id
int64
800
1.12M
title
stringlengths
1
125
article
stringlengths
8
195k
574,633
Քիթը (պատմվածք)
Քիթը (ռուս.՝ Нос), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի պատմվածք։ Գրվել է 1832-1833 թվականների ընթացքում։ Հրատարակվել է 1836 թվականին «Սովրեմեննիկ» պարբերականում։ 1835 թվականին «Московский наблюдатель» ամսագիրը հրաժարվում է հրապարակել Գոգոլի պատմվածքը։ Ի տարբերություն ամսագրի ղեկավարության, Ալեքսանդր Պուշկինը հավանում է ստեղծագործությունը և համոզում հեղինակին հրատարակել Սովրեմեննիկ ամսագրում 1836 թվականին։ Պատմվածքը արժանացել է բազմաբնույթ և խիստ քննադատությունների։ Արդյունքում պատմվածքի որոշ հատվածներ ենթարկվել են փոփոխության։ Օրինակ՝ Մայոր Կովալյովի և Քթի հանդիպման վայրը՝ Կազանի Աստվածամոր տաճարը, հետագայում փոխվում է (Гостиный двор)։ Պատմվածքի վերջաբանը փոփոխվել է մի քանի անգամ։ Գոգոլն իր պատմվածքը համարում էր սովորական կատակ և երկար ժամանակ չէր համաձայնվում տպագրել։ Հումորը պատմվածքի բովանդակության հիմնական մասն է կազմում, բայց ոչ՝ միակ հատկանիշը։ «Քիթը» պատմվածքում ծիծաղը միաձուլվում է առօրյա կյանքի տեսարաններին՝ միաժամանակ նկարագրելով այդ ժամանակներին բնորոշ դրվագներ։ Պատմվածքը ներառված է տարբեր գրքերում, ժողովածուներում, այդ թվում՝ «Պետերբուրգյան պատմվածքներ» ժողովածու (1842 թ.), «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով։ Հատոր 1-ին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռուսական ֆանտաստիկ ժանրի արձակ գրականություն» (1986 թ.), «Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն (1820-1840 թթ.)» (1990 թ.), «Անսպասելի հյուրեր» (1994 թ.)։ == Սյուժե == Պետերբուրգում ապրող սափրիչ Իվան Յակովլևիչն արթնանալով՝ նոր թխվող հացի հոտ է զգում։ Նախաճաշելիս, երբ հացը բաժանում է 2 մասի, այնտեղ քիթ է տեսնում։ Իրական մարդկային քիթ։ Իվան Յակովլևիչը ճանաչում է քիթը. դա մայոր Կովալյովինն է, ում շաբաթը 2 անգամ սափրում է։ Փաթաթում է թաշկինակով և որոշում է գետը նետել։ Մի քանի անհաջող փորձերից հետո, հասնում է Նևա գետի մոտ, կանգնում կամրջին, ձևացնում՝ իբրև թե ձկներին է նայում և թաշկինակն աննկատ նետում է գետը։ Հանգստացած շունչ քաշելով՝ արդեն պատրաստվում էր գնալ պանդոկ մի բաժակ օղի խմելու, բայց նրան է մոտենում պարեկը և հարցնում թե ինչ էր անում կամրջի վրա։ Նույն օրը կոլեգիական ասեսոր Կովալյովն արթնանալով նկատում է, որ իր քիթը չկա։ Դիմում է ոստիկանատուն։ Նրա զարմանքն ավելի է մեծանում, երբ հանդիպում է իր սեփական քթին՝ քաղաքի փողոցներով զբոսնելիս՝ ներկայանալով բոլորին որպես բարձրաստիճան պաշտոնյա։ == Պատմվածքի մոտիվներով այլ ստեղծագործություններ == Մուլտֆիլմ՝ 1963 թվականին պատմվածքի հիման վրա Ֆրանսիայում նկարահանվել է 11 րոպե տևողությամբ կարճամետաժ մուլտֆիլմ (ֆր.՝ Le nez)։ Ռեժիսորը Ալեքսանդր Ալեքսեևն ու Քլեր Փարքերն են։ Ֆիլմ՝ 1977 թվականի դեկտեմբերի 30-ին ռեժիսոր և սցենարիստ Ռոլան Բիկովն ու օպերատոր Անատոլի Մուկասեյը հանրությանն են ներկայացնում իրենց նկարահանած ֆիլմը։ Օպերա՝ Ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը 1927 թվականին, ներկա գտնվելով Լենինգրադ ժամանած Ալբան Բերգի «Վոցցեկ» օպերայի պրեմիերային, մեկ տարի անց ստեղծում է «Քիթ» օպերան։ Կտավ՝1983 թվականին քսանամյա ռուս նկարիչ Գոլուբենկովը ստեղծում է «Կոլեգիական ասեսորի երազը» կտավը։ Հուշարձաններ՝ Սանկտ Պետերբուրգի Վոզնեսենսկի նրբանցքում ներկայումս կանգնեցված է «Մայոր Կովալյովի քիթը» հուշարձանը։ Այն այնքան բնական տեսք ունի, որ արժանացել է իր նախատիպի ունեցած հաջողությանը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է քիթ՝ առանց Կովալյովի։ Հուշարձանը ստեղծված է ուկրաինական վարդագույն մարմարից, կշռում է ավելի քան 100 կգ։ Մարմարե քիթը 2002 թվականին անհետացել է իր պատվանդանից և միայն մեկ տարի անց գտնվել և վերադարձվել է իր հին տեղը։ Այս շրջանը հուշարձանի պատմության մեջ մինչ օրս ամենահետաքրքրական և հանելուկային դեպքն է։ Կանգնեցվել է 1995 թվականին։ «Մայոր Կովալյովի քիթը» անվանումով մեկ այլ հուշարձան է գտնվում Սանկտ Պետերբուրգի Չերնորեցկի նրբանցքում։ Վոզնեսենսկի նրբանցքում տեղադրված հուշարձանի անհետացումից հետո Քաղաքային քանդակագործության թանգարանի քանդակագործ Վ. Պանֆիլովը ստեղծում է կրկնօրինակը։Սանկտ Պետերբուրգում կանգնեցված այլ հուշարձաններ ևս կան։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պատմվածի ամբողջական տեքստ (ռուս.)
311,438
Կոմիսարովկա (գյուղ, Շումյաչինսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիսարովկա (այլ կիրառումներ)Կոմիսարովկա (ռուս.՝ Комиссаровка), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Շումյաչինսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 20 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
101,428
(2575) Բուլղարիա
(2575) Բուլղարիա (անգլ.՝ Bulgaria), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1970 թվականի օգոստոսի 4-ին Տամարա Սմիռնովայի կողմից Նաուչնիում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,239605 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,9632 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,516 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1224,21 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,294067 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 4,68° անկյուն։ Բուլղարիա աստերոիդը դասվում է Ֆլորայի աստերոիդների ընտանիքին, որի մեջ ներառված են այս պահին հայտնի ավել քան 7438 անդամներ։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 2,17 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, իսկ արտաքին սահմանը՝ 2,33։ Այս ընտանիքի աստերոիդների էքսցենտրիսիտետները ընկնում են 0,109-0,168 միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը՝ 2,4°-6,9°։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (2575) Բուլղարիա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
976,308
Էդուարդ Տելչ
Էդուարդ Տելչ (գերմ.՝ Eduard Teltsch, հունգ.՝ Telcs Ede, մայիսի 12, 1872(1872-05-12), Բայա, Բաչ-Բադրոգ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 19, 1948(1948-07-19) կամ հուլիսի 18, 1948(1948-07-18), Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), հունգարացի քանդակագործ։ == Կենսագրություն == Էդուարդ Տելչը ծնվել է 1872 թվականին Բայայում։ Սովորել է Սուբոտիցայի գիմնազիայում, իսկ 1887 թվականից Բուդապեշտի արհեստագործական ուսումնարանում։ 1888 թվականին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, որտեղ մինչև 1892 թվականը սովորել է քանդակագործ Էդմունդ ֆոն Հելմերի մոտ։ 1892 թվականին ստացել է Ֆյուգերի մրցանակ։ Մինչև 1895 թվականը Տելչը հատուկ դպրոցում քանդակագործություն է սովորել գերմանացի քանդակագործ Կասպար ֆոն Ցումբուշի մոտ։ 1893 թվականին նրա առաջին աշխատանքները ցուցադրվել են Մյուչառնոկ արվեստի սրահում։ 1895 թվականին Տելչն աշխատել է Դյորդ Զալայի մոտ, իսկ 1896 թվականին սեփական արվեստանոցն է բացել Բուդապեշտում։ 1896 թվականին Տելչի քանդակները ցուցադրվել են Բուդապեշտում՝ հազարամյակի ցուցահանդեսում, իսկ 1906 թվականին նրա դիմանկարներն ու պուտոյի (Վերածննդի շրջանում հանդիպող փոքրիկ մերկ կամ կիսամերկ տղայի կերպար) քանդակը ցուցադրվել են Միլանում՝ Համաշխարհային ցուցահանդեսում։ Էդուարդ Տելչը կերտել է Թոմաս Գրեշեմի քանդակային դիմանկարը Գրեշեմի պալատի ճակատամասը զարդարելու համար, Լայոշ Կոշուտի հուշարձանը Կեչկեմետում, քաղաքական գործիչ Դեժյո Սիլադյիի կիսանդրին, Միհայ Վյորյոշմարտիի արձանը համանուն հրապարակում (համատեղ աշխատանք Էդուարդ Կաշոտի հետ), Լասլո I-ի արձանը Բուդապեշտի Հերոսների հրապարակի համար և Միկլոշ Բարաբաշի և Միխայ Մունկաչիի մահարձանները։ Էդուարդ Տելչը ճանապարհորդել է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Անգլիայում, 1920-1922 թվականներին ապրել է Ուտրեխտում։ Հայրենիք վերադառնալուց հետո կերտել է մանկական քանդակաշար «Հելերտ» հյուրանոցի լողավազանի համար և ճարտարապետ Իգնաց Ալպարի արձանը Վարոշլիգեթի Վայդահունյադ ամրոցի համար։ Ֆերենց Սարնովսկու և Ֆյուլ Բեկի հետ Էդուարդ Տելչը համարվում է հունգարական մեդալագործության հիմնադիրներից մեկը։ Տելչը հեղինակել է մեդալներ քաղաքական գործիչներ Ֆերենց Դեակի և Դյուլա Անդրաշի Ավագի, նկարիչ Ֆերենց Սոլդատիչի, երաժիշտ Դավիդ Պոպերի պատկերներով, ինչպես նաև «Մայրություն», «Նստած Պանը» մեդալները։ Տելչի աշխատանքները մասնակցել են միջազգային տարբեր ցուցահանդեսների Անտվերպենում, Դրեզդենում, Բրյուսելում, Մոնցայում, Բարսելոնում, Փարիզում, Վենետիկում, ինչպես նաև Սենթ Լուիսի Համաշխարհային ցուցահանդեսում։ Էդուարդ Տելչի արվեստանոցում աշխատել են քանդակագործներ Դյուլա Մուրանյին, Լայոշ Բերանը, Յոզեֆ Ռեմենյին և Պաուլ Վինչեն։ Էդուարդ Տելչը եղել է «Կիրառական արվեստի հունգարական միության» անդամ։ Մահացել է 1948 թվականին, թաղված է Ֆարկաշրետիում։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Կենսագրություն(գերմ.)
511,755
Ֆայտսհյոխհայմ
Ֆայտսհյոխհայմ (գերմ.՝ Veitshöchheim), քաղաք Գերմանիայի Բավարիա երկրամասում։ Ենթարկվում է Ստորին Ֆրանկոնիա վարչական շրջանին։ Գտնվում է Վյուրցբուրգ շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 9956 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)։ Տարածքը կազմում է 10,76 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 09 6 79 202։ Կոմունան բաժանված է 3 գյուղական համայնքի։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական էջ
244,865
Բերեկա (գյուղ, Պերվոմայսկի շրջան)
Բերեկա (ուկրաիներեն՝ Берека), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Պերվոմայսկի շրջանում։ Հիմնադրվել է 1675 թվականին։ 2001 թվականի տվյալներով Բերեկա գյուղում բնակվում էր 983 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 4363 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 225,3 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
323,953
Դրոնովկա (այլ կիրառումներ)
Դրոնովկա, կարող է վերաբերել՝ Դրոնովկա - գյուղ Ռուսաստանի Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի կազմում։ Դրոնովկա - գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Սաֆոնովսկի շրջանի կազմում։
41,185
Կախ
Կախ (ադրբ.՝ Qax), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Կախի շրջանի վարչական կենտրոն։ Բնակչությունը՝ ▲13 800 մարդ (2013)։ == Բնակչություն == == Ծանոթագրություններ ==
718,710
Ժողովածու (795)
Ժողովածու (795), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 795 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1618 թվականին Եղիազար, Քասպար գրիչների կողմից։ Գրված է թղթի վրա, որը ունի 26.3X19.5 չափս։ Ձեռագիրը կազմված է 371 թերթից։ Պահպանակը ունի մագաղաթ 2 էջ, գրված է՝ ուղղագիծ, երկաթագիր, Գր․ Սքանչելագործի Ճառ ծննդեան։ Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 191ա, 369ա, հետագայի՝ 2ա, 16ա, 115ա։ == Բովանդակություն == Կանոնգիրք հայոց։ Ընտրութիւն յօրինացն քաղաքականաց։ Օրէնք յաղթող թագավորաց։ Համառօտ ժողովումն օրինաց։ Օրէնք զինվորութեան։ Յովհ. Գառնեցւոյ Խրատ։ Մատթ. Ջուղայեցւոյ պատասխանիք հարցմանց Աբիսողոմայ։ == Ծանոթագրություններ ==
502,081
Կարպենիա
Կարպենիա (իտալերեն՝ Carpegna), կոմունա Իտալիայում, գտնվում է Մարկե շրջանում՝ Պեզարո է Ուրբինո պրովինցիայում։ Բնակչությունը կազմում է 1683 մարդ (2008 թվականի տվյալներով), բնակչության խտությունը՝ 59 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 28 կմ²։ Փոստային ինդեքս՝ 61021։ Հեռախոսային կոդ՝ 0722։ == Ժողովրդագրություն == Բնակչության գրաֆիկը. == Համայնքի վարչակազմ == Հեռախոս։0722 727065 Էլ-փոստ։ [email protected] Պաշտոնական կայք։ http://www.comune.carpegna.pu.it/ == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք (իտալ.) Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.) http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine.
815,407
Բեթմեն (ֆիլմ, 1966)
«Բեթմեն» (անգլ.՝ Batman), 1966 թվականի ամերիկյան արկածային ֆիլմ, որի ռեժիսորն է Լեսլի Մարտինսոնը։ Ֆիլմը հիմնված է «Բեթմեն» հեռուստասերիալի վրա։ Ֆիլմում նկարահանվել են այն դերասանները, որոնք նկարահանվել էին հեռուստասերիալում։ Ֆիլմի բյուջեն եղել է 1 540 000 դոլար։ Ֆիլմի կարգախոսն է․ «MEN DIE! WOMEN SIGH! Beneath that Batcape — he’s all man!»։ == Սյուժե == Բեթմենի հիմնական չարագործները՝ Պինգվինը, Ջոկերը, Կատու կինը և հանելուկասացը միավորվում են, որպեսզի առևանգեն ՄԱԿ֊ի աշխատողներին և նրանք փրկագնի համար պահանջեն 9 միլիարդ դոլար։ Բեթմենը և նրա օգնական Ռոբինը ազատում են նրանց և ետ վերադարձնում իրենց նախնական տեսքին։ Վերջ, ուք երջանիկ ե՞ք․․․ == Դերակատարներ == Ադամ Ուեսթ՝ Բեթմեն/ Բրյուս Ուեյն Բերթ Ուորդ՝ Ռոբին/ Դիք Գրեյսոն Լի Մերիվիզեր՝ Կատու Կին Սեզար Ռոմերո՝ Ջոկեր Բիրջես Մերեդիթ՝ Պինգվին Ֆրենկ Գորշին՝ Հանելուկասաց Ալան Նապյե՝ Ալֆրեդ Պենիուորթ Նիլ Հեմիլթոն՝ հանձնակատար Ջեյմս Գորդոն Ստեֆորդ Ռեպ՝ Օ՛Հարա Վան Ուիլյամս՝ նախագահ, հնչյունավորում Ուիլյամ Դոզե՝ պատմող == Հետաքրքիր փասեր == Բեթմենի դերի համար Ադամ Ուեսթը ստացել է 100 000 դոլար գումար։ 1955 թվականին «Միս Ամերիկա» մրցույթը հաղթած Լի Մերիվիզերը փոխարինել է Ջյուլի Նյումարին, ով կատարում էր Կատու կնոջ դերը նույնանուն հեռուստասերիալում։ == Պրեմիերաներ == ԱՄՆ ֊ հուլիսի 30, 1966 Իտալիա ֊ հոկտեմբերի 26, 1966 Նիդեռլանդներ ֊ դեկտեմբերի 8, 1966 Ֆինլանդիա ֊ դեկտեմբերի 9, 1966 Մեծ Բրիտանիա - դեկտեմբերի 16, 1966 Շվեդիա ֊ դեկտեմբերի 24, 1966 Գերմանիա ֊ փետրվարի 10, 1967 Ճապոնիա ֊ մարտի 11, 1967 Դանիա ֊ ապրիլի 5, 1967 Հոնգ Կոնգ ֊ օգոստոսի 3, 1967 Ֆրանսիա ֊ սեպտեմբերի 6, 1967 Իսպանիա ֊ հուլիսի 2, 1979 == Ծանոթագրություններ ==
1,064,250
Մյոդլինգ
Մյոդլինգ (գերմ.՝ Mödling), քաղաք Ավստրիայում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնը Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում։ Ընկած է այդ երկրամասի արդյունաբերական գոտում՝ երկրի մայրաքաղաք Վիեննայի անմիջական հարևանությամբ (սահմանակցում է հարավից` կենտրոնից գտնվելով շուրջ 15 կիլոմետր հեռավորության վրա)։ Զբաղեցնում է 10,04 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20 555 (2014-ին՝ 20 495): Քաղաքը առաջին հերթին հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Եվրոպայի առևտրային ամենաընդարձակ կենտրոններից մեկը՝ Shopping City Süd-ը (SCS): == Անվանումը == Ժամանակի ընթացքում բնակավայրի անվանումը փոփոխությունների է ենթարկվել, եղել է medilihha (903 թ.), Medelikch, Medling և, վերջապես, Mödling: Վարկածներից մեկի համաձայն՝ անվանման արմատը սլավոնական է, որի հիման վրա ենթադրվում է, որ բնակավայրը հիմնադրվել է ավարական ժամանակաշրջանից ոչ ուշ՝ առաջին հազարամյակի երկրորդ կեսին, մոտավորապես 800 թվականին։ Անվանումը նշանակել է «սահմանային գետակ», կամ «դանդաղ, հանդարտ հոսող ջուր» (հմմտ. ռուսերեն «медленный»): == Ժողովրդագրություն == == Քույր քաղաքներ == Մյոդլինգը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ. Լյուքսեմբուրգ: Էշ-սյուր-Ալզետ Գերմանիա: Մայնի Օֆենբախ Ֆրանսիա: Պյուտո Սերբիա: Զեմուն Իտալիա: Վելետրի Հունգարիա: Կյոսեր Չեխիա: Վսետին Բուլղարիա: Օբզոր Բելգիա: Զոտտեգեմ == Անվանի անձինք == Լյուդվիգ վան Բեթհովեն, (1770-1827), կոմպոզիտոր. կյանքի վերջին տարիներն անցկացրել է Մյոդլինգում Ալբերտ Դրախ, (1902-1995), գրող, իրավագետ Մարտին Գուզինդե, (1886-1969), քահանա, ազգագրագետ Պաուլ Հարատեր, (ծնվ. 1965), ռեժիսոր, պրոդյուսեր, գրող Մանֆրեդ Հեմ, (ծնվ. 1961), օպերային երգիչ Ալֆրեդ Մալետա, քաղաքական գործիչ, Ավստրիայի խորհրդարանի նախագահ ('House of Commons') Մարիա Յանիչեկ (1859-1927), գրող == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ == == Գրականություն == Ilse und Georg Waldner, Heide Kucera: 1100 Jahre Mödling – Die Geschichte einer Stadt. Mödling 2003, ISBN 3-00-011896-9. == Արտաքին հղումներ == Geschichte Mödlings Mapire – Diverse historische Landkarten. Mödling und Umgebung auf alten Ansichtskarten Mödling auf RegioWiki
589,748
Այիլյա
Այիլյա, լեռներ Հայկական լեռնաշխարհ, Կարսի մարզում, Կարս քաղաքից արևելք, Վիզինքյոյ գյուղից անմիջապես հյուսիս-արևելք։ == Ծանոթագրություններ ==
453,754
Գեղամ Աբրահամյան (քանդակագործ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղամ Աբրահամյան (այլ կիրառումներ)Գեղամ Անդրանիկի Աբրահամյան (փետրվարի 6, 1988(1988-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ == Կենսագրություն == 2002-2007 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2008-2012 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայում։ 2012 թվականից սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայում։ == Ցուցահանդեսներ == 2010 «Ազատություն գոչեցի» խորագրով ցուցահանդես 2010 Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակ 2010 Միջազգային խաղաղության օրվան նվիրված ցուցահանդես, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակ 2010 Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակ 2010 Աղքատության վերացման միջազգային օր, ցուցադրումը Երևանի ՄԱԿ-ի գրասենյակում 2010 Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակման օր, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակ 2011 Սիրո տոնին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն 2011Եգպա-ի 65-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն 2011«Աստիճան» խորագրով ցուցահանդես, Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահ 2011 «Բացահայտենք նոր տաղանդներ» խորագրով ցուցահանդես, Երևանի քաղաքապետարան 2011 Fragment խորագրով ցուցահանդես, Golden Tulip հյուրանոց 2011 «Աստիճան դեպի երկինք» խորագրով ցուցահանդես, Ռուսական արվեստի թանգարան (Երևան) 2012 Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչնեի միություն 2013 «Երկխոսություն» անհատական ցուցահանդես, Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահ 2014 «էմանացիա», Հայաստանի նկարիչնեի միություն == Մրցանակներ == Լավագույն քանդակ Հայաստանի նկարիչների միությունում Մովսես Գորգիսյանին նվիրված հանրապետական մրցույթ- ցուցահանդեսում, 2012 Հայաստանի նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» մրցույթ-փառատոնում առաջին մրցանակ 2012 Տարվա լավագույն դիպլոմային աշխատանք, Արա Սարգսյանի անվան մրցանակ, 2012 «Սիպոզիում» Մոսկվայի Բուռգանովի տուն-թանգարանում, լավագույն քանդակ, 2013 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Գեղամ Աբրահամյան Մշակույթ. Հատուկ հավելված, Գեղամ Աբրահամյան Archived 2016-03-10 at the Wayback Machine. Երկխոսում են Սարգիս Բաբայանի և Գեղամ Աբրահամյանի քանդակները
61,174
Այծաժայռ
Այծաժայռ, լեռնագագաթ Հայաստանի Տավուշի մարզում, Վարագի լեռնահամակարգում, Իջևան քաղաքից 3,5 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը՝ 1423 մետր։ == Ծանոթագրություններ ==
607,033
The Anvil
The Anvil, բրիտանական փոփ խումբ Visage֊ի երկրորդ ստուդիական ալբոմը, որը ձայնագրվել է Լոնդոնի Mayfair Studios֊ում և թողարկվել՝ Polydor Records֊ում 1982 թվականին։ Ալբոմը զբաղեցնում է 6֊րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակում։ == Երգացանկ == Առաջին կողմ «The Damned Don't Cry» ֊4։43 «Anvil (Night Club School)» ֊4։39 «Move Up» ֊4։25 «Night Train» ֊4։29Երկրորդ կողմ «The Horseman» ֊4։41 «Look What They've Done» ֊4։49 «Again We Love» ֊4։44 «Wild Life» ֊4։24 «Whispers» ֊5։39 == Ձայնագրման մասնակիցներ == === Visage === Սթիվ Սթրեյնջ ֊վոկալ Միջ Յուր ֊կիթառ, ստեղնաշարային գործիքներ Դեյվ Ֆորմուլա ֊ստեղնաշարային գործիքներ Բիլի Կառի ֊էլեկտրաջութակ, ստեղնաշարային գործիքներ Ռաստի Իգան ֊հարվածային գործիքներ === Հրավիրված երաժիշտներ === Բառի Ադամսոն ֊բաս կիթառ Գերի Բարնակլ ֊ սաքսաֆոն Փերի Լիստեր ֊բեկ վոկալ Լորեյն ֊բեկ վոկալ == Ծանոթագրություններ ==
941,582
Դիեգո Կառլոս Սանտոս Սիլվա
Դիեգո Կառլոս (պորտ.՝ Diego Carlos, մարտի 15, 1993(1993-03-15), Barra Bonita, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ == Ակումբային կարիերա == === Դեսպորտիվո Բրազիլիա === Դիեգո Կառլոսը Դեսպորտիվո Բրազիլիայի ակադեմիայի սան է։ 2013 թվականի սկզբին նա վարձավճարով միացավ Սան Պաուլուին, սակայն ակումբի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում։ 2014 թվականին Դիեգոն վարձավճարով տեղափոխվեց Պաուլիստա։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մարտի 2-ին՝ Լիգա Պաուլիստայի Ռիու Կլարուի դեմ խաղում։ Մայիսին բրազիլացին մոտ 1 ամսվա վարձավճարով միացավ Մադուրեյրային։ Առաջին հանդիպումը Սերիա C-ում անցկացրեց մայիսի 24-ին՝ փոխարինման մտնելով Սան Կաետանոյի դեմ խաղում։ Մադուրեյրայի կազմում Դիեգոն անցկացրեց 2 հանդիպում։ === Էշտորիլ === 2014 թվականի հուլիսի 2-ին Դիեգո Կառլոսը տեղափոխվեց Էշտորիլ Պրայա։ Սեպտեմբերին նա 1 տարվա վարձավճարով միացավ Պորտուին, որտեղ սկսեց հանդես գալ ակումբի երկրորդ թիմի կազմում։ Իր դեբյուտը Պորտու B-ի կազմում նշեց նոյեմբերի 5-ին՝ Տոնդելայի դեմ խաղում։ Թիմի կազմում բրազիլացին անցկացրեց 19 հանդիպում։ 2015-16 մրցաշրջանում Դիեգոն վերադարձավ Էշտորիլ։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց 2015 թվականի օգոստոսի 16-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենֆիկայի դեմ խաղում։ Սեպտեմբերի 19-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Տոնդելայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 86-րդ րոպեին։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 24-ին՝ Ռիու Ավիի դեմ խաղում։ 2016 թվականի հունվարի 30-ին Դիեգոն գոլ խփեց Պորտուի դեմ խաղում։ Մարտի 7-ին նա կարմիր քարտ ստացավ Ռիու Ավիի դեմ խաղում։ Էշտորիլի կազմում Դիեգո Կառլոսը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ === Նանտ === 2016 թվականի հունիսին Դիեգո Կառլոսը 5 տարվա պայմանագիր կնքեց Նանտի հետ։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դիժոնի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց 2017 թվականի փետրվարի 12-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում։ Մարտի 1-ին Դիեգոն գոլի հեղինակ դարձավ Բաստիայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից։ Սեպտեմբերի 9-ին բրազիլացին խփեց Մոնպելիեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նանտին։ 2018 թվականի հունվարի 14-ին Դիեգոն հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 30-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Մոնպելիեի դեմ խաղում։ Նանտի կազմում Դիեգո Կառլոսը անցկացրեց 108 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ === Սևիլյա === 2019 թվականի հունիսի 3-ին Դիեգո Կառլոսը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում։ == Կարիերայի վիճակագրություն == === Ակումբային վիճակագրություն === 2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Դիեգո Կառլոսի պաշտոնական Ինստագրամի էջը Դիեգո Կառլոսը transfermarkt-ում Դիեգո Կառլոսը soccerbase.com-ում Դիեգո Կառլոսը WhoScored.com կայքում Դիեգո Կառլոսը Սևիլյայի պաշտոնական կայքում Դիեգո Կառլոսը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2019-04-17 at the Wayback Machine.
