ |
923,656 | Մորից Հայնե | Մորից Հայնե (գերմ.՝ Moritz Heyne, հունիսի 8, 1837(1837-06-08), Վայսենֆելս, Պրուսիայի թագավորություն - մարտի 1, 1906(1906-03-01), Գյոթինգեն, Գերմանական կայսրություն), գերմանացի գիտնական-լեզվաբան, բանասեր-գերմանագետ, բառարանագետ, միջնադարի պատմաբան, մանկավարժ։ Բազելի և Գյոթինգենի համալսարանների պրոֆեսոր։ Գիտությունների դոկտոր։ Բազել քաղաքի պատվավոր քաղաքացի (1873 թվականից)։
== Կենսագրություն ==
1860-1863 թվականներին Հալլե-Վիթենբերգի համալսարանում սովորել է գերմաներեն և դասական բանասիրություն, պատմություն։ 1863 թվականին Բեովուլֆի թեմայով քննադատական հետազոտության համար ստացել է դոկտորի աստիճան։ 1864 թվականից Հալլեում աշխատել է որպես դասախոս։
1869 թվականին հրավիրվել է Բազելի համալսարանի գերմանագիտության ամբիոն՝ պրոֆեսոր Վիլհելմ Վաքերնագելի փոխարեն։ Այդ ժամանակ էլ դարձել է միջնադարյան հավաքածուի հանձնաժողովի ղեկավարը, որն ավելի ուշ Բազելի պատմական թանգարանի հիմքն է դարձել։
1883 թվականին տեղափոխվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ 1867 թվականին շարունակել է Յակոբ Գրիմի հետ համատեղ սկսված աշխատանքը՝ «Գերմանական բառարանի» ստեղծումը, դա փաստացի եղել է բոլոր գերմանական լեզուների համեմատության-պատմական բառարանը։ Պատասխանատու է եղել 4-րդ հատորի 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հատորի 1-ին մասի համար։
1890-1895 թվականներին Մորից Հայնեն հրատարակել է գերմաներեն եռահատոր բառարան։ Հրատարակել է գրություններ Բեովուլֆի, Վուլֆիլաի և Ֆրուամոնի Հելինանդի պոեմի մասին։
Նա եղել է Գյոթինգենի քաղաքային հնությունների հավաքածուի հիմնադիրն այսօրվա քաղաքային թանգարանում։
== Ընտրյալ աշխատանքներ ==
Laut- und Flexionslehre der altgermanischen Dialekte (1862 թվական)
Beovulf (1863 թվական)
Heliand (1866 թվական)
Altniederdeutsche Eigennamen aus dem IX—XI J. (Հալլե, 1868 թվական)
Deutsches Wörterbuch (1890-ից 1895 թվական)
Ruodlieb (1897 թվական)
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Гейне, Мориц»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 |
411,148 | Հանդուրժողականության միջազգային օր | Հանդուրժողականության միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Day for Tolerance, իսպ.՝ Día Internacional para la Tolerancia), ամենամյա տոն, որը նշվում է նոյեմբերի 16-ին։ Այս միջազգային օրը հանդիսավորությամբ հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում», որը հաստատվել է 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում (№ 5.61 բանաձև)։
Ըստ հռչակագրի՝ հանդուրժողականություն նշանակում է հարգել, ընդունել և ճիշտ հասկանալ աշխարհի մշակույթների հարուստ բազմազանությունը, ինքնարտահայտման ձևերն ու մարդկային անհատականության միջոցները։ Հռչակագիրը սահմանում է, որ «մարդիկ իրենց բնույթով տարբերվում են արտաքին տեսքով, դիրքով, խոսքով, վարքագծով և արժեքներով, իրավունք ունեն ապրել աշխարհում և պահպանել իրենց անհատականությունը»։
Հռչակագիրը դիտարկում է անհանդուրժողականության հետևանքով մարդկությանը սպառնացող վտանգները, առաջարկում անհանդուրժողականության դեմ պայքարի մեթոդներ և ծրագրեր։
== Պատմություն ==
1997 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան (№ A/RES/51/95 բանաձև) նաև ՄԱԿ-ի անդամ պետություններին առաջարկել է նշել այն որպես Միջազգային օր։ Գլխավոր ասամբլեան այս բանաձևում հղում է կատարում հանդուրժողականության վերաբերյալ ՄԱԿ-ի տարվա մասին իր որոշումներին, վկայակոչում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որում սահմանվում է, որ հանդուրժողականության սկզբունքը պետք է կիրառվի պատերազմների կանխման ժամանակ, նկատի է առնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը հաստատելու մասին։
Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ 2005 թվականին հղած իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ անհանդուրժողականության դեմ պայքարը ՄԱԿ-ի գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է։ Բնակչության աճի և միգրացիայի ավելացման պայմաններում ամբողջ աշխարհում այլատյացության և ծայրահեղականության աճ է տեղի ունեցել։ Հանդուրժողականություն, ինչպես ուղերձում է ասվել, նշանակում է, որ պետք է ավելի շատ բան իմանալ միմյանց մասին, բացահայտել միմյանց ավանդույթներն ու հավատալիքները։ Պետք է հարգել միմյանց որպես անհատներ, որոնք ինքնուրույն են որոշում իրենց ինքնօրինակությունը, կրոնական և մշակութային պատկանելությունը, որպես անհատներ, որոնք հասկանում են, որ մենք կարող ենք գնահատել մեր առանձնահատկությունները՝ չատելով մյուսներինը։
== ՅՈՒՆԵՍԿՕ ==
1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մադանջիթ Սինգհի մրցանակ է սահմանել հանդուրժողականության և ոչբռնության խրախուսման համար։ Մրցանակը սահմանվել է Մադանջիթ Սինգհի (Madanjeet Singh) միջոցներով։ Շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ Հանդուրժողականության միջազգային օրը, կազմակերպություններին և անձանց՝ հանդուրժողականության և ոչբռնության հաստատման գործունեության համար։
== Տես նաև ==
Ոչբռնության միջազգային օր
Խաղաղության միջազգային օր
Ռասայական խտրականության վերացման պայքարի միջազգային օր
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Հանդուրժողականության միջազգային օրը ՄԱԿ-ի կայքում(ռուս.)
Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիր(ռուս.)
Փախստականների կարգավիճակին վերաբերող 1967 թվականի արձանագրություն(ռուս.)
Ազգային կամ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հռչակագիր(ռուս.)
Վիեննայի հռչակագիրը և Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովի գործողությունների ծրագիր(ռուս.)
Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնֆերանս(ռուս.)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարականը կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի մասին(ռուս.) |
306,121 | Տալինկա | Տալինկա (ռուս.՝ Талинка), քաղաքատիպ ավան Ռուսաստանի Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգի Օկտյաբրսկի շրջանի կազմում։
Բնակչությունը 2010 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 5821 մարդ։
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.) |
730,058 | Գալիպոլի (այլ կիրառումներ) | Գալիպոլի, կարող է վերաբերել՝
Գալիպոլի - թերակղզի Թուրքիայի եվրոպական հատվածում
Գալիպոլի - կոմունա Իտալիայում
Գալիպոլի - ավստրալիական գեղարվեստական կինոնկար-դրամա՝ նկարահանված 1981 թվականին |
1,008,468 | Վյաչեսլավ Սեմյոնով | Վյաչեսլավ Սեմյոնով (ռուս.՝ Вячесла́в Миха́йлович Семёнов, օգոստոսի 26, 1923(1923-08-26) - հոկտեմբերի 25, 2017(2017-10-25)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
== Կենսագրություն ==
1948 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և 1961 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։
1948 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
1948-1954 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
1954-1955 թվականներին՝ Ավստրիայում ԽՍՀՄ Գերագույն հանձնակատարի համակարգի աշխատակից։
1955-1959 թվականներին՝ Ավստրիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
1959-1961 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցի ունկնդիր։
1961-1965 թվականներին՝ Շվեյցարիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
1965-1967 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
1967-1969 թվականներին՝ Կոտ դ'Իվուար Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
1969-1972 թվականներին՝ Գվինեայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
1973-1975 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
1975 թվականի փետրվարի 11-ից մինչև 1980 թվականի հունիսի 24-ը Գվինեա Բիսաուում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
1975 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 1980 թվականի հունիսի 24-ը Կաբո Վերդեում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
1980-1984 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկյան երկրորդ բաժնի վարիչի տեղակալ։
1984 թվականի մարտի 14-ից մինչև 1989 թվականի հունիսի 30-ը Գանայում ում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
== Դիվանագիտական աստիճան ==
Արտակարգ և լիազոր դեսպան։
== Ծանոթագրություններ ==
== Գրականություն ==
«Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 3, с. 28-29.