212,696
Kabel eins
Kabel eins (արտասանել Kabel dog), Գերմանիա առևտրային հեռուստատեսություն։ Ընկերության ստուդիաների կենտրոնական գրասենյակը Բեռլինում է։ Հեռուստատեսությունը ProSiebenSat.1 լրատվամիջոցների հոլդինգի մասն է կազմում։ Առաջին հեռարձակողը հեռարձակվել է 1989 թ. մարտի 28-ին, ժամը 10:15-ին, TV4 անունով։ 1992 թ. փետրվարի 29-ին, ժամը 10:13-ին, անվանել է «Der Kabelkanal»: 1994 դեկտեմբերի 24-ին ալիքը ստացավ Kabel eins անունը։ Հեռուստաալիքը հիմնականում ներկայացնում է գեղարվեստական, հեռուստատեսային շարքի, թոք-շոուների, նորությունների և վավերագրական ֆիլմեր։ 2011 Կարլ Կոնիգը հեռուստաընկերության տնօրենն է ապրիլի 1-ից Քյոնիգը։ === Հաղորդումներ === Abenteuer Alltag (Արկածներ ամեն օր) Abenteuer Alltag - Jetzt bauen wir (Արկածներ ամեն օր - Հիմա մենք շենքում ենք) Abenteuer Auto (Արկածներ ավտո) Abenteuer Leben - Täglich Wissen (Արկածային կյանք - Ամենօրյա գիտելիքներ) Darf man das (Դուք կարող եք դա անել) Der Comedyflüsterer (Կոմեդիկ բամբասող) kabel eins news (Կոմեդիկ բամբասող) Männer allein daheim (Տանը մենակ տղամարդը) Mein neuer Job (Իմ նոր աշխատանքը) Mein neues Leben (Իմ նոր կյանքը) Mein neues Leben XXL (Իմ նոր կյանքը XXL) Mein schlimmster Tag (Իմ վատագույն օրը) Spätnachrichten (Վերջին նորություններ) Wir sind viele (Մենք շատ ենք) == Գլխավոր տնօրեններ == Դոնալդ ՄաքԼուգլին (1992) Կառլհայնց Յունգբեք (1992-1996) Լյուդվիգ Բաուէր (1996-1997) Նիկոլաս Պաալզով (1997-2000) Անդրեաս Բարթլ (2000-2006) Գուդո Բոլթեն(2006-2008) Յուրգեն Հյորներ (2009-2011) Կառլ Քյոնիք (2011-ից) == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք (գերմ.) ProSiebenSat.1 Media AG հոլդինգի պաշտոնական կայք (գերմ.) Website von kabel eins Շվեյցարական կայք (գերմ.) kabel eins Տելետեքստ
608,742
Աբդալաղա
Աբդալաղա, ավերակ բերդ Թուրքիայիի Իգդիրի մարզում, Իգդիր բնակավայրից ոչ շատ հեռու։ == Ծանոթագրություններ ==
90,721
Աստերոիդների ցանկ (332101-332200)
Աստերոիդների ցանկ (332001-332100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (332201-332300) Աստերոիդների ցանկ (332001-332100) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (332201-332300)
623,382
Էվոժ
Էվոժ (ֆր.՝ Évosges), համայնք Ֆրանսիայում, գտնվում է Ռոն Ալպեր մարզի Էն գավառում։ Մտնում է Սեն Ռամբեր ան Բյուժե կանտոնի կազմի մեջ։ Բելլեի կոմունա։ Համայնքի INSEE կոդ՝ 01155։ == Աշխարհագրություն == Կոմունան Փարիզ քաղաքից գտնվում է 400 կմ հարավ-արևելք, Լիոն քաղաքից 60 կմ դեպի արևելք, 35 կմ հարավ-արևելք Բուրկ ան Բրեսից։ == Կլիմա == Կլիման կիսացամաքային է՝ ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Կոմունայում անձրևներ հաճախ չեն լինում, հիմնականում՝ ամռան ամիսներին։ == Բնակչություն == Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 140 մարդ։ == Վարչակազմ == == Տնտեսություն == 2010 թվականի տվյալներով 85 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 71-ը տնտեսապես ակտիվ էին, 14-ը անգործունակ (Ակտիվության ցուցանիշը — 83,5%, 1999 թվականին եղել է՝ 70,7%)։ 71 աշխատունակ բնակիչներից 63-ը աշխատում էին (32 տղամարդ և 31 կին), անաշխատանք էին 8-ը (4 տղամարդ և 4 կին)։ 14 անգործունակ մարդկանցից 4-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 7-ը թոշակառու, 3-ը անաշխատունակ էին այլ պատճառներով։ == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == «Эвож» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի տվայլների և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտ։ Վերցված է 2014-05-21 «Эвож» (ֆրանսերեն)։ cassini.ehess.fr։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-21-ին։ Վերցված է 2014-05-21
1,088,574
Ծածանազգիներ
Ծածանազգիներ (լատ. Cyprinidae), ճառագայթալողակ ձկների դասի, ծածանակերպերի կարգի ձկների ընտանիք։ == Նկարագրություն == Մարմինը սովորաբար ծածկված է թեփուկներով, գլուխը լերկ է, վերին ծնոտի վերջավորությունը ձևավորվել է միջծնոտային ոսկորներով, որովայնը կլորացած է, իսկ եթե ունի սուր վերջավորություն, ապա առանց ոսկրացման։ Ճարպային լողակներ չունի, բերանն անատամ է, բայց ստորին ըմպանային ոսկորները լավ զարգացած են և ունեն 1, 2 կամ 3 շարք (հազվագյուտ) ծամող ատամներ։ Այս ատամներով սննդի մանրացնելուն նպաստում է գանգի հիմքային մակաճի ընդլայնված ծայրում գտնվող եղջյուրավոր հաստ շերտիկը։ Որոշ տեսակների բերանի անկյուններում կան կարճ բեղիկներ, որոնք կատարում են համային ընկալիչների դեր։ == Դասակարգում == Քաղցրահամ ջրերում ապրող ձկների ամենամեծ ընտանիքն է․ միայն մի քանիսն են հանդիպում աղի ջրերում (գետեաբերաններում, Սև և Կասպից ծովերում և այլն)։ Ծածանազգիների ընտանիքն իր մեջ ներառում է 367 ցեղ՝ 3006 տեսակով։ Ամեն տարի նկարագրվում են մի քանի տասնյակ նոր տեսակներ, հիմնականում Հարավարևելյան Ասիայից == Տարածում == Ծածանազգիները տարածված են ամբողջ աշխարհով մեկ, բացառությամբ Հարավային Ամերիկայի մեծ մասի (նրանք չեն հանդիպում Մեքսիկայի հարավում, բայց համատարած հանդիպում են արգենտինական պամպայի ջրերում, որտեղ դրանք ներմուծվել են 19-րդ դարի երկրորդ կեսում, համարվում են անպիտան ձկներ) և նրանք նաև Ավստրալիայում չեն եղել (Ինտրոդուկցիայից հետո ծածանը դարձավ Ավստրալիայում ամենատարածված ձուկը)։ Ծածանազգիների մեծ մասը հանդիպում են Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում։ == Սննդառություն == Սնվում են կենդանի և մեռած բուսական և կենդանական սննդով։ == Բազմացում == Շատ-շատերը բեղմնավոր են։ Բազմացման շրջանում արուների մոտ զարգանում է հատուկ «հարսանեկան զգեստ»։ Նրանք ստանում են ավելի վառ գունավորում (առավել հաճախ հայտնվում է վարդագույն գունավորումը), գլխի, մարմնի և լողակների վրա հայտնվում են բեղիկանման մակաճներ։ Ձմռանը նրանք հիմնականում թաքնվում են հատակին կամ մտնում տիղմի մեջ և մտնում ձմեռային քնի մեջ։ == Տնտեսական նշանակություն == Որոշ ծածանազգիներ բուծվում են լճակներում (գետածածան, կարաս), իսկ շատ-շատերը ծառայում են որպես քիչ թե շատ նշանակալից ձկնորսության առարկա (օրինակ՝ վոբլա, բրամ, գետածածան, Արծաթափայլ և ոսկեգույն կարասները, լին, յազ, չեխոն և շատ ուրիշներ)։ == Դասակարգում == Danioninae (Դանիոնանմաններ) ենթաընտանիք՝ 37 ցեղ, 319 տեսակ․ Labeoninae (Լեբեոնանմաններ) ենթաընտանիք՝ 35 ցեղ, 402 տեսակ․ Cyprininae (Ծածանանմանների) ենթաընտանիք՝ 16 ցեղ, 50 տեսակ․ Barbinae (Բեղլուանմաններ) ենթաընտանիք՝ 29 ցեղ, 744 տեսակ․ Leuciscinae ենթաընտանիք․ Acheilognathinae (Դառնուկանմաններ) ենթաընտանիք՝ 3 ցեղ, 75 տեսակ։ Ենթաընտանիքի ներկայացուցիչների բնորոշ առանձնահատկությունն է էգերի մոտ ձվաբջջի առկաայությունը, որի օգնությամբ ձկնկիթը դրվում է երկփեղկանիների թիկնոցային խոռոչում։ Ցեղ Acanthorhodeus Ցեղ Acheilognathus Bleeker, 1860 — Ամուրյան դառնուկներ Ցեղ Rhodeus Agassiz, 1832 — Դառնուկներ Ցեղ Paratanakia Ցեղ Pseudorhodeus — Կեղծդառնուկներ Ցեղ Tanakia Ցեղ SinorhodeusGobioninae (Քարթականմաններ) ենթաընտանիք․ Tincinae (Կարդինալանմաններ) ենթաընտանիք՝ 2 ցեղ, 4 տեսակ․ Ցեղ Tinca Cuvier, 1816 — Լիներ Ցեղ Tanichthys Lin, 1932 — ԿարդինալներOpsariichthyinae (Եռաշրթունքանմաններ) ենթաընտանիք․ Ցեղ Macrochirichthys Bleeker, 1860 — Երկարամարմին չեխոններ Ցեղ Opsariichthys Bleeker, 1863 — Եռաշրթունքներ Ցեղ Հնդկական չեխոններ van Hasselt, 1823Squaliobarbinae (Թեփուղաբեղլուանմաններ) ենթաընտանիք Ցեղ Ctenopharyngodon Steindachner, 1866 — Սպիտակ ամուրներ Ցեղ Mylopharyngodon — Սև ամուրներ Ցեղ Squaliobarbus — ԹեփուղաբեղլուներXenocyprinae (Սևափորիկանմաններ) ենթաընտանիք Ցեղ Aristichthys Ցեղ Distoechodon Peters, 1881 Ցեղ Hypophthalmichthys Bleeker, 1860 — Հաստաճակատներ Ցեղ Plagiognathops Berg, 1907 Ցեղ Pseudobrama Bleeker, 1870 — Կեղծբրամներ Ցեղ Xenocypris Günther, 1868 — Սևափորիկներ == Ցեղերի ցանկ == == Ծածանազգիները ակվարիումում == Ծածանազգիների ընտանիքի ձկները ստացել են լայնորեն տարածում ակվարիումային հոբբիումում։ Սա հիմնականում վերաբերվում է Բարբուս, Լաբեո, Դանիո, Բրախիդանիո և Կարդինալ ցեղերին == Վտանգավորությունը մարդու համար == Ծածանազգիների շատ տեսակներ (յազ, նետաձուկ, մանրածածան, կարմրալողաթևիկ, բրամ, թեփուղ, կապույտ բրամ, սպիտակաչք, չեխոն, Հաշամ, լին, քառթակ, սպտիակաձուկ, վերոն, Արծաթաձուկ, սեպաձուկ) համարվում են մարդկանց համար վտանգավոր Օփիստորխիս մակաբույծների մետացերկարիաների կրողներ։ Օփիստորխիսի բնական օջախները գտնվում են նախկին ԽՍՀՄ-ի կարևորագույն տարածքներում, որտեղ վարակի ամենաբարձր աստիճանը գտնվում է Սիբիրում, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի տարածքներում։ == Ծանոթագրություններ == == Գրականություն == «Ձկնաբանություն և ձկնաբուծություն»․ Սամվել Պիպոյան, Երևան, 2012։
572,670
Չենտոլա
Չենտոլա (իտալերեն՝ Centola), կոմունա Իտալիայում։ Գտնվում է Կամպանիա մարզում՝ Սալեռնո գավառում։ Բնակչությունը կազմում է 4825 մարդ, բնակչության խտությունը կազմում է 103 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 47 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 84051, 84050, 84064, 84070, հեռախոսային կոդ՝ (+39) 0974։ Գտնվելով հարավային Սիլենտոյում՝ Չենտոլան սահմանակից է Կամերոտա, Չելլե դի Բուլգերիա, Մոնտանո Անտիլիա, Պիսիոտտա և Սան Մաուրո լա Բրուկա համայնքներին։ Կոմունայի հովանավորն է սուրբ նահատակ Ապոլոնիոս Աթենացին։ Տոնը նշվում է ապրիլի 18-ին և մայիսի 15-ին։ == Ծանոթագրություններ ==
874,841
Սատանայի այգիներ
Սատանայի այգիներ, տարածքներ ամազոնյան անտառներում, որտեղ աճում են միայն մեկ տեսակի ծառեր (Duroia hirsuta) և ուրիշ ոչ մի այլ տեսակի ծառեր չեն հանդիպում։ Անվանումը գալիս է բնիկների հավատալիքներից, որոնք համարում էին, որ այդ վայրերում ապրում է Չուլյաչակիի (կեչուա՝ Chullachaki) չար անտառային ոգին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ «այգիների» ձևավորումը կապված է այլ բույսերի տեսակների Duroia hirsuta-ի ալերոպաթիկ ազդեցության հետ։ Սակայն 2005 թվականին Սթենֆորդի համալսարանի կենսաբանները հաստատեցին, որ «այգիների» ձևավորումը հիմնված է Duroia hirsuta-ի և մրջյունների սիմբիոզի հիման վրա։ Ինչպես ցույց տվեցին սատանայի այգիերում այլ բույսեր տնկելու փորձերը, այդտեղ տնկած մրցակցային բույսերը Myrmelachista schumanni («լիմոնային մրջյուններ») տեսակի աշխատող մրջյունները ոչնչացնում են այլ տեսակի կանաչ ծիլերը՝ թողնելով միայն Duroia hirsuta-ն, որմ արձակում է մրջնաթթու, որպես հերբիցիդ։ Այս եղանակով մրջյունները իրենց սիրելի ծառերին հնարավորություն են տալիս աճելու ազատ աառանց մրցակցության։ Մրջյուններն օգտագործում են Duroia hirsuta-ի խոռոչները բներ պատրաստելու համար։ Արդյունքները ցույց են տվել, որ «այգիների» մակերեսը մեծանում է տարեկան մոտավորապես 0,7 %-ով։ Աշխատող մրջյունների քանակը մեծ գաղութներում հասնում է մոտավորապես 3 000 000-ի, իսկ մայրերի քանակը՝ 15 000-ի։ Մեզ հայտնի ամենամեծ «Սատանայի այգիները», որտեղ կան թվով 328 ծառեր, կենսաբանների գնահատմամբ ունի 800 տարվա պատմություն։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Կենսաբանները գուշակել են սատանայի այգիների գաղտնիքը Archived 2018-07-03 at the Wayback Machine.
314,793
Նատալինո (գյուղ, Նավաշինսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նատալինո (այլ կիրառումներ)Նատալինո (ռուս.՝ Натальино), գյուղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Նավաշինսկի շրջանի կազմում։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
22,633
310
310 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ օրը։ Սա մեր թվարկության 310 թվականն է, IV դարի 10-րդ տարին։ == Դեպքեր == == Ծնունդներ == == Մահեր ==
466,055
Սրբոսկր
Սրբոսկր, ողնաշարի, նախավերջին հատվածը։ Բաղկացած է հինգ ողից, որոնք սեռական հասունացման շրջանում միաձուլվելով կազմում են մեկ առանձին սեպաձև ոսկր։ Ողնաշարային խողովակը նույնությամբ շարունակվում է սրբոսկրի մեջ, ուր գտնվում են ողնուղեղային նյարդարմատներից կազմված խրձերը (ձիու պոչ)։ Սրբոսկրի կոնքային և մեջքային մակերեսների վրա կան անցքեր, որոնցով դուրս են գալիս ողնուղեղային նյարդերը։ Սրբոսկրի ստորին ծայրին միանում են պոչուկային 3-4 ողները։ Նրա կողմնային մակերեսներին կան ականջանման հոդերեսներ, որոնց միջոցով հոդավորվում է կոնքոսկրի հետ և կազմում կոնքը։ Սրբոսկրի և գոտկային վերջին՝ հինգերորդ ողնի միացման հատվածը (դարավանդը) ողնաշարի ամենաշարժուն մասն է։
241,909
Ստավեցկոե
Ստավեցկոե (ուկրաիներեն՝ Ставецьке), գյուղ Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Ժիտոմիրի շրջանում։ 2001 թվականի տվյալներով Ստավեցկոե գյուղում բնակվում էր 55 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 0,26 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 211,54 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
936,169
Քարոզարշավ (ֆիլմ)
Քարոզարշավ (անգլ.՝ The Campaign), կատակերգություն, որը ստեղծվել է ռեժիսոր Ջեյ Ռոուչի կողմից, իսկ սցենարը գրվել է Շոունա Հարվելլայի և Քրիսա Հենչի կողմից։ Գլխավոր դերերում են Ուիլ Ֆերրելը և Զակ Գալիֆիանակիսը։ == Սյուժե == Ֆիլմը պատմում է երկու իրար դեմ մրցակցող քաղաքական գործիչներ՝ Քեմ Բրեդիի (Ուիլ Ֆերրել) և Մարտի Հագինսեյի (Զակ Գալիֆիանակիս) մասին, որոնք փորձում են հաղթել ընտրություններում, որպեսզի ներկայացնեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հյուսիսային Կարոլինա նահանգը։ «Քարոզարշավի» ֆիլմի հերոսներից մեկը, Քեմ Բրեդին, որը հանդիսանում է բավականին ճանաչված քաղաքական գործիչ և որը հինգ տարի անընդմեջ պլանավորում է ընտրվել ԱՄՆ-ի Կոնգրեսում, մասնավորապես՝ Ներկայացուցիչների պալատում, ցանկանում է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Նա իր թեկնածությունն է առաջադրում՝ հարյուր տոկոսով վստահ լինելով իր ապագա հաղթանակին։ Իսկ ինչո՞ւ ոչ․․․ Ի վերջո նա միակ թեկնածուն է, և ընտրությունն էլ պարզապես ձևականություն է։ Սակայն այս անգամ ամեն բան այդպես չէ։ Մարտի Հագգինս անունով մի տարօրինակ մարդ, որը տուրիստական գործակալ է, ընտրության պաշտոնական մեկնարկից մի քանի օր առաջ ընտրության հայտ է ներկայացնում առաջիկա օրերին տեղի ունեցող ընտրությանը մասնակցելու համար։ Այսուհետ Քեմ Բրեդին՝ քաղաքական փորձառու գործիչը, ունենում է մի նոր մրցակից, որը, ինչպես և Քեմը, պատրաստ է ամեն բան անել առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելու և կոնգրեսական պաշտոնը ստանալու համար։ Դավաճանական քայլեր կատարելով, մեկմեկու խաբելով, հուսահատորեն միմյանց հակառակվելով՝ երկու թեկնածուներն էլ որոշում են ամենախենթ քայլերը կատարել, որոնք չեն դառնում սովորական ժպիտի պատճառ, այլ, արցունքների միջոցով՝ իրական ծիծաղի պատճառ։ == Դերերում == Ուիլ Ֆերրել՝ Քեմ Բրեդի Զաք Գալիֆիանակիս՝ Մարտի Հոգինս Դիլան Մակդերմոտ՝ Թիմ Ուեթլի Քեթրին Լանասա՝ Ռոուզ Բրեդի Ջեյսոն Սուդեյկիս՝ Միտչ Բրայան Կոքս՝ Գլեն Մոչ Դեն Էյքրոյդ՝ Ուեյդ Մոչ Սառա Բեյքեր՝ Միցի Հագինս Վուլֆ Մեդիսոն՝ Ջեսիքա Բրեյդի Ջոշուա Լոուսոն՝ Թրիփ == Սաունդթրեք == Ֆիլմի վերջնական մասում հնչում է Green Day խմբի ¡Tré! ալբոմից 99 Revolutions երգը։ == Նկարահանումներ == Ֆիլմի նկարահանումները անց են կացվել Նոր Օռլեանում։ == Ծանոթագրություններ ==
311,174
Կոզլովո (գյուղ, Վիբորգսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԿոզլովոԿոզլովո (ռուս.՝ Козлово), գյուղ Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
243,695
Նիժնեե Սոլենոե
Նիժնեե Սոլենոե (ուկրաիներեն՝ Нижче Солоне), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Բորովի շրջանում։ Հիմնադրվել է 1720 թվականին։ 2001 թվականի տվյալներով Նիժնեե Սոլենոե գյուղում բնակվում էր 408 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 3866 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 105,54 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
1,037,976
Վուլկան (մոլորակ)
Վուլկանը ենթադրական փոքր մոլորակ է, որի ուղեծիրը ենթադրվում էր, որ գտնվում է Մերկուրիի ու Արեգակի միջեւ։ == Պատմություն == 19-րդ դարի կեսերին կատարվեցին Մերկուրիի շարժման ճշգրիտ դիտարկումներ, և պարզվեց, որ այս մոլորակի պերիհելիոնի շեղումը հնարավոր չէ բացատրել՝ օգտագործելով դասական երկնային մեխանիկան։ Ֆրանսիացի աստղագետ և մաթեմատիկոս Ուրբեյն Լե Վերյեն ենթադրում էր, որ սա Մերկուրիի և Արեգակի միջև տեղակայված անհայտ մոլորակի ազդեցության արդյունք է։ Ֆիզիկոս Ժակ Բաբինեի առաջարկով հիպոթետիկ մոլորակին տրվեց «Վուլկան» («Հրաբուխ») անվանումը։ Տիցիուս-Բոդոի կանոնի համաձայն ( D i = − 3 {\displaystyle D_{i}=-3} ) Վուլկանի գոյությունը միանգամայն հավանական է, և նրա ուղեծրի շառավիղը = 0,1 ա․մ․։ (Չնայած, ինչպես ցույց է տալիս Ֆաետոն / աստերոիդների գոտու օրինակը, այս ուղեծրում կարող են լինել միայն վուլկանոիդներ)։ 1859 թվականին Լե Վերիեն նամակ է ստացել սիրողական աստղագետ Լեսկարբոտից, ով հայտնում էր, որ մարտի 25-ին Արեգակի սկավառակի երկայնքով շարժվում է մոլորակի նման շրջանաձեւ մութ օբյեկտ։ Լե Վերիեն անմիջապես գնաց Լեսկարբոյի մոտ, որպեսզի անձամբ հարցնի նրան հայտնաբերված երկնային մարմնի մասին։ Բացի Լեսկարբոյի տվյալներից, Լե Վերիեն ընտրեց հինգ այլ դիտումների արդյունքներ, որոնք, նրա կարծիքով, չէին կարող վերագրվել Մերկուրիի կամ Վեներայի արեգակնային սկավառակի վրայով անցնելու դեպքերին։ Այս վեց դիտումների հիման վրա նա 1859 թվականին հաշվարկել է անտեսանելի մոլորակի ուղեծիրը, որի անվանել է Վուլկան ։ 1877 թվականին Լե Վերիեն մահացավ՝ չսպասելով Վուլկանի հայտնաբերելուն, որի գոյությանը նա հավատում էր մինչ կյանքի վերջը։ Բացի այդ, 1878 թվականի հուլիսի 29-ի խավարման ժամանակ մի քանի աստղագետներ միանգամից դիտեցին ուրվական մոլորակը։ Միչիգանի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Ջեյմս Ուոթսոնը ասաց, որ Մերկուրիի ուղեծրում նա երկու մոլորակ է դիտել։ Մեկ այլ աստղագետ ՝ Լուիս Սվիֆթը, որը հայտնաբերեց իր անունով գիսաստղը, նույնպես պնդում էր, որ տեսել է լուսավոր մոլորակի նման օբյեկտ։ Սակայն պարզվեց, որ այս դիտարկումներից հաշվարկված ուղեծրերը չեն համընկնում ոչ իրար, ոչ էլ այն ուղեծրին, որը ժամանակին հաշվարկել է Լե Վերիեն։ Բնականաբար, գիտական շրջանակներում դիտման նման արդյունքները չէին կարող լուրջ ընդունվել։ Չնայած երկար տարիների որոնումներին՝ այս մոլորակը հնարավոր չեղավ գտնել։ Հրապարակվել են Վուլկանի դիտումների մի քանի զեկույցներ, բայց այդ դիտումները, որպես կանոն, չէին համընկնում միմյանց հետ կամ Լե Վերիերի հաշվարկների հետ, և այլ աստղագետներ ի վիճակի չէին դրանք հաստատել։ 20-րդ դարի սկզբին Մերկուրիի վարքը լիովին բացատրվեց Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ՝ առանց լրացուցիչ երկնային մարմինների ներդրման անհարժեշտության։ Քանի որ Վուլկան մոլորակը գոյություն չունի, և այս անունը թափուր է, առաջարկ եղավ 2012-ին հայտնաբերված Պլուտոնի արբանյակը կոչել «Վուլկան»։ Այնուամենայնիվ, այս տարբերակը մերժվեց, քանի որ դիցաբանական Վուլկանն անմիջական կապ չուներ մահվան թագավորության աստծո՝ Պլուտոնի հետ, և արբանյակը կոչվեց Ստիքս : == Տես նաև == Հրաբուխներ Ֆաետոն (մոլորակ) == Նշումներ == == Հղումներ == Isaac Asimov (1975-05)։ «The Planet That Wasn't» (անգլերեն)։ Վերցված է 2014-05-06 Paul Schlyter։ «Vulcan, the intra-Mercurial planet, 1860-1916, 1971» (անգլերեն)։ Վերցված է 2013-10-27
60,650
Սուրբ Փրկիչ եկեղեցի (Անի)
Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցի, հայկական եկեղեցի Անի քաղաքում։ == Պատմություն == 1035 թ. այս մեծ եկեղեցին ստացել է իր ամբողջական տեսքը։ Եկեղեցու պատերի երկար և նրբագեղ արձանագրությունները շատ բան են պատմում ժամանակաշրջանի մասին։ Վերևում մասամբ մեջբերված արձանագրությունը նշում է, որ Աբլղարիբ Պահլավունի իշխանը այս եկեղեցին կառուցել է Սուրբ խաչի մասունքները պահպանելու համար։ Այս սրբազան մասունքը ձեռք է բերել Կոստանդնուպոլիս գնալիս։ Արձանագրության մեջ հրամայում է՝ մինչ Հիսուսի երկրորդ գալուստը եկեղեցում կազմակերպել գիշերային պատարագներ։ Մյուս արձանագրությունները պատմում են 1193 թ. վերականգնման մասին, որի ժամանակ ուխտավորներին ապաստանելու համար հավելվել է երկու ժամատուն, իսկ 1291 թ. մուտքի առջև ավելացվել է ժամատան աշտարակ։ Բացի ճակատի որոշ հատվածների բետոնե հետքերից՝ այս կառույցներն ամբողջությամբ ավերվել են։ Մեկ այլ արձանագրության համաձայն՝ 1342 թ. Վահրամ Զաքարյան իշխանը հրամայել է վերանորոգել եկեղեցու գմբեթը, շինարարական աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Վասիլը։ 19-րդ դարի վերջին եկեղեցին դեռևս կանգուն էր, սակայն փլուզման եզրին էր։ Հ. Ֆ. Բ. Լինչը 1894 թ. Անի այցելելուց հետո ասել է. 1912 թ. ռուս հնագետները արևելյան ճակատի քարերի մեծ մասը վերականգնել են, սակայն 1975 թ. եկեղեցու արևելյան կեսը փոթորկի ժամանակ փլվել է։ Որոշ աղբյուրներ դեպքը վերագրում են 1930 թվականին, սակայն 1950-ական թվականների մասին վկայում են գյուղացիները։ Հայտնի է, որ քարերի ցած թափվելու ձայնը լսվել է պարիսպներից դուրս գտնվող գյուղում։ Եկեղեցու մնացած մասը 1989 թ. երկրաշարժի ժամանակ ցնցվել է, և այսօր ամբողջությամբ փլվելու վտանգի եզրին է։ 1999 թ. հետագա փլուզումը կանխելու համար ուշ ձեռնարկված քայլով դուռը փակվել է կոպտորեն շարված խճաքարե պատով։ Սակայն այլ գործնական քայլեր չեն կատարվել։ Այժմ եկեղեցին կործանման վտանգի տակ է։ Եկեղեցին ներկայումս վերականգնվում է։
90,068
Աստերոիդների ցանկ (267501-267600)
Աստերոիդների ցանկ (267401-267500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (267601-267700) Աստերոիդների ցանկ (267401-267500) • Աստերոիդների ցանկ • Աստերոիդների ցանկ (267601-267700)
929,854
Սիրելի՛ աչեր...
«Սիրելի՛ աչեր...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին։ == Պատմություն == Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականին։ Ինքնագրիը չի պահպանվել։ Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին լույս տեսած «Տարազ» շարաթաթերթի №18-ում (էջ 274)՝ «Ալբոմում» վերնագրով։ Այնուհետև՝ 1893 թվականին Թիֆլիսում տպված «Դաշնակներում» (14-րդ ոտանավոր)՝ թվագրված՝ «1891 թ․», ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում։ Արտատպվել է 1893 թվականին Թիֆլիսում լույս «Դաշնակներից»։ == Ծանոթագրություններ ==
60,835
Հինածաղիկ
Հինածաղիկ (լատ.՝ Impatiens balsamina), զգայնուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400 տեսակ։ == Կենսաբանական նկարագիր == Ցողունի բարձրությունը 30-120 սմ։ Ցողունը կանգուն, չճյուղավորված։ Տերևներն ատամնաեզր են, ձվաձև կամ էլիպսաձև, ծաղիկները, որոնք լիաթերթ կամ միաթերթ են, իրենց ձևով նմանվում են վարդի, կամելիայի կամ մեխակի ծաղիկներին։ Ըստ գույնի լինում են սպիտակ, վարդագույն, կարմիր, բաց մանուշակագույն, կապույտ և այլ երանգների։ Պտուղը՝ տուփիկ։ == Հայաստանում == ՀՀ-ում 1՝ սովորական հինածաղիկ (I. noli-tangere)։ Աճում է Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և այլուր։ == Հոմանիշներ == == Նշանակություն == Դեղաբույս է։ Պարունակում է թթուներ, վիտամին C։ Ներկատու է։ == Ծանոթագրություններ == == Գրականություն == Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan ISBN 0-333-47494-5. == Արտաքին հղումներ == Planthogar Archived 2006-02-05 at the Wayback Machine.
3,928
.aq
.aq, Անտարկտիդայի համար նախատեսված վերին մակարդակի ազգային դոմենն է։ Երկրորդ մակարդակի դոմենների՝ .aq հարթակում գրանցման կանոններն են՝ դոմենը սպասարկում է միայն Անտարկտիդայի պետական կազմակերպություններին, որոնք զբաղվում են տարբեր գործունեություններով։ Կազմակերպությունը պետք է պահպանի 1959թ․ Անտարկտիդայի պայմանագրի Միջազգային կամ այլ կառույցների նորմերը, որոնք ունեն «մշտական ներկայություն» ցանցում։ Դոմենի ադմինիստրատորն է Պիտեր Մոտտը (անգլ.՝ Peter Mott) Նոր Զելանդիայից։ Դիմումին պետք է կցված լինի կազմակերպության ղեկավարի նամակը։ Մեկ կազմակերպության համար հատկացվում է միայն մեկ դոմեն։ Դոմենը տրվում է երկու տարվա ժամկետով։ Դոմենի ադմինիստրատորն է Պիտեր Մոտտը (անգլ.՝ Peter Mott) Նոր Զելանդիայից։ == Արտաքին հղումներ == IANA .aq whois տեղեկություն Сведения whois для домена .aq на сайте IANA Сайт Российской Антарктической Экспедиции в зоне .aq Google запрос для сайтов в домене .aq
430,574
Ժորժ Կյուվիե
Ժորժ Կյուվե (ֆր.՝ Jean Léopold Nicolas Frédéric Cuvier, օգոստոսի 23, 1769(1769-08-23)[…], Մոնբելյար - մայիսի 13, 1832(1832-05-13)[…] կամ 1832, Փարիզ), ֆրանսիացի կենդանաբան, համեմատական անատոմիայի, հնէաբանության, կենդանիների կարգաբանության ռեֆորմատորներից մեկը։ Փարիզի ԳԱ անդամ (1795) և անընդմեջ քարտուղար (1803), Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1818)։ 1788 թվականին ավարտել է Շտուտգարտի Կարոլինյան ակադեմիան։ Փարիզի համալսարանում ստեղծել է բնական գիտությունների ֆակուլտետ, միջնակարգ դպրոցում մտցրել բնական գիտությունների դասավանդումը։ Կ. Բերիի հետ միաժամանակ կենդանաբանության մեջ տվել է տիպ հասկացությունը և ողնաշարավորների տիպում առանձնացրել հետևյալ 4 դասերը. կաթնասուններ, թռչուններ, սողուններ (երկկենցաղները նույնպես) և ձկներ։ Նկարագրել է մեծ թվով բրածո ձևեր, առաջարկել բրածո մնացորդներով որոշել երկրաբանական շերտերի տարիքը և ընդհակառակը։ Կյուվեին իր հետազոտություններում օգտագործել և զարգացրել է համեմատական անատոմիական մեթոդը, առաջ քաշել կատաստրոֆների տեսությունը։ Կյուվեին լրիվ հերքում էր Ժ. Լամարկի և Ժոֆրուա Սենտ-Իլերի կենդանի բնության փոփոխականության, կենդանիների միասնականության մասին ուսմունքը։ Կյուվեիի հավաքած փաստական նյութերը և առաջարկած մեթոդները հիմք հանդիսացան կենդանաբանության և հնէաբանության հետագա զարգացման համար։ == Ծանոթագրություններ ==
305,015
Խլիստովկա (գյուղ, Պոչինկովսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԽլիստովկաԽլիստովկա (ռուս.՝ Хлыстовка), գյուղ Ռուսաստանի, Սմոլենսկի մարզի Պոչինկովսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
458,801
Վելիկոկոբելյաչկովսկի գյուղական խորհուրդ (Նովոսանժարսկի շրջան)
Վելիկոկոբելյաչկովսկի գյուղական խորհուրդ (ուկրաիներեն՝ Великокобелячківська сільська рада), Ուկրաինայի Պոլտավայի մարզի Նովոսանժարսկի շրջանում։ 2001 թվականի տվյալներով Վելիկոկոբելյաչկովսկի գյուղական խորհրդում բնակվում էր 1092 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 76,85 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 14,21 մարդ/կմ²։ Խորհրդում կա 4 բնակավայր։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.) AU:AUՈւկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
824,004
Գոմոն
Գոմոն (ֆր.՝ Gomont), համայնք Ֆրանսիայի Շամպայն-Արդեն մարզի Արդեններ գավառում։ Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 325 մարդ, բնակչության խտությունը` 44.95 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 7.23 կմ² տարածք։ == Աշխարհագրություն == Գտնվում է Փարիզ քաղաքից 150 կմ հյուսիս-արևելք, Շալոն ան Շամպայն քաղաքից 65 կմ հյուսիս, Շառլվիլ Մեզիեր քաղաքից 50 կմ հարավ-արևմուտք։ == Բնակչություն == Բնակչության քանակը ըստ տարիների Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ == Տնտեսություն == 2010 թվականին ուներ 225 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 162-ը, իսկ ոչ ակտիվները` 63։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 72,0 %։ 162 աշխատունակ մարդկանցից աշխատել է 132 անձ (75 տղամարդ և 57 կին)։ Գործազուրկ են եղել 30 անձ (20 տղամարդ և 10 կին)։ 63 անաշխատունակներից 16-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 19-ը` թոշակառուներ, իսկ 28-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։ == Տես նաև == Արդեններ գավառի համայնքների ցանկ == Արտաքին հղումներ == INSEE == Ծանոթագրություններ ==
240,789
Լենինսկոե (գյուղ, Նովոազովսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԼենինսկոեԼենինսկոե (ուկրաիներեն՝ Ленінське), գյուղ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Նովոազովսկի շրջանում։ 2001 թվականի տվյալներով Լենինսկոե գյուղում բնակվում էր 136 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
928,326
Ալեքսանդր Բագդոև
Ալեքսանդր Գեորգիի Բագդոև (հունիսի 9, 1933(1933-06-09), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 2, 2013(2013-03-02)), հայ մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1993)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000): Մեխանիկայի բնագավառի գիտնական։ == Կենսագրություն == Ալեքսանդր Բագդոևը ծնվել է 1933 թվականի հուլիսի 9-ին, Թբիլիսի քաղաքում։ 1950-1955 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1955-1958 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի «Ալիքային և գազային դինամիկա» ամբիոնի ասպիրանտ։ 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, որը նվիրված էր սեղմվող հեղուկում հարվածային ալիքների վերաբերյալ խնդիրների լուծմանը (ՄՊՀ, ատենախոսության ղեկավար` «Ալիքային և գազային դինամիկա» ամբիոնի պրոֆեսոր Ա. Յա. Սագոմոնյան)։ Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո Բագդոևն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, 1971 թվականից` մեխանիկայի ինստիտուտում, 1972 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ նվիրված էր գծային և ոչ գծային ալիքների եզակիությունների որոշման խնդիրներին։ 1993 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 2000 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Դասավանդել է ՀՀ տարբեր բուհերում։ Գորիսի պետական համալսարանում ստեղծել է ինքնատիպ գիտական դպրոց։ Բագդոևի գիտական հետաքրքրությունները դուրս են գալիս դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի հարցերի շրջանակներից։ 5 մենագրության և ավելի քան 400 գիտական հոդվածի հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ իրենց ատենախոսություններն են պաշտպանել գիտությունների 17 թեկնածու և 4 դոկտոր։ Մեխանիկայում նրա ձեռքբերումը դիֆրակցիայի և ակուստիկայի առկայությամբ երկչափ ալիքային խնդիրներում Պուանկարե-Լայտխիլ-Գո մեթոդի ընդհանրացումն է։ Բագդոևն իր աշակերտների հետ համատեղ ուսումնասիրել է թվային և անալիտիկ զարգացումներով գծային, ոչ գծային, եռաչափ, կապակցված դաշտերում ալիքների տարածման, ինչպես նաև տարածական մեթոդով մագնիսական սալերի տատանման վերաբերյալ խնդիրների լուծումը։ Բագդոևը հետաքրքրվել է նաև փիլիսոփայական և էթիկական պրակտիկ հարցերով։ Վաղ տարիքի քնարական բանաստեղծություններից բացի արդեն հասուն տարիքում գրել է 3 պատմափիլիսոփայական բնույթի օդա, որոնք արտացոլում են 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի մտածողների ձգտումները։ Այդ հետազոտությունների արդյունքները տպագրված են հանրամատչելի և գիտական գրականությունում։ == Երկեր == Распространение волн в сплошных средах / А. Г. Багдоев, Отв. ред. Л. А. Мовсисян, АН АрмССР. ИМ., Институт механики Академии наук Армянской ССР., Ереван, Изд-во АН АрмССР , 1981, 307 с. Некоторые нелинейные задачи о движении сжимаемой жидкости, Е., 1967. == Ծանոթագրություններ ==
22,021
969
969 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է կիրակի օրը։ Սա մեր թվարկության 969 թվականն է, X դարի 69-րդ տարին։ == Դեպքեր == == Ծնունդներ == == Մահեր ==
415,928
Մեեմաստե
Մեեմաստե (էստ․՝ Meemaste), գյուղ Էստոնիայի Պիլվամաա նահանգի Պիլվա շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 56 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
1,092,841
Բրանիսլավ Պետրոնիժևիչ
Բրանիսլավ Պետրոնիժևիչ (սերբ.՝ Бранислав Петронијевић, մարտի 25 (ապրիլի 6), 1875, Ub, Սերբիա - մարտի 4, 1954(1954-03-04)), սերբ և հարավսլավացի փիլիսոփա և մաթեմատիկոս։ Փիլիսոփայության դոկտոր (1898), Բելգրադի համալսարանի պրոֆեսոր (1903)։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիկոս (1920-ից)։ Հարավսլավիայի փիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչ։ Ընդգրկված 100 ամենահայտնի սերբերի ցանկում։ == Կենսագրություն == Բրանիսլավ Պետրոնիժևիչը աստվածաբանի որդի է եղել։ Սովորել է Վալևոյի գիմնազիայում։ Ապա Բելգրադի բարձրագույն դպրոցում։ 1894 թվականից բժշկություն է սովորել Վիեննայի համալսարանում։ Միացել է համալսարանի փիլիսոփայական ընկերությանը։ Լսեցի Բոլցմանի դասախոսությունները։ Երեք տարի անց տեղափոխվել է Լայպցիգի համալսարան, որտեղ սովորել է փիլիսոփայություն Վոլկելտի, Օստվալդի և Մախի ղեկավարությամբ։ 1898 թվականին պաշտպանել է իր թեկնածուական թեզը՝ Բանականության սկզբունքը գերմ.՝ Der Satz vom Grunde։ == Ստեղծագործություն == Բրանիսլավ Պետրոնիժևիչը հրատարակել է մի քանի աշխատություններ փորձարարական հոգեբանության վերաբերյալ։ Նա մշակել է ինքնատիպ համակարգ, որտեղ մետաֆիզիկայից բացի, նա հաշվի էր առնում գիտելիքի տեսությունը և բնության փիլիսոփայությունը։ Նա մշակել է մետաֆիզիկական տեսություն, որը անվանել է բազմակարծություն՝ համեմատելով այն Սպինոզայի, Լայբնիցի և Ջորջ Բերկլիի տեսությունների հետ։ Նա այն կապել է դիսկրետ երկրաչափության իր սեփական տարբերակի հետ, գիտելիքի իր էմպիրիո-ռացիոնալիստական տեսության և էվոլյուցիոն փիլիսոփայության հետ։ Պետրոնիժևիչը գրել է գերմաներեն և ֆրանսերեն։ Նրա հիմնական աշխատություններ են եղել Մետաֆիզիկայի սկզբունքներ (երկու հատոր), Ժամանակակից փիլիսոփայության պատմություն, Համընդհանուր էվոլյուցիա, Հոդվածներ և հետազոտություններ (չորս հատոր), Էմպիրիկ հոգեբանություն, Կյանքի արժեքի մասին (հետմահու հրատարակված ինքնակենսագրությամբ)։ Մաթեմատիկայի տրամաբանական հիմունքների մեջ նրա ամենաուշագրավ ներդրումներից են աշխատանքը ընդհանուր երկրաչափությունների, անսահմանության տարածաժամանակի, երեք մարմնի խնդիրների, տարբերության գործակիցների և մաթեմատիկական ինդուկցիայի վերաբերյալ։ Հոգեբանության բնագավառում նա մշակել է տեսություն թափանցիկության դիտարկման և բարդ գույների խորության ու դիտարկման մասին։ Հոգեբանության բնագավառում նա մշակել է տեսություն թափանցիկության դիտարկման և բարդ գույների խորության ու դիտարկման մասին։ == Գործունեություն == Պետրոնիժևիչը 1906 թվականի փետրվարից եղել է Սերբիայի գիտությունների և արվեստի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է պատերազմի թղթակից։ Պատերազմից հետո դասախոս էր Բելգրադի համալսարանում։ 1932-1933 թվականներին աշխատել է Սերբիայի թագավորական ակադեմիայի քարտուղար։ 1938 թվականին հիմնադրել է Սերբիայի փիլիսոփայական ընկերությունը։ 1941 և 1947 թվականներին առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։ == Աշխատանքներ == Спиритизам. Београд, 1900. стр. 74 Фридрих Ниче. Н. Сад, 1902. стр. 99 О слободи воље, моралној и кривичној одговорности. Београд, 1906. стр. 178+1 Едуард Хартман. Живот и филозофија. Београд, 1907. стр. 43 Филозофија у «Горском Вијенцу» Н. Сад, 1908. стр. 60 Основи емпириске психологије. Београд, 1910. стр. 318 Чланци и студије. Књ. I—III. Београд, 1913-22. Шопенхауер, Ниче и Спенсер. Београд, 1922. стр. 316 Историја новије филозофије. I део од Ренесансе до Канта. Београд, 1922. стр. 389 Основи емпириске психологије. II изд. Књ. I—III. Београд, 1923-6. стр. 12+172 Основи теорије сазнања са 19 сл. у тексту. Београд, 1923. стр. 187 Хегел и Хартман. Београд, 1924. стр. 151 Чланци и студије. Нова серија. Београд, 1932. стр. 1932 Принципи метафизике — I, II, Београд, 1998. == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Биография(սերբ.) Petronijević Branislav (1904)։ «Principien der Metaphysik»։ Heidelberg : C. Winter։ Վերցված է 2022-04-23
537,175
Ջասիմի շրջան
Ջասիմի շրջան (արաբ․՝ ناحية جاسم‎‎), Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Իզրաայի գավառի 6 շրջաններից մեկը։ Վարչական կենտրոնն է Ջասիմ քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 39,624 բնակչություն։ Տարածքը կազմում է 120.32 կմ²։ Ունի 2 գյուղ և ավան Ջասիմ (արաբ․՝ جاسم‎‎) Նիմր (արաբ․՝ نمر‎‎) == Ծանոթագրություններ ==
888,402
Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն
Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն (բելառուս․՝ Рэспубліканскі тэатр беларускай драматургіі), բելառուսական դրամատիկական թատրոն, որը գտնվում է Մինսկում։ == Պատմություն == Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն-լաբորատորիան ստեղծվել է 1990 թվականին բելառուս սկսնակ դրամատուրգներին գործնական օգնություն ցուցաբերելու համար։ «Ազատ բեմ» կոչվող թատրոն-լաբորատորիայի առաջին ղեկավարը եղել է արվեստի վաստակավոր գործիչ, Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր Վալերի Մազինսկին։ Թատրոնի դպրոցն անցել են շուրջ երեք տասնյակ երիտասարդ հեղինակներ։ Նրանց թվում են Միրոսլավ Ադամչիկը, Ռաիսա Բորովիկովան, Նիկոլայ Ռուդկովսկին, Վյաչեսլավ Պանինը, Անդրեյ Կարելինը, Անդրեյ Կուրեյչիկը, Դիանա Բալիկոն, Սերգեյ Գիրգելը, Պավել Պրիաժկոն, Եգոր Կոնևը և այլն։ 2000 թվականից թատրոնը ղեկավարում է արվեստի վաստակավոր գործիչ, Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, «Հոգևոր վերածնունդ»-ի մրցանակակիր, պրոֆեսոր Վալերի Դանիլովիչ Անիսենկոն։ Թատրոնին ստեղծագործական որոշակի հաջողություններ բերել է նրա մասնակցությունը միջազգային թատերական իրադարձություններին։ Իր գոյության տարիներին թատրոնը ներկայացրել էր Բելառուսի դրամատիկական արվեստը Էդինբուրգում (Մեծ Բրիտանիա, 1995, 1996 թվականներ), Սիբիուում (Ռումինիա, 2002 թվական), Կահիրեում (Եգիպտոս, 2003 թվական), Իրկուտսկում, Բրյանսկում, Տոլյատիում (Ռուսաստանի Դաշնություն, 2005-2006 թվականներ), Խերսոնում, Յալթայում (Ուկրաինա), Բելգրադում (Սերբիա, 2011 թվական)։ 2005 թվականին թատրոնը դարձել է միջազգային թատերական «Հաղթանակի օր» (Մոսկվա), «Ոսկե ասպետ» (Մինսկ), «Թատերական առճակատում» (Լյուբլին, Լեհաստան), «Բելառուսի թատրոնների վերլուծություն» (Վարշավա, Լեհաստան) փառատոնների դիպլոմակիր։ 2006 թվականին Զ. Կոստիչի «Ճանապարհ դեպի Ցարգրադ» ներկայացման համար թատրոնը պարգևատրվել է «Ոսկե ասպետ» (Մոսկվա) միջազգային թատերական ֆորումի բրոնզե դիպլոմով։ Ընդհանուր առմամբ՝ թատերական փառատոններին մասնակցելու ժամանակ թատրոնն ստացել է ավելի քան քառասուն տարբեր մրցանակներ։ 2007 թվականի մարտից թատրոնն սկսել է գործել Բելառուսի դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնում, որը կազմակերպում էր փորձաշրջաններ, վարպետության դասեր, սեմինարներ` թատրոնի սկսնակներին գործնական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։ 2010 թվականին թատրոնը արժանացել է «Բելառուսի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» կոչմանը։ 2012 թվականի մարտին վերջերին ԲԴՀԹ-ի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, Ազգային թատերական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Գարցուևը։ Թատրոնի տնօրենը Բելառուսի Հանրապետության վաստակավոր արտիստ Իգոր Սիգովն է։ 2014 թվականին թատրոնի նոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Կարաչևսկին։ == Ղեկավարություն == Վալերի Մազինսկի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար (1993-2000) Վալերի Անիսենկո՝ թատրոնի գեղարվեստական տնօրեն (2000-2012) Իգոր Սիգով՝ տնօրեն (2012-2014 թվականներ) Ալեքսանդր Գարցուև՝ գեղարվեստական տնօրեն (2012 թվականից մինչ օրս) Վլադիմիր Կարաչևսկի՝ տնօրեն (2014 թվականից)։ == Փառատոններ և հյուրախաղեր == Միջազգային «Мельпомена Таўрыі» թատերական փառատոն (Խերսոն, Ուկրաինա)։ == Վայր == Հասցե՝ Բելառուսի հանրապետություն, 220002, քաղաք Մինսկ, Կրոպոտկինայի փողոց 44։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Խաղացանկ Քարտեզի վրա Archived 2013-09-21 at the Wayback Machine.