== Արտաքին հղումներ ==
Կրճատ կենսագրություն
«Վյաչեսլավ Սեմյոնովի մահվան մասին» |
1,104,635 | Մոն-Սենտ-Հիլեր | Մոն Սենտ–Հիլեր (ֆր.՝ Mont-Saint-Hilaire), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգի հարավ-արևելքում, Ռիշելյո գետի վրա, Լա Վալլե-դու-Ռիշելյե մունիցիպալիտետի շրջանում: Ըստ 2011 թվականի մարդահամարի, բնակչությունը կազմում է 18200 մարդ։
Մոն Սենտ–Հիլեր քաղաքից ոչ հեռու կան սոդալիտի կիսաթանկարժեք հանքանյութերի մի քանի խոշոր հանքավայրեր:
== Ժողովրդագրություն ==
Քաղաքի բնակչությունը 2006 թվականին կազմում էր 15720 մարդ, ինչը 10,2%-ով ավելի է 2001 թվականի համեմատ։
== Տրանսպորտ ==
Մոն Սենտ–Հիլերը կապված է Մոնրեալի հետ «Էքսո» ուղևորատար տարանցիկ ցանցի միջոցով:
1864 թվականին այստեղ տեղի ունեցավ Կանադայի պատմության մեջ ամենամեծ երկաթուղային աղետը, երբ մարդատար գնացքը կարմիր ազդանշան տվեց երկաթուղու ազդանշանին և ցած ընկավ պտտվող կամրջից դեպի Ռիշելյե գետը, ինչի հետևանքով զոհվեց 99 մարդ:
== Տեսարժան վայրեր ==
Մոն Սենտ-Հիլերի Գաուլ բնական արգելոցը ներառում է ավելի քան հազար հեկտար նախնադարյան անտառ: Արգելոցը պատկանում է ՄաքԳիլի համալսարանին և օգտագործվում է հետազոտությունների և հանգստի համար:
Le Musée des beaux-arts de Mont-Saint-Hilaire, արվեստի խոշոր թանգարան Սուրբ Լավրենտիոս գետի հարավային ափին: Այն հիմնադրվել է 1993 թվականին՝ խթանելու տարածաշրջանային արվեստագետների աշխատանքը, ինչպիսիք են Ժորդի Բոնեթը, Պոլ-Էմիլ Բորդուատը և Օզիա Լեդուկը։
Art Stantion։
Օզիա Լեդուկ արվեստի կենտրոն։
Manoir Rouville-Campbell հյուրանոց։
Սենտ-Հիլեր եկեղեցի։
== Կրթություն ==
Քաղաքում գործում է 3 հիմնական դպրոց. Au-fil-de-l'eau (659 աշակերտ), de l'Aquarelle (354 աշակերտ) և la Pommeraie (383 աշակերտ), ինչպես նաև երկու միջնակարգ․ Ozias-Leduc–ի հանրակրթական դպրոցը, որն ունի 1480 հոգի և մասնավոր Սենտ–Հիլեր քոլեջը:
== Ծանոթագրություններ == |
930,995 | Պիրվելի Նոսիրի | Պիրվելի Նոսիրի (վրաց.՝ პირველი ნოსირი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Սամեգրելո-Զեմո Սվանեթ մարզի Սենակի շրջանում։
== Դիրք ==
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 30 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Սենակից հեռու է 7 կմ։
== Բնակչություն ==
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 719 մարդ։
== Ծանոթագրություններ == |
730,611 | Գորին (այլ կիրառումներ) | Գորին, կարող է վերաբերել՝
Գորին - գետ Ուկրաինայում և Բելառուսում
Գորին - գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Մալինի շրջանում |
1,089,655 | Անպատասխան սեր (ֆիլմ, 1979) | «Անպատասխան սեր» (ռուս.՝ «Безответная любовь»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Մալյուկովը 1979 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։
Մաքսիմ Գորկու վաղ պատմվածքների և ռուս դերասանների հիշողությունների էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1980 թվականի մայիսի 12-ին։
== Սյուժե ==
Ֆիլմը պատմում է ռուս գավառական դերասանուհի Լարիսա Դոբրինինայի ողբերգական ճակատագրի մասին, որը չի դիմանում բոլոր կողմերից իր վրա թափվող դժբախտությունների ծանրությանը և վաղաժամ հեռանում է կյանքից։
== Դերերում ==
Իննա Մակարովա – Լարիսա Անտոնովնա Դոբրինինա, դերասանուհի
Լեոնիդ Մարկով – Պյոտր Կլիմովիչ Տորսուև, Լարիսա երկրպագուի երկրպագու
Իգոր Լիվանով – Նիկոլայ Տորսուև
Միխայ Վոլոնտիր – բժիշկ, ծերացող Լարիսայի սիրեկանը
Վլադիմիր Սոշալսկի – Խրիսանֆ Նիկոլաևիչ, ծերացող դերասան
Վալերի Սոկոլովերով – Ալեքսանդր Ֆեոֆիլովիչ Բրագին, դերասան, կոմիկ
Իննա Ալենիկովա – Սոնյա Զվանցևա, դերասանուհի
Իրինա Սանպիտեր – Ստրեշնևա, դերասանուհի
Սերգեյ Յաշին – Սկուրատով
Վադիմ Ալեքսանդրով – Աբսուրդիկ, դերասան
Սերգեյ Նիկոնենկո – Սենեչկա, դերասան
Վ. Անտոնով – Վասեչկա, հուշարար
Լեոնիդ Կուրավլյով – Պավլով, գավառական թերթի լրագրող
Վալենտինա Նովիկովա – Պրասկովյա
== Նկահարանող խումբ ==
Բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Մալյուկով
Սցենարիստներ՝ Անդրեյ Մալյուկով, Իննա Մակարովա, Տատյանա Դուբրովինա
Գլխավոր օպերատոր՝ Ռալֆ Քելլի
Բեմադրող նկարիչ՝ Տատյանա Լապշինա
Կոմպոզիտոր՝ Յուրի Սաուլսկի
== Արձագանքներ ==
— Ռ. Սոբոլև, «Спутник кинозрителя», 1980 թվականի մայիս
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
«Անպատասխան սեր» (1979) |