571,129
Մատինա (Բրազիլիա)
Մատինա (պորտ.՝ Matina), համայնք Բրազիլիայում՝ Բաիա նահանգի կազմում։ Գտնվում է Բաիա նահանգի հարավ մարզի տարածքում։ Մտնում է Գուանամբի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 11 230 մարդ՝ 2007 թվականի տվյալներով։ Գրավում է 773,386 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 14,5 մարդ/կմ²։ == Վիճակագրություն == Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է 16.375.536,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։ Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է 1.519,63 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,592 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։ == Արտաքին հղումներ == Տեղեկություններ Մատինայի մասին(չաշխատող հղում)
571,155
Սանտ Անջելո ա Կուպոլո
Սանտ Անջելո ա Կուպոլո (իտալերեն՝ Sant'Angelo a Cupolo), կոմունա Իտալիայի Կամպանիա մարզի Բենևենտո գավառում։ Բնակչությունը կազմում է 4305 մարդ, բնակչության խտությունը կազմում է 394 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 11 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքս՝ 82010, հեռախոսային կոդ՝ 0824։ Կոմունայի հովանավորն է Սուրբ Միքայել Հրեշտակապետը։ Տոնը նշվում է մայիսի 8-ին։ == Ժողովրդագրություն == Բնակչության թվաքանակի փոփոխությունները. == Կապի տվյալներ == Հեռախոս՝ 0824 41014 Էլեկտրոնային փոստ՝ [email protected] Պաշտոնական կայք՝ http://www.comune.santangeloacupolo.bn.it == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայք (իտալ.) Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.) http://www.istat.it/english/ Archived 2009-12-07 at the Wayback Machine. == Ծանոթագրություններ ==
1,087,749
Լեռնահովիտ (գյուղ, Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնակերտ (այլ կիրառումներ)Լեռնակերտ (նախկին անվանումները` Լեռնահովիտ, Քյասիբաշ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Արգիճի գետի աջ ափին։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 2150 մ բարձրության վրա։ == Բնակչություն == Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լեռնակերտի մշտական բնակչությունը կազմել է 323, առկա բնակչությունը` 254 մարդ։ Լեռնակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև. == Տնտեսություն == Բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ, նաև` կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտորաների մշակմամբ։ == Տես նաև == Լեռնահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ == Ծանոթագրություններ ==
418,553
Վիկի (գյուղ, Կիհելկոննա շրջան)
Վիկի (էստ․՝ Viki), գյուղ Էստոնիայի Սաարեմաա նահանգի Կիհելկոննա շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 41 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
836,238
Լասոն (Կալվադոսի գավառ)
Լասոն (ֆր.՝ Lasson), համայնք Ֆրանսիայի Ստորին Նորմանդիա մարզի Կալվադոս գավառում։ Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 585 մարդ, բնակչության խտությունը` 145.52 մարդ/կմ²։ Բնակավայրը զբաղեցնում է 4.02 կմ² տարածք։ == Աշխարհագրություն == Գտնվում է Փարիզ քաղաքից 210 կմ արևմուտք, Կան քաղաքից` 9 կմ հյուսիս-արևմուտք։ == Բնակչություն == Բնակչության քանակը ըստ տարիների Աղբյուրներ` Ֆրանսիայի սոցիոլոգիական գիտությունների բարձրագույն դպրոցի տվյալներ == Տնտեսություն == 2010 թվականին ուներ 423 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչ, որոնցից ակտիվ էին 310-ը, իսկ ոչ ակտիվները` 113։ Ակտիվության ցուցանիշը կազմում է 73,3 %։ 310 աշխատունակ մարդկանցից աշխատել է 291 անձ (153 տղամարդ և 138 կին)։ Գործազուրկ են եղել 19 անձ (10 տղամարդ և 9 կին)։ 113 անաշխատունակներից 53-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 44-ը` թոշակառուներ, իսկ 16-ը չեն աշխատել տարբեր պատճառներով։ == Տես նաև == Կալվադոս գավառի համայնքների ցանկ == Արտաքին հղումներ == INSEE == Ծանոթագրություններ ==
542,194
Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդ
Քաբոս բին Սաիդ Ալ Սաիդ (արաբ․՝ قابوس بن سعيد آل سعيد‎‎‎‎‎, նոյեմբերի 18, 1940(1940-11-18), Սալալա, Muscat and Oman - հունվարի 10, 2020(2020-01-10), Seeb, Muscat Governorate, Օման), Օմանի Սուլթանն է։ 1970 թվականի հուլիսի 23-ից մինչ օրս Օմանի Սուլթանն է։ == Կենսագրություն == Քաբուս բին Սաիդը ծնվել էր 1940 թվականին։ 1970 թվականին իշխանության էր եկել հեղաշրջման արդյունքում։ Մահացել է 2020 թվականի հունվարի 10-ին։ == Ծանոթագրություններ == == Աղբյուրներ == Քաբոս Բին Սաիդ Ալ-Սաիդ Archived 2016-03-06 at the Wayback Machine.
427,874
Հաեսկա (այլ կիրառումներ)
Հաեսկա անունը կամ տերմինը կարող է վերաբերել հետևյալ հոդվածներին․ Հաեսկա - գյուղ Էստոնիայի Ռիդալա շրջանի կազմում։ Հաեսկա - գյուղ Էստոնիայի Պիհտլա շրջանի կազմում։
233,263
ע
Ային, եբրայական այբուբենի 16-րդ տառն է։ Թվային արժեքը՝ 70։
23,279
18
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 18 (այլ կիրառումներ)Այս հոդվածը 18 թվականի մասին է։ Տես նաև 18 թվի մասին հոդվածը։ 18 թվական, ոչ նահանջ տարի, որն, ըստ Գրիգորյան օրացույցի, սկսվում է երկուշաբթի օրը։ Այն մեր թվարկության 18-րդ տարին է, 1-ին հազարամյակի 18-րդ տարին, 1-ին դարի 18-րդ տարին, 1-ին դարի 2-րդ տասնամյակի 8-րդ տարին, 10-ական թվականների 8-րդ տարին։ == Դեպքեր == == Ծնունդներ == == Մահեր ==
323,991
Եմելևո (այլ կիրառումներ)
Եմելևո, կարող է վերաբերել՝ Եմելևո - գյուղ Ռուսաստանի Կոստրոմայի մարզի Գալիչսկի շրջանի կազմում։ Եմելևո - գյուղ Ռուսաստանի Մարի Էլ հանրապետության Գորնոմարիյսկի շրջանի կազմում։
449,034
Հայ օգնության միություն
Հայ օգնության միություն (ՀՕՄ) (Armenian Relief Society), կանանց անկախ բարեգործական կազմակերպություն։ ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ։ 17 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հազար անդամով։ Հիմնադրվել է 1909 թվականին, դաշնակցություն կուսակցության աչքի ընկնող գործիչ է. Ակնունու (Խ. Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ, «Դաշնակցության Կարմիր խաչի» մեջ։ Առաջին համա գումարում (1915) ներկայացված էր ԱՄՆ-ի և Կանադայի կազմակերպության 33 մասնաճյուղ։ Երկրորդ համագումարում (1919), հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է պետական Կարմիր խաչ, որոշում է ընդունվել միավորվել նրա հետ, և վերանվանվել է «Հայաստանի Կարմիր խաչ», Հանրապետության անկումից հետո (1920 թվականի նոյեմբերին) կազմակերպությունը կոչվել է հայկական Կարմիր խաչ։ 1915 թվականից կազմակերպել է բազմակողմանի օգնություն (ապահովել բնակարանով, աշխատանքով, հիմնել հիվանդանոցներ, որբանոցներ, ծերանոցներ, կազմակերպել անվճար սնունդ) տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ 1920-ական թվականներին մեծ աշխատանք է ծավալել տարբեր երկրներում հայ համայնքների ազգ-մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ։ Կազմակերպության ամերիկյան կենտրոնի շուրջը միավորվել են Ֆրանսիայի, Հունաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Իրանի, Ռումինիայի, Սիրիայի, Լիբանանի մասնաճյուղերը։ Կազմակերպության միջոցներով ստեղծվել են հայկական դպրոցներ, հոգևոր ճեմարաններ, առողջապահ, կենտրոններ և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45) մասնաճյուղերը համագործակցել են միջազգային Կարմիր խաչի հետ։ 1946 թվականից կազմակերպությունը վերանվանվել է Հայ օգնության միություն։ 1960-ական թվականներից սկսած, սփյուռքի սոցիալ-տնտեսական ինքնահաստատման պայմաններում, Հայ օգնության միություն-ի հիմնական գործը հայկական հանրակրթական և մեկօրյա դպրոցների ստեղծումն է. 1980-ական թվականների կեսին տարբեր երկրներում մասնակցել է հայկական շուրջ 90 միջնակարգ դպրոցների ֆինանսավորմանը, հովանավորել լսվելը քան 70 մեկօրյա դպրոցների։ Հայ օգնության միությունը ամեն տարի 3 հազար կրթաթոշակ է տալիս հայ ուսանողներին ու աշակերտներին։ Միության պաշտոնաթերթն է «Հայ սիրտը»։ Հայ օգնության միությունը օգնություն է ցուցաբերում 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Հայաստանին։ 1990 թվականից կազմակերպել է իր մասնաճյուղերը նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, աշխատանք ծավալել Արցախի համար մարտնչող ազատամարտիկների բուժման, օգնության ուղղությամբ։ == Արտաքին հղումներ == Հայ օգնության միության կայքը
836,215
Ադրբեջանի գորգերի թանգարան
Ադրբեջանի գորգերի թանգարան (ադրբ՛ Azərbaycan Xalça Muzeyi), թանգարան, որտեղ հավաքվել են ադրբեջանական ժողովրդի ազգային մշակույթի և արվեստի անփոխարինելի գորգերի նմուշները։ Հիմնադրվել է 1967 թվականին և գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ == Պատմություն == Ադրբեջանի գորգերի թանգարանը հիմնադրվել է 1967 թ. հունիսի 1-ին Լատիֆ Քերիմովի կողմից։ Այցելուների համար առաջին ցուցահանդեսը բացվեց 1972 թվականին։ Այդ ժամանակ թանգարանը գտնվում էր Ջումա Մզկիթի շենքում։ 1992 թվականին թանգարանը տեղափոխվել է Թանգարանային կենտրոնի շենք (նախկինում՝ Լենինի թանգարան)։ Թանգարանի հավաքածուն ցուցադրվել է ավելի քան 50 երկրներում, ինչպես Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Թուրքիա, Կուբա, ԱՄՆ և շատ այլ երկրներ։ Գորգի թանգարանի պատմության մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ։ == Թանգարանի հավաքածու == Ադրբեջանի գորգերի թանգարանում պահվում են արժեքավոր պատմական ցուցանմուշներ և արվեստի գործեր Գուբա, Գաբալա, Շիրվան, Ղազախ, Թավրիզ, Երևան, Գանձակ, Շաքի և այլ քաղաքներից։ Թանգարանում ամենահին գորգի արվեստի ցուցահանդեսը 17-րդ դարի Թավրիզի գորգի «Օվչուլուգ» հատվածն է։ Արժեքավոր ցուցանմուշներից է 18-րդ դարի «Հիլա Աֆշան» գորգը։ Թանգարանի մի քանի ցուցանմուշներ ընտանեկան մասունքներ են, որոնք վաճառվել կամ նվիրվել են թանգարանին։ Նրանցից կարելի է հիշատակել 1724 թ. «Խուրջուն» և «Չուլու» 1727 թ. գորգերը։ 2013 թվականի հունիսի 18-ին, Գրովեր Շիլլզ Բեվերլի Շիլցը ամուսնու անձնական հավաքածուից թանգարանին է տվել երկու ադրբեջանական գորգ՝ Ղարաբաղից «Վիշապի գորգ» 17-րդ դարի և Շիրվանից գորգ «Սալյանի Չիլին» 19-րդ դարի։ == Թանգարանի հավաքածուից == == Տես նաև == Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան Բաքվի ժամանակակից արվեստի թանգարան Ադրբեջանի պատմության թանգարան (Բաքու) Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարան == Ծանոթագրություններ ==
233,275
Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
«Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» եղել է 59-րդ ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցույթը կայացել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում, Եվրատեսիլ 2013-ում Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակից հետո։ Սա եղել է արդեն երրորդ մրցույթը որը անցկացվել է Դանիայում, վերջին անգամ դա 2001 թվականին էր։ Մրցույթի կիսաեզրափակիչներն անցկացվել են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։ Մրցույթին մասնակցել են 37 երկիր։ Պորտուգալիան և Լեհաստանը հայտարարել էին, որ վերադառնում են մրցույթ։ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Սերբիան տարբեր պատճառներով չմասնակցեցին մրցույթին։ Մրցույթի եզրափակչի քվեարկության արդյունքում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը իր «Rise Like a Phoenix» երգով հավաքելով 290 միավոր հաղթանակ բերեց իր երկրին։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին են հասել Նիդերլանդների և Շվեդիայի ներկայացուցիչներին։ Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով մինչև այժմ Հայաստանի լավագույն արդյունքը մրցույթում։ == Անցկացման վայր == Ամենասկզբում մրցույթը իրենց քաղաքում անցկացնելու հայտ էին ներկայացրել Հորնսեսը, Հերնինգը, Օլբորգը, Ֆրեդերիկիան և մայրաքաղաք Կոպենհագենը։ 2013 թվականի հունիսի 17-ին Օլբորգը հայտարարեց որ չի կարող հյուրընկալել մրցույթը, քանի որ չունի բավարար հյուրանոցային համարներ։ Հունիսի 26-ին Ֆրեդերիկիայի քաղաքապետարանը հայտարարեց որ «Messe C» արենան չունի որոշակի հարմար վայրեր և չի կարող հյուրընկալել մրցույթը։ Կոպենհագենի «Պարկեն արենան», որը հյուրընկալել էր Եվրատեսիլ 2001-ը, հունիսի 28-ին արենայի գործադիր տնօրենը հայտարարեց որ մի քանի արդեն ծրագրավորված ֆուտբոլային հանդիպումների պատճառով որոնք կայանալու են մրցույթի մեկնարկի օրերին, արենան չի կարող հյուրընկալել Եվրատեսիլը։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին դանիական հեռարձակող «DR» հեռուստաընկերությունը հրապարակեց որ Կոպենհագենի «B&W Hallerne» արենան դառնալու է Եվրատեսիլ 2014 թվականի անցկացման վայրը։ == Ֆորմատ == 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ԵՀՄ-ն հրապարակեց Եվրատեսիլ 2014 թվականի պաշտոնական կանոնները, որոնք ներառում են փոփոխություններ ժյուրիի քվեարկության մեջ։ Կանոները որոնց նպատակն է ապահովել ավելի շատ թափանցիկություն յուրաքանչյուր երկրի 5 ժյուրիների վերաբերյալ, ըստ դրա մինչև 2014 թվականի մայիսի 1-ը յուրաքանչյուր երկիր պետք է հրապարակի իր 5 ժյուրիների անունները և մրցույթի ավարտից հետո բացահայտի իր բոլոր ժյուրիների ամբողջական քվեարկության արդյունքները։ Ինչպես 2013 թվականի Եվրատեսիլում, այնպես էլ 2014 թվականին կիսաեզրափակիչների և եզրափակչի ելույթների հերթականությունը որոշել են պրոդյուսերները։ === Կիսաեզրափակիչների վիճակահանություն === Երկու կիսաեզրափակիչներին մասնակցող երկրների վիճակահանությունը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 20-ին «Copenhagen City Hall»-ում։ 2013 թվականի նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ որ Շվեդիան հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում, իսկ Նորվեգիան՝ երկրորդում։ 2014 թվականի հունվարին նաև հայտարարվեց, որ Իսրայելը մրցելու է երկրորդ կիսաեզրափակչում։ === Գրաֆիկական դիզայն === Մրցույթի լոգոն և կարգախոսը ցուցադրվել է 2013 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՀՄ-ի կողմից։ Մրցույթի լոգոն կապույտ ադամանդն է, որի վրա գրված է Եվրատեսիլ 2014 թվականի կարգախոսը և հեշթեգը՝ «#JoinUs» (#ՄիացեքՄեզ)։ Մասնակիցների ելույթներից առաջ ցուցադրվող տեսաբացիկները օգտագործվել են ներկայացնելու երկրի ներկայացուցչին։ Ինչպես նախորդ տարի, այդպես էլ 2014 թվականին բոլոր տեսաբացիկները նկարահանվել են մասնակիցների երկրներում։ 2014 թվականի բոլոր տեսաբացիկներում մասնակիցները տարբեր կերպ փորձում էին ստեղծել իրենց երկրի դրոշը։ == Մասնակիցներ == === Վերադարձած երկրներ === Պորտուգալիա - 2013 թվականի նոյեմբերի 7-ին Պորտալիայի RTP հեռուստաընկերությունը, իր 1 տարվա բացակայությունից հետո հայտարարեց իր վերադարձի մասին։ Լեհաստան - 2013 թվականի դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ որ Լեհաստանը 2 տարվա բացակայությունից հետո վերադառնում է մրցույթ։ === Չմասնակցող երկրներ === Անդորրա - Անդորրան մրցույթին չի մասնակցելու ֆինանսական խնդիրների պատճառով։ Բոսնիա և Հերցեգովինա - 2013 թվականի նոյեմբերի 18-ին հատարարվեց որ Բոսնիա և Հերցեգովինան վերադառնում է մրցույթ, սակայն դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ նրանք ետ են վերցրել իրենց մասնակցության հայտը։ Բուլղարիա - 2013 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարվեց որ Բուլղարիան հրաժարվում է մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։ Թուրքիա - 2013 թվականի նոյեմբերի 7-ին թուրքական հեռարձակող հեռուստաընկերությունը հայտարարեց որ մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։ Լիխտենշտայն - 2013 թվականի սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ որ Լիխտենշտայնը հրաժարվել է մրցույթում դեբյուտ կատարելուց։ Լյուքսեմբուրգ - Լյուքսեմբուրգը մրցույթին չի մասնակցում 1994 թ.-ից։ Խորվաթիա - Խորվաթական հեռարձակողը սեպտեմբերի 19-ին հայտնեց որ հրաժարվում է մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։ Կիպրոս - Կիպրոսը հրաժարվեց մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։ Մարոկկո - Մարոկկոն մրցույթին չի մասնակցում դեռ 1981 թ.-ից։ Մոնակո - Մոնակոն մրցույթին չի մասնակցում 2007 թ.-ից։ Չեխիա - Չեխիան մրցույթում ունեցած իր վատ արդյունքների պատճառով 2010 թ.-ից սկսած այլևս չի մասնակցում։ Սերբիա - 2013 թվականի նոյեմբերի 22-ին Սերբիան հայտարարեց որ չի մասնակցի 2014 թ.-ի մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։ Սլովակիա - 2013 թվականի սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ որ Սլովակիան չի պատրաստվում վերադառնալ մրցույթ։ === Վերադարձած արտիստներ === Եվրատեսիլ 2012 և 2013 թվականների մրցույթներում Սան Մարինոն ներկայացրած Վալենտինա Մոնեթթան ադրեն երրորդ անգամ ներկայացրեց իր երկիրը մրցույթում։ Եվրատեսիլ 2010-ում Ռումինիան ներկայացրած Պաուլա Սելինգը և Օվին վերադարձան մրցույթ։ Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչովա քույրերը, նախկինում մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2006 թվականին հաղթանակ են բերել Ռուսաստանին։ Մակեդոնիայի ներկայացուցիչ Տիյանա Դապչևիչի բեք վոկալ Թամարա Թոդևսկան նախկինում ներկայացրել էր Մակեդոնիան Եվրատեսիլ 2008-ում։ Եվրատեսիլ 2010 թվականին Լիտվան ներկայացրած InCulto խմբի Շարունասը վերադարձավ մրցույթ որպես Լիտվայի ներկայացուցիչ Վիլյա Մատաչյունայտեի պարող։ Մարտինա Մաերլը, ով Եվրատեսիլ 2009-ում Quartissimo լարային քառյակի հետ ներկայացրել էր Սլովենիան, Եվրատեսիլ 2014-ում հանդես եկավ որպես Չեռնոգորիան ներկայացնող Սերգեյ Չետկովիչի բեք վոկալ։ == Արդյունքներ == === Առաջին կիսաեզրափակիչ === Առաջին կիսաեզրափակիչը անցկացվել է մայիսի 6-ին։ Այս կիսաեզրափակչին մասնակցել են 16 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցել են եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Դանիան, Իսպանիան և Ֆրանսիան։ Եզրափակիչ անցած երկրներ === Երկրորդ կիսաեզրափակիչ === Երկրորդ կիսաեզրափակիչը անցկացվել է մայիսի 8-ին։ Այս կիսաեզրափակչին մասնակցել են 15 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցել են եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան։ Եզրափակիչ անցած երկրներ === Եզրափակիչ === Եզրափակիչը անցկացվել է մայիսի 10-ին։ Եզրափակչին մասնակցել են 26 երկրներ։ «Մեծ հնգյակի» անդամներ՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավտոմատ կերպով հայտնվել են եզրափակչում։ Հյուրընկալող երկիր Դանիան նույնպես եզրափակչում է։ Հաղթող երկիր == Քվեարկության աղյուսակներ == === Առաջին կիսաեզրափակիչ === «Մեծ հնգյակի» անդամներ, ովքեր քվեարկել են այս կիսաեզրափակչում Եզրափակիչ անցած երկրներ ==== 12 միավորներ ==== === Երկրորդ կիսաեզրափակիչ === «Մեծ հնգյակի» անդամներ, ովքեր քվեարկել են այս կիսաեզրափակչում Եզրափակիչ անցած երկրներ ==== 12 միավորներ ==== === Եզրափակիչ === Հաղթող երկիր ==== 12 միավորներ ==== == Խոսնակներ == Քվեարկության 1-7 միավորները ավտոմատ կերպով հայտնվում են էկրանին, իսկ 8,10 և 12 միավորները խոսնակը հայտարարում է երկրից բանավոր կերպով։ Երկրները իրենց միավորները հայտարարել են հետևյալ հերթականությամբ. == Այլ մրցանակներ == ՕԳԱԵ միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1984 թվականին Ֆինլանդիայում։ Կազմակերպության ունի ակումբներ Եվրոպական 40 երկրներում։ Յուրաքանչյուր երկրի ակումբ ամեն տարվա մրցութից օրեր առաջ կազմակերպում է քվեարկություն ակումբի անդամների միջև և բոլոր անդամների քվեարկության արդյունքում կազմվում է տվյալ ակումբի թոփ 10։ Բոլոր ակումբների 1-12 միավորները իրար գումարելուց հետո վերջնական արդյունքները հայտնի են դառնում։ Ստորև ներկայացված են 2014 թվականի մրցույթի ամենաշատ ձայներ ստացած 5 երկրները. === Բարբարա Դեքսի մրցանակ === Բարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից ով «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին ով eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։ == Արտաքին հղումներ == Եվրատեսիլի պաշտոնական կայք
924,178
Կոնդոլ
Կոնդոլ (վրաց.՝ კონდოლი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Կախեթի մարզ երկրամասի Թելավի մունիցիպալիտետում։ == Բնակչություն == Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 2188 մարդ։ == Ծանոթագրություններ ==
64,070
Ղազախերեն
Ղազախերեն (қазақ тілі, قازاق ٴتىلى, qazaq tili), Ղազախստանի Հանրապետության հիմնական բնակչության պետական լեզուն է։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի արևմտախունական ճյուղի ղփչազական խմբին։ Ղազախերենը օգտագործում են Ղազախստանում, ինչպես նաև ՉԺՀ-ում և Աֆղանստանում։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ Խոսվում է Ղազախստանում, ինչպես նաև Չինաստանում, Մոնղոլիայում և Աֆղանստանում։ == Ժամանակակից ղազախերեն == Ժամանակակից ղազախերենում առկա է 3 բարբառ՝ Հյուսիս-արևելյան Հարավային ԱրևմտյանԺամանակակից գրական լեզվի հիմքում ընկած է հյուսիսարևելյան բարբառը։ Ղազախերենի հիմնական առանձնահատկությունը շ հնչյունի համապատասխանությունն է չ-ին և ս հնչյունի համապատասխանությունը՝ շ-ին։ Գրական ղազախերենը ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ղազախ լուսավորիչներ Կունանբաևի և Ալթընսարինի ջանքերով։ Այբուբենը սկզբնական շրջանում արաբագիր էր, ապա՝ լատինագիր, 1940 թվականից ռուսագիր (դիակրիտիկ նշանների գործածությամբ)։ Մոտ 8-8.5 միլիոն մարդկանց համար համարվում է մայրենի լեզու։ == Հնչյունաբանություն == === Ձայնավորներ === == Գրականություն == Առավել հին հերոսական պոեմներում («Կոբլանդը», «Ալփամըս») երգվել են ժողովրդի անկախության համար մարտնչող դյուցազունների քաջագործությունը։ 18-19րդ դարերում ղազախական մշակույթի զարգացմեն նոր փուլ սկսվեց՝ կապված Ղազախստանի մեծ մասի Ռուսաստանին միանալու հետ։ 19-րդ դարի 2-րդ կեսին Ասետ Նյամբաևը, բանաստեղծուհի Սառա Տսանբեկովան, Ջամբուլ Ջաբաևը և ուրիշներ զարգացրին այտըսը (ժողովրդական երգերի մրցույթներ)՝ ոչ միայն որպես բանաստեղծական մրցության ձև, այլև ճնշումների դեմ ուղղված միջոց։ Ղազախական խորհրդային գրականության (սոցիալիստական ռեալիզմի) հիմնադիրներն են բանաստեղծ-հեղափոխական Սակեն Սեյֆուլլինը, բանաստեղծներ Բայմագամետ Իզտոլինը, Իլիաս Ջանսուգուրովը, Սաբիթ Մուքանովը և այլն։ 1941-1945 թթ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ղազախական գրականությունը նույնպես արտացոլեց խորհրդային պետությունների մարտական, աշխատանքային սխրանքները։ Զարգացած է հայ-ղազախական գրական կապը։ Հայերեն են թարգմանվել Ալիմժանովի, Կունանբաևի, Մուքանովի և ալոց մի շարք գործեր։ Ղազախերեն են թարգմանվել Խ. Աբովյանի, Շիրվանզադեի, Ս. Զորյանի, Ե. Չարենցի, Գ. Էմինի, Հ. Թումանյանի և ալոց ստեղծագործությունները։ == Ծանոթագրություններ ==
945,011
Սերաֆիմովիչի փողոց (Դոնի Ռոստով)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովյան և Լենինյան շրջաններում։ Քաղաքի հիմնական փողոցներից մեկն է։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում Դոլոմանովսկի նրբանցքից և ավարտվում Վորոշիլովի պողոտայի հետ հատումով։ Երկարությունը 1400 մետր է։ == Պատմություն == Քաղաքի կենտրոնական և հիմնական փողոցներից մեկն է։ Նախկինում կոչվել է Կազանսկայա փողոց։ Առաջին անգամ հիշատակվում է 1784 թվականի դեկտեմբերի 28-ին Դմիտրի Դոնսկոյի ամրոցի պահոցներում։ 1840-1850 թվականների դրությամբ քաղաքում եղել է 14 փողոց՝ 6 երկայնական և 8 հատող, որոնցից մեկը եղել է Կազանսկայան։ == Նկարագրություն == Դոնի Ռոստով քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է Դոլոմանովսկի նրբանցքից, հատում Բրատսկի, Խալտուրինի, Օստրովսկու նրբանցքները, Բուդյոննու պողոտան, Սոբորնի, Սեմաշկոյի, Գազետնի նրբանցքները և ավարտվում Վորոշիլովի պողոտայի հետ հատումով։ Երկարությունը 1400 մետր է։ Փողոցում կա համարակալված 80 շինություն։ Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչներն են՝ 344000, 344002 և 344082։ Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)։ == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ == == Աղբյուրներ == Улица Серафимовича в Ростове-на-Дону Подробная карта Улица Серафимовича, город Ростов-на-Дону со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты Волошинова Л. Ф. Проект зон охраны. Т. 2, кн. 5: Аннотация исторической застройки по ул. Серафимовича: арх. № 609. Ростов-на-Дону, 1993. == Արտաքին հղումներ == г. Ростов-на-Дону, улица Серафимовича Archived 2019-09-20 at the Wayback Machine.
474,681
Պավել Սարկիսով
Պավել Ջիբրայելովիչ Սարկիսով (ռուս.՝ Павел Джибраелович Саркисов, սեպտեմբերի 19, 1932(1932-09-19), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 2012(2012-04-25), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քիմիկոս։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1978 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի ատենախոսությունները։ 1990 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1997 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Ռուսաստանի Դաշնության պրեզիդենտի դափնեկիր (2000 թվական), ՌԴ կառավարության դափնեկիր (2002, 2006 թվականներ)։ Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի և Բարեկամության շքանշաններով։ 2008 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ == Սարկիսովը որպես գիտնական == Պավել Ջիբրայելի Սարկիսովը հանդիսանում է առաջատար գիտնականներից և խոշորագույն մասնագետներից մեկը ֆիզիկական քիմիայի և սիլիկատային ու դժվարահալ անօրգանական նյութերի տեխնոլոգիայի բնագավառում։ Նա մեծ ավանդ է ներդրել կարծրաֆազ և հեղուկաֆազ սիլիկատային համակարգում բյուրեղացումը ղեկավարող տեսության հիմունքների ստեղծման ու մշակման գործում։ Մեծ է նրա ավանդը նաև որոշակի բաղադրությամբ ապակենման և ապակեբյուրեղային նյութերի ստացման պրոցեսների հիմնական սկզբունքների ու օրինաչափությունների ձևակերպման հարցում։ Բյուրեղացման պրոցեսների գիտական հիմունքների իր կողմից կատարված մշակումները հիմք են հանդիսացել նոր տեխնոլոգիաների և նոր նյութերի ստեղծման համար։ Պրոֆեսոր Պավել Ջիբրայելի Սարկիսովի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ Ռուսաստանում հիմնադրվել են շինարարական նշանակության արդյունավետ դեկորատիվ-հարդարման նյութերի՝ խարամասիտալների և սիգրանի (սինթետիկ գրանիտի), ինչպես նաև տեխնիկական սիտալների արդյունաբերական արտադրություններ, որոնք իրենց կիրառությունն են գտել մեքենաշինության, ավիացիոն, հրթիռային և տեխնիկայի այլ բնագավառներում։ Խարամասիտալների և սիգրանի տեխնոլոգիաները ներդրվել են արտադրությունում։ Այդ նյութերը լայն կիրառում են գտել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Դրանց տեխնոլոգիաները արտոնագրված են աշխարհի բազմաթիվ երկրներում։ == Պաշտոնները == Պավել Սարկիսովը հեղինակ է ավելի քան 600 գիտական աշխատությունների, այդ թվում՝ դասագրքերի, մենագրությունների, հայտնագործությունների և արտոնագրերի։ «Քիմիական տեխնոլոգիայի տեսական հիմունքներ» ամսագրի գլխավոր խմբագիրն է, Մենդելեևի անվան Ռուսաստանյան քիմիական ընկերության նախագահը, Ռուսաստանի քիմիկա-տեխնոլոգիական բուհերի ուսումնա-մեթոդական միության նախագահը։ Բարձրագույն դպրոցի գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է, Նյու-Յորքի ակադեմիայի և այլ կազմակերպությունների իսկական անդամ։ Պավել Սարկիսովը ծնվել է 1932 թվականին, Թբիլիսիում։ 1956 թվականին, ավարտելով Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուտը, աշխատել է բյուրեղապակու գործարանում։ 1963 թվականից իրեն նվիրել է գիտությանը։ Պավել Սարկիսովի ողջ կյանքը գործնականում կապված է Մոսկվայի Դ. Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուտի հետ (1992 թվականից Ռուսական քիմիկա-տեխնոլոգիական համալսարան), ուր նա եղել է կրտսեր և ավագ գիտաշխատող, դոցենտ, պրոֆեսոր, պրոռեկտոր։ 1985 թվականին ընտրվել է ինստիտուտի ռեկտոր և այն գլխավորել 20 տարի։ Նրա ղեկավարությամբ ինստիտուտը բազում կազմակերպական և կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել, դարձել համալսարան։ Ակադեմիկոս Սարկիսովի նախաձեռնությամբ համալսարանում ստեղծվել են նոր ամբիոններ՝ մենեջմենթի և մարքետինգի, սոցիոլոգիայի, տրամաբանության և տեսական ինֆորմատիկայի, ինֆորմացիոն-համակարգչային տեխնոլոգիաների, նանոնյութերի և նանոտեխնոլոգիաների, բացվել են նոր մասնագիտություններ՝ արդյունաբերական անվտանգության, քիմիա-դեղագործական և կոսմետիկական նյութերի և այլն։ Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական համալսարանի պրեզիդենտ, ակադեմիկոս Պավել Սարկիսովի դասագրքերով և ուսումնական ձեռնարկներով այսօր ուսանում են մասնագիտական բուհերի և քոլեջների ուսանողները։ Նա ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի բարձրագույն կրթության զարգացմանը ուղղված ուսումնական նոր պլանների, ծրագրերի և ուղղությունների մշակմամբ։ Նա Ռուսաստանի մաթեմատիկական և բնագիտական կրթության ոլորտի մի շարք դասընթացների պետական կրթական ստանդարտների մշակման Դաշնային խորհրդի նախագահն է, (ԽՍՀՄ) Ռուսաստանի դաշնության քիմիկա-տեխնոլոգիական մասնագիտությունների բուհերի ուսումնա-մեթոդական միության և բազում ուրիշ հեղինակավոր կազմակերպությունների և ընկերությունների նախագահը։ Ակադեմիկոս Սարկիսովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով շրջակա միջավայրի պահպանության միջազգային բազում ուսումնական ծրագրերի նախաձեռնողն է, քիմիական գիտության և կրթության գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենտրոնի պրեզիդենտը։ Պավել Սարկիսովը գիտական, մանկավարժական, կազմակերպչական և վարչական վիթխարի աշխատանք է կատարում։ Նա Մենդելեևի անվան Ռուսաստանի քիմիական ընկերության նախագահն է, Ռուսաստանի քիմիկոսների միության փոխնախագահը, Մոսկվայի քաղաքապետին առընթեր էկոլոգիական կոնսուլտատիվ խորհրդի անդամ, «Քիմիական արդյունաբերությունն այսօր» միավորման տնօրենների խորհրդի նախագահը և այլն։ Պարզապես զարմանալ է պետք, թե այդ նշանավոր գիտնականը, հասարակական գործիչը, գիտության և բարձրագույն կրթության տաղանդավոր կազմակերպիչը ինչպես է հասցնում կատարել իր ուսերին դրված այս վիթխարի, պատասխանատու պարտականությունները, և ամենակարևորը՝ կատարել փայլուն կերպով։ Պավել Սարկիսովի գիտության մեջ անցած ուղին՝ ականավոր գիտնականի բազմակողմանիության փայլուն օրինակ է, գիտնականի, որի ձեռքբերումները հիմնարար հետազոտությունների բնագավառում մեծ առաջընթաց են և որոշում են արտադրության մի ամբողջ ոլորտի և՛ գաղափարախոսությունը, և՛ տեխնոլոգիան։ ԵՎ միանգամայն օրինաչափ է, որ Պավել Սարկիսովի աշակերտները այսօր կազմում են նրա իսկ ստեղծած բնագավառի կադրային ներուժի ոսկե ֆոնդը։ Ուղիղ մեկ տարի առաջ տված հարցազրույցում իրեն ուղղված՝ «Ե՞րբ մենք կկարողանանք մրցել արևմտյան գիտական դպրոցների հետ» հարցին, - ակադեմիկոս Պավել Սարկիսովը պատասխանեց. == Ծանոթագրություններ == Պավել Սարկիսով
505,310
Դենտլայմ ամ Ֆորստ
Դենտլայմ ամ Ֆորստ (գերմ.՝ Dentlein am Forst), կոմունա Գերմանիայի Բավարիա երկրամասում։ Ենթարկվում է Անսբախի վարչական շրջանին։ Բնակչությունը 2333 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի).։ Տարածքը 18,03 կմ² է։ Պաշտոնական կոդ՝ 09 5 71 132։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական էջ
832,371
Հսկաները (մուլտֆիլմ)
«Հսկաները» (անգլ.՝ Gigantic), 2020 թվականի առաջիկա ամերիկյան անիմացիոն ֆիլմ, Walt Disney Animation Studios-ի արտադրությունը և Walt Disney Pictures ստուդիայի թողարկման։ Այն հիմնականում ներկայացված է «Ջեկը և լոբու ցողունը» անգլիական հեքիաթի հիման վրա, որը հետագայում հարմարեցրել են «Ուրախները և անհոգները» դիսնեյյան մուլտֆիմում 1947 թվականին «Միկին և լոբու ցողունը» անվան հիման վրա ։ Մուլտֆիմը էկրանին կհայտնվի 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ == Սյուժե == Պատմությունը տեղի է ունեցել Իսպանիայում աշխարհագրական Մեծ Հայտնագործության ժամանակաշրջանում։ Պատանին որի անունը Ջեկ է հողից գտել է հսկա և թաքնված ամպեր ու ծանոթացել Ինմա անունով տասնմեկամյա հսկա աղջկա հետ, որին վերաբերվում է ինչպես տիկնիկ։ == Արտադրություն == 2013 թվականի օգոստոսին հայտարարվել էր, որ Նեյտան Գրենոն («Ռապունցել։ Խճճված պատմություն») այդ մուլտֆիլմի ռեժիսորն է, որը հեշտությամբ հիմնվել է «Ջեկը և լոբու ցողունը» հեքիաթի հիման վրա։ Մուլտֆիլմը որին այսքան շատ են սպասել էկրանին կերևա 2017 թվականին «Հսկաները» անունով։ 2015 թվականի օգոստոսին Դիսնեյը հայտարարեց ֆիլմի նոր անվանում «Հսկաները» որի պրոդյուսերը Դորոտի Մակ Կիմն է, երաժշտության հեղինակները՝ Ռոբերտ Լոպեսը և Կրիստեն Աբդերսեն-Լոպեսը («Սառը սիրտը»)։ Մոիլտֆիմը էկրանին կհայտնվի 2018 թվականին։ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարվել է, որ սցենարիստ Մեգ Լեֆոնը հռչակվել է Օսկարի մրցնակաբաշխության հաղթող («Հանելուկ խաղ») և Գրենոյի հետ մուլտֆիլմի հեղինակն է։ == Թողարկում == Սկզբից մուլտֆիլմը պետք է էկրանին հայտնվեր 2018 թվականի մարտի 9-ին։ Բայց 2016 թվականի հունիսի 30-ին «Walt Disney Animation Studios» հայտնել է, որ «Ռալֆ 2» կլինի այդ օրը, իսկ «Հսկաները» 2018 թվականի նոյեմբերի 21-ին։ 2017 թվականի ապրիլին Դիսնեյը տեղափոխեց օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ը։ == Ծանոթագրություններ ==
233,929
Կասաբլանկա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասաբլանկա (այլ կիրառումներ)Կասաբլանկա կամ Դար էլ-Բեյդա (իսպ.՝ Casablanca - «սպիտակ տուն», արաբ․՝ الدار البيضاء‎‎, Ադ-Դար Էլ-Բեյդա - «սպիտակ տուն»), քաղաք Մարոկոյում, նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Քաղաքային պրեֆեկտուրա է, ֆինանսական և առևտրական կենտրոն։ 3 356 337 բնակիչ (2012)։ Խճուղիների հանգույց է, երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան։ Կասաբլանկայում կազմակերպվում են ամենամյա միջազգային տոնավաճառներ։ == Անվանում == 7-րդ դարից ժամանակակից քաղաքի տեղում գոյություն է ունեցել Անֆա քաղաքը։ 1468 թվականին այն զավթեցին պորտուգալացիները և ավերեցին։ 18-րդ դարի 2-֊րդ կեսին վերաշինվեց և անվանվեց Դար էլ-Բեյդա (արաբերեն՝ «Սպիտակ տուն»), որի իսպաներեն ձևն է Կասաբլանկա (Casa ― «տուն», Blanca ― «սպիտակ»)։ == Պատմություն == Միջին դարերում Կասաբլանկան եղել է հարուստ և հայտնի քաղաք։ Այն 1468 թվականին ավերվել է պորտուգալացիների կողմից, իսկ 1515 թվականին նորից վերակառուցվել է՝ դարձյալ պորտուգալավիների կողմից ։ 1755 թվականին ահեղ երկրաշարժը հիմնովին ավերեց Կասաբլանկան։ Դարձյալ սկսվեցին քաղաքի վերանորոգողական աշխատանքները։ 1907 թվականին քաղաքն օկուպացվեց ֆրանսիացիների կողմից։ Այդ ընթացքում քաղաքը մեծ ծաղկում ապրեց։ Ներկայիս քաղաքը կառուցվել է հնագույն Մավրոսի շրջակայքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կասաբլանկան համարվում էր դաշնակից երկրների զորքերի տեղակայման այն երեք ափերից մեկը, որոնք գտնվում էին Հյուսիսային Աֆրիկայում։ 1943 թվականի հունվարին քաղաքում տեղի ունեցավ Կասաբլանկայի խորհրդաժողովը, որին մասնակցում էին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ 1956 թվականին Մարոկկոյի անկախության հռչակումից հետո ֆրանսիացիների հեռացումը լուրջ տնտեսական դժվարություններ առաջացրեց Կասաբլանկայի համար։ Բայց ծաղկող զբոսաշրջությունն ու արդյունաբերության աճը հետ բերեցին բարգավաճումը։ == Տնտեսություն և տրանսպորտ == Կասաբլանկան Հյուսիսային Աֆրիկայի խոշոր առևտրական քաղաքներից մեկն է։ Այն մնացած երկրների հետ կապվում է երկաթուղիներով, մայրուղիներով, օդային ճանապարհով, որն իրականացվում է Մուհամմեդ V միջազգային օդանավակայանով, իսկ ջրային կապն ապահովում է քաղաքի նավահանգիսը, որն աշխարհի ամենամեծ արհեստական ​​նավահանգիստներից մեկն է ։ Մարոկկոյում կատարվող առևտրի զգալի մասն ապահովում է Կասաբլանկան։ Արտահանվում են հիմնականում հացահատիկային մշակաբույսեր, կաշի, բուրդ և ֆոսֆատներ։ Կասաբլանկան երկրի հիմնական արդյունաբերական կենտրոնն է։ Զարգացած է ձկնորսությունը, ձկան պահածոների արտադրությունը, փայտամշակման և կահույքի արտադրություն, շինանյութերի արդյունաբերություն, ապակու և ծխախոտի արդյունաբերություն։ Մարոկկոյի բանկային գործարքների կեսից ավելին կատարվում է Կասաբլանկայում։ Կասաբլանկայում ամեն տարի անցկացվում են միջազգային առևտրային ցուցահանդեսներ։ == Վարչական շրջաններ == Անֆա Աին դիյաբ Աին Շուկ Բեռնուսսի Բուշենտուֆ Ֆիդա Մահարիֆ Միդինա == Մշակույթ == «Կասաբլանկա» (անգլերեն՝ Casablanca) ֆիլմը ռոմանտիկ կինոկատակերգություն է, որհ ռեժիսորն է Մայքլ Կյորտիսը, գլխավոր դերերում հանդես են եկել Համֆրի Բոգարտը և Ինգրիդ Բերգմանը։Ֆիլմի իրադարձությունների հիմքում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբն էր, Մարոկոյի Կասաբլանկա քաղաքն այն ժամանակ գտնվում էր ֆաշիստական Ֆրանսիայի տիրապետության տակ: «Գիշերը Կասաբլանկայում» ֆիլմը նկարահանվել է 1946 թվականին Մարկս եղբայրների մասնակցությամբ։ «Դաշնակիցներ» ([անգլերեն՝Allied) ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Զամեկիսը, նկարահանվել է 2016 թվականին;Գործողությունըները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կասաբլանկա քաղաքում։ Համակարգչային Dreamfall: The Longest Journey խաղի մեկնարկն սկսվել էԿասաբլանկայից, որտեղից էլ մեծ ճանաչում ստացավ պատմության գլխավոր հերոս Զոի Կաստիլիոն։ Ֆիլմ Ջոն Ուիկ 3։ «Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը» ֆիլմի գործողությունները մասամբ ծավալվում են Կասաբլանկայում։ == Քույր քաղաքներ == Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ (1982) Մոնրեալ (ֆր.՝ Montréal, անգլ.՝ Montreal), Կանադա == Ծանոթագրություններ ==
10,097
Աղվանք
Աղվանք, Բուն Աղվանք կամ Կովկասյան Ալբանիա (չշփոթել Արևելից կողմանք Հայոցի հետ), հնագույն երկիր Կուր գետի և Կովկասյան լեռների միջև։ Մեծ Հայքին սահմանակցում էր Կուր գետով։ (Տե՛ս Հայք-Աղվանք սահմանի հարցը)։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը։ Հելլենիստական ժամանակաշրջանում նախնադարյան-համայնական հասարակարգը քայքայվելով՝ տեղի տվեց դասակարգային հասարակարգին։ Զարգացան շահագործման կիսանահապետական-կիսաստրկատիրական ձևերը։ Շուրջ 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. I դարի 1-ին կեսին առաջացավ վաղ ստրկատիրական պետություն՝ Աղվանքի թագավորությունը։ Այն դաշնակցային սերտ կապերի մեջ էր Հայաստանի հետ և կրում էր նրա քաղաքական ու մշակութային ազդեցությունը։ Աղվանքի թագավորության զորքերը (62000 հետևակային, 22000 հեծյալ) իրենց կառուցվածքով և զենքով նմանվել են հայկականին։ Տիգրան Բ Մեծի բանակում նրանք կռվել են հռոմեական նվաճողների դեմ։ Աղվանքի Օրոյզես թագավորը մ.թ.ա. 65-ին շարունակեց պայքարը նաև Պոմպեոսի լեգեոնների դեմ՝ նրանց պատճառելով զգալի կորուստներ։ Ի վերջո, Օրոյզեսը նույն թվականին հարկադրական հաշտություն կնքեց Պոմպեոսի հետ՝ դառնալով «հռոմեական ժողովրդի դաշնակիցը և բարեկամը»։ Մ.թ.ա. 36-ին Աղվանք խուժեց Կանիդիոս Կրասոս զորավարը և Աղվանից Զոբիրա թագավորին ստիպեց վերստին ճանաչել մ.թ.ա. 65-ի պայմանագիրը։ Մ.թ.ա. 20-ին, Մեծ Հայքում Հռոմի դեմ ուղղված ապստամբությունից հետո, Աղվանքը փաստորեն անկախացավ։ Մ.թ. I դ. 2-րդ կեսին Աղվանքից արևմուտք արդեն գոյություն ուներ Մազքթաց Արշակունիների թագավորությունը, որի գահանիստն էր Չող քաղաքը։ Ի տարբերություն հայ Արշակունիների, որոնք սկզբից ևեթ ջանում էին իրենց երկիրը պահել Պարսկաստանից անկախ վիճակում, Աղվանքի Արշակունի թագավորները, IV դ. սկսած, սովորաբար ենթակա էին Պարսից արքունիքի քաղաքական ազդեցությանը և հաճախ նրա հրահրումով ասպատակում էին սահմանամերձ հայկական գավառները։ Սանեսան և Ուռնայր թագավորների նման փորձերը ձախողվեցին։ 370-ական թթ. Ուռնայր թագավորն ընդունեց քրիստոնեություն, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը, որը սերտ բարեկամական կապերի մեջ էր Հայաստանի հետ, ընդունեց Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը, օգնեց նրան ստեղծելու աղվանական գիրը։ Մեծ Հայքի թագավորության բաժանումից (387) հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Իրանը միացրեց Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։ Այնուհետև «Աղվանք» անունը դարձավ աշխարհագրական-տերիտորիալ հասկացություն։ Նրանում հզոր ուժ էր հայ նախարարական ավագանին։ Ի տարբերություն մարզպանական Աղվանքի, Աղվանից թագավորության նախկին տերիտորիան հայկական աղբյուրներում անվանվում է «Բուն Աղվանք»։ Մարզպանական Աղվանքի կազմում մտած հայկական գավառներում շարունակում էին գոյատևել հայ իշխանները, որոնց թվում նաև տեղական թագավորական դինաստիան՝ «Առանշահիկ» տիտղոսով։ Անդրկուրյան կամ Բուն Աղվանքում գլուխ բարձրացրեց տեղական ֆեոդալականացող ավագանին։ V դ. վերջերից հաճախակի դարձան խազիրների ներխուժումները Անդրկովկաս, ուստի Խոսրով I Անուշիրվանը (531 - 579) նվաճեց ծովափնյա Չող, Դարբանդ և Հարավային Դաղստանի մի շարք «ազգագավառներ», կառուցեց Դարբանդի սահմանամերձ պարիսպները։ Սասանյանների օգնությամբ, Լփնաց, Չողա, Բաղասական և այլ երկրամասերի ցեղապետները, որոնք աղբյուրներում (Եղիշե, Բուզանդ ևն) կոչվում են նաև թագավորներ, ամրապնդեցին իրենց իշխանությունը։ Առանշահիկներից Վաչե Բ 462-ին հիմնեց Պարտավ քաղաքը, որը դարձավ երկրի մայրաքաղաք։ Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում էր խալիֆայության Արմինիա վարչական միավորման մեջ։ Աղվանքի քաղաքներում՝ Պարտավում, Դարբանդում, Չողում, Շամախիում հաստատվեցին արաբական զորամասեր ու նրանց հետ եկած իսլամադավան քոչվոր ցեղեր։ Խուրրամյանների շարժման ժամանակ (809 - 937) խալիֆայությունը կորցրեց իր հեղինակությունը։ Շարժումը ճնշելուց և Բաբեկին ձերբակալելուց (837) հետո Աղվանքի տեր ճանաչվեց Խաչենի իշխան Սահլ–Սմբատ Առանշահիկը՝ «Բատրիկ առ-Ռանի» տիտղոսով։ Հետզհետե բարձրացան Գտիչի ե Բելուկանի (Բայլական), Փառիսոսի և Գարդմանի տեղական իշխանությունները։ IX դ. 2-րդ կեսին, երբ քայքայվող խալիֆայությունը հարկադրված եղավ ճանաչել հայ Բագրատունիների թագավորությունը, Խաչենի, Փառիսոսի, Գարդմանի, Բայլականի, Դիգակի իշխանությունները մտան նրա մեջ։ Սահլ-Սմբատ Առանշահիկի թոռ Գրիգոր-Համամը իր իշխանության սահմանները հյուսիսում հասցրեց մինչև Կովկասյան լեռնաշղթան՝ տիրելով Շաքիին և Ծանարաց աշխարհին, իսկ 893-ին իրեն հռչակեց «թագավոր Աղվանից»։ X դ. սկզբին Շիրակի Բագրատունիները ձեռք բերեցին սյուզերենական իրավունքներ, և նախկին Արցախ, Ուտիք նահանգների տերիտորիաները մտան նրանց թագավորության կազմի մեջ։ Գրիգոր-Համամի մահից հետո նրա թագավորությունը մասնատվեց, Կուր գետից հարավ, մինչև Մռավի լեռները, Փառիսոս (այժմ՝ Ղալաքենդ) կենտրոնով անցավ Գրիգոր-Համամի որդուն՝ Սահակ-Սևադային։ Այս թագավորությունը իբրև վասալ Անիի Բագրատունիների գոյատևեց մինչև XI դ. կեսը՝ Գրիգորի որդի Փիլիպպեի ուխտադրաժ սպանությունը Գանձակի ամիրա Փադլունի կողմից։ «Թագավոր Աղվանից» տիտղոսը այնուհետև կրում էին Լոռու Կյուրիկյանները։ Անդրկուրյան և Ծանարաց աշխարհում 897 - 950-ին թագավորեց Գրիգոր-Համամի թոռ Ատրներսեհը՝ նույնպես «Թագավոր Աղվանից» տիտղոսով։ Սրա հաջորդը՝ Սևադա-Իշխանիկը (շուրջ 950 - 960), կապվելով վրաց Բագրատունիների հետ, դարձավ քաղկեդոնական։ Հետագայում՝ 1104-ին Դավիթ Շինարարը այդ թագավորությունը միացրեց Վրաստանին։ Արաբական խալիֆայության տիրապետության մնացորդներն էին Պարտավի և Գանձակի ամիրայությունները։ Պարտավը ավերվեց 913 և 944-ին, իսկ Գանձակը ապրեց իր վերելքը՝ անցնելով Շադդադյան քրդական դինաստիայի իշխանության ներքո։ Կուրից դեպի հյուսիս-արևելք գտնվող Աղվանքիի մասում Շամախիի ամիրան ընդարձակեց իր իշխանությունը մինչև Բաքու, Դերբենդ և հհմնադրեց Շիրվանշահերի թագավորությունը։ Հետզհետե Շադդադյանները, ապա մյուս մուսուլման իշխանները գրավեցին Դաշտային Ղարաբաղը։ XI դ. կեսերից սկսվեցին թուրք-սելջուկների արշավանքները և Միջին Ասիայից նրանց հետևող թուրքական քոչվոր ցեղերի գաղթերը, որոնց համար ամառային արոտավայրեր դարձան Կուր և Արաքս գետերի ներքին հոսանքներն ընդգրկող դաշտավայրերը։ Սելջուկ-թուրքերի, այնուհետև թաթար-մոնղոլների ասպատակությունները խափանեցին Աղվանքի վերընթաց զարգացումը, փոխեցին Ուտիքի դաշտային մասի էթնիկական կազմը։ Աստիճանաբար տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա-թուրքմենական ցեղերը, իսկ Աղվանք անունը մնաց իբրև Գանձասարի եկեղեցական թեմի անուն, որը դարձավ Ղարաբաղի հայ մելիքությունների հոգևոր կենտրոնը։ Աղուանք (գրաբար՝ Աղուանք, ժամանակակից ուղղագրությամբ՝ Աղվանք), նաև Հայոց արևելից կողմանք, օտար լեզուներով՝ Առան. պատմական երկրամասի անվանում միջնադարյան հայ մատենագիրների մոտ։ == Անվան ստուգաբանություն == Ըստ հին աղբյուրների՝ հունա-հռոմեական պատմագիտության, ինչպես նաև հայ առաջին մատենագիրների, «Աղուանք» անվանումը ծագում է «Ալվանիա» կամ ( բուն Աղվանք) անվանումից։ Այն հիմնականում վերաբերել է Կուրի ձախափնյակի « Կովկասյան Ալվանիա» կոչված պետությանը (բուն Աղվանք, կամ Խորին Հայք)։ Ըստ Մովսես Խորենանցու և Մովսես Կաղանկատվացու, Հայոց Վաղարշակ թագավորը հաստատել է «արևելյան հյուսիսային կողմի մեծ, անվանի, բազմաբյուր կողմնակալությունը», որի իշխան է սահմանում Սյունիքի իշխանական հարստությունից Առան անունով մի իշխանի։ Այս Առանից է սերվել Առանշահիկների տոհմը, որի ժառանգությունն է դարձել Արաքսի և Կուրի միջագետքը,«Հայկական Աղվանքը» ՝ Հնարակերտ ամրոցից մինչև այդ երկու գետերի միախառնման կետը (գտնվում էր մոտավորապես այժմյան Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միացման սահմանակետում)։ Եվ Առան իշխանի քաղցր բնավորության պատճառով այս երկրամասը կոչվել է Աղուանք (հին հայերեն լեզվով «աղու» նշանակում է հեզ, բարի, լավ, քաղցր, անուշ)։ 428 թ. Պարսից արքունիքը, բուն Աղվանք երկիրը միացնելով Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների հետ, կազմել է միասնական Աղվանք մարզը։ Սակայն V դարի 50-80-ական թվականներին հակապարսկական ապստամբությունների ժամանակ Աղվանք մարզը կազմալուծվեց և Արցախի և Ուտիքի տարածքում ստեղծվեցին փոքրիկ թագավորություններ՝ Առանշահիկ (Առանի տոհմից սերված) վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ։ Կուրի ձախափնյակում գտնվող բուն Աղվանքի տարածքում ձևավորվեցին Մազքթաց, Բաղասական, Լփինք, Թավասպարան և այլ ցեղային-պետական միավորներ։ Արաբական տիրապետության շրջանում վերոհիշյալ ցեղային -պետական միավորներից գոյացան Շաքիի, Շիրվանի ու Դերբենդի ամիրայությունները։ հենց արաբական տիրապետության ժամանակներում էլ կուրի ձախափնյակի Աղվանք հասկացությունը դուևդ եկավ գործածությունից։ «Աղվանք» անվանումը մնաց աջափնյա հատվածի վրա, որն արդեն ոչ մի կապ չուներ բնակչության էթնիկական նկարագրի հետ։ Ետնագույն այս Աղվանքը հայոց աշխարհ էր և ուներ իր հայ թագավորական տոհմը։ Հենց այս Աղվանքի մասին է X դարում գրել Մովսես Դասխուրանցի-Կաղանկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի»։ == Պատմական փոփոխություններ == Այսպիսով, ըստ հայ մատենագիրների, սկզբնապես «Աղուանք» է կոչվել Առանշահիկների տոհմական տիրույթը։ Սակայն հավանաբար, այն բաժանվելով երկու նահանգների, «Աղուանքը» անունը միառժամանակ դադարել է այս երկրամասի նկատմամբ գործածական լինելուց։ Հայ հին հեղինակների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ) մոտ «Աղուանքը» հատկապես ընդունված է եղել որպես Ալբանիայի անվանում։ V դարում հայ հեղինակները «Աղուանք» են կոչել Պարսից տերության այն մարզպանությունը, որը կազմված էր Ալբանիայից, Արցախից և Ուտիքից։ Սակայն Ավարայրի ճակատամարտից հետո, այս մարզպանության աղվանական ցեղերը իրար ետևից ստեղծում են մանր թագավորություններ։ Այս շրջանում Առանշահիկները սկսում են կրել «Աղուանից թագավոր» տիտղոսը, ըստ երևույթին հավակնելով դառնալ հին Ալբանիա-Աղվանք պետության թագավորների իրավական հաջորդները։ Մեզ հայտնի Առանշահիկների առաջին թագավորը՝ Վաչէ Բ-ն ստիպված էր իր իշխանության ողջ ընթացքում պատերազմ մղել պարսիկների դեմ, որոնք ստիպում էին նրան ընդունել զրադաշտական կրոնը։ Առանշահիկների իշխանության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն ունենալու նկատմամբ պարսիկները նույնիսկ մարզպանության կենտրոնը Չողից (այժմյան Դերբենտ) տեղափոխում են Պարտավ, որը գտնվում էր Ուտիքում, Տրտու գետի հովտում, ըմբոստ Արցախ աշխարհի հանդիման։ Սակայն դա չխանգարեց, որպեսզի հայկական արևելյան այս երկու նահանգներում, որպես Աղվանքի թագավոր, գահ բարձրանա Վաչագան Բարեպաշտը։ Այս անգամ նոր կենտրոնով Դյութական ոստանում (այժմ՝ Արցախի հանրապետության Ջրաբերդ գավառում)։ == Միհրանյաններ == VII դարում Ուտիքի Գարդման գավառում է հաստատվել Միհրանյան տոհմը, որի պայազատները կարճ ժամանակ անց սկսել են կրել «Աղուանից իշխան» (Աղվանքի իշխան) տիտղոսը։ Միհրանյանների տոհմից հատկապես նշանավոր էր Ջվանշիրը, որի պալատական դպիրն է եղել Մովսես Կաղանկատվացին՝ «Աղուանից պատմութիւն» գրքի շարահարողը։ == Խաչեն և Կյուրիկյան թագավորություն == Խաչենի իշխանության սկզբնավորման շրջանում (VII-VIII դդ.), «Աղվանքի իշխան» են կոչվել Արցախի իշխանները, մինչև տիրապետող է դարձել «Խաչենի իշխան» տիտղոսը։ XI դարում Գարդմանի և Փառիսոսի իշխանությունները միացել են Կյուրիկյան թագավորությանը, որից հետո վերջինս կոչվել է Աղվանից թագավորություն։ == Ուշ միջնադարյան աղբյուրներ == Ուշ միջնադարյան աղբյուրներում Աղուանք, Աղվանք անվանումների նշանակությունները հաճախ հստակ չեն, դա պայմանավորված է այն փաստով, որ այդ ժամանակ այլևս վաղուց գոյություն չունեին ոչ Աղվանք-Ալբանիա պետությունը, ոչ Առանշահիկների իշխանությունը։ Երբեմն իրենք՝ ուշ-միջնադարյան պատենագիրներն են շեշտում, որ «Աղվանք» ասելով նկատի ունեն Կուր և Արաքս գետերի միջև երկրամասը։ Օրինակ կարող է հանդիսանալ Մատթեոս Ուռհայեցին, որը նկարագրելով հայկական կենտրոնական նահանգների ծանր դրությունը, կրոնական երկպառակությունը, նշում է. Ցարական ռուսաստանի պաշտոնական աղբյուրները Կուր գետի աջափնյակը համարել են հայկական, քանի որ այնտեղ «մինչեւ վերջերս հայերն են կառավարել»։ Ռուս հետազոտող Նիկոլայ Ֆրոլովսկին շեշտել է, որ «Այդ տարածքների հնագույն բնակիչները հայերն են,իսկ թաթարները եկվորներ են Կասպից ծովի մյուս կողմից»։ == Հարատևումը Արցախում == «Աղուանք», «Աղվանք» անվանումը երկար ժամանակ պահպանել է իր գործածությունը հատկապես Արցախում (Լեռնային Ղարաբաղ)։ Դրան նպաստել է այն հանգամանքը, որ Արցախի մելիքները համարվում էին հետնորդները այն Առանշահիկների, որոնք Միջնադարում հորջորջվել էին «Աղվանքի իշխան», «Աղվանքի թագավոր»։ Բացի այդ Գանձասարում պահպանվել էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու չորս կաթողիկոսություններից մեկը՝ «Աղվանից կաթողիկոսությունը», որը հաստատվել էր IV դարում Գրիգոր Լուսավորչի կողմից և նպատակ ուներ ոչ միայն լինել Հայոց արևելից կողմանց հոգևոր կենտրոնը, այլև տարածել քրիստոնեությունը Աղվանք-Ալբանիայում, մինչև իսկ հյուսիսային Կովկաս։ XVIII - XIX դարերում Գանձասարի կաթողիկոսներ Եսայի Հասան-Ջալալյանի և Սարգիս Հասան-Ջալալյանի ստեղծված պատմագրական աշխատությունները վերնագրված էին «Աղուանից պատմություն»։ == Ծանոթագրություններ == == Աղբյուրներ == Մովսէս Կաղանկատուացի, «Աղուանից Պատմութիւն» ռուս. թարգմ. Եսայի Հասան Ջալալյան, կաթողիկոս Աղուանից, «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից ի թուականին հայոց 1160, իսկ ի թուականին տեառն մերոյ փրկչին Յիսուսի 1711», Շուշի 1839։ ռուս. թարգմ. Սարգիս Հասան-Ջալալյան, «Համառոտ Պատմություն Աղվանքի», ռուս. թարգմ. == Գրականություն == Բագրատ Ուլուբաբյան, «Դրվագներ Հայոց արևելից կողմանց պատմության (V-VII դդ.), Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1981. А. П. Новосельцев, К вопросу o политической границе Армении и Кавказской Албании в античный период,- "К освещению проблем истории и культуры Кавказской Албании и восточных провинций Армении". Составитель: П. М. Мурадян; Издательство Ереванского гос. университета, 1991. == Տես նաև == Աղվաներեն Աղվանից մարզպանություն
610,157
Գագիկ Կիրակոսյան
Գագիկ Տիգրանի Կիրակոսյան (սեպտեմբերի 4, 1955(1955-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2000)։ == Կենսագրություն == 1977 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977 թվականից աշխատում է ՀՊՃՀ-ում, 2002 թվականից՝ Հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են էկոլոգիատնտեսական կիրառական հիմնախնդիրների լուծման, մասնավորապես՝ հանքամշակման թափոնների և ջրային պաշարների դեպքում կորպորատիվ հաշվողական ցանցերի մշակմանն ու ներդրմանը։ Հեղինակ է ուսումնական ու մեթոդական ձեռնարկների և տեղեկատուների։ 2005 թվականից Վիեննայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր է։ == Մրցանակներ == ԽՍՀՄ ԺՏՆՑ պատվոգիր, 1983 թ. ՀամԼԿԵՄ մրցանակ, 1987 թ. == Ծանոթագրություններ ==
99,306
(480) Հանզա
(480) Հանզա (անգլ.՝ Hansa), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1901 թվականի մայիսի 21-ին Մաքս Վոլֆի և Լուիջի Կարներայի կողմից Հայդելբերգում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,644783 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,526 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,7635 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1571,03 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,22915 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 21,29° անկյուն։ Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (480) Հանզա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
1,008,272
Մարշա Բլեկբերն
Մարշա Բլեկբերն (անգլ.՝ Marsha Blackburn, հունիսի 6, 1952(1952-06-06), Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ 2003 թվականի հունվարի 3-ից Թենեսիի 7-րդ կոնգրեսի շրջանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Թենեսի նահանգից սենատոր (2019 թվականից)։ == Կենսագրություն == Ավարտել է Միսիսիպիի համալսարանը։ 1999-2003 թվականներին եղել է Թեննեսի նահանգի սենատոր։ 2017 թվականի հոկտեմբերին` այն բանից հետո, երբ գործող սենատոր Բոբ Կորկերը հրաժարվել է վերընտրվել երրորդ ժամկետով, Բլեկբերնը հայտարարել է իր մասնակցությունը 2018 թվականի Սենատի ընտրություններին։ Նա հաղթել է Թենեսիի նախկին նահանգապետ, դեմոկրատ Ֆիլ Բրեդիսենին։ 2018 թվականի ապրիլին Բլեկբերնը նամակ է ստորագրել, որը պաշտոնապես առաջադրել է Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Բլեկբերնն ամուսնացած է, ունի 2 երեխա։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Մարշա Բլեկբերնն ԱՄՆ-ի պաշտոնական կայքում Կենսագրությունը Միացյալ Նահանգների Կոնգրեսի կենսագրական տեղեկատուում
969,810
Միլան Մարտիչ
Միլան Մարտիչ (սերբ.՝ Милан Мартић, նոյեմբերի 18, 1954(1954-11-18), Žagrović, Շիբենիկ Կնին, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), Սերբական Կրաինա Հանրապետության պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ 1994-1995 թվականներին Սերբական Կրաինա Հանրապետության նախագահ։ Սերբական կողմից Հարավսլավիայի փլուզման ակտիվ մասնակիցներից մեկը։ Հաագայի տրիբունալի կողմից դատապարտվել է 35 տարվա ազատազրկման Սերբական Կրաինայում, Խորվաթիայում և Բոսնիա և Հերցեգովինայում ոչ սերբ բնակչության դեմ հետապնդումների և այլ հանցագործությունների մեղադրանքով։ == Կենսագրություն == Միլան Մարտիչն ավարտել է Զագրեբի ոստիկանական ուսումնարանը, աշխատել է Շիբենիկի ոստիկանությունում, ավելի ուշ՝ Կնինում աշխատել է կրտսեր ոստիկանական տեսուչ։ Որոշ ժամանակ անց դարձել է Կնինի ոստիկանական բաժանմունքի պետ։ 1990 թվականի ամռանը գլխավորել Է սերբական քաղաքացիական աշխարհազորը, որը ստեղծվել է միլիցիայի բազայի վրա։ 1991 թվականից մինչև 1995 թվականը Սերբական Կրաինայի ղեկավարությունում զբաղեցրել է մի քանի կարևոր պաշտոններ՝ ինչպիսիք են Կրաինա Սերբական ինքնավար մարզի պաշտպանության նախարար, տարածքային պաշտպանության հրամանատարի տեղակալ, ներքին գործերի նախարար և այլն։ Սերբական Կրաինայում 1993 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ Մարտիչին սատարել է Սլոբոդան Միլոշևիչը։ Մարտիչն իր թեկնածությունն է առաջադրել Սերբիայի սոցիալիստների կուսակցությունից, որը զգալի ֆինանսական աջակցություն է ստացել Միլոշևիչի Սերբիայի Սոցիալիստական կուսակցությունից։ 1994թվականին ընտրությունների երկրորդ փուլում նա ընտրվել է նախագահ և իշխանության է մնացել ընդհուպ մինչև սերբական Կրաինայի անկումը Փոթորիկ գործողության ընթացքում, որն անցկացնում էր Խորվաթիան 1995 թվականին։ 2002 թվականին Մարտիչը հանձնվեց Հաագայի տրիբունալին։ Հաագայի տրիբունալի պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ նա նպաստել է էթնիկ զտումների կազմակերպմանը, որոնք ուղղված են եղել Կրաինայի խորվաթների և այլ ոչ Սերբական ժողովուրդների դեմ, որտեղ ոչնչացվել կամ արտաքսվել է գրեթե բոլոր ոչ Սերբական բնակչությունը՝ 78 հազար մարդ։ Սկզբում մեղադրվել է միայն Զագրեբի հրթիռային գնդակոծությունը ղեկավարելու մեջ` ի պատասխան Խորվաթիայի կողմից ձեռնարկված «Կայծակ» գործողության։ Գնդակոծության հետևանքով զոհվել է յոթ քաղաքացիական անձ։ Ավելի ուշ Մարտիչը ելույթ է ունեցել Սերբական հեռուստատեսությամբ և ռադիոյով և խոստովանել, որ արտոնել է գնդակոծությունը։ Միլան Բաբիչը, որը Մարտիչի հետ միասին խորվաթական սերբերի կարևորագույն առաջնորդներից մեկն է, Մարտինիչի դատավարության ժամանակ հայտարարել է, որ Խորվաթիայում պատերազմի ողջ պատասխանատվությունն ընկած է Մարտիչի վրա, որի ղեկավարությունն իրականացվել է Բելգրադից։ Դատարանը մեղավոր է ճանաչել հետապնդումների, սպանությունների, ձերբակալությունների, կտտանքների, դաժան վերաբերմունքի, խաղաղ բնակչության վրա հարձակումների, ոչ սերբ ժողովուրդների բռնի արտաքսման, կրոնական օբյեկտների ոչնչացման, Սերբական երկրամասում, Ցազինի երկրամասում և Զագրեբում բնակվող բոսնիացիների և խորվաթների ունեցվածքի կողոպուտի մեջ։ Դատապարտվել է 35 տարվա ազատազրկման։ 2009 թվականի հունիսին Մարտիչը պատիժը կրելու համար տեղափոխվել էր Տարտուի բանտ (Էստոնիա)։ == Ծանոթագրություններ ==
917,922
Օջախի երգը
Օջախի երգը, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։ Գրվել է 1900 թվականի մայիսի 30-ին Բաքվում։ Մեկ ինքնագիր պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում՝ №33(52)-ում։ Ինքնագիրը թանգարանին նվիրել է Արամ Նազարեթյանը, թեև այն եղել է Արսեն Բալայանի սեփականությունը, քանի որ վրան կա նրա անձնական կնիքը։ == Հրատարակում == Առաջին անգամ տպագրվել է 1935 թվականին «Խորհրդային գրականություն»-ում՝ 4-րդ համարի 79-րդ էջում, այնուհետև՝ «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորի 495-րդ էջում։ == Պատմություն == «Օջախ»-ը կազմվել է 1890-ական թվականներին Բաքվի հայ մտավորկաններից։ Թումանյանը մտերիմ է եղել «Օջախ»-ի անդամներ Մկրտիչ Բեգլարյանի, Արամ Նազարեթյանի, Սիմեոն Հովվյանի, Սեդրակ (Արսեն) Բալայանի և Սահակ Մատինյանի հետ։ Բացի Օհայանից և Բեգլարյանից, մյուսները եղել են Հռիփսիմյան և Մեսրոպյան դպրոցների ուսուցիչներ։ Թումանյանը երկու անգամ է այցելել «Օջախ»-ի հանդիպումներին՝ 1895 թվականի գարնանը և 1900 թվականի մայիսին։ Սիմեոն Հովվյանի վկայությամբ՝ Թումանյանը ուրախ հումորով հորինված ոտանավորներ է նվիրել և՛ «Օջախ»-ին, և՛ առաջին անգամ «Օջախ» մտած հյուրերին։ == Ծանոթագրություններ ==
704,620
Ժուրավլիխա (այլ կիրառումներ)
Ժուրավլիխա, կարող է վերաբերել՝ Ժուրավլիխա - գետ Ռուսաստանում, Ժիլիխայի վտակ Ժուրավլիխա - գետ Ռուսաստանում, Չարիշի վտակ Ժուրավլիխա - գետ Ռուսաստանում, Պովալիխայի վտակ
102,859
(3998) Տեզուկա
(3998) Տեզուկա (անգլ.՝ Tezuka), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1989 թվականի հունվարի 1-ին Տակուո Կոջիմայի կողմից Չիյոդայում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,279786 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,833 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,7265 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1257,3 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,286328 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 6,49° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (3998) Տեզուկա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
561,165
Լիպովի Դոնեց
Լիպովի Դոնեց (ռուս.՝ Липовый Донец), գետ Ռուսաստանում, հոսում է Բելորեցկի մարզում։ Գետաբերանը տեղակայված է Հյուսիսային Դոնեց գետի աջ ափին 1003 կմ հեռավորության վրա։ Գետի երկարությունը 27 կմ է։ == Ջրային գրանցամատյանի տվյալներ == Ռուսաստանի ջրային գրանցամատյանի տվյալների համաձայն՝ պատկանում է Դվինսկո Պեչարսկի ավազանային շրջանին, գետի ջրատնտեսային տեղամասը՝ հյուսիսային Դվինա գետն է, գետի ենթաավազանը Վիչեգդա և Վագա գետերն են։ Գետի գետային ավազանը Հյուսիսային Դվինան գետն է՝ մինչև հյուսիսային Դվինի միախառնման կետը։ Գետավազանը՝ Հյուսիսային Դվինա։ Տվյալներն ըստ ջրային ռեսուրսների ֆեդերատիվ տեսչության. Ջրային օբյեկտի, պետական ջրային գրանցման կոդը - 05010400112107000010726 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների կոդը - 107001072 Ավազանի կոդը - 05.01.04.001 Հիդրոլոգիական ուսումնասիրությունների հատորի համարը - 03 Թողարկումն ըստ հիդրոլոգիական ուսումնասիրությունների - 0 == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == ՌԴ ջրային ռեսուրսների էկոլոգիան Archived 2015-05-26 at the Wayback Machine.
245,019
Լանդիշևո
Լանդիշևո (ուկրաիներեն՝ Ландишове), գյուղ Ուկրաինայի Խարկովի մարզի Վալկիի շրջանում։ Հիմնադրվել է 1843 թվականին։ 2001 թվականի տվյալներով Լանդիշևո գյուղում բնակվում էր 126 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 7,19 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 17,52 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
842,194
Ջղին
Ջղին (Ջղուն, Ջղին, Գյոլ Ջղին, Ջղոնա) Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է։ Գտնվում է Վեդի գետի ձախ՝ Մանկուկ Վտակի աջ կողմում։ Այս գյուղի մասին տեղեկություններ գրեթե չկան։ == Պատմություն == 1330 թվականին հիշատակվել է Կիրակոս Երզնկացի գրչի կողմից օրինակված «Ավետարանիչի» հիշատակարանում։ Պահպանվել են երկու գերեզմանոցներ` առաջինը գտնվում է բլրի վրա, գյուղամիջում, որը մեզ հասել է ավերված վիճակում և հիմնականում պահպանվել են տապանաքարերը։ 1925-1945 թվականներին բնակավայրի խոշորացման պատճառով լքվել է։ Մեզ հասել է Գերեզմանոցը տասերորդ դարից։ Գյուղատեղի հարավային ծայրին՝ Խաչի ձոր տանող ճանապարհին, պահպանվում են տեղահան արված ու կողք կողքի շարված տասից ավելի խաչքարեր, դրանցում կան նաև 1522, 1523 թվականներին գեղաքանդակ խաչքարեր։ Գյուղի վերաշինման առիթով 1951 թվականին կանգնեցվել են երկու խաչքարեր, որոնցից մեկն ունի 1.57 մետր բարձրություն, 0.85 մետր լայնություն և 0.30 մետր հաստություն այն կերտվել է Խաչատուր քարգործի կողմից, որի վերևի մասը կոտրված է։ Երկրորդ խաչքարի բարձրությունը 1.8 մետր է , լայնությունը 0.82 մետր և հաստությունը 0.25 մետր։ Խաչքարի վրա քանդակված է գյուղի ենթադրյալ հիմնադիրի անունը՝ Մարգար։ Այս խաչքարը նույնպես կերտվել է Խաչատուր քարգործի կողմից։ 1604 թվականին Ջղոնան, ինչպես և գավառի այլ գյուղեր հայաթափվել են։ 1330 թվականից մեզ է հասել Ջղոնա անապատում գրված մի հիշատակարան։ == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ == == Գրականություն == Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, 1984։ Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010։
550,446
Կորի փողոց (Երևան)
Կորի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ == Տվյալներ == Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայից (Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից) և դուրս գալիս դեպի Երվանդ Քոչարի փողոց (ոսկու շուկայի մոտ), այնուհետև շարունակվում դեպի Քաջազնունու փողոց։ == Պատմություն == Նախկինում փողոցը սկիզբ էր առնում այժմյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքից՝ Գետառ գետի ձախ ափի հայկական տների սկզբնամասից։ Ձգվում էր հին տների լաբիրինթոսով ու կեռմաններով և այդ պատճառով էլ կոչվում էր Կրիվոյ (ռուս.՝ кривой՝ ծուռումուռ)։ Փողոցը նախկինում երկար էր, և նրան հարող տների բակերը կոչվում էին Կրիվոյ քուչա կամ մայլա։ == Հատվող փողոցներ == Արհեստավորների 1-ին փողոց Երվանդ Քոչարի փողոց Երվանդ Քոչարի փողոցի անցուղի == Նշանակալի օբյեկտներ == Գևորգ Էմինի անվան №182 ավագ դպրոց == Պատկերասրահ == == Տես նաև == Երևանի փողոցների ցանկ Երևանի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Աղբյուրներ == Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։
255,070
Պրոխոդի (գյուղ, Կրասնոպոլիեի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՊրոխոդիՊրոխոդի (ուկրաիներեն՝ Проходи), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Կրասնոպոլիեի շրջանում։ 2001 թվականի տվյալներով Պրոխոդի գյուղում բնակվում էր 62 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
911,083
Հայկական փողոց (Սինգապուր)
Հայկական փողոց (անգլ.՝ Armenian Street, չինարեն՝ 亚米尼亚街), փողոց Սինգապուրի Կենտրոնական տարածաշրջանի Թանգարանների շրջանում։ Հայերի բնակության հիմնական վայր։ == Պատմություն == Հայկական փողոց սկսվում է Քոլմանի փողոցից (Coleman Street) և ձգվում մինչև Ստեմֆորդ ռոուդի (Stamford Road) ու Վաթեռլոո սթրիթի (Waterloo Street) հատման վայրը։ Փողոցն առաջին անգամ քարտեզի վրա նշվել է 1836 թվականին իռլանդացի ճարտարապետ Ջորջ Քոլմանի (անգլ.՝ George Drumgoole Coleman) կողմից։ Սկզբում այն անվանում չի ունեցել, չինացիները կենցաղային խոսքում այն կոչել են Սենգ Փոխ Սին Չու, ինչը թարգմանաբար նշանակում է «Սենգ Փոխի շենքի հետևի մաս»։ Թան Սենգ Փոխը՝ Թան Ախ Խուի որդին և Սիհ Յու Չինի (Seah Eu Chin) զարմիկը, 19-րդ դարում Սինգապուրում հայտնի է եղել որպես ափիոնով հարստացած ֆերմեր և առաջին չինացին Սինգապուրի մունիցիպալ խորհրդում։ Ժամանակի ընթացքում փողոցն սկսել է կոչվել Հայկական, որի անվանումը վկայում է Սինգապուրում հայերի բնակության ժամանակի մասին։ Սկզբում այն հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվելու պատճառով կոչվել է «Հայկական եկեղեցու փողոց», որը հետագայում կրճատվել է ու դարձել «Հայկական փողոց»։ Հայկական փողոցում տեղակայված են մի շարք տեսարժան վայրեր, որոնցից են ժամանակակից արվեստների առաջին և միակ անկախ կենտրոնը Սինգապուրում (The Substation), Թաո Նենի հին դպրոցը (Old Tao Nan School), որը ներկայում Պերանական թանգարանն է (Peranakan Museum) և մտնում է Ասիական քաղաքակրթությունների թանգարանի (Asian Civilisations Museum) կազմի մեջ։ Թանգարանի նմուշները պատմում են Չինաստանի քաղաքակրթության ու մշակույթի մասին, ինչպես նաև մշտապես գործում է «Պերանականների ժաանգություն» ցուցադրությունը, որը ներկայացնում է Պերանականների հարուստ նյութական ժառանգությունը, որոնք ապրել են ինդոնեզական կղզեխմբի կղզիներում։ == Ծանոթագրություններ == == Գրականություն == Victor R Savage, Brenda S A Yeoh (2004), Toponymics A Study of Singapore's Street Names, Eastern University Press, ISBN 981-210-364-3
575,908
Ռոբ Ռոյ (վեպ)
Ռոբ Ռոյ (անգլ.՝ Rob Roy), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1817 թ.։ Վեպում պատմվում է Շոտլանդիայի ազգային հերոս Ռոբ Ռոյի մասին։ Վեպը հանդիպել է բարեհաճ ակնարկների և վաճառվել չափազանց լավ։ Վալտեր Սքոթը արժանացավ Շեքսպիրի հետ համեմատվելուն։ Հրատարակումից հետո երկու շաբաթվա ընթացքում վաճառվեց ողջ տպաքանակը, որը կազմում էր 10 հազար պատճեն (այդ ժամանակների համար դա ապշեցուցիչ թիվ էր)։ == Նախապատմությունը == Իր աշխատանքը սկսելուց առաջ Սքոթը կրկին դիմեց Constable & Co. հրատարակչությանը, ում դեռ վաղուց խոստացել էր «Շոտլանդիայի պատմությունը»։ Նա նաև դժգոհ էր իր նախորդ հրատարակիչ Ուիլյամ Բլեքվուդից, ով վատ վաճառքի պատճառով հրաժարվել էր թողարկել «Պանդոկապետի պատմվածքները» շարքի առաջին վեպերի՝ «Պուրիտանի» և «Սև թզուկի» կրկնակի տպաքանակները։ Վերնագիրը նույնպես առաջարկված էր Կոնստեբլի կողմից, քանի որ Սքոթը նախընտրեց ավելի քիչ բանի մասին «խոսող» անվանում։ 1817 թ. մայիսին Կոնստեբլը ստորագրեց պայմանագիրը, իսկ օգոստոսին Վալտեր Սքոթը սկսեց գրել նոր գիրքը։ Վեպի աշխատանքը դանդաղեց հեղինակի հիվանդության պատճառով, որի արդյունքում Սքոթը ստիպված էր մշտապես լաունդանում ընդունել, և հազիվ փրկվեց սովամահությունից խիստ դիետայի պատճառով։ Հնարավոր է, որ հենց այս պատճառով է, որ «Ռոբ Ռոյի» գործողությունները ընթանում են ավելի արագ, քան Սքոթի մյուս ստեղծագործություններում։ Դեկտեմբերի սկզբին վեպը ավարտին է հասցվում և ամսի 30-ին հրապարակվում։ == Արտաքին հղումներ == 'Rob Roy' Գուտենբերգ նախագծի կայքում
756,688
Լուկա Կոբերիձե
Լուկա Կոբերիձե (վրաց.՝ ლუკა კობერიძე, սեպտեմբերի 9, 1994, Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ուկրաինական «Դեսնա»-ի կազմում։ == Ակումբային կարիերա == === «Զուգդիդի» === Լուկան «Զուգդիդի» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի հիմնական կազմում սկսել է հանդես գալ 2012 թվականին։ Թիմի կազմում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Լուկան մասնակցել է 29 հանդիպման։ === «Գուրիա» === 2015 թվականին Կոբերիձեն տեղափոխվել է վրացական «Գուրիա»։ Թիմի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան։ === «Դեսնա» === 2016 թվականի մարտին Լուկա Կոբերիձեն պայմանագիր է կնքել ուկրաինական «Դեսնա»-ի հետ։ Ուկրաինայի առաջնությունում իր դեբյուտը Լուկան նշել է մարտի 26-ին՝ «Գելիոսի» դեմ խաղում։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էջը soccerway.com կայքում Էջը transfermarkt.com կայքում
443,975
Մոգոյտույի շրջան (Անդրբայկալյան երկրամաս)
Մոգոյտույի շրջան (ռուս.՝ Могойтуйский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալյան երկրամասում։ Ստեղծվել է 1942 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Մոգոյտույ։ == Աշխարհագրություն == Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 6230 կմ²։ == Բնակչություն == 2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 28922 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 4,64 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի Կառավարության կայք. Տարածաշրջանների մասին տարաբնույթ տեղեկություններ։ Անհրաժեշտ է փնտրել ըստ շրջանի անվանման։ (ռուս.)
620,836
Վիվենդի
Vivendi, ֆրանսիական ընկերություն։ Հիմնադրվել է 1853 թվականին։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում։ Ըստ 2008 թվականի տվյալների ընկերությունը ունի 25 միլիարդ եվրոյի շրջանառություն։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Պաշտոնական կայքը
232,057
Նաիրա Մուրադյան
Նաիրա Մուրադյան (ծնվ. 1961, Երևան), անիմացիայի հայ ռեժիսոր, նկարիչ։ == Կենսագրություն == 1977 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ 1980 թվականից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում՝ որպես բեմադրող նկարիչ։ Համագործակցել է նաև տարբեր թատրոնների, 2000 թվականից՝ հեռուստատեսության հետ։ 2002 թվականին սկսել է աշխատել «Փետուրի թռիչքը» 7-մասանոց անիմացիոն շարքի վրա։ 2010 թվականից ընթացքի մեջ են 10-մասանոց «Աստվածաշնչյան պատմություններ» և 6-մասանոց «Հրեշտակը քաղաքում» անիմացիոն շարքերը։ 2005 թվականին «Ճանապարհ» ֆիլմի համար արժանացել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի մրցանակին, 2006 թվականին «Զինվորիկը» ֆիլմի համար՝ «Անիմայովկա» ՄԿՓ-ի մրցանակին (Բելառուս)։ == Ֆիլմացանկ == Գնա խաղաղությամբ (1999, խաղարկ., նկարիչ։ Ռեժիսոր՝ Զ. Բեկ-Գասպարենց)։ Հազար ու մի հնարք (1981, նկարիչ։ Ռեժ.՝ Լ. Սահակյանց)։ Երեք հեքիաթ (Թագավորն ու հյուսնը, 1983, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Փոքրիկ հողագործը (1983, նկարիչ։ Ռեժ.՝ Ռ. Սահակյանց)։ Ոսկե պայտը (1984, նկարիչ։ Ռեժ.՝ Ա. Վաթյան)։ Ո՞վ է քո ընկերը (նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Արձագանք (1986, նկարիչ։ Ռեժ.՝ Լ. Սահակյանց)։ Նռնենիները (1987, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Վարդավառ (1989, նկարիչ, ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին (1990, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Տան խաղաղ հովտում (1991, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Հայոց գրեր (1992, նկարիչ՝ Զ. Թանգյանի հետ, ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Ջիքը և Ջաքը (1993, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Այդ ոչինչը ես եմ (1994, սցենարի հեղինակ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյանի հետ)։ Երեք զանգակ (2004, տիկնիկներ, դեկորներ՝ Ա. Հովհաննիսյանի, Ա. Բոգաչովի, Ե. Բոգաչովայի, Յ. Մուրադյանի հետ։ Ռեժ.՝ Գ. Մարտիրոսյան)։ Ճանապարհ (2004, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։ Երեք պոետ և Չարենց (2004, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։ Անցած լինի (2005, ռեժիսոր, նկարիչ, անիմ.)։ Զինվորիկը (2006, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։ Ամեն ինչ անցյալում է (2006, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։ Բիթլիս (2008, նկարիչ։ Ռեժ.՝ Յ. Մուրադյան)։ Փոքրիկ տրոլների կյանքից (2008, ռեժիսոր, նկարիչ, անիմ.)։ Այդ օրը (2010, ռեժիսոր, սցենարի հեղինակ, նկարիչ)։ Բալետ (2012, ռեժիսոր, սցենարի հեղինակ՝ Մ. Պետրոսյան հետ, նկարիչ)։ == Ծանոթագրություններ ==
914,863
Ռուսական գվարդիական հուշարձան (Սոֆիա)
Ռուսական գվարդիական հուշարձան, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Բուլղարիայի տարածքում զոհված գեներալներ Վասիլի Կատալեյի և Դմիտրի Ֆիլոսոֆովի հուշարձանը։ Գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ Ցարգորոդյան մայրուղու վրա գտնվող բուլվարում, Բուլղարական հեռագրական գործակալության շենքի դիմաց։ == Պատմություն == 1877 թվականի դեկտեմբերի 21-ին 3-րդ գվարդիական հետևակային դիվիզիան հետապնդում էր Արաբակոնակից, Շանդորնիկից և Դաշքեսանից նահանջող թուրքերին։ Շարասյունը գլխավորում էին դիվիզիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Կատալեյը և 1-ին բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Ֆիլոսոֆովը։ Միրկովո գյուղում՝ Պետրիչի կիրճի մուտքի մոտ, նահանջող թուրքական զորքերի համար կազմակերպվել էր լավ քողարկված դարանակալություն։ Ռուսական շարասյանը թույլ տալով մոտենալ՝ 700 քայլի վրա թուրքերը ուժեղ հրազենային կրակ բացեցին հիմնականում դիվիզիայի հրամանատարական շքախմբի ուղղությամբ։ Գեներալ Ֆիլոսոֆովը ծանր վիրավորվեց, իսկ Կատալեյը տեղում սպանվեց։ Վերցնելով զոհված հրամանատարի մարմինը և վիրավոր գեներալ Ֆիլոսոֆովին՝ շքախումբը ետ քաշվեց հետևակի մոտ, որը մարտական դիրքեր էր զբաղեցրել։ Վիրավոր Ֆիլոսոֆովը մահացավ նույն օրը՝ Օրհանում։ Ռուսական գվարդիական հուշարձանը կառուցվել է 1885 թվականին՝ 3-րդ գվարդիական հետևակային դիվիզիայի զինծառայողների կամավոր հանգանակությունների հաշվին։ Սոֆիայում այն հայտնի էր որպես «Ռուս գեներալների հուշարձան»։ 1942 թվականին հուշարձանն ավերվել է ֆաշիստ-բուլղարացի սպայի հրամանով։ 1978 թվականին հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է։ 1989 թվականին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության իշխանությունից հեռանալուց հետո, ոչ մի պետական մարմին չի զբաղվել հուշարձանի խնամքով. գողացվել են մետաղական շինվածքները, երեսապատման սալերը և այլն։ 2007-2008 թվականներին հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է։ Անհրաժեշտ միջոցները տրամադրել են Բուլղարիայի լրատվամիջոցների ասոցիացիան, «Ռուսսոֆիլյա» ազգային շարժումը, Հանուն խաղաղության ռուսական հիմնադրամը (Մոսկվա), «Ռուսնեֆտեքիմ Բոլկանսը» ակցիոներական ընկերությունը, Մելիք Փաշաևի և Ստեֆան Շարլոպովի հիմնադրամները։ Հանդիսավոր բացումը կայացել է 2008 թվականի փետրվարի 19-ին։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Մաքսիմ Մինչևը (Բուլղարական հեռագրական գործակալության տնօրեն), Ենչո Մոսկովը («Ռուսսոֆիլյա» ազգային շարժման նախագահ), Անատոլի Պոտապովը (ՌԴ ներկայացուցիչը Բուլղարիայում), Կաուկո Յանսեն (Ֆինլանդիայի դեսպանորդը Բուլղարիայում) և ուրիշներ։ Բացմանը ներկա են եղել նաև Սոֆիայում Ռուսական ուղղափառ եկեղեցու վանահայր Ալեքսանդր Կորյագինը, Պահեստազորի սպաների և սերժանտների միության նախագահ գեներալ Ստոյան Տոպալովը, ռուսական մշակութատեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Իվանովը և ուրիշներ։ Հաջորդ օրը՝ 2008 թվականի փետրվարի 20-ին, հուշարձանին ծաղիկներ է դրել անձամբ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովը։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Памятник русских генералов в прошлом и сегодня
709,633
Յաստրեբիխա (այլ կիրառումներ)
Յաստրեբիխա, կարող է վերաբերել՝ Յաստրեբիխա - գետ Ռուսաստանում, հոսում է Վոլոգդայի մարզում Յաստրեբիխա - գյուղ Ուկրաինայի Վիննիցայի մարզի Նեմիրովի շրջանում
103,648
(4784) Սեմքերին
(4784) Սեմքերին (անգլ.՝ Samcarin), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1984 թվականի փետրվարի 28-ին Անրի Դեբեոնի կողմից Լա Սիլյայում։ Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,677481 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,3722 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,9828 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1600,25 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,224965 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 3,54° անկյուն։ == Տես նաև == Աստերոիդների ցանկ Աստերոիդների սպեկտրալ դասեր Աստերոիդների ընտանիքներ Աստերոիդների խմբեր == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.) (4784) Սեմքերին աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
414,277
Յաանիկա
Յաանիկա (էստ․՝ Jaanika), գյուղ Էստոնիայի Հարյումաա նահանգի Նիսսի շրջանում։ 2011 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 45 մարդ։ == Տես նաև == Էստոնիայի վարչական բաժանում == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Էստոնիայի բնակավայրերի անվանումները (հետխորհրդային շրջանի անվանափոխումներից հետո), http://www.eki.ee կայքում։ (անգլ.) և (էստոներեն) Էստոնիայի բնակչության վիճակագրությունը; «Էստոնիայի վիճակագրություն» պետական գործակալության կայքում։ (էստոներեն)
935,409
Նեո-փոփ
Նեո–փոփ կամ Պոստ–փոփ, ժամանակակից արվեստի ճյուղ։ Ծագել է 20–րդ դարի 80–ականներին։ Նեո–փոփը առանձին նոր շարժում չէ, այլ ներկայացնում է փոփ–արտի զարգացումը, ինչպես նաև փոփ մշակույթը՝ հայտնի անուններով, խորհրդանշաններով ու պատկերներով։ Նեո–փոփի հետևորդ երիտասարդ նկարիչները, հաշվի առնելով փոփ–արտի 1950-60-ականների փորձառությունը, կոնցեպտուալիզմին հատուկ մոտեցումները, ստեղծել են այնպիսի աշխատանքներ, որոնցում արտահայտվում էին հասարակության ու հանրամատչելի մշակույթի փոխհարաբերությունների վերաբերյալ նկարիչների անձնական կարծիքները։ 1980-ականներին Նյու–Յորքում էր այս կողմնորոշմամբ ստեղծագործողների կենտրոնը։ Նրանց անհանգստացնում էին հետևյալ թեմաները՝ զանգվածային սպառման ապրանքներ, փոփ աստղերի պաշտամունք, իրականության արձանագրում լուսանկարներում, գովազդներում, ֆիլմերում։ Նրանք առաջինը դրսևորել էին իրենց մինիմալիզմի ու կոնցեպտուալիզմի ուղղություններում, սակայն ի վերջո ընդվզել էին այդ ոճերի գեղագիտական սահմանափակումների դեմ։ Նրանց ըստ էության դուր չէին եկել որոշակի գաղափարների ու մոտեցումների ավելորդ ինքնամփոփությունը։ 1990-ականներին նեո-փոփը ի հայտ եկել նաև երիտասարդ բրիտանացի նկարիչներ կամ սենսացիոնալիստական խմբի աշխատանքներում։ Ուղղությունը ժամանակակից արվեստում իր գոյությունը շարունակում է պարբերաբար նոր թեմաներ ներմուծելու միջոցով, որոնցից է օրինակ սպառողական մշակույթի փոփոխությունը թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում։ == Հետևորդներ == Նեո–փոփ ուղղվածության առավել ազդեցիկ ներկայացուցիչները Ռիչարդ Փրինսն ու Ջեֆֆ Կունսն են։ Ռիչարդ Փրինս (1949)։ Աշխատել է Time Life հրատարակչության գովազդային բաժնում, «փոխառել է» ամսագրի լուսանկարներն ու գովազդային մոդուլները սեփական ստեղծագործությունների համար։ Նա պատկերները վերանկարահանում էր ֆոտոժապավենին, ապա զրկում է դրանց իրենց ենթատեքստից և ցուցադրում որպես արտ-օբյեկտներ։ Արդյունքում ստացվում էր, որ նկարչի միակ «ներդրումը» ենթատեքստը փոփոխելն է։ Թակասի Մուրակամի (1962)։ Նեո-փոփի ներկայացուցիչներից է ճապոնացի Թակասի Մուրակամին, որն իր աշխատանքներում օգտագործել է ազգային անիմացիայի և կոմիքսների ստեղծագործությունները։ Ջեֆֆ Կունս (1955)։ Ջեֆֆ Կունսն 1979 թվականին ստեղծել է The New («Նոր») շարքը, որում ցուցադրում էր պատին կամ թափանցիկ արկղում տեղադրած փոշեծծիչ՝ այս կերպ արտահայտելով զանգվածային սպառման ապրանքի նկատմամբ իր գեղագիտության մինիմալիստական մոտեցումը։ Իր ավելի ուշ շարքերում ռեդի-մեյդերի փոխարեն Կունսը ստեղծում էր առարկաների խոշորացրած ու բոլոր դետալները մանրակրկտորեն մշակած կրկնօրինակները։ Նրա ոգեշնչման անփոփոխ ակունքը կիչի՝ զանգվածային ցածրորակ արտադրանքից, ինչպես նաև մանկական կենցաղից փոխառած առարկաներն էին։ Դրանցից են փչովի խաղալիք-կենդանիների նմանությամբ հարթ մշակված պողպատե քանդակները։ Որոշ քննադատներ ու հանդիսականներ այս ստեղծագործություններում, ծաղր էին նկատում, մինչդեռ հեղինակը հավաստիացնում էր, որ ընտրում է առօրյա առարկաներ, որպեսզի հանդիսատեսի հետ այնպես հաղորդակցվի, որ բոլորը զգան իր մասնակցությունն ու ըմբռնեն իր անձնական փորձի հետ կապերը։ Դիանա Հակոբյան (1961)։ Դիանա Հակոբյանը՝ որպես նեո–փոփ արվեստագետ, իր ստեղծագործություններում փորձում է ներկայացնել հետխորհրդային փլուզումից հետո ստեղծված իրավիճակը, որն ավերել է մարդկային հոգիները։ Նրա աշխատանքները սպառողականության մեխանիզմների զոհ դառնալու մտավախություն ու դրան ընդդիմանալու փորձեր են։ Հաիմ Սթեյնբախ (1944) Ջեննի Հոլցեր (1950) == Տես նաև == Գովազդ Կիչ Մատերիալիզմ Ռեդի-մեյդ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == www.the-artists.org Art History Archive
232,470
Թոմ Դայս
Թոմ Դայս (նոյեմբերի 25, 1989(1989-11-25), Էկլո, Էելքլո, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի երգիչ և երգահան։ 2008 թվականին նա զբաղեցրեց 2-րդ տեղը ֆլամանդական X Factor-ում։ 2010 թվականին Օսլոյում ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մրցույթում նա զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը իր "Me and My Guitar" երգով (Կիսաեզրափակչում նա առաջին տեղում էր)։ Նրա արդյունքը Բելգիայի համար ոգևորիչ էր, քանի որ Բելգիան 2005 թվականից սկսած, երբ արդեն կիսաեզրափակիչները առաջ եկան, եզրափակչում չէր հայտնվել։ == Կենսագրություն == Դայսը կիթառ նվագել սովորել է մանկություց։ Երգեր գրել սկսել է պատանեկական տարիքից, երբ 15 տարեկանում միացավ The Dice խմբին, որտեղից էլ առաջացավ նրա Դայս անվանումը։ == Կարիերա == === 2008-2009:Առաջընթաց === 2008 թվականին նա սկսեց մասնակցել ֆլամանդական X Factor-ին, որպես Մաուրիս Էնջելենի սան։ 2009 թվականին ստացավ TMF Awards-ի կողմից «Լավագույն նոր արտիստ» մրցանակը, խլելով այն Ջեսպեր Էրկնեսից։ 2009 թվականի մայիսին Թոմը կրկին սկսեց աշխատել Էնգելենի հետ, զբաղվելով իր առաջին ալբոմի աշխատանքներով։ === 2009-2011:Եվրատեսիլ երգի մրցույթ և Teardrops ալբոմ === 2009 թվականի նոյեմբերի 25-ին (Դայսի ծննդյան օրը), ֆլամանդական հեռարձակող Vlaamse Radio- en Televisieomroep (VRT)-ը ընտրեց Թոմ Դայսին որպես Բելգիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում, Օսլոյում։ Երգի ընտրությունը կայացավ 2010 թվականի մարտի 7-ին։ Երգը, որի համահեղինակներն էին Աշլիյ Հիկլինը, Ջեորեն Սվինեն և Դայսը, կոչեցին "Me and My Guitar"(Ես և իմ կիթառը)։ Երգը դարձավ Բելգիայում առաջատարներից, իսկ Լյուքսեմբուրգում Walloon չարթում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Մրցույթում նա հասավ հաջողության, զբաղեցնելով 1-ինը՝ կիսաեզրափակչում և 6-րդ հորիզոնականը՝ եզրափակչում։ Կիսաեզրափակչում Դայսը ստացավ հետևյալ միավորներըԵզրափակչում Դայսը ստացավ հետևյալ միավորները2010 թվականի ապրիլին նա թողարկեց իր առաջին ձայնասկավառակը Teardrops-ը։ Նույն թվականի օգոստոսին նա ձայնագրեց "Lucy" սինգլը, թվով երրորդը ալբոմում։ Նոյեմբերին ձայնագրեց "A Thousand Years" չորրորդ սինգլը։ 2011 թվականի մարտին "Il nous faut" սինգլը։ Այս ալբոմը դարձավ Բելգիայում առաջինը։ === 2012-ից մինչև հիմա === 2012 թվականի փետրվարին Դայսը թողարկեց "Utopia" սինգլը, որը գլխավորեց նրա 2012 թվականի մայիսին թողարկած Heart for Sale ձայնասկավառակը։ Ալբոմի երկրորդ սինգլև կոչվեց "Out At Sea", երրորդը "Drive Me to Paris"(2012 թվականի հոկտեմբեր)։ == Սկավառակագրություն == === Ձայնասկավառակներ === === Սինգլներ === == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ ==
256,588
Օվիդիոպոլ
Օվիդիոպոլ (ուկրաիներեն՝ Овідіополь), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Օդեսայի մարզի Օվիդոպոլի շրջանում, շրջկենտրոն։ 2011 թվականի տվյալներով Օվիդիոպոլ քաղաքատիպ ավանում բնակվում էր 11 741 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 12,52 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 944,08 մարդ/կմ²։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.) 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.) Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
411,426
Դիեգո Լոպես
Դիեգո Լոպես Ռոդրիգես (իսպ.՝ Diego López Rodríguez, նոյեմբերի 3, 1981(1981-11-03), Paradela, Լուգո, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իտալական Միլան ակումբի դարպասապահը։ == Կարիերա == == Ռեալ Մադրիդ == Լոպեսը ծնվել է Պարադելայում, Լուգո , Գալիսիա։ Երիտասարդ Լոպեսն ավարտել է հայրենի երկրի դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Ռեալ Մադրիդ, երբ 19 տարեկան էր։ Սկզբում խաղում էր Ռեալ Մադրիդ 3-րդ ակումբում։ Այնուհետև վարձավճարով գնաց Ալկորկոն։ Լավ մրցաշրջան անցկացնելով նա տեղափոխվեց Ռեալ Մադրիդ 2-րդ ակումբ։ Ռեալ Մադրիդ 2-րդ ակումբից նա տեղափոխվեց 1-ին ակումբ։ Այստեղ անցկացրեց 2 հանդիպում և տեղափոխվեց Վիլյառեալ։ == Վիլյառեալ == 2007 թվականի հունիսի վերջին Լոպեսը ստորագրեց պայմանագիր Վիլյառեալի հետ՝ € 6 միլիոն արժեր տրանսֆերը։ 2008-2009 թվականներին Լոպեսն արդեն 5-րդ մրցաշրջանն էր անցկացնում Վիլյառեալի կազմում։ Այս մրցաշրջանում Լոպեսի հետ միասին նրանք պայքարեցին և կարողացան դուրս գալ Եվրոպա լիգա։ 2012 թվականը վերջին տարին էր Վիլյառեալում։ Նա տեղափոխվեց Սևիլյա։ == Սևիլյա == 2012 թվականի մայիսի 22-ին պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ։ Պայմանագիրը նախատեսված էր 5տարով՝ տրանսֆերի արժեքը €3.5 մլն։ Նա պետք է փոխարիներ Անդրես Փալոփին: == Վերադարձը "Ռեալ Մադրիդ" == 2013 թվականի հունվարի 25-ին Դիեգո Լոպեսը պայմանագիր ստորագրեց իր նախկին ակումբի՝ Մադրիդի Ռեալի հետ, որն, ըստ պայմանավորվածության, պետք է գործի մինչև 2017 թվական։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3.5 միլիոն եվրո։ Լոպեսի վերադարձը Մադրիդ պայմանավորված էր այն բանով, որ նա պետք է փոխարիներ Իկեր Կասիլյասին, ով վնասվածք էր ստացել։ Լոպեսն իր առաջին հանդիպումն անցկացրեց 2013 թվականի հունվարի 30-ին՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ, երբ թիմը մրցում էր Բարսելոնայի հետ (1։1)։ Այդ խաղից հետո սկսեց հաճախ հայտնվել թիմի մեկնարկային կազմում և իր վստահ խաղով սկսեց հաղթել Իկեր Կասիլյասի հետ մրցավազքում։ == Հավաքականի կազմում == Իսպանիայի ազգային հավաքական հրավիրվել է 2009 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Ազգային հավաքականի կազմում միակ հանդիպումն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 12-ին, երբ թիմը Սկոպյեում մրցում էր Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ (3։2), որի ժամանակ դուրս է եկել փոխարինման երկրորդ խաղակեսում Պեպե Ռեյնայի փոխարեն և խաղի մնացած հատվածում գոլ բաց չի թողել։ == Հղումներ == Դիեգո Լոպեսը www.lfp.es կայքում Դիեգո Լոպեսը www.bdfutbol.com կայքում Դիեգո Լոպեսը www.national-football-teams.com կայքում
235,453
Մարմնային անկյուն
Մարմնային անկյուն, տարածության մաս, որը սահմանափակված է կոնական մակերևույթով։ Մարմնային անկյան մասնավոր դեպքերն են եռանիստ և բազմանիստ անկյունները։ Այն չափվում է կոնական մակերևույթի գագաթը որպես կենտրոն ունեցող ոլորտից մարմնային անկյունով անջատվող մասի Տ մակերեսի և ոլորտի շառավղի քառակուսու հարաբերությամբ, ուստի այն չափվում է վերացական թվով։ Մարմնային անկյան չափման միավորն է ստեռադիանը։
1,038,789
Եվգենի Կոնյուխով
Եվգենի Անատոլևիչ Կոնյուխով (ռուս.՝ Евгений Конюхов, նոյեմբերի 21, 1986(1986-11-21), Մուրոմ (Վլադիմիրի մարզ)), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Տորպեդո» ակումբի դարպասապահ։ == Կարիերա == Ծնվել է Մուրոմում, որտեղ էլ տեղի մարզադպրոցում սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Կարիերան սկսել է Վիկսում, որտեղ խաղացել է «Մետալուրգ» ակումբում։ Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է մարզային կենտրոնի «Տորպեդոն»։ Երկու մրցաշրջանից հետո հրավեր է ստացել տեղափոխվել «Նիժնի Նովգորոդ»։ 2012 թվականին հրավեր է ստացել Նովոսիբիրսկի «Սիբիր» ֆուտբոլային ակումբից։ Կոշտ մրցակցության պատճառով ստիպված է եղել խաղալ «Տյումենում»։ 2013 թվականի ամռանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդո» ակումբի հետ։ 2014 թվականի ամռանը 3 տարվա պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ։ 2014 թվականի հուլիսի 6-ին Ձեռժինսկի «Խիմիկի» հետ խաղում կատարել է նորամուտը ակումբի կազմում, որտեղ հետ է մղել 11 մետրանոցը։ 2015 թվականին «Կռիլյա Սովետովի» հետ հանդես է եկել Պրեմյեր լիգայում, որտեղ նորամուտը նշել է Մախաչկալայի «Անժիի» դեմ խաղում։ Առաջնության վերջին հանդիպումն անցկացրել է 2019 թվականի մայիսի 26-ին ԲԿՄԱ-ի դեմ (0:6)։ Մեկ տարի անց պայմանագրի ավարտից հետո հեռացել է ակումբից։ 2020 թվականի հուլիսի 30-ին վերադարձել է Մոսկվայի «Տորպեդո»։ == Ձեռքբերումներ == Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի հաղթող - 2010։ «Հարավ» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի լավագույն դարպասապահ - 2008։ 2008 թվականին «Հարավ» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի հավաքականի կազմում դարձել է ՊՖԼ «Նադեժդա» գավաթի դափնեկիր և հռչակվել մրցաշարի լավագույն դարպասապահ։ Ռեկորդ է սահմանել 2008 մրցաշրջանում՝ առաջին գնդակն իր դարպասը բաց թողնելով միայն առաջնության 14-րդ խաղում։ «Չոր» շարքը կազմել է 1224 րոպե, իսկ հաշվի առնելով Ռուսաստանի գավաթի խաղերը՝ 1404 րոպե։ 2015 թվականին «Կռիլյա Սովետովի» հետ Պրեմյեր լիգա դուրս գալով՝ առաջին խաղում շարունակել է պաշտոնական հանդիպումների չոր շարքը, որը սկսվել էր նախորդ մրցաշրջանում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Արդյունքում շարքը ընդհատվել է 1303-րդ րոպեին 2015-ի հուլիսի 24-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Կոնյուխովի ռեկորդային չոր շարքը ՖԱԼ-ի«Կռիլյա Սովետովի» կազմում ընդհատվել է 1448-րդ րոպեին == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ֆուտբոլիստի էջը ԴՊՖ ՌՖՍ կայքում(ռուս.) Ֆուտբոլիստի էջը soccer.ru կայքում(ռուս.) Ֆուտբոլիստի էջը Մոսկվայի «Տորպեդո» ՖԱ-ի կայքում(ռուս.)
531,029
Գևորգ Գյուրճյան
Գևորգ Գյուրճյան (1860, Խարբերդ, Խարբերդի նահանգ - 1915, Բաբերդ), հայ դեղագործ։ Ծնվել է 1860 թվականին Խարբերդի նահանգի կենտրոն Խարբերդ քաղաքում։ Ունեցել է դեղագործական կրթություն և աշխատել է որպես դեղագործ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան զորաբանակ ու ծառայել որպես զինվորական դեղագործ։ Սպանվել է 1915 թվականին Բաբերդում՝ 55 տարեկանում։ == Գրականություն == Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։ Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։ Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։ Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։ Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։ == Աղբյուրներ == Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
1,048,153
Դոնովան Միտչել
Դոնովան Միտչել Կրտսեր (անգլ.՝ Donovan Mitchell Jr., սեպտեմբերի 7, 1996(1996-09-07), Էլմսֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում։ Համալսարանային առաջնությունում ներկայացրել է Լուիսվիլի համալսարանի «Կարդինալս» թիմը։ Ընտրվել է NBA-ի 2017 թվականի դրաֆթի 13-րդ համարի ներքո՝ «Դենվեր Նագեթսի» կողմից, ապա տեղափոխվել «Յութա Ջազ»։ Մասնագիտական կարիերայի մեկնարկային մրցաշրջանի ավարտին ընդգրկվել է «All-Rookie» խորհրդանշական հավաքականում, 2018 թվականի բոլոր աստղերի ուիքենդի շրջանակում հաղթել է NBA սլեմ դանկ մրցույթը։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Կենսագրությունը Լուիսվիլի համալսարանի սպորտային բաժնում(անգլ.) Էջը NBA.com կայքում(անգլ.)
316,966
Ռեպինո (գյուղ, Յարցևսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՌեպինոՌեպինո (ռուս.՝ Репино), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Յարցևսկի շրջանի կազմում։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 336 մարդ։ == Ծանոթագրություններ == == Արտաքին հղումներ == Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